Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Հանրապետության տարածքում` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 11-ի ցերեկը կնվազի 2-3 աստիճանով: Երևանում ` Մարտի 9-10-ին, 11-ի գիշերը, 13-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ, 11-ի ցերեկը, 12-ին սպասվում է անձրև:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ են Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Լոռու մարզի Տաշիր-Պրիվոլնոյե ավտոճանապարհը և Հարթագյուղ-Խնկոյան-Լուսաղբյուր միջհամայնքային ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհը բաց է միակողմանի: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Արագածոտնի մարզում, Կոտայքի մարզի Չարենցավան, Հրազդան, Եղվարդ քաղաքներում, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին բուք է:   ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում, ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:  
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 7-ի ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 30-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Մ-2 ավտոճանապարհի Քաջարան-Մեղրի հատվածի 18-րդ կմ-ին ձյուն է տեղում: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 05.30-ից մինչև 20.30-ը բաց է մարդատար, իսկ մինչև 00.00-ն` բեռնատար ավտոմեքենաների համար:  
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԻՆ Հիդրոմետ ծառայության պետ Գագիկ Սուրենյանը Ֆեյսբուքում գրում է. «Մարտի 16-ին կեսօրից հետո և առաջիկա գիշերը, մարտի 18-ի ցերեկը և 19-ի գիշերը հանրապետության տարածքը գտնվելու է հզոր ցիկլոնի ազդեցության գոտում: Նշված ժամանակահատվածում հանրապետության բոլոր շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Լեռնային մարզերում կտեղա առատ ձյուն, նախալեռնային գոտիներում թաց ձյուն, առանձին հատվածներում կդիտվի քամու ուժգնացում 15-20մ/վրկ, բուք, ճանապարհներին մերկասառույց: Հովտային գոտիներում սպասվող տեղումները կլինեն անձրևի տեսքով: Մարտի 17-ի ցերեկը, 18-ի գիշերը, 19-ի ցերեկը հանրապետության տարածքում սպասվում է առանց տեղումների եղանակ»:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 28-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան ավտոճանապարհներին, Սպիտակի ոլորաններում և Սյունիքի մարզի «Զանգեր» կոչվող հատվածում տեղ-տեղ առկա է մերկասառույց:Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-6-ը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով: Երևան քաղաքում` Հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի հոկտեմբերի 5-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           29.00C (1998 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան`               1.20C (1987 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան`           15.40C
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 22-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար անվաշղթաների կիրառման դեպքում:    
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` Մայիսի 29-ին առանձին շրջաններում, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: 30-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 30-31-ը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 29-ի երեկոյան ժամերին սպասվում է ամպրոպ, առանձին հատվածներում կա կարճատև անձրևի հավանականություն, 31-ին և հունիսի 2-ին՝ երեկոյան ժամերին, հունիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում՝ Մայիսի 20-ին շրջանների զգալի մասում, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20մ/վ արագությամբ, առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8մ/վ: Օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ը կնվազի 3-4 աստիճանով: Երևան քաղաքում՝ Մայիսի 20-ին կեսօրից հետո, 21-25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 29-ի գիշերը կբարձրանա 3-4, դեկտեմբերի 1-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 28-ի ցերեկը, 30-ի ցերեկը, դեկտեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 29-ին՝ օրվա երկրորդ կեսին, 30-ի գիշերը սպասվում են տեղումներ: Երևան քաղաքի նոյեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝           16.70C (1977 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -11.60C (1973 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           2.40C
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` օգոստոսի 21-22-ին առավելապես հյուսիսային շրջաններում, 23-25-ին շրջանների մեծ մասում երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին` հյուսիսարևելյան` 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 21-25-ին կնվազի 8-10 աստիճանով: Երևանում` օգոստոսի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, անձրևի հավանականությունը փոքր է, 23-25-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:  Երևանի օգոստոսի 21-ի բազմամյա կլիմայական տվյալներ. Օդի առավելագույն ջերմաստիճան`      38.00C (1969 թ.) Օդի նվազագույն ջերմաստիճան`          13.80C (1988 թ.) Օդի միջին օրական ջերմաստիճան`     25.70C  
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` Հունիսի 5-ին սպասվում է առավելապես առանց տեղումների եղանակ: 6-9-ը հիմնականում հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 19-24 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 6-9-ը երեկոյան ժամերին առանձին հատվածներում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում 12-17 մ/վ արագությամբ:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 24-ի ցերեկը, 27-28-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ի գիշերը կնվազի 5-7, ցերեկը՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում՝ Դեկտեմբերի 24-ի ցերեկը հնարավոր են թույլ տեղումներ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Դեկտեմբերի 25-26-ը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի դեկտեմբերի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան՝            12.40C (1986 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               -20.90C (1973 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան՝            -2.00C
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ, 22-24-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 20-25 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-27-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝Դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ: 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-24-ը սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Երևան քաղաքի դեկտեմբերի 23-ի բազմամյա կլիմայական տվյալներ.• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           12.80C (1962 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան՝              -20.50C (2002 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           -2.30C
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սեպտեմբերի 15-19-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 15-ին, 17-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին՝ երեկոյան ժամերին, հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի սեպտեմբերի 15-ի բազմամյա կլիմայական տվյալներ.• Օդի առավելագույն ջերմաստիճան՝           32.80C (1996 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան՝               7.00C (1993 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան՝           20.60C
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փետրվարի 9-ին սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով 10-15 ավտոմեքենաներ խցանվել էին Վարդենյաց լեռնանցքում (Մարտունու կողմից): Ինչպես հաղորդում են տրանսպորտի և կապի նախարարությունից, ժամը 13:30-ի դրությամբ Վարդենյաց լեռնանցքում խցանված 10-15 ավտոմեքենաները ճանապարհաշիանարարների ջանքերով դուրս են բերվել խցանումից: 
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 27-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Ելփինի ոլորաններում տեղում է ձյուն: Սյունիքի մարզի Գորիս քաղաքում մառախուղ է: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում`Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ի ցերեկը, 30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների զգալի մասում, 29-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, 27-ին լեռնային և նախալեռնային շրջաններում, 28-ին ամենուրեք՝ ձյուն, 27-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։ Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-29-ը կնվազի 8-10 աստիճանով: Երևան քաղաքում` Դեկտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին, 29-30-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 27-28-ը սպասվում են տեղումներ, 28-ին՝ ձյան տեսքով: Երևան քաղաքի դեկտեմբերի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ.• Օդի առավելագույն ջերմաստիճան`            12.60C (1996 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան`               -24.50C (2002 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան`            -1.90C
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ի ժամը 13.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Փակ է Վարդենյաց լեռնանցքը և Մադինա-Վերին Գետաշեն ավտոճանապարհը: Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Սյունիքի մարզի Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց: ՀՀ Վայոց ձորի մարզում՝ Արենի-Խաչիկ ավտոճանապարհի 8-9-րդ կիլոմետրի հատվածում իրականացվում են ճանապարհահատվածի մաքրման աշխատանքներ, ինչի հետևանքով նշված ավտոճանապարհը երթևեկելի է միակողմանի: ՃՇՇ աշխատակիցներն իրականացնում են ճանապարհների մաքրման և մշակման աշխատանքներ: ՀՀ ՏԿԱԻ նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` ձմեռային անվադողերով: Ի կատարումն ՀՀ ՏԿԱԻ նախարարի հրամանի՝ նախարարության բոլոր հերթապահ ստորաբաժանումները 2015 թ.-ի դեկտեմբերի 25-ից իրենց ծառայությունն իրականացնում են ուժեղացված ռեժիմով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բեռնատարների, իսկ թեթև մարդատարների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:  
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 30-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են. տեղ-տեղ առկա է մերկասառույց:  Վարդենյաց լեռնանցքում, Սոթք-Քարվաճառ, Արթիկ-Նորաշեն, Գեղանիստ-Սպանդարյան, Աշոցք-Ամասիա, Հառիճ-Նահապետավան ավտոճանապարհներին,  Լոռու մարզում, Սյունիքի մարզում տեղ-տեղ առկա է մերկասառույց: Բոլոր վարորդներին հորդորում ենք մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։  Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` մայիսի 22-26-ին շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-ին էապես չի փոխվի, 23-24-ին կնվազի 3-4 աստիճանով: Երևանում՝ մայիսի 22-26-ին երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 2-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը 06.30-ից մինչև 20.30-ը բաց է մարդատար, իսկ 06.30-ից մինչև 00.00-ն` բեռնատար ավտոմեքենաների համար:  
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 8-ի ժամը 10.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: 
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 6-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը , Սոթք - Քարվաճառ և Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհները: Վայոց ձորի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում ձյուն է տեղում: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար` անվաշղթաների կիրառման դեպքում:   
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության տարածքում` Նոյեմբերի 24-ի գիշերը շրջանների զգալի մասում, ցերեկը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում, 25-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան, հովտային գոտում՝ ձնախառն անձրևի տեսքով: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիսային՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը 26-ի գիշերը կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում` Նոյեմբերի 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, բարձրադիր հատվածներում՝ թաց ձյան, ցածրադիր հատվածներում՝ ձնախառն անձրևի տեսքով, 24-ի ցերեկը, 25-ին սպասվում է փոփոխական ամպամածություն, տեղումների հավանականությունը փոքր է: 26-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երևան քաղաքի նոյեմբերի 24-ի բազմամյա կլիմայական տվյալներ. • Օդի առավելագույն ջերմաստիճան`           18.00C (2008 թ.)• Օդի նվազագույն ջերմաստիճան`              -12.00C (1973 թ.)• Օդի միջին օրական ջերմաստիճան`           4.20C
weather
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եվրատեսիլ-2013» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնող « Dorians» խումբը հայտարարություն է տարածել, որտեղ ՀՀ սփյուռքի նախարարին հիշեցնում է, որ մրցույթին Հայաստանից մասնակցում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը: Ներկայացնում ենք հայտարարությունը ստորև. «Արձագանքելով ՀՀ սփյուռքի նախարարի կոչին եւ մամուլի հրապարակումներին՝ ցանկանում ենք հիշեցնել, որ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանը ներկայացնում է ոչ թե Գոռ Սուջյանը, այլ Dorians խումբը:  Dorians-ը հայտնում է, որ թեեւ խումբը ՀՀ սփյուռքի նախարարությանը աջակցության համար չէր դիմել, ակնհայտ է, որ արտերկրում ապրող մեր հայրենակիցների ձայները չափազանց կարեւոր են Հայաստանը Եվրատեսիլում ներկայացնող արտիստների համար: Dorians-ը կանի ամեն հնարավորը՝ «Եվրատեսիլ-2013» երգի մրցույթում Հայաստանի պատիվը բարձր պահելու համար»: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրապետության հրապարակի շինարարության համար մրցույթ հայտարարելուց առաջ նախ պետք է հստակեցվեին մրցույթի պայմանները: Հենց սա էլ վրդովեցրել է Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանին: «Քանի որ մրցույթի պայմանները վերջնական քննարկման արդյունք չեն, իրենց մեջ մեծ բացեր ունեն: Ճարտարապետական հանձնաժողովում են քննարկվել այդ հարցերը, և պայմանավորվածություն կար, որ վերջնական տեսքի վրա մենք բոլորս պետք է աշխատեինք, բայց դա չարվեց»,- Մկրտիչ Մինասյանի խոսքերն է մեջբերում «Ա1+»-ը: Ճարտարապետին անհանգստացնում են մրցույթի ծրագրում նշված մի քանի կետեր, որոնցից մեկում ասվում է, որ առանձնակի ուշադրության կարժանանան այն առաջարկությունները, որոնք առավել հիմնավոր լուծումներ կառաջարկեն հրապարակի և հարող տարածքների վերակառուցման և ծավալատարածական հորինվածքների զարգացման և ներդաշնակման համար: Aravot.am-ի փոխանցմամբ էլ, պարոն Մինասյանի խոսքով՝ անհեթեթ են հնչում այն պատճառաբանությունները, ըստ որոնց՝ հրապարակի շրջակայքում վեր խոյացած շինությունները աղճատում են հրապարակի տեսքը: «Դրա մասին շուտ պետք է մտածեին: Եվ հետո Հանրապետության հրապարակի կարևորությունն այնքան մեծ է, որ հրապարակի վերակառուցումը համապետական նշանակություն պետք է ունենա»,- նշեց ճարտարապետը՝ նկատելով, որ Երևան քաղաքն ունի ծայրամասեր, որտեղ տարիներով որևէ վերակառուցում կամ բարեփոխում չի կատարվում: «Թամանյանական դպրոցի բոլոր շենքերը մենք արդեն խեղաթյուրել ենք: Մենք ծայրամասեր ունենք, որտեղով ես ամաչում եմ քայլել»,-ասել է Մկրտիչ Մինասյանը: Ճարտարապետն ասում է` սրանք շատ վտանգավոր դարձվածքներ են: «Ծավալատարածական հորինվածքները` Հանրապետության հրապարակի շուրջ մեզ հայտնի, շատ կայացած, գեղեցիկ, և հեղինակավոր ճարտարապետների կողմից արված գործեր են: Իսկ այդ հորինվածքներին ձեռք տալն իր մեջ մեծ վտանգ է պարունակում»,- ասաց ճարտարապետը: Մեկ այլ խնդիր է, որ մրցույթի ծրագրում ընդհանրապես նշված չէ, որ Հանրապետության հրապարակը հանրապետական կարգի հուշարձան է: «Հուշարձան լինելու դեպքում մոտեցումները լրիվ ուրիշ են: Եթե հուշարձան է, ուրեմն այն անձեռնմխելի է, և այն պետք է ունենա Մշակույթի նախարարության եզրակացությունը»,- ասաց պարոն Մինասյանը: Հրապարակի վերակառուցման համար հայտարարված մրցույթը շատ շտապ է արված, այն թերի է և վտանգավոր: Ճարտարապետն ասում է` հրապարակն այսօր ապրում է իր ռիթմով, և բոլորովին էլ անհրաժեշտություն չկար նման արագ որոշումներ կայացնելու: Երբ որոշվում է, որ, օրինակ` պետք է հրապարակում ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցել, նախ պետք է այդտեղ հնագետներ աշխատեին, իսկ ծրագրում նման կետ չկա: «Հրապարակը հնագիտական բազմաթիվ շերտեր ունի, և շատ հնարավոր է, որ այնտեղ 19-րդ դարի կամ ավելի հին բեկորներ գտնվեն»,- ասաց Մկրտիչ Մինասյանը: Մեկ այլ խնդիր է, որ, ըստ ճարտարապետի, ավտոկայանատեղին դեպի հրապարակ կբերի մեծ քանակությամբ ավտոմեքենաներ, որոնք այնտեղ կցանկանան կանգնել: Ըստ նրա՝ այսօր չի կարելի ձեռք տալ նաև պատկերասրահի շենքին, թեև այն իրոք թամանյանական սկզբունքներից դուրս է: «Մենք բոլոր ճարտարապետական կառույցները խեղել ենք արդեն: Իսկ հրապարակն այսօր պատրաստի կառույց է: Փակ շուկան պարզ օրինակ է: Այդ ժամանակ էլ ասվում էր, որ ոչ մի փոփոխություն չի արվելու, բայց մենք կորցրինք Փակ Շուկան, որ մեր ճարտարապետության գլուխգործոցներից էր»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուս հայտնի ծաղրերգու, հանրաճանաչ հումորիստ, հեռուստահաղորդավար, դերասան և երգիչ Մաքսիմ Գալկինը համերգային երեկոյով հանդես կգա Երևանում: Ինչպես տեղեկացրել է միջոցառման կազմակերպիչ «Ֆորպոստարտ» ընկերության գլխավոր տնօրեն Զառա Մխեյանը, համերգը տեղի կունենա նոյեմբերի 11-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 13-ին Երևանում ազդարարվեց «Ոսկե ծիրան» 11-րդ միջազգային կինոփառատոնի մեկնարկը. փառատոնային առաջին օրվա օրակարգն սկսվեց մամլո ասուլիսներով, որոնք ներկայացրին Հայկական համայնապատկեր մրցույթում ընդգրկված «Կաթնեղբայր» (ռեժ.` Վահրամ Մխիթարյան), «Հարություն» (ռեժ.` Ալեն Մանուկյան), «Հոգաբարձուներ» (ռեժ.` Վիկտորյա Ալեքսանյան),«Անպետքը» (ռեժ.` Արշակ Զաքարյան), «Մենք ուղղակի ուզում էինք երջանիկ լինել», (ռեժ.`Սեգ Կիրակոսյան) և «Ճանապարհի փիլիսոփաներ», (ռեժ.` Հարություն Շատյան) կարճամետրաժ և վավերագրական ֆիլմերը: Փառատոնային առաջին օրվա երկրորդ կեսը նշանավորվեց ավանդական Ծիրանօրհնեքի արարողությամբ, որն այս տարի տեղի ունեցավ Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում: Ապա «Մոսկվա» կինոթատրոնի ճեմասրահում կայացավ ուկրաինացի լուսանկարիչ Յուրի Գարմաշի ցուցահանդեսը` ներկայացնող Սերգեյ Փարաջանովին` ի պատիվ մեծ արվեստագետի հիշատակին: Բացման ֆիլմի` Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» լեգենդար ստեղծագործության ցուցադրությանը նախորդեց փառատոնի հատուկ հուշամեդալների հանձնման արարողությունը ֆիլմի ստեղծագործական խմբից երկու կարևորագույն անձանց` ֆիլմի կոմպոզիտոր մաեստրո Տիգրան Մանսուրյանին և ֆիլմի նկարիչ Ստեփան Անդրանիկյանին: Ողջույնի խոսքով հանդես եկավ կինոգետ Դավիթ Մուրադյանը: Հուշամդեալները հանձնելու համար բեմում էին փառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը և լուսանկարիչ, Փարաջանովի տուն-թանգարանի տնօրեն Զավեն Սարգսյանը:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Enjoy movies» և «AP» cinema»  կինոընկերությունների համատեղ արտադրությամբ «Շնորհավոր Ամանոր, մայրեր» լիրիկական կոմեդիայի հայաստանյան պրեմիերան կկայանա դեկտեմբերի 18-ին: Ֆիլմը բաղկացած է հինգ նովելից, որոնցից յուրաքանչյուրը նկարահանել է առանձին ռեժիսոր` Արտեմ Ակսենենկոն, Սարիկ Անդրեասյանը, Անտոն Բորմատովը, Դմիտրի Գրաչևը, Կլիմ Պոպլավսկին: Կինոնկարի պրոդյուսերներն են`Գեորգի Մալկովը, Սարիկ Անդրեասյանը, Ղևոնդ Անդրեասյանը, Վալերի Սահարյանը, Վլադիմիր Պոլյակովը:                                        Ինչպես «Արմենպրեսին» տեղեկացրել են «AP» cinema  կինոընկերությունից, «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի բյուջեն կազմում է 6 միլիոն ԱՄՆ դոլար` ներառյալ գովազդային-մարքեթինգային ծախսերը, իսկ արտադրության վրա ծախսվել է 2 միլիոն դոլար: Հայաստանյան պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 18-ին «Մոսկվա» կինոթատրոնում, իսկ Մոսկվայում ֆիլմի պրեմիերան տեղի կունենա դեկտեմբերի 19-ին: Ֆիլմը մեծ էկրաններ կբարձրանա դեկտեմբերի 27-ից: Ֆիլմի հայաստանյան պրեմիերային ներկա կգտնվի աշխարհահռչակ դերասաններ Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Կոնստանտին Կրյուկովը, ինչպես նաև ֆիլմի ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը, պրոդյուսերներ` Վալերի Սահարյանը և Ղևոնդ Անդրեասյանը:  «Շնորհավոր Ամանոր, մայրեր»  կինոալմանախը հանդիսատեսի մեծ համակրանքը վայելած «Մայրեր» ֆիլմի շարունակությունն է: Ֆիլմը նկարահանվել է Ռուսաստանում և Ֆրանսիայում:  «Շնորհավոր Ամանոր, մայրեր» կինոալմանախում կլինեն նոր պատմություններ և նոր հերոսների նոր արկածներ` միավորված մեկ զգացմունքով` սեր մայրերի հանդեպ: Ալմանախում ներկայացված է հինգ նովել` հումորային և հուզական, լիրիկական և կոմիկական: Յուրաքանչյուր նովել պատմում է մոր և երեխայի` երկու ամենահարազատ մարդկանց սիրո մասին:   Ռեժիսոր Արտեմ Ակսենենկոյի նկարահանած «Մայրերի պատերազմ» նովելում ներկայացվում է հետևյալ պատմությունը. Լենան և Մաշան լավագույն ընկերուհիներ էին մինչ այն պահը, քանի դեռ նրանցից մեկը չէր հաղթել "Мисс Снежинка" մրցույթում: Անցնում են երկար տարիներ և ահա նախկին ընկերուհիների աղջիկները պետք  է մասնակցեն նմանատիպ մրցույթի… Նովելում նկարահանվել են` Եկատերինա Վիլկովան, Սվետլանա Իվանովան, Մակսիմ Վիտորգանը, Կոնստանտին Կրյուկովը և այլք:   Ռեժիսոր Դմիտրի Գրաչևի նկարահանած «Թավջութակահարը» նովելում ներկայացվում է մի պատմություն, երբ մայրը որոշում է ուրախացնել որդուն` Մոսկվա մեկնելու տոմս է գնում, որպեսզի ներկա գտնվի որդու երկար սպասված համերգին, որտեղ նա կատարելու էր թավջութակի համար գրված ստեղծագործությունը : Մայրը չէր էլ պատկերացնում, թե իրեն ինչ է սպասում… Նովելում նկարահանվել են` Տատյանա Վասիլևան, Վիկտոր Վասիլևան, Գարիկ Խառլամովը, Ագնիյա Դիտկովսկիտեն և այլք:   Ռեժիսոր Կլիմ Պոպլավսկու նկարահանած «Սողոմոնի որոշում» նովելում Վիկտորիան հաջողակ բիզնես լեդի է, որը ֆիրմայում բարձր պաշտոն է զբաղեցնում: Աշխատանքը և կարիերան խլում են նրա ամբողջ ազատ ժամանակը: Վիկտորիայի 7-ամյա աղջիկը` Սոնյան, հազվադեպ էր տեսնում մորը և ամբողջ ազատ ժամանակն անցկացնում էր դայակի` Գալինայի հետ: Ամանորի նախաշեմին Սոնյան նամակ է գրում. «Սիրելի Ձմեռ պապ, այնպես արա, որպեսզի դայակ Գալյան դառնա իմ մայրը և մենք միմյանցից երբեք չբաժանվեինք»: Դայակը նամակը հանձնում է Վիկտորիային, որն էլ կարդալով… Նովելում նկարահանվել են` Եկատերինա Կլիմովան, Օլգա Սուտուլովան, Քսենիա Պոպովիչը, Ալեքսեյ Գրիշինը և այլք:   Ռեժիսոր Անտոն Բոռմատովի նկարահանած «Երջանիկ թվեր» նովելում Քսենիան և Ժենյան սիրող զույգ են: Նրանք մի քանի տարի է, ինչ ամուսիններ են, սակայն բացարձակ երջանիկ կլինեին, եթե կարողանային նաև երեխա ունենալ: Ամուսնության  յոթերորդ տարեդարձի առթիվ Քսենիան ամուսնուն նվիրում է սիմ քարտ` Եվգենիի սիրած 7 թվերով: Երբ նա քարտը դնում է հեռախոսի մեջ, հնչում է զանգ, որն էլ դառնում է այդ զույգի համար ճակատագրական… Նովելում նկարահանվել են` Ելիզավետա Բոյարսկայան, Մակսիմ Մատվեևը և այլք:   Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանի  նկարահանած «Փարիզ» նովելում Վերա Եվգենևան երկար տարիներ է, ինչ գավառական դպրոցում աշխատում է ֆրանսերենի ուսուցչուհի: Եվգենևայի ամենանվիրական երազանքն էր լինել Փարիզում, որն աշխարհին նվիրել էր ռոմանտիկա և Ալեն Դելոն: Մի գեղեցիկ առավոտ նա անակնկալի է գալիս` սառնարանում գտնելով որդու կողմից թաքցրած ինքնաթիռի երկու տոմս: Ոգևորված զանգահարում է որդուն և լսում. «Մայրիկ, ոչինչ մի հարցրու, միայն հավաքիր իրերը, մենք թռչում ենք Փարիզ»: Նովելում նկարահանվել են` Ալեն Դելոնը, Իրինա Ռոզանովան, Պավել Վոլյան:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ամերիկացի լեգենդար կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ սցենարիստ Մարտին Սկորսեզեն (լրիվ անունը՝ Մարտին ՄԱրկանտոնիո Լուչանո Սկորսեզե) այսօր դառնում է 70 տարեկան: Նա ծնվել է 1942-ին Նյու Յորքում՝ իտալական ծագմամբ կաթոլիկների ընտանիքում: Պատանի Մարտինն ապրում էր «Փոքրիկ Իտալիա» անունը ստացած Նյու Յորքի Քուինս թաղամասում, որտեղ բնակվում էին հիմնականում Սիցիլիայից եկածները: Սկորսեզեի բավական հարուստ ստեղծագործական կենսագրության մեջ առանձնանում են այնպիսի ֆիլմեր, ինչիսիք են «Կազինոն», «Ավիատորը», «Տաքսիստը», «Վախի հրվանդանը», «Նյու Յորք-Նյու Յորքը» եւ այլն: Ռեժիսորն իր ստեղծագործությունների համար արժանացել է կինոաշխարհում հեղինակություն վայելող մի շարք պարգեւների: Դրանց թվում են Կաննի կինոփառատոնի երկու «Ոսկե արմեվենիները» (1976, 1986), Վենետիկի կինոփառատոնի «Արծաթե առյուծը» (1990) եւ «Ոսկե առյոծը» (1995), չորս «Ոսկե Գլոբուսները» (2003, 2007, 2010) եւ մեկ «Օսկար» (2007):   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էս աշխարհն իրոք որ շատ անարդար է։ Սեքսուալ հեղափոխության դափնիներն ում վզից  ասես կախում են, իսկ դեռեւս հեռավոր 1907-ին այդ հեղափոխության ջահակրին կամ առնվազն ջահակիրներից մեկին մոռացության մատնում։ Այս մարդը, ա՛յ հենց ինքը՝ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս Միխայիլ Արցիբաշեւը (1878-1927), որը ծնվել է Խարկովի նահանգի ինչ-որ գավառում, մանր-մունր բուրժուա ոստիկանապետի ընտանիքում, դարասկզբին «Սանին» վերնագրով մի վեպ էր գրել, որը գրեթե երկրաշարժ էր առաջացրել գրական աշխարհում, ընդհուպ հեղինակին մեղադրել են պոռնոգրաֆիա տարածելու համար, ու բազմաթիվ դատավարություններ են ընթացել նրա դեմ։ Իհարկե, այդ դատավարություններին զուգընթաց խելակորույս թարգմանել են այս վեպը՝ որտեղ ասես. Գերմանիայում, Իտալիայում, Բելգիայում, Ֆրանսիայում, Դանիայում, Բուլղարիայում, Հունգարիայում, Ճապոնիայում...  Երիտասարդությունը ձեռքից ձեռք է խլել նրա գիրքը, «սանինականների» ընկերություններ են հիմնվել, նրա մահվան տարելիցին սգո երթեր ու հավաքույթներ են կազմակերպվել։ Մինչ այդ աղմկահարույց վեպն Արցիբաշեւը սովորել է գիմնազիայում, հետո Խարկովի նկարչական դպրոցում։ 1894-ից աշխատակցել է գավառական թերթերին, գրել ակնարկներ, ռեպորտաժներ, պատմվածքներ։ 1898-ին մեկնել է Սանկտ Պետերբուրգ, երգիծական պատմվածքներ է գրել, ծաղրանկարներ է արել։ Հազիվ 21-ը բոլորած՝ 1899-ին ծնվել է նրա որդին՝ Բորիսը, որն, ի դեպ, հետագայում ԱՄՆ-ում հայտնի նկարիչ-պատկերազարդող է դարձել։ Ու մի տարօրինակ բան, ինչը չնկատել հնարավոր չէ։ Թե ով է եղել այս մեր Բորիսի մայրը, թա՜նձր, ծա՜նր մառախուղով է պատված։ Նրա գոյության մասին ոչ մի բառ չկա ո՛չ Արցիբաշեւ-հոր կենսագրության մեջ, ոչ էլ՝ որդի Արցիբաշեւի։ Գուցե արագի՞լն է նվեր բերել կամ Միխայիլը կաղամբի թփի տակի՞ց է գտել, ո՞վ գիտե... Բայց Միխայիլ Արցիբաշեւի աշխարհընկալումները կարծես հուշում են, որ դժվար թե 21 տարեկանում եւ դրանից հետո էլ՝ նա կարիք է ունեցել հայրական պարտականությունների բեռան տակ մտնել։ Ու դժվար էլ՝ մտած լինի։ Ինչ որ է. Բորիս Արցիբաշեւը նրա որդին է, ոչ ոք առայժմ դա չի հերքել։ Իսկ ինչու՞ է ավելի հավանական թվում, որ «Սանին» վեպի հեղինակը Բորիսին նվեր բերող արագիլին գրողի ծոցը կուղարկեր հենց այդ Բորիսի հետ միասին կամ՝ պատահաբար կաղամբի թփի տակ նրան տեսնելուց հետո չնկատելու կտար ու կանցներ-կգնար։ Որովհետեւ գրող Միխայիլ Արցիբաշեւը մարդ-արարածի միակ առաքելությունը համարում է վայելքները։ Ծնվե՞լ ես, ապրու՞մ ես, ցանկություննե՞ր ունես, բավարարիր ցանկությունններդ, աշխարհի հերն էլ անիծած, մի անգամ ես ծնվում, մեր հարազատ լեզվով ասած՝ կեր, խմիր, քեֆ արա, Նազար ջան, աշխարհը խալի է ոտիդ տակ։ Նրա ստեղծած Սանինը հաճախ է կրկնում. «Ցանկությունը վեր է ամեն ինչից. երբ մարդու մեջ ցանկությունները մեռնում են, մեռնում է եւ նրա կյանքը, իսկ երբ նա սպանում է իր ցանկությունները՝ սպանում է իրեն»։ Կարծես սխալ բան չի ասում։ Առանց որեւէ ցանկության ի՞նչ կյանք։ Վիճելին այն է, որ Արցիբաշեւը ցանկություն ասելով գլխավորապես նկատի ունի մարմնական վայելքները, հաճույքները, զվարճանքները։ Ինչու՞ է կասկածելի թվում, որ այս մարդն իր Սանին հերոսի համախոհն է։ Ընդամենը մեկ դրվագ նրա կյանքից։ 1917 թվականի հոկտեմբերյան հեղափոխությունից հետո՝ մինչեւ 1923 թվականը, թվարկված ցանկությունների դրոշակակիր այս գրողը վեց տարի շարունակ լռում է եւ միայն Լեհաստան փախչելուց եւ այնտեղ քաղաքացիություն ստանալուց հետո (նրա մայրը լեհ էր) է կրկին գրիչը ձեռքն առնում ու հետագա ողջ կյանքը նվիրում բոլշեւիզմի դեմ իր գրչով անխնա պայքարը։ Ուրեմն Միխայիլ Արցիբաշեւին հետաքրքրում էին ոչ միայն մարմնական հաճույքները, ուրեմն այս մարդը հանուն վայելքների իր գրիչը կեղծիքով չի աղտոտել։ Իսկ գուցե մարդկային աղտեղությունները տեսնելով՝ իր ամբարտավան գրականությամբ յուրօրինակ մարտահրավե՞ր է նետել աշխարհին, իր վրեժն այդ կե՞րպ է լուծել իր իսկ ապրած հիասթափությունների համար։ Գուցեեւ սխալ հետեւություն է սա։ Ամեն դեպքում, ինչպես ռուս գրականագետներից մեկն է նկատել՝ Արցիբաշեւին ռուս մեծ գրող կամ հանճար ասելը չափազանցություն կլինի, բայց մի բան հաստատ է՝ նրան մոռացության մատնելն արդար չէ։ Ընտրենք ու կարդանք նրա հարուստ ժառանգությունից ինչ ուզում ենք։ Թեկուզ նրա պիեսները, որոնք ժամանակին բեմադրվել են, հինգն էլ էկրան են բարձրացել ժամանակին, բայց ոչ մեկը չի պահպանվել։ Հնարավոր է՝ հետաքրքիր ու տարօրինակ աշխարհ բացենք մեզ համար, հնարավոր է՝ զզվանքով երես թեքենք նրանից։ Երկու դեպքում էլ նախ պետք է կարդանք։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրահայտ ջազ երգչուհի Տաթեւիկ Հովհաննիսյանը «Azd production»-ի նախաձեռնությամբ այս ամառ համերգներով կժամանի Հայաստան եւ Արցախ: Փոխանցում է NEWS.am STYLE-ը: Երգչուհու առաջին համերգը նախատեսված է հունիսի 28-ին՝ Երեւանում՝ «Yans Music Hall»-ում, ապա նա կմեկնի Գյումրի, որտեղ հունիսի 30-ին ելույթ կունենա «Ջազը եւ Գյումրին» նախագծի շրջանակներում: Հուլիսի 2-ին Տաթեւիկը կմեկնի Ստեփանակերտ, այնուհետ հուլիսի 4-ին եւս մեկ համերգ կունենա Երեւանում՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրահայտ ամերիկացի երգչուհի Ջանեթ Ջեկսոնը և քաթարցի միլիարդատեր Վիսամ ալ Մանան, որոնք հանդիպում են դեռ 2010թ.՝ գաղտնի նշանվել են, հայտնում է Daily Mail պարբերականը: Պարբերականի տվյալներով՝ 46-ամյա երգչուհին «վախենում է կորցնել» 37-ամյա գործարարի նվիրած «շքեղ մատանին»: Հարսանիքը տեղի կունենա Քաթարում՝ եկող տարվա գարնանը: Ջանեթ Ջեկսոնը «փոփ-երաժշտության արքա» Մայքլ Ջեքսոնի կրտսեր քույրն է: Երգչուհին իր բեմական կյանքը սկսել է 7 տարեկանից՝ նկարահանվելով Ջեքսոնների մասին հեռուստասերիալում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ի՞նչը խանգարեց այս մարդուն՝ ապրել երջանիկ ու անհոգ։ Կարծես, դրա համար բոլոր պայմանները կային։ Հայրը հռչակավոր գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր Թոմաս Մանն էր, մայրը՝ փայլուն կրթություն ստացած Կատեն, դուստրն էր մաթեմատիկոս, պրոֆեսոր եւ վերջապես՝ մեծ կարողության տեր Ալֆրեդ Պրինգսհայմի։ Հորեղբայրը հայտնի գրող Հայնրիխ Մանն էր։ Վեց քույր ու եղբայր էին, որոնք գաղափար չունեին, թե ինչ ծանր բաներ են կարիքն ու սովը, ծնողները նրանց ոչ մի երկրային հաճույքից չէին զրկում։ Հիանալի եւ հարուստ գրադարան ունեին, եւ բոլորն էլ գիր-գրականության մարդիկ էին։ Իսկ ինքը՝ Կլաուս Մանը (1906-1949), գեղեցիկ երիտասարդ էր, դեռ պատանի էր, որ բոլորը նկատեցին՝ խելացի է ու տաղանդավոր։ Ճիշտ է, մեծամիտ էր ու անկանխատեսելի, ինչի պատճառով մի մասնավոր գիշերօթիկ դպրոցից մեկ այլ գիշերօթիկ էին «գործուղում», մինչեւ որ որոշեց կիսատ թողնել ուսումը, բայցեւ՝ դեռ 18 տարեկան էր, որ գրեց հենց այդ գիշերօթիկների վարքուբարքի մասին պատմող «Անյա եւ Էսթեր» պիեսը, որը ցնցեց թատերական աշխարհը։ Իսկ ցնցվելու պատճառ կար. 20-րդ դարի սկիզբն էր, իսկ պիեսի հերոսները լեսբուհիներ էին։ Նույնասեռական գործող անձանց կերպավորողներն էլ էին նույնասեռական՝ իր քույր Էրիկան, բանաստեղծ Ֆրանկ Վեդեկինդի դուստր Պամելան, Գուստավ Գրյունդգենսը, եւ ինքը՝ Կլաուսը։ Պիեսը բեմ բարձրացավ Համբուրգում, մեծ աղմուկ հարուցեց, իսկ ահա այս քառյակը վերցրեց ու մի տարօրինակ քայլ արեց։ Կլաուսը նշանվեց Պամելայի հետ, Գուստավն ամուսնացավ Էրիկայի հետ։ Առաջին զույգի «սիրո պատմությունը» չհասավ «համատեղ երջանիկ կյանքի» սանդղակին, իսկ Գուստավն ու Էրիկան մի տարի հետո բաժանվեցին (եթե համարենք՝ իրո՛ք միացած էին), ինչը փաստաթղթային ձեւակերպում ստացավ 1929-ին։ Ի դեպ, 1935-ին Էրիկային՝ նացիստական Գերմանիայից դուրս պրծնելու համար, օգնության է հասնում անգլոամերիկացի բանաստեղծ, նույնպես նույնասեռական Ուիսթեն Օդենը եւ ամուսնանում նրա հետ, որ Էրիկան կարողանա հաստատվել Մեծ Բրիտանիայում, այս կեղծ ամուսնությունը ընդհատվում է Էրիկայի մահվամբ՝ 1969 թվականին։ Երկրորդ համաշխարհայինի ավարտից հետո, ի դեպ, Էրիկան այն սակավաթիվ կանանցից էր, որը լուսաբանում էր Նյուրնբերգյան դատավարությունը։ Եվ այսպես, 1927-ին Կլաուսը քրոջ՝ իր ողջ կյանքի միակ հավատարիմ ընկեր Էրիկայի հետ, Մյունխենից ճամփա է ընկնում Բեռլին, եւ սկսվում է նրանց հյուրանոցային կյանքը։ ԱՄՆ, Ճապոնիա, Կորեա, ԽՍՀՄ. այս ճամփորդությունների մասին է Կլաուսի եւ Էրիկայի հեղինակությամբ «Շուրջը» գիրքը։ Իրենց հոր համաշխարհային հռչակի շնորհիվ՝ նրանց  ամեն տեղ գրկաբաց էին ընդունում, հիմնականում ապրում էին ծնողների հաշվին ու միշտ տուն էին վերադառնում պարտքերի մեջ խրված։ Նոբելյան մրցանակի դրամական պարգեւը Թոմաս Մանին հազիվ բավականացրեց, որ իր սիրասուն զավակների պարտքերը փակի։ Նացիստների իշխանության գալուց հետո նրանք լքում են Գերմանիան, նախ՝ հաստատվում են Փարիզում, հետո՝ Ամստերդամում։ 1934-ին Կլաուս Մանը մասնակցել է ԽՍՀՄ գրողների միության համագումարին, ինչը, ըստ կենսագիրների, տարօրինակ է, քանի որ երբեք պրոլետարների եւ կոմունիզմի նկատմամբ նա, այսպես ասած, քնքշանք չի տածել։ Ի դեպ, 1931-1949 թվականներին նա օրագիր է պահել, որը հետագայում լույս է ընծայվել վեցհատորյակով։ Ահա այստեղ այսպիսի տողեր կան ԽՍՀՄ-ի մասին. «Մոսկվա, «Մետրոպոլ» հյուրանոց... Իշխանական հյուրընկալություն։ Քաղաքի դիտում, մետրոյի կառուցում, կոլխոզ։ Այց խանութ՝ սարսափելի տպավորություն։ Այս երկրում անսովոր հետաքրքրություն կա գրականության նկատմամբ, սակայն, թղթի հավերժական պակասություն էլ կա»։ Կլաուսը նաեւ զինվորական թղթակից է եղել Իսպանիայում։ 1936-ին արտագաղթել է ԱՄՆ, 1943-ին՝ քաղաքացիություն ստացել։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է ամերիկյան բանակում, կռվել է Հարավային Աֆրիկայում եւ Իտալիայում։ Գրում էր տենդագին։ 26 տարեկանում արդեն հասցրել էր գրել երկու պիես, երեք վեպ, վիպակների եւ պատմվածքների երեք ժողովածու։ Նրա ամենահայտնի գործը «Մեֆիստո. մի կարիերայի պատմություն»-ն է։ Հերոսը հաջողակ դերասան է, ռեժիսոր, մայրաքաղաքային թատրոնների տնօրեն։ Նա վաճառում է իր տաղանդը հանուն կարիերայի, բարեկեցության եւ փողի։ Հարմարվողականության ճանապարհը բռնելով՝ դառնում է ֆաշիստական ռեժիմի մասնակից։ 1981-ին հունգար ռեժիսոր Իշտվան Սաբոն այս վեպի հիման վրա նկարահանում է ֆիլմ, Հենդրիկ Հյովգենի դերը կերտում է դերասան Կլաուս Մարիա Բրանդաուերը, եւ ֆիլմը «Օսկար» ու բազմաթիվ այլ մրցանակների է արժանանում։ Բայց սա՝ տարիներ հետո, երբ այլեւս վաղուց Կլաուս Մանը ողջ չէր։ Իսկ մինչ այդ՝ չնայած Կլաուսի հերոսի անունը Գուստավ չէր, բայց հենց առաջին տողերից հասկանալի էր, որ խոսքն իր նախկին փեսա Գուստավ Գրյունդգենսի մասին է, որը կարդաց գիրքը, դատի տվեց հեղինակին՝ իր բարի համբավը արատավորելու համար («հարազատ» ձեւակերպում է, չէ՞, ՀՀ լրագրողների համար) եւ դատը շահեց։ Ըստ դատարանի վճռի՝ նա ապրել էր նացիստական Գերմանիայում, վայելել էր նացիստների սերն ու մատուցած բարիքները, բայց նրանց հետ չէր համագործակցել։ Համագործակցել էր, թե՝ ոչ, դժվար է ասել, բայց այս դեպքում արժե հիշել Գյոթեի հերոս Վիլհելմ Մայստերի հետեւյալ խոսքը. «Ես ներում եմ դերասանին մարդկային բոլոր թուլությունների համար, բայց չեմ ներում մարդուն՝ դերասանի ո՛չ մի թուլություն»։ Իսկ Գուստավն այդ տարիների ընթացքում հռչակավոր դերասան ու ռեժիսոր էր դարձել, եւ նրա մարդկային թուլությունները քչերին էին հետաքրքրում։ Եվ Կլաուսի սիրո ու վրեժխնդրության այս խոստովանությունն արգելվում է Գերմանիայում, հրատարակիչները հրաժարվում են տպագրել գիրքը, եւ ըստ կենսագիրների՝ հենց սա էլ պատճառ է դառնում, որ Կլաուսը հսկայական քանակությամբ քնաբեր կուլ տա եւ հավերժ քնի։ (Ի դեպ, կենսագիրները նաեւ պնդում են, որ Գուստավը նույնասեռական չի եղել երբեւէ եւ տեղյակ չէր Կլաուսի՝ իր հանդեպ ունեցած զգացմունքի մասին)։ Սակայն, իրո՞ք «Մեֆիստո»-ն էր Կլաուս Մանի ինքնասպանության պատճառը։ Գուցե սա ընդամենն առի՞թ էր, իսկ պատճառները կուտակվել էին տարիների ընթացքու՞մ։ Վաղաժամ հասունացած պատանի, հոր հանդեպ քնքշալի սեր ու ակնածանք ունեցող որդի եւ ի պատասխան՝ որդուն եւ որդու ստեղծագործությունները օտարի քմծիծաղով ընդունող, «ընտանիքի օրինավոր հայր», որը սրբորեն կատարում էր իր ամուսնական պարտականությունները, հմտորեն թաքցնում իր ակնհայտ թուլությունը գեղեցիկ պատանիների նկատմամբ՝ ի տարբերություն որդու, որն այդպես էլ ամուսնությամբ չվարագուրեց իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը, երբեւէ սեփական տանիք չունեցավ, եւ երբ մարեց՝ կրկին օտար հյուրանոցում էր։ Չնայած իր պատկառելի չափի գրական ժառանգությանը՝ ողջ կյանքն ապրեց ծնողների օգնությամբ։ Եվ ընդհանրապես, այս ընտանիքում ինքնասպանությունը, կարելի է ասել՝ «գեղեցիկ ավանդույթ» էր։ Թոմաս Մանի երկու քույրերը նույնպես ինքնասպանությամբ վերջ էին տվել իրենց կյանքին։ Կլաուսի կյանքում մեծ տեղ գրավող քաղաքականությունը նույնպես իր սեւ գործն արեց. նացիստական Գերմանիայի դեմ հաղթանակից հետո սկսվեց սառը պատերազմը, եւ Կլաուսի՝ գեղեցիկ ու խաղաղ աշխարհ տեսնելու հույսը փուլ եկավ վերջնականապես։ Եվ վերջապես, Կլաուս Մանը թմրամոլ էր եւ, կարելի է ասել, վատնել էր իր կենսական ուժերը։ Թմրանյութերը քայքայել էին նրա առողջությունը եւ դիմադրելու կամքը։ 1948-ին արդեն իսկ ինքնասպանության փորձ էր արել, բայց ողջ էր մնացել։ Ի դեպ, այս գրեթե մարգարեական խոսքի հեղինակը Կլաուս Մանն է, գրել է հիտլերյան Գերմանիայի՝ ԽՍՀՄ-ի վրա հարձակումից հետո. «Դուք, իհարկե, վրդովված եք, ցնցված եք, մտահոգված եք։ (Որքա՞ն կկարողանա դիմակայել Ռուսաստանը։ Կծածանվի՞ Կրեմլի վրա սվաստիկայով դրոշը, ինչպես փողփողում է պրահյան Գրադչինի կամ Փարիզի վրա)։ Եվ ամեն դեպքում՝ թեթեւության զգացում կա։ Օդը մաքրվել է։ Ստալինի այդ պակտը Հիտլերի հետ՝ համաշխարհային պատմության մեծագույն այլանդակություններից էր, որն այժմ անցյալ դարձավ... Ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի։ Բայց եթե նույնիսկ ընդունենք, որ Կարմիր բանակն իրոք այդքան թույլ է, ինչպես, երեւի, բոլորն են մտածում՝ ներխուժումը թանկ է նստելու Հիտլերի վրա... Սա վերջի սկիզբն է»։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Միակողմանի սերը թունելի է նման: Երկար, ձգվող, լուսային թեթևակի առկայծումներով ցուցասահ, որի պատերին կախված նկարներդ ոչ ոք չի հասկանում: Ոչ ոք, բացի՝ նրանից: Նրա համար թունելի պատերին փողոցներ ես գծագրում, օրիորդական ազգանուն հորինում, կույր ամուսին նկարում, ագարակներ ձևավորում, հեռախոսով զանգում, զանգում, մատները կրծոտում, փնտրում ու սպասում: Սպասում, էլի սպասում… Չէ՞ որ միայն նա, նա է նկարներդ հասկանում: Ու նկարված թունելով երկար առաջ շարժվելուց հետո, երբ ետ ես շրջվում, տեսնում ես, որ թունելդ միայն մի ելք ունի: Միակողմանի ելք, որ մնացել է ետևում… «Մինչ ես թափառում էի միջանցքում, ներքևում նա ապրում էր սովորական կյանքով, այն առօրյայով, որ ապրում են ներքևում ապրող մարդիկ՝ տարօրինակ, անհեթեթ կյանքով՝ պարերով տոնակատարություններով, ուրախությամբ և անհոգությամբ: Միայն հազվադեպ, երբ անցնում էի պատուհանի կողքով, տեսնում էի, որ նա լուռ և տխուր սպասում է ինձ (բայց ինչո՞ւ ինձ և ինչո՞ւ տխուր), բայց լինում էր նաև, որ նա ժամանակին չէր գալիս կամ էլ ընդհանրապես մոռանում էր իմ խղճուկ գոյության մասին, և ես, գլուխս հենած ապակե պատին, տեսնում էի, թե նա ինչպես էր անհոգ պարում կամ հեռվից ծիծաղում, կամ, որ ամենավատն է, չէի տեսնում նրան և երևակայում էի, թե իբր նա այդ պահին ամենաանառիկ և աներևակայելի տեղերում է, և այդ ժամանակ զգում էի, որ մենությունը, որին ես դատապարտված էի, ավելի սարսափելի էր, քան մտածում էի…»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Էռնեստո Սաբատոյի «Թունելը» վեպը՝ Ռուզաննա Պետրոսյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 14-ից 17-ը Հայաստանի նկարիչների տան սրահում բացվեց «ՀայՖեստ» երիտասարդական՝ 5-րդ հերթական միջազգային փառատոնը: Ներկայացված էին 100-ից ավելի ստեղծագործություններ, որոնք պատկանում էին գեղանկարչության, քանդակագործության բոլոր ժանրերին: Այս ցուցահանդեսն իր համեստությամբ կյանքի շարունակականության հաստատման ինքնատիպ դրսևորում  էր: Այն հնչեց ոչ շատ հնչեղ ձայնարկությամբ, բայց և այնպես՝  բացառիկ երևույթ էր երևանյան մշակութային կյանքում: Կազմակերպիչները բարեգործներ էին: Նրանք քաղաքական, մեր շուրջը ձևավորված նյութապաշտական իրականությանը հակադրեցին մարդկային քիչ թե շատ պահպանված նորմալ փոխհարաբերությունները: Ցավոք՝ այսօր այդ հարաբերությունները նույնպես վտանգված են: Բոլոր հեղինակների ոգևորությունը կարծես թե թերի էր: Իրականության գաղջ մթնոլորտն իրեն զգալ էր տվել: Արմեն Հակոբյան, 34 տարեկան, ճարտարապետ, ներկայացրած աշխատանքները՝ «Սիրո ջրաշուշաններ», «Մոռացված մեղեդի», դեկորատիվ կիրառական ժանրում՝ թղթից և ստվարաթղթից կոլաժներ:    «Սիրո ջրաշուշաններ»,  90x70 սմ,  2016թ.         «Մոռացված մեղեդի»,   85x65 սմ, 2016 թ. Երկու աշխատանքների համար ընտրված են խաղաղարար կապույտի նրբերանգներ: Լույսի փարոսներ հիշեցնող ջրաշուշանների հովանու ներքո զույգեր կազմած կարապները մեղմ շշնջում են: Ինչ են շշնջում-մրմնջում… գուցե միմյանց հավերժ հավատարմության խոսքեր են ասում: «Մոռացված մեղեդի» կոլաժում կարապների երաժշտականացված խոսքերը հասանելի են դառնում Պագանինիի հնչեցրած գունեղ երանգներով: Երկու կոլաժները անշոշափելի թելերով ամբողջացնում են նվիրվածության պահը՝ պատկերի և մեղեդու ամբողջականությունը: Զարմանք է հարուցում ճարտարապետ-նկարչի ոչ միայն գեղանկարչական մտքի, այլև ձեռքի հմտությունը: Գծերի ձևը, կուռ, տեղը-տեղին տեղադրությունը շեշտում են ասելիքի ինքնատիպությունը: Կոլաժները նաև ճարտարապետական մտքի, տեխնիկայի վարպետության նմուշներ են: Հարություն Հովսեփյան, 25 տարեկան, ԳՊԱ-ի 2-րդ կուրս, ներկայացված աշխատանքը՝ «Դարբինը»:             «Դարբինը»,  15x11 սմ,  օֆորտ, 2016թ.  - Ո՞վ է քո դարբինը,- հարցին դեռևս ուսանող նկարիչը պատասխանեց խրոխտ: - Դարբինն արարիչ է, շփվում է տարերքների հետ, դիմակայում… Նրա գործը տանջալից է՝ հանուն արդարության, բարօրության, բարեկեցության, խաղաղության, որոնց այսօր բոլորս  կարոտ ենք: Դարբինը դրական էներգիայի կրիչ է, պոռթկում է տարերայնորեն, պահից պահ, սակայն հրաշք կգործի, երբ ամբողջովին ակտիվանա: Հեղինակը մտահոգ է. իր երկիրը տնօրինում են ոչ գրագետ, ոչ մասնագետ, անկուշտ «դարբիններ»: «Երկու տասնամյակ է, ինչ այդ «դարբինները» կռում են հանրության շահին և կամքին հակառակ բաներ: Սակայն կան իրական դարբիններ, որոնք ակտիվացման շեմին են: Նրանք են կռելու քամված, անճանաչելիորեն մաշված երկիրն ու վշտից համրացած հանրությանը»: - Մի խոսքով՝ «Հայերը կարիք ունեն խորը Ժողովրդավարության», - ժպիտով ամփոփեց քաղաքացի-նկարիչը: Լիլյա Պետրոսյան, 16 տարեկան, ներկայացված աշխատանքը՝ «Պետերբուրգում» մատիտանկարը:   Լիլյան դեռևս սովորում է դպրոցում, սակայն նկարչության հանդեպ նրա հակումները լուրջ են: Աշխատասիրությամբ նա հաղթահարել է մատիտանկար գրաֆիկայի այբուբենը և հիմա նույն աշխատասիրությամբ յուրացնում է ժանրին բնորոշ նրբությունները: «Պետերբուրգում» մատիտանկարը հուսադրող է: Մեզ մնում է ապագա նկարչուհուն ցանկանալ անսպառ եռանդ, հեռու մնալ աստղային հիվանդություններից և իր նպատակասլացությամբ հասնել բարձունքների: Արամայիս Ասլանյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր գրողների միությունում Համբարձում Գալստյանի հեղինակած «Չուղարկված նամակներ» գրքի հայերեն ու անգլերեն տարբերակների շնորհանդեսն էր: Համբարձում Գալստյանն ազգագրագետ է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Երևանի առաջին քաղաքապետը: 1994-ին սպանվել է: Հիմա՝ ղարաբաղյան շարժման 25-ամյակի առթիվ, Համբարձում Գալստյանի համակուրսեցին՝ ազգագրագետ, Հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող Հարություն Մարությանը Գալստյանի չուղարկված նամակները, բանտային հուշերն ու հրապարակախոսական հոդվածները հավաքել է մի ժողովածուի մեջ: «Ցանկացած գիրք ունի իր ճակատագիրը»,- ասում է Մարությանն ու նշում, որ մինչ օրս գիրքը մի քանի հրատարակություններ է ունեցել, առաջին անգամ հատվածաբար լույս է տեսել «Գարուն» ամսագրում, հետո՝ 1992 թվականին, հեղինակի կենդանության օրոք, 2002 թվականին էլ մի մեծ ժողովածուի մաս է կազմել: Այսօր կրկին վերահրատարակվում է: «Առիթն այն էր, որ Լոնդոնում «Կոմիտաս» հրատարակությունը լույս ընծայեց այս գրքի անգլերեն թարգմանությունը, որն իրականացվել էր դեռևս 1992 թվականին, սակայն ինչ-ինչ պատճառներով 20 տարի մնացել էր գզրոցներում: Գիրքը ներառում է թե՛ բուն աշխատանքների թարգմանությունը, թե՛ ծանոթագրությունները, որ կազմել էր Համբարձում Գալստյանը անգելերն թարգմանության համար: Նա տեղյակ էր, որ անգլերեն է թարգմանվելու, և քանի որ սովետական իրականությունը արևմտյան ընթերցողի համար մի քիչ անծանոթ է, հատուկ ընթերցողի համար մոտ 200-ի չափ ծանոթագրություններ էր կազմել»,- ասում է Հարություն Մարությանը: Պարոն Մարությանը հատկանշական է համարում այն, որ ղարաբաղյան շարժան ժամանակ՝ դեռևս 1988-ի փետրվարին, Համբարձում Գալստյանն առաջինն էր, որ բարձրացրեց սոցիալական խնդիրները: Նա կարծում է, որ ուսանողները շատ հաճախ այնքան էլ լավ պատկերացում չունեն, թե ինչ է կատարվել երկու տասնամյակ առաջ, և գիրքը կոչված է լրացնելու այդ բացը: «Շատ հաճախ «ղարաբաղյան շարժում» և «ղարաբաղյան պատերազմ» հասկացությունները նույնացվում են, բայց եկեք մի բան ֆիքսենք, որ Հայաստանի անկախությունը կերտվեց ղարաբաղյան շարժմամբ, հետո արդեն ամրապնդվեց արցախյան պատերազմում տարած հաղթանակով: Ղարաբաղյան շարժումն էր, որ ազգային-ազատագրական պայքարի հենքով վերաճեց դեմոկրատական շարժման: Ի վերջո, վերաճեց հեղափոխության: Եվ ես՝ որպես հետազոտող, 1988-1990թթ. ընկած ժամակաշրջանը գերադասում եմ անվանել հայկական հեղափոխություն»,- ասում է պարոն Մարությանը: Գրքի շնորհանդեսին Համբարձում Գալստյանի ընկերներից մասնակցում էր նաև ազգագրագետ Լևոն Աբրահամյանը: Նա հիշում է Գալստյանի ի հայտ գալը: 1988 թվականի փետրվարի 22-ն էր: «Այսօրվա խորհրդարանի, այն ժամանակվա Կենտկոմի շենքի հենց դիմաց հավաքվել էր բազմահազար ժողովուրդ, և վտանգավոր վիճակ էր: Շատերի համար անսպասելի՝ առաջին անգամ երկրաբանության ինստիտուտի պատուհանում հայտնվեց մի երիտասարդ և բարձախոսով, շատ պարզ, հասարակ ձևով հասկացրեց, որ այս տեղը վտանգավոր է, և օրենքով այս շենքի մոտ չի թույլատրվում հավաքվել ու առաջարկեց հավաքվել Օպերայի հրապարակում: Ժողովուրդն էր այդքան կարգապա՞հ, թե՞ երիտասարդն էր խարիզմատիկ: Գուցե երկուսն էլ միասին»,- հիշում է Աբրահամյանը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռեժիսոր Քվենտին Տարանտինոն սցենարի «արտահոսքի» պատճառով անորոշ ժամկետով հետաձգել է իր հաջորդ նախագծի՝ «Ատելի Ությակը» (The Hateful Eight) ֆիլմի նկարահանումները: РИА Новости –ի փոխանցմամբ, սցենարը հայտնվել է ինտերնետում այն բանից հետո, երբ այն ցույց է տվել ընդամենը վեց հոգու: Նեղսրտած ռեժիսորը անմիջապես որոշում է կայացրել հրաժարվել նախագծից՝ հայտարարելով, որ իր հաջորդ աշխատանքի համար ընտրելու է լիովին այլ ոճի մեջ մի բան: Հատկապես, որ սցենարներ շատ ունի: «Ես շատ վշտացած եմ: Ես ավարտել էի սցենարը՝ առաջին սեւագիրը, եւ մտադիր չէի մինչեւ մյուս ձմեռ սկսել դրա նկարահանումները: Ես այն վեց հոգու եմ ցույց տվել, եւ ակնհայտ է, որ սցենարը «արտահոսել է» ցանց»,- հայտարարել է Տարանտինոն: Արտահոսքի մասին Տարանտինոն իմացել է այն բանից հետո, երբ իր գործակալին սկսել են զանգահարել տարբեր դերասանների ներկայացուցիչներ, որպեսզի իրենց հաճախորդների համար՝ կոնկրետ դերերի համար քասթինգի համաձայնություն ստանան: «Ես սցենարը տվել էի «Ազատագրված Ջանգոն» ֆիլմի պրոդյուսերներից մեկին՝ Ռեջի Հադլինին, նա թույլ տվեց ինչ-որ մի գործակալի գալ իր տուն եւ կարդալ սցենարը: Դա դավաճանություն էր, բայց այն վնաս չհասցրեց, քանի որ արդյունքում գործակալը չտարավ սցենարը: Բայց մի զազրելի հավեյլալ հանգամանք էլ կա. ես ինքս սցենարը տվել եմ երեք դերասանների. Մայքլ Մեդսոնին, Բրյուս Դերնին ու Թիմ Ռոտին: Ես հստակ գիտեմ, որ դա Թիմ Ռոտը չէ: Մնացած երկուսից մեկը իր գործակալին թույլ է տվել կարդալ սցենարը, իսկ գործակալն էլ Հոլիվուդում սցենարը ցույց է տվել յուրաքանչյուրին: Ես չգիտեմ, թե ինչպես են աշխատում այդ հիմար գործակալները, բայց հիմա ես չեմ նկարահանի այդ ֆիլմը որպես հաջորդ նախագիծ»,- հայտարարել է Տարանտինոն: «Ես այդ սցենարը ցույց եմ տվել վեց հոգու, եւ եթե այս աստիճանի չեմ կարող վստահություն ունենալ, ապա կորչում է նաեւ այդ նախագծով զբաղվելու ցանկությունը: Ես ուղղակի կհրապարակեմ այդ սցենարը: Ես իմ հաշիվները մաքրել եմ այդ սցենարի հետ: Կզբաղվեմ մյուս նախագծով: Ես հենց հիմա ավելի քան տաս սցենար ունեմ»,- հավելել է Տարանտինոն:   Վերջինս նաեւ նշել է, որ այժմ ուղղակի հրապարակելու է այդ սցենարը, եւ որ այժմ հանդիպումներ է ունենում հրատարակիչների հետ՝ սցենարի տպագիր տարբերակի լույս ընծայման հետ կապված հարցեր քննարկելու համար:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դեկտեմբերի 13-ը Մուշեղ Գալշոյանի ծննդյան օրն էր: Վաղամեռիկ արձակագրի շիրիմը գտնվում է նրա ծննդավայրում՝  Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր գյուղում, որտեղ ամեն տարի այդ օրը այցելում են հարազատները, մտերիմները ու նրա ստեղծագործության երկրպագուները: Այս տարի օրը հոբելյանական էր: Լրացավ տաղանդավոր գրողի ծննդյան 80-ամյակը: Այն հանդիսավոր կերպով նշվեց Կաթնաղբյուրում, որին մասնակցում էին ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողի ընտանիքի անդամները, գրողներ, բազմաթիվ մտավորականներ, հյուրեր: Այցելություն կատարվեց դեպի գերեզմանատուն, որտեղ նրանք իրենց երախտիքի ու հարգանքի տուրքը մատուցեցին գրողի հիշատակին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` հանդիսությունն այնուհետև տեղափոխվեց մշակույթի տուն: Ողջունելով ներկաներին, Կաթնաղբյուր համայնքի ղեկավար Աշոտ Հովհաննիսյանը նշեց, որ իրենց կազմակերպած միջոցառումը հավաստումն է այն գաղափարի, որ գալշոյանական ոգին, նրա թողած ժառանգությունը ապրում են սերունդների մեջ, որոնք հարատևելու են մշտապես: Հայ գրականության մեջ Գալշոյանի ստեղծագործության անփոխարինելի  դերի ու նշանակության մասին խոսեց Էդվարդ Միլիտոնյանը: «Մուշեղ Գալշոյանի հնչեցրած զանգերը զնգում են բոլոր ժամանակներում և բոլոր սերունդների մեջ: Նրա գրականությունը առաջին գրքից՝ «Կռունկից» մինչև վերջինը՝ «Մարութա սարի ամպերը», հաստատումն է այն բանի, որ գրողը հավատարիմ է իր սկզբունքներին: Գալշոյանի գրականությունը նույն շունչն ու ոգին է կրում, ինչը որ՝ Խաչիկ Դաշտենցի հերոսներն ու Էրգրից եկած մեր հայրերի ու պապերի կերպարներն ունեին»,-ասաց նա: Հուզիչ, սրտառուչ էր գրողի դստեր՝ Սիրանույշ Գալշոյանի խոսքը: Նա շնորհակալ եղավ կաթնաղբյուրցիներին՝ հայրիկին ամբողջովին ընդունելու և սիրելու համար և ասաց, որ նրա ոգին միշտ իրենց հետ է՝ իր սիրելի ծննդավայրում: Գալշոյանի կերպարի և ստեղծագործական գործունևության ներկայացումն ավելի ամբողջական դարձավ տեղի դպրոցի աշակերտների ուժերով կազմակերպած գրական-գեղարվեստական մասի ցուցադրությամբ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գիրքը մտքի շարունակությունն է: Կրիչներ՝ արագ փոխվող, նախնական համարումով՝ հավերժական կրիչներ, որոնք կոչված են մտքի «դուրս տվածը» պահել, սեպագրել, մատենագրել, տպագրել, կրել ու թվայնացնել: Իսկ ամենաշատը՝ կորցնել կամ, թերևս... Ընդ-հատել... Գիրքը մտքի շարունակությունն է՝ ընդատված տեղից, երբ ինֆորմացիան մի կրիչից մյուսն է փոխադրվում: Շարունակությունն է, բայց ոչ՝ամփոփումը: Անզուգական, «սուրբ» գրի համարում ունեցող գրքերը, ըստ երևույթին, հենց հավերժական կրիչներն են, որոնք դոգմա-ամփոփումով փակում են մտքի կորուստ-գտածոներով շարունակական ընթացքը... «Տանտիրուհին ինձ պատմեց, թե մի օր, աշխատանքի գնալով, երբ ուր որ էր շենքի ցանկապատից պիտի ներս անցներ, այդ մեքենաներից մեկն իրեն ընդառաջ է եկել: Խոսքը «վարժ աչքի» մասին է, որ միշտ սրտովս է եղել, այսինքն՝ տեսնելու սովոր, ակնկալող աչքի: Ուրեմն նա մի կողմ է քաշվում՝ բեռնատարի ճամփան բացելով և մեկ էլ մի հաստ փաթեթի միջից ցցված դեղնավուն թղթի կտոր է նկատում: Միանգամից կանգնեցնում է մեքենան կապը քանդել տալիս, խնդրում փաթեթը բացել և հայտնաբերում է Մոլիերի «Փայլուն թատրոնի» մեզ հայտնի հազվագյուտ ազդագրերից մեկը, որ տպվել է այն շրջանում, երբ նա իր թատերախմբի հետ դեռևս շրջում էր գավառներում»: «Անտարես» հրատարակչության կողմից «ԳԱՄ» (գրականություն, արվեստ, մշակույթ) մատենաշարով լույս ընծայված Ժան-Կլոդ Կարիերի և Ումբերտո Էկոյի «Հույս չունենաք, թե կազատվեք գրքերից» զրույցների ժողովածուն ՝ ֆրանսերենից Սարգիս Դավթյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վիեննայում երեկ՝ մարտի 16-ին, կայացել է «Եվրատեսիլ 2015»-ի մասնակից պետությունների պատվիրակությունների ղեկավարների պաշտոնական հանդիպումը, որին ներկա են եղել մասնակից բոլոր 40 երկների, այդ թվում՝ Հայաստանի ներկայացուցիչները: «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչները հաստատել են Հայաստանի մասնակցությունը մրցույթին: Հայաստանը ներկայացնող երգը կներկայանա նոր վերնագրի ներքո Face The Shadow («Առերեսվի՛ր ստվերին»): Մինչև այդ Հայաստանի երգը կոչվում էր Don't Deny («Մի ժխտիր»): Այս փոփոխության նպատակը քաղաքական շահարկումից խուսափելն է: Genealogy խմբի երգի տեսահոլովակի պրեմիերան կայացել էր մարտի 12-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Զվյագինցեւի «Սեր չկա» (Нелюбовь) ֆիլմը կներկայացվի ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակաբաշխությանը «Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում: Նման որոշում է ընդունել ռուսաստանյան համապատասխան կոմիտեն, հայտնում է BBC-ն: Ֆիլմի պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկու կարծիքով, ֆիլմը լավ շանսեր ունի՝ ամերիկյան մրցանակաբաշխության «շորթ-լիստի» մեջ հայտնվելու համար: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է այս տարվա մայիսին Կաննի կինոփառատոնում: Այնտեղ կինոնկարն ստացել է լավագույն սցենարի համար մրցանակը եւ ժյուրիի մրցանակը: Ֆիլմի սյուժեն պատմում է, որ ընտանիքում, որտեղ բաժանման եզրին կանգնած ծնողները չեն սիրում ոչ միայն միմյանց, այլեւ 12-ամյա որդուն, տղան որոշում է փախչել տանից: Ֆիլմը նվիրված է հենց նրա որոնման ընթացքին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սպասել... Օրերը հաշվել... Հարյուր կամ հինգ օրից կլինի, կսկսվի կամ կվերջանա: Որ սկսվի հինգ կամ հարյուր օրից կվերջանա, որովհետև կսկսվի... Սպասել... Մանեժի նման պտտվող-չավարտվող, մանվածապատ բառերի նման՝ձանձրալի: Շատ երկար... Բայց որ ավարտի՝ կավարտվի՞... Ե՞րբ, էլի՞ հինգ օրից, թե՞ հարյուր... Էդ երկար, ժամանակի բոլոր միավորները կերած սպասումը հանկարծակի դառնում է կրկես, որտեղ սխալ շարժում արած ակրոբատի անկումը տեսնելով՝ չգիտես ծիծաղե՞ս, թե... Սպասել... Օրերը հաշվել, մանավանդ, երբ ապրում, ավելին՝ սիրում ես պատերազմի անվերջ սկզբի կամ չդադարող ավարտի մանեժային ժամանակաշրջանում... «Սուադը թևերը բացեց և ուժեղ հարվածեց նրան: Երիտասարդը հավասարակշռությունը կորցնելով՝ ընկավ: Երբ ոտքի կանգնեց, ամբողջ դեմքը արյան մեջ էր: Դեղի սրվակները ափի մեջ փշրվել էին: Դրա հետ մեկտեղ դեմքին տարօրինակ, նուրբ ժպիտ կար; Կողքի պատուհաններից մեկից մի ռադիո կրկնում էր այդ գիշեր Հիտլերի տված հանկարծական հրամանը: Մոռացել էր ամբողջ արկածը: -Պատերազմը սկսվեց...,-ասաց նա»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված Ահմեդ Համդի Տանպինարի «Խաղաղություն» վեպը՝ թուրքերենից Արփի Աթաբեկյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն ու Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան Միշել Հափփին ստորագրել են 3 ոլորտների ֆինանսավորման և վարկային համաձայնագրեր: «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրով» Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը նախատեսում է Հայաստանին տրամադրել 50մլն ԱՄՆ դոլար արժողությամբ վարկ, որը, ըստ ֆինանսների նախարարության, կուղղվի արտահանման խթանման, ներդրումների ներգրավման կարողությունների և ձեռնարկություններին տրամադրվող որակի կառավարման ծառայությունների հզորացմանը: Մինչդեռ աա դեռ ամենը չէ. նույն բանկի հետ ստորագրվել է նաեւ «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը, իսկ ՀԲ խումբ հանդիսացող Միջազգային զարգացման ընկերակցության հետ` «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության երկրորդ ծրագիր» ֆինանսավորման համաձայնագիրը: Այս ծրագրի  շրջանակում մեր երկրին կտրամադրվի 32.67մլն դոլար արժողությամբ վարկ, այդ թվում` Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից` 23մլն դոլար վարկ, Միջազգային զարգացման ընկերակցությունից` 9.67մլն դոլարին համարժեք 6.26մլն հատուկ փոխառության իրավունքի (SDR) չափով վարկ: Բայց սա նույնպես ամենը չէ. «Լրացուցիչ ֆինանսավորում Հայաստանի էլեկտրաէներգիայի մատակարարման հուսալիության ծրագրի համար» վարկային համաձայնագրով ՀՀ-ին կտրամադրի 40մլն դոլարի չափով վարկ «Էլեկտրամատակարարման հուսալիության ծրագրի» շրջանակում: Ծրագրի նպատակն է հզորացնել էլեկտրահաղորդման ցանցի կարողություններն ու հուսալիությունը: Պետք է նշել, որ միայն վերջերս՝ հուլիսի 31-ին Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) խորհուրդը հաստատեց Հայաստանին վարկի տրամադրումը՝ Էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագրի իրականացման համար, որը իրենից ներկայացնում է էլեկտրաէներգիայի հաղորդման ցանցի վերականգնման ծրագիր, ինչը, ըստ հաղորդագրության, Հայաստանին կօգնի իրականացնել դեռևս խորհրդային տարիներից ժառանգած էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգումը՝ ներառյալ կառավարման և տվյալների փոխանակման համակարգի ընդլայնումը և բարձրավոլտ երկու ենթակայանների արդիականացումը: Նշվում է, որ ծրագիրը կկրճատի էլեկտրահաղորդման կորուստները, կբարելավի ենթակայանների հզորությունը, ինչպես նաև էլեկտրաէներգիայի մատակարարման որակը և հուսալիությունը քաղաքային և գյուղական համայնքների սպառողների համար: Նախատեսվող վարկի չափը կազմում է 37 միլիոն դոլար և կտրամադրվի ԱԶԲ-ի Ասիայի զարգացման արտոնյալ հիմնադրամից: Ի՞նչ է ստացվում Բոլորովին վերջերս Էլեկտրահաղորդման համակարգի հիմնանորոգման եւ կարողությունների հզորացման համար ՀՀ-ին հատկացվել էր 37 միլիոն դոլար վարկ, բայց քանի որ Հայաստանը «շատ է սիրում վարկ» վերցնել անմիջապես վեց օր անց չկորցրեց մեկ այլ բանկից 40 միլիոն դոլարի վարկ վերցնելու առիթը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օգոստոսի 2-ին, ժամը 16:15-ին,  կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ազատ Գասպարյանը: Այս մասին «Արմենպրեսին» հայտնել են «Նաիրի» բժշկական կենտրոնից: Անվանի դերասանը ողնաշարի վնասվածքի բուժումը շարունակելու նպատակով մի քանի օր է, գտնվում էր «Նաիրի» բժշկական կենտրոնում: Նրա դուստրը` Նաիրի Գասպարյանը, օգոստոսի 1-ին «Արմենպրեսի» հետ զրույցում նշել էր, որ նա մի քանի օրից դուրս կգրվի հիվանդանոցից: Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո Ազատ Գասպարյանը պատրաստվում էր նշել օգոստոսի 13-ին կայանալիք ծննդյան 70-ամյակը: Գասպարյանը ծնվել է 1943թ. օգոստոսի 13-ին, Երևանում: 1970թ. ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի Վարդան Աճեմյանի կուրսը: Աշխատել է գրեթե բոլոր թատրոններում, նաև` կինոյում և հեռուստաթատրոնում: 1969-71թթ. խաղացել է Երևանի պատանի հանդիսատեսի, 1971-80թթ` Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական, 1980-84թթ` Հայկական հեռուստաթատրոն, 1992-95թթ.` «Մետրո» թատրոնում: 1984 թ.-ից աշխատում է Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում: Մարմնավորել է բազում դերեր: 2004թ. Բեյրութում բեմադրվել է «Հանրապետության նախագահ» կոմեդիան` նվիրված դերասան Մհեր Մկրտչյանի հիշատակին: 1999թ. լույս է տեսել իր կողմից կազմած «Իմ լեզվի տակ փուշ չկա» ժողովածուն: 2000-04թթ. եղել է Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավարը: 1965թ.-ից Հայաստանի Թատերական գործիչների միության անդամ է, 1980թ-ից` ՀԹԳՄ վարչության անդամ: 2005թ. արժանացել է Երևանի Պատվավոր քաղաքացու կոչմանը: 2006թ. ընտրվել է Եվրոպայի բնական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս: 2008թ. արժանացել է «Ֆրիտյոֆ Նանսեն», 2009թ.` «Մովսես Խորենացի» շքանշանների: 2003թ. արժանացել է ՀՀ վաստակավոր, 2010թ.` ժողովրդական արտիստի կոչմանը: Ասմունքով հանդես է եկել Հայաստանում և արտասահմանում: Ձայնագրել է Չարենցի, Սիամանթոյի, Տերյանի, Սեւակի , այլոց երկերը: 2011թ. թողարկած ձայնասկավառակում հնչեցրել է Չարենցի «Խմբապետ Շավարշը» և «Պատմության քառուղիներով» պոեմները: Ասմունքով, թատերական ներկայացումներով հանդես է եկել տարբեր երկրներում` Ռուսաստան, Լիբանան, Ֆրանսիա, Անգլիա, Իրան, ԱՄՆ, Կանադա և այլն: iLur.am-ի խմբագրակազմը իր ցավակցությունն է հայտնում Գասպարյանի ընտանիքի անդամներին եւ հարազատներին: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը 2014 թվականի ընթացքում ավարտել և մայիսի 5- ին կինոթատրոն «Մոսկվայում» հանդիսատեսի դատին է ներկայացրել իր ստեղծած «Թևանիկ» լիամետրաժ գեղարվեստական կինոնկարը: Ֆիլմը երեք մասից է, երեք պատանիների՝ Արամի, Աստղիկի և Թևանիկի ճակատագրերի դրամատիկ պատմությունն է, որոնց միջոցով ռեժիսո Ջիվան Ավետիսյանը պատմում է պատերազմական իրավիճակում հայտնված հայկական փոքրիկ գյուղի մեկ օրվա կյանքի, նրա մարդկանց, նրանց սիրո և անձնազոհության մասին: Թեև առօրյա խաղաղ կյանքը փոխվել է, բայց մարդիկ դեռևս դժվարանում են ըմբռնել պատերազմական իրավիճակի ողբերգականությունը: Նրանք չեն էլ հասցնում դա անել, քանզի դեպքերը զարգանում են թավագլոր արագությամբ և նրանք կանգնում են ճակատագրական հարցերի առաջ: Ֆիլմն արտադրել է «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը Հայաստանի ազգային կինոկենտրոնի և լիտվական «Արթբոքս» կինոընկերության հետ համատեղ: Ֆիլմը ստեղծվել է Առնոլդ Աղաբաբովի «Թևանիկ» կինոսցենարի հիման վրա, սցենարը շարունակել է Կարինե Խոդիկյանը, երաժշտությունը գրել է Յոնաս Յուրկունասը: Ֆիլմի պրոդյուսերներն են Մասիս Բաղդասարյանը, Գևորգ Գևորգյանը և Կեստուտիս Դրազդաուսկասը: Ֆիլմի տևողությունը 81 րոպե է: Նկարահանումները տեղի են ունեցել Արցախի Պատարա և Խաչեն գյուղերում: Նկարահանումների իրականացմանն աջակցել է ԼՂՀ կառավարությունը: «Մոսկվա» կինոթատրոնում 2014 թվականի մայիսի 5-ին կայացած պրիմերայից հետո ֆիլմը ցուցադրվել է Կաննի 67-րդ կինոփառատոնի շուկայում և արժանացել է փառատոնի մասնագիտական շրջանակների ուշադրությանը: Այս տարվա ընթացքում ֆիլմը ցուցադրվել է տասնյակից ավելի Եվրոպական երկրներում, Ռուսաստանում, Լիբանանում և Իրանի իսլամական հանրապետությունում: Առաջիկայում շարունակվելու են ֆիլմի ցուցադրությունները տարբեր երկրներում, մասնավորապես, հունվարի 9- ից 16-ը «Թևանիկը» ցուցադրվելու է Ամերիկայի միացյալ նահանգներում՝ Լոս Անջելես, Սան Ֆրանցիսկո, Բոստոն և Վաշինգտոն քաղաքներում: Արտասահմանյան ցուցադրություններին զուգահեռ ֆիլմը երեք ամիս շարունակ ցուցադրվել է «Մոսկվա» կինոթատրոնում, զորամասերում, Հայաստանի տարբեր քաղաքներում, այդ թվում սահմանամերձ բնակավայրերում: Ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ «Կինոաշուն 2014» ծրագրի շրջանակներւմ «Թևանիկը»  ցուցադրվել է դպրոցներում, ԲՈՒՀ-երում, մի շարք հիմնարկներում և կազմակերպություններում: Երևանի  «Ոսկե Ծիրան» և Վրաստանի  «Պրոմեթևս » կինոփառատոնների համատեղ  կինոէքսպրես  ծրագրի  շրջանակներում  «Թևանիկ»-ը ցուցադրվել է Գյումրի, Ամասիա, Վանաձոր, Ալավերդի,ինչպես նաև Վրաստանի Նինոծմինդա, Ախալքալաք և Բորժոմի քաղաքներում: «Թևանիկի» հատուկ ցուցադրությամբ է փակվել Վրաստանի «Թբիլիսյան Պրոմեթևս միջազգային կինոփառատոնի» Հայաստան-Վրաստան կինոէքսպրեսը: «Թևանիկ» ֆիլմը 2014 թվականին արժանացել է մի շարք հեղինակավոր մրցանակների. Երևանի միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրերի ամփոփման արդյունքներով ֆիլմն արժանացել է «Ոսկե ծիրան» գլխավոր մրցանակին, Չինաստանի Խիան քաղաքում անցկացված «Fist Silk Road International Film Festival»-ում՝ «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, Լոս Անջելեսի միջազգային կինոփառատոնում՝ «Լավագույն սցենարի համար» մրցանակին, իսկ Հռոմի Overlook 2014 - 5th CinemAvvenire կինոփառատոնի միջազգային ֆիլմերի մրցույթում ժյուրիի մրցանակին լավագույն ինքնատիպ աշխատանքի համար: Ներկայումս «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամը աշխատանքներ է տանում նոր` «Վերջին բնակիչը» գեղարվեստական ֆիլմի ստեղծման ուղղությամբ: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Համազգային» թատրոնի նոր շենքի կառուցման նպատակով հավաքվել է անհրաժեշտ գումարի ընդամենը 5%-ը: Հիշեցնենք, որ միջոցների հավաքագրման պաշտոնական մեկնարկը տրվել էր ընթացիկ տարվա մայիսին: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը, «Սոս Սարգսյան» մշակութային հիմնադրամի միջոցով հաջողվել է հավաքել ընդամենը 3 մլն դրամ: Մինչդեռ, նրա խոսքով, շինարարական աշխատանքների սկզբնական փուլի համար անհրաժեշտ է 60 մլն դրամ կամ $150 հազար: Մկրտչյանը տեղեկացրել է, որ 2015 թ. մարտին «Համազգային» թատրոնում բարեգործական համերգ կկազմակերպվի` թատրոնի նոր շենքի կառուցման համար միջոցներ հավաքելու նպատակով: Նախագծի համաձայն, «Համազգային» թատրոնի նոր շենքը գտնվելու է Գլխավոր պողոտայի` Սարյան փողոցին հարող հատվածում: Նախագծի հեղինակը ճարտարապետ Լևոն Ղալումյանն է: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ` հունիսի 30-ին, մշակութային միջոցառումը Գյումրիի կենտրոնական հրապարակում էր հավաքել ոչ միայն հազարավոր գյումրեցիների, այլև կառավարության անդամների, արտասահմանցիների և հարյուրավոր այլ հյուրերի: Հատուկ միջոցառմամբ Գյումրին հռչակվեց ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Իսկ ավելի վաղ իր ֆեյսբուքյան էջում Գյումրու Ավագանու անդամ, ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել էր. «Սրտանց բոլորիդ հրավիրում եմ մեր Գյումրի քաղաք, հունիսի 30-ին ժամը 20-ին սկսվելու են Գյումրին որպես ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք անվանակոչելու հանդիսությունները, բոլոր հիմքերն ունեմ ասելու, որ շքեղ եւ անմոռաց ցուցադրանք է նախատեսված: Եթե երբեւէ չեք եղել Գյումրիում, իմացեք, որ վաղվա առիթն հենց այն է, ինչ Գյումրին դարձնելու է ձեր սիրելի աշխարհներից մեկը: Գյումրին ու գյումրեցիք վաղուց են սպասել այսպիսի օրվա, կիսեք մեզ հետ մեր ուրախությունը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ երեկոյան հայտնի դարձան Արամ Խաչատրյանի անվան 13-րդ միջազգային մրցույթի հաղթողները։ Առաջին մրցանակի արժանացավ Հայաստանը ներկայացնող սոպրանո Ջուլիետա Ալեքսանյանը, երկրորդ մրցանակը շնորհվեց Ազամատ Ժելտիրգուզովին (Ղազախստան, բարիտոն), երրորդ մրցանակակիր դարձավ Գագիկ Վարդանյանը (Հայաստան, բարիտոն)։ Երեկոյի ընթացքում տեղի ունեցավ պարգևատրման արարողությունը։ Տարբեր կազմակերպությունների, մրցույթի ժյուրիի անդամների կողմից շնորհվեցին նաև հատուկ մրցանակներ։ Մրցույթի մասնակից Լիլիանա Նատալի Բյուիքիանսը (ԱՄՆ, սոպրանո) հատուկ մրցանակների արժանացավ Կոմիտասի երգի, ինչպես նաև 17-18-րդ դարերի արիայի լավագույն մեկնաբանությունների համար: Հայ կոմպոզիտորի երգի/ռոմանսի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակ ստացավ Գագիկ Վարդանյանը:  Ազամատ Ժելտիրգուզովն արժանացավ ռուս կոմպոզիտորի արիայի լավագույն մեկնաբանության և ազգային երգի լավագույն մեկնաբանության համար հատուկ մրցանակների: Տիգրան Չուխաճյանի «Արշակ Երկրորդ» օպերայից արիայի լավագույն մեկնաբանության համար մրցանակներ շնորհվեցին Ազամատին և մրցույթի հաղթող Ջուլիետա Ալեքսանյանին: Հանդիսատեսի համակրանք մրցանակին արժանացավ Տիգրան Օհանյանը (Հայաստան, տենոր): Լավագույն կոնցերտմայստեր ճանաչվեց Ելենա Վարդազարյանը: Եղան նաև այլ մրցանակներ։ Խաչատրյանի միջազգային մրցույթի կազմակերպիչներն են «Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամը, ՀՀ մշակույթի նախարարությունը և Երևանի պետական կոնսերվատորիան։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ-ի Կինոդերասանների համքարությունը հրապարակել է իր 19-րդ ամենամյա մրցանակի դափնեկիրների ցուցակը: Մրցանակաբաշխության հանդիսավոր արաողությունը տեղի է ունեցել հունվարի 27-ի երեկոյան Լոս-Անջելեսում: «Լավագույն դերասանական կազմ» անվանակարգում պարգևատրվել է Բեն Աֆլեքի ««Արգո» գործողությունը» ֆիլմը: «Լավագույն դերասան» է ճանաչվել Դենիել Դեյ Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմում ԱՄՆ նախագահ Աբրահամ Լինքոլնի դերում նկարահանվելու համար, իսկ լավագույն կանացի դերի համար պարգևատրվել է «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի գլխավոր դերակատար Ջենիֆեր Լոուրենսը: Իսկ երկրորդ պլանի լավագույն դերասաններ են ճանաչվել Տոմի Լի Ջոնսը («Լինքոլն») և Էնն Հեթեուեյը («Թշվառները»):
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կարող էր նկարիչ, քանդակագործ կամ դաշնակահար դառնալ։ Կարող էր ամուսնանալ, նստել բազմոցին՝ ասեղնագործել եւ բարձրաշխարհիկ հյուրերին զարմացնել լեզուների իմացությամբ, կարող էր շարունակել ներկայացումներում խաղալ, եւ գուցե բախտը բերեր, ու մի օր Հոլիվուդում հայտնվեր։ Շատ բան կարող էր անել՝ սկսած հոգեվերլուծությունից (մի քանի հոդված էր գրել եւ նույնիսկ Ֆրոյդի ուշադրությանն էր արժանացել), սղագրել ու մեքենագրել էլ գիտեր։ Բայց երբ փոքր էր ու իր հասակակիցների հետ «Առյուծների որս» էին խաղում, նրան միշտ առյուծի դերն էր բաժին հասնում, եւ վազելիս՝ հասկի արտի պես ծածանվող ու հասկագույն նրա մազերն առյուծի բաշ էին հիշեցնում։ «Առյուծի բաշ»-ի մասին այս համեմատությունը երեւի նրա կենսագիրներն են հյուսել, եւ եթե Ջոյն ընտրեր վերը նշված մասնագիտություններից որեւէ մեկը, դժվար թե նրա մազերը առյուծի բաշի հետ զուգահեռող գտնվեր։ Ինչ որ է։  Բնախույզ, կենդանական աշխարհի պաշտպան, գրող Ջոյ Ադամսոնը (Ֆրիդերիկե Վիկտորիա Գեսներ) ծնվել է (1910-1980) Չեխիայի Տրոպաու (այժմ՝ Օպավա) քաղաքում, ավստրիացի հարուստ գործարանատիրոջ ընտանիքում։ Բազմաշնորհ այս օրիորդը հաճախ էր այցելում Վիեննայի կենդանաբանական այգի եւ հենց այնտեղ է ծանոթանում բարեկիրթ երիտասարդ Վիկտոր ֆոն Կլարվիլի հետ, որը հաջողակ առեւտրական էր, սեփական ձեռնարկություն ուներ, բայց այս հողեղեն գործունեությունը չէր խանգարում նրան, որ ազատ ժամերին կենդանաբանական այգի գնար ու ժամերով թռչուններին նայեր։ 25 տարեկան էր Ֆրիդերիկեն, երբ ամուսնացավ Վիկտորի հետ, եւ միասին սկսեցին ճամփորդել՝ հընթացս ուսումնասիրելով թռչունների «նիստուկացը»։ Երբ հասան Քենիա (1937-ին), հենց այստեղ Վիկտորի կինը հասկացավ, որ «տեղ հասավ»։ Պատկերավոր ասած՝ սա մի երկիր էր, որտեղ փղերը, առյուծները, այծքաղներն այնքան շատ էին, որ ոտքի տակ էին ընկնում։ Կենդանասեր Ֆրիդերիկեն երջանիկ էր, իսկ թռչնասեր Վիկտորը՝ դժբախտ։ Նա հրեա էր, ֆաշիստներն արդեն զավթել էին Ավստրիան, ինչը նշանակում էր, որ Վիկտորը կորցրել էր ե՛ւ իր հայրենիքը, ե՛ւ իր ձեռնարկությունը։ Մինչ Քենիային սիրահարված նրա կինը ծաղկում էր հաճույքից, Վիկտորը, հյուրանոցում փակված՝ պատին մի կետ էր գտել ու աչքը չէր կտրում այդ կետից։ Իսկ հայտնի բան է՝ ընկճախտին տրվողները հոգնեցնում են հաճույքից ծաղկողներին։ Ֆրիդերիկեն ծանոթանում է եւս մեկ բնասերի հետ. բրիտանացի Փիթեր Բեյլին թռչնաբան չէր, բուսաբան էր։ Ամեն ինչի նկատմամբ անտարբեր դարձած Վիկտորն առանց ախուվախի համաձայնում է իր կնոջ առաջարկին՝ արի բաժանվենք։ Արի՝ հյուրանոցի պատի իր հայտնաբերած կետին նայելով՝ ասում է Վիկտորը։ Ֆրիդերիկեն ու Փիթերն ամուսնանում են, եւ երկրորդ անգամ երջանկացած տիկինը փոխում է ե՛ւ ազգանունը, ե՛ւ անունը՝ Ջոյ Բեյլի։ Նորապսակները թանգարանների համար բույսերի նմուշներ էին հավաքում, Ջոյը նկարում էր ամեն ինչ՝ բուսականություն, կենդանիներ, մարդկանց։ Նրանց տքնանքն ըստ արժանվույն է գնահատվում. 500-ից ավելի նմուշները թանգարաններում են հանգրվանում, իսկ Բրիտանիայի Բուսագիտության արքայական ընկերությունը Ոսկե մեդալ է շնորհում ամուսիններին։ Չնայած Ջոյի անունն անգլերեն «ուրախություն» է նշանակում, բայց այս զույգի ուրախությունն էլ երկար չի տեւում, որովհետեւ 1934-ին անդադրում շիկահեր Ջոյը հանդիպում է խոժոռադեմ ու ուրբաթախոս Ջորջ Ադամսոնին։ Ըստ կենսագիրների՝ Ջոյը հարցրել է Ջորջին՝ դուք առյու՞ծ եք որսում։ Ջորջն էլ քթի տակ փնթփնթացել է. «Միայն մարդակերներին, մնացածների հետ խաղաղ ապրում եմ»։ Ու ապագա առյուծապաշտ Ջոյը տեղնուտեղը որոշում է բաժանվել Փիթեր Բեյլիից ու դառնալ Ջոյ Ադամսոն։ Ջորջը, կարելի է ասել, Քենիայի բնաշխարհի պահապան հրեշտակն էր, պայքարում էր որսագողերի դեմ, բարեկամ էր գիշատիչ գազաններին, բայցեւ՝ ի պաշտոնե պարտավոր էր սպանել սրանց, եթե, ինչպես ինքն էր ասել Ջոյին՝ մարդակեր էին։ 1956-ին Ադամսոնին հանձնարարվում է հետապնդել եւ սպանել մի առյուծի, որը սարսափի մեջ էր պահում մոտակա գյուղերի բնակիչներին։ Մարդակեր առյուծին հետապնդելիս՝ նրա ճանապարհը կտրում է մի էգ առյուծ եւ իր կորյուններին պաշտպանելու բնազդով հարձակվում նրա վրա։ Ջորջն այլ ելք չուներ, սպանում է մայր առյուծին եւ որբացած երեք կորյուններին տանում ճամբար. երկուսին ուղարկում են հոլանդական կենդանաբանական այգի, իսկ երրորդից Ջոյը չի ուզում բաժանվել։ Էլզա առյուծը մեծանում է ընտանիքի անդամի նման, եւ Էլզային մայրություն անելու ընթացքում Ջոյը մտածում է, որ որսագողերի առջեւ վայրի բնության նահանջը հնարավոր է կանխել, եթե մարդիկ անհետացող տեսակներին պահեն-պահպանեն եւ կրկին հանձնեն վայրի բնության քմահաճույքին։ Նրան հակադարձում են՝ տնային պայմաններում մեծացած գազանը վայրի պայմաններին չի հարմարվի, անհրաժեշտ հմտություններ չունենալով՝ կոչնչանա։ Ջոյը որոշում է ապացուցել, որ ինքն է ճիշտ։ Երբ Էլզան երեք տարեկան  դարձավ, Ջորջի հետ սկսեցին նրան ընտելացնել ազատությանը։ Տանում էին ճամբարից շատ հեռու, բայց Էլզան նորից վերադառնում էր։ Մի օր էլ հանդիպեց արու առյուծի, գնաց նրա հետ ու մեկ տարի հետո վերադարձավ երեք կորյունների հետ։ Ջորջը գլխովին նվիրվում է նրանց, իսկ Ջոյն այլ ճանապարհ է ընտրում։ «Առյուծների արքա» պատվանուն վաստակած Ջորջը գովազդի թշնամի էր, քենիական թերթերից մեկի հենց առաջին լրագրողին, որն ուզում էր գրել մարդու եւ առյուծների զարմանալի բարեկամության մասին, նա կոպտորեն վռնդում է ճամբարից։ Ջոյը՝ հակառակը. նա հարցազրույցներ էր տալիս աջուձախ, հոդվածներ էր գրում։ Իր սիրելի Էլզայի մասին գրում է «Ազատ ծնվածը» գիրքը, որն արագորեն բեսթսելեր է դառնում ու թարգմանվում մի քանի տասնյակ լեզուներով, 1964-ին այդ գրքի հիման վրա ֆիլմ է նկարահանվում եւ արժանանում «Օսկար»-ի։ Այս հաջողությամբ ոգեւորված, Ջոյն սկսում է շրջել աշխարհում, դասախոսություններ կարդալ, ստեղծում է «Էլզայի հիմնադրամ»։ Հավաքված միլիոնների նպատակը վայրի կենդանիներին փրկելն ու բնական միջավայր վերադարձնելն էր։ Մինչ նա ճամփորդում էր, Էլզան հիվանդացավ ու մահացավ։ 1964-ին Քենիան լքող բրիտանական սպաներից մեկն ադամսոններին առաջարկում է տիրություն անել իր էգ վագրակատվին։ Ջորջը Պիպային մեծացնում, հանձնում է բնությանը, հետո սկսում է խնամել նրա ձագերին։ Իսկ Ջոյը նստում ու այս անգամ էլ Պիպա վագրակատվի մասին է գիրք գրում։ «Բծավոր սֆինքս»-ը նույնպես բեսթսելեր է դառնում։ Առյուծներն ու վագրակատուները հաշտ չէին, եւ ստիպված էին սրանց ճամբարները հեռացնել իրարից 20 կմ։ Մեկը մնաց մի ճամբարում, մյուսը գնաց մյուս ճամբար, որովհետեւ վաղուց արդեն իրենք էլ հաշտ չէին։ Ամուսինը մեղադրում էր կնոջը, որ ինքնագովազդով է զբաղված, որ իր օրագրերն օգտագործել է գրքի մեջ եւ ոչ մի տեղ իր անունը չի հիշատակել։ Ջոյն էլ բղավում էր՝ դու էգոիստ ես, առյուծներին ինձանից շատ ես սիրում։ Առյուծներից մեկն էլ կրակին յուղ ավելացրեց՝ խեղանդամեց անտառապահի որդուն։ Իշխանությունը պահանջեց, որ Ջորջն իր առյուծների հետ հեռանա Քենիայի հյուսիս-արեւելյան անապատ։ Ջոյը չցանկացավ Ջորջի հետ «աքսորավայր» գնալ։ Հետո... Հետո Ջոյը եւս մեկ ինքնակենսագրական գիրք գրեց՝ «Վայրի սիրտ»-ը։ Սրան էլ էր վիճակված բեսթսելեր դառնալ։ Հռչակավոր տիկինը շարունակում էր շրջագայել, դասախոսություններ կարդալ, արգելոցներ հիմնադրել, հիմնադրամի միլիոններն ավելացնել, բայց դրանից մեկ փենի անգամ չէր տալիս իր եղբոր ու մի քանի օգնականների հետ հեռուներում կիսաքաղց ապրող Ջորջին։ Սակայն, շատ անսպասելի «առյուծի բաշը» դադարեց ծածանվել։ Ջոյ Ադամսոնին սպանեցին։ Սկզբում կարծում էին՝ որսագողերն են սպանել։ Պարզվեց՝ մարդասպանը 22-ամյա Փոլ Էկաին է։ Դատարանում նա ասել էր, որ Ջոյը հրաժարվել է վճարել աշխատավարձը եւ սպառնացել է ատրճանակով։ Դե, ինքն էլ, ճարահատյալ, սրածայր դաշույնով տասը հարված էր հասցրել 70-ամյա կնոջը։ Մարդասպանը ցմահ ազատազրկվեց, իսկ Ջորջը կուլ տվեց Ջոյի հասցրած բոլոր վիրավորանքները, դիակիզեց նրա մարմինը եւ մոխիրը լցրեց հանգուցյալի սիրելի Էլզա առյուծի եւ Պիպա վագրակատվի շիրիմներին (Ջոյի խնդրանքն էր)։ Ինը տարի անց սպանեցին նաեւ 83-ամյա Ջորջին։ Այս անգամ իրո՛ք որսագողեր էին։ Ասում են՝ Ջոյն ու Ջորջը չէին թաքցնում երբեք, որ մարդկանցից առավել՝ առյուծներին են սիրում։ Երեւի մի բան գիտեին, որ չէին սիրում մարդկանց. առյուծների հետ հաշտ ու խաղաղ ապրող այս զույգին հոշոտողները մարդիկ էին։   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանցի ռեփ երգիչ Տիմատին, որն այս օրերին ԱՄՆ-ում ձայնագրում է իր նոր երգերից մեկը, Թվիթերում հրապարակել է իր լուսանկարը Ռիհաննայի հետ: Այդ լուսանկարն արվել է Լոս-Անջելեսի Blok ակումբում: Նշենք նաև, որ Ռիհաննան գիշերային ակումբ էր եկել իր հերթական սկանդալային շորով: Ինչպես գրում են համաշխարհային լրատվամիջոցները. «Երգչուհին եկել էր միաժամանակ հագնված և առանց շորերի»:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ուկրաինան ամերիկյան կինոակադեմիայի 2013 թվականի «Օսկար» մրցանակի համար «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրել է «Փարաջանով» ֆիլմը: Ֆիլմի գլխավոր դերակատար եւ պրոդյուսեր Սերժ Ավետիքյանը Փարիզից «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ աշխարհահռչակ կինոռեժիսորի մասին պատմող իր եւ Ելենա Ֆետիսովայի ֆիլմը մրցանակաբաշխության է ներկայացրել ուկրաինական հանձնաժողովը: «Օսկրարի»  մրցանակի հավակնորդների կարճ ցանկում հայտնվելու համար պայքարելու են եւս երկու ուկրաինական կինոժապավեններ` Կիրա Մուրատովայի «Հավերժ վերադարձ» եւ Ախտեմա Սեյնթաբլայեւայի «Հայթարմա» ֆիլմերը: Օդեսայի 4-րդ կինոփառատոնում «Փարաջանով» գեղարվեստական ֆիլմը ճանաչվել էր լավագույն լիամետրաժ ֆիլմ եւ ստացել «Զոլոտոյ Դյուկ» մրցանակը: Մասնագիտական ժյուրիի դրական գնահատականից բացի, այն արժանացել էր նաեւ հանրության հավանությանը:  «Փարաջանով» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմը  հայ հանդիսատեսի դատին առաջին անգամ ներկայացվեց այս տարվա հուլիսին «Մոսկվա» կինոթատրոնում` հոբելյանական «Ոսկե ծիրան» փառատոնը փակելով հատուկ ցուցադրմամբ: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կրակոտ, վարակիչ հռետոր էր ու հմայիչ մարդ։ 88-ի ազատագրական պայքարի մասնակիցները լավ կհիշեն։ Կհիշեն նաեւ, որ Եռագույն դրոշն առաջին անգամ վեր պարզեց Մովսեսը։ Նրա մտերիմները գուցե այլեւայլ հուզիչ պատմություններ էլ հիշեն ու պատմեն Մովսեսի մասին, իսկ այս կցկտուր խոսքը համարեք մի մարդու խոսք, որը Գորգիսյանին մոտիկից չգիտեր, գուցեեւ գաղափարական վեճ ուներ նրա հետ, բայց մի բան լավ է հիշում։ Այն հատուկենտ մարդկանցից էր, որ Հայոց համազգային շարժման ղեկավարների համախոհը չէր, ինքն այլ կերպ էր տեսնում պայքարի ուղին, բայց երբ «Ղարաբաղ» կոմիտեին ձերբակալեցին եւ փոխադրեցին մոսկովյան բանտեր, Մովսեսն իր բոլոր տարաձայնություններն ամուր փակեց դարակում եւ սկսեց պայքարել տղաների ազատության համար, նաեւ գրքույկ հրատարակեց՝ ողջը նվիրված ազատազրկված կոմիտեականներին։ Կոմիտեի տղաների հետ տարաձայնություն ունեցող այլոց «տարօրինակ» գործունեությանը ծանոթ մարդիկ կհասկանան, թե նման կեցվածքն ինչ արժեք ուներ հուդայիկների ակտիվացման այդ ծանրագույն օրերին։ Մովսես Գորգիսյանը (1961-1990) ծնվել է Երեւանում։ Մասնագիտությամբ ռեժիսոր էր։ «Հրապարակայնություն» եւ «Հայրենիք» ամսագրերի հիմնադիր խմբագիրն էր։ Իր ուսուցիչն էր համարում այլախոհ, ԽՍՀՄ տարիների քաղբանտարկյալ Հակոբջան Թադեւոսյանին։  Այսօր ո՛ր քաղաքական ուժին կհարեր Մովսեսը, նոր կուսակցություն կստեղծեր, թե քաղաքականությունից երես կթեքեր ու ներկայացումներ կբեմադրեր երեւանյան որեւէ թատրոնում, Աստված գիտե։ Ոչ ոք չի կարող ասել՝ ինչ կաներ Մովսեսը, որովհետեւ 1990-ի մի օր լուր հասավ Երեւան, որ Երասխավանում լարված վիճակ է, բազմաթիվ տղաներ մեկնեցին մեր երկրի սահմանը թշնամուց պաշտպանելու, Մովսեսն էլ գնաց, եւ իր փոխարեն բոթը տեղ հասավ՝ Մովսեսը զոհվել է։ Նրա կենսագրությունը «կերտողները» հաճախ են օգտագործում «դավադիր գնդակ» արտահայտությունը։ Ինչու՞։ Ավելի պատվաբեր են համարում, որ Մովսես Գորգիսյանն իր հայրենակցի ձեռքո՞վ սպանված լինի։ Տեսե՞լ են «դավադիր գնդակ» արձակողին։ Եթե՝ այո, ինչու՞ են մինչեւ հիմա դավադրաբար լռում։ Պատահաբա՞ր է սա արվում, թե՞ կանխամտածված, որպեսզի մոռացության մատնվի Հայոց համազգային շարժման անդամ Երվանդ Սաղումյանի անունը, որը վիրավոր Մովսեսին հրետակոծության վայրից հանելիս՝ ինքն էլ զոհվեց։ Ո՞վ գիտե... Մի բան անկասկած է. Մովսես Գորգիսյանը եթե ողջ մնար, կպայքարեր պատմությունը խեղաթյուրող ու վերաձեւող մարդկանց դեմ։ Ինչպես պայքարում էր իր գաղափարական հակառակորդ «Ղարաբաղ» կոմիտեի անդամների ազատության համար։ 1996 թվականին Մովսես Գորգիսյանին հետմահու Հայաստանի Հանրապետության ազգային հերոսի կոչում շնորհվեց ՀՀ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով։ Նրա մարմինը հանգչում է Ծիծեռնակաբերդում։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանյան լեգենդար DDT ռոք-խմբի համերգը Երեւանում տեղի կունենա հունիսի 16-ին՝ «Ժողովրդական դիվանագիտության առաքելություն» քաղաքացիական նախաձեռնության շրջանակներում: «Լեգենդար խմբի պատմական համերգը Ժողովրդական դիվանագիտության շրջանակներում անցկացվող միջոցառումների արժանի եզրափակումը կլինի: Երեւանյան համերգի մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել 2013-ի փետրվարին, եւ այն կկայանա հենց այն պատճառով, որ Յուրի Շեւչուկը (խմբի մենակատարը-խմբ.) ուզում է Հայաստան մեկնել», - ըստ «Նովոստի-Արմենիայի»՝ տեղեկացրել է «Ժողովրդական դիվանագիտության առաքելության» կազմակերպիչ Մեելիս Կուբիտիսը:    Խմբի երեւանյան համերգը տեղի կունենա Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ փոքր դահլիճում: Համերգի կազմակերպիչն է Mezzo production-ը: DDT-ն խորհրդային եւ ռուսաստանյան ռոք-խումբ է՝հիմնադրված 1980-ին Ուֆայում: Խմբի առաջատարը, հիմնադիրը, երգերի մեծ մասի հեղինակը եւ միակ անփոխարինելի մասնակիցը պոետ, կոմպոզիտոր, նկարիչ եւ պրոդյուսեր Յուրի Շեւչուկն է:   
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մատենադարանում այսօր բացվեց Հայոց ցեղասպանության ժամանակ տեղահանված գաղթականների փրկած ձեռագրերի  ցուցադրությունը`  Տարոնից, Լիմից, Աղթամարից, Կտուց կղզուց, Վանի եկեղեցիներից ու Վարագա վանքից։ Ցուցադրության գլխավոր զարդը Թորոս Ռոսլինի հանրահայտ՝ 1256 թվականին վերագրվող Զեյթունի  ավետարանն է: Դրանց թվում է նաև մեկ այլ ավետարան, որ նույնպես Թորոս Ռոսլինի դպրոցի ներկայացուցիչ է` Կիլիկիայի 13-րդ դարի ավետարան: «Սրանք գրքարվեստի համաշխարհային գանձեր են: Ցուցադրություններին տրամադրված է Մատենադարանի 6 սրահ և տարվա ընթացքում անընդհատ կփոխվեն ցուցադրանմուշները, բայց հիմնականներն այստեղ են»,- Tert.am-ի հետ զրույցում  ասել է Մատենադարանի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: Թորոս Ռոսլինի նկարազարդած ավետարանն ունի զարմանալի պատմություն. անցել է տոհմից տոհմ, եղել է  Զեյթունում, հետո տեղափոխվել է Մարաշ, ապա հայտնվել է Կոստանդնուպոլսում: Այս ցուցադրությունը կազմակերպվել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում և առաջին մասնակիցները «Արարատի ստորոտին» միջազգային մեդիահամաժողովի մասնակիցներն էին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ հանդիսատեսի հետ ես կիսեցի իր սերը լեգենդար Պիաֆի հանդեպ: Այդ մասին հայտարարել է ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասը` մարտի 10-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում: Երևանում Պատրիսիա Կաասի համերգը կայացել է մարտի 9-ին` ազդարարելով ֆրանկոֆոնիայի սեզոնի մեկնարկը Հայաստանում: Համերգի շրջանակում երգչուհին ներկայարցել է իր "Kaas Chante Piaf" վերջին ալբոմի ստեղծագործությունները: Ինչպես նշել է Կաասը, այդ համերգային ծրագիրը հիշատակի և հարգանքի տուրք է լեգենդար Էդիտ Պիաֆին: Խոսելով հետագա ստեղծագործական ծրագրերի մասին` Կաասը նշել է, որ ապրում է այսօրվա օրով , թեև սիրում է բացահայտել իր համար նոր, հետաքրքիր և վտանգավոր ինչ-որ բան: «Էդիտ Պիաֆի երգերի կատարման նախապատրաստումն ինձանից շատ ժամանակ է պահանջել: Ես ուսումնասիրել եմ նրա երգերը, հարցազրույցները, արդյունքում` կատարել եմ նրա այն երգերը, որոնք առավել մոտ են ինձ: Ես չէի ցանկանում կրկնօրինակել Պիաֆին, այլ ուզում էին ներկայացնել սեփական մեկնաբանությունս», - պատմել է Կաասը: «Շնորհակալ եմ, որ ինձ հնարավորություն ընձեռվեց ելույթ ունենալու Երևանում, որտեղ ինձ չափազանց ջերմ ընդունեցին: Իմ ակնկալիքներն արդարացան», - ընդգծել է երգչուհին: Կաասը նշել է, որ, ելույթ ունենալով Հայաստանում, ինքը հայ հանդիսատեսի հետ կիսել է իր սերը երաժշտության հանդեպ և այն զգացմունքները, որ ունենում է յուրաքանչյուր ստեղծագործություն կատարելիս: Ավելացնենք, որ այսօր ֆրանսիացի երգչուհին այցելել է Երևանի կոնյակի գործարան: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աշխարհահռչակ շանսոնյե, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրը այժմ պատրաստվում է նոր ալբոմի թողարկմանը, որում տեղ կգտնեն 17 նոր կատարումներ: Բացի այդ՝ նա այս տարի պլանավորում է ունենալ ավելի քան 30 համերգներ, իսկ ծննդյան 90-ամյակի օրը` մայիսի 22-ին նա ելույթ կունենա Բեռլինում:   Նա նշել է, որ այժմ աշխատում է Բրոդվեյում բեմադրվելիք մի ներկայացման երաժշտական ձեւավորման վրա եւ զուգահեռ պատրաստում է 17 նոր երգեր պարունակող նոր ալբոմը: Գերմանական Stern-ին տված հարցազրույցում Ազնավուրը պատմում է նաեւ իր դժվարին վերելքի մասին, նաեւ` թե ինչպես է Ֆրանսիայում մի անգամ սիրահոժար կաշառք տվել` հարկային պարտավորությունից խուսափելու համար: Այնուհանդերձ, Ազնավուրը հեռու է այն մտքից, որ Ֆրանսիան «ճանաչում են գեղեցիկ կանանց, դերասանուհիների եւ իր շնորհիվ»: Անդրադառնալով իր նոր շանսոններին` նշել է, որ դրանք մասնավորապես պարունակում են ակտուալ քաղաքական հաղորդագրություններ. երգերից մեկը վերնագրված է «Բոլորը դեպի փողոց»: Նա ճիշտ է համարում է Թունիսում, Եգիպտոսում, ինչպես նաեւ Ֆրանսիայում տեղի ունեցած ցույցերը: «Հիմնականում բոլոր իշխանական կուսակցությունները զարգանում են բռնապետների կողմից, իսկ որպեսզի չլինի բռնապետություն, ժողովուրդը պետք է խոսի»,- նշել է Ազնավուրը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Պեղումներն Արտաշատում, որտեղ  գտնվել է պատմական Հայաստանի մայրաքաղաքը, կրկին նշանավորվել են հետաքրքիր հայտնագործությամբ: Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում պատմել է ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը, այս տարի պեղումների ընթացքում բացվել է մի կառույց, որի պատերին որմնանկարներ են: Արտաշատում նման կառույց առաջին անգամ է հայտնաբերվել: Որմնանկարների դրվագները բավականին լավ են պահպանվել, սակայն դրանց պատկերների մասին կարելի է իմանալ միայն վերականգնողական աշխատանքներից հետո: Որմնանկարներով կառույցը վերագրվում է մոտավորապես 1-ին-2-րդ դարերին: «Այդ գտածոն ևս մեկ շտրիխ է, որը մեզ կօգնի պատկերացում կազմել Հայաստանի հին մայրաքաղաքի շենքերի ճարտարապետության և ինտերիերի մասին», - նշել է Ավետիսյանը:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 21-ին Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի համերգը նվիրված էր անվանի ռուս դաշնակահար Սվյատոսլավ Ռիխտերի 100-ամյակին։ Երեկոյի ընթացքում Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկան մեծահամբավ երաժիշտներ՝ ջութակահար Ալեքսանդրա Սումը (Ֆրանսիա) և դաշնակահար Ալեքսանդր Ռոմանովսկին (Ուկրաինա/Իտալիա)։ Հնչեցին Լյուդվիգ վան Բեթհովենի «Կորիոլան» նախերգանքը, Ջութակի կոնցերտը, Պյոտր Չայկովսկու Դաշնամուրի կոնցերտ թիվ 1-ը։ Դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան։
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Forbes ամսագիրը հրապարակել է 2012թ. ամենաշատ վարձատրված երգչուհիների վարկանշային աղյուսակը,  որը գլխավորել է Բրիթնի Սփիրսը՝ 58մլն դոլար տարեկան եկամուտով: Աղյուսակի երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է քանթրի ոճի երգչուհի Թեյլոր Սվիֆտը՝ 57մլն դոլար եկամուտով: Լավագույն եռյակը եզրափակում է փոփ-աստղ Ռիհաննան, որի 2012թ-ի գործունեությունը 53մլն դոլար է բերել: Լավագույն տասնյակում տեղ են գտել նաև Lեդի Գագան, Շադեն, Մադոննան, Ադելը և այլոք: Ինչպես նշում է ամսագիրը, գեղեցիկ սեռի ներկայացուցիչները նախկին պես ավելի քիչ են վաստակում տղամարդ երգիչներից: Օրինակի համար բերված է աշխարհի ամենաշատ վարձատրվող 25 երաժիշտների վարկանիշային աղյուսակը, որտեղ է միայն ութ երգչուհի: Այս փաստը ամսագիրը բացատրում է նրանով, որ երգչուհիները ստիպված են լինում ընդհատել իրենց կարիերան հղիության պատճառով: Forbes-ի վարկանիշը կազմվում է պարբերականի սեփական տվյալների և շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ հարցազրույցների հիման վրա:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով» ֆիլմն արժանացել է Cinepolitica միջազգային կինոփառատոնոնի հատուկ մրցանակին՝ Ռումինիա: Փառատոնն անցկացվել է ապրիլի 8-13-ը: 2013 թվականին Կարլովի Վարիի միջազգային կինոփառատոնի շրջանակում կայացել է «Փարաջանով» ֆիլմի (Ուկրաինա-Ֆրանսիա-Հայաստան-Վրաստան) համաշխարհային պրեմիերան: «Փարաջանով» ֆիլմն արդեն ունի մի շարք միջազգային մրցանակներ: Այսպես, Օդեսայի  միջազգային կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Ոսկե Դյուկ. մրցանակին` որպես լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ: Բացի այդ, Սերժ Ավետիքյանը Բաթումի հեղինակային ֆիլմերի միջազգային կինոփառատոնում (BIAFF) արժանացել է «Լավագույն դերասան» մրցանակին: Ի դեպ, «Փարաջանով» հատուկ մրցանակի է արժանացել նաև Տալլիննի «Մութ գիշերներ» XVII կինոփառատոնում (POFF): 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իսկ մենք եվրոպացիներին պատմում ենք Հայրենական մեծ պատերազմի մասին … Մայիսի 20-ին Կաննի 67-րդ կինոփառատոնում կարճամետրաժ ֆիլմերի գլխավոր մրցույթում ցուցադրվեց  ռուսաստանցի ռեժիսոր Սերգեյ Պիկալովի «Վերջինը» ադրբեջանա-ռուսաստանյան կինոնկարը: Այն պատմում է ադրբեջանական  խուլ գյուղում ապրող միայնակ մի ծերունու մասին, որի միակ զրուցակիցը սառնարանն է: RF1-ին տված հարցազրույցում ռեժիսորը պատմել է ֆիլմի և կինոփառատոնի հետ կապված՝ իր հույսերի մասին: «Վերջինը» Ռուսաստանի և Ադրբեջանի համատեղ արտադրության ֆիլմ է, նկարահանումները կատարվել են ադրբեջաներենով, և գլխավոր դերում նկարահանվել է ադրբեջանցի դերասան Իդրիս Ռուստամովը: Այն Կաննի կինոփառատոնում ներկայացրել է Ադրբեջանը: 15 րոպեանոց կինոժապավենը կոչվում է «Վերջինը», քանի որ գլխավոր հերոսը՝ 90-ամյա ծերուկը, Հայրենական պատերազմից հետո Ադրբեջանում ողջ մնացած վերջին վետերանն է: Բայց ի՞նչ կինոփառատոն, այն էլ՝ այդքան հեղինակավոր՝ առանց ճարպիկ հայերի: Ճիշտ է, աղքատ հայերը փող չունեին՝ տաղավար վարձակալելու համար (կամ էլ չեն ուզեցել գրավել ադրբեջանցիների ուշադրությունը), և այդ «բազմաչարչարները» ծածկ էին խնդրել տանտերերից: Հայերին չեն մերժել «մարդասիրական օգնություն» ցուցաբերել. «Ռոսկինոյի» ղեկավարությունը, ի դեմս Եկատերինա Մցիտուրիձեի՝ թույլ է տվել նրանց՝ իրենց «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրել ռուսաստանյան տանիքի տակ: Եւ այստեղ ամենահետաքրքիրն է. ինչպես միշտ՝ հայերը դյուրահավատ ռուսներին անհարմար դրության մեջ են դրել, քանի որ Կաննում ներկայցված ֆիլմը պատմում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին: Ինչու անհարմա՞ր: Դե՝ որովհետև նման դեպքերում ադրբեջանական կողմը պահանջներ է ներկայացնում հենց ռուսաստանցիներին, որոնք անտեղյակ են գործի էությունից և չեն դիմակայել հայկական սադրանքին: Ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը չի թաքցնում, որ « սա ինքնազոհաբերման պատերազմական դրամա է», և որ իր համար դա «խորապես անձնական պատմություն է, որը կարող էր տեղի ունենալ միջազգային հակամարտությունների ցանկացած գոտում, սակայն այս դեպքում գործողության վայրը Ղարաբաղն է», որտեղ ինքն ապրել է պատերազմի ժամանակ: Դժվար չէ գլխի ընկնել, որ ֆիլմում հայ ռեժիսորն ամեն ինչ գլխիվայր է շրջել՝ ադրբեջանցիներին ներկայցնելով որպես բարբարոսներ, իսկ հայերին՝ Աստծու գառներ: Այլ բան Ավետիսյանից սպասելի չէր: Նա արդեն նման ֆիլմեր նկարահանել է «արցախյան ազատագրական շարժման» մասին, ինչպես՝ «Թևանիկ», «Ղարաբաղ՝ թաքնված գանձ», «Ընդհատված մանկություն»  ֆիլմերը: Ի դեպ, վերջինը Կաննում ցուցադրվել է անցյալ տարի: Ցավոք՝ մենք չկարողացանք կանխել հայկական սադրանքը. մայիսի 16-ին «Վերջին բնակիչը» ֆիլմը ցուցադրվեց Կաննի 67-րդ կինոփառատոնի կարճամետրաժ ֆիլմերի մրցույթի շրջանակներում: Բայց մենք միշտ պետք է հիշենք, որ այնտեղ, որտեղ հայերն են, միշտ պետք է պատրաստ լինել սադրանքի: Կարծում ենք, Ադրբեջանը պետբյուջեի և ներդրումների հաշվին (մանավանդ որ ադրբեջանցի միլիոնատերերի ու նույնիսկ միլիարդատերերի պակաս չի զգացվում) պետք է բավարարի Ղարաբաղյան հակամարտության մասին ճշմարտացի ֆիլմեր նկարահանելու պահանջը, որոնք կցուցադրվեն ոչ թե երկրի ներսում, այլ հատկապես կներկայացվեն արտասահմանյան լսարանին: Եւ Կաննի կինոփառատոնը դրա համար ամենալավ հրապարակն է: Ճիշտ է, առայժմ այդ բացառիկ հնարավորությունից օգտվում են մեր «բազմաչարչար» հարևանները: Բահրամ Բատիև www.vesti. az 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մշակույթի նախարարությունը փխոանցում է, որ դեկտեմբերի 4-ից Կորեայի Հանրապետության (Հարավային Կորեա) Ջեջու կղզում մեկնարկել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի 12-րդ վեցօրյա նստաշրջանը: Նստաշրջանի օրակարգի կարեւորագույն հարցերից են տարբեր երկրների կողմից գրանցման ներկայացված հայտերի քննարկումները: Ներկայացվել են 47 հայտ, որից 6-ը անհապաղ պաշտպանության կարիք ունեցող ոչ նյութական մշակութային ժառանգության, 34-ը` մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկերում ընդգրկելու, 3 հայտ` ոչ նյութական մշակութային ժառանգության հիմնադրամի կողմից անդամ պետություններին տրամադրվող միջազգային աջակցություն ստանալու եւ 4 հայտ`ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության լավագույն փորձի շուրջ: Նստաշրջանի ընթացքում հայկական պատվիրակության առաջարկով տեղի են ունեցել քննարկումներ հատկապես տարածաշրջանային հայտերի վերաբերյալ` «Տոլմայի պատրաստման եւ տարածման ավանդույթը որպես մշակութային ինքնության ցուցիչ» /Ադրբեջան/, «Քամանչա պատրաստելու եւ նվագելու արվեստը» /Իրան, Ադրբեջան/ եւ «Սուլելու լեզուն» /Թուրքիա/: Հայաստանի Հանրապետությունը դեռեւս 2014 թվականին ներկայացրել էր «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը, որը 2017 թ. նոյեմբերին ՅՈՒԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության անկախ փորձագետների կողմից բոլոր չափորոշիչներով դրական էր գնահատվել։ Ս. թ. դեկտեմբերի 6-ին Հայաստանի կողմից ներկայացված «Քոչարի. ավանդական խմբապար» հայտը ներառվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: Հայաստանի Հանրապետությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիան վավերացրել է 2006 թ. եւ մինչ օրս ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում արդեն գրանցել է «Դուդուկն ու իր երաժշտությունը» (2008 թ.), «Հայկական խաչքարի արվեստ. խաչքարի խորհուրդն ու խաչքարագործու­թյունը» (2010 թ.), «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսեւորումները» (2012 թ.), «Լավաշ. ավանդական հացի պատրաստումը, նշանակությունը եւ մշակութային դրսեւորումները Հայաստանում» (2014 թ.) տարրերը: 2016 թ. հունիսից` 4 տարի ժամկետով Հայաստանն ընտրվել է 24 երկրներից կազմված միջկառավարական կոմիտեի անդամ:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Beatles լեգենդար բրիտանական խմբի թվով 8-րդ Sgt. Pepper's Lonely Hearts Club Band ալբոմը, որը լույս է տեսել 1967թ. և կրում  խմբի բոլոր անդամների մակագրությունը, վաճառվել է ԱՄՆ-ում կայացած աճուրդում  290, 5 հազար դոլարով, հայտնում է BBC-ն: Սկավառակի նախնական գինը սահմանվել էր 30 հազար դոլար: Սկավառակի վաճառքն իրականացրած Heritage Auctions աճուրդի տունը չի նշել գնորդի անունը, սակայն ընդգծել է, որ ալբոմը աճուրդի ամենատպավորիչ նմուշն էր: Լիվերպուլյան քառյակի ստորագրությամբ սկավառակի վաճառքի նախորդ ռեկորդը կազմել է 150 հազար դոլար: Meet the Beatles սկավառակը վաճառվել է 2011թ.:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հոկտեմբերի 8-ին հայկական կինովարձույթ կմտնի «Սուպեր մամա» ռոմանտիկ կատակերգությունը, որի գլխավոր դերակատարն է Հայկ Մարությանը (Կարգին Հայկոն): Ըստ սյուժեի, գործազուրկ դերասանն անվճար բնակարան ստանալու համար  որոշում է մասնակցել միայնակ մայրերի համար բարեգործական ծրագրին, ինչի համար ստիպված է լինում կերպարանափոխվել, այսինքն՝ հանդես գալ կնոջ կերպարով, ինչը նրա համար զվարճալի արկածների է վերածվում: Դերասան Կարենի և «միայնակ մոր»` Կարինեի դերը էկրանին մարմնավորել է հենց Հայկ Մարությանը: Ինչպես նախորդ օրը մամուլի ասուլիսում պատմել է Մարությանը, ֆիլմի  աշխատանքներն զբաղեցրել են, ընդհանուր առմամբ, մեկ տարի:  Տարիներ շարունակ Կարգին Հայկոն «Կարգին հաղորդման» շրջանակում բազմիցս մարմնավորել է կանանց կերպարներ` տնային տնտեսուհուց մինչև մարմնավաճառ, որոնք շատ սիրելի են դարձել հաղորդման երկրպագուներին: Չնայած այդ հանգամանքին, ինչպես խոստովանել է Մարությանը, նկարահանումը «Սուպեր մամայի»` Կարինեի դերում շատ բարդ է եղել: «Այստեղ ամեն ինչ ավելի լուրջ հիմքի վրա էր», - նշել է նա: Ֆիլմում նկարահանվել է նաև հումորիստ, «Վիտամին» ակումբի ռեզինդենտ Գարիկ Պապոյանը: Շոումենը խոստովանել է, որ միշտ երազել է նկարահանվել կինոյում, և «Սուպեր մաման» նրա դեբյուտն է մեծ էկրանին: «Նկարահանման հրապարակում ես անհարմարավետություն էին զգում, քանի որ սովոր եմ հանդես գալ բեմում, սովոր եմ դահլիճի արձագանքին և ծափահարություններին: Խաղալ ֆիլմում, չտեսնելով հանդիսատեսին, հեշտ չէր», - ասել է նա: Ֆիլմի ռեժիսորներն են  Արման Մարությանն ու Վահագն Խաչատրյանը, սցենարի հեղինակը` Վարդան Զադոյանը, իսկ համահեղինակը՝ Հայկ Մարությանը: Ֆիլմի բյուջեն կազմել է 250 հազար դոլար: «Սուպեր մաման» կցուցադրվի նաև Հայաստանի մարզերում, ընդ որում, տոմսերի գներն ավելի ցածր կլինեն` քան մայրաքաղաքում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի արտքաին տեսքը փոփոխության չի ենթարկվի, քանի որ նոր սեփականատերը դրա իրավունքը չի ունենա: Այս մասին Ազգային ժողովում ՀՀ 2013թ. կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը՝ պատախսանելով ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանի մտահոգությանը, թե աճուրդի պայմանագրում նշված չէ, որ մարզահամերգային համալիրը որպես  մշակութային օբյեկտ է վաճառվում, և նոր սեփականատերը կարող է փոփոխությունների ենթարկել կառույցի արտաքին տեսքը: «Այստեղ արտաքին տեսքում փոփոխություն լինելու մասին խոսք չկա: Եթե խոսքը մասնավորեցման մասին է, մեր գործառույթի մեջ մտնում է մշակութային օջախ հանդիսացող շենքի հետ կապված պաշտպանական պարտավորագրերի ստորագրումը: Դա նշանակում է, որ  սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, իսկ անելու դեպքում, նայած ինչ կարգի հուշարձան է՝ հանրապետական նշանակության, թե տեղական, պարտավոր է ստանալ որոշակի համաձայնություն»,-  «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Պողոսյանը: Նա նշել է, թե այս պահին որևէ տեղեկություն չունի, որ համալիրի տեսքը խեղումների է ենթարկվելու: ՀԱԿ պատգամավորն էլ նշել է, որ պայմանագրի մեջ հենց մշակութային օբյեկտ բառն է բացակայում:  «Ձեր ասածն ուժի մեջ է, եթե պայմանագրի մեջ նշվում է, որ վաճառվում է որպես մշակութային օբյեկտ, հենց այդ բառն է հանած, դրա համար եմ ես ուզում ձեր սկզբունքային, կարծր դիրքորոշումը, որ այդ տերմինը պայմանագրից չհանվի, դա նայեք, և եթե իմ ասածը ճիշտ է, դրա դեմ կռիվ տվեք»,-նշել է Մանուկյանը: Պատասխանելով պատգամավորի դիտարկմանը` ՀՀ մշակույթի փոխնախարարը նշեց, որ ցանկացած մշակութային հուշարձանի կարգավիճակ որոշվում է ոչ թե դրա հետ կատարվող պայմանագրի ձևակերպմամբ, այլ այն փաստաթղթերով, որ հաստատել է կառավարությունը: «Մենք ունենք պետական պատմամշակութային հուշարձանների ցանկ, որը կառավարությունը հաստատել է, և եթե այդ կառույցը համարվում է հուշարձան, այլ պայմանագիր չի գործում: Ես տեղյակ չեմ՝ կոնկրետ այդ պայմանագրի մեջ ինչ ձևակերպում է տրված, բայց որ դա հուշարձան է, ոչ մեկը չի կարող չընդունել»,- եզրափակել է Պողոսյանը: Նշենք սակայն, որ Արթուր Պողոսյանի խոսքերը ոչ մի արժեք չեն ներկայացնում, քանի որ Փակ շուկան ևս պատմամշակութային հուշարձանների ցանկում էր, սակայն հեշտ ու հանգիստ աղճատվեց Սամվել «լֆիկ» Ալեքսանյանի կողմից:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ժամանակակիցների կարծիքով՝ նա Ռաֆայելի վերամարմնավորումն էր։ Ավելի որոշակի՝ Վերածննդի շրջանի իտալացի մեծ նկարիչ Ռաֆայել Սանտիի հոգին՝ 1520-ին չի լքել մեր հողագունդը, այլ եկել ու տեղավորվել է իր ժամանակակից 17-ամյա Ֆրանչեսկո Պարմիջանինոյի մարմնի մեջ։ Իսկ թե դրանից հետո ինչ է կատարվել Ֆրանչեսկոյի հոգու հետ, ժամանակակիցները լռում են դրա մասին։ Ըստ երեւույթին՝ այս «տեսության» հեղինակներին չի էլ հետաքրքրել Պարմիջանինոյի հոգին։ Իսկ ահա իրեն՝ Վերածննդի շրջանի իտալացի նկարիչ, փորագրիչ Ֆրանչեսկոյին, թերեւս, այս «առեղծվածը» մտատանջել է, մտատանջել են նաեւ այս մեծ աշխարհի բազմաթիվ առեղծվածներ, հակառակ դեպքում՝ գլուխը կախ կնկարեր, կվարձատրվեր ըստ արժանվույն, կապրեր մինչեւ խոր ծերություն։ Բայց՝ ոչ։ Մոգությունը, ալքիմիան գայթակղել էին նրան անվերադարձ, եւ դժվար է ասել՝ կախարդանքների «մութ» աշխա՞րհն էր նրա հոբբին, թե՞ նկարչությունը։ Ֆրանչեսկո Պարմիջանինոն (1503-1540) ծնվել է Իտալիայի Պարմա քաղաքում (երեւի հասկացաք, որ նրա ազգանունն իր ծննդավայրի պատվին է ի հայտ եկել, իսկ իսկական ազգանունը Մացոլա էր)։ Հայրը նույնպես նկարիչ էր։ Ընդամենը երկու տարեկան էր Ֆրանչեսկոն, երբ որբացավ։ Նրան մեծացրել են հորեղբայրները։ Առաջին կտավը՝ «Քրիստոսի խաչելությունը», նկարել է 16  տարեկանում։ 1521-ին փոխադրվել է Կրեմոնա, որտեղ այդ ժամանակ տաճարի որմնանկարներն էր արարում Ջովանի Անտոնիո Պորդենոնեն: Ոմանց կարծիքով՝ հենց նա է մեծ ազդեցություն ունեցել Պարմիջանինոյի ստեղծագործության վրա, ոմանք էլ պնդում են, որ առավել մեծ է եղել Անտոնիո Կորեջոյի ազդեցությունը, որի հետ պատանի նկարչի ճանապարհը խաչվել է 1522 թվականին։  Կորեջոն զարդանկարում էր Պարմայի եկեղեցու գմբեթը, Ֆրանչեսկոն՝ նրա օգնականն էր։ Իրականում՝ նա երկրպագում էր Միքելանջելոյին եւ Ռաֆայելին, բայցեւ՝ իր անհատական ոճն էր փնտրում վրձնաշարժումների մեջ, եւ նույնիսկ գեղանկարչության շարքային սիրահարներին էլ է տեսանելի, որ մաներիզմի ներկայացուցիչ համարվող Պարմիջանինոյին հաջողվել էր գտնել իր յուրօրինակ ոճը։ Չմոռանանք նաեւ, որ մոգությունը նրա տարերքն էր, եւ սա նույնպես՝ չէր կարող չարտացոլվել նրա նկարներում։ 1524-ին հորեղբայրների հետ մեկնում է Հռոմ։ Մի քանի նկար է տանում Հռոմի պապի մոտ, նաեւ իր հռչակավոր «Ուռուցիկ հայելու անդրադարձմամբ ինքնանկար»-ը, որտեղ պատկերի օպտիկական ձեւախախտումը համարձակ լուծում էր իր ապրած ժամանակաշրջանի համար։ Պապին հետաքրքրում է 21-ամյա տաղանդավոր երիտասարդը։ Այստեղ նա մտերմանում է մաներիստ նկարիչների հետ, մի շարք նկարներ է ստեղծում, բայց երկար չի մնում Հռոմում։ 1527-ին Հավերժական քաղաքում իշխանության համար անողոք պայքար էր ընթանում, եւ պատմում են, որ մի օր զինվորները ներխուժում են Պարմիջանինոյի արվեստանոցը, նկարիչն այդ պահին աշխատում էր եւ շարունակում է նկարել, որովհետեւ զինվորները ոչ միայն չեն վնասում նրա կտավները, այլեւ լուռ հեռանում են, որ չխանգարեն ստեղծագործող նկարչին։ Սակայն, սա երեւի երջանիկ պատահականություն էր, որովհետեւ Ֆրանչեսկոն ի վերջո ստիպված է լինում հեռանալ Հռոմից։ Մեկնում է Բոլոնիա, որտեղ ապրում է չորս տարի, ապա կրկին փոխադրվում իր ծննդավայր Պարմա քաղաք, որտեղ 1531-ին՝ Սանտա Մարիա դելա Ստեկատա եկեղեցում կույս Մարիամին փառաբանող որմնանկարի պատվեր է ստանում։ Պարտավորվում է աշխատանքն ավարտել 18 ամսում, եւ մշտապես մենակ աշխատող նկարիչն առաջին անգամ օգնականներ է վարձում, ինչը հուշում է, որ դժվար իրականացվող գործ էր ձեռնարկել։ Այնքան դժվար, որ պայմանավորված ժամկետին չի ավարտում, դատում են նրան, եւ գրավով բանտից դուրս գալուց հետո Պարմիջանինոն փախչում է Պարմայից Կազալմաջորե փոքրիկ քաղաք։ Հենց այնտեղ էլ վախճանվում է «հանճարների տարիքում»։ 37 տարեկան էր՝ հենց այն նույն տարիքում, երբ իր մահկանացուն կնքեց նրա սիրելի Ռաֆայելը։ Մահվան պատճառն ալքիմիայի նկատմամբ թուլությունն էր. օրվա մեծ մասն անցկացնում էր ծծմբի եւ սնդիկի «ընկերակցությամբ», եւ երբեմնի գեղեցկադեմ երիտասարդը 37-ում անճանաչելի, քայքայված ծերուկ էր դարձել։ Ֆրանչեսկո Պարմիջանինոյի վերջին ցանկությունն էր, որ իրեն թաղեն մորեմերկ, կրծքին՝ եպիսկոպոսական խաչ։  Ի դեպ, նրա «Երկարավիզ Աստվածամայրը» անավարտ է։ Ասում են՝ նկարչին ինչ-որ բան չի բավարարել, եւ կեսից ձեռքը թափ է տվել այդ նկարի վրա, իսկ ահա այսօր՝ հենց այդ անավարտն է համարվում նրա ամենահայտնի ստեղծագործությունը։ Հ.Գ. Լուսանկարում Ֆրանչեսկո Պարմիջանինոյի «Ինքնանկար»-ն է։  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեկ ռուսական Առաջին ալիքի հեղինակավոր «Познер» հաղորդման հյուրն էր Շառլ Ազնավուրը: Եւ բնականաբար, հաղորդման հեղինակ Վլադիմիր Պոզները չէր էլ փորձելու հեռուստադիտողին ներկայացնել իր հյուրին. նա ճանաչված է ամենուր:  Ազնավուրը ծնվել է 1924 թ., իր ասելով՝ ընդամենը «մի քանի տարի առաջ, Փարիզում»: Բեմի վրա է հայտնվել մանուկ հասակում: Շառլը պատմեց իր հոր սրճարանի մասին, դրա դիմաց գտնվող թատրոնի, որտեղ քրոջ հետ ելույթներ էին ունենում մանկական ներկայացումներում, եւ Պոզների հարցին, թե դժվար չէ՞ր միաժամանակ կրթություն ստանալը՝  պատասխանեց. «Անհրաժեշտ էր ընդամենը անցնել փողոցը»: Պոզների խոսքով՝ մարդուն ձեւավորող տարիքը Շառլի դեպքում համընկնում էր Երկրորդ աշխարհամարտի տարիների հետ: Ի՞նչ էր նա անում այդ տարիներին, ինչպե՞ս էր հաղթահարում դժվարությունները, հետաքրքրվեց հաղորդման հեղինակը եւ ստացավ պատասխան, որտեղ էլ եւ թաքնված է Ազնավուրի հաջողության գաղտնիքը. «Ես խաղում էի թատրոնում, երգում էի, ես շարունակում էի ապրել իմ մասնագիտությամբ: Ժամանակը զարդարվում էր զբաղվածությամբ»: Պոզները հիշեց, թե ինչպես է 1947 թվականին, Նյու Յորքում, պատանի հասակում տեսել Էդիտ Պիաֆի համերգը: Այնտեղ էր նաեւ Շառլ Ազնավուրը: 8 տարի նրանք միասին են ապրել, եւ Ազնավուրը հիացմունքով է հիշում Պիաֆին. «Նա գովերգում էր փողոցը, նա երգչուհի էր փողոցից, ով ինքն էր իրեն կերտել, հայտնի մարդկանց աջակցությամբ, ովքեր սիրել էին այդ երգչուհուն, ով հրաշալի ձայն ուներ: Նա երբեք չէր դադարում սովորել: Ես էլ էի այդպես անում»: «Ձեզ չէին ընդունում որպես երգիչ, քննադատությունը շատ խիստ էր: Ասում էին՝ ցածրահասակ եք եւ ձայն չունեք»,- նկատեց Պոզները: «Նրանք բոլորը սխալվեցին»,- ժպտաց Ազնավուրը: Իսկ թե եղե՞լ են պահեր, երբ ինքն էլ է մտածել, որ պետք է ամեն ինչ թողնել,՝ Ազնավուրն ասաց. «Քնելուց առաջ՝ այո, առավոտյան՝ երբեք: Առավոտն իր մեջ հույս է կրում»: Հիշո՞ւմ է նա իր առաջին հաջողությունը: Ինչպե՞ս նա առաջ գնաց: «Այն ժամանակ ընդունված էր, որ երգիչները հայտարարեն երգերի հեղինակների անունները: Էդիտ Պիաֆը այդպես էր անում: Այդպես էին անում նաեւ արտիստները, որ կատարում էին իմ երգերը: Իմ անունը հետաքրքիր դարձավ»,- պատասխանեց նա: Ազնավուրը հիշեց, որ առաջին վեց երգերն իսկական աղետ էին՝ ոչ մի ծափահարություն եւ զրո հաջողություն: «Յոթերորդ երգից ամենինչ սկսվեց: Ես ստեղծել էի մի երգ, որից հրաժարվեց Մոնտանը: Նա ասում էր ինձ, որ մեր մասնագիտության մասին երգերը երբեք հաջողություն չեն ունեցել: Նրանք դա ասում էին՝ Սիմոնա Սենյորեի հետ միասին: Երկուսն էլ սխալվեցին: Ես արդեն տեսնում էի ինձ»: Նա ձայնագրվել է աշխարհահռչակ երգիչների հետ, նկարվել է 7 տասնյակ ֆիլմերում, նույնպես շատ հայտնի ռեժիսորների ղեկավարությամբ, իսկ ամենասիրելի ֆիլմը, որտեղ նա խաղացել է, «Կրակեք դաշնակահարին» ֆիլմն է: 1998 թվականին, Times ամսագրի եւ CNN-ի հարցումների արդյունքում, նա ճանաչվել է 20-րդ դարի լավագույն էստրադային երգիչը: Իսկ ո՞ւմ կնշեր ինքը: «Ռեյ Չարլզը: Նա լավագույնն էր: Գիտե՞ք, որ նրա զավակներից մեկը կիսով չափ հայ է»: Երկուսն էլ ծիծաղեցին եւ հետո հիշեցին այլ անուններ՝ երգիչների, որոնք պակաս հռչակավոր չեն եղել: Եւ Պոզները հարցրեց՝ որտե՞ղ են բոլորը կորել: «Կորել են չճանաչված լինելու վախի մեջ: Միջազգային կարերիայի դժվարությունը նրանում է, որ ձեզ ինչ-որ տեղ ներկայացնում են, եւ ոչ ոք ձեզ չի ճանաչում: Պետք է ռիսկի դիմել եւ հաղթահարել դա: Հեշտ է վերադառնալ հայրենիք եւ ասել, որ իրենք ոչինչ չեն հասկանում»: Մաեստրոն խոսեց նաեւ այսօրվա կատարողների մասին՝ առաջինը նշելով Զազի անունը: «Կարծում եմ՝ նա առաջ կանցնի բոլորից»: Ժամանակին Ազնավուրը ասել էր, որ նկարիչը պետք է չեզոք լինի: Հիմա նա պարզաբանում է. «Չեզոքությունն էլ սահման ունի: Չի կարելի ամբողջովին չեզոք լինել: Ես չեզոք եմ, նախեւառաջ՝ քաղաքականապես: Ես չեզոք եմ, չկա մի կրոն, որ ուղղված է իմ դեմ, եւ ոչինչ չունեմ ընդդեմ կրոնների»: Բնականաբար, զրուցակիցները անդրադարձան նաեւ Ցեղասպանության 100-ամյակին, եւ Պոզների՝ «100-րդ տարեդարձ» արտահայտությանը Ազնավուրն անմիջապես հակադարձեց. «Ո′չ, դա ծննդյան տարեդարձ չէ, ցավոք»: «Ցեղասպանությունը, նախեւառաջ, մորս դժբախտությունն էր: Հորս ընտանիքում ես ճանաչում էի պապիկիս, տատիկիս, որի հետ շատ ուշ եմ ծանոթացել՝ 1963 թվականին, երբ Հայաստանում էի առաջին անգամ: Իսկ ահա մայրիկիս ամբողջ ընտանիքը սպանվել էր: Մենք նրանց մասին ոչինչ այլեւս չէինք լսել: Բայց մայրս, նախեւառաջ, ատելություն չուներ թուրքերի նկատմամբ: Նա ասում էր, որ թուրքերի մեջ էլ շատ լավ մարդիկ կան»,- պատմում է նա: Ազնավուրը նշեց, որ ապրիլի 24-ին անպայման գնալու է Երևան` մասնակցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակման միջոցառումներին: «Չի կարելի անտեսել այն, ինչ տեղի է ունեցել,- ասում է նա: – Թուրքերին հարկ է ասել, որ եկել է ճշմարտությունն ասելու ժամանակը»: Շանսոնյեի կարծիքով` թուրքերը Հայոց ցեղասպանությունը հրաժարվում են ճանաչել երկու պատճառով. «Նրանք չեն կարող դա ընդունել՝ որպես փաստ, քանի որ նրանց համար գլխավորը՝  իրենց «պատիվն» է, և դա դեռ կարելի է հասկանալ: Սակայն մեկ այլ բան էլ կա` մարդիկ խիստ հարստացել են հայերի ունեցվածքի հաշվին»: Նա բարձր է գնահատում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտարարությունը, ըստ որի՝ Հայոց ցեղասպանությունը 20-րդ դարում մարդկության դեմ իրականացված ամենասարսափելի հանցագործություններից մեկն էր եւ առաջին ցեղասպանությունը: «Հռոմի պապն այն հազվադեպ մարդկանցից է, որոնք ասում են ճշմարտությունը և ճշմարտության կողմնակից են` անկախ որևէ բանից, չվախենալով ոչ մի բանից, առանց վախի և նախատինքի»,- ասում է  Ազնավուրը: Պոզները հետաքրքվեց նաև Ազնավուրի երկարակեցությամբ: «Ես ապրում եմ նորմալ կյանքով, ես լավատես եմ, ես ոչնչով չեմ մտահոգվում: Ես չգիտեմ` հավատո՞ւմ եմ Աստծուն, թե՞ ոչ, բայց կարծում եմ, որ նա, ում Աստված են անվանում, կարող է մեզ տալ անհրաժեշտ ամեն ինչ»: Նա խոստովանեց, որ հատուկ սննդակարգի չի հետևում. «Պետք չէ ուտել աղ, պետք չէ օգտագործել շաքարավազ, պետք չէ ուտել ճարպոտ սնունդ… Ես այդ ամենն ուտում եմ»: «Դուք միշտ ձեր մեջքը ուղիղ եք պահում»,- նկատեց Վլադիմիր Պոզները: «Որովհետեւ երբ սկսում ես կորանալ, սկսում ես ոտքերդ քարշ տալ, սակայն նաև պետք է միշտ այնպիսի տպավորություն ստեղծել, թե քեզ մոտ ամեն ինչ կարգին է»: Խոսելով Ազնավուրի անցած դժվար ճանապարհի մասին՝ Պոզները հետաքրքրվեց՝ որտեղի՞ց է նա ուժ գտնում. «Ես չգիտեմ: Ես անհաջողակ չեմ, կան մարդիկ, որոնք անհաջողակ են գրեթե ծնվելու պահից, իսկ ես անհաջողակի հակապատկերն եմ»,- պատասխանեց Ազնավուրը: «Երբ դու գիտես, որ ցանկացած դժբախտություն հնարավոր է, դու հանգիստ ես, դու գիտես այդ մասին: Դու պատրաստ ես աշխատել` ազատվելու այդ դժբախտությունից,- պարզաբանեց Ազնավուրը: - Իսկ նա, ով ի սկզբանե չգիտի, որ գոյություն ունի դժբախտություն, ու երբ դա միանգամից շուռ է գալիս իր վրա, նա  նախապես մահանում է»: Հիշելով 1988 թվականի երկրաշարժի մասին, Ազնավուրը ասաց, որ դրանից հետո իր կյանքը փոխվեց. «Մենք հասկացանք, որ պետք ենք մեր ժողովրդին, մեր արմատներին»:   Եթե նա հայտնվեր Լուի 14-րդի առաջ, կներկայանար որպես գրչով աշխատող մարդ: Եթե հայտնվեր անմարդաբնակ կղզում, կվերցներ իր հետ այն, ինչով գրում են: Նա չի սիրում «անշնորհակալ» բառը, որովհետեւ դա նշանակում է այն, ինչ ինքը չի սիրում: Թեպետ դա այդպես էլ տեղի չի ունեցել, բայց  նա կցանականար երգել Ռեյ Չարլզի հետ: Եթե ունենար հանդիպելու եւ զրուցելու մեկ հնարավորություն, նա դա կաներ Լաֆոնտենի հետ: Ընկերությունը չի կարելի դիտարկել առանց սիրո: Նրա համար բաժակը կիսով չափ լիքն է, եւ ոչ հակառակը: Եթե հանդիպեր Աստծո հետ, կասեր. «Salut: (Ողջույն-ֆր.) Ի՞նչ կարող եմ ես ավելին ասել նրան: Հետո պետք է խոսի Նա, որովհետեւ միգուցե ես սխալներ եմ գործել երկրային կյանքում, բայց Նա էլ քիչ սխալներ չի  գործել: Հարկ կլինի, որ նա ինձ բացատրություններ տա»: Շառլ Ազնավուր. Երեւան 1996    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը միանգամից երկու անվանակարգում առաջադրվել է «Գրեմի» երաժշտական մրցանակին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է մրցանակաբաշխության պաշտոնական կայքը: Մանսուրյանի հեղինակած «Ռեքվիեմ»-ը ներկայացված է «Լավագույն երգչախմբային ներկայացում» եւ «Լավագույն ժամանակակից դասական ստեղծագործություն» անվանակարգերում: «Գրեմի»-ին է առաջադրված նաեւ Տիգրան Մանսուրյանի պրոդյուսեր Մանֆրեդ Այխերը՝ որպես «Տարվա պրոդյուսեր դասական ոճում»: «Գրեմի» 60-րդ մրցանակաբաշխությունը կկայանա հունվարի 28-ին Նյու Յորքում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունը և «SOS! Փրկենք Աֆրիկյանների ակումբի շենքը» սիրով հրավիրում են բոլոր երևանցիներին ներկա գտնվելու աշխարհահռչակ դաշնակահար և կոմպոզիտոր Տիգրան Համասյանի ելույթին՝ ի պաշտպանություն Աֆրիկյանների ակումբի հուշարձան-շենքի։ Համերգը տեղի կունենա շենքի բակում՝ Տերյան 11 հասցեում։  Համերգը տեղի կունենա հունիսի 24-ին, ժամը 15-00-ին:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մոտ օրերս Երևանում կանցկացվի «Իրանական կինոյի շաբաթ»: Այդ մասին երեկ Մշնախ Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Մոհամմադ Ռեյիսիին: Նա նաեւ նշել է, որ Ատրպատականի Հայոց թեմական խորհրդի կազմում գործող պարային խումբը և երգչախումբը ցանկանում են հյուրախաղերով հանդես գալ Հայաստանում: Նախատեսվում է, որ նրանք համերգներով հանդես կգան նաև Սյունիքի մարզում:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ մշակույթի նախարարությունից հայնում են, որ հրապարակվել է Օպերայի տնօրենի թափուր պաշտոնի մրցույթի հանձնաժողովի՝ թվով 12 մարդուց բաղկացած կազմը ։ ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմում անցկացվող՝ «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթի հանձնաժողովի կազմը ձևավորվել է նախարարի հրամանով հաստատված կարգի համաձայն: Մրցութային հանձնաժողովի կազմ. Դավիթ Ղազարյան-նախագահ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի վոկալ-տեսական ֆակուլտետի դեկան, Արտակ Գևորգյան-քարտուղար, նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, Հովհաննես Չեքիջյան-անդամ, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ-ի գեղարվեստական ղեկավար, Գեղամ Գրիգորյան-անդամ, ՀՀ ժողովրդական արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի ռեժիսոր, Կարեն Դուրգարյան-անդամ, ՀՀ վաստակավոր արտիստ, «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր դիրիժոր, Վարդան Աճեմյան-անդամ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ստեղծագործական ամբիոնի վարիչ, պրոֆեսոր, Շահեն Շահինյան-անդամ, «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» ՊՈԱԿ-ի ռեկտոր, Արթուր Ղուկասյան-անդամ, «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի արվեստի կառավարման և մշակութային քաղաքականության ամբիոնի վարիչ, Էդգար Գևորգյան-անդամ, Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ, Վահան Դավթյան-անդամ, ««Գեղամա» երիտասարդական տարածքային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ, Վահան Եղիազարյան-անդամ, ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական, ՀՀ քաղաքացիական ծառայության երկրորդ դասի պետական խորհրդական, Արմինե Խաչատրյան-անդամ, նախարարության աշխատակազմի մշակութային ծրագրերի և մոնիթորինգի վարչության պետ:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բրիտանացի հանրահայտ երգիչ Սթինգը հայտարարել է, որ մտադիր չէ իր կարողության (180 մլն ֆունտ կամ 306 մլն դոլար) մեծ մասը ժառանգություն թողնել իր վեց զավակներին: Այդ մասին Սթինգը հատարարել է բրիտանական Mirror-ին տված հարցազրույցում: 62-ամյա Սթինգի համոզմամբ՝ իր երեխաները պետք է իրենք աշխատեն ու վաստակեն, քանի որ այդպես լավ կլինի հենց իրենց համար: Նրա կարծիքով՝ հայրական կարողությունը զավակների համար չափազանց ծանր բեռ կլինի: Սթինգը նաև հույս է հայտնել, որ իր կարողության մեծ մասը հենց ինքն էլ կծախսի: «Ես նրանց ասել եմ, որ իրենց շատ փող չի մնա, քանի որ ես ծախսում եմ այն: Ես լիքը ֆինանսական պարտավորություններ ունեմ»,- հայտարարել է բրիտանացի երգիչը: Սթինգը երկու զավակ ունի առաջին ամուսնությունից (37-ամյա Ջոզոֆը՝ երգիչ, և 32-ամյա Քեյթը՝ դերասանուհի), և չորսը՝ երկրորդից (դերասանուհի Բրիջիթ Մայքլը՝ 30 տարեկան, կինոօպերատոր և պրոդյուսեր Ջեյքը՝ 28 տ., երգչուհի Կոկոն՝ 23 տ. և առայժմ մասնագիտություն չունեցող 18-ամյա Ջակոմո Լյուքը): Փոխանցում է ИТАР-ТАСС-ը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Եվրատեսլի 2013»-ում Հայաստանը կներկայացնի «Դորիանս» ռոք խմբի մեներգիչ Գոռ Սուջյանը: Այդ մասին, ըստ  PanARMENIAN.Net-ի, հայտարարվեց Հանրային հեռուստաընկերության «Առաջին լրատվականի» ուղիղ եթերում: Ավելի վաղ համացանցում տեղեկություն էր տարածվել, որ հենց «Դորիանս»-ի մեներգիչն է ներկայացնելու մեր երկիրը, սակայն Սուջյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր լուրը: Նշենք, որ հայաստանյան ներկայացուցչին ներքին ընտրությամբ ընտրել է Հանրային հեռուստաընկերության հատուկ հանձնաժողովը: «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը կանցկացվի մայիսի 14-18-ը՝ Շվեդիայի Մալմո քաղաքում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրադարձությունները «նիրհելու» հատկություն ունեն: Թվում է՝ ինչ կատարվել է, ընդամենը պատմություն է, գործող անձինք վաղուց չկան կամ եթե նույնիսկ կան, ապա ընդամենը՝ դասագրքային, բեղ-մորուքով, հնաոճ պերսոնաժներ են, որոնք ոչ մի իրական զգացմունք չեն արթնացնում, բացի թերևս իրենց դեմքերը գրիչով խզբզելու կամ «նկարազարդելու» անզուսպ պահանջից; Արդյունքում՝ դեպքերը և մարդիկ դառնում են կոմիքսատիպ պերսոնաժներ, որոնց հիմնական գործառույթը մեզ զվարճացնելն ու մեր միջև եղած ընդհանրությունները ժխտելն է: Այսինչ թվականին Այնինչը գնաց Այնտեղ ու հանդիպեց Մեկայլի հետ: Արդյունքում կատարվեց Այն Ինչը: Ու վե՞րջ... Իրադարձությունները, սակայն, «արթնանալու» հատկություն ունեն: Եվ գալիս է մի Այսինչ թվական, երբ Դու, հենց Դու ստիպված ես լինում գնալ Այնտեղ, հանդիպել Մեկայլի հետ ու նախկինում դասագրքային կոմիքս թվացող մարդկանց նման կանգնել իրականության չերևացող պատի առաջ՝ անհուսորեն տատանվելով երկու անդունդների՝ Խղճիդ և Պարտականությանդ միջև... «Այնուամենայնիվ, օդում լռություն էր կախված: Արևը ծագում էր: Երբ միջուկային ամպը հասավ ամպերին, քամիները ուղղորդեցին տարբեր ուղղություններով՝ վերացնելով նրա հստակ ուրվագծերը: -Մենք արեցի՛նք դա,- կրկնեց ինչ-որ մեկը նրա թիկունքում: Օպպենհայմերին թվաց, թե ծանրություն իջավ իր վրա: Զգաց, որ հազիվ է ոտքի վրա կանգնում: Նա սկսեց պիջակի գրպաններում ծխախոտ փնտրել, գտավ տուփն ու դողդողացող ձեռքով մի գլանակ վառեց: Հենց որ հայտնվեց գեներալ Գրոուվզը, նա ազատ ձեռքը թաքցրեց գրպանում, որ գեներալը չնկատի ձեռքի դողը»: «Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով լույս ընծայված՝ Լյուբկո Դերեշի «Խաղաղարարը» վիպակների ժողովածուն՝ ուկրաիներենից Անուշավան Մեսրոպյանի թարգմանությամբ և Արամ Պաչյանի առաջաբանով, հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Քաղաքը միջավայր-գրադարան է, որտեղ գրքերը դարակներին շարված, կամ պահոցներում փակված չեն: Փողոցներում, կամուրջների վրա ու երկար պողոտաներում խառնվում են պատումն ու տողը, բանաստեղծությունն ու ընթացքը, մանկությունն ու աչքով անող Աստվածը: Ամեն ինչ քեզ մոտ ու միաժամանակ հեռու է թվում՝ տարածական ու կոնկրետ՝ նման թրթռացող-հեռացող անիմացիայի: Հետո՞… Մնում են տողեր… Հետո մնում են տողե՞ր… Չգիտեմ… Բայց քաղաքը տեսակարար կշիռ է ստանում իր գրադարանում համալրվող քո նոր միջավայրից… «Պարոնայք, եթե դուք մանկուց երազել եք դառնալ տիեզերագնաց, օդաչու, գրող, գիտնական կամ, ասենք, նախագահ, ու դարձել եք, ապա դա դեռ չի նշանակում, թե ձեր երազանքն իրականացել է: Եթե կարող եք՝ Վերադարձե՛ք մանկություն՝ Ինքներդ ձեր ետևից…» «Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարով լույս ընծայված Գևորգ Գիլանցի «ARS-մետա» ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մխիթարվենք. իտալացի հանրահայտ մանկագիր Ջանի Ռոդարիի (1920-1980) կենսագիրները մեր Խնկո Ապոր կենսագիրներից չեն տարբերվում։ «Ծնվել է, ողջ կյանքը նվիրել է երեխաներին, հետո մի օր էլ մահացել է»։ Իսկ ավելի պատկերավոր՝ «բռնել է թիթեռ, սիրել ծաղիկներ, սահնակով սղղալ, երգել ու խաղալ»... Համարյա թե՝ Լենին պապի։ Բայց՝ չէ, մի քանի ժլատ տեղեկություն կա։ Տասը տարեկանում հորը կորցրել է, եւ մայրն ստիպված է եղել իտալական փոքրիկ քաղաք Օմենյայից, իր երեք որդիների հետ, փոխադրվել հորանց տուն՝ Վերոսոտո գյուղ։ Ջանին երաժշտասեր էր, հատկապես ջութակի նկատմամբ էր քնքույշ զգացմունքներ տածում, դե՛, մեկ էլ պարզ է՝ «խաղուպարից, սահնակ-թիթեռից, ծաղկից առավել՝ ուսումն է սիրել»։ Էլի՛ Լենին պապիի նման։ Հետո ուսուցչի դիպլոմ է ստացել ու... նորից փակուղի մտանք՝ «ողջ կյանքը նվիրել է երեխաներին»։ Մի պահ փորձել է մի քիչ էլ ինքն իրեն նվիրվել՝ ընդունվել է Միլանի համալսարանի բանասիրական ֆակուլտետ, այս անգամ էլ պատերազմն է խանգարել, եւ Ջանի Ռոդարին ուսումը կիսատ է թողել, եւ երկու ընկերների սպանությունից ու եղբոր՝ համակենտրոնացման ճամբարում հայտնվելուց հետո միացել է Դիմադրության շարժմանը եւ ընդունվել կոմունիստական կուսակցության շարքերը։ Կամ՝ սկզբում ընդունվել է կոմունիստական կուսակցության շարքերը, հետո՝ միացել Դիմադրության շարժմանը։ Եվ երեւի հենց սա է պատճառը, որ ոչ միայն փոքրերի, նաեւ մեծերի սիրելի Չիպոլինոյի հեղինակը գլխավորապես հանդիպել է պիոներների հետ։ Համենայն դեպս՝ երեխաների հետ նրա լուսանկարները սա են վկայում՝ բոլորը պարտադիր կարմիր վզկապով են։ Մի անգամ թեթեւակի ուշադրությունը շեղել է պիոներներից, ամուսնացել է Մարիա Թերեզայի հետ, ծնվել է նրանց դուստրը, անունը դրել են Պաոլա, հետո նորից նվիրվել է պիոներներին։ Պարգեւատրվել է Հանս Քրիստիան Անդերսենի անվան պատվավոր մրցանակով, դե՛, վերջում էլ երկնքից երեք խնձոր է ընկել, մեկը... Չէ, 80 տարեկանում ծանր հիվանդացել է ու մահացել։ Ինչ որ է. կոմունիստ է եղել, թե թաքուն-թաքուն նիցշեական ու շոպենհաուերական է եղել (ըստ կենսագիրների՝ Ռոդարին Նիցշե ու Շոպենհաուեր է ուսումնասիրել), միայն կարմիրվզկապավոր երեխաներին է նվիրվել, թե անվզկապներին էլ՝ չգիտենք, բայց ամեն դեպքում՝ մեծերն էլ են սիրում Ջանի Ռոդարիի Չիպոլինոյին, եւ երբեմն-երբեմն մտքներով անցնում է, որ նա գրելիս՝ ավելի շատ մեծերիս է ցանկացել ինչ-ինչ բաներ հասկացնել։ Օրինակ՝ այս «անտակ պարկում» ի՞նչ գործ ունի նախարարը, դու՛ք ասեք։ Անտակ պարկը -Հին շո՜ր, հին կոշի՜կ... -Ա՛յ ծերուկ, ճերմակ ծերուկ, Ի՞նչ կա-չկա քո պարկում։ -Կա մի կոշիկ՝ անկրունկ, Մի թեւ ունեմ՝ անկոստյում։ -Հետոոոո՞... -Շան վզակապ, Ունեմ աղեղ՝ անջութակ։ - Հետոոոո՞... -Անքիթ թեյնիկ ու սրճեփ, Թավա ունեմ չուգունի, Էս թավան հատակ չունի, Նախարար էլ ունեմ պարկում, Որ կռիվ է մեզ տանում, Բայց հայտնվեց հատակում։ Սա կարդալուց հետո Հայաստանի ո՞ր չափահաս քաղաքացին կդիմանա գայթակղությանը ու չի սկսի պատկերացնել, որ հերթով պարկն է խցկում ՀՀ նախարարներին՝ իրենց վարչապետի հետ միասին, ՀՀԿ-ականներին՝ իրենց ղեկավարի հետ միասին, ու վերջում էլ պարկի բերանը պիիիինդ կապում է, որ այլեւս երբեք չբացվի։ 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երգչուհի Ռիհանան անց է կացնում ամանորյա հանգիստը հարազատ Բարբադոս կղզում: Նա շատ է լողում, այդ իսկ պատճառով հաճախակի է փոխում լողազգեստը, կարծես, չնկատելով պապարացիներին: Հերթական անգամ, երբ երգչուհին փոխում էր լողազգեստը նա «զոհ» դարձավ հենց այդ պահին սպասող պապարացիի, հայտնում է sutki.net կայքը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը պետք է դատարան ներկայացնի 2009-ին նկարահանված «Ավատար» ֆիլմի սցենարի սևագրերը: Նման որոշում է  կայացրել Լոս-Անջելեսի շրջանի Գերագույն դատարանի դատավոր Ալան Ռոզենֆիլդը: Ինչպես փոխանցում է France-Presse-ը, Քեմերոնին դատի է տվել Էրիկ Ռայդեր անունով մի մարդ: Նա  պնդում է, որ  «Ավատար»-ը ընդօրինակվել է իր  «KRZ 2068» պատմածքից, որտեղ նկարագրվում է հեռավոր մոլորոկներից մեկի գաղութացման և այնտեղի բնության պաշտպանության պատմությունը: Ռայդերի խոսքերով, Քեմերոնին պատկանող Lightstorm Entertainment ընկերությունը դիտարկել է իր պատմվածքը էկրանացնելու առաջարկը, սակայն հետագայում մերժել է հեղինակին: Ռայդերը միակը չէ, ով դատարանի միջոցով փորձում է ապացուցել իր իրավունքները կինոյի ողջ ատմության ընթացքում ամենաեկամտաբեր ֆիլմի նկատմամբ: Գրող Բրայանտ Մուրը նույնպես պնդում է, որ «Ավատար»-ի հիմքում իր ստեղծագործություններն են ընկած և Քեմերոնից ու 20th Century Fox ընկերությունից 2,5 մլրդ դոլարի փոխհատուցում է պահանջում:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մեկնարկում է Հայոց ցեղասպանության իրազեկմանը նվիրված System of a Down խմբի համաշխարհային շրջագայությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով «Los Angeles Daily News» պարբերականին, «Արթնացրեք հոգիները» (Wake Up the Souls) խորագրով շրջագայությունը կմեկնարկի ապրիլի 6-­ին՝ Կալիֆորնիայում կայանալիք համերգով և կներառի համերգներ աշխարհի 14 բեմերում՝ այդ թվում նաեւ Երեւանում: Ինչպես նշում է պարբերականը, այս համերգաշարը մեծ նվեր է խմբի երկրպագուների համար՝ 2005թ. SOAD­-ի վերջին ալբոմի լույս ընծայումից ի վեր: Սակայն այն նվիրված է լինելու համաշխարհային հանրությանը Հայոց ցեղասպանության վրա ուշադրություն հրավիրելուն: «Մեզ համար` որպես ամերիկահայերի, որոնց ընտանիքները անմիջական կապ ունեն այս խնդրի հետ, կարևոր է ոչ միայն իրազեկել մարդկանց, այլ նաև պահանջել արդարության վերականգնումը: Սա ցավ է, որը շարունակում է առկա մնալ», ­-ասել է խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը: Նա նշել է, որ խումբը ցանկանում էր շրջագայության մեջ ներառել նաեւ Թուրքիան, որտեղ իրենք երբեք դեռ ելույթ չէին ունեցել, սակայն իրենց մերժել են: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նախօրեին հայտնի են դարձել «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնի մրցանակակիրները: «Լավագույն լիամետրիաժ ֆիլմ» անվանակարգում մրցանակի է արժանացել Ալե Աբրեուի «Տղան և աշխարհը» մուլտֆիլմը (Բրազիլիա): Լավագույն գեղարվեստական / նկարչական լուծման համար «Վալենտին Պոդպոմոգովի հատուկ մրցանակի» է արժանացել  Խուլիո Լուդուենյայի  «Քրոնոպներ և Ֆամաները» (Արգենտինա), Ժյուրիի կողմից հատուկ նշվել է Սիգնե Բաումանեի  «Գրպանիս քարերը» լիամետրաժ ֆիլմը (ԱՄՆ / Լատվիա): «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ է» ճանաչվել Նասոս Վակալիսի «Ընթրիք մի քանիսի համար» ֆիլմը  (Հունաստան/ԱՄՆ), ժյուրիի հատուկ նշումի է արժանացել Ռոբերտ Լյոբելի «Քամին» (Գերմանիա): «Լավագույն ավարտական ֆիլմ» է ճանաչվել Ալեքսանտրա Հետմերովի  «Աստվածների Քաղաքը» (Չեխիա), «Լավագույն հեռուստատեսային և ուսուցողական ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել Սերգեյ Մերինովի «Պլաստիլինե այբուբենը» (Ռուսաստան): «Լավագույն երաժշտական հոլովակ» անվանակարգում հաղթող է դարձել Ելենա Օրոզի «Ֆաքոֆբոլան: Մի՞շտ, թե երբեք» (Խորվաթիա): «ՌեԱնիմանիա» միջազգային անիմացիոն 6-րդ կինոփառատոնը մեկնարկել էր հոկտեմբերի 25-ին Երևանում: Ընդհանուր առմամբ, ստացվել է ավելի քան 850 հայտ` աշխարհի 90 երկրներից: Փառատոնի ծրագրում ներառվել էր 400 ֆիլմ: Այս տարի «Ռեանիմանիան» կընթանա նաև Գյումրիում: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Օսկարակիր «Այծամարդու լաբիրինթոսը» ֆիլմի մեքսիկացի կինոռեժիսոր Գիլյերմո դել Տորոն մոլի երկրպագուն է Բեկսինսկու Ստեղծագործության, ինչն ակնառու է նրա ֆիլմերում։ Փառքը ուշ այցելեց այս տարօրինակ լեհին։ Կարծիք կա, որ սկիզբը դրեց շվեյցարացի վարպետ Հանս-Ռուդոլֆ Գիգերը՝ հայտարարելով, որ նա իր ժամանակի մեծագույն նկարիչն է։ Բեկսինսկու աշխարհն ամեն մարդու բան չէ։ Եթե ուզում եք հանգիստ, անհոգ ապրել, մի մտեք նրա աշխարհ։ Ճնշող է, մռայլ ու չարագուշակ։ Ինքը հակառակ կարծիքի էր։ Ասում էր՝ ինձ ճիշտ չեն հասկանում, իմ նկարները լավատեսական են եւ նույնիսկ զվարճալի։ Ետպատերազմյան Եվրոպայի այս ամենահանելուկային մարդն ինչ էր զգում ու մտածում ստեղծագործելիս՝ երեւի միայն ինքը գիտեր։ Եվ քանի որ երբեք իր նկարները չէր վերնագրում, ուրեմն՝ ամեն դեպքում ազատ էր թողել դիտողին՝ ոնց ուզում ես՝ հասկացիր։ Ծնվել է (1929-2005) Լեհաստանի հարավում գտնվող Սանոկ քաղաքում։ Իր հայրենի քաղաքում ճարտարապետություն ուսանելուց հետո փոխադրվում է Կրակով։ Մի քանի տարի շինարարությունում բրիգադիր է աշխատում, իր խոստովանությամբ՝ ծայրահեղ տհաճությամբ։ Այդ շրջանում տարվում է լուսանկարչությամբ։ Լուսանկարներն իրենց ոճով, կարծես, իր ապագա գեղանկարչության նախապատրաստությունը լինեին՝ բզկտված տիկնիկ՝ պատռված դեմքով, անդեմ կամ վիրակապված դեմքերով մարդիկ։ Հետագայում սեւեռվում է գեղանկարչության վրա։ Սկզբում աբստրակցիոնիզմի հետեւորդ էր, 60-ականներին թեքվեց դեպի սյուրռեալիզմ, 70-ականներին ֆանտաստիկային տրվեց... Մահն էր թագավորում նրա կտավներում, բնանկարների ֆոնին՝ դժնատեսիլ կմախքներ, տխեղծ մարմիներ, ամայություն ամայութեանց։ Փոքրագույն մանրամասների վարպետ էր։ Ըստ արվեստաբանների՝ իր մոլագարության հասնող բծախնդրությամբ հիշեցնում էր ավստրիացի նկարիչ Էռնստ Ֆուքսին։ Նրա բոլոր ցուցահանդեսները շռնդալից հաջողությամբ էին պսակվում։ 1964-ի վարշավյան ցուցահանդեսի նրա բոլոր նկարները վաճառվում են։ 80-ականներին նրա համբավը հասնում է Ֆրանսիա, հետագայում՝ ողջ Արեւմտյան Եվրոպա, ԱՄՆ եւ հատկապես Ճապոնիա։ Բեկսինսկին միակ լեհ նկարիչն է, որի աշխատանքները ցուցադրված են Օսակայի արվեստի թանգարանում։ Վարշավա փոխադրվելուց առաջ՝ 1977-ին, իր տան բակում այրում է նկարների մի մասը։ Հետագայում ասել է, որ դրանցից մի քանիսը «չափազանց անձնական» էին, եւ ինքը չէր ուզում, որ մարդիկ տեսնեն դրանք։ 90-ականներին համակարգիչը եւ թվային լուսանկարչությունն էին նրա տարերքը։ Դարձ ի շրջանս յուր՝ վերադարձավ իր երիտասարդության շրջանի հրապուրանքին՝ լուսանկարչությանը։ Մինչեւ մահ։ 1997-ին իր «սիրելի» Մահը ծանրումեծ ներկայանում է։ Նրա կինը՝ Սոֆիան, մահանում է քաղցկեղից, իսկ մեկ տարի անց ինքնասպանություն է գործում միակ որդին՝ Տոմաշը, որը հայտնի ռադիոհաղորդավար էր, երաժշտական լրագրող ու թարգմանիչ։ Հենց հայրն է առաջինը տեսնում որդու անշունչ մարմինը... Ասում են՝ Բեկսինսկին չի հաշտվում տղայի մահվան հետ, եւ նրա պատին մինչ իր մահը սոսնձված էր հանգուցյալ որդուն ուղղված մի նամակ, ծրարին գրված էր. «Տոմեկին՝ ոտքերս ձգելուց հետո»։ 2005-ի փետրվարի 22-ին 70-ամյա նկարչին հայտնաբերում են Վարշավայի իր բնակարանում՝ սպանված։ Նրա մարմնին սուր գործիքով հարվածներից առաջացած 17 վերք կար, երկուսը՝ մահացու։ Շուտով ձերբակալում են երկու անչափահասի՝ շենքի պարետի որդուն եւ նրա ընկերոջը։ Մարդասպաններն այսպես էին «հիմնավորել» իրենց գազանությունը՝ պարտքով փող էին ուզել ծերուկից, չէր տվել։ Հիմնականում տանն էր աշխատում, չէր սիրում ճամփորդել, գրեթե չէր շփվում մարդկանց հետ, չնայած քիչ թե շատ շփվողները պատմում էին, որ շատ հաճելի մարդ է, նույնիսկ ամաչկոտ։ Շատ հազվադեպ էր ֆիլմ նայում, հազվադեպ էր գիրք կարդում։ Նրան չէր հուզում, թե ինչ կա-չկա, ով կա-չկա ժամանակակից արվեստում, անտարբեր էր քննադատների կարծիքների նկատմամբ։ Ցուցահանդես ու թանգարան չէր այցելում։ Ծիծաղելով պատմել էր մի անգամ, որ պատահաբար տեսել է էքսպրեսիոնիստների նկարները եւ զարմացել. «Ես էլ կարծում էի՝ ինքս եմ բացահայտել գեղանկարչության այս ոճը»։ Ստեղծագործելիս Բեկսինսկին դասական երաժշտություն էր լսում, հիմնականում՝ Շնիտկե։ Ո՛չ, ո՛չ, ասում էր, երաժշտությունը չի ոգեշնչում ինձ. «Պարզապես օգտագործում եմ որպես խթանիչ՝ քաղցր ու թունդ սուրճի փոխարեն»։ Ի դեպ, նրա վերջին ստեղծագործության «հերոսը» բազմաթիվ վերքերով ծերունի էր՝ գետնին ընկած։ Կանխազգացե՞լ էր այս ինքնակամ կալանավորը իր մահը։ Եթե այսպես մտածենք, ուրեմն՝ իր նկարներով գուժում է նաեւ մարդկության զարհուրելի վախճանը։ Չէ, ավելի լավ է այսպե՛ս չմտածենք։ Լիզա Ճաղարյան      
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Դժբախտ պատահարի հետևանքով զոհվել է 75-ամյա իտալացի հայտնի դերասան Ջուլիանո Ջեմման: Նրա ավտոմեքենան դեմ առ դեմ բախվել է մեկ ուրիշ ավտոմեքենայի, ինչի հետևանքով  դերասանին ծանր վիճակում տեղափոխել են հիվանդանոց, որտեղ էլ նա վախճանվել է: Դերասանը նկարահանվել է այնպիսի ֆիլմերում, ինչպիսին են «Վենետիկը, լուսինը և դու», «Բեն-Հուր», «Լեոնարդ»  և այլն:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Գրող Լևոն Խեչոյանի հոգեհանգիստը տեղի կունենա հունվարի 10-ին, ժամը 17:00-ից, Երևանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը: Վերջին հրաժեշտը` հունվարի 11-ին, ժամը 12:00-14:00-ը, Ծաղկաձորի Կեչառիս վանքային համալիրում: Հուղարկավորությունը` նույն օրը, ժամը 14:00-ին, Հրազդանի ընտանեկան գերեզմանատանը: Ավտոբուսները Կեչառիս կմեկնեն հունվար 11-ին, ժամը 11:00-ին, Հայաստանի գրողների միության շենքի մոտից:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Առաջիկա 6 օրերին Երևանը կլինի թատերական մայրաքաղաք: Նոյեմբերի 17-22-ը Երևանում կանցկացվի Թատրոնի միջազգային ինստիտուտի (ՅՈՒՆԵՍԿՕ) 34-րդ համաշխարհային կոնգրեսը` «Նոր ձայներ, նոր հանդիսատես. ժամանակն է երկխոսության» կարգախոսով: Այս մասին գրում է «Հրապարակը»: Հայաստանում անցկացվող թատերական կոնգրեսին մոտ 300 պատվիրակներ են ժամանել Ասիայից, Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, Աֆրիկայից: Միջազգային թատերական ինստիտուտը (ՄԹԻ) կատարողական արվեստի աշխարհում ամենամեծ կազմակերպությունն է: Այն ունի մոտավորապես 100 կենտրոն և կազմակերպության անդամներ ողջ աշխարհով մեկ: Յուրաքանչյուր երկրորդ տարին ՄԹԻ-ի անդամները հավաքվում են համաշխարհային կոնգրեսի ժամանակ` ինստիտուտի ապագա անելիքներն ու նախագծերը պլանավորելու: Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Թատրոնի միջազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Թոբիաս Բիանկոնեն նշեց, որ ՄԹԻ կոնգրեսն անցկացնելու համար իրենք շատ տարբերակներ են ունեցել, վերջին ընտրությունը կանգ է առել Ադրբեջանի վրա, բայց որոշել են գնալ մի տեղ, որտեղ կա խոսքի ազատություն: Լրագրողները հետաքրքրվեցին՝ որոշել է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, թե՞ իրենց կազմակերպությունը, ինչին Բիանկոնեն պատասխանեց, որ իրենց կազմակերպությունն այնպիսին է, որ իրենք են որոշում ուր գնալ, և որոշեցին գնալ ոչ թե Բաքու՝ գումարի հետևից, այլ Հայաստան՝ թատրոնի հետևից, որտեղ սիրտ կա: Կոնգրեսի ընթացքում նախատեսվում են միջազգային պարային և թատերական նախագծեր, վարպետության դասընթացներ, շնորհանդեսներ, հանդիպումներ: Երեկոյան ժամերին թե պատվիրակները և թե հանդիսատեսը կարող են ներկայացումներ դիտել թատրոններում:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հանրահայտ ռեժիսոր և պրոդյուսեր Քրիստոֆեր Նոլանը դերասան Մեթյու  Մակկոնահիին առաջարկել է մարմնավորել Interstellar գիտաֆանտաստիկ ֆիլմի հերոսներից մեկին, հայտնում է Deadline կայքը: Եթե Մակկոնահին ընդունի առաջարկը, ապա կդառնա ֆիլմում նկարահանվող առաջին դերասանը: Կինոնկարը հիմնված է ամերիկացի աստղաֆիզիկոս Կիփ Թորնի տեսությունների վրա: Ֆիլմի սյուժեն պատմում է գիտնականների մասին, որոնք  օգտագործում են այպես կոչված «խլուրդի բները» (ժամանակ- տարածության հիպոթետիկ «թունելները»), որոնց միջոցով կարելի է տեղափոխվել անցյալ կամ ապագա:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նոյեմբերի 8-ին Երևանում համերգով հանդես կգա բլյուզմեն Թորոնզո Քենոնը Չիկագոյից: Նոյեմբերի 6-ի մամուլի ասուլիսում Քենոնը խոստովանել է, որ բլյուզն իր համար կյանք է, ճշմարտություն է և օդ: «Ինչ-որ մեկն ասել է, որ բլյուզն արտասվելու ազնիվ հնարավորություն է տղամարդու համար», - նկատել է նա: Բլյուզմենն ընդգծել է, որ երբեք իր առջև փոփ-երաժշտություն կատարողների հետ մրցակցելու խնդիր չի դրել: «Օրինակ՝ ես չեմ կարող մսից հագուստ կրել` ինչպես Լեդի Գագան: Փոխարենը` ծննդյանս օրը ես հրեշտակի թևեր եմ կրում, քանի որ այն համընկնում է Սուրբ Վալենտինի օրվան», - պատմել է երաժիշտը: Արդեն առաջին օրը չէ, որ Քենոնը Երևանում է և հասցրել է ծանոթանալ հայ երաժիշտների հետ: «Ես նրանց նախանձում եմ: Նրանց մազածածկույթն ավելի խիտ է, քան Չիկագոյի բյուզմեններինը», - ժպտալով ասել է նա: Թորոնզո Քենոնի համերգը կազմակերպել են Mezzo Production-ը և Բլյուզի հայկական ասոցիացիան` Երևանում Բլյուզի շաբաթի շրջանակում:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսին մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի հետ հանդիպման ժամանակ առաջարկել է 2014 թվականի փետրվարին Հայաստանում անցկացնել իրանական մշակույթի օրեր: Հոկտեմբերի  14-ին կայացած հանդիպմանը քննարկվել է նաև իրանահայության մասին պատմող համատեղ արտադրության ֆիլմ ստեղծելու՝ իրանական կողմի առաջարկը:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իոսիֆ Կոբզոնը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում` Հայոց ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ, մասնակցել է «Իմ Հայաստան» նոր երգի տեսահոլովակի նկարահանման աշխատանքներին: Այս մասին տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆեյբուքյան էջը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տալլինի «Մութ գիշերներ» 170-րդ կինոփառատոնի շրջանակում հաջողությամբ ընթացել է  «Նոր ձայներ հայկական կինոյում» ծրագիրը: Ինչպես պատմել է «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամի նախագահ Սոնա Հարությունյանը նոյեմբերի 29-ին կայացած մամուլի ասուլիսում, ծրագրի շրջանակում ներկայացվել են 17 խաղարկային, վավերագրական և անիմացիոն ֆիլմեր, որոնք նկարահանվել են վերջին տարիներին Հայաստանում: Նրա խոսքով, «Նոր ձայներ հայկական կինոյում» ծրագիրը մեծ հետաքրքրություն է առաջացրել, քանի որ էստոնացի հանդիսատեսը մինչ այդ տեղեկություններ չի ունեցել ժամանակակից հայկական կինեմատոգրաֆի մասին: Բացի այդ, ծրագրի յուրահատկությունը եղել է դրա բազմաժանրությունը, որը նշել է նաև փառատոնի տնօրենը: Հարությունյանը տեղեկացրել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել այն մասին, որ հաջորդ տարվա օգոստոսին «Մշակույթների երկխոսություն» հիմնադրամը փառատոնի քննարկմանը կներկայացնի ֆիլմեր, որոնք այնուհետև կարող են ներառվել փառատոնի 2014 թվականի ծրագրում: Հիշեցնենք, որ այս տարի մրցույթի է ներկայացվել Սերժ Ավետիքյանի և Ելենա Ֆետիսովայի «Փարաջանով»  ֆիլմը: Նոյեմբերի 15-ին Տալլինում մեկնարկած «Մութ գիշերներ» կինոփառատոնը կավարտվի դեկտեմբերի 1-ին: «Նոր ձայներ հայկական կինոյում» ծրագիրում ներկայացված են Միքայել Վաթինյանի «Բոժոն» և «Ժաննան և ձայները» (անիմացիոն և խաղարկային լիամետրաժ), Դիանա Կարդումյանի «Դիալոգներ» և «Աշնան արև» (կարճամետրաժ), Թամարա Ստեփանյանի «Անթեղ» (վավերագրական), Արամ Շահբազյանի «Ակներ» (վավերագրական), Հարություն Շատյանի «Բեռնելով իմ կյանքը» (կարճամետրաժ), Արմեն Խաչատրյանի «Երկաթե դարպասներ» (վավերագրական), Վարդան Դանիելյանի «Կարճ հաղորդագրություն» (վավերագրական), Վարդան Հովհաննիսյանի «Պատմություններ պատերազմի և խաղաղության մասին» (վավերագրական), Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» (լիամետրաժ),  Մարիաննա Եղիազարյանի «Շապիկ» (կարճամետրաժ), Դավիթ Բաբայանի «Շեկո» (կարճամետրաժ), Հրանտ Վարդանյանի «Սպիտակ Գառան երազը» (կարճամետրաժ), Նաիրա Մուրադյանի «Բալետ» (անիմացիոն), Լիլիթ Մովսիսյանի «Ես էլ» (կարճամետրաժ),  Հարություն Ալպետյանի, Նվարդ Երկանյանի և Մելիք Կարապետյանի «Ի՞նչ եղան բոլոր սնկերը» (կարճամետրաժ) ֆիլմերը: 
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իր իսկ հեղինակած «Գորիլաները մառախուղում» բեսթսելեր դարձած գրքից մասնակիորեն էր օգտվել համանուն ֆիլմի (1988) ստեղծագործական խումբը (Դայանի դերակատարը Սիգուրնի Ուիվերն է), եւ ըստ ժամանակակիցների՝ միայն լուսապսակն էր պակասում «կինոյի Դայանին»։ Սա ասվում էր հեգնանքով, որովհետեւ շատերի պնդմամբ՝ Դայան Ֆոսին որքան ուժգնորեն էր սիրում գորիլաներին, նույնքան եւ ավելի ուժգնորեն ատում էր մարդկանց։ Դայան Ֆոսին ծնվել է ԱՄՆ-ի Սան Ֆրանցիսկո քաղաքում։ Հայրը նախկին նավաստի էր, մայրը՝ ֆոտոմոդել։ Վեց տարեկան էր, երբ ծնողները բաժանվեցին։ Հորը գրեթե չէր տեսնում, որովհետեւ մայրը թույլ չէր տալիս, իսկ խորթ հայրն էլ սառն ու անհաղորդ մարդ էր, եւ ինքնամփոփ Դայանը դեռ մանկուց էր «գլխի ընկել», որ կենդանիները մարդկանցից գերադասելի են։ Ուզում էր կենդանաբույժ դառնալ, բայց ինչ-ինչ պատճառներով մարդաբույժի մասնագիտությունն ընտրեց։ Նույնիսկ մի քանի տարի հասցրել է աշխատել իր մասնագիտությամբ։ Հետագայում, իհարկե, Քեմբրիջի համալսարանում կենդանաբանության դոկտորի գիտական աստիճան ստացավ, բայց մինչ այդ դեռ պետք է Աֆրիկա մեկներ։ Առաջին անգամ որպես զբոսաշրջիկ այցելեց։ Հենց այդ ժամանակ էլ հանդիպեց լեռնային գորիլաներին։ Վերադարձից հետո մի քանի հոդված գրեց ոչնչացման վտանգի եզրին հայտնված (աշխարհում ընդամենը 250 լեռնային գորիլա էր մնացել) իր ապագա բարեկամների մասին։ Հայտնի կենդանաբան եւ հնէաբան Լուիս Լիկայի աչքից չվրիպեցին այդ հոդվածները։ 1963 թվականին նա առաջարկեց Դայանին միասին մեկնել Աֆրիկա։ Գորիլաներին սիրահարված Դայանը հաճույքով միացավ նրան։ Կենսագիրները գրում են, որ Լուիսի ու Դայանի շրջագայությունը միայն հանուն գորիլաների չէր, սիրավեպ սկսվեց նաեւ նրանց միջեւ։ Որքան տեւեց այդ սիրավեպը, սրա մասին լռում են, մանավանդ որ, ըստ կենսագիրների, հանրահայտ կենդանաբանը «սիրում էր» իր բոլոր կին գործընկերներին։ Իսկ ահա Դայանի եւ գորիլաների սերը ձգվեց 18 երկարուձիգ տարիներ եւ կշարունակվեր ավելի ու ավելի երկար, եթե մի օր 53-ամյա Դայանին չհայտնաբերեին Ռուանդայի ազգային պարկի իր տնակում դաժանորեն սպանված։ Մինչ այդ զարհուրելի օրը դեռ տասնութ տարի կար, երբ Լուիսն առաջարկեց Դայանին՝ հաստատվել Աֆրիկայում եւ ուսումնասիրել լեռնային գորիլաների կյանքն ու վարքագիծը։ Դայանն առանց տատանվելու համաձայնեց, եւ հենց դրանից հետո նրա հոգում արմատացավ համոզմունքը, որ այդ խելացի, ուժեղ եւ անկանխատեսելի կենդանիների գլխավոր թշնամին մարդն է։ Եվ Դայան Ֆոսին ոչ միայն սկսում է ուսումնասիրել գորիլաների նիստուկացը, ոչ միայն չորեքթաթ ցատկոտում է գորիլաների նման, ծամում նրանց սիրած բույսերը, սովորում «խոսել» նրանց ձայնային ազդանշաններով, այլեւ զուգահեռաբար անողոք պայքար է սկսում որսագողերի դեմ։ Ի վերջո, հաղթում է խստաշունչ եւ կասկածամիտ գորիլաներին եւ դառնում նրանց ընտանիքի անդամը, իսկ ահա որսագողերին... Չշտապենք։ Մի օր էլ նրա լուսանկարը հայտնվում է National Geographic-ի շապիկին, եւ աշխարհը տեղեկանում է, որ աֆրիկյան լեռներում մի ամերիկացի կին գրեթե միայնակ պայքարում է հանուն գորիլաների պահպանության։ Իսկ ահա նրա «Գորիլաները մառախուղում»-ը մինչ օրս ամենավաճառվող գիրքն է այդ զարմանալի կենդանիների մասին պատմող գրականությունից։ Նրան սպանեցին համանուն ֆիլմի ստեղծումից երեք տարի առաջ, ճամբարային իր տնակում։ Իր իսկ դանակով դաժանորեն կտրել էին գլուխը եւ այլանդակել դեմքը։ Սպանությունը մինչ օրս չի բացահայտվել։ Դայան Ֆոսին թաղված է իր տնակի հետնամասում. այստեղ նա հողին էր հանձնում որսագողերի զոհ դարձած գորիլաներին։ Շիրմաքարին նրա ռուանդայական անունն է՝ Նուարմաչաբելե (Լեռներում միայնակ ապրող կին)։ Ասում են՝ Աֆրիկայում Դայան Ֆոսին անհամար դժվարությունների է բախվել. քաղաքակիրթ աշխարհից հեռու-հեռու, գործնականորեն լիովին մեկուսացած այդ կինը մասնակցել է զինված բախումների, երկու անգամ ձերբակալվել է, ըստ որոշ տեղեկությունների՝ երկրորդ ձերբակալության ժամանակ նրան նվաստացրել են, շշնջում են, որ նույնիսկ բռնաբարել են, տանջալի հարցաքննությունների միջով է անցել, բայց ամենածանր ճակատամարտը որսագողերի դեմ էր։ Ասում են նաեւ, որ Դայանը ռասիստ էր, բայց քիչ թե շատ ընթերցելով նրա մասին հոդվածները, դժվար է պնդել, որ գորիլաների մեծ բարեկամը միայն սեւամորթներին էր ատում։ Ճիշտ է, որսագողերը բնականաբար սեւամորթ էին, բայց Դայանը տարիների ընթացքում սկսել էր պարզապես ատել մարդկանց եւ սիրել միմիայն գորիլաներին։ Մանավանդ, պետք չէ մոռանալ, որ նրա ամենաբուռն սիրավեպի հերոսը սեւամորթ Բոբ Քեմբլն էր։ Այս սիրավեպն էլ՝ մնացածների նման, մի օր ավարտվեց, որովհետեւ Բոբն ամուսնացած էր եւ իր ընտանիքը լքելու մտադրություն չուներ։ Ասում են նաեւ, որ հակասական մարդ էր։ Քաջ էր, բայց մանրախնդիր, եսասեր, միաժամանակ՝ փխրուն։ 55 տարեկանում ինքնասպանություն գործած հորից ժառանգել էր ժամանակ առ ժամանակ դեպրեսիայի գիրկն ընկնելու «տաղանդը»՝ ալկոհոլի չարաշահմանը զուգընթաց։ Ծխախոտը մշտապես մատների արանքում էր։ Անասելի համառությունն աստիճանաբար անբուժելի կամակորության էր վերածվում։ Ի դեպ, Բոբ Քեմբլի հետ բուռն սիրո շրջանում նա հղիացավ, բայց գերադասեց «փրկարար դանակի» միջամտությունը։ Վստահ էր, որ երեխայի նկատմամբ սերը կխանգարեր, որ ինքը գլխովին նվիրվի գորիլաներին։ Շիմպանզեներին կյանքը նվիրած նրա ընկերուհի Ջեյն Գուդոլին հարազատ որդին չէր խանգարում, իսկ օրանգուտանգների ուսումնասիրությանը նվիրված Բիրուտե Գալդիկասը երեք երեխա ուներ, բայց հո արդեն գիտե՞նք, որ Դայան Ֆոսին կամակոր մարդ էր. ինքը որոշել էր, որ երեխան կխանգարի իրեն, ուրեմն՝ կխանգարի, վե՛րջ։ Այսպես, աստիճանաբար նա գրեթե դադարում է գիտական ուսումնասիրությամբ զբաղվել, եւ առաջնայինը դառնում է գորիլաների կյանքի պաշտպանությունը։ Եվ ինչպե՞ս է Դայան Ֆոսին պաշտպանում իր սիրելիներին։ Իր օգնականների հետ օրուգիշեր ոտքի տակ էր տալիս անտառը եւ վերացնում թակարդները։ Ճիշտ էր անում։ Իր ձեռքով սպանում էր «սահմանախախտ», խաղաղ արածող կովերին, հրդեհում էր իր «թագավորության» սահմաններում հայտնաբերած որսագողերի ժամանակավոր կացարանները, «ձերբակալում էր» որսագողերին եւ մինչ ոստիկաններին հանձնելը փայտով դաժանորեն ծեծում էր նրանց։ Նրա ամենաոխերիմ թշնամին որսագողերի մի խմբի պարագլուխ Մունյարկիկոն էր (իր ամենասիրելի գորիլային՝ Ջիդիթին էր սպանել)։ Մի օր ահա Դայանը գտնում է նրա ճամբարը, հրդեհում տնակները՝ եղած-չեղածով եւ պատանդ վերցնում նրա չորսամյա որդուն։ Հաջորդ անգամ բռնում է նրա ցեղակիցներին մեկին ու մի քանի օր կապկպած պահում։ Բանը հասնում է այնտեղ, որ Ռուանդայի կառավարությունը բողոքում է ԱՄՆ դեսպանին, սա էլ հայտնում է Կենդանիների պաշտպանության ընկերությանը, այստեղ էլ զայրանում ու Դայանի ֆինանսավորումը դադարեցնում են։ Ի դեպ, «գորիլաների թագուհու» հարաբերությունները հարթ չէին ընթանում նաեւ բնիկների հետ։ Աֆրիկացիները նրան խելագար էին համարում, սպիտակամորթներն էլ հետ չէին մնում, որովհետեւ Դայանը հաշտ չէր իր օգնականների հետ, զբոսաշրջիկներին նույնպես գրկաբաց չէր ընդունում։ Դժգոհում էր, որ աղբ են թափում աջուձախ, հազարումի հիվանդություն են բերում իրենց հետ։ Իսկ մի օր էլ կրակեց մի գերմանացի զբոսաշրջիկի ուղղությամբ, որովհետեւ նա համարձակվել էր «չափից ավելի» մոտենալ գորիլաներին։ Բարեբախտաբար փամփուշտը սահում եւ անցնում է զբոսաշրջիկի գլխավերեւով։ Դե արի ու որոշիր, թե ո՛վ կարող էր ցանկանալ նրա մահը։ Ահա այսպես. եւ երբ սպանեցին Դայան Ֆոսիին, ասում են՝ մեկը տխրել էր, մյուսը՝ ցնցվել, երրորդն՝ ուրախացել, բայց ոչ ոք չէր զարմացել։ Ինչ որ է, մի բան հաստատ է. մինչ օրս կան ու ապրում են գորիլաները, եւ նրանց իսպառ ոչնչացումը հերոսաբար կանխողների առաջամարտիկը հակասական մարդ Դայան Ֆոսին է։ Լիզա Ճաղարյան  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանցի կինոռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին Վենետիկի 73-րդ կինոփառատոնում արժանացել է «Արծաթե առյուծի»՝ «Դրախտ» պատմական դրամայի համար: Ռուս-գերմանական կինոնկարի գործողությունները տեղի են ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, գերմանական համակենտրոնացման ճամբարում: Ֆիլմում խաչաձևվում են երեք մարդու՝ ռուս էմիգրանտ Օլգայի, Դիմադրության շարժման մասնակից,  ֆրանսիացի Ժյուլի և Էսէս-ի բարձրաստիճան սպա, գերմանացի Հելմուտի ճակատագրերը: Կինոփառատոնի գլխավոր մրցանակը՝ «Ոսկե առյուծը», շնորհվել է ֆիլիպինցի ռեժիսոր Լավ Դիասին՝ «Կինը, որը հեռացավ» ֆիլմի համար: Փոխանցում է BBC-ն:    
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Christie's աճուրդի տանը կայացել է կինոյի և երաժշտության պատմությանը նվիրված՝ նախադեպը չունեցող ցուցահանդես-աճուրդ, որին ներկայացված են եղել այնպիսի արժեքավոր իրեր, ինչպիսիք են Էլվիս Փրեսլիի ժամացույցը, Միք Ջագերի բեմական հագուստների հավաքածուն, Ինդիանա Ջոնսի մտրակը և այլն: Աճուրդի ամենահայտնի նմուշներից է Nirvana խմբի բաս-կիթառահար Քրիստ Նովոսելիչին պատկանող կիթառը, որը Քուրթ Քոբեյնը կոտրում է "Smells Like Teen Spirit" երգի հայտնի տեսահոլովակում, գրում է The Guardian-ը:  «Պինոքիո» մուլտֆիլմի առաջին ճեպանկարներից մեկը, որի հեղինակն է նկարիչ Գուստավ Թենգրենը, աճուրդի շրջանակներում ռեկորդ է սահմանել՝ վաճառվելով 72,3 հազար դոլարով, ինչը ներկայացված նմուշների ամենաբարձր գինն է եղել: Ընդհանուր առմամբ՝ ցուցահանդես-աճուրդում ներկայացված է եղել 160 իր:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շվեդական հռչակավոր ABBA խմբի գործունեության հետ կապված բացառիկ ցուցանմուշների հավաքածուն կներկայացվի  Ստոկհոլմում բացվելիք թանգարանում: Ըստ Local լրատվական պորտալի,  թանգարանն այլե;ուների առաջ իր դռները կբացի 2013-ի ապրիլին: Ցուցանմուշների թվում կլինեն խմբի բեմական կոստյումները, երաժշըական գործիքները, եւ այլ բացառիկ նմուշներ, որոնցից շատերը անակնկալ կիլնեն խմբի երկրպագուների համար: «Ես ժամանակին կասկածում էի՝ արժե՞ կենդանության օրոք թանգարանային նմուշ դառնալ, բայց ժամանակի ընթացքում դրան սկսեցի նայել այլ անկյան տակ: Սա Մոխրոտի պատմությունն է, որն արժե, որ պատմվի», - ասել է խմբի մենակատարներից Բյորն Ուլվեուսը: ABBA խումբը կազմավորվել է 1972-ին: Ակտիվ գործունեության 10 տարիների ընթացքում խմբի երաժիշտները վաճառել են շուրջ 400 միլիոն ձայնագրություն, իսկ նրանց երգերը երկար ժամանակ չէին իջնում հիթ-շքերթների առաջին հորիզոնականներից: Թեեւ պաշտոնապես խումբը դեռեւս գործում է, բայց նրա անդամները՝ Ագնետա Ֆելտսկոգը, Բյորն Ուլվեուսը, Բեննի Անդերսոնը եւ Աննի-Ֆրիդ Լինգստադը միասին ելույթ չեն ունեցել 1982 թվականից ի վեր:  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Նախօրեին երեկոյան տռեղի է ունեցել ամենամյա «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ամփոփումը: Հոբելյանական փառատոնին մրցանակների են արժանացել հետեւյալ ֆիլմերը: Միջազգային խաղարկային մրցույթ Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «ՊԱՐՈՒՆԱԿՆԵՐ», ռեժ.` Սրջան Գոլուբովիչ (Սերբիա, 2013)Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «ՓԱՐՎԻԶ», ռեժ.` Մաջիդ Բարզեգար (Իրան, 2013)Ժյուրիի հատուկ մրցանակ` «ՄԵՋՏԵՂՈՒՄ ԻՆՉ-ՈՐ ՏԵՂ», (Թուրքիա/Ֆրանսիա/Գերմանիա, 2012) Միջազգային վավերագրական մրցույթ Գլխավոր մրցանակ` «Սև ԾՈՎԻ ՎԵՐՋԻՆ ԾՈՎԱՀԵՆՆԵՐԸ», ռեժ.` Սվյատոսլավ Ստոյանով, (Բուլղարիա, 2013)Հատուկ մրցանակ` «ԱՇԽԱՐՀ, ՈՐ ՄԵՐԸ ՉԷ», ռեժ.` Մահդի Ֆլեյֆել Հայկական համայնապատկեր Գլխավոր մրցանակ` «Ոսկե ծիրան». «ԱՅԴ ԵՍ ՉԵՄ», ռեժ,` Մարիա Սահակյան, (Հայաստան/Ռուսաստան/Դանիա, 2013)Երկրորդ մրցանակ` «Արծաթե ծիրան». «ՍԱՐՈՅԱՆԼԵՆԴ», ռեժ,` Լուսին Դինք, (Թուրքիա/Հայաստան/Ֆրանսիա, 2013) «ԿՈՐԻԶ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութային Գլխավոր մրցանակ` «ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ և ՑԱՎԱԿՑՈՒՄ ԵՆՔ», ռեժ.` Լեոն Պրուդովսկի (Իսրայել, 2012)ժյուրիի հատուկ մրցանակներ«ՄԱՅՐԸ», ռեժ.` Լուկաշ Օստալսկի, (Լեհաստան, 2013թ.)«ԴԱԳԱՂԱԳՈՐԾԻ ՃՈՃԱՆԱԿԸ», ռեժ.` Էլմար Իմանով (Գերմանիա, 2012թ.)Ժյուրիի խրախուսական մրցանակ` «ՔԱՌԱՏՐՈՓ ՍԼԱՑՈՂ ՌՆԳԵՂՋՅՈՒՐԸ», ռեժ.` Էրիկ Շմիթ (Գերմանիա, 2013թ.)ՖԻՊՐԵՍԻ ժյուրիի մրցանակ«ՎԵՐՋԻՆ ՁՄԵՌԸ» ռեժ.` ՍալեմՍալավաթի, (Իրան 2013)ԷԿՈՒՄԵՆԻԿ ժյուրիի մրցանակ«ԺՊՏԱՑԵՔ», ռեժ.` Ռուսուդան Չկոնիա, (Վրաստան/Ֆրանսիա, 2012թ.)Խրախուսական մրցանակ` «ԱՐԵՎԵԼԱԲԱՂՁՈՒԹՅՈՒՆ», ռեժ.` Դարյա Օնիշչենկո (Գերմանիա/Ուկրաինա/Սերբիա, 2012) ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲՐԻՏԱՆԱԿՆ ԽՈՐՀՐԴԻ ՄՐՑԱՆԱԿ«ԱՆԹԵՂ», ռեժ.` Թամարա Ստեփանյան, (Հայաստան/Լիբանա/Քաթար, 2012) ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿ«ԸՆԴՀԱՏՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ», ռեժ.` Ջիվան Ավետիսյան, (Հայաստան, 2013թ.)  
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարդու դեմքը կաղապար է՝ պլաստիկ ֆորմա։ Ուրեմն․․․ Ո՞ր պահից է սկսվում միֆ կոչված անիրական, հետևաբար՝ անմարդկային երևույթի ծեփել-ծեփրտելը։ Ե՞րբ է մարդը կորցնում իր շոշափելի, միս ու արյունից վարքագիծը և վերածվում արարքների պատառիկներից կազմված արձանի։ Գրիմ, գրիմ, ափսոս էդ բառը գոյություն չունի՝ «գրիմել»․․․ Դեմքը փոխելու, նաև թաքցնելու ամենահեշտ միջոցը, թերևս, շպարն է։ Անբնական, վառվռուն գույներ ու խեղդող հոտ։ Այլ կերպ ասած՝ միֆական կեպար։ Իսկ փաստացի մարդը կամաց-կամաց, երբեմն էլ՝ արագ-արագ վերածվում է միֆի, երբ նրա դեմքով սկսում են  «խաղալ»։ Բնականաբար, յուրաքանչյուր խաղացող դեմք իր դիմագիծն է ավելացնում։ Եթե այս ամենին հավելենք  իշխանական ցենզուրայի պարտադիր ռետուշները, ապա պարզից էլ պարզ է, որ որոշ ժամանակ անց՝ շոշափելի, միս ու արյունից կազմված մարդուց մեծ կտորը միայն․․․ արձանն է մնում։ Բայց բոլոր ցենզուրաները, ասել է թե՝ կայսրությունները հավերժ չեն։ Իսկ փակ դռները նրա համար են, որ մի օր ներսից բացվեն՝ վերծանելու իրական մարդու չընդհատվող շնչառությունը․․․       «ՀԱՅՐ  – Ինձ զիջում պետք չէ։ Դու իսկապես որ խեղճ չես, տղա, երբեք էլ չես եղել, հիշում եմ, ասում էի՝ այս բանը չի կարելի, կատաղությունից մատս բռնում՝ կծում էիր… ՀԱՅԿ  –  Չի  կարելի,  չի  կարելի…  Ամբողջ  մանկությունս չի կարելիի տակ է անցել, պատանեկությունս էլ հետը։ Հասմիկի՞ն ինչու դեմ եղաք, չթողեցիք ամուսնանանք։ Տան աղջիկ չի, ման եկած է, կույս չի… Ձեզ ի՞նչ, դուք էիք ապրելո՞ւ հետը։ ՀԱՅՐ  –  Դու էիր ապրելու,  թշվառական, մեզ խայտառակ էիր անելու ամբողջ աշխարհով։ ՀԱՅԿ  – Քո սիրուհիները ձեզ խայտառակ չէի՞ն անում, էն մարմնավաճառները, որ փողոցից վերցնում՝ մտնում էիր հյուրանոցները, խայտառակ չէին անո՞ւմ, թե՞ կարծում ես ոչ ոք չէր տեսնում։ ՀԱՅՐ  – Հակառակը, դա բարձրացնում էր մեր վարկը, տղամարդուն դա վայելում է։ Քո այդ Հասմիկ կոչեցյալը ինձ գայթակղում էր, տեղյակ էլ չես իսկի, այո ­այո, ծունկը քսում էր ծնկիս, երկիմաստ նայում աչքերիս մեջ։ ՀԱՅԿ  – Սուտ է։ ՀԱՅՐ  – Ուզում ես ավելի՞ն ասեմ… ես քնել եմ նրա հետ։ ՀԱՅԿ  – Սուտ ես խոսում։ ՀԱՅՐ  –  Փսլնքոտ։ ՀԱՅԿ  – Սուտ ես ասում, հայր։ ՀԱՅՐ  – Քնել եմ և լավ եմ արել, նա ուզել է, ես ուզել եմ, քնել ենք, լավ էլ քնել ենք՝ սա էլ նշեմ։ Բա չէ, քեզ հետ էր քնելու։ Դու ո՞վ ես, ի՞նչ ես ներկայացնում քեզնից, այ փսլնքոտ, միայն մորդ շոյես, երբ քնած  է, հետո  մտնես  զուգարան՝  ձեռնահարես։ ՀԱՅԿ – Վերջ տուր, հայր, խնդրում եմ, այլապես… ՀԱՅՐ – Պահ, վախեցնում է։ Դու ո՞վ ես, է՜… դու ոչինչ ես, հասկանո՞ւմ ես, ոչինչ, գնացիր հարուստ երկիր, ինչի՞ հասար, պարտքերի մեջ խրված ես, չէ՞, էլի հույսդ հայրական տան վրա է, ծախես՝ պարտքերդ մարես, փսլնքոտ։ (Հայկը բռնում է հորը, սկսում է խեղդել) ՁԱՅՆԵՐ – Ինչպիսի ամոթ, հորն է խեղդում, նա խեղդում է իր հորը, ով մեծացրել, կերակրել, պահել է նրան… Չի էլ հիշում՝ հայրն էր, որ նրան փրկեց գետում խեղդվելուց, հայրն էր, որ սատկացրեց իրեն կծող շանը, հայրն էր, որ սպանեց իրեն վախեցնող առնետին… (Հայկը թողնում է հոր կոկորդը, հայրը հռհռալով չքանում է)»։ «Անտարես» հրատարակչության հրատարակած Գուրգեն Խանջյանի «Արտավազդ-Շիդար» պիեսների ժողովածուն հարցրեք գրախանութներում: Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր, ժամը 12:00-14:00-ը «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի ունեցավ էդուարդ Միրզոյանի վերջին հրաժեշտի արարողությունը, իսկ երեկ Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել հոգեհանգստի արարողությունը:
culture
Karavet/ILUR-news-text-classification-corpus