Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Ամերիկյան Moody's վարկանիշային գործակալությունը վերանայել է Հայաստանի 2014 և 2015 թվականների ՀՆԱ-ի աճի կանխատեսումները, նախկին` 3.2% և 3.6% աճի փոխարեն համապատասխանաբար սահմանելով` 2.1% և 2.3%: Այս մասին է նշվում գործակալության կողմից սեպտեմբերի 16-ին ուղարկված մամուլի հաղորդագրության մեջ: Ըստ Moody's-ի կանխատեսման, 2014 թվականին Ռուսաստանի տնտեսությունում սպասվում է 1% անկում, իսկ 2015-ին`լճացում: Հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանի տնտեսությունը սերտորեն կապված է Ռուսաստանի իրավիճակի հետ և կարող է ենթարկվել նրա բացասական ազդեցություններին: Այդ մասին է վկայում 2014 թվականի առաջին կիսամյակում հայկական արտահանման ծավալների և դրամական փոխանցումների կրճատումը, քանի որ Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է Հայաստանի արտահանման և ներմուծման ծավալների քառորդ մասը, 2008-2012 թվականների օտարերկրյա ուղղակի ներդրումների 45%-ը  և դրամական փոխանցումների մոտ 90%-ը: Կանխատեսումների նվազեցման ռիսկերը փորձագետները պայմանավորում են ԱՄՆ և ԵՄ կողմից կիրառված պատժամիջոցներով: Նշվում է, որ Moody's-ը կարող է Հայաստանի վարկանիշի բարձրացման հարցը վերանայել միայն այն դեպքում, եթե կառուցվածքային ռեֆորմները, որն իրականացնում է կառավարությունը, բերեն ավելի հավասարակշռված տնտեսական քաղաքականության և ընթացիկ հաշվի դեֆիցիտի զգալի կրճատման: Նշենք, որ Հայաստանի 2014 թվականի բյուջեով ՀՆԱ աճը նախատեսված է 5.2%:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Civilnet.am-ի տնտեսական վերլուծաբան Արմենակ Չատինյանը անդրադառնում է Ազգային վիճակագրական ծառայության այն հաշվարկին, համաձայն որի՝ այս տարվա երրորդ եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղը, նախորդ եռամսյակի համեմատ՝ էժանացել է 8,2%-ով. «Ազգային վիճակագրական ծառայությունն արձանագրել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում սպառողական նվազագույն զամբյուղը, նախորդ եռամսյակի համեմատ՝ էժանացել է 8,2%-ով, ասել է թե՝ Հայաստանում ապրելն էժանացել է։ Հայաստանում ստեղծվել է բավական ուշագրավ մի պատկեր։ Գների աճի պայմաններում տեղի է ունեցել պարենային զամբյուղի և նվազագույն սպառողական զամբյուղի արժեքի նվազում։ Ազգային վիճակագրական ծառայությունը 7872 տնային տնտեսություններում իրականացրած կենսամակարդակի ամբողջացված հետազոտության արդյունքների հիման վրա ձևավորվորել է սպառողական զամբյուղ և ստացել, որ, օրինակ, եթե 2013թ. երկրորդ եռամսյակում մեկ մեծահասակի մեկ ամսում սպառած սննդամթերքի արժեքը կազմել է 28,18 հազ. դրամ, ապա երրորդ եռամսյակում դա կազմել է 25,86 հազ. դրամ։ Պարզ ասած՝ վիճակագիրները հաշվել են, որ մեկ մեծահասակի սնվելը երրորդ եռամսյակում՝ երկրորդի համեմատ, 2,3 հազ. դրամով կամ 8,1%-ով էժանացել է։ Որ իրականում Հայաստանում կյանքը ոչ թե էժանացել է, այլ, ընդհակառակը, թանկացել, ցույց է տալիս օրական սննդացանկում ընդգրկված ապրանքների գների փոփոխությունը: Օրինակ, ըստ ԱՎԾ-ի այլ տվյալների՝ 1 կգ հացի գինը հունիսին կազմել է 499 դրամ, իսկ սեպտեմբերին՝ 499,5 դրամ, տավարի մսի 1 կգ-ի գինը հունիսին եղել է 2681 դրամ, սեպտեմբերին՝ 2684 դրամ, 1 լ կաթի գինը՝ համապատասխանաբար 423 դրամ և 426 դրամ, ձվի գինը 10 հատի հաշվով համապատասխանաբար 707 դրամ և 776 դրամ։ Երրորդ եռամսյակում նվազել է ոչ միայն պարենային զամբյուղի արժեքը, այլև սպառողական նվազագույն զամբյուղը, ինչը նույնպես անհասկանալի է։ Այսպես, եթե այս տարվա երկրորդ եռամսյակում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը կազմում էր 49,88 հազ. դրամ, ապա երրորդ եռամսյակում այն կազմել է 45,78 հազ. դրամ կամ 4,1 հազ. դրամով պակաս։ Գործնականում դա անհնար է, եթե հաշվի առնենք միայն այն, որ հուլիսի 7-ից 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև 156 դրամ, իսկ էլեկտրաէներգիան թանկացել է 27%-ով՝ մինչև 38 դրամ/1կվտԺ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 407,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,98 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 557 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,07 դրամ 1 ռուբլու դիմաց:        
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թ. նոյեմբերի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով այն 8.0%: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկացել է ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից: Աղբյուրի համաձայն, 2013 թ. հոկտեմբերին արձանագրվել է 0.3% գնաճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1.2% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը շարունակել է նվազել և հոկտեմբերի վերջին կազմել է 7.1%: Գնաճի նվազող վարքագիծը հիմնականում պայմանավորվել է ԿԲ կողմից դրամավարկային պայմանների խստացմամբ և նախանշվածից ցածր տնտեսական աճի տեմպերով: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվելու է նաև առաջիկա ամիսներին՝ վկայելով գնաճի սպասումների հիմնականում խարսխված լինելու մասին: Խորհուրդն արձանագրել է, որ արտաքին հատվածը գտնվել է կանխատեսվածի շրջանակներում: Պահպանվել են համաշխարհային տնտեսական աճի տեմպերի դանդաղ վերականգնման միտումները և ինչպես հումքային, այնպես էլ պարենային ապրանքների միջազգային շուկաներում հիմնականում ձևավորվել է ոչ գնաճային միջավայր: Այս զարգացումների ներքո, կանխատեսվող հորիզոնում արտաքին հատվածից լրացուցիչ գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Խորհուրդը գնահատել է, որ ՀՀ տնտեսության զարգացումներն անցած ինն ամիսների ընթացքում բնութագրվել են շինարարության ճյուղի ավելացված արժեքի նվազման ներքո տնտեսական աճի տեմպերի դանդաղմամբ և էներգակիրների սակագների բարձրացման հետևանքով ձևավորված բարձր գնաճային միջավայրով: Տարվա սկզբից Կառավարության կողմից իրականացված հարկաբյուջետային քաղաքականությունը ևս նպաստել է ցածր ներքին պահանջարկի ձևավորմանը, սակայն արդեն չորրորդ եռամսյակից իրականացվում է ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն, որը, համաձայն ,ՀՀ 2014 թ-ի պետական բյուջեի մասինե ՀՀ օրենքի նախագծի դրույթների, շարունակվելու է հաջորդ ողջ տարվա ընթացքում: Խորհուրդը գտնում է, որ դրամավարկային պայմանների ներկայիս թուլացումը համարժեք է տնտեսական ակտիվության դանդաղմանն ու գնաճային միջավայրի մեղմմանը, իսկ ԿԲ դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունները կպայմանավորվեն նաև հարկաբյուջետային քաղաքականության իրականացման ընթացքով: Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսական սպասվող զարգացումների արդյունքում 12-ամսյա գնաճը, նախորդ կանխատեսման համեմատ ավելի արագ նվազելով, 2014 թ-ի կեսերին կվերադառնա նպատակային մակարդակին և կանխատեսվող հորիզոնում կպահպանվի տատանումների թույլատրելի միջակայքում: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ նոյեմբերի 22-ին հրապարակվելիք ,Գնաճի հաշվետվությունումե (Դրամավարկային քաղաքականության 2013թ. չորրորդ եռամսյակի ծրագրում): Հիշեցնենք, որ ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը վերջին անգամ իջեցրել էր 2011 թվականի ապրիլի 11-ին` 8.5% - ից մինչև 8%, այդ մակարդակի վրա պահպանելով մինչև 2013 թվականի օգոստոսի 13-ը, երբ այն կրկին բարձրացվեց մինչև 8.5%: Մեգառեգուլյատորի օգոստոսյան այդ որոշումը թելադրված էր ձևավորված ինֆլյացիոն սպասումները զսպելու և էներգակիրների թանկացման երկրորդային ազդեցությանը մեղմելու նպատակով: ՀՀ ԿԲ Խորհուրդը 2013 թվականի օգոստոսի 13-ին վերանայեց նաև ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 6.5%-ից բարձրացնելով մինչև 7%, միաժամանակ պահպանելով լոմբարդային ՌԵՊՈ-ն ներկայիս` 10% մակարդակի վրա: Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը խիստ քննադատության ենթարկեց ՀՀ ԿԲ կոշտ մոնետար քաղաքականությունը, նշելով, որ օգոստոսին տեղի ունեցած տոկոսադրույքի բարձրացումը բացասականորեն անդրադարձավ երկրի տնտեսության զարգացման աճի տեմպերի վրա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գերմանական KfW բանկը «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին» ծրագրի շրջանակներում Հայաստանին կտրամադրի 15 մլն եվրո: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ կառավարությունից ստացված տեղեկատվությունը, այս հարցի քննարկումը ընդգրկված է գործադիրի նոյեմբերի 1-ի նիստի օրակարգում: Հունիսին գերմանական KfW բանկի և ՀՀ կենտրոնական բանկի միջև կնքված ֆինանսավորման և վարկային համաձայնագրերով 15 մլն եվրոյի միջոցները կտրամադրվեն ՀՀ-ում գործող առևտրային բանկերին` գյուղատնտեսության ոլորտի փոքր և միջին ձեռնարկատիրության ֆինանսավորման ուղղությամբ վարկավորում իրականացնելու համար: Ընդ որում, KfW-ի կողմից տրամադրվող 5.5 մլն եվրոն կհանդիսանա որպես հայկական կողմի մասնակցություն «Աջակցություն Հայաստանի գյուղատնտեսական ոլորտին» ծրագրում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Արմավիա» ավիաընկերության չվերթների կասեցումից հետո թանկացել են ավիատոմսերի գները։ Դա հաստատել են նաև զբոսաշրջային գործակալությունները: Ինչպես «Արմենպրեսի» հետ զրույցում նշել են Sidon Travel, Nata Tour, Abuacebuc տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները, ավիատոմսերի գները թանկացել են ավելի քան 20 հազար դրամով։ Օրինակ, Դուբայի տոմսի արժեքը նախկին 140 հազար դրամի փոխարեն այժմ 170 հազար դրամ է, Մոսկվայի ավիատոմսերի գինը 103 հազար դրամից բարձրացել է 130 հազար դրամ: Տուրիստական գործակալությունները հակված են ենթադրելու, որ ավիատոմսերի թանկացումը պայմանավորված է «Արմավիա» ավիաընկերության՝ չվերթները դադարեցնելու և սնանկացման գործընթացով։ Զբոսաշրջային գործակալությունները չեն բացառել, որ եթե ավիաընկերություններն ավելացնեն չվերթները, հնարավոր է` գները վերադառնան նախկին մակարդակին:  Ավիատոմսերի թանկացումն «Արմավիա» ավիափոխադրողի սնանկացման ու դրա չվերթների կասեցման հետ չի կապում «Ավիատրանս» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Տիգրան Աչոյանը: «Բանն այն է, որ ոլորտում գոյություն ունի սակագնային ցանցային սխեմա, որը յուրաքանչյուր տարի սեզոնային փոփոխության է ենթարկվում և տվյալ սեզոնից առաջ մտնում է համակարգ»,-ասաց Աչոյանը: Թանկացման վերաբերյալ դեռևս բողոքներ չի ստացել նաև ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, որը նախկինում ոլորտը չի դիտարկել: «Եթե լինեն դժգոհություններ անհատներց կամ` հրապարակում լրատվամիջոցում, ապա հանձնաժողովը կսկսի մոնիթորինգներ և կհարուցի վարույթ»,-ասաց հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը: «Արմավիա» ավիաընկերությունը 2013 թվականի ապրիլի 1-ից կասեցրել է չվերթները և սկսել սնանկության գործընթաց: Պայմանավորվածություններ են ձեռք բերվել չվերթների ավելացման վերաբերյալ` «Ավստրիական ավիաուղիներ»-ը կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ, «Չեխական ավիաուղիներ»-ը` 7 չվերթ, «Ալիտալիան»` 3 չվերթ: Հունիսի սկզբից չվերթերը կվերսկսի նաև լեհական «ԼՈՏ» ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ: Ակնկալվում է «Ֆլայ Դուբայ» ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչև ամենօրյա չվերթների իրականացում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքի բնակիչ Սահակ Սահակյանը մարզի պատմության մեջ առաջին անգամ 2010 թվականի օգոստոսից սկիզբ է դրել տարածքի համար անսովոր մի ճյուղի` ջայլամաբուծության զարգացմանը: «Արմենպրեսի» հետ զրույցում Սահակ Սահակյանը պատմեց, որ ինքը երկու շաբաթական ջայլամի 50  ճտերը բերել է Իրանի Իսլամական Հանրապետությունից եւ զբաղվել նրանց խնամքով` Ճամբարակում ջայլամաբուծությանը սկիզբ տալու նպատակով: Խնամքի փորձի եւ գիտելիքների պակասի պատճառով ժամանակի ընթացքում մեծ թիվ են կազմել անկումները: Ջայլամների որոշ մասի միսը Սահակը վաճառել է` ծախսերը որոշակիորեն ծածկելու համար, իսկ այժմ նրա տնտեսությունում պահվում է 9  ջայլամ` 5 էգ եւ 4 արու: Դրանցից յուրաքանչյուրն արդեն կշռում  է 120-130 կիլոգրամ: Ջայլամները գիշերում են իրենց համար կառուցված հատուկ գոմում, իսկ ցերեկները դուրս են գալիս հարմարեցված ու ցանկապատված բաց տարածք: Ջայլամաբույծը լիահույս է, որ այս տարի արդեն էգերը կսկսեն ձու ածել, քանի որ արուները վերջապես դառնում են սեռահասուն, իսկ ջայլամներն արդեն տարիների ընթացքում լիովին հարմարվել են տեղանքին ու կենսապայմաններին: «Այս գործի վրա արդեն ծախսել եմ մոտ 12 միլիոն դրամ, սակայն իմ ջանքերն արդյունք կարող են տալ միայն եկող տարվանից, երբ ջայլամները կսկսեն ձու ածել եւ սերունդ տալ: Արդեն տիրապետում եմ խնամքի հետ կապված  բոլոր նրբություններին եւ վստահ եմ, որ իմ սկսած գործը կունենա հաջողություն եւ զարգացում, կարմատավորվի նաեւ այլ տնտեսություններում»,-ասաց Սահակ Սահակյանը: Նա հավելեց, որ ջայլամներից յուրաքանչյուրն օրական ուտում է մինչեւ 3 կիլոգրամ կեր` ցորեն, գարի, եգիպտացորեն, թեփ: Դրանք դիմացկուն են անգամ Ճամբարակի սառնամանիքների նկատմամբ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինտերնետ-գործարարներ Յուրի Միլները, Մարկ Ցուկենբերգը, Սերգեյ Բրինը և իր կինը՝ Էնն Վոժիցկին, հայտարարել են  կենսաբժշկության և կյանքի մասին գիտությունների ոլորտում աշխարհում խոշորագույն՝ «Breakthrough Prize» մրցանակի սահմանման մասին: Առաջին 11 դափնեկիրների անուններն իր հաղորդագրության մեջ նշում է The Guardian պարբերականը, որի պնդմամբ՝ նոր մրցանակի ստեղծման նախաձեռնողը Միլներն է: Նա ՄՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի շրջանավարտ է՝ «տեսական ֆիզիկոսի» որակավորմամբ: Միլները գիտությունից հեռացել է 1990 թ. և այդ ժամանակից զբաղվում է գործարարությամբ՝ ֆինանսների և ԻՏ ոլորտներում: Վերջերս Միլները, Microsoft-ի հիմնադիր Բիլլ Գեյթսի հետ համատեղ,  ներդրում է կատարել Foundation Medicine ընկերությունում, որն զբաղվում է քաղցկեղի ախտորոշմամբ: Նոր սահմանված մրցանակի դափնեկիրներից յուրաքանչյուրը կստանա երեք միլիոն դոլար, ծախսերը ինտերնետ-ձեռներեցները հավասարապես կիսելու են: Այս տարի ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմել է 33 միլիոն դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս տարի Հայաստանից արտահանվել է արդեն 32 հազար տոննա պտուղ-բանջարեղեն, այն դեպքում, երբ ողջ 2012-ին այդ թիվը եղել է 31 հազար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը: «Այս տարվա ծիրանի արտահանումը եղել է Ռուսաստան (26.800 տոննա), Վրաստան (3800 տոննա): Շատ քիչ քանակությամբ արտահանում ունեցել ենք նաև դեպի Նիդերլանդներ, Նորվեգիա ու Զիմբաբվե»,- հավելել է Մակարյանը: Փոխնախարարն անդրադարձավ նաև այն տեղեկություններին, թե Վրաստանի հետ սահմանակետում ծիրան արտահանելու համար գումար է պահանջվում. «Նման բան չկա: Վրաստան արտահանվում է ծիրան և ոչ- ոք չի խոչընդոտում այդ գործընթացին»: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 412,5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`570 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,35 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 413,7 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 573 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,53 դրամ: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 412 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`569 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,49 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 413,5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 572.70 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,56 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 414.28, ԵՎՐՈ – 570.63, Ռուսական ռուբլի – 11.47:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 15:15-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 476 (29.01.15՝ 476) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 539 (29.01.15՝ 536) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 6.70 (29.01.15՝ 6.80) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 478.5 (29.01.15՝ 478) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 544 (29.01.15՝ 541) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`6.98 (29.01.15՝ 7.07) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 476.5 (29.01.15՝ 475.5) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 538.50 (29.01.15՝ 538) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 6.72 (29.01.15՝ 6.87) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 476.5 (29.01.15՝ 477) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 542 (29.01.15՝ 539) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 6.77 (29.01.15՝ 6.90) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 474.16 (29.01.15՝ 474.05), վաճառքինը՝ 479.05 (29.01.15՝ 478.95),          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 534.74 (29.01.15՝ 531.87), վաճառքինը՝ 547.53 (29.01.15՝ 544.76) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 6.53 (29.01.15՝ 6.70), վաճառքինը՝ 7.21 (29.01.15՝ 7.41) Տատանումը (հունվարի 29) ԱՄՆ դոլար՝ առք +0.19, վաճառք +0.12         Եվրո՝ առք +2.08, վաճառք +1.62 Ռուբլի՝ առք  -0.06, վաճառք  -0.11 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 29.01.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 475.56 (27.01.15՝ 474.48), ԵՎՐՈ – 537.95 (27.01.15՝ 536.78), Ռուսական ռուբլի – 6.91 (27.01.15՝ 7.01) 7.01
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբեր և հունվար ամիսներին աննախադեպ ցուրտ եղանակով, այնուհետ ջերմաստիճանի կտրուկ տատանումներով, նաև տեղումներով պայմանավորված` մայրաքաղաքի որոշ փողոցներում, որոնք հիմնականում չեն նորոգվել երկար տարիներ, առաջացել են փոսեր: Այս մասին ասվում է Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ, որտեղ նաև ասվում է, որ հաշվի առնելով անվտանգ երթևեկի ապահովման առաջնահերթությունը` Երևանի քաղաքապետարանի կողմից խնդիր է դրվել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև` հնարավորին կարճ ժամկետում իրականացնել ժամանակավոր փոսալցման աշխատանքներ: Հարկ է նկատել, որ տվյալ ընկերություններն աշխատանքներն իրականացնում են բացառապես իրենց սեփական միջոցների հաշվին: Մեր կողմից նշենք, որ եթե փողոցները չեն նորոգվել երկար տարիներ, ապա ինչպե՞ս է քաղաքապետարանը խնդիր դրել մայրաքաղաքում ասֆալտապատման աշխատանքներ կատարած ընկերությունների առջև ասֆալպտապատման աշխատանքներ կատարել սեփական միջոցներով: Մի՞թե այդ ընկերությունները պատասխանատվություն են կրում երկար տարիներ առաջ արված ասֆալտապատման համար: Պետք է նշենք, որ այս հաղորդագրությունը նման է քաղաքապետարանի այն հայտարարություններին, որոնք արվում են միայն նրա համար, որ քողարկեն քաղաքապետարանի անգործությունը: Նշենք, որ մեր խմբագրության աշխատակիցները Երևանի բնակիչներ են, ամեն օր տեղաշարժվում են մայրաքաղաքով, բայց բոլորը տեսնում են միայն փոսերը, իսկ ասֆալտապատման աշխատանքները՝ ոչ: Որպեսզի հեշտացնենք քաղաքապետարանի գործը, նշենք մի քանի փողոցներ, որոնք շտապ ասֆալտապատման կարիք ունեն. Օրբելի փողոց, Կիևյան փողոց, Վարդանանց փողոց, Մամիկոնյանց փողոց, Ադոնցի փողոց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի հունվար-հունիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 3,2 տոկոսով` մինչև 3 735.4 մլն կՎտ/ժ, ասվում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հաղորդագրությունում: Հաշվետու ժամանակահատվախում ՋԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացրել են 0,8%-ով, մինչև 1 312.4 մլն կՎտ/ժ: Միևնույն ժամանակ ՀԷԿ-երն էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել են 7,8%-ով, մինչև 1 071.3 մլն կվտ/ժ: Հայկական ԱԷԿ էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատել է 3,2%-ով, մինչև 1 349.4 մլն կվտ/ժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 103 հազար գեգաջոուլ ջերմային էներգիա (49,9% աճ): Մյուս աղբյուրներն արտադրել են 2,3 մլն կվտ/ժ էլեկտրաէներգիա: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վաղը՝ սեպտեմբերի 28-ին, ՀՀ կառավարությունը արտահերթ նիստ է գումարելու, որտեղ քննարկվելու է 2014 թ. ՀՀ պետական բյուջեի նախագիծը: Ինչպես գրում է «ՀԺ»-ն, այս տարի պետբյուջեից նախագծի հետ հարկային օրենսդրությունում փոփոխություններ կատարելու փաթեթ ՊԵԿ-ը չի ներկայացնելու: Նշենք, որ սովորաբար պետական բյուջեի նախագծի հետ զուգահեռ՝ ներկայացվում է հարկային և մաքսային օրենսդրություններում փոփոխությունների փաթեթ, որի իմաստն այն է, որ հնարավոր լինի նախատեսված բյուջեն հավաքագրել: Ըստ որոշ դիտարկումների՝ այս տարի նման փաթեթ չներկայացնելը կարող է պայմանավորված լինել Հայաստանը ՄՄ կազմում ընդգրկելու որոշմամբ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  Խորհրդարանն այսօր կայացած արտահերթ նիստում վավերացնել է  Գերմանիայի հետ «Ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Լիանա Հունանյանի խոսքերով, համաձայնագիրն ստորագրվել է 2013 թվականի նոյեմբերի 5-ին, Երևանում: Նախատեսվում է, որ արտոնյալ վարկերն ու դրամաշնորհները ՀՀ կառավարությունը կներգրավի գերմանական KfW բանկի միջոցով, մի շարք ծրագրերի իրականացման նպատակով: Նախատեսվում է 75 մլն. եվրո հատկացնել Հայաստանի և Վրաստանի միջև բարձրավոլտ էլեկտրահաղորդակցության գծերի շինարարությանը: Դրանով Հայաստանը հնարավորություն կստանա Վրաստանի էներգահամակարգի միջոցով այլ պետություններին վաճառել, ինչպես նաև գնել էլեկտրաէներգիա: 18.5 մլն.եվրոն կհատկացվի Ախուրյան գետի ջրային ռեսուրսների ինտեգրացիոն կառավարման առաջին փուլին: Նախատեսվում է ջրամբարի և պոմպակայանի արդիականացում, ինչը կբերի սպառվող էլեկտրաէներգիայի ծավալների կրճատմանը: Ըստ համաձայնագրի, նմախատեսվում է 15 մլն.եվրո հատկացնել հայ-վրացական «Առաջնահերթ ոլորտների կայուն տնտեսական զարգացում» հիմնադրամին: Նույն ծրագրի շրջանակներում կհատկացվի 750 հազ,եվրոյի դրամաշնորհ, նախատեսված ծրագրերի օժանդակ միջոցառումների նպատակով: Գերմանիայի կառավարությունը Հայաստանին կտրամադրի նաև 2 մլն.եվրո գումարի դրամաշնորհ, վերականգնվող էներգետիկայի ծրագրի երրորդ փուլի իրականացման հետ կապված նախնական միջոցառումներին: Վերջապես, հայկական կողմը կստանա նաև 1.5 մլն.եվրո գոմարի դրամաշնորհ, համայնքային ենթակառուցվբածքների զարգացման ծրագրի 2-րդ փուլի շրջանակներում նախատեսվող միջոցառումների իրականացման համար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի արտաքին առևտրի շրջանառության բացասական սալդոն 2013 թվականին կազմել է 1.2 տրլն.դրամ ($ 2.997 մլրդ ), իսկ միայն դեկտեմբերին 142.5 մլրդ դրամ ($ 351.7 մլն): ՀՀ արտաքին առևտրի շրջանառությունը 2013 թվականի հունվար - դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5,6%, կազմելով 2.4 տրլն.դրամ ($ 5.9 մլրդ): Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, արտաքին առևտրի շրջանառության կառուցվածքում արտահանման ծավալը հունվար - դեկտեմբերին կազմել է 606 մլրդ դրամ ($ 1.480 մլրդ ), տարեկան աճ`7,2%: Ներմուծման ծավալը հունվար – դեկտեմբերին կազմել է 1.832 տրլն. դրամ ($ 4,5 մլրդ ), տարեկան աճը`5.1 %: Միայն  դեկտեմբերին արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 4.7 %, ներմուծման` 6.5% աճի շնորհիվ, իսկ արտահանման ծավալն ընկել է 1.5 %: Համեմատության համար նշենք, որ 2012 թվականին Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը կազմել էր 2.3 տրլն.դրամ ($ 5.7 մլրդ), տարեկան աճ`3.9%, իսկ միայն դեկտեմբերին`6,9%: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը դեկտեմբերին աճել է 7.7%, իսկ հունվար – դեկտեմբերին` 7 %, մինչև 574.3 մլրդ դրամ ($ 1,4 մլրդ ), միևնույն ժամանակ, ներմուծման ծավալն ավելացել է դեկտեմբերին` 6.7 %, իսկ հունվար – դեկտեմբերին` 2.9%, մինչև 1.72 տրլն.դրամ ($ 4,3 մլրդ): ՀՀ դրամի միջին հաշվարկային փոխարժեքը 2013 թվականի հունվար – դեկտեմբեր ամիսներին կազմել է 409.63 դրամ/1 դոլար, իսկ միայն դեկտեմբերին`405.32 դրամ / $ 1: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո gործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն gինը 1 դոլարի դիմաց կազմել է 405.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`544 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12.33 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406.00 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 547 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12.40 դրամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային ժողովը շարունակում է քննարկել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2015թ. գործունեության ծրագիրը, որի հիմնական զեկուցողն է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Վահրամ Մկրտչյանին հետաքրքրում էր՝ առաջիկայում սպասվո՞ւմ է էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում, թե՞ ոչ՝ հիշեցնելով Երվանդ Զախարյանի խոսքերը, թե էներգետիկա արտադրող ընկերությունները բավական ծանր վիճակում են գտնվում: Ռոբերտ Նազարյանի խոսքով` էլեկտրաէներգիայի սակագինը կախվածության մեջ է նաև դրամի տատանումից և մի շարք այլ գործոններից, ինչպես նաև՝ գազի սակագնից. «Մասնավորապես՝ լուրջ դերակատարում ունի նաև դոլար-դրամ փոխարժեքի տատանումը, դրանով պայմանավորված՝ մենք սպասում ենք բանակցությունների ավարտին: Հայկական կողմը ռուսական կողմի հետ բանակցություններ է վարում, որպեսզի գազի գինը չփոխվի՝ դոլար-դրամ գներով պայմանավորված: Ես բանակցությունների արդյունքների մասին որևէ բան չեմ կարող ասել, ընդամենը կարող եմ ասել, որ նման բանակցություններ գնում են, որից հետո  էլեկտրաէներգիա արտադրող ընկերությունները և այդ գործընթացին մասնակցող ընկերությունները կկարողանան գնահատել և ներկայացնել համապատասխան հայտեր կամ չներկայացնել: Այս պահին դեռևս անորոշ է վիճակը»,-Նազարյանի խոսքերն է մեջբերում zham.am-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի տնտեսության աճը 2015 թվականին կարող է կազմել 3.3 տոկոս: Այս մասին այսօր կայացած ասուլիսում հայտարարել է Հայաստանում Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը։ «Մեր կարծիքով, հաջորդ տարի իշխանությունների վարած համապատասխան քաղաքականության պայմաններում, Հայաստանի տնտեսությունը համաշխարհային զարգացման ֆոնին 3.3–տոկոսանոց աճի հնարավորություն կունենա»,– Սանչեսի խոսքերն է մեջբերում ԱՌԿԱ գործակալությունը։ Խոսելով ընթացիկ կանխատեսման մասին` Սանչեսն ասել է, որ արտաքին շուկաներում կատարվող գործընթացներն իրենց ազդեցությունը կունենան նաև Հայաստանի վրա։ «ԱՄՀ–ն իր նախնական սցենարի համաձայն, կարծում է, որ Հայաստանը 2014 թվականը կավարտի տնտեսության 2.6 տոկոսանոց աճով։ Այդ ցուցանիշը շատ ցածր է Հայաստանի ներուժից»,– ասել է նա։ ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ պրագմատիկ տեսանկյունից պետք է կենտրոնանալ հաջորդ տարվա վրա և պարզաբանել է, որ Հայաստանի տնտեսական աճի ցուցանիշի վրա ազդում է, այդ թվում, ռուսական շուկաների վիճակը։ «Ռուսաստանում, որի տնտեսությունը տարածաշրջանի խոշորագույններից մեկն է, ԱՄՀ–ն 2015 թվականին կանխատեսում է 0.5–տոկոսանոց ՀՆԱ աճ, սակայն չի բացառվում, որ տվյալ ցուցանիշը կհստակեցվի դեպի նվազում։ Ռուսական իշխանությունները հնչեցրել են նաև 0.8–տոկոսանոց տնտեսական անկման հավանականությունը»,– ասել է նա։ Այդ համատեքստում, Սանչեսի խոսքով, կարևոր են Հայաստանի տնտեսության վրա ազդող երկու գործոններ` մասնավոր տրանսֆերտները Ռուսաստանից և արտահանումը։ «Հաջորդ տարի բավականին բարդ իրավիճակ է լինելու, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը ոչ այդքան լավ վիճակում է, ինչը կարող է արտացոլվել դրամական փոխանցումների և արտահանման ծավալների վրա։ Տրանսֆերտները շարունակում են աճել, սակայն ավելի դանդաղ տեմպերով, քան նախկինում, բացի այդ, միջազգային պահանջարկի թուլացման ֆոնին արտահանման ծավալների որոշակի կրճատում է դիտվում»,– պարզաբանել է նա։ Նշենք սակայն, որ ԱՄՀ ներկայացուցիչը մոտավորապես նույն կանխատեսումներն էր անում նաև 2008-2009 թթ., երբ Հայաստանի տնտեսությունը կտրուկ անկում արձանագրեց, արտաքին պահուստները զգալիորեն պակասեցին, իսկ աղքատությունը աճեց 1.5 անգամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 9-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը մեկնել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ՝ մասնակցելու Վաշինգտոնում կայանալիք Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի  2013 թվականի տարեկան համաժողովի աշխատանքներին: Հայկական պատվիրակության կազմում են էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը և Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը: Ֆինանսների նախարարը, ով հանդիսանում է Արժույթի միջազգային հիմնադրամում Հայաստանի Հանրապետության կառավարիչը, Վաշինգտոնում նաև մի շարք հանդիպումներ կունենա հիմնադրամի փոխնախագահի, ԱՄՀ-ի գործադիր տնօրենի, Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրենի և այլ պաշտոնյաների ու պատվիրակությունների հետ: Նախարարը Վաշինգտոնում կմասնակցի նաև Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների կառավարությունների ղեկավարների ու ֆինանսների նախարարների հանդիպմանը: Այս մասին հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային բանկը հուլիսի սկզբին մամլո հաղորդագրություն էր հրապարակել, որում նշվում էր մի քանի երկրների դիրքի փոփոխությունը՝ մեկ շնչին բաժին ընկնող ազգային համախառն եկամուտի ցուցանիշի հիման վրա: Այդ վարկանիշի համաձայն՝ Մյանման, Տաջիկստանը, Բանգլադեշն ու Քենիան աշխարհի ամենաաղքատ երկրների շարքից տեղափոխվել են «եկամուտի միջին մակարդակից ցածր» երկրների խումբ, այսինքն՝ միացել են այն երկրներին, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող ազգային համախառն եկամուտը գտնվում է 1046 և 4125 դոլարների միջակայքում: Համաշխարհային բանկի  գնահատականով՝ այդ խմբում են, բացի այնտեղ ընդգրկվող Տաջիկստանից՝ նախկին ԽՍՀՄ-ի երկրներից՝ Հայաստանը, Վրաստանը, Ղրղզստանը, Մոլդովան, Ուկրաինան և Ուզբեկստանը: Հարավարևելյան Ասիայի երկրներից աներկբա հաջողություն է գրանցել Վիետնամը, որը 25 տարում թռիչք է կատարել՝ 1990 թ. բնակչության մեկ շնչին ընկնող 130 դոլար ցուցանիշից մինչև  1890 դոլար՝ 2015-ին: 31 երկրներ, այդ թվում՝ Կամբոջան և Նեպալը, շարունակում են մնալ աշխարհի ամենաաղքատ երկրների ցուցակում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2016 թվականին ՀԱԷԿ աշխատանքի նախատեսվող դադարեցումը`կայանի շահագործման ժամկետների երկարացման համար վերանորոգման աշխատանքների հետ կապված, «ամենալուրջ կերպով կազդի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սակագնային քաղաքականության վրա»: Այդ մասին այսօր Ազգային ժողովի ամբիոնից հայտարարել է ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը: Նրա խոսքով, ԱԷԿ աշխատանքի դադարեցման դեպքում հանրապետության էլեկտրացանցերն ստիպված կլինեն ավելի թանկ էլեկտրաէներգիա գնել ջերմաէլեկտրակայաններից: Միաժամանակ Նազարյանը դժվարացել է նշել սակագնի չափն ատոմային էլեկտրակայանի աշխատանքի դադարեցման դեպքում: Հիշեցնենք, որ փետրվարի 17-ին էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը հայտարարել էր, թե առաջիկայում «ՀԱԷԿ»-ի և «Ռուսատոմ Սերվիս»-ի միջև կստորագրվի շրջանակային պայմանագիր՝ երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքները իրականացնելու նպատակով: Նա ասել է, թե փետրվարի 5-ին Մոսկվայում ստորագրվել է «ՀՀ տարածքում ատոմային էլեկտրակայանի շահագործման ժամկետի երկարաձգման աշխատանքների ֆինանսավորման համար Հայաստանի կառավարությանը արտահանման վարկ տրամադրելու մասին» համաձայնագիրը, որի համաձայն ռուսական կողմը կտրամադրի 270 մլն ԱՄՆ դոլար արտոնյալ վարկ ու 30 մլն ԱՄՆ դոլար դրամանաշնորհ: Այդ միջոցները պետք է ուղղվեն ՀԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի բնակիչները շարունակում են հաղթահարել նախօրեին տեղացած առատ ձյան հետևանքները: Չնայած այն բանին, որ քաղաքապետարանը շարունակում է իրազեկել ձյան հեռացման աշխատանքների մասին` Երևանի շատ փողոցներ շարունակում են դժվարանցանելի մնալ հետիոտնի համար: Սառույցը, հալած ձյունը և ջրափոսերն իսկական գլխացավանք են դարձել նրանց համար, ովքեր համարձակվել են փողոց դուրս գալ: Չմաքրված փողոցներ կարելի է հանդիպել նույնիսկ կենտրոնական Աբովյան, Խանջյան, Թումանյան և Իսահակյան փողոցներում: Իսկ քաղաքի ծայրամասերի մասին խոսելն պարզապես ավելորդ է: Հերոսական ջանքեր են հարկավոր ավտոբուս նստելու համար. ավտոկանգառներն իսկական լճերի են վերածվել: Մինչդեռ Հիդրոմետ ծառայության կանխատեսումների համաձայն, ապրիլի 1-ի գիշերն սպասվում է ջերմաստիճանի նվազում: Դա նշանակում է, որ թաց մայթերը սահադաշտի են վերածվելու: Տպավորություն է ստեղծվում, որ Երևանի քաղաքապետարանը հույսը դրել է ապրիլի 2-ից ջերմաստիճանի աստիճանական բարձրացման վրա ու որոշել էներգիա չվատնել մայթերի մաքրման վրա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Խոշոր եղջերավոր անասունների ստուգման արդյունքում Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղում հայտնաբերվել է բրուցելյոզով վարակված ևս 9 կենդանի: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Արմինե Սուքիասյանը, ըստ սահմանված կարգի` արդեն տրվել է դրանք սանիտարական սպանդի ենթարկելու հանձնարարական: Արմինե Սուքիասյանի հաղորդմամբ` ստուգումներն սկսվել են Կոտայքի մարզից, քանի որ նախորդ տարեվերջին համայնքում նորից բրուցելյոզով հիվանդ կենդանիներ էին հայտնաբերվել: «Ցանկանում էինք ճշտել` արդյոք խնդիրը նորից առկա է, թե ոչ: Մյուս համայնքներում նույնպես անցկացվում են ստուգումներ, այս պահի դրությամբ հիվանդ անասունների հայտնաբերման դեպք չկա»,-հավաստիացրել է Արմինե Սուքիասյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ առողջապահության նախարարությունից iLur.am-ին տեղեկացնում են, որ նախարար Դերենիկ Դումանյանի հրամանով՝ դեղերի իրացման նվազագույն և առավելագույն գներ չեն սահմանվել: Նախարարի հրամանով սահմանվել են հիվանդանոցային օղակում վճարովի ծառայությունների նվազագույն և առավելագույն կողմնորոշիչ գներ` հիմնած տվյալ ծառայությունների ինքնարժեքի հաշվարկի վրա: Միևնույն ժամանակ, բնակչության համար դեղերի մատչելիության խնդիրը լուծելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարը հանձնարարականներ է տվել ուսումնասիրել դեղերի գների կարգավորման եվրոպական փորձը, որի հիման վրա դեղերի գների պետական կարգավորման մեխանիզմների վերաբերյալ համապատասխան դրույթներ պետք է ներառվեն «Դեղերի մասին» ՀՀ օրենքի նախագծում: Նախարարի հանձնարարությամբ ուսումնասիրվում է նաև ախտորոշիչ լաբորատորիաների գործունեությունը` դրանցում միօրինակացված չափորոշիչների ապահովման նպատակով։ Օրերս էլեկտրոնային լրատվամիջոցներում տեղ էին գտել հրապարակումներ, որոնց համաձայն՝ ՀՀ առողջապահության նախարարի հրամանով սահմանվել են Հայաստանում վաճառվող դեղերի և դեղանյութերի նվազագույն և առավելագույն գներ։Դեղերի թանկացման հարցին iLur.am-ը մի քանի անգամ անդրադարձել է: ՏՄՄՊՀ-ից մեզ հայտնել էին, որ արձանագրել են դեղորայքի շուկայում գնային փոփոխությունը, և հանձնաժողովն ուսումնասիրություններ է կատարում շուկայում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված գների աճը: Ինչպես ավելի վաղ հայտնել էր iLur.am-ը՝ դեղատներում նկատվել էր շուրջ 30% գների թանկացում: ՏՄՄՊՀ-ից մեզ հայտնել էին, որ հանձնաժողովը ուսումնասիրություններ է կատարում շուկայում՝ պարզելու համար, թե ինչով է պայմանավորված գների աճը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աշխարհում խոշորագույն հանքարդյունաբերող երկու ընկերությունները հայտարարել են շահույթի ծավալների նկատելի նվազման մասին: Ավստրալա-բրիտանական BHP Billiton-ը հայտարարել է, որ ընկերության եկամուտները անցյալ մեկ տարվա ընթացքում նվազել են 15%-ով, շվեյցարական Glencore Xstrata-ն հայտարարում է 10 տոկոս անկման մասին: Ընկերությունները եկամուտների անկումը բացատրում են հումքի նկատմամբ համաշխարհային պահանջարկի նվազմամբ: Չինական տնտեսության զարգացման տեմպերի շարունակվող նվազումն արդեն հանքահումքային ապրանքների, հատկապես՝ երկաթի հանքաքարի գների կտրուկ անկում է առաջացրել, փոխանցում է BBC-ն: 2012-ին  BHP Billiton-ը սառեցրել է ընդհանուր առմամբ 40 միլիարդ դոլար արժողությամբ ծրագրերի իրագործումը՝ փորձելով սանձել ծախսերի աճը անկում ապրող շուկայի պայմաններում: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 4 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.600 մլն.դոլար (633.600 մլն.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 408.50 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով բարձր է նախորդ` հունվարի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 408.50 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 408.65: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 408.50  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 408.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 408.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 408.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 23-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 44.330 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 408.50 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 25-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազ. դոլար ¥82.700 մլն դրամ¤, 413.15 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` մարտի 24-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 0.8 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.3 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 7.550 մլն դոլար ¥3.111 մլրդ դրամ¤, ինչը մոտ 38 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.07 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թ. օգոստոսի 12-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորմանտոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75%: Այս կապակցությամբ ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայության տարածած հաղորդագրության մեջ ասվում է, «2014 թ. հուլիսին արձանագրվել է 0.9% գնանկում՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.4% գնաճի դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը նվազել է՝ կազմելով 0.4%: Խորհուրդը կարծում է, որ 12-ամսյա գնաճն առաջիկա ամիսներին աստիճանաբար կաճի և 2015 թ.առաջին եռամսյակից կկայունանա իր նպատակային ցուցանիշի շրջակայքում: Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում ավելացել են անորոշությունները՝ կապված գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ, այդուհանդերձ արտաքին հատվածից էական գնաճային ճնշումներ չեն ակնկալվում: Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. երկրորդ եռամսյակում պահպանվել է ներքին և արտաքին թույլ պահանջարկը, որը նպաստել է գնաճի ցածր մակարդակի ձևավորմանը: Օգոստոսից էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը և չորրորդ եռամսյակից մի շարք ապրանքատեսակների գծով դրոշմապիտակների ներդրումը որոշ չափով կընդլայնի գնաճային միջավայրը, այնուամենայնիվ, կարճաժամկետ հատվածում 12-ամսյա գնաճը դեռևս կմնա ցածր մակարդակում՝ տարեվերջին գտնվելով նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանին մոտ: Դրամավարկային պայմանների թուլացումը՝ զուգորդվելով 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությամբ,  կհանգեցնի համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը 2015 թ-ի ընթացքում: Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում: Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ օգոստոսի 22-ին հրապարակվելիք Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. երրորդ եռամսյակի ծրագրում)»:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականի հունվար-հոկտեմբերին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն փոխադրել է 2730,0 հազ. տոննա բեռ, ինչը 5,1%-ով պակաս է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:  Արտահանման հաղորդակցությունում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը  2013 թվականի հաշվետու ժամանակահատվածում կազմել է 390,4 հազար տոննա: Ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 1002,4 հազար տոննա բեռ, տեղական հաղորդակցությունում՝  1337,2 հազար տոննա: Միայն հոկտեմբեր ամսվա ընթացքում ՀԿԵ-ի բեռնափոխադրումների ծավալը կազմել է 342,3 հազ. տոննա, ինչը 5,7% գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Հաշվետու շրջանում արտահանվել է 39,0 հազ. տոննա, ինչը 17% պակաս է 2012 թվականի հոկտեմբերի համեմատ: Սակայն աճ է նկատվում ներմուծման և տեղական հաղորդակցությունում՝ հոկտեմբերին ներմուծման հաղորդակցությունում փոխադրվել է 150,5 հազ. տոննա բեռ (աճը՝ 4,1%), իսկ տեղականում՝ 152,8 հազ. տոննա (աճը՝ 15,7%):  «ՀԿԵ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցը ոլորտի համար պատասխանատու ղեկավարներին հանձնարարել է ուսումնասիրել իրավիճակը և մշակել բեռնափոխադրումների աճի ապահովմանն ուղղված միջոցառումների ցանկ: Ինչպես ընդգծել է Վիկտոր Ռեբեցն, անհրաժեշտ է օպերատիվ համագորրծակցել և արդյունավետ երկխոսություն հաստատել բեռնափոխադրողների հետ, բարձրացնել մատուցվող ծառայությունների որակն ու մակարդակը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Մարտոն ֆորեստ գրուպ» բրիտանական ընկերությունը 23-24 մլն.դոլար է ներդրել Հայաստանում հանքային ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրությանը: Արտադրությունը կմեկնարկի 2-4 ամսից, ներդրողին պատկանող «Արարատ Գրուպ» ԲԲԸ-ում: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ընկերության տնօրեն Արմեն Մկրտչյանը: Նրա խոսքով, արտադրությունը նախատեսվում էր սկսել դեռ 2012 թվականին, սակայն, ընկերությունից անկախ մի շարք տեխնիկական պրոբլեմների պատճառով այն հետաձգվեց: (ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի նիստում ընկերության ժամանակավոր ներմուծման մաքսային ռեժիմը որոշվեց երկարաձգել մինչև 2016 թվականի դեկտեմբերը): Մկրտչյանն ասել է, որ նշված միջոցներն ուղղվել են շինություններին վերականգնմանը, ինչպես նաև սարքավորումներին և նյութերին, մասնավորապես, տարաներին, պիտակներին ու խցաներին: Գործարանի շշալցման տեխնիկական հզորությունը կազմում է ժամում 30 հազ.շիշ: Սակայն, տնօրենը դժվարացել է պատասխանել, թե ինչ ծավալների արտադրություն կապահովի, նշելով միայն, որ դա կախված կլինի պահանջարկից: Նա հավելել է, որ արտադրանքի մոտ 70%-ը նախատեսվում է արտահանել դեպի Եվրոպա և ԱՊՀ երկրներ: «ՄՄ-ին Հայաստանի միանալը կարող է ճշգրտումներ մտցնել մեր առաջիկա պլաներում: ՀՆարավոր է, որ մաքսային ձևակերպումների թեթևացրած ռեժիմը թույլ տա ավելի շատ վաճառել ՄՄ երկրներում, քան Եվրոպայում»,-ասել է Մկրտչյանը: Նա նշել է, որ ներդրումային ծրագիրն արժե 27 մլն.դոլար, բայց չի բացառվում, որ առաջին փուլում արտադրանքի հաջող իրացումից հետո այն դառնա 50 մլն.դոլար: «Հնարավոր է, որ ներդրումներն աճեն մինչև 50 մլն.դոլար: Ներկայումս բանակցություններն են ընթանում` Մեծ Բրիտանիայից նոր ներդրող ներգրավելու ուղղությամբ»,-ասել է տնօրենը: Նրա խոսքով, այսօր գործարանն ունի 70 աշխատող: Հաջող գործարկման դեպքում մինչև տարեվերջ աշխատողների թիվը կարող է հասնել 350-ի: Նշենք, որ «Արարատ Գրուպ» ԲԲԸ ստեղծվել է 2006 թվականին: 2007 թվականի օգոստոսից ընկերության միակ բաժնետերն է «Մարտոն ֆորեստ գրուպ» բրիտանական ընկերությունը: Գործարանը կառուցված է Արտաշատ քաղաքում: Ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 94.623 մլն.դրամ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հաշվի առնելով էներգետիկայի մասին օրենքի փոփոխություններն այս տարվա հունիսի 19-ից՝ Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պարզեցրել է էներգիա արտադրող ձեռնարկությունների լիցենզավորման կարգը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել է ՀԾԿՀ սակագնային քաղաքականության վարչության ղեկավար Գարեգին Բաղրամյանը, նախկինում տրամադրվում էր 2 լիցենզիա`  էներգիա արտադրող օբյեկտի շինարարության և էներգիայի արտադրության համար: Ըստ օրենքի փոփոխությունների, ինչպես նաև Հանձնաժողովի որոշման՝ այսուհետ այդ ձեռնարկությունները կստանան միայն մեկ լիցենզիա` էներգիայի արտադրության համար: Որոշումը վերաբերում է բոլոր էներգիա արտադրող ձեռնարկություններին, այդ թվում` ՀԷԿ-երին, ՋԷԿ-երին, ՀԱԷԿ-ին և այլն: Բաղրամյանը նշել է, որ լիցենզավորման ընթացակարգի պարզեցմանը զուգահեռ՝ էապես կրճատվել են նաև վերականգնվող էներգետիկայի լիցենզավորման ժամկետները` 60 օրից մինչև 25 օր: Իսկ մնացածների համար լիցենզիայի տրամադրման ժամկետը մնացել է անփոփոխ՝ կազմելով 80 օր:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 570 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11,55 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415.50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 573.50 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,61 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 414 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`571.50  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,55 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 414.25 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 572 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,56 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 414.06, ԵՎՐՈ – 572.19, Ռուսական ռուբլի – 11.64:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հեղինակավոր Forbes ամսագիրը կազմել է այն երկրների ցանկը, որոնց տնտեսությունները վատթարագույն վիճակում են: Առաջին տեղում Մադագասկարն է, որտեղ բնակչության 77 %-ը գտնվում է աղքատության գծից այն կողմ: Նման իրավիճակի են հանգեցրել պետական կառավարման մեջ թույլ տրված սխալները, համատարած կոռուպցիան, նշում է պարբերականը՝ վերլուծելով  վերջին տարիներին տարբեր երկրների մակրոտնտեսական ցուցանիշները և մինչև 2012 թ. զարգացման կանխատեսումները: Ցուցակում երկրորդ տեղն զբաղեցնում է Հայաստանը, որի ՀՆԱ-ն ճգնաժամային 2009 թ. կրճատվել է 15 %-ով: Բնակչությունը տուժում է բարձր ինֆլյացիայից (7 %), ընդ որում՝ բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն 3 հազար դոլարից պակաս է, ինչը, ինչպես նշում է Forbes-ը, հարևան Թուրքիայի նույնատիպ ցուցանիշի մեկ երրորդից էլ քիչ է: Երրորդ տեղում Գվինեան է հայտնվել՝ մի երկիր, որին է պատկանում մոլորակի ալյումինի պաշարների կեսը: 2008 թ. երկրում հերթական անգամ ռազմական հեղաշրջում տեղի ունեցավ, ինչը դանդաղեցրեց տնտեսական աճը և իջեցրեց տնտեսական՝ առանց այդ էլ ցածր ցուցանիշները: Ցուցակի չորրորդ տեղում Ուկրաինան է: Forbes-ը ընդգծել է, որ բնական պաշարներով և բարեբեր հողով հարուստ այդ երկիրը կարող էր իր տնտեսական ցուցանիշներով լինել Եվրոպայի առաջատարը, սակայն իրականում բնակչության մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ով չի հասնում նույնիսկ Սերբիային և Բուլղարիային: Ուկրաինայում տարեկան արժեզրկումը կազմում է մոտավորապես 10 %,  2009 թ. ՀՆԱ-ն  կրճատվել է 15 %-ով: Պարբերականը հիշեցնում է, որ ԱՄՆ պետքարտուղարության տվյալներով՝ Ուկրաիանան չի զարգանում կոռուպցիայի, վատ կառավարման և թույլ դատական համակարգի պատճառով, ինչը չի ապահովում օրենքների կիրառումը:  Հինգերորդ տեղում Յամայկան է, որը խիստ տուժել է գլոբալ տնտեսական ճգնաժամից: Զբոսաշրջիկների հոսքը կրճատվել է, սակայն աղքատության մակարդակն աստիճանաբար նվազում է: Այնուհետև Forbes-ի ցուցակում գալիս են Վենեսուելան, Ղրղըզստանը, Սվազիլենդը, Նիկարագուան, Իրանը, փոխանցում է correspondent.net-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իմ կարծիքով՝ իրավիճակը բյուջեի շուրջ բավականին բարդ է կառավարության համար: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Բանն այն է, որ առաջին անգամ խորհրդարանական մարդիկ պահանջեցին բյուջեի ամբողջական քննարկում՝ ոչ միայն ծախսերի, այլև եկամուտների: Պարզվում է՝ ավելի քան  մեկ տասնամյակ է՝ բյուջեի եկամուտները երբեք չեն քննարկվել: Եթե չգիտես եկամուտները, ապա ի՞նչ ես քննարկում: Ոչ միայն կառավարությունը, այլև Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովը տոն էր տալիս այս արատավոր պրակտիկային»,- ասաց Բագրատյանը՝ հավելելով, որ այս պահի դրությամբ կառավարությունը և ԱԺ իշխող մեծամասնությունը փաստի առջև են կանգնած: Բագրատյանը մանրամասնեց, որ բյուջեի նախագծում գրված է, թե ՀՆԱ-ն կլինի 4 տրիլիոն 567 միլիարդ դրամ, այսինքն՝ պետության եկամուտները, գումարած մարդկանց եկամուտները, գումարած բիզնեսմենների շահույթների գումարը՝ պիտի նույն թիվը տա: «Հիմա չեն կարողանում բերել, գումարել, էդ թվերը տալ: Սա հիմք է տալիս ենթադրելու, որ ամենաքիչը 300 միլիարդ ուղղակի չկա հարկերի գծով: Նաև կա անուղղակի հարկերի դերը, սա էլ նայում ենք՝ արտահանում-ներմուծումն ինչքան է, և ներմուծման նկատմամբ կիրառում ենք ավելացված արժեքը, գումարում ենք այն ավելացված արժեքի հարկը, որը գոյանում է երկրի ներսում: Այստեղ էլ գոյություն ունի պրոբլեմ 80-ից 100 միլիարդ դրամի չափով: Այսինքն, ավելի քան 1 միլիարդ դոլար չկա: Առաջարկվել է ՀՀԿ մեծամասնությանը գտնել այդ մեկ միլիարդը: Ո՞վ է գողացել այդ 1 միլիարդը»,- նշեց պատգամավորը՝ ընդգծելով, որ ընդդիմության բարձրացրած սոցիալական խնդիրների լուծման համար անհրաժեշտ է 75-80 միլիարդ դրամ՝ 150 միլիոն դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Այս պահին թանկացումներ չկան, աշխատում ենք, որ դա լինի մինիմալ ու ի օգուտ ժողովրդի»,- այսօր լրագրողների հետ զրույցում խոսելով տրանսպորտի թանկացումների մասին՝ ասել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ով նշել է, թե չի ուզում առանց հիմքերի օդի մեջ խոսել և խորհուրդ տվեց մի քիչ էլ համբերել։ Այս մասին գրում tert.am-ը: «Չեք մնա առանց տրանսպորտի, իհարկե: Ես, ի տարբերություն այն մարդկանց, ովքեր առանց կոնկրետ փաստերի են խոսում, չեմ ուզում օդի մեջ խոսել: Հանձնաժողովը մի քանի օրից կվերջացնի աշխատանքներն, ու կներկայացնենք փաստերով»,- ասել է նա: Նախարարի խոսքով՝ իրենք ամեն ինչ անում են, որ ոչ միայն թանկացումը շատ չլինի, այլև այն համաչափ լինի՝ մի բնակավայրում շատ չլինի, մյուսում՝ քիչ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դիմել է կառավարությանը մենաշնորհների վերաբերյալ հարցապնդումով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար, ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը՝ մանրամասնելով, որ համաձայն կանոնակարգի մասին օրենքի՝ ամեն խմբակցություն նստաշրջանի ժամանակ մեկ անգամ իրավունք ունի հարցապնդում կատարել կառավարությանը: «Դա գրավոր փաստաթուղթ է, որը ուղարկվում է կառավարությանը, և նա պարտավոր է քսանօրյա ժամկետում պատասխանել այդ գրավոր հարցապնդմանը: Խմբակցությունը եթե անբավարար է համարում այդ պատասխանը, կարող է դա հնչեցնել ԱԺ նիստում և քվեարկության դնել ԱԺ որոշման նախագիծ»,- ասաց Զուրաբյանը: Զուրաբյանի խոսքով՝ իրենք համարում են, որ տնտեսական զարգացմանը խոչընդոտում է մենաշնորհային համակարգը, որն այսօր ձևավորվել է, և որը հովանավորվում է բարձրագույն իշխանության կողմից: «Կոնկրետ հարցեր ենք դրել կառավարության առջև ու մշակել ենք հակամենաշնորհային անհապաղ, անհետաձգելի միջոցառումների փաթեթ: Մենք մենաշնորհների վերացման հետ կապված փաթեթը վաղը դնելու ենք քվեարկության, վաղը մենք կպարզենք, թե որ ուժերն են շահագրգռված մենաշնորհների պահպանմամբ, և որ ուժերն են իրականում աջակցում բոլոր ջանքերին, որոնք ուղղված են մենաշնորհների վերացմանը»,- հայտարարեց Զուրաբյանը: Զուրաբյանն ընդգծեց, որ մենաշնորհների դեմ պայքարելու են սկզբունքորեն՝ անկախ նրանից, թե ով ինչ մենաշնորհներ ունի: Նա նշեց, որ իրենց հարցապնդման մեջ կենտրոնացել են սպառման ապրանքների շուկայում տիրող մենաշնորհների վրա՝ բենզին, շաքար, ալյուր, դեղորայք և այլն: «Ամենամեծ արատը, որը քաղաքական և տնտեսական համակարգում այսօր կա Հայաստանում, այն է, որ ՀՀ իշխանությունները դուրս են մղել ձեռնարկատիրական խավին Հայաստանից՝ սպանելով մրցակցությունը: Այդ խավը տեղափոխվելէ արտասահման, զվաղված է բիզնեսով ու տրանսֆերների միջոցով գումարներ է ուղարկում Հայաստան, ինչի միջոցով ձևավորվում է գնողունակությունը, որի վրա պարազիտիզմով են զբաղվում ներկրող օլիգարխները, որոնք ունեն ՀՀ իշխանությունների կատարյալ հովանավորումը»,- հայտարարեց Զուրաբյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանի խոսքով, «Որոտան» ՀԷԿ-երի համալիրի վաճառքից առաջացած գումարների հաշվին հոսանքի սակագնի բարձրացումը փոխհատուցելու՝ կառավարության որոշումը դասական սուբսիդավորում է եւ խաբեություն: Օրերս վարչապետ Հովիկ Աբրահամյանը  հայտարարեց, որ օգոստոսի 1-ից ուժի մեջ մտած՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 6,93 դրամով փոխհատուցվելու է «Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր» ընկերության վաճառքից ստացված միջոցներից: Միեւնույն ժամանակ, նա նշել էր, որ դա «պետբյուջեի միջոցներ չեն»: Ավելի վաղ՝ հունիսի 27-ին, Սերժ Սարգսյանը  հայտարարել էր, որ մինչեւ «ՀԷՑ»-ում միջազգային աուդիտի ավարտը թանկացումն իր վրա կվերցնի պետությունը՝ անվտանգության միջոցների հաշվին: Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը տարակուսում է, երբ իշխանությունները փորձում են ներկայացնել, թե իբր փոխհատուցումն արվում է արտաբյուջետային միջոցների հաշվին: «Պարզվում է, որ Որոտանի վաճառքից ստացված գումարը պետական բյուջե չէ: Եթե այդպես է՝ ինչպե՞ս է կառավարությունը տնօրինում այդ միջոցները: Եթե դրանք պետական միջոցներ չեն, թող սեփականատերն ինքը որոշի՝ ինչպես է տնօրինելու [վաճառքից առաջացած] 180 մլն դոլարը՝ բարձրացնի իր աշխատողների աշխատավարձերը, տներ, մեքենաներ գնի նրանց համար: Բայց էդպես չէ՝ դա պետական բյուջեի եկամուտներ են: Հիմա ստացվում է, որ բոլորս վճարում ենք սակագնի բարձրացման համար ոչ թե մեր գրպաններից, այլ պետական բյուջեից՝ ոչ մի տարբերություն չկա», - iLur.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նրա խոսքով, սա դասական սուբսիդիա է, երբ պետությունը հանրային ծառայություն իրականացնող կազմակերպությանը, տվյալ դեպքում՝ «ՀԷՑ»-ին վճարում է բաժանորդների փոխարեն: Եվ «ՀԷՑ»-ի համար այս տարբերակն ավելի ձեռնտու է՝ նա այլեւս չի չաչարվի, հավաքի այդ գումարը, պետությունն ամեն ամիս կտա նրան պահանջվող գումարը: Ըստ Խաչատրյանի, սա փորձված սխեմա է, որը իշխանությունները բազմիցս կիրառել են 2000-ականներին: Նա հիշեցրեց «Գույք՝ պարտքի դիմաց» ծրագիրը, «Հայռուսգազարդի» հայկական բաժնեմասի հերթական վաճառքի գործարքը, երբ ռուսական կողմը գումարի փոխարեն անվճար գազ տվեց, իսկ ՀՀ իշխանություններն այդ անվճար գազը նվիրեցին խոշոր սպառողներին (Հրազդանի եւ Արարատի ցեմենտի գործարաններին եւ այլ կազմակերպություններին), իսկ այդ դոտացիաները բաժանում էր այն ժամանակվա պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը:   «Համաշխարհային բանկն այն ժամանակ խստորեն քննադտում էր այդ մոտեցումը: Հետաքրքիր է, թե հիմա ինչ են մտածում Հայաստանի դոնոր կազմակերպությունները», - նշեց տնտեսագետը: Վահագն Խաչատրյանի խոսքով, «Որոտանի» վաճառքի ընթացքում տեղ գտած անօրինություններն իրենց հետեւից նոր0 ապօրինություններ ծնեցին: «Դա («Որոտան հիդրոէլեկտրակայանների համալիր»-ը) պետական սեփականություն էր, որը պետք  է սեփականաշնորհվեր «մասնավորեցման մասին» օրենքի համաձայն, ինչի մասին խոսում էր ընդդիմությունը: Այդ օրենքը նախատեսում է, որ սեփականաշնորհումից առաջացած գումարները պետք է հատուկ նպատակով ծախսվեն: Քանի որ սեփականաշնորհման ժամանակ օրենքի խախտում է տեղի ունեցել, դրան հետեւած գործողությունները նման անօրինական ընթացք են ստանում», - նշեց նա: Խաչատրյանի խոսքով, ըստ էության, Բաղրամյանի ցույցերը շատ ավելի վատ ազդեցություն ունեցան  տնտեսական առումով, քան եթե սակագինը բարձրանար սպառողների համար: «Այն առումով, որ տնտեսական հարաբերությունները կրկին անգամ խաթարվեցին: Հիմա որեւիցե մեկը շահագրգռված չի լինելու խնայել էլեկտրաէներգիան, տեխնոլոգիաներ կիրառել, որովհետեւ սակագինը սպառողների համար ուղղակիորեն չի բարձրացել: Այսպես որոշակի մարդիկ կրկին հնարավորություն կունենան պետական միջոցներից գումարներ կորզել եւ այդ գումարները անվերահսկելի ծախսել: Արդյունքում՝ սակագնի բարձրացումը չի կասեցվել, այդ բարձրացումը վճարում ենք ոչ թե մենք՝ մեր գրպաններից, այլ պետությունը՝ դոտացիայից ձեւով՝ պետական միջոցների հաշվին, որոնք կարող էին ավելի նպատակային, ավելի կարեւոր ծրագրերի վրա ծախսվել: Ցավոք, Բաղրամյանի հանրահավաքներն իրենց նպատակին չհասան», - ամփոփեց Վահագն Խաչատրյանը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այժմ ֆիզիկական անձինք կարող են Հայաստանի Հանրապետություն մուտք գործել, ինչպես նաև Հայաստանի քաղաքացիները Եվրասիական տնտեսական միության տարածքում կարող են տեղաշարժվել առանց մաքսատան ընթացակարգերի: Սա վերաբերում է նաև դեպի Հայաստան և Հայաստանից փոխադրվող ապրանքներին: Այդ մասին հաղորդել է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսդրությունը նախապատրաստող աշխատանքային խմբի ղեկավար Վլադիմիր Գոշինը` մեկնաբանելով այս շաբաթվանից անձնական գույքի և ավտոմեքենաների տարանցման ընթացակարգի պարզեցումը ԵԱՏՄ քաղացիների արտոնյալ խմբերի համար: Գոշինի խոսքով, եվրասիական ինտեգրումը մաքսային ոլորտում նշանակում է առևտուր առանց մաքսատուրքի և մաքսային սահմանների: Դա նպաստում է ապրանքաշրջանառության աճի խթանմանը, Միության մասնակից երկրներից ներմուծվող ապրանքների և գների նվազմանը, այդ թվում` արտադրողների համար հավասար մցրակցային պայմանների հաշվին: Անդրադառնալով ԵԱՏՄ երկրներում առանց մաքսատուրքի ինտերնետային  առևտրին` աշխատանքային խմբի ղեկավարը նշել է ինտերնետային առևտրի զգալի աճը: Առևտրի այդ ձևը  ենթադրում է ծանրոցների ստացման նվազագույն ժամկետներ: Դրանց համար այժմ մշակվել է մաքսային հայտարարագրման ինքնուրույն ձև, որը կպարզեցնի այդ կարգի ապրանքների փոխադրումը: Հանձնաժողովը հաստատում է արտահանման-ներմուծման ժամանակ  առևտրային շրջանառության մաքսատուրքի տոկոսադրույքները: Կհաստատի նաև առանց մաքսատուրքի ներկրման նորմերը: Այժ Բելառուսում ամենակոշտ շեմը 200 եվրո է, Ռուսաստանում և Ղազախստանում` 1000 եվրո, Հայաստանում` 300 եվրո: «Իմ կարծիքով, խելամիտ կլիներ, օրինակ, մերձեցնել երեք երկրների նվազագույն «շեմերը»: Այժմ Ռուսաստանում քննարկում են 500 եվրոյի շեմը: Իմ կարծիքով, դա ուռճացված թիվ է. Եվրամիության և ASEAN (Հարավարեւելյան Ասիայի պետությունների ասոցիացիա) երկրներում այն մի քանի անգամ ցածր է», - նշել է Գոշինը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 4-ից 7-ը էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի ղեկավարած պատվիրակությունը եղել է Իրանի Իսլամական Հանրապետությունում, որտեղ մասնակցել է Իրանի էլեկտրաէներգետիկայի և ջրի միջազգային ցուցահանդեսների բացմանը: Թեեւ այցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրություն դեռ չկա, բայց իրանական «Թասիմ» լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Արմեն Մովսիսյանը պատրաստակամություն է հայտնել ավարտել Իրանի հետ իրականացվող նախագծերը և կնքել նորերը՝ քննարկելով իրանական էլեկտրաէներգիան ՀՀ տարածքով դեպի Եվրոպա տարանցելու հարցը, - փոխանցում է 168.am-ը:  «Իրանական էլեկտրաէներգիան Եվրոպա տարանցելու մասին վերջնական որոշում դեռ չի կայացվել և կարիք կա հետագա երկկողմ բանակցությունների»,- ասել է Մովսիսյանը: ՀՀ և Իրանի էներգետիկայի նախարարների 3 ժամ տևած հանդիպումից հետո իրանցի նախարարը լրագրողներին հայտնել է, որ հաշվի առնելով Եվրոպայում էլեկտրաէներգիայի պահանջարկի ավելացումը, Իրանը շահագրգիռ է էլեկտրաէներգիա արտահանել Եվրոպա Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի տարածքով: Այցի ընթացքում Մովսիսյանը նաև հայտարարել է, որ ինքը Թեհրանում է՝ Իրանից գազի ներկրման ծավալներն ավելացնելու շուրջ բանակցելու նպատակով: Նա նշել է, որ Իրանի նավթի նախարարի հետ հանդիպման ժամանակ քննարկվելիք հիմնական թեման էներգետիկայի ոլորտում Իրանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացումն է: «Թասիմը» նաև նշում է, որ 2004 թ-ին Հայաստանի կառավարությունը նախաձեռնեց Իրան-Հայաստան գազատարի կառուցումը: Այն շահագործվում է 2007թ-ից: ՀՀ ներկրվող իրանական գազն օգտագործվում է էլեկտրաէներգիա արտադրելու համար, որն առաքվում է Իրան՝ 1 խմ գազի դիմաց 3 կվատ/ժամ հաշվարկով: Պայմանագրի համաձայն՝ 20 տարվա ընթացքում Իրանը Հայաստան է առաքելու 36 մլրդ խմ բնական գազ: Համաձայնագիրը կարող է երկարաձգվել 5 տարով և գազի ներկրումը կարող է աճել մինչև 47 միլիարդ խորանարդ մետր: Ներկայումս Հայաստանն օրական օգտագործում է մոտ 1.25 մլն խորանարդ մետր իրանական գազ՝ էլեկտրաէներգիայի արտադրության համար: Ըստ նախնական պայմանավորվածության, Հայաստանն Իրանից պետք է օրական ստանար 3 մլն խմ գազ՝ հետզհետե ծավալները մեծացնելով և մինչև 2019 թ. հասցնելով մինչև 6.2 մլն խմ-ի: : Սակայն նշված ծավալները մինչ այժմ չի հաջողվել ավելացնել և հասնել թիրախին: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ոչ պարենային ապրանքների գները Հայաստանում 2014 թվականի փետրվարին տարեկան կտրվածքով նվազել են 0.3% (տարեկան աճը`3,3%), իսկ 2014-ի հունվար-փետրվարին անկումը կազմել է 0.6 % (տարեկան աճը` 3 3 %): Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությանը՝ հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, փետրվարի անկումը ոչ պարենային ապրանքների շուկայում պայմանավորված է եղել հիմնականում արվեստի գործերի` 5.4 %, անձնական օգտագործման իրերի` 1,3 %, կոշկեղենի` 1.1%, շինանյութերի և ոսկեգործության իրերի` 0.9%, հագուստի, տրիկոտաժի և վառելիքի`0.4% էժանացումով: Էժանացել են նաև կոսմետիկան` 0.2%, լվացող միջոցները` 0.1%: Միևնույն ժամանակ, թանկացել են խոհանոցային պարագաներ ու դեղամիջոցները` 0,4%, այգեգործական պարագաները` 0.5%, կահույքը` 0.6%, գորգերը`0,6 %, տեքստիլեղենը` 0.7%, կենցաղային տեխնիկան`1 %, գրենական պիտույքները` 1.1%: Ըստ վիճակագրական տվյալների, փետրվարին  բենզինի և դիզելային վառելիքի գները չեն փոփոխվել: Տարեկան կտրվածքով բենզինի և դիզելային վառելիքի գները համապատասխանաբար նվազել են 1.5 % և 0,4%, իսկ հունվար – փետրվարին մնալով անփոփոխ: Հայաստանի ուսումնասիրվող քաղաքներից 7-ում ոչ պարենային ապրանքներն էժանացել են փետրվարին` 0,9-0,1 %, իսկ մնացած 4 – ում` թանկացել են 0.1-0.9 %: Մայրաքաղաքում ոչ պարենային ապրանքների գները հաշվետու ամսում նվազել են 0,6%: Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի փետրվարին դեֆլյացիան կազմել է 1.2% (տարեկան կտրվածքով ինֆլյացիան` 4.6%), իսկ հունվար – փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.6% (տարեկան ինֆլյացիան` 5.1 %): 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է, որ Ռուսաստանից նավթամթերքի մատակարարումներ իրականացնում են «Սիթի Պետրոլ Գրուպ» (CPS) և «Ֆլեշ» ընկերությունները: «Այդ ընկերություններն անցյալում վառելիք են ներմուծել Բուլղարիայից և Ռումինիայից, բայց այժմ իրենց ավելի ձեռնտու է ներմուծել Ռուսաստանից»,- ասել է նա: Ավելի վաղ Հայաստան վառելիքի մատակարարումներով զբաղվում էր շուրջ 10 ընկերություն: Հանձնաժողովի նախագահը գտնում է, որ երկու մատակարար Հայաստանի համար լիովին բավարար է, քանի որ նավթամթերքը ռազմավարական ռեսուրս է, և ամբողջ աշխարհում այդ մատակարարումները մենաշնորհացված են: Նշենք, որ 2014 թ. ինն ամիսներին Հայաստան է ներմուծվել շուրջ 241 հազար տոննա նավթամթերք` անցած տարվա նույն ժամանակշրջանի 236,5 հազար տոննայի փոխարեն: Աճը կազմել է շուրջ 2%, սակայն հատկանշական է աճի միտումը մշտական անկումից հետո: Արժեքային արտահայտմամբ նավթամթերքի մատակարարումները չեն փոփվել և կազմել են շուրջ $245 մլն: Նավթամթերքի պահանջարկը Հայաստանում մշտապես անկում է ապրել, քանի որ վառելիքի այդ տեսակը ակտիվորեն փոխարինվել է շատ ավելի էժան բնական գազով: Նավթամթերքի ներմուծումը Ռուսաստանից 2014 թ. 9 ամիսներին աճել է 75,884 հազար տոննայից մինչև 164,404 հազար տոննա: Իրանից ներմուծումն աճել է 3,528 հազար տոննայից մինչև 7,886 հազար տոննա: Բուլղարիայից նավթամթերքի մատակարարումները կրճատվել են 34,941 հազար տոննայից մինչև 2, 847 հազար տոննա, Ռումինիայից կրճատվել են  68,824 հազար տոննայից մինչև 20, 688 հազար տոննա: Այս կապակցությամբ հարկ է հիշեցնել, Սերժ Սարգսյանի արդեն թևավոր խոսք դարձած՝ Պրահայում արված հայտարարությունը՝ շաքարի ներմուծման մասին. «Բա ի՞նչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն»: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:15-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 479 (09.02.15՝ 479) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 542 (09.02.15՝ 542) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.28 (09.02.15՝ 7.20) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480.5 (09.02.15՝ 481) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 (09.02.15՝ 547) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.42 (09.02.15՝ 7.33) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 480.25 (09.02.15՝ 479) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 544 (09.02.15՝ 545) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.28 (09.02.15՝ 7.27) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480.75 (09.02.15՝ 481) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 546.50 (09.02.15՝ 549) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.31 (09.02.15՝ 7.25) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 477.21 (09.02.15՝ 477.11), վաճառքինը՝ 481.67 (09.02.15՝ 481.62) Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 537.76 (09.02.15՝ 538.24), վաճառքինը՝ 550.16 (09.02.15՝ 550.66) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.08 (09.02.15՝ 6.99), վաճառքինը՝ 7.68 (09.02.15՝ 7.62) Տատանումը (փետրվարի 09) ԱՄՆ դոլար՝ առք +0.13, վաճառք +0.11         Եվրո՝ առք -1.03, վաճառք -1.11 Ռուբլի՝ առք  +0.05, վաճառք  +0.03 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 09.02.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 478.62, ԵՎՐՈ – 542.95, Ռուսական ռուբլի – 7.28
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ արտադրողներին մտահոգում են Եվրասիական տնտեսական միության շրջանակներում սպասվող լրացուցիչ ռիսկերը և մարտահրավերները: Իրենց մտավախությունների մասին շուրջ 40 տեղական ընկերություն կիսվել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ղեկավարության հետ հանդիպման ընթացքում: Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը շատ ռիսկեր ակտուալ է համարել և նշել, որ դրանց առնչությամբ կարգավորման հստակ մեխանիզմներ առայժմ չկան, թեև կան ընդհանուր մոտեցումներ: Մասնավորապես, շատերին մտահոգել են ապրանքանիշի պահպանումը և սերտիֆիկացման հարցերը: Մասնավորապես, «Գրանդ Քենդի» ընկերության տնօրեն  Արամ Ղազարյանը հետաքրքրվել է, թե ինչպես է վաճառվելու իր ընկերության արտադրանքը եվրասիական շուկայում, եթե ապրանքանիշերը համընկնում են: Շաբոյանը պատասխանել է, որ նման խնդիր իրականում կա, քանի որ դեռ խորհրդային ժամանակների կոնֆետների շատ անվանումներ, օրինակ` «Սկյուռիկ», «Արջը հյուսիսում», արտադրվում են տարբեր երկրներում և պատենտավորված են տեղական արտադրողների կողմից: «Կարծում եմ, որ, եթե դրանք պատենտավորված են, խնդիրներ չպետք է ծագեն»,- ասել է նա: Շաբոյանը նշել է, որ որոշ փոփոխություններ օրենսդրությունում, այնուամենայնիվ, կկատարվեն: Օրինակ` հակամրցակցային գործողությունների համար Ռուսաստանում նախատեսված է նաև պաշտոնյաների համար 20-150 հազար ռուբլու չափով տուգանք: Թե ինչպիսին կլինի պատժաչափը հայ պաշտոնյաների համար դեռ պարզ չէ: Բացի այդ, Ռուսաստանում անբարեխիղճ մրցակցության համար տուգանքը գանձվում է որոշակի ապրանքի հասույթից տոկոսի տեսքով, իսկ Հայաստանում` ընկերության ողջ հասույթից: Նա նշել է, որ վեց ամսվա ընթացքում Հայաստանը պետք է մրցակցության բնագավառում օրենսդրությունը համապատասխանեցնի ԵԱՏՄ կանոններին: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բենզինի գներն ընկնում են ամբողջ աշխարհով մեկ՝ ԱՄՆ-ում, եվրոպական երկրներում  այն կտրուկ էժանացել է: Ամեն ինչ տրամաբանական է՝ նավթի գների շեշտակի անկումը նպաստում է նաև բենզինի գների նվազմանը: Բենզինի գների անկումը նաև այլ ապրանքատեսակների գների նվազմանն է հանգեցրել: Այժմ Եվրոպայում գնանկում է նկատվում: Հայաստանում բենզինի գինը ոնց կար նավթի գների պիկի ժամանակ, այնպես էլ մնացել է, կարծես մենք Մարսից ենք բենզին բերում և ոչ մի կապ չունենք միջազգային շուկայի հետ: Թեև՝ կար ժամանակ, երբ բենզինի շուկան ազատ էր, և մեր շուկան արձագանքում էր միջազգային շուկայում տեղի ունեցող իրադարձություններին: Եթե չեք մոռացել՝ երբ իննսունականների կեսերին նավթի և բենզինի գները կրկին նվազել էին, բենզինը կտրուկ էժանացել էր Հայաստանում, այնքան, որ վարորդներն արդեն կատակում էին, թե այսպես շարունակվելու դեպքում բենզին լցնելիս ոչ թե վճարելու ենք, այլ մեզ են վճարելու: Ինչևէ, դա եղել է վաղուց: Հիմա այլ վիճակ է: Եւ ամենակարևորը՝ հիմա Հայաստանի թիվ մեկ պաշտոնում հայտնվել է մի մարդ, որի երազանքը մեկ ֆեոդալի տնտեսություն ստեղծելն է: Գնացեք և հարցրեք Միշա Բաղդասարովին, թե ինչու նա այլևս Հայաստան բենզին չի ներկրում: Իսկ կար ժամանակ, որ նա ներկրողների մեջ երևացող դեմք էր: Նույն հարցը տվեք նաև Ֆլեշ Բարսեղին՝ Բարսեղ Բեգլարյանին: Հարցրեք և լսեք, թե նա ինչ կասի այն մասին, որ բենզին ներկրողից վերածվել է սովորական չինովնիկի՝ այլ գործարարի մոտ աշխատող պաշտոնյայի: Ավելի պարզ ասած՝ նա հիմա բենզին վաճառող է դարձել: Հավանաբար՝ նա կխոսի նաև Ռոսնեֆտ Արմենիա նորաստեղծ ընկերության, նրա իրական սեփականատերերի՝ Սերժ Սարգսյանի ու փեսա Միքայել Մինասյանի, ինչպես նաև՝ այնտեղ իր դերակատարման մասին: Այսօր բենզինի շուկայում, մի աննշան բացառությամբ, լիակատար մենաշնորհ է: Եւ ինչպե՞ս հույս ունենալ, որ այս դեպքում բենզինի գները կնվազեն: Նման բան չի լինի, քանի դեռ այս շուկայում մենաշնորհ է: Իսկ մենաշնորհն էլ այնքան կմնա, քանի դեռ թիվ մեկ պաշտոնում Սերժ Սարգսյանն է: Հետևությունը մեկն է՝ եթե ցանկանում եք, որ Հայաստանում բենզինի գները նվազեն, և լինի առողջ մրցակցություն, ապա այս իշխանությունները չպետք է լինեն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը ևս մեկ անգամ ապացուցել է, որ իր ղեկավարած կառույցը աննպատակ ծախսում է հարկատուների գումարները, իսկ տնտեսական մրցակցությունը պաշտպանելու փոխարեն պաշտպանում է խոշոր ներմուծողների շահերը: Օրինակ, ըստ Շաբոյանի Հայաստանում այս պահի դրությամբ գների փոփոխությունները մեծ հաշվով համարժեք են փոխարժեքի տատանումներին: «Հասարակության լայն շերտերին հետաքրքրող ապրանքների գծով ուսումնասիրությունների արդյունքներով՝ գնային փոփոխությունները տատանվում են 2-12 տոկոսի շրջանակներում, այսինքն` այդ փոփոխությունները մեծ հաշվով համահունչ են փոխարժեքի փոփոխություններին, քանի որ դրամն արժեզրկվել է 13-14 տոկոսով»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Շաբոյանը: Որպես օրինակ Շաբոյանի ուշադրությունը հրավիրենք գազալցակայաններում գազի գնի վրա, որն այսօրվանից դարձել է 230 դրամ՝ նախկին 190-ի փոխարեն՝ այսինքն՝ թանկացել է 21 տոկոսով: Համահու՞նչ է: Անհամունչ է թանկացել բրինձը, հնդկաձավարը: Տեղական արտադրության կաթնամթերքը նույնպես թանկացել է: Բայց այս ամենի համար Շաբոյանը պատասխաններ ունի: Բրինձը և հնդկաձավարը թանկացել են. որովհետև Ռուսաստանում է գինը թանկացել է, կաթնամթերքը թանկացել է. որովհետև Հայաստանում կովերը ձմռանը քիչ կաթ են տալիս, և քանի որ կաթնամթերքի ինքնարժեքի մեջ մտնող որոշ ապրանքներ ներմուծվում են: Դե մի քանի ապրանք էլ կա, որ իրոք համահունչ են թանկացել, բայց դա այնպիսի ապրանքներ են, որոնք Հայաստանի բնակչության մեծ մասը ընդհանրապես չի գնում: Մի խոսքով՝ Շաբոյանը այսօր կատարել է իր հիմնական գործառույթը՝ պաշտպանել է խոշոր ներկրողների և արտադրողների շահերը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անցած տարվա վերջին ամիսներին խնդիրներ ծագեցին ավտոմեքենաների տեխզննման կտրոնների հետ կապված: Բոլոր անհրաժեշտ տեղեկանքները վերցնելուց հետո վարորդները գնում էին բանկ՝ վճարումները կատարելու եւ տեխզննման կտրոնները ստանալու ակնկալիքներով: Բանկում, սակայն պարզվում էր, որ կտրոններ չկան: ՀՀ ֆինանսների նախարարությունը տարեվերջին հանդես եկավ հայտարարությամբ, թե նախարարությունը բանկերին բավարար քանակությամբ` ավելի քան 601 հազար տեխզննման կտրոն է տրամադրել: Նշենք, որ ապահովագրական ընկերությունների տվյալներով Հայաստանում շահագործվում է մոտ 400 հազար ավտոմեքենա: Եթե իրոք տրամադրվել էր 601 հազար կտրոն, ապա դա պետք է ավելի քան բավարար լիներ, որպեսզի խնդիր չառաջանար: Պարզվում է, որ գործ ունենք պետական մակարդակով իրականացվող մի իսկական աֆյորայի հետ: Նախ, անցած տարեվերջին կտրոնների «բացակայության» վրա սկսեցին փող աշխատել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի (նախկին թաղապետարանների) աշխատակիցները: Նրանք ավտոմեքենաների սեփականատերերին առաջարկում էին մեկ կամ երկու հազար դրամի դիմաց «ճարել» տեխզննման կտրոնը, այն կնքել տալ եւ տրամադրել սեփականատիրոջը: Հազարավոր ավտոսեփականատերեր տեխզննման կտրոնը ձեռք բերեցին հենց այդ եղանակով: Բայց պարզվեց, որ աֆյորան դրանով չի սահմանափակվում: Դեկտեմբերի վերջին «թաղապետարանից» գույքահարկի վերաբերյալ տեղեկանք վերցրած եւ, ըստ այդ տեղեկանքի բանկում վճարումներ կատարած, հազարավոր անձինք հունվարին գնալով իրենց տեխզննման կտրոնը ստանալու, պարզեցին, որ 2012 թվականի գույքահարկը վճարելը բավարար չէ տեխզննման կտրոնը ստանալու համար: Պարզվեց, որ պետք է վճարեն նաեւ 2013 թվականի գույքահարկը: Ուրեմն, ինչ է ստացվում: Մեքենայի սեփականատերը, ասենք, դեկտեմբերի 25-ին վճարել է 2012 թվականի գույքահարկը, բայց քանի որ տեխզննման կտրոններ «չկային», պետք է այն վերցներ 2013 թվականի հունվարին: Սակայն բանկում նրան տեղեկացրել են, որ պետք է վճարի նաեւ 2013 թվականի գույքահարկը, այսինքն գույքահարկի կանխավճար մուծի: Որից հետո նրան տեղեկանք են տալիս, որ նրա գույքահարկը «զրոյացված է» 2013 թվականի հունվարի 10-ի դրությամբ: Իսկ դա նշանակում է, որ այս տարվա վերջին սեփականատիրոջից կարող են եւս մեկ անգամ գանձել 2013 թվականի գույքահարկը: Հաշվի առնելով, որ մեր վարորդների մեծագույն մասը տեխզննման կտրոնը ձեռք է բերում հենց դեկտեմբերի վերջին, ապա կարելի է մոտավոր պատկերացում կազմել, թե ինչ ծավալներ են կազմել գույքահարկի կանխավճարները: Այդ թիվը կարող է հասնել 1-15 միլիարդ դրամի: Մի խոսքով, տեխզննման կտրոնների շուրջ այս ամանորյա աֆյորայով համ թաղապետարանների չինովնիկները փող «վաստակեցին», համ էլ պետբյուջեն ահագին կանխավճար ստացավ: Եւ այդ ամենը վարորդների հաշվին: Օստապ Իբրահիմովիչը կնախանձեր: Հայկ Գևորգյան «Հայկական ժամանակ»
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ կառավարությունը հավանություն տվել Ազ­­գա­յին ժողովի Հայ ազգային կոնգրես խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատ­յա­նի օրենսդրական նա­­խա­ձեռ­­նու­թյունը: Պատգամավորն առաջարկում է «Ֆի­զի­կական անձանց բան­կա­յին ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարել և գործող օրենքի դրույթները տա­­րածել նաև իրա­վա­բանական անձանց վրա: Միաժամանակ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ անհրաժեշտ է առաջին հերթին հարցը քննարկել բիզնեսի հետ, հետո որոշում ընդունել: «Քանի որ մեր հասարակությունը պարտադիր վճարների նկատմամբ ունի դիրքորոշում, այն է, որ առանց քննարկումների, առանց բոլոր մասնակիցների, ում վերաբերելու է այդ պարտադիր վճարը, նման նորմեր ընդունել չի կարելի: Դա նշանակում է , որ այդ ամբողջ ցիկլը պետք է անցնենք, քննարկենք առևտրային բանկերի, ձեռնարկությունների հետ, որից հետո նոր այս օրենսդրական փոփոխությունը ներկայացնենք Ազգային Ժողով` չնայած փաստարկների հետ մենք համաձայն ենք»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է վարչապետը: Նախագծի նկատմամբ գործադիր մարմնի եզրակացության մեջ նշվում է, որ նախագծի ընդուն­ման դեպքում հարկ է նկատի ունենալ երկու կարևոր հանգամանք. իրավաբանական անձանց բանկային ավանդների պաշտպանվածության հետ զուգահեռ, իրավաբանական անձանց ավանդների հատուցման ենթակա ավանդ­­նե­­րի կազ­մում ընդգրկումը կհանգեցնի բանկերի կողմից ավանդների հատու­ցումը երաշ­­խա­­վո­­րող հիմնադրամին կատարվող երաշխիքային վճարների ծավալների ավե­լաց­­մա­ն, ինչն ի վերջո լրա­ցուցիչ ֆինանսական վճարների պատճառ կհանդիսանա Հայաստանի իրավաբանական անձանց համար: «Պարտադիր վճարի՝ օրենքով ներմուծման յու­րաքանչյուր դեպք պետք է լայնորեն ու մանրամասն քննարկվի շահագրգիռ ևգոր­ծա­րար լայն շրջանակների հետ՝ ինչպես համանման դեպքերում վարվում է ՀՀ կառավարությունը: Բացի դրանից, Ավանդների հատուցումը երաշ­խա­վորող հիմնադրամի ռիսկերը հավա­սա­րա­կշռե­լու տեսանկյունից չի բացառվում մեր աշ­խավորման ծածկույթի վերանայման ան­հրա­­­ժեշ­տու­­թյունը` նվազման ուղղու­թյամբ, ինչը կնշանակի համակարգի նկատմամբ վստա­­հու­թյան նվազում»,- ասված է հիմնավորման մեջ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Յուքոմ» ընկերությունը տեղեկացնում է, որ երեկ, ժամը 20.20 սահմաններում, Բագրատաշենի սահմանակետով դեպի Վրաստան գնացող ընկերության հիմնական մալուխներից երկուսը Վրաստանի Հանրապետության տարածքում մի քանի տեղից վնասվել են, ինչի պատճառով մասնակի խափանվել է Հայաստան մատակարարվող տարանցիկ ինտերնետային կապը։ Շնորհիվ պահուստային գծերի՝ ինտերնետ բաժանորդները ներկա պահին հիմնականում ապահովված են ինտերնետ հասանելիությամբ, իսկ Վրաստանի Հանրապետության տարածքում Յուքոմ ընկերության և վրացական կողմի մասնագետների կողմից տարվում են վերանորոգման աշխատանքներ։ Յուքոմն արդեն դիմել է վրացական կողմին մալուխների վնասման պատճառների բացահայտման խնդրանքով, ինչի վերաբերյալ լրացուցիչ ինֆորմացիա կտրամադրվի վաղը առավոտյան։ Ներկա պահին Յուքոմի բաժանորդների մոտ նկատվում են ինտերնետ հասանելիության խափանումներ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ) Հայաստանում 2015-ի համար կանխատեսում է 1 տոկոս տնտեսական անկում, իսկ 2016թ.՝ 0 տոկոս աճ: «Համաշխարհային տնտեսության հեռանկարներ. Անհավասար վերելք, բարդ ստորգետնյա հոսքեր» զեկույցի համաձայն, 2015-ին համաշխարհային տնտեսությունը կաճի 3.5 տոկոսով, իսկ 2016-ին՝ 3.8 տոկոսով Զարգացած տնտեսությամբ երկրներում աճն ավելի մեծ կլինի, քան զարգացող երկրներում: Ուշագրավ է, որ դեռեւս 2014-ի հոկտեմբերին ԱՄՀ-ն Հայաստանում 2015-ի համար կանխատեսում էր 3.3 տոկոս աճ: Հայաստանի 2015թ. պետական բյուջեի հիմքում դրված է 4.2 տոկոս աճը: Ռուսաստանում 2015 և 2016 թթ. սպասվում է անկում՝ համապատասխանաբար 3.8 և 1.1 տոկոս: Հայաստանում տնտեսության դանդաղման հիմքում ինչպես ռուսաստանյան զարգացումներն են, այնպես էլ ընդհանրապես մետաղական հումքի միջազգային գների անկումը: Հարեւան Ադրբեջանում, համաձայն ԱՄՀ զեկույցի, 2015-ին և 2016-ին  կանխատեսում է համապատասխանաբար 0.6 և 2.5 տոկոս աճ, իսկ Վրաստանում՝ համապատասխանաբար 2 և 3 տոկոս աճ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 571 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,45 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 574 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,55 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աշխարհի ամենամեծ հանրային ընկերության՝ Apple-ի մեկ բաժնետոմսի արժեքը հատել է 700 դոլարի շեմը: Սա բավական կարևոր շեմ է ընկերության համար: Այժմ կազմակերպության բաժնետոմսերի ընդհանուր արժեքը կազմում է 656 միլիարդ դոլար, ինչը բացառիկ գին է ընկերության ողջ պատմության ընթացքում: Գնաճի ռեկորդը պաշտոնապես կամրագրվի սեպտեմբերի 18-ի երեկոյան կայանալիք աճուրդի ընթացքում, սակայն չի բացառվում, որ այդ ժամանակ բաժնետոմսերի գինը իջած կլինի: Սեպտեմբերի 17-ին Apple-ի արժեքավոր փաստաթղթերի արժեքը աճել է մոտ մեկ տոկոսով: Ամենայն հավանականությամբ՝ գնաճի առիթ է հանդիսացել ընկերության հայտարարությունն այն մասին, որ iPhone 5-ը արդեն ավելի քան 2 մլն նախնական պատվեր ունի:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի տրանսպորտային խնդիրները և պղնձի արդյունահանման աննշան ծավալները խոչընդոտում են պղնձահալման գործարանների կառուցմանը, այսօր ընդերքի օգտագործման խնդիրներին նվիրված խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: «Մենք շատ երկար տեղական և միջազգային փորձագետների հետ քննարկել ենք Հայաստանում պղնձահալման գործարանների կառուցման հարցը: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ձեռնարկության արդյունավետ գործունեության համար հարկավոր է արդյունահանել տարեկան առնվազն 250 հազար տոննա պղինձ: Մենք դեռ չենք հասել այդ ծավալներին: Պղնձահալման գործարանի կառուցումը համալիր խնդիր է»,- ասել է Մովսիսյանը: Նրա խոսքով, երկրում գոյություն ունեցող հանքավայրերը հիմնականում պարունակում են պղնձի սուլֆիդներ, հետևաբար` արդյունահանելիս ձևավորվում է 30% ծավալով ծծումբ, որը նույնպես պետք է իրացնել, ինչը, սակայն, խանգարում են Հայաստանի հաղորդակցական խնդիրները: «Առանց կողմնակի նյութերի իրացման խնդիրը լուծելու, մենք չենք կարող ունենալ պղնձահալման ձեռնարկություններ: Հարկավոր է  զարգացած քիմիական արդյունաբերություն: Կան նաև որոշ գաղափարներ այդ ուղղությամբ, քանի որ վաղ թե ուշ մենք կհասնենք պղնձի արդյունահանման նշված ծավալներին»,- ասել է նա:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը 2013 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներին տարեկան կտրվածքով կրճատվել է 3.9%, մինչեւ 6 555.8 մլն կՎտժ, - վում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:  Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երը կրճատել են էլեկտրաէներգիայի արտադրությունը 10%, մինչեւ 2 518.2 մլն կՎտժ, իսկ ՀԷԿ-երը` 2.9%, մինչեւ 1 993.1 մլն կՎտժ,  ՀԱԷԿ-ն ավելացրել է էլեկտրաէներգիայի արտադրությունը 2.5 %, մինչեւ 2 091.5 մլն կիլովատ ժամ: Հողմակայանների ցուցանիշը մնացել է անփոփոխ` 3 մլն կՎտժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել 70.5 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 69.6 հազ.հեգաջոուլի փոխարեն: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հինգշաբթի նավթի գները կթանկանան Իրանի շուրջ լարվածության աճին զուգահեռ, տեղեկացնում է ամերիկյան Bloomberg գործակալությունը: Մարտ ամսվա համար նախատեսված Brent մակնիշի նավթի ֆյուչըրսների ցուցիչները  լոնդոնյան  ICE Futures բորսայում թանկացել է 66 ցենթով՝ կազմելով 117,39 դոլար բարելի համար: Միեւնույն ժամանակ WTI մակնիշի նավթի գինը ֆյուչըրսային պայմանագրերում Նյու Յորքի ապրանքային NYMEX բորսայում աճել է 0,24 տոկոսով՝ կազմելով բարելի համար 96,85 դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Դժվար է որևէ մեկնաբանություն տալ, որովհետև ավելի անլուրջ հիմնավորում չկար, նրանք աղքատության մեծ տոկոսի վերաբերյալ արդարացումներ են գտնում, որոնք իրականության հետ կապ չունեն»,- iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով վարչապետ Տիգրան Սարգսյանի այն հայտարարությունը, թե  ՀՀ-ում մարդիկ աղքատ են նաև՝ որովհետև գիտելիքների պակաս կա: Ըստ տնտեսագետի՝ նման հայտարարություն անում է ոչ միայն վարչապետը, այլ նաև իր կուսակիցները, ովքեր ամեն ձևով փորձում են հիմնավորել, թե ինչու ՀՀ-ում աղքատությունը բարձր է: «Ասեմ, որ կա նաև ուրիշ խնդիր, ՄԱԿ-ի մարդկային զարգացման զեկույցում աղքատության բացատրության մեջ այնպիսի կետ կա, որով հիմնավորվում է, որ աղքատությունը նվազեցնելու համար պետք է մարդկանց կրթել, սակայն դա չի վերաբերում Հայաստանի Հանրապետությանը: Եթե պրն. վարչապետին շատ է հետաքրքում, ապա կարող է վերցնել հենց այդ զեկույցը և տեսնել, որ Հայաստանի առավելություններից է այն, որ մարդիկ կրթություն ունեն, խոսքը տարրական կրթության մասին է»,- ասաց Վահագն Խաչատրյանը՝ հավելելով, որ մեզ մոտ այդ խնդիրը չկա: Նրա խոսքով՝ թող իշխանությունները ազնվություն ունենան և ասեն, որ ՀՀ-ի տնտեսությունը մրցակցային չէ, տնտեսության մեջ չկա մրցակցային հավասարություն, ու չի զարգանում փոքր և միջին բիզնեսը: «Իրենց քաղաքական նպատակն է, որ ՀՀ-ում բնակչությունը լինի աղքատ՝ ստեղծելով մի քանի օլիգարխներ և մնացածին դարձնելով աղքատ: Չեն թողնում՝ մարդիկ բիզնես դնեն, ուզում են, որ այդ մարդը ստրուկ լինի: Սա քաղաքական նպատակ է, և ուրիշ բացատրություն պետք չէ որոնել»,- եզրափակեց տնտեսագետը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում նախորդ տարվա համեմատությամբ ավելացել է խոշոր եղջերավոր կենդանիների և ոչխարների գլխաքանակը: Ինչպես հաղորդում է ՀՀ գյուղնախարարության մամուլի ծառայությունը, այս հանգամանքն իր ազդեցությունն է թողնում ներքին շուկայում մսի գների ձևավորման վրա: Աղբյուրի համաձայն, ընթացիկ տարում ևս շարունակվում են մսի գնանկման միտումները: Այսպես, նախորդ տարվա համեմատությամբ տավարի մսի գները նվազել են 100-150 դրամով, խոզի մսինը` 8-10 %-ով, իսկ ոչխարի մսինը` 4-5 %-ով: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը այսօր «Ազատություն» ռադիոկայաին հայտնել է, որ մայիսին Թեհրանում կայանալիք հայ-իրական միջկառավարական նիստի ժամանակ Հայաստանը քննարկելու է Իրանից գազ գնելու հարցը մոտ երկու միլիարդ խմ ծավալով։ Հիշեցնենք, որ շաբաթ օրը Հայաստանում Իրանի դեսպան Մուհամադ Ռայիսին լրագրողների հետ հանդիպմանը չէր բացառել, որ Իրանը կարող է գազի վաճառքի նոր պայմաններ առաջարկել Հայաստանին։ Նշենք նաև, որ ՀՀ-ն և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությունները 2011թ. դեկտեմբերի 23-ին ստորագրել են Իրանի կողմից Հայաստանին զարգացման օժանդակություն տրամադրելու փոխըմբռնման հուշագիրը, որով Իրանը տրամադրել է 2 մլն ԱՄՆ դոլար դրամաշնորհ՝ Մեղրի և Ագարակ համայնքների գազի բաշխման  ցանցի կառուցման համար: Հուշագրի համաձայն հայկական կողմն ստանձնել է ապրանքի մատակարարման, ծառայությունների մատուցման և ապրանքի ներմուծման գործարքներից գանձվող հարկի մաքսատուրքի և պարտադիր վճարի հետ կապված ծախսերը: Այժմ ավարտվել է նախագծման աշխատանքը, որի հիման վրա ճշտվել են ներմուծվող ապրանքի ցանկն ու քանակը, ինչպես նաև աշխատանքի ծավալը: Այսօր կառավարությունը սույն ծրագիրը 2014թ. պետբյուջե ներառելու նպատակով փոփոխություններ և լրացումներ է կատարել պետբյուջեում և իր որոշմամբ հաստատված համապատասխան ցուցանիշներում: Որոշման նախագծի մշակմանը մասնակցել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմը և «Գազպրոմ-Արմենիա» ՓԲԸ-ն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արմավիրի մարզի Խանջյան և Նաիրի գյուղերի բնակիչները (մոտ 300 մարդ) առավոտյան ժամը 10-ից փակել են Հոկտեմբերյանից Թալին տանող ճանապարհը: Tert.am-ին այս մասին տեղեկացրել է Պռոշյան գյուղի բնակիչ Դավիթ Սողոմոնյանը: Պատճառը մեկն է՝ մթերող ընկերությունները գյուղացիներին ստիպում են ծիրանը վաճառել 200-250 դրամով: «Ասում են՝ Լուկաշինից ու Մյասնիկյանից էլ են գալու, որ մեզ միանան, բայց մեծ քանակով ոստիկաններ են ուղարկել: Քաշում են, հրում են մեզ, չեն թողում, ասում են մարդ կգա, կխոսի ձեզ հետ, բայց մարդ էլ չի գալիս: Իսկ մթերողները գալիս են, գինը գցում են: Պայմաններ չկան մեզ համար ստեղծված, ապրանքը մնացել ա, մենք սենց մեր ծախսերն էլ չենք կարողանում հանենք»,- ասել գյուղի բնակիչը: Գյուղացին ընդգծել է, որ իրենք պահանջում են, որ մթերումն իրականացնող գործարարները ծիրանի գինը չիջեցնեն: Tert.am-ի հարցին, թե կոնկրետ որ մթերող ընկերություններն են իջեցնում ծիրանի գինը, Դավիթ Սողոմոնյանը նշել է. «Դե «Սպայկան» ա ամենամեծը, երևի, ինքն ա իր կամքը թելադրում, ինքը ոնց ուզում ա, տենց էլ ուղղորդում ա բոլորին: Պետական հովանավորություն էլ ունի, ամեն ինչով իրան պաշտպանում են, ուրեմն՝ ինքն ա թելադրողը»,- ասաց նա: Կայքը հիշեցնում է, որ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, հունիսի 21-ին այցելելով «Սպայկա» ընկերություն, լրագրողների հետ զրույցում վստահեցրել էր, որ ծիրանը մթերվում է 400-500 դրամով, սակայն հաջորդ օրն իսկ նույն գյուղի բնակիչները ահազանգել էին, որ իրենց զգուշացրել են, որ այն մթերվելու է 250-300 դրամով:  Գյուղացիները ցանկանում են, որ իրենց հետ հանդիպի ոլորտի պատասխանատուներից որևէ մեկը, ով իրենց հարցը լուծելու խոստում կտա ու հետո խոսքին տեր կկանգնի:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.91 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 559 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,98 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 412 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`557  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.94 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 412.75 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 558.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,96 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը  տեղեկացնում է, որ 05.06.2014 թ-ին  արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 411.67, ԵՎՐՈ – 557.03, Ռուսական ռուբլի – 11.98:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լոնդոնյան Legatum Institute հեղինակավոր գիտահետազոտական կենտրոնը հրապարակել է աշխարհի երկրների զարգացման մակարդակի Legatum Prosperity Index ամենամյա վարկանշային աղյուսակը: Ըստ Legatum Institute-ի անցկացրած հետազոտության՝ աշխարհի ամենազարգացած երկիրը Նորվեգիան է: Լավագույն եռյակում իրենց տեղերն ապահովել են նաև Դանիան և Շվեդիան: Չորրորդ հորիզոնականում է հայտնվել Ավստրալիան, որին նվազման կարգով հետևում են Նոր Զելանդիան, Կանադան, Ֆինլանդիան, Հոլանդիան և Շվեյցարիան: Լավագույն տասնյակը եզրափակում է Իռլանդիան: Գիտահետազոտական ինտիտուտի ղեկավար Ջեֆրի Գեդմինի կարծիքով՝  աշխարհի ամենազարգացած երկրները հզոր տնտեսական մրցակից ունեն՝ ի դեմս Ասիայի խոշոր պետությունների, որտեղ վերջին շրջանում կյանքի պայմանների կտրուկ բարելավում է նկատվում: ԱՄՆ-ը զբաղեցրել է բրիտանական հեղինակավոր աղյուսակի 12-րդ հորիզոնականը, Ռուսաստանը 66-րդն է: Նշենք, որ հետազոտության արդյունքների համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը «միջին ցածրության» դիրքում է: ՀՀ-ն 144 դիտարկվող երկրներից 98-րդն է: Հատկանշական է, որ տնտեսական զարգացման վարկանիշով Հայաստանը 129-րդ հորիզոնականում է՝ Ուգանդայից և Կամերունից հետո, իսկ անձնական ազատությունների ոլորտում՝ 122-րդը: Աղյուսակում Հայաստանին հետևում են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ալժիրը, Նիգերիան, Բանգլադեշը և Սուդանը: Ստորև ներկայացված հղումով կարող եք դիտել Legatum Institute-ի  աղյուսակն ամբողջությամբ՝ http://www.prosperity.com/:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 479,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 519,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7,85 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481,50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 524,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`  8,15 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հունիսի 14-ին Երևանում բացվեց Լենինգրադյան փողոցից մինչև Ծովակալ Իսակովի պողոտա ձգվող նոր ավտոմայրուղին: Պաշտոնական բացումից անցել է մոտ երեք շաբաթ, ու նոր մայրուղին հաճախակի սկսել է հայտնվել ավոտոպատահարների ամփոփագրում: Միայն հուլիսին երկու խոշոր ավտովթար է տեղի ունեցել: Այսպես, հուլիսի 3-ին Mercedes Benz G55 մակնիշի 91 CM 001 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե հատվածին և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով՝ հայտնվել ձորակում: Վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն: Հուլիսի 6-ին Opel մակնիշի 34 LF 372 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, Դավիթաշեն 4-րդ թաղամասի 9-րդ շենքի բնակիչ, 23-ամյա Աղասի Ավետիսյանը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 50 մետր գլխիվայր շրջվելով կողաշրջված վիճակում հայտնվել դաշտամիջյան հատվածում: Վթարի հետևանքով վարորդը մահացել է: Կարելի է միայն զգուշացնել վարորդներին, որ ուշադիր երթևեկեն նոր մայրուղիով, քանի որ, կարծես, այն այնքան էլ անվտանգ չէ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կառավարությունը պատրաստվում է 1 միլիարդ 234 միլիոն դոլար նոր պարտք վերցնել, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Կենտրոնական բանկի պաշտոնական կայքէջում հայտնված տեղեկության համաձայն՝ ապրիլի 29-ին ֆինանսների նախարարությունը թողարկելու է 600 միլիարդ դրամի պարտատոմսեր: Նման՝ աննախադեպ ծավալով նոր պարտք իշխանությունները նախատեսում են վերցնել երեք չափաբաժնով՝ յուրաքանչյուրը 200 միլիարդ դրամի պարտատոմսեր:  Մանրամասները՝ տեսանյութում
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևան Ջուր ընկերության դիմումը  ՀՀ զանգվածային լրատվամիջոցներին.  «Հարգելի գործընկերներ. Հաշվի առնելով, որ որոշ լրատվամիջոցներ արտատպել են Չորրորդ ինքնիշխանություն թերթի հրապարակումն այն մասին, որ Երևան Ջուր ընկերությունը 50 հազար դրամով տուգանում է բաժանորդներին, որոնց ջրաչափերը ժամկետանց են՝ գործածվում են 10 տարուց ավելի, հարկ ենք համարում հայտնել հետևյալի մասին: 1. Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը: 2. ՀՀ էկոնոմիկայի նախարարության որոշմամբ ջրաչափերի ստուգաչափման ժամկետը կազմում է 12 տարի, 3. Երևան Ջուր ընկերությունը որևէ պատժամիջոց ժամկետանց ջրաչափեր օգտագործելու համար չի կիրառում, 4. Երևան Ջուր ընկերությունը որդեգրել է թափանցիկ աշխատաոճ և խնդրում է լրատվամիջոցներին, նմանօրինակ սխալներից ու թյուրիմացություններից խուսափելու նպատակով, նախատես ստուգել հրապարակումների հավաստիությունը»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղակացրել ենք, Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանը ֆինանսների փոխնախարարից հետաքրքրվել է, թե ինչ արդյունքներ են տվել Շրջանառության հարկի մասին օրենքի դեմ դժգոհող «դժգոհ մասսայի» հետ հանդիպումները: Միրումյանն ի պատասխան նշել է, որ կառավարությունն, իբր, ընդառաջ է գնացել ձեռնարկատերերի պահանջին եւ հեշտացրել է վաճառվող ապրանքի փաստաթղթավորման գործընթացը: Մասնավորապես, փոխնախարարի խոսքով, փոփոխված կարգի համաձայն՝ ՓՄ ձեռնարկատերերն այժմ կարող են ապրանքի գույքագրման ժամանակ նշել միայն ապրանքների անվանումն ու քանակը, նրանք կարող են ձեռք բերել ներկրված ապրանքի փաստաթուղթ՝ անկախ նրանից, մասնակցել են նրանք մաքսազերծմանը, թե ոչ: Մեզ հետ զրույցում Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հարցերով հանձնաժողովի նախագահ Վահագն Խաչատրյանը նշեց, որ, ըստ էության, կառավարության կողմից տրված այն բացատրությունները, թե իբր քաղաքացիների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել, անլրջության վերջին արդյունքն են, քանի որ պայմանավորվածություն ձեռք բերել նշանակում է մարդկանց հստակ պատասխանել՝ օրենքը գործում է, թե ոչ, իսկ կառավարության այդ պատասխանը հստակ չէ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արդեն երեք տարուց ավելի է, ինչ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն (ապրանքային նշանը` 365 Wines) վիճարկում է հայկական շուկայում իր մտավոր սեփականությունը հանդիսացող նռան տեսքի ապակյա շշով գինիների նմանակների անօրինական առկայությունը: 2011թ.-ից «Վեդի Ալկո» ՓԲԸ-ն սկսել է արտադրել նման արտադրանք, այնուհետև ՏՄՊՊՀ պահանջով գրանցել է արտադրական նմուշը, որից հետո դատարանում վիճարկվել և առոչինչ է ճանաչվել այդ գրանցումը, ու նույն ՏՄՊՊՀ-ն ստիպել է «Վեդի Ալկո» ՓԲԸ-ին հանել այդ արտադրանքը շուկայից: Այդ ընթացքում, երեք այլ արտադրողներ` Իջևանի գինու գործարանը, Պռոշյանի գինու գործարանը և Մառան ընկերությունը, օգտվելով շուկայում տիրող խառնաշփոթ իրավիճակից, նույնպես սկսել են արտադրել և իրացնել նման արտադրանք, նույնիսկ այն դեպքում, երբ Մտավոր Սեփականության գործակալությունը մերժել է այդ արտադրական նմուշների գրանցումը` շփոթեցնելու աստիճանի նման լինելու հիմքով: Ընկերությունը նույն պահանջով դիմել է ՏՄՊՊՀ-ին` չգրանցված և շփոթության աստիճանի նման արտադրանքները շուկայից հանելու վերաբերյալ որոշում կայացնել: Թվում է, թե խնդիրը, որն արդեն դատական նախադեպ ուներ, պետք է արագ լուծում ստանար, սակայն ավելի քան կես տարի տևած վարչական վարույթի արդյունքում ՏՄՊՊՀ-ն 2013թ. ապրիլի 4-ին կայացնում է տրամագծորեն հակառակ որոշում` հիմնավորելով, որ շուկայում առկա նռան տեսք ունեցող որևէ ապակյա շիշ ՆՈՒՅՆՈՒԹՅԱՄԲ ՉԻ ԿՐԿՆՈՒՄ գրանցված արդյունաբերական նմուշը, որ դրանց վրայի պիտակների վրա նշված են արտադրողները, որ դրանց մի մասը վաճառվում է տուփով, և որ այդ բոլոր ընկերություններն ունեն կայուն իրացում: Նման «հիմնավորումը» Ընկերության մոտ զարմանք է առաջացնում, քանի որ ՏՄՊՊՀ-ն իր որոշման մեջ խեղաթյուրում է Տնտեսական Մրցակցության Պաշտպանության Մասին ՀՀ Օրենքի դրույթները, մասնավորապես, Հոդված 12-ի 2-րդ կետի 1 ենթակետը, համաձայն որի շփոթության առաջացում է համարվում` գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման, (այլ ոչ թե նույնությամբ կրկնող) չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը: Առավել զարմանալի է այն, որ ՏՄՊՊՀ-ն իր որոշմամբ հակասել է Մտավոր Սեփականության Գործակալության որոշմանը, որը նույն այդ արտադրական նմուշները չի գրանցել շփոթության աստիճանի նման լինելու հիմքով, ընդ որում Մտավոր Սեփականության Գործակալությունն այս դեպքում ունի մասնագիտական շատ ավելի մեծ փորձ: Առավել զարմանալի է նաև այն, որ ՏՄՊՊՀ-ն այս որոշմամբ նաև վնաս է հասցնում պետությանը և պետական բյուջեին, քանի որ արդեն երեք տարի տևող վեճերի և անբարեխիղճ մրցակցության արդյունքում Ընկերությունը ֆինանսական ահռելի վնասներ է կրել, որի բաժնետերերից մեկը փաստացի պետական Հայաստանի Գյուղական Տարածքների Տնտեսական Զարգացման Հիմնադրամն է, իսկ հիմնական վարկատուն նույնպես պետական «ՓՄՁ Ներդրումներ» Ունիվերսալ Վարկային Կազմակերպությունը: Փաստորեն, ՏՄՊՊՀ-ն, խեղաթյուրելով Տնտեսական Պաշտպանության Մասին ՀՀ օրենքի դրույթները, կայացրել է որոշում, որը հակասում է նույնատիպ գործով դատական նախադեպին, Մտավոր Սեփականության Գործակալության ավելի վաղ կայացրած որոշմանը, և վտանգի տակ է դրել պետական ներդրումները մի ընկերությունում, որի ամենամեծ կապիտալը պատշաճ գրանցած արդյունաբերական նմուշներն են: «Էդվագ Գրուպ» ՍՊԸ-ն պատրաստվում է ամենամոտ ապագայում վիճարկել այս որոշումը ՀՀ Առաջին ատյանի դատարանում` պաշտպանելով իր և իր բաժնետերերի շահերը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Reuters հեղինակավոր գործակալությունը փետրվարի 10-ի իր՝ «ՌԴ խնդիրների ետնապատկերին՝ Հայաստանի Կենտրոնական Բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը» հոդվածում անդրադարձ է ԿԲ խորհուրդի որոշմանը՝ համաձայն որի  վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացվել է 1.0 տոկոսային կետով՝ սահմանվելով այն 10.5%: Ներկայացնում ենք հոդվածը՝ interpress.am-ի թարգմանությամբ: Երեքշաբթի օրը Հայաստանի Կենտրոնական Բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը 9.5 տոկոսից մինչև 10.5 տոկոս, ՌԴ ֆինանսական ճգնաժամից իրենց պաշտպանելու նպատակով: Հայաստանը` 3.2 միլիոն բնակչություն ունեցող նախկին ԽՍՀՄ հանրապետությունը, սերտորեն կապված է ՌԴ հետ թե’ տնտեսապես, թե’ դրամական փոխանցումների պատճառով: Այն միևնույն ժամանակ անդամակցում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ստեղծած Եվրասիական Տնտեսական միությանը, որը վերջինիս հույսով պետք է վաղ թե ուշ հակակշիռ դառնա Եվրոպական Միությանը: Ռուսական ռուբլու անկումը, որը պայմանավորված է նավթի համաշխարհային գների կտրուկ անկմամբ և Ուկրաինական ճգնաժամի պատճառով առաջ եկած արևտմյան պատժամիջոցների կիրառմամբ, հիմք դարձավ հայկական դրամի արժեզրկման` 478.62 դրամ 1 դոլարի դիմաց:Մեկ տարի առաջ դրամի փոխարժեքը կազմում էր 404 դրամ 1 դոլարի դիմաց, Հայաստանի Կենտրոնական բանկի փոխանցմամբ` տարեկան արժեզրկման տոկոսը Հայաստանում հունվար ամսին՝ 4.3 տոկոս, դեկտեմբեր ամսվա համեմատ նվազել է` կազմելով 4.6 տոկոս: Ամսեկան արժեզրկումը հունվարին կազմեց 2.5 տոկոս` ի համեմատություն դեկտեմբերի` Կառավարությունը կանխատեսում է 2015-ին տարեկան 2.5-5.5 տոկոս արժեզրկում (նույնը ինչ անցած տարի): Տոկոսադրույքի բարձրացումը Կենտրոնական Բանկը բացատրեց արժեզրկման ռիսկերի մտավախությամբ: «Տոկոսադրույքը բարձրացվել է ազգային տարադրամի արժեզրկման և վերջինիս կանխատեսվող վտանգների պատճառով»,-նշվում է Կենտրոնական Բանկի պաշտոնական հայտարարության մեջ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հաջորդ տարի պաշտպանության նախարարության բյուջետային հատկացումները 2013թ.-ի համեմատ կավելանան շուրջ  6 տոկոսով: Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով 2014թ.-ի պետական բյուջեի նախագծով ՊՆ-ի համար նախատեսված հատկացումներին: «Դրանք առաջին հերթին ուղղված են լինելու սպայական անձնակազմի աշխատավարձերի բարձրացմանը: Բացի այդ, մենք լուծելու ենք Զինված ուժերի առջև դրված գերակա խնդիրները. դրանք են սպառազինության և ռազմական տեխնիկայի և այլ նյութական միջոցների բալերավումը, կապիտալ ծախսերի ավելացումը, նաև  միջազգային և ազգային երաշխիքների ուղղությամբ համապատասխան հատկացումները»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշել է նա՝ հավելելով, որ որոշակի հատկացումներ են արվելու՝ ուղղված 2014թ.-ին սպասվող գնաճի հետ կապված խնդիրների լուծմանը: Սեյրան Օհանյանն ընդգծել է, որ այս պահի դրությամբ հատկցումներն օգնում են, որպեսզի առկա խնդիրները գոնե միջին չափով կարգավորվեն: «Մենք փորձում ենք մեր հնարավորության սահմաններում կազմակերպել մեր անվտանգությունը: Այսօր մեր պետությունը հնարավորություն ունի  երկրի պաշտպանության գործին հատկացնել մեր ՀՆԱ-ի 3.5 տոկոսը, որի միջոցով մենք փորձում ենք հնարավորինս լուծել մեր խնդիրները»,- ասել է նա: Պաշտպանության նախարարը նշել է, որ ցանկալի կլիներ, որպեսզի պաշտպանության գործին հատկացվող միջոցներն ավելի շատ լինեին՝ շեշտելով, որ Հայաստանը բացը լրացնում է նաև երկկողմ և բազմակողմ ռազմատեխնիկական և ռազմավարական համագործակցության շնորհիվ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 455 (20.12.14՝ 452) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 555 (20.12.14՝ 538) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.82 (20.12.14՝ 7.62) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 460 (20.12.14՝ 455) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 565 (20.12.14՝ 565) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.92 (20.12.14՝ 7.77) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 457 (20.12.14՝ 447) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 558 (20.12.14՝ 540) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8  (20.12.14՝ 7.62) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 460 (20.12.14՝ 458) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 558 (20.12.14՝ 568) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8 (20.12.14՝ 7.87) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 447.10, վաճառքինը՝ 464.57,          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 545.72, վաճառքինը՝ 575.55 Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.51, վաճառքինը՝ 8.44 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 19.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 455.75 (19.12.14՝ 464.57 ), ԵՎՐՈ – 559.34 (19.12.14՝ 570.17 ), Ռուսական ռուբլի – 7.60 (19.12.14՝ 7.74):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վոլֆսբուրգում տեղի ունեցած ներդնողների ամենամյա կոնֆերանսի ժամանակ Volkswagen-ը ներկայացրել է e-up էլեկտրոմոբիլը: Աշնանը Ֆրանկֆուրտում կայանալիք ավտոսրահի ժամանակ մեքենան կներկայացվի լայն հասարակությանը, որից հետո ընկերությունը կսկսի պատվերներ ընդունել, գրում է The Epoch Times-ը: Ֆոլցվագենի ներկայացրած նորույթի էլեկրտաշարժիչը  82 ձիաուժ մաքսիմալ հզորություն ունի: e-up-ի արագությունը հասնում է 135մկ/ժ-ի:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Արմավիա» ավիաընկերության վաճառքի հետ կապված՝ որևէ նոր տեղեկություն չունեմ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիայի» մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք «Արմավիան» նոր սեփականատեր ունի՞: Նշենք, որ ավիաընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովը լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ոչ հերքել, ոչ հաստատել էր այն տեղեկությունը, որ «Արմավիան» նոր սեփականատեր ունի: «Երբ անհրաժեշտություն լինի, մենք այդ մասին հրապարակայնորեն կհայտարարենք»,- ասել էր նա: Հիշեցնենք, որ արդեն ամիսներ շարունակ «Արմավիան» պարտք է «Զվարթնոց» օդանավակայանին, ինչի պատճառով «Զվարթնոցը» պարբերաբար դադարեցնում է չվերթների սպասարկումը ավիաընկերության համար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ Կենտրոնական բանկն այս տարի արդեն երրորդ անգամ անընդմեջ վերանայել է Հայաստանի տնտեսական աճի 2014 թվականի իր կանխատեսումը` դեպի դանդաղում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի 4-րդ եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, 4-րդ եռամսյակում Հայաստանի տնտեսական աճը կկազմի 3.1-3.6%, այլ ոչ թե նախկինում կանխատեսված` 3,6 - 4.2%-ը: Իսկ ավելի վաղ ԿԲ 2014 թվականի համար կանխատեսել էր 4,1-4,8% տնտեսական աճ: Մեգառեգուլյատորի կողմից տնտեսական աճի կանխատեսումների վերանայումը պայմանավորված էր, առաջին հերթին, Ռուսաստանի տնտեսության բացասական ազդեցությունով, և երկրորդ, երկրում շինարարական ծրագրերի` նախատեսվածից ավելի դանդաղ իրականացումով: Ընդ որում, նվազեցվել է տնտեսական աճի պոտենցիալ մակարդակի կանխատեսումը, ինչն, իր հերթին, պայմանավորված է ինչպես գործընկեր-երկրներից սպասվող կապիտալ ներդրումների դանդաղումով (կապված անորոշությունների ֆոնի ներքո տեղի ունեցող տնտեսական աճի պոտենցիալ մակարդակի հետ), այնպես էլ ներքին ներդրումային ցածր ակտիվությունով: Այնուամենայնիվ, ԿԲ ակնկալում է, որ կանխատեսվող ժամանակահատվածում տնտեսական աճը կմոտենա իր հավասարակշռված երկարաժամկետ մակարդակին` 5-6%: Ըստ դրամավարկային քաղաքականության ծրագրի, Կենտրոնական բանկն արդյունաբերական հատվածի կանխատեսումը 2014-ի համար նվազեցրեց` 1,3% - 2,3%-ից մինչև 0.7-1.3%: Մասնավորապես, դեպի դանդաղման կողմն են վերանայվել հանքարդյունաբերության և մետալուրգիական արդյունաբերության աճի կանխատեսումները` գունավոր մետաղների համաշխարհային գների անկման պատճառով: Դեպի դանդաղման կողմն են վերանայվել նաև սննդամթերքի, շինանյութերի և հյութերի արտադրության կանխատեսումները, կապված ներքին և արտաքին պահանջարկի կրճատման հետ: Մինչ այդ Կենտրոնական բանկի կողմից  արդյունաբերական աճի կանխատեսումները կազմում էին` 3,7-5,2%: ԿԲ ակնկալում է, որ լայնածավալ ծրագրերի իրականացման շնորհիվ կանխատեսելի հորիզոնում արդյունաբերության աճը կարող է կայունանալ 4,8-5,3% միջակայքում: Շինարարության ոլորտի կանխատեսումը վերանայվել է դեպի վար: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, շինարարության ոլորտը 2014 վերջին կունենա 3-3,5% անկում: Մինչ այդ Կենտրոնական բանկի շինարարության ոլորտի կանխատեսումը կազմում էր 0.5-1.5%, ավելի վաղ կանխատեսված` 2.5-4.5%-ի փոխարեն: Մեգառեգուլյատորի նոր կանխատեսումը հիմնված է 3-րդ եռամսյակում ոլորտում սպասվածից ավելի շատ պասիվությունով և շինարարականմ ծրագրերի պլանավորվածից ավելի դանդաղ իրականացումով: Կանխատեսվող հորիզոնում պահանջարկի և առաջարկի միջև դիսպրոպորցիայի փուլային կորեկցիայի արդյունքում շիարարության ոլորտը կարող է արձանագրել 1% աճ: Ծառայությունների աճի կանխատեսումները նույնպես վերանայվել են դեպի դանդաղման կողմը` 5,2-6,2%-ից մինչև 4,2-4,7%, ինչը պայմանավորված է ներքին պահանջարկի կորեկցիայով, և որպես հետևանք, առևտրի շրջանառության վրա ծառայությունների ազդեցությունով: Ավելի վաղ ՀՀ ԿԲ-ն ծառայությունների ոլորտտի աճը կանխատեսել էր` 4,2-5,7%: Կանխատեսվող հորիզոնում ծառայությունների ոլորտի աճը կարող է կայունանալ 5,3-5,8% միջակայքում, ինչը համահունչ կլինի ներքին պահանջարկի միջնաժամկետ կանխատեսումներին: Ակնկալվող աճը գյուղատնտեսության ոլորտում նույնպես վերանայվել է արագացման կողմը, կապված ջերմոցային տնտեսությունների ցանցի ընդլայնման հետ: Ըստ ԿԲ, ագրոհատվածում աճը կկազմի 6-6,5%: Մինչ այդ կանխատեսումը դանդաղել էր 4,5-6,5%-ից մինչև 2,3-3,3%, քանի որ կարկտահարության պատճառով ամառը բերքառատ չէր: Հիշեցնենք, որՀամաշխարհային բանկը Հայաստանի 2014 թվականի ՀՆԱ աճի կանխատեսումը նվազեցրել էր մինչև 2.6%: Մինչ այդ ՀԲ կանխատեսումը կազմում էր 2.7%: Հայաստանի Պետական բյուջեի նախագիծով իրական ՀՆԱ աճը պետք է կազմի 4,1%, իսկ դեֆիցիտը` 2.34%: Երկրի ՀՆԱ կկազմի 4,867.5 մլրդ դրամ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հաշվի առնելով 2013-2014 թվականներին կանխատեսվող էլեկտրաէներգիայի (հզորության) արտադրության հաշվեկշռի փոփոխությունը, ջերմային կայաններին վաճառվող բնական գազի սակագնի հնարավոր փոփոխությունը, ԱՄՆ դոլար/դրամ փոխարժեքի մեծության և մի շարք այլ գործոնների փոփոխությունները, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների կողմից էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթաց: Այս մասին հայտնում են Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 478.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 546 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.55 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 551 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.68 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 479 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 546 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.56 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 548 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.59 դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 477.11, վաճառքինը՝ 481.58 Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 541.97, վաճառքինը՝ 553.68  Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.34, վաճառքինը՝ 7.97 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 13.02.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 478.91, ԵՎՐՈ – 547.30, Ռուսական ռուբլի – 7.39
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օրերս «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը այսպիսի մի արտահայտություն արեց. «Ճիշտ է՝ աշխատավարձը ցածր է։ Այսօր այլևս Հայաստանում որևէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել»։ Պետք չէր, հաստատ, պետք չէր կոնկրետ թիվ ասել, առավել ևս Հայաստանում առկա ցածր աշխատավարձերի վերաբերյալ։ Սերժ Սարգսյանը կամ չի տիրապետում լիակատար տեղեկատվությանը, թե ինչ է կատարվում Հայաստանում, ինչը շատ վատ է, կամ էլ տիրապետում է, բայց փորձում է կոծկել այն, ինչը շատ ավելի վատ է։ Հայաստանում որևէ մեկը չի ուզում այլևս 150 հազար դրամից պակաս աշխատավարձ ստանալ, նշանակում է, ըստ Սերժ Սարգսյանի, Հայաստանում նվազագույն աշխատավարձը 150 հազար դրամ է, և մարդիկ շատ դժգոհ են դրանից։ Հատուկ Սերժ Սարգսյանի համար բերենք որոշակի վիճակագրական տվյալներ, որ հետո չասեն, թե «չեք ասել»։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ այսօր Հայաստանում միջին անվանական աշխատավարձը 120 հազար դրամ է։ Շեշտենք՝ անվանականը։ Այսինքն՝ «կեղտոտը»։ 120 հազար դրամ անվանական աշխատավարձ ստացողը իրականում, հարկերը պահելուց հետո, կստանա 107 հազար դրամ։ Այսինքն՝ Սերժ Սարգսյանի մատնանշած 150 հազար դրամն իրականում 107 հազար դրամ է։ Բայց սա ընդամենը մի աննշան սխալմունք է, եթե հաշվի ենք առնում աշխատավարձերի ամբողջ պատկերը։ ՀՀԿ-ի կողմից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Սարգսյանը երևի տեղյակ չէ ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանի՝ Ազգային ժողովում հրապարակած մի քանի ուշագրավ ցուցանիշներից։ Ըստ այդմ՝ Հայաստանում աշխատավարձ է ստանում ընդհանուր առմամբ 470 հազար մարդ։ Խոսքը և պետական, և ոչ պետական աշխատողների մասին է։ Նրանցից 93 հազարը, կամ բոլոր աշխատավարձ ստացողների մոտ 20 տոկոսը, ստանում է մինչև 35 հազար դրամ անվանական աշխատավարձ։ 310 հազար մարդ, կամ բոլոր աշխատավարձ ստացողների 65 տոկոսը, ստանում է մինչև 75 հազար դրամ անվանական աշխատավարձ, կամ Սերժ Սարգսյանի ասած թվի ուղիղ կեսը։ Բա էդ ո՞նց ստացվեց, որ Հայաստանում աշխատավարձ ստացողների 65 տոկոսն աշխատում է 75 հազար դրամից էլ ցածր աշխատավարձով, բայց միևնույն ժամանակ «որևէ մի մարդ չի ուզում 150 հազար դրամից մի լումա պակաս աշխատավարձով աշխատել»։ Ի դեպ, միայն աշխատավարձի դեպքում չէ, որ իրականությունը Սերժ Սարգսյանի պատկերացրած թվի կեսն է։ Նույն հարցազրույցում Սերժ Սարգսյանը մի այլ թվի մասին էլ խոսեց. «... նույնիսկ, եթե Հայաստանից տարեկան 20 հազար մարդ է գնում, դա իրոք, մեզ համար մեծ-մեծ կորուստ է»,– ասել է նա։ Այսինքն, Սերժ Սարգսյանը կարծում է, թե տարեկան Հայաստանից 20 հազարից քիչ մարդ է հեռանում։ Իրականում թիվը կրկնակի մեծ է։ Վերջին առնվազն երեք տարիներին, ըստ պաշտոնական վիճակագրության, Հայաստանից տարեկան անվերադարձ հեռանում է 45-55 հազար մարդ։ Այս, մեղմ ասած, անճշտությունների պատճառը, անշուշտ, Հայաստանում առկա իրավիճակը հնարավորինս վարդագույն ներկայացնելու՝ Սերժ Սարգսյանի ցանկությունն է։ Բայց կարո՞ղ է հանկարծ այնպես պատահի, որ Սերժ Սարգսյանն իրոք հավատա, որ Հայաստանում 150 հազար դրամից ցածր աշխատավարձ ստացող այլևս չկա, բոլորը հարստացել են ու չեն ուզում ցածր աշխատավարձով աշխատել։ Կամ կարո՞ղ է Սերժ Սարգսյանը իրոք հավատա, որ Հայաստանից տարեկան ընդամենը 20 հազար մարդ է հեռանում։ Իսկ կարո՞ղ է հանկարծ այնպես պատահի, որ Սերժ Սարգսյանը իրոք հավատա, որ նախագահական վերջին ընտրություններում 862 հազար մարդ քվեարկել է իր օգտին։ Չէ՞ որ այս դեպքում ևս իրականությունը հայտարարված թվի ուղիղ կեսն է՝ լավագույն դեպքում։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ է ստացվում, երբ Սերժ Սարգսյանը թվեր է մեջբերում։ Ախր, ասել էինք, չէ՞՝ պետք չէ թվերով խոսել։ Հայկ Գևորգյան «Հայկական ժամանակ» P.S. Կարող եք ընթերցել նաև «Սերժ Սարգսյանին խստիվ արգելվում է խոսել թվերով» հոդվածը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 10:45-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 472.5 (23.01.15՝ 471) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 528 (23.01.15՝ 533) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.25 (23.01.15՝ 7.35) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 475 (23.01.15՝ 474) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 535 (23.01.15՝ 540) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.57 (23.01.15՝ 7.45) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 472 (23.01.15՝ 471) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 527 (23.01.15՝ 535) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.24 (23.01.15՝ 7.36) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 474 (23.01.15՝ 474) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 530 (23.01.15՝ 542) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.30 (23.01.15՝ 7.42) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 470.87 (23.01.15՝ 468.53), վաճառքինը՝ 476.79 (23.01.15՝ 474.74) ,          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 523.45 (23.01.15՝ 528.29), վաճառքինը՝ 538.42 (23.01.15՝ 545.50) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.09 (23.01.15՝ 7.09), վաճառքինը՝ 7.78 (23.01.15՝ 7.75) Տատանումը (հունվարի 23) ԱՄՆ դոլար՝ առք +0.04, վաճառք +0.05         Եվրո՝ առք -0.21, վաճառք -0.67 Ռուբլի՝ առք  0, վաճառք  +0.01 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 23.01.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 471.02 (22.01.15՝ 473.04), ԵՎՐՈ – 529.14 (22.01.15՝ 549.72), Ռուսական ռուբլի – 7.36 (22.01.15՝ 7.25)
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ապրիլի 10-14-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 72,571,068 դոլար 485,35 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 74,817,895 ԱՄՆ դոլար 487,04 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 5,850,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486.40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 10,357,917 եվրո 513,81 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,018,438 եվրո 517,97 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 769,961,153 ՌԴ ռուբլի 8,50 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 414,610,393 ՌԴ ռուբլի 8,61 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: Ապրիլի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 44.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 43.5 մլն ԱՄՆ դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
CEO պարբերականի նախաձեռնությամբ կազմված՝ մեկ միլիարդ դոլար և ավելի կարողություն ունեցող ռուսաստանցի մեծահարուստների ցուցակում ընդգրկվել է 131 հոգի՝ 450 միլիարդ դոլար ընդհանուր կապիտալով: Անցյալ տարի ցուցակում կար «ընդամենը» 120 միլիարդատեր: Ալիշեր Ուսմանովն իր 18,72 միլիարդ դոլարով պահպանել է 2012 թ. առաջին տեղը, բայց եթե նախկինում նրա բիզնեսը բաղկացած էր  միայն  «Металлоинвест»-ից, ապա այժմ դրան ավելացել են հինգ խոշոր ընկերություններ և առնվազն տասը ավելի մանր ձեռնարկություններ: Երկրորդ տեղը վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է «Նովոլիպեցկյան մետալուրգիական կոմբինատ» ԲԲԸ-ի հիմնական սեփականատեր Վլադիմիր Լիսինը՝ 17,2 միլիարդ դոլարով: Վարկանիշի գլխավոր սենսացիան Վիկտոր Վեկսելբերգի երրորդ տեղն է. մեկ տարի առաջ նա 11-րդ տեղում էր: Չորրորդ հորիզոնականում Միխայիլ Ֆրիդմանն է՝ «Альфа-групп»-ի ղեկավարը  15,32 միլիարդ, և այլն: Վարկանիշային աղյուսակում  նկատելի փոփոխությունը IT ոլորտի, այդ թվում՝ սոցիալական ցանցերի միլիարդատերերի դիրքերի ամրապնդումն է, որը վերջին երկու տարիներին արդեն հաստատուն ավանդույթ է դարձել: Այսպես, առաջին անգամ դոլարային միլիարդատերերի ցուցակում են  հայտնվել «В контакте»-ի համասեփականատեր Վյաչեսլավ Միրիլաշվիլին, Яндекс-ի հիմնադիր Արկադի Վոլոժը, հանրահայտ հակավիրուսի հեղինակ Եվգենի Կասպերսկին, հաղորդում է Росбалт-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկրի պետբյուջեից ՀՀ նախագահի աշխատակազմի կարիքների համար հաջորդ տարի նախատեսվում է հատկացնել 4,5 մլրդ դրամ, ինչը 341 մլն դրամով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Այս մասին այսօր երկրի բյուջեի նախագծի քննարկումների ընթացքում հայտարարել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը: Նախագահի աշխատակազմին հատկացված գումարի 90%-ը կծախսվի աշխատավարձերի վրա: Աշխատակազմն ունի 370 աշխատող, որոնց աշխատավարձերը հաջորդ տարի նախատեսվում է ավելացնել 8-9%, ինչով էլ պայմանավորված է ֆինանսավորման ավելացումը: Ծախսերի զգալի մասը կուղղվի նաև օրենսդրական փորձագիտություններին, արտասահմանյան ուղևորություններին, ինչպես նաև ԶԼՄ-ների աշխատանքներին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նախաշեմին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանը շարունակում է ավելացնել ցեմենտի արտահանումը, չնայած շինարարությնա ոլորտում շարունակվող ճգնաժամին և արտադրության ծավալների անկմանը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականի առաջին կիսամյակում հանրապետությունում արտադրվել է մոտ 180 հազար տոննա ցեմենտ,  նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 186,3 հազար տոննայի համեմատ (անկում` 3.4%): Մինչդեռ, ըստ ՀՀ Մաքսային ծառայության տվյալների, առաջին կիսամյակում Հայաստանն արտահանվել 92 հազար տոննա ցեմենտ, 6 մլն.դոլար մաքսային արժեքով, նախորդ տարվա 46 հազար տոննայի և 3.2 մլն.դոլարի համեմատ: Պարզվում է, որ Հայաստանում արտադրվող ցեմենտի կեսն արտահանվում է: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանն ընդլայնում է ավիափոխադրողների հետ համագործակցությունը` Ազատ Երկնքի քաղաքականություն իրականացնելու իշխանությունների մտադրությունների համաձայն, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Մասնավորապես, նոյեմբերի 22-ին «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» և Էյր Ֆրանս ընկերությունների միջև բանակցությունների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն` 2014 թ. չվացուցակում չվերթների քանակը հասցնել շաբաթական 7 չվերթի, նախորդ տարվա միևնույն ժամանակահատվածի 3-4 չվերթի փոխարեն: Զգալի առաջընթաց է գրանցվել նաև Արաբական Միացյալ Էմիրությունների ուղղությամբ. նախորդ տարվա շաբաթական 7 չվերթի փոխարեն այս դեկտեմբերին արդեն կիրականացվի շաբաթական 11 չվերթ: «Արմենիա» Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ բազմաթիվ այլ ընկերությունների հետ  ևս քննարկում է չվերթների քանակի ավելացման հարցը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային տնտեսական ֆորումը ներկայացրել է 2013-2014թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցը (The Global Competitiveness Report)։ Փաստաթղթում ներառված է 148 երկիր, որոնց շարքում Հայաստանը գրավել է 79-րդ հորիզոնականը: Հարեւան Ադրբեջանը 39-րդ հորիզոնականում է, Թուրքիան՝ 44-րդում, Ռուսաստանը, որի ղեկավարած ՄԱքսային միությանը անդամակցելու հայտ է ներկայացրել Սերժ սարգսյանը, մրցունակության սանդղակում զբաղեցնում է 64-րդ հորիզոնականը։ Մյուս հարևան պետությունը՝ Վրաստանը, 72-րդն է զեկույցում։Տարածաշրջանի երկրներից միայն Իրանն է պակաս մրցունակ Հայաստանից երեկ կետով։ Իսկ առաջատար երկրների տասնյակում են Շվեյցարիան, Սինգապուրը, Ֆինլանդիան, Գերմանիան, ԱՄՆ-ը, Շվեդիան, Հոնկոնգը, Նիդերլանդները, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ձկնային արտադրանքը մրցունակ չէ ռուսաստանյան շուկայում, և Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի մասնակցությունն այդ պրոբլեմը չի լուծում: Փետրվարի 16-ին նման հայտարարությամբ է լրագրողների առջև հանդես եկել «Հայ ձկնաբույծների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Արթուր Աթոյանը: Նրա խոսքով, հանրապետությունում ձկան արտադրությունը և դրա արտահանումը դեպի ռուսաստանյան շուկա, որն իրացման հիմնական շուկան է, կրճատվել է: Մրցակիցներն են` Թուրքիան և Կարելիան. ձկների գներն ավելի ցածր են: Աթոյանը նշել է, որ կրճատվել է իրացումը նաև ներքին շուկայում`պահանջարկի կրճատման հետևանքով: Ավելին, նա համոզված է, որ պահանջարկի կրճատման պատճառով ձուկ արտադրողներն ստիպված են ներքին շուկայում այն վաճառել ինքնարժեքից ցածր գներով: Այսօր 1 կգ Իշխանը վաճառվում է 1400 դրամով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1800 դրամի փոխարեն: Աթոյանը նշել է, որ ձկան գները, որպես կանոն, աճում են ձմռանը, իսկ ամռանը նվազում: Հետևաբար, ամռանը կարելի է սպասել ավելի մեծ կորուստների: Նա տեղեկացրել է, որ արտադրողներն ի վիճակի չեն նվազեցնել ինքնարժեքն առանց պետական աջակցության, քանի որ 2014 թվականի սկզբին բարձրացել են ձկան կերի գները, իսկ Հայաստանի իշխանությունները խստացրել են ջրային ռեսուրսներից օգտվելու պահանջները: ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը նրան  խնդրել է իր մտահոգությունները հաստատել կոնկրետ թվերով, որին Աթոյանը պատասխանել է, որ չի վստահում պաշտոնական վիճակագրությանը: Ըստ Աթոյանի, միավորման մեջ ընդգրկված են 83 միջին և խոշոր ձկնաբուծական տնտեսություններ, և բոլորն էլ բողոքում են արտադրության և իրացման ծավալների կրճատումից: Դեռ անցյալ տարի Աթոյանը լրագրողներին հայտարարել էր, որ ձկնային տնտեսությունների համար ջրի տնտեսման քաղաքականությունը, որը վարում է Հայաստանի կառավարոթյունը, կբերի զանգվածային կրճատումների: Ի դեպ, ըստ ԱՎԾ տվյալների, 2014 թվականին ձկնորսության համախառն ապրանքը նախորդ տարվա համեմատ աճել է 24.6%՝  մինչև 28.650 մլն դրամ: Իսկ Մաքսային ծառայության տվյալներով, 2014 թվականի 9 ամիսներին Հաաստանից ձկան արտահանման ծավալն աճել է`մինչև 1.653 հազար տոննա՝ 2013-ի 1.410 հազար տոննայի փոխարեն: Նախորդ տարվա վերջնական տվյալները դեռ չեն ամփոփվել:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Բաց երկնքի» քաղաքականությունը Հայաստանին պարտադրվել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի կողմից: Նոյեմբերի 27-ին մամուլի ասուլիսում այդպիսի համոզմունք է հայտնել ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը, հաղորդում է ԱրմԻնֆոն: Նրա խոսքով, ԱՄՀ և ՀԲ 1990-ական թվականներին նույնպես երկրի կառավարություն էին մտել նման նախաձեռնությամբ, բայց այն ժամանակ հաջողվեց զսպել այդ ճնշումը: Ավելին, 1990-ական թվականներին հաջողվեց հասնել ազգային փոխադրող «Հայկական ավիաուղիների» աշխատանքի բարձր շահութաբերության, որը դարձավ երկրորդ ընկերությունը երկրի բյուջե հարկային հատկացումների ծավալներով: Ազգային փոխադրողի համար, նույնիսկ, ստեղծվեց ներքին շուկայում մրցակցող ֆիրմա`  ի դեմս «Արաքսի»: Սակայն արդեն 1990-ականների վերջին տեղի ունեցավ «Արաքս» ավիաընկերության ռեյդերական զավթում, որը բռնի կերպով միացրեցին «Հայկական ավիաուղիներին», ինչից հետո «ձեռնամուխ եղան» նաև հենց ազգային փոխադրողին: «Ես կարծում եմ, որ «Հայկական ավիաուղիներ» ավիաընկերությունը հատուկ սնանկացրեցին», -  ասել է փորձագետը` ակնարկելով իշխանությունների անսքող հետաքրքրությունը շահութաբեր ընկերությունների նկատմամբ: Եվ պատահական չէ, որ հենց այն ժամանակ «Հայկական ավիաուղիների» փոխարեն ասպարեզ եկավ «Արմավիան», որն իր հերթին, բախվելով դժվարությունների, բաժնետոմսերի 75 տոկոսը վաճառեց ռուսական «Սիբիրին»: Ռուսական փոխադրողն սկսեց իրականացնել կայունացման ծրագիր, սակայն մի շարք պատճառներով (որոնց մասին փորձագետը նախընտրեց չխոսել), ստիպված էր բաժնետոմսերը վերադարձնել «Արմավիայի» նախկին սեփականատիրոջը: Ինչպես կարծում է Պետրոսյանը, «բաց երկնքի» քաղաքականությունն անմիջականորեն առնչվում է ազգային անվտանգության հարցերին: «Մենք գործ ունենք պարտադրված քաղաքականության և լոբբիստական պատվերի հետ, որի հետևում կանգնած են որոշակի ուժեր: Վերջին ժամանակներս մենք, ընդհանրիապես, բախվում ենք մի իրավիճակի, երբ որոշումներ  են կայացվում ոչ թե հօգուտ պետության և ժողովրդի, այլ` որոշակի անհատի կամ կլանի», - կարծում է փորձագետը, նշելով, որ «բաց երկնքի» քաղաքականություն իրագործելիս, նույնսկ, աուդիտ չի անցկացվել: Արդյունքում` Հայաստանն սպառնում է դառնալ միջանցիկ բակ: «Այդ քաղաքականությունը հանգեցրեց Սիմֆերոպոլ-Երևան ավիաչվերթ բացելու մտադրությունների, ինչին կարող են հաջորդել արդեն երկրի նկատմամբ պատժամիջոցներ», - ասել է Պետրոսյանը, նշելով այն փաստը, որ շատ ավիաընկերություններ` «Ալ Իտալիան», «Չեխական ավիաուղիները», արդեն հրաժարվել են դեպի Երևան թռիչքներից: «Ամեն ինչ տանում է այն բանին, որ մենք վերադառնում ենք խորհրդային ժամանակների պատկերին, երբ օտարերկրյա չվերթներն իրականացվում էին Մոսկվայով», - փաստել է ՀՀ ՔԱԳՎ նախկին ղեկավարը: Հիշեցնենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 23-ին Հայաստանի կառավարությունը հաստատել է հանրապետությունում մրցունակ և կայուն օդային փոխադրումների ապահովման ծրագրի հայեցակարգը: Բազմաթիվ մասնագետների կարծիքով, Հայաստանը պետք է ընթանա ազատականացման ուղիով, ինչը կխթանի ՀՆԱ աճը, կապահովի նոր աշխատատեղերի ստեղծում, ուղևորափոխադրումները կդարձնի ավելի հարմար, իսկ գները` ավելի ցածր: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գները Հայաստանի պարենային ապրանքների շուկայում (ներառյալ ոգելից խմիչքը և ծխախոտը) 2014 թվականի փետրվարին հունվարի համեմատ նվազել են 1.8% (տարեկան աճը` 3%), իսկ առանց ոգելից խմիչքի և ծխախոտի սննդամթերքի գներն իջել են 2.2% (տարեկան աճը`2.6%), իսկ հունվար-փետրվարին աճել են 3.2% (տարեկան աճը`3,6 %): Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո գործակալությունը՝ հղում անելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությանը, փետրվարի դեֆլյացիան պարենային ապրանքների շուկայում (2.2 %) հիմնականում պայմանավորված է եղել մրգերի`8,2 % և բանջարեղենի`7.7 % էժանացումներով: Հետազոտվող 13 խումբ ապրանքներից 11-ում հաշվետու ամսում գներն իջել են 8,2-0,2 %, իսկ մնացած 2 – ում` աճել են 0.1-1 %: Բանջարեղենի խմբում էժանացել են կաղամբը` 19.3%, վարունգը` 15,8 %, կանաչ սոխը`14.9 %, սմբուկը` 14.6%, լոլիկը` 14,4%, սոխը`11.8 %, ճակնդեղը`5%, գազարը`3.3 %, կանաչին`2.6%, սունկը`2.1 %: Միաժամանակ թանկացել են կարտոֆիլը`1.6%, կանաչ պղպեղը և սխտորը`1.8%, բողկը`3.9 %: Ուսումնասիրված քաղաքներում բանջարեղենի գները հաշվետու ամսում իջել են 12,4-0,9 %, իսկ Երևանում` 7.7 %: Մրգերի խմբում հիմնականում էժանացել են խնձորը`12.9%, նարինջը`11.5%, բանանը` 9,2%, տանձը` 7,7 %, նուռը`1.6%, մանդարինը`1.5 %, արքայախնձորը` 1.1 %: Միևնույն ժամանակ թանկացել է կիտրոնը` 1.4 %: Հանրապետության ուսումնասիրության 10 քաղաքներում մրգի գները նվազել են 15,9-0,3 %, իսկ մեկ քաղաքում գներն աճել են 1.1%, Երևանում մրգերն էժանացել են 9,5%: Մսամթերքը 2014-ի փետրվարին տարեկան կտրվածքով էժանացել է 0.7 %, իսկ միայն փետրվարին` 1,6%: Ավելին, տավարի, խոզի և գառան միսն էժանացել են համապատասխանաբար` 3,5%, 1.7 % և 0.6%, աղացած միսը`1.9%, տավարի ֆիլեն`1.8 %,  հավի բուդը`1.1% ,խաշը` 1%: Հանրապետության հետազոտվող քաղաքներից է 9 – ում փետրվարին մսամթերքն էժանացել է 2,3-0,1 %,  1 - ում թանկացել է 1,8 %, ևս 1-ում` չի փոփոխվել: Երևանում մսամթերքի գները նվազել են 2,3%: Կենդանական և բուսական ծագումով յուղերը տարեկան կտրվածքով էժանացել են 1.3 %, իսկ միայն փետրվարին` 1.7%, հիմնականում 3.4% իջել է արևածաղկի ձեթի գինը, էժանացել են նաև` կարագը և մարգարինը` համապատասխանաբար` 1.4 % և 0.7%, ոչ ալկոհոլային խմիչքները`0.2%, հացամթերքը`0.4%, ալյուր`0.7%, շաքարավազը`0,5%, ձուկը`0.3%: Սուրճի, թեյի և կակաոյի գները փետրվարին աճել են 0,1%: Ոգելից խմիչքը և ծխախոտը թանկացել են տարեկան կտրվածքով` 7,1%, բայց միայն փետրվարին`1.8%, ինչը պայմանավորված է եղել տեղական արտադրության ծխախոտիւ գների 2 % աճով: Ձվի գինը փետրվարին տարեկան կտրվածքով աճել է 15,6%, իսկ միայն փետրվարի նվազել է 0.7%: Կաթնամթերքը փետրվարին թանկացել է 1%, իսկ տարեկան կտրվածքով` 9,8%, ինչը պայմանավորված է եղել «Լոռի», «Չանախ» և «Չեդեր» պանիրների գների  համապատասխանաբար` 1.3, 3.2 և 0.8% աճով: Թթվասերը թանկացել է 0.5%, խտացրած կաթը` 0.7 %: Նշենք, որ Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի փետրվարին դեֆլյացիան կազմել է 1.2% (տարեկան կտրվածքով ինֆլյացիան կազմել է 4.6%), իսկ հունվար - փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.6% (տարեկան ինֆլյացիան` 5.1 %): Նշենք նաև, որ սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հաճախ չեն արտացոլում Հայաստանի տնտեսությունում առկա վիճակը: Հիշեցնենք նաև, որ նույն ԱՎԾ-ի հրապարակած տվյալների համաձայն էժանացել են նաև ոչ պարենային ապրանքները: Այսպիսով, եթե հավատանք պաշտոնական վիճակագրությանը՝ էժանացումներն ամենուր են, սակայն սովորական սպառողը դա չի նկատում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2013 թվականին տարեկան կտրվածքով աճել է 1,9 %, մինչև 12.323 հազ. տոննա, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Երկաթուղային բեռնափոխադրումներն անցյալ տարի կրճատվել են 5.3%, մինչև 3 275.2 հազտոննա, ավտոմոբիլային փոխադրումներն աճել են 7%, մինչև 7319,6 հազ տոննա, օդային փոխադրումները նվազել են 15.4 %, մինչև 10.4 հազ.տոննա: Հիմնական գազատարով հանրապետություն է ներկրվել 1 717.8 հազ տոննա բնական գազ, ինչը 3,6 % պակաս է, քան 2012 թվականին: Բեռնափոխադրումների շրջանառությունը նվազել է 1,3%, մինչև 4 101.7 մլն տոննա/կմ: Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 3.1%, մինչև 240751.1 հազ.մարդ: Այդ թվում, երկաթուղային տրանսպորտով փոխադրումները նվազել են 24.7%, մինչև 415,4 հազ.մարդ: Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 3.4%, մինչև 217863.9 հազ.մարդ: Օդային ուղևորներափոխադրումները նվազել են 0.3 %, մինչև 1 758.3 հազ.մարդ: Հայկական ավիաընկերություններ կրճատել եբ ավիափոխադրումները 80,5%, մինչև 78 հազ ուղևոր:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 6 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.360 մլն.դոլար (551.692 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.66 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.10 կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 17-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.00 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.50  դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 18-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 656.864 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.66 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականին Հայաստանում  հողատարածքների օտարման գործարքների ընդհանուր թիվը կազմել է 15728 գործարք, որոնց ընդհանուր մակերեսը կազմել է 7019,65 հա: Ինչպես վկայում են ՀՀ Անշարժ գույքի Կադաստրի պետական կոմիտեից ԱրմԻնֆո-ին տրամադրված տվյալները, օտարված հողամասերից 1705-ը (135.88 հա ) գտնվել է Երևանում: Ըստ աղբյուրի, օտարված հողատարածքներից 8258-ը (6378.61 հա ) եղել է գյուղատնտեսական նշանակության, որից 69-ը (46.21 հա) գտնվել է Երևանում: Բնակարանային շինարարության նպատակով օտարված հողամասերը կազմել են 5084 հատ (421.25 հա), որից 900-ը (35.55 հա) Երևանում: Հասարակական կառուցապատման հողերը կազմել են 1999 ( 129.42 հա ), որից 688-ը (49.72 հա ) Երևանում: Արդյունաբերական նշանակության հողերը կազմել են 178 հատ (43.98 հա ), որից 48-ը` (4,4 հա) Երևանում: 2013 թվականին Հայաստանում օտարվա հողատարածքների մեջ առք ու վաճառքի առարկա է եղել 12.856-ը (5616.10 հա), որից 1447-ը` (84.28 հա) Երևանում, տարեկան կտրվածքով կրճատվելով 3% - ով, ընդ որում, գյուղատնտեսական նշանակության հողերով գործարքները`5.3 %, բնակարանային շինարարության նպատակով` 1.5%, արդյունաբերական նպատակով հողերով գործարքների թիվն աճել է 2.5%: Այս ցուցանիշերով առաջատարն է Արմավիրի մարզը` 1359,21 հա, որից 1302,06 հա-ն եղել է գյուղատնտեսական նշանակության հողեր: Նվիրատվություն գործարքների թիվը կազմել է 2754 գործարք (1375.32 հա), որից 222-ը` (48.6 հա) Երևանում: Փոխանակության գործարքները կազմել են 118 միավոր (28.23 հա), որից 36-ը` (3 հա) Երևանում: Վարձակալության գործարքներ երկրում կազմել են 11613,67 հա, որից 11,94 հա-ն` Երևանում: Մարզերում 2013-ին վարձակալվել է 11601,74 հա հողատարածք, որի 87.4 % - ը կամ 10145,65 հա-ն` գյուղատնտեսական նշանակության: Այստեղ առաջատարն է Սյունիքի մարզը` 4932,5 հա, որից 4912,93 հա-ն` գյուղատնտեսական նշանակության: Գրավադրված հողատարածքները 2013-ին կազմել են 2987,16 հա, որից 195,77 հա-ն` մայրաքաղաքում, և որոնց 87.9 % - ը կամ 2624,5 հեկտարը եղել է գյուղատնտեսական նշանակության: Երևանում այս ցուցանիշը կազմել է 5.4 հա, իսկ մարզերից առաջատարն է Արմավիրի մարզը` 1232,24 հա, որից 1203,91 հա-ն` գյուղատնտեսական նշանակության:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 568 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,49 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 570 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,57 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 412.50 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`567.50  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,54 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 569 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,57 դրամ: Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 412.35, ԵՎՐՈ – 569.04, Ռուսական ռուբլի – 11.63:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկը քիչ առաջ մի հսկայածավալ հաղորդագրություն է տարածել, որտեղ փորձ է արել ցույց տալ, թե «վերջին ժամանակներս տեղի ունեցող տնտեսական երևույթների, ՀՀ դրամի արժեզրկման և ֆինանսական կայունության հետ կապված» ՀՀ կենտրոնական բանկը ինչ միջոցառումներ և քայլեր է ձեռնարկել: Ակնհայտ է, սակայն, որ հաղորդագրության ծավալը չի կարող քաղաքացիներին ստիպել մոռանալ այն խայտառակ վիճակը, որը տիրում էր դեկտեմբերի 16-17-ին ՀՀ ֆինանսական համակարգում: Ակնհայտ է նաև, որ ԿԲ գործողությունները ավելի շատ նման էին դավադրության Հայաստանի բնակչության դեմ, քան՝ ինչ-որ գործողությունների, որոնք ֆինանսական կայունություն էին ապահովելու: Հասկանալու համար, թե ինչ էր իրականում կատարվում ֆինանսական համակարգում վերջին մեկ ամսվա ընթացքում, բավական է ընթերցել iLur.am-ի երեկվա «Ռեժիմի հերթական դավադրությունը» վերտառությամբ հրապարակումը: Իսկ եթե դեռ ցանկություն ունեք ծանոթանալու ԿԲ հրապարակմանը, կարող եք անցնել այս հղումով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 12 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.350 մլն.դոլար (550.462 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 407.75 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.28 կետով ցածր է նախորդ` հունվարի 9-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.75 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 408.00: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 407.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.75 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 407.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.75 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 13-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 11.880 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից նվազել է մինչև 407.75 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անվանական միջին աշխատավարձը Հայաստանում 2014 թվականի հունվար-ապրիլին կազմել է 159,511 դրամ ($ 387),  տարեկան աճը`7,2%, միայն ապրիլին` 1.5%: 2014-ի ապրիլին 2013-ի ապրիլի համեմատ միջին անվանական աշխատավարձը Հայաստանում աճել է 7.4 %: Ու չնայած իրականում նման միջին աշխատավարձ չկա ու այդ պատկերը ստանում են բացառապես աշխատավարձների ծայրահեղ անհամաչափության պատճառով, այսպիսի թվեր է ներկայացրել ԱՎԾ-ն: Ըստ ԱՎԾ նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում 2014-ի հունվար - ապրիլին կազմել է 138.493 դրամ ($ 336), 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 6 %: Աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում տարեկան կտրվածքով աճել է 8.5%, կազմելով 190.155 դրամ ($ 462): Միայն ապրիլին բյուջետային աշխատողների աշխատավարձն աճել է 1.2%, իսկ ոչ բյուջետայիններինը` 1,8%: ՀՀ դրամի հաշվարկային փոխարժեքը 2014 թվականի ապրիլին կազմել է 414.31 դրամ / $ 1, իսկ հունվար – ապրիլին` 411.85 դրամ / $ 1: Ի դեպ, եթե աշխատավարձերի այս կեղծ աճին համադրենք նաեւ ամենամսյա գնաճը, ապա կարելի է ասել, որ աշխատավարձներն իրականում դեռ մի բան էլ գնալով անընդհատ նվազում են: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականին Հայաստանում շահագործման կհանձնվեն մոտ 20 նոր փոքր հիդրոէլեկտրակայաներ: Այսպիսով, փոքր հէկերի ընդհանուր թիվը կհասնի մոտ 150-ի, իսկ դրանց ընդհանուր էներգաարտադրությունը կկազմի հանրապետությունում արտադրվող էլեկտրաէներգիայի 7-8%-ը: Այս մասին երկրի հիմնական տնտեսական փաստաթղթի նախագծին նվիրված նախնական խորհրդարանական լսումների ընթացքում հայտարարել է ՀՀ էներգեհտիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Նրա խոսքերով, սեփական էներգետիկ ներուժի առավելագույնս օգտագործումը հանդիսանում է ընդհանուր ծրագրի մի մասը, որն ուղղված է անվտանգության ապահովմանը և երկրի էներգետիկ համալիրի հուսալիությանը: Նշենք, որ Հայաստանի հիդրոէներգոպոտենցիալը գնահատվում է տարեկան 3200 մլն կՎտ/ժամ: ՀՀ էներգետիկայի նախարարությունը մշակել է «Փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեմա» նախագիծը, որտեղ ներգրավված են 325 փոքր հէկ-եր, 257 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և տարեկան 770 մլն կՎտ/ժամ արտադրությամբ: Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներկայումս ուսումնասիրվում է նաև գեոթերմալ էներգիայի ներուժը: Նշվում է, որ Հայաստանն ունի գեոթերման էներգիայի զգալի պահուստներ: Գեոթերմալ էլեկտրակայանների տարածքների ուսումնասիրությանը և այդ կայանների շինարարությանը Համաշխարհային բանկը 2009 թվականին հատկացրեց 1.5 մլն դոլար: Այդ էլեկտրակայանների շինարարության համար, ըստ մասնագետների, ամենահեռանկարային տարածքներն են հանդիսանում Ջերմաղբյուրը և Քարաքարը (Սյունիք), և Գրիձորը (Գեղարքունիք): Հավելենք նաև, որ ըստ մամուլի հրապարակումների՝ փոքր հէկերի գերակշիռ մասը պատկանում է բարձրաստիճան պաշտոնյաների: Օրինակ, այսօր «Հետքը» հոդված է հրապարակել ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանին պատկանող հէկի մասին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստան իրանական գազի մատակարարումը կախված է բացառապես Հայաստանի իշխանությունների ցանկությունից: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Մուհամեդ Ռեիսին: Նրա խոսքով, Իրանը պատրաստ է շարունակել էներգետիկ համագործակցությունը Հայաստանի հետ, և հայկական կողմի ցանկության դեպքում այդ համագործակցությունը կարող է անդրադառնալ նաև Հայաստան առաքվող իրանական գազի ծավալների վրա: Անդրադառնալով այն հարցին, թե Իրանն ի՞նչ գնով է պատրաստ գազ մատակարարել Հայաստան, դեսպանը նշել է, որ Իրանն, ընդհանուր առմամբ, երկրներին գազ է մատակարարում շուկայական գներով, սակայն Հայաստան գազի մատակարարումներն առ այսօր իրականացվել են բացառապես բարտերային հիմունքով`  փոխարենը Հայաստանից ստանալով էլեկտրաէներգիա: «Այդ հարցը լուծվում է բանակցությունների միջոցով: Իրանը պատրաստ է շարունակել Հայաստանի հետ էներգետիկ համագործակցության ընդլայնումը, սակայն ամեն ինչ կախված է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումից», - նշել է նա:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բեյրութ-Երևան ուղիղ ավիաչվերթով, որը կբացվի հուլիսի 5-ին, Հայաստան կգա շուրջ 130 ուղևոր, որոնց թվում են լիբանանյան կառավարության և գործարար շրջանակների ներկայացուցիչներ: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում ասել է «Սիդոն թրեվլ» ընկերության տնօրեն Լիլիթ Գևորգյանը` հավելելով, որ լիբանանյան մեծաթիվ պատվիրակությունը Հայաստան է ժամանում չվերթի վերաբացումը նշելու համար: «Չվերթները լինելու են կանոնավոր, շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ: Տոմսի արժեքը կազմում է 420 եվրոյին համարժեք դրամ»,-ասաց Գևորգյանը: Չվերթներն իրականացնելու է լիբանանյան MEA ավիաընկերությունը, որի ներկայացուցչությունը Հայաստանում «Սիդոն թրեվլ» ընկերությունն է: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը խարդախության է դիմում՝ արդարացնելու համար 200-2008-ի եւ 2012-ի համեմատաբար բարձր տնտեսական աճը, ՖԲ իր էջում գրել է նախկին վարչապետ, «Ազատություն» կուսակցության ղեկավար Հրանտ Բագրատյանը: «2015թ 1990-ի համեմատ ՀՀ տնտեսությունն աճել է 1,79 անգամ (179%), Ադրբեջանինը՝ 2,72 անգամ (272%), իսկ Վրեստանի տնտեսությունը կազմել է 1990-ի սոսկ 80%-ը։ Սրանք ՀԲ թվերն են՝ ազգային վիճակագրական ծառայությունների տվյալների հիման վրա։ նույն աղբյուրի համաձայն բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն համապատասխանաբար կազմել է՝ 3489, 5497 և 3757 դոլար կամ, հաշվի առած պարիտետը՝ 8418, 17779 և 9599 դոլար։ Հարց է ծագում՝ ի՞նչպես։ Չ՞է որ ՀՀ-ն Վրաստանից 2 անգամ ավելի արագ է աճել։ Ի՞նչու հետ ընկավ։ Չ՞է որ 1990-ին, ըստ ԽՍՀՄ վիճակագրության, Հայաստանը գերազանցում էր 1 շնչին ընկնող ազգային եկամտի ցուցանիշով (2915ռուբլի) և Վրաստանին (2630 ռուբլի), և Ադրբեջանին (2190 ռուբլի)։ Իհարկե, ազգային եկամուտը ՀՆԱ չէ։ Բայց կարող է համեմատական շարքերի դեպքում ՀՆԱ նկատմամբ առավելագույնը 5-10% տարբերություն տալ։ Մինչւդեռ նույն ՀԲ կայքում կարդում ենք այպիսի այսպիսի թվեր՝ 1990թ ՀՀ-ում բնակչության 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 636 դոլար, Վրաստանում 1614 դոլար, իսկ Ադրբեջանում՝ 1237 դոլար։ Ուրեմն գործ ունենք սովորական խարդախության հետ։ ՀՀ ԱՎԾ-ն որպեսզի արդարացնի 2000-2008, 2012թթ համեմատաբար բարձր տնտեսական աճը, իջեցրել է 1990թ բազային թիվը։ Դե ո՞վ է կոմունիստներից բողոքելու», - գրում է Բագրատյանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Նաիրիտ գործարանի» սեփականատիրոջ` ավելի քան 107 մլն դոլար պարտքի վերաբերյալ դատական որոշումից երկու շաբաթ անց էլ կառավարությունը որևէ կերպ չի արձագանքում իրավիճակին: Այս մասին գրում է panarmenian.net-ը և մանրամասներ ներկայացնում այսօր Աժ-ում գործարանի մասին տեղի ունեցած քննարկումից և դեպքերի հնարավոր զարգացումներ է ներկայացնում: Քանի որ Հայաստանի քլորոպրենային կաուչուկ արտադրողի ճակատագիրն անհայտ է, Հայ հեղափոխական դաշնակությունն առաջարկում է ստեղված դրությունն ու հետագա անելիքներն ուսումնասիրել Ազգային ժողովում` ժամանակավոր հանձնաժողով ստեղծելով: ԱԺ 5-րդ գումարման գարնանային նստաշրջանի առաջին քառօրյայում ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանն իր ելույթում հայտնել է նաև, որ հանձնաժողովը պետք է ուսումնասիրի թե գործարանի աշխատանքի վերականգնման բանակցային գործընթացը, թե ներկա դրությամբ առկա խնդիրները, թե իրավիճակն ամբողջությամբ: Դրանից զատ` հարցը նաև քննարկվելու է ընլայնված նստաշրջանի ընթացքում: Հունվարի 22-ին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել էր Միջպետական բանկի՝ 107 մլն դոլարի հայցն ընդդեմ Rhinoville Property Limited ընկերության, որը պաշտոնապես «Նաիրիտ գործարանի» սեփականատերն է: Նախապես Միջպետական բանկը հայց էր ներկայացրել 25,2 մլն դոլարի բռնագանձման պահանջով, սակայն ավելացրել էր գումարի չափը, ու հատկանշական է ոչ Rhinoville Property Limited ընկերությունը, ոչ «Նաիրիտ գործարանը» դատական նիստերին չէին ներկայանում, ու որոշումից հետո էլ` որևէ մեկնաբանություն չեն արել քիմիական հսկայի ճակատագրի վերաբերյալ: Հատկանշական է, որ Rhinoville Property Limited օֆշորային ընկերությունը, որն ակտիվներ չունի պարտքը վճարելու համար, պատկանում է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին, որի բաժնետոմսերի 10 տոկոսը ՀՀ կառավարությանը, իսկ 90 տոկոսը նույն օֆշորային ընկերությանն են պատկանում, բացահայտել էր Hetq.am-ը: Այսինքն` ՓԲԸ-ն իր իսկ բաժնետոմսերի սեփականատերն է ու, ի դեմս կառավարության, պետական բյուջեից պետք է վճարի Միջպետական բանկին: 15 ամիս շարունակ աշխատավարձ չվճարած Հայաստանի քիմիական հսկան փրկելու որոշ հույսեր էին առաջացել անցած տարի, քանի որ գործարանով հետաքրքրվել էր մեկ այլ` գազային հսկա ռուսական «Ռոսնեֆթը», սակայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի ժամանակ պարզ դարձավ, որ ընկերությունը չի ցանկանում իր վրա վերցնել Նաիրտի կուտակած միլիոնավոր դոլարների պարտքերը: Միևնույն ժամանակ տնտեսագետ-վերլուծաբանները դժվարանում են կանխատեսումներ անել գործարանի գործունեության վերաբերյալ: «Այս հարցը շատ խճճված է: Հետաքրքրություն «Նաիրիտի» նկատմամբ միշտ էլ եղել է, ու հիմա էլ ռուսական «Ռոսնեֆթն» է հետաքրքրվում: Բայց պարտքային խնդիրը հիմնական խոչընդոտն է, ու հիմա հնարավոր չէ ասել, թե դա ինչ լուծում կստանա»,- PanARMENIAN.Net ին ասաց վերլուծաբան-տնտեսագետ Սամվել Ավագյանը: «Նաիրիտը» կանցնի Միջպետական բանկին, ու այնտեղ կորոշեն, թե ինչպես այն տնօրինել, այսպիսով պարտքերի հարցը լուծվում է, սակայն կվաճառեն այն, թե կառավարման կհանձնեն՝ այլ հարց է, որի համատեքստում պարզ չէ նաև մեր կառավարության 10 տոկոս մասնաբաժնի ճակատագիրը»,- հավելեց նա` գործադիրի անելիքների մասով նշելով «Նաիրիտը» սնանկության հասցրած մարդուն՝ նախկին տնօրեն Վահան Մելքոնյանին պատասախանատվության ենթարկելու ու անհուսալի ներդրողներին Հայաստան չհրավիրելու քայլերը: «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը Խորհրդային միության քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ Rhinоville Property Limited ընկերությունը հիմնվել է լեհական Samex, ամերիկյան Intertex և ռուսական «Եվրոգազ» ֆիրմաների կողմից։ 2010 թվականի ապրիլից գործարանում արտադրությունը դադարեցվել է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կառավարությունը կթողարկի 106,2 մլրդ դրամ անվանական արժեքով անտոկոս ցպահանջ պետական հասարակ մուրհակ` ԿԲ վնասը ծածկելու համար, որը 2013  թվականի արդյունքներով գերազանցել է 8 մլրդ դրամը: Այդ մասին որոշում է կայացվել ՀՀ կառավարության հուլիսի 31-ի նիստում: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ներկայացնելով որոշման նախագիծը, նշել է, որ այդ մուրհակը կփոխարինի 2013 թվականի սեպտեմբերին 98,2 մլրդ դրամ ծավալի նախորդ թողարկումը, որը նախատեսված էր 2012 թվականի արդյունքնեով ԿԲ վնասը ծածկելու համար: Կենտրոնական բանկը պարտավոր է նոր թողարկման մուրհակի ստացման օրը Ֆինանսների նախարարությանը վերադարձնել նախորդ մուրհակի ծավալի գումար (98,2 մլրդ դրամ): Հիշեցնենք, որ 2011 թվականի օգոստոսին Ֆինանսների նախարարությունը ԿԲ-ին տրամադրել էր 77,5 մլրդ դրամի պետական մուրհակ` 2011 թվականի  վերջում կուտակված վնասը ծածկելու համար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առանց լեռնահանքային պաշարների օպտիմալ օգտագործման, Հայաստանը կարող է հայտնվել «ռեսուրսային անեծքի» ճիրաններում: Այդ մասին ասվում է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի վերաբերյալ Համաշխարհային բանկի կազմած թեմատիկ աշխատանքներում, որոնք այսօր ներկայացվել են Երևանում: Ինչպես նշել է Ամերիկյան համալսարանի Պատասխանատու հանքարդյունաբերության կենտրոնի ներկայացուցիչ Կարեն Աղաբաբյանը, հանրապետությունում պոչամբարները գտնվում են գետերի, համայնքների, անտառների, բնության հատուկ պահպանվող տարածքների հարևանությամբ, ինչը հավանական ռիսկեր է պարունակում էկոլոգիայի և տեղի բնակչության առողջության համար: Անցկացված հետազոտությունների համաձայն, Ախթալայում, որտեղ գործում է Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատը, մանկապարտեզների հրապարակներից վերցված հողի փորձանմուշներում հայտնաբերվել է կապարի և մկնդեղի ՍԹԽ գերազանցում: Բացասական գնահատական է տրվել այն բանին, որ լեռնահարստացուցիչ կոմբինատի ներկայումս գործող պոչամբարը գտնվում է Ճոճկան և Մեծ Այրում գյուղական համայնքների անմիջական հարևանությամբ: Իրավիճակը մտահոգիչ է նաև Սյունիքի մարզում, ուր, օրինակ, գյուղական համայնքների բնակիչներն անասուններին արածեցնում են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարներին հարող տարածքներում: Մինչդեռ այդ գոտիներում հայտնաբերվել է նիկելի, կոբալտի և պղնձի ՍԹԽ գերազանցում:   ՀԲ-ն ուշադրությունը հրավիրում է պոչամբարների քանակի վերաբերյալ տարբեր գերատեսչությունների տվյալների անհամապատասխանության վրա: ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն, Հայաստանում 700 հա ընդհանուր տարածք զբաղեցնող 17 պոչամբար կա: Մինչդեռ ՀՀ ԱԻՆ-ը նշում է 1400 հա ընդհանուր տարածքով 19 պոչամբարի մասին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus