Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Կիեւում ընթացող «Եվրատեսիլ-2017» երգի մրցույցի առաջին կիսաեզրափակիչում հանդես եկող Արծվիկը դուրս եկավ եզրափակիչ: Fly with me երգով Հայաստանի ներկայացուցիչը բավական լավ տպավորություն թողեց: Այսօր եզրափակիչ անցան նաեւ Մոլդովայի, Ադրբեջանի, Հունաստանի, Շվեդիայի, Պորտուգալիայի, Լեհաստանի, Ավստրալիայի, Բելգիայի եւ Կիպրոսի ներկայացուցիչները: Ի դեպ, Կիպրոսը ներկայացնում է հայազգի Հովիկը:  Երկրորդ կիսաեզրափակիչը տեղի կունենա մայիսի երկու օր անց՝ 11-ին, եւս երկու օր անց կկայանա եզրափակիչը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եթե հավատանք կինոփորձագետներին, «Օսկար» մրցանակաբաշխությունն ինքնին դերասանի տաղանդն ընդունելու  բավարար վկայություն է: Բայց ինչպե՞ս է իրեն զգում իր լավագույն սմոքինգը հագած և բազմաթիվ հեռուստախցիկների առջև հայտնված դերասանը, երբ տեսնում է, թե ինչպես է վերջին րոպեին մրցանակն ստանում մեկ ուրիշը: Շատ դերասաններ ստիպված են եղել այդ ապրումներն ունենալ մի քանի անգամ: Interfax.by-ի վարկանիշային ցանկում Հոլիվուդի տասը լավագույն անհաջողակների թվում են հայտնվել՝ Լեոնարդո դի Կապրիոն («Օսկարի» է ներկայացվել երեք անգամ, բայց այդպես էլ չի ստացել ոսկեձույլ արձանիկը), Թոմ Քրուզը (նույնպես՝ երեք անգամ), Ջոնի Դեփը (երեք անգամ), Բրեդ Փիթը (երեք անգամ), Սթիվ Բուշեմին (թեև նրա մասնակցությամբ ֆիլմերը բազմաթիվ «Օսկարների» են արժանացել, Բուշեմին ինքը ոչ մի անգամ նույնիսկ չի առաջադրվել), Սթիվ Մարթինը (երկու անգամ քիչ է մնացել՝ առաջադրեն, սակայն այդպես էլ չի հայտնվել ցուցակում, դրա փոխարեն՝ երեք անգամ վարել է պարգևատրաման արարողությունները), Հարի Օլդմանը (ընդամենը մեկ անգամ է առաջադրվել, թեև ժամանակակից կինոյի փորձագետների կարծիքով՝ նա ամենաարժանավորներից է), Էդվարդ Նորթոնը ( մեկ անգամ), Բիլ Մյուռեյը (մեկ անգամ) և Ջեյմս Քանը (մեկ անգամ):          
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվա շրջանակում 2014 թվականի մայիսի 17-ին կմեկնակի «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառումը: 2014 թվականը «Թանգարանների գիշեր» համաեվրոպական միջոցառման համար հոբելյանական է. լրանում է ծրագրի 10-րդ տարեդարձը: «Թանգարանների գիշեր» ակցիան սովորաբար անցկացվում է մայիսի 18-ին նշվող Թանգարանների միջազգային օրվան մոտ շաբաթ օրը: Մայիսի 18-ը, որպես Թանգարանների միջազգային օր նշվում է 1977 թվականից` Թանգարանների միջազգային խորհրդի /ԻԿՕՄ/ նախաձեռնությամբ: Ծրագրի նպատակն է բարձրացնել թանգարանների դերը հասարակության սոցիալ-մշակութային կյանքում, ստեղծել նպաստավոր միջավայր թանգարանային առարկաների հանրահռչակման համար: Իսկ «Թանգարանների գիշերը» 2005 թվականից անցկացվում է Ֆրանսիայի մշակույթի և հաղորդակցության նախարարության նախաձեռնությամբ` ԻԿՕՄ-ի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի և Եվրախորհրդի հովանավորությամբ: Այս ծրագրի նպատակն է այցելուներին անվճար սկզբունքով ընդգրկել թանգարանային միջավայր` ապահովելով մշակույթի հասանելիությունը սոցիալական տարբեր խավերին, տարաբնույթ նախագծերի միջոցով ծանոթացնել թանգարանային հավաքածուներին: Տարեցտարի միջոցառումն ընդլայնում է իր աշխարհագրությունը ոչ միայն Եվրոպայում, այլև Հայաստանում և արդեն 2-րդ տարին է նաև Արցախում: Այս տարի մասնակից թանգարանների թիվը հատկանշական է. միջոցառման 10-ամյակին Հայաստանի և Արցախի 100 թանգարան իրենց դռները կբացեն թանգարանասեր հասարակության առջև /2012 թ. մասնակցել է 62 թանգարան՝ 135000 այցելու, 2013 թ.՝ 89 թանգարան, 169614 այցելու, 2014 թ.՝ 100 թանգարան/: Միջոցառումների կարգախոսը` «Թանգարանները միավորում են մեզ», ամբողջապես համապատասխանում է իր խորհրդին և առաքելությանը` միավորելով մարդկանց միևնույն գաղափարի շուրջ, ինչի վկայությունն է յուրաքանչյուր տարի ավելացող այցելությունների թիվը: Երկու օր անցկացվող բազմաբնույթ միջոցառումները հասարակությանը հնարավորություն կտան անվճար, գիշերային գողտրիկ միջավայրում մասնակից լինելու թանգարանային անցուդարձին և նորովի բացահայտելու թանգարաններում պահվող մշակութային արժեքները: Հոբելյանական տարում «Թանգարանների գիշեր» ակցիային և «Թանգարանների միջազգային օրվան» ևս միացել են մի շարք նոր թանգարաններ: Թանգարանների գիշերվա շրջանակներում արդեն իսկ հայտարարված «Գեղադիտակ» ծրագրին մասնակից այցելուները «Թանգարանային սելֆիները» կարող են ներբեռնել նաև ՀՀ մշակույթի նախարարության ֆեյսբուքյան պաշտոնական էջում և «Մշակութային ժառանգություն» ֆեյսբուքյան էջում: Ամենաշատ հավանություն ստացած լուսանկարների հեղինակները կհայտարարվեն «թանգարանի բարեկամներ», և ողջ տարվա ընթացքում հաղթողներին կուղեկցեն հետաքրքիր անակնկալները: Մայիսի 17-ին Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ կիրականացվի նաև հատուկ երթուղով այցելություն դեպի «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց թանգարան հետևյալ կանգառներով. ◆ Երևան քաղաքի պատմության թանգարան, ◆ Հայաստանի պատմության թանգարան, Հայաստանի ազգային պատկերասրահ, Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Հայաստանի ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ, Ալ. Թամանյանի թանգարան-ինստիտուտ, ◆ Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի թանգարան, Հայ Յեղափոխական դաշնակցութեան  պատմութեան թանգարան, ◆ Հայաստանի բնության պետական թանգարան, ◆ «Ագուլեցի» ԱՄՍԿ հիմնադրամ: Մայրաքաղաքի որոշ թանգարաններում Խ. Աբովյանի անվան հայկական մանկավարժական համալսարանի և Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ուսանողները կամավոր սկզբունքով մինչև կեսգիշեր կաջակցեն «Թանգարանների գիշեր» միջոցառմանը` նպաստելով այցելուների առավել ներգրավմանը թանգարանային տոնին:  «Թանգարանների գիշեր» միջոցառմանը` մայիսի 17-ին Երևանի Մետրոպոլիտենը կաշխատի մինչև ժամը՝ 01:00-ն:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շոգեքարշի գյուտարարներից մեկի՝ Ջորջ Ստեֆենսոնի առաջին զոհն է։ Լավ, հերթով պատմեմ։ Ծնվել է (1770-1830) Մեծ Բրիտանիայի Վուսթերշիր կոմսությունում։ 13 տարեկանից մինչեւ 23-ն ապրել է Փարիզում՝ դեսպանատան բժիշկ հորեղբոր հետ (թե ինչու էր հորեղբոր հետ ապրում, չհաջողվեց պարզել)։ Բնականաբար, Ֆրանսիայի հեղափոխության ականատեսներից էր, բայց թե ինչ կարծիք ուներ այդ գիլյոտինախեղդ հեղափոխության մասին՝ սա էլ չհաջողվեց պարզել։ 1793-ին վերադառնում է հայրենիք եւ անմիջապես Նորթումբերլանդ կոմսությունից ընտրվում խորհրդարանի պատգամավոր, ու 37 տարի անընդմեջ՝ մինչեւ մահ, ընտրվում էր ու ընտրվում։ Զուգահեռաբար համեստ պետական պաշտոնյա էր, միայն քսան տարի հետո՝ 1823-ին առեւտրի նախարար դարձավ. ազատ առեւտրի ջատագովներից էր։ 1828-ին հրաժարական տվեց՝ վարչապետ Արթուր Վելինգտոնի հետ տարաձայնությունների պատճառով։ Ի դեպ, հենց այս Վելինգտոնին ինչ-որ բան ասելու համար փորձեց անցնել երկաթգծի հակառակ կողմը եւ... Լավ, հերթով պատմեմ։ 1830-ի սեպտեմբերի 15-ին Լիվերպուլ-Մանչեսթըր երկաթուղագծի բացման արարողության ժամանակ Հասկիսոնը փորձեց անցնել երկաթուղագծի հակառակ կողմը, բայց Ստեֆենսոնի հեղինակած շոգեքարշը վրա հասավ ու ջնջխեց նրա ոտքը։ Հենց շոգեքարշով էլ նրան հասցրին մոտակա հիվանդանոց, ի դեպ՝ մեքենավարի դերն ստանձնեց նույն ինքը՝ Ջորջ Ստեֆենսոնը, բայց Հասկիսոնին փրկել չհաջողվեց, չորս ժամ հետո նա մահացավ։ Եվ այդպես էլ ոչ ոք չիմացավ, թե այդ խեղճ մարդն ինչ էր ուզում ասել վարչապետ Վելինգտոնին։ Բայց ահա աշխարհն իմացավ, որ Մեծ Բրիտանիայում ապրում էր Ուիլյամ Հասկիսոն անունով մի մարդ, որը ճակատագրի դաժան հեգնանքով հռչակավոր դարձավ միայն այն պատճառով, որ հենց ինքն էր գնացքին բախվող առաջին զոհը։ Այլ բան չհաջողվեց պարզել Հասկիսոնի մասին։ Հա՛, պեղեցի նաեւ մի տեղեկություն, ըստ որի՝ իր մեղրամիսի ժամանակ հրաշքով է փրկվել մահից. ձին ոտնատակ է տվել նրան, բայց բանը մահով չի ավարտվել։ Դե, մսից-արյունից կազմված սիրուն ձին ու՜ր, երկաթե ձին՝ ուր։ Ամեն դեպքում այս ձիու պատմությունն էլ բացահայտեց, որ Հասկիսոնն ամուսնացած է եղել։ Եվ այսպես, 1830-րդ պատգամավոր Հասկիսոնը գնացքի տակ ընկնելու «շնորհիվ» անմահացավ, եւ նրա հուշարձանն այժմ վեր է հառնել Լոնդոնում, իսկ Լիվերպուլի երկաթուղագծի կողքին էլ մի հուշաքար է դրված, որը պատմում է, թե ինչպես մի օր Հասկիսոնը ոտքը դրեց ռելսին ու... Մնացածն արդեն գիտեք։ Սակայն, արդարացի չի լինի Հասկիսոնին հիշելն ու Ջամբոյին մոռանալը։ Հետո՞ ինչ, որ Ջամբոն պետական գործիչ չէր, այլ ընդամենը կրկեսի փիղ էր։ Եվ արմանք-զարմանք բան. 1885 թվականի հենց այն նույն սեպտեմբերի 15-ին, երբ Հասկիսոնն ընկավ գնացքի տակ, Կանադայի Սեն Թոմաս քաղաքում, հյուրախաղերի ժամանակ գնացքի զոհ է դառնում նաեւ Ջամբո փիղը։ Ամերիկացի հայտնի աճպարար եւ այդ նույն կրկեսի տնօրեն Բարնումը հետագայում պատմում էր, որ Ջամբոն զոհվել է կրկեսային փոքրիկ փղիկին փրկելու գնով։ Ճիշտ էր ասում, թե սուտ՝ ինքը կիմանա, բայց սիրուն պատմություն է։ Ահա այս փղի հուշարձանն էլ Սեն Թոմաս քաղաքի բնակիչները հեղինակեցին։ Իսկ հայերիս մտքով այդպես էլ չանցավ Վովա փղի հուշարձանը կանգնեցնել։ Հին երեւանաբնակները լավ կհիշեն, թե ինչպես 1970 թվականի հունիսի 28-ին Վովան ընդվզեց մեր կենդանաբանական այգու «հիանալի պայմանների» դեմ եւ գազազած մտավ Երեւան։ Այս անգամ նրան սպանողը գնացքը չէր, զրահատանկն էր։ Սովետական ազատ, լայնարձակ եւ հզոր պետությունում այլ ելք չգտան՝ սպանելուց բացի։ Դե, գաղտնիք չէ, որ ԽՍՀՄ-ում ազատասերներին չէին սիրում։ Շատ մեղմ ասած։ Լիզա Ճաղարյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շվեդիայի Մալմյո քաղաքում մայիսի 14-ից 18-ը տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը: Ավելի վաղ Հայաստանում մրցույթի կազմակերպիչ Հանրային հեռուստաընկերությունը հայտարարել էր Հայաստանի մասնակցի ներքին ընտրության մասին: Սակայն, հաշվի առնելով մրցույթին մասնակցել ցանկացողների զգալի թիվն ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից, կայացվել է նոր որոշում`հնարավորություն ընձեռելով բազմաթիվ կատարողների, հեղինակների` ներկայանալ հեռուստադիտողի եւ պրոֆեսիոնալ ժյուրիի դատին՝ ապահովելով առողջ մրցակցություն, փոխանցում է «Արմենպրես»-ը: Մարտի 2-ին Հանրային հեռուստատեսության ուղիղ եթերում տեղի կունենա «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի հայաստանյան ազգային ընտրությունը, որին կարող են մասնակցել ոչ պակաս քան 16 տարեկան անձինք: Համաձայն մրցույթի կանոնադրության`մեկ կատարման ժամանակ բեմում կարող է լինել ոչ ավելի քան 6 մարդ: Հիմնական կատարող(ներ)ը եւ բեք-վոկալ կատարող(ներ)ը պետք է երգեն կենդանի ձայնով: Երգում ձայնագրված այլ ձայներն անընդունելի են: Մասնակցող երգը պետք է պաշտոնապես հրատարակված չլինի մինչեւ 01.10.2012թ-ը: Մասնակցող երգի տևողությունը պետք է չգերազանցի 3 րոպեն: Մասնակցող երգը կարող է լինել ցանկացած լեզվով: Քաղաքական, գովազդային, վիրավորական եւ նմանատիպ այլ բնույթի խոսքերն ու բեմադրությունն անթույլատրելի են: Բեմում կենդանիներն արգելվում են: Անհրաժեշտ փաստաթղթերով հայտերն ընդունվում են  հունվարի 22-ից մինչև  փետրվարի  20-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արամ Սարգսյանը, նույն ինքը` բժիշկ-դեղագետ, հումորիստ եւ շոումեն Արամ MP-ն, «Ա1+» -ի հետ զրույցում խոստովանել է, որ գիշերները չի քնում դեկտեմբերի 31-ից ի վեր, այն օրից հետո, երբ Հանրային հեռուստատեսությունը հայտարարեց, որ Դանիայում կայանալիք «Եվրատեսիլ-2014» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնելու է ինքը` Արամը: Հաղթելու հնարավորությունների, իր հասցեին հնչող քննադատության, շոուբիզնեսում աչքի ընկած` մասնագիտությամբ բժիշկների հաջողության գաղտնիքի մասին Արամ MP3-ն պատմում է «Ա1+»-ի տեսանյութում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հռչակավոր բանկիրների տոհմի այս շառավիղը հաճախ էր հիվանդանում եւ անասելի ամաչկոտ էր։ Եվ չնայած վատառողջությանը, թեթեւակի արտահայտված աուտիզմին ու խոսքի արատին, նա դեռ փոքրուց գիտեր, թե ինչին է նվիրելու իր կյանքը, եւ որ այդ «ինչ»-ն ամենեւին էլ գործարարությունը չէ։ Դեռ ութ տարեկան էր, երբ տանն արդեն թիթեռների ու այլ միջատների մեծ հավաքածու ուներ։ Ուսանեց Բոննում եւ Քեմբրիջում, բայց «աչքը դուրսն» էր, եւ նրա հայրն ի վերջո համակերպվեց, որ որդու կոչումը բանկիրությունը չէ, եւ Ուոլթերի 21-ամյակին նրան հողատարածք եւ համապատասխան գումար նվիրեց՝ կենդանական աշխարհի թանգարան ստեղծելու համար։ Եվ մեր ամաչկոտն ու վատառողջը կերպարանափոխվեց։ Նա մասնագետներ վարձեց, արշավախմբեր ստեղծեց, որոնք սկսեցին ոտքի տակ տալ մեր այս զարմանահրաշ աշխարհը՝ Ուոլթերի թանգարանը հարստացնելու համար։ Երբեմն ինքն էլ էր միանում արշավախմբերին եւ շրջում էր ոչ միայն Եվրոպայում, նաեւ իր առողջության համար վտանգավոր Աֆրիկայում։ Լոնդոնին մերձ Թրինգ փոքրիկ քաղաքի նրա կալվածքում զբոսնում էին հսկա կրիաները, ջայլամանման  եւ այլեւայլ «հրեղեն» թռչուններ, հնգեղջյուրանի ընձուխտը (սա Ուոլթերի հայտնագործությունն էր), զեբրերը, որոնք նաեւ նրա կառքի «նժույգներն» էին (մեր այս տարօրինակ Ուոլթերը վեց զեբրերով լծված կառքով ժամանեց Բուքինգհեմյան պալատ՝ ապշահար անելով ավանդապահ թագավորական ընտանիքին)։ 1892 թվականից մինչ օրս Թրինգում այցելուների առջեւ բաց է Մեծ Բրիտանիայի ամենազարմանալի Կենդանաբանական թանգարանը, որտեղ կենդանասերներին են սպասում թիթեռների 2 միլիոն նմուշ, 300 հազար թռչուն (կենդանի եւ խրտվիլակ), 200 հազար թռչունների ձվերի ցուցանմուշ, 100-ից ավելի ծանրաշարժ հսկա կրիա... Ուոլթերի անունն են կրում նրա հայտնաբերած ընձուղտը, 58 թռչունի, 153 միջատի, 17 մանրկճղակավոր կենդանու, 3 ձկան, 3 սարդի եւ նույնիսկ մեկ հազարոտանու եւ մեկ որդի տեսակներ։ Լայոնել Ուոլթեր Ռոթշիլդը՝ Մեծ Բրիտանիայի առաջին հրեա պեր (բարձրակարգ ազնվական) Նաթանիել Ռոթշիլդի որդին (1868-1937), նաեւ ակտիվ քաղաքական գործիչ էր, հարում էր լիբերալներին, Էյլսբերի քաղաքի խորհրդարանի անդամ էր։ Պատմում են, որ երբ դեռ պատանի էր, նժույգն անսպասելի հրաժարվում է ենթարկվել նրան եւ տանում հասցնում է ճանապարհը վերանորոգող բանվորների մոտ, եւ ի դժբախտություն հեծյալի՝ հենց այդտեղ էլ վար է նետում նրան։ Դե՛, հոգնատանջ պրոլետարների ձեռքը հարուստ մարդ ընկնի, այն էլ՝ «ջհուդի լակո՞տ»... Եվ նրանք բռունցքներով իրենց «բուռն սերն» են արտահայտում խեղճ տղայի նկատմամբ. ի՞նչ իմանային, որ ծեծվողի պաշտամունքը փողը չէ, այլ գույնզգույն, անմեղ թիթեռներն են։ Եվ գուցե հենց այս միջադեպն է պատճառը, որ Ուոլթերն իր ողջ կյանքը նվիրեց սեփական հայրենիք ունենալու նվիրական գործին։ Պաղեստինում հրեական ազգային պետություն ստեղծելու հռչակագրի նախագծի ակտիվ նախաձեռնողներից է։ Այնքան ակտիվ, որ 1917-ի նոյեմբերի 2-ին Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարը հենց նրան է նամակ գրում՝ հայտնելով, որ իր երկիրը համաձայն է Պաղեստինում հրեական ժողովրդի համար «ազգային օջախ» ստեղծելու գաղափարին։ Նա երդվյալ ամուրի էր, սակայն ազատ սիրավեպերին դեմ չէր։ Սիրուհիներից մեկը դուստր նվիրեց Ուոլթերին։ Եղբոր մահից հետո ստանձնեց նաեւ նրա 15-ամյա աղջկա՝ Միրիամ Լուիզա Ռոթշիլդի դաստիարակությունը, որը հետագայում մասնագիտություն ընտրեց կենսաբանությունը եւ դարձավ Թագավորական ընկերության ակադեմիայի անդամ։ Ի դեպ, մեր այս ամաչկոտի սիրուհիներից մեկը՝ ինչ-որ ազնվական տիկին նրան շանտաժ է անում՝ սիրասուն ամուսնու ջանադիր մասնակցությամբ, եւ Ուոլթերն ստիպված է լինում իր թռչնատեսականու մի մասը վաճառել Ամերիկյան թանգարանին։ Ընդամենը՝ 225000 դոլարով։ Ասում են՝ մեր օրերում այդ հավաքածուն կարժենար մոտ 3 միլիոն դոլար։ Փողն ստանալուց հետո շանտաժիստ ամուսինները լռում են։ Ի՞նչ ամոթալի գաղտնիք էին պատրաստվում աշխարհին հայտնել՝ մինչ օրս ոչ ոք չգիտի։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ազգային կինոակադեմիան ամերիկյան կինոակադեմիային առաջարկել է արցախյան պատերազմի մասին պատմող և փակ գաղտնի քվեարկությամբ ընտրված «Եթե բոլորը...» ֆիլմը ներգրավել «Օսկար» մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել է կինոակադամիայի նախագահ Դավիթ Մաթևոսյանը: Ֆիլմի` «Օսկարին» մասնակցությունը որոշվելու է մրցանակաբաշխության կինոգործիչների հանձնաժողովի կողմից. որոշումը հայտնի կդառնա հոկտեմբերի 8-ին: «Քանի դեռ հանձնաժողովի վերջնական եզրակացությունը չի հրապարակվել, չենք կարող ասել՝ այն կմասնակցի՞ «Օսկարին», թե ոչ, ներկա պահին ֆիլմը հայտատու է այդ մրցանակաբաշխությանը»,- պարզաբանեց կինոակադեմիայի նախագահը: «Եթե բոլորը...» ֆիլմը 2012 թվականի սեպտեմբերի 19-ին ցուցադրվելու է Կիպրոսի հայ համայնքի համար: Սեպտեմբերի 15-23-ը ֆիլմը մասնակցել է «Киношок» փառատոնին, իսկ հոկտեմբերի 7-ին կմասնակցի Բուխարեստում կայանալիք «Արվեստների փառատոնին»: «Եթե բոլորը…» կինոնկարի ասիական պրեմիերան տեղի է ունեցել Հարավային Կորեայի փառատոնի ժամանակ, որն անցկացվում է սեպտեմբերի 4-13-ը, իսկ նոյեմբերի 1-10-ը Մոսկվայում ֆիլմը կմասնակցի «Лучезарный ангел» միջազգային բարեգործական փառատոնին: «Արմենպրեսի» հետ զրույցում Միքայել Պողոսյանը նշեց, որ «Օսկարին» մասնակցության դեպքում ինքը, Հայաստանի ազգային կինոկենտրոնի հետ համատեղ, հանդես կգա մամուլի ասուլիսով, քանի որ դեռ վաղ է խոսել այդ մասին: Հայոց բանակի կազմավորման 20-ամյակի առիթով նկարահանված «Եթե բոլորը…» ֆիլմի ռեժիսորն է Նատալյա Բելյաուսկենեն, պրոդյուսերները` Միքայել Պողոսյանը եւ Թերեզա Վարժապետյանը: Երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր՝ Լոս-Անջելեսում հրապարակվել է ամերիկյան կինոակադեմիայի 86-րդ «Օսկար» մրցանակի հավակնորդների ցանկը: Լավագույն ֆիլմ անվանակարգում ներկայացված են հետեւյալ ֆիլմերը. «Խաբեություն ամերիկյան ձեւով»՝ ռեժ. Դեյվիդ Օ.Ռասսել «Կապիտան Ֆիլիպս»՝ ռեժ. Պոլ Գրինգրասս «Նեբրասկա»՝ ռեժ. Ալեքսանդր Փեյն «Ֆիլոմենա»՝ ռեժ. Սթիվեն Ֆրիրզ «Ստրկության 12 տարիները»՝ ռեժ. Սթիվ Մաքքուին «Ձգողականություն»՝ ռեժ. Ալֆոնսո Կուարոն «Գայլը՝ Ուոլլ-Սթրիթից»՝ ռեժ. Մարտին Սկորսեզե «Նա»՝ ռեժ. Սփայկ Ջոնս «Գնորդների դալլասյան ակումբը»՝ ռեժ. Ժան-Մարկ Վալլե Լավագույն ռեժիսոր անվանակարգում կպայքարեն Դեյվիդ Օ.Ռոսելլը, Ալֆոնսո Կուարոնը, Ալեքսանդր Փեյնը, Սթիվ Մաքքուինն ու Մարտին Սկորսեզեն: Օսկարի արձանիկին են հավակնում նաեւ դերասաններ Քեյթ Բլանշետը, Սանդրա Բուլլոկը, Ջուդի  Դենչը, Մերիլ Սթրիփը, Քրիսթիան Բեյլը, Լեոնարդո դի Կապրիոն, Մեթյու Մաքքոնահին: Ամենաշատ անվանակարգերում առաջադրված են երկու ֆիլմեր. «Խաբեություն ամերիկյան ձեւով» եւ «Ձգողականությունը»: Օսկարի մրցանակակիրների անունները կհնչեցվեն արձանիկների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ, որը կկայանա Լոս-Անջելեսի Dolby Theatre-ում՝ մարտի 2-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանում ավարտվում է HighFest XI միջազգային թատերական փառատոնը: Այս տարի ֆառատոնը թատերասերներին արտասովոր նվեր մատուցեց. բոլոր ներկայացումների մուտքն անվճար էր: Նորամուծության արդյունքը լեփ-լեցուն դահլիճներն էին: Այսպիսով, փառատոնը կատարեց իր խոստումը և բացահայտեց (ինչպես ծանուցվում էր HighFest-ի նոր լոգոտիպում) բարձրագույն քիմիայի գաղտնիքները: XI փառատոնը համախմբեց աշխարհի 18 երկրի 25 թատերական և պարային խումբ: Հոկտեմբերի 12-ին փառատոնը կփակի իտալական Cantieri Teatrali Koreja-ի «Պլաստմասե այգիներ» ներկայացումը: Իրանում Երեխաների և երիտասարդների համար միջազգային թատերական փառատոնում «Պլաստմասե այգիները» ճանաչվել է որպես մանկական թատրոնի լավագույն շոու: HighFest XI միջազգային թատերական փառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 1-ին:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մի անգամ, երբ դոն Ալֆրեդոն իր հզոր քայլքով «երջանկացնելով» հողը՝ ճեմում էր թիկնապահներով ու լրագրողներով շրջապատված, համառության նախատեսված չափը գերազանցած մի լրագրողի գլխին բռունցքով հարվածում է թիկնապահներից մեկը ու փռում ասֆալտին։ Գեներալիսիմուսն աչքն անգամ չի ճպում, հանգիստ անցնում է, պատկերավոր ասած՝ լոք է տալիս նրա անշարժացած մարմնի վրայով ու շարունակում քայլել։ Բայց այս պատմությունն անմեղ եւ աննշան միջադեպ է Պարագվայի երկարամյա բռնապետ Ալֆրեդո  Ստրեսներ Մատիաուդայի իշխանության տարիներին կատարված ողբերգությունների համեմատ։   «Բարեկամներին՝ ամեն ինչ, թշնամիներին՝ օրենք». սա եղել է 20-րդ դարի ամենաեղկելի բռնապետներից մեկի՝ Պարագվայի նախագահ դոն Ալֆրեդոյի ողջ կյանքի նշանաբանը։ Նրա հայրը Բավարիայից Պարագվայ արտագաղթած գինեգործ էր, իսկ ազգայնական մայրը տեղացի ունեւոր ընտանիքից էր։ Մատիաուդա ազգանունը մորից է վերցրել, հոր՝ Շտրյոսներ ազգանունն էլ հարմարեցրել է իսպաներենի հնչողությանը ու դարձել «զտարյուն» պարագվայցի։ Այս Ալֆրեդո Ստրեսները (1912-2006) համարյա թե «վունդերկինդ» էր. 16 տարեկանում ընդունվում է ռազմական ուսումնարան, 28-ում մայորի կոչում է ստանում, 36-ում՝ գեներալի։ Լատինական Ամերիկայի ամենաերիտասարդ գեներալն էր։ 42-ում երկրի նախագահ Ֆեդերիկո Չավեսը նրան նշանակում է Պարագվայի բանակի գլխավոր հրամանատար, էս մեր Ստրեսներն էլ նամարդություն չի անում, կարճ ժամանակ անց հեղաշրջում է անում, նախագահական նոր ընտրություններ է նշանակում ու նստում Չավեսի գահին։ Նստում է ու հայերիս քաջածանոթ ձեւով՝ սոսնձվում այդ աթոռին։ 35 տարվա ընթացքում «վերընտրվում է» յոթ անգամ։ Ընտրություններն ընթանում էին «ազատ, արդար եւ թափանցիկ»։ Շա՛տ թափանցիկ։ Քվեատուփերը դրվում էին փողոցում, ազատ ու արդար երկնքի ներքո, եւ յուրաքանչյուր քվեատուփի մոտ աչալուրջ հսկում էին ոստիկանները։ Դե, պարզ է. որ խախտումներ չլինեին։ Պարագվայցիների ճնշող մեծամասնությունն էլ խելագարի պես պաշտում էր իշխող «Կոլորադո» կուսակցությանն ու գլխապատառ ուզում էր, որ անպայման այդ կուսակցության տոմսը ջերմացներ իրենց կուրծքը։ Հակառակ դեպքում ո՛չ բանկից կարող էին վարկ վերցնել, ոչ էլ՝ պետական որեւէ կառույցում աշխատանքի հույս ունենալ։ Երկու ընդդիմադիր կուսակցություն էր գործում երկրում, որոնց դոն Ալֆրեդոն ողորմածաբար թույլ էր տալիս, որ մինչեւ 10 տոկոս քվե ստանան, ու խորհրդարանում քննարկումներն ընթանան «ժողովրդավարության ու բազմակարծության» պայծառ մթնոլորտում։ Ի՞նչ ծանոթ ու հարազատ պատմություն է, չէ՞։ Դե, պարզ է, բոլոր հնարավոր անկյուններում, պատերին եւ ամենուր Ստրեսների հսկայական պատկերներն էին ողջունում Պարագվայի անհոգ եւ կենսուրախ քաղաքացիներին, իսկ մայրաքաղաքի օդանավակայանը, քաղաքներից մեկը, բազմաթիվ հրապարակներ ու գործարաններ կրում էին դոն Ալֆրեդոյի անունը։ Այս փոքրիկ Պարագվայում 20 համակենտրոնացման ճամբար կար, որտեղ իր արդար պատիժն էր կրում յուրաքանչյուր չորրորդ պարագվայցի։ Բռնապետի հակառակորդների դիակներն ազատորեն լող էին տալիս գետերում։ Իսկ ահա յուրաքանչյուր երրորդ «ապերախտ» եւ «ուտող-ուրացող» պարագվայցի փախչում էր երկրից։ Դե, հասկանալի է. էլ ի՞նչ առաջադեմ ու ժողովրդավար ղեկավար, որ առաջինը բնիկների հարցերը չլուծի։ Ստրեսները հնդկացիների եղեռն է սանձազերծում, կարմրամորթ մանչուկներին անթաքույց վաճառում են շուկաներում, գինը տատանվում էր 20-80 դոլարի միջակայքում։ Նրա տքնաջան աշխատանքի «շնորհիվ»՝ միայն գուարանի ցեղախմբի 250 հազար մարդուց մազապուրծ է լինում 30 հազարը, իսկ աչե մեծ ցեղախմբից՝ 500-ը։ Նրանց վրա քսի էին տալիս շներին, շուրջկալներ էին կազմակերպում՝ դոն Ալֆրեդոյի պաշտելի նացիստների նման։ Ստրեսները չէր էլ թաքցնում, որ Ադոլֆ Հիտլերի գաղափարների երկրպագուն է։ Պատերազմից հետո բազմաթիվ նացիստական հանցագործներ հենց Պարագվայում ապաստան գտան, նոր անձնագրեր եւ աշխատանք ստացան։ Աշխատանքն էլ, բնականաբար, համակենտրոնացման ճամբարներում էին իրականացնում. Իրենց հարուստ փորձն էին փոխանցում պարագվայցիներին։ Օսվենցիմի հայտնի հրեշը՝ բժիշկ Յոզեֆ Մենգելը նույնպես փրկություն գտավ դոն Ալֆրեդոյի «բարձր հովանու ներքո»։ Գուցե այս Ստրեսները տնտեսական հաջողություննե՞ր է արձանագրել, ինչով, օրինակ, հպարտանում էր նրա մտերիմ ընկեր, Չիլիի բռնապետ Պինոչետը։ Պարագվայում պատկերն այլ էր։ Այստեղ երկրային կյանքի միջին տեւողությունը 50 տարի էր, յուրաքանչյուր 10-րդ պարագվայցի ապրում էր մինչեւ չորս տարի, բժշկական ծառայություն ընդհանրապես չկար փոքր քաղաքներում ու գյուղերում, տնտեսության «աննախադեպ աճի» շրջաններում գործազրկությունը 40 տոկոսից երբեք չէր իջնում։ Ինչո՞վ էր իր գոյությունը պահպանում Պարագվայը։ Միմիա՛յն մաքսանենգությամբ։ Եվ առուծախի հիմնական առարկան թմրանյութն էր, հատկապես՝ հերոինը, որը ծաղկում  էր գեներալիսիմուս Ալֆրեդոյի անմիջական հրամանով, նրա հայրական հայացքի ներքո։ Երկրի ոստիկանապետն «ազատ ժամերին» հերոինի առեւտուրն էր կարգավորում։ Իսկ երբեմն-երբեմն աղոթում էր, թե՝ ոչ, սրա մասին պատմությունը լռում է։ Թշվառության պայմաններում ապրող բնակչության գեղագիտական ճաշակը կատարելագործելու համար՝ վերին օղակներն այնպիսի դղյակներ էին կառուցում, որոնց շքեղությանը նույնիսկ արքաները կնախանձեին։ Շատ հարազատ ու ծանոթ պատմություն է, չէ՞։ Սակայն, նույնիսկ Պարագվայի բռնապետի անսասան ռեժիմն է վաղ թե ուշ սկսում սասանվել։ 1986-ին Ասունսյոնում բողոքի ցույցեր են սկսվում, բռնապետը պատրաստվում է ապաստան փնտրել, բայց բանակն ու ոստիկանությունը հասցնում են հակառակորդների հարցերը դաժանորեն լուծել։ Երկրորդը 1989-ին էր։ Երկրում շշուկներ են տարածվում, որ բռնապետը մտադիր է գահը փոխանցել իր որդի Գուստավոյին։ Պարզ է, չէ՞. Ալֆրեդոյի հավատարիմ ծառա բանակի ղեկավարության նուրբ հոգին խոցվում է։ Ո՞նց թե. իրենք արյան գետերով երկիրը ողողեն հանուն իրենց շեֆի իշխանության երկարաձգման, իսկ նա ապերախտորեն իր զավակի՞ն փոխանցի գահը։ Դե, ապերախտությունը հիմա դու տես։ Գեներալ Անդրես Ռոդրիգեսի գլխավորությամբ, որն, ի դեպ, այս դոն Ալֆրեդոյի փեսաներից մեկն էր, հեղաշրջում իրականացրին, եւ անսպասելի «բացվեցին» նաեւ նացիստ բռնապետի բազմամյա եւ հավատարիմ բարեկամ ԱՄՆ-ի աչքերը. «Ա՜խ, դու, պարզվում է, թմրանյութերի մաքսանենգությամբ ես զբաղվում, հա՞, ա՛յ Աֆիկ»։ Կարճ ասած, բռնապետը փախչում է Բրազիլիա, որտեղ էլ մահանում է 16 տարի հետո։ Հանգիստ «խղճով» է հոգին փչում, որովհետեւ մահից առաջ հայտարարում է, որ ոչ մի բանի համար չի զղջում, ոչ մի բանի համար մեղա գալու միտք չունի։ Արդի հայերենով եթե «թարգմանենք», կստացվի սա՝ լավ եմ արել, աչքներդ էլ եմ հանել։ Իրավունք ունի։ 35 զարհուրելի տարիների ընթացքում ԱՄՆ-ն ամեն ինչով աջակցել է դոն Ալֆրեդո մարդակերին։ Նույնիսկ 1986-ի բողոքի ցույցերի ճնշմանն է անմիջականորեն մասնակցել։ Պատճա՞ռը։ Որովհետեւ Ստրեսները կատաղի հակակոմունիստ էր, իսկ թե իր այդ «հակա»-ն ինչպես էր արտահայտվում՝ ի՞նչ կարեւոր էր։ Կարեւորն այն էր, որ ամերիկացիներն էլ են հակակոմունիստ, եւ այս հարցում նրանց շահերը համընկնում են, պարագվայցի ժողովրդի հերն էլ անիծած։ Շատ հարազատ ու ծանոթ պատմություն է, չէ՞։ Ի դեպ։ Ինչու՞ էր այս արնախումը ատում կոմունիստներին, իրենից ինչո՞վ էին պակաս կամ ավել։ Որովհետեւ սրանք նեղացրել էին իր ընկեր Սաշային։ Ռուս սպա Ալեքսանդր Անդրեեւը ծառայում էր Պարագվայի բանակում, եւ իր փոխգնդապետության շրջանում՝ Ալֆրեդոն նրա հետ հաճախ էր օղի կոնծում։ Դե, որ կատարները տաքանում էր, Սաշենկան պատմում էր ռուսական հեղափոխության, քաղաքացիական պատերազմի մասին, եւ թե ոնց է պատահել, որ ինքը հայտնվել է հեռավոր Պարագվայում։ Հնարավոր է՝ այդ պատմությունները լսելիս՝ Ալֆրեդոն նույնիսկ աղի-աղի արցունք է թափել տառապյալ ռուսների համար, որովհետեւ դոն Ալֆրեդոն, ախր, ատում էր կոմունիստներին, բայց անչափ սիրում էր ռուսներին։ Որովհետեւ իր բաժակի ընկեր Սաշան ռուս էր։    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անունը առաջին հորինված իրականությունն է: Իրականություն, որը թեև սնվում է ռեալ պատկերից, բայց հաճախ բոլորովին այլ դիմագծեր է ստանում: Իսկ հորինված իրականությունը արժևորվեց, երբ առաջին անգամ ստեղծագործության գլխագրում հայտնվեց այս կամ այն «հորինողի» Անունը: Արդյունքում՝ հորինվածքների երկար-բարակ, ստվերոտ-պսպղուն շարքում Մարդը Անուն, հետևաբար՝ Իրականություն ընտրելու հնարավորություն ունեցավ: Հետո հորինված իրականության ձևերը շատացան: Հորինված իրականության վրա մեկ այլ իրականություն հորինվեց, հետո՝ երրորդը և այսպես շարունակ: Ստեղծվեց իրականությունների աջափսանդալ: Էլ սկիզբն ու վերջը կարևոր չէ: Շահում է էն իրականությունը, որն առավել տեսանելի-կերված-մարսված, ասել է թե՝ գովազդված է: Եվ մարդը տվյալ ստեղծագործության երրորդ, չորրորդ կամ տասներորդ իրականության հետ (իլյուստացիա, բեմականացում, էկրանացում) առնչվելուց հետո, երբ հանկարծակի պեղում է հիմքը՝ առաջին անուն—իրականությունը նրան հաճախ սառը-տխուր հորինվածք է թվում... «Պանտալոնեն կատարեց մի քանի բացառիկ հերոսական հեծելազորային հարձակում և փառքով պսակեց իրեն: Սակայն մկների հրետանին Ֆրիցի հուսարների վրա թափել էր զզվելի, գարշահոտ կորիզներ, որոնք նրանց կարմիր համազգեստների վրա թողել էին սարսափելի կեղտաբծեր, որի պատճառով էլ հուսարներն առաջ չէին նետվում: Պանտալոնեն նրանց հրաման տվեց «Շրջվի՛ր ձախ» և զորահրամանատարի դերով ոգևորված՝ ինքը ևս շրջվեց ձախ, իսկ նրան հետևեցին կիրասիրներն ու դրագունները, և ամբողջ հեծելազորը շարժվեց դեպի տուն: Այժմ հրետանային մարտկոցի վիճակը, որը դիրքեր էր գրավել ոտքերի համար փոքրիկ նստարանի վրա, դարձավ սպառնալից: Երկար սպասելու հարկ չեղավ, երբ հեղեղվեցին գարշելի մկների հորդաները և նետվեցին հարձակման այնպես կատաղաբար, որ շրջեցին նստարանը թնդանոթների և թնդանոթաձիգների հետ միասին»: «Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված Էռնեստ Թեոդոր Ամադեուս Հոֆմանի «Հինգ վիպակ» ժողովածուն՝ գերմաներենից Տա­թևիկ Սիմոնյա­նի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հրապարակվել է Ռուսաստանի կինոարվեստի և գիտությունների ազգային ակադեմիայի սահմանած «Ոսկե արծիվ»  մրցանակի 2012թ-ի հավակնորդների ցուցակը, գրում է Российская газета պարբերականը: Լավագույն ֆիլմ անվանակարգում մրցելու են Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագրը», Պյոտոր Բուսլովի «Վիսոցկի. շնորհակալ եմ, որ կենդանի եմ» ֆիլմը, Ռոման Պրիգունովի «Փոքրոգին», Անդրեյ Պրոկոշինի  «Հորդան» և Ալեքսեյ Անդրիանովի «Լրտեսը»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Թոմ Կրուզը ժամանակավորապես «փակել» է Լոնդոնի գլխավոր տեսարժան վայրերից մեկը: Հանրահայտ Տրաֆալգարյան հրապարակը մի քանի ժամով փակ էր  «Բոլորս մահկանացու ենք» ("All You Need Is Kill") ֆիլմի նկարահանումների պատճառով: Քրուզը ուղղաթիռով վայրէջք է կատարել հրապարակում: Նա զինվորական համազգեստով էր: Լոնդոնի կենտրոնում հայտնվել են նաեւ տանկեր եւ զինվորականներ: Քաղաքը հուրերին դիմավորել է իսկական բրիտանական՝ խոնավ ու քամոտ եղանակով: Ֆիլմը էկրան կբարձրանա 2014-ին: Թոմ Քրուզից բացի, ֆիլմում նկարահանվել են նաեւ Էմիլի Բլանտը եւ Բիլ Պակստոնը: Ֆիլմը պատկերում է ոչ հեռավոր ապագան, որտեղ այլմոլորակայինների ռասան դաժան հարձակում է գործում Երկրի վրա՝ հողին հավասարեցնելով խոշոր քաղաքներ եւ ոչնչացնելով միլիոնավոր մարդկանց: Աշխարհի ոչ մի բանակ ո՛չ իր արագությամբ, ո՛չ դաժանությամբ, ո՛չ էլ ապագան կանխատեսելու ունակությամբ չի կարող համեմատվել զինված այլմոլորակայինների ու նրանց տելեպատ հրամանատարների հետ: Երկրի զորքերը համախմբում են իրենց ուժերը՝ վերջին կռիվը տալու տիեզերական զավթիչների դեմ, գիտակցելով, որ նահանջի ճանապարհ չունեն: Փոխգնդապետ Բիլլ Քեյջը (Քրուզ) վառոդի հոտը չառած զինվորական է, որին առանց նախապատրաստելու եւ մի կարգին զինելու՝ նետում են մարտադաշտ՝ փաստացի մահվան դատապարտելով: Հաշված րոպեներ անց Քեյջին սպանում են, բայց նա հասցնում է խլել եկվոր հակառակորդի կյանքը: Եվ կատարվում է անհնարինը՝ նա արթնանում է նույն դժոխային օրվա սկզբին, եւ ստիպված է լինում կռվել ու մեռնել՝ նորից ու նորից…
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը՝ այստեղ այստեղ եւ այստեղ Ռեժիսոր՝ Անդրեյ Զվյագինցև Դերերում՝ Ալեքսեյ Ռոզին, Մարյանա Սպիվակ Մի ընտանիքի (հասարակության) ախտաբանություն Ենթատեքստում՝ խզված մեղեդի ու բեկբեկվող հնչյուններ, որ մերթընդմերթ ներկայությամբ տոնայնություն են տալիս՝ հոսելով ողջ համայնապատկերում, ու անորսալի ռիթմին համահունչ՝ Զվյագինցևն անողոքաբար շարադրում է անտարբերության ու ատելության այս ծագումնաբանությունը:        Ֆիլմը դեռ Կաննից կիզակետում է՝ հակադիր կարծիքներ, զգացմունքի բևեռներ, հիվանդ հասարակության հետազոտություն:             Ֆիլմի մասին ասվել է շատ ու գրվել է շատ՝ հյուծվելու աստիճան ու ներքին երիզներին ուշադիր, ինչպես հոգնած հարաբերություններ են սպառվում ասելիքի ու անելիքի առատությունից-բացակայությունից. երբ անսերությունը բնականոն արգելակներ է դնում տևող օտարման վիրաբուժությանը: Ու մոլորություն է ռեժիսորին վերագրել այն, ինչ ներսում է՝ ընկալման անհարմար դիրքավորումը. ժամանակի մեջ՝ չլցվող, չհաղթահարվող մանկություն, փակ աչքերի, փակ շուրթերի, փակ ականջների հետնախորշերում՝ զուսպ ինքնախոստովանություն. ստանում ենք այն, ինչ ուզում էինք, բայց ոչ այն, ինչ ակնկալում ենք: - Մորը.-Ես կուզեի, որ հիշես ինձ ու քո սխալները, կորուստ եմ ուզում, որ ընդունես այն, որպես հատուցում, որպես առկախված հոգատարություն, հեռակա վրեժ: - Հորը.-Ես կուզեի, որ արթուն լինեիր, քո վերադարձն եմ ուզում՝ ներկայության ու լինելիության ու շարունակության համար: - Զղջումի ու տառապանքի ներհյուսվող ծալքերում չկան մաքրող բառերը, ուշացած կանչերը, մոտեցող ոտնաձայնի սպասումը: …Ի՜նչ դժվար է սիրել ֆիլմը, դժվար է սիրելն ինքնին, ինչպես և խոստովանել սխալները՝ ինքնին՝ դեմ-հանդիման, ու պահել խոստումը՝ երբե՛ք ցավ չպատճառել նրանց, ում ընտելացել ենք: Մանկության, սիրո, ընտանիքի խաչմերուկներում ամայությունն է՝ ներսը և դուրսը: Ու կաթնագույն այդ տարածության մեջ մոռացված կարմիր ժամավեն է՝ ճյուղերին կառչած, ձմռան խոնավ ողբերգություն մեջ՝ տեղապտույտը, կրկին դու, անշնչացող օրը:   Ամփոփ   Ժանրը՝ «Բլուրները՝ ինչպես սպիտակ փղեր» Ֆորմատը՝ ավանդական ընտանեկան արժեքներ Դեղատոմսը՝ մի գդալ սերն է պակասել Սերը՝ ըստ Պողոս առաքյալի Կադրում՝ նրանք Վայրը՝ մենք Ու՞մ համար՝  ռուսաֆիլների ու ռուսաֆոբների Հեռանկարում՝ Տունը, ուր ապրում ենք մենք   Imdb նիշը՝ 7.9 Իմ հոտառությամբ՝ 8.5 Անվանակարգը՝ Լավագույն օտարալեզու (ոչ անգլերեն) ֆիլմ Հավանականությունը՝ բարձր Լեւոն Գայլ Ավետիսյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նա հողագնդի հանրահայտ տենորներից էր, բայց եւ՝ նույնքան հանրահայտ էր կամակորությամբ ու անկարգապահությամբ եւ այնքան հաճախ էր անսպասելի չեղյալ հայտարարել իր նախապես հայտարարված համերգները, որ վաստակել էր «Չեղյալի արքա» տիտղոսը։ Ի դեպ, մինչ երգչի փառահեղ ուղին ընտրելը՝ Պավարոտին (1935-2007) տարված էր ֆուտբոլով ու մտադիր էր դարպասապահ դառնալ։ Չդարձավ, եւ ափսոսալ չարժե, որովհետեւ դժվար թե իր ծանրաքաշ ցատկերով նույնքան հմայեր ֆուտբոլասերներին, որքան երաժշտասերներին հիացրեց այնքան, որ մի օր հայտնվեց Գինեսի ռեկորդների գրքում՝ այն բանից հետո, երբ Բեռլինի «Դոյչե օպերա» թատրոնի դահլիճում՝ հանդիսատեսի օվացիաների ներքո, 165 անգամ վարագույրը բացվեց ու փակվեց Դոնիցետտիի «Սիրային ըմպելիք» օպերայի ավարտից հետո, քանի որ բեմահարթակին ինքն էր՝ Իտալիայի Մոդեն քաղաքի արվարձաններում ծնված ու մեծացած Պավարոտին էր։ Սակայն, նույնքան շռնդալից է եղել նրա տապալումը Ֆրանկո Ձեֆիրելիի բեմադրությամբ Վերդիի «Դոն Կարլոս» օպերայում, ինչից հետո Պավարոտին այլեւս Միլանի Լա Սկալայի բեմ ոտք չի դրել։ Պավարոտիին մեծարել են նաեւ «բարերար», «մեկենաս» բնորոշումներով, եւ սա չափազանցություն չէր՝ այս մեծ տենորը նաեւ մեծ սիրտ ուներ, որտեղ, ի դեպ, հաջողում էր տեղավորել նաեւ բազմաթիվ կանանց։ Իր կնոջ՝ Ադուա Վերոնիի հետ, Պավարոտին ապրեց 35 տարի, չզլացավ այդ տարիների ընթացքում փայլել իր անհավատարմությամբ, եւ 35 տարի նրա սիրային արկածները հանդուրժող Ադուայի համբերության բաժակը լցվեց այն օրը, երբ 63-ամյա երգիչն իր 26-ամյա քարտուղարուհի Նիկոլետոյին այսպես ներկայացրեց լրագրողներին. «Ծանոթացեք, իմ հարեմի ամենասիրելի կինը»։ Երեք դուստրերի հայր մեր այս «չարաճճի» երգիչը չէր թաքցնում, որ տենչում է որդի ունենալ, եւ երբ նրա «հարեմի ամենասիրելի կինը» երկվորյակ լույս աշխարհ բերեց, որոնցից մեկն արու զավակ էր՝ Պավարոտիի երջանկությանը չափ չկար, որն, ավաղ, կարճ տեւեց։ Երկու ամիս հետո նրա որդին մահացավ, եւ վշտից գլուխը կորցրած հայրն... ամուսնացավ Նիկոլետոյի հետ եւ մխիթարվեց իր Էլիս դստրիկով։ Նրա երիտասարդ կնոջը հաջողվեց անել մի բան, ինչը չէր հաջողվել ո՛չ Ադուային, ոչ էլ՝ երգչի զանազան-զարմանազան սիրուհիներին։ Համադամասեր, 160 կիլոգրամ կշռող Պավարոտիին նա ստիպեց զսպել իր ախորժակը եւ նիհարել 15 կիլոգրամ։ Հաջորդ ստիպողը քաղցկեղն էր, որ մի օր բախեց կենսախինդ Պավարոտիի դուռը։ Հետո՝ մահ, հետո երկու կանանց եւ երեք դուստրերի գզվռտոց՝ մեծ տենորի հսկայական կարողության համար։ Էլիսը դեռ փոքր էր ու դեռ չէր հասկանում, թե ինչ զորություն կա այդ կանաչ թղթի կտորների մեջ, որոնց համար այդպես միմյանց կոկորդ են կրծում մեծերը։ Բայց չարժե մռայլ պատմություններով մթագնենք այն մարդու կյանքը, որը մեզ միայն ուրախություն, բարություն ու գեղեցիկ արվեստի տոն է պարգեւել։ Ժպիտով հիշենք, որ Պավարոտին սնահավատ էր եւ ողջ կյանքում՝ համերգից առաջ երեխայի նման գրպանն էր դնում իր թալիսմանը՝ ծուռ մեխը, որ հաջողությունը երես չդարձնի իրենից։ Իսկ ահա նստելուց առաջ մի լավ չափուձեւում էր աթոռը՝ կդիմանա՞ իր ծանրությանը, թե՝ ոչ։ Նրա անհանգստությունն անհիմն չէր. մի անգամ հենց բեմում՝ երգչուհիներից մեկն այնպիսի ջերմեռանդությամբ էր նետվել նրա գիրկը, որ աթոռը կոտրվել էր, ու մեծ տենորը իր ողջ ծանրությամբ շրխկացել էր բեմահարթակին։ Պատմում են նաեւ, որ իր հերթական սիրուհիներից մեկի հետ վեճից հետո՝ իտալացուն բնորոշ տաքարյունությամբ նա սկսել է բղավել, որ դուրս կնետվի հյուրանոցի պատուհանից, եւ գլուխները կորցրած նրա շքախմբի անդամներին հեգնանքով խաղաղեցրել է Պավարոտիի մեկ այլ սիրուհին. «Ինչ եք խառնվել իրար, էդ ո՞նց է իր էդ մարմնով անցնելու լուսամուտի միջով»։ Ի դեպ, նա հաճույքով էր շփվում լրագրողների հետ։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երկար-դանդաղ, դադար, ծուռտիկ-պռտիկ, մազի պես բարակ, ձգա՜ծ-հեռավոր: Ու անվերջանալի՝ կյանքը պահող տագնապի նման: Գրքի էջերի պես թերթվող դաշտեր, քաղաք-աջափսանդալ ու դեմքեր, որոնք արագ-արագ շարժվելուց նույնականանում են, կորցնում-գտնում՝ ազգությունը, կրոնը, լեզուն: Ու տարբեր ձայներ... Որտեղի՞ց է պատմությունը սկիզբ առնում, ո՞ր կետից են ձայները բաժանվում, դառնում պատմողներ: Պատմությունը մասեր չունի, կլորավուն է ՝նման գնդի: Բայց պատմությունը ընդգրկելու, ամբողջացնելու համար հենց ձայներ են պետք, որոնք գնդին տարբեր անկյուններից մոտենալով՝ օտարի, սևի, մաշկի, այլազգու ու նույնազգու հնչյունները հավաքում դարձնում են մի ընդհանուր հորիզոն՝ անուն լցված կարմիրի համառ ընկալումով... «Երբ ցավով հասկացա, որ մահանալու եմ, տարօրինակ թեթևության զգացում ունեցա: Այդ անցումային պահն ապրեցի այս թեթևության զգացումով: Այդ պահը նման էր նրան, երբ մարդն իր երազում ինքն իրեն քնած է տեսնում: Ամենավերջում իմ ստոր մարդասպանի ձնոտ, ցեխոտ կոշիկները տեսա: Աչքերս փակեցի, ասես քնելու էի և սկսեցի լողալ քաղցր երազների մեջ: Այժմ բողոքում եմ ոչ թե այն պատճառով, որ ատամներս բոված սիսեռի հատիկների պես բերանս են լցվել, դեմքս անճանաչելի է դարձել կամ որ ընկած եմ 12 ինչ-որ ջրհորի հատակին, այլ որովհետև մարդիկ կարծում են, թե դեռ ողջ եմ: Այն, որ ինձ սիրող մարդիկ հաճախ իմ մասին մտածելով՝ կարծում են, թե Ստամբուլի մի անկյունում հիմարի պես իմ գործերով եմ զբաղված, անգամ՝ թե ուրիշ կնոջ ետևից եմ ընկել, իմ անհանգիստ հոգուն տառապանք է պատճառում: Թող հնարավորինս շուտ գտնեն իմ մարմինը, նամազ անեն և արդեն հողին հանձնեն: Եվ որ ամենակարևորն է՝ թող ինձ սպանողին գտնեն»: «Անտարես» հրատարակչության կողմից «Նոբելյան մրցանակակիրներ» մատենաշարով հրատարակված Օրհան Փամուքի «Իմ անունը կարմիր է» վեպը՝ թուրքերենից Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բեռլինի 63-րդ միջազգային կինոփառատոնը Գերմանիայի մայրաքաղաքում մեկնարկել է համաշխարհային կինեմատոգրաֆի դասական, փառատոնի ժյուրիի նախագահ, հոնկոնգցի ռեժիսոր Վոնգ Կար-Վայի «Մեծ վարպետը» ֆիլմի եվրոպական պրեմիերայով: Կար-Վայի գործընկերները ժյուրիում կլինեն դանիացի ռեժիսոր Սյուզաննա Բիրը, գերմանացի ռեժիսոր Անդրեաս Դրեզենը, ամերիկացի ռեժիսոր Էլեն Կուպասը, իրանց ռեժիսոր Շիրին Նեշաթը, ամերիկացի դերասան եւ ռեժիսոր Թիմ Ռոբինսը եւ հույն ռեժիսոր եւ պրոդյուսեր Աթինա Ռաշել Ցանգարին: Փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված են 19 ֆիլմեր:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամփոփվել են Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի նախընտրական լսումների արդյունքները։ Հաշվի առնելով պրոֆեսիոնալ բարձր մակարդակով բազմաթիվ դիմորդների առկայությունը եւ հավասար բալեր ստացած մասնակիցների մեծ թիվը՝ ժյուրիի որոշմամբ մրցույթի առաջին փուլ է անցել 43 մասնակից՝ նախատեսված 40-ի փոխարեն։ 43 մասնակիցները ներկայացնում են աշխարհի 13 երկրներ (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն, Գերմանիա, Ֆրանսիա, Կիպրոս, Մեքսիկա, Հարավային Աֆրիկա, Լատվիա, Ուկրաինա, Ռուսաստան, Ղազախստան, Հայաստան, Արցախ)։ Հիշեցնենք, որ Խաչատրյանի մրցույթն այս տարի անցկացվելու է վոկալ մասնագիտությամբ։ Ժյուրին գլխավորում է Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Մրցույթը կմեկնարկի հունիսի 6-ին՝ Արամ Խաչատրյանի ծննդյան օրը։ Մրցույթը կյանքի է կոչվում ՀՀ մշակույթի նախարարության, «Արամ Խաչատրյան մրցույթ» մշակութային հիմնադրամի եւ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համատեղ ջանքերի արդյունքում։ Մրցույթի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կանադայի Տորոնտո քաղաքում բացվում է միջազգային ամենամյա կինոփառատոնը՝ TIFF: Տասն օրերի ընթացքում հանդիսատեսին կներկայացվեն աշխարհի 79 երկրների ռեժիսորների նկարահանած 392 ֆիլմեր, ИТАР-ТАСС-ին հաղորդել են կինոփառատոնի կազմկոմիտեից: Փառատոնը կբացի Դևիդ Դոբկին «Դատավոր» ֆիլմը, որտեղ գլխավոր դերակատարաներն են Ռոբերտ Դաուինի-կրտսերը և Ռոբերտ Դյուվալը: Սեպտեմբերի 5-ին տեղի կունենա Բիլ Մյուրեյի մասնակցությամբ ֆիլմերի անվճար ցուցադրություն: Տորոնտոյի կինոփառատոնն անցկացվում է 1976 թվականից և համարվում է աշխարհում ամենամեծ փառատոներից մեկը: Այստեղ պաշտոնական ժյուրի գոյություն չունի, գլխավոր մրցանակը «Հանդիսատեսի համակրանքի մրացանակն» է, որը տրվում է ըստ քվերակության արդյունքների: Անցյալ տարի հաղթող է դարձել «Ստրկության 12 տարի» կինոնկարը, որը նաև «Օսկարի» արժանացավ՝ «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ստեղծագործողը, որպես կանոն, ապրում է իր ճանապարհով՝ քայլելով, մտածելով, զգալով մի տարածքում, որը հետզհետե իր քայլերի հետքերն է կրում: Հետո նա իր ճանապարհով էլ հեռանում, դառնում է ալիք, տարածական, ոչ շոշափելի պատկեր՝ լի 3D-ից բխող զգացողություններով: Բայց ստեղծագործողի հետագիծը տեսած մարդիկ որևէ կերպ չեն հաշտվում չբռնվող ալիքի կամ նույնությամբ անվերջ կրկնվող ֆիլմի կադրերի հետ: Եվ որպես կենդանության նշան՝ տարածքում հայտնվում են միֆեր կամ ֆանտոմներ, որոնք կոչված են «վառ պահելով»՝ ավելի հեռացնել ու մշուշել ստեղծագործողի իրական դեմքը: Եվ բացառիկ ու քիչ դեպքերում է հայտնվում մի կենդանի ձայն, ով հստակորեն «վերամաքրում» է իրական ճանապարհով անցած նրա ոտնահետքերը… «…Սա Մհերի երեք րոպե տևող հանրահայտ լռության, դադարի պահն է: 1982-ի լոսանջելեսյան հյուրախաղերի ժամանակ Ռիչարդ Ս. Բեյլին, որը Հոլիվուդի ակունքներից եկող բեմադրիչ էր և Ռուբեն Մամուլյանի սակավաթիվ մտերիմներից, ներկայացումից հետո ասել էր. «Դուք ինչպե՞ս լռեցիք երեք րոպե, որ ես ամեն ինչ հասկացա», Մհերն էլ վրա էր բերել. «Ես անգլերեն լռեցի», նա էլ՝ թե. «Ես հայերեն հասկացա»: «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված եռալեզու «Չտեսնված Մհերը» պատկերագիրքը՝ Թամար Հովհաննիսյանի մեկնաբանություններով՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լոս-Անջելեսում տեղի է ունեցել ամերիկյան հեռուստատեսային «Էմմի» մրցանակաբաշխության մրցանակների հանձնման արարողությունը: Հաղթող է դարձել «Տրվելով բոլոր արատներին» (Breaking Bad) սերիալը, որն, ընդհանուր առմամբ՝ հինգ մրցանակի է արժանացել, այդ թվում՝ որպես լավագույն դրամատիկական սերիալ: Բացի այդ՝ սերիլաի գլխավոր դերակատար Բրայան Քրենսթոնն արժանացել է տղամարդու լավագույն դերակատարի մրցանակին: Ֆիլմի ևս երկու դերասաններ՝ Ահարոն Փոլը և Աննա Հաննը, նույնպես մրցանակներ են ստացել՝ որպես երկրորդ պլանի լավագույն դերակատարներ: Լավագույն դերասանուհի է ճանաչվել Ջուլիանա Մարգուլիսը՝ «Ճիշտ կին» (The Good Wife) սերիալում դերակատարման համար: Փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անգլիայի ազգային օպերայում բեմադրվող «Դոն Ժուան» օպերան Մեծ Բրիտանիայում գովազդել են, շատերի կարծիքով, անպարկեշտ և երկիմաստ կերպով: Ազդագրերի վրա «Don Giovanni. Coming soon» մակագրության կողքին պահպանակների բացած տուփ է: Բառախաղը ենթադրում է «առաջնախաղը» փոխարինել «օրգազմ»-ով: Թատրոնի ղեկավարությունը խիստ քննադատության է ենթարկվել, իսկ Twitter-ում աղմուկ է բարձրացել, քանի որ շատերն այդ գովազդային հնարքը համարել են վիրավորական և վուլգար: Այնուամենայնիվ, չնայած հասարակության մի մասի վրդովմունքին,  Ռուֆուս Նորիսի բեմադրությունը կկայանա, ինչպես և նախատեսվել էր, հոկտեմբերի 17-ին, լոնդոնյան Կոլիզեյում: Անգլիական ազգային թատրոնը, որ հայտնի է իր ավանգարդիստական ներկայացումներով, արդեն մեկ անգամ՝ 2010 թ. , հայտնվել է սկանդալի մեջ նույն «Դոն Ժուանի» բեմադրության պատճառով: Այն ժամանակ որոշ էրոտիկ տեսարաններ (այդ թվում՝ խմբակային բռնաբարության տեսարանը) շատերի կողմից ընկալվեցին որպես  չափազանց բաց ու անպարկեշտ: Նոր ներկայացումը երկամյա վաղեմության այդ բեմադրության նոր վարկածն է: Մոցարտի օպերան, որ գրվել է 1787 թ., պատմում է ավելի քան երկու հազար կանանց գայթակղած դոն Ժուանի կյանքի վերջին շրջանի մասին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 8-ին Երևանում, Գյումրիում, Ալավերդիում և Գավառում միաժամանակ մեկնարկում է մանկապատանեկան ֆիլմերի «Ռոլան» 10-րդ միջազգային փառատոնը: Ինչպես ԱրմԻնֆո-ի թղթակցին հաղորդել է փառատոնի մամուլի քարտուղար Կարինե Գրիգորյանը, փառատոնի ծրագրում ներառված է 145 ֆիլմ` 38 երկրներից: Փառատոնի շրջանակում կընթանան պրեմիերաներ, հանդիպումներ բուհերում և հանրակրթական դպրոցներում: Հոբելյանական փառատոնի առնչությամբ ժյուրիի կազմում կներառվեն բացառապես երեխաներ և դեռահասներ: «Խաղարկային Ֆիլմ» անվանակարգում հաղթողներին կընտրեն Ալավերդի, Վանաձոր, Թեղուտ և Շնող համայնքների երեխաները, «Հանդիսատեսի համակրանքի» մրցանակակրին` Գավառի մանկատան երեխաները, լավագույն «Անիմացիոն ֆիլմը»` «Թումո» նորարական տեխնոլոգիաների կենտրոնի սաները, «Իրավունք ունեմ» անվանակարգում հաղթողներին` Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի ուսանողները: «Պատիվ ունեմ» անվանակարգի լավագույն հայրենասիրական ֆիլմերը կընտրեն Գորիսի, Սիսիանի, Իջևանի, Նուբարաշենի և Վարդենիսի  զինծառայողները: Հիշեցնենք, որ նախորդ տարի փառատոնի ծրագրում ներառված էր 113 ֆիլմ աշխարհի 34 երկրներից: Այն ժամանակ Գրան-պրիի արժանացավ Մարկուս Ռոզենմյուլերի «Հրաշամանուկները» (Գերմանիա): «Խաղարկային կինո» անվանակարգում հաղթեց Նորբերտ Լեխների «Թոմն ու Հեկը» (Գերմանիա/Ավստրիա), «Անիմացիոն ֆիլմ» անվանակարգում` Հայկ Սահակյանցի Quantum jump-ը (Հայաստան), Քելի Էսբյորիի «Գնոմեոն և Ջուլիետը» (ԱՄՆ/Մեծ Բրիտանիա), «Երաժշտական ֆիլմ» անվանակարգում` Մարկուս Ռոզենմյուլերի «Հրաշամանուկները», «Հանդիսատեսի համակրանքի մրցանակը»  շնորհվեց Մարիա Պետերսի «Ողջույն Մայքից» ֆիլմին (Նիդերլանդներ):
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մինչ նացիզմի հաղթանակը՝ Գերմանիայում կատարյալ տանտիկին լինելու համար բավարար էր «երեք Կ»-ի առկայությունը՝ Kinder, Küche, Kirche (երեխաներ, խոհանոց, եկեղեցի)։ Երրորդ ռայխի ներքին գործերի նախարար Հայնրիխ Հիմլերի կարծիքով՝ արիացի կանանց պարտականությունները պե՛տք է տարբերվեին սովորական մահկանացու կանանց պարտականություններից։ Հենց այս «արիացու» նախաձեռնությամբ (սա հենց այն Հիմլերն է, որ սիրում էր «բանալու անցքից» նայել կանանց բարեմասնություններին) 1936 թվականին հիմնադրվեցին «հարսնացուների դպրոցները»։ Այն կանայք, որոնք երազում էին էսէսական սպայի հետ ամուսնանալ, պետք է այդ դպրոցի վկայականին արժանանային։ Ահա այս անզուգական գաղափարի իրականացման գործը վստահվում է Նացիոնալ-սոցիալիստական կանանց կազմակերպության առաջնորդ Գերտրուդ Շոլց-Կլինկին։ Այս Գերտրուդը Երրորդ ռայխի ամենաազդեցիկ իգական սեռի ներկայացուցիչն էր։ Եվ ուրեմն, այս «հարսիկները» ի՞նչ «հրաշագեղ» հատկություններով պետք է օժտված լինեին՝ էսէսական ամուսին ունենալու «բախտին» արժանանալու համար։ Ամենակարեւորը՝ չպետք է լինեին հրեա կամ գնչու եւ հոգեկան հիվանդ, հետո պետք է կարողանային՝ ա. լվացք անել, բ. ճաշ եփել, գ. երեխաներին հոգ տանել, դ. տունը գեղեցիկ կահավորել, ե. գրագետ խոսել... Հասանք կարեւորագույններին՝ զ. կուսակցության գծից չշեղվել եւ է. երեխաներին սովորեցնել, որ ոչ թե պետք է խոնարհվեն Աստծո կամ Հիսուս Քրիստոսի առջեւ, այլ՝ Ադոլֆ Հիտլերի։ Հիմա տեսնենք՝ ով է այս «սուրբ» Գերտրուդը, որին վստահվել էր այս «սրբասրբագույն առաքելությունը»։ Ծնվել է (1902-1999) Գերմանիայի Ադելսհայմ քաղաքում։ Ամուսնացել է իր նման նացիստ Ֆրիդրիխ Կլինկի հետ, հասցրել է վեց երեխա նվիրել Հիտլերին (չէ՞ որ նացիստներն ամուսնանում էին հանուն Ադոլֆի) եւ 26 տարեկանում այրիացել է։ Կուսակցական բուռն գործունեությանը զուգահեռ՝ ամուսնու մահից տարիուկես անց ամուսնանում է խորհրդական Գյունտեր Շոլցի հետ։ 1936-ին Ոսկյա պատվավոր շքանշանի է արժանանում նացիստական գաղափարախոսության երդվյալ դրոշակակիր լինելու համար։ 1938-ին բաժանվում է ամուսնուց (ինքն ու՜ր, ինչ-որ անորոշ-անկատար խորհրդականն՝ ուր) եւ ամուսնանում օբերգրուպենֆյուրեր Հայսմայերի հետ, որը նույնպես վեց երեխայի հայր էր։ Եթե նկատեցիք՝ նախկին երկու ամուսինների ազգանուններն իրենով արած Գերտրուդը «իմաստնաբար» չի սեփականաշնորհում երրորդ ամուսնու ազգանունը։ Դե, իր բուծած «հարսիկներին» դժվար կլիներ բացատրել, թե առաքինության դասեր տվող այս տիկինն ինչու է երեք տղամարդու ազգանուն առել իր «արիական» ուսերին։ Երրորդ ռայխի պարտությունից հետո նա գերիների սովետական ճամբարում էր, բայց քանի որ այստեղ չգիտեին, թե ինչ խոշոր շնաձուկ է ընկել իրենց ձեռքը, «խեղճ կնոջն» ազատ արձակեցին։ Ամուսնու հետ կեղծ փաստաթղթերով ապրում էին Թյուրինգիայում, հետո նույն կեղծ փաստաթղթերով փոխադրվեցին Ֆրանսիա։ Այստեղ, ի տարբերություն սովետների, բացահայտվեց, թե Մարիա կեղծանվան ներքո ինչ կարկառուն հիտլերական է թաքնված, եւ 18 ամսով բանտարկեցին։ Հետո ավելացրին եւս 30 ամիս, իսկ ազատ արձակելուց հետո զրկեցին քաղաքականությամբ զբաղվելու եւ ընտրելու իրավունքից, նաեւ՝ արգելեցին տասը տարի մանկավարժ կամ լրագրող աշխատել։ Թե ինչու միայն՝ մանկավարժ ու լրագրող, եւ այստեղից կարելի՞ է ենթադրել, որ, օրինակ, Գերտրուդը կարող էր հանգիստ խղճով գթության քույր աշխատել՝ չգիտենք։ 1953-ին վերադառնում է Թյուրինգիա, ապրում է գրեթե մեկ դար եւ ողջ կյանքում ակտիվորեն ու անարգել պրոպագանդում է նացիստական գաղափարները, գիրք է գրում՝ «Կինը Երրորդ ռայխում», որը հրատարակվում է 1978-ին։ Հիմա կասեք՝ ինչու՞ հենց այս կինը տեղ գրավեց «Այսօր ծնվել է...» շարքում։ Դե՛, որ չմոռանանք. այս մեր աշխարհում միայն խենթ պոետներ, նկարիչներ, հրաշամանուկներ ու թիթեռ սիրողներ չեն ծնվում ու մեռնում։ Եվ ամենակարեւորը. որ չմոռանանք՝ մեր շարքերում էլ գերտրուդներ կան։ Հենց այստեղ՝ մեր կողքին։ Եթե ուշադիր ձեր շուրջը նայեք, նրանց կտեսնեք ընտրությունների օրերին՝ դպրոցների տնօրենների, մանկապարտեզների վարիչների կերպարանքներով, խորհրդարանում, Գորիսում, Սերժիկ Սարգսյանի մասնակցությամբ հարսանիքներում, կնունքներում... Եվ սրանք գերտրուդներից ավելի արգահատելի են։ Որովհետեւ այս Գերտրուդն իրոք գաղափարի նվիրյալ էր, թեկուզեւ՝ զարհուրելի գաղափարի։ Այս Գերտրուդը մինչեւ կյանքի վերջը պաշտում էր իր ֆյուրերին, իսկ այսօր Հայաստանն անդամահատող «նվիրյալների» պաշտամունքը ստամոքսահյութի գրգիռներից վեր չի բարձրանում, եւ եթե Սերժիկ Սարգսյանին «մի բան պատահի», առաջինը հենց սրանք են իրենց «առաջնորդին» ցցի հանելու։ Դաժա՞ն էր։ Ավելի դաժան չէ, քան այն փորձությունները, որոնց այսօր ենթարկվում է Հայաստանը՝ տեղական իգական եւ արական սեռի «գերտրուդների» ստորաքարշ կամքով։ Լիզա Ճաղարյան    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 14-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես եկավ իտալացի աշխարհահռչակ դիրիժոր Ջանլուկա Մարչիանոյի ղեկավարությամբ: Հանդիսատեսին ներկայացվեց Գուստավ Մալերի Սիմֆոնիա թիվ 1 «Տիտան» ստեղծագործությունը։ Խոսելով Մալերի Սիմֆոնիա թիվ 1-ի մասին՝ մաեստրո Մարչիանոն նշեց, որ այն շատ գեղեցիկ, հզոր ստեղծագործություն է, այն մի մեծ պատմություն է՝ առանց բառերի, բայց երաժշտության միջոցով։ Ջանլուկա Մարչիանոն Հայաստանի մեծ բարեկամներից է։ Մաեստրոն այն 4 դիրիժորներից է, ովքեր 2015թ. ապրիլի 24-ին ղեկավարել են «24/04» համաշխարհային նվագախմբի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը ոգեկոչող համերգը։ Այս տարի սեպտեմբերին նա այցելել է ԼՂՀ, ներկա գտնվել Վերդիի «Ռեքվիեմի» արցախյան պրեմիերային: Հետագայում Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն իտալացի դիրիժորին ընդգրկել է իր, այսպես կոչված, «սև ցուցակում»։ Նշենք, որ նոյեմբերի 14-ին խաչատրյանական փառատոնի շրջանակներում կայացած համերգը նվիրվեց մեկ օր առաջ Ֆրանսիայում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին։ Երեկոյի ընթացքում Ջանլուկա Մարչիանոն ընդգծեց Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամական սերտ հարաբերությունները։ Նա շեշտեց, որ բոլորն այս օրերին Ֆրանսիայի ժողովրդի կողքին են և վշտակցում են նրան։ Իտալացի դիրիժորը և Երիտասարդական նվագախումբն ի հիշատակ ահաբեկչության զոհերի հնչեցրին նաև Պուչինիի ստեղծագործություններից։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Deem Communications ընկերությունը Սիրուշոյի և Dorians ռոք խմբի հետ համատեղ պատրաստում է «Միասին մեկ բեմում»  խորագրով համերգ, որը կկայանա ապրիլի 6-ին Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում, ասված է ընկերության տարածած հաղորդագրությունում: Համերգային ծրագրի շրջանակում կհամադրվեն ռոք և փոփ ոճերը, ինչպես նաև ազգային մեղեդիների ռիթմերը: Համերգը կուղեկցվի պարային և լուսային շոու ծրագրով: Արտիստները հանդես կգան իրենց ծրագրերով՝ Հայաստանի երաժշտասերներին ուրախացնելով ոճերի համադրությամբ և նոր մոտեցումներով: Սիրուշոն բազմաթիվ ալբոմների հեղինակ է, ելույթ է ունեցել հայաստանյան և միջազգային բեմերում: Երգչուհին կներկայացնի ինչպես հին ու սիրված, այնպես էլ նոր ստեղծագործություններ՝ շոուի ուղեկցությամբ: 2008թ. Հայաստանում կազմավորված Dorians ռոք խումբը մի քանի տարում կարողացել է մեծ հեղինակություն ձեռք բերել:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԳՆ-ից փոխանցում են, որ Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում ընթացող կազմակերպության Գլխավոր կոնֆերանսի 39-րդ նստաշրջանը որոշում է ընդունել ընդգրկելու Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի ծննդյան 150-ամյա հոբելյանները ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների 2018-2019 թթ. օրացույցում: Հայաստանի Հանրապետության կողմից` Ֆրանսիայի ու Գերմանիայի աջակցությամբ ներկայացված «Կոմպոզիտոր, էթնոերաժշտագետ, բանահավաք, երգիչ Սողոմոն Սողոմոնյանի, հայտնի որպես` Կոմիտաս վարդապետի (1869-1935 թթ.) ծննդյան 150-ամյակը», եւ Վրաստանի ու Ռուսաստանի աջակցությամբ ներկայացված «Բանաստեղծ, գրող, թարգմանիչ Հովհաննես Թումանյանի (1817-1923 թթ.) ծննդյան 150-ամյակը» խորագրով հայտերն ստացել են Կազմակերպության հավանությունը: Տեղեկանք: 1998 թվականից առ այսօր Հռչակավոր մարդկանց եւ կարեւոր իրադարձությունների ՅՈՒՆԵՍԿՕ-ի օրացույցում ներառվել է Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված 23 հոբելյանական տարեթիվ: Նախորդ երկամյակի համար հաստատվել էին ՀՀ կողմից ներկայացված «Ոսկան Երեւանցու տպագրությամբ հայերեն առաջին Աստվածաշնչի (1666 թ.) 350-ամյակը» եւ «Հովհաննես Այվազովսկու (1817-1900 թթ.) ծննդյան 200-ամյակը» հայտերը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում, որտեղ ֆիլմն ընտրվել էր «Panorama» ոչ մրցութային ծրագրում, ցուցադրվեց 5 անգամ, իսկ գլխավոր՝ պաշտոնական ցուցադրությունը կայացավ հունիսի 25-ին։ Այդ առիթով Շանհայ էին ժամանել ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը, ֆիլմի լիտվացի պրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասը և ԱՄՆ-ից ֆիլմի գործադիր պրոդյուսեր Ադրինե Միրզայանը: «Վերջին բնակիչը» շատ ջերմորեն ընդունվեց և բարձր գնահատանքի արժանացավ ոչ միայն չին հանդիսատեսի, այլ նաև մասնագիտական շրջանակների կողմից։ Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հանդիսատեսի հանդիպում՝ ստեղծագործական խմբի ներկայացուցիչների հետ։ Հնչեցին տարաբնույթ հարցեր՝ թե՛ ֆիլմի պատմության և թե՛ առհասարակ հայկական կինոյի վերաբերյալ։ Չինացիների մեկնաբանությունները՝ «Վերջին բնակիչը» ֆիլմին, նրանց մոտեցումները արցախյան կոնֆլիկտին ու հայկական պատմությանը, որոնց արտահայտման շարժառիթը հանդիսացավ «Վերջին բնակիչը», նշանակալից դարձան ռեժիսորի համար։ «Զարմանալի է, որ չինացիներին հետաքրքրեց ղարաբաղյան կոնֆլիկտը, իսկ դրանից բխող՝ հետաքրքրեց նաև Արցախի ներկայիս դրությունը,-  ասում է ֆիլմի ռեժիսորը և հավելում,- Արցախի ներկայիս իրավիճակի մասին հանգամանալից ներկայացնելուց հետո, նրանց կողմից հետաքրքրությունը կրկնապատկվեց՝ կապված արդեն ղարաբաղյան հիմնախնդրի լուծման հետ։ Սա մեզ ոգեշնչում է էլ ավելի հաստատուն քայլերով առաջ ընթանալ, ներկայացնել հայկական պատմությունն ու կինեմատոգրաֆիան միջազգային տարբեր հարթակներում՝ աշխարհի մասշտաբով»։ Շանհայի միջազգային՝ Ա կարգի այս կինոփառատոնը նոր ուղի բացեց «Վերջին բնակիչը» ֆիլմի փառատոնային արշավի համար․ մասնակցության առաջարկներ եղան նաև չինական Silk Road International Film Festival –ի, իտալական Salento International Film Festiva-ի և այլ կինոփառատոնների կողմից, որոնց, առաջիկայում, ռեժիսորը պլանավորում է ներկայացնել ֆիլմը։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հեղինակավոր Pitchfork երաժշտական քննադատական ինտերնետային կայքը հրապարակել է տարվա 50 լավագույն ձայնասկավառակների ցանկը: Տեսնենք, թե ինչպիսի տեսք ունի առաջին 10-յակը. առանձնացնենք նաև տարվա մի քանի այլ կարևոր ալբոմներ: Նախ՝ անդրադառնանք մի քանի «մոնումենտալ» արտիստների և խմբերի: Տարվա սկզբին իր վերադարձի մասին հայտարարեց Ջասթին Թիմբերլեյքը, ով նախ թողարկեց The 20/20 Experience ալբոմը, իսկ հետո նաև նրա երկրորդ մասը՝ The 20/20 Experience 2-ը: Քննադատները Թիմբերլեյքի աշխատանքներում առանձնացրին նրա՝ որպես արտիստ հասունությունը,եւ այն, որ հիթային և նորաոճ արտիստից Ջասթինը վերածվել է մեկի ով կարողանում է հավասար բարձր մակարդակի ալբոմներ ձայնագրել: Բայց միևնույն է՝ շատերը շարունակեցին պնդել, որ նա այդպես էլ իր ուրույն ոճը չի ստեղծում եւ շարունակում է կառած մնալ Timbaland-ի մտքերից: 18 տարվա ընդմիջումից հետո նոր ալբոմ թողարկեցին նաև Black Sabbath խմբի անդամները: Բազմաթիվ քննադատներ «13» անվանումը ստացած ալբոմը համարեցին հրաշալի և սկսեցին Օզբորնի խմբին համեմատել Pink Floyd-ի հետ: Իր՝ թվով 15-րդ ալբոմը թողարկեց նաև Փոլ Մքքարտնին. New-ն քննադատները համարեցին Մքքարտնիի կարիերայի լավագույն ալբոմներից մեկը: Վերջին տարիներին շատ ավելի մեծ մասսայականություն վայելող ռեփում, բացի «մեծ խաղացողներ» Eminem-ից և Jay-Z-ից, իր առաջին ալբոմը թողարկեց Pusha T-ին՝ գրեթե յուրաքանչյուր երգում չմոռանալով սպիտակ թմրանյութերի մասին: Իսկ ահա «մեծ խաղացողներից» առաջինի ալբոմը շատերը համարեցին Դետրոյթցի սպիտակ տղայի կարիերայի լավագույն ձայնասկավառակներից մեկը (Eminem-ը Bad Guy-ում շարունակեց էպիկական Stan-ը, իսկ Rap God-ով հաստատեց, թե ով է իշխում մեյնսթրիմ ռեփում Biggie-ի և 2 Pac-ի մահվանից հետո), իսկ Jay-Z-ի մոտ տապալվեց կոնցեպտուալ ալբոմ թողարկելու փորձը: Իսկ հնչեղության առումով ամենայուրօրինակը թերեւս Ghsotface Killah-ի Twelve Reasons To Die ալբոմը, որի վերաբերյալ արտիստը հայտարարեց, որ ինքը ոգեշնչվել է Էննիո Մարիկոնեից և, իհարկե, RZA-ից: Pitchfork-ի 10-յակում տեղ չգտած աշխատանքներից կարելի է առանձնացնել James Blake-ի Overgorwn-ը, (հատկապես RZA-ի հետ Take a Fall For Me-ն) և M.I.A.-ի Matangi-ի ալբոմը՝ հնդկուհուն հատուկ յուրօրինակ հնչեղությամբ: Իր առաջին ձայնասկավառակը թողարկեց նաև Woodkid-ը, ով լայն տարածում գտավ, նախևառաջ, իր օրիգինալ տեսահոլովակների շնորհիվ: The Golden Age ալբոմը հնարավոր է՝ այդքան ամբողջական չէր և այնտեղ բացի արդեն վաղուց հայտնի Run Boy Run, Iron և I Love You ստեղծագործություններից, այդքան էլ հզոր երգեր չկային, բայց ալբոմը այն էր, ինչին սպասում էին արտիստի երկրպագուները: Տպավորիչ էր նաև Beyonce-ի «երկնքից իջած» ալբոմը: Jay-Z-ի կինը որոշեց, որ նա կարող է ալբոմ թողարկել՝ առանց որևէ պրոմո արշավների, և չսխալվեց: Լայն տարածում գտավ նաև Arctic Monkeys խումբը իրենց AM ալբոմի շնորհիվ, որտեղ կային մի քանի փայլուն երբեր, օրինակ՝ Do I Wanna Know?-ն: 10-րդ հորիզոնականում Pitchfork-ի ցուցակում հայտնվեց ինդի ռոք աճում հանդես եկող Arcade Fire խմբի Reflektor ալբոմը, որը միանշանակ՝ «փայլուն» ճանաչվեց գրեթե բոլոր երաժշտական քննադատների կողմից: 10-յակում տեղ գտավ նաև Daft Punk-ը, որին լսելը դարձավ «նորաոճ» լինելու նախապայման, բայց Random Access Memories-ը՝ բացի «նոր թմրանյութ» համարվող Get Lucky-ից, իրոք՝ հագեցած էր ուժեղ ստեղծագործություններով: Pitchfork-ի 3-րդ հորիզոնականում հայտնվել է տարվա լավագույն հաուս ալբոմներից մեկը՝ Disclosure-ենց Settle-ը: 2-րդ հորիզոնականում Kanye West-ն է՝ իր էգոցենտրիկ Yeezus-ով: Ռեփերի կարիերան շատերի կարծիքով փակուղի էր մտել My Beautiful Dark Twisted Fantasy-ից հետո, որից հետո հիմնավորված հարց էր առաջանում «իսկ հետո՞»: West-ը օգնության կանչեց ամերիկացի ամենաազդեցիկ երաժշտական պրոդյուսերներից մեկին՝ Rick Rubin-ին, ով իր իսկ խոսքերով, փորձել ոչ թե ավելացնել իր մտքերը ալբոմի վրա, այլ մաքրել է այն «աղբից» և արդյունքում ստացել իր իսկ ձևակերբմամբ «մինիմալիստական անկատար ցնորված» աշխատանք: Kanye-ն ալբոմի թողարկումից հետո հայտարարեց, որ New Slave-ի 2-րդ մասը լավագույնն է ռեփի պատմության մեջ. հետաքրքիր է՝ ի՞նչ պետք է ասի օրինակ Jay Electronica-ն Exhibit C-ի մասին: Pitchfork-ի կարծիքով, տարվա լավագույն ալբոմ ճանաչվեց Vampire Weekend խմբի Modern Vampires of the City-ն, որին տարվա լավագույնն էր ճանաչել նաև The Rolling Stones-ը: Ահա, թե ինչ տեսք ունի Pitchfork-ի 10-յակը՝ 1. Vampire Weekend - Modern Vampires of the City 2. Kanye West – Yeezus 3. Disclosure – Settle 4. My Bloody Valentine – mbv 5. Danny Brown- Old 6. Deafheaven – Sunbather 7. Daft Punk - Random Access Memories 8. Majical Cloudz – Impersonator 9. Savages - Silence Yourself 10. Arcade Fire - Reflektor
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանը «Փարալելզ Ֆիլմ Փրոդաքշն» ընկերությանը քննադատել է  «Հայակ» ազգային կինոմրցանակի անվանակարգերից հրաժարվելու համար: «Ես կարծում եմ, որ նրանք վատ վարվեցին: Նրանք վիրավորեցին ոչ թե ինձ, այլ իրենց գործընկերներին, որոնք ընդգրկված էին ժյուրիի կազմում: Չէր կարելի բոլորին նվաստացնել, ասել, թե նրանք պրոֆեսիոնալ չեն և կողմնակալ են», - հայտարարել է Գևորգյանը  նախօրեին լրագրողների հետ զրույցում: Նա հիշեցրել է, որ վերջին երկու տարիներին ընկերության ֆիլմերը երկու անգամ «Հայակ» մրցանակ են շահել: Խոսքը վերաբերում է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» և Մարինե Զաքարյանի «Փասիան որսացողը» ֆիլմերին, որոնք 2012 և 2013 թվականներին  մրցանակի էին արժանացել «Լավագույն դեբյուտ» անվանակարգում: «Երկու տարի, երբ նրանք մրցանակ էին շահում, թե ժյուրին էր լավը, թե` մենք», - նկատել է Գևորգյանը: Հիշեցնենք, որ ապրիլին «Փարալելզ Ֆիլմ Փրոդաքշն» ընկերության ղեկավար Հովհաննես Գալստյանն անհամաձայնություն էր հայտնել էր ժյուրիի աշխատանքին այն բանից հետո, երբ Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» մրցանակի էր ներկայացվել երկու անվանակարգերում` «Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի» և «Երկրորդ պլանի լավագույն կտղամարդու դերի» համար:  Կասկածի տակ   դնելով ժյուրիի անաչառությունը` ընկերությունը որոշել էր հրաժարվել անվանակարգերից: «Հայակ» ազգային կինոմրցանակի հանձնման արարողությունը տեղի է ունեցել մայիսի 13-ին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեպտեմբերի 1-ից «ՏաԹևեր» ճոպանուղին կաշխատի աշնանային չվացուցակով: Ինչպես նշվում է ճոպանուղու տնօրինության հաղորդագրությունում, երեքշաբթի-ուրբաթ օրերին աշխատանքային ժամերն են10:00-ից մինչև 19:00, վերջին ուղևորափոխադրումը կլինի ժամը 18:45-ին։ Շաբաթ և կիրակի օրերին ճոպանուղին կաշխատի 10:00-ից մինչև 20:00, վերջին ուղևորափոխադրումը`19:45-ին: Ինչպես և նախկինում, կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն շաբաթական 6 օր, բացառությամբ երկուշաբթիի (պրոֆիլակտիկա): Աշխարհում ամենաերկար հետադարձելի «ՏաԹևեր» ճոպանուղին  տեղակայված է Հայաստանի հարավում` Սյունիքի մարզում, Երևանից 250 կմ հեռավորության  վրա: Ճոպանուղու երկարությունը 5,7 կմ է, նրա ամենաբարձր կետը՝ 330 մետր, մեկ ուղղությամբ ճանապարհը Հալիձոր գյուղից դեպի Տաթևի հայտնի միջնադարյան վանքը կազմում է 11 րոպե։ Ճոպանուղու ռեկորդային երկարությունը արձանագրել են «Գինեսի համաշխարհային ռեկորդներ» ընկերության տեսուչները 2010թ.-ի հոկտեմբերի 23-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 15-17-ը «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում տեղի կունենա «Ռեժիսորներ առանց սահմանների» 8-րդ համատեղ արտադրության տարածաշրջանային ֆորումը, որն ամենամյա միջոցառում է և նպատակ ունի աջակցել տաղանդավոր կինոգործիչներին և նպաստել Արևելյան գործընկերության երկրներում ֆիլմերի արտադրությունը և համարտադրությունը: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է «Ռեժիսորներ առանց սահմանների» ծրագրի ղեկավար Սուսաննա Հարությունյանը, մասնակցության համար ներկայացված 24 նախագծերից 14-ը ընտրվել են ներկայացվելու և մրցելու զարգացման երեք դրամաշնորհների (€5,000, €3,500, €3,500) համար: Անցած տարի ՌԱՍ մասնակից Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմն արժանացավ «Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ ՄԿՓ Հայկական համայնապատկեր ծրագրի գլխավոր մրցանակին: 2012թ. ՌԱՍ ֆորումի մասնակից և մրցանակակիր «Ցեղը» (ռեժ.`Միրոսլավ Սլաբոշպիցկի) ուկրաինական ֆիլմը Կաննի ՄԿՓ-ի Քննադատների շաբաթ ծրագրում արժանացավ երեք մրցանակի: Ֆիլմը ներառված է «Ոսկե ծիրան» Երևանի 11-րդ ՄԿՓ-ի միջազգային մրցութային ծրագրում: Հավելենք, որ ՌԱՍ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից Արևելյան Գործընկերության «Մշակույթ» ծրագրի միջոցով և իրականացվում է Հայաստանում «Ոսկե ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամի կողմից իր գործընկերների` INTERNEWS (Ուկրաինա), Cinema Art Centre Prometheus (Վրաստան) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի (Հայաստան) հետ համատեղ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հարևանի լեզուն միշտ անսովոր է: Քո տան հնչյունները քոնն են, հորինած բառերը ևս, որոնք որևէ արմատով կամ իմաստով չեն համընկնում դրսի, փողոցի, հեռուստացույցի ու գրքի լեզվին: Արդյունքում գոյանում է աներևույթ բառահնչյունազտիչ. հնչյուններդ, արտասանությունդ մնում են տանը, իսկ դրսի լեզուն ներսը չի գրավում: Կարծում եմ՝ ավելորդ է նշել, որ սեփական բառերդ տանդ մեջ, չստացված ձկների նման ճեմում են, նույնիսկ՝ ինքնաբավ են: Ավելին՝ որպես օրիգինալ մի քիչ էլ վերևից են նայում հարևանի կիսագեղո անցուդարձին: Բայց հանկարծ մի օր, մեծ, շատ մեծ զարմանքով հասկանում ես, որ հարևանն էլ իր տան մեջ հնչյուններ ու բառեր ունի: Անսովոր բառեր, որոնց իմաստը չհասկանալու չափ գրավիչ է... «Մենք նմանվել ենք անթերի կլոնների, իսկ դու վերևում երևի արդեն չես էլ կարողանում միմյանցից տարբերել մահամերձներին և նորածիններին...»: Ալեքսանդրե Լորթքիբանիձե «...ասե՛մ ձեզ, ճշմարի՛տ, ճշմարի՛տ ասեմ,  որ հանդերձապահարանը ոչ այլ ինչ է, եթե ոչ դագաղ, որտեղ փակում ու թաղում ենք անցած գույներն օրերի, բույրերն ու թույրերը, փակում ենք, որ հանկարծ... չխեղդվե՜նք...»: Սալոմե Բենիձե «Մենք փոխեցինք մեր սենյակները, որոնք երբեք չէինք կարողանում միմյանց հարմարեցնել, չէինք կարողանում իրար միացնել...»: Նինո Սադղոբելաշվիլի «Հիշում ենք տները նաև՝ սպասումնալի երեխաներով լցված: -Դո՜ւրս արի Աստվա՛ծ, այսպես է վերջանում իմ աղոթքը»: Գիորգի Արաբուլի «...Պատերա՜զմ է մայր հողի բոլոր անկյուններում...»: Գվանցա Ջոբավա «Իմ անսահման վրացիությունը երերում է կարծես ծննդյան օրվա համար զարդարված այս փողոցից և տոնական զգացողության հետ մեկտեղ ինձ համակում է կարոտի զգացողություն. Հայրենիքի՛ կարոտի»: Սոսո Միշվելիանի «...և սակայն փիրուզագույն ծածկոցի տակ առաջին քարը նետվելուց առաջ այնուամենայնիվ, դո՛ւ ինձ ծածկեցիր քեզնով...»: Նուկրի Բերեթելի «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված «7 անուն վրացական արդի պոեզիա» բանաստեղծությունների ժողովածուն՝ Անահիտ Բոստանջյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով հայտնում է, որ հունվարի 11-ին ԱՄՆ-ում 58 տարեկան հասակում հանկարծամահ է եղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր, անվանի դիրիժոր Արամ Ղարաբեկյանը: Արդեն հայտնի է, որ նրա աճյունը տեղափոխվելու է Հայաստան: Կենսագրությունը ըստ Վիքիպեդիայի. Արամ Ղարաբեկյան (1955թ. հուլիսի 7, Բոստոն-2014 թ հունվարի 11) հայ դիրիժոր, Հայաստանի ազգային կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար: 1983 թ նա հիմնել է "Բոստոնի Սիմֆոնիկ նվագախումբը", որը ղեկավարել է մինչ 1991 թ: Կենսագրություն Արամ Ղարաբեկյանը ծնվել է 1955թ. հուլիսի 7-ին, Բոստոնում: Սովորել է Բոստոնի «New England» կոնսերվատորիայում, որից հետո ուսումը շարունակել է Գերմանիայի Մայնցքաղաքում: Դիրիժորական արվեստ է սովորել Ֆրանկո Ֆերարայի մոտ: 1979թ. Գերմանիայում եղել է հանրահայտ Սերջիու Չելիբիդակեի աշակերտը: Սովորել է նաև Յակոբ Դրուգմանի և Լեոնարդ Բերնսթայնի մոտ: Մասնագիտական գործունեություն Արամ Ղարաբեկյանը եղել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի ղեկավարն ու դիրիժորը: 1983թ. հիմնել է Բոստոնի «Սինֆոնովա» նվագախումբը, որը ղեկավարել է մինչ 1991թ: Աշխատել է Կիևի ռադիո և հեռուստատեսության սիմֆոնիկ նվագախմբի հետ և միասին թողարկել է «Ռոմեո և Ջուլիետ» սկավառակը, որից հետո Ուկրաինայիմշակույթի նախարարը դիրիժորին նշանակել է իր գլխավոր խորհրդական: Ղեկավարել է նաև Ուկրաինայի ազգային սիմֆոնիկ նվագախումբը ու Օպերայի և բալետի թատրոնը: Աշխատել է նաև Զագրեբի սիմֆոնիկ նվագախմբի հետ` որպես հրավիրված դիրիժոր: Հետագայում ղեկավարել է մի շարք նվագախմբեր` Հայաստանի և Ֆրեզնոյի ֆիլհարմոնիկ,Շրեվեպորտի, Հանգչջոուի և Զեջիանգի սիմֆոնիկ: Համերգներ և մրցանակներ 1999թ. ամանորի նախաշեմին 6 տարբեր երկրներից կազմված նվագախմբով հանդես է եկել նոր հազարամյակին նվիրված համերգային ծրագրով, Չինաստանի Խանչջոուքաղաքում, որտեղ ներկայացրել է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան: 1988թ. արժանացել է ամերիկյան կոմպոզիտորների, հեղինակների և խմբագիրների (ASCAP) մրցանակին, 1989թ.` Լյուսիեն Վուլսինի մրցանակին: Արժանացել է նաև Հարվարդի ասոցիացիայի երաժշտական մրցանակին, 2007թ.` ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչմանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  Մինեսոտայի իր տանը 57 տարեկան հասակում հանկարծամահ է եղել ամերիկացի հանրահայտ երաժիշտ Փրինսը: Ինչպես հաղորդել է TMZ կայքը, նրան գտել են իր տնային ստուդիայում:  Երաժշտի հանկարծամահության պատճառների մասին առայժմ ոչինչ չի հաղորդվում: Հայտնի է, որ անցյալ շաբաթ իր հերթական համերգներից մեկից հետո Փրինսին շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին հիվանդանոց, սակայն քիչ անց դուրս էին գրել այնտեղից: Փրինսի կարիերայի ընթացքում վաճառվել է նրա ձայնագրությունների ավելի քան 100 միլիոն օրինակ: 2004 թ. նրան ընդգրկել են ռոքնռոլի Փառքի սրահում: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 19.00, Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա համերգ՝ նվիրված անվանի ռուս կոմպոզիտոր Գեորգի Սվիրիդովի 100-ամյակին։ Համերգը կայանում Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում։  Կհնչեն Գեորգի Սվիրիդովի ստեղծագործությունները, այդ թվում՝ 2 հայաստանյան պրեմիերա։ Երեկոյի ընթացքում ելույթ կունենան Արամ Խաչատրյանի անվան տրիոն, Քրիստինե Սաֆարյանը (սոպրանո), Գրետա Բաղիյանը (մեցցո-սոպրանո), Գրիգոր Աբրահամյանը (բարիտոն), Հայկ Տիգրանյանը (բաս), Վասիլի Ռոլիչը (դաշնամուր)։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Երևանյան Հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնը սկսում է իր 15-րդ hոբելյանական տարին: Հունվարի 13-16 կանցկացվի «Քշիշտոֆ Պենդերեցկու Օրերը Հայաստանում»` նվիրված դարի ականավոր կոմպոզիտոր, հայկական ծագում ունեցող Պենդերեցկու 80-ամյա հոբելյանին: Չորս համերգների ընթացքում օտարերկրյա առաջատար մենակատարների և Հայաստանի լավագույն կատարողների մասնակցությամբ կհնչեն կոմպոզիտորի երկու տասնյակից ավելի ստեղծագործություններ: Հունվարի 16-ին՝ եզրափակիչ տոնական համերգին, Քշիշտոֆ Պենդերեցկին կղեկավարի Հայաստանի Ֆիլհարմոնիկ նվագախումբը` ներկայացնելով իր նոր կոնցերտի առաջին կատարումը:  «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում» 13-16 հունվարի, 2014 Նվիրված Պենդերեցկու 80-ամյակին   Հունվարի 13, Արամ Խաչատրյան համերգասրահ, 19:00   Սերենադ լարայինների համար Կոնցերտ թավջութակի, լարայինների, հարվածայինների և չելեստայի համար Սիմֆոնիա թիվ 4 Պետական երիտասարդական նվագախումբ Բարտոշ Կոզիակ, թավջութակ Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան   Հունվարի 14, Գաֆէսճեան արվեստի կենտրոն, 19:00   Երեք մանրանվագ կլառնետի և դաշնամուրի համար Սյուիտ թավջութակի համար Լարային տրիո Violoncello totale սոլո թավջութակի համար Սոնատ ջութակի և դաշնամուրի համար Կվարտետ կլառնետի և լարային տրիոյի համար   Լուսինե Հարությունյան, ջութակ Անի Կարապետյան, ջութակ Յանա Դարյան, ալտ Արամ Թալալյան, թավջութակ Արթուր Ավանեսով, դաշնամուր Ջուլիետա Վարդանյան, դաշնամուր Դարկո Բռլեկ, կլառնետ   Հունվարի 15, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն, 19:00   Երեք պիես բարոկկո ոճով ("Սարագոսայում գտնված ձեռագիրը” ֆիլմից)   Ադաջետտո ֆլեյտայի և լարայինների համար Սինֆոնիետտա լարայինների համար Սինֆոնիետտա թիվ 2 ֆլեյտայի և լարայինների համար Missa Brevis Ize Heruvimi De Profundis Agnus Dei Ecloga VIII   Հայաստանի պետական կամերային նվագախումբ Մասսիմո Մերչելլի, ֆլեյտա Դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան “Հովեր” կամերային երգչախումբ Խմբավար` Սոնա Հովհաննիսյան   Հունվարի 16, Արամ Խաչատրյան համերգասրահ, 19:00   Սիմֆոնիա թիվ 2 De Natura Sonoris թիվ 3 Concerto Doppio ջութակի և ալտի համար   Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբ Ագատա Շիմչևսկա, ջութակ Ռոբերտ Կաբառա, ալտ Դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան Դիրիժոր՝ Քշիշտոֆ Պենդերեցկի
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Մթնշաղ» հանրահայտ սագայի վերջին սերիայի ցուցադրությունը «Մոսկվա» կինոթատրոնում հետաձգվում է: Սպասվում էր, որ «Մթնշաղ: Սագա. Լուսաբաց. Մաս 2-րդ»-ի երևանյան պրեմիերան տեղի կունենա նոյեմբերի 22-ին, սակայն, ինչպես panarmenian.net-ին տեղեկացրեցին կինոթատրոնից, այն հետաձգվել է մինչև դեկտեմբեր: Բիլ Քոնդոնի հեղինակած ֆիլմը կեզրափակի աղմակահարույց ֆիլմաշարը: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Լոնդոնում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նիհար-միհար, փոքր-մոքր, գրեթե Անջելա Դեւիսի նման՝ կոծոծ մազերի դեզը գլխին «դարսած» մարդուկ է, ու որ ծիծաղում է՝ այտերին փոսիկներ են հայտնվում։ Մի խոսքով՝ անչափ համով տղա է։ Թռչկոտալով բեմ է «ներխուժում», դահլիճից հիացական ճիչեր են լսվում, դասական երաժշտության երկրպագուներին, այսպես ասած՝ անհարիր աղմուկ-աղաղակ։ Այս համով տղան գիտի, որ շատ սիրված է, ու չի էլ թաքցնում, որ հաճելի բան է սիրված լինելը։ Թեւին տալով՝ հասնում է դիրիժորական նոտակալին, ավելի ճիշտ՝ խառնվում, ձուլվում է նվագախմբին, ու երեսառած երեխայի հեքիաթն սկսվում է։ Նա չարաճճի է՝ անկասկած, եւ դասական երաժշտության ամենապահպանողական երկրպագուներին անգամ՝ ստիպում է «դիվոտել»։ Նրան ո՛չ միայն ունկնդիրներն ու հանդիսատեսներն են սիրում, սիրում են նաեւ նվագախմբի երաժիշտները, ինչը՝ երաժիշտներին «չարչարող» դիրիժորի պարագայում հազվադեպ բան է։ Հռչակավոր ավագ գործընկերները սիրով հրավիրում են նրան՝ իրենց նվագախմբերի հետ աշխատելու։ Ինչու՞։ Որովհետեւ հմայիչ է ու տաղանդավո՞ր, եւ որ ծիծաղում է՝ այտերին փոսիկնե՞ր են հայտնվում։ Բայց նա հո միակը չէ՞ մեր այս տաղանդաշատ ու զարմանահրաշ աշխարհում։ Ոչ, այլ պատճառ էլ կա։ Բեմ մտնելիս՝ նա խոժոռ-խոժոռ չի նայում իր բազմանդամ նվագախմբին. իբր՝ ես եկա, դե՛, տեղներդ չորացեք։ Չէ, անհոգ ավարայի պես ժպտում է, գրեթե օդում ճախրելով է մոտենում նրանց, այսինքն՝ ես ձեզանից մեկն եմ, ձեր ընկերն եմ, հիշու՞մ եք՝ միասին ժամանակին «էշ մըլիցա» ենք խաղացել ու հիմա մի լա՜վ «տժժալու ենք», տոն ենք դարձնելու ծանրումեծ դահլիճի կյանքը, հիմա մենք նրանց ոտքերը կտրելու ենք գետնից, հիմա նրանք մեզ հետ լող են տալու «ծանր» երաժշտության թեթեւ-թեթեւ ալիքների մեջ։ Լսենք նրա ունկնդիրներից մեկին՝ համերգից անմիջապես հետո. «Սա մանկությունից եկող զգացողություն է. երբ ճղփճղփացնում ես շատրվանի ջրերի մեջ եւ երջանկությունն զգում ֆիզիկապես»։  Գուստավո Դուդամելն, այս չարաճճի Դուդին ընդամենը 35 տարեկան է։ Ծնվել է Վենեսուելայի Բարկիսիմետո քաղաքում, որը համարվում է այդ երկրի երաժշտական մայրաքաղաքը։ Դուդամելն իր առաջին քայլերն սկսել է հռչակավոր El Sistema-ում։ (Հիշենք. սա ճյուղավորված երաժշտական հսկա համակարգ է, որի մեջ մտնում են 125 երիտասարդական երգչախմբեր ու նվագախմբեր, որոնցից 30-ը՝ սիմֆոնիկ, մի շարք երաժշտական դպրոցներ, որտեղ սովորում են նվագախմբերի անդամները։ El Sistema-ի համակարգում 350 հազարից ավելի մարդ է ներառված։ Հիշենք նաեւ, որ այս հրաշալի նախաձեռնության հեղինակը վենեսուելացի երաժիշտ Խոսե Անտոնիո Աբրեուն է. նրա առաջնային նպատակը Վենեսուելայի աղքատ ընտանիքների երեխաներին փողոցից կտրելն էր, հանցագործ աշխարհի հետ մեկտեղվելու վտանգից ետ պահելն էր, եւ կա՞ աշխարհիս երեսին ավելի գայթակղիչ «որոգայթ»՝ երաժշտությունից ավելի։ Իր այս հեքիաթային թվացող ծրագրի իրականացման համար բազմաթիվ մրցանակների արժանացած, հռչակավոր Աբրեուն ապացուցեց, որ չկա)։ Հետագայում, հենց այս նույն Աբրեուն՝ հենց այս նույն Դուդամելին, որն ընդամենը 18 տարեկան էր, վստահեց ահա հենց այս նույն El Sistema-ի լավագույն երիտասարդական՝ Սիմոն Բոլիվարի անվան նվագախումբը, եւ մեկ տարի հետո դիրիժոր Դուդամելն իր այս նվագախմբով մեկնեց Գերմանիա եւ հալեցրեց խստաշունչ ու բարձրաճաշակ գերմանացի երաժշտասերների «սառը» սրտերը, իսկ հետո սկսեց ողջ աշխարհն «իրենով անել»։ 2004-ին նա արդեն Գուստավ Մալերի անվան դիրիժորների միջազգային մրցույթի հաղթողն էր։ Սրան հետեւեցին Դիրիժորական ակադեմիայի մրցույթի հաղթանակը, «Բեթհովենի մատանի» պարգեւը։ Հետո հրավիրվեց ղեկավարելու Լոս Անջելեսի եւ Իսրայելի, Շվեդիայի ֆիլհարմոնիկ նվագախմբերը։ Չթվարկենք, շատ են։ Մի քիչ էլ տխրեցնենք աղի բլիթ ուտող եւ իրենց արքայազններին սպասող սիրունիկ աղջիկներին. Գուստավո Դուդամելն ամուսնացած է 2006 թվականից։ Լրագրող եւ բալետի պարուհի Էլոիզը նրա երկար տարիների ընկերուհին էր, մի որդի ունեն՝ Մարտինը (երկրորդի կամ երրորդի մասին տեղեկություն չգտնվեց)։ «Ինձ թվում է՝ շատ հեշտ է գոյակցել ինձ հետ։ Ես լավատես եւ իրոք երջանիկ մարդ եմ... Ավելի լավ ընտանեկան կյանք չէի էլ կարող երազել։ Իմ եւ կնոջս բեմական կյանքը չափազանց հետաքրքիր է։ Մենք ջանում ենք, որ անձնական  կյանքը չզիջի բեմականին, եւ առայժմ տխրել չի ստացվում ոչ այնտեղ, ոչ այստեղ»,- հաճույքով խոստովանել է Դուդին։ Հաճույքով՝ ուրախ ենք։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տիգրանով իմ սերունդը իր խոսքն է խոսում նորոգ ու նորօրյա մշակույթի տաճարում: Առանց Տիգրանի՝ իմ սերունդը միայն համր ուխտավոր էր լինելու: Հրանտ Մաթևոսյան     Այսօր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ծննդյան օրն է: Կենսագրություն Տիգրան Մանսուրյանը ծնվել է Բեյրութում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան: Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960 թթ. Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965թթ.՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան: Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների: 1967-1986 թթ. ժամանակակից երաժշտության տեսություն է դասավանդել կոնսերվատորիայում: 1986 թվականին Մանսուրյանին շնորհվել է երաժշտության պրոֆեսորի կոչում: 1992-1995 թթ. զբաղեցրել է կոնսերվատորիայի ռեկտորի պաշտոնը:   Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում,Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում և համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Գրել է «Ձյունե թագուհին» (ըստ Հանս Քրիստիան Անդերսենի, 1988, բեմադրություն՝ 1990) բալետը, սիմֆոնիկ երկեր՝ «Պարտիտ» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), կոնցերտներ՝ թավջութակի և նվագախմբի (1976, 1981, 1983), երգեհոնի և լարային նվագախմբի (1964), ջութակի և լարային նվագախմբի (1981), ալտի և կամերային նվագախմբի (1995), «Արվեստ Քերթության» երգչախմբի (խոսք՝ Եղիշե Չարենցի, 1997-1999) համար, կամերային երկեր՝ «Թովեմ» (15 մենակատարի համար, 1979), լարային կվարտետներ, 5 բագատել դաշնամուրային տրիոյի համար (1985), սոնատներ, վոկալ-կամերային մադիիգալների շարք (ձայնի և տիիոյի համար), «Հավատով խոստովանիմ» (ձայնի, ալտի և տղամարդկանց երգչախմբի համար, ըստ Ներսես Շնորհալու, 1999), վոկալ շարքեր՝ «4 հայրեն Նահապետ Քուչակից»(1967), «Մայրամուտի երգեր» (խոսք՝ Համո Սահյանի, 37 1983), «Երկիի Նաիրի» (խոսք՝ Վահան Տերյանի, 1984), «Գարնան երգեր» (խոսք՝Հովհաննես Թումանյանի, 1993), խմբերգեր, կինոնկարների (Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը»[2], Միքայել Վարդանովի «Հայկական հողի գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք, մեր սարերը», «Սգավոր ձյունը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն») և թատերական («Ջոն արքա», «Հացավան», «Մեծ լռություն» և այլն) երաժշտություն: Մանսուրյանի կինոերաժշտությունն առանձնանում է մեղեդայնությամբ, քնարականությամբ և մեծապես նպաստում է ֆիլմի գեղարվեստական նկարագրի ամբողջացմանը: Կոմպոզիտորի ստեղծագործությունները կատարվել են Լոնդոնի, Փարիզի, Հռոմի, Միլանի, Բեռլինի, Վիեննայի, Մոսկվայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի և այլ քաղաքների խոշորագույն համերգային դահլիճներում:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ընտրվել է «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013»-ի հայաստացի մասնակիցը: Եզրափակիչ փուլում էին հայտնվել 11 մասնակիցներ, որոնցից հաղթող ճանաչվեց 17-ամյա Վահագն Մարգարյանը: «Պատանի պարողների Եվրատեսիլ 2013» մրցույթը տեղի կունենա Լեհաստանի Գդանսկ քաղաքում հունիսի 14-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան «Լոս Անջելես թայմսն» անդրադարձել է աշխարհահռչակ HallhmarkCards-ի ձեռնարկություններից մեկի՝ օսկարակիր պրոդյուսեր Ռաբ Ֆրիդի «Feeln» ստուդիայում նկարահանված Հայոց ցեղասպանության մասին նոր փաստագրական ֆիլմին, որի պրեմիերան  այս շաբաթ տեղի կունենա Գլենդեյլի կինոթատրոններից մեկում։ Ֆիլմի հեղինակ Նարե Մկրտչյանը ներկայացնում է հայ կինովավերագրողի և մի թրքուհու ճամփորդությունը, որոնց կյանքերը կանխորոշվել են հարյուր տարի առաջ տեղի ունեցած ցեղասպանության պատճառով։ «Տան մյուս կողմը» - այսպես է վերնագրված  վավերագրությունը։ «Մեզ համար կարևոր էր ստեղծել անձնական կյանքի մի վավերագրություն այն մասին, թե ինչպես այդ ողբերգական իրադարձությունը, որ խեղաթյուրել է պատմությունը, առ այսօր անդրադառնում է մեզ վրա։ Այս ֆիլմի վրա աշխատելիս ես հասկացա, որ ցեղասպանությունը չի ավարտվում այն պահին, երբ դադարում է մահ սփռել։ Դրա ազդեցությունը փոխանցվում է սերնդե սերունդ» - թերթին ասել է ռեժիսոր Նարե Մկրտչյանը։ Ֆիլմը MGN FiveStarCinema կինոթատրոնում կցուցադրվի մինչև ապրիլի քսանութը։ Պրեմիերային անդրադարձել է նաև Glendalenews-ը։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելլեր» հեղինակային նախագիծը շարունակում է գրանցել աննախադեպ ցուցանիշներ.  ժամանակակից գրող Արմեն Օհանյանի «Կիկոսի վերադարձը» մի քանի օրվա ընթացքում ամենաշատ վաճառված գիրքն է: Այն գնել են 225 հոգի: Շաբաթվա ամենաշատ գնված երկրորդ հորիզոնականում ամերիկաբնակ Թամար Հովհաննիսյանի «Լինելության համանվագն»  է: Կրկին ժամանակակից հայ գրող Անահիտ Դանիելյանի «Ճերմակ մարգարիտ» գիրքը զբաղեցնում է երրորդ հորիզոնականը: Առաջին երեք հորիզոնականներն զբաղեցրած գրքերից յուրաքանչյուրը բեսթսելլերների շարքում ընդգրկված է առաջին անգամ: Վարկանիշային աղյուսակի չորրորդ հորիզոնականում նախորդ շաբաթվա առաջատար «Մաշան և արջը» հեքիաթն է: Այն հայտնի մուլտֆիմի մոտիվներով գրված հեքիաթ է: Հինգերորդ հորիզոնականում Հովհաննես Թումնյանի հեքիաթներն են, որին հաջորդում է վարկանիշային աղյուսակում մշտապես ընդգրկված «Նարեկը»` Գրկգոր Նարեկացու «Մատյան ողբերգության»-ը: «Երևանյան բեսթսելլերի» յոթերորդ հորիզոնականն զբաղեցրել է ռուս դասական Լև Տոլստոյի «Երեք արջերը» հեքիաթը: Այն կրկին առաջին անգամն է ընդգրկված գործակալության վարկանիշային աղյուսակում: Ութերորդ տեղն զբաղեցրել է հայ գրող Ղազարոս Աղայանի հեքիաթները, սրան հաջորդում է ֆրանսիացի գրող Անտուան դը սենտ Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը»: «Արմենպրես» լրատվական գործակալության ամենաշատ գնված գրքերի ցանկը այս շաբաթ եզրափակում է Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր. Անատոլիական պատմություն» գիրքը «Երևանյան բեսթսելլեր»-ը հրապարակվում է նաև «Գրական թերթ» շաբաթաթերթում: Ամենաշատ գնված հայերեն գեղարվեստական գրքերի ցանկը պատրաստվել է երևանյան յոթ գրախանութների հետ համագործակցության արդյունքում: Հարցումներին մասնակցել են «Նոր գիրք» (093-60-40-64), «Նոյան տապան» (56-81-84), «Հայ Գիրք» («Մեկ պրինտ») (58-30-59), «Բյուրոկրատ» (50-01-52), «Բուքինիստ» (53-74-13), «Արտ Բրիջ» (58-12-84) և «Զանգակ» (23-25-28) գրախանութները: Հարցման ընթացքում հաշվի չեն առնվել մասնագիտական, տեղեկատվական ու ուսումնական բնույթի գրքերն ու դասագրքերը: «Արմենպրես»-ն ընդլայնելու է հարցումների ցանցը` ներառելով նոր գրախանութներ, տվյալներն առավել համակողմանի ու հետաքրքական դարձնելու նպատակով: 1. Արմեն Օհանյան - «Կիկոսի վերադարձը»  (Անտարես) 225 հատ 2. Թամար Հովհաննիսյան - «Լինելության համանվագ» (ՀԳՄ) 75 հատ 3. Անահիտ Դանիելյան - «Ճերմակ մարգարիտ»  (Անտարես) 73 հատ
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեպտեմբերի 12-ից հոկտեմբերի 24-ը ներառյալ Հայաստանի մայրաքաղաքում  կընթանա Դասական երաժշտության 8-րդ միջազգային երևանյան փառատոնը, որին կմասնակցեն, մասնավորապես, դաշնակահարներ Կիրիլ Գերտշտեյնը, Էշլի Ոսը, Ալեքսանդր Մելնիկովը, Ֆրանսուա-Ֆրեդերիկ Գին, ջութակահարներ Բորիս Բրովցինը, Սերգեյ Կռիլովը, Պավել Վերնիկովը և Անուշ Նիկողոսյանը, թավջութակահարներ Ալեքսանդր Չաուշյանը և Վահրամ Սարաջյանը, ինչպես նաև ալտահարներ Դիմուտ Պոպենը և Յանա Դարյանը: Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում նախատեսվում է 9 համերգ: Փառատոնը կընթանա Հայաստանի առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանու ներքո:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) և Բրիտանական խորհուրդը  պարգևատրեցին «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթի հաղթողներին։ Մրցույթը կազմակերպվել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի շրջանակում Թումո կենտրոնի սաների համար։ Նախքան մրցույթի մեկնարկը Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի հատուկ հյուր և «Պարզամիտ Ջիմը» ֆիլմի ռեժիսոր Մեթ Հալսը փետրվարի 23-27-ը դասընթացներ է անցկացրել մրցույթի մասնակիցների համար։ Երեք օրվա ընթացքում բրիտանացի կինոռեժիսորը սովորեցրել է պատանիներին ֆիլմերում ներառության թեմայի արտահայտման նրբությունները, ինչպես նաև ներկայացրել ֆիլմի գաղափարն ընդամենը 60 վայրկանի ընթացքում ներկայացնելու հմտությունը: Դասընթացից հետո պատանիները նկարահանել են մեկ րոպեանոց ֆիլմեր, որոնք ներկայացվել են «Ներառական կինոյի 60 վայրկյանները» մրցույթին։ Մարիամ Բորեցյանը, Մարիա Սարգսյանը, Մարինե Գազազյանը և Տիգրան Ղալեչյանը ճանաչվեցին լավագույն աշխատանքի հեղինակներ  և պարգևատրվեցին Sony Xperia E C1505 սմարթֆոներով: Բրիտանական Ֆիլմերի 12-րդ փառատոնը այս տարի կազմակերպում են Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Յունիսեֆը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ղազարոս Աղայանի հեքիաթի մոտիվներով հայկական լիամետրաժ «Անահիտ» մուլտֆիլմի պրեմիերան կկայանա 2014-ի նոյեմբերին Երեւանում: Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնել է ռեժիսոր-մուլտիպլիկատոր, «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն» ստուդիայի ղեկավար Դավիթ Սահակյանցը: «Ֆիլմի նախապատրաստումը վերջնական փուլում է, եւ, կարծում եմ, նոյեմբերին կկայանա պրեմիերան: Ավելի ուշ այն անպայման կներկայացվի Ռուսաստանում եւ այլ երկրներում», - ասել է նա: Սահակյանցը նշել է, որ 85 րոպեանոց ֆիլմն ամբողջապես նկարահանված է, այժմ աշխատանքներ են տարվում ձայնային եւ երաժշտական ձեւավորման վրա: Հեքիաթի հերոսների ձայնադրումն արել են հայտնի հայ դերասաններ ու երգիչներ, այդ թվում` Խորեն Լեւոնյանը, Նազենի Հովհաննիսյանը, Հրանտ Թոխատյանը, Շուշան Պետրոսյանը, Վարդան Զադոյանը, Մկրտիչ Արզումանյանը, Դավիթ Բաբայանը եւ Ռաֆայել Քոթանջյանը: Ավելին կարդացեք սկզբնաղբյուր կայքում
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երբ հանգում ենք այն մտքին, որ պատմությունը մեծ խորաթափանցությամբ է բացահայտվում Տարօրինակ է, բայց պատմական իրականության մեջ ամենակարևոր գործող անձինք «փոքր մարդիկ» են: Դարաշրջանը հաճախ մեծ ու թանձր վրձնահարվածներով է ամբողջանում: Այսինչ ճակատամարտում այնինչը հաղթեց, հաջորդ ինչն արգելվեց, երրորդ ոչինչը գահակալեց, ժանտախտը մայրցամաքը լափեց, գրքերը լուռ մնացին, այլախոհ փախուստի ճանապարհն այրվեց: Էլ ի՞նչ… Պատմությունը պաթոսային zoom է սիրում: Բայց խնդիրները, դրանց առաջացման պատճառները, վախերը, ուրախությունը, կյանքը, հաճախ ավարտին մոտ ծնունդն ու էդ դարաշրջանին հատուկ կարճ ու հատու մահերը պարզվում են, երբ ցաք ու ցրիվ փաստաթղթերի, տեղեկությունների ու գրքերի նեղլիկ պատուհանից ներս ես նայում՝ տեսնելու «փոքր մարդկանց»՝ պաթոսային zoom-ից զուրկ ապրածն ու զգացածը:   «Բերանը, որից մի սպի էր ձգվում դեպի քթանցքները, մեծ էր ու տձև, ավելի շատ ծռված դեպի աջ, և գոյություն չունեցող վերին շրթունքի ու ցցված, մսալի ստորին շրթունքի միջև երևում էին անհավասար , սևացած և շան ժանիքների պես սուր ատամները:  Մարդը ժպտաց (կամ առնվազն ես այդպես կարծեցի) և ցուցամատը նախազգուշաբար վեր ցցելով՝ ասաց. -Penitenziagite1! Զգոն եղիր, երբ draco venturus est2, հոգիդ կրծելու: Մահն է super nos3! Աղոթիր, որ սուրբ պապը փրկի մեզ ի չարե և todas4 մեղաց… 1. Ապաշխարեցե՛ք (ժողովրդախոսակց. լատ.): 2. Վիշապօձը կգա (լատ.): 3. Մեր գլխին (լատ.): 4. Բոլոր (իսպ.)»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար***գիր» շարքով լույս ընծայված Ումբերտո Էկոյի «Վարդի անունը» վեպը՝ Զավեն Բոյաջյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հեռավոր Սյուկոկու քաղաքի ռազմական հոսպիտալի դռները բացվեցին, եւ ներս մտավ մեղմաժպիտ Նակի Տակեբան: Սպիտակ գլխարկի վրա ձեռագործ կարմիր խաչը հուշում էր, որ նա պատերազմի այդ ծանր օրերին բուժքույր է աշխատում: Նա շարունակում էր մեղմիկ ժպտալ, եւ միաժամանակ ախտահանման նպատակով եռացնում էր բազմակի օգտագործման ներարկիչը: Նա ժպտում էր անգամ այն ժամանակ, երբ ներկարիչի մեջ էր պարպել մորֆինի մի ամբողջ սրվակ, եւ նաեւ այն ժամանակ, երբ ներարկիչի ասեղը հպեց հենց նոր հոսպիտալ բերված ռազմագերու երակին: Ըստ որոշ տեղեկությունների՝ մոտավորապես այսպիսի տեսք ուներ Գրետայի մայրիկը՝ չքնաղ բուժքույր Նակին Հեռավոր Դալարիկ գյուղի բնակիչ Մելս Բուռնազյանի դեմքին նույնպես ժպիտ հայտնվեց, եւ նա՝ մոռանալով իր վիրավոր ոտքի մասին, ժպտաց հեզաճկուն Նակիին, եւ առաջին իսկ հայացքից սիրեց նրան: Նակին երկար բուժեց սովետական գերի զինվորին, եւ երբ բախտի բերմամբ ողջ մնացած Մելսը գնացքով վերադառնում էր Սովետների մեծ երկիրը, նա արդեն գիտեր, որ իր կապն այդ երկրի հետ այլեւս չի կտրվելու, որովհետեւ այնտեղ արմատներ ու սերմեր է գցել: Ամիսներ անց ծնվեց նրանց դուստրը՝ Գրետան: Բայց այն ժամանակ մայրն, իհարկե, նրան այլ անունով էր կոչել: Իզենեմի: Այսինքն, կին, որը հրավիրում է: Փոքրիկ Իզենեմին իր գոյությամբ արդեն պիտի հետ կանչեր սիրելի հայրիկին: Բայց չքնաղ Նակիին բախտ չէր վիճակված այլեւս հանդիպել Մելսին, նա հրաժեշտ տվեց երկրային կյանքին, ու նորից բախտի քմահաճույքով փոքրիկ Իզենեմին հայտնվեց Սովետների երկրում, եւ ապա փոքրիկ լեռնային Հայաստանում, որն այնքան նման էր այն երկրին, որտեղ նա ծնվել էր: Դպրոցում գեղեցկադեմ ու շեղաչյա Իզենեմին դարձավ Գրետա՝ ի պատիվ տատիկի, եւ հայրը նրան պատիվ արեց տալ իր ազգանունը՝ Բուռնազյան: Վրույր Յաբլուկյան կրտսերին բախտ վիճակվեց ծնվել Մոսկվայի Պատրիս Լումումբայի անվան համալսարանի հանրակացարանում: Այո, այո, հենց այնտեղ: Հենց այդ հանրակացարանի բակում ծանոթացան այդ համալսարանում սովորող Վրույր Յաբլուկյանն ու սեւահեր Միզուկին: Երբ ծնվեց նրանց զավակը, Միզուկին պիտի ընտրություն կատարեր: Բայց քանի որ նա իր հայրենիքի հատուկ ծառայությունների գործակալ էր նաեւ, ու չէր կարող կտրել Տայրա գերդաստանի զավակներին տված սուրբ երդումը, նախընտրեց կյանքից հեռանալու ճապոնական տարբերակը. խարակիրի: Վրույր Յաբլուկյանը, որ Լոռվա մարզից էր սերում, վերցրեց իր զավակին եւ արցունքն աչքերին եկավ Հայաստան եւ անվանեց իր զավակին իր անունով, այնպես, ինչպես որ սիրում էր չքնաղ Միզուկին: Տարիներ անց Երեւանի Մեղեդի սրճարանում նրանք պատահաբար հանդիպեցին իրար: Գրետան նայեց Վրույրին եւ, օ՜, զարմանք, նա էլ իր պես շեղաչք էր: -Ախպեր, հա՞յ ես,- հարցրեց նա Վրույրին: -Հայ եմ, բայց ճապոնացի էլ եմ: -Որքան երկար եմ սպասել այդ օրվան,- հուզվեց Գրետան եւ գրկաբաց Վրույրին առավ իր կարոտած գիրկը: Եւ նրանք նայում էին Արարատին, եւ նրանց աչքերում երբեմն-երբեմն արտացոլվում էր նաեւ հեռավոր Ֆուձիյաման: Եւ մի պայծառ օր Վրույրը մի բանաստեղծություն գրեց: -Այդ ի՞նչ գրեցիր,- հարցրեց Գրետան: -Թանկա,- պատասխանեց Վրույրը: -Շատ թանկ ա՞,- հարցրեց Գրետան: -Ահավոր: -Թանկաբազա՞ր: -Էն էլ ինչպիսի: -Էհ՜՜՜՜... -Կեձին… Անցան ամիսներ, եւ նրանց թանկաները արդեն մեկը եւ երկուսը չէին: Եւ եկավ այն պատմական օրը, որ նրանք պիտի լույս ընծայեին իրենց թանկաները: Գրախոսական Գրետա Բուռնազյանի եւ Վրույր Յաբլուկյանի ստեղծագործությունները նոր խոսք են հայ գրականության մեջ: Հիրավի, մեր գրականությունը վաղուց էր սպասել այդ օրվան: Խոսք, որ թարմություն եւ նորություն կլինի, ազատված կլինի տարատեսակ կարծրատիպերից, սովետական գրականության ավանդույթներից, եւ իր թեթեւությամբ կգերի բոլորին: Այս գրական զույգի թանկաները, կարելի է ասել, որ նաեւ նոր էջ են բացում արդի հայ գրականության ասպարեզում: Այսպիսի խոսք դուք դեռ չեք լսել, սա աննախադեպ գրականություն է, նրանք դուրս են բոլոր կարծրատիպերից, եւ խոսքով, եւ գործով: Նրանք ավանդական հայ գրողներ չեն, ցերեկը երկու տող գրող, իսկ ամառները Գրողների միության ուղեգրով Ծաղկաձոր գնացող: Նրանց խոսքը սուր է, արագ է՝ ինչպես սամուրայի թուրը, ինչ- որ տեղ՝ անգամ սլացիկ է՝ ինչպես նաիրյան դալար բարդին: Հայ գրակությունը 20-րդ դարի առաջին կեսերից հետո դեռ այսպիսի խոսք չի տեսել եւ լսել, դեռ ոչ ոք մուտք չի գործել հայ գրականություն այսպես սրընթաց ու շռնդալից: Նրանք մեր գրականության Իլֆն են ու Պետրովը, մեր նոր Բորխեսն ու Մարկեսը, Շորն ու Շորշորը, նրանք մեր նորօրյա գրականության դոնքիշոտներն են, որոնք, սակայն, ի տարբերություն մեր բարի ասպետի, իզուր չեն պայքարելու հայ գրականության հողմաղացների դեմ, նրանք մեր գրականության Տրիստանն ու Իզոլդան են, Գարգանտյուան ու Պանտագրյուելը, Սանդն ու Շոպենը, Հոմերոսն ու Էսքիլեսը, այս ժողովածուն մի նոր Շահնամե է, սա նոր երգ է՝ նոր Գիլգամիշի մասին: Կարդացեք եւ հաճույք ստացեք: Հ.Գ. Ի՞նչ․ Գրետա Բուռնազյանի եւ կրտսեր Վրույր Յաբլուկյանի թանկաների երկար սպասված ժողովածուի շնորհանդես-լվացք Որտե՞ղ․ «Մեղեդի» սրճատանը Ե՞րբ․ Հունիսի 6-ին (շաբաթ), 16։00֊- ից սկսյալ Ծրագրում՝  Բացման խոսք հրատարակչի կողմից Համաժամանակյա ասմունք-լվացք Բարեգործական վաճառք։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քարտեզի հոմանիշը Խաղաղությունն է, կարճ, մտացածին վանկարկումներով, առեղծվածային մի բառ, որը դադարի նման ընկած է երկու պատերազմների արանքում: Պատերազմները երբեք հերթական չեն լինում: Մի պատերազմից անցումը մյուսին, որպես կանոն. հիմնովին շրջում է մարդու ընկալումները, մշակութային պատկերացումները, հարաբերություններն ու վարվեցողության ձևերը: Հարձակման-պաշտպանության կամ պաշտպանության-հարձակման որոշակի կետից քաղաքակրթությունը անսպասելիորեն փոխվում է, ու հաշտության պայմանագիրը կնքվում է բոլորովին այլ, նոր «աշխարհում»: Հետո՝ դադար, ավելի ճիշտ՝ Խա-ղա-ղու-թյուն, որի հոմանիշը, ինչպես արդեն իմացանք, Քարտեզն է: Քարտեզ կամ ժամանակային պարտադրված դադար, որն անընդհատ վերակազմվում է երկու պատերազմների արաքնում... «Խաչակիրների չարրորդ արշավանք, ճանապարհ դեպի պատմության աղբանոց Խաչակրաց չորրորդ արշավանքը (1202-1204) եկեղեցու կողմից ընդունվեց որպես «թյուրիմացություն». Երուսաղեմ չհասած՝ «Քրիստոսի զինվորները» նվաճեցին և կործանեցին քրիստոնեական Բյուզանդիայի մայրաքաղաքը՝ Կոնստանդնուպոլիսը: Ըստ առասպելի՝ Կոնստանդնուպոլիսի կործանված հրաշքների մեջ կային կանացի երկու քանդակ: Դրանցից մեկը մատնացույց էր անում արևմուտքը, իսկ վրան գրված էր հետևյալ արտահայտությունը. «Այնտեղից կգան նրանք, ովքեր կնվաճեն Կոնստանդնուպոլիսը»: Մյուսը ցույց էր տալիս քաղաքային աղբանոցի կողմը, իսկ վրայի արձանագրությունն այսպիսին էր. «Այնտեղ նրանք կավարտեն իրենց ուղին»: Հետագա իրադարձությունները հաստատեցին այդ մարգարեությունները»: «Անտարես» հրատարակչության կողմից «Ոսկե հատույթ» մատենաշարով լույս ընծայված՝ Յուլիա Բլոխայի «Անցյալի անվեհեր ռազմիկները» գիրքը ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ես դատապարտում եմ հայ համայնքի համար մեծ խորհուրդ ունեցեղ Դեյր Էզ Զորի Սրբոց Նահատակաց եկեղեցու ավերումը: Ֆրանսիան ողջունում է սրբավայրերի նկատմամբ հանդուրժողականության և հարգանքի համար պայքարելու բոլոր դավանքների հոգևոր առաջնորդների հանձնառությունը՝ անկախ հարձակումներից և սպառնալիքներից:   Սիրիական և իրաքյան ազգային ժառանգությունները սպառնալիքի տակ են: Մշակութային ժառանգությունը պաշտպանելու պարտավորության թերացումը դիտվում է որպես պատերազմի հանցագործություն, որի պատասխանատուները պատժվում են   Միջազգային քրեական դատարանի կողմից: ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության հետ միասին, Ֆրանսիան զորավիգ է, որպեսզի կենսագործվեն  մշակութային ժառանգության պաշտպանության մասին համաձայնագրերը՝ հատկապես զինված հակամարտության դեպքում»: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կյանքի հաղթական, թափանցիկ «Կամարից» այն կողմ սկսվում է մինիմալիստական գերեզմանոցը՝ լեցուն տարբեր ոճի կանչող-վանող տապանաքարերով: Քարերից շատերի վրա՝ ծննդյան ու մահվան տարեթվերի արանքում, գծիկի տեսքով ամբողջական օրագիր կա: Օրեր, որ ապրել ես կամ չես ապրել. տարերային, համակարգված, Սենի նման հարահոս՝ վրան կամրջակներ: Ապրել կամ չես ապրել սիրելով՝ մարդուն, նրա վտանգավոր համարվող, հաճախ անկենդան, միաժամանակ՝ ձգող ու շնչող մարմինը: Հետո սկսում են զգացողություններն ու գործողությունները թափանցել, ու «արատներ ու շեղումներ» ունեցող «օրագրերը» դառնում են արհամարհված, կշտամբված, նույնիսկ՝ «պղծված» դիասեր՝ պոստ-կյանքի կողմից… «Վերջին գիշերը լողացրի Սյուզանին, հագցրի նրա բարակ ներքնաշորերը, քաղքենիական կոստյումը, որ երանությամբ հանել էի երկու շաբաթ առաջ: Շալի մեջ փաթաթած՝ նրան տարա մինչև մեքենաս: Սյուզան դու կանաչ, դու կապույտ Սյուզան, ներսումդ կարծես բույն են դրել արդեն: Այն պահին, երբ նրան բաց էի թողնում Սենը, ընդերքիցս մի ճիչ պոռթկաց, որի արձագանքն ասես ուրիշ մոլորակից հասավ ականջիս: Թվաց, թե սիրտս էին պոկում ինձնից, թվաց՝ անդամս էին պոկում»: «Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված Գաբրիել Վիտկոպի «Դիասերը: Ս.-ի մահը» վիպակները՝ Սարգիս Դավթյանի թարգմանությամբ և ծանոթագրություններով հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանում տեղի է ունեցել Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի կողմից պատրաստված «Ջուղա» վավերագրական ֆիլմի պրեմիերան: 20 րոպեի ընթացքում ներկայացվում է պատմական Ջուղա քաղաքի պատմությունը և աշխարհահռչակ գերեզմանոցի ոչնչացումը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության և Ադրբեջանի իշխանությունների կողմից: «Ջուղա» վարերագրական ֆիլմը ներկայացվում է ձեր ուշադրությանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բամբիռ խումբը թողարկել է իր նոր՝ Upsessions կոչվող ալբոմը՝ iTunes, Spotify և բոլոր մնացած խոշոր երաժշտական հարթակներում։ Ալբոմի վրա գեղարվեստական պատկեր է, որը Բամբիռի և Երվանդ Քոչարի թանգարանի միջև յուրօրինակ համագործակցության արդյունք է։ Թանգարանը նվիրաբերել է Քոչարի արվեստի գործերից մեկը ալբոմի շապիկի համար։ Երվանդ Քոչարը անհավատալի նկարիչ էր և քանդակագործ։ Նա նաև ժամանակակից արվեստի ակտիվ բարեփոխիչներից էր։ Մենք հպարտ ենք տուրք տալ նրա արվեստին այս կերպով։ Այս ալբոմի ֆիզիկական թողարկման սահմանափակ քանակի հրատարակումը տեղի կունենա հուլիսի կեսին։ Բամբիռը մանրամասներով հանդես կգա այդ մասին շուտով։ Սկավառակի վաճառքի 5%-ը կվիրաբերվի Երվանդ Քոչարի թանգարանին։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ավա՜ղ, առաջին զգացողությունը, հպումը, որ շողշողում է  փոքրիկ լողավազանում թռչկոտող Ոսկե ձկնիկների նման։ Լողավազան, որի շուրջը մանուկ ժամանակ, դայակիդ ձեռքը բռնած՝ զբոսնում ու ոչ մի կերպ չէիր կարողանում արևի մեջ վետվետացող ձկնիկներին բռնել․․․ Իսկ իրականո՛ւմ աշխարհը բացվում էր քո առաջ, երբ գազային լույսերով փողոցային ժխորում, մի պահ, նրա տեղ-տեղ ոսկեջրած մազերով դեմքը երևաց-քարացավ։ Հետո հալվեց՝ թողնելով իր հետքը փողոցի գորշագույնի և քո ցանկություն-զգացմունքի մեջ։ Պարզից էլ պարզ է, որ այլևս խաղաղվելու այլ տեղ ու առիթ չկա, որ սիրտդ անվերջ նրան է տենչալու, թեև միաժամանակ սիրտ չես ունենալու այդ մասին բարձր ու հաստատ խոսելու։ Քո Պստիկ, փողոցային Ոսկե ձկնիկը այսուհետ երազներիդ ավազանում է թպրտալու։ Աստվա՜ծ իմ․ այդ ապակե վանդակից նա դուրս թռչելու, ճախրելու ոչ մի շանս չունի։ Սփոփանքդ միայն գրելն է․ սիրո չմարող նամականին, որը, ավա՜ղ, ճշգրիտ հասցե ունի․․․ Թերևս ունի, քանի որ ուշացած նամակը միշտ իր արժանի հասցեատիրոջն է գտնում․․․         «Ահավոր հարված էր դա: Ինձ թվաց, որ երկինքը փուլ է գալիս: Ֆաբրիկան ծախվա՞ծ... Հապա իմ կղզի՜ն, քարայրնե՜րը, խրճիթնե՜րը: Ավա՜ղ. պարոն Էսետը ծախել էր ամեն ինչ՝ կղզին, քարայրները, խրճիթները. պետք էր թողնել ամեն ինչ: Աստվա՜ծ իմ, ինչպե՜ս լաց եղա… Այդ ամսվա ընթացքում, երբ տանը տեղավորում-կապում էին հայելիները, սեղանասարքերը, ես տխուր ու միայնակ ման էի գալիս իմ սիրելի ֆաբրիկայում։ Հասկանում եք, անշուշտ, որ խաղալու սիրտ չկար... O՜, ոչ… Նստում էի բոլոր անկյունները և դիտում շուրջս եղած իրերը, խոսում էի նրանց հետ որպես կենդանի էակների, ասում էի չինարներին՝ «Մնաք բարով, սիրելի՛ բարեկամներս», ավազաններին՝ «Վերջացած է ամեն ինչ, այլևս իրար չենք տեսնի»։ Այգու խորքում կար մի խոշոր նման ծառ, որի գեղեցիկ, կարմիր ծաղիկները բացվել էին արևի տակ։ Հեկեկալով ասում էի նրան. «Քո ծաղիկներից մեկը տուր ինձ»: Եվ տվեց: Ես այդ ծաղիկը դրի կրծքիս վրա, որպես նռնենու հիշատակ։ Շատ դժբախտ էի ես։ Սակայն այդ ծանր վշտի շրջանում երկու բան ինձ ժպտեցնում էին. նախ՝ նավ նստելու հեռանկարը, ապա՝ իմ թութակը ինձ հետ տանելու թույլտվությունը: Ինքս ինձ ասում էի, որ Ռոբինզոնն էլ մոտավորապես նույն պայմաններում էր հեռացել իր կղզուց, և դա արիություն էր տալիս ինձ»: «Անտարես» հրատարակչության կողմից «Պարտադիր ընթերցանություն» մատենաշարով լույս ընծայված՝ Ալֆոնս Դոդեի «Պստիկը» վեպը՝ ֆրանսերենից Վահե Միքայելյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եթե ոտքներդ Մոսկվա ընկնի, ու մեկ էլ որտեղից որտեղ սլովակի հանդիպեք, ասեք՝ սիրտս Յանոշիկ է ուզում, եւ նա ձեզ կտանի Հաշեկի փողոցում՝ Սլովակյան տան մոտ գտնվող մի համեստ ռեստորան, որտեղ կարող եք պատվիրել հյուսած մազեր հիշեցնող հավի փափկամսով ուտեստ։ Համեղ է, թե ոչ՝ համտեսողը կիմանա, բայց այդ ուտեստի անունը «Յանոշիկի հյուսքեր» է։ Յանոշիկն ու իր հյուսքերն, իհարկե, ոչ մի կապ չունեն Ռուսաստանի, առավել եւս՝ Մոսկվայի հետ, բայց մեր պատմությունն այստեղից սկսեցինք, որ իմանաք՝ Յանոշիկի ապրած ժամանակներում տղամարդիկ հյուսում էին մազերը, նույնիսկ՝ Յուրկո Յանոշիկի նման մարդը, որը չնայած սլովակ է, բայց, չգիտես ինչու, չեխերն ու լեհերն էլ են իրենց ազգային հերոսը համարում նրան։ Կարճ ասած՝ իրար ձեռից խլխլում են։ Վեց գեղարվեստական ֆիլմ է նկարահանվել նրա մասին (մեկը՝ սերիալ), նաեւ՝ մեկ մուլտիպլիկացիոն ֆիլմ։ Բոլոր նախանշաններն ու հիմքերը կան ենթադրելու, որ սա դեռ վերջը չէ։ Ի դեպ, նկարել են ե՛ւ սլովակները, ե՛ւ չեխերը, ե՛ւ լեհերը՝ առանձին-առանձին, նաեւ՝ համատեղ։ Չեխոսլովակիայում նույնիսկ նրա անվամբ դրամ են հատել տարիներ առաջ։ Նրա ծննդավայրի՝ Սլովակիայի Տերխովո լեռնային գյուղի զինանշանին էլ է Յանոշիկը՝ նժույգին բազմած։ Նրան նվիրված թանգարան էլ կա գյուղում, իսկ մի քիչ հեռու՝ բլուրներից մեկի վրա, արձանն է վեր հառնում։ Զբոսաշրջիկները կարող են տեսնել նաեւ Յանոշիկի աշտարակը, Յանոշիկի տնակը, եթե գարեջրասեր են, կարող են Յանոշիկի պատկերով շշից գարեջուր ըմպել։ Կարող են լսել նրան նվիրված երգերը, ըմբոշխնել բանաստեղծություններ նրա մասին, կարդալ գրքեր՝ կրկին նրա մասին։ Օգոստոսյան օրերին եթե հայտնվեն այդ գյուղում, կարող են «Յանոշիկյան օրեր» անունը կրող ազգագրական երգերի փառատոնը վայելել։ Գլխարկի խնդիրն է մի քիչ բարդ. չեխերը պնդում են, որ Յանոշիկը լայնեզր գլխարկ է դրել իր հերոսական գլխին, իսկ սլովակներն էլ ասում են՝ ո՛չ, բարձրաբերձ բոլորագլխարկ էր կրում մեր Յուրկոն։ Ի դեպ, թանգարանում այդպիսի մի գլխարկ կա, ու սլովակների համառ պնդմամբ՝ հե՛նց այդ գլխարկն է պաշտպանել Յուրայի գլուխը անձրեւից ու կարկուտից։ Կամաց-կամաց «տեղ ենք հասնում»։ Ըստ լեհերի՝ նրա զենքը փայտե կոթով գերանդիանման ինչ-որ բան էր, իսկ ըստ սլովակների՝ տեղը տեղին, վեսթերններին վայել ատրճանակ էր։ Եվ քանի որ Յանոշիկին ձերբակալել են Լիպտովսկի Միկուլաշ քաղաքի Valašská Dubová հյուրանոցում, եւ այդտեղ նրա 250-ամյակի առթիվ 1969 թվականին «Յանոշիկ» անվամբ հյուրանոց է կառուցվել, 300-ամյակի առթիվ էլ այստեղ նրա հուշատախտակն են փակցրել, ուրեմն՝ պետք չէ զարմանալ, որ հյուրանոցին կից այգում էլ նրա մահը խորհրդանշող կախաղանն է տարուբերվում. հենց այդտեղ են կախել 25-ամյա Յուրկոյին... Ո՞վ էր վերջապես մեր այս Յուրայ Յանոշիկը (1688-1713), որին կուռքի պես պաշտում է միաժամանակ երեք ազգ։ Ընդամենն... ավազակապետ էր։ 18 տարեկան էր, երբ միացավ ավստրիացիների դեմ ապստամբող բանակին, հետո գերի ընկավ, ավստրիական բանտում էր աշխատում։ Հենց այնտեղ էլ ծանոթացավ ավազակապետ Տոմաշ Ուգորչիկի հետ, օգնեց նրան, որ փախչի բանտից։ Ըստ մեկ ավանդության՝ ինքն էլ հետը փախավ։ Ըստ մեկ այլ վարկածի՝ Տոմաշը երախտամոռ մարդ չէր, փող տվեց Յուրկոյի հորը, եւ նա հենց այդ փողով որդուն ազատեց գերությունից։ Յուրկոն նույնպես երախտամոռ չէր, Տոմաշի հետ սկսեց ձի գողանալ՝ վաճառել։ Իսկ հետո ինքը դարձավ ավազակապետ եւ իր խմբով սկսեց կողոպտել հարուստներին։ Եվ քանի որ իշխանությունները պատկառելի գումար էին խոստացել նրան, ով իրենց կհանձներ Յուրկոյին, ինչպես միշտ՝ գտնվեց այն մարդը, որը դավաճանեց ավազակապետին՝ հանուն փողի։ Եվ եթե ոչ ոք մինչ օրս չգիտի, թե որտեղ է ծնվել Ռոբին Հուդը կամ երբեւէ ծնվե՞լ է արդյոք, ինչու՞ չհերոսացնել մի մարդու, որն իրո՛ք ծնվել էր եւ իրո՛ք կողոպտում էր հարուստներին։ Տարօրինակ կլիներ, իհարկե, եթե աղքատներին կողոպտեր. դրա համար, նախ, պետք է կողոպտելու ինչ-որ բան գտներ։ Դե՛, տարիներն անցնում էին, եւ տարիներին զուգընթաց՝ Յանոշիկի երեւակայական գլխի շուրջը Ռոբին Հուդի փառապսակն էր հյուսվում. «Հարուստներից խլում՝ աղքատներին էր տալիս»։ Ճի՞շտ է, թե՝ հորինվածք, ի՞նչ կարեւոր է։ Սիրուն է։ Հետո սկսեցին պատմել, որ նա երբեք մարդ չի սպանել եւ թույլ չի տվել, որ իր ավազակախմբի անդամները սպանեն։ Խելքին մոտի՞կ բան է։ Ո՞վ իմանա։ Ամեն դեպքում՝ հուզիչ է։ Եվ որ՝ բոլոր կողոպտվողներին «ողջունում էր» այսպես. «Կանգնի՛ր։ Հոգիդ Աստծուն է պատկանում, փողերդ՝ ի՛նձ», ի՞նչ պակաս պոեզիա է։ Իսկ որ մի պատմության մեջ պոեզիա կա, եթե շատ ուզենաս՝ հերոս էլ կճարվի։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պրոդյուսեր Սերգեյ Սելյանովը հայտարարել է, որ ռուս հայտնի ռեժիսոր Ալեքսեյ Բալաբանովի հետ քննարկել է երիտասարդ Ստալինի մասին ֆիլմ նկարահանելու հավանակությունը: Բալաբանովին շատ է դուր եկել Թբիլիսին, որտեղ էլ հենց Բալաբանովը ցանկանում է Ստալինի բանդիտական երիտասարդության մասին ֆիլմը նկարահանել: Նա հույս է հայտնել, որ իր նախագծին կաջակցեն ինչպես Ռուսաստանի, այնպես էլ` Վրաստանի իշխանությունները: Ավելին, նա հայտարարել է, թե ինքը կհասնի երկու երկրների իշխանությունների աջակցությանն այդ հարցում, անգամ եթե նրանք տատանվեն: Թե Ստալինի երիտասարդության կոնկրետ ո՞ր դրվագներին է անդրադառնալու Բալաբանովը, Սելյանովը չի մանրամասնել: Ամենայն հավանակությամբ, սակայն, ֆիլմում տեղ կգտնեն 1905-07 թվականների հեղափոխական գործողությունները եւս: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Յուրաքանչյուրս ունենք մի անհասցե ու անտես մոլորակ: Չգիտենք՝ ինչպես ենք հասնում այնտեղ: Ավելի ստույգ՝ երբ չիմանալով կարիքը զգում ենք, մոլորակն է հասնում մեզ: Հայտնվում է անսպասելի: Երբեմն վանում ենք նրան. իբր զբաղված ենք, կամ մեր ժամանակը թույլ չի տալիս հնաոճ ինքնաթիռով անապատի վրայով թռչել: Երբեմն մոլորակը նեղանում է, երկար, շատ երկար ժամանակ չի հայտնվում: Մեր ոչ մի նամակը, հեռագիրը, կոչն ու ուղերձը նրան չեն հասնում: Ու հայտնվում ենք անապատում, սպասելով ինքնաթիռի, որը կարող է մեզ Ա կետից Բ կետը տանել: Վայէջքի տեղ էլ չկա: Ու երբ հուսահատ սկսում ենք ավազների մեջ թաղվել, նա կրկին հայտնվում է ու ասում. «-Խնդրում եմ… գառնուկ նկարիր ինձ համար: -Ի՞նչ… -Գառնուկ նկարիր ինձ համար…» «Անտարես» հրատարակչության լույս ընծայած Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի «Փոքրիկ իշխանը», Նվարդ Վարդանյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեռ ստացած, սեռավորված սերը մշտապես անցնում է ինկվիզիցիայի խողովակների միջով: Հնարքները փոխվում են, պատժամիջոցները թարմացվում, հին պատիժ-ձեռքբերումները թվում են ծիծաղելի, նույնիսկ՝ ծաղրվում են: Բայցևայնպես, բոլոր դարաշրջաններում մտերիմի, ընկերոջ, դիմացինի, դրկիցի հանդեպ սեռ ձեռք բերած սերը մտերիմին դարձնում է ինկվիզիտոր, ընկերոջը՝ դավաճան, դիմացինին՝ մատնիչ, դրկիցին՝ կավատ, ու սկսվում է հալածանքերի պտտվող մի շրջան՝ հագեցած նոր ինկիզիցիայի անսեր մեթոդներով… «Այդ վաղահաս որձերն, իհարկե, բավարար պատկերացում չունեին սեռական կյանքի մասին և հանդգնաբար զբաղվում էին սեռական փորձարկումներով: Նրանք իրենց այրունակիցների հետ էին փորձ ձեռք բերում: Այդ երիտասարդների սեռական կատաղությունը, թերևս, նմանվում էր ծերունիների ցոփությանը: Նրանք ինձ մերձեցնում էին կանացի կերպարի գաղտնիքներին, և ես ծանոթացա սրբազան կառույցին: Իմ մեջ բուն դրեց մտասևեռումը և վախը. բոլորից ծածուկ ես արցունքների էի թափում՝ մտածելով այն մասին, որ Դինան նույն կերպ է շինված, ինչ մյուս աղջիկներ, որոնց մասին պատմում էին իմ դասընկերները…» «Անտարես» հրատարակչության կողմից «Արգելված գրքեր» մատենաշարով լույս ընծայված Կամիլ Լըմոնյեի «Տղամարդու սերը» վեպը՝ Ալեքսանդր Թոփչյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երիտասարդ կոմպոզիտորներն իրենց մտահոգությունն են հայտնում Հայաստանի Կոմպոզիտորների և Երաժշտագետների Միությունում (ՀԿԵՄ) արդեն տարիներ շարունակվող անհուսալի իրավիճակի կապակցությամբ: «Մեզ անհանգստացնում է փաստը, որ արդեն երկրորդ անգամ ՀԿԵՄ նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը գրեթե երեք տարի ուշացումով է անցկացնում ՀԿԵՄ նախագահի ընտությունները: Իսկ վերջին համագումարից հետո, որը տեղի է ունեցել 2009 թվականին,անգամ վարչություն չի ընտրվել, այսինքն՝ գրեթե հինգ տարի ՀԿԵՄը ղեկավարվում է ինքնիշխան, ինչի պարզ հետևանքն են ներկայիս խնդիրները: Վերջին տարիներին վարվող երաժշտական հետամնաց քաղաքականության արդյունքում մի շարք երիտասարդ կոմպոզիտորներ անիմաստ են համարում անդամագրվել ՀԿԵՄ-ին, քանզի այն զրկված է ժամանակակից հայացքներից, կրեատիվ նախաձեռնություններից և չունի գործող իրավաբանական համակարգ: Մինչդեռ կոմպոզիտորներից շատերն արդեն տարիներ  շարունակ ապրում և ստեղծագործում են արտերկում՝ առնչվելով և համագործակցելով տարբեր  ստեղծագործական կառույցների հետ: Նրանց համոզումն է,  որ ներկայիս Միության գործելակերպը խիստ անհեռանկարային է նոր զարգացումների ասպարեզում, ինչն անմիջականորեն կապված է ներկայիս ղեկավարության հետ: Առկա է նաև Դիլիջանի ստեղծագործական տունը իր հիմնադրիª Էդուարդ Միրզոյանի անունով անվանակոչության հարցը: Միության նախագահը գրեթե մեկ տարի առաջ նշել էր, որ որոշում կայացնելու համար հարկավոր է ընդամենը ժողով կազմակերպել, ինչը փաստորեն նրա համար մինչ այսօր անհնար եղավ: Հարց է ծագում՝ եթե միության անդամների մեծ մասն արդեն իսկ տվել է իր համաձայնությունը, և եթե հայտնի է, որ այդ ժամանակահատվածում արդեն իսկ հրավիրվել է ՀԿԵՄ «վարչության» նիստ, ապա ո՞րն է պատճառը, որ անվանակոչման հարցը դեռևս լուծում չի ստանում: Միության ներքո կազմակերպվող սակավաթիվ համերգները վաղուց արդեն անհետաքրքիր են և դարձել են ինքնանպատակ: Միությունը գրեթե անգործության է մատնված և այդ պատճառով էլ կորցրել է իր դերը մշակութային կյանքում: Ավելորդ է ասել, որ նոր տեխնոլոգիաններն այս կառույցին ամբողջովին անհաղորդ են մնում: Ցավոք պետք է նշել, որ չեն օգտագործվում նաև Միության եղած միջոցները` կոմպոզիտորների միության շենքն իր երգեհոնային դահլիճով, Դիլիջանի ստեղծագործական տունը և այլն, որոնք  կարելի էր ծառայեցնել մի շարք հրաշալի ծրագրերի, ինչը երիտասարդները դժվարությամբ փորձում են անհատապե՛ս կյանքի կոչել: Հաշվի առնելով այս և այլ հանգամանքները՝ գտնում ենք, որ պետք է տեղի ունենա ներկայիս նախագահի փոփոխություն, և կոչ ենք անում Միության անդամներին Համագումարի ընտրության ժամանակ քվեարկել ընդդիմադիր թեկնածուի օգտին: Հակառակ դեպքում սերնդափոխության հարցը կշարունակվի մնալ արդիական, ինչով և ՀԿԵՄ-ի գործունեությունն ապագայում վերջնականապես կիմաստազրկվի»,- ասվում է կոմպոզիտորների հայտարարության մեջ: Հայտարարության ներքո ստորագրել են` Արամ Հովհաննիսյան, Ժնև (Շվեյցարիա), Վահրամ Սարգսյան, Մոնրեալ (Կանադա), Աննա Հակոբջանյան, Վանաձոր,  Արման Ղուշչյան, Մոսկվա (Ռուսաստան), Արթուր Աքշելյան,Ժնև (Շվեյցարիա), Հովիկ Սարդարյան, Երևան, Դավիթ Սաթյան, Լոնդոն (Անգլիա),  Ժիրայր Շահրիմանյան, Երևան, Գևորգ Բադալյան, Երևան,  Ռուբեն Աբրահամյան, Մոնրեալ (Կանադա), Անդրանիկ Ֆատալյան, Քյոլն (Գերմանիա), Էռնեստ Դուլգարյան, Երևան, Արսեն Բաբաջանյան, Մյունխեն (Գերմանիա), Քաջիկ Գրիգորյան, Երևան, Հեղինե Սարգսյան, Արտաշատ, Սերգեյ Ումրոյան, Գյումրի, Դավիթ Պիվազյան,Երևան,  Շուշան Սարգսյան, Կիև (Ուկրաինա), Բելա Հովհաննիսյան, Գյումրի, Անդրանիկ Բերբերյան, Երևան, Ռուբեն Անտոնյան, Երևան, Գևորգ Դարբինյան,Համբուրգ (Գերմանիա), Մանե Հովհաննիսյան, Երևան,  Անժելա Ստեփանյան, Երևան, Աննա Զաքարյան, Երևան, Արթուր Հարությունյան,Երևան, Գոռ Հովհաննիսյան, Երևան:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի թատերական գործիչների միության հիսուն տարուց ավելի անդամակցած 58 գործիչներ ապրիլի 3-ին պարգեւատրվեցին միության ոսկե մեդալով: Այս նախաձեռնության նպատակն է շնորհավորել ու գնահատել այն անդամներին, ովքեր անդամակցում են միությանն ավելի քան 50 տարի: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային և հայաստանյան պրեմիերաներ՝ մեկ համերգում. ահա այսպիսին էր հոկտեմբերի 10-ին Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնի շրջանակներում տեղի ունեցած համերգային երեկոն։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ առաջին անգամ կատարվեց Էնթոնի Լա Բոունթիի Շարականը, որի սիմֆոնիկ նվագախմբի տարբերակը հատուկ գրվել է Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի համար։ Իր ստեղծագործության համաշխարհային պրեմիերային ներկա գտնվելու համար Երևան էր ժամանել ստեղծագործության հեղինակը՝ Էնթոնի Լա Բոունթին։ Հայաստանում առաջին անգամ Երիտասարդական նվագախմբի և մեծահամբավ դաշնակահարուհի Աննա Վինիցկայայի կատարմամբ հնչեց Բելա Բարտոկի Դաշնամուրի կոնցերտ թիվ 3-ը։ Համերգի երկրորդ մասում Երիտասարդական նվագախումբը կատարեց նաև Դմիտրի Շոստակովիչի Դաշնամուրի կոնցերտ թիվ 2-ը (մենակատար՝ Աննա Վինիցկայա), Ալեքսանդր Սկրյաբինի Էքստազի պոեմը։ Դիրիժոր` Սերգեյ Սմբատյան։ Նշենք, որ դաշնակահարուհի Աննա Վինիցկայան մի շարք միջազգային մրցույթների դափնեկիր է, մասնավորապես, Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր և այլն։ Որպես մենակատար հանդես է գալիս աշխարհի լավագույն նվագախմբերի հետ, մեծանուն դիրիժորների ղեկավարությամբ։ Զբաղվում է նաև մանկավարժությամբ. 2009 թվականից Աննա Վինիցկայան Համբուրգի բարձրագույն երաժշտական դպրոցի պրոֆեսոր է։ Դաշնակահարուհին նշում է, որ շատ ուրախ է մասը կազմել Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի։ «Շատ էի լսել Խաչատրյանի անվան փառատոնի մասին։ Երբ թերթում էի փառատոնի բրոշյուրը, ինձ ծանոթ և շատ հայտնի երաժիշտների տեսա։ Ուրախ եմ, որ ինքս էլ եմ մասնակցում այս տոնահանդեսին»,- իր տպավորություններն է հայտնում Աննա Վինիցկայան: Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը երաժշտասերներին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնին հետևելու հնարավորություն է տալիս առցանց SYOA TV-ի միջոցով։ Հոկտեմբերի 10-ի՝ պրեմիերաներով լի համերգը կարող եք դիտել հետևյալ հղմամբ՝ https://www.youtube.com/watch?v=vC5lBeQhmGE Հայտնում են Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հասարակայնության հետ կապերի բաժնից:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չեխ ականավոր արձակագիր եւ դրամատուրգ Կարել Չապեկի «Մայրը» ստեղծագործության հիման վրա բեմադրված ներկայացմամբ կմեկնարկի Երևանի թատրոնի և պետական ինստիտուտի Ուսանողական թատրոնի նոր խաղաշրջանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ուսանողական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշեց, որ խաղաշրջանը հատուկ մեկնարկում են Չապեկի «Մայրը» ստեղծագործությամբ, քանի որ այն կրում է հայրենասիրական բնույթ: «Բոլոր ժամանակներում երիտասարդությանը պետք է սերմանել հայրենասիրություն: Պատմությունը ցույց է տալիս, որ արվեստը, մշակույթն են պահում և քաջալերում ազգի մարտական ոգին»,-ասաց Բարսեղյանը: Նա նաև  կարևորում է թատրոնի խաղացանկում հայրենասիրական ներկայացումների ներառումը: Թատրոնի նոր խաղաշրջանում, բացի հայրենասիրական թեմատիկայով ներկայացումներից, ներառված են նաեւ կատակերգություն, ողբերգություն և այլ ժանրերի ներկայացումներ:    ՀՀ վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը նշեց, որ «Մայրը» ներկայացմամբ սեպտեմբերին մասնակցել են Բրեստի «Բելայա Վեժա» միջազգային թատերական փառատոնին և արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին: Բրեստի փառատոնում հայաստանյան ներկայացումը մրցել է բավականին լուրջ թատրոնների հետ, և մասնակիցներն ու հանդիսատեսը զարմացել և դժվարությամբ են հավատացել, որ բեմին կանգնած են երկրորդ կուրսի ուսանողներ: «Ռիսկի գործոնը շատ մեծ էր այն առումով, որ բեմում խաղալու էին ուսանողներ և, ի վերջո, դերասանը բեմի զինվոր է. կհաղթի` հաղթանակած տուն կգա, կպարտվի` կլսի ոչ հաճելի բաներ: Մենք կարողացանք հաղթահարել ու մրցանակով վերադարձանք հայրենիք»,-ուրախությամբ նշեց ՀՀ վաստակավոր արտիստուհին:  Հայրենասիրություն քարոզող ներկայացումը նվիրված է Հայոց բանակի կազմավորման 20 ամյակին: Մնացականյանի խոսքով` հայենասիրության մասին չեն գոռում. հայրենասերն այն մարդն է, ով անում է ամեն ինչ` տնտեսության, լեզվի, մշակույթի և այլ գործոնների միջոցով, հայրենիքի կայացման համար: «Մենք փորձում ենք մշակույթի միջոցով հայրենիքի համար ներդրում կատարել: Ի վերջո, ժողովրդին ճանաչում են մշակույթի միջոցով, մենք ունենք հարուստ մշակույթ, որի միջոցով կարող ենք դուրս գալ միջազգային ասպարեզ: Մենք ուզում ենք մեր հայրենիքի համար մեր ներդրումը կատարել մշակույթի միջոցով »-,նշեց Լալա Մնացականյանը` հավելելով, որ դա է դերասանների վարած քաղաքականությունը:  Թատրոնի նոր եթերաշրջանը կմեկնարկի նոյեմբերի 17-ին` Ուսանողության միջազգային օրը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հավաքչական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է հազվագյուտ մի փաստաթուղթ, որը վկայում է 1921թ. Հարավային Աֆրիկայի ցեղախմբերից մեկի կողմից հայ որբերին օգնություն ցուցաբերելու մասին:Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելիներից մեկն իր կարիքավոր վիճակում գտնվող համայնքի անունից՝ շուրջ երկու հարյուր հիսուն մարդ, հանգանակություն է կատարել  հօգուտ թուրքական բարբարոսություններից տուժած հայերի: Սա եզակի մի վկայություն է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության մասին, որը չի ճանաչում ռասայական ու աշխարհագրական որևէ սահմանափակում ու սահման: Նյութն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև՝ առանց փոփոխությունների:Շահառուները դարձան բարեգործներ  «Ոչ վաղ անցյալում աֆրիկյան մի ցեղախումբ ճանաչեց քրիստոնեությունն ու ընդունեց քրիստոնեական գաղափարներն ու նպատակները:  Թե ինչպես նրանք իմացան Մերձավոր Արևելքում իրենց քրիստոնյա եղբայրների կարիքների մասին, պարզ չէ, բայց նրանք եկան այդ գիտակցությանը և այդ ոգով հանգանակություն կատարեցին «Մերձավոր Արևելքի Նպաստամատույց»-ին՝ սովյալ հայերին սնունդով ապահովելու համար: Հանգանակված գումարը ճանապարհորդության ընթացքում ոչ միայն չարժեզրկվեց, այլև դարձավ ավելի օգտակար:Հարավային Աֆրիկայի Անկախ եկեղեցու պատվելի Ժ. Դ. Մբենկո-Նյանգին ուղարկել է մի լուսանկար: Նա ունի շուրջ երկու հարյուր հիսուն հետևորդ: Լուսանկարի տղամարդիկ այդ միաբանությունից են, որոնց նա խրախուսել և օգնել է հաղթահարել տեսախցիկի առաջ կանգնելու սնահավատությունը: Լուսանկարի առաջին երկու շարքում «կարմիր» հետևորդներն են, ովքեր իրենց ներկում են կավաքարով և գնում են դեպի գյուղ մերկ մարմնով: Հետևում գտնվողները, ովքեր կրում են բաճկոններ ու մանյակներ, ավելի քաղաքակիրթ չէին, քան իրենց քույրերն ու եղբայրները երկու տարի առաջ:Անկախ նրանց քաղաքակրթությունից, քրիստոնեական բարեգործությունը նրանց սրտերում էր, որն էլ փրկեց իրենց քրիստոնյա եղբայրներին: Նրանց բարեգործությունը արժանի է երախտագիտության»,- հայտնում է Հայոց ցեղասպանության թանգարանի պաշտոնական կայքը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 19-ին Արամ Խաչատրյանի անվան միջազգային երկրորդ փառատոնի հերթական համերգը նվիրված էր մեծ դիրիժոր և ջութակահար, հայ ժողովրդի կողմից շատ սիրված Վլադիմիր Սպիվակովի 70-ամյա հոբելյանին։  Համերգին իր խոսքն էր հղել ինքը՝ Սպիվակովը։ Ողջունելով Խաչատրյանի անվան միջազգային 2-րդ փառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին և իր համար շատ հարազատ հայ հանդիսատեսին՝ մաեստրոն բարձր գնահատեց նման մշակութային միջոցառումը, քանի որ այն միտված է մշակույթի և դասական արվեստի փառաբանմանն ու մեծարմանը: «Անչափ շնորհակալ եմ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կողմից նման ուշադրության արժանանալու համար: Երախտապարտ եմ և չափազանց զգացված իմ նկատմամբ ցուցաբերվող ջերմ վերաբերմունքի և փառատոնի այսօրվա համերգն իմ հոբելյանին նվիրելու նախաձեռնության համար: Մաղթում եմ փառատոնին հարատև կանաչ ճանապարհ, իսկ երաժշտասեր հանդիսատեսին՝ բազում վառ տպավորություններ, բարձր տրամադրություն և հաճելի պահեր: Անհամբեր սպասում եմ Ձեզ հետ հանդիպմանը արդեն գարնանն իմ շատ սիրելի և հարազատ դարձած Երևանում»,- ասված էր Սպիվակովի խոսքում։ Համերգի առաջին մասում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և մեծ ճանաչում ունեցող դաշնակահար, բազմաթիվ միջազգային մրցույթների հաղթող Ալեքսանդր Ռոմանովսկին ներկայացրին Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը Ռոմանովսկին սովորել էր հատուկ խաչատրյանական փառատոնի համար։ Երեկոյի երկրորդ մասում նվագախումբը կատարեց Սերգեյ Ռախմանինովի Սիմֆոնիա թիվ 2-ը։ Համերգից հետո Ալեքսանդր Ռոմանովսկին լրագրողների հետ զրույցում նշեց, որ սա իր երրորդ ելույթն է Հայաստանում։ «Այստեղ ես գտել եմ շատ խորը մարդկանց, ովքեր ինձ հոգեհարազատ են։ Ես կատարեցի Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը, որը բավականին հայտնի է. այն նվագել են լավագույն կատարողներն ամերիկյան, անգլիական հայտնի նվագախմբերի հետ, կան կոնցերտի շատ ձայնագրություններ։ Կարծում եմ՝ այս ստեղծագործությունը պետք է հաճախ հնչի։ Ուրախ եմ, որ իմ կողմից Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտի առաջին կատարումը հենց Երևանում է, այս փառատոնի շրջանակներում»,- ասաց Ռոմանովսկին։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մանկական Եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը մրցույթին կմասնակցի 3 համարի ներքո: Ինչպես հաղորդում է  մրցույթի պաշտոնական կայքը,  առաջինը բեմ դուրս կգա Շվեդիայի ներկայացուցիչը, երկրորդն` Ադրբեջանի, չորրորդը` Սան Մարինոյի ներկայացուցիչները: Հետո ելույթ կունենան Մակեդոնիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Նիդերլանդների, Մալթայի և Ռուսաստանի ներկայացուցիչները: «Մանկական Եվրատեսիլ- 2013»-ը կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում` «Եղիր ստեղծագործ» կարգախոսի ներքո, տարբերանշանն է Puzzle Man-ը: Մոնիկա Ավանեսյանը հանդես կգա «Շոկո ֆաբրիկա» երգի կատարմամբ: Հիշեցնենք, որ 2012-ին Հայաստանը ներկայացրած «Compass band» խումբը 3-րդ տեղն էր զբաղեցրել Sweetie Baby երգով:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առակները հիմնականում «բերվում» են՝ պեղումներում գտնված ցուցանմուշների նման, որոնք, սովորաբար, հանգրվանում են անուն հանած թանգարանների ցուցասրահներում: «Բերված» առակները թվում են զվարճալի, «խոխմա», նույնիսկ՝ կոմիքսային, շարժանկարային էֆեկտ են ստանում: Եվ առակները սկսում են ապրել պեղված տարածքից հեռու՝ հաճախ սպունգի նման կլանելով նոր վայրերի ռիթմային-կենցաղային թրթիռները: Արդյունքում՝ ջնջվում են «ցուցանմուշը» ներկայացնող սառը, արծաթագույն տախտակի վրա նշված առակի իրական բնավայրի մասին տեղեկությունները: Նոր բնավայրի անունն է հայտնվում: Գուցե դիտավորությո՞ւն է: Չգիտեմ: Բայց մի օր՝ հաստատ, ավելի ճիշտ՝ հաստատ մի օր առակի բովանդակությունը դուրս է թռչում շարժանկարային-կոմիքսային շրջանակից՝ աղաղակելով իր իրական «ազգանվան» մասին: «Թե ինչ է լինում, երբ փորձում ես գոհացնել որոշ մարդկանց:  Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչ լավագույնն էին տալիս, թե՛ ուտելիքի, թե՛ հագուստի և թե՛ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: Մի օր էլ, խիստ զայրացած ու հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.  -Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի»: «Անտարես» հրատարակչության կողմից լույս ընծայված Վիլյամ Սարոյանի «Հին երկրից բերած խրատական առակներ» գիրքը՝ Արամ Արսենյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կյանքից հեռացավ հայկական արվեստի նահապետներից մեկը՝ ՀՀ ժողովրդական նկարիչ, ՀՀ պետական մրցանակի դափնեկիր, ս. Մեսրոպ Մաշտոց, եւ Հայ Առաքելական եկեղեցու ս. Մաշտոց եւ ս. Սահակ  շքանշանների ասպետ, հռչակավոր գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը։ Հայ գեղանկարչությանը բերած ահռելի վաստակով Հակոբ Հակոբյանը վաղուց իր տեղն է զբաղեցրել մեր ազգային մեծերի անդաստանում։ Հակոբ Հակոբյանը բարձրակարգ մտավորականի, ակտիվ եւ անաչառ քաղաքացու իր կերպարով  շատ վաղուց նաեւ յուրատեսակ մի չափանիշ էր շատերիս համար։ Նրա անդառնալի կորուստը պիտի լրացնեն ու նրա հիշատակը պիտի հավերժացնեն ինչպես նրա թողած թանկագին ժառանգությունը, այնպես էլ նրա անկրկնելի կերպարը։ Հայ Ազգային Կոնգրեսը իր խոր վիշտն է հայտնում Վարպետի մահվան առիթով, ցավակցում նրա հարազատներին, մերձավորներին եւ ողջ հայ ժողովրդին։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ ուշ երեկոյան ավարտվել է Եվրատեսիլ 2013 երգի մրցույթի հայաստանյան ընտրական փուլը, որի ժամանակ որոշվել է, թե որ երգով է Շվեդիայի Մալմո քաղաքում հանդես գալու Գոռ Սուջյանը։ Ներկայացվեց չորս երգ, որոնց հեղինակների անունները, հավասար մրցակցություն ապահովելու համար, գաղտնի էին պահվում։ Գաղտնի էր նաև ժյուրիի կազմը։ Հեռուստադիտողների քվեարկությունների և ժյուրիի ձայների 50/50 համադրությամբ ընտրվեց «Lonely Planet» երգը։ Դրանից հետո հայտարարվեցին երգի հեղինակների անունները։ Երաժշտությունը՝ հանրահայտ «Black Sabbath» խմբից Թոնի Լոմմին է, խոսքերի հեղինակը՝ Վարդան Զադոյան։ Գոռ Սուջյանը «Եվրատեսիլ 2013»-ում այս երգով Հայաստանը կներկայացնի մայիսի 14-ին կամ 16–ին: Եզրափակիչը տեղի կունենա մայիսի 18–ին։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ականատե՞ս, թե՞ մասնակից... Գրելը՝ երևի... գուցե... թերևս... Չէ, չէ, չէ. հաստատ՝ գրելը առաջին հերթին մասնակցել է: Մասնակցել, բայց... Ո՞ր իրականության մասը լինել, որպես ականանտես, ի՞նչ դեպքերի մասին «վկայություն» տալ: Եվ ամենակարևորը՝ էդ իրական-իրականության մեջ ո՞վ լինել... Ո՞ւմ ձայնով խոսել... Խեղճանա՞լ, խայտառակվե՞լ, ծեծ ու քաք ուտե՞լ, թե՞ երևալ պլպլացված, հպարտ, անհասանելի, կինոաստղի՝ պես Փոփ-արտացված: Հարցեր, հարցեր, հարցեր ու մի բզզիկային Պահ, երբ էս սաղից հոգնած մտքիդ մեջ փակում ես աչքերդ: Փակում ու դառնում ես բաց ու թափանցիկ իրականություն-տափաստանի առաջ: Բաց ու թափանցիկ, ասել է թե՝ դու ես քո իսկ իրականության մասնակիցն ու միաժամանակ երկկողմանի վկան... «Լրիվ մաքրելով տարածքը՝ վերջում խնամքով ավլեց, ջրեց հատակը, թարմ տեսքի բերեց: Սևը, հոսանքալարին թառած, ողջ ընթացքում հետևում էր նրան, վերջում տոպրակի մեջ շոկոլադներ լցրեց, տոպրակը կապեց երկար ճյուղի ծայրին, մեկնեց Բիբիկին: Տղան շատ ուրախացավ, միանգամից վերցրեց, բացեց տոպրակն ու կոնֆետները տեղավորեց գրպանում... – Սև, գիտե՞ս ինչին եմ կարոտել... – Ինչի՞ն... – Կոզինախին, մաման մեկ-մեկ ուղարկում ա... Բիբիկը ծխախոտ կպցրեց ու շարունակեց. – Լսել եմ գրքեր ես կարդում, Սև... – Հա, ճիշտ ես լսել... – Ի՞նչ ես կարդում... – Տարբեր... եսիմ … – Ես էլ եմ կարդալ սիրում... էն օրը գրադարան էի ուզում մտնել, պիտի Սթայնբեքի «Օձը» կարդայի, քաղաքում նրա մյուս բոլոր գործերը կարդացել եմ, «Օձը» անծանոթ էր, բայց գրադարանավարուհին ներս չթողեց, ասեց, եթե զինվորները տեսնեն, որ գրքերին ձեռք եմ տալիս, էլ չեն մտնի գրադարան... Դե, ես գնացի, լավ մնա: Բիբիկը պատի մեխից հանեց թևերը, կպցրեց մեջքին, թռավ ու միանգամից խառնվեց օդում պտտվող ծիծեռնակներին...»: «Անտարես» հրատարակչության կողմից հրատարակված Արամ Պաչյանի «Ռոբինզոն» պատմվածքների ժողովածուն՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկահայ ռոք երաժիշտ, կոմպոզիտոր Սերժ Թանգյանը նոր մրցույթ է հայտարարել իր երկրպագուների համար: Մրցույթի պայմաններին Թանգյանը անդրադարձել է իր ֆեյսբուքյան էջում: Այդ պայմանների համաձայն` մասնակիցները պետք է Թանգյանի ORCA ձայնասկավառակի առաջին սիմֆոնիայից ոգեշնչված որևէ արվեստի գործ ստեղծեն և ներկայացնեն մրցույթին: Ստեղծագործությունները կարող են պատկանել արվեստի տարբեր ժանրերի` նկարչություն, քանդակագործություն, լուսանկարչություն, երաժշտություն, գրականություն և այլն: Լավագույն երեք ստեղծագործությունների հեղինակները կստանան ORCA ձայնասկավառակի կրկնօրինակը Թանգյանի ստորագրությամբ, ինչպես նաև ականջակալներ Ultimate Ears Pro-ից: Ստեղծագործությունները ներկայացնելու վերջնաժամկետը հուլիսի 1-ն է: ORCA-ն ամերիկահայ երաժշտի չորրորդ ալբոմն է: Այն թողարկվել է 2012 թվականի նոյեմբերի 30-ին, իսկ կենդանի ձաjնագրված տարբերակը` 2013 թվականի հունիսի 25-ին Serjical Strike Records-ի կողմից:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Աբաջյան… հայ գրականության մեծագույն պրոպագանդող, անփոխարինելի մարդ, ասմունքի մեծ վարպետ, վառ կերպար, բեմի առյուծ, պոեզիայի արքա: Այս գնահատականները կարող ենք շարունակել, քանի որ նրա ընկերները միայն նման որակումներով էին «համեմում» իրենց հիշողությունները վարպետի մասին: Որակումներ, որոնք, իհարկե, շռայլություն չէր կամ զուտ խոսքեր, այլ իսկական վարպետին տրվող իսկական գնահատականներ: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի փոխտնօրեն, արձակագիր, դրամատուրգ Նելլի Շահնազարյանը Panorama.am-ի հետ զրույցում նախ նշեց, որ վարպետի մահը մեծ կորուստ էր հայ ժողովրդի համար, քանի որ այն դաշտը, որտեղ նա կար, երկար ժամանակ բաց է մնալու: «Բացառիկ ձայնի տեր, բացառիկ հայրենասեր անձ, ով զարմանալիորեն համեստ էր, իր խոսքերից մեկում ասում էր` ես ինչ որ բան անում եմ, բայց ինձ ոգևորողը ժողովուրդն է, ժողովուրդն է ինձ տալիս սնունդ: Իզուր չէ, որ նրա մասին ասում են բանաստեղծության, պոեզիայի արքա»,- նշեց նա: Ն. Շահնազարյանի խոսքով, Վ. Աբաջյանը յուրատեսակ էջ բացեց հայ պոեզիայի, ասմունքի ասպարեզում. «Իմ կարծիքով` պոեզիայի թատրոն ստեղծեց` առանց ֆիքսելու գրավոր որևէ տեղ, բանավոր, այդպես ինքն իր գործունեությամբ ստեղծեց պոեզիայի թատրոն, որի և ռեժիսորն էր, և բեմադրիչը, և երաժշտական ձևավորողը, և դերասանը»: Աբաջյանը եղել է աշխարհի այն բոլոր երկրներում, որտեղ հայ համայքն է գործել: Ամենուր նրան հոտնկայս ու ծափողջուններով էին ընդունում ու բաց թողնում: «Սուրեն Քոչարյանից հետո այդ դաշտը արքայավել վերցրեց իր ձեռքը ու գնաց մինչ վերջ` ոչինչ չակնկալելով, ոչ մի բանի չսպասելով: Իր գնահատականը միայն չափում էր ժողովրդի սիրով, ժողովրդի վերաբերմունքով»,-ասաց թատրոնի փոխտնօրենը: «Բացարձակ չէր սիրում չարախոսել, բամբասել, մաքուր, զուլալ, ազնիվ մարդ էր, ուղղակի` մեծություն: Խոսքի տեր մարդ էր. եթե մի բան ասում էր, անպայման անում էր»: Նա հիշեց մի պատմություն. «Վանաձորում համերգ ունեինք: Մեկ օր առաջ էինք գնալու, բայց Աբաջյանն ասաց, որ այդ օրը չի կարող գալ, հաջորդ օրն անպայման կգա ու ժամանակին կհասնի: Գիշերը շատ ուժեղ ձյուն եկավ, մեքենաները չէին կարողանում հասնել Վանաձոր: Մտածեցինք` վերջ, միջոցառումը տապալվեց: Հանկարծ ձների միջից հայտնվեց նա, հագնվեց-կապնվեց ու դուրս եկավ բեմ` արտիստին վայել տեսքով ու կեցվածքով: Տեսքը համահունչ էր ձայնին: Արտիստիկ էր»: Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանն էլ այն համոզմանն է, որ Աբաջյանի «տեղը բաց է մնալու»: «Ճիշտ է, ասում են անփոխարինելի մարդ չկա, բայց այս պարագայում, արի ու տես` կա»,- ասաց նա` հավելելով, որ հավասարապես սիրելի էր թե թատերական, թե գրական ընտանիքում: «Մեր շատ ու շատ դասականների կարոտը մենք նրանից էինք առնում, կապող օղակն էր Սևակի, Շիրազի, Սահյանի և մյուս մեծերի»,- ասաց Կ. Վարդանյանը: Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանն էլ ցավով նշեց, որ կյանքից հեռացավ մշակույթի լավագույն գործիչներից, լավագույն դերասաններից մեկը, «մեր ռահվիրաններից մեկը». «Այդպիսի մարդիկ որ գնում են, շատ ժամանակ մտածում ես, որ լուրջ խնդիրներ ունենք, որպեսզի այդ մարդու տեղը գրավող նոր սերունդ կարողանանք աճեցնել: Չգիտեմ, այդ նիշը հնարավոր կլինի գրավել, թե ոչ»: Դերասան Տիգրան Ներսիսիյանի հիշողության մեջ Վլադիմիր Աբաջյանը կմնա որպես «վառ կերպար, պայծառ դեպք»: «Նրան սիրում ու գնահատում են: Մենք դեռ երկար կհիշենք նրան ու կփափագենք, որպեսզի ևս ունենանք այդպիսի մի արվեսագետ, որին այդպես սիրում էր ժողովուրդը»,- իր խոսքում ասաց դերասանը: Դերասան, ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արթուր Ութմազյանն էլ հիշեց. «1966 թվականին Սուդուկյանի թատրոնը Բեյրութից վերադարձավ հյուրախաղերից: Վլադիմիր Աբաջյանը հանդես էր եկել Նարեկացու կատարումներով: Նրան անվանել էին բեմի առյուծ»: Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանն էլ հիշելով վարպետին, ասաց, որ նա լուսավոր անձնավորություն էր ու կարծում է, որ դեռ երկար ժամանակ կհիշենք նրան. «Եվ ամեն անգամ հիշելով, մի որոշակի լույս կիջնի հիշողների վրա»: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն այսօր անսովոր մարդաշատ էր` արվեստագետներ, մշակույթի գործիչներ, ուղղակի հասարակ մարդիկ: Նրանք եկել էին վերջին հրաժեշտ տալու «պոեզիայի արքային»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարզահամերգային համալիրի հայտարարված էլեկտրոնային աճուրդը անօրինական է և իրականացվում է ՀՀ մի շարք օրենքների խախտումներով: Այս մասին ասված է «Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՓԲԸ-ի հասարակության հետ կապերի և լրատվության բաժնի տարածած հաղորդագրության մեջ, որը ներկայացնում ենք ստորև. Մարզահամերգային համալիրի, որպես պատմամշակութային հուշարձանի, փաստացի շուկայական արժեքի գնահատում չի կատարվել. ԴԱՀԿ-ը հրաժարվում է տրամադրել գնահատման վերաբերյալ հաշվետվություն: «Բեստ Ռեալթի» ՍՊԸ-ի երկու բաժնետերերը, որոնք գրանցված են օֆշոր Պանամա համաշխարհային կենտրոն 0832, ԴԱՀԿ ծառայություն են ներկայացրել իրականությանը չհամապատասխանող գնահատում` 25,8 միլիարդ ՀՀ դրամ: Պատմամշակութային հուշարձանի գնահատման համար չափորոշիչներ գոյություն չունեն: Համեմատական մեթոդի կիրառման պարագայում անհայտ է, թե որ գույքի հետ է համեմատվել Մարզահամերգային համալիրի շենքը: ՀՀ մշակույթի նախարարությունը պատասխանում է, որ պատմամշակութային հուշարձանի շուկայական արժեքը գնահատելու համար անհրաժեշտ է ստեղծել համապատասխան մասնագիտական հանձնաժողով: Մարզահամերգային համալիրի շենքը, որպես պատմամշակութային հուշարձան, երբևէ չի եղել Պաշտպանության նախարարության հաշվեկշռում և չի կարող լինել այն պարզ պատճառով, քանի որ ՊՆ կանոնադրությունով նման գործառույթն անթույլատրելի է: Ամեն դեպքում աճուրդին մասնակցող և հաղթող կազմակերպությունը պետք է փաստացի կատարի վճարումները, որոնք պետք է փոխանցվեն նախկինում տրամադրված բյուջետային վարկի մարմանը: 2014թ.-ի մայիսի 13-ին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացվել է հաղորդում ԴԱՀԿ-ի աշխատակիցների կողմից պաշտոնական դիրքի չարաշահումների վերաբերյալ: Քանի որ որոշումը դատարանի կողմից դեռևս ուժի մեջ չի մտել և գտնվում է վերաքննիչ դատարանի քննության փուլում, ԴԱՀԿ-ը հիմք է ընդունել առաջին ատյանի դատարանի որոշումը. անօրինական կատարողական վարույթը վերսկսվել է և գույքը ներկայացվել է էլեկտրոնային աճուրդին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վաղը՝ ապրիլի 24-ին՝ ժամը 19:00-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյան), Երևանի պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավարՀարություն Թոփիկյան) և «Հովեր» պետական կամերային երգչախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավարՍոնա Հովհաննիսյան) 1-ին անգամ Հայաստանում կկատարեն հայ մեծ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի Ռեքվիեմը և «Ասացվածք հոր համար» ակապելլան՝ ի հիշատակ 1915թ-ի հայոց մեծ եղեռնի զոհերի: Մենակատարներ՝ ՀասմիկԹորոսյան (սոպրանո) և Դավիթ Բաբայանց (բարիտոն): Դիրիժորներ՝ Ռոբերտ Մլքեյան, Էդուարդ Թոփչյան:  Մուտքն ազատ է:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 23-ին Ճարտարապետների միությունում տեղի ունեցավ ճարտարապետ Դավիթ Սոսի Մանուկյանի ջրաներկ աշխատանքների ցուցահանդեսի բացումը: Դավիթ Մանուկյանը կյանքից հեռացել է 2014 թվականի ամռանը՝ 75 տարեկան հասակում՝ ծանր հիվանդության պատճառով: Ցուցահանդեսի բացումը նախաձեռնել էին նրա ընկերները և զարմիկը, որտեղ ցուցադրված էր ջրաներկ նկարների այնպիսի հավաքածու, որը ճարտարապետի կենդանության օրոք չէր ներկայացվել հանրության ուշադրությանը: Դավիթ Մանուկյանը ծնունդով Ծովագյուղից հայտնի ճարտարապետ Սոս Մանուկյանի որդին է: Կրթությունը ստացել է Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանում, այնուհետև Մոսկվայի հասարակական շենքերի կենտրոնական ինստիտուտի ասպիրանտուրայում: Հետագայում երկար տարիներ դասավանդել է ԵՃՇՊ համալսարանում: Զուգահեռ կատարել է նախագծեր «Հայպետնախագիծ» ինստիտուտում: Կատարված նախագծերից են Սևան քաղաքի N3 միկրոշրջանի կառուցապատումը, Աբովյան քաղաքի հատուկ դպրոցը, բնակելի տներ Ամասիայում: Մասնակցել է Երևանի առողջարանային գոտու և Էջմիածին քաղաքի գլխավոր հատակագծերի նախագծային աշխատանքներին: 2003 թ.-ից զբաղվել է Ալեքսանդր Թամանյանի արխիվի ուսումնասիրությամբ: Իր կյանքի ընթացքում նա հրապարակել է մոտ 30 գիտական աշխատանք: Նշենք, որ Դավիթ Մանուկյանի ցուցահանդեսը Ճարտարապետների միությունում բաց կլինի մինչեւ հունվարի 20-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նյու Յորքում վաճառքի է հանվել աշխարհահռչակ երգչուհի Մադոնային պատկանող երկհարկանի շքեղ բնակարանը, որը գնահատվում է 23,5 մլն դոլար, գրում  է New-York Post պարբերականը: Թանկարժեք բնակարանը բաղկացած է 5 սրահից, 4 ննջասենյակներից և 8 լոգարաններից: Բացի այդ, տանը 5 մեծ բուխարի կա և 2 ֆրանսիական ոճի պատշգամբ, որոնցից մեկը բացվում է նյույորքյան հանրահայտ Կենտրոնական զբոսայգու ուղղությամբ: Երգչուհին այլևս չի ապրում այդ բնակարանում, քանի որ անցյալ տարի տեղափոխվել է Մանհեթենի արևելյան հատվածում գտնվող թանկարժեք թաղամասերից մեկը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Խուլիո Իգլեսիասը մարտի 18-ին համերգ կտա Երեւանում: Այս մասին տեղեկանում ենք 69-ամյա իսպանացի աշխարհահռչակ երգչի պաշտոնական կայքից: Հայ հանդիսատեսը նրա կատարումները կվայելի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հայտնում է bravo.am-ը: Նշենք, որ իր կարիերայի ընթացքում Խուլիո Իգլեսիասը վաճառել է ավելի քան 300 միլիոն ձայնասկավառակ ու ճանաչվել իսպանալեզու կոմերցիոն ամենահաջող կատարողը: Նա բազմիցս մասնակցել է “Եվրատեսիլ” երգի մրցույթին, արժանացել է երաժշտության ասպարեզում ամենահեղինակավոր մրցանակներից  “Գրեմմի”-ի: Հայտնի երգիչն ութ երեխա ունի, որոնց թվում` Էնրիկե Իգլեսիասը: 2010 թվականի օգոստոսի 28-ին նա ամուսնացել է հոլանդացի նախկին մոդել Միրանդա Ռինսբուրգերի հետ, որի հետ համատեղ կյանքով է ապրում վերջին 20 տարին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Լոս-Անջելեսում հայտարարել են Արտասահմանյան մամուլի  հոլիվուդյան ասոցիացիայի «Ոսկե գլոբուս» մրցանակի հավակնորդների անունները: Գիլյերմո դել Տորոյի «Ջրի պատկերը» ֆանտաստիկ դրաման՝ երկկենցաղ մարդու և սովորական հավաքարարուհու սիրո մասին, անվանակարգերի թվով առաջատարն է՝ այն կարող է մրցանակի արժանանալ յոթ անվանակարգերում: Սթիվեն Սփիլբերգի «Գաղտնի դոսիե» քաղաքական թրիլլերը՝ Թոմ Հենքսի և Մերիլ Սթրիփի գլխավոր դերակատարումներով, հավակնում է մրցանակի վեց անվանակարգերում: Չորս մրցանակների, այդ թվում՝ «լավագույն կատակերգական ֆիլմ» անվանակարգում, հավակնում է Գրետա Գերվիգի «Լեդի Բերդ» ֆիլմն՝ այն մասին, թե ինչպես է բարձրդասարանցի աղջիկը փորձում փոքր քաղաքից տեղափոխվել Նյու Յորք: Ռուսաստանցի ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևի «Անսեր» կինոժապավենը կմրցի «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Փոխանցում է euronews-ը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը տեսաբլոգում պատմել է իր ամենատպավորիչ Ամանորի մասին: Մանրամասները՝ տեսանյութում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ֆրանսիացի հայտնի դերասան Ալեն Դելոնը կայցելի Երեւան` մասնակցելու «Շնորհավոր Նոր տարին, մայրիկներ» ֆիլմի պրեմիերային, որը կկայանա դեկտեմբերի 18-ին, «Մոսկվա» կինոթատրոնում: Ֆիլմում նկարահանվել են նաև Պավել Վոլյան, Իրինա Ռոզանովան, Գարիկ Խառլամովը, Ելիզավետա Բոյարսկայան, Կոնստանտին Կրյուկովը և ուրիշներ, որոնք ևս կգան Հայաստան: Ֆիլմի ռեժիսորներն են հայազգի Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեսյանը և Գեորգի Մալկովը: ֆիլմը ռոմանտիկ կատակերգություն է, կինոալմանախ` բաղկացած 5 տարբեր նովելներից, որոնք ներկայացնում են 5 տարբեր ռեժիսորներ: Ֆիլմի հիմնական մասը նկարահանվել է Ռուսաստանում, իսկ Ալեն Դելոնի մասը նկարահանվել է Ֆրանսիայում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եթե մինչ այժմ Լեման-Հաուպտն ու Մառն էին համարվում Հարավային Անդրկովկասի վաղ պատմության հետազոտությունների նախաձեռնողները, ապա այս հատորը համոզիչ կերպով ցույց է տալիս, որ ոչ այլ ոք, քան Աշխարհբեկ Քալանթարն է եղել Հայկական բարձրավանդակի հնագիտության մանրակրկիտ կերտողը», - Փարիզում 1994-ին Աշխարհբեկ Քալանթարի անգլերեն հրատարակված եռահատորյակի 1-ին հատորի գրախոսականում գրել է «Ամերիկյան հնագիտական հանդեսը» (American Journal of Archaeology)։ Իսկ Չի­կա­գո­յի հա­մալ­սա­րա­նի պրո­ֆե­սոր, հնա­գետ Ա­դամ Ս­միթը գրել է. «­Քա­լան­թա­րի կյանքն ու գոր­ծը բա­ցա­հայ­տում են այն մնա­յուն կա­րե­ւո­րու­թյու­նը, որ Հայ­կա­կան Լեռ­նաշ­խար­հն ու­նի հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մեջ»: Հայագետ, հնագետ, պատմաբան Աշխարհբեկ Քալանթարը ծնվել է (1884-1942) Լոռու Արդվի գյուղում, ազնվական ընտանիքում. սերվել է նշանավոր Լոռիս Մելիքների եւ Արղությանների տոհմերից։ 1905-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1907-ին՝ Թիֆլիսի գիմնազիան, 1911-ին՝ Սանկտ Պետերբուրգի համալսարանը։ Հենց ուսանելու տարիներից սկսած՝ Նիկողայոս Մառի հետ մասնակցել է Անիի պեղումներին։ 26 տարեկան էր, երբ դարձավ Սանկտ Պետերբուրգի Հնագիտական ինստիտուտի իսկական անդամ, 28-ում՝ արդեն Կայսերական Հնագիտական ընկերության անդամ էր եւ Կայսերական ակադեմիայի որոշմամբ՝ Սանկտ Պետերբուրգի Ասիական թանգարանի գիտական ավանդապահ։   Քալանթարի շնորհիվ Անիի մոտ 6000 հնագիտական իրեր են փրկվել, որոնք այժմ գտնվում են Հայաստանի պատմության պետական թանգարանում, 1921-ին Թիֆլիսից Երևան է փոխադրել Մշո Սուրբ Առաքելոց վանքի նշանավոր դուռը, Անիի հնադարանի դրամական ժողովածուն, հայերեն արժեքավոր ձեռագրեր։ Նիկողայոս Ադոնցի հետ եղել է Վանի հնագիտական երկրորդ արշավախմբում։ Մասնակցել է հայ ազատագրական շարժմանը (1915)՝ Հայ կամավորական գնդի կազմում, եղել է Անդրանիկ Օզանյանի թարգմանիչն ու խորհրդականը՝ փոխգնդապետի կոչումով, հընթացս ուսումնասիրել է Խոյի պատմական հուշարձանները։ 1920-ին Քալանթարի գլխավորած արշավախումբը չափագրել-լուսանկարել է Անիի շրջակա հուշարձանները։ Նրա օրագիրը, որ վերջին վկայությունն է ներկայում մասամբ կամ լիովին ավերված հուշարձանների, նախ, հրատարակվել է 1994-ին անգլերեն, իսկ ահա հայերեն՝ 2007-ին։ Աշխարհբեկ Քալանթարը Երեւանի պետական համալսարանի յոթ հիմնադիր դասախոսներից է։ Հենց ինքն է հիմնադրել հնագիտության և արևելագիտության ամբիոնը։ 1922-ին հրատարակել է հնագիտության առաջին հայերեն դասագիրքը։ Մինչ այդ՝ 1918-1919 թթ. դասախոսել է Թիֆլիսի Անդրկովկասյան համալսարանում, ընդգրկվելով հայկական համալսարանի հիմնադրման հանձնաժողովի կազմում։ 1929-ին նրան շնորհվել է պրոֆեսորի կոչում։ 1919-ին (Ալեքսանդր Թամանյանի եւ Մարտիրոս Սարյանի հետ միասին) հիմնադրել է «Հնությունների պահպանման կոմիտեն», (համառ պայքար է մղել Երեւանի երկու եկեղեցիների՝ Պողոս-Պետրոսի և Կաթողիկեի քանդման դեմ։ Հաջողության չհասնելով՝ քանդման ընթացքում կատարել է կարեւոր ուսումնասիրություններ)։ 1930-1933 թթ. Արագածի վրա, Գեղամա լեռներում հայտնաբերել է նախապատմական ջրաբաշխական համակարգ, ջրանցքների - ջրամբարների կանոնավոր ցանցով, 1931-ին գլխավորել է հին Վաղարշապատի՝ Զվարթնոցի-Հռիփսիմեի մերձակա հնագիտական պեղումները եւ ուսումնասիրությունների արդյունքները հրատարակել «Հին Վաղարշապատի պեղումները» գրքում (1938)։ 80-ից ավելի աշխատությունների հեղինակ է։ 1938-ին ձերբակալվել է «հայրենիքին դավաճանելու» մեղադրանքով՝ համալսարանի մի խումբ դասախոսների հետ միասին («պրոֆեսորների գործ»), գնդակահարության հոդվածը փոխվել՝ ութտարյա աքսոր է դարձել, եւ հենց Սիբիրում էլ 1942-ին վախճանվել է։ Հետմահու արդարացվել է։ «Բնականաբար», չհաջողվեց հայալեզու «նամուսով» սոցցանցի օվկիանոսում, նրա գիտական գործունեությունից բացի՝ որեւէ այլ տեղեկություն «կորզել». ընտանիք ունե՞ր, ինչպե՞ս հաղթահարեց «ժողովրդի թշնամի» պիտակի ծանր բեռը նրա ընտանիքը, առօրյա կյանքում ի՞նչ նախասիրություններ կամ թուլություններ ուներ։ Ինչպես գրեթե մեր բոլոր մեծերը՝ ըստ նրանց կենսագիրների, Աշխարհբեկ Քալանթարը նույնպես՝ օրուգիշեր միայն աշխատել է, ստեղծագործել, գրել ու ջնջել։ Ընտանիք ուներ։ Սա հաջողվեց գլխի ընկնել մի փոքրիկ տեղեկատվության շնորհիվ։ 2005-ին Երեւանի Տերյան փողոցի 62-րդ տան պատին գիտնականի հուշատախտակ է տեղադրվել (1935-38-ականներին այդտեղ է ապրել)։ «Հուշատախտակի բացման արարողությանը մասնակցում էին հնագետի թոռները՝ նշանավոր գիտնական, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Վահագն Գուրզադյանը եւ Աշխարհբեկ Քալանթար-կրտսերը»- հայտնում է տեղեկատվության հեղինակը։ Այսինքն, ընտանի՛ք ուներ։ Եվ եթե մեծ գիտնական Գրիգոր Գուրզադյանի որդին՝ Վահագն Գուրզադյանը, նրա թոռն է, ուրեմն՝ նրա դուստր Մարիաննան մեծ աստղագետի կինն է։ Իր անունը կրող թոռան գոյությունն էլ հուշում է, որ Աշխարհբեկ Քալանթարը նաեւ որդի ուներ։ Ուրիշ ոչինչ հնարավոր չեղավ պեղել մեր սոցցանցերից։ Բայց այսքանն էլ քիչ չէ՝ Աշխարհբեկ Քալանթարի հիշատակի առջեւ ակնածանքով ու հպարտությամբ գլուխ խոնարհելու համար։ Լիզա Ճաղարյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Թուրք հնագետները ցանկություն են հայտնել մասնակցելու Մեծամորի պեղումներին: Դեկտեմբերի 22-ին մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարեել է մշակույթի նախարարության պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության փոխտնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Նրա խոսքով, առաջարկությունը հնչել է այս տարի Վրաստանում կայացած գիտաժողովի շրջանակում, որտեղ ներկայացվել են  Մեծամորի պեղումների արդյունքները: Թուրք հնագետների հետաքրքրությունը պատահական չէ. 2014 թվականին Մեծամորում հետաքրքիր հայտնագորրծություններ են կատարվել: Մասնավորապես,  հայտնաբերվել են, ամենայն հավանականությամբ, Ուրարտուի կառավարիչ Արգիշտի 1-ինի բանակի կողմից հին քաղաքի ավերմանն և նվաճման հետքեր: Այդ մասին վկայում են շինություններին զգալի վնաս պատճառած հրդեհների հետքերը: Մեծամորը գտնվում է Երևանից 35 կմ դեպի հարավ-արևմուտք: Նախորդ հետազոտությունները ցույց էին տվել, որ ծաղկման շրջանում (մ.թ.ա. 4-րդ - 2-րդ հազարամյակներում) բնակավայրն զբաղեցրել է ավելի քան 10 հա տարածք, ունեցել  է կիկլոպյան պարսպով շրջապատված միջնաբերդ: Վաղ երկաթի շրջափուլում (մ.թ.ա. XI-IX դդ.) Մեծամորը քաղաք էր: Միջնաբերդը, «աստղադիտարանը» և բնակելի թաղամասերը զբաղեցնում էին մոտ 100 հա տարածք: Ամրոցում կենտրոնացվել են պալատական շինությունները, տաճարական համալիրը` յոթ սրբատեղիներով, և արտադրական համալիրները: Լեհ հնագետները Մեծամորում պեղումներն սկսել են 2013 թվականին: Նախագծի իրականացումը հնարավոր է դարձել Վարշավայի համալսարանի հնագիտության ինստիտուտի, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հնագիտության ինստիտուտի եւ Մշակույթի նախարարության միջև ստորագրված համաձայնագրի շնորհիվ: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա նշանավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում:  Խորագրի նախորդ նյութերը այստեղ  այստեղ,  այստեղ,այստեղ եւ այստեղ Ռեժիսոր Սթիվեն Սփիլբերգ Դերերում՝ Մերիլ Սթրիփ Թոմ Հենքս   Կեղծիքապետության անատոմիան և մեխանիկան   Պահանջը նույնն է, միշտ արդիական ու թվում է՝ լուծելի. բացահայտել թաքունը, արգելվածը, անհասանելին: Իմացության ծառի պտղի համտեսումից մինչև Արևակենտրոն դիսկուրսի հերքում ու իշխանության կամայականության վերհանում - հետևանքների ու ռիսկի ընտրություն է: -Հրապարակե՞լ, թե՞ չհրապարակել.- խմբագրական հարցադրումը խուսանավումների մեջ է քաղաքական, էթիկական, իրավական, անձնական հանգամանքների մեծ ու փոքր թակարդներում: Ու ամերիկյան լրագրությունը, դրա պատմությունը բացում ու հաստատում են այդ աննահանջ շեքսպիրյան խիզախումների դրվագները, որ ամփոփվում են ամերիկյան կինոժապավեններում: Սփիլբերգը շարունակում և զարգացնում է այդ ավանդույթները (ոչ վաղ անցյալում՝ Spotlight)՝ ամբողջացնելով լրագրող-հերոսների դիմանկարը, որ պայքարող դարաշրջաններում ունի հաղթանակող կնոջ) դիմագծեր (Մերիլ Սթրիփը կրկին ղեկավար է, դարձյալ խոցելի ու ինչպես միշտ՝ վճռական): Ազատ խոսքի ու մամուլի ջատագովումը ռեժիսորի գիտակցված որոշումն է, որ այժմյան շունչ է ստանում fake news-երի ու թրամփների արանքում Ճշմարտության որոնումների համայնապատկերում ու որոնողների համար:             Պատահական չէ, թերևս, ներքին զուգահեռը Ուոթերգեյթի հետ (ֆիլմի ավարտին կարծես ակնարկվում է դրա մասին). մրցակցող-գործակցող լրագրողական թիմի համառ ու համատեղ ջանքերը տալիս են իրենց արդյունքը. Վիետնամի պատերազմի մասին ճշմարտությունը ամերիկյան վարչակարգի հերթական վիրահատությունն էր: Ու ամեն անգամ, երբ նախագահը շարունակում է մոռանալ իր իսկ սահմանադրական խոստումները, երբ սիրում է ստել, երբ ռազմաշունչ տեքստերը անելիքի բացակայության ապացույցներ են, ո՞վ, եթե ոչ լրագրողները, կարող են ու պետք է քողազերծեն իշխանության սուտը՝ էությունը: Բեմադրված հայրենասիրության ու երդմնազանց խոստումների հերթափոխում, երբ դատարկ է թվում Խոսքը, ու ամայի՝ Հրապարակը, միակ՝ Ճշմարտության ճանապարհը մնում է գաղտնագրված ստվերների վերծանումը: Չարի ու բարու տևական այդ պայքարում էլ նրանք կգրեն իմացաբանության բանաձևը. -Մտածում/կասկածում եմ, հետևաբար՝ գոյություն ունեմ:   Լիտուչկա   Ֆորմատը՝ Որոգայթ փառաց Ժանրը՝ չորրորդ իշխանության Ծածկագիրը՝ Բ-26 Imdb գնահատականը՝ 7.4 Իմ հոտառությամբ՝ նույնը Ու՞մ համար՝ «անկախ ու ազատ» լրագրողների Էլ ու՞մ համար՝ անկախ ու ազատ լրագրողների Սիքվելը՝ Ա1+ Անվանակարգը՝ Լավագույն ֆիլմ և ինչպես միշտ՝ Մերիլ Սթրիփ Հավանականությունը՝ ոչ բարձր Լեւոն Գայլ Ավետիսյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արմենի հայրենիքն այս գրքում Մայրենիք է: Ուրիշ է Մայրենիքը: Գուցե մեր երազանքների հայրենի՞քն է: Հայրենիքը շուտով իր անկախության 25-ամյակն է  տոնում: Բայց դեռ շատ մաքառումներ ունի այդ ճանապարհին, դժվարություններն էլ են դեռ շատ, լիակատար անկախությունն էլ է դեռ կիսատ: Իսկ Մայրենիքը գուցե իրապես ազատ է ու անկախ: Այնպիսին, ինչպիսին կուզենայինք, որ լիներ հիմա, հենց այս պահի հայրենիքը: Արմենի գրիչը զրուցակից է, ասես` մի-մի բաժակ գինի խմած լինեք` դու եւ նրա տողերը, եւ տողերը զրուցում են քեզ հետ՝ այնպես, ինչպես չէին խոսի, եթե մի բաժակ գինին չլիներ: Արմենը թեթեւ է խոսում, նույնիսկ բարդ հարցերի մասին, այնքան թեթեւ, որ չես էլ հասցնում հասկանալ, թե ինչպես երկար զրույցն ընթացավ ու ավարտվեց: Ասում-խոսում է հավեսով, սրտալի: Եւ կարեւոր չէ, թե ինչի մասին են խոսում նրա տողերը: Այսօր` անկախության մասին, երեկ` անցյալի մասին էին մտորում, թե բա պատկերացրեք` ի՞նչ կլիներ, եթե այսօր, հենց հիմա Թուրքիան մեզ զիջեր Արեւմտյան Հայաստանը` իր ներկայիս բնակչությամբ` մի քանի միլիոն քրդերով հանդերձ: Ի՞նչ էինք անելու: Եւ անկախության տոնի 25-ամյակին ընդառաջ սկսում ես մտածել` իրոք, ի՞նչ էինք անելու: Ինքն, իհարկե, իր տարբերակներն է առաջարկում, թեթեւ զրուցելով, չբռնանալով, չհավակնելով լինել վերջին ճշմարտության դրոշակակիրը լինելուն: Բայց այնպես է այդ հարցը հնչեցնում, որ դրա շուրջը մտորելը դառնում է թեթեւ խաղի նման մի բան: Եւ մտորելուց ոչ թե մեր բազմադարյա ցավն ու տառապանքն ենք հերթական անգամ հիշում եւ լաց լինում, այլ նայում ենք պետականության դիրքերից` ունենա՞լ, թե՞ չունենալ, ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ: Այսօր Արմեն Հայաստանցու «Մայրենիք. Դրոշ» եռագրության առաջին հատորի շնորհանդեսն էր: «Անտարես»-ն է հրատարակել: Ու քանի որ դեռ երկու հատոր էլ իրենց հերթին են սպասում, ինչպես հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանն ասաց՝ նշանակում է, Հայաստանցու հետ համագործակցությունը դեռ մի երկու տարի էլ շարունակվելու է: Զավեն Բոյաջյանն էլ խոսեց: Անաչառ: Ինչպես միշտ: Ասաց, որ Հայաստանցին ամեն դեպքում առանձնանում է իր ժամանակակիցներից: Բայց ես, որ անկեղծ լինեմ, այնքան շատ էի կարոտել ժամանակին Հանրայինով եթեր հեռարձակվող իմ մանկության ամենասիրելի հաղորդումը` «81/2»-ը, որ երբ նա խոսում էր, ինձ անընդհատ թվում էր, թե հաղորդումն եմ նորից լսում, եւ պահի տակ խառնվում էին Հայաստանցին ու «81/2»-ը: Չգիտեմ` տարիներ հետո ով կլինի Արմեն Հայաստանցին: Բայց մեկ-մեկ մտածում եմ, որ գուցե տարիներ անց բախտ կունենամ հպարտությամբ նշելու, որ ես այն մարդկանցից եմ, որը Հայաստանցու ընկերն էր դեռ այն ժամանակվանից, երբ ինքը հայտնի գրող չէր, այն մարդը, ում ճակատն է համբուրել Հայաստանցին: Կուզենայի, որ այդպես լիներ: Առաջ չընկնեմ, սակայն: Մի օր մնաց մինչեւ 25-ամյակը: Հայրենիքի անկախության: Կամ գուցե՝ Մայրենիքի՞: Ո՞վ գիտե: Կարեւորը, որ անկախությունը փայփայենք այնպես, որ եռանիշ ու քառանիշ թվերով էլ ամյակներ նշել կարողանանք, եւ որ գրողները շատ լինեն, որ հայաստանցին ե՛ւ Հայաստանինը լինի, ե՛ւ` աշխարհինը: Հ.Գ. Ըստ պաշտոնական հաղորդագրության, «Մայրենիք. Դրոշ»-ն Արմեն Հայաստանցու և «Անտարես» հրատարակչության երկրորդ համագործակցությունն է «Կիկոսի վերադարձը» պատմվածքների անդրանիկ ժողովածուից հետո: Հեղինակի երկու գրքերն էլ հրապարակվել են «XXI» մատենաշարով, որը տպագրում է բացառապես 21-րդ դարի հայ արձակի արժանավոր գործեր: «Մայրենիք» եռագրության առաջին վեպը՝ «Դրոշը», գրված է հրապարակախոսության, կինոսցենարի, պոետիկ արձակի ոճական համադրության սկզբունքով: Հայաստանի ազգային խորհրդանիշների վերաիմաստավորման միջոցով հեղինակը փորձում է գեղարվեստականորեն ներկայացնել ներկայիս հայկական իրականությունը և այդ իրականության պայմաններում երջանկություն որոնող երեք երիտասարդների: Երբ երեքից մեկը բանակից չի վերադառնում, մյուսները կանգնում են կյանքի համար շրջադարձային որոշման առաջ՝ գնա՞լ, թե՞ մնալ Հայաստանում: Քրիստինե Խանումյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կոպենհագենում կայանալիք «Եվրատեսիլ-2014»-ի առաջին կիսաեզրափակիչին մնացել են հաշված ժամեր: Հայաստանի տարածքում մրցույթի առաջին կիսաեզրափակիչ փուլը  կցուցադրիվի  մայիսի 6-ին Առաջին ալիքի ուղիղ եթերում, ժամը 23:00-ից սկսած: Մեր երկրի պատվիրակ  Արամ MP3-ն ելույթ կունենա առաջին համարի ներքո:  Այս երեկո առաջին կիսաեզրափակիչին 10 տեղի  համար կպայքարեն  16 երկրների` Հայաստանի, Լատվիայի, Էստոնիայի, Շվեդիայի, Իսլանդիայի, Ալբանիայի, Ռուսատանի, Ադրբեջանի, Ուկրաինայի, Բելգիայի, Մոլդովայի, Սան Ռեմոյի, Պորտուգալիայի, Նիդեռլանդների, Մոնտենեգրոյի, Հունգարիայի ներկայացուցիչները: Առաջին կիսաեզրափակիչին մասնակցող 16 երկրներից 10-ը կընտրվեն ժյուրիի և հեռուստադիտողների քվեարկության արդյունքում՝ 50/50 հարաբերակցությամբ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ի՞նչ գաղտնիք կամ թաքուն հմայք կար Զորիկի մեջ, որ նրա անսպասելի մահվան բոթը լսելուց հետո՝ սրտի ծակոցով շատ-շատերս խոստովանեցինք, որ այս մարդը պատկառազդու տարածք էր գրավել մեր հոգիներում։ Պատճառը նրա լուսանկարնե՞րն էին, առանց բարձրաբերձ խոսքերի՝ «Հայաստանը մանրամասն սիրելու» ու մեզ էլ սիրել տալու նրա խաղաղ, առանց ցուցամոլությունների հավատա՞մքը։ Ինչ-որ չափով՝ այո։ Պատճառը նրա ստատուսնե՞րն էին Ֆեյսբուքում, որ ոմանց ստիպում էին ծիծաղից գալարվել՝ նաեւ հիանալով նրա իմացության մեծ պաշարով, ոմանք էլ «թակարդն էին ընկնում» ու սկսում լուրջ-լուրջ բանավիճել՝  չընկալելով մի քանի կողպեքի տակ թաքցրած նրա հումորը կամ սարկազմը։ Թե՞ պատճառը ողբասացության նկատմամբ մեր թուլության վրա ժամանակ առ ժամանակ նրա լցրած սթափեցնող «սառցաջուրն» էր։ Ինչ-որ չափով՝ այո։ Սրանք քիչ չեն, բայցեւ՝ այնքան չեն, որ այսպիսի հուզական փոթորիկ առաջացնեն բազմաթիվ թանկագին մահեր տեսած մեր կոշտացած հոգիներում։ Զորիկ Գալստյանը եթե օգնում էր քեզ ինչ-որ բանով, հաջորդ օրն այնքան բնական ու հանգիստ էր մոռանում դրա մասին, որ դու էլ էիր մոռանում։ Աննման ու շատ դժվար ճարվող հատկություն էր։ Չէր ծեքծեքում, դուր գալու ջանք չէր թափում. «Էս եմ, ուզում եք՝ ուզեք, չեք ուզում՝ մի կերպ կդիմանամ»։ Երբեք չէր խաբում։ Ու որ չէր խաբում, որ էդքան շիտակ էր, սուրը ճոճելու պատրաստ թեւդ թուլանում էր, մեկ էլ հանկարծ զարմանքով ինքդ քեզ խոստովանում էիր, որ դու Զորիկի հետ կռիվ չունես, որովհետեւ ինքը հայացքը չի փախցնում իր տեսակետն ասելիս, քեզ ոչինչ չի պարտադրում ու էնքան հանգիստ է վերաբերվում քո հակադիր տեսակետին, որ ի՞նչ սուր ճոճել, մեկ էլ հասկանում ես, որ Զորիկ տեսակի օրինակը վկա՝ հնարավոր է առանց իրար կոկորդ կրծելու տարբեր կերպ մտածել, ու այդ «տարբեր կերպերը» մի հարկի տակ հաշտ ու խաղաղ ապրեն։ Եթե չես խաբում, իհարկե։ Որովհետեւ Զորիկն ինքը՝ երբեք չէր խաբում ոչ ինքն իրեն, ոչ էլ՝ ուրիշներին։ Ինչ սովորական, առօրեական պայման է, չէ՞, բայց էլի՝ շատ դժվար ճարվողներից է։ Զորիկ Գալստյանը Տեր էր։ Հրանտ Մաթեւոսյանի «Տեր»-երից էր։ Գուցե իր «անտառը» մեծ չէր, բայց իր էդ «անտառը» Զորիկը՝ առանց ցուցադրելու, ջրում էր, էտում էր, խնամում էր, գուրգուրում էր, պաշտպանում էր Տիրոջ պես, հաստաբուն կաղնու՝ մինչեւ «ծնկները» հողի մեջ խրված կոճղի պես։ Ծանր բան է Տեր կորցնելը։        
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սերժ Թանկյանը և իր System of A Down խումբը 2015թ. ապրիլի 23-ին Երևանի Հանրապետության հրապարակում հանդես կգան համերգով: Այս մասին տեղեկանում ենք System of A Down-ի կայքից: Երևանյան համերգով խումբը կավարտի եվրոպական շրջագայությունը: Նախնական տեղեկություններով մուտքը ազատ է: Ապրիլի 20-ին Սերժ Թանկյանը համերգով հանդես կգա Մոսկվայում, իսկ մինչ այդ համերգներ են նախատեսված Լիոնում, Բրյուսելում, Ամստերդամում: Նշենք, որ սա աշխարհահռչակ խմբի առաջին համերգն է Հայաստանում: Մինչ այդ համերգներով հանրապետությունում ելույթ էր ունեցել միայն Սերժ Թանկյանը: Հիշեցնենք, որ խումբը ներկայացնում են Սերժ Թանկյանը (վոկալ, ստեղնաշարային գործիքներ),Ջոն Դոլմայանը (հարվածային գործիքներ), Դարոն Մալաքյանը (Տարոն Մալախյան) (կիթառ, վոկալ) և Շավո Օդաջյանը (Շավարշ Օդաջյան) (բասս կիթառ)։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հարաբերականության տեսությունից հետո մարդկության ամենամեծ հայտնագործությունը վիրտուալ իրականությունն է: Ինտերնետը, մասնավորապես՝ սոցցանցերը, պոետիկ զգայականության և վիզուալ իրականության խառնուրդ են, մի բան, որը պոեզիա չես համարի, քանի որ հաճախ «բառերից» զուրկ է, ոչ էլ իրականություն կանվանես, որովհետև իրապես իրական է: Այս հետաքրքիր, սահմաններ չունեցող տարածքում Օգտատիրոջ շնորհիվ առավել կարևորվեց դոկումենտալ շարժումը՝ յուրաքանչյուրին հնարավորություն ընձեռելով ստեղծել իր պոետիկ և վիզուալ միկրոաշխարհը:  Վիրտուալ իրականության ժամանակաշրջանի մյուս կարևոր հատկանիշը ռետուշի բացակայությունն է: Չգրաքննվող-ինքնադրսևորվող պոեզիան և selfyատիպ լուսանկարչությունը զարմանալիորեն երկրորդ պլան մղեցին Հեղինակին:   Բանաստեղծությունը և լուսանկարչությունը, վավերականացվելով՝ սկսեցին «խոսել անհայտ տեղից»՝ դառնալով առանձին ձայն, որի գեղագիտական սահմանները ևս ջնջված են: Առհասարակ վիրտուալ իրականության տարածքը, թափանցելով ռեալ դաշտ՝ խախտեց մինչ այդ գործող մի կարծրատիպ ևս՝ սահմանը: Ընդ որում, սահման ասելով՝ ոչ տարածականությունը, ոչ էլ սահմանափակությունը նկատի ունեմ: Վիրտուալ իրականության քարտեզը նույնպես սահմանվում է անբառ պոեզիայի և վիզուալ իռեալության տարածքում:  Նման վիրտուալ տարածության մեջ է «շարվում» Գերման Ավագյանի Visual Poetry շարքը: Հեղինակն, ասես, չկա, լուսանկարներն արված են անհայտ տեղից, զարմանալիորեն բացակայում է օբյեկտիվի աչքը: Լուսանկարիչը, ասես, ընթերցում է բանաստեղծությունը՝ նույնիսկ իրեն անհայտ օդանցքից «դիտելով» դեմքերը և միջավայրը: Գերման Ավագյանի տեսանկյունն առկախված է լուսանկարվող բանավոր պոեզիայի նման: Առհասարակ Visual Poetry շարքը դժվար է զուտ լուսանկարչական անվանել: Այն առավել ժամանակային որոշակի հատվածի արձագանք է հիշեցնում: Ըստ արված աշխատանքի՝ լուսանկարիչը երկար ժամանակ «օտարման սկզբունքով» հետևել է բանաստեղծությանը՝ թույլ տալով պոետին հեռանալ ստեղծագործությունից: Եվ արդյունքում՝ լուսանկարը,  փաստացի ֆիքսելով պոետ-բանաստեղծություն օտարման պահը՝ ձեռք է բերել էպիկական շերտ: Առհասարակ էս շարքի աշխատանքները եռաչափ են. լուսանկար, մարդ և բանաստեղծություն: Ձեռագիրն ու լուսանկարիչը հաճախ ավելի համահունչ են: Այսպիսով, Գերման Ավագյանն առավել ձգտել է լուսանկարել բանաստեղծությունը՝ միաժամանակ մնալով դիտորդի, տվալ դեպքում՝ ունկնդրողի դերում:  Իզուր չէր «լուսանկարվող բանավոր պոեզիա» արտահայտությունը: Շարքը դիտելիս այնպիսի զգացողություն ես ունենում, ասես՝ լուսանկարված պոետները «նկարում-բանավորում» են իրենց ստեղծագործությունները: Էդ զգացողության պատճառը բնավ լուսանկարի վրա պոետների ձեռագիր բանաստեղծությունները չեն:  Visual Poetry շարքը ընթերցվող լուսանկարչության ու պատկերված բանաստեղծության համադրությունն է:    Գերման Ավագյանը պոետների  «տեղանքը» ևս վիրտուալացնում է: Միջավայրը առավել համընկնում է անբառ պոեզիային, որը այդպես էլ չի որոշակիանում: Լուսանկարներում միջավայրի սահմանները ջնջված են, որպես ֆոն ծառայող կարծես քաղաքի, երբեմն անհասկանալի դաշտի պատառիկները, նույնիսկ պոետներին շրջապատող ատիբուտները (մեքենա, վառարան և այլն), այնուամենայնիվ, վիրտուալ իրականության տարածքի նման անորոշ են, մասնակիորեն ծանոթ, բայց իրապես անճանաչելի: Այսպիսով, Visual Poetry-ն ժամանակային բավական մեծ հատվածի Անհեղինակ ստեղծագործություն է՝ վիտուալ իրականության նման մոտիկ, միաժամանակ՝ օտարված ու միակ, նման բանավոր ընթերցանությանը, որը, հալվելով, թեև ինչ-որ տեղ մնում է, կա, բայց ինտոնացիոն առումով՝ այլևս կրկնողության ենթակա չէ:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 1-ի երեկոյան Երևանում մեկնարկում է HighFest XII միջազգային թատերական փառատոնը: Փառատոնը կբացի հունգարական Living Pictures թատրոնի «Living Surface» ներկայացումը: Ընդհանուր առմամբ փառատոնային օրերին կներկայացվի ավելի քան 50 ներկայացում: HighFest-ը շարունակում է հանդիսատեսին ներկայացնել  բազմաժանր ներկայացումներ: Ինչպես այսօր մամուլի ասուլիսի ժամանակ պատմել է HighFest-ի նախագահ Արթուր Ղուկասյանը, ծրագրում ներառված են  ինչպես դրամատիկ, այնպես էլ երաժշտական, պարային, տիկնիկային ներկայացումներ: Փառատոնին ընդհանուր առմամբ կմասնակցի 200 մասնակից և հյուր աշխարհի 18 երկրից, այդ թվում`Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստարալիայից, Ֆինլանդիայից և Ռուսաստանից: HighFest XII միջազգային թատերական փառատոնը կտևի մինչև հոկտեմբերի 8-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 25-ին աշխարհահռչակ Շառլ Ազնավուրը ելույթ կունենա Լոնդոնի Ալբերտ-հոլում: Ինչպես հաղորդում է Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը, Լոնդոնում Ազնավուրի ելույթը կլինի առաջինը` վերջին 25 տարում:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 17-ին լրացավ ռեփ երաժշտության գլխավոր անհատականություններից մեկի՝ Eminem-ի 40 ամյակը: Ընդամենը երկու շաբաթ անց լույս կտեսնի դետրոյթցի ռեփերի 8-րդ ձայնասկավառակը՝ The Marshall Mathers LP 2-ը, իսկ մինչ այդ անդրադառնանք ռեփերի կյանքի մասին պատմող 20 հետաքրքիր փաստերի, որոնց մասին քչերը գիտեն: 1. Առաջին ռեփ ստեղծագործությունը՝ Ice-T-ի Reckless-ը, Մարշալը (Eminem-ի իրական անունը) լսել է, երբ դեռ 9 տարեկան էր: 2. Նա որոշել է ռեփեր դառնալ, երբ լսել է Beastie Boys-ի երգերը: Ի դեպ, 80 ականների հայտնի խմբի հետ համագործակցող Ռիք Ռուբինը աշխատել է նաև նոյեմբերին լույս տեսնող The Marshall Mathers LP 2-ի վրա: 3. Երբ լույս է տեսել Slim Shady LP-ին, որը աշխարհում վաճառվել է 10 մլն օրինակով, Eminem-ը շարունակվում էր վարձակալել ավտոբնակարան, որպեսզի անհրաժեշտության դեպքում նրանով վերադառնա տուն: 4. Միակ գիրքը, որը նա կարդացել է մինչև վերջ, դա ռեփեր LL Cool J-ի «Ես ստեղծում եմ իմ օրենքներն» է: 5. Eminem-ը կարող էր նկարահանվել 90 ականների լավագույն կրիմինալ թրիլլերներից մեկում՝ Training Day-ում, բայց ռեժիսորի՝ Անտուան Ֆուգուայի և ռեփերի մենեջերները այդպես էլ չհանդիպեցին: 6.  Մարշալը պարզապես ատում է իր ալբոմներից Encore-ն ու համարում, որ Relapse-ը նույնպես ոչ որակյալ աշխատանք է: 7. Թմրանյութեր օգտագործելու ժամանակ նա մի նոր կախվածություն է ձեռք բերել Rocky, Boogie Nights և Shooter ֆիլմերից, որոնք ըստ իր պնդմամդ` դիտել է մոտ 150 անգամ: 8. Իր ամենահզոր երգերից մեկը՝ Lose Yourself-ը, նա գրել է 8 Mile ֆիլմի նկարահանման ընթացքում: 9. Eminem-ը, իր իսկ խոսքերով, չի կարողանում օգտվել համակարգիչներից: 10. Նրա մայրը քիչ էր մնում մահանար, երբ ծննդաբերում էր ռեփերին: Մարշալին ծննդաբերելիս նրա մայրը ընդամենը 15 տարեկան էր: 11. Փոքր տարիքից նա համարվում է ամերիկյան ֆուտբոլի՝ մասնավորապես «Դալլաս Քովբոյս» ակումբի երկրպագու: 12. Թմրանյութերից կախվածությունից ձերբազատվելու շրջանում հեռախոսով նա ամենից շատ զրուցել է Էլթոն Ջոնի հետ: 13. Երբ 90 ականների սկզբին Vanilla Ice-ը դարձել է հայտնի իր Ice Ice Baby երգով, Eminem-ը հիասթափվել է ռեփից և որոշակի ժամանակ սկսել է տեքստեր չգրել: 14.  Dr. Dre-ն վերջնականապես համոզվել է Eminem-ի սինգլների հիթային պոտենցիալում, երբ տեսել է, թե ինչպես են իր երեխաները տանը կրկնում The Real Slim Shady երգի կրկներգը: Այդ պահին սինգլը դեռևս լույս չէր տեսել: 15. Just Lose It սինգլի կրկներգը նա գրել է ընդամենը 30 վայրկյանում: Երգը միայն նրա համար էր ձայնագրվել, քանի որ համար համարվում էր, որ Encore ալբոմում հիթային սինգլ չկա: Հետագայում ճիշտ է` Eminem-ը համարել է այն իր ամենաթույլ երգերից մեկը: 16. Eminem-ը 3 անգամ մնացել է նույն դասարանում: 17. 2002-ին The Eminem Show ալբոմը թողարկելիս նա որոշել էր հրաժարվել էպատաժից` փորձելով ապացուցել, որ ալբոմը կարող է հաջոությունների հասնել առանց ավելորդ էժանագին հնարքների: 18. Նրա տատիկը սպառնացել է դատի տալ թոռանը, եթե նա համարձակվի օգտագործել հորեղբոր Ռոննիի Freestyle-ը: Հետագայում տարեց կինը Eminem-ին նամակ է ուղարկել ձայնասկավառակով, որի վրա գրված էր. «Ես գտա Ռոննիի վերջին ձայնագրությունը, հնարավոր է` այն քեզ պետք գա». Ձայնասկավառակի մեջ ռեփերի հորեղբոր հուղարկավորությունն էր: 19. Eminem-ը ներողություն է խնդրել Alchemist-ից` Chemical Warfare երգում իր հին առոգանությամբ կարդալու համար: 20. Նրա մոր պնդմամբ, երկար ժամանակ Eminem-ը գրպանում պահում էր իր տան փոքրիկ կրկնօրինակը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Յուրաքանչյուր երեխա կարիք ունի իր սեփական գաղտնիքն ունենալու: Իսկ գաղտնիքը ծնվում է առօրյա խորհրդավորությունից: Մի բան, որը գուցե տարօրինակ կամ առեղծվածային չէ, սակայն այլ դիտանկյունից նայելիս բոլորովին ուրիշ տեսք ու կերպար է ընդունում: Իսկ պատմության ընթացքի մեջ սովորական թվացող դետալներն ուռճանում, ռոմանտիկական փայլով են հագենում: Արքաները մեզ թվում են արձանատիպ-վսեմ, ավազակները` ինքնազոհ-քաջ, իսկ ծովահենները` ուրախ, ազատորեն արկածախնդիր և առանց մեկ աչք-ունքի: Նրանց կյանքի այլ մանրամասները լեգենդ կոչվածը անողոքաբար կրճատում է… Ծովագայլեր «Եթե ձեզ հանգիստ չեն տալիս ծովահենների անթիվ գանձերի մասին երազանքները, ապա այս գիրքը ձեզ համար է: Դրա քողարկված գաղտնարաններում դուք շատ հետաքրքիր բաներ կգտնեք ամենադաժան ծովահենների, նրանց օրենքների ու բարքերի, նավերի ու դրոշների, ծովամարտերի ու թաքնված գանձերի մասին: Հեքիաթային հարստության տեր դառնալու համար դուք պետք է հավաքեք քարտեզը`ընթացքում ամենատարբեր գլուխկոտրուկներ լուծելով… …Ուրեմն ճանապարհ ընկնենք՝ պարզելով մեր Զվարթ Ռոջերը*…» *Զվարթ Ռոջեր` ծովահենների սև դրոշը, վրան մահվան խորհրդանիշ` սպիտակ գանգ և ոսկորներ: «Անտարես» հրատարակչության կողմից «Պատմական առեղծվածներ» շարքով լույս ընծայված՝ շարժվող նկարներով, քարտեզով և ուղեցույցով «Խիզախ ծովահենների գաղտնիքները» ինտերակտիվ գիրքը հարցրեք գրախանութներում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայոց ցեղասպանության ավելի քան քառասուն մասնագետներ աշխարհի ինը երկրներից մարտի 22-23-ին հավաքվել էին Երևանում, որպեսզի ռազմավարություն մշակեին, թե ինչպես գտնել իրավական հիմնավորումներ ցեղասպանության հետևանքները վերացնելու համար, հակազդել թուրքական ժխտողականությանը և կազմակերպել ցեղասպանության ուսումնասիրությունների ծրագրեր ու թանգարանային ցուցադրություններ: Գիտաժողովը կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի կողմից: Ստորև ամփոփ ներկայացնում ենք վերոնշյալ գիտաժողովին մասնակցած փորձագետների մեկնաբանությունները. Իսրայելցի գիտնական Յաիր Աուրոն քննադատեց Իսրայելի պետությանը Հայոց ցեղասպանությունը չճանաչելու համար, մատնանշելով, սակայն, որ Իսրայելի հասարակության մի ստվար զանգված ընդունում է այն: Հոլոքոստի ժամանակ նույն ողբերգական ճակատագրին արժանանալով, Իսրայելը պետք է լիներ Հայոց ցեղասպանությունը ճանաչած առաջին պետությունը, ասաց պրոֆ. Աուրոն: Լոս Անջելեսից պատմաբան Ռիչարդ Հովհաննիսյանը Պետական հանձնաժողովին կոչ արեց ձեռնարկել գեղարվեստական և մշակութային միջոցառումներ, քան ակադեմիական գիտաժողովներ՝ ավելի շատ մարդկանց գրավելու համար ամբողջ աշխարհում: Նա առաջարկեց ստեղծել համահայկական ֆիլհարմոնիկ նվագախումբ, որը կշրջի աշխարհով մեկ 2015 թվականի Ապրիլի 24-ից առաջ: Նա նաև մտահոգություն հայտնեց, որ թուրքական կառավարությունն ավելի լավ է նախապատրաստվում Հարյուրամյակի միջոցառումների հակազդմանը, քան հայերը՝ դրանց ձեռնարկմանը: Պետական հանձնաժողովի քարտուղար և Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանը գիտաժողովի մասնակիցներին ներկայացրեց թանգարանի ընդարձակման ծրագրերը մինչև 2015 թվականը: Նյու Յորքից պրոֆ. Տատրյանը մեկնաբանեց, որ երբ ուրացող պետությունը թույլ է, այն ավելի հեշտությամբ է ընդունում իր ոճիրները: Քանի դեռ Թուրքիան շարունակում է մնալ ուժեղ երկիր, այն չի ընդունի Հայոց ցեղասպանությունը, նկատեց Տատրյանը: Սիրիայի Հալեպ քաղաքից գիտաշխատող Միհրան Մինասյանն առաջարկեց, որ հիշատակման միջոցառումները դիտարկվեն հույների և ասորիների հետ միասին: Նա նշեց, որ թուրք ուրացողները չեն մեղադրում այս երկու էթնիկ խմբերի անդամներին ռուսական բանակին միանալու կամ զինված խմբեր ձևավորելու համար, սակայն նրանք ևս զանգվածային բռնության և ցեղասպանության զոհեր դարձան: Երևանից պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը բացատրեց, որ հակառակ տարածված կարծիքի, Օսմանյան կայսրությունը և ոչ թե Ուրուգվայն է եղել առաջին պետությունը, որը դատավճիռներով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1919-1926 թվականներին: Ուրուգվայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչել է 1965 թվականին: Հայաստանի Սահմանադրական դատարանի միջազգային պայմանագրերի բաժնի վարիչ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների հայեցակարգն առաջին անգամ օգտագործվել է 1915 թվականի մայիսի 24-ին՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի կողմից հրապարակված համատեղ հռչակագրում՝ թուրքական իշխանությանը նախազգուշացնելով, որ նրանք պատասխանատվություն են կրելու հայկական ջարդերի համար: Նույն կերպ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Նյուրնբերգյան դատարանը պատերազմի նացիստական հանցագործներին մեղադրեց Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, այլ ոչ թե ցեղասպանության իրագործման համար: Վարդանյանն առաջարկեց Հայաստանի Հանրապետությունում ստեղծել մշտապես գործող պետական մարմին՝ իրավական հիմնավորումների հետազոտության և մշակման ուղղությամբ՝ Հայոց ցեղասպանության հետ կապված պահանջները Թուրքիայից միջազգային դատարաններում հետապնդելու համար: Ստամբուլից նշանավոր թուրք իրավապաշտպան Ռագըփ Զարաքոլուն, որը հաճախ է բանտարկվել Հայոց ցեղասպանության մասին գրքեր հրատարակելու համար, խոսեց «Թուրքիայում աճող ժխտողական արտադրության մասին»: Նա միտք հայտնեց, որ ժխտողականությունը խրախուսում է ահաբեկչությունը Թուրքիայում: Որպես ցեղասպանության գիտաժողովի մասնակից, իմ ելույթն ավելի «արդարության հետապնդման» մասին էր և ոչ թե «ցեղասպանության ճանաչման», որն արդեն հաջողությամբ իրագործել ենք: Արդարության հայեցակարգը ընդգրկում է հայ ժողովրդի բոլոր պահանջները Թուրքիայից՝ բարոյական, ֆինանսական հատուցում և տարածքների վերադարձ: Ես նաև առաջարկեցի, որ Ցեղասպանության հարյուրամյակի առթիվ որևէ հատուկ միջոցառում ձեռնարկելուց առաջ, նախ հանդես գալ միասնական պատգամով և նպատակներով:  Այլապես, մենք կարող ենք խառը ուղերձներ հղել Թուրքիային ու միջազգային հանրությանը՝ չհստակեցնելով, թե իրականում ինչ ենք ցանկանում և ձգտում իրագործել 2015 թվականի Ապրիլի 24-ին: Ի վերջո, հայկական պահանջատիրությունը 2015 թվականին չի ավարտվում: Հայերը պետք է համառորեն հետամուտ լինեն Թուրքիայից իրենց արդար պահանջներին՝ մինչև Հայ դատի «արդարության» իրագործումը: Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկյան կինոդերասան Հարիսոն Ֆորդը վնասվածքներ է ստացել իր ինքնաթիռի վթարային վայրէջքի ժամանակ: Հաղորդվում է, որ թեթև շարժիչով ինքնաթիռը, որը վարում էր դերասանը, վայրէջք է կատարել Լոս-Անջելեսում՝ գոլֆի խաղահրապարակում: Ամերիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ օդ բարձրանալուց քիչ անց Ֆորդը կապվել է մոտակա օդանավակայանի հետ և հայտնել, որ ինքնաթիռի շարժիչի հետ կապված՝ ինչ-որ խնդիր կա: Լոս-Անջելեսի հրշեջ ծառայությունը հայտնել է, որ օդաչուն ողջ է, ընդ որում՝ անունը չի հրապարակվել: Դերասանի որդին՝ Բեն Ֆորդը, Twitter-ում գրել է. «Հիվանդանոցում եմ: Հորս հետ ամեն ինչ կարգին է: Նա մի լավ վնասվել է, բայց ամեն ինչ կարգին է: Նա … չափազանց ուժեղ մարդ է»: Փոխանցում է BBC-ն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պատկերացրեք՝ երկու ափի մեջ տեղավորվող մանչուկ՝ ընդամենը յոթ շաբաթական, որին մոր գրկից խլում է նյարդային ջղակծկումներով, անհավասարակշիռ մի «սիրառատ» տատիկ, խցկում իր ննջարան եւ 12 երկարուձիգ տարիներ ստիպում նրան աշխարհը տեսնել ու ճանաչել իր ննջարանի դռան ճեղքից, չմոռանալով նաեւ տնքտնքալով «խնդրել», որ փոքրիկն օրական մի քանի անգամ տրորի իր հոգնած ոտնաթաթերը։ Այս ի՞նչ ամենակարող տատ էր, որ նրա կամքից էր կախված, թե երբ կարող էր երեխան տեսնել հարազատ մորը, մենք չգիտենք։ Ինչու՞ էր փոքրիկի մայրը համաձայնել, որ իր վատառողջ երեխային հիստերիկ տատը մեծացնի բանտային պայմաններում, սա էլ չգիտենք։ Գիտենք միայն, որ այս երեխան երբեք չի խաղացել իր հասակակից տղաների, իր քրոջ ու եղբոր հետ, խաղալիք չի կոտրել, քիթումռութը սեփական թաթիկներով չի ցեխոտել, այլ նստել է ձեռքերը ծնկներին ու լսել իր բազմաթիվ հիվանդություններից տնքտնքացող տատի պատմությունները ճապոնացի ազնվականների, նրանց վարքուբարքի ու նիստուկացի մասին։ Սա պատկերացնելուց հետո պետք չէ զարմանալ, թե ինչու էր այս գերզգայուն երեխայի համար մահն իդեալ դարձել, եւ ինչու այդ դժնատեսիլ իդեալն ուղեկցեց նրան ողջ կյանքի ընթացքում եւ տրամաբանական վերջակետը դրեց։ Տատական գերությունից ազատվեց մահվա՛ն գնով։ Տատի՛ մահվան։ Եվ Կիմիտակե Հիրաոկան (իսկական անունն է) 13 տարեկան էր արդեն, որ առաջին անգամ ոտք դրեց դպրոց։ Յուկիո Միսիման նրա գրական կեղծանունն է, որը բառացիորեն թարգմանվում է այսպես՝ մահվամբ հմայված դեւ (կամ եթե շատ եք ուզում՝ սատանա)։ Ծնվել է Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում (1925-1970)։ Հանրահայտ արձակագիր է, դրամատուրգ, նաեւ ռեժիսոր ու դերասան, նույնիսկ՝ դիրիժոր։ Հայրը պետական պաշտոնյա էր, ճապոնիայի ապագա վարչապետ Նոբուսեկե Կիսիի հետ էր նստում-վեր կենում։ Եվ եթե երբեմն իր որդու կողքն էլ նստեր, գուցեեւ Յուկիոյին կյա՛նքը հմայեր, ոչ թե մահը։ Մանավանդ, արտաքուստ ամեն ինչ հարթ էր ընթանում. դպրոցը փայլուն է ավարտում, եւ Ճապոնիայի կայսրն արծաթե ժամացույց է նվիրում շնորհաշատ աշակերտին։ Հոր պարտադրմամբ Տոկիոյի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն է հաջողությամբ ավարտում։ 16 տարեկանից տպագրվում են նրա գրական ստեղծագործությունները։ 21 տարեկան էր, երբ հանդիպեց արդեն իսկ իր կենդանության օրոք դասական դարձած Յասունարի Կավաբատային, խնդրեց կարդալ իր պատմվածքները եւ աջակցել, որ տպագրվեն։ Կավաբատան աջակցեց, ինչը նշանակում է, որ հավանեց սկսնակ գրողին։ Աշխատում էր Կայսերական արքունիքի նախարարությունում, հետո՝ ֆինանսների նախարարությունում։ Զուգահեռ գրում էր, եւ ետպատերազմյան Ճապոնիայում նա գրականության առաջատարն էր։ Նրա «Ոսկե տաճար» վեպը մինչ օրս Ճապոնիայում երբեւէ ամենաշատ ընթերցված գրական երկն է համարվում։ Եվ ընդհանրապես նրա գրեթե բոլոր գործերը բեսթսելեր էին դառնում անմիջապես, նրա վեպերի հիման վրա ֆիլմեր էին նկարահանվում, պիեսները բեմադրվում էին իր սիրելի Նո թատրոնում, «Բունգաձուկա» թատրոնում ի՛նքն է բեմադրում իր պիեսները, նաեւ՝ խաղում է։ Ամուսնանում է ճապոնական դասական գեղանկարչության վարպետ Յասուսի Սուգայամայի դստեր՝ Յոկոյի հետ, երկու զավակ ուներ։ Գրական մրցանակներ էր ստանում, թարգմանվում էր աշխարհի բազմաթիվ լեզուներով, երեք անգամ Նոբելյան մրցանակի դափնեկրի հավակնորդ է եղել։ Ի՞նչն էր մղում նրան դեպի վաղուց պատմություն դարձած սամուրայները։ Ի՞նչ էր կորցրել այդ աշխարհում։ Միայն ա՞յն, ինչը պնդում են որոշ կենսագիրներ։ Պնդածն էլ սա է՝ թեկուզեւ ամուսնացել էր, բայց տղամարդիկ ավելի ցանկալի էին նրան, ինչը խորթ չէր նաեւ իր սիրելի սամուրայներին։ Մի՞թե դրա համար արժեր դեպի անցյալ մղվել, եթե ներկան ավելի բարեհաճ էր, այսպես ասած՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցողների նկատմամբ։ Ահա՛ այս մարդը 1970-ի նոյեմբերի 25-ի առավոտյան ավարտում է իր «Հրեշտակի անկումը» վեպը, ուղարկում հրատարակչին, նախաճաշում է, հագնում է նոփ-նոր զինվորական համազգեստը, սամուրայական սուրն ամրացնում է գոտուն, երկտող է գրում. «Մարդկային կյանքն անսահման չէ, իսկ ես ուզում եմ ապրել հավերժ», եւ իջնում նստում է ավտոմեքենան, որտեղ նրան են սպասում իր մասնավոր «բանակի» չորս մարտիկները։ Հասնում են իրենց նախընտրած ռազմաբազան (երեւի սա ամենամոտիկն էր), այստեղ սիրով եւ ակնածանքով դիմավորում են հռչակավոր գրողին, ուղեկցում գեներալի աշխատասենյակ։ Փոխադարձ հաճոյախոսություններից հետո Յուկիո Միսիմայի մարտիկները գեներալին կապում են աթոռին, եւ գրողը խաղում է իր վերջին ներկայացումը։ Պատշգամբից նա դիմում է ապշահար իրեն նայող «սամուրայներին», ահազանգում է, որ նոր կարգերը սպանում են մարդկանց հոգիները, գոչում է՝ կեցցե՛ կայսրը։ Նախապես գիտե՞ր, որ ներքեւում շվարած-կանգնած զինվորները սամուրայներ չեն ու չեն էլ եղել, եւ պատվի ու սխրագործության մասին իր բոցաշունչ ելույթը զարկվելու է նրանց անտարբերությանը, ծաղրին, սուլոցներին ու ետ է շպրտվելու իր դեմքին։ Երեւի գիտեր։ Որովհետեւ պատրաստված էր եկել իր վերջին ներկայացմանը։ Զինվորական նոփ-նոր համազգեստը հագել էր մերկ մարմնին, ճեփ-ճերմակ ձեռնոցներով էր՝ ճերմակի վրա արյան կաս-կարմիրն ավելի ազդեցիկ էր լինելու։ Պետական հեղաշրջումը չէր ստացվելու, իսկ ահա վերջին սամուրայի ինքնասպանությունը պետք է շլացուցիչ լիներ։ Պատշգամբից վերադառնալով սենյակ, որտեղ սպասում էին նրա «բանակի» մարտիկները, «վերջին սամուրայ» Յուկիոն ասում է. «Նրանք չէին լսում ինձ»։ Սա դատավճիռ էր։ Արձակում է իր համազգեստի կոճակները, բացում է մկանուտ, հիանալի մարզված մերկ մարմինը, սամուրայական սրով ճեղքում է իր որովայնը, եւ ինչպես կարգն է՝ նրա համախոհները պետք է թռցնեին նրա գլուխը սրի մի հարվածով։ Անփորձ «սամուրայներ» էին, առաջին գլուխն էր, որ պետք է կտրեին։ Եվ կտրում են։ ...Երրորդ փորձն է հաջողությամբ պսակվում։ Ներկայացման վերջին ակորդը կատարյալ չստացվեց։ Ծափահարություններ չհնչեցին։ 45 տարեկան էր, երբ գրկախառնվեց իր իդեալ մահվան հետ։ Իր կարճ կյանքի ընթացքում նա հասցրեց այնքան բան անել, որ առաջին հայացքից անհավատալի է թվում։ Գրեց 40 վեպ, որոնցից 15-ը էկրանավորվեցին մինչեւ իր մահը, 18 պիես, որոնք բեմադրվում էին ու բեմադրվում են ճապոնական, ամերիկյան  եւ եվրոպական թատրոններում, մի քանի տասնյակ ժողովածուներ՝ պատմվածքների ու էսսեների։ Եվ նրա այս հաստափոր գրական ժառանգության մեջ Գեղեցիկն ու Մահն անբաժան էին։ ...Եվ եթե իրո՛ք հոգին անմահ է, հուսանք՝ Յուկիո Միսիմայի մոլորված հոգին երկնքում խաղաղությու՛ն է գտել, ոչ թե՝ իր «սիրասուն» տատին։    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 1-ին Երևանում կմեկնարկի  «Իմ Հայաստան» II համահայկական փառատոնը: Հուլիսի 1-10-ը փառատոնի շրջանակներում տեղի կունենան «Պարարվեստի օրեր», որոնք կնշանավորվեն պարային խմբերի ելույթներով մայրաքաղաքում, Հայաստանի մարզերում և ԼՂՀ-ում: Օգոստոսի 1-5-ը նախատեսվում է Երևանում և երկրի մարզերում անցկացնել «Խմբերգային արվեստի օրեր», օգոստոսի 4-8-ը Արցախում` «Ասմունքի փառատոն», օգոստոսի 16-ին Երևանում`«Ասմունքի երեկո», սեպտեմբերի 20-25-ը մայրաքաղաքում և հանրապետության մարզերում`«Դուդուկի փառատոն», իսկ սեպտեմբերի 26-ին` «Հայ երգի օր»: Փառատոնին կմասնակցեն պարախմբեր, երգչախմբեր, անհատ կատարողներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի գլխավոր նպատակը Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդումն է:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այս մարդու կենսագիրներից շատերն այն կարծիքին են, որ չնայած անիմացիայի բնագավառում նրա ներդրումը հնարավոր չէ չնկատել, բայցեւ՝ դժվար է պնդել, որ հենց նա է ստեղծել առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը։ Հիմնավորումն էլ սա է՝ նրա ֆիլմերը կինոժապավենի վրա չեն նկարահանվել։ Խախուտ հիմնավորում է։ Հետո՞ ինչ։ Եթե նրա մեծագույն գյուտի տեխնիկական կողմը կաղում է, դրանից նրա մեծագույն ներդրումը նվազու՞մ է։ Էմիլ Ռեյնոն է առաջին մարդը, որ շարժվող պատկերների միջոցով աշխարհին նվիրեց առաջին մուլտֆիլմերը, եւ սա հերքելն արդար չէ։ Ավելին, նրա շնորհիվ՝ անիմացիան կինեմատոգրաֆից շուտ է ծնվել. Լյումիեր եղբայրների առաջին ժապավենի ցուցադրությունից երեք տարի առաջ՝ 1892-ի հոկտեմբերի 28-ին, փարիզյան թանգարան Գրեւենի փոքրիկ բեմում կայացել է Ռեյնոյի, այսպես կոչված, «լուսատու մնջախաղի» պրեմիերան, եւ հենց այդ օրն է նշվում որպես Անիմացիայի միջազգային օր։ Ֆրանսիացի գյուտարար, նկարիչ Էմիլ Ռեյնոյի (1844-1918) հայրը մեդալագործ ու ժամագործ էր, եւ Էմիլը դեռ մանկուց աշխատում էր հոր արհեստանոցում։ 1858-ից սկսում է օպտիկական սարքեր վերանորոգել, միաժամանակ դառնում է լուսանկարիչ Ասամ Սալոմոնի օգնականը, դիմանկար-լուսանկարներ է մշակում։ 1864-ին գիտությունը հանրայնացնող վանահայր Մուանյոյի հետ ճամփորդում է Ֆրանսիայում եւ ուսանում ժողովրդական դասախոսության վարպետություն։ 1877-ին հիմնավորվում է Փարիզում եւ արդեն ինքն է դասախոսում։ Հենց այս տարիներին է ստեղծում պրակսինոսկոպ օպտիկական սարքը, որի միջոցով հնարավոր է դառնում նկարների սահուն անցումը մեկը մյուսին։ Տարիների ընթացքում կատարելագործում է այս սարքը, ստեղծում առաջին մուլտիպլիկացիոն ֆիլմը եւ ցուցադրում Գրեւեն թանգարանում, որն այժմ էլ կա եւ աշխարհի լավագույն մոմե քանդակների թանգարաններից մեկն է համարվում։ Իր գյուտի նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու եռամյա անպտուղ ջանքերից հետո Ռեյնոն ճարահատյալ որոշեց ինքը գործի գցել իր գյուտը եւ պայմանագիր կնքեց այս թանգարանի հետ՝ աշխատանքային օրերին՝ հինգ, շաբաթ-կիրակի եւ տոնական օրերին՝ 12 սեանս ցուցադրելու պարտավորությամբ։ Ավելին. ըստ պայմանագրի՝ հենց ինքը պետք է հոգար ե՛ւ բեմի, ե՛ւ ծառայողների, ե՛ւ սարքերի ձեռքբերման ու վերանորոգման, ե՛ւ նոր սյուժերի ստեղծման հետ կապված ծախսերը։ Ռեյնոն ոչ միայն գրում էր սցենարները, ինքն էլ նկարում ու ներկում էր, նաեւ մոնտաժում էր 1500 նկար։ Ժամանակակից շարժվող նկարները, իհարկե, անհամեմատ շատ են, բայց Ուոլթ Դիսնեյը, օրինակ, դրանց իրականացման համար բազմաթիվ սարքավորումներ ու գումար ուներ, նաեւ՝ երկու հազար եւ ավելի բանվոր ու ծառայող։ Ռեյնոն մեն-մենակ էր, գրպանն էլ՝ դատարկ։ Ցուցադրումներին զուգահեռ՝ նորանոր հոգսեր ի հայտ եկան։ Ժելատինե պատկերներով սկավառակները թույլ լուսավորությանը եւ կարճ սեանսներին դիմանում էին, բայց ուժեղ լուսավորության պայմաններում՝ շաբաթական 42 սեանսից հետո հալվում էին, ծռմռվում ու պատռվում։ Ռեյնոն գիշերներ էր լուսացնում, որ հասցնի նորից ներկել նկարները կամ նորից նկարել, ամրացնել ժապավեններին, որոնք վերջնականապես շարքից դուրս էին գալիս մի քանի ամիս անց։ Առաջին ցուցադրումները հաջողություն ունեցան։ Մամուլը գրում է. «Ռեյնոն էկրանին ցուցադրում է բնական մեծության մարմիններ, որոնք հմուտ համակցման շնորհիվ թվում են կենդանի, գնում են, գալիս են, ինչ-որ բան են անում, շտապում են, կեցվածքներ են ընդունում, խոստովանություններ են անում եւ այլն։ Հանդիսատեսին է մատուցվում իսկական մնջախաղ, եւ հետաքրքիրն այն է, որ սա ընդամենը օպտիկական խաբկանք է»։ Ցուցադրումներն ուղեկցվում էին ետնաբեմից հնչող երաժշտությամբ եւ երգերով, որի սինխրոն ընթացքը կախված էր օպերատորի հմտությունից։ Սա, ի դեպ, առաջին աղոտ նշմարումն էր ժամանակակից հնչյունային կինոյի սկզբունքների։ Ահա այսպիսի պայմաններում էր ստեղծագործում Ռեյնո հանճարը, որի «Խեղճ Պիեռոն» կամ «Լողախցի շուրջը» ֆիլմերը հանգիստ կարող են մրցել Դիսնեյի լավագույն ֆիլմերի հետ։ 1893-ին թանգարանի տնօրինությունը պահանջում է ծրագրի փոփոխություն՝ սպառնալով, որ հակառակ դեպքում պայմանագիրը կչեղարկի։ Որպեսզի այդ խնդիրը լուծի, Ռեյնոն ստիպված էր դադարեցնել ցուցադրությունը։ 1895-ի սկզբին սեանսները վերսկսվում են նոր ծրագրով։ Ռեյնոն միաժամանակ ե՛ւ մեխանիկ էր, ե՛ւ օպտիկ, եւ կոնստրուկտոր, ե՛ւ գծագրող, ու նկարիչ, օպերատոր, սցենարիստ, դեկորատոր, գյուտարար ու հնարքների բեմադրիչ։ Կարճ ասած՝ այս աշխարհի մարդ չէր, ժամանակակից Սիզիփոս էր, մի տարբերությամբ՝ ի՛նքն էր կամովին ընտրել այդ տառապալից ճանապարհը։ 1895-ին ազդարարվում է կինեմատոգրաֆի ծնունդը, եւ հասկանալի է՝ ձեռքով ստեղծված ժապավենները չէին կարող մրցել անհամեմատ էժան եւ մեծ արագությամբ արտադրվող ֆիլմերի հետ։ Հուսահատված գյուտարարը ջարդում է իր սարքը եւ ժապավենների հետ միասին նետում Սեն գետը։ Պահպանվել են միայն «Լողախցի շուրջը» գլուխգործոցը եւ «Խեղճ Պիեռոյի» 15 րոպեանոց ժապավենի չորս րոպեանոց հատվածը։ Խեղճ Պիեռո, խեղճ Ռեյնո... Էմիլ Ռեյնոն մահացել է թոքերի այտուցից՝ բոլորից լքված եւ ծայրահեղ աղքատության պայմաններում։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի տնօրինության նախաձեռնությամբ տարվա ընթացքում Հունաստանի տարբեր քաղաքներում անցկացվելու են 2012 թ. Լուտրակիում կայացած Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից երկրների կինեմատոգրաֆիայի երեկոներ` փառատոնի շրջանակում ներկայացված ֆիլմերի ցուցադրությամբ: Այդ մասին տեղեկացնում է Մշակույթի նախարարությունը: 2013 թ. փետրվարի 18-ին Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության աջակցությամբ կայացել է նշված նախաձեռնության առաջին երեկոն՝ նվիրված Հայաստանին: Երեկոյի շրջանակում Աթենքի «Միկրոկոսմոս» կինոթատրոնում կայացել է ունեցել Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնի մասնակից «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմի ռեժիսորներն են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը, սցենարը՝ Արմեն և Արեն Վաթյանների: Միջոցառմանը ներկա են եղել Հունաստանի օրենսդիր և գործադիր իշխանությունների, մշակութային ու հասարակական կազմակերպությունների, գիտության, մշակույթի, արվեստի, հունահայ համայնքի ներկայացուցիչներ, լրագրողներ, դիվանագետներ: Ֆիլմն արժանացել է հանդիսատեսի ջերմ ընդունելությանը: Պելոպոնեսի առաջին միջազգային կինոփառատոնը կայացել է 2012 թ. հոկտեմբերի 5-12-ը Կորինթիայի Լուտրակի քաղաքում՝ Հունաստանի մշակույթի նախարարության, Պիրեուսի և կղզիների ՅՈՒՆԵՍԿՕ-ի ակումբի, Պելոպոնեսի մարզպետարանի և Լուտրակիի քաղաքապետարանի հովանու ներքո: Պելոպոնեսի միջազգային կինոփառատոնի հիմնական նպատակն է Հունաստանի և հունական համայնք ունեցող երկրների միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդումը, կինեմատոգրաֆիստների ու կինոսիրողների համագործակցության զարգացումը: Պելոպոնեսի երկրորդ միջազգային կինոփառատոնը տեղի կունենա 2013 թ. աշնանը:   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նախօրեին Երևանում կայացել է  Չինաստանի հաշմանդամների գեղարվեստական անսամբլի համերգը: Ստեղծագործական խումբն ստեղծվել է 1987 թվականին և մեծ ճանաչում է վայելում ինչպես Չինաստանում, այնպես էլ երկրի սահմաններից դուրս: Պարային և երաժշտական համարների միջոցով անսամբլի մասնակիցները հանդիսատեսին ցույց են տալիս արտասովոր աշխարհը, որում հաշմանդամների հնարավորությունները, գործնականում, անսահմանափակ են: «Յուրաքանչյուր պար մեր սրտերի բաբախման ռիթմն է, յուրաքանչյուր երգ` մեղեդի, որ հոսում է մեր երակներով», - նշում են արտիստները: Հանդիսատեսի դատին էին ներկայացվել պեկինյան օպերան տեսողության և լսողության խնդիրներ ունեցող արտիստների կատարմամբ: Առավել հետաքրքրություն է առաջացրել «Հազարաձեռն Գուանին աստվածուհի» համարը, որը համարվում է անսամբլի այցեքարտը: Ինչպես նշել է Հայաստանում Չինաստանի դեսպան Տյան Չանչունը, իր երկրում հատուկ ուշադրություն է հատկացվում աջակցությանը սահմանափակ հնարավորություններով մարդկանց: Դա վերաբերում է ինչպես կրթության իրավունքի և նոր աշխատատեղերի ստեղծման ապահովմանը, այնպես  էլ հասարակությունում հաշմանդամների ինտեգրմանը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  Հոլիվուդյան պրոդյուսեր Մեգան Էլիսոնին պարապ մարդ չես անվանի: Նա այս տարի զբաղվել է «Վարպետը», «Կազինոյի կողոպուտը», «Թիրախ համար մեկ», «Աշխարհի ամենահարբած շրջանը» ֆիլմերով: Պետք չէ մոռանալ, որ Էլիսոնը մասնակցում է նոր Տերմինատորի ստեղծման աշխատանքներին: Այդ իրավունքը պրոդյուսերը ձեռք է բերել մեկ տարի առաջ, սակայն նախագծի մասին նորություններ մամուլում հազվադեպ են ի հայտ գալիս: Երբեմն կամ ինքը՝ Էլիսոնն է թվիթում հինգերորդ «Տերմինատոր»-ի մասին, կամ մի երկու բառ «արտահոսում է» Առնոլդ Շվարցենեգերի հարցազրույցների ընթացքում: Այժմ Մեգանը նոր նախագծի աշխատանքների մեջ ներգրավել է իր եղբայր Դեյվիդին, որ ֆինանսական եւ ստեղծագործական հարցերում կօգնի քրոջը: Դեյվիդ Մեգանը մասնակցել է «Առաքելությունն անիրականանալի է. Ֆանտոմի արձանագրությունը» եւ «Ջեկ Ռիչեր»-ի ստեղծման աշխատանքներին, իսկ այժմ աշխատում է  Թոմ Քրուզի հինգերորդ «Առաքելության» վրա: Ամերիկյան կինոմեկնաբանները չեն բացառում, որ, քանի որ Դեյվիդ Էլիսոնը լավ հարաբերությունների մեջ է Թոմ Քրուզի հետ, վերջինիս հնարավոր է տեսնել նաեւ հինգերորդ «Տորմինատոր»-ում: Մանավանդ, որ վերջերս Թոմը լրջորեն հետաքրքրվում է գիտական ֆանտաստիկայով: Համենայն դեպս, նոր ֆիլմի ոչ սցենարը, ոչ արտադրող ստուդիան դեռ հայտնի չեն:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus