Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի հայտարարությունը. Հայաստանի հետագա տնտեսական աճը մեծապես պայմանավորված էժամանակակից ու կենսունակ գիտելիքահենք տնտեսության զարգացմամբ, ուղղակի օտարերկրյա ներդրումներով և միշարք այլ գործոններով, որոնց թվում է նաև նախորդ ժամանակաշրջանի տնտեսական գործունեությունից մնացած ժառանգության համարժեք տնօրինումը: Մենք գիտակցում ենք, որ այս առումով կարևոր քննարկումներ են ընթանում ՀՀ կառավարությունում՝ գտնելու էներգետիկ ու արդյունաբերական ոլորտում տարիներ ի վեր գոյություն ունեցող մարտահրավերները լուծելու լավագույն ուղիները: Այս գործընթացում կառավարությանն աջակցելու համար Համաշխարհային բանկը համաձայնել է գտնել և ներգրավել մեծ հարգանք վայելող ու միջազգային փորձառություն ունեցող խորհրդատվական ընկերություն, որը կգնահատի «Նաիրիտ» քիմիական գործարանի շահագործման տեխնիկական ու ֆինանսական կենսունակությունը: Նախատեսվող տեխնիկական ու ֆինանսական վերլուծությունները, ինչպես նաև շրջակա միջավայրի հետ կապված հիմնական գնահատումը կտրամադրվեն ՀՀ կառավարությանը, որպեսզի վերջինս կարևոր որոշումներ կայացնի գործարանի ապագայի վերաբերյալ: «Կառավարության հետ մենք համաձայնության ենք եկել Համաշխարհային բանկի շրջանակում մոբիլիզացնել ավելի քան 110.000 ԱՄՆ դոլար դրամաշնորհային միջոցներ հիշյալ փորձաքննության համար, որը մեր գործընկերոջ համար կապահովի վերլուծությունների այնպիսի որակ, որպիսին ակնկալվում է միջազգային ճանաչում ունեցող փորձագետներից, - պարզաբանեց Համաշխարհային բանկի Երևանի գրասենյակի տնօրեն Լորա Ի. Բեյլին, - Մենք հուսով էինք, որ աշխատանքները կմեկնարկեն փետրվարի սկզբին, սակայն լրացուցիչ ժամանակ պահանջվեց, որպեսզի կարողանանք ներգրավել հնարավորինս լավագույն փորձագետներին»: Առաջին փուլի ընթացքում, որը կմեկնարկի փետրվարի 25-ին և կտևի երկուսուկես ամիս, խորհրդատվական ընկերությունը քննության կառնի հետևյալ 4 տարրերը. գլոբալ շուկայի ուսումասիրում այն ապրանքների մասով, որոնք գործարանը կարող է արտադրել, արտադրության տեխնիկատնտեսական հիմնավորվածության գնահատում՝ հիմնվելով առկա գործարանի վրա, արտադրության ֆինանսական կենսունակության գնահատում՝ հաշվի առնելով ծախսերի ընթացիկ կառուցվածքը, և ուժեղ ու թույլ կողմերի, հնարավորությունների ու ռիսկերի /SWOT/  վերլուծություն: Երկրորդ փուլում կիրականացվի «Նաիրիտի» գործունեությանը առնչվող շրջակա միջավայրի ուսումնասիրություն: «Նաիրիտի» հետ կապված այս վերլուծությունների կատարման ընթացքում Համաշխարհային բանկի կողմից կիրականացվի մոնիտորինգ ու որակի վերահսկում, սակայն կցանկանայինք հստակեցնել, որ վերլուծական աշխատանքներն իրականացվելու են Էներգետիկայի ու բնական պաշարների նախարարի ղեկավարության ներքո՝ ՀՀ կառավարության ու   Համաշխարհային բանկի համագործակցության շրջանակում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Առաքելություն»  կուսակցության առաջարկները «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների վերաբերյալ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում վերջին փոփոխությունները թեև առևտրային գործունեությամբ զբաղվողների հարկային դրույքաչափի զգալի փոփոխություն են նախատեսում, սակայն ձեռքբերումների փաստաթղթավորման պահանջը և դրա չկատարման պատժամիջոցները լուրջ խնդիրներ են առաջացնալու փոքր և միջին ձեռնարկատերերի մոտ: «Առաքելություն» կուսակցությունը, կողմ լինելով ստվերի դեմ պայքարի կառավարության նախաձեռնություններին, միևնույն ժամանակ համոզված է, որ ստվերային տնտեսության արդյունավետ կրճատումը հնարավոր է միայն տնտեսության ամբողջ ցիկլի խիստ և հետևողական վերահսկողության միջոցով, մասնավորապես առևտրի առաջին փուլի` ներմուծման մաքսազերծման համակարգային փոփոխությունների իրականացումից, որը մեխանիկորեն հարկային դաշտ կբերի մնացած փուլերի մասնակիցներին` մեծածախ վաճառք, մանրածախ վաճառք: Կուսակցությունը առաջիկայում կներկայացնի հարկային բարեփոխումների համալիր առաջարկներ, որոնք էապես կնպաստեն ստվերի կրճատմանը` առանց վնասելու բիզնես միջավայրը: Նշված օրենքի վերաբերյալ առաջարկում ենք իրականացնել հետևյալը` Փոքր և միջին բիզնեսի տնտեսվարողներին հնարավորություն տալ որոշ ժամանակ պայքարել խոշոր բիզնեսի ստվերի դեմ կամավոր, ոչ թե պարտադիր` ներդնելով հարկային դրույքաչափի տարբերակված սանդղակ` շրջանառության հարկը սահմանել 1 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով ներկայացվում են ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր, շրջանառության հարկը սահմանել 3,5 տոկոսի չափով շրջանառության այն չափով, որի չափով չեն ներկայացվում ձեռքբերումները հիմնավորող փաստաթղթեր: Նշված տարբերակը միանշանակ կխրախուսի փոքր և միջին բիզնեսի տնտեսավարողներին խոշոր տնտեսավարողներից պահանջել ձեռքբերման փաստաղթղթեր` նվազեցնելով իրենց հարկերը: «Առաքելություն» կուսակցությունը պատրաստ է ներկայացնել նշված առաջարկի վերաբերյալ մանրամասներ և մասնակցել քննարկումներին: Առաքելություն կուսակցության քաղաքական խորհուրդ
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2013թ. հուլիսի 19-ին ստորագրված փոխառության համաձայնագրին, ըստ որի Հայաստանի Հանրապետությանը տրամադրվելու է 7 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով վարկ, որը կուղղվի Երևանի ջրամատակարարման բարելավմանը: Վարչապետը տեղեկացրել է, որ երեկ հանդիպել է Միացյալ Նահանգների դեսպանի հետ և քննարկել ԱՄՆ ՄԶԳ-ի հետ նոր համաձայնագրի ստորագրմանն առնչվող բոլոր խնդիրները: «Այս երկու որոշումները, որ ընդունում ենք, մեզ հնարավորություն են տալիս ստորագրել համաձայնագիրը և ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ունենալ շուրջ 43 մլն դոլարի օժանդակություն: Մենք ԱՄՆ ՄԶԳ-ին խնդրել էինք, որպեսզի գյուղատնտեսության միասնական ռեգիստրի ձևավորման համար մեզ ֆինանսական օժանդակություն տրամադրվի: Հիշում եք, որ մենք հաստատեցինք այդ ծրագիրը: Սա բավականին մեծածավալ ֆինանսական ներդրում պահանջող ծրագիր է՝ գյուղատնտեսության ոլորտում համատարած հաշվառում իրականացնելու համար, և ԱՄՆ ՄԶԳ-ն, Միացյալ Նահանգների կառավարությունն արձագանքել էին մեր խնդրանքին և մեկ մլն դոլար են հատկացրել այս աշխատանքների իրականացման համար: Օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել և դեսպանին, և Միացյալ Նահանգների կառավարությանն` այս օժանդակությունն օպերատիվ կերպով մեզ տրամադրելու համար»,- վարչապետի խոսքերն է մեջբերում կառավարության կայքը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013  թվականին սիգի պաշարները Սևանա լճում ավելի քան 50 անգամ ացվելացել են: Ինչպես դեկտեմբերի 26-ի մամուլի ասուլիսում հաղորդել է ԳԱԱ կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուխ Գաբրիելյանը, այս տարի սիգ ձկան պաշարները հասել են 300-320 տոննայի, մինչդեռ նախորդ տարի այդ թիվը եղել է ընդամենը 6-6,5 տոննա: Փորձագետի ասելով, նման ցուցանիշները կարելի է բացատրել մի քանի գործոնով: Այսպես, 2009-2011 թթ., երբ դիտվում էր սիգի պոպուլյացիայի կտրուկ նվազում, ափամերձ բնակավայրերի բնակիչների որոշակի տոկոսը թողեց ձկնորսությունը` որպես անշահութաբեր զբաղմունք: Սիգի պոպուլյացիայի վրա որսագողերի պրեսինգի նվազումը տվեց իր դրական արդյունքը: Եվս մեկ դրական գործոն էր կերային հիմքի ավելացումը: Արդյունքում, եթե 2012 թվականին ձկան ընդհանուր պաշարը լճում կազմել է 100-105 տոննա, ապա այս տարի`  արդեն` 400 տոննա: Չնայած 2013 թվականին դիտվող դրական տեղաշարժին` Գաբրիելյանը նշել է, որ Սևանն առաջվա նման որսագողության դեմ պայքարի միջոցների խստացման կարիք ունի: Փորձագետը, մասնավորապես, նշել է, որ նույնիսկ դեկտեմբերի 5-25-ը, երբ գործում է լճում ձկնորսության լիակատար արգելք` ձվադրման շջանի առնչությամբ, վաճառքում առաջվա նման սիգ էր հանդիպում: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 5-9-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 57,254,719 դոլար 471,80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,016,157 ԱՄՆ դոլար 473,73 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 5,950,000 ԱՄՆ դոլար 472,95 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 9,900,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 472,69 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,839,474 EUR 528,34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,363,019 EUR 534,01  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,570,150,281 ռուբլի 7,38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 328,544,665 ՌԴ ռուբլի 7,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 50,000,000 ռուբլու առք եւ վաճառք 7.55 դրամ մեկ ՌԴ ռուլու դիմաց միջին փոխարժեքով: Սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 65.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.6 մլն ԱՄՆ դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը պաշտոնական նամակով դիմել է վարչապետ Հովիկ Աբրահամյանին. «ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները, դրա հիման վրա մշակված եզրակացությունը մի շարք լրջագույն հարցադրումներ, խնդիրներ և մտահոգություններ են առաջացնում, որոնք, մեր կարծիքով, պահանջում են համակողմանի և մանրակրկիտ քննարկում և կոնկրետ քայլերի ձեռնարկում: Մասնավորապես՝ 1. Գազի սակագնի ձևավորման գործող մեթոդաբանությունը կատարելագործման և ներկա իրավիճակին համապատասխանեցման անհրաժեշտություն ունի: 2. Բացահայտված լուրջ խնդիր է գազի մատակարարման և բաշխման համակարգում «այսպես կոչված» կորուստների նորմատիվային և գերնորմատիվային չափաքանակների հիմնավորումը և ճշգրտումը: Հայտնի է, որ սակագնային մեթոդաբանությամբ սահմանված է կորուստների 5.37% չափաքանակ, մինչդեռ՝ փաստացի ծավալները գերազանցում են այդ ցուցանիշը և կազմում մինչև 8.64 %: Միայն գերնորմատիվային 3.3%-ը կազմում է տարեկան շուրջ 60 մլն մ3 գազ, որը միջին սակագնով 20 մլն ԱՄՆ դոլար է: Լրացուցիչ պարզաբանման և հիմնավորման կարիք ունի կորուստների վերոնշյալ փաստացի ծավալը: 3. Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման համակարգում կորուստների նվազեցման, այլ ծախսերի արդյունավետությունը և նպատակայնությունը, ինչպես նաև՝ ամորտիզացիայի հաշվարկի խնդիրները անհրաժեշտ է դարձնել լրջագույն քննարկման առարկա: 4. Անհրաժեշտ ենք համարում նաև քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշտադիտարկումների, ներդրումային ծրագրերի ուսումնասիրման և հաստատման, լիցենզիաների պայմանների կատարման խնդիրները։ 5. Անհրաշետություն կա նաև քննարկել ՀՀ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվողականության պարբերականության և արդյունավետության խնդիրը: 6. Կարևորագույն խնդիր ենք համարում նաև անդրադառնալ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի և 300 մլն ԱՄՆ դոլար պարտքի ձևավորման օրինականության հարցում հանրապետության գործադիր իշխանության նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների իրավական պատասխանատվության խնդրին: Պարո՛ն վարչապետ, Կարծում ենք, որ թե՜ վերոնշյալ, թե՜ գազամատակարարման ոլորտին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ անհրաժեշտ է հրատապ քննարկել կառավարությունում և տալ ինչպես օպերատիվ, այնպես էլ ռազմավարական բնույթի լուծումներ»,-ասվում է նամակում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարբեր փորձագետներ ամենատարբեր առիթներով նշել են, որ մեր տնտեսության զարգացմանը խոչընդոտող գլխավոր խնդիրը ոչ թե կամ ոչ այնքան օրենսդրությունն է, որքան տնտեսության քվոտավորումն ամենաբարձր մակարդակով եւ, ըստ այդմ, ստվերայնության մակարդակը: Սրա ապացույցը հարկեր/ՀՆԱ հարաբերակցության չափազանց ցածր մակարդակն է ոչ միայն աշխարհի` մեզ պես երկրների, այլեւ հենց մեր հարեւանների համեմատությամբ: Եվ սա այն դեպքում, երբ որոշ հարկատեսակներ  մեզանում շատ ավելի բարձր դրույքաչափերով են կիրառվում, քան մյուս երկրներում: Policy Forum Armenia (PFA)-ի «Հայաստան. կանխենք տնտեսական աղետը» զեկույցում բերված տվյալների համաձայն, օրինակ, Հայաստանում հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 16.3% է (շահութահարկը և ԱԱՀ-ն՝ 20-ական տոկոս), Վրաստանում՝ 24.9% (շահութահարկը 15%, ԱԱՀ-ն 18%), Ռուսաստանում (ոչ նավթային)՝ 22.1% (շահութահարկը 20%, ԱԱՀ-ն 18%), Սերբիայում՝ 33.7% (շահութահարկը 10%, ԱԱՀ-ն 18%), Կիպրոսում՝ 25.9% (շահութահարկը 10%, ԱԱՀ-ն 15%), Լատվիայում՝ 27.7% (շահութահարկը 15%, ԱԱՀ-ն 22%), և այլն: Սա իսկապես խայտառակություն է, եւ ոլորտը դիտարկես` նույն պատկերն է: Ընդ որում` խեղկատակությունը հասել  է նրան, որ օրենքները գրվում են հատուկ մարդկանց որոշակի արտոնություններ տալու նպատակով, իսկ թե այդ ընթացքում ինչ կլինի նույն ոլորտում աշխատող մնացած մարդկանց հետ` հոգները չէ: Նույն ոսկու շուկան դիտարկենք, որտեղ զբաղված մարդիկ այս պահին չափազանց անհանգստացած են սպասվող փոփոխություններով: Բանն այն է, որ «Թանկարժեք մետաղների մասին» եւ «Վարչական իրավախախտումների մասին» օրենքներում` կառավարության կողմից ներկայացվախծ փոփոխությունների համաձայն` այսուհետ ոսկու ձուլակտոր ներմուծողներն ազատվելու են ավելացված արժեքի հարկից, ինչը նշանակում է, որ այդ բեռը տեղափոխվելու է մանրածախ շուկա, հետեւաբար` սպառողի ուսերին: Չգիտեմ` ում փայլուն ուղեղում է նման միտք ծագել, ըստ որի` հումք ներմուծողը չի հարկվելու, բայց հարկվելու է տվյալ հումքից պատրաստված իրը, սակայն այս պահին իսկ հստակ է, որ առանց այդ էլ անելանելիությունից ստվերում հացի փող աշխատող մարդիկ է’լ ավելի են ստվեր մղվելու` այդկերպ ցանկացած պահի խոցելի դառնալով: Եվ սա այն պարագայում, երբ առանձին գնահատականներով` ոլորտի ստվերը  հենց այս պահին էլ մոտավորապես 60% է կազմում: Բավական է վերցնել Պետեկամուտների կոմիտեի ծանուցումների ցանկը, եւ կտեսնեք, որ մի հսկա հատված վերաբերում է հատկապես ոսկյա զարդերի ապօրինի առքուվաճառքին կամ ընդհանրապես ոլորտում չլիցենզավորված գործունեությանը: Տարօրինակ կերպով օրերս այս փոփոխություններին դեմ էր արտահայտվել նաեւ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը` նշելով, թե դրանք որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում: «Կամ ամբողջ շղթան պետք է հարկվի, կամ բոլորը պիտի ազատվեն ԱԱՀ-ից»,- հարցի շուրջ հանձնաժողովի քննարկման ընթացքում  հայտարարել էր Վարդան Այվազյանը: Սրան ի պատասխան` Էկոնոմիկայի փոխնախարար Արա Պետրոսյանը խոստացել է խնդիրը քննության առնել Արդյունաբերության զարգացման խորհրդի առաջիկա նիստում` հընթացս հայտարարելով, թե այսուհետ ոսկյա զարդերի առքուվաճառքի հսկողությունը փոխանցվել է հենց իրենց նախարարությանը: Ոսկու շուկան, սակայն, միեւնույն է` փոթորկված է: Այստեղ ոչ միայն լավ գիտեն կառավարության «խոստման գինը», այլեւ լուրեր են շրջանառում, թե օրենքի փոփոխությունը իրականացվել է հատուկ մի’ մարդու համար, եւ այդ մարդը ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ, ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի մորեղբայր Գրիշա Հարությունյանն է: Չգիտեմ` որքանով են այս լուրերը ստույգ, բայց հետաքրքրվելով Գրիշա Հարությունյանի գործունեությամբ, պարզեցինք, որ սա այն նույն Հարությունյանն է, ում, ի թիվս այլ պաշտոնատար անձանց, սրանից երկու տարի առաջ ռուսական wek.ru-ն էր անդրադարձել: Համաձայն հայտնի այդ հոդվածի` Հարությունյանը, որ 1000+1 խանութներին ցանցի սեփականատերն է եւ մեզանում իր եղբորորդու հետ միասին առավելապես հայտնի դարձավ ՀՀ-ից բանանի «արտահանմամբ», անմիջապես Սերժ Սարգսյանի հովանավորությամբ տարիներ շարունակ զբաղվել է Հայաստանից սեւ եւ գունավոր մետաղների արտահանմամբ, նաեւ` Բուզանդի փողոցում «էլիտար» շինարարարություն իրականացնող «Գրիար» ընկերության սեփականատերն է, այսինքն` մեկը, ով մարդկանց դուրս շպրտեց իրենց տներից` դրա դիմաց կոպեկներ շպրտելով նրանց: Հիմա, ուրեմն, ոսկերիչների շրջանում կրկին այս մարդու անունն է շրջանառվում, եւ ասում են, թե հենց նրա’ն են արտոնել առանց ԱԱՀ վճարելու` հանրապետություն ոսկե ձուլակտորներ ներմուծելու «սուրբ առաքելությունը»: Կրկնում եմ` չգիտեմ, թե որքանով են այս լուրերը ստույգ (թեպետ մեզանում երբեք ակրակ ծուխ չի լինում), բայց որ կառավարությունը պիտի վերջապես հաշիվ տա իրեն ու դադարի կործանել փոքր ու միջին բիզնեսը` սա հստակ է:   Գոհար Սիմոնյան  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի Հանրապետության տնտեսական ակտիվության ցուցանիշը 2012 թ. սեպտեմբեր ամսի դրությամբ կազմում է 104,4 տոկոս` նախորդ տարվա 114 տոկոսի փոխարեն: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը: Այս տարվա հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսների կտրվածքով ուսումնասիրությունները դեռեւս չեն ամփոփվել: Հավելենք, որ այս տարվա հուլիս եւ օգոստոս ամիսների տնտեսական աճի ցուցանիշը կազմում է համապատասխանաբար 107, 8 եւ 108,0 տոկոս` նախորդ տարվա նույն ամիսներին համապատասխանաբար գրանցված 111,8 եւ 121,0 տոկոսի փոխարեն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 17:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 410  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 540 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.34 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 543 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.40 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 410.75 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 541.5  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.35 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 542 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.36 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 27.08.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 410.20, ԵՎՐՈ – 540.73, Ռուսական ռուբլի – 11.37:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի սպառողական շուկայում 2013 թվականի նոյեմբերին արձանագրվել է 0,9 % գնաճ, ինչը պայմանավորված է մի շարք պարենային ապրանքների 1.6% (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) եւ ոչ պարենային ապրանքների` 0.5 % թանկացումով: Սրանք պաշտոնական թվերն են: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է  ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, ծառայությունների սակագները նոյեմբերին նվազել են 0.1 %: Ըստ պաշտոնական վիճակագրական տվյալների, 2013-ի հունվար – նոյեմբերին գնաճը կազմել է 4,5 %, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ` 5,8%, 2013-ի նոյեմբերին 2012-ի նոյեմբերի համեմատ` կազմել է 6.6 %: Մասնավորապես, այս տարվա հունվար - նոյեմբերին, պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) աճել են 1.8%, ոչ պարենային ապրանքներինը` 3.5 %, իսկ ծառայությունների սակագներն աճել են 9.9%: Տարեկան կտրվածքով այս ցուցանիշերն աճել են 6%, 4,7 % եւ 6,1%, իսկ 2013 թվականի նոյեմբերին, 2012-ի նոյեմբերի համեմատ պարենային ապրանքների գները (ներառյալ ոգելից խմիչքը եւ ծխախոտը) աճել է 5,6%, ոչ պարենային ապրանքներինը` 3.9%, իսկ ծառայությունների սակագներն աճել են 10.1 %: Նոյեմբերի գնաճը սննդի շուկայում (1.6 %) պայմանավորված էր հիմնականում, ձկնեղենի, բանջարեղենի եւ կարտոֆիլի 3,3-22 % թանկացումով: Արդյունաբերական ապրանքների գների աճը նոյեմբերին (0.5 %) պայմանավորված էր հիմնականում, արվեստի գործերի` 2.6% եւ անձնական իրերի`2,3% թանկացումով: Սակագների իջեցումը նոյեմբերին (0.1 %) հիմնականում պայմանավորված էր բուժսպասարկման եւ հանգստի կազմակերպման ծառայությունների սակագների` համապատասխանաբար 1.7% եւ 1.2 % նվազումով:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 15 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.680 մլն դոլար (1.097 մլրդ դրամ), 409.501 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.17 տոկոսային կետով բարձր է նախորդ` հոկտեմբերի 16-ի սակարկություններում ձեւավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 409,25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 410,00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 409.50 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 409,50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 409,50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 409.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչեւ հոկտեմբերի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 592.353 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչեւ 409.50 դրամ/դոլար:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 13 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.300 մլն դոլար (998.200 մլրդ դրամ), 434.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.25 տոկոսային կետով բարձր է նախորդ` նոյեմբերի 25-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:  Նշենք, որ երեկ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում 34 լոտ խմբաքանակով վաճառվել էր 4.400 մլն դոլար (3.220 մլրդ դրամ), 435.09 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 432.50, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 434.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 434.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 434.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 434.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 434.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 26-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 726.238 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 434.00 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով արգելվել է չինական մի շարք ապրանքատեսակների ներկրումը` Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում արձանագրված թռչնի գրիպ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք կանխելու նպատակով:  Ժամանակավորապես արգելվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության տարածք կենդանի թռչնի (բոլոր տեսակի), բոլոր տեսակի թռչնամթերքի, ապրանքային և ինկուբացիոն ձվի, մսոսկրային ալյուրի, կերի, լրացակերի (բացառությամբ սինթեթիկ և քիմիական նյութեր պարունակող լրացակերի), պոլիմերային և ստվարաթղթե պալարային տուփերի և միջադիրների ներմուծումը՝ մինչև կարանտինի չեղյալ հայտարարելը: Հրամանի գործողությունը չի տարածվում մինչև 2015 թվականի հունվարի 1-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունից արտահանված (դուրս բերված) նշված տեսակի ապրանքների վրա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն Ամբերդ կասկադի երրորդ ՀԷԿ-ի կառուցման լիցենզիա է տրամադրել` չնայած տեղի բնակիչների դժգոհությանը: 9830 ԿՎտ հաշվարկային հզորությամբ Ամբերդ ՀԷԿ-3-ի կառուցման լիցենզիա տրամադրվել է մինչև 2030 թ. ժամկետով: Որոշման համաձայն, կայանը պետք է կառուցվի մինչև 2015 թ. ապրիլի 20-ը: Սակայն, «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ ներկայացուցիչը հայտարարել է, որ սեփականատերը ֆինանսական դժվարություններ ունի և չի կարող միջոցներ ներգրավել Իրանից սարքավորում գնելու ու Հայաստան մատակարարելու համար: Նշենք, որ «Ամբերդ ՀԷԿ» ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականին, որի հիմնադիրներն են Գուրգեն Հակոբյանը և Իրանի քաղաքացի Պարվիզնոսդրատի Ալասդարին: Նախատեսվում է երեք ՀԷԿ կառուցել Արագածոտնի մարզի Ամբերդ գետի վրա: Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողներին հայտարարել էր, որ «Ամբերդ ՀԷԿ» ՍՊԸ մտադիր է ՀԷԿ կասկադի շինարարության նպատակով ներդնել շուրջ 790 մլն դրամ (մոտ $ 2 մլն), և ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել երեք տարով հետաձգել սարքավորումների ներմուծման հետևանքով գոյացած ԱԱՀ վճարները: Մինչդեռ նախագիծն առաջ է բերել տեղի բնակչության դժգոհությունը, և Բյուրական ու Անտառուտ գյուղերի շուրջ 150 բնակիչ անցած տարվա ապրիլին եկել են շինհրապարակ` արտահայտելով իրենց դժգոհությունը: Կասկադի երկու ՀԷԿ-ն արդեն կառուցվել է: Անհանգստությունը պայմանավորված էր այն բանով, որ առանց այդ էլ սակավաջուր Ամբերդ գետը, որը հոսում է Օրգովի կիրճով ու ոռոգում նրանց այգիներ, կչորանա, և գյուղերն առանց ջուր կմնան: ՀԾԿՀ մասնագետներն ԱրմԻնֆո-ի թղթակցին հավաստիացրել են, որ ՀԷԿ-ի կառուցումը չի կարող չորացնել գետը, և կայանը չպետք է գործի ոռոգման սեզոնին, սակավաջրության դեպքում, քանի որ ոռոգումն առաջնահերթ է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ilur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մեկ շաբաթ է, ինչ երևանյան դեղատներում արձանագրվել է դեղորայքի գների կտրուկ աճ: iLur.am-ը հարցում է կատարել քաղաքի մի շարք խոշոր դեղատներում, որտեղից հաստատել են դեղորայքի գների թանկացման փաստը: Դեղատների աշխատակիցների խոսքով՝ թանկացումը պայմանավորված է ներմուծող ընկերությունների կողմից դեղորայքի գների բարձրացմամբ եւ թանկածումը գործում է համատարած բոլոր դեղերի պարագայում: Միեւնույն ժամանակ, վերջիններս հրաժարվել են նշել, թե կոնկրետ որքանով են թանկացել դեղերը, սակայն դեղատան հաճախորդներից մեկը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ իր գնած դեղորայքը թանկացել է մոտ 30 տոկոսով: Դեղորայքի թանկացման պատճառները պարզելու համար iLur.am–ը փորձել է կապ հաստատել նաեւ ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող դեղորայք ներմուծող «Նատալի-Ֆարմ» ընկերության և «Ալֆա-Ֆարմ» ընկերությունների հետ, սակայն այնտեղ հրաժարվել են որևէ մեկնաբանություն տալ այդ կապակցությամբ: «Էսկուլապ» դեղորայք ներմուծող ընկերության ներկայացուցիչն էլ ոչ հերքել, ոչ էլ հաստատել է դեղերի թանկացման փաստը, ասելով, թե հստակ դիտարկում չկա: Նրա խոսքով, "գները կարող են թանկանալ դեղորայք արտադրող ընկերությունների կողմից կամ էլ գնագոյացման հետևանքով":
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 98,866,151 դոլար 479.80 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 111,259,700 ԱՄՆ դոլար 480.98 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 16,950,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 19,714,704 եվրո 541.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,516,918 եվրո 543.7 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:  RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,250,834,653 ՌԴ ռուբլի 8,07 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 436,844,071 ՌԴ ռուբլի 8,16 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Հունիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 46.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 73.9 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում ՀՆԱ աճի մինչև 3,1 տոկոս դանդաղումը պայմանավորված է ներքին պահանջարկի թուլացմամբ և անբարենպաստ արտաքին կոնյունկտուրայով: Այդպիսի հետևության են հանգել Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վերլուծաբանները` իրենց հրապարակած հերթական «ԱՊՀ մակրոմոնիտորում»:  Բանկի վերլուծաբանները, մասնավորապես, ընդգծում են, որ Հայաստանի տնտեսությունում առկա իրավիճակն առնչվում է ինչպես Ռուսաստանում ՀՆԱ աճի տեմպերի դանդաղմանը, այնպես էլ արտահանվող հումքի գների կոնյունկտուրային: «Ցածր տնտեսական ակտիվությունը հատկապես դրսևորվել է լեռնահանքային արդյունաբերության (-1.3%) և շինարարության (-3.3%) անկման մեջ: Միաժամանակ իրավիճակը փոխհատուցվում է գյուղատնտեսության (+6.0%)  և վերամշակող արդյունաբերության (+4.5%) լավ ցուցանիշներով», - նշվում են նրանք, միաժամանակ հավելելով, որ 2014 թվականի արդյունքում ԵԱԶԲ ակնկալում է Հայաստանում ՀՆԱ մինչև 4,8 տոկոս աճ: Դա պայմանավորված կլինի միջազգային դոնորների կողմից տրամադրվող մակրոտնտեսական օգնության ավելացմամբ և Մաքսային միության հետ համագործակցության ընդլայնմամբ: Ընդհանուր առմամբ, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ԱՊՀ երկրների ՀՆԱ աճը դանդաղել է՝ 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կազմելով 1,2 տոկոս: Եվրասիական զարգացման բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը 2006 թ. հունվարին հիմնադրել են Ռուսաստանը և Ղազախստանը` մասնակից պետությունների շուկայական տնտեսության զարգացման, նրանց կայուն տնտեսական աճին և փոխադարչ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով: ԵԱԶԲ կանոնադրական կապիտալը կազմում է 1,5 մլրդ դոլար: Բանկի մասնակից պետություններն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը։  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գազի գնի թանկանալը անխուսափելի է, ուրիշ տարբերակ չկա, Եվրոպայում մեկ խորանարդ մետրը 310 դոլար է, մենք ստանում ենք 180 դոլարով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի սպառողների ասոցացիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը: Նրա խոսքով՝ գազի գինը որոշվում է Կրեմլում, հայկական կողմից տարվող բանակցությունները կարող են հետաձգել գազի գնի թանկացումը, սակայն դա միևնույն է՝ անխուսափելի է: «Հիմա մենք բարեհաջող ժամանակահատվածում ենք, որ բավական ժամանակ չի թանկացել՝ շուրջ մեկ տարի ու մի քիչ ավելի: Նշանակում է՝ միջպետական բանակցություններ են գնում հետաձգելու կամ պայմանավորվածութուններ ձեռք բերելու համար: Կան տվյալներ, որ 234 դոլար է մեկ խորանարդդ մետրի գինը սահմանին, ոչ թե 180: Պետությունն ինչ-ինչ միջոցներով վճարում է այդ տարբերությունը, կոմպեսացնում է»,- նշեց նա: Պողոսյանն ասում է, որ գնի տարբերությունը կոմպենսացնելու մի քանի ձևեր կան: Ըստ նրա, նման ձևերից մեկն այն է, որ պետությունը ավելացներ իր մասնաբաժինը «Հայռուսգազարդում»՝ ներդրումներ անելու միջոցով: Նա հիշեցրեց, որ շուրջ երեք տարի առաջ Սերժ Սարգսյանը հանձնարարել է միջոցներ գտնել ու ներդրումներ անել «Հայռուսգազարդում», սակայն նրա հանձնարարականը մինչ այժմ չի կատարվել:  Արմեն Պողոսյանը բնակիչների համար գազի գնի թանկացումից խուսափելու համար առաջարկում է վերականգնել կենտրոնական ջեռուցումը: Նրա խոսքով՝ Երևանում այսօր գործում է երկու կաթսայատուն: Այս դեպքում, համաձայն տարբեր հաշվարկների, գազի սակագինը բնակիչների համար շուրջ 20 տոկոսով կնվազի:  «Բացի այդ, պետք է մտցվի դիֆերենցված սակագին, այսինքն, այն մարդիկ, ովքեր գազ քիչ են օգտագործում, պիտի ավելի էժան սակագնով վճարեն: Ո՞ւր մնաց տրամաբանությունը, ո՞ւր մնաց սոցիալական արդարությունը»,- զարմանում է Պողոսյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 404,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 557 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,63 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 561 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,75 դրամ 1 ռուբլու դիմաց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 2-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.2 մլն դոլար «1,053 մլն դրամ», 478.77 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` փետրվարի 27-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 2 անգամ, իսկ փոխարժեքն աճել է 0.01 կետով: Բորսայական հարթակում մարտի 2-ին արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կառավարությունը հաստատել է Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի միասնական տնտեսական տարածքին Հայաստանի Հանրապետության անդամակցության նպատակով միջոցառումների ծրագրի (ճանապարհային քարտեզ) իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը: «Արմենպրեսի» փոխանցմամբ` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացրել է, որ ճանապարհային քարտեզով նախատեսվում է իրականացնել 262 միջոցառում: «Դրանցից 150-ը պետք է կատարվի մինչ Մաքսային միությանն անդամակցելը: Անհրաժեշտ է կատարել խմբագրական շտկումներ և չափազանց կարևոր է, որ այս պահի դրությամբ թարգմանությունները լինեն կոռեկտ, այս խնդրին անդրադարաձանք նաև երեկ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ»,- դիմելով կառավարության անդամներին` նշել է վարչապետը: Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հատկապես ուշադրություն դարձնել տերմիններին, որպեսզի հետագայում իդենտիֆիկացիայի խնդիրը հնարավոր լինի ամբողջությամբ լուծել, և ռուսերեն ու հայերերն տարբերակները համադրելի լինեն: Մաքսային միությունը միանալու Հայաստանի մտադրության մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի հետ հադիպումից հետո: Դեկտեմբերի 24-ին Մոսկվայում տեղի ունեցավ ՄՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպումը, որի ժամանակ հաստատվեց Հայաստանի ճանապարհային քարտեզը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 12-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.360 մլն. դոլար (551.643 մլն.դրամ), 405.62 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` նոյեմբերի 8-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 5.6 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում աճել է 0.1 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում նոյեմբերի 12-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 650 հազ. դոլար (263.413 մլն. դրամ), ինչը մոտ 2.1 անգամ ցածր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.25 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արարատի պահածոների գործարանը, որը 2003 թվականին վերանվանվել է Հայաստանի «Բորոդինո» պահածոների գործարան ՍՊԸ-ի` «Долина Вкуса» ապրանքանիշով, բախվել է ֆինանսական լուրջ պրոբլեմների հետ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը, տեղեկացնում է ԱրմԻնֆոն: Նրա խոսքով, ունենալով վերցրած վարկեր, ընկերությունը բախվել է ֆինանսական ռեսուրսների ներգրավման պրոբլեմին` ֆերմերներից մթերված մրգերի ու բանջարեղենի դիմաց վճարումներ իրականացնելու առումով: Բայց եթե կան վարկային պարտավորություններ, դա չի նշանակում, որ գյուղացին պետք է դրանից տուժի, նշել է Մակարյանը: Այստեղ հարկ է նշել, որ պահածոների արտադրության շուկայի ներկա առաջատարը «ԱրտՖուդ» ընկերությունն է, որը, ինչպես հայտնի է, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի համատեղ «բիզնեսն» է: Ինչպես այսօր գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, բարձրաստիճան պաշտոնյա սեփականատիրոջ ընկերությունը զարգանում է, իսկ նրա մրցակիցներն աստիճանաբար սննկանում են. սա էլ հայկական ազատ մրցակցության արդյունքն է: Թերթի հետ զրույցում ընկերության փոխտնօրեն Սիսակ Աղայանը նշել է, որ իրենք խնդիրը լուծելու համար փորձել են վարկ վերցնել Հայաստանյան բանկերից, բայց ապարդյուն: Իսկ «Արտֆուդ»-ը վարկ ստանալու հետ ոչ մի պրոբլեմ չունի. գործարանը 2012թ. հոկտեմբերին մինչև 2017թ. մարման ժամկետով 300 միլիոն դրամի վարկ է ստացել ՓՄՁ ներդրումների ՈւՎԿ ՓԲԸ-ից: Վարկի երաշխավորը եղել է Արգամ Աբրահամյանը: Ինչպես գրում է hetq.am-ը. «Արտֆուդ» ՍՊԸ-ն՝ նույն ինքը Արտաշատի պահածոների գործարանը, Հովիկ Աբրահամյանի որդու՝ Արգամ Աբրահամյանի բիզնեսն է: Այս ընկերությունում Արգամի գործընկերը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի որդին է՝ Վաչագան Կարապետյանը: Նրանք ընկերությունում ունես հավասարաչափ բաժնեմասեր: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը Forbes-ի աղյուսակում բիզնեսի համար ստեղծված պայմանների առումով 141 երկրների թվում զբաղեցրել է 77-րդ հորիզոնականը: Այդ մասին ասվում է հեղինակավոր ամսագրի համացանցային էջում: Վարկանշային աղյուսակը կազմելիս հաշվի են առնվել 11 տարբեր ցուցիչներ. սեփականության իրավունքը, նորարարությունները, հարկերը, տեխնոլոգիաները, կոռուպցիան, անձնական, առեւտրային եւ դրամական ազատությունները, բյուրոկրատիան, ներդրողների իրավունքների պաշտպանվածությունը եւ ֆոնդային շուկայի արդյունավետությունը: Ավանդաբար, առաջին հորիզոնականները զբաղեցրել են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Նոր Զելանդիան, սկանդինավյան երկրները, Սինգապուրը, Հոնգկոնգը: Հետխորհրդային երկրների թվում Հայաստանը զիջում է Էստոնիային (22), Լիտվային (35), Լատվիային (40), Վրաստանին (50), Ղազախստանին (70), Ադրբեջանին (73):  Հայաստանից վատ բիզնես պայմաններ են գործում Մոլդովայում, որը զբաղեցրել է 92-րդ հորիզոնականը, Ուկրաինայում (104), Ռուսաստանում (105) եւ Տաջիկստանում (111): ԱՊՀ երկրների թվում հետնապահը Ղրղզստանն է (124):   Ուշագրավ է, որ Եվրամիության Արեւելյան գործընկերության 6 երկրների թվում տնտեսա-քաղաքական բարեփոխումների առումով առաջատար համարվող Մոլդովան Forbes-ի աղյուսակում զիջում է ԱլԳ երկրներից բոլորին՝ բացառությամբ Ուկրաինայի: Միեւնույն ժամանակ Ռուսաստանը, որտեղ, ԱՊՀ երկրներից, մասնավորապես Հայաստանից գործազրկության պատճառով արտագաղթած բազմաթիվ մարդիկ հեշտությամբ աշխատանք են գտնում կամ սեփական բիզնեսն են հիմնում, ետ է մնում նույնիսկ Մոլդովայից եւ Ուկրաինայից համապատասխանաբար՝ 13 եւ 1 կետով, եւ Հայաստանից՝ ամբողջ 28 կետով:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկը մինչ տարեվերջ դոլար կվաճառի Հայաստանի բանկերին, ինչը կօգնի շուկային հասկանալ, թե որն է հավասարակշիռ մակարդակը: Առաջին շաբաթվա ընթացքում բանկերին կվաճառվի օրական 6 մլն դոլար, այնուհետև արտարժույթի պահանջարկի նվազման հետ մեկտեղ ծավալները կնվազեն` հասնելով զրոյի: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը` վստահեցնելով, որ այս մեթոդը շատ թափանցիկ է և հասկանալի: «Այստեղ փոխարժեքի տատանումները լինելու են չնչին, բայց հնարավոր է, որ շուկայական գինը որոշվի նաև այլ հարթակում, որտեղ գինը կարող է լնել փոքր-ինչ ավելի բարձր կամ ցածր: Նման գործիքի կիրառման որոշմանը հանգել ենք փորձագետների հետ երկար քննարկումներից հետո: Սա ամենաճիշտ մեթոդն է այս պահին»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է Ջավադյանը: Նա հավելել է, թե Կենտրոնական բանկի կողմից դոլարի վաճառքի ծավալները ամեն շաբաթ նվազելու են` մինչ տարեվերջ հասնելով զրոյի: «Մենք  հայտարարել ենք, որ նվազեցնելու ենք մեր միջամտության ծավալները: Եթե պահանջարկը բարձր էլ լինի, մենք մեծ ծավալի վաճառք չենք իրականացնելու: Կասկածում եմ, որ պահանջարկը ավելի բարձր լինի, սակայն եթե բարձր էլ լինի, մենք նվազեցնելու ենք դոլարի վաճառքները: Մենք շուկայում լինելու ենք մինչ ամսվա վերջ, լինելու ենք ամեն օր, հետո չենք լինելու շուկայում, այս ընթացքում ամեն ինչ կընկնի իր տեղը»,- վստահեցրեց նա: Ջավադյանն ասել է, թե այս գործիքի կիրառումը Կենտրոնական բանկը չի գնահատում որպես  շեղում լողացող փոխարժեքի քաղաքականությունից, քանի որ միջամտությունը կարճաժամկետ է , շուկայում ծավալի համեմատ ոչ մեծ, և ԿԲ-ն փոխարժեքի հետ կապված որևէ նպատակն չի  հետապնդում իր այս գործողություններով: «Մենք սպասում ենք, որ փոխարժեքի մեծ տատանողականությունը արագ կվերանա, քանի որ փոխարժեքը այս գործողությունների րդյունքում կհավասարակշռի»,- ասել է նա: Արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում.  ամեն օր սակարկությունների միջոցով իրականացնելու է արտարժույթի վաճառք` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Միացյալ Նահանգների պետքարտուղար Մայք Փոմփեոն պատասխանել է Հայաստանին «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում ընդգրկելու և 140 միլիոն դոլարի օգնություն տրամադրելու Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի առաջարկին։  «Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, այս շաբաթ՝ նամակ հղելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի նախագահ Րաֆֆի Համբարյանին, ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնը վերջերս ստանձնած Մայք Փոմփեոն ասել է, թե բարձր է գնահատում «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում Հայաստանի կրթական համակարգին աջակցելու գաղափարը։  Հայտնելով Հայաստանին օգնելու իր պատրաստակամությունը՝ ԱՄՆ պետքարտուղարը միաժամանակ նշել է, որ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հարցերն արագացված կարգով քննարկելու պաշտոնական ընթացակարգ չունի։  «Մենք հույս ունենք, որ այս տարի Հայաստանի կառավարությունն առաջընթաց կարձանագրի «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի գնահատման չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ, երբ կորպորացիայի տնօրենների խորհուրդը թեկնածուներին ընտրելու տարեկան գործընթացում կկարողանա քննարկել Հայաստանի հարցը», - գրել է Փոմփեոն։  Ի պաշտոնե, ԱՄՆ պետքարտուղարը «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահն է: «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրից Հայաստանը դուրս մնաց 2008 թվականին։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ Հայաստանի ազգային գրադարանում տեղի է ունեցել Հայատառ գրատպության 500-ամյակի միջոցառումները նախապատրաստող պետական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանը: Նիստին, Սարգսյանը հանդես է եկել մի ուշագրավ ելույթով, որտեղ անդրադարձել է գրադարանի վերակառուցմանտ: «Երբ 2008թ. ձևավորվեց հանձնաժողովը, այն նպատակ ուներ ոչ միայն հանրահռչակելու հայ գիրքն արտերկրում, այլ, առաջին հերթին, ամրագրելու հայ գրքի ունեցած դերը մեր կյանքում, դերը մեր պատմության քառուղիներում, զարգացնելու և ընդլայնելու գրքի ու գրականության բնագավառի բոլոր ենթակառուցվածքները, ներառյալ՝ գրադարանները, հրատարակչական ու գրավաճառ դաշտը: Օրինակը մենք մեր աչքերով տեսնում ենք, թեև այս հարցում, իհարկե, եղան թերություններ, եղան խնդիրներ, բայց մենք ավարտին ենք հասցնելու Ազգային գրադարանի վերակառուցման ամբողջական ծրագիրը: Կառավարությունը խոստացավ և տեսանելի ապագայում մեր քննարկմանը կներկայացնի ծրագրի հիմնական բաղադրիչները՝ լուծման տարբերակները և ֆինանսավորման մոտավոր չափը: Եվ եթե մենք մեկ-երկու տարում չկարողանանք այդ աշխատանքներն իրականացնել ամբողջությամբ, ապա ժամանակացույց կսահմանենք: Արդյունքում՝ մենք ունենալու ենք ժամանակակից Ազգային գրադարան»,-ասել է Սարգսյանը: Այս հայտարարությունն ուշագրավ է նրանով, որ սրանից ընդամենը մի քանի ամիս առաջ՝ 2012-ի սեպտեմբերի 15-ին Սերժ Սարգսյանը խորհրդակցություն էր անցկացրել կառավարությունում, որտեղ անդրադարձել էր նաև Ազգային գրադարանի խնդրին: Ավելի ճիշտ՝ դժգոհել էր, ցուցադրաբար խիստ քննադատության էր ենթարկել կառավարության աշխատանքը՝ խոսելով տարբեր ոլորտներում առկա չարաշահումների մասին, ապա անդրադարձել էր Ազգային գրադարանի վերանորոգման հարցին, ինչի համար պետբյուջեից հատկացվել էր 700 միլիոն դրամ, մինչդեռ շինարարությունն ավարտված չէր, իսկ հատկացված գումարն ավելի քան բավարար էր շենքը նորմալ վերանորոգելու համար: 700 մլն-ը հատկացրել էին, ցուցադրական շոուն պատրաստել և նախընտրական շրջանում եթե տվել, Սերժ Սարգսյանը հրապարակային հաթաթա էր տվել բոլորին, ու հիմա՝ կարծես այդ ամենը չի էլ եղել: Սարգսյանը հայտարարում է ընդամենը, թե խնդիրներ են եղել, բայց ավարտին են հասցնելու գրադարանի շինարարությունը, ու եթե, ուշադրություն, մեկ-երկու տարում չավարտեն, ապա ժամանակացույց կսահմանեն: Սերժ Սարգսյանին թերևս մեկ հարց է պետք տալ՝ բա ի՞նչ եղավ 700 մլն դրամը, որը հատկացրել էիք ու որը բավարար էր, որպեսզի շենքն արդեն ավարտին հասցված լիներ: Դիտեք տեսանյութը 3:09-ից սկսած: «ՉԻ»
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ ազգային կոնգրեսի վարչության անդամ Զոյա Թադեւոսյանը համոզված է, որ «Շրջանառության հարկի մասին» ՀՀ նոր օրենքի պահանջը` ապրանքների փաստաթղթավորման կիրառումը, լրացուցիչ դժվարություններ է ստեղծում փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման համար, փոխանցում է News.am-ը: «Ավելին, ՓՄՁ-ներն ի զորու չեն այդ փաստաթղթերը վերցնել խոշոր մատակարողներից,  քանի որ նրանք կգերադասեն ապրանքը տալ սուպերմարկետներին, ոչ թե փոքր ձեռնարկություններին»,- այս մասին այսօր` փետրվարի 4-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀԱԿ վարչության անդամը: Նրա խոսքով` պետությունը պետք է ՓՄՁ-ներին տրամադրի արտոնյալ պայմաններ: Նշենք, որ Կառավարությունը հունվարի 31-ի իր արտահերթ նիստում որոշել է ևս 5 ամսով հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքի վիճահարույց պահանջի՝ ապրանքների փաստաթղթավորման կիրառումը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր, բացելով կառավարության նիստը ,  ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է բանկային ոլորտի աշխատակիցներին` մասնագիտական տոնի կապակցությամբ՝ հիշեցնելով, որ հենց 1993թ նոյեմբերի 22-ին շրջանառության մեջ դրվեց հայկական դրամը: «Հայաստանի կառավարության անունից շնորհավորում են բանկային համակարգի աշխատակիցներին և հաջողություն մաղթում նրանց»,-ասել է նա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Երևանի գարեջուր» ՓԲԸ գործարանը, որն արտադրում է «Կիլիկիա» գարեջուրը, հարկային մարմինների կողմից տուգանվել է 653.6 մլն դրամով (1.5 մլն դոլար): Այս մասին է նշվում ֆինանսների նախարարության զեկույցում: Զեկույցում նշվում է, թե իբր սեպտեմբերի առաջին տասնօրյակում տեղի ունեցած 12 հարկային ստուգումների արդյունքում բացահայտվել է բյուջեի հանդեպ 731 մլն դրամի պարտավորություններ, որտեղ առյուծի բաժինն ընկնում է «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ին: ԱրմԻնֆո գործակալության թղթակցին չի հաջողվել պարզաբանումներ և մեկնաբանություններ ստանալ ձեռնարկությունից: Այդուհանդերձ, պետք է խոստովանել, որ եթե խոսքը Սերժ Սարգսյանի կողմից վերահսկվող եւ իրեն սուպերնախարար հռչակած Գագիկ Խաչատրյանի ենթակայության տակ գտնվող կառույցի աշխատանքներին է վերաբերվում, եւ հատկապես դրա կողմից նշանակված տուգանքներին, ապա արդեն իսկ ակնհայտ է, որ ինչ-որ բան այստեղ այն չէ: Ինչեւէ, նշենք, որ այդ ձեռնարկությունում առաջին անգամ չեն անցկացվում հարկային ստուգումներ, և, որոշ տվյալներով, դրանցից մեկի ընթացքում, անցյալ տարի, անգամ կանգնեցվել էր արտադրությունը: Նշենք, որ «Երևանի գարեջուր» ՓԲԸ-ն 2013-2014 թվականների ծրագրում է արտահանման ծավալներն ավելացնել 2 անգամ, 2012-ի 2.2 մլն դոլարի համեմատ: Ընկերության զուտ շահույթը 2011-ին կազմել է մոտ 5 մլն դրամ, 2010-ին` 375 մլն դրամ, 2009-ին` մոտ 98 մլն դրամ: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 355,244 մլն.դրամ: Ընկերության սեփականատերերն են Աշոտ Բաղդասարյանը և Հակոբ Հակոբյանը: Ընկերությունը 2012-2013 թվականների աուդիտորական հաշվետվությունը չի հրապարակել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի նախկին քաղաքապետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը, iLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս ԱԺ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հայտարարությանը այն մասին, որ ԵՄ-ի հետ Ասոցացման պայմանագրի բանակցային փուլում Հայաստանի Հանրապետության բյուջեից գումարներ չեն ծախսվել՝ հայտարարեց. «Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների խոսքերին չպետք է լուրջ վերաբերվել: Ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, իրականությանը չեն տիրապետում, որովհետև նույն Ասոցացման համաձայնագրի շրջանակներում պարտավորությունների բաժանում կա, այդ թվում նաև ֆինանսական ծախսերի բաժանում: Շատ գումարներ ծախսվել են Հայաստանի պետական բյուջեի հաշվին»: Վահագն Խաչատրյանը  այդ ծախսված գումարները որակեց որպես բյուջեի անիմաստ վատնում՝ նկատի ունենալով Մաքսային միությանը միանալու Սերժ  Սարգսյանի հայտարարությունը և Ասոցացման համաձայնագրի հետ այդ Միության անհամատեղելիությունը: Պարոն Խաչատրյանը, անդրադառնալով Հայաստանի իշխանությունների կեցվածքին՝ հայտարարեց. «Փաստորեն, 3-4 տարի Հայաստանի իշխանությունները դրսևորել են անպատասխանատու վերաբերմունք և բանակցել են մի համաձայնագրի շուրջ, որը հետո պետք է դառնար առ ոչինչ»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀԲ տնօրենների խորհուրդը հաստատել է 35 միլիոն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը Հայաստանում հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի համար: Ծրագիրը կօժանդակի ՀՀ կառավարության աշխատանքներին ուղղված մոր և մանկան առողջության պահպանմանը և առաջնային բուժօգնության մակարդակում ոչ վարակիչ հիվանդությունների կանխարգելմանը, վաղ բացահայտմանը և վարմանը, ինչպես նաև Հայաստանի առանձին հիվանդանոցների գործունեության արդյունավետության ու ծառայությունների որակի բարելավմանը: Չնայած կազմակերպական ու կառուցվածքային փոփոխություններին առողջապահական համակարգը շարունակում է պայքարել, որպեսզի հետ չմնա հիվանդացության ու մահացության օրինաչափությունների մասով գրանցվող համաճարակաբանական փոփոխություններից: Հիվանդությունների մասով ամենամեծ բեռը Հայաստանում, ինչպես և եվրոպական երկրների գերակշիռ մասում, բաժին է ընկնում ոչ վարակիչ հիվանդություններին, որոնք ներառում են առողջական այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են սրտանոթային հիվանդությունները, քաղցկեղը, հոգեբուժական խնդիրները, շաքարախտը, քրոնիկ շնչառական խնդիրները և հենաշարժիչ ու մկանային համակարգի խնդիրները: Ըստ վիճակագրական տեղեկությունների գրանցված մահվան դեպքերի մոտ հիսուն տոկոսը սրտանոթային խնդիրների պատճառով է, իսկ յոթանասունչորս տոկոսի պատճառը մի շարք առողջական խնդիրների համադրությունն է (սրտանոթային խնդիրներ, նորագոյացություններ և շաքարախտ): Ոչ վարակիչ հիվանդություններով պայմանավորված մարտահրավերներին արձագանքելու համար անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել տարբեր օղակներում, մասնավորապես` կանխարգելում, վարքագծային փոփոխություններ, վաղ բացահայտում և բուժման ոչ ծախսատար եղանակների որդեգրում: Ծրագրի հիմնական շահառուն Հայաստանի ազգաբնակչությունն է, քանի որ ծրագրի արդյունքում կապահովվեն բարելավված առողջապահական ծառայություններ մոր և մանկան առողջության ասպարեզում, կբարելավվեն առանձին ոչ վարակիչ հիվանդությունների (օրինակ` շաքարախտ, հիպերտենզիա, արգանդի վզիկի քաղցկեղ) ռիսկի գործոնների և հիվանդության կանխարգելման հետազոտությունների ու վարման աշխատանքները, ինչպես նաև հիվանդանոցային բուժծառայությունները: Բուժծառայություններ մատուցողների համար կապահովվեն կատարողական գործունեության վրա հիմնված խթաններ: Ծրագիրը դրական ներգործություն կունենա կանանց, տղամադկանց, նորածինների, երեխաների, աշխատանքային տարիքի չափահասների, տարեցների առողջական հարցերում: Ֆինանսավորումը կատարողականով պայմանավորելու մոտեցումը կնպաստի ոչ վարակիչ հիվանդությունների մասով առաջնային օղակում ծառայությունների մատուցմանը և թույլ կտա նվազեցնել ոչ պաշտոնական վճարումները` բուժաշխատողներին ապահովելով կատարողականի վրա հիմնված վճարների ավելացում և միաժամանակ մեծացնելով նրանց հաշվետվողականությունը արդյունքների համար: Այսպիսով ծառայությունները կդառնան առավել մատչելի թե´ ֆինանսական, թե´ ֆիզիկական հասանելիության մասով: «Վերջին տասնամյակում Հայաստանում իրականացվող առողջապահականբարեփոխումների հիմնաքարը եղել է որակյալ բուժծառայությունների առաջարկիամրապնդումը: Մյուս կողմից էլ տնտեսական ճգնաժամի հետևանքով առավելկարիքավոր ընտանիքների կեսը ստիպված է եղել նվազեցնել իրենց բժշկականծախսերը, - ասում է Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակիտնօրեն Ժան Միշել Հափին, - այս ծրագիրը կբարելավի ծառայություններիթիրախավորումը միտված կարիքավորների ներառմանը` առողջության առաջնայինպահպանության ծառայությունները շաղկապելով բուժաշխատողների կատարողականհիման վրա տրվող վճարների հետ: Համոզված ենք, որ սա թույլ կտա երկրումարձանագրել առավել լավ առողջապահական արդյունքներ»: Ծրագրի ներքո ակնկալվող հիմնական արդյունքներն են. Վերջին վեց տարիների ընթացքում ՀՀ կառավարությունը Համաշխարհային բանկի ֆինանսական օժանդակությամբ իրականացրել է մարզային հիվանդանոցների արդիականացման ծրագիր: Այդ պլանները հաջողությամբ ավարտին հասցնելու համար այս նոր ծրագրի ներքո կֆինանսավորվեն մարզային հիվանդանոցների ցանցի վերազինման ու կահավորման աշխատանքները Լոռու մարզում, որը կսպասարկի մարզի 281.000-ից ավել ազգաբնակչությանը: Ֆինանսավորումը կուղղվի շինարարական աշխատանքներին, բժշկական ու թափոնների վերամշակման սարքավորումների ձեռք բերմանը և Վանաձորի բժշկական կենտրոնի կառավարման բարելավմանը, ինպես նաև բուժանձնակազմի մասնագիտական կարողությունների կատարելագործմանն ուղղված ուսուցումներին: Բացի այդ, առաջարկվում է նաև անոթային ռենտգենապատկերման սարքեր տրամադրել Գյումրու նորաբաց հիվանդանոցին և Երևանի «Նորք Մարաշ» սրտաբանական մասնագիտացված կենտրոնին, որտեղ անցկացվում են երեխաների ու մեծահասակների սրտաբանական վիրահատություններ: Ծրագրի ներքո կֆինանսավորվեն Երևանում արյունաբանության կենտրոնի վերակառուցման և այդ կենտրոնում ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք ստեղծելու հետ կապված նախագծային աշխատանքները: Կօժանդակվեն նաև վերանորոգման/վերակառուցման, սարքավորումների, բժշկական կահույքի ու պարագաների տրամադրման, ինչպես նաև կառավարման ու կլինիկական ուսուցման աշխատանքները: Կապահովվեն արյունաբանական հիվանդությունների բուժման միջազգային ստանդարտներին համապատասխանող ստանդարտներ: Ծրագիրը նաև կօժանակի Հայաստանում նոր ուռուցքաբանական կենտրոնի ստեղծմանը, որը կապահովի համալիր ուռուցքաբանական ծառայություններ ազգաբնակչությանը, ինչը ներկայումս չի ապահովում: Ճառագայթային համարժեք բուժում չի ապահովվում, քանզի սարքավորումները հնացած են: Ծրագիրը կօժանդակի մեկ շենքում բոլոր ծառայությունները ներառելու կառավարության պլաններին` հատկացնելով ֆինանսավորում ճառագայթային թերապիայի բաժանմունքի կառուցման, ախտորոշիչ ու բուժական սարքավորումների ձեռք բերման, ինչպես նաև բուժման ստանդարտների ու կլինիկական արձանագրությունների մշակման համար: Կառավարությունը նոր ուռուցքաբանական կենտրոնի ձևավորման հետ կապված դիտարկում է պետական-մասնավոր գործընկերության տարբերակը: Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումն է 45 միլիոն ԱՄՆ դոլար, որից ՀՀ կառավարությունը հատկացնելու է 8.2 միլիոն ԱՄՆ դոլարը, իսկ Առողջապահական արդյունքների նորարարության հիմնադրամը ներդնելու է 1.8 միլիոն ԱՄՆ դոլար` դրամաշնորհի տեսքով: Համաշխարհային բանկի 35 միլիոն ԱՄՆ դոլար վարկը տրամադրվում է Միջազգային զարգացման ընկերակցության ստանդարտ պայմաններով` տարեկան 1.25% ֆիքսված տոկոսադրույքով, 25 տարի ժամկետով և 5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով: Հայաստանին, որն անդամակցում է Համաշխարհային բանկին 1992թ.-ից և Միջազգային զարգացման գործակալությանը՝ 1993թ-ից, տրամադրվել է շուրջ 1.704.6 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է իր հայաստանցի գործընկեր Էդվարդ Նալբանդյանին՝ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ լրատվական ծառայությունը:  «Ռուսաստանյան արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է իր հայաստանցի գործընկերոջը Հայաստանի` պաշտոնապես ԵՏՄ-ին անդամակցելու կապակցությամբ»,- ասվում է հայտարարությունում: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են մի շարք արդիական հարցեր` ինտեգրացիոն համագործակցության և երկկողմ հարաբերությունների վերաբերյալ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրասիական տնտեսական միությունում միասնական արժույթի մասին քննարկումներ չեն լինի մինչև 2025 թվականը, Ազգային ժողովում պետբյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ջավադյանի խոսքով, ԵԱՏՄ անդամ բոլոր 5 պետությունների Կենտրոնական բանկերի ղեկավարները պայմանավորվել են, որ մինչև 2025-ը միասնական արժույթի մասին ոխք չի լինելու: «2025-ից հետո մենք պետք է նայենք այն իրավիճակը, որում կգտնվեն միության անդամ երկրների տնտեսությունները, նոր միայն կարող ենք սկսել քննարկել այդ հարցը»,- ասել է  ԿԲ նախագահը: Ջավադյանի կարծիքով, այս պահին Հայաստանը ոչ միայն միասնական արժույթի անցնելու պատրաստ չէ, այլեւ «մոտ 15-20 տարվա կտրվածքով դրա մասին խոսք լինել չի կարող», եւ անգամ միասնական փաստաթուղթ է ստորագրվել դրա մասին: «Հայաստանի դիրքորոշումն այս հարցում շատ կոշտ է»,- նշել է Ջավադյանը՝ հավելելով, որ այս հարցում ԵԱՏՄ պաշտոնյաները հաշվի են առնում եվրոպական միասնական արժույթի փորձը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 41 լոտ խմբաքանակով վաճառվել է 5.950 մլն դոլար (2.422 մլրդ դրամ), 406.93 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 կետով ցածր է նախորդ` հուլիսի 16-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 406.80 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 406.84: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407,00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 406.80 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 406.80  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407,00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև հուլիսի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 435.790 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից իջել է մինչև 406.93 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունը 18 էջանոց պատասխան  է ուղարկել Հայ ազգային Կոնգրես խմբակցությանը՝ մենաշնորհների վերաբերյալ Կոնգրեսի հարցապնդմանն ի պատասխան: Այդ 18 էջանոց պատասխանից 13 էջը քաղվածքներ են ՏՄՊՊՀ հանձնաժողովի ծրագրից: Իսկ պատասխանի ընդհանուր ոգին թերեւս մեկ բառով կարելի է ձեւակերպել այսպես, ըստ կառավարության Հայաստանում մենաշնորհներ չկան: Ստորեւ ներկայացնում ենք ձեզ Կոնգրեսի խմբակցության արձագանքը՝ կառավարության պատասխանին: Այն այսօր հնչեցել է խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Կառավարության պատասխանը մեր հարցապնդմանը բացահայտում է ահավոր մի իրողություն, այն է՝ Հայաստանի իշխանությունները, ի դեմս գործող կառավարության, ունեն մենաշնորհների եւ համակարգային կոռուպցիայի նվիրյալ սպասարկու եւ փաստաբան: Ասածս ապացուցեմ հետեւյալ փաստարկներով 1/ Նախ, կառավարությունը հայտարարում է, որ Հայաստանում մենաշնորհներ չկան: Մինչդեռ, անգամ համաձայն պաշտոնական տվյալների, օրինակ, շաքարավազի շուկան 99 տոկոսով կենտրոնացած է մեկ ընկերության ձեռքում, ինչն արդեն հերքում է կառավարության պնդումը: Կառավարությունը ինքն էլ է իր պատասխանում հերքում դա՝ օգտագործելով այնպիսի արտահայտություններ, ինչպիսին է, օրինակ, «պարենամթերքի շուկայում մենաշնորհային դրսեւորումներ» բառակապակցությունը: Հարց է ծագում՝ եթե Հայաստանում մենաշնորհներ չկան, ինչու՞ է համաշխարհային տնտեսական ֆորումի զեկույցը դնում Հայաստանը «Հակամենաշնորհային քաղաքականության արդյունավետության» ցուցանիշով 116-րդ տեղում: Եթե Հայաստանում մենաշնորհներ չլինեին, մեզ այս ցուցանիշով պետք է դնեին 1-ին տեղում: 2/ Պատասխանում բառացիորեն ասված է, որ վերոհիշյալ պատճառով «Հայաստանի Հանրապետությունում վարվում է ոչ թե մենաշնորհների դեմ պայքարի, այլ տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականություն», եւ որ «օրենքը ուղղված է ոչ թե մենաշնորհների կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների դեմ պայքարին, այլ պաշտպանելու տնտեսվարող սուբյեկտներին եւ սպառողներին տնտեսական մրցակցության հետ կապված չարաշահումներից»: Փառք Աստծո, որ մերժելով մենաշնորհների գոյությունը՝ գոնե ընդունում են «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների» առկայությունը, բայց պարզվում է՝ նրանց դեմ էլ պայքարելու որեւէ նպատակ չունեն, այլ միայն պայքարելու են նրանց հետ կապված չարաշահումների դեմ: Փաստորեն, տնտեսվարող սուբյեկտի կողմից գերիշխող դիրք ունենալը ինքնին խախտում չի համարվում: Խախտում է համարվում գերիշխող դիրքի չարաշահումը, մասնավորապես՝ գների չհիմնավորված բարձրացումը: Այ սա է ճշմարտության պահը. եթե թարգմանենք ԿԱՌԱՎԱՌԵՐԵՆԻՑ, սա նշանակում է, որ մեր կառավարությունը պաշտոնապես ընդունում է, որ մենաշնորհների, կամ, ինչպես իրենք են սահմանում, «գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների» դեմ պայքարելուց հրաժարվում են, այսինքն՝ խախտում են Սահմանդրությունը, որը պահանջում է կամ վերացնել նման մենաշնորհները, կամ նրանց օրենքով կանոնակարգել՝ ելնելով հանրության շահերի պաշտպանությունից: 3/ Պատասխանի մեջ, սակայ,ն ամենախայտառակ պնդումը հետեւյալն է. «Կենտրոնացվածության համեմատաբար բարձր աստիճանը պայմանավորված է նաեւ որոշակի օբյեկտիվ գործոններով, ինչպիսիք են ՀՀ փոքր շուկան, փակ սահմանները, անբարենպաստ աշխարհագրական դիրքը, մրցունակ տնտեսվարող սուբյեկտների սակավությունը եւ այլն»: Ըստ էության՝ մենք գործ ունենք մի կառավարության հետ, որը ոչ միայն արդեն վաղուց հանձնվել է մենաշնորհներին, այլ նաեւ փորձում է լեգիտիմացնել Սահմանադրությանը հակասող այս իրողությունը իբրեւ թե օբյեկտիվորեն գոյություն ունեցող հանագամանքներով: Այստեղ ամենածիծաղելին այն է, որ համարյա բոլոր այդ հանգամանքները, որ կառավարությունը նշում է որպես մենաշնորհների գոյացման համար օբյեկտիվ պատճառ, իրականում հենց նույն իշխանության  հանցավոր գործունեության արդյունք են: Ու՞մ հայնտնի չէ, որ Հայաստանում մենաշնորհները հիմնականում կառուցված են լայն սպառման ապրանքների ներկրման բնագավառների ապօրինի բաշխման վրա, եւ ու՞մ հայտնի չէ, որ արդյունքում առաջացած ներկրող օլիգարխների գերշահույթները բազմապատկվում են կառավարության եւ կենտրոնական բանկի կողմից տարիներ շարունակ վարվող ազգային արժույթի արհեստական ուժեղացման հանցավոր եւ տնտեսական որեւէ հիմնավորում չունեցող քաղաքականության շնորհիվ: Ո՞ւմ հայտնի չէ, որ նույն այդ ներկրողների համար մաքսային մարմինները սահմանում են մաքսազերծման արտոնյալ ցածր գներ, ինչի արդյունքում մի՛ կողմից դուրս են մղվում մրցակցության մեջ մտնող գործարարներ, մյո՛ւս կողմից բյուջե քիչ գումար է մտնում: Ո՞ւմ հայտնի չէ, որ ներկրող օլիգարխների համար նման արտոնյալ ռեժիմ սահմանող մաքսային ծառայության ղեկավարը, այսինքն՝ ՊԵԿ նախագահը, ինքը մի օլիգարխ է, որն իր համար սահմանել է, օրինակ, մենաշնորհային դիրք օպտիկամանրաթելային մալուխների ներկրման բնագավառում, քանի որ ցանկանում է ապահովել իր ունեցած U-com ֆիրմայի մենաշնորհը տվյալների կաբելային հաղորդման շուկայում՝ խոչընդոտելով, մասնավորապես, GNS Alfa ընկերության մուտքը նույն շուկա: Ու՞մ հայտնի չէ Սերժ Սարգսյանի այն  մերձավորի անունը, ով տիրապետում է բենզինի եւ դիզվառելիքի շուկայի մենաշնորհին եւ միաժամանակ զբաղված է բարեպաշտ սերնդի դաստիարակման ազնիվ գործով: Ու՞մ հայտնի չէ Սերժ Սարգսյանի մեկ այլ մերձավորի անունը, ով ավիակերոսինի ներկրման մենաշնորհը  զուգորդում է ավիացիայի բնագավառում ազգային փոխադրողի մենաշնորհային դիրքի հետ՝ հերիք չէ, անգամ մենաշնորհային դիրք ունենալով՝ անորակ սպասարկմամբ եւ տիեզերական գներով խայտառակում է մեր երկիրը ամենուրեք եւ այնքան ապաշնորհ է, որ միջազգային պարտքերի շնորհիվ գտնվում է սնանկացման եզրին: Ու՞մ հայտնի չէ, որ շաքարավազի ներկրումը բացարձակ մենաշնորհ է Հայաստանում, այն էլ՝ իրականացվող մի մարդու կողմից, որը նման գերշահույթ ապահովող ձեռնարկատիրությունը Սահմանադրության խախտմամբ զուգորդում է պատգամավորական գործունեության հետ:   ժամանակի սղության պատճառով չեմ անդրադառնում մեր հարցապնդման մեջ նշված այլ բնագավառների մենաշնորհներին: Հատաքրքրականն այն է, որ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի 2013թ. գործունեության ծրագրում առկա են մեր դիտարկումները հաստատող հետևյալ գնահատականները և առաջարկությունները` պետական գնումների գործընթացում իրականացվում են պետական մարմինների կողմից այս կամ այն տնտեսվարողին չհիմնավորված առավելությունների տրամադրում – էջ 28 պետական օժանդակության տրամադրմամբ շատ հաճախ սահմանափակվում, կանխվում կամ արգելվում է տնտեսական մրցակցությունը, վնաս է հասցվում մրցակցային իրավիճակին, որոշ տնտեսվարող սուբյեկտների կամ սուբյեկտների խմբի համար ստեղծվում են արտոնյալ պայմաններ – էջ 28 մրցակցության վրա ոչ պակաս ազդեցություն են թողնում պետական մարմինների գործողությունները, ինչպես նաև անգործությունը, մասնավորապես` տարբեր տիպի վարչական խոչընդոտների ստեղծումը, չհիմնավորված առավելությունների տրամադրումը և այլն – էջ 29 մրցակցության զարգացման և բարեխիղճ մրցակցային միջավայրի ստեղծման դանդաղեցնող մեկ այլ հիմնախնդիր վերաբերում է պետական գնումների ոլորտին – էջ 29 Հանձնաժողովն ի վիճակի չէ միայնակ պայքարելու ՀՀ-ում առկա բոլոր մրցակցային խնդիրների դեմ, անհրաժեշտ են բոլոր իրավասու պետական մարմինների ակտիվ և համակողմանի գործողությունները ՀՀ-ում մրցակցային իրավիճակի բարելավման նպատակով – էջ 38 Տնտեսական մրցակցության քաղաքականության մշակման և արդյունավետ իրականացման գործում հիմնական խոչընդոտներից է հանդիսանում տնտեսական մրցակցության միասնական քաղաքականության ծրագրային մոտեցումների և համապարփակ փաստաթղթերի բացակայությունը – էջ 41 Տնտեսական մրցակցության բնագավառի գործեր քննող դատավորների ոչ բավարար փորձն ու մասնագիտացումը և գործերի քննության ժամկետների ձգձգումները հաճախ լուրջ խնդիրներ են առաջ բերում, այդ թվում` Հանձնաժողովի համար զգալիորեն նվազեցնելով վերջինիս գործունեության արդյունավետությունը և մարմնի նկատմամբ վստահությունը – էջ 43 Հանձնաժողովը անհրաժեշտ է համարում`- էջ 45 Մրցակցային օրենսդրության նորմերը համապատասխանեցնել միջազգային նորմերին, Մշակել առաջիկա երեք տարիների տնտեսական մրցակցության օրենսդրության կիրարկման ռազմավարական ուղղությունները: Մենաշնորհների հետեւում կանգանծ են շատ կոնկրետ քաղաքական ուժեր, եւ հենց այն նպատակով, որ պարզ դառնա, թե ովքե՞ր են մենաշնորհների կատաղի պաշտպանները, եւ ովքե՞ր՝ հակառակը, պատրաստ են վերացնել նրանց, մենք՝ համաձայն կանոնակարգի մասին օրենքի, քվեարկության ենք դնում Ազգային ժողովի որոշման հետեւյալ նախագիծը:      
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստան է ժամանել Համաշխարհային բանկի Հարավ Կովկասյան տարածաշրջանային տնօրեն Հենրի Քերալին` նոյեմբերի 7-ին ՀԲ գործադիր տնօրենների խորհրդի նիստում հաստատված Հայաստանի Հանրապետության հետ Բանկի 2014-2017թթ. գործընկերության ռազմավարության կապակցությամբ: Քառամյա այս ռազմավարությունը շրջանակային փաստաթուղթ է, որտեղ ուրվագծվում է Համաշխարհային բանկի օժանդակությունը Հայաստանին: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թ. Բելառուսը սահմանի վրա հազար խորանարդ մետր ռուսական գազի դիմաց կվճարի $185, այսօր հայտարարել է երկրի ֆինանսների նախարար Անդրեյ Խարկովեցը: Այս պահի դրությամբ Բելառուսը  հազար խորանարդ մետր  գազի համար  վճարում է $165,6: Իսկ հարևան Ուկրաինան նույն գազի համար այս պահին վճարում է $432, հայտնում է «Ուկրաինան այսօր» կայքը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 410  դրամ 1 դոլարի դիմաց (ՊրոԿրեդիտ Բանկ, Արմսվիսբանկ, Պրոմեթեյ Բանկ, ԲՏԱ Բանկ), եվրոյի առքի առավելագույն գինը` 520 դրամ 1 եվրոյի դիմաց (Արմսվիսբանկ, Պրոմեթեյ Բանկ, ԲՏԱ Բանկ), իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.65 դրամ 1 ռուբլու դիմաց (ԲՏԱ Բանկ): ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 524 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.74 դրամ 1 ռուբլու դիմաց (Կոնվերս բանկ): Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 411 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 520.5  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.63 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411.25 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 522 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.65 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 27.10.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 409.29, ԵՎՐՈ – 519.4, Ռուսական ռուբլի – 9.73:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 50 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.100 մլն.դոլար (1.669 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով ցածր է նախորդ` հունվարի 13-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 407.55: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 407.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 14-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 15.980 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից նվազել է մինչև 407.00 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 526 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`10,55 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 526 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`10,63 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 16 լոտ խմբաքանակով վաճառվել է 3.250 մլն.դոլար (1.316 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.00 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.25 կետով բարձր է նոյեմբերի 15-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.70 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 18-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 588.124 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.00 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ԿԲ սթրես-թեստերի համաձայն, փոխանցումների (Ռուսաստանից ստացվող) 20% կտրուկ անկումը չի կարող խաթարել Հայաստանի ֆինանսական կայունությունը: Այդ մասին լրագրողներին հաղորդել է ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, պատասխանելով այն հարցին, թե Հայաստանի տնտեսության վրա ինչպիսի ազդեցություն կարող է գործել Ռուսաստանում տնտեսական կոնյունկտուրայի հնարավոր վատթարացումը: Նա, այդուհանդերձ, ավելացրել է, որ փոխանցումների կտրուկ անկումը կարող է հանգեցնել չաշխատող վարկերի ոչ մեծ աճի: Ինչպես ընդգծել է Ա.Գրիգորյանը, Հայաստանի ֆինանսական համակարգը, ընդհանուր առմամբ, կարող է դիմակայել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ցնցումներին: Միևնույն ժամանակ, ՀՀ ԿԲ ֆինանսական կայունության մասին հաշվետվության համաձայն, աշխարհաքաղաքական իրադրությունը և համաշխարհային տնտեսության կոնյունկտուրան կարող են ազդել երկրի ընդհանուր ֆինանսական կայունության վրա, սակայն` աննշան չափով: ՀՀ ԿԲ հաշվետվության համաձայն, վերջին տարիներին Հայաստանի ֆինանսական համակարգում հաջողվել է անցկացնել լուրջ դիվերսիֆիկացում. «Եթե մի քանի տարի առաջ մենք ֆինանսական համակարգը նույնականացնում էինք միայն բանկերի հետ, ապա այժմ բանկերի բաժինն ընդհանուր ֆինանսական համակարգում նվազել է վարկային կազմակերությունների և մյուս ֆինանսական ինստիտուտների թվի ավելացման հաշվին», - նշել է Ա.Գրիգորյանը: Նրա ասելով, ավելացել է նաև ֆինանսական միջնորդությունը ( վարկերի և ՀՆԱ հարաբերակցությունը): Այսպես, 2013 թվականի արդյունքներով Հայաստանի ֆինանսական համակարգի վակրային ներդրումների բաժինը ՀՆԱ կառուցվածքում գերազանցել է 40%-ը: Հայաստանի ԿԲ նաև արձանագրում է մեծ մրցակցություն երկրի ֆինանսական համակարգում: Այսպես, Հայաստանում, ինչպես նշել է ԿԲ փորձագետը, Գերֆինդալ-Գիրշմանի ինդեքսը (օգտագործվում է ճյուղի մենաշնորհումը գնահատելու համար) 2010 թվականից սկսած 1000-ով ցածր է նշագծից (զուտ մենաշնորհի դեպքում ինդեքսը հավասար է 10 000-ի): Հայաստանի ֆինանսական համակարգի ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվը, ՀՀ ԿԲ հաշվետվության համաձայն, 2013 թվականի արդյունքներով նվազել է մինչև 16%: Ա.Գրիգորյանը ճշգրտել է, որ ընդհանուր կապիտալի համարժեքության նորմատիվի նվազագույն չափը սահմանվել է 12%:  «Այդ նորմատիվի նվազումը կարող է պայմանավորված լինել երկու գործոնով` վարկային ներդրումների աճով կամ ակտիվների որակի վատթարացմամբ: Մեր պարագայում գործ ունենք ֆինանսական համակարգի վարկային պորտֆելի աճի հետ և այդ ցուցանիշի նվազումը պետք է դիտարկենք որպես դրական միտում», - ասել է նա: Հիշեցնենք, որ Հայաստանի ԿԲ 2014 թվականին կանխատեսում է ֆիզիկական անձանց դրամական փոխանցումների աճի տեմպերի մինչև 7-9% դանդաղում` ավելի վաղ կանխաետսված 8-10%-ի դիմաց:  2013 թվականին մասնավոր ոչ առևտրային փոխանցումները ներհոսը Հայաստան կազմել է 1.9 մլրդ դոլար, մեկ տարվա վաղեմության ցուցանշի համեմատ ավելանալով 10,8%-ով, իսկ արտահոսքը հաշվետու տարում ավելացել է 10,9%-ով` մինչև 324.2 մլն դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 75 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկի տրամադրումը Հայաստանին Զարգացման քաղաքականության երկրորդ գործառնության (ԶՔԳ) ներքո, որն ուղղված է գործարար միջավայրի, ֆինանսների, քաղաքացիական ծառայության, սոցիալական պաշտպանության, հանրային ենթակառուցվածքների և բնապահպանական ոլորտներում նախատեսվող բազմաբնույթ բարեփոխումների համար: Սա երեք ԶՔԳ-ների շարքի երկրորդ ծրագիրն է, որը կօգնի Հայաստանին  իր ռազմավարական նպատակների իրականացման հարցում, մասնավորապես՝ աշխատատեղերի ստեղծման հարցում, որը զարգացման ճանապարհին Հայաստանի հիմնական մարտահրավերն է: Ինչպես ասվում է ՀԲ մամուլի հաղորդագրության մեջ, «այս ԶՔԳ-ն նպատակ ունի նպաստել տնտեսական աճին և կայունությանը` օգնելով Հայաստանին կրճատել աղքատությունն ու խթանել ընդհանուր բարեկեցությունը, - ասաց Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին, - Աշխատատեղերի ստեղծումն այստեղ` Հայաստանում հույժ կարևոր է: Ծրագիրը նպատակ ունի հասնել աշխատատեղերի ստեղծման` մրցունակության ամրապնդման և հարկաբյուջետային, սոցիալական ու բնապահպանական կայունության մեծացման միջոցով»: ԶՔԳ-ի ներքո աջակցություն կցուցաբերվի այն բարեփոխումներին, որ Կառավարության կողմից    իրականացվում են հինգ հիմնական նպատակների ուղղությամբ. 1) Գործարար միջավայրի ամրապնդում տնտեսվարողների համար տեսչական ստուգումների բեռը նվազեցնելու, ինչպես նաև ապրանքների մաքսային ձևակերպումների համար մեկ պատուհանի մոտեցման կիրառման և ավիացիայի ոլորտում վերահսկողության նոր ինստիտուցիոնալ կառուցվածք ձևավորելու միջոցով, որը կմեծացնի թափանցիկությունը և կբարելավի հաշվետվողականությունը քաղաքացիական ավիացիայի ոլորտում. 2) Վարկային ռեսուրսների հասանելիության բարելավում ստեղծելով ժամանակակից դաշտ գրավով ապահովված գործառնությունների համար, որը թույլ կտա շարժական գույքն օգտագործել որպես գրավ` դրանով իսկ մեծացնելով վարկային ռեսուրսների հասանելիությունը. 3) Քաղաքացիական ծառայության նպատակային արդյունավետության ու թափանցիկության բարելավում կատարողական գործունեության գնահատման համակարգի ամրապնդման և էլեկտրրոնային կառավարման համակարգերի օգտագործման ընդլայնման միջոցով. 4) Սոցիալական պաշտպանության ընդլայնում բժշկական հաստատություններում համավճարի պահանջի չկիրառումը տարածելով Ընտանեկան նպաստի համակարգում ներառված տնային տնտեսությունների վրա. 5) Հարկաբյուջետային տիրույթի, հանրային ենթակառուցվածքների և բնական ռեսուրսների կառավարման բարելավում հիմնական հարկային ծախսերի վրա հարկային մուտքերի ազդեցության նախնական հաշվետվությունների ներկայացման, խմելու ջրի հետ կապված ոլորտային բարեփոխումների գործողությունների ծրագրի իրականացման, այդ թվում` նոր համապետական վարձակալության պայմանագրի, շրջակա միջավայի վրա ազդեցության գնահատման օրենքի ընդունման ու ընդերքի օգտագործման իրավունքների մասով բնապահպանական ու սոցիալական ուղենիշներին համահունչ «մեկ պատուհանի» մոտեցման կիրառման միջոցով: «Զարգացման քաղաքականության այս գործառնության ներքո աջակցություն է ցուցաբերվում բարեփոխումների այնպիսի մի փաթեթի, որը կօգնի Հայաստանի տնտեսությանը ոչ կայուն ներհոսքերի ու ոչ արտահանելի ոլորտների վրա հիմնվելու փոխարեն  անցում կատարել արտահանելի ճյուղերին ու ապահովել աշխատատեղերի ստեղծման ավելի բարձր ցուցանիշ, - ասաց Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ուլրիխ Բարթչը, - Տնտեսության մրցունակությունը և  ինքնաբավությունը մեծացնելու միջոցով՝ մենք օգնում ենք Հայաստանի կառավարությանը տնտեսությանը նոր լիցք հաղորդելու հարցում»: Երկրորդ ԶՔԳ ներառում է 75 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկ ՎԶՄԲ-ից` փոփոխական տոկոսադրույքով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով և մարման 25 տարվա ժամկետով: 1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է  2.036.73 մլն ԱՄՆ դոլար գումար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության նիստում հայտարարեց, թե որոշ քաղաքական ուժեր փորձում են իրեն զրպարտել` իր անունը կապելով Հնդկաստանից գոմեշի մսի ներկրման հետ, սակայն ինքն այդ ամենի հետ որևէ առնչություն չունի: «Ոչ ընկերներ, ոչ բարեկամներ, ոչ թաքնված անձինք այս ընկերությունների ետևում ինձ հետ կապված չկան»,- ասաց վարչապետը: ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական տեսչության պետ Աբրամ Բախչագուլյանն էլ հրապարակեց Հայաստանում գոմեշի միս ներկրող ընկերությունների անունները: Նրա ներկայացմամբ՝ 2011 թ. գոմեշի միս ներկրել են 6 ընկերություններ: Դրանք են` Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը (61,2%), «Պարգև»-ը (17%), «Մոկոնաց»-ը (9,5%), «Արմեն Համիկ եղբայրներ»-ը (6,5%) և «Ունիվերսալ Ավան»-ը (3,5%): Աբրամ Բախչագուլյանը տեղեկացրեց, որ գոմեշի միս ներկրում են այն կազմակերպությունները, որոնք ունեն առնվազն 10 տարվա աշխատանքային փորձ, միջազգային ստանդարտներին համապատասխանող սեփական սպանդանոց, մսի վերամշակման արտադրամաս, սառցարան:  Հիշեցնենք, որ վերջերս մեծ աղմուկ էր բարձրացել, թե սատկած գոմեշի միս է ներկրվում Հայաստան, որն էլ մեծ մասամբ օգտագործվում է երշիկեղենի արտադրության մեջ: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ գոմեշի միսը Հայաստանի սահմանի վրա առհասարակ չի ենթարկվում լաբորատոր փորձաքննության: Ապրանքի անվտանգությունը որոշվում է միայն Հնդկաստանում` Հայաստանի պատվիրակած մասնագետի կողմից, իսկ այս ամենը կատարվում է վարչապետ Տիգրան Սարգսյան «հովանու» ներքո:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ֆինանսների նախարարությունը հակասություններ չի տեսնում Առևտրի Համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Մաքսային միության նույնատիպ Համաձայնագրերի միջև: Ինչպես Երևանում ընթացող`ԱՀԿ Համաձայնագրով պետական գնումների վերանայման հարցերի շուրջ սեմինարի ընթացքում տեղեկացրել է ՀՀ ֆինանսների նախարարության պետական գնումների բաժնի ղեկավար Մակար Ղամբարյանը, երկու փաստաթղթերի միջև չկան հակասություններ: Բայց պաշտոնյան, այնուամենայնիվ, նշել է, որ Համաձայնագրերում կան կետեր, որոնց շուրջ քննարկումները պետք է ընթանան եռակողմ ձևաչափով (Հայաստան, ԱՀԿ և ՄՄ): «Այսօր ընթացող սեմինարի գլխավոր նպատակներից մեկն էլ այդ կետերի քննարկումն է: Մեզ համար անհրաժեշտ է հասկանալ, արդյո՞ք դրանք հակասում են միմյանց, թե ոչ»: Ղամբարյանը տեղեկացրել է, որ ԱՀԿ հետ պետգնումների մասին Համաձայնագիրը Հայաստանը նախատեսում է հաստատել մինչև 2014 թվականի ավարտը՝ հավելելով, որ այն հիմնականում ենթադրում է պետգնումների համակարգի էլեկտրոնային կիրառում: Պաշտոնյան հիշեցրել է նաեւ, որ ԱՀԿ հետ Համաձայնագիրը տեղական մատակարարներին հնարավորություն է տալիս մասնակցել այդ Համաձայնագրի անդամ 41 երկրների հետ կատարվող պետգնումներին: Սակայն այդ մասնակցությունը Ղամբարյանը գնահատել է որպես ցածր, բացատրելով մատակարարների իրազեկության ցածր մակարդակով:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի տնտեսությունը 2014 թվականին 1-3% անկում կապրի: Նման անմխիթար կանխատեսմամբ է հանդես եկել ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը: «Ոչ մի պաշտոնատար անձ այդ մասին չի խոսում, սակայն քաղաքացիներն արդեն իրենց կաշվի զգում են երկրի տնտեսական վիճակի վատթարացումը», - նշել է Բ.Ասատրյանը: ԿԲ նախկին ղեկավարի կանխատեսումը հակասում է ԿԲ սպասումներին, որը դրամավարկային քաղաքականության ծրագրում նախատեսում է 5,4-6,1% տնտեսական աճ: Միևնույն ժամանակ, Համաշխարհային բանկի կանխատեսման համաձայն,՝2014-2016 թվականներին Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 5%, ԵԱԶԲ կանխատեսման համաձայն՝  ՄՄ հետ ինտեգրման գործընթացում Հայաստանի ՀՆԱ լրացուցիչ աճը կկազմի տարեկան շուրջ 4%: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով Հայաստանի ՀՆԱ ավելացել է 3,5%-ով, մինչև 4.3 տրլն դրամ: Մասնավորապես, արդյունաբերական արտադրանքի ծավալն ավելացել է 6,8%-ով, մինչև 1.2 տրլն դրամ, ծառայությունների ոլորտում աճը կազմել է 3,6%, մինչև 1 տրլն դրամ, գյուղատնտեսության ոլորտում` 7,1%, մինչև 918.6 մլրդ դրամ, իսկ շինարարության հատվածում արձանագրվել է  8,1% անկում` մինչև 442.3 մլրդ դրամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՌԴ-ից Հայաստան ներկրված բնական գազի ծավալները 2013 թվականի ընթացքում նվազել են 0,6%-ով՝ կազմելով 1 956.3 մլն խ.մ՝ 2012թ.-ի 1 967.1 մլն-ի դիմաց: Ինչպես ասվում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ մամուլի ծառայության հաղորդագրությունում, նշված ժամանակահատվածում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից իրացվել է 1 945.2 մլն խ.մ, ինչը 5,4%-ով ավելի է 2012թ.-ի համեմատ: 2013 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին 0,6%- ով նվազել են բնակչության կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով 539 մլն խ.մ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության աճուրդների կայքում երեկ տեղադրվել է մի ուշագրավ հայտարարություն, համաձայն որի վաճառվում է Ծիծեռնակաբերդի զբոսայգում գտնվող մարզահամալիրը: Մեկնարկային գինն է 19 350 000 000.0 դրամ (մոտ 46 մլն ԱՄՆ դոլար): Նշված է նաև, որ մարզահամալիրը հանդիսանում է գրավի առարկա և որ աճուրդի ավարտին մնացել է 9 օր: Այս պահի դրությամբ ոչ մի առաջարկ չի ստացվել: Հիշեցնենք, որ մարզահամերգային համալիրը 2008 թ. վաճառվել է Մուրադյան եղբայրներին, որոնցից Մուրադ Մուրադյանը Իրաքում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանն է 2010 թվականից: Նա նաև հանդիսանում է ԲԱՄՕ ընկերության  հիմնադիրը, որին էլ 2008 թ. վաճառվել է Մարզահամերգային համալիրը: ՀՀ կառավարության որոշմամբ՝ համալիրը վաճառվեց  5.7 մլն դոլարով, սակայն ԲԱՄՕ-ն պարտավորվեց 7-9 մլն դոլարի ներդրումներ իրականացնել: Նշենք, որ մամուլի հրապարակումների համաձայն «ԲԱՄՕ» ընկերությունը՝ ի դեմս «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի, 2008թ. պետությանը պարտք է մնացել 3 մլն դրամ, իսկ սոցվճարների մասով՝ գրեթե 27 մլն: 2009թ. Հայաստանին հատկացված հայտնի 500 մլն դոլար «ռուսական վարկից» ավելի քան 50 մլն դոլար է տրամադրվել «ԲԱՄՕ»-ի սեփականատերերին: Ըստ շրջանառվող լուրերի` Մուրադյան եղբայրները ՀՀ կառավարությունից իրենց մեկ այլ ընկերության անունով 20 միլիոն դոլարի վարկ էին վերցրել, որի դիմաց գրավադրել էին Մարզահամերգային համալիրի (ՄՀՀ) բաժնետոմսերի 75 տոկոսը: Սակայն 2011թ.-ից սկսած՝ վարկային պարտավորությունների կատարման հետ կապված խնդիրներ են առաջացել: Արդյունքում՝ 2009-ից «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը գտնվում է ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ: «168 ժամի» տեղեկություններով, սակայն, ֆինանսական այդ խնդիրները լուծելու նպատակով Բորիս Մուրադյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին առաջարկել էր գնել ՄՀՀ որոշակի բաժնեմասը, ինչին դեմ էր արտահայտվել եղբայրը` Մ. Մուրադյանը: Խոսակցություններ կան անգամ, որ երկու եղբայրները, ունեցվածքի բաժանման հետ կապված, դիմել էին դատարան:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնի միջև՝ վերջինիս նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հեռախոսազրույց: Այս մասին iLur.am-ին հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից:  Հիշեցնենք, որ երեկ համաշխարհային բանկը եւ Միջազգային ֆինանսական կորպորացիան հրապարակել են հերթական համատեղ Doing Business 2013 զեկույցը, որի համաձայն՝ Հայաստանը մեկ տարվա ընթացքում բարելավել է իր դիրքերը՝ բիզնեսի դյուրինության սանդղակում վեր բարձրանալով 23 կետով:   Դեսպան Հեֆերնը շնորհավորել է վարչապետին Համաշխարհային բանկի «Doing Business» ցուցանիշի բարելավման կապակցությամբ՝ նշելով Հայաստանի զգալի առաջընթացն այդ առումով (18 կետ): Կարևորելով գործարար միջավայրի բարելավման նշանակությունը տնտեսական կայուն աճի ապահովման տեսանկյունից՝ նա բարձր է գնահատել պետական կառավարման համակարգի բարեփոխման նպատակով ՀՀ կառավարության կողմից գործադրվող ջանքերը և այդ գործընթացն իր տրամաբանական ավարտին հասցնելու վճռականությունը: Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ամերիկյան կողմին և ընդգծել ԱՄՆ կառավարության տեխնիկական օժանդակության կարևորությունը տվյալ ասպարեզում առաջընթացի ապահովման հարցում:  Դեսպանը նաև հիշատակել է հարկերի վճարման և ներդրումների պաշտպանության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժերը և դրանց շարունակականության ապահովման անհրաժեշտությունը:  Հեռախոսազրույցի ավարտին Ջոն Հեֆերնն ընդգծել է, որ ԱՄՆ կառավարությունն այսուհետ ևս պատրաստակամ է շարունակել ՀՀ կառավարությանը ցուցաբերվող տեխնիկական աջակցությունը` բարեփոխումների իրականացման և, մասնավորապես, գործարար միջավայրի բարելավման նպատակով: Ի պատասխան` Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել և ընդգծել համագործակցությունը շարունակելու՝ հայկական կողմի պատրաստակամությունը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերաձևակերպել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ մի շարք լիցենզիաները կապված անվանափոխության հետ: Մարտի 12-ի նիստում Հանձնաժողովը որոշում է ընդունել վերաձևակերպել ընկերության ներմուծման, բնական գազի բաշխման և իրացման, էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման լիցենզիաները: Լիցենզիաների վերաձևակերպման անհրաժեշտությունն առաջացել էր «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի վերանվանելու պատճառով, որը տեղի էր ունեցել ընկերության բաժնետոմսերի 20%-ը Գազպրոմին փոխանցելու արդյունքում:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հայտարարեց, որ կենսաթոշակներն այսուհետ` սեպտեմբեր ամսվանից, կայուն կերպով կվճարվեն յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրվանից սկսած: Նախարարը տեղեկացրեց, որ 2013 թ. հունիսից ներդրվել է նոր էլեկտրոնային համակարգ, ստեղծվել են տեղեկատվական շտեմարաններ: Դրանցում ճշգրտվել են կենսաթոշակառուների ցանկերը, ինչի հետեւանքով որոշ խնդիրներ են առաջացել: Ներկայում, ըստ նախարարի, մոտ 200 կենսաթոշակառուի խնդիր դեռեւս առկա է: Այս մասին գրում է top-news.am-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 34%-ով՝, կազմելով 1.489 մլրդ դոլար: Ըստ ՀՀ կենտրոնական բանկից տրամադրված տվյալների, նշված թվի մեջ արտարժույթով ակտիվները կազմել են 1.438 մլրդ դոլար, SDR-ը ԱՀ-ում` 6.2 մլն դոլար, իսկ այլ պահուստային ակտիվները` 45.1մլն դոլար: Աղբյուրի համաձայն, արտաքին ակտիվների կառուցվածքում 945.5 մլն դոլարը տեղաբաշխվել է արժեթղթերում, 492.5 մլն դոլարը` կանխիկ արտարժույթում և ավանդային միջոցներում: Ընդ որում, նշված 492.5 մլն դոլարից 424.3 մլն դոլարը գտնվում է այլ երկրների կենտրոնական բանկերում և միջազգային հաշվարկային բանկում (BIS) և ԱՄՀ-ում, իսկ արտասահմանյան գլխամասային բանկերում տեղաբաշխված է 68.2 մլն դոլարը: Հաշվարկների համար 2014 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կիրառվել են հետևյալ փոխարժեքները` 474.97 /դոլար, 1.45 դոլար /1 SDR, 1,22 դոլար / եվրո, ինչպես նաև LIBOR վեցամսյա տոկոսադրույքը դոլարի նկատմամբ - 0.36%: 2014 թվականին միջազգային պահուստների սպասվող անկումը հետևանք էր առևտրային բանկերի ցպահանջ հաշիվների մնացորդների, ինչպես նաև արտաքին պարտքի սպասարկման ծախսերի կրճատման: Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, միջազգային պահուստների համարժեքության ցուցանիշները 2012-2014 թվականներին ցուցադրեցին հետևյալ միտումը` 2014 թվականի 3-րդ եռամսյակում արձանագրված միջազգային պահուստներն ապահովում են ներմուծման 4.2-ամսյա ծածկույթ (2013-ի 5.4 ամսյա և 2012-ի 4.5 ամսյա ծածկույթների փոխարեն): Կարճաժամկետ պարտքի ծածկումը (մինչև 1 տարի ժամկետով) միջազգային պահուստների միջոցով կազմել է 4.4 ամիս, 2013-ի 5.4 և 2012-ի 7 ամիսների փոխարեն: Միջազգային պահուստների հարաբերակցությունը դրամական զանգվածին կազմել է 0.8, 2013-ի 1.1-ի և 2012-ի` 1-ի փոխարեն: ԿԲ հիշեցնում է, որ պահուստների գնահատման ավանդական մեթոդները հետևյալն են` ներմուծման 3-ամսյա ծածկույթի ապահովում, կարճաժամկետ պարտքի սպասարկման ապահովում (մինչև 1 տարի) և դրամական ագրեգատների հարաբերակցություն (ցանկալի է` 0.2): Ըստ Moody's և Fitch միջազգային վարկանիշային գործակալությունների ակնկալիքների, ՀՀ կենտրոնական բանկի արտարժութային պահուստները պահպանոմ են կրճատման միտումները, 2014 թվականի դեկտեմբերի`1.489 մլրդ դոլար համեմատաբար ցածր մակարդակից: Պահուստների կրճատումը, հիմնականում, կապված է ընթացիկ գործառնությունների և օտարերկրյա ուղղակի ներդրումների ավելի ցածր մուտքերի հետ, ինչպես նաև, ավելի փոքր, ԿԲ շուկայական միջամտությունների հետ` հայկական դրամի փոխարժեքի անկումը զսպելու համար: Սպասվում է, որ արտարժութային պահուստները 2015-2016 թվականներին կկազմեն ընթացիկ գործառնությունների մոտ 3 ամիսը, 2010-2014 թվականների` մոտ 4 ամիսների համեմատ: Նշված գործակալությունները 2015 թվականի հունվարին իջեցրին Հայաստանի վարկանիշը մեկ աստիճանով, վերանայելով կանխատեսումը: Moody's-ը 2015-ի հունվարի 15-ին Հայաստանի առաստաղային վարկանիշն իջեցրեց` Ba2-ից մինչև Ba3, «Կայուն» վարկանիշը վերանայելով` «Բացասականի», իսկ Fitch գործակալությունը հունվարի 30-ին Հայաստանի վարկանիշը «BB»-ից իջեցրեց մինչև «BB-», «Կայուն» կանխատեսումով: Եվ այս ամենը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Հայաստանը պատրաստվում էր եվրաբոնդերի երկրորդ թողարկման միջոցով դուրս գալ կապիտալի միջազգային շուկա: Հիշեցնենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստների կառուցվածքում զրոյացվել է 2003 թվականի դեկտեմբերին: 2013 թվականի Հայաստանի միջազգային պահուստներն ավելացել են 25%, մինչև 2,252 մլրդ դոլար: 2012 թվականին Հայաստանի միջազգային պահուստները նվազել են 7% և կազմել 1.799 միլիարդ դոլար: 2011 թվականին Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 1,932 մլրդ դոլար (տարեկան աճը` 3.6%): 2010 թվականին միջազգային պահուստները կազմել է  1,866 մլրդդոլար: Ընդ որում, 2013 թվականին  միջազգային պահուստները զգալիորեն աճեցին, քանի որ այդ ժամանակահատվածում ստացվեցին դրամաշնորհներ և վարկեր, 270 մլն դոլարին համարժեք դրամով, ինչպես նաև III եռամսյակում Հայաստանի կողմից տեղաբաշխված եվրաբոնդերը բերեցին 690 մլն դոլարի եկամուտ: Հաջորդ IV եռամսյակում մարվեց ՌԴ 500 մլն դոլարի պարտքը: 2015 թվականի բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար ՀՀ կառավարությունը մտադիր է իրականացնել եվրապարտատոմսերի երկրորդ թողարկումը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը մինչ տարվա վերջ լրացուցիչ 120 միլիոն ԱՄՆ դոլար կներդնի Հայաստանում, որը մասնավորապես կուղղվի փոքր և միջին ձեռնարկությունների զարգացմանը: Այս մասին հուլիսի 19-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին: «Վերջին 20 տարիների ընթացքում ՎԶԵԲ-ը Հայաստանի 120 նախագծերի իրականացման համար 1 միլիարդ ԱՄՆ դոլար է ներդրել: Ի տարբերություն այլ  միջազգային կազմակերպությունների, մեր ուշադրության առարկան մասնավոր հատվածն է»,-հավելել է ՎԶԵԲ նախագահը: Նա կարևորել է Հայաստանի ջրամատակարարման բարելավմանն ուղղված քայլերը և նշել, որ ՎԶԵԲ-ը Հայաստանին 5,4 միլիոն եվրո սուվերեն վարկ է տրամադրել, որն ուղղվելու է Երևանի 1,1 միլիոն բնակիչների ջրամատակարարման բարելավմանը: «Մեր կողմից տրամադրված ներդրումները կնվազեցնեն ջրի կորուստներն ու գործառնական ծախսերը: Կբերալավվի նաև խմելու ջրի որակը: Ծրագիրը կիրականացվի երեք տարվա ընթացքում և ապագայում կվերացնի ջրի սակագնի հնարավոր բարձրացման ռիսկը»,-ասաց նա: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտին երկօրյա այցով Հայաստան է ժամանել հուլիսի 18-ին: Նրա այցը համընկել է Հայաստանում ՎԶԵԲ-ի գործունեության մեկնարկի 20-րդ տարեդարձի հետ: Սումա Չակրաբարտին ՎԶԵԲ նախագահ է ընտրվել 2012  թվականին, գրում է «Արմենպրեսը»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են էներգահամակարգի բոլոր օղակները՝ արտադրող  կայանների, «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների, ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչները, «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտի» և ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորորղ հանձնաժողովի անդամները: Մինչ քննարկմանն անցնելը Երվանդ Զախարյանը անդրադարձել է էներգահամակարգի այսօրվա ֆինանսատնտեսական վիճակին՝ գնահատելով այն մեղմ ասած ոչ բարվոք: «Համակարգում կուտակված են մեծ պարտքեր: Համակարգի միայն պետական ձեռնարկությունների ընդհանուր առևտրային վարկերի չափը հասնում են 13 մլրդ դրամի, իսկ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության վարկային պորտֆելը՝ մոտ 224մլն. դոլար է: Այդ վարկերի սպասարկումը սակագներում նախատեսված չէ, ինչն այսօր լրացուցիչ բեռ է  համակարգի համար: Դրանից բացի «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն էլեկտրաէներգիա արտադրող պետական ընկերությունների հանդեպ կուտակել է մոտ 15 մլրդ դրամի պարտք» -, ասել է Երվանդ Զախարյանը: Նախարարը նշել է, որ էներգահամակարգի  համար լուրջ խնդիր է կորուստների և ընդհանրապես հաշվառման համակարգի բարելավման հարցը: Այդ հարցն, ի դեպ, հանրային հնչեղություն ունեցող ու հանրությանն ամենաշատը հուզող հարցերից մեկն է: «2009 թվականից մինչ այսօր էներգահամակարգում կորուստների չափը չի իջել ոչ մի տոկոսով, այնինչ ուսումնասիրությունների համաձայն կորուստների 1 % իջեցումը երկու տարվա կտրվածքով կարող է ապահովել 5,1 մլրդ դրամ եկամուտ»,- ասել է նախարարը: Նրա խոսքով հետխորհրդային որոշ երկրների էներգահամակարգերում կորուստները    9-10  տոկոսի սահմաններում են: Իսկ Հայաստանի էլեկտրական ցանցերում,  2013 թվականի ընթացքում, կորուստները կազմել են 13,39 % /այդ թվում ՝ առևտրային կորուստները 2,27%/, այնինչ կարգավորող հանձնաժողովի հաստատած թույլատրելի սահմանը 11,2 տոկոս է: Նույն ժամանակահատվածում Բարձրավոլտ էլեկտրական ցանցերում էլէկտրաէներգիայի կորուստները կազմել է 2,03%: «Վիճակն անհանգստացնող է ընդհանուր էներգահամակարգում: Այսպես աշխատել այլևս հնարավոր չէ, բոլորս պետք է վերանայենք մեր մոտեցումները և անենք ամեն ինչ՝ իրավիճակը շտկելու համար»,- ասել է նախարարը: Նշենք, որ երբ այս տարվա ամռանը ՀԾԿՀ-ն իր նախաձեռնությամբ բարձրացրեց էլեկտրաէներգիայի սակագինը, հիմնավորումների մեծ մասը համընկնում էր Երվանդ Զախարյանի այսօր նշած խնդիրներին: Վստահեցվում էր, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմամբ այս հարցերը որոշ չափով լուծում կստանան: Այնինչ՝ պարզվում է, որ «այսպես աշխատել այլևս հնարավոր չէ»: Հաշվի առնելով, որ 2015 թ. Հայաստանի ամենաէժան էներգիա արտադրողը՝ Մեծամորի ատոմակայանը 180 օր չի աշխատելու, էլեկտրաէներգիայի սակագնի հերթական բարձրացումը դառնում է անխուսափելի:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «Տաշիր Գրուպ»-ը 20-25 միլիոն դոլար կներդնի՝ Երևանում «Ռիո» առևտրային-ժամանցային կենտրոն կառուցելու համար։ «168 Ժամի» հետ զրույցում «Տաշիր Գրուպ» ընկերությունների խմբի նախագահի օգնական Գոռ Բարոյանն ասաց, որ կենտրոնի ընդհանուր մակերեսը կկազմի 22 հազար քմ։ Երևանյան «Ռիո»-ն տեղ կգտնի Քոչար, Փափազյան փողոցների և Սարալանջի պողոտայի հատման մասում: Նոր կենտրոնն ունենալու է 4 մասնաշենք։ Առաջին մասնաշենքը կունենա 4 հարկ, երկրորդը՝ 2 հարկ, երրորդը՝ 3, չորրորդը՝ 2 հարկ։ «Ռիո» կենտրոնի կառուցումը նախատեսվում է ավարտելէ 2015 թվականին։ Նշենք, որ «Տաշիր Գրուպին» են պատկանում Երևանում գործող ևս երկու խոշոր առևտրի կենտրոն. «Տաշիրը» և «Դալմա գարդեն մոլը»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում դեկտեմբերի 9-ին, ինչպես անցած շաբաթվա ընթացքում, արտարժույթի առքուվաճառք չի կատարվել։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կատարվել է 37 մլրդ 300 մլն դրամի գործարք: Բացման տոկոսադրույքը կազմել է 20.50, փակմանը` 20.50, իսկ միջին տոկոսադրույքը կազմել է 20.3003:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ-ական Գագիկ Մինասյանը կարծում է, որ դրամի կտրուկ արժեզրկումը, թեեւ բնակչության կենսամակարդակի վրա բացասական ազդեցություն կունենա, բայց գնաճի չի հանգեցնի: Այդ մասին Մինասյանը ասաց iLur.am-ի հետ զրույցում:  Մինասյանի խոսքով, դրամի արժեզրկումը չի ստիպի վերանայել պետբյուջեով նախատեսված թույլատրելի գնաճը՝ 4(+/-1,5)%: Միեւնույն ժամանակ, ըստ պատգամավորի, դրամի արժեզրկումը չի ազդի նաեւ գալիք տարվա բյուջեի կատարման վրա:  Նշենք, որ 2015-ի պետբյուջեի նախագծով՝ դոլարի փոխարժեքը սահմանված է 411 դրամ՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց: Մինչդեռ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, մեզ հետ զրույցում մեկնաբանելով դրամի կտրուկ արժեզրկումը (նոյեմբերի սկզբի 410 դրամի փոխարեն՝ այսօր մեկ ԱՄՆ դոլարը կարելի է գնել 460 դրամով), նշեց, որ դա իշխանությունների ոչ կոմպետենտ, անմեղսունակ քաղաքականության հետեւանք է: Պատգամավորի խոսքով, Հայաստանի բնակչության գնողունակությունը ձեւավորվում է հիմնականում Ռուսաստանից եկող տրանսֆերտների հիման վրա, որի վրա իշխանությունից ապօրինի արտոնություններ ստացած ներկրող օլիգարխների խմբակը գերշահույթներ է ստանում: «Եթե տնտեսության մոդելը սա է, դա նշանակում է, որ կառավարությունը եւ օլիգարխների շահերը սպասարկող Կենտրոնական բանկը առաջին հերթին փորձելու են դրամի կուրսը բարձր պահել, իսկ երբ որ դա չհաջողվի, փլուզել դրամը», - նշեց Զուրաբյանը: Նրա խոսքով, ամենաճիշտ քաղաքականությունը կլիներ դրամի սահուն, կանխատեսելի արժեզրկումը, որը նախ թույլ կտար զարգացնել արտահանումը, արտահանման միտված արդյունաբերությունը, կմեծացներ տեղական ապրանքների մրցունակությունը եւ կստեղծեր բիզնեսմենների համար կանխատեսելի միջավայր: Զուրաբյանի խոսքով, ԿԲ-ի պնդումները, թե դրամի արժեզրկումը կնպաստի արտահանման աճին եւ ընդհանրապես, տնտեսության զարգացմանը, դեմագոգիա է: «Եթե երկար ժամանակ դրամի հզորացման քաղաքականություն է վարվում, այդ ընթացքում արդյունաբերողները տուժում են, փակվում են, իսկ հետո թռիչքաձեւ փլուզվում է դրամը, միայն դեմագոգները կարող են ասել, որ նման ռեժիմի մեջ կարող է արտահանման հետ կապված որեւէ արտադրություն կայանալ: Պատկերացրեք, որ դահիճը զոհի վզին փաթաթած պարանը սեղմած պահի երկար ժամանակ, հետո բաց թողի հայտարարելով, որ ստեղծվել են փայլուն պայմաններ ազատորեն շնչելու համար: Մինչդեռ, զոհն արդեն խեղդվել է», - ասաց նա: Ինչ վերաբերում է փաստին, որ Կառավարությունը հաջորդ տարվա բյուջեն հաշվարկվել է $1-ը 411 դրամ փոխարժեքի հիման վրա, ապա, ըստ Լեւոն Զուրաբյանի, դա լավագույն ապացույցն է, որ  որ մենք գործ ունենք «անմեղասունակ կառավարության հետ, որը կոմպետենտության տարրական մակարդակ չունի»: «Այսինքն, կառավարությունը նույնիսկ չի էլ փորձել կանխատեսել արժեզրկումը», - նշեց նա: iLur.am-ի հետ զրույցից հետո Լեւոն Զուրաբյանը ԱԺ ամբիոնից հանդես եկավ նաեւ համապատասխան հայտարարությամբ (տեսանյութում)  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրան-Հայաստան 400 մեգավատտ հզորությամբ էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցումը դադարեցվել է: Այդ մասին այսօր ՀՀ Ազգային ժողովում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը: Նրա խոսքով, նախագիծն իրականացնելիս խնդիրներ են ձագել իրանական կողմի հետ` նախագիծը ֆինանսավորող բանկի նկատմամբ պատժամիջոցների հետ կապված: Փոխնախարարն ընդգծել է, որ նոր էլեկտրահաղորդման գիծը թույլ կտար ավելացնել էլեկտրաէներգիայի փոխհոսքերի ծավալները մի քանի անգամ: «Ներկայումս բանակցությունները շարունակվում են, գործընթացը կվերսկսվի»,- հայտարարել է Գալստյանը: Հիշեցնենք, որ նախօրեին էլ կառավարությունը որոշում է կայացրել լուծարել Գյումրիի այդպես էլ չբացված տեխնոպարկը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) այսօր իր արտահերթ նիստում համաձայնել է վաճառել «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի գույքը ամերիկյան «ԿոնտուրԳլոբալ Հիդրոկասկադ» ընկերությանը: «Ազատություն» ռ/կ-ի փոխանցմամբ, ՀԾԿՀ հրապարակած տեղեկանքի համաձայն, «Որոտանի հիդրոէլեկտրակայանների համալիրի» ՓԲԸ-ի գույքն է՝ Սպանդարյանի հիդրոէլեկտրակայանը, Շամբի հիդրոէլեկտրակայանը, Տաթևի հիդրոէլեկտրակայանը և նշված հիդրոէլեկտրակայանների շահագործման համար անհրաժեշտ շենքեր, շինություններ և այլ օժանդակ սարքավորումներ: Հիշեցնենք՝ անցած շաբաթ հայտնի դարձավ, որ ամերիկյան ընկերությունը նպատակ ունի 180 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանի հիդրոէներգետիկ ոլորտում: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 440,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 547,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,17 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 442,50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 549,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8,34 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տիգրան Սարգսյանի նախագահությամբ տեղի է ունեցել Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի հերթական նիստը, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը: Հաստատված օրակարգի համաձայն՝ նիստում զեկուցվել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ:  Հաջորդ հարցով քննարկվել են շրջանառության հարկի ներդրման վերաբերյալ ՀՀ մարզերում և Երևանում իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք ամփոփված էին փոքր և միջին բիզնեսի հարկային դաշտի վերաբերյալ վերլուծության մեջ: Այս համատեքստում, մասնավորապես, արծարծվել է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում՝ դրույքաչափի վերաբերյալ փոփոխություն կատարելու հարցը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում խորհրդի անդամներն իրենց առաջարկություններն ու դիտարկումներն են հնչեցրել քննարկվող խնդրի առնչությամբ: Ամփոփելով կառավարության ղեկավարը հանձնարարել է կազմակերպել առանձին քննարկում շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Նիստում նաև անդրադարձ է եղել «նոր սերնդի» ՀԴՄ-ների ներդրմանը վերաբերող խնդիրներին: Ներկայացվել է, որ անհրաժեշտ է երկարաձգել ՀՀ կառավարության սեպտեմբերի 5-ին ընդունված որոշմամբ սահմանված ժամկետը, համաձայն որի՝ ԱԱՀ վճարողները պարտավոր էին ներդնել «նոր սերնդի» ՀԴՄ-ները ս.թ նոյեմբերի 1-ից, ինչպես նաև անհրաժեշտ է 500 մլն ՀՀ դրամից ցածր իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար սահմանել առավել ցածր արժեք: Քննարկման արդյունքում ժամկետը մեկ ամսով հետաձգելու և առավել ցածր արժեք սահմանելու նպատակով վարչապետը հանձնարարել է հարցը ներառել ՀՀ կառավարության՝ ս.թ հոկտեմբերի 31-ին նախատեսված նիստի օրակարգ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրասական Զարգացման Բանկը հրապարակել է «ԱՊՀ Մակրոմոնիտոր»-ի հերթական զեկույցը, որտեղ անդրադարձ կա նաեւ Հայաստանին: Եվրասական Զարգացման Բանկի վերլուծաբանները գտնում են, որ Հայաստանի ՀՆԱ աճն առաջին եռամսյակում կպահպանվի ցածր մակարդակում, հետագայում սպասվում է աճի արագացում: Ըստ ԵԱԶԲ կանխատեսումների, տարվա արդյունքներով Հայաստանի ՀՆԱ աճը կկազմի 4.8% (կառավարություն ակնկալում է  5.2%):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի 2014թ. հոկտեմբերի 15-ի որոշումով կասեցվել է «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը: «Ապարան գրուպ» ՍՊԸ-ում իրականացված ստուգման ընթացքում, արտադրության փուլում հայտնաբերվել է վտանգավոր սննդամթերքների թողարկում. ստուգման ընթացքում պարզվել է, որ «Ապարան գրուպ» ՍՊԸ-ի արտադրամասի կողմից արտադրված «Թթվասեր» 18% յուղայնությամբ արտադրատեսակի նմուշը, համաձայն լաբորատոր փորձարկման արձանագրության, ԱՑԽՄ ցուցանիշով չի համապատասխանում ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 1925-Ն որոշմամբ սահմանված պահանջներին: Ինչպես տեղեկացնում են ՍԱՊԾ-ի մամուլի ծառայությունից, ընկերության տնօրենին հանձնարարվել է. 1) կազմակերպել սանիտարական օր, ախտահանել արտադրական սարքավորումները, «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի արտադրությունը համապատասխանեցնել ՀՀ կառավարության 2006 թվականի դեկտեմբերի 21-ի «Կաթին, կաթնամթերքին և դրանց արտադրությանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N1925-Ն որոշման պահանջներին: 2) թողարկել փորձնական արտադրանք և ներկայացնել լաբորատոր փորձաքննության անհամապատասխանության ցուցանիշով: 3) վտանգավոր ճանաչված «Թթվասեր» 18 % յուղայնությամբ արտադրատեսակի խմբաքանակը օգտահանել կամ ոչնչացնել: Խախտումների վերացման կատարման ժամկետ է սահմանվել մինչև 2014 թվականի հոկտեմբերի 27-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում էլեկտրաէներգիան կթանկանա 3,85 դրամով, հունիսի 11-ին   խորհրդարանում լրագրողներին հայտնել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: Այս մասին հաղորդում է news.am-ը և հիշեցնում է, որ ավելի վաղ Նազարյանը հայտարարել էր, որ թանկացումն ուժի մեջ կարող է մտնել օգոստոսի 1-ից:  Ըստ նրա՝ որոշումը կայացվելու է մոտ ապագայում՝ Հանձնաժողովի նիստում: Իր հերթին հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի Սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը news.am-ին  հայտնել էր, որ նշված 3,85 դրամով կթանկանան վերջնական սակագները բաժանորդային բոլոր խմբերի համար: Հիշեցնենք, որ բարձր լարում ունեցող բաժանորդների համար (35 կՎտ և ավելի) գիշերային և ցերեկային սակագինը այժմ կազմում է համապատասխանաբար 29 և 25 դրամ՝ մեկ կՎտ-ի համար,  6 (10) կՎտ-ի դեպքում՝ 35 և 25 դրամ, 0,38 կՎտ-ի դեպքում և բնակչության համար՝ 38 (9,2 ցենտ) և 28 դրամ (6,8 ցենտ):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պետական բյուջեի պակասուրդը ֆինանսավորելու համար Կառավարությունը կրկին որոշել է եվրապարտատոմսեր թողարկել, Կառավարության այսօրվա նիստում հայտարարեց ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Խաչատրյանի խոսքով, պետական պարտքի կառավարման գործառույթը չի սահմանափակվում միայն պարտատոմսերի տեղաբաշխմամբ: Ըստ նրա, հնարավոր ռիսկերը նվազեցնելու տեսանկյունից անհրաժեշտ է կառավարել նաեւ պարտավորությունները: Խաչատրյանը նաեւ «առանձին փաստաթղթեր» ստորագրելու լիազորություն խնդրեց:  «Արտարժութային պարտատոմսերով գործառնությունների իրականացումը կախված է միջազգային կապիտալի շուկայի պայմաններից, սակայն այդ պայմանների նպաստավոր լինելու դեպքում, գործառնությունները հնարավոր են միայն այն դեպքում, երբ առկա են հավանության արժանացած անհրաժեշտ փաստաթղթերը եւ ՀՀ կառավարության կողմից առանձին փաստաթղթերի ստորագրման համար ՀՀ ֆինանսների նախարարությանը տրամադրված լիազորությունը»,-ասաց Գագիկ Խաչատրյանը: Եվրապարտատոմսերի թողարկումը կառավարությունը կարեւորում է նաեւ այն տեսանկյունից, որ «դա ամրապնդում է միջազգային կապիտալի շուկայում ՀՀ ներկայությունը»:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարության նիստի ընթացքում այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ անհրաժեշտ է սեզոնային մրգերի արտահանման համար հեշտացնել ապրանքի բացթողման գործընթացը: «Ներկայումս Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման համար առավել բարենպաստ շրջան է: Սակայն մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում, պարզ է դարձել, որ նշված ապրանքատեսակների մաքսազերծման և բացթողնման գործընթացը որոշ դեպքերում մնում է ժամանակատար, իսկ իրականացվող վարչարարությունը՝ ոչ արդյունավետ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ տնտեսվարողների համար ամբողջությամբ չի կիրառվում մեկ պատուհանի սկզբունքը», - նկատել է Կարապետյանը:  Նա հանձնարարել է գյուղատնտեսության նախարարին և ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին 1-շաբաթյա ժամկետում մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով՝ ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հանդիպումը: Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևն անդրադարձել են նաև Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության գործընթացին և իրականացվող աշխատանքներին: ՀՀ և ՌԴ վարչապետները պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել երկկողմ հանդիպումները՝ քննարկելու հայ-ռուսական հարաբերություններին առնչվող ծրագրերն ու հարցերը: Հանդիպումից հետո Հ.Աբրահամյանը տեղեկացրել է, որ Ռուսաստանը Հայաստանին կտրամադրի 300 մլն դոլարի վարկ՝ Հայաստանի ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգելու համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է ֆինանսների նախարարությանը` դիմելու ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիային` ֆինանսավորում ստանալու համար Կառավարության այսօրվա նիստում նա տեղեկացրել է, որ Հայաստանը «ՀՄ» առաջադրած բոլոր երեք չափանիշներով դրական գնահատականներ է ստացել:   «Մեր հիմնական թույլ կողմը համարվում էր կոռուպցիոն ռիսկերը, և այսօր այդ ոլորտում ևս արձանագրվել են դրական տեղաշարժեր», - ասել է Սարգսյանը: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ֆինանսավորում ստանալու հավանականությունը այնքան էլ մեծ չէ, որովհետև այդ ֆինանսավորումն ստանալու հավակնություն ունեցող և դիմող երկրների թիվը բավական մեծ է, այդ ֆինանսական միջոցներից օգտվելու մրցակցությունը բավական մեծ է լինելու: «Բայց մենք պարտավոր ենք օգտվել այդ հնարավորությունից»,- ամփոփել է Տիգրան Սարգսյանը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 10 մլն դրամով տուգանեց «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ին, որը չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը: Ինչպես տեղեկացնում են ՏՄՊՊՀ-ից,  հանձնաժողովին է դիմել «Հարկ վճարողների և գործարարների իրավունքների պաշտպանություն» հասարակական կազմակերպությունը՝ տեղեկացնելով համակարգչային գլոբալ ցանցի «.am» տիրույթում գրանցում իրականացնող տնտեսվարողների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների մասին: Բացի այդ, բոլոր նրանք, ովքեր ցանկանում են «.am» տիրույթում նոր կայք գրանցել, այդ ծառայության համար չհիմնավորված բարձր գին են վճարում: Հարուցված վարչական վարույթի շրջանակներում ՏՄՊՊՀ-ն պարզել է, որ Հայաստանում «.am» տիրույթում գործող էլեկտրոնային կայքերի գրանցման և սպասարկման ծառայությունները իրականացնում է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ն, որն այս ոլորտում ունի մենաշնորհային դիրք: Պարզվել է, որ ընկերությունը կայքերի գրանցման ծառայությունները սպառողներին մատուցել է մի շարք միջնորդների միջոցով: Տպավորություն է ստեղծվել, որ դաշտում առկա է ազատ մրցակցություն, քանի որ գործում են տասնյակ ընկերություններ: Սակայն, ուսումնասիրություններից պարզ է դարձել, որ միջնորդներից մեկը՝ «ԷյԲիՍիԴոմենը» տնօրինում է շուկայի ավելի քան 70 տոկոսը: Պարզվել է նաև, որ այս ընկերությունը փոխկապակցված է «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոն» ՍՊԸ-ի հետ: Փաստացի, կենտրոնը ստեղծել է այս ընկերությունը՝ երկրոդային, կամ այլ կերպ ասած՝ միջնորդների շուկան վերահսկելու նպատակով: Շուկայի մնացած 30 տոկոսը տնօրինվել է մի շարք այլ միջնորդ ընկերությունների կողմից, որոնք սակայն հնարավորություն չեն ունեցել ինքնուրույն որոշելու իրենց գնային քաղաքականությունը, ինչը մրցակցային օրենսդրության խախտում է: Այսպես, բոլոր միջնորդները ինտերնետային տիրույթում կայք գրանցելու համար սպառողներից գանձել են 12 հազար դրամ, որը ամբողջությամբ վճարել են «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»: Վերջինը իրականացրել է կայքի գրանցումը, ապա բոլոր միջնորդներին «վճարել» կամ այլ կերպ ասած՝ հետ է վերադարձրել 6 հազար դրամը՝ այսպիսով վերահսկելով վերջինների գործունեությունը: Ստացվում է, որ միջնորդները պարտադրված են եղել սպառողներից գանձել հենց 12 հազար դրամ, որից իրենց բաժին է հասել միայն 6 հազարը, մինչդեռ եթե կենտրոնի կողմից նման քաղաքականություն չիրականացվեր, հնարավոր էր սպառողներին ավելի մատչելի գին առաջարկել: Այսպիսով, հանձնաժողովի դիտարկմամբ, «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնը» չարաշահել է իր մենաշնորհային դիրքը՝ սահմանափակելով ազատ մրցակցությունը: Փաստացի, կայքերի գրանցման ծառայությունները 6 հազար դրամով վաճառել է միջնորդներին, բայց, իր հերթին նաև հիմնադրել է «ԷյԲիՍի Դոմեն» ընկերությունը, որի միջոցով տնօրինել է շուկայի ավելի քան 70 տոկոսը և այս կերպ հավելյալ եկամուտներ ստացել: Հայկական «.am» տիրույթում գործում է շուրջ 23 հազար կայք, որոնցից յուրաքանչյուրը տարեկան 12 հազար դրամ է վճարում «Ինտերնետ տեխնոլոգիաների կենտրոնին»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 418 (20.11.14՝ 417) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 524 (20.11.14՝ 523) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.12 (20.11.14՝ 8.89) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 421 (20.11.14՝ 418.5) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 526 (20.11.14՝ 525.5) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.20 (20.11.14՝ 8.99)  դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 416 (20.11.14՝ 416) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 525.5 (20.11.14՝ 524.5)  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.17 (20.11.14՝ 8.90)  դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 421 (20.11.14՝ 418.75) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 527 (20.11.14՝ 525.5) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.20 (20.11.14՝ 8.94) դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 20.11.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 417.13 (19.11.14՝ 416.37 ), ԵՎՐՈ – 522.08 (19.11.14՝ 521.75 ), Ռուսական ռուբլի – 8.93 (19.11.14՝ 8.87) :
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 565 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,54 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 568 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,58 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մաքսային միույթանը Հայաստանի միացման որևէ լուրջ ռիսկ ներկայիս անդամ երկրների համար չկա, «Էքսպերտ» ամսագրին այդպիսի կարծիք է հայտնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն: «Հանրապետությունում բավականաչափ զարգացած են մաքսային, ֆիտոսանիտարական ենթակառուցվածքները, տեխնիկական կարգավորումը սպասարկող լաբորատորիաները: Հայաստանի պետական կառավարման ապարատը մեր համատեղ գործողությունների ընթացքում օպերատիվ աշխատանքի բարձր պատրաստվածություն ու արդյունավետություն է ցուցաբերել: Բացառված չէ, որ մենք կկարողանանք դրանցից որոշները, որպես առավել առաջատար, ինտեգրել վերազգային օրենսդրությունում»,- ընդգծել է պաշտոնյան: Խրիստենկոն հայտարարել է, որ Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը երկրի ինքնիշխան ընտրությունն է, այլ ոչ պարզապես վերջինիս ղեկավարության քաղաքական կամքը: Հայաստանի գործընկերների հետ միասին կարճ ժամանակահատվածում հսկայական աշխատանք է կատարվել: Նա հաղորդել է, որ ոչ միայն ՄՄ-ին, այլ նաև Եվրասիական տնտեսական տարածքին Հայաստանի միացման վերաբերյալ` դեկտեմբերի վերջին հաստատված «ճանապարհային քարտեզում» շուրջ 300 կետ կա: Այս համատեքստում, Խրիստենկոն վստահ է, որ ՄՄ մնացած երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունն ընդհանրապես խնդիր չէ: Խրիստենկոյի  գնահատմամբ, արդեն 2014 թ. Հայաստանը պատրաստ կլինի ՄՄ-ին և Եվրասիական տնտեսական տարածքին միացման վերաբերյալ պայմանագրի ստորագրմանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ստորագրվել է ԵՄ կողմից 2014-2017թթ. Հայաստանին տրամադրվելիք աջակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիրը, որտեղ ամրագրված է, որ ԵՄ-ն 2014-2017թթ. Հայաստանին կհատկացնի շուրջ 140-170 մլն եվրո գումար կողմերի միջև նախկինում համաձայնեցված երեք ուղղություններով` մասնավոր հատվածի զարգացում, պետական կառավարման և արդարադատության ոլորտի բարեփոխումներ: Ինչպես հաղորդում է Էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, փաստաթուղթն ստորագրել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը և Եվրոպական hանձնաժողովի անդամ, Եվրոպական հարևանության քաղաքականության (ԵՀՔ) և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը` Բրյուսելում կայացած հանդիպման ժամանակ: Ստորագրվել է նաև «Աջակցություն գյուղատնտեսությանն ու գյուղական զարգացմանը» ԵՄ բյուջետային աջակցության 2013թ. ֆինանսավորման համաձայնագիրը, որի շրջանակներում ԵՄ-ն ՀՀ գյուղատնտեսության ոլորտի զարգացմանը կհատկացնի շուրջ 25 մլն եվրոյի աջակցություն: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 10:45-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 465 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 577 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.65  դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 478 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 600 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.94 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 460 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 580 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.80 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 495 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 600 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.40 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 18.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 497.08, ԵՎՐՈ – 611.86 , Ռուսական ռուբլի – 8.08:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
1920-1991թթ. Խորհրդային Հայաստանը ունեցել է 13 վարչապետ, 1991-2014թթ. Հայաստանի Հանրապետությունը` նույնպես 13 վարչապետ: 1961թ-ից առ այսօր Հայաստանում փոխվել է 18 կառավարություն, բայց Սևանը կրկին օգնության կարիք ունի :
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանյան «Ուժային մեքենաներ» ԲԲ ընկերությունը Մեծամորի ԱԷԿ-ի համար առաջին տուրբոգենրատորը կառաքի, փոխանցում է News.am-ը: Սարքավորումը կառաքեն ծովով մինչեւ Փոթիի նավահանգիստ, որտեղից այն ցամաքային ճանապարհով կհասնի ԱԷԿ-ին: 2016 թվականի դեկտեմբերին կնքված գործարքի համաձայն՝ «Ուժային մեքենաներ» ԲԲԸ-ն պետք է ՀԱԷԿ-ի համար մշակի եւ առաքի երկու տուրբոգեներատոր՝ 236 մեգավատտ հզորությմաբ եւ գրգռման եւ տեխնոլոգիական վերահսկողության համակարգերով: Նոր տուրբոգեներատորները կփոխարինեն հներին, որոնք 1970-ականների վերջում են պատրաստվել:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեպտեմբերի 28-ին գումարվել է ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որտեղ քննարկվել է 2014թ. բյուջեի նախագիծը: Հաջորդ տարի կառավարությունը պլանավորում է ՀՆԱ-ի 5.2% աճ, այդ կանխատեսումն է ընկած պետական բյուջեի 2014 թ. նախագծի հիմքում: Այս մասին կառավարության արտահերթ նիստում հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: 2014 թ. պետական բյուջեի նախագծով առաջարկվում է, որ եկամտային մասը լինի 1 տրլն 127 մլրդ 400 մլն դրամ, ծախսայինը՝ 1 տրլն 237 մլրդ 900 մլն դրամ, դեֆիցիտը՝ 110 մլրդ 500 մլն դրամ՝ 2013 թ. 120 մլրդ դրամի դիմաց: Կանխատեսվում է, որ հարկերի և տուրքերի մասնաբաժինը ՀՆԱ-ում կկազմի 23,1%, դեֆիցիտը՝ 2,3%: Վարչապետ Տիգրան Սարգսյանն այս առթիվ հայտարարել է, որ զարգացող երկրներում տնտեսական ցուցանիշների վատթարացում է: Մասնավորապես, դրա մասին վկայում են Համաշխարհային բանկի ու Արրժույթի միջազգային հիմնադրամի վերանայված գնահատականները, նրանք նվազեցրել են Ռուսաստանի աճի կանխատեսումը, ինչը, ըստ կառավարության ղեկավարի, Հայաստանի վրա կարող է էական ազդեցություն թողնել: Ինչ վերաբերում է կենսաթոշակների ու աշխատավարձերի բարձրացմանը, ապա 2014 թվականին այստեղ ակնկալվում է 15 և 40 տոկոս աճ համապատասխանաբար, ինչը պահանջում է պետբյուջեն ավելացնել 90 մլրդ դրամով: Թոշակները պլանավորվում է բարձրացնել հունվարի 1-ից, իսկ աշխատավարձերը հուլիսի 1-ից: Պետբյուջեի նախագիծը կներկայացվի ԱԺ հաստատմանը: Այս մասին հաղորդում է PanArmenian.net-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանում բացվել է «Հալալ» գրասենյակը: Բացման արարղոթյանը ներկա տնտեսության զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի խոսքով, գրասենյակի բացումը կխթանի հայկական արտադրանքի սպառման ծավալների աճին, Հայաստանի զբոսաշրջային գրավչության մեծացմանը։ Հալալ գրասենյակի տնօրեն Աբդուլ Հուսեին Ֆախարին իր հերթին նշել է, որ միջազգային ընկերության կողմից տրամադրված սերտիֆիկատըգործում էԻսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրներում։ Ֆախարին  նշել է, որ Հայաստանում արդեն իսկ համագործակցում են երկու սպանդանոցների հետ՝ տրամադրելու «Հալալ» մակնշում։ «Մեզ կարող են դիմել տնտեսվարողներ սննդի,առողջապահության եւ ֆինանսական, բանկային ոլորտներից։ Թույլ տվեք շնորհակալություն ասել նախարարին եւ հույս հայտնել, որ մեր գրասենյակը խթան կհանդիսանա Հայաստանի եւ մահմեդական երկրների միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացման համար»։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն հայտնի է, Երևանի քաղաքապետարանը «սիրում» է որոշումներ ընդունել` առանց օրենքները հարգելու: Սակայն վճարովի կայանատեղիների վերաբերյալ ավագանու՝ դեկտեմբերին կայացրած որոշումը գագաթնակետն է, քանի որ պարունակում է ապօրինությունների ռեկորդային քանակ: Մամուլում արդեն նշվել է, որ սույն որոշումը «ապօրինությունների ռեկորդային քանակ» է պարունակում: Թե ՀՀ քանի օրենքի է միաժամանակ հակասում սույն որոշումը՝ կարող եք ծանոթանալ այստեղ: Հայտնի է նաև, որ սույն որոշման արդյունքում Երևանի բոլոր վարչական շրջաններում ավտոկայանատեղիները տնօրինելու է «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, որը պատկանում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխաիլ Հարությունյանի ընտանիքին: Թվում է, թե սույն ընկերության տնօրենը պետք է սուս ու փուս նստեր իր աթոռին և աղոթեր, որ բողոքի ալիքը շատ մեծ թափ չստանա, և քաղաքապետը ստիպված չլինի չեղյալ համարել կայանատեղերի մասին որոշումը: Բայց արի ու տես, որ «Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրեն Վազգեն Հարությունյանն այնքան համարձակություն ունի, որ խոսում է, և այն էլ՝  խոսում է օրենքից: Նա այսօր սենսացիոն հայտարարություն է արել. « Ես կարծիք ունեմ, որ մեր գործունեությունն ամբողջովին ամրագրված է օրենքով, և պետք է պահպանենք օրենքի ցանկացած տառ»: Ներկայացնենք մի հատված նրա հարցազրույցից, որը նա տվել է tert.am-ին. -Պարոն Հարությունյան, Parking  City Service ընկերությունը կարմիր գծանշումներ չի անում պետական հիմնարկների ավտոկայանատեղերում, և ստացվում է, որ բարձրաստիճան պաշտոնյաները ու նրանց վարորդները չպետք է լրացուցիչ գումար վճարեն աշխատանքի ժամին իրենց ծառայողական մեքենաները աշխատանքի վայրին մոտ կանգնեցնելու համար, իսկ, օրինակ՝ տաքսու վարորդները, որոնք նույնպես աշխատանքի են, և շարքային մյուս ՀՀ քաղաքացիները պետք է վճարեն: Ո՞րն է տրամաբանությունը: -Խորհուրդ կտամ բացել և նայել «Վճարովի ավտոկայանատեղերի մասին» կառավարության որոշումը, որտեղ ամեն ինչ ներառված է: - Միգուցե կառավարության որոշումով այդպես է։ Անգամ օրենքները վերին ճշմարտություն չեն և փոխվում ու լրացվում են: Այսինքն՝ վերանայման կարիք չկա՞: -Հիմա, եթե օրենքի հետ խնդիր ունեք, կրկնում եմ, դիմեք իրենց: -Խոսքն այն մասին է, թե անհավասար պայմաններ չե՞ք տեսնում: -Ես նմանատիպ կարծիք իրավասու չեմ հայտնել, ոչ էլ կարծիք ունեմ, որ հայտնեմ: Եթե համապատասխան կարծիք ունեք, դիմեք համապատասխան օրենքն ընդունողին, թող պարզաբանում ներկայացնի: -Ինչպե՞ս թե կարծիք չունեք: Դուք եք այդ ընկերության տնօրենը: - Ես կարծիք ունեմ, որ մեր գործունեությունն ամբողջովին ամրագրված է օրենքով, և պետք է պահպանենք օրենքի ցանկացած տառ: Վազգեն Հարությունյանի խոսքերը ավելորդ մեկնաբանությունների կարիք չունեն: Պետք է պարզապես անցնել գործի և Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջը զրկել ևս մեկ մենաշնորհից, իսկ «Փարքինգ Սիթի Սերվիսի» տնօրենին՝ «լոփո-լոփո» խոսելու ունակությունից:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հավանություն է տվել «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու ՀՀ օրենքների նախագծերին, որոնց ընդունմամբ նման գործունեություն իրականացնող անձանց և ոլորտը կարգավորող նորմատիվ իրավական ակտերի պահանջների կատարման հսկողությունը լիարժեք կիրականացվի, կվերացվեն խնդրի կարգավորումը խոչընդոտող օրենսդրական բացերը, հայտնում է կառավարության պաշտոնական կայքը: «Մենք Համաշխարհային բանկից առաջարկություններ էինք ստացել ֆինանսական միջոցները հասանելի դարձնելու վերաբերյալ, և այնտեղ մի դրվագ կար, որը վերաբերում էր անշարժ գույքի գնահատմանը, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մենք պայմանավորվեցինք, որ մի այդպիսի խորհրդակցություն անցկացնենք։ Մասնավորապես, խոսքը վերաբերում է այն բանին, որ միևնույն գույքը տարբեր գնահատողներ էական տարբերություններով են գնահատում, և խնդիրն այն է, որ, ասենք, առևտրային բանկերն աշխատում են երեք-չորս գնահատողների հետ, ում իրենք վստահում են և, որպես կանոն, այդ գնահատողները շատ ցածր են գնահատում գույքը։ Իսկ շուկայում կան այլ գնահատողներ, որոնք տալիս են որակապես այլ գնահատական։ Հիմա մեր առջև խնդիր է դրված, որ հասկանանք` ինչ է կատարվում այս բնագավառում, և ինչպես այս խնդիրը լուծենք։ Մի կողմից` երևի առևտրային բանկերը չպետք է աշխատեն միայն մեկ-երկու գնահատողի հետ, այսինքն` եթե շուկայում կան տասնյակ գնահատողներ, եթե նրանք միայն մեկ-երկուսի հետ են աշխատում, ապա արդեն որոշակի շուկայական շեղում է կատարվում. մրցակցություն չկա, և գնահատման օբյեկտիվությունն էլ կորչում է, որովհետև առևտրային բանկն ի սկզբանե պահանջ է դնում, որ շատ խիստ գնահատվի, որպեսզի ռիսկերը նվազեցվեն։ Բայց, մյուս կողմից, տնտեսվարող սուբյեկտների շահերն են ոտնահարվում, որովհետև նաև մենք շուկայում հստակ պատկերացում չենք ունենում, թե անշարժ գույքի շուկայական գինն ինչպիսին է։ Հիմա այս խնդիրն արձանագրվել է, և պետք է կարողանանք լուծում գտնել»։  Դիմելով Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահին` վարչապետն առաջարկել է ուսումնասիրել, թե կա մրցակցություն, և այդ ծառայություններն ունեն ազատ մուտք, թե այդտեղ կան ինչ-որ պայմանավորվածություններ, որոնք խաթարում են շուկայի բնականոն զարգացումը։ Մեկ շաբաթվա ընթացքում հրավիրվելու է խորհրդակցություն, որտեղ անդրադարձ կարվի Համաշխարհային բանկի առաջարկություններին և այն լրացուցիչ քայլերին, որոնց միջոցով կբարելավվի միջավայրը։ 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Երևան մոլ» բազմաֆունկցիոնալ համալիրում այսօր պաշտոնապես բացվել է ֆրանսիական «Քարֆուր» առևտրային ցանցի հայաստանյան հիպերմարկետը: Հիպերմարկետի տարածքի նախնական վարձակալության պայմանագիրը «Քարֆուր»-ի և «Երևան մոլ»-ի միջև ստորագրվել էր դեռևս 2014թ. մայիսի 13-ին: Հիպերմարկետի պաշտոնական բացումն արել են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և «Քարֆուր»-ի հայաստանյան գրասենյակի տնօրեն Քրիստիան դը Նալը: Միջոցառմանը մասնակցել է նաեւ Սերժ Սարգսյանը: «Քարֆուր» ապրանքանիշի՝ Հայաստանում ներկայացված լինելու հարցը քննարկվում է շուրջ չորս տարի: Առաջին հիպերմարկետի բացման մասին հայտարարվում էր դեռեւս 2012-ի սեպտեմբերին: Սակայն, ըստ մամուլի հրապարակումների, «Քարֆուրի» մուտքը հայաստանյան շուկա խոընդոտում էին իշխանությանը մոտ կանգնած մենաշնորհատերերը: Հայտնի է, որ «Քարֆուրը» իր խանութներում վաճառվող ապրանքը ինքն է ներկրում: Այս քաղաքականությունը, ըստ փորձագետների, կարող էր լրջորեն խարխլել մոնոպոլիստ ներկրողների դիրքերը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մի շարք բողոքների հիման վրա Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսել «Յուտեյր Արմենիա» (UTair Aviation) ավիաընկերության գործունեության վերաբերյալ: Բողոքներում նշվում է, որ ընկերությունը լրատվամիջոցներով ինչպես նաև գովազդի միջոցով  հայտարարել է, որ իրականացնում է Մոսկվա-Երևան-Մոսկվա միջազգային չվերթներ՝ մեկ ուղղությունը 49 եվրո արժեքով:  Ըստ բողոքների նշված տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ Մոսկվա-Երևան-Մոսկվա մեկ ուղղությամբ ավիատոմսի նվազագույն արժեքը կազմել է 126,48 եվրո:  Պարզվել է նաև, որ «Յուտեյր Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետեր է հանդիսանում ՌԴ-ում գրանցված «Յուտեյր լիզինգ» ՍՊԸ-ն, որն էլ ինքնուրույն է որոշում ավիաընկերության գնային և գովազդային քաղաքականությունը, իսկ «Յուտեյր Արմենիա» ընկերությունը զբաղվում է միայն տոմսերի վաճառքով: Այսինքն, փաստացի, խնդիրը վերաբերում է ՌԴ-ում ռեզիդենտ հանդիսացող ընկերության գործունեությանը:  Քանի որ Հայաստանի և Ռուսաստանի դաշնության մրցակցային մարմինների միջև գործում է  տեղեկատվության փոխանակման միացյալ բազա, ՀՀ ՏՄՊՊՀ որոշմամբ, վերոնշյալ գործի նյութերը  կուղարկվի ՌԴ՝ հարցին ընթացք տալու և ուսումնասիրությունները շարունակելու նպատակով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են   USD           Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել  է 79,015,999 ԱՄՆ դոլար  483.21 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել  89,918,914 ԱՄՆ դոլար 484.83 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:           Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 19,150,000 դոլարի առք և վաճառք 483.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:           «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:   EUR           Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,441,869 եվրո 568.63դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 15,318,089 եվրո 571.83 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:           Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:   RUB           Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,479,932,312 ՌԴ ռուբլի 8.14 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 485,386,138 ՌԴ ռուբլի 8.25 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:   Նոյեմբերի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 43.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.9 մլն ԱՄՆ դոլար:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 479 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 542 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.20 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.33 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 479 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 545 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.27 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 549 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.25 դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 477.11, վաճառքինը՝ 481.62 Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 538.24, վաճառքինը՝ 550.66  Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 6.99, վաճառքինը՝ 7.62 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 06.02.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 477.46, ԵՎՐՈ – 546.88, Ռուսական ռուբլի – 7.22
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարության այսօրվա նիստում քննարկվել է «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են զանգվածային էլեկտրոնային միջոցներով թունդ ալկոհոլային խմիչքի և ծխախոտի գովազդի արգելքը փոխարինել մասնակի արգելքով` սահմանելով ալկոհոլի գովազդի ժամեր և դրանով իսկ լրացուցիչ ֆինանսական միջոցներ ապահովել հեռուստաընկերությունների համար: Կառավարությունը քննարկել է այս նախագիծն ու որոշել, որ պետք է բացասական եզրակացություն տա: Բայց վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է ևս մեկ անգամ հեղինակների հետ քննարկել նախագիծը, որովհետև «ընդհանրապես վատ նախադեպ է, երբ մեր կուսակից գործընկերները հանդես են գալիս օրենսդրական նախաձեռնությամբ և կառավարությունը բացասական կարծիք է տալիս: Եվս մեկ անգամ քննարկենք և փորձենք փոխադարձ ընդունելի լուծումներ գտնել. խոսքը հանրապետական խմբակցության պատգամավորների մասին է»: Նշենք նաև, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության կազմում են թունդ ալկոհոլային խմիչքներ արտադրող ընկերությունների մի շարք սեփականատերեր, մասնավորապես՝ «Վեդի Ալկո» ընկերության սեփականատեր Մանվել Ղազարյանը (Վեդու Մանվել), ՄԱՊ ընկերության սեփականատեր Ալիկ Պետրոսյանը (Մապի Ալիկ), «Ավշար Ալկո» ընկերության սեփականատեր Արայիկ Գրիգորյանը (Ավշարի Արայիկ), ինչպես նաև բազմաթիվ կեղծ օղիների և հայտնի բրենդների էժանագին կրկնօրինակների հեղինակ Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազ.դոլար (47.350 մլն.դրամ), 473.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.74 տոկոսային կետով բարձր է նախորդ` 2015-ի հունվարի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 473.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 473.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 473.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 473.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 473.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 23-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 3.800 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից իջել է մինչև 473.50 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պետական եկամուտների կոմիտեից փոխանցում են, որ ՊԵԿ նախաձեռնությամբ հերթական հանդիպումն է տեղի ունեցել առևտրային խոշոր ցանցերի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը քննարկվել են ոլորտային խնդիրներն ու ռիսկերը, մասնավորապես սուպերմարկետների`անհատ ձեռնարկատերերի անվան տակ գործելու հարցերն ու դրանց կարգավորման ուղիները: «Կատարված վերլուծությունների արդյունքում արձանագրվել են հստակ տվյալներ, որ բացի գյուղմթերքից, իրացվել են նաև այլ ապրանքներ: ՊԵԿ-ը նրանց կոչ է արել սեղմ ժամկետներում ճշգրտումներ կատարել ոչ գյուղմթերքի մասով և դրանք արտացոլել իրացման շրջանառությունից ձևավորվող ավելացված արժեքի հարկի դաշտում: Իսկ գյուղմթերքի մասով վերջնական դիրքորոշումը տնտեսվարող սուբյեկտներին կտեղեկացվի ԱԱԾ կողմից իրականացվող միջոցառումների ավարտից հետո: Այսօր խնդիրը վերաբերել է բացառապես այն ապրանքներին, որոնք գյուղմթերք չեն»,- ըստ ՊԵԿ հաղորդագրության տեղեկացրել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը՝ հավելելով, որ հակառակ պարագայում կիրականացվեն օրենքով սահմանված վարչարարական միջոցառումներ. այս դեպքում արդեն, բացի մայր գումարից և տույժերից, կկիրառվեն նաև տուգանքներ:  ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հիշեցրել  է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները. «Հետևողական ենք լինելու և շարունակական գործողություններով հասնելու ենք նրան, որ տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն»,-ընդգծել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալը: Հանդիպման ընթացքում գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել նոր իրավիճակի և նոր լուծումների հետ կապված ու տեղում սպառիչ պատասխաններ ստացել: Պետական եկամուտների կոմիտեն բիզնեսի հետ երկխոսությամբ շարունակում է քննարկումները ոլորտային խնդիրների կարգավորման ուղղությամբ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այսօր կառավարության նիստի ժամանակ ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության համակարգման ոլորտների կողմից ապահովված տնտեսական աճի ցուցանիշների վերաբերյալ հաշվետվությունը: «Ընդհանուր առմամբ՝ առանձնացրել ենք էկոնոմիկայի նախարարության իրավասությունների շրջանակներում գտնվող չորս խոշոր ոլորտներ՝ վերամշակող արդյունաբերությունը, մեծածախ և մանրածախ առևտուրը, տեղեկատվական տեխնոլոգիաները և զբոսաշրջության ոլորտը»,- ասաց Դավթյանը: Հաշվետվության համաձայն՝ մշակող արդյունաբերության ճյուղերում հարկային մուտքերը 2012–ի 10 ամիսների ընթացքում կազմել են 70.1 մլրդ դրամ, 2011 թվականի 10 ամիսների ընթացքում՝ 57.7 մլրդ դրամ: Աճը կազմել է 12.4 մլրդ դրամ (կամ 21,5 %): Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 10 ամիսների ընթացքում կազմել են 16.6 մլրդ դրամ, 2011 թվականի 10 ամիսների ընթացքում՝ 15.9 մլրդ դրամ: Աճը կազմել է շուրջ 0.7 մլրդ դրամ (կամ 4,1 %): Մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 59.7 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 50.5 մլրդ դրամ: Աճը կազմել է 9.2 մլրդ դրամ (կամ 18,3 %): Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 12.5 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 11.6 մլրդ դրամ: Աճը կազմել է շուրջ 0.9 մլրդ. դրամ (կամ 7,8 %): Ծրագրային ապահովման մշակման, խորհրդատվությունների և համակարգչային տեխնոլոգիաների հարակից գործունեության, տեղեկատվական ծառայությունների մատուցման ոլորտներում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 3.3 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 2.7 մլրդ դրամ: Աճը կազմել է 0.6 մլրդ դրամ (կամ 22,7 %): Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 1.2 մլրդ դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 1.0 մլրդ դրամ: Աճը կազմել է շուրջ 0.2 մլրդ. դրամ (կամ 17,5 %): Զբոսաշրջային գործակալությունների, զբոսաշրջային օպերատորների գործունեության, տեղերի ամրագրման և զբոսաշրջության ծառայությունների այլ ոլորտներում հարկային մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 971.8 մլն. դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 669.7 մլն. դրամ: Աճը կազմել է 302.1 մլն. դրամ (կամ 45,1 %): Սոցվճարի գծով մուտքերը 2012 թվականի 8 ամիսների ընթացքում կազմել են 292.4 մլն. դրամ, 2011 թվականի 8 ամիսների ընթացքում՝ 258.7 մլն. դրամ: Աճը կազմել է շուրջ 33.7 մլն. դրամ (կամ 13 %):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.7 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեl են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, դրամային վարկերը կրճատվել են 19,2%-ով, իսկ դոլարային վարկերը` 18,6%-ով: Աղբյուրի համաձայն, մարտի 10-14-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,068,173 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 3,3% աճ)` 414.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,699,327 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 12,5% անկում) 415.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,669,829 EUR (մեկ շաբաթում 6,8% աճ)` 573.38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,089,189 EUR (մեկ շաբաթում 0,8% անկում)` 577.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 594,890,901 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 14,5% անկում)` 11.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 124,010,238 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 9,2% անկում)11.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 37,1% անկում)` 414.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է մարտի 11-ին, 10-ին և 12-ին` համապատասխանաբար 11.250 մլն դոլար, 5.1 մլն դոլար և 4.8 մլն դոլար: Տարեսկզբից ի վեր արտարժութային գործարքների բորսայական փոխարրժեքը  408-ից հասել  է գրեթե 415 դրամ/1 դոլարի, մասնավորապես, հունվարի 9-16-ը նվազել է մինչև 406 դրամ/1դոլար, ինչից հետո դիտվել է բարձրացում մինչև 410 դրամ/1դոլար փետրվարի 3-ին, մինչև 414 դրամ/1դոլար փետրվարի 28-ին`  մարտի 4-ին այդ նծագծի գերազանցմամբ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%-ով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ստվերային տնտեսությունը կրճատելու` իր հայտարարած նպատակի իրականացման ուղղությամբ Կառավարությունը վերջին տարիներին որեւէ գործնական քայլ չի կատարել: iLur.am-ի հետ զրույցում հայտարարեց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը: Նրա խոսքով, էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանի հայտարարած` հարկեր/ՀՆԱ հարաբերակցության 23 տոկոսն էլ իրականում մանիպուլյացիայի արդյունք է:  Տնտեսագետն ընդգծեց, որ ստվերային տնտեսությունը` որպես Հայաստանի տնտեսական զարգացման լուրջ խոչընդոտ են համարում ոչ միայն հայաստանցի ընդդիմադիրները, այլեւ այլեւ միջազգային կազմակերպություններ, որոնք տասնյակ տարիներ աշխատում են Հայաստանի հետ` Համաշխարհային բանկ, ԱՄՀ եւ այլն: Նրա խոսքով, միջազգային կազմակերպությունները մշտապես նշել են, որ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը (որը մինչեւ 2011-ը եղել է 16 տոկոսի սահմաններում) պետք է բարձրացվի մինչեւ առնվազն 24 տոկոս: «Վերջին տարիների գործադիր իշխանության գործունեությունը ցույց տվեց, որ այդ խնդիրը լուծելու կամք չկա: Իսկ անցյալ տարի այդ ցուցանիշին հասնելու համար մի ուրիշ ձեւ գտան` սոցիալական վճարները ներառեցին եկամտային հարկի մեջ եւ ներկայացրեցին որպես հարկատեսակ: Այսպիսով, մանիպուլյացիայի արդյունքում ոչ համադրելի թվերն իրար հետ համադրելով` հնարավորություն ստացան հայտարարելու, որ հարկահավաքության մակարդակը բարձրանում է», - նշեց Վահագն Խաչատրյանը: Իրականում, ըստ տնտեսագետի, պատկեր նույնն է, ինչ նախորդ տարիներին. իշխանությունները որեւէ գործնական քայլ չեն անում, որ իսկապես ստվերը պակասի, որ հարկահավաքությունը բարձրանա ոչ թե անպաշտպան տնտեսվարողներին ավելի շատ հարկելու միջոցով, այլ իշխանության պաշտպանությունը վայելող տնտեսվարողներին, օլիգարխներին ու մենաշնորհատերերին հարկային դաշտ բերելու միջոցով: Ավելին` ըստ Վահագն Խաչատրյանի, Հայաստանում դասական առումով ստվեր չկա: «Որովհետեւ իշխանությունը շատ լավ տիրապետում է առկա ստվերը` իրենց համար դա ստվեր չէ: Իրենց համար դա շատ ավելի հստակ է, քան մենք ենք պատկերացնում, պարզապես` մեր հասարակության համար և հրապարակայնորեն ներկայացված բյուջեի համար դրանք ստվեր են», - նշեց տնտեսագետը: Փաստացի, նրա խոսքով, առկա է զուգահեռ տնտեսություն, որի մասշտաբները նույնիսկ կարելի է հավասար համարել պաշտոնական բյուջեին: «Անկառավարելի, անվերահսկելի, ոչ հրապարակային: Եվ այս ոչ հրապարակային, իրենց կողմից կառավարվող բյուջեի ծավալները փոքրացնելու կամ այն հրապարակային դարձնելու խնդիր այսօրվա իշխանությունների կողմից ես չեմ տեսնում», - ամփոփեց Վահագն Խաչատրյանը` հավելելով, որ ավելի մանրամասն բյուջե 2014-ի վերաբերչյալ հանդես կգա նոյեմբերի 6-ին «Հայացք» ակումբում կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2014-ի մայիսին աճել է 8.9%, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 5.1%, 2014-ի հունվար – մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ` 4%: Համեմատության համար նշենք, որ տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013-ի հունվար - մայիսին աճել է 5.3%, իսկ միայն մայիսին` աճը կազմել է 8,3%: Ըստ ԱՎԾ նախնական տվյալների, մայիսին տնտեսական ակտիվության աճը հիմնականում պայմանավորված էր գյուղատնտեսության ոլորտի 38.3% աճով (տարեկան կտրվածքով` 8.6%), ինչպես նաև շինարարության ոլորտի` 30.5% (տարեկան աճը`0.1%), առեւտրի ոլորտի` 5.6% (տարեկան աճը` 4,9%), արդյունաբերության ոլորտի` 5% (տարեկան աճը` 7.1%), ծառայությունների սակագների`3.9% (տարեկան աճը` 4.1%) աճով: Էլեկտրաէներգիայի արտադրությունը մայիսին նվազել ` 7.3% (տարեկան աճը`9%): 2014-ի հունվար – մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերական ոլորտում աճը կազմել է 0.2%, էլեկտրաէներգիայի արտադրությունը`0,2%: Արդյունաբերական արտադրության ինդեքսը 2014-ի հունվար – մայիսին կազմել է 104,4%, մայիսին` 99,2%, իսկ 2013-ի մայիսի համեմատ` 103.6%: Ըստ վիճակագրական տվյալների, բացարձակ արտահայտությամբ առևտրի ծավալը 2014-ի հունվար - մայիսին կազմել է 812.5 մլրդ դրամ (մոտ $ 2 մլրդ): Երկրորդ տեղում է արդյունաբերական ոլորտը` 471,7 մլրդ ($ 1,1 մլրդ), երրորդ տեղում է ծառայությունների ոլորտը` 404,2 մլրդ դրամ ($ 981 մլն), չորրորդն է իր ծավալով գյուղատնտեսությունը` 160.7 մլրդ դրամ ($ 390 մլն), իսկ հինգերորդը` շինարարության ոլորտը` 90.9 մլրդ դրամ ($ 220 մլն): Ծավալների տարեկան աճով առաջին տեղում է գյուղատնտեսության ոլորտը (5.4%), որին հաջորդում են`առեւտրի ոլորտը (5.1%) և ծառայություններ լորտը (3.1%): Վիճակագրության համաձայն, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալը 2014-ի հունվար – մայիսին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 0.2%, մինչև 3,251 մլն կՎտժ, միայն մայիսին կազմելով 555.8 մլն կՎտ ժամ (տարեկան աճը`9%): Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2014 թվականի հունվար – մայիսին կազմել է 939.6 մլրդ դրամ ($ 2,3 մլրդ), տարեկան աճը`2.3%, իսկ ամսական անկումը`5%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 3.2%, մինչև 239.2 մլրդ դրամ ($ 580 մլն, ամսական անկումը`4,3%), իսկ ներմուծման տարեկան աճը կազմել է 2%, մինչև 700.4 մլրդ դրամ ($ 1.7 մլրդ, մայիսի անկումը` 5,2%): Միայն 2014-ի մայիսին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել է 192.6 մլրդ դրամ ($ 466 մլն), մասնավորապես, արտահանումը կազմել է 46.9 մլրդ դրամ ($ 113.5 մլն), իսկ ներմուծումը`145.7 մլրդ դրամ ($ 352.5 մլն): ՀՀ դրամի միջին կշռված փոխարժեքը 2014 թվականի մայիսին կազմել է 413.32 դրամ / $ 1, իսկ հունվար – մայիսին`412.15 դրամ / $ 1: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 409,0 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`526 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,00 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 410,2  դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 529,2 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,07 դրամ:     
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, մինչև 2014 թ. հոկտեմբեր ամիսը Հայաստանը կքննարկի և կհաստատի 2015 թ. ռուսական նավթամթերքի առանց մաքսատուրքի մատակարարումների նոր ինդիկատիվ բալանսը: Այդ մասին հայտնել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Նրա խոսքով՝ նավթամթերքի լրացուցիչ ծավալներ մատակարարել ոչ ոք չի արգելել, բայց դրանցից արդեն մաքսատուրք կգանձվի: 2014 թ. մատակարարումների քվոտան սահմանված է հետևյալ կերպ. վառման մազութ`45 տոննա, ռեակտիվ շարժիչների համար վառելիք`47 հազար տոննա, դիզելային վառելիք`144 հազար տոննա, նավթային հանքաձյութ բիտումի արտադրության համար` 25 հազար տոննա, բենզին`136 հազար տոննա, քսայուղեր`390 տոննա: Նախագծի օպերատորը «Ռոսնեֆտ» ընկերութունն է: Տնտեսագետ, Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանի խոսքով՝ վերը նշված եղանակով փոփոխվում են ազատ առեւտրի կանոնները, որոնք պատրաստվում են ավելի վերահսկելի դառնալ: «ՀՀ-ում տեղի է ունենում պետական արհեստական մենաշնորհի սահմանում՝ հօգուտ «Ռոսնեֆտի»: Նավթամթերքի մատակարումը հանդիսացել է մի բնագավառ, որտեղ բիզնես ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել կայանալու, իսկ հիմա այդ բիզնես բնագավառը, դառնալով մենաշնորհ, զրկվելու է նոր մասնակիցների մասնակցությունից»,- iLur.am-ի հետ զրույցում նշեց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ սրանով Հայաստանում տեղի է ունենում տարիներ շարունակ վարվող տնտեսական քաղաքականության էական փոփոխություն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մինչև տարեվերջ կավարտվեն Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքները, հայտարարել է ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը` ներկայացնելով 2013 թ. բյուջեի կատարողական մասը: Նրա խոսքով, շինարարական աշխատանքներն արդեն սկսվել են և կտևեն մինչև տարեվերջ: Փոխնախարարը նշել է, որ Ստեփանավանի օդանավակայանի շինարարական աշխատանքների ավարտից հետո կսկսվի Կապանի օդանավակայանի վերակառուցումը: «Հիշյալ գործողություններն ուղղված կլինեն փոքր ավիացիայի խթանմանը»,- ասել է Մխիթարյանը: Ստեփանավանի օդանավակայանի բաժնետոմսերն ամբողջությամբ փոխանցվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը: ՀՀ կառավարությունն օգոստոսի 29-ին որոշել է բաժնետոմսերը վերցնել ՀՀ կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությունից և փոխանցել արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նշենք, որ Ստեփանավանի օդանավակայանը 2006թ.-ից գործունեություն չի ծավալում, և ներառված է պետգույքի մասնավորեցման ծրագրում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրավիճակը սննդամթերքի շուկայում շարունակում է մտահոգել փորձագետներին: Հոկտեմբերի 14-ին մամլո ասուլիսի ժամանակ «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ուշադրությունը հրավիրել է այն բանի վրա, որ Սննդամթերքի անվտանգության տեսչության կողմից իրականացվող ստուգումները հաճախ նպատակի չեն հանգեցնում, քանի որ սպառողը թույլ է տեղեկացված դրանց արդյունքների մասին, ինչի հետևանքով անբարեխիղճ ընկերությունների հեղինակությանը գործնականում վնաս չի հասցվում: Մինչդեռ, նրա խոսքով, հենց բրենդի հեղինակությանը հասցված վնասը կարող էր առավել արդյունավետ զենք լինել, քան վարչական տուգանքները, որոնք շատ չնչին են` հաշվի առնելով խորոշ ընկերությունների տարեկան եկամուտները: Պիպոյանը մատնանշել է նաև Տեսչության պլանային և արտապլանային ստուգումներից հետո ընկերություններին ներկայացված պահանջների կատարման նկատմամբ անբավարար հսկողությունը: Օրինակ` ընթացիկ տարվա ամռանը հասարակական մեծ արձագանք գտավ տեղական արտադրողների պաղպաղակի մակնշման հետ կապված պատմությունը, որոնցում նշված չի եղել արտադրանքում բուսական յուղի առկայությունը: Փորձագետի խոսքով, չնայած այն բանին, որ պատմությունը թափ առավ ամռան սկզբին` օգոստոսի սկզբին հայտնաբերված խախտումներն այդպես էլ ամբողջովին չէին վերացվել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արժույթի շուկայում կտրուկ տատանումների պատճառով աղետալի իրավիճակ է ստեղծվել Հայաստանի էներգետիկ ընկերություններում: Դեկտեմբերի 16-ին այդ մասին հայտարարել է Հայաստանի նախկին վարչապետ, ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նրա խոսքով, հատկապես տագնապալի է իրավիճակը «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում, որը ռուսական գազի մատակարարումների դիմաց վճարում է ԱՄՆ դոլարով: Արժույթի փոխարժեքի տատանումների արդյունքում ընկերությունում դարձյալ սկսել են կուտակվել վիթխարի պարտքեր: Բագրատյանը կոչ է արել հատուկ խորհրդարանական լսումներ անցկացնել այդ հարցի շուրջ, քանի որ տարեվերջին ազգային արժույթի փոխարժեքի անկման պատճառով աղքատության մակարդակը երկրում կգերազանցի 50%-ը: Պատգամավորը պահանջել է ներկայացնել յուրաքանչյուր դրամի արժեզրկումից էներգետիկ համակարգի կորուստների վերաբերյալ տվյալները: Ի պատասխան` էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը նշել է, որ ծանր իրավիճակ է ստեղծվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ում: Այդ առնչությամբ մշակվել է ֆինանսական առողջացման հատուկ ծրագիր, որը համաձայնեցվել է բաժնետիրոջ հետ և ներկայացվե ՀՀ ֆինանսների նախարարության քննարկմանը: Այդ ծրագիրը հաշվի է առնում նաև արժույթի շուկայում առկա գործընթացները: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆինանսների նախարարության օպերատիվ հետախուզության եւ ներքին անվտանգության գլխավոր վարչության օպերատիվ հետախուզության վարչության Արտաշատի բաժինը ապօրինի ձկնաբուծությամբ զբաղվելու դեպք է հայտնաբերել: Ըստ ֆինանսների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության, բաժնի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Մասիս քաղաքում ապօրինի ձկնաբուծությամբ են զբաղվել, ընդ որում, անօրինական ձեռնարկատիրական գործունեությունն իրականացվել է 28 ջրավազանների միջոցով, որտեղ բուծել են թառափ եւ ծիածանափայլ իշխան: Փաստի առթիվ նյութերն ուղարկվել են Ֆինանսների նախարարության իրավախախտումների հայտնաբերման ու վարչական վարույթների իրականացման վարչություն: Ըստ բազմիցս հրապարակված տվյալների, Արարատի մարզում ձկնաբուծությամբ զբաղվող խոշորագույն ընկերությունները պատկանում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին: Օրեր հայտնի դարձավ, որ Աբրահամյանների ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Մխչյան ֆիշ» ընկերությունը դեպի Ռուսաստան ձուկ եւ ծովամթերք արտահանելու թույլտվություն է ստացել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը և Իրանը գյուղատնտեսության ոլորտում կստորագրեն նոր համաձայնագիր: Այն կստորագրվի Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ Սյունիքի մարզպետի այցի ժամանակ: Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը, այդ մասին հայտնում է trend գործակալությունը՝ հղում անելով IRNA տեղեկատվական գործակալությունը: Նոր համաձայնագրի համապատասխան` Սյունիքի մարզը հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանից հինգ հազար գլուխ տավարի համար, ասել է Մոհամմադիանը: «Ըստ համաձայնագրի, արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում»,- ասել է Մոհամմադիանը: Նրա խոսքով, Իրանը Հայաստանում կկառուցի մսամթերքի կոմբիանտ և անասնակերի արտադրության կենտրոն Սիսիանի շրջանում, որտեղ իրանցի և հայ գործարարները կզբաղվեն համատեղ գործունեությամբ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեւան քաղաքի ավտոկայանատեղիներում մեքենան կայանելու համար քաղաքացիներն այսօրվանից կվճարեն էլեկտրոնային եղանակով: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասել է Երեւանի քաղաքապետի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը: Նրա խոսքով` գործընթացն առայժմ կներառի մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: «Գործընթացը սկսել ենք հունիսից, սակայն այն շարունակական բնույթ է կրելու եւ ապագայում ներառելու է նաեւ ծայրամասերն ու բակային տարածքները»,- ասաց նա: Նավասարդյանը հորդորեց վարորդներին ոչ մի դեպքում մեքենան կայանելու համար չվճարել առձեռն. դա անօրինական է: «Այս վճարման համակարգը բավական մատչելի է մեր քաղաքացիների համար: Եթե նախկինում տարվա ընթացքում օրը մեկ անգամ կայանելով վարորդը վճարում էր մոտ 72 հազար դրամ, դրա փոխարեն հիմա կվճարի 12 հազար դրամ: Ամսվա կտրվածքով վճարվող գումարը կկազմի 2000 դրամ, եւ վարորդը ազատ կայանում կկատարի»,-ասաց տրանսպորտի վարչության պետը: Երեւան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման ծառայություններն իրականացնող եւ մրցույթով ընտրված «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության ներկայացուցիչ Վազգեն Հարությունյանն ասաց, որ արդեն համապատասխանաբար կահավորվել են Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոցներում տեղակայված ավտոկայանատեղիները: Հարությունյանի խոսքով` կայանելն անվճար է բոլոր այն վայրերում, որտեղ բացակայում են կայանումն արգելող ճանապարհային նշանները եւ սահմանված չէ որպես վճարովի ավտոկայանատեղ: «Վճարովի կայանատեղ կարող է կազմակերպվել ավագանու կողմից սահմանված ընդհանուր օգտագործման փողոցներում եւ հրապարակներում, բացառությամբ` բակային տարածքների, ուսումնական, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատությունների, պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների վարչական շենքերի տարածքների»,- ասաց նա: Վազգեն Հարությունյանի փոխանցմամբ,  «վճարովի ավտոկայանատեղին առանձնացված է կարմիր գծանշումներով եւ ճանապարհային երթեւեկության համապատասխան նշաններով, տարածքը հսկվում է  հատուկ տեսանկարահանող սարքերով, որոնք հնարավորություն ունեն 5 րոպե հաճախականությամբ ավտոմատ կերպով ճանաչել ավտոտրանսպորտային միջոցի պետհամարանիշը:  Նա նշեց նաեւ, որ տուրքի վճարման հսկողությունը իրականացվելու է էլեկտրոնային համակարգերի կիրառման միջոցով, իսկ չվճարողների նկատմամբ սահմանված կարգով կիրառվելու են օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության միջոցներ: «Առանց ավտոկայանատեղի տուրքի վճարման կայանելու փաստի վերաբերյալ կազմվում է արձանագրություն եւ գանձվում է տուգանք 5000 դրամի չափով: 48 ժամից ավելի առանց տուրքի վճարման կայանելու դեպքում ավտոկայանատեղիի կազմակերպչի միջոցներով ավտոտրանսպորտային միջոցը հատուկ տարածք կտեղափոխվի»,- «Արմենպրեսի» հաղորդմամբ` ասել է նա: «Փարկինգ Սիթի Սերվիս» ընկերության ներկայացուցչի խոսքով` ավտեկայանատեղի համար բոլոր վճարումները մուտքագրվելու են Երեւանի բյուջե: «Մեկ ժամ կայանելու համար վարորդը պետք է վճարի 100 դրամ, ընդ որում, ավտոկայանատեղում կայանելու պահից մինչեւ 5 րոպե տեղական տուրք չի գանձվում: Յուրաքանչյուր մեկ օրվա համար վարորդը կվճարի 500, մեկ շաբաթվա համար`1000, մեկ ամսվա համար` 2000, մեկ տարվա համար` 12 հազար դրամ: Ավտոտրանսպորտային միջոցը ավտոկայանատեղում ժամը 24.00-ից մինչեւ 09.00-ն կայանելու դեպքում ավտոկայանատեղի տուրք չի գանձվում»,- ասաց Հարությունյանը: Ավտոկայանատեղիի տուրքը վճարվում է անկանխիկ ձեւով, Telcell տերմինալների, բանկային փոխանցումների եւ բոլոր այն միջոցներով, որոնք նշված կլինեն տեղեկատվական ցուցանակների վրա, այդ թվում նաեւ sms հաղորդագրությունների միջոցով: Վճարումները մատչելի դարձնելու նպատակով ավտոկայանատեղերում ցուցանակների վրա կլինեն նաեւ համապատասխան նշումներ` տվյալ վայրին մոտակա վճարման տարբերակների վերաբերյալ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus