Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումն անխուսափելիորեն կհանգեցնի տեղական տրիկոտաժի արտադրանքի գների հետագա աճի: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ այդպիսի կարծիք է հայտնել «Տոսպ» ԲԲԸ գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին: Նրա խոսքով, գազի և էլեկտրաէներգիայի սակագների անցած տարվա բարձրացումն արդեն ստիպել է 3-4%-ով բարձրացնել ֆաբրիկայի արտադրանքի գները: «Էլեկտրաէներգիայի գների ցանկացած բարձրացում պակաս մրցունակ է  դարձնում մեր արտադրանքը տեղական շուկայում: Կարծում եմ, որ կառավարությունը պետք է ինչ-որ կերպ աջակցի հայրենական արտադրողին»,- ասել է Բեկիրսկին: Նա նշել է, որ ներքին շուկան տարեցտարի սեղմվում է, այդ պատճառով ընկերությունը հույսը կապում է արտահանման հետ, սակայն արտահանումը դժվարանում է կայուն լոգիստիկայի և մատչելի վարկային ռեսուրսների բացակայության պատճառով: Նույն թուրքական կամ ինդոնեզական մրցակիցները հնարավորություն ունեն շատ ավելի էժան վարկեր ստանալ, քան Հայաստանում, և արտահանել առավել մատչելի լոգիստիկ սխեմայով, ասել է նա:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան իրար միացնող ավտոճանապարհի շինարարությունը մինչ այժմ չի ավարտվել: Այս մասին է փաստում Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդացության ժամանակ հնչած այն տեղեկատվությունը, որ ընթացքի մեջ են ճանապարհի գծանշման և ճանապարհային նշաններով կահավորման աշխատանքները: Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին կառավարության նիստում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հայտարարել էր, որ Երևանի Լենինգրադյան փողոցն ու Իսակովի պողոտան իրար միացնող ավտոճանապարհի շինարարությունը կավարտվի մայիսի 31-ին: Արեյանը հավաստել է, որ իր կողմից հրապարակված ժամկետը կլինի վերջնականը: Նշենք, որ այդ ավտոճանապարհի շահագործման ժամկետները մի քանի անգամ հետաձգվել են: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԿԲ-ն ներկայացրել է շաբաթական ամփոփ տվյալները, համաձայն որոնց հունվարի 26-30-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 64,068,862 դոլար 473.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 78,793,999 ԱՄՆ դոլար 476.41 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:  «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 200,000 ԱՄՆ դոլար 474.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով : Միջբանկային շուկայում իրականացվել է 28,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 476.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,214,122 EUR 532.32 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 8,069,511  EUR 539.45 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 528,893,588 ՌԴ ռուբլի 6.97 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 147,026,704 ՌԴ ռուբլի 7.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: Հունվարի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 50.3 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 28.7 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 15-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.3 մլն դոլար ¥538.252 մլն դրամ¤, 414.04 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` ապրիլի 14-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 5.2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքն իջել է 0.2 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.700 մլն դոլար ¥704.650 մլն դրամ¤, ինչը մոտ 2,4 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 415.50 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարեսկզբից ՀՀ դրամի դեվալվացիան կապված է ռուսական ռուբլու արժեզրկման հետ: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ կենրոնական բանկի Խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, պատասխանելով ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հարցին: «ՀՀ դոլարի նկատմամբ հայկական դրամի արժեզրկումն ավանդաբար տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա առաջին եռամսյակում, կապված վճարային բալանսի ընթացիկ հաշվի սպասարկման հետ: Իսկ այս տարի դրան հարկավոր է ավելացնել նաև ռուսական ռուբլու արժեզրկումը»,-ասել է Ստեփանյանը: Նա նշել է, որ դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի անկումը Հայստանում ստեղծում է բացասական ակնկալիքներ: ԿԲ ներկայացուցիչը նշել է, որ ռուբլին Ռուսաստանում գնալով ընկնում է, կապված ինֆլյացիայի 2015 թվականի թիրախավորման քաղաքականության հետ, այն ժամանակ, երբ ՀՀ ԿԲ դեռ 2006 թվականին արդեն անցել էր «լողացող փոխարժեքին»: «Այդ առումով, ՄՄ-ին Հայաստանի միանալուց հետո հանրապետության արտարժութային կարգավորման միասնականացման ոլորտում պրոբլեմներ չեն առաջանա»,-ասել է նա: Ստեփանյանը հավելել է, որ ՄՄ-ին միանալուց հետո ռուսական ռուբլին կամրապնդվի Հայաստանում, քանի որ տնտեսվարող սուբյեկտները կսկսեն պայմնանագրեր կնքել նաև ռուբլիով: Սակայն, նա իրական չի համարում ՄՄ շրջանակներում միասնական արժույթի կամ ռուբլու գոտուն անցնելը: «Այսօր օրակարգում նման հարց չկա»,-հայտարարել է Ստեփանյանը: 2014 թվականի սկզբին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը կազմել է 2%, ինչի արդյունքում միջին փոխարժեքը 405 դրամ/դոլարից աճել է մինչև ներկայիս 414 դրամ/դոլարը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Կարող եմ երաշխավորել, որ Աբխազական երկաթուղու բացման ուղղությամբ ոչինչ տեղի չի ունենում»: Ոչ մի բանակցություն չկա», - վրացական ԶԼՄ-ներին հայտարարել է Վրաստանի հաշտեցման և քաղաքացիական իրավահավասարության հարցերի պետնախարար Պաատա Զաքարեիշվիլին, արձագանքելով Հայաստանի տրանսպորտի փոխնախարար Արթուր Առաքելյանի վերջին հայտարարությանն այն մասին, որ «շուտով դրական նորություններ կլինեն Աբխազական երկաթուղու վերաբերյալ»: Պետնախարարի խոսքով, այդ հարցը մնում է նույն մակարդակում, որում եղել է վերջին երկու տարիներին և ավելի վաղ, այսինքն` ոչ մի ուղղություն չկա»: Ոչ մի բանակցություն չի վարվում, ամփոփել է նա: Այդ մասին հայտարարել է նաև Վրաստանի էկոնոմիկայի նախարար Գեորգի Կվիրիկաշվիլին: Հայ փոխնախարարարը, նրա կարծիքով, վկայակոչել է ՌԵՈՒ ղեկավարի հայտարարությունը: Սակայն դա այդպես չէ, ոչ մի բանակցություն չի վարվում, նույնիսկ` փակ ձևաչափով: Նշենք, որ ըստ վրացական ԶԼՄ-ների, 2012 թվականի հոկտեմբերի վերջին վերաինտեգրման նորանշանակ պետնախարարը հայտարարել էր, թե Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերականգնել երկաթուղային հաղորդակցությունը վրացական երկաթուղու աբխազական տեղամասով` «Աբխազիայի ապամեկուսացման ռազմավարությասն» շրջանակում: Մեկ ամիս անց նա հաղորդեց , որ «այդ թեման գրեթե անմիջապես փակվեց այն բանից հետո, երբ աբխազական կողմը դրա նկատմամբ հետաքրքրություն չդրսևորեց»: Ռուսաստանի հետ Վրաստանի երկաթուղային հաղորդակցությունն Աբխազիայի տարածքով դադարեցվել է 1992-1993 թթ հակամարտությունից հետո: Աբխազական տեղամասի բացումը ռազմավարական կարևորություն ունի Հայաստանի համար, քանի որ դա ամենակարճ և էժան ճանապարհն է դեպի Ռուսաստան:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 412  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 569 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11,39 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413.50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 573 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,45 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 412.50 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`571.50  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,40 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 413.25 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 572 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,42 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 413.01, ԵՎՐՈ – 571.60, Ռուսական ռուբլի – 11.50:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արմենիա Միջազգային Օդանավակայաններ ՓԲԸ-ն վիճակագրություն է ներկայացրել 2014թ. սեպտեմբերին ուղևորահոսքի և չվերթների քանակի մասին. 2014թ. սեպտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 16 տոկոսով: Եթե 2013թ սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 169 776 ուղևոր, ապա 2014թ սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 197 602 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 13 տոկոս: 2014թ. սեպտեմբերին կատարվել է 1807 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1599 չվերթի համեմատ: Եթե 2013թ. սեպտեմբերին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ի տեղեկությամբ՝ երեկ «Զվարթնոց» օդանավակայանում «Արմավիա» ավիաընկերության կողմից չվերթների հետաձգման պատճառով ուղևորներին սնունդ և կացարան չի տրամադրվել: Բազմաթիվ ուղևորներ, ովքեր ժամանել էին հեռավոր մարզերից, չեն լքել «Զվարթնոցը», իսկ օդանավակայանում սարսափելի թանկ գների պատճառով մնացել են սոված: Այնինչ, ըստ քաղավիացիայի մասին օրենքի, չվերթն իրականացնող ավիաընկերությունը պարտավոր է չվերթների հետաձգման պատճառով օդանավակայանում գտնվող ուղևորներին տրամադրել անվճար սնունդ և կացարան, որոշ դեպքում նաև տալ դրամական փոխհատուցում: Հայաստանի Քաղավիացիայի գլխավոր վարչության մամլո խոսնակ Նելլի Չերչինյանը iLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կացարան տրամադրվում է ուղևորին 8 ժամ պահելուց հետո: Վերջինս, սակայն, հրաժարվեց մեկնաբանել, թե արդյոք  Քաղավիացիայի գլխավոր վարչությունը վերահսկում է, որպեսզի «Արմավիայի» ուղևորներին անվճար սնունդ և կացարան տրամադրվի:  Քաղավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ղեկավար Սահակ Հակոբյանն էլ iLur.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղյակ չէ, թե արդյոք «Արմավիան » տրամադրել է ուղևորներին սնունդ կամ կացարան: Նրա խոսքով՝ ուղևորների կողմից ոչ մի ահազանգ չի եղել:  Հիշեցնենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը երեկ դադարեցրել էր «Արմիավիա» ավիաընկերության չվերթների սպասարկումը խոշոր պարտքերի պատճառով, երեկ երեկոյան սպասարկումը վերսկսվել էր, իսկ այսօր առավոտյան 11:15-ից նորից դադարեցվել է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արտասահմանյան բանկերն արգելափակել են Իրանի 1,5 մլրդ դոլարի ակտիվները, շաբաթ օրը իրանական Mehr News լրատվական գործակալությունը մեջբերել է Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Մեհդի Դավարիի խոսքը: Ըստ Դավարիի՝ նշված գումարը պահվում է Օմանի և Շվեյցարիայի բանկերում, և ներկա պահին այդ երկրների բանկերը հրաժարվում են դրամական միջոցները վերադարձնել, թեպետ դա հակասում է Ժնևում ձեռք բերված պայմանավորվածություններին: Իրանն արտասահմանյան արժույթով գրեթե 100 միլիարդ դոլար գումար ունի ամբողջ աշխարհի բանկերում, որից կարողացել է ստանալ ընդամենը 4,2 միլիարդը՝ 2013 թ. նոյեմբերին վեց համաշխարհային տերությունների հետ ձեռք բերված պայմանավորվածություններից հետո,  հունվարին հայտարարել է ԱՄՆվարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, հաղորդել է Reuters-ը: Փոխանցում է Trend-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 449,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8,38 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 453,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 565,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8,49 դրամ 1 ռուբլու դիմաց:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը` մայիսի 17-ին` ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով: Ինչպես տեղեկացնում է «Գազպրոմ Արմենիա»-ի հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Հայաստանի սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազ.դոլար (47.500 մլն.դրամ), 475.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով:  Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 473.00, իսկ միջին կշռված առաջարկը` 475.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 475.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 475.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 475.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 475.00 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դրամի փոխարժեքը դեռ չի կայունացել, արտարժույթի շուկայում ճգնաժամը դեռ նոր է զարգանում, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը: Նրա խոսքով, վերահաս ճգնաժամի մասին կարելի է դատել՝ ելնելով մի քանի հանգամանքներից: Նախ, ըստ պատգամավորի,  Կենտրոնական բանկը եւ Կառավարությունը շատ արագ տեմպերով ծախսում են արտարժութային պահուստները: «Նոյեմբերին ծախսվել է 90 մլն դոլար, դեկտեմբերի 3 օրվա ընթացքում՝ 40 միլիոն դոլար, իսկ միայն դեկտեմբերի 4-ին՝ 19 մլն դոլար», - նշեց Զուրաբյանը: Նրա խոսքով, այդ բոլոր ծախսերից հետո, այնուամենայնիվ, դրամը կայունացված չէ, եւ դրա մասին են  խոսում մի քանի ցուցանիշներ: Մասնավորապես, ըստ նրա, Հայաստանում ձեւավորվել է արժութային սեւ շուկա: «Նման բան չի եղել երբեւէ: Դոլարն այդ սեւ շուկայում վաճառվում է 485 դրամով, փոխանակման կետերում կուրսը 445-455 է, նման լայն մարժա լինում է այն դեպքում, երբ անկայուն իրավիճակ է», - նշեց պատգամավորը: Բացի դրանից, Զուրաբյանի խոսքով, բանկերում սահմանափակվել են դոլարի վաճառքի բոլոր հնարավորւթյունները. բանկերն իրենք չեն ուզում բացել իրենց ռեզերվները, հակառակ այն բանի, որ ԿԲ նախագահն ուղղակի դիմել է բանկերի ղեկավարությանը՝ խնդրելով, որ նրանք ֆինասական շուկա հանեն իրենց արժութային ռեզերվները: Ըստ Զուրաբյանի, արժութային ճգնաժամի մասին է խոսում նաեւ լոմբարդային ռեպոյի (մեկօրյա դրամային վարկերի) տոկոսադրույքի աննախադեպ բարձրացումը ԿԲ-ի կողմից: «Նոյեմբերին ռեպոյի տոկոսադրույքը 5,25 էր, դեկտեմբերի 1-ին՝ 10,25 տոկոս, իսկ բոլորովին վերջերս ԿԲ-ը այն բարձրացրել է մինչեւ 21%: Սա նշանակում է, որր ԿԲ-ճը սահմանափակում է իր կողմից դրամով վարկավորումը, որովհետեւ նման բարձր տոլոսով, բնական է, որ բանկերը դրամային ռեսուրսներ չեն վերցնի: Սա նշանակում է, որ ԿԲ-ը արհեստականորեն փորձում է շուկայում դրամի սով ստեղծել», - տեղեկացրեց պատգամավորը: Նրա խոսքով, հնարավոր է, որ այս բոլոր արտակարգ միջոցառումների հետեւանքով հնարավոր լինի կայունացնել դրամը, բայց դա կտրվի բիզնեսը խեղդելու հաշվին: «Այսինքն՝ ՓՄՁ-երը ինչու չէ նաեւ խոշորները հնարավորոթյուն չեն ունենա դրամային վարկավորման, կամ վարկեր կվերցնեն այնպիսի պայմաններում, որ դա անհեռանկար կդարձնի իրեց բիզնես գործունեությունը», - ասաց Լեւոն Զուրաբյանը: Նա նիշեցրեց, որ ընդդիմությունը ավելի վաղ զգուշացրել է կառավարությանը ֆինանսական ճգնաժամի անխուսափելիության մասին՝ հայտարարելով, ոցիակալան պարտավորություններ վերցնելը, արտաքին պարտքը վտանգավոր շեմին մոտեցնելը, զարգացման համար որեւէ ներդրում չանելը ի վերջո բերելու է պայթյունի:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային Ժողովում սկսվել են ՀՀ 2014թ պետական բյուջեի մասին ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկայացրել է բյուջեի հիմնական առանձնահատկություններ: ՀՀ 2014թ պետական բյուջեին չի նախատեսելու հարկային վարչարարության բեռի ավելացում, նվազեցվելու են հարկային ճնշումները: Եկամուտների ցուցանիշը կազմելու է մեկ տրիլիարդ 134 մլն դրամ: Ինչպես հաղորդում է yerkir.am-ը, հաջորդ առանձնահատկությունը կլինի աշխատավարձների բնագավառում իրականացվող փոփոխությունները, ստեղծվելու է աշխատավարձերի միասնական սանդղակ , համադրվելու են բոլոր պետական կառույցների աշխատավարձերը: «Հետևողականորեն իրականացնելու ենք աշխատավարձերի բարձրացման քաղաքականություն, դա վերաբերում է ոչ միայն պետական, այլ նաև մասնավոր ոլորտին»,-ասաց վարչապետը: Սոցիալական քաղաքականությունը, ըստ վարչապետի, ուղղված է լինելու ոչ թե սոցիալական հետևանքների վերացմանը, այլ պատճառների` աշխատատեղերի ու կրթության խնդիրների վերացմանը: Նա նշել է, որ աղքատ ընտանիքների համար ֆինանսական միջոցների բացակայությունը չպետք է խոչընդոտ լինի կրթություն ստանալու համար: Կառավարությունը հրաժարվելու է սոցիալան օժանդակություն ցուցաբերելու մոտեցումից, այդ օժանդակությունը լինելու է առարկայական` ըստ քաղաքացու սոցիալական պահանջների ապահովման: Թոշակների բնագավառում իրականացվող քաղաքական բարեփոխումների արդյունքում կառավարությունը տնտեսել է 12 միլիարդ դրամ գումար: «Թոշակների բարձրացում նույնպես նախատեսվում է 32 հազար մարդու համար, որոնք դուրս կգան աղքատության շեմից հունվարի մեկից: Ավելացվելու են կրթության, առողջապահության և սոցիալական ապահովության ֆինանսավորումը: Արդյունաբերական քաղաքականությունը միտվելու է արտահանման քաղաքականության աշխուժացմանը: Լիբերալիզացվելու է ավիափոխադրումների ոլորտը: Շինարարության ոլորտում ներդրվելու են նոր օժանդակող ծրագրեր: Բարեփոխումներ կիրականացվեն կրթության ու առողջապահական ոլորտներում կոռուպցիոն ռիսկերի նվազման ուղղությամբ: Առողջ ոլորտում ներդրվելու են ապահովագրական մեխանիզմներ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ Մաքսային Միության որոշման համատեքստում քննարկվելու են մի քանի տասնյակ օրենքներ ու միջազգային պայմանագրեր: Օրենսդրությունը պետք է համապատասխանեցվի ՄՄ օրենսդրությանը, ստեղծելով այնպիսի միջավայր, որը կխթանի տնտեսվարողներին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը զբաղեցնում է երրորդ տեղը սպառողական գների աճով 2013 թ. հունվարից մինչև օգոստոս ընկած ժամանակահատվածում ԽՍՀՄ նախկին հանրապետությունների թվում: Սպառողական շուկայում 2013 թ. հունվար-օգոստոսին գրանցվել է 3,5 տոկոս գնաճ (տարեկան կտրվածքով 5,3 տոկոս), և միայն օգոստոսին՝ 0,3 տոկոս գնաճ: Այս տվյալներն է ներկայացնում PanArmenian.net-ը՝ հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական տվյալների վրա:  Ընթացիկ տարվա ութ ամսում սպառողական գների աճի առաջատարը Բելառուսն է եղել՝ 8,2 տոկոս, նրան հաջորդում է Ռուսաստանը, չորրորդ տեղում Ղազախստանն է 3,1 տոկոսով: Տաջիկստանում և Էստոնիայում գնաճը կազմել է 2,5 տոկոս, Ղրղզստանում և Մոլդովայում՝ 1,1-ական տոկոս, Ադրբեջանում՝ 0,2 տոկոս, Լիտվայում՝ 0,1 տոկոս: Իսկ ահա Լատվիայում և Ուկրաինայում գները նվազել են 0,6 տոկոսով, գնանկում է արձանագրվել նաև Վրաստանում և Թուրքմենստանում՝ 0,9 և 1,7 տոկոս համապատասխանաբար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կառավարությունը քաղաքացիական ծառայողների բնակարանային շենքերի կառուցապատող կազմակերպությանը՝ «Միկշին» ՍՊԸ-ին, ՀՀ 2014 թվականի պետական բյուջեից տրամադրեց 800 մլն դրամ բյուջետային վարկ՝ մինչև 2014 թվականի դեկտեմբերի 1-ը մարման ժամկետով: ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստում նշեց, որ վարկը տրամադրվում է տարեկան 7 տոկոս տոկոսադրույքով, որպես վարկի ապահովություն նախատեսելով ընկերության սեփականությունը հանդիսացող կառուցվող շենքի հողամասի և անավարտ շինարարության առաջնային գրավը: «Ծրագիրն իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո»,- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նշենք, որ «Միկշին» ընկերությունը պատկանում Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ՝ Միխայիլ Հարությունյանի ընտանիքին: Ու քանի որ նշվում է, որ ծրագիրն իրականացվում է Սերժ Սարգսյանի «բարձր հովանու ներքո», հասկանալի է դառնում, թե ինչպես է իրականացվում «բարձր հովանին».պՊետական փողերը ցածր տոկոսով տրվում են Սերժ Սարգսյանի ընկերոջը: Նշենք, որ նույն Միխայիլ Հարությունյանին է պատկանում նաև տխրահռչակ «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերությունը, որը Երևանում կարմիր գծեր քաշելու բացառիկ իրավունք է ստացել: Հիշեցնենք նաև, որ կառավարության այսօրվա մեկ այլ որոշմամբ ՀՀԿ-ական գեներալ Մանվել Գրիգորյանի «Պատանի երկրապահին» է տրամադրվել 60 մլն դրամ նվիրատվություն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014թ. հոկտեմբերին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոց» օդանավակայանում ուղևորահոսքն ավելացել է 11 տոկոսով: Եթե 2013թ հոկտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 162 400 ուղևոր, ապա 2014թ հոկտեմբերի ցուցանիշը կազմում է 179 602 ուղևոր: Չվերթերի թվի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 6 տոկոս: 2014թ. հոկտեմբերին կատարվել է 1649 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1549 չվերթի համեմատ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի բանկային համակարգը վճարունակ փոխառուների սուր պակաս ունի, գոյատևելով այսօր հիմնականում ռեվոլվերային (revolve – պարբերաբար վերականգնվող) վարկերի հաշվին: Նման մտահոգիչ գնահատկաններով են կիսվում բանկային փորձագետները, մեկնաբանելով Հայաստանի ֆինանսա-տնտեսական իրավիճակը և դրա ազդեցությունը բանկային հատվածի վրա: Հայաստանի բանկային համակարգը, նշում են բանկիրները, արդեն մի քանի տարի է, որ դադարել են սպասարկել տնտեսության իրական հատվածին, հիմնականում գոյատևելով հին պարտքերը վերաձևակերպելով: «Հայաստանում կորելյացիա չկա ՀՆԱ-ի և տնտեսության իրական հատվածի վարկավորման միջև, տեղ-տեղ այն անգամ բացասական է: Սակայն, թվում է, թե բանկերը շարունակում են տնտեսվարող սուբյեկտների ֆինանսավորումը: Դա խոսում է այն մասին, որ բանկային գոմարները տնտեսություն չեն գնում: Իրականում տեղի է ունենում վարկերի զանգվածային վերաֆինանսավորում և կապիտալի արտահոսք դեպի արտասահման: Այս երկու գործոններն էլ բացատրում են ՀՆԱ-ի և տնտեսության իրական հատվածի վարկավորման միջև գոյություն ունեցող բացասական կորելյացիան»: Բանկիրները նշում են քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացումը, որոնց կողմից բանկին կրկնակի դիմելը դարձել է անհարժեշտ միջոց: Միաժամանակ բանկերը քաղաքացիներին մեղադրում են ավելորդ շռայլության մեջ. «մեր քաղաքացիներին դիպել է պարտքային կախվածության սինդրոմը, պարտքով ապրելու ամրեիկյան հիվանդությունը: Ընդ որում, փոխառուները պարտք են վերցնում ոչ միայն սնունդ և հագուստր,  այլ նաև, օրինակ, թանկարժեք սմարթֆոն ձեռք բերելու նպատակով»: Բանկիրների խոսքերով, «լավ» հաճախորդների պակասը համակարգին բախել է վարկավորման ծավալների շարունակական անկման հետ: Ըստ փորձագետների, ստեղծված իրավիճակում առաջիկա երեք տարիներին բանկերի թիվը կնվազի. «ապագայում շուկաներն իրար մեջ կբաժանեն 15 բանկեր, իսկ իրականում դրանց թիվը պետք է լինի 10: Հենց այսպիսի քանակով բանկերն էլ կարող են ապահովել հաճախորդների օպտիմալ կերպով բաժանումն իրար մեջ, միաժամանակ պահպանելով գործունեության եկամտաբերությունը»: Բանկիրների կարծիքով, անխուսափելի կոնսոլիդացումը կօգնի վերականգնել բանկային համակարգի ներդրումային վաղեմի գրավչությունը: «Կապիտալի եկամտաբերությունը (ROE) բանկային համակարգում 2013 թվականին միջին հաշվով նվազել է 8%: Նման ROE-ի պայմաններում ոչ մի բաժնետեր գումարներ չի ներդնի բանկային հատվածում, քանի որ ներդրողների համար ավելի գերադասելի են դառնում տարեկան 12% տոկոսադրույքով ավանդները»,-նշում են փորձագետները: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի բանկերի ֆինանսական վարկանիշի», նախաճգնաժամային փուլում (2007թ.) բանկային համակարգում կապիտալի եկամտաբերությունը (ROE) միջին հաշվով հասավ 13%-ի: Ճգնաժամի ակտիվ փուլում (2008-200-թթ) այս ցուցանիշը նվազեց մինչև 5%: Այնուհետև 2 տարի (2010-2011թթ) ROE-ն ավելացավ, հասնելով մինչև 10%-ի: Իսկ 2013 թվականի արդյունքներով եկամտաբերությունը հասավ 8%-ի: Հայաստանի բանկային համակարգի իրական վիճակը, ըստ բանկային փորձագետների, չի արտացոլում բանկերի կողմից հրապարակվող ցուցանշներում: Բանկերն արհեստականորեն բարձրացնում են իրենց ֆինանսական ցուցանիշները, ստեղծելով պատրանք, որ բանկային համակարգը շարունակում է զարգանալ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 15:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 432 (22.11.14՝ 432) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 537 (22.11.14՝ 536) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.60 (22.11.14՝ 9.61 ) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 435.80 (22.11.14՝ 435) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 541 (22.11.14՝ 540) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.66 (22.11.14՝ 9.79)  դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 433 (22.11.14՝ 430) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 539 (22.11.14՝ 532)  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9.58 (22.11.14՝ 9.62)  դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 437 (22.11.14՝ 438) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 541.5 (22.11.14՝ 537) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.61 (22.11.14՝ 9.62) դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 24.11.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 435, ԵՎՐՈ – 539.53, Ռուսական ռուբլի – 9.70:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանցի մեծահարուստները նախընտրում են իրենց փողը պահել արտասահմանում, գրում է Bloomberg-ը: Խոսքը ռուսաստանցի քսան միլիարդատերերի մասին է, որոնց թվում է, մասնավորապես, գործարար Ալիշեր Ուսմանովը, որը, ինչպես նշում է պարբերականը, դեռևս անցյալ տարի իր կարողության մեծ մասը տեղափոխել է Մոսկվայից 5,6 հազար մղոն հեռավորության վրա գտնվող բրիտանական Վիրջինյան կղզիներ: «Օֆշորները ռուսաստանցի ձեռնարկատերերի՝ պետությունից, մրցակիցներից ու կողոպտիչներից իրենց կարողությունները պաշտպանելու հիմնական միջոցն են»,- նշում է John Tiner  & Partners ընկերության ներկայացուցիչը: Իր հերթին՝ Bloomberg-ի մասնագետները հայտարարում են, որ ռուսաստանցի բոլոր 20 մեծահարուստներն իրենց ունեցվածքի մի մասը վերահսկում են Ռուսաստանի սահմաններից դուրս գրանցված հոլդինգյան ընկերությունների շնորհիվ: Փորձագետների գնահատմամբ՝ Ռուսաստան է վերադառնում դուրս տարված գումարների ընդամենը մի փոքր մասը: Ռուսաստանցի միլիարդատերերը շարունակում են նման մարտավարություն վարել՝ հակառակ Վլադիմիր Պուտինի՝ այդ առնչությամբ արված կտրուկ հայտարարությունների, փոխանցում է gazeta.ru-ն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանում ավտոբուս է արտադրվելու, կանխատեսեցինք, որ մինչև նախագահական ընտրություններ կհայտարարվի Հայաստանում նաև ավիակիրներ ու սուզանավեր արտադրելու մասին։ Կատակով արված այս «կանխատեսումը», գրեթե իրականացավ։ Երեկ հայտարարվեց, որ մեկնարկում է Իրան-Հայաստան երկաթուղու (այլ անվանումը՝ «Հայաստանի հարավային երկաթուղի») շինարարությունը։ Դե, սուզանավ չի, բայց գրեթե սուզանավ է։ Հիմա արդեն հետաքրքիր է, թե քանի տարի են ֆռռացնելու այս նոր բլեֆը։ Բայց ամեն ինչի մասին հերթով։ Ուրեմն, այսպես։ Երեկ Արմենիա Մարիոթ հյուրանոցի մի փոքր դահլիճում ՀՀ կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը մի համաձայնագիր է կնքել Դուբայում գրանցված «Ռասիա ՖԶէ» ընկերության տնօրեն Ջոզեֆ Բարկովսկու հետ, որը վերաբերվում է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությանը։ ««Ռասիա ՖԶէ» ընկերությունը կիրականացնի «Հայաստանի հարավային երկաթուղու» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհի» ֆինանսավորումը, նախագծումը, կառուցումը և շահագործումը»,– ասված է այդ առթիվ նախարարության տարածած հաղորդագրությունում, որը վերնագրված է՝««Հայաստանի հարավային երկաթուղի» և «Հայաստանի հարավային արագընթաց ճանապարհ» ծրագրերի մեկնարկը տրված է»։ Տպավորությունն այնպիսին է, որ վերջ` երկաթուղու շինարարությունը սկսված է: Բայց ուշադիր ենք կարդում հաղորդագրությունը և ի՞նչ տեսնենք։ ««Ռասիա ՖԶէ» ընկերությունը ստորագրել է պայմանագիր միջազգային ասպարեզում երկաթուղիների, արագընթաց ճանապարհների, թունելների, կամուրջների կառուցմամբ մասնագիտացած «Չինաստանի հաղորդակցային շինարարական ընկերության» հետ։ Արդեն իսկ բազմամիլիոն արտարժութային ներդրումներ պահանջող իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքները կապալառուի կողմից մեկնարկել են 2012թ. դեկտեմբերին և պետք է իրականացվեն 18 ամիս ժամկետում»,– ասվում է հաղորդագրության մեջ։ Զգացի՞ք, թե ինչ գեղեցիկ ձևակերպում է` «իրագործելիության ուսումնասիրության շուրջ աշխատանքներ...»։ Այսինքն, սկսել են ուսումնասիրել, թե արդյո՞ք այս ծրագիրը իրագործելի է, և դեռ 18 ամիս ուսումնասիրելու են։ Իսկ գուցե ուսումնասիրեն ու պարզեն, որ Իրան-Հայաստան երկաթուղին «իրագործելի է»։ Աոաջին հայացքից հնարավոր է։ Բայց միայն առաջին հայացքից։ Այն, որ սա հերթական բլեֆն է, պարզ երևում է նրանից, որ իբր 3 միլիարդ դոլար գնահատված ծրագրի մեկնարկը տրվում է հյուրանոցներից մեկի մի փոքր սրահում։ Չհամոզե՞ց։ Շարունակենք։ Մտեք համացանց ու փնտրեք «Ռասիա ՖԶէ» անունով ընկերություն («Rasia FZE»)։ Այս անվան տակ կգտնեք հաստոցներ, սարքավորումներ, ոչ ընկերություն։ էլի՞ չհամոզեց։ Ուրեմն, կրկին մտեք համացանց և փնտրեք այդ ՖՁէ-ի տնօրենի՝ Ջոզեֆ Բարկովսկու անունը (Joseph Borkowski)։ Կգտնեք մի 10 տարեկանից մինչև 90 տարեկան բազմաթիվ մարդկանց, որոնցից և ոչ մեկը մեր բարեկամ Բարկովսկին չէ։  Համացանցում, նույնիսկ նրա նկարը չկա։ Եւ դա այն դեպքում, երբ նա «ներդրումային ընկերության տնօրեն է», և իրականացնելու 3 միլիարդ դոլարի ներդրումային ծրագիր։ էլի չհամոզվեցի՞ք, որ սա բլեֆ է։ Ուրեմն, անցնենք միջազգային համեմատությունների։ Աշխարհում իրականացված խոշորագույն տրանսպորտային ծրագրերից մեկը Լա Մանշի տակով կառուցված թունելն է, որը միացրեց Ֆրանսիան ու Մեծ Բրիտանիան և, որի արժեքը 16 միլիարդ դոլար էր։ Այդ ծրագրի մասին ամբողջ աշխարհը խոսում է արդեն մի քանի տասնամյակ։ Մեծ Բրիտանիայի մեկ տարվա պետական բյուջեն ավելի քան մեկ տրիլիոն դոլար է։ Այսինքն, այդ թունելի շինարարության արժեքը կազմում էր Մեծ Բրիտանիայի տարեկան բյուջեի 1.6 տոկոսը։ Իրան-Հայաստան երկաթգծի գինը՝ 3 միլիարդ դոլար է և գերազանցում է Հայաստանի տարեկան պետական բյուջեն։ Նշենք, որ դեռ ոչ ոք չի հաշվարկել, թե իրականում ինչ կարժենա այդ երկաթուղին։ 3 միլիարդը իրականում աչքաչափով է արված։ Դեռ, նույնիսկ վերջնականապես որոշված չէ, թե որտեղով է անցնելու այն...։ Մի խոսքով, երեկ տեղի ունեցած «ծրագրի մեկնարկը» պարզունակ բլեֆ է։ Եւ նույնիսկ, կարելի է նկարագրել, թե ինչպես է այն ծնվել։ 2008 թվականին Սերժ Սարգսյանը հայտարարեց , թե առաջիկա տարիներին սկսվելու է Իրան-Հայաստան երկաթուղու շինարարությունը։ Մեկ ամսից ընտրություններ են, ու եթե Սերժ Սարգսյանին հարցնեն, թե ին՞չ եղավ երկաթուղին, նա կասի, թե աշխատանքները սկսված են։ Հենց միայն այս նպատակով Դուբայում գրանցված մի բոլորովին անհայտ ընկերություն են գտնում, որի տնօրենը կհամաձայնվի մի քանի օր ոչ իր հաշվին ժամանակ անցկացնել Հայաստանում։ Այդ օրերի ընթացքում նա իր հետ բերած կնիքը պետք է մի անգամ թանաքոտի ու կնքի մի համաձայնագիր, պետք է դրա տակ ստորագրի, մի նախարարի հետ պետք է լուսանկարվի ու վերջ, ազատ է, ինչպես քամին։ Իսկ թե ինչ կլինի մի քանի տարի անց, իշխանություններին չի հետաքրքրում։ Օրինակ, հիմա ո՞վ է հիշում «Արմենիկում» անունով բլեֆի մասին, որը պետք է «սպիդ» բուժեր։ Կամ որ հիշում են՝ ի՞նչ։ Դրա մասին էլ էր չէ՞ Սերժ Սարգսյանը հայտարարել մի 15 տարի առաջ։ Հայկ Գևորգյան «Հայկական ժամանակ»
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մոսկվայի միջնորդ դատարանը Վնեշտորգբանկի հայցով «Արմավիա» ընկերությունից մոտ 13,5 մլն ռուբլի բռնագանձելու որոշում է ընդունել, հաղորդում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Դրանով դատարանը մասնակիորեն բավարարել է բանկի հայցը, որը կազմում էր 16,5 մլն. ռուբլի: Բանկի ներկայացուցիչը դատարանում հայտարարել է, որ 2011 թվականի հուլիսին ավիաընկերությանը վարկ է տրամադրվել` լիզինգի պայմանագրով երկու Sukhoi SuperJet-100 ինքնաթիռ ձեռք բերելու նպատակով: Գործարքին ներգրավվել են նաև օտարերկրյա խորհրդատուներ` «PricewaterhouseCoopers» և «Վեգաս-Լեքս» ընկերությունները: Պայմանագրի համաձայն ավիաընկերությունը պետք է փոխհատուցեր բոլոր ծախսերը: Բանկը խորհրդատուներին վճարել է 14,8 մլն ռուբլի և ավիաընկերությանն ուղարկել վճարման հաշիվները: Սակայն, 2012-ին ավիաընկերությունը բանկին փոխանցել է ընդամենը 1 մլն ռուբլի, ինչի հետևանքով էլ բանկը դիմել է դատարան: Ավիաընկերության ներկայացուցիչն էլ իր հերթին է հայտարարել, որ իրենք համաձայն չեն հայցային պահանջին: Այսպես, պատասխանող կողմը գտնում է, որ բանկը խախտել է եզրակացությունը տրամադրելու ժամկետը, որը կազմում է 3 ամիս: Պատասխանող կողմը նաև գտնում է, որ ծառայությունները տրամադրվել են ոչ պատշաճ ձևով, իսկ 2012-ին ավիաընկերությունը հրաժարվել է վարկն ստանալուց: «Արմավիա» ընկերությունը, լինելով Sukhoi SuperJet-100 ինքնաթիռի մեկնարկային պատվիրատուն, 2012-ին հայտարարել էր, որ հրաժարվում է արդեն շահագործվող, ինչպես նաև նախատեսվող նոր ինքնաթիռից, որը «Գրաժդանսկիե Սամոլյոտի Սուխոգո» ՓԲԸ (ԳՍՍ) պատրաստվում էր նրան փոխանցել: 2013-ի ապրիլին հաղորդվեց, որ ԳՍՍ-ն դիմել է միջազգային միջնորդ դատարանին` վնասների փոխհատուցում ստանալու նպատակով, իսկ «Արմավիան» ապրիլի 1-ից հայտարարեց իր անվճարունակության գործընթացի մեկնարկի մասին: Ավելի վաղ հայտարարվել էր, որ ավիաընկերությունը միայն Հայաստանի բյուջեին պարտք է 24,2 մլրդ դրամ, այդ թվում, հարկերի գծով` 6,9 մլրդ դրամ, իսկ տոգանքների ու տույժերի գծով` 17,3 մլրդ դրամ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պարենային ապրանքների ակցիզային հարկումը կբերի դրանց թանկացման: Այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է արտահայտել «Տեղեկացված և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը: Նրա խսքերով, այլ երկրներում այս հարկատեսակի ներդրումը կարող էր դրական փոփոխություններ առաջացնել ոլորտում, քանի որ ստվերային տնտեսության կրճատման հաշվին կավելանային բյուջետային միջոցները: «Բայց մեզ մոտ ամեն ինչ հակառակն է: Չնայած, որ արտադրողները ետ կստանան ակցիզների վրա ծախսված իրենց միջոցները, այնուամենայնիվ, նրանք կօգտվեն առիթից ու կբարձրացնեն պարենային բոլոր ապրանքների գները»,-նշել է փորձագետը: Նա նաև նշել է, որ ներկայումս հնարավոր է ոչ պարենային ապրանքների գներն իջեցնել ընդհուպ մինչև 50%-ով, քանի որ դրանք չափազանց բարձր են: «Սակայն, ակցիզային հարկի ներդրումը կանդրադառնա նաև ոչ պարենային ապրանքների գների վրա, և չի բացառվում, որ առիթից կօգտվեն ոչ բարեխիղճ մատակարարները»,-նշել է Պիպոյանը: Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդել էին, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 1-ից պարտադիր դարձնի ակցիզային հարկումը մի շարք ապրանքների համար, որոնց թվում նշվում էր օճառը, լվացքի փոշին, բուսական յուղը, կոսմետիկան, պահածոները, պաղպաղակը, թեյը, սուրճը և այլն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2017թ-ի հոկտեմբերի 23-ից 27-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 70,939,643 դոլար 481.51 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 84,566,086 ԱՄՆ դոլար 482.90 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 9,000,000 դոլարի առք եւ վաճառք 482.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 7,903,522 EUR 565.43 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 16,467,017EUR 569.12 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,359,720,853 ՌԴ ռուբլի 8.33 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 531,396,970 ՌԴ ռուբլի 8.42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Հոկտեմբերի 16-ից հոկտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 45.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 72.2 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բաց երկնքի քաղաքականության անցնելու հետ կապված` վերջին շրջանում հատկապես ուղևորաշուկայում նկատվում է փոխադրումների աճի միտում: Ինչպես տեղեկացնում  է քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը, 2014 թվականի մայիս-հունիս-հուլիս ամիսներին «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով ուղևորների հոսքը կազմել է 632 հազար մարդ: 2013 թվականի նույն ժամանակաշրջանում ուղևորահոսքը կազմել է 469 հազար մարդ՝ արձանագրվել է 34,6 տոկոս աճ: Շուկա են մուտք գործել նոր ընկերություններ՝ «Էթթիհատ Էյրուեյզը» դեպի Աբու Դաբի, «Վուելինգ» ավիաընկերությունը դեպի Բարսելոնա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իտալիայի արտաքին պարտքը պատմական ռեկորդ է սահմանել՝ գերազանցելով 2 տրիլիոն եվրոն: Ինչպես նշվում է երկրի Կենտրոնական բանկի հրապարակած հաշվետվության մեջ՝ հոկտեմբեր ամսվա դրությամբ Իտալիայի արտաքին պարտքը կազմել է 2տլրն 14 մլրդ եվրո, ինչը 20 մլրդ-ով ավելի է սեպտեմբեր ամսվա արդյունքից: Իտալիան աշխարհում ամենախոշոր արտաքին պարտք ունեցող երկրներից է, ինչը ֆինանսական ճգնաժամի պայմաններում արժույթի շուկայում բարենպաստ պայմաններ է ստեղծում սպեկուլյացիաների համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ-ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս կարելի է ինքնահայտարարագրել ներկրված տրանսպորտային միջոցը և այսպիսով՝ 35000 դրամ չվճարել մաքսային ձևակերպման համար՝ բրոքերային ընկերությանը: Իր պատասխանում ֆինանսների նախարարը նշեց, որ մաքսակետում ստեղծված են բոլոր պայմանները ինքնահայտարարագրման համար, և հրավիրեց պատգամավորին մաքսակետ՝ անձամբ համոզվելու համար: Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ անպայման կայցելի մաքսակետ՝ նշելով ՊԵԿ-ի կողմից հայտարարված հեռախոսահամարներից մեկը, որով հնարավոր չէ  տեղեկությունը ստանալ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր, խոսելով ՌԴ նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինի մասին, նրան «Վլադիմիր Իլյիչ» անվանեց: Պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հարց ուղղեց կառավարությանը` ինչո՞ւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից երկու օր անց Ռուսաստանի պետական դրոշները չեն իջեցվում Երեւանի փողոցներից: Պատգամավորը հետաքրքրվեց` արդյո՞ք  դա տեղավորվում է Հայաստանի պետական ունեցվածքը օտարներին վաճառելու համատեքստում: Արմեն Մովսիսյանը բացատրեց, որ ռուսական դրոշակները կախված են մնացել, որովհետեւ դեռ չի ավարտվել հայ-ռուսական ֆորումը: «Ֆորումը երկու օր էր նախատեսված: Այո, Վլադիմիր Իլյիչ Պուտինը գնաց նույն օրը երեկոյան, հաջորդ օրը ֆորումը շարունակվում էր, դրա համար էլ դրոշակները մնացին: Այսօր-վաղը արդեն հավաքում են», - ասաց նախարարը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ադրբեջանցի հաքերները գիշերվա ընթացքում կոտրել են 50-ից ավելի հայկական կայքեր, որոնց հիմնական մասը լրատվամիջոցների կայքեր են: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, կոտրվել են Yerevannews, Rostelecom֊, Деловой Экспресс, Shantv.com, report.am եւ այլ կայքեր: «Կոտրված կայքերի ցանկում չկան պետական կայքեր»,- ասել է նա: Մարտիրոսյանի խոսքով` ամռանը շատ հաճախ են հարձակումներ տեղի ունենում ադրբեջանցի հաքերների կողմից, քանի որ կայքի հետեւողները որպես կանոն այդ շրջանում արձակուրդի մեջ են լինում: «Հիմնականում հարձակումները շատանում են օգոստոս ամսին: Ըստ երեւույթին նրանց հարձակման պատճառն այն է, որ խոցելիություն են գտել»,- հավելեց մասնագետը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 17-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 400 հազ.դոլար, 191.660 մլն.դրամ, 479.15 դրամ/եվրո միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`մարտի 12-ի համեմատ, գործարքների ծավալը իջել է 0.8 անգամ, իսկ փոխարժեքը նվազել է 0,6 կետով: Բորսայական հարթակում մարտի 17-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 3.130 մլն. դոլար (1,500 մլրդ.դրամ), ինչը մոտ 8 անգամ ցածր է միջբանկային շուկայի նույն ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 479.34 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունը որոշել է պետբյուջեի հաշվին օժանդակել Սերժ Սարգսյանի գխավոր խորհրդական Արամ Ղարիբյանի և նրա եղբոր՝ Աբել Ղարիբյանի 100 հազ. դրամ կապիտալով «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությանը՝ երեք տարով հետաձգելով ներկրվելիք 3,66 մլրդ դրամի ապրանքների մասով ԱԱՀ-ի վճարումը։ Հարկային արտոնության արդյունքում պետբյուջե չի մուտքագրվի 732 մլն դրամի հարկ։ «Սիվիլնեթի» տնտեսական մեկնաբան Արմենակ Չատինյանը գրում է, որ պարզ չէ, թե ինչ չափորոշիչներով է կառավարությունը արտոնություն տրամադրել այս ընկերությանը: Բայց պարզ է, որ Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդականն օրենք է խախտում՝ փաստացի զբաղվելով ձեռնարկատիրական գործունեությամբ: Սերժ Սարգսյանի գլխավոր խորհրդական Արամ Ղարիբյանը, լինելով հանրային ծառայող, զբաղվում է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ դրանով փաստացի խախտելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքը: Օրենքի համաձայն՝ պաշտոնատար անձը չի կարող անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, այդ թվում՝ առևտրային կազմակերպության մասնակից լինել, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության մասնակցի բաժնեմասն ամբողջությամբ հանձնվել է հավատարմագրային կառավարման։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում ընկերության վերաբերյալ առկա տվյալներից չի երևում, որ Արամ Ղարիբյանն իր մասնաբաժինը՝ 20%-ը, հանձնել է հավատարմագրային կառավարման: Դա ինքնաբերաբար նշանակում է, որ նա շարունակել է զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Ղարիբյան եղբայրները «Արմյանսկիյ ուրաժայ» ընկերությունը հիմնադրել են այս տարվա փետրվարի 27-ին, երբ Արամ Ղարիբյանը զբաղեցնում էր ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը։ Այս ամենը հիմք է, որ Արամ Ղարիբյանն ազատվի զբաղեցրած պաշտոնից՝ «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար։ Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ civilnet.am կայքում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 10-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազ. դոլար (122.655 մլն.դրամ), 408.85 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հոկտեմբերի 8-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 1.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.3 տոկոսային կետով: Հոկտեմբերի 10-ին բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.700 հազ.դոլար (694.450 մլն. դրամ), ինչը մոտ 5.7 անգամ ավելի է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 408.50 դրամ/դոլար:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր Ծաղկաձորում՝ «Մուլտի Ռեստ» համալիրում, մեկնարկել է «Տնտեսական նոր քաղաքականություն» թեմայով համաժողովը: Համաժողովին ՀԱԿ-ից ներկա են խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը, քարտուղար Արամ Մանուկյանը, Վահագն Խաչատրյանը, Վլադիմիր Կարապետյանը: Ժառանգություն կուսակցությունը ներկայացնում է խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը, ՀՅԴ-ն՝ Արծվիկ Մինասյանը, Արա Նռանյանը: ԲՀԿ-ից  տնտեսական ֆորումին մասնակցում են խմբակցության  գրեթե բոլոր պատգամավորները: Ծրագրի քննարկմանը մասնակցում են արտասահմանյան երկրներից (Չեխիա, Սլովակիա, Լատվիա) հրավիրված ճանաչված տնտեսագետներ և իրավաբաններ, հանրապետությունում հայտնի տնտեսագետ-գիտնականներ, քաղաքական գործիչներ, ՀԿ ներկայացուցիչներ: Բացելով համաժողովը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց. «Տնտեսությունը ընդդիմադիր չի կարող լինել»: Նա շեշտեց, որ տնտեսությունում կան շատ խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է պետք: ԲՀԿ առաջնորդը համոզված է, որ պաշտոնյաներն այսուհետև պետք է նշանակվեն ըստ արժանիքների,  այլ ոչ թե բարեկամական կապերի շնորհիվ: Արծվիկ Մինասյանն իր ելույթում նշեց, որ այս ծրագրի իրականացման  համար շատ կարևոր է սփյուռքի դերը: «Սփյուռքը պետք է մասնակցի իր ամբողջ ներուժով: Դրա համար անհրաժեշտ է, որ պետությունը տասը տարով ազատի բոլոր տեսակի հարկերից՝ թողնելով միայն եկամտահարկը: Այս ծրագրով նախատեսվում է ապահովել աշխատատեղեր բոլորի համար, ովքեր աշխատելու ցանկություն ունեն: Սա նաև կխթանի ներգաղթը: Մենք առաջարկում ենք նաև սեփականության իրավունքի պաշտպանության բնագավառում կոնկրետ քայլեր»,-նշեց Արծվիկ Մինասյանը:  ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանն իր ելույթում ընդգծեց, որ ստեղծված իրավիճակը պահանջում է միայն ու միայն մեկ լուծում՝ քաղաքական: «Տնտեսական բոլոր լուծումները սպառած են, ցավոք սրտի: Հիվանդին՝ տվյալ դեպքում գոյություն ունեցող համակարգին, ավազակապետության դեղամիջոցները չեն փրկի: Պետք է դիմել վիրահատության»: Ժառանգություն կուսակցության ներկայացուցիչ Ռուբիկ Հակոբյանն իր ելույթում համաձայնեց, որ ներկայացվող ծրագիրը շատ լավն է, սակայն նաև համոզմունք հայտնեց, որ այս իշխանությունների ձեռքում ցանկացած լավ ծրագիր կվարկաբեկվի, քանի որ Հայաստանում առկա խնդիրները հիմնականում ոչ թե տնտեսական են, այլ քաղաքական: Ի դեպ, ֆորումին հրավիրված է նաեւ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, որսը, սակայն, դեռ չի ժամանել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում պայթեց ևս մեկ տնտեսական փուչիկ: «Սքայ Նետ» ավիաընկերության՝ մարտի կեսերին նախատեսված առաջին չվերթներն անորոշ ժամանակով հետաձգվել են: Այս մասին tert.am-ին ասել է ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը: «Հիմա հարցը նոր Կառավարության ենթակայության տակ է, եթե միջոցներ հայթայթենք, կարող ենք աշխատել, առայժ միջոցներ չունենք»,-ասել է նա։ Հիշեցնենք, որ դեռ 2013 թ. հունվարին ավիաընկերության տնօրեն Գրիգորի Վարդանյանը հայտարարել էր. «որ ընկերությունը կիրականացնի ներքին թռիչքներ և դրա համար ձեռք է բերել մեկ ինքնաթիռ։ Մոտ ապագայում ավիաընկերությունը կիրականացնի ուղեւորափոխադրումներ Երևան-Կապան-Երևան, Երևան-Գորիս-Երևան, Երևան-Ստեփանավան-Երևան, ինչպես նաև այլ ուղղություններով՝ ՀՀ տարածքում առկա օդանավակայանների վերանորոգման դեպքում»։ Այժմ պարզվում է, որ պատճառը ոչ թե օդանավակայանների վերանորոգումն է, այլ ինքնաթիռի անսարքությունը, կամ ֆինանսների բացակայությունը: Դեռ նոյեմբերին, երբ հայտարարվեց ներքին չվերթներ իրականացնելու մտադրության մասին, Հայաստանի ավիացիային և տնտեսությանը ծանոթ մասնագետներ հայտնել էին, որ Հայաստանում ներքին չվերթներ իրականացնելը իրատեսական չի նախ՝ օդանավակայանների բացակայության և հետո էլ՝ տնտեսապես ձեռնտու չլինելու պատճառով: Անցավ մի քանի ամիս և պարզվեց, որ իսկապես ներքին չվերթներ Հայաստանում չեն իրականացվի: Նշենք նաև, որ այս ավիացիոն նախագիծը շատ նման է Հայաստանի իշխանությունների մի շարք այլ բլեֆների, օրինակ՝ նոր ատոմակայանի կառուցմանը, Իրան-Հայաստան երկաթուղուն, հյուսիս-հարավ ավտոմայրուղու ամբողջական կառուցմանը, Դիլիջանը միջազգային ֆինանստական կենտրոն դարձնելուն և այսպես շարունակ: Այս նախագիծը ունի միայն մեկ առանձնահատկություն. սրա անիրագործելիությունը շատ շուտ պարզվեց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կոնյակի արտադրությունը Հայաստանում 2014-ի հունվար-մայիս ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 11,1%, մինչև 5 542.2 հազ լիտր, նշվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հայկական կոնյակի իրացման հիմնական շուկան Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները: Գինու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում նվազել է 2.8%, մինչև 1 966,6 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն ավելացել է 18.7%, մինչև 115.5 հազար լիտր: Օղու և ալկոհոլային խմիչքների արտադրությունն աճել է 17,3%, մինչև 3 753.2 հազար լիտր: Գարեջրի արտադրությունն աճել է 81.6%, մինչև 254.2 հազար լիտր: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարության որոշմամբ Երևանի «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի և ՀՀ կառավարության սահմանած՝ դրանց պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության արտոնագիր: Այս մասին տեղեկացնում է կառավարության լրատվական ծառայությունը:  «Նատալի ֆարմ» ընկերությունը փաստացի պատկանում է ԱԺ պատգամավոր, ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանին (Լֆիկ Սամո): Ֆինանսների նախարարությունը վերջերս խախտումներ է հայտնաբերել Ալեքսանյանին պատկանող մեկ այլ ընկերության` շաքարավազի մենաշնորհատեր «Ալեքս գրիգ»-ի գործունեությունում: Նախարարության համապատասխան տեսչությունը արտաքին դիտարկմամբ պարզվել է, որ ընկերությանը պատկանող «Կամազ» մակնիշի բեռնատար ավտոմեքենայով առաքում էր իրականացվել Երևանի Տիչինայի փողոցի 136 հասցեում  գտնվող «Արմսվիթ» ՍՊԸ–ի պահեստ: Շաքարավազի բեռնաթափման պահին օպերատիվ հետախուզության վարչության  աշխատակիցներն օրենքով սահմանված կարգով բեռն ուղեկցող փաստաթուղթ են պահանջել. տեղափոխման բեռնագրում «Ալեքս Գրիգ» ընկերության կողմից, ըստ դուրս գրված հարկային հաշվի, «Արմսվիթ»-ին մատակարարվել է 2500 կգ ընդհանուր քաշով շաքարավազի հումք, սակայն իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ «Արմսվիթ»-ի պահեստում արդեն իսկ բեռնաթափվել էր 5500 կգ հումք: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 7 լոտ խմբաքանակով վաճառվել է 300 հազ.դոլար (284.625 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 406.61 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.40 կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 3-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 406.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.00 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 406.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 3-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 628.474 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 406.61 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս պահի դրությամբ որևէ նմանատիպ փաստաթուղթ շրջանառության մեջ չկա: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը՝ պատասխանելով iLur.am-ի այն հարցին, թե ի վերջո Սյունիքի մարզի ու Իրանի միջև մարզի արոտավայրերը վարձով տալու համաձայնագիր ստորագրվելու է, թե ոչ: «Նմանատիպ գաղափարներ, առաջարկություններ առիթից առիթ ծնվում են, քննարկվում են ոչ միայն Սյունիքի մարզում, այլև հանրապետության տարբեր մարզերում: Օտարերկրյա տարբեր ներդրողներ, որոնք ցանկություն ունեն Հայաստանում ոչխարաբուծության, անասնապահության զարգացմամբ զբաղվելու, այդ առաջարկություններով դիմում են: Սյունիքի մարզի հետ կապված այս պահի դրությամբ նմանատիպ փաստաթուղթ ֆորմալ առումով չկա, շրջանառության մեջ դրված չէ, մարզպետը Իրան չի այցելել, նմանատիպ փաստաթուղթ չի ստորագրվել»,- ասաց Գևորգյանը: Նա խոստացավ, որ եթե նմանատիպ փաստաթուղթ լինի, Տարածքային կառավարման նախարարությունը դրա մասին անպայման կհայտնի: Գևորգյանը վստահեցրեց, որ իրենք ամեն ինչ անելու են, որ արոտավայրերը մաքսիմում արդյունավետ օգտագործվեն, և եկամուտներ ապահովեն համայքներին: Նա տեղեկացրեց նաև, որ Վայոց Ձորի մարզում ևս նմանատիպ առաջարկություն կա, այն քննարկվում է և որոշումներ դեռ կայացված չեն: Հիշեցնենք, որ IRNA իրանական լրատվական գործակալությունը հայտնել էր, որ համաձայնագիրը կստորագրվի Սյունիքի մարզպետի՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ կատարելիք այցի ընթացքում: Նոր համաձայնագրի համաձայն` Սյունիքի մարզը հինգ հազար գլուխ տավարի համար հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանին: Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ավելի վաղ iLur.am-ին ասել էր՝ «որ ստորագրենք՝ կիմանաք, դեռ չենք ստորագրել»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Թուրքիան և Ադրբեջանը հրավիրված են մասնակցելու ՍՏՀԿ նիստին, որը կկայանա դեկտեմբերի 12-ին Երևանում: Ինչպես ԱրմԻնֆոյի թղթակցի հետ զրույցում հաղորդել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը, Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդի նիստին մասնակցելու հրավերներ են ուղարկվել կազմակերպության բոլոր անդամներին` առանց բացառության: Հիշեցնենք, որ Օդեսայում ՍՏՀԿ անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի 28-րդ նիստում Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ստանձնել է կազմակերպության նախագահությունը վեցամսյա ժամկետով` մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականին ցեմենտի արտադրությունը Հայաստանում տարեկան կտրվածքով կրճատվել է 1,5%, իսկ արտահանումն աճել է 36%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականին Հայաստանում արտադրվել է 430,9 տոննա ցեմենտ, 2012 թվականի 437,6 հազար տոննայի փոխարեն: Մինչդեռ, ըստ Մաքսային ծառայության տվյալների, 2013 թվականին Հայաստանից արտահանվել է 185,198 հազար տոննա ցեմենտ, 11.8 մլն դոլար արժեքով, նախորդ տարվա 136.2 հազար տոննայի փոխարեն, որի արժեքն էր 9,408 մլն.դոլար: Արտահանված ողջ ցեմենտը գնացել է Վրաստան:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանի՝ սննդի վրահսկողության գերատեսչությունը Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում կալանել է Հայաստանից բերված մոտ 500 կգ ձկնկիթը: Ըստ ռուսաստանյան գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն՝ Մոսկվա քաղաքի, Մոսկովյան եւ Տուլայի մարզերի վարչությունը «Վնուկովո» օդանավակայանի «Վնուկովո Կարգո» ԲԲԸ բոլոր ժամանակավոր պահեստարաններում կասեցրել է Հայաստանից մատակարարված 492 կգ իշխանի կարմիր ձկնկիթի փաստաթղթերի ձեւակերպումը: «Անասնաբուժական ստուգում կատարելիս պարզվել է, որ անասնաբուժական սերտիֆիկատում նշված քանակության, սերտիֆիկատում նշված պահպանման եւ տեղափոխման ջերմաստիճանի անհամապատասխանություն կա, ինչը պահանջում է ԵՏՄ «Ձկան եւ ձկնարտադրանքի անվտանգության մասին» Տեխնիկական կանոնակարգով»:   
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) հաստատել է Հայաստանի հետ համագործակցության 2014-2018թթ-ի նոր ռազմավարությունը, որը միտված է ենթակառուցվածքների, էներգետիկայի և սոցիալական ծառայությունների ոլորտների օժանդակությանը:  Հայաստանում ԱԶԲ-ի մշտական առաքելության ղեկավար Դեյվիդ Դոուլը ասել է. «Առաջիկա հինգ տարիների ընթացքում ԱԶԲ-ն նախատեսել է մոտ 500 միլիոն դոլարի չափով ֆինանսական աջակցություն ցուցաբերել՝ նպատակ ունենալով օժանդակել տրանսպորտի համակարգի բարելավմանը, աղքատության բարձր մակարդակ ունեցող քաղաքների ենթակառուցվածքների բարեկարգմանը և էներգետիկ անվտանգության հզորացմանը»: ԱԶԲ-ն, որի կենտրոնակայանը գտնվում է Մանիլայում, նպատակ ունի նվազեցնել աղքատությունը Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում՝ տնտեսական և կայուն աճի, ինչպես նաև տարածաշրջանի տնտեսությունների ինտեգրման միջոցով: ԱԶԲ-ն հիմնադրվել է 1966 թվականին և պատկանում է իր 67 անդամներին, որոնցից 48-ը Ասիական տարածաշրջանից են: 2013թ-ին ԱԶԲ-ի ընդհանուր ֆինանսական աջակցությունը կազմել է 21.0 միլիարդ դոլար՝ ներառյալ 6.6 միլիարդ դոլար համաֆինանսավորում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում էլեկտրաէներգիան կարող է թանկանալ մինչեւ 17 դրամով։  էլեկտրաէներգետիկ համակարգի 5 խոշոր արտադրող կայան դիմել են ՀԾԿՀ՝ սակագինը բարձրացնելու նպատակով: ՀԷՑ-ն առաջարկել է 17 դրամով թանկացնել սակագինը` դարձնելով 58 դրամ 93 լումա։ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը «Ա1+»-ի հետ զրույցում փաստել է. «Ցանկացած թանկացում բերում է սպառողների պակասի: 1 տոկոս թանկացումը մեկ տոկոս սպառողի թիվ է պակասեցնում: Եթե հանկարծ այս թանկացումն էլ լինի, որը շղթայական ռեակցիայով տանելու է բոլոր ապրանքների թանկացման, բիզնեսի ոչնչացմանը, եւ դրա արդյունքում արտագաղթին, երկրի հերը կանիծվի, ու երկիրն ուղղակի կզրկվի իր տնտեսությունից»: Արամ Մանուկյանը մի քանի օր առաջ է վերադարձել Լոռու մարզից ։ Ամբողջովին գազաֆիկացված գյուղերը գազ չեն վառում, թանկ է, նույնն էլ կլինի էլեկտրաէներգիայի պարագայում. «Փայտ են վառում, ոչնչացնում են անտառը: Ոչնչացնում են անխնա ձեւով: Ու իշխանությունները տեղյակ են ու համաձայնեցված են անում»: Սակագնի թանկացման դեմ նախաձեռնող խումբ է ստեղծվել` հայտարարելով, որ փողոց է դուրս գալու` բողոք ակցիաների. «Կամ քաղաքացին դրա դեմն առնելու է, քանի որ մենք ԱԺ-ում չունենք այն ուժը, որ սրա դեմն առնի, քաղաքական ուժերն այն պիկի վրա չեն, որ կարողանան իշխանության ախորժակը զսպել», - ասել է Մանուկյանը: Ի դեպ, եթե ՀԾԿՀ-ն հաստատի 5 ընկերության հայտը եւ բարձրացնի էլեկտրաէներգիայի սակագինը, հաջորդ թանկացումն անխուսափելիորեն տեղի է ունենալու 2017թ. գարնանը, երբ ՀԱԷԿ-ը կկանգնի վեց ամսով նորոգման։ Մանրամասները Ա1+-ում :
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) կանխատեսում է Հայաստանի տնտեսության զրոյական աճ 2015-ին: Այս մասին ասվում է ՎԶԵԲ հրապարակած «Regional Economic Prospects in EBRD Countries of Operations: January 2015» զեկույցում: Ընդ որորւմ, բանկի կանխատեսումների համաձայն, անցած՝ 2014-ի աճը կկազմի 3%: ՎԶԵԲ-ի նախորդ՝ սեպտեբերի զեկույցում 2015-ի համար կանխատեսվում էր 3,5 տոկոս աճ: Նշվում է, որ կանխատեսումների վատթարացման պատճառն ինչպես Հայաստանում, այնպես էլ նախկին ԽՍՀՄ մի քանի այլ երկրներում պայմանավորված է ռուսական ռուբլու արժեզրկմամբ եւ ՌԴ տնտեսության վատթար վիճակով: «Ռուբլու կուրսի անկումն արդեն հանգեցրել է Ռուսաստանից դեպի Միջին Ասիայի եւ Կովկասի երկրներ դրամական փոխանցումների կտրուկ նվազման, ինչն իր հերթին հանգեցրել է տեղական արժույթների արժեզրկման: Ռուսաստանում ճգնաժամի աճին զուգահեռ կշարունակվի նրա հետ տնտեսապես կապված երկրներում իրավիճակի վատթարացումը», - ասվում  ՎԶԵԲ զեկույցում: Զեկույցում նշվում է, որ Արեւելյան Եվրոպայի, Կովկասի եւ Միջին Ասիայի երկրներում ազգային արժույթները ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել են 10-35%-ով, իսկ ամենաբացասական միտումներն արձանագրվել են Բելառուսում, Թուրքմենստանում եւ Հայաստանում: ՎԶԵԲ վերլուծաբանների կարծիքով, Հայաստանում եւ Մոլդովայում 2015-ին ռեցեսիայի՝ տնտեսական անկման մեծ ռիսկ կա՝ տարածաշրջանի երկրների տնտեսությունների աճի տեմպերի դանդաղեցման պատճառով նաեւ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 13­-ին կայացել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանի հանդիպումը: ՌԴ ԱԳՆ  պաշտոնական կայքի փոխանցմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են ԵԱՏՄ զարգացման արդիական խնդիրներ, ինչպես նաև երրորդ երկրների ու միավորումների հետ Միության հարաբերությունների խորացման հարցեր: «Այս աշխատանքը մեզ համար խիստ կարևոր է: Ամբողջ աշխարհում ինտեգրացիոն գործընթացների աճ է, հատկապես տարածաշրջանային ինտեգրման առումով: Մենք ամբողջովին կողմ ենք այդ գործընթացների զարգացմանն ու աճին՝ հասկանալով նաև, որ խիստ կարևոր է միասնական գլոբալ համակարգի պահպանումը, այդ թվում՝ Առևտրի միջազգային կազմակեպության շրջանակներում: Հարցերը շատ են: Կրկնում եմ, ՌԴ արտաքին գործերի նախարարության համար գերակա է մեր աշխատանքի արտաքին քաղաքական ու դիվանագիտական չափումը: Ինձ համար խիստ կարևոր կլինի այսօր Ձեզ հետ այդ ամենի մասին զրուցելը»,­ - նշել է Սերգեյ Լավրովը: Տիգրան Սարգսյանն իր հերթին նշել է, որ ԵԱՏՄ արտաքին առևտրային գործունեությունը նոր թափ է ստանում, միավորման նկատմամբ հետաքրքրությունը բարձ է: «Մենք անընդհատ նոր հայտեր ենք ստանում առևտրատնտեսական հարաբերությունների հաստատման մասին: Առաջին հերթին հետաքրքրություն կա՝ կապված ազատ առևտրի գոտիների վերաբերյալ համաձայնագրեր կնքելու հետ, և այդ տեսակետից մեր առջև կանգնած առաջնային խնդիրն է՝ նախանշել արտաքին տնտեսական գործունեության առաջնահերթությունները և այն երկրները, որոնց հետ մենք առաջին հերթին պետք է ծավալենք առևտրատնտեսական փոխհարաբերություններ: Այս տեսանկյունից մեր միջազգային կառույցի գործունեության կոորդինացումն արտաքին գործընկերների հետ, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությունների գործունեության կոորդինացումը մեզ համար առաջնային նշանակություն ունեն: Շնորհակալ ենք այդ գերակայությունները համատեղ քննարկելու հնարավորության համար»,­ - ասել է Տիգրան Սարգսյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հայտարարությունը խորհրդարանում. Համաշխարհային տնտեսության մտահոգիչ զարգացումները եւ Ռուսաստանի արժույթի կտրուկ անկումը ծանր վիճակի մեջ են դրել ռուսական շուկայի հետ կապված Հայաստանի արտահանողներին եւ սեզոնային աշխատանքի մեկնող մեր բազմահազար քաղաքացիներին: Վտանգված է տրանսֆերտների հաշվին ապրող բնակչության տարրական կենսապահովումը, դրամը նորից կանգնած է անվերահսկելի արժեզրկման եզրին: Պաշտոնական վիճակագրական վերջին տվյալների համաձայն` առևտրի շրջանառությունը կրճատվել է ավելի քան 4%-ով, գործազրկությունը հասել է 20%-ի, աղքատությունը` 32%-ի, օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կրճատվել է ավելի քան 40%-ով: Ամբողջ Հայաստանում փակվում են բիզնեսներ, աճում են արտագաղթի տեմպերը: Իրավիճակն է՛լ ավելի է սրվում այն պատճառով, որ երկիրը ճգնաժամից դուրս բերելուն ուղղված հրատապ քայլեր իրականացնելու փոխարեն՝ իշխանությունները նպատակադրվել են առաջիկա ամիսների ընթացքում Սերժ Սարգսյանի ռեժիմի վերարտադրման նպատակով ամեն գնով անցկացնել սահմանադրական փոփոխությունները: Այս ընթացքում, վախենալով սոցիալական հնարավոր պայթյունից, նրանք զերծ են մնալու տնտեսության աջակցության որեւէ քայլից և առնվազն մինչև սահմանադրական հանրաքվեի անցկացումը շարունակելու են դրամի փոխարժեքի անկման զսպման քաղաքականությունը՝ է՛լ ավելի ծանրացնելով տնտեսվարողների վիճակը: Ըստ վարչախմբի ծրագրի՝ սահմանադրական հանրաքվեի կեղծումը վերջնականապես կջարդի ժողովրդի դիմադրության կամքը, որից հետո տնտեսության եւ բնակչության կենսամակարդակի անկումը այլեւս վտանգավոր չի լինի իշխանության պահպանման գործին: Իշխանությունները ամեն գնով փորձում են պահել մենաշնորհային համակարգը տնտեսության մեջ՝ այդ գործի հաջողության գլխավոր քաղաքական երաշխիք համարելով վերարտադրության սահմանադրափոխությունը: Իշխանությունների վերարտադրման այս ծրագիրը, այսպիսով, շատ թանկ է նստելու մեր ժողովրդի եւ երկրի տնտեսության վրա՝ առաջացնելով նորանոր տնտեսական ավերումներ եւ արտագաղթի նոր ալիք: Ուստի հանցավոր այս ծրագրին «Ոչ» ասելը վերածվում է նաեւ «Ոչ»- ի՝ ամբողջ այս ռեժիմին եւ նրա ստեղծած մենաշնորհային թալանի համակարգին: Վստահ եմ, որ սեպտեմբերի 12-ին Հայաստանի քաղաքական ուժերի եւ հասարակական կազմակերպությունների «Ոչ»-ի միասնական ճակատի ստեղծումը լուրջ թափ կհաղորդի սահմանդրական այս արկածախնդրությունը տապալելու գործին:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վրաստանի տարածքով ռուսական բնական գազի մատակարարումը Հայաստան օգոստոսի 27-ին, ժամը 10։45-ից լիովին վերականգնվել է, ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ  ընկերության մամուլի քարտուղար Շուշան Սարդարյանը: Նրա խոսքով, օգոստոսի 27-ին, առավոտյան ժամը 5-ից գազի մատակարարումը դադարեցվել էր «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս» մայր գազատարի վթարավերականգնողական աշխատանքների կապակցությամբ: «Ծագել էր ոչ մեծ խնդիր, որն արագ վերացվել է», - նշել է  մամուլի քարտուղարը: Հիշեցնենք, որ ռուսական գազի տարանցման դիմաց Վրաստանն ստանում է Հայաստան մատակարարվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը: Հանրապետության մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստան է մտել 1 376,9 մլրդ խմ բնական գազ և 287,3 մլն դոլարի խառնուրդ, ինչը  9%-ով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: 2013 թվականի հունվար-հունիս ամիսներին հանրապետություն է ներմուծվել 1 310,4 մլն խմ բնական գազ և խառնուրդ: Ռուսաստանից Հայաստան է ներմուծվել 1 182,5 մլն խմ (9% աճ) գազ`250,6 մլն դոլար մաքսային արժեքով (8,8% անկում), Իրանից` 194,5 մլն խմ (14% անկում)`  36,7 մլն դոլար մաքսային արժեքով (9,6% անկում): 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պետությունը 21 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով՝ 51 մլն դոլար) է հատկացրել Հայաստանի երկու խոշորագույն քիմիական գործարանների ՝«Նաիրիտի» և «Վանաձոր-Քիմպրոմի» աշխատավարձի գծով պարտավորությունների մարման համար: Այդ մասին այսօր՝ օգոստոսի 8-ին, լրագրողներին հայտարարեց Էներգետիկայի նախարար Երվանդ Զախարյանը: News.am-ի փոխանցմամբ, այդ միջոցները հաշվեգրվել են «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ պետական էներգետիկ ձեռնարկությունների շրջանառությունից: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ կենտրոնական բանկի կողմից հրապարակած շաբաթական ամփոփ տվյալներից պարզ է դառնում, որ դեկտեմբերի 1-5-ն ընկած ժամանակահատվածում «արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,026,134 դոլար՝ 438.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 145,416,774 ԱՄՆ դոլար՝ 442.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով»: Այս հայտարարությունը ուշագրավ է նրանով, որ անցնող շաբաթվա ողջ ընթացքում շարքային քաղաքացիները բանկերից ընդհանրապես չէին կարողանում դոլար գնել: Այս տողերի հեղինակը երկու օր առաջ ապարդյուն փորձել է բանկերից 1000 դոլար գնել: Վերջապես գործարքը հաջողվել է իրականացնել փոխանակման կետերից մեկում՝ մեկ դոլարի համար վճարելով 475 դրամ: Իսկ ըստ ԿԲ-ի հրապարակած տվյալների՝ բանկերը վաճառել են 145 մլն դոլար՝ 442.91 դրամ՝ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ըստ «Հրապարակի»՝  Էյչ Էս Բի Սի-ի բանկում յուրաքանչյուր ցանկացողի միանվագ վաճառում էին մինչև 500 ԱՄՆ դոլար, իսկ ավելին գնելու համար անհրաժեշտ էր նորից հերթ կանգնել: Երեկ առավոտյան նույն բանկում դոլարի առքուվաճառքն արդեն 450-460-ի սահմաններում էր: Ամենաբարձր փոխարժեքը՝ 465 դրամ վաճառք երեկ առավոտյան գրանցվեց ՊՐՈԿՐԵԴԻՏ բանկում: Երեկոյան ԲՏԱ-ն, Ինեկոբանկն ու Հայէկոնոմբանկն այսպիսի փոխարժեք սահմանեցին: Այսպիսով՝ հավաստիացումները, թե ԿԲ-ն բոլոր գործիքներն օգտագործում է փոխարժեքի տատանումները կանխելու համար, արժեք չունեն, եւ կամ այդ գործիքները «փչացած են»:  Այս կապակցությամբ «ՀԺ»-ն գրում է. ՀՀ կենտրոնական բանկի երեկ հրապարակած ամենշաբաթյա պաշտոնական մի տեղեկանքից այնպիսի պատկեր է ստացվում, որ մեր շուկան ներկայումս ուղղակի ողողված է կանխիկ դոլարով: Դրանով իրական են դառնում ամենատխուր կանխատեսումները: Ըստ ԿԲ-ի հրապարակած շաբաթական ամփոփ տվյալների՝ անցած շաբաթվա ընթացքում մեր բանկերը շուկայից գնել են շուրջ 70 միլիոն և վաճառել ավելի քան 145 միլիոն դոլար: Համեմատության համար նշենք, որ անցած տարվա դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում բանկերը գնում էին 100 միլիոն և վաճառում 107 միլիոն դոլար: Ստացվում է, որ այս շաբաթ մեր բանկերը մոտ 40 միլիոն դոլար ավել են վաճառել, քան անցած տարվա նույն ժամանակահատվածում: Հարց է ծագում՝ այդ ո՞վ է գնել այդքան դոլար, եթե շարքային հաճախորդները առնվազն այս շաբաթ դոլար չեն կարողացել գնել բանկերից: Իսկ դա նշանակում է, որ Հայաստանում կան արտոնյալ մարդիկ, ում բանկերը հաճույքով, անցած տարվա համեմատ 40 տոկոսով ավելի դոլար են վաճառել, ընդ որում՝ ցածր գնով՝ 443 դրամով (ձեռքի վրա վաճառվում էր 470-500 դրամով): Տեխնիկապես ԿԲ-ն կարող է հրապարակել այդ արտոնյալ գնորդների անունները՝ հատիկ առ հատիկ: Իր նկատմամբ վստահությունը վերականգնելու նկատառումներով կարելի է առաջարկել հրապարակել այդ ցանկը, եթե, իհարկե, ԿԲ-ն կռիշ չի կանգնում այդ արտոնյալներին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առևտրի գործառույթների GSP+ համակարգը, որը գործում է Հայաստանի և Եվրամիության միջև առևտրական հարաբերություններում, կպահպանվի: ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում նման կարծիք է արտահայտել Աժ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը: «Հայաստանի համար գործող այդ համակարգը հիմնված է երկրի ղեկավարության կողմից նախորդ տարիներին իրականացված խորը հետազոտութոյւնների վրա: Միևնույն ժամանակ, գտնում եմ, որ անհրաժեշտ է իրականացնել հետևողական աշխատանքներ, որպեսզի այդ նախապատվությունները պահպանվեն նաև Մաքսային միությանը Հայաստանի միացումից հետո»,-նշել է Մինասյանը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ի՞նչ է պատահել, գուցե վարչապետը հրաժարական է տվել, բայց այդ փաստը չեք հրապարակում՝ այս դարակազմիկ բյուջեի նախագծի առիթով Հայաստանում մեկնարկած ցնծությունը չմթագնելո՞ւ համար»: iLur.am-ի փոխանցմամբ՝ այսօր Ազգային ժողովի նիստի ժամանակ «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նման հարց ուղղեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին՝ ընդգծելով, որ ինքը չի հիշում դեպք, որ բյուջեն խորհրդարանում ներկայացնի ոչ թե վարչապետը, այլ ֆինանսների նախարարը: «Հայաստանի Հանրապետության վարչապետը ողջ-առողջ է և շարունակում է պաշտոնավարել և կշարունակի պաշտոնավարել առողջությամբ և հաջողությամբ, ինչը և ցանկանում եմ Ձեզ»,- արձագանքեց նախարարը: Փաշինյանը ևս մեկ հարց ուղղեց Գաբրիելյանին: Պատգամավորի խոսքով՝ բյուջեի նախագծում նշված է, որ, որպես կանոն, բյուջեի հիմքում դրվող կանխատեսումները կառուցվում են որոշակի ենթադրությունների հիման վրա: Փաշինյանը հետաքրքրվեց՝ Ձեզ ծանո՞թ է աշխարհում կառավարություն, որի գործունեության ելակետը, մեկնակետը ենթադրություններն են: ՀԱԿ պատգամավորը հիշեցրեց նաև, որ նախորդ տարվա բյուջեում մի շարք աշխատանքների մասին է նշված, օրինակ՝ որ կմեկնարկեն Հայաստան-Վրաստան 400 կիլովատտ լարման գծի կառուցման նախապատրաստության աշխատանքները, Վանաձոր-Ֆիոլետովո երկաթուղային գծի նախագծման աշխատանքները և այլն: Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ այս աշխատանքներն իրականացվե՞լ են: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, թե ենթադրությունները ստանդարտ են, ու բոլոր երկրներում բյուջեի կանխատեսման հիմքում դրվում են մակրոտնտեսական գնահատականներ, որոնք չեն կարող տրվել առանց ենթադրությունների: «Ցավոք սրտի, մարդկությունը մինչ այժմ առանց ենթադրությունների մակրոտնտեսական կանխատեսումենր անելու գործիք չունի»,- ասաց Գաբրիելյանը՝ վստահեցնելով, որ Փաշինյանի նշած աշխատանքներն իրականացվում են:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հարցերին ի պատասխան՝ հայտարարել է, որ գազի գնի հետ կապված այն պայմանագիրը, որի մասին վերջին օրերին շահարկումներ են արվում, գոյություն ունի։ Դա «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդ»-ի՝ գազի գնման պայմանագիրն է։ Պայմանագիրը գտնվում է «Հայռուսգազարդ»-ում, և վարչապետի հանձնարարությամբ՝ մեկ օրինակով ուղարկվել է Կոնգրեսի պատգամավոր Արամ Մանուկյանին, ով այս հարցը բարձրացրել էր ԱԺ հարցուպատասխանի ժամանակ։ Իսկ լրագրողներից մեկի հարցին, թե՝ իսկ ինչո՞ւ ԱԺ-ում վարչապետը հայտարարեց, որ պայմանագիր գոյություն չունի, նախարարը պատասխանեց. «Այո, վարչապետն իրավացի է՝ Հայաստանի կառավարության և ռուսական կողմի միջև պայմանագիր գոյություն չունի, ինչը մենք պետք է ստորագրենք»։ Նա նաև հույս հայտնեց, որ մինչև տարեվերջ պայմանագիրը կկնքվի։ «Սեպտեմբերի 3-ին, երբ հայտարարվեց, որ մտնում ենք Մաքսային միություն, «Գազպրոմ»-ի և «Հայռուսգազարդի» միջև պայմանագիրը փոփոխության ենթարկվեց, ավելի պարզեցվեց. ռուսական կողմից արտահանման հարկերն այլևս չեն կիրառվելու Հայաստան ներկրվող գազի վրա. դա կազմում է 30 տոկոս,- նախարարի խոսքերն է մեջբերում Ա1+-ը։- Հաշվարկները ցույց են տալիս, որ հավանաբար ոչ թանկացում կլինի, ոչ էլ էժանացում, քանի որ մենք «այն գլխից» ունեինք փոխհատուցման մասին պայմանավորվածություն»։ Նախարարը, մասնավորեցնելով իր խոսքը, նշեց, որ երբ հայտարարվեց ՄՄ մտնելու մասին, 30 տոկոս սուբսիդավորման հարցը վերացավ, դա այն դեպքում էր կիրառելի լինելու, եթե չմտնեինք մաքսային։ Արմեն Մովսիսյանը նշում է, որ մինչ այս պահը սահմանի վրա գազը վաճառվում է 270 դոլարով, սակայն հուլիսի 1-ին, երբ հայտարարվեց գազի գնի բարձրացման մասին, վերջնական սպառողը գազը ստանում էր պետության կողմից 30 տոկոս սուբսիդավորմամբ՝ 189 դոլարով։ Այժմ՝ ՄՄ մտնելու պահից սկսած, սահմանի վրա գազի գինը կլինի 189 դոլար, այսինքն՝ ըստ նախարարի, այլևս չեն կիրառվի էներգետիկ հարկերը, և ՀՀ ներկրվող գազի գինը լինելու է ռուսական ներքին շուկայի գազի գնին հավասար, գումարած՝ տրանսպորտային ծախսերը։ «Դա նշանակում է, որ գազի գինն ինչքան բարձրացել է վերջին պայմանագրով, այդքան էլ կմնա, բացի այդ, եթե նախկինում պայմանավորվածություն էինք ձեռք բերել գազի գինը չբարձրացնել միչև 5 տարի, ապա այս նոր՝ թարմացված պայմանագրով ժամկետային սահմանափակումները դուրս են գալիս»,- պարզաբանում է նախարարը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գյուղատնտեսության նախարարությունը նպատակահարմար է գտնում Սյունիքի մարզի արտովայրերը Իրանի անասնապահներին տրամադրելու փոխարեն՝  տեղի ռեսուրսներով բուծել ոչխարներ, որոնք էլ հետագայում կվաճառվեն Իրանին: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց նախարարության անասնաբուժության եւ անասնաբուծության վարչության պետ Աշոտ Հովհաննիսյանը: Նրա խոսքով՝ գյուղնախարարությունն իր տեսակետը ներկայացրել է կառավարության քննարկմանը: «Կարծում ենք, որ կառավարությունը կողմ կլինի նման մոտեցմանը», - նշեց պաշտոնյան: Աշոտ Հովհաննիսյանի խոսքով՝ մանր եղջերավորների արտահանումը չպետք է գերազանցի տարեկան 150 հազար գլուխը. դա, ըստ նրա, պետք է նախ բավարարի տեղական պահանջարկը, եւ ապա՝ գլխաքանակի ավելացմանը զուգահեռ՝ պետք է ավելացնել արտահանման տեմպերը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին: Ինչպես հաղորդում է Կառավարության կայքը, Մարկ Հորթոնը վարչապետին շնորհավորել է ԱՄՀ-ի կողմից հաստատված 125 մլն դոլար արժողությամբ «Երկարաձգվող ֆինանսավորման» ծրագրի կապակցությամբ: «ԱՄՀ խորհուրդը դրական է գնահատել Հայաստանի անցած ուղին, նոր ծրագիրը և ապագայի հեռանկարները: Բոլոր տնօրենները, հատկապես եվրոպական պետությունները ներկայացնող, իրենց օժանդակությունն են հայտնել Հայաստանին»,- նշել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարը: Վարչապետը վստահություն է հայտնել, որ հաստատված նոր ծրագիրը հաջողությամբ կիրականացվի, ինչպես նախորդը: Այնուհետև կողմերը քննարկել են Հայաստանի տնտեսության ներկա վիճակին և հնարավոր զարգացումներին, տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր: Մարկ Հորթոնը ընդգծել է ՀՀ-ում կենսաթոշակային բարեփոխումների կարևորությունը և պատրաստակամություն հայտնել օժանդակել այդ հարցին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ծայրահեղ անբավարարված եմ 2013 թվականի բյուջեի որակից, դրա տրամաբանությունը, գաղափարախոսությունն ամբողջությամբ սխալ են: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Նրա համոզմամբ՝ գտնված չեն ճիշտ միջոցները՝ այս դժվարին վիճակում երկրի ֆինանսական վիճակը ադեկվատ պահելու: «Կառավարությունն ասում է՝ բյուջեն սոցիալական է. սրանք վարչապետի խոսքերն են: Ստիպված ես լինում բացատրել, որ ոչ սոցիալական բյուջե չի լինում: Բյուջեն ֆինանսավորում է հանրային կարիքները, իսկ դրանք բոլորն էլ սոցիալական են: Ի՞նչ թեզով են նրանք այսպիսի խոսք ասում արդեն  տարիներ շարունակ՝ չեմ կարող ասել»,- նշեց Բագրատյանը: Նրա խոսքով՝ բյուջեում ձևավորված չեն միջոցներ, որ կարողանանք աճ ստանալ, ու բյուջեի աճ չունենք: Բագրատյանը նշում է, որ առերևույթ118 միլիոն դրամի աճ կա, բայց եթե չեզոքացնում ենք գնաճը, եկամտահարկի մասին օրենքի փոփոխությունը և նոր հարկային վարչարարությունը, տակը բան չի մնում: «Ազգային ժողովում, չգիտես ինչու, բյուջեի քննարկումը սկսում են ծախսերից: Սկզբում եկամուտը քննարկեք, հետո ծախսերը: Երբեմն ես իրենց չեմ կարողանում հասկանալ, որովհետև ես հասկանում եմ, որ մենք տարբեր տրամաբանական դաշտերում ենք»: Նշենք, որ այս օրերին Ազգային ժողովում ընթանում են 2013 թվականի բյուջեի նախագծի քննարկումները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 10-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 460.16 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Այս մասին հաղորդում է ԿԲ մամուլի ծառայությունը: Հիշեցնենք, որ համաձայն ԿԲ-ի կողմից օրերս հրապարակած հայտարարության՝ արժութային շուկայում ստեղծված իրավիճակը կարգավորելու, փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու նպատակով ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 8-ից սկսած մինչև տարեվերջ որդեգրում է նոր մոտեցում. ամեն օր սակարկությունների միջոցովիրականացնելու է արտարժույթի վաճառքներ` նախապես հայտարարված առավելագույն սահմանաքանակով։ ՀՀ ֆինանսական շուկայում թափանցիկության ապահովման նպատակով ՀՀ կենտրոնական բանկն օրական կտրվածքով հրապարակելու է իր կողմից իրականացվող սակարկությունների արդյունքների վերաբերյալ տեղեկատվությունը։ Նշենք, որ ՀՀ կենտրոնական բանկի կողմից ս.թ. դեկտեմբերի 9-ին իրականացվել էր 6 (վեց)  մլն ԱՄՆ դոլարի վաճառք 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց  միջին  կշռված  փոխարժեքով,  սահմանային փոխարժեքը կազմել է 457.57 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց, իսկ դեկտեմբերի 8-ին իրականացվել է 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառք 456.63 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, սահմանային փոխարժեքը կազմել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց: Չնայած ԿԲ-ի ձեռնարկած ջանքերին դոլարի փոխարժեքը շարունակում աճել: Նույն ԿԲ-ի տվյալներով, դեկտեմբերի 8-ին 6 (վեց) մլն ԱՄՆ դոլարի վաճառքը իրականացվել է 455.00 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով, դեկտեմբերի 9-ին՝ 458.31 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց  միջին  կշռված  փոխարժեքով, իսկ այօսր արդեն 460.69 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Այսպիսով կարելի է փաստել, որ փոխարժեքի տատանումները հարթելու և արտարժութային շուկայում հավասարակշռությունը վերականգնելու ԿԲ գործողությունները սպասելի արդյունք չեն տալիս: Հավելենք նաև, որ ԿԲ-ի որդեգրած նոր քաղաքականությունը կասկածի տակ է դրվում տնտեսական վերլուծաբանների կողմից: Այսպես «ՀԺ» վերլուծաբան Հայկ Գևորգյանը հարցեր է առաջ քաշում. Առաջին հարցը, թե ո՞ւմ և որտե՞ղ է ԿԲ-ն վարճառում գումարները, ովքե՞ր են մասնակցում այդ աճուրդներին, ինչպե՞ս է որոշվում, թե տվյալ օրը որքան դոլար պետք է հանվի աճուրդի... Խնդիրն այն է, որ Հայաստանում արդեն կա այն հարթակը, որտեղ աճուրդով դոլար են վաճառում և դա կոչվում է ֆոնդային բորսա՝ «Նասդաք ՕԷՄԷՔՍ Արմենիա»: Ինչո՞ւ է ԿԲ-ն հրաժարվել այդ հարթակից և մի անհայտ վայրում անհայտ մասնակիցների շրջանում աճուրդներ է անցկացնում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեղրիի ՀԷԿ-ի գործարկման հետաձգման մեղավորն իրանական կողմը չէ: Այս մասին ԵՊՀ-ում լրագրողների հետ զրույցում նշել է Հայաստանում Իրանի դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին, փոխանցում է News.am-ը: «Առաջիկայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որ կփորձի այդ ծրագրին վերջնական տեսք տալ: Գործարկման ուշացման պատճառը մենք չենք: Սովորաբար, ուշացնողներն ընկերություններն են»,-ընդգծել է դեսպանը: Դեսպանը նշել է նաեւ, որ Իրանը պատրաստակամ է գործարկել Հայաստան-Իրան երկաթուղին, բայց «Հայաստանը պետք է ներդրող ներկայացնի»: «Պարզապես պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ոլորտներում: Դուք առաջ եկեք, մենք հաջորդ քայլը կանենք», - ասել է Սաջադին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ես պրոֆեսիոնալ տնտեսագետ չեմ, չեմ կարող պրոֆեսիոնալ տնտեսագիտական վերլուծություն անել: Այդ մասին iLur.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով այն հակասությունը, ըստ որի՝ ՀՀ էներգետիկայի նախարարի հավաստմամբ` ՀՀ-ն գազը ՌԴ-ից գնում է 180 դոլարով, մինչդեռ ՀՀ ՊԵԿ-ի (որի կազմում է մաքսային ծառայությունը) տվյալներով` գնման արժեքն իրականում 244 դոլար է:ՀՀԿ-ական պատգամավորը խորհուրդ տվեց դիմել պրոֆեսիոնալ տնտեսագետի կամ լիազոր մարմնի:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 17:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 540 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.10 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 544 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11.13 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերը մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 411.25 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 541.5  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.08 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 542.5 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.10 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 29.08.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 411.23, ԵՎՐՈ – 541.88, Ռուսական ռուբլի – 11.13:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արդեն շուրջ 15 տարի է՝ Թումանյան փողոցում գործում է գորգերի արտադրությամբ զբաղվով Tufenkian Artisan Carpets ընկերությունը: Գորգերի արտադրության համակարգող Լուսինե Բագինյանը պատմում է, որ իրենց գորգերի պահանջարկը մեծ է ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս: «Հիմնական մեր պատվերը ստանում ենք Նյու Յորքի մեր գլխավոր գրասենյակից:  Գորգերն այստեղ արտադրվում են, մշակվում են, լվացվում և արտահանվում են: Ունենք նաև տեղական պատվիրատուներ: Պատվիրում են գորգ՝ ըստ իրենց ցանկացած չափսի, գույնի, բայց ունենք նաև մեր ցուցասրահում ընդունված չափսերով, գույներով գորգեր: Դա մեր հիմնական գորգերի հավաքածուն է: Ունենք բավականին ճանաչված պատվիրատուներ: Շառլ Ազնավուրն է մեր գորգերից գնել տարիներ առաջ»,- պատմում է Բագինյանը: Մինչև գորգը վերջնական տեսքի գա, այն մի քանի փուլեր է անցնում՝ դիզայներներ, տեխնիկական խումբ, գորգագործներ, վերամշակող խումբ, իսկ վերջին փուլում գորգերը լվացվում, խուզվում ու մաքրվում են: Գորգագործներից Անուշ Սարգսյանը գորգագործություն սովորել է 8 տարեկանից, աշխատում է շուրջ 15 տարի: «Ինչքան գորգը բարդ է, այդքան հաճելի է գործել: Սովորել եմ Արծվաշենում, որ հիմա Ադրբեջանի կազմում է գտնվում: Մայրս է սովորեցրել: Մեխանիկական աշխատանք է, երբեմն թվում է, թե հոգնել ես, բայց անմիջապես անցնում է  հոգնածությունդ»,- ասում է տիկին Անուշը: Հռիփսիմե Առաքելյանն էլ է մանկության տարիներին գործել սովորել, սակայն միայն 40 տարեկանում է սկսել գորգագործությամբ զբաղվել: «Ունեմ իմ պատրաստի աշխատանքերը տանը: Էջմիածնի եկեղեցին եմ գործել, Հայաստանի գերբն եմ գործել»,- նշում է նա: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չնայած Ազատության հրապարակը րաֆֆիհովհաննիսյանաբար վերագործարկելու ճիգերին` հաստատապես կարելի է պնդել, որ Սերժ Սարգսյանի ռեժիսորությամբ բեմադրված «ՀՀ ընտրություններ» ներկայացումն ավարտված է: Սա, իհարկե, չի նշանակում, թե հերթական անգամ ինքն իրեն նախագահ կարգածին այլեւս ոչինչ չի սպառնում: Առավել եւս չի նշանակում, թե «անլուծելի խնդիրներ չունեցող» թիմը, ում Սերժ Սարգսյանը շտապեց շնորհակալություն հայտնել հաջողության առիթով, այսօր եւեթ, նրա հետ միասին, անցնելու է նախընտրական շրջանում շռայլված բոլոր խոստումների իրականացմանը, կամ «Ապահով Հայաստանի» օր առաջ կյանքի կոչմանը: Այլ կերպ ասած` ավարտվել է ընդամենը միջոցառու’մը, իսկ կյանքն ահա շարունակվում է, ինչը, հատկապես «ընտրություններից հետո», նորանոր անակնկալներ է խոստանում մեր ազգաբնակչությանը: Օրինակ, արդե’ն իսկ կարելի է արձանագրել, որ նրա համար առաջին տհաճ անակնկալներից  մեկը բնական գազի թանկացումն է լինելու: Փաստ, ինչի մասին, ի դեպ, չենք կարող ասել, թե անտեղյակ էինք ամբողջությամբ: Պարզապես` «դեռ բանակցում ենք» հին ձայներիզը պտտող վարչապետն ու կառավարության նիստերից հետո ետնամուտքերով լրագրողներից խույս տվող ՀՀ  Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը չէին համարձակվում այդ մասին ուղիղ կերպով աչքալուսանք տալ ՀՀ քաղաքացիներիս: Առջեւում ընտրություններին էին, եւ հրամայված էր լռել: Պա’րզ է… Ճիշտ է` ընտրություններից առաջ, փետրվարի 12-ին, Կենտրոնական բանկը որոշակիորեն բացեց կառավարության խաղաթղթերը` ՀՀ-ում սպասվող գնաճի ցուցանիշերի քննարկման ֆոնին խոսելով գազի սակագնի սպասվող աճի, հետեւաբար նաեւ` ընդհանուր գնաճի ռիսկերի մասին, բայց եթե մեր տնտեսության եւ հանրային կարծիքի վրա նույնիսկ հոկտեմբերի 27-ն ու մարտի 1-ը «չեն ազդեցություն ունենում», գազի սակագնի բարձրացումն ինչ է, որ Սերժ Սարգսյանին «անվերապահորեն հավատացող» մեր ժողովուրդն ուշադրություն դարձներ այդ մանրուքին, եւ, մնացած ամեն բան մի կողմ դրած` չընտրեր նրան հենց միայն այս հարցում ստելու եւ այսքան ժամանակ իր քթից բռնած ման տալու համար… Իսկ որ ստել են` դեռ 2011թ. երկրորդ կեսին գիտեինք: Բավական է հրապարակվեր ՊԵԿ մաքսային ծառայության չորրորդ եռամսյակի տեղեկագիրը, եւ «բացի» ՀՀ կառավարությունից` մնացած բոլորի համար պարզ էր, որ 1000 խմ. ռուսական գազի համար նախկին 180 ԱՄՆ դոլարի փոխարեն 254 դոլար մաքսատուրք գանձելը հենց թանկացում է որ կա, ոչ թե ՀՀ բյուջեն լցնելու բարեհաճության դրսեւորում` «Գազպրոմի» կողմից: Կարճ ասած` եթե «Գազպրոմը» բարեհաճ էլ է գտնվել, ապա միայն այս տեղեկությունը պաշտոնապես չհրապարակայնացնելու մակարդակում: Հասկանալի հիմքով. ընտրությունները բարով-խերով կավարտվեն,  նոր Սերժ Սարգսյանն ի’նքը կորոշի, թե ինքնարդարացման ինչ նոր «ֆռիկ» է հորինելու «իր» ժողովրդի համար: Ճիշտ է` տեղեկատվության վերահսկման առումով ռուսական կողմը մերոնց չափ արդյունավետ չգործեց, եւ, օրինակ, neftegaz.ru կայքը ընտրություններից առաջ բացահայտ գրեց, թե ինչու չեն արդեն ստորագրված համաձայնագիրը լույս աշխարհ բերում, բայց նույն մեր վարչապետին թվում էր, թե եթե ինքը շատ խաղացկուն-քամահրական ժպիտով լրագրողների առջեւ ԱԺ-ում հայտարարի, թե «մենք առայժմ գազի սակագնի բարձրացում չունենք», դա իսկապես էլ նշանակում է` չունենք եւ չենք ունենալու… Դե եթե վարչապետն է իրեն այսպես պահում, հասկանալ կարելի է, թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում ինչ պարտիզաններ են աշխատում: Նույնիսկ ընտրություններից երկու օր առաջ էլ այստեղ մամլո քարտուղարի մակարդակով պնդեցին, թե «ՀԾԿՀ-ն դեռեւս չի ստացել գազի սակագնի բարձրացման վերաբերյալ որեւէ հայտ»: Լավ էր ասված` դեռեւս: Շուտով կստանաք եւ կհայտարարեք, որ, օրինակ` մարտից բնական գազի սակագինը բնակչության համար կթանկանա առնվազն 23,  իսկ խոշոր սպառողների համար` 29%-ով: Բնականաբար, ամեն բան միայն այդքանով չի սահմանափակվի. կթանկանան էլեկտրաէներգիան, տրանսպորտը, ներկրվող եւ արտադրվող ապրանքները, մի խոսքով` շղթայական ռեակցիայով կթանկանա ողջ կյանքը, եւ առանց այդ էլ մոտ 37%-ով աղքատ մեր բնակչությունը ե’ւս մի քանի հազար կիլոմետր ետ կշպրտվի թե’ «առաջանցիկ», եւ թե’ «ապահով» Հայաստանից… Ի միջի այլոց, նյութն արդեն պատրաստ էր, երբ կայքերից մեկում հանրապետական մի պատգամավորի` նախընտրական շրջանում արտահայտած տեսակետին ծանոթացա հարցի առնչությամբ: Ըստ նրա` Ռուսաստանն այնքան «ռազմավարորեն» է դաշնակցում Սերժ Սարգսյանի հետ, որ գազի սակագինը եթե անգամ բարձրանա էլ` ԱՊՀ-ում նույնիսկ Բելառուսի համեմատությամբ ամենաէժանը կլինի: Դե սա արդեն ցնդաբանություն է, որովհետեւ, նախ, պիտի պարզել, թե ինչպես է պատահում, որ դեռ մեկ տարի առաջ 180 ԱՄՆ դոլար արժեցող գազը 400 դոլարից էլ թանկ է ստացվում` մինչեւ հասնում է սպառողին: Բացի այդ` ու՞մ են հիմարի տեղ դնում, ո՞վ չգիտի, որ նույն Բելառուսում գազի գին հասկացությունը շատ հարաբերական է այն պատճառով, որ դիֆերենցված կամ տարբերակված է: Օրինակ` մինչեւ 3.000 խմ. գազօգտագործողները ձմռանը վճարում են 358.8 ռուբլի, իսկ ամռանն ավելի թանկ` 933.6 ռուբլի: 3.000-5.500խմ. գազօգտագործողները ձմռանը վճարում են 466.4 ռուբլի, ամռանը` 1.213.7: Բոլոր նրանք, ովքեր այս շեմից բարձր սանդղակում են` վճարում են 2.095.1 ռուբլի: Հիմա թող հարգարժան պատգամավորը համեմատի այս թվերը` նոր խոսի, թե ՀՀ-ում անգամ Բելառուսից էժան գազ կարո՞ղ է մատակարարվել  սպառողին… Գոհար Սիմոնյան
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկի կողմից առաջարկված 2 մլն դոլարից մասնակիցները գնել են միայն 1 մլն դոլարը: Ըստ ԿԲ-ի, միջին կշռված (ինդիկատիվ) փոխարժեքը կազմել է 451.89 / դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը կազմել է 449.79 դրամ/դոլար: Հատկանշական է, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա բորսայում այսօր առաջարկը կազմել է 458,89 դրամ / դոլար, սկ պահանջարկի փոխարժեքը` 449.90/դոլար, բայց գործարքները տեղի չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, դեկտեմբերի 8-22-ը ներառյալ, արտարժույթի միջբանկային շուկայում Կենտրոնական բանկը մասնակից-բանկերին վաճառել է ընդամենը 44.7 մլն դոլար դեկտեմբերի 8-12-ը` օրական 6 մլն դոլար, իսկ դեկտեմբերի 15-17-ը` օրական 4 մլն դոլար, դեկտմբերի 20-ին վաճառել է 1.7 մլն դոլար, իսկ 22-ին` 1 մլն դոլար: Այս ընթացքում ինդիկատիվ փոխարժեքը 456,63 դրամից փոփոխվել է մինչև 570,58 դրամ /դոլար, այնուհետև իջել է մինչև 446.76 /դոլար, բայց այսօր բարձրացել է մինչև 451,89 դրամ /դոլար, իսկ նվազագույն սահմանային փոխարժեքը` 455 դոլարից մինչև 567,65 դրամ /դոլար, հետո իջել է մինչև 445 դրամ / դոլար, բաց այսօր բարձրացել է մինչև 449,79 դրամ /դոլար: Հայաստանի արտարժույթի մանրածախ շուկայում դրամ դոլարի նկատմամբ հոկտեմբերի 17-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ արժեզրկվել է 45%, այնուհետև, դեկտեմբերի 18-20-ին արժեվորվել 25%, իսկ դեկտեմբերի 22-ին կրկին սկսել է աճել: Մասնավորապես, դեկտեմբերի 22-ին, ժամը 16.30-ին դրամի փոխարժեքը դոլարի նկատմամբ կազմել է 460 դրամ/դոլար, եվրոն` 560 դրամ / եվրո, ռուսական ռուբլին` 8.25 դրամ /ռուբլի: Համեմատության համար նշենք, որ դեկտեմբերի 20-ին մանրածախ շուկայում այդ փոխարժեքները համապատասխանաբար կազմել են` 455 դրամ / դոլար, 555 դրամ /եվրո և  7.8 դրամ / ռուբլի, դեկտեմբերի 17-ի` 570 /դոլար, 712 դրամ /եվրո և 8,6 մլրդ դրամ / ռուբլու համեմատ: Բանկերի օպտիմալ փոխարժեքը դեկտեմբերի 22-ին կազմել է` դոլարի համար – առավելագույն առքը - 455 դրամ / դոլար, նվազագույն վաճառքը - 460 դրամ / դոլար, եվրոյի համար` առավելագույն առքը - 555 դրամ / եվրո, նվազագույն վաճառքը - 567 դրամ /եվրո և ռուբլու համար` առավելագույն առքը - 7,8 դրամ / ռուբլի և նվազագույն վաճառքը - 8.2 դրամ / ռուբլի: Նշենք, որ մանրածախ արտարժույթի շուկայում դեկտեմբերի 22-ին ժամը 16:30-ին փոխանակման կետերում դոլարի առք/վաճառքի փոխարժեքը կազմել է 456/463 դրամ / դոլար, եվրոն` 545/575 դրամ / եվրո, իսկ ռուսական ռուբլին` 7.85 / 8.65 անալ / 1 ռուբլի: ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայում հունիսից մինչև դեկտեմբերի 20-ը ներառյալ կատարված արտարժութային գործարքների ծավալը կազմել է 397.4 մլն դոլար, իսկ փոխարժեքը 407.14 դրամ/դոլարից բարձրացել է մինչև 560 դրամ / դոլար, որից հետո իջել մինչև 442.44 դրամ /դոլար, իսկ դեկտեմբերի 20-ին աճել է մինչև 449.9 դրամ, /դոլար: Այդ ծավալներից, ի դեպ, 117 մլն դոլարի գործարքները տեղի են ունեցել միայն նոյեմբերին: Արտարժույթի միջբանկային շուկան դեկտեմբերի 1-5-ը ցուցադրեց աննախադեպ բարձր ցուցանիշ` 59.3 մլն դոլար, որից հետո, սկսած դեկտեմբերի 8-ից, սկսվել են Կենտրոնական բանկի ամենօրյա միջամտությունները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեզրկումը 2014 թվականի հունվար-մարտին կազմել է 2.2%, միայն մարտին` 0.7% (տարեկան արժեվորումը` 0.1%): Ըստ ԱՎԾ տվյալների, 2014 թվականի մարտին միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 414.26 դրամ/դոլար, 2013-ի մարտի 414.7 դրամ/դոլարի համեմատ: Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014 թ. մարտին արձանագրվել է 0.4% գնաճ (տարեկան գնաճը` 3.8%), իսկ հունվար –մարտին գնաճը կազմել է 1.2%: Համեմատության համար նշենք, որ նորից ըստ ԱՎԾ-ի, 2013-ի մարտին գնաճը կազմել էր 1.8%, իսկ դրամի արժեզրկումը` 1.8%: 2013-ի հունվար-մարտին գնաճը կազմել է 2.9%, իսկ դրամի արժեզրկումը` 2.2%: 2013-ի մարտին 2012-ի մարտի համեմատ գնաճը կազմել է 3.4%, իսկ դրամի արժեզրկումը` 1.5%: Միայն 2012-ի մարտին սպառողական գների 0.1% աճն ուղեկցվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի 0.1 % արժեզրկմումով, իսկ 2011-ի հունվար-մարտին գնաճը կազմել է 5.2%, իսկ արժեզրկումը` 2.2% (միայն 2011-ի մարտին գնաճը կազմել է 0.8%. իսկ դրամի արժեզրկումը` 0.9%): Ըստ ԱՎԾ-ի, 2013 թվականին ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի արժեվորումը կազմել է 0.1%, գնաճը 2013 թվականին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերին` 1.1%): 2012 թվականին դրամի արժեզրկումը դոլարի նկատմամբ կազմել է 5.9%, իսկ միայն դեկտեմբերին` 0.3%: Գնաճը 2012 թվականին կազմել է 3.2% (միայն դեկտեմբերին գնաճը կազմել է 2.1%): 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:15-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 478 (11.02.15՝ 479) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 540 (11.02.15՝ 541) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.25 (11.02.15՝ 7.22) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480.5 (11.02.15՝ 481) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 (11.02.15՝ 547) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.45 (11.02.15՝ 7.34) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 478.5 (11.02.15՝ 479.5) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 542 (11.02.15՝ 544) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.30 (11.02.15՝ 7.23) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480 (11.02.15՝ 480.75) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 544 (11.02.15՝ 545) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.33 (11.02.15՝ 7.25) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 477.14 (11.02.15՝ 477.49), վաճառքինը՝ 481.68 (11.02.15՝ 481.92) Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 537.16 (11.02.15՝ 537.68), վաճառքինը՝ 549.18 (11.02.15՝ 549.58) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.06 (11.02.15՝ 7.03), վաճառքինը՝ 7.67 (11.02.15՝ 7.64) Տատանումը (փետրվարի 11) ԱՄՆ դոլար՝ առք -0.09, վաճառք -0.08         Եվրո՝ առք -0.10, վաճառք -0.20 Ռուբլի՝ առք  0, վաճառք  -0.01 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 11.02.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 479.47 (09.02.15՝ 478.85), ԵՎՐՈ – 542.76 (09.02.15՝ 540.33), Ռուսական ռուբլի – 7.26 (09.02.15՝ 7.31):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Որ ստորագրենք՝ կիմանաք, դեռ չենք ստորագրել»,- հավաստիացրեց Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը՝ ի պատասխան Հայաստանի և Իրանի գյուղատնտեսության ոլորտում ստորագրվելիք նոր համաձայնագրի մանրամասների մասին iLur.am-ի հարցին: Հիշեցնենք, որ IRNA տեղեկատվական գործակալությունը հայտնել էր, որ համաձայնագիրը կստորագրվի Սյունիքի մարզպետի՝ Իրանի Արևելյան Ադրբեջան նահանգ կատարելիք այցի ընթացքում: Նոր համաձայնագրի համաձայն` Սյունիքի մարզը հինգ հազար գլուխ տավարի համար հինգ տարով վարձակալությամբ արոտավայր կտրամադրի Արևելյան Ադրբեջանին: Ըստ հաղորդագրության՝ արոտավայրը վարձով տրամադրելու դիմաց Հայաստան կառաքվի գյուղատնտեսական տեխնիկա, որն արտադրվել է այդ նահանգում: Այդ մասին ասել է Իրանի գյուղատնտեսության նախարարության Արևելյան Ադրբեջան նահանգի հարցերով վարչության ղեկավար Մասուդ Մոհամմադիանը: Այնինչ մեզ հետ զրույցում Սյունիքի մարզպետն ասաց, որ իրանական կողմն այդ արոտավայրերի դիմաց վճարելու է առձեռն: «Չօգտագործվող տարածքները, արոտավայրերը, եթե օգտագործեն, ապա համայնքի բյուջեն կհարստանա, այսինքն՝ հողի վճար կտան»,- մանրամասնեց Սուրիկ Խաչատրյանը: iLur.am-ի այն հարցին, թե արդյոք դրա վերաբերյալ կա՞ կառավարության համապատասխան որոշում, մարզպետը հավաստիացրեց, թե «առանց կառավարության ո՞նց կլինի»: Երբ iLur.am-ի լրագրողը մի պահ ընդհատեց մարզպետին և փորձեց  ինչ-որ մանրամասն ճշտել, մարզպետը դժգոհեց. «Ա՛յ անտակտ, առավոտ-առավոտ զանգել ես՝ ի՞նչ անես, զանգել ես, որ նեռվայնցնե՞ս…» Իսկ երբ iLur.am-ի լրագրողը ճշտեց , որ մարզպետի աշխատանքային ժամն սկսվում է առավոտյան 9:00-ից, մինչդեռ հիմա ժամը 10:30 է, և ինքը, որպես պետական պաշտոնյա, պարտավոր է ավելի բարեկիրթ լինել և պատասխանել լրագրողի հարցերին, կամ էլ կարող է չպատասխանել, բայց այդ փաստը կնշվի հոդվածում,  մարզպետը հակադարձեց ՝ «Դե ուրեմն անջատի հեռախոսը ու էլ չզանգես», և ինքը անջատեց հեռախոսը: iLur.am-ի հետ զրույցում ՀՀ տարածքային կառավարման նախարարություն հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Զոյա Բարսեղյանն ասաց, որ չկա կառավարության որոշում՝ Իրանին Սյունիքի մարզի արոտավայրերը վարձակալության տալու վերաբերյալ: «Սյունիքի մարզպետն է ներկայացնելու որոշումը ՀՀ տարածքային կառավարման նախարարություն, իսկ նախարարությունն էլ կներկայացնի կառավարությանը: Իրանի Ատրպատական նահանգը համգործակցում է Հայաստանի Արմավիրի և Սյունիքի մարզերի հետ, իրենք գործընկերներ են: Սյունիքի մարզում հիմնականում զարգացած է գյուղատնտեսության ոլորտը, իսկ այդ ոլորտում նախատեսում են իրականացնել տարբեր ծրագրեր, հիմա սա այդ ծրագրերից մեկն է»,- ասաց նա՝ նշելով, որ եթե լինի կառավարության որոշման նախագիծ, ապա միայն այդ ժամանակ հնարավոր կլինի խոսել պայմանների մասին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ Կենտրոնական բանկը մասնավոր ներդրումների աճի տեմպերի կանխատեսումը վերանայել է դեպի նվազման կողմը: Ըստ ԱրմԻնֆոյի, ինչպես նշված է ՀՀ ԿԲ 2013 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում, 2013 թվականին և 2014 թվականի առաջին եռամսյակում մասնավոր ներդրումները դեպի Հայաստանի տնտեսություն կկրճատվեն 7%-ով, նախկինում կանխատեսվող 1% աճի փոխարեն: Կանխատեսումը հիմնված է ակնկալվածից ավելի ցածր ներդրումային ակտիվության վրա, որը երկրում արձանագրվել է 3-րդ եռամսյակում, ինչի մասին է վկայում շինարարության ոլորտի անկումը: Սակայն միջնաժամկետ հեռանկարում, շինարարության ոլորտի զարգացմանը զուգեհեռ, կարձանագրվի մասնավոր ներդրումների դանդաղ աճ, որն էլ իր հերթին կապահովի այդ ժամանակահատվածի համար կանխատեսվող տնտեսական աճը: ՀՀ ԿԲ վերանայել է նաև մասնավոր սպառման 2013 թվականի և 2014 թվականի առաջին եռամսյակի կանխատեսումները, ընդ որում` դեպի նվազման կողմը: Նշված ժամանահատվածում այս ցուցանիշի աճը Հայաստանում կկազմի 2.7%: Հիշեցնենք, որ ըստ ԿԲ ավելի վաղ արված կանխատեսման, այս ցուցանիշը պետք է կազմեր 4.6%: Մասնավոր սպառման աճի տեմպերի դանդաղումը պայմանավորված կլինի գյուղատնտեսական արտադրության և տնտեսության վարկավորման աճի տեմպերի դանդաղումով, ինչպես նաև էներգակիրների սակագների աճով: Միևնույն ժամանակ, սկսած հաջորդ տարվա 2-րդ եռամսյակից մասնավոր սպառման աճը զգալիորեն կարագանա և 2014 թվականի ավարտին կկազմի 4.5-5%, ինչը հիմնականում պայմանավորված կլինի պետհատվածի աշխատավարձերի և կենսաթոշակների զգալի աճով: ԿԲ 2013 թվականին և 2014 թվականի առաջին եռամսյակում ակնկալում է նաև մասնավոր հատվածի ծախսերի աճի տեմպերի նվազում: (ԿԲ նախկին կանխատեսումով այս ցուցանիշը կազմում էր 4.7%): Ընդ որում, Մեգառեգուլյատորը կանմխատեսում է, որ համախառն պահանջարկի աճի տեմպերն էապես չեն փոխվի, բայց միջնաժամկետ հեռանկարում հարկա-բյուջետային քաղաքականության ֆոնի ներքո կարագանան: Նման պայմաններում մասնավոր հատվածի ծախսերի ցուցանիշը 2014-ի առաջին եռամսյակում ինֆլյացիայի վրա 0.9-1.0 տոկոսային կետով կունենան զսպող ազդեցություն: Պետհատվածի ծախսերի աճի հետևանքով 2014-ի երկրորդ կիսամյակից մասնավոր հատվածի կողմից ինֆլյացիոն ճնշումները սպառողական շուկայում կկազմեն 0.4-0.5  տոկոսային կետ, իսկ արդեն 2015 թվականի 2-րդ եռամսյակում կհասնեն զրոյական ցուցանիշին, հետագայում ամբողջովին չեզոքանալով: Ըստ ԿԲ տվյալների, մասնավոր սպառման աճը Հայաստանում 2013 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է 2.5%, մասնավոր ներդրումները տարեկան կտրվածքով աճել ե 9%, ինչը պայմանավորված է եղել բացառապես հավելյալ արժեքի նվազումով` շինարարության հատվածում: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 20 մլն դրամով տուգանել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, որի կամայական գործողությունների արդյունքում Ծիծեռնակաբերդի խճուղի 1/3 շենքի բնակիչները զրկվել են էլեկտրամատակարարումից և կոմունալ հարմարություններից։ ՏՄՊՊՀ նիստի ժամանակ հանձնաժողովի վերլուծության վաչության մասնագետ Դավիթ Փինաչյանը ներկայացրեց գործի էությունը՝ նշելով, որ վերոնշյալ հասցեում գտնվող նորակառույց շենքի շինարարական աշխատանքներն ամբողջությամբ ավարտվել են դեռևս չորս տարի առաջ, և շենքը հանձնվել է շահագործման, սակայն էլեկտրաէներգիա չունենալու պատճառով չեն կարողանում բնակություն հաստատել իրենց սեփական բնակարաններում։ «Բնակիչները դիմել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությանը, սակայն ընկերության կողմից խնդրի լուծման ուղղությամբ կոնկրետ քայլեր չեն ձեռնարկվել։ Բնակիչները չունեն այլընտրանքային տարբերակ, քանի որ էներգամատակարարման ոլորտում միակ ընկերությունը հանդիսանում է ՀԷՑ-ը։ Հետևաբար, հանձնաժողովի դիտարկմամբ, վերջինս իրավասու չէ կամայական սկզբունքներով որոշելու բնակիչներին էլեկտրաէներգիա տրամադրելու կամ չտրամադրելու հարցը»,- Փինաչյանի խոսքերն է մեջբերում «Արմենպրես» գործակալությունը։ Նա հավելեց, որ հանձնաժողովի պահանջով «ՀԷՑ»-ը ներկայացրել է պարզաբանումներ խնդրի վերաբերյալ՝ նշելով, որ իրենք պայմանագիր կարող են կնքել ոչ թե բնակիչների, այլ շենքի կառուցապատողի՝ «Միլլար» ՍՊԸ-ի հետ։ «Ըստ ՀԷՑ-ի՝ վերջինիս հետ արդեն կնքվել է պայմանագիր, սակայն ՍՊԸ-ի կողմից որոշակի պարտավորությունների չկատարման պատճառով՝ գործն ավարտին չի հասել։ Մասնավորապես՝ ՀԷՑ-ի գրավոր պարզաբանման մեջ նշված է, որ կառուցապատողն իրենց հանդեպ ունի չկատարված ֆինանսական պարտավորություններ»,-ասաց Փինաչյանը։ Հանձնաժողովը ընկերությանը հանձնարարել է յոթնօրյա ժամկետում բնակիչների հետ կնքել էներգամատակարարման պայմանագրեր և նրանց ապահովել էներգամատակարարմամբ։  Նշենք, որ արդեն երկար ժամանակ է լուրեր են շրջանառվում, որ ՀԷՑ-ի ֆինանսական վիճակը այնքան էլ լավ չէ, և որ ընկերությունը գնում է սնանկացման: Խոսակցություններ կան նաև, որ մոտակա ժամանակներս ՀԷՑ-ը մտադիր է դիմել ՀԾԿՀ՝ էլէներգիայի սակագինը բարձրացնելու նպատակով: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2012 թ. արդյունքներով՝ Չինաստանը դարձել է համաշխարհային առևտրի առաջատարը՝ առաջ անցնելով ԱՄՆ-ից, որը, փաստորեն՝ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, պահպանում էր այդ կոչումը, փետրվարի 11-ին հաղորդել է Bloomberg գործակալությունը՝ հղում անելով ԱՄՆ առևտրի նախարարության և ՉԺՀ-ի մաքսային վարչության տվյալներին: Համեմատության համար գործակալության վերլուծաբաններն օգտագործել են երկու պետությունների ապրանքների արտահանման և ներմուծման գումարային ցուցանիշները. ըստ այդմ՝ ԱՄՆ-ի համար այդ ցուցանիշը հավասար է 3,82 տրիլիոն դոլարի (2011 թ. տվյալներով՝ ՀՆԱ-ի գրեթե մեկ քառորդը), Չինաստանի համար՝ 3,87 տրիլիոն դոլարի ( ՀՆԱ-ի կեսից ավելին): Փորձագետներից շատերը  կանխատեսում էին, որ Չինաստանը համաշխարհային առևտրի առաջատարը կդառնա 2016 թ., սակայն հաշվի առնելով նաև սպասարկումը՝ ԱՄՆ-ում առևտրի ծավալը կազմել է 4,93 տրիլիոն դոլար, մինչդեռ Չինաստանի դեպքում արտաքին առևտրի մեջ սպասարկման բաժինը էապես ավելի քիչ է, հաղորդում է  Коммерсантъ-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրականացրած հաշվարկները ցույց են տալիս, որ դրոշմավորումը չի հանգեցնի դեղորայքի գների էական աճին: Այս մասին այսօր լրագրողներին ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը՝ անդրադառնալով նոյեմբերի մեկից դեղերի դրոշմավորման հարցին: Վերլուծությունների արդյունքում պարզվել է, որ յուրաքանչյուր դեղի համար թանկացումը կլինի 2-5 դրամով:  Դրոշմապիտակի գինը հանվում է ավելացված արժեքի հարկից, այսպիսով տնտեսվարողները դրոշմապիտակի համար չեն վճարելու: Նախարարի խոսքով՝ դրոշմավորումը հնարավորություն կտա նաև ապահովել դեղորայքի անվտանգությունը: Հիշեցնենք, որ ըստ Հայաստանի դեղարտադրողների եւ ներմուծողների (ԴԱՆ) միության  նախագահ Սամվել Զաքարյանի տեխնիկապես հնարավոր չէ դրոշմապիտակավորումը ավտոմատացնել, քանի որ դրանց փաթեթները միանման չեն եւ դա հնարավոր է անել բացառապես ձեռքով: Ըստ ԴԱՆ նախագահի, օրենքի այս նոր պահանջը կատարելու համար միայն առաջին հինգ ներկրողները ստիպված պետք է լինեն մոտ 3 հազար քմ տարածք ձեռք բերել եւ 300 նոր աշխատող ընդունել: Դրոշմապիտակ փակցնելու համար պահանջվող աշխատուժը հսկայական ծախսային հոդված է ավելացնելու ընկերությունների համար: Այս ծախսերը, այսպես թե այնպես, ներառվելու են դեղերի գների մեջ, ինչը հանգեցնելու է դրանց էական թանկացմանը: Բայց եթե նույնիսկ հարցի ֆինանսական կողմը հաշվի չառնենք, դրա տեխնիկական կողմը անլուծելի է թվում: Շատ դեղեր վաճառվում են ոչ թե ամբողջական փաթեթով, այլ հատիկ-հատիկ: Օրինակ՝ «Դիաբետոն N 60» դեղի տուփը պարունակում է 60 հատ հաբ: Իսկ գնորդները հիմնականում գնում են դա հատով: Եթե դեղատան աշխատողը տուփից առանձնացի մի քանի հատ ու վաճառի, ապա դա արդեն վերը նշված օրենքի խախտում է եւ պատասխանատվություն է ենթադրում: Խնդիրն այն է, որ ըստ օրենքի, օտարվող դեղամիջոցը պարտադիր պետք է դրոշմապիտակավորված լինի: Եւս մի տեխնիկական հարց, որը անլուծելի է: Դրոշմապիտակավորման համար դեղամիջոցների փաթեթները պետք է ձեռքով հատիկ-հատիկ բացվեն, այնուհետեւ վերափաթեթավորվեն: Իսկ դա, ըստ ԴԱՆ նախագահի, հակասում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացրած պահանջների, եւ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի տրամաբանությանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 17-ին հանդիպել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համշխարհային բանկի ներկայացուցիչներին, ինչպես նաև մի շարք տնտեսավարողների հետ: ՀՀ կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ միջազգային գործընկերները լիովին աջակցում են ֆինանսական շուկայի կայունացման կառավարության և Կենտրոնական բանկի քայլերին: «Երեկ օրվա երկրորդ կեսից և այսօր նկատվում է շուկայի կայունություն, որը, ես վստահ եմ, շարունակվելու է: Սակայն մենք անհանգստացած ենք շաքարավազի, ալյուրի և լայն սպառման մի շարք ապրանքների գծով ակնհայտ բարձրացումներով, փոխանակման կետերում գնման և վաճառքի մեծ մարժաներով: Առաջարկում եմ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին՝ մանրամասն ուսումնասիրել շուկան և ամենօրյա կտրվածքով դրանց արդյունքները ներկայացնել ինձ», -«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Հ. Աբրահամյանը և ընդգծել, որ կառավարությունը չի հանդուժելու անհիմն թանկացումները: iLur.am-ի կողմից Նշենք, որ անհիմն թանկացման դասական օրինակ է գազալցակայաններում գազի գինը, որը 180-190 դրամի փոխարեն արդեն մեկ շաբաթ է վաճառվում է 220-230 դրամով: Երեկ մամուլն արդեն ապացուցել էր, որ այդ թանկացումներն ամբողջովին անհիմն են: Գազի թանկացման պատճառով արդեն երկրորդ օրն է բնականոն ռեժիմով չի աշխատում Երևանի քաղաքային տրանսպորտը: Վարորդները պահանջում են կառավարությունից միջոցներ ձեռնարկել: Եթե իշխանությունները իրոք չեն հանդուրժելու անհիմն թանկացումները, ապա գազի թանկացման կանխումը պետք է լինի առաջին գործը, նամանավանդ, որ գազալցակայանների բիզնեսը Հայաստանում վերահսկվում է մի քանի հոգու կողմից: Բայց, մի տեսակ, անհավատալի է թվում, որ գազի գնի անհիմն թանկացումը կառավարությունը կկանխի:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 547 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,3 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410,8 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 550 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,43 դրամ 1 ռուբլու դիմաց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,52 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 411,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,62 դրամ 1 ռուբլու դիմաց:     
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերջին 10 տարում Եվրամիությունը եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 900-ից ավելի փոքր ձեռնարկությունների մինչեւ 10 հազար դոլար դրամաշնորհներ եւ բիզնես խորհրդատվություն են տրամադրել՝ նպատակ ունենալով Հայաստանում զարգացնել փոքր բիզնեսը: «Գործարար միջավայրը Հայաստանում, սակայն, շարունակում է ոչ այնքան բարենպաստ մնալ, - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստել է Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Վալերիու Ռազլոգը` շարունակելով:- Մինչեւ այսօր մենք 620 մլն եվրո գումար ենք ներդրել Հայաստանում տարբեր ոլորտների զարգացման համար: Միայն 40 տոկոսը գնացել է բանկային սեկտորին, ունենք ներդրումներ նաեւ տրանսպորտի, էներգետիկայի ոլորտներում, քաղաքային ենթակառուցվածքներում եւ մասնավոր հատվածում: Եվ կարեւորագույն խնդիրները, որոնց բախվել ենք Հայաստանում, հետեւյալներն են. առաջինը ֆինանսավորման պակասն է, երկրորդը բիզնես միջավայրի հարցն է, որ շարունակում է մնալ խնդրահարույց: Մեր շահառուներից շատերը բողոքում են ոչ ֆորմալ մրցակցությունից, մասնավորապես, երկրում առկա օլիգոպոլիաների գործունեությունից: 3-րդ կարեւոր խնդիրը օրենսդրական կարգավորիչ դաշտն է, որ անկանխատեսելի է եւ դժվարություններ է ստեղծում շատ տեղական եւ արտասահմանյան ներդրողների համար»:5 տարի առաջ ծրագիրը, օրինակ, աջակցություն է տրամադրել «Լիկվոր» դեղարտադրող ընկերությանը՝ ապահովելով հայկական հաշվապահական ծրագրերով: Այս ընկերությունը շուրջ 10 հազար դոլարի չափով դրամաշնորհ է ստացել: Ընկերության տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանն ասում է, որ գոհ է, բայց վերջին օրենսդրական փոփոխությունները հարկային ոլորտում բարենպաստ չեն փոքր բիզնեսի զարգացման համար:Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան այս առիթով հայտարարեց, որ երկրում փոքր բիզնեսի զարգացումը ԵՄ գերակայություններից մեկն է:«Պետք է զարգացնել երկրում փոքր բիզնեսը, միայն այդ դեպքում Հայաստանը կկարողանա լիարժեք կերպով օգտվել Եվրամիության ընձեռած հնարավորություններից», - ասաց դեսպանը` հիշեցնելով, որ Հայաստանը ԵՄ հետ պատրաստվում է արդեն այս տարեվերջին նախաստորագրել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագիրը:«Փոքր բիզնեսի աճը շարունակելու եւ պահպանելու համար հարկավոր է, որպեսզի հայաստանյան իշխանություններն իրենց դերակատարությունն ունենան բիզնես միջավայրի բարելավման եւ օրենսդրության կարգավման հարցում: Սա կլինի Հայաստանի համար անկյունաքարային զարգացում, որովհետեւ թույլ կտա ավելի խորը ներգրավվել եւ աստիճանաբար ինտեգրվել եվրոպական շուկային», - նշեց Հրիսթեան:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արժույթի միջազգային հիմնադրամը և Հայաստանի իշխանությունները պայմանավորվել են «Երկարաձգվող ֆինանսավորման» (EFF) 38-ամսյա ծրագրի հայտի շուրջ, որը սատարելու է կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի (ՀՀ ԿԲ) 2014-2017 թթ. ֆինանսատնտեսական ծրագիրը: Ինչպես նշվում է ԱՄՀ Երևանի ներկայացուցչությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրությունում, ծրագրի շրջանակում Հայաստանը կկարողանա ԱՄՀ-ից ներգրավել մինչև 82.21 միլիոն ՓՀԻ (մոտավորապես 125 միլիոն ԱՄՆ դոլար) չափով վարկ՝ ելնելով կիսամյակային վեց ստուգումների արդյունքներից: «Անցյալ տարվա հուլիսին ավարտված՝ ԱՄՀ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրի նպատակները հիմնականում իրագործվել են: Դրանց թվում էին՝ հարկաբյուջետային և արտաքին կայունության վերականգնումը, ֆինանսական կայունության պահպանումը, տնտեսական աճի վերականգնումը և աղքատության կրճատումը», - հայտարարել է ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը: Նրա ասելով՝ հիմնական ձեռքբերումներից էին՝ 2009 թ. 14 տոկոս անկումից հետո տնտեսական աճի վերահաստատումը, բյուջեի և արտաքին ընթացիկ հաշվի պակասուրդների զգալի կոնսոլիդացման ապահովումը և մի շարք ոլորտներում կառուցվածքային բարեփոխումների խորացումը: Հիշեցնենք, որ ԱՄՀ գործադիր խորհուրդը 2013 թվականի հուլիսի 1-ին հավանություն էր տվել Հայաստանին 84 մլն դոլարի (55 մլն SDR) հերթական (յոթերորդ և վերջին) տրանշի տրամադրմանը, ասվում է կազմակերպության կայքում: Հաշվի առնելով յոթերորդ տրանշը` ԱՄՀ փոխառությունների ընդհանուր գումարը, պայմանավորվածություններին համապատասխան, կազմել է 407,2 մլն դոլար (266,8 մլն SDR). Հայաստանի համար ԱՄՀ EFF/ECF եռամյա ծրագիրը, որի ընդհանուր ծավալը 266,8 մլն SDR է, հիմնադրամի գործադիր խորհուրդը հաստատել էր 2010 թվականի հունիսին, և այն ժամանակ տրամադրվել էր 36.2 մլն SDR (շուրջ 53,6 млн դոլար) գումարի առաջին տրանշը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2012 թվականի 3-րդ եռամսյակի Հայաստանի խոշորագույն 1000 հարկատուների ցանկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի խոշոր հարկատուների ցանկն այս եռամսյակում գլխավորում է «Հայռուսգազարդ»-ը` 22, 635 մլրդ պետբյուջե մուծած հարկերով, որը 2011թ. նույն ժամանակահատվածի համեմատ աճել է մոտ 50 տոկոսով: Երկրորդ հորիզոնականում է Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը` 16,435 մլրդ դրամով: Պղնձի և մոլիբդենի համաշխարհային գների նվազումն էական ազդեցություն է թողել կոմբինատի եկամուտների վրա, քանի որ անցյալ տարվա խոշոր հարկատու լեռնահանքային կոմբինատը  վճարված հարկերը կրճատել է 6,2 մլրդ դրամով: Հայաստանի մի շարք ապրանքային շուկաներում գերիշխող, ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի «Ալեքս Գրիգ» ընկերությունը հայտնվել է երրորդ հորիզոնականում` պետբյուջե մուտք արած 13,565 մլրդ դրամով, որը 2011թ. նույն ժամանակահատվածին գերազանցում է 12 տոկոսով: Չորրորդ և հինգերորդ տեղերում են հայտնվել հեռահաղորդակցման ոլորտի առաջատարներ «Ղ-Տելեկոմ»-ը և «Արմենիան Տելեֆոն Կոմպանին», համապատասխանաբար, 13,333 մլրդ և 9,012 մլրդ մուծած հարկերով: 6-րդ և 7-րդ հորիզոնականները, համապատասխանաբար, կիսում են բենզինի ներկրմամբ զբաղվող «Ֆլեշ» և «Սիթի Պետրոլ Գրուպ» ընկերությունները` 7,896 և 7,094 մլրդ դրամ պետբյուջե մուտք արած գումարներով: Առաջին տասնյակի խոշոր հարկատուներից` «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերությունը 2011թ. 3-րդ եռամսյակի համեմատ նվազեցրել է մուծած հարկերի քանակը 700 մլն-ով և հանգրվանել է 8-րդ հորիզոնականում: «Դինո Գոլդ Մայնինգ» լեռնահանքային ընկերությանը խոշոր հարկատուների ցուցակում 2011թ. 3-րդ եռամսյակի համեմատ հինգ հորիզոնականով առաջընթաց է գրանցել և հայտնվել 9-րդ տեղում: Ընկերությունը մոտ 90 տոկոսով ավելի հարկեր է վճարել: Լավագույն տասնյակը եզրափակում է Հայկական Ատոմային էլեկտրակայանը`4,659 մլրդ դրամ: 1000 խոշոր հարկատուների 2-րդ տասնյակում բավականին փոփոխություններ են տեղի ունեցել: Լավագույն քսանյակի 11-րդ հորիզոնականում է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ընկերությունը, որը 2011թ. 9 ամիսների համեմատ 55 կետով առաջադիմել է, իսկ մուծած հարկերն ավելացել են հինգ անգամ` 902 մլն-ից հասցնելով`4,625 մլրդ դրամի: Հետաքրքիր է 12-րդ հորիզոնականում հանգրվանած «Սամ Սեր Գրուպ»-ի հայտնվելը խոշոր հարկատուների ցուցակում:  2011 թ. խոշոր հարկատուների ցանկում այս ընկերությունն ընդհանրապես բացակայում է, սակայն այս տարի 4,602 մլրդ դրամ մուտքագրած հարկերով հայտնվել է առաջնակարգ հորիզոնականներում: Իսկ ահա այս պատգամավորին պատկանող, շաքարավազի շուկայում գերիշխող «Լուս-Աստղ Շուգր» ընկերությունը, որը 2011թ. 3-րդ եռամսյակում մուծել է  2,096 մլրդ դրամի հարկեր, 2012թ. նույն ժամանակահատվածում հայտնվել է 1000 խոշոր հարկատուների 602-րդ հորիզոնականում` 100 մլն 884 հազար դրամ մուծած հարկերով: Խոշոր հարկատուների 13 և 14-րդ հորիզոնականում են գտնվում ծխախոտի ներմուծմամբ զբաղվող Ավերս ընկերությունը`4,114 մլրդ և «Գեո պրո մայնինգ»-ը` 4,007 մլրդ դրամ մուծած հարկերով: Լավագույն քսանյակը եզրափակում է «Ակբա-կրեդիտ ագրիկոլ» բանկը` 2,591 մլրդ դրամով, իսկ խոշոր հարկատուների ցուցակում բանկերից 2-րդ լավագույն արդյունքն «Ամերիաբանկ»-ին է` 2,162 մլրդ դրամ, աճը 2011թ. 3-րդ եռամսյակի համեմատ կազմել է մոտ 700 մլն դրամ: Խոշոր հարկատուների 131 հորիզոնականում «Անելիք» բանկն է` 489 մլն դրամով: 1000 խոշոր հարկատուները, ընդհանուր առմամբ, 2012 թ. 3-րդ եռամսյակում միասին վճարել են 394.9 մլրդ դրամի հարկ, ինչը 42.1 մլրդ դրամով կամ 11.9 տոկոսով ավելի է, քան 2011 թ. նույն ժամանակահատվածում 1000 խոշոր հարկատուների վճարածը: Ընդ որում, այդ 42.1 մլրդ-ից 30.2 մլրդ-ը բաժին է ընկնում 100 խոշոր հարկատուներին, որոնց վճարած հարկերի աճը տարեկան կտրվածքով կազմել է 13.8 տոկոս: 1000 խոշոր հարկատուներին նաև բաժին է ընկնում բոլոր հարկատուների վճարած հարկերի 73.9 տոկոսը: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 72.8 տոկոս: 100 խոշոր հարկատուները, միասին վերցրած, վճարել են բոլոր հարկատուների վճարած հարկերի 46.6 տոկոսը: Անցյալ տարի այդ ցուցանիշը կազմում էր 45.1 տոկոսը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՊրոԿրեդիտ Բանկի վարկային պորտֆելը նոյեմբերի 1-ին կազմել է ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլար` աճելով մոտ 31.8 %-ով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, Բանկի վարկային պորտֆելը շարունակում է դինամիկ տեմպերով աճել և ցուցադրել կայուն առաջընթաց: Միայն հոկտեմբերին այն ավելացել է 3 մլն ԱՄՆ դոլարով: Աղբյուրի համաձայն, ՊրոԿրեդիտ Բանկը, որը Հայաստանում հիմնադրվել է 2008 թ.-ին, նպատակ ունի դառնալ միակ բանկը շատ փոքր, փոքր և միջին ձեռնարկությունների համար` մատուցելով նրանց ծառայությունների լայն տեսականի` վարկեր, ավանդներ, Visa վճարային քարտեր, ինտերնետային բանկային ծառայություններ, ինչպես նաև այլ հեռահար բանկային լուծումներ:  Նշենք, որ ՊրոԿրեդիտ Բանկը Հայաստանում բանկային և ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող 100% արտերկրյա կապիտալով բանկ է, որի գործունեությունն ուղղված է փոքր և միջին բիզնեսի զարգացմանը, ինչպես նաև հասարակության լայն շրջաններում խնայողության մշակույթի խթանմանը: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը ՊրոԿրեդիտ խմբի մի մասն է կազմում, որը բաղկացած է Գերմանիայում, Արևելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում և Աֆրիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում և վերահսկվում է խմբի մայր ընկերության`Մայնի Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ի (ProCredit Holding) կողմից: Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են` «ՊրոԿրեդիտ Հոլդինգ»-ը (ProCredit Holding) – 79.51% բաժնեմասով, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ»-ը (EBRD) – 10.83% բաժնեմասով, «Զարգացման Բանկ»-ը (KfW) – 9.66% բաժնեմասով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերջին երկու տարում նավթի միջազգային գինը քառակի անկում ապրեց՝ մեկ բարելի համար 120 դոլարից հասնելով 30-ի: Նավթի հետևից ավելի քան կրկնակի էժանացավ բենզինն ու դիզելային վառելիքը… Ամենուր, բացի Հայաստանից: Այս մասին տեղեկատվական հոլովակում հայնտում է «Իրազեկ քաղաքացիների միավորումը»: Օրինակ՝ Ռուսաստանում «ռեգուլյար» տեսակի բենզինն արժե 185 դրամ, նավթային ռեսուրսներ չունեցող Վրաստանում՝ 290 դրամ, Ուկրաինայում՝ 330 դրամ, մինչդեռ Հայաստանում բենզինի գինը 390 դրամ է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր` 2015թ. փետրվարի 6-ին, կրճատվեցին Նաիրիտ Գործարան ՓԲԸ 1700 աշխատակիցներ: Կրճատվեցին ընկերության հազվագյուտ, բարձր որակավորում ունեցող մասնագետները, ովքեր տարիներ շարունակ իրենց անուրանալի ներդրումն են ունեցել գործարանի արտադրական գործընթացում: Այս մասին ասվում է Նաիրիտ գործարան ՓԲԸ արհմիութենական կոմիտեի տարածած հայտարարության մեջ: Ընկերության արհմիությունն իր խորին երախտագիտությունն է հայտնում աշխատանքից ազատված աշխատակիցներին և լիահույս է, որ գործարանն այնուամենայնիվ վերագործարկվելու է և բոլոր մասնագետները կրկին վերադառնալու են աշխատանքի: Ինչ վերաբերում է աշխատավարձի պարտքի մարմանը, ապա մենք վստահեցնում ենք, որ ձեր հետ միասին պայքարելու ենք հնարավորինս սեղմ ժամկետներում պարտքերի խնդիրը լուծելու համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ավտոմեքենաներ ներմուծողները պահանջում են իրենց ընդգրկել երկրի հարկային դաշտում: Ինչպես այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանի ավտոմեքենաներ ներմուծողների ասոցիացիայի նախագահ Տիգրան Հովհաննիսյանը, մոտ 10 հազար անհատ ձեռներեցներ, ովքեր զբաղված են ավտոմեքենաների ներմուծումով, պահանջում են իրենց նկատմամբ կիրառվեն հաստատագրված վճարներ, ինչը նրանց թույլ կտա հանրապետություն ներմուծել մեկից ավելի ավտոմեքենա: Ներկայումս, շարունակել է նա, մեկից ավելի ավտոմեքենա ներմուծելու համար անհրաժեշտ են բարեկամների, ազգականների ու ծանոթների անձնագրերը, քանի որ անհատ ձեռներեցներին Հայաստանում արգելված է ներմուծել մեկից ավելի ավտոմեքենա: Հակառակ դեպքում հարկային ծառայություններն սկսում են զբաղվել իսկական «ռէկետով», շարունակել է ասոցիացիայի ղեկավարը: Նա գտնում է, որ հաստատագրված վճարներն անհատ ձեռներեցներին թույլ կտան օրինական հիմքերով երկիր ներմուծել անսահմանափակ թվով ավտոմեքենաներ: «Վերջին 23 տարիներին նրանցից ոչ մեկը պետությանը չի վճարել ոչ մի կոպեկ, բացառությամբ մաքսատուրքերի»,-շարունակել է Հովհաննիսյանը, նշելով, որ այդ մասին խոսել է նաև վարչապետի և մյուս պաշտոնատար անձանց հետ, բայց, անարդյունք: Ըստ նրա համեստ հաշվարկների, ավտոմեքենաներ ներմուծող անհատ ձեռներեցների հաստատագրված վճարների շնորհիվ պետությունը կստանա լրացուցիչ 10 մլն.դոլար: Նշենք, որ 2013 թվականին նախորդ տարվա համեմատ բոլոր տեսակի ավտոմեքենաների ներմուիծման քանակն աճել է 6.4 հազար միավորով (կամ 18.5%), հասնելով 41.1 հազար միավորի: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հաշվապահական հաշվետվությունների սխալ վարումը հարկային լրացուցիչ պարտավորություններ է ստեղծել Հայաստանի էներգետիկ ոլորտի ձեռնարկություններում, որոնք միայն 2012 թվականին գերազանցել են 60 մլն.դրամը: Այդ մասին նշվում է Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Հետազոտությունների արդյունքում խախտումներ են բացահայտվել ԱԱՀ-ի և շահութահարկի հաշվարկման գծով, ինչն ավելի է խորացրել էներգետիկ ձեռնարկությունների վնասաբերությունը: ՎՊ հետազոտություններ է կատարել «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» «Երևանի ՋԷԿ», «Վերլուծաբան», «Հայկական ԱԷԿ», «Որոտանի ՀԷԿ կասկադ», «Հաշվարկային կենտրոն» ընկերություններում: Նշվել է, որ այդ ընկերությունների ճնշող մեծամասնությունն արձանագրել է վնասներ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
 Փետրվարի 13-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 100 հազար դոլար ¥47.975 մլն դրամ¤, 479.75 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` փետրվարի 13-ի համեմատ գործարքների ծավալը իջել է 20 անգամ, իսկ փոխարժեքը իջել է 0.02 կետով: Բորսայական հարթակում փետրվարի 13-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.250 մլն դոլար (623.337 մլն դրամ), ինչը 12 անգամ գերազանցում է միջբանկային շուկայի նույն ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 479.25 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի, լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը: «Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ», - ասել է Միրումյանը՝ անդրադառնալով օրերս մամուլում հրապարակված տռեղեկատվությանը՝ երրորդ (ոչ ԵԱՏՄ անդամ) երկրներից մեքենաների ներմուծման արգելքի մասին:: «Ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասաց Վախթանգ Միրումյանը: Պաշտոնյայի խոսքով, հունվարի 1-ից ակնկալվող սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 14 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.600 մլն դոլար (1.246 մլրդ դրամ), 479.25 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 479.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 479.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 479.25  դրամ/դոլար, փակման գինը` 479.25 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է 479.25  դրամ/դոլար, առավելագույն գինը` 479.25 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև փետրվարի 16-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 9.900 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից աճել է մինչև 479.25 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 556,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,2 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 560 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,3 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ծրագրերի իրականացման շրջանակներում կապալառուի, դոնոր կազմակերպությունների մոտ կան հարցադրումներ, որոնք պահանջում են արագ և օպերատիվ լուծումներ, կառավարության նիստում ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը: Նա նշել է, որ այդ հարցադրումները կապված  են շինարարության իրականացման համար պահանջվող լիցքի, նյութերի ձեռքբերման հետ, դրանք բարձրացրել են վարկավորող բանկը և Չինաստանի դեսպանը: Կարապետյանը հանձնարարել է փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանին՝ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, Բնապահպանության նախարարների մասնակցությամբ կազմակերպել քննարկում և Կառավարության անունից պատասխանել Ասիական զարգացման բանկի գործընկերների հարցադրումներին, արդյունքների մասին տեղեկացնել:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի Հանրապետության կառավարությունը շահագրգռված է Carrefour առևտրային ցանցի` հայաստանյան շուկա մուտք գործելու հարցում: «Արմենպրեսի» հաղորդմամբ` այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նա տեղեկացրեց, որ հանդիպել է ֆրանսիական ընկերության ներկայացուցիչներին և քննարկել նրանց հետաքրքրող հարցերը ՀՀ-ում գործունեություն իրականացնելու, ծառայություններ մատուցելու վերաբերյալ: «Հայաստանի կառավաությունը շահագրգռված է, որպեսզի Carrefour-ը ներկայացված լինի մեր շուկայում, մատուցի այն ծառայությունները, որոնք մատուցում է աշխարհով մեկ: Դա պարունակում է բազմաթիվ դրական երևույթներ, առաջին հերթին կարևոր է բնակչության համար, մրցակցային դաշտի, նոր տիպի ինստիտուտների, ենթակառուցվածքների ձևավորման, գյուղապրանքների գնումների, փաթեթավորման, հայկական ապրանքների արտահանման համար»,- ասաց ՀՀ վարչապետը: Տիգրան Սարգսյանի խոսքով` Carrefour-ն անպայման պետք է ներկայացված լինի Հայաստանում, և ՀՀ իշխանություններն առաջարկել են, որպեսզի այդ ընկերությունը հնարավորին չափ արագ հայտնվի մեր շուկայում: ՀՀ վարչապետը տեղեկացրեց նաև, որ ավելի վաղ ֆրանսիական ընկերությունը հայաստանյան մասնավոր ընկերություններից մեկի հետ հիպերմարկետի բացման մտադրությունների մասին հուշագիր է ստորագրել, սակայն առաջացել են որոշակի խնդիրներ: «Այդ հարցում նրանք պետք է աշխատեն իրավական դաշտում և փորձեն գտնել փոխադարձ ընդունելի լուծումներ»,- ասաց Տիգրան Սարգսյանը` ավելացնելով, որ Carrefour-ի ներկայացուցիչները ՀՀ կառավարությանը հարկային դաշտի վերաբերյալ որևէ հարցով չեն դիմել: «Պետական հատվածի հետ որևէ խոչընդոտ չկա, նրանք շնորհակալ են, որ կառավարությունն իրենց աջակացում է յուրաքանչյուր հարցում: Կառավարությունն ամեն ինչ անելու է, որպեսզի ֆրանսիական աշխարհահռչակ ընկերության համար ստեղծի նպաստավոր պայմաններ»,- ընդգծեց գործադիրի ղեկավարը: Հիշեցնենք, որ մամուլում արդեն հրապարակումներ էին հայտնվել, այն մասին, որ պետական մակարդակով խոչընդոտվում է  Carrefour-ի հայտնվելը Հայաստանում: Տեղեկությունների համաձայն, օլիգարխները և իշխանությունն այդ հարցում արդեն հաջողության էին հասել՝ Carrefour-ը որոշել էր Հայաստանում գործունեություն չծավալել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազ.  դոլար ¥81.100 մլն.դրամ¤, 405.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`դեկտեմբերի 16-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել են մոտ 1.5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը անկանխիկ գործարքներում իջել է 0.02 տոկոսային կետով: Բորսայական արտարժութային հարթակում դեկտեմբերի 17-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 2.200 մլն. դոլար ¥891.550 մլn. դրամ¤, ինչը մոտ 11 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 405.25 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր կառավարության նիստում ընդունվեց «Հարկ վճարողների հաշվետվությունները ներկայացնող ֆիզիկական անձանց նույնականացման քարտերի հաշվառման մասին» որոշման նախագիծը: Որոշման համաձայն՝ 2013 թվականի հունվարից տնտեսվարող սուբյեկտները եկամտային հարկի հաշվետվությունները հարկային մարմիններին պետք է ներկայացնեն բացառապես էլեկտրոնային կարգով: iLur.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում պետական եկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն ասաց, որ հանրապետությունում պետք է գործի հստակ միասնական համակարգ: «Հաշվետվությունները ներկայացնողները գործատուներն են, որոնք ունեն հաշվապահներ, ֆինանսական պատասխանատուներ, ովքեր պատասխանատու են այդ հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար: Հետևաբար, նրանք պետք է ունենան կարողություն, ունակություն ծրագրերից օգտվելու», - ասաց Ալավերդյանը:  Որոշման համաձայն՝ սուբյեկտները, որոնք լիազորված են իրենց կազմակերպությունների կողմից հաշվետվություններն ուղարկելու, պետք է ոստիկանության անձնագրային բաժնից ստանան նույնականացման քարտերը, դիմում ներկայացնեն հարկային մարմնին, որ այնտեղից գաղտնաբառ ստանան, հաշվառվեն հարկային մարմնում, և դրանից հետո այս տեղեկությունները հարկային մարմինը կփոխանցի իրավասու այլ մարմիններին:  «Այն քաղաքացիները, որոնք մինչև նոյեմբերի 30-ը կդիմեն հարկային մարմիններին, կփոխհատուցվեն, անվճար կստանան էլեկտրոնային ստորագրությունները, և նույնականացման քարտի համար նախատեսվող պետական տուրքը կառավարությունը կփոխհատուցի»,- հայտնեց Ալավերդյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 414.50 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 575.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.63 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 416.00 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 579.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.68 դրամ:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային Ժողովում 2015-ի պետբյուջեի նախագծի քննարկումների ժամանակ այսօր ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը նշեց, որ «ատկատների» դեմ պայքարը նշանակալի արդյունքներ կտա միայն ծրագրային բյուջե ընդունելու դեպքում: iLur.am-ի խնդրանքով փոխնախարարը պարզաբանեց այդ հայտարարությունը: Խնդրում եմ հանրամատչելի լեզվով ներկայացնել՝ ի՞նչ է նշանակում «ծրագրային բյուջե», եւ ինչպե՞ս կարող է դա նպաստել ատկատների վերացմանը: Ծրագրային բյուջեի բացակայությունը ատկատներ ծնող գործոններից մեկն է: Ի տարբերություն այն ձեւաչափի, որով այսօր բյուջեները ներկայացնում ենք, կառավարությունն արդեն տասը տարի է՝ աշխատում է ծրագրային բյուջեներ ներկայացնելու ուղղությամբ, ինչը նոր երեւույթ է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհի բյուջետային պրակտիկայում:  Պարզ ասած, ոչ թե ներկայացվում է ֆինանսական ցուցանիշները, այսինքն՝ որեւէ հիմնարկի համար աշխատավարձեր, հեռախոսի վարձ, գործուղումներ, այլ՝ բյուջեն ներկայացվում է ծրագրերի տեսքով՝ որակական ցուցանիշներ, թե ինչ արդյունքների պետք է հասնեն, եւ քանակական ցուցանիշներ: Այդ ձեւաչափին եթե մենք կարողանանք անցնել, դա զգալի ազդեցություն կարող է ունենալ ատկատների կրճատման համար: Ե՞րբ դա կարող է տեղի ունենալ: Եթե ամեն ինչ հաջող գնա, մենք 2018-ից կսկսենք ներդնել ծրագրային բյուջեի գործընթացը: Դա մի գործընթաց է, որն ավարտ չունի: Երկրներ կան, որոնք 30 տարի է՝ այդ գործընթացի մեջ են: Այս առումով մենք ԱՊՀ երկրների մեջ առաջամարտիկ ենք: Եթե դուք միջազգային վերլուծությունների ծանոթանաք, կտեսնեք, որ մենք բավականին առաջ ենք: Դա անընդհատ պրոցես է, որը կարելի է կիրառել, բայց ասել, որ վերջացավ, սխալ կլինի: Գաղափարը հետեւյալն է՝ ցուցանիշները պետք է անընդհատ կատարելագործվեն: Ծրագրերի որակական ցուցանիշները պետք է որոշեն պատգամավորները, հանրությունը, մամուլը եւ կառավարությունը, նրանք պետք է որոշեն այդ ցուցանիշների շրջանակը: Դուք ասացիք, որ ատկատներ ծնող այլ գործոններ էլ կան: Որո՞նք են դրանք: Ես ատկատի մասնագետ չեմ եւ չեմ կարող այլ գործոնների մասին տեղեկատվություն տալ: Ասացի այն մասով, որ մասով որ տիրապետում եմ: Մնացած մասերով՝ ցանկացած այլ մարդ ինձանից լավ կարող է պատասխանել: Դուք այսօր հայտարարեցիք նաեւ, որ կրթության ոլորտում բյուջետային ծախսերը սահմանելիս հաշվի է առնվել աշակերտների թվաքանակի աճը: Այստեղ սխալ չկա՞, աշակերտների թիվն իսկապե՞ս աճել է: Այո, հավատացեք, որ այդպես է: Բայց ընդդիմությունն ասում է, որ հակառակը՝ աշակերտների թիվը շարունակաբար նվազում է: Ես ընդդիմությանը շատ հարգում եմ, բայց պետք է ասեմ, որ սա բացառիկ դեպքերից է, երբ ընդդիմությունը սխալվում է: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարության նիստում տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը ներկայացրել է Գլոբալ մրցունակության ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման 2017-2018 թվականների միջոցառումների ծրագիրը։ 2016-2017թթ. Գլոբալ մրցունակության ինդեքսում (ԳՄԻ) Հայաստանը 4.1 միավորով զբաղեցնում է 79-րդ տեղը 138 երկրների շարքում: Նախորդ տարվա համեմատ բարելավել է դիրքը 3 տեղով: Գնահատված ԱՊՀ երկրների շարքում (ներառյալ Վրաստանը) 6-րդն է: ԳՄԻ միջոցով գնահատվում են երկրների մրցունակության ընդհանուր մակարդակները եւ վարկանշավորվում համադրելի չափողականությամբ` ներառյալ երկրի զարգացման մակրոտնտեսական եւ միկրոտնտեսական հիմքերը, ինստիտուցիոնալ ու կարգավորող միջավայրը: Ըստ 3 ենթաինդեքսների 12 հենասյուներում խմբավորված 114 ցուցանիշի միջոցով գնահատվում են երկրների ինստիտուտների եւ ենթակառուցվածքների որակը, մակրոտնտեսական միջավայրը, առողջապահության եւ տարրական կրթության, բարձրագույն կրթության եւ վերապատրսատման ոլորտներում առաջընթացը եւ այլն: Կառավարության լրատվական ծառայության փոխանցմամբ, Ինդեքսում Հայաստանի դիրքի բարելավման գործողությունների շրջանակ ձեւավորելու նպատակով բացահայտվել են երկրի առավելապես թույլ կողմերը ըստ վերջին զեկույցի` դուրս բերելով ցուցանիշների այն խումբը, որոնց մասով Հայաստանի զբաղեցրած դիրքերը զիջել են դասակարգման առաջին 50% երկրներին: Առանձնացվել են նաեւ բացասական դինամիկա ունեցող ուղղությունները՝ անկախ այս պահին զբաղեցրած դիրքից: Նշված քայլերի արդյունքում ստացվել է թվով 78 ցուցանիշ, որոնց գծով Հայաստանը կամ գտնվում է գնահատված երկրների կեսից ցածր դիրքում, կամ նախորդ տարվա համեմատ դիրքի առաջընթաց չի արձանագրել: Կառավարությունը հույս ունի, որ ինդեքսով Հայաստանի դիրքի բարելավմանը կնպաստեն նաեւ արդեն իսկ իրականացվող եւ ՀՀ կառավարության ծրագրով արտահայտված համակարգային երկարաժամկետ բարեփոխումները մակրոտնտեսական կայունության, արտահանման շուկանների ընդլայնման, հանրային կառավարման համակարգում արդյունավետության բարձրացման ուղղություններով։ Միջոցառումների ծրագիրը ներառում է 36 միջոցառում, որոնք կիրականացվեն 2017-2018 թվականների ընթացքում։ 2018 թվականի ավարտին, այս ծրագրի իրագործման արդյունքների եւ Գլոբալ մրցունակության նոր զեկույցի գնահատականների հիման վրա կձեւավորվի նոր միջոցառումների ծրագիր։  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 26 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.810 մլն.դոլար (1.140 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.58 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.23 կետով ցածր է հոկտեմբերի 18-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.70 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.75 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 21-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 535.774 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.58 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քիչ առաջ հաղորդագրություն  է տարածել, որում նշվում է, որ հանձնաժողովը պատրաստվում է վերանայել էլեկտրաէներգիայի սակագինը: iLur.am-ը փորձեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հասարակայնության հետ կապերի վարչությունից պարզել, թե որքանով կարող է բարձրանալ սակագինը, ու արդյոք ընկերությունը դիմել է հանձնաժողովին սակագների վերանայման համար, սակայն ընկերությունից որևէ մեկնաբանություն ստանալ չհաջողվեց: Հասարակայնության հետ կապերի վարչությունից խոստացան պարզաբանումներ տալ վաղն առավոտյան: Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովը նման հայտարարություն է տարածել, հարցը հրատապ է ու, այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընկերության մեկնաբանությունը ստանալ, վարչությունից մեզ պատասխանեցին՝ «Ի՞նչ ասեմ, վաղը»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսագետ Բագրատ Ասատրյանն առաջարկում է «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասը, եթե պետությունը կարիք ունի դրանք վաճառելու, ապա վաճառի սեփական ժողովրդին, ոչ թե «Գազպրոմին»: Aravot.am-ի հետ զրույցում, ՀՀ կենտրոնական բանկի նախկին նախագահը կարծիք է հայտնել՝ եթե մենք պետություն ենք և մտածում ենք ապագայի մասին, ուղղակի չպիտի գնանք այն քայլին, որ պետական բաժնեմասը վաճառենք «Գազպրոմին». «Եթե կառավարությունն ուզում է վաճառի, թող դիմի սեփական ժողովրդին, կամ տեղացի գործարարներին, նույնիսկ թոշակառուն էլ կարող է, մենք, ամենքս մեր գրպանից գումար դնենք ու բաժնետոմս ձեռք բերենք: Դա շահավետ գործարք կլինի, նույնիսկ թոշակառուն կարող է գնել բաժնեմաս: Ժողովուրդը մեծ պատրաստակամություն կցուցաբերի, թոշակառուների համար եկամուտի աղբյուր կլինի: Սա մի ընկերություն է, որը 15-20% -ից պակաս շահութաբերությամբ չի ուզում աշխատի, մեր թոշակառուները բաժնետոմս գնելով, երաշխավորված եկամուտ կունենան»: Պարոն Ասատրյանի ներկայացմամբ`«ՀայՌուսգազարդի» պետական բաժնեմասը վաճառելն այն առիթն է, որ իշխանություններն իրենց իրական դեմքը ցույց տան, իհարկե կախված նրանից, թե ում կվաճառեն բաժնետոմսերը. Եթե դրանք հայաստանցիները ձեռք բերեն, և եթե դա մեր սեփականությունը լինի, ապա «Գազպրոմի», գազամատակարարող միակ ընկերության`«ՀայՌուսգազարդի» վրա ազդելու հնարավորություն կունենանք. «Հակառակ դեպքում կամ ընդհանրապես ազդելու հնարավորություն չենք ունենա, կամ էլ դրանք շատ նեղանալու են. Դա հղի է բոլոր կարգի վտանգներով, որն անկանխատեսելի, խիստ վտանգավոր երևույթ է»: Կայքի դիտարկմանը, որ 100% սեփականատեր լինելով «Գազպրոմը» ցանկացած ճնշում կարող է գործադրել Հայաստանի վրա, և ոչ միայն գազի գինը որոշելու առումով, պարոն Ասատրյանն ասաց. «Սա միայն տնտեսական խնդիր չէ, «Գապրոմը» նույնիսկ քաղաքական ճնշումներ կարող է գործադրել, սա այն բացառիկ, մենաշնորհային միակ ընկերութունն է, առաջիկա 20-30-50 տարում էլի գազի միակ մատակարարը կլինի, և փաստորեն 20%-ը իրեն վաճառելով, այդ այլընտրանքն ամբողջովին տալիս են օտար երկրի ձեռքը ու հայկական կողմի լծակները նվազեցնում են»: Տնտեսագետի բնութագրմամբ, «ՀայՌուսգազարդի» հայկական բաժնեմասը ռուսական կողմին վաճառելն ուղղակի հանցավորություն է, ապագայի շահը չգիտակցել, որը հղի է անկանխատեսելի, բազմաթիվ բացասական հետևանքներով: Հիշեցնենք, որ iLur.am-ը արդեն հայտնել էր, որ «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերն ու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը հանդիպումը և, քննարկել են «ՀայՌուսգազարդում» ռուսական բաժնեմասը մինչև 100% հասցնելու հնարավորությունների մասին: Էներգետիկայի նախարարը այսօր հաստատել է այդ տեղեկությունները: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կհանգեցնի ապրանքների որոշ խմբերի սակագների աճի: Այդ մասին ԱրմԻնֆոյի թղթակցին հաղորդել է Հայաստանի արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության (ՀԱԳ(Գ)Մ) նախագահ Արսեն Ղազարյանը: Նրա ասելով՝ որոշ ապրանքների և բաղադրիչների մաքսատուրքեր կարող են ավելանալ միջին հաշվով 4-5 տոկոսով: Մասնավորապես, կարող են բարձրանալ ավտոմեքենաների ներմուծման գները, քանի որ Ռուսատանը վարում է տեղական ավտոարդյունաբերության հովանավորման քաղաքականություն, և մաքսատուրքերն այդ երկրում ավելի բարձր են, քան Հայաստանում: Ղազարյանն ավելացրել է, որ ավտոմեքենան լայն սպառման ապրանք չէ, և մեքենաների գների աճը չի հանգեցնի բնակչության կենսամակարդակի նվազման: Նա նշել է, որ, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսությունը ՄՄ-ին անդամակցությունից կշահի, քանի ոչ կնվազեն ռազմավարական կարևորություն ունեցող այնպիսի ապրանքների գները, ինչպես`էներգակիրներն ու հացահատիկը, որոնք Հայաստանը գնում է Ռուսաստանից և ՄՄ երկրներից: ՀԱԳ(Գ)Մ նախագահը հաղորդել է, որ այժմ բանակցություններ են վարվում սակագների շուրջ, որոնք պետք է սահմանվեին Հայաստանի համար անցումային շրջանում: Նա հաստատել է, որ միջին սակագները Ռուսատանում ավելի բարձր են, քան Հայաստանում, քանի որ Հայաստանն ավելի շուտ է անդամակցել ԱՀԿ-ին և ընդունել է ներմուծման տուրքերի նկատմամբ խիստ պահանջները`  նույնիսկ ի վնաս իր տեղական արտադրողի: Սակայն տուրքերը կնվազեն նաև Ռուսաստանում, ավելացրել է նա: «Տառացիորեն երկու տարի անց Ռուսաստանում բարձր մաքսատուրքերը, ԱՀԿ պահանջին համապատասխան, կնվազեն մինչև միջին եվրոպական, որոնք այսօր գործում են Հայաստանում», - ասել է Ղազարյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ես տեղեկություն ունեմ, որ կառավարությունը հանձնարարություն էր տվել Ազգային վիճակագրական ծառայությանը, որ աղքատության ցուցանիշը իջեցնեն մինչև 27 տոկոս, իրենց պատվերը կատարել են, հասցրել են 27 տոկոսի ու հիմա Տիգրան Սարգսյանն ասում է, որ 30 տոկոսը վտանգավոր է: iLur.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանն այս կերպ մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի այսօրվա հայտարարությումը, թե աղքատության 30 տոկոսը վտանգավոր ցուցանիշ է Հայաստանի համար:  «Նույնն էլ արտաքին պարտքի հետ կապված: Երբ մեզ ներկայացնում են, ասում են՝ մենք 40 տոկոսի վտանգավոր սահմանը դեռ չենք անցել, բայց երկրում տնտեսության նման կառուցվածքի դեպքում նույնիսկ 30 տոկոսը վտանգավոր է»,- նշեց Խաչատրյանը՝ հավելելով, որ աղքատության դեպքում նույնիսկ 20-25 տոկոսն է վտանգավոր ցուցանիշ:  Հիշեցնենք, որ այսօր վարչապետ Տիգրան Սարգսյանը Հայկական տնտեսագիտական միության տարեկան եռօրյա գիտաժողովի բացման ժամանակ ասել էր. «Դեռևս մեծ անելիքներ ունենք, որովհետև մեր առջև ծառացած հիմնական մարտահրավերները նույնն են. մենք պետք է կարողանանք հաղթահարել աղքատությունը Հայաստանի Հանրապետությունում, որի տեսակարար կշիռը շուրջ 30 տոկոս է, և դա վտանգավոր ցուցանիշ է մեզ համար»:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային ժողովը 92 «կողմ», 6 «դեմ» եւ 13 «ձեռնպահ» ձայներով առաջին ընթերցմամբ ընդունեց «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին փաթեթը: Փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների զանգվածային բողոքի եւ ընդդիմադիր քաղաքական ուժերի ճնշման արդյունքում մի քանի անգամ հետաձգված օրենքում կառավարությունը փոխզիջումային փոփոխություններ է մտցրել: Մասնավորապես, շրջանառության նախկին 58 մլն դրամ շեմը ավելացվել է մինչեւ 125 մլն դրամի: Բացի դրանից, հնարավորություն է տրվել տնտեսվարողներին՝ ընտրելու՝ կա՛մ վճարել շրջանառության 5%-ը եւ չփաստաթղթավորել իրացվող ապրանքը, կա՛մ փաստաթղթավորել եւ վճարել 1% շրջանառության հարկ: Նախկին՝ մերժված օրենքով, հիշեցնենք, որ նախատեսվում էր 1% հարկ եւ փաստաթղթավորման պարտադիր պահանջ:  Քվեարկությունից առաջ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց, որ կառավարությունը, ըստ էության, ընդունել է խմբակցության բոլոր առաջարկությունները: «Մեր գործընկերները հանդիպել են նաեւ ՓՄՁ ներկայացուցիչների հետ: Քանի որ ընդհանուր առմամբ կոնսենսուս է առկա, մենք կողմ ենք քվեարկելու», - ասաց Մելքումյանը: Խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն իր հերթին շեշտեց, որ ներկայացված տարբերակը «միանշանակ բավարարում է ձեռնարկատերերին»: Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն արձանագրեց, որ կառավարությունը բերել է «բավականին ճկուն» մի տարբերակ, որը մեծամասնության համար ընդունելի է: Այնուամենայնիվ, նրա խոսքով, քանի որ չփաստաթղթավորված ծավալների համար նախատեսվում է հարկային դրույքաչափի բարձրացում՝ մինչեւ 5 տոկոս, Կոնգրեսը չի կարող կողմ քվեարկել նախագծին: «Դեմ» քվեարկեց նաեւ «Ժառանգություն» խմբակցությունը. Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ  օրինագծի քննարկումը քաղաքական մշակույթի եզակի դեպքերից է, որ տարբեր բեւեռում գտնվող ուժերը միասնական մոտեցում են ձեւավորում: Այնուհանդերձ, Ժառանգությունը դեմ  քվեարկեց, քանի որ, Հակոբյանի խոսքով, օրինագծում խնդիր դրված չէ՝ սկզբունքորեն պայքարելու ստվերի եւ կոռուպցիայի դեմ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 39 լոտ խմբաքանակով վաճառվել է 5.500 մլն դոլար (2.286 մլրդ դրամ), 415.70 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.04 կետով բարձր է նախորդ` ապրիլի 9-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.65 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 415.75: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 415.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 415.65 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 415.55  դրամ/դոլար, առավելագույն գինը` 415.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև ապրիլի 10-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 264.731 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 415.70 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 28 լոտ խմբաքանակով վաճառվել է 4.350 մլն դոլար (1.803 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 414.41 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.03 կետով բարձր է նախորդ` մարտի 5-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 414.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 414.25: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 414.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 414.25 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 414.25  դրամ/դոլար, առավելագույն գինը` 414.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 6-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 180.681 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 414.41 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus