Sentence
stringlengths 1
114k
| class
stringclasses 7
values | source
stringclasses 1
value |
---|---|---|
Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը երեկ հրապարակել է «սպառողական գների ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում 2015թ. հունվար-մարտին» զեկույցը: Միանգամից նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։
Հրապարակված փաստաթուղթը ընթերցելուց տպավորություն է ստեղծվում, որ ԱՎԾ-ն գների ուսումնասիրություն է կատարել ոչ թե Հայաստանում, այլ, ասենք՝ Նորվեգիայում: Ինչպես ժամանակին ԱՎԾ-ի ներկայացրած թվերի մասին հեգնանքով գրել էր «ՉԻ» վերլուծաբանը՝ այստեղ 3 տարբերակ կա: Առաջին` ԱՎԾ-ն պարզապես խաբում է (բայց մենք, իհարկե, բացառում ենք այս տարբերակը. ո՞վ է տեսել, որ ԱՎԾ-ն սուտ բան ասի): Երկրորդ` ոչ մի բան էլ չի թանկացել, որոշ բաներ նույնիսկ էժանացել են, բայց մենք «էշ-էշ» ավելի թանկ ենք վճարում կամ թեյավճար ենք թողնում: Երրորդ` անցած տարի Հայաստանի խանութները սկսել են աշխատել տաքսի-ծառայությունների սկզբունքով: Այսինքն` կիլոմետրը 100 դրամ է, բայց 200 դրամ էլ նստելավարձ կա: Ըստ երևույթին խանութները բոլոր ապրանքների համար 20 տոկոս «առնելավարձ» են սահմանել, բայց գնապիտակի վրա չեն նշում, դրա համար էլ այսպիսի հրաշալի վիճակագրություն է ստացվել:
Բայց ինչևէ, ներկայացնենք ԱՎԾ-ի հրապարակած վիճակագրությունը:
Ըստ ԱՎԾ-ի, 2015թ. մարտին փետրվարի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.1% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է պարենային ապրանքների 0.9% գնանկումով: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում նվազել են 0.8%-ով, իսկ ոչ պարենային ապրանքների շուկայում և ծառայությունների ոլորտում գրանցվել է գների և սակագների` համապատասխանաբար 1.2% և 0.2% հավելաճ:
2015թ. մարտին 2014թ. դեկտեմբերի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 102.3%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)՝ 102.8%, ոչ պարենային ապրանքներինը՝ 103.6%, ծառայությունների սակագներինը՝ 100.8%:
2015թ. հունվար-մարտին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.8%, ինչը 0.4 տոկոսային կետով գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համապատասխան ցուցանիշը (0.4%):
2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ սպառողական գների ինդեքսը կազմել է 105.8%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)`106.8%, ոչ պարենային ապրանքներինը` 105.8%, ծառայությունների սակագներինը` 103.7%, իսկ հունվար-մարտին 2014թ. հունվար-մարտի համեմատ` համապատասխանաբար 105.1%, 106.3%, 104.4% և 103.5%:
2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է պարենային ապրանքների 0.9% գնանկում, ինչը հիմնականում պայմանավորվել է ձկնամթերքի, կենդանական և բուսական յուղերի, բանջարեղենի և կարտոֆիլի, ձվի, հացամթերքի, շաքարավազի ապրանքախմբերի՝ 4.3-1.3% գնանկումով: Դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 10-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 4.3-0.1% գնանկում, իսկ 3-ում` 0.4-4.1% գնաճ:
Ձկնամթերքի ապրանքախմբում 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ արձանագրվել է 6.1%, իսկ 2015թ. փետրվարի համեմատ`4.3% գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվել է «Իշխան» ձկնատեսակի 4.9% գնանկումով:
Բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ արձանագրվել է 3.2%, իսկ 2015թ. փետրվարի համեմատ`2.8% գնանկում: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կարտոֆիլի` 14.8%, վարունգի՝ 11.1%, լոլիկի` 4.8%, սնկի՝ 4.4%, ճակնդեղի 4.2% գնանկումով: 2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում գրանցվել է խառը կանաչեղենի` 2.6%, գլուխ սոխի` 2.3%, սխտորի 0.8% գնանկում: Դրան զուգընթաց, կանաչ սոխի գինն աճել է 2.8%-ով, սմբուկինը`5.1%-ով, կանաչ պղպեղինը`13.6%-ով, բողկինը`17.3%-ով, գազարինը՝ 22.1%-ով, կաղամբինը` 34.2%-ով:
Շաքարավազի հանրապետական միջին գինը 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ աճել է 7.7%-ով, իսկ 2015թ. փետրվարի համեմատ գրանցվել է 1.3% գնանկում: 2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է այլ մսեղենի (խաշի պարագաներ)`6.0%, խոզի և տավարի մսերի` համապատասխանաբար 2.0% և 1.0%, առաջին տեսակի կիսաապխտած երշիկի՝ 1.7%, հավի բդի` 1.4%, աղացած մսի՝ 1.3%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.3%, եփած երշիկի՝ 0.7%, ոչխարի մսի՝ 0.6%, տավարի փափկամսի 0.5% գնանկում:
2015թ. մարտին փետրվարի համեմատ Հայաստանում արձանագրվել է այլ մթերքի՝ 0.4%, կաթնամթերքի՝ 0.1% սուրճի, թեյի, կակաոյի 0.1% գնանկում:
Մրգի ապրանքախմբում1 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ գրանցվել է 21.9%, իսկ 2015թ. փետրվարի համեմատ`4.1% գնաճ: 2015թ. մարտին փետրվարի համեմատ տանձի գինն աճել է 1.9%-ով, մանդարինինը` 6.0%-ով, նռանը` 6.6%-ով, նարնջինը` 12.3%-ով, ադամաթզինը` 12.8%-ով, խաղողինը՝ 14.4%-ով:
Միաժամանակ, Հայաստանում գրանցվել է խնձորի՝ 4.6%, ընկույզի միջուկի` 2.8%, կիտրոնի` 1.3%, չորացած մրգերի 0.7% գնանկում:
Հրուշակեղենի ապրանքախմբում 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ գրանցվել է 16.8%, 2015թ. փետրվարի համեմատ` 3.1% գնաճ: Վերջինս հիմնականում կոնֆետի և կարամելի գների 3.3-3.8% հավելաճի արդյունք է:
2015թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է ոչ ոգելից խմիչքի 0.4% գնաճ: Ոգելից խմիչքի և ծխախոտի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
2015թ. մարտին փետրվարի համեմատ ոչ պարենային ապրանքների շուկայում գրանցվել է 1.2% գնաճ, ինչը մեծապես պայմանավորվել է անձնապիտո ապրանքների`1.2%, կահույքի`
1.6%, կենցաղային էլեկտրաապրանքների՝ 1.6%, լվացող միջոցների՝ 2.1%, կոշկեղենի` 4.0%, հագուստի և գործվածքի 5.0% գնաճով: Գեղահարդարման ապրանքների գները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով, խոհանոցային սպասքինը`0.7%-ով, շինանյութերինը` 0.9%-ով, տեքստիլեղենինը` 0.9%-ով, դեղամիջոցներինը` 1.0%-ով, գրենական պիտույքներինը՝ 1.0%-ով: Միաճամանակ, հանրապետությունում արձանագրվել է մշակույթի ապրանքների`1.5%, ոսկերչական ապրանքների`1.2%, վառելիքի`0.5%, գորգեղենի 0.1% գնանկում, իսկ այգեգործական ապրանքների գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
2015թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետությունում գրանցվել է բենզինի և դիզելային վառելիքի` համապատասխանաբար 3.6% և 3.5% գնանկում: 2015թ. մարտին 2014թ. մարտի համեմատ բենզինի և դիզելային վառելիքի գներր նվազել են համապատասխանաբար 8.8% և 8.2% ով, իսկ 2014թ. դեկտեմբերի համեմատ՝ համապատասխանաբար 9.0% և 9.2%-ով:
2015թ. մարտին փետրվարի համեմատ հանրապետության դիտարկված 7 քաղաքներում ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.1-1.9%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում), երկուսում գրանցվել է 0.6-0.1% գնանկում, իսկ մյուս երկուսում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:
Ծառայությունների սակագներ: Բնակչությանը մատուցված ծառայությունների ոլորտում 2015թ. մարտին փետրվարի համեմատ սակագների հավելաճը կազմել է 0.2%, ինչը հիմնականում կրթության համակարգի` 0.4%, բուժսպասարկման` 1.2%, հանգստի կազմակերպման` 1.2%, հանրային սննդի` 1.5%, մշակույթի ոլորտի` 2.3%, կենցաղային բնույթի 2.7% ծառայությունների սակագների հավելաճի արդյունք է: Իրավական ու բանկային ծառայությունների սակագները նշված ժամանակահատվածում աճել են 0.1%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է տրանսպորտի և կապի ծառայությունների սակագների՝ համապատասխանաբար 1.0% և 0.1% նվազում, իսկ բնակարանային-կոմունալ ծառայությունների սակագների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Քիչ առաջ Փակ շուկա կատարած այցի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարել է, որ վերականգնվել է գազալցակայաններում գազի նախկին գինը, և հիմա գազը վաճառվում է նախկին` 200 դրամով: «Հարցը կարգավորված է»,- Հովիկ Աբրահամյանի խոսքերն է մեջբերում yerkir.am-ը:
Հիշեցնենք, որ արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ գազալցակայաններում 20%-ով թանկացել է գազը: Մամուլում ապացույցներ են ներկայացվել առ այն, որ գազի թանկացումը բոլորովին անհիմն է:
Հուսով ենք, որ բացի նախկին գնի վերականգնումից՝ կառավարությունը կպատժի նաև այն տնտեսվարողներին, որոնք, օգտվելով ֆինանսական շուկայում ստեղծված իրավիճակից, մեծացրել էին իրենց ախորժակը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 38.5 մլրդ դրամ (շաբաթվա աճը`7.6%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 63.2 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա աճը` 79.2%): Այս մասին տեղեկացնում է ԿԲ մամլո ծառայությունը:
Աղբյուրի համաձայն, մայիսի 19-23-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 92.2 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`20%, 412.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով) և վաճառվել է 107.3 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`1.9%, 413.46 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով): Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,4 մլն EUR, 563.17 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`8.4,%) և վաճառվել է 11.8 մլն EUR, 567,22 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`28.9%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 822,0 մլն ռուբլի, 11.86 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 3.6 %) և վաճառվել է 103,6 մլն ռուբլի, 12.02 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`22.8%):
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 19-23-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 3.042 մլն դոլար (շաբաթվա աճը`10.3 %), 413.05 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 7.030 մլն դոլար (շաբաթվա աճը`2 անգամ), 412,61 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ի դեպ, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է մայիսի 20-ին`5,060 մլն դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 12,4%, մինչև 7548.9 հազար տոննա, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 4,5%, մինչև 2 279.3 հազար տոննա, ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 19.9%, մինչև 4 069.4 հազար տոննա, օդային փոխադրումներն աճել են 6.6%, մինչև 8.1 հազար տոննա: Հիմնական գազատարով մատակարարվել 1 192,1 հազար տոննա բնական գազ, ինչը 4,2% ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից: Բեռնափոխադրումների շրջանառությունն աճել է 1,4%, մինչև 2 847.4 մլն տոննա/կմ:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել է 6,9%, մինչև 167062.0: Այդ թվում, երկաթուղային տրանսպորտով փոխադրումները նվազել են 9.5%, մինչև 294,3 հազար մարդ: Ավտոմոբիլային փոխադրումները նվազել են 8%, մինչև 149727.9 հազար մարդ: Օդային տրանսպորտով ուղևորներափոխադրումներն աճել են 24.2%, մինչև 1 600.0 հազար մարդ: Այդ թվում, հայկական ավիափոխադրողների կողմից (Էյր Արմենիա)` աճել են 4.3 անգամ, մինչև 196,4 հազար ուղևոր: Էլեկտրական տրանսպորտով փոխադրումներն աճել են 2,6%, մինչև 15 439.8 հազար մարդ: Ուղևորափոխադրումների շրջանառությունն աճել է 9,5%, մինչև 2 300.4 մլն ուղևոր/կմ:
Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական և ֆինանսական ցուցանիշներ։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բեռնափոխադրումների ծավալը Հայաստանում 2014 թվականին 2013-ի համեմատ նվազել է 16,9%, մինչև 10 231.8 հազար տոննա, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Երկաթուղային բեռնափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում նվազել են 6.6%, մինչև 3 057.6 հազար տոննա: Ավտոճանապարհային տրանսպորտով փոխադրումները նվազել են 26.4%, մինչև 5 384.0 հազար տոննա: Օդային փոխադրումները մնացել են նախորդ տարվա մակարդակում, կազմելով 10.4 հազար տոննա: Հիմնական գազատարով Հայաստան է ներկրվել 1 779.8 հազար տոննա բնական գազ, 2013 թվականի համեմատ աճը` 4,1%: Բեռնափոխադրումների շրջանառությունն աճել է 1,9%, մինչև 4168.3 մլն տոննա:
Ուղևորափոխադրումները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել է 6,4%, մինչև 225 761.0 հազար մարդ: Այդ թվում, երկաթուղային տրանսպորտով ողևորափոխադրումները նվազել են 9,7%, մինչև 375,2 հազար մարդ: Ավտոմեքենայով իրականացվող ուղևորափոխադրումները նվազել են 7,3%, մինչև 201 915.2 հազար մարդ: Օդային տրանսպորտով ուղևորների փոխադրումն ավելացել է 18,5%, մինչև 2 083.0 հազար մարդ: Այդ թվում, Հայկական ավիափոխադրողի (Էյր Արմենիա) կողմից փոխադրումների ծավալներն ավելացել են 2,6 անգամ, մինչև 206,5 հազար ուղևոր: Էլեկտրական տրանսպորտով ուղևորափոխադրումներն աճել են 0,5%, մինչև 21387,6 հազար մարդ. Ուղևորափոխադրումների շրջանառությունն աճել է 5,3%, մինչև 3 008.5 մլն ուղեւոր/կմ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դրամի արժեզրկման վերաբերյալ iLur.am-ը զրուցեց տնտեսագետ Զոյա Թադևոսյանի հետ:
Վերջինս նախ ներկայացրեց հիմնական պատճառները՝ նշելով, որ դա, առաջին հերթին, ներմուծված արժեզրկում է: «Հայաստանի տնտեսական դաշտի 80 տոկոսի վրա կա ռուսական ազդեցություն, հետևաբար՝ այն, ինչ տեղի է ունենում Ռուսաստանում, իր անմիջական ազդեցությունն է թողնում Հայաստանի վրա»,- ասաց Թադևոսյանը՝ ավելացնելով, որ Ռուսաստանի տնտեսության վատթարացումը հանգեցրեց նաև նրան, որ Ռուսաստանից արժույթային հոսքերը Հայաստան էապես կրճատվեցին, խոսքը տրանսֆերտների մասին է:
Զոյա Թադևոսյանի կարծիքով՝ դա նշանակում է, որ Հայաստանի արժույթային շուկայում արժույթի առաջարկը էապես նվազում է, իսկ եթե չի փոփոխվում դրա պահանջարկը, բնականաբար՝ դրամը արժեզրկվում է: Իսկ Հայաստանում արժույթային քաղաքականությունը իրականացվել է այնպես, որ բավարար արժույթային պաշարներ չեն գոյանում, որ նման իրավիճակներում Կենտրոնական բանկի դրամավարկային քաղաքականությունը հանգեցնի իրավիճակի շտկմանը: «Վերջերս նաև ակնհայտ դարձավ, որ մեր արժույթային պահեստների մի զգալի մասը վատնվել է, առաջիկայում սպասվում են է՛լ ավելի մեծ կորուստներ, մեր պարագայում դժվար է հասկանալ, թե ինչպե՞ս Կենտրոնական բանկը պետք է կարողանա իր գլխավոր գործառույթը իրականացնել՝ հատկապես դրամի արժեզրկումը կանխելու առումով»,-շարունակում է նա: Կենտրոնական բանկի երեկ տարածած հայտարարությունն առ այն, որ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը, տիկին Թադևոսյանը համարում է ուղղակի իրավիճակային, որով փորձում են մեղմել այն տրամադրությունները, որ կան բնակչության լայն հատվածի շրջանում: «Կենտրոնական բանկի հավաստիացումները կարող են վերաբերել մինչև Նոր տարի ընկած ժամանակահատվածին՝ դեկտեմբերին, և ես վստահ եմ, որ ԿԲ-ն իր բոլոր արժույթային կուտակումները, պաշարները կօգտագործի մինչև հունվար, բայց հունվարից հետո, վստահաբար կարող եմ ասել, որ մեր ազգային դրամի կուրսը կհասնի 470-ի, և դա չափազանց ծանր կլինի մեր հանրապետության համար»,- նկատում է նա: Անդրադառնալով գնաճին՝ Զոյա Թադևոսյանը համոզված է, որ գնաճը պարտադիր կլինի, որովհետև եթե դրամի կուրսը պահեն նույն մակարդակի վրա՝ ժողովրդի գրպանից հնարավորինս շատ գումար քաշելու նպատակով, անպայման գները բարձրացնելու են: «Երբ ազգային արժույթը արժեզրկվում է, ներմուծվող ապրանքները թանկանում են, իսկ ազգային արտադրությունը էժանանում է: Իսկ մեզ մոտ կառավարելի շուկա է, ազատ շուկայական հարաբերություններ չկան, օլիգոպոլ է, և գները որոշում են մի քանի ներկրողներ, արտադրողներ, նրանք գալիս են ընդհանուր համաձայնության՝ գները այս կամ այն մակարդակի վրա ֆիքսելու համար, ուստի գները սահմանելու են հնարավորինս բարձր, որպեսզի իրենց եկամուտները շատ լինեն, դրանով փոխհատուցեն այն կորուստները, որ նրանք ունենալու են օտարերկյա արժույթը գնելու ժամանակ»,-նկատում է Թադևոսյանը: Նրա կարծիքով՝ առաջ եկած խնդիրները հաղթահարելու համար արմատական փոփոխություններ են անհրաժեշտ: «Երբ որ ամբոողջ տնտեսական օրգանիզմը տագնապային վիճակում է, արմատական, վիրահատական միջամտություն է անհրաժեշտ: Հունվարին այս իշխանությունները պետք է ինքնակամ հրաժարական տան, որովհետև իրենց գործունեության արդյունքում է այս ամենը տեղի ունենում»,- եզրափակում է Զոյա Թադևոսյանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի բանկերի վարկային ներդրումները 2013 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել են 1.8 տրլն դրամ, աճը տարեկան կտրվածքով` 12,5 % , իսկ չորրորդ եռամսյակում`5,9 %: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները կազմել են 1.7 տրլն դրամ:
Ըստ ՀՀ ԿԲ նախնական տվյալների, որոնք ԱրմԻնֆո գործակալությանն են տրամադրվել ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, բանկերի վարկային պորտֆելում (առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի) դրամային վարկերը կազմել են 37.8 % կամ 627.8 մլրդ դրամ, իսկ արտարժույթով վարկերը` 62.2 % կամ 1.031 մլրդ դրամ: Դրամային վարկերը տարվա կտրվածքով աճել են 15,6%, իսկ չորրորդ եռամսյակում`7,6%: Արտարժույթով վարկավորումը տարեկան կտրվածքով աճել է 4.7 %, իսկ չորրորդ եռամսյակում` 3,5 %:
Բանկային վարկերի կառուցվածքում 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են 5,4 % կամ 96.5 մլրդ դրամ, մեկ տարում աճելով 77.7 %, իսկ IV եռամսյակում` 7%: Երկարաձգված վարկերի մասնաբաժինը վարկերի ընդհանուր պորտֆելում մեկ տարում ավելացել է 2 տոկոսային կետով , իսկ չորրորդ եռամսյակում` 0.1 տոկոսային կետով:
Ժամկետանց վարկերի տեսակարար կշիռը 2013 թվականի վերջին կազմել է 1.2% կամ 21.3 մլրդ դրամ, մեկ տարում ավելանալով 2.5 անգամ, իսկ IV եռամսյակում կրճատվելով` 18.2%: Ժամկետանց վարկերի մասնաբաժինը համախառն վարկային պորտֆելում մեկ տարում աճել է 0,7 տոկոսային կետով, իսկ IV եռամսյակույմ նվազել 0.3 տոկոսոյին կետով:
Երկու դեպքում էլ (երկարաձգված և ժամկետանց ) աճի դինամիկան հիմնականում ապահովել են կարճաժամկետ վարկերը: Երկարաձգված վարկերի կառուցվածքում կարճաժամկետ վարկերը կազմել են 66,4% կամ 64.1 մլրդ դրամ, իսկ ժամկետանց վարկերի պորտֆելում` 95 % կամ 20.2 մլրդ դրամ:
Ըստ աղբյուրի, դրամային վարկերի տոկոսադրույքները մեկ տարում իջել են 0.95 տոկոսային կետով, իսկ չորրորդ եռամսյակում`0.76 տոկոսային կետով, 2013 թվականի դեկտեմբերին միջին հաշվով կազմելով 15.04%: (ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը 31.12.13թ.դրությամբ կազմել է 405,12 դրամ / դոլար):
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Ֆիթչ» վարկանիշային գործակալությունը (Fitch Ratings) վերանայել է Հայաստանի` թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի և տեղական արժույթի համար հաստատունից դեպի դրական և հաստատել է թողարկողի դեֆոլտի վարկանիշը «B+» մակարդակում:
Ֆինանսների նախարարությունը տեղեկացնում է, որ վարկանիշի սահմանումը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: Առաջին հանգամանքն այն է, որ Հայաստանի տնտեսությունն այժմ գտնվում է վերականգնման փուլում 2014-2015 թվականների ուժեղ արտաքին շոկից հետո` պայմանավորված արտահանման կատարման, արտաքին պահանջարկի ավելի ամրապնդված պայմանների և դրամական փոխանցումների վերականգնման կառուցվածքային բարելավմամբ ու վստահելի դրամավարկային քաղաքականությանբ: Fitch-ը վերանայել է աճի կանխատեսումը մինչև 4.3 տոկոս 2017 թվականի համար, քանի որ ՀՆԱ-ի աճը առաջինից երրորդ եռամսյակներում կազմել է 5.3 տոկոս: 2018-2019 թվականների համար ակնկալվում է միջինում 3.6 տոկոս աճ` դրամական փոխանցումների և արտահանման աճի համար ստեղծված բարենպաստ միջավայրի շնորհիվ:
Հաջորդը ուժեղ հարկաբյուջետային կոնսոլիդացիան է: Հայաստանը ուժեղացրել է վերահսկողությունը բյուջետային ծախսերի նկատմամբ։ Դրա շնորհիվ, գործակալության սպասումների համաձայն, բյուջեի դեֆիցիտը 2016 թվականի 5,9%–ից 2018 թվականին կկրճատվի մինչև 3% և 2,7%` 2019 թվականին։
Fitch-ի` բյուջեի դեֆիցիտի և աճի ցուցանիշների վերաբերյալ կանխատեսումները համահունչ են պետական պարտքի կայունացման հետ: Կանխատեսվում է, որ 2017 թվականին պարտքը կբարձրանա ՀՆԱ-ի մինչև 57.5 տոկոս` փոքր-ինչ պակաս կանխատեսված 58,6 տոսկոս «B» միջին ցուցանիշից, 2018 թվականին կհասնի 58,1 տոկոսի և հետագայում աստիճանաբար կնվազի: Հայաստանի պետական պարտքի կառուցվածքը ունի արտոնյալ պարտքի բարձր մակարդակ (ընդհանուր պարտքի 66 տոկոսը), թեև 81 տոկոսն արտարժութային է, ինչն էլ դրսևորվում է փոխարժեքի փոփոխականությամբ:
Հայաստանն ունի միջին ընթացիկ հաշվի դեֆիցիտ, որը Fitch-ի կանխատեսմամբ կկազմի ՀՆԱ-ի 3 տոկոս 2017 թվականին և միջինը 3.4 տոկոս` 2018-2019 թվականներին: Ներքին պահանջարկով պայմանավորված ներմուծման աճը կհավասարակշռվի արտահանման մուտքերով, որոնք կամրապնդվեն կայուն ապրանքային գների, նոր շուկաների դիվերսիֆիկացման և ռուսական տնտեսության կայունացման միջոցով`խթանելով արտահանման և դրամական փոխանցումների աճը:
Վարկանիշի վերանայմանը նպաստող հիմնական գործոններն են` վստահությունը, որ պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցությունը գտնվում է անկման հետագծի վրա, առկա աճը, որը նպաստում է բարձր եկամուտներ ունեցողների կոնվերգենցիային` առանց մակրոտնտեսական անհավասարակշռությունների ավելացման, և արտաքին հաշվեկշռի կայուն բարելավումը:
Կանխատեսումների կայունացման կարող են հանգեցնել միջնաժամկետում պետական պարտք/ՀՆԱ հարաբերակցության նվազեցման ձախողումը, արտարժութային պահուստների անկումը և էսկալացիան Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում, եթե այն զգալի ազդեցություն ունենա Հայաստանի տնտեսության կամ հանրային ֆինանսների վրա:
Այսպիսով, Fitch-ը ենթադրում է, որ Հայաստանը կշարունակի ունենալ սոցիալական և քաղաքական կայունություն:
Ստորև ներկայացվում է ամբողջական վարկանիշային ցանկը.
Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է հաստատունից դեպի դրական,
Թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B+» մակարդակում, վերանայված կանխատեսումը փոփոխվել է հաստատունից դեպի դրական,
Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը արտարժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,
Թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշը տեղական արժույթի համար սահմանվել է «B» մակարդակում,
Երկրի առաստաղը հաստատվել է «BB» մակարդակում,
Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը արտարժույթով հաստատվել է «B+»մակարդակում,
Առաջնային չապահովված երկարաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B+»մակարդակում,
Առաջնային չապահովված կարճաժամկետ բաժնետոմսերի վարկանիշը ազգային արժույթով հաստատվել է «B»մակարդակում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանը 95-րդ տեղն է զբաղեցրել աշխարհի երկրների բարեկեցության` Legatum Institute-ի կազմած 2014 թ. վարկանիշում (2014 Prosperity Index): Անցած տարի Հայաստանը նույն տեղն է զբաղեցրել հիշյալ վարկանիշում:
Կրթության ցուցանիշով Հայաստանը 49-րդ տեղն է զբաղեցնում աշխարհում, երկրի տնտեսության վիճակը 129-րդ տեղում է, ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունները` 68-րդ: Ըստ որում, Legatum Institute-ը նշում է, որ անձնական ազատության ցուցանիշով Հայաստանը 123-րդ տեղում է, առողջապահության մակարդակով գտնվում է 87-րդ տեղում, անվտանգության մակրդակով`56: Բացի այդ, սոցիալական կապիտալի մակարդակով երկիրը հայտնվել է 124-րդ տեղում:
Վարկանիշի առաջատարը դարձյալ Նորվեգիան է, որին հաջորդում են Շվեյցարիան, որը նույնպես անցյալ տարվանից պահպանել Է իր տեղը, և Նոր Զելանդիան, որը երեք հորիզոնականով բարելավել Է դիրքը: Աշխարհի ամենաբարգավաճ երկրների տասնյակում տեղ են գտել նաեւ Դանիան, Կանադան, Շվեդիան, Ավստրալիան, Ֆինլանդիան, Նիդեռլանդները և ԱՄՆ-ը, հայտնում է interfax.ru-ն:
Legatum Institute-ի ինդեքսը գնահատում է ութ չափանիշ՝ տնտեսություն, կրթություն, առողջապահություն, անձնական ազատություն, անվտանգություն, ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու հնարավորությունները, կառավարում և սոցիալական կապիտալ: Հետխորհրդային տարածքում լավագույն վարկանիշն ունեն Լիտվան (42-րդ տեղ) և Լատվիան (44-րդ տեղ): Բելառուսը 58-րդ տեղից բարձրացել Է 53-րդ տեղ, Ուկրաինան՝64-ից՝ 63-րդ տեղ, Ռուսաստանը, 61-րդ տեղից իջել է 68-րդ տեղ, Ղազախստանի դիրքն ընկել է 8 հորիզոնականով՝ մինչև 55-րդ տեղ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Համաշխարհային բանկը (World Bank) և Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) համատեղ հրապարակել են Doing Business (Գործարարությամբ զբաղվելը) ամենամյա զեկույցի այս տարվա «Doing Business 2013» թողարկումը։
Tert.am-ի փոխանցմամբ՝ գործարարությամբ զբաղվելու հեշտության տեսանկյունից 185 երկրների առավելություններն ու թերություններն ամփոփող այս զեկույցում Հայաստանը իր դիրքերը բարելավել է 18 կետով և նախորդ տարվա 50-րդ տեղից հայտնվել է 32-րդ տեղում։
Աղյուսակը, ինչպես և նախորդ տարի, գլխավորում է Սինգապուրը, երկրորդ տեղում կրկին Հոնգ Կոնգն է, իսկ լավագույն եռյակը եզրափակում է մեկ կետով վեր բարձրացած Նոր Զելանդիան։
Հատկանշական է, որ լավագույն տասնյակում տեղ է գտել մեր հարևան Վրաստանը՝ զբաղեցնելով 9-րդ հորիզոնականը։ Վրաստանը մեկ տարվա ընթացքում իր դիրքերը բարելավել է 3 կետով. նախորդ տարի այն 12-րդն էր, ինչը ևս բավական բարձր ցուցանիշ է։
Մեր մյուս հարևան Ադրբեջանը նահանջել է 1 կետով և այժմ 67-րդ տեղում է։ Ռուսաստանը տեղ է զբաղեցրել 112-րդ հորիզոնականում՝ բարելավելով իր դիրքերը 6 կետով։
Նշենք, որ Doing Business զեկույցը ցույց է տալիս, թե որքանով է հեշտ կամ դժվար այս կամ այն երկրում սկսել փոքր կամ միջին բիզնես՝ 11 տարբեր չափորոշիչների տեսանկյունից։
Դրանք են՝ «Բիզնեսի մեկնարկը», «Շինարարության թույլտվության տրամադրումը», «Էլեկտրամատակարարման ապահովումը», «Սեփականության գրանցումը», «Վարկերի ստացումը», «Ներդրողների պաշտպանվածությունը», «Հարկերի վճարումը», «Արտաքին առևտուրը», «Պայմանագրերի կիրարկումը» և «Սնանկության գործերով որոշումների կայացումը»:
Նշվածներից ամենամեծ առաջընթացը, որքան էլ զարմանալի է, Հայաստանը գրանցել է «Ներդրողների պաշտպանվածություն» ցուցանիշով՝ վեր բարձրանալով միանգամից 73 տեղով և 98-րդ տեղից հայտնվելով 25-րդ տեղում։
Հաջորդ ամենամեծ առաջընթաց գրանցած ոլորտը «Հարկերի վճարումն» է (ի նկատի է առնվում հարկերի վճարման գործընթացների հեշտությունը)։ Այստեղ մեր երկրի առաջընթացը 44 կետով է, չնայած շարունակում է մնալ վատագույն կեսում՝ 108-րդ տեղում։ Գրեթե նույնքան՝ 42 կետանոց առաջընթաց է գրանցվել «Էլեկտրամատակարարման ապահովման» ոլորտում. 101-րդ տեղ՝ նախորդ տարվա 143-րդի համեմատ։
Մյուս ոլորտը, որտեղ փոքր՝ 3 կետանոց առաջընթաց կա, «Շինարարության թույլտվության տրամադրումն» է, որի կտրվածքով Հայաստանը 46-րդ տեղում է։
2 կետանոց հետընթաց է գրանցվել «Վարկերի ստացման» մասով. 40-րդ տեղից՝ 38-րդ տեղ։ 1-ական կետով էլ վիճակը վատթարացել է «Արտաքին առևտրի» ոլորտում՝ 107-ից՝ 106-րդ տեղ և «Բիզնեսի մեկնարկ» ոլորտում, որտեղ Հայաստանը բավական բարձր դիրքերում է՝ 11-րդ տեղ՝ նախորդ տարվա 10-րդի փոխարեն։
Ընդհանուր առմամբ, անցած տարվա ընթացքում Հայաստանը հասցրել է բարեփոխումներ իրականացնել 2 ուղղությամբ։ Անցած տարվա զեկույցում այդ ուղղությունները 5-ն էին, ինչի կտրվածքով Հայաստանն առաջատար էր։ Այս տարի առաջատարն այս առումով Վրաստանն է, որն իրականացրել է 6 բարեփոխում։
Ի դեպ, Վրաստանն առաջատար է նաև մեկ այլ ցուցանիշով. 2005թ.-ից սկսած գրանցած առաջընթացի միջին ցուցանիշով։ Հայաստանն այդ առումով 19-րդն է, իսկ Ադրբեջանը՝ 13-րդը։
Doing Business զեկույցը կարևորվում է օտարերկրյա ներդրումների գրավչության տեսանկյունից, քանի որ այն բավական համընդունելի «ուղեցույց» է օտարերկրյա ներդրողների համար այս կամ այն երկրում ներդրումներ կատարելու տեսանկյունից։
Նշենք նաև, որ այս զեկույցի կարևորությունը բազմիցս մատնանշվել է Հայաստանի կառավարության, մասնավորապես՝ վարչապետ Տիգրան Սարգսյանի կողմից։
Նկատենք նաև, որ զեկույցում քարտեզի վրա Հայաստանի փոխարեն նշված է Բոսնիա-Հերցեգովինան։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը հերքել է նախօրեին իր արած հայտարարությունը, թե Հայաստանն ապրիլի 29-ին Մինսկում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ պայմանագիրը:
«Հայտարարում եմ, որ ապրիլի 29-ին Մինսկում Հայաստանի կողմից որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում: Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում քննարկվելու է կատարված աշխատանքը, և որոշում է կայացվելու ՄՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ, որը վերաբերելու է պայմանագրի նախապատրաստմանը և անդամակցության ժամկետներին: Պայմանագիրն ստորագրվելու է Հայաստանի համար «զգայուն ապրանքների» որոշակի խմբի համար մաքսատուրքերի բացառությունների շուրջ բանակցությունների ավարտից հետո: Ապատեղեկատվություն տարածելու մեղքը վերցնում եմ ինձ վրա»,- ասել է նախարարը:
Հիշեցնենք, որ ապրիլի 17-ին նախարարը լրագրողներին հայտարարել էր, որ Հայաստանն ապրիլի 29-ին Մինսկում ստորագրելու է Մաքսային միությանն անդամակցության վերաբերյալ պայմանագիրը`չնայած «զգայուն ապրանքների» մաքսատուրքերի պահպանման առնչությամբ բանակցությունները դեռ չեն ավարտվել:
Փաստորեն, Հայաստանի չինովնիկների համար բոլորովին նորմալ է՝ ասել մի բան, իսկ մյուս օրը կամ մի քանի ժամ հետո հայտարարել տրամագծորեն հակառակը: Կարելի է հիշել ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանի դեպքը: Անհասկանալի է միայն, այսքանից հետո ինչու՞ է էկոնոմիկայի նախարարը կարծում, որ իր խոսքերը պետք է լուրջ ընդունվեն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության լաբորատոր փորձաքննության արդյունքում «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ի կողմից արտադրված ջնարակապատ պանրիկը մանրէաբանական ցուցանիշներով (խմորասունկ, բորբոսասունկ) չի համապատասխանել սահմանված պահանջներին, iLur.am-ին հայտնում են սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամլո բաժնից:
Ծառայությունը կոչով դիմում է սպառողներին՝ պահպանել զգոնություն, ձեռք չբերել և չօգտագործել նշված արտադրատեսակը՝ մինչև նշված խախտումների վերացման ուղղությամբ կատարվող աշխատանքների ավարտը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Էյր Արմենիա» ավիաընկերությունն այսօր իրականացրեց իր առաջին չարտերային թռիչքը Երևան-Ռոստով-Երևան ուղղությամբ։ Վաղվա՝ Երևան-Բրյուսել-Երևան չվերթը նույնպես չարտերային է: Ռոստովից Երևան ընկերության Բոինգ 735 օդանավը ժամանեց ժամանակին՝ 12:15:
«Էյր Արմենիա» ավիաընկերության տնօրեն Արսեն Ավետիսյանի խոսքով՝ սկզբում թռիչքներ կիրականացնեն Boing 737-500 օդանավով, մինչև տարեվերջ ընկերությունը կվարձի նաև երկու Airbus A320 օդանավեր։ Կանոնավոր թռիչքները կմեկնարկեն այս շաբաթվա վերջից, առայժմ՝ միայն դեպի Ռուսաստան։ Այս մասին գրում է «Ազատություն» ռադիոկայանը:
«Երևան-Մոսկվա թռիչքի թույլտվությունը արդեն կա, սկսում ենք հոկտեմբերի 27-ից: Մյուս ուղղությունները՝ Ռոստով, Կրասնոդար, Սոչի, Սանկտ Պետերբուրգ, Սամարա ուղղությունները սկսում ենք շահագործել նոյեմբերի 15-ից», - մանրամասնել է Ավետիսյանը:
«Էյր Արմենիան» մասնավոր ավիաընկերություն է, որը հիմնադրվել է 10 տարի առաջ։ Ընկերության 50 տոկոսը պատկանում է Արսեն Ավետիսյանին, մյուս կեսը՝ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Դավիթ Հարությունյանի եղբորը՝ Վահան Հարությունյանին։ Ամիսներ առաջ կառավարությունը հենց այս ընկերությանը տվեց ժամանակավոր թռիչքներ իրականացնելու իրավունք, այն բանից հետո, երբ ազգային ավիափոխադրողը՝ «Արմավիան», սնանկացավ, իշխանություններն էլ հայտարարեցին ոլորտը մասամբ ազատականացնելու մասին։
Հունիսին կառավարությունը որոշեց, որ այսուհետ Հայաստանում ավիափոխադրողները ընտրվելու են մրցույթով, ընդ որում, հայտարարվում էր, որ մրցույթները կլինեն սեպտեմբերին։ Մինչ օրս դրանք չեն անցկացվել: Քաղավիացիայի գլխավոր վարչությունից այսօր «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրել են, որ մրցույթները կլինեն «հավանաբար» առաջիկա օրերին։ Առայժմ, փաստորեն, միայն «էյր Արմենիան» է ստացել թռիչքներ իրականացնելու իրավունք՝ առանց մրցույթի և ժամանակավորապես։
Հայաստանցիներին առավել հետաքրքրող հարցն այն է, թե տեղի ունեցող փոփոխություններն ինչպե՞ս կանդրադառնան տոմսերի գների վրա: Վրաստանում, օրինակ, բաց երկնքի քաղաքականությունը սկսվել է մի քանի տարի առաջ՝ նախագահ Սաակաշվիլիի նախաձեռնությամբ։ Արդյունքում այս պահին Վրաստանում ուղևորափոխադրումների գները զգալիորեն ավելի ցածր են Հայաստանի համեմատ: Քաղավիացիայի վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանի կարծիքով պատճառը այն է, որ Հայաստանում խոչընդոտվում է այսպես կոչված Low Cost ընկերությունների մուտքը, որոնք ցածր գներով են աշխատում։ Խնդիր է նաև «Զվարթնոց» օդանավակայանի ծառայությունների սակագինը, որը կարելի է համեմատել օրինակ Փարիզի կամ Լոնդոնի հետ։ Պետրոսյանի կարծիքով այսօր Հայաստանում ավիացիայի ոլորտը բարձիթողի վիճակում է, կառավարությունը անընդհատ ձգձգում է և չի հայտարարում, թե ինչ է սպասվում ապագայում, մինչդեռ ավիացիան երկրի համար կենսական նշանակություն ունի։
«Մենք էլ օգտվենք այդ բաց երկնքի քաղաքականությունից: Բայց մինչև բացելը մենք պետք է դեռ մեր շուկան կարգավորենք, ներքին խնդիրները լուծենք», - ասում է նա:
Շահեն Պետրոսյանի կարծիքով «Էյր Արմենիա» ընկերության կողմից չվերթեր սկսելը արդեն իսկ դրական երևույթ է, սակայն որքանով այն կդիմանա ռուսական խոշոր ավիաընկերությունների հետ մրցակցությանը՝ այս պահին դժվար է ասել։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գալիք տարվա հունվարի 1-ից կարող է դադարեցվել ԱՊՊԱ կտրոնների տրամադրումը, ու կարող է վերացվել այն մեքենաների դիմապակուն փակցնելու պարտադիր պահանջը։ Այս պայմաններում «ստվերային ավտոմեքենաների» հայտնաբերումը նախատեսվում է լուծել ապահովագրողների և Ճանապարհային ոստիկանության հաշվառման բազաների համադրման միջոցով։
Անցած շաբաթ Ազգային ժողովում սկսվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենքներում փոփոխությունների քննարկումը։ Օրենսդրական նախաձեռնությամբ կառավարությունը հանդես էր եկել դեռևս 2012թ. մարտին, առաջարկը վերաբերում էր տրանսպորտային միջոցի պետական գրանցման և հաշվառման կարգի հեշտացմանը։ Փաթեթը, սակայն, մեկ տարվա ընթացքում լրամշակվել է, որի արդյունքում նախատեսվում է վերացնել ԱՊՊԱ կտրոնների տրամադրման և դրանք մեքենաների դիմապակուն փակցնելու պարտադիր պայմանը։
Գալիք տարվա հունվարի 1-ից ԱՊՊԱ կտրոնների պարտադիր առկայության վերացումը հիմնավորվում է նրանով, որ հաշվառման գործող կարգի դրույթների պահանջները էականորեն ազդում են հաշվառում իրականացնող ստորաբաժանումների կողմից մատուցվող ծառայությունների որակի վրա։ Այսպես՝ ներկայում արգելվում է առանց գործող ԱՊՊԱ կտրոն ներկայացնելու ավտոտրանսպորտային միջոցների պետական հաշվառում անցկացնելը կամ ավտոտրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցում կատարելը։ Ընդ որում՝ տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս ԱՊՊԱ պայմանագրի ստուգման և դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվություն ենթարկելու գործընթացը պահանջում է բավական երկար՝ մոտ տասը օր ժամանակ։
Օրենսդրական փոփոխության ընդունման դեպքում իրավախախտումների հայտնաբերումը կիրականացվի տեղեկատվական համակարգի միջոցով և ոչ թե տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ։ Պարզ ասած՝ 2014-ից Ճանապարհային ոստիկանությունը մատչում է ունենալու ապահովագրական ընկերությունների միասնական բազային, որի տվյալները համադրելով հաշվառման իր բազայի հետ՝ հայտնաբերելու է պայմանագրեր չունեցող ավտոմեքենաները, իսկ վարչական իրավախախտումների տուգանքները ներկայացվելու են փոստային ծառայության միջոցով։
Տեսականորեն, այս կերպ ԱՊՊԱ պայմանագրերի բացակայության վերհանումը կարող է ավելի արդյունավետ լինել։ Սակայն որքանով է այն իրականանալի։
«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքով հստակ ամրագրված է, որ արգելվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով ավտոտրանսպորտային միջոցի վարումը, եթե դրա համար առկա չէ այն վարելու պահին գործող ԱՊՊԱ պայմանագիր։ Օրենքով ամրագրված է, որ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման համար պատասխանատու պետական կառավարման լիազոր մարմինը Ավտոապահովագրողների բյուրոյի տրամադրած տեղեկությունների հիման վրա միջոցառումներ է ձեռնարկում այն ավտոտրանսպորտային միջոցների հայտնաբերման և օրենքով նախատեսված դեպքերում պատասխանատվության միջոցի կիրառման ուղղությամբ, որոնք երթևեկում են առանց սահմանված կարգով կնքված գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու։
Անցած երկու տարվա արդյունքներից երևում է, որ Ճանապարհային ոստիկանությունը, մեղմ ասած, «հետևողական չի եղել» իրեն վերապահված գործառույթներում։ Ամենամոտավոր հաշվարկներով՝ այս տարվա հունվարի վերջի դրությամբ մոտ 30 հազ. ավտոմեքենա Հայաստանում եղել է «ստվերում»՝ չի ունեցել ԱՊՊԱ պայմանագիր։ Նման պայմաններում անհայտ է՝ որքանով Ճանապարհային ոստիկանությունը հետևողական կլինի բազաների համադրման հարցում։
Չի բացառվում՝ ԱՊՊԱ կտրոնները դիմապակուն փակցնելու պարտադիր պահանջի վերացումը է՛լ ավելի խորացնի ստվերայնությունը ոլորտում։ Իհարկե, ապահովագրական ընկերությունները նույնպես մատչում են ունենալու միասնական բազային և իրենք կարող են հայտնաբերել պայմանագրեր չունեցող ավտովարորդներին, սակայն սա ռեսուրսատար աշխատանք է։
Արմենակ Չատինյան
civilnet.am
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում մարտի 6-ին կայացել է 4 միլիոն 430 հազար ԱՄՆ դոլարի առքուվաճառք՝ 414.41 դրամ մեկ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.25 դրամ, գործարքների քանակը՝ 28:
Փետրվար 12-ին նույն բորսայում դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 412.57 դրամ, 13-ին՝ 412, 14-ին՝ 412.05, 17-ին՝ 412.08: Փետրվարի 18-ին բորսայում գործարք չի կատարվել: Փետրվարի 19-ին դոլար/դրամ միջին փոխարժեքը կազմել է 412.5 դրամ, 20-ին՝ 413, 21-ին՝ 412.99, 22-ին՝ 412.9, 24-ին՝ 412.9, 25-ին՝ 413, 26-ին՝ 413.01, 27-ին՝ 413.17, 28-ին՝ 413.5, 3-ին՝ 413.75, 4-ին՝ 414.09, մարտի 5-ին` 414.54 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազար դոլար (56.100 մլն դրամ), 560.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 21.48 տոկոսային կետով բարձր է նախորդ` դեկտեմբերի 10-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 456.50, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 461.50 դրամ/դոլար:
Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 560.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 560.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 560.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 560.00 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 734.588 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 560.00 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արաբական Միացյալ Էմիրությունների ազգային ավիափոխադրող «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերությունը (Etihad Airways) դուրս է եկել հայկական շուկա և այսօր իրականացրել է Աբու-Դաբի-Երևան առաջին կանոնավոր ավիաչվերթը: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ընկերության վաճառքի գծով ավագ փոխնախագահ Ձեյմս Մյուլլերը (James Mueller):
Նրա խոսքով, այսպիսով մեկնարկ տրվեց ավիաընկերության նոր` շաբաթական չորս անգամ ծառայություններին Աբու Դաբիի և Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքի միջև: Աբու Դաբի-Երևան նոր երթուղին սպասարկվելու է երկրորդ դասի «A320 Էյրբաս» օդանավով, որը նախատեսված է 136 ուղևորների, ներառյալ՝ բիզնես-դասի 16 ուղևորների և էկոնոմ-դասի 120 ուղևորների համար: Նա նշել է, որ Աբու-Դաբին բազային օդանավակայան է, որտեղից ընկերությունը թռիչքներ կիրականացնի դեպի Պարսից ծովի քաղաքները, ինչպես նաև դեպի ԱՄՆ:
Հայաստանը դարձավ Հարավային Կովկասի երկրորդ երկիրը, ուր սկսեցին թռչել «Էթիհադ Էյրվեյզ» ավիաընկերության ինքնաթիռները, որոնք թռիչքներ են իրականացնում 106 ուղղություններով: Ըստ ընկերության տվյալների, 2013-ին ընդհանուր եկամուտները կազմել են 6.1 մլրդ դոլար, տարեկան աճը` 27%: Ընկերության զուտ շահույթը կազմել է 62 մլն դոլար, տարեկան աճը` 48%: Ուևորափոխադրումներից ստացված եկամուտը կազմել է 11.5 մլն դոլար, տարեկան աճը` 12%, իսկ բեռնափոխադրումներից` 928 մլն դոլար, տարեկան աճը` 30%: Ընկերությունը շահագործում է ավելի քան 470 օդանավ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 405 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 544 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,3 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 546 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,3 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի պետբյուջեի դեֆիցիտը 2014 թվականին կկազմի ՀՆԱ-ի 2.3%-ը: Այս մասին է նշվում է ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրում:
Ըստ ԿԲ կանխատեսումների, 2015 թվականին 2014 թվականի համեմատ բյուջեի դեֆիցիտը կկրճատվի 0.3 տոկոսային կետով, կազմելով ՀՆԱ-ի 2 % - ը: Այս ցուցանիշը չի փոխվի նաև 2016 թվականին:
Ըստ ԿԲ տվյալների, բյուջետային եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ - ի նկատմամբ 2014 թվականին կկազմի 24 %, 2015 թվականին կկրճատվի մինչև ՀՆԱ-ի 23.6 % - ը, իսկ 2016 թվականին կհասնի 23.9 %-ի: Միևնույն ժամանակ, պետբյուջեի ծախսերի տարեկան հարաբերակցությունը ՀՆԱ - ի նկատմամբ 2014, 2015 և 2016 թվականներին ավանդաբար կգերազանցի եկամուտները, կազմելով համապատասխանաբար 26.4 %, 25.6% և 25.9 %: Կենտրոնական բանկը նշում է, որ 2014 թվականին կավելանան պետբյուջեի ինչպես կապիտալ, այնպես էլ ընթացիկ ծախսերը:
Հարկա-բյուջետային լծակի ցուցանիշը կկազմի 1.5 և կլինի ընդլայնվող, հատկապես 2014 թվականի երկրորդ կիսամյակում, ինչը, իր հերթին, կխթանի տնտեսական ակտիվությունը: Հարկաբյուջետային քաղաքականության կանխատեսումները հիմնականում հիմնված են այն թիրախների վրա, որոնք ամրագրված են «ՀՀ 2015-2016 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի» ծրագրում: Այդ ծրագիրն ուղղված է բյուջեի դեֆիցիտի ապահովմանը միջնաժամկետ հատվածում պետպարքի կայուն ցուցանիշներին համապատասխանմանն ապահովմանը:
Ըստ աղբյուրի, ՀՆԱ գծով տոկոսավճարների մասնաբաժինը 2014 թվականին կկազմի 1.34%, 2015-ին կկրճատվի մինչև 1.17%, իսկ 2016-ին կաճի մինչև 1.18 %: Հարկա-բյուջետային դիրքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին ընթացիկ տարում կկազմի 1,3 %, իսկ 2015 - ին կնվազի մինչև մինուս 0,4%, իսկ 2016-ին դուրս կգա դրական 0.1 % մակարդակ:
Հիշեցնենք, որ Հայաստանի բյուջեի դեֆիցիտը ՀՆԱ - ի նկատմամբ 2013 թվականին կազմել է 0.2%, 2012-ի 1,5 % -ի համեմատ: Պետբյուջեի եկամուտների հարաբերակցությունը ՀՆԱ-ի նկատմամբ 2013-ին կազմել է 23,9 %, 2012-ի 23.7 % - համեմատ, իսկ բոյջետային ծախսերի հարաբերակցությունը ՀՆԱ-ին 2012-ին` 24.1 %, 2012-ի 25.2 % -ի համեմատ: Տոկոսադրույքների վճարման մասնաբաժինը ՀՆԱ կազմում 2013-ին կազմել է 1.09 %, 2012 թվականի 1.01 % -ի համեմատ, իսկ հարկաբյուջետային դիրքի հարաբերակցությունը ՀՆԱ նկատմամբ 2013-ին կազմել է 1 %:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանում դեռ բավարար չէ, որպեսզի ՀՀ-ն ընդգրկվի ԱՄՆ կառավարության «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրերի մեջ: Լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը:
««Հազարամյակների մարտահարավերներ» կորպորացիան համագործակցության գրեթե 13 ցուցանիշ է դիտարկում, որոնցից երկուսը հատկապես կարեւորվում են: Որպեսզի երկիրը կարողանա ՀՄ-ի հետ ծրագիր իրականացնել, պետք է համապատասխանի այդ երկու ցուցանիշներին: Դրանցից մեկը հակակոռուպցիոն աշխատանքներն են:Հայաստանը դեռ չի հասել հակակոռուպցիոն պայքարի շեմին», - ասաց Ջոն Հեֆերնը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է, որ Հայաստանը այդ ուղղությամբ դեռ աշխատի: «Եվ մենք խրախուսում ենք, որպեսզի գործողությունների ծրագրով Հայաստանում առաջընթաց լինի», - նշեց Ջոն Հեֆերնը:
«Հազարամյակի մարտահրավերներ» ամերիկյան կորպորացիայի ծրագիրը Հայաստանում մեկնարկել է 2006 թ. սեպտեմբերին։
2006թ. մարտի 27-ին կնքված պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլարի դրամաշնորհ՝ ոռոգման համակարգերը, համայնքային ճանապարհները վերականգնելու և գյուղական աղքատությունը կրճատելու համար։
2008 թվականի նախագահական ընտրություններից եւ Մարտի 1-2-ին ընդդիմության խաղաղ ցույցի մասնակիցների դեմ բռնի ուժի կիրառումից հետո «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիան հայտարարեց, որ կասեցնում է համագործակցությունը Հայաստանի հետ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 21-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 150 հզր դոլար (61.965 մլն.դրամ), 413.10 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով:Սակարկությունների նախորդ օրվա`փետրվարի 21-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 17.6 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.01 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 7.050 մլն դոլար (2.911 մլրդ դրամ), ինչը մոտ 47 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 413.01 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «ԿՈՆՏԱԿՏ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի օպերատոր հանդիսացող ЗАО АКБ «Русславбанк»-ի կողմից անհիմն և առանց որևէ պատճառաբանության, խախտելով հայաստանյան մի շարք առևտրային բանկերի հետ կնքված պայմանագրերի դրույթները, չի ապահովվել (դադարեցվել է) Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերում իր համակարգից օգտվելու՝ բանկերի իրավունքը, ինչը կարող է վտանգել Հայաuտանի Հանրապետությունում ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը՝ համաձայն «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի: Միևնույն ժամանակ, համակարգերի օպերատորի նման վարվելակերպը և ռազմավարությունը կարող է առիթ հանդիսանալ ցանկացած պահի, հաշվի չառնելով պայմանագրային դրույթները կամ առանց հիմնավոր պատճառաբանությունների դադարեցնելու վճարահաշվարկային համակարգից օգտվելու՝ ՀՀ բանկերի իրավունքը, ասվում է ԿԲ հաղորդագրության մեջ:
Հաշվի առնելով վերոնշյալը և հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ» ենթակետը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը ուժը կորցրած է ճանաչել «ԿՈՆՏԱԿՏ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվել են ծախսեր պետական կառավարման մարմինների շենքային պայմանների բարելավման նպատակով: Մասնավորապես, նախատեսվել է 647.0 մլն դրամի ծախս` Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի և ՀՀ կառավարության աշխատակազմերին ամրագրված վարչական շենքերի շինվերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱԺ մշտական հանձնաժողովներում այսօր սկսվել են հաջորդ տարվա պետական բյուջեի նախագծի քննարկումները:
Բյուջեի նախագիծը խորհրդարանում ներկայացրեց Հովիկ Աբրահամյանը: Նա նշեց, որ բյուջեն ունի «հստակ սոցիալական ուղղվածություն»: Նրա խոսքով, կան նաեւ շեշտադրումներ՝ ուղղված կրթական, մշակութային ու առողջապահական ծախսերին:
Աբրահամյանը նշեց, որ հարկաբյուջետային դաշտում անհրաժեշտ են «ոչ ամբոխահաճո, այլ ազնիվ մոտեցման սկզբունքներով» բարեփոխումներ:
«Միջազգային փորձագետները այս տարվա տնտեսական զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին: Դա է վկայում տրանսֆերտների զգալի անկումը: Այս պայմաններում կառավարության ծրագրով նախանշված գործարար միջավայրի համար կարևոր է հարկաբյուջետային կայունությունը», - ասաց Աբրահամյանը՝ հավելելով, որ այս առումով կարեւոր է նոր հարկային օրենսգրքի ընդունումը:
Ըստ վարչապետի, նոր օրենսգրքում հիմնական շեշտադրումը դրված է լինելու հարկային սպառման հարկման վրա, բարեփոխումները պետք է իրականցվեն երեքից հինգ տարվա ընթացքում:
«Մենք նայում ենք խնդիրներին ոչ թե այս պահի տեսանկյունից, անմիջական եկամուտների գայթակղությունից, այլ հեռանկարներից: Ակնկալում եմ ձեր անմիջական աջակցությունը», - ասաց նա:
Ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պավել Սաֆարյաննիր հերթին ներկայացրել է բյուջեի ծախսերն ու եկամուտները: Նրա խոսքով, «սոցիալական ուղղվածություն» ունեցող բյուջեով թոշակների բարձրացում նախատեսված չէ, ակնկալվում է ՀՆԱ-ի 2.2 տոկոս աճ, 4 տոկոս տնտեսական աճ: Պետական պարտքը, փոխնախարարի խոսքով, 2016թ. տարեվերջին կկազմի 5 մլրդ 565 մլն դոլար եւ կանխատեսվում է, որ այն կմոտենա ՀՆԱ-ի 50 տոկոսի շեմին: 2015-ին բյուջեի ծախսերը կկազմեն 1 տրիլիոն 373.7 մլրդ 700 մլն դրամ, դեֆիցիտը՝ 190 մլրդ դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մարտի 23-25-ը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Դուսելդորֆ քաղաքում տեղի կունենա «ProWein» գինիների և ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը: Զարգացման հայկական գործակալությունը Գերմանիայի Միջազգային Համագործակցության Ընկերության (GIZ) Մասնավոր Հատվածի Զարգացում Հարավային Կովկասում ծրագրի հետ համագործակցության շրջանակներում նախատեսում է հայկական գինի արտադրող ընկերությունների՝ «Էդվագ Գրուպ» ՍՊԸ, Գոլդեն Գրեյփ «ԱրմԱս» ՍՊԸ, «Մանչո Գրուպ» ՍՊԸ, «Սեմինա Քընսալթինգ» ՓԲԸ, «Երևանի շամպայն գինիների գործարան» ԲԲԸ, «ՄԱՊ» ՓԲԸ, «Շահումյան Վին» ՍՊԸ, «Երիտասարդ գինեգործների միություն» ՀԿ աշխատանքային ճանաչողական այց վերոնշյալ ցուցահանդես: Այցի նպատակն է ուսումնասիրել ցուցահանդեսի հնարավորությունները, ծանոթանալ ինչպես են ներկայացված մասնակից երկրների միասնական տաղավարները, անցկացնել մասնակից ընկերությունների հետ գործնական հանդիպումներ:
«ProWein» գինիների և ալկոհոլային խմիչքների ամենամյա միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը 20 տարվա պատմություն ունի և ներկայումս համարվում է գինիների ու ալկոհոլային խմիչքների աշխարհի առաջատար ցուցահանդեսը: «Prowein» լայն հարթակ է հանդիսանում միջազգային բիզնեսի համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մաքսային միությանը միանալով Հայաստանը պարտավորվում է երրորդ երկրների համար կիրառել տնտեսական այդ միավորման անդամ-երկրների համար գործող միասնական մաքսատուրքերը: Այսօր կայացած մամուլի ասուլիսում այս մասին հայտարարել է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Գարեգին Մելքոնյանը:
«Կան ներմուծվող, այսպես կոչված «զգայուն», ապրանքներ, որոնց գծով մաքսատուրքերի բարձրացումն արդյունաբերության ոլորտում պարտադիր կերպով կբերի բացասական հետևանքների, գների աճ առաջացնելով նաև սպառողական շուկայում: Հայաստանը ՄՄ համապատասխան կառույցների հետ նախապես համաձայնեցրել է այդ ապրանքների նախկին մաքսատուրքերի պահպանման հարցը` նաև ՄՄ-ին անդամակցելուց հետո: Նշված պայմանավորվածությունն ամրագրված է այդ կառույցին երկրի միացման Ճանապարհային քարտեզում»,-նշել է Մելքոնյանը:
Փոխնախարարը նաև նշել է, որ նման ապրանքների ցանկը կազմելու նպատակով ՀՀ կառավարությանը կից աշխատանքային խումբը հանդիպել է մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ: Առաջիկա օրերին այդ ցանկը կկազմվի, որը հետագայում կներկայացվի ՄՄ համապատասխան մարմինների հաստատմանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 559 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,75 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 563 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,85 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 522 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`10,55 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407,7 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 526 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`10,60 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 25-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 90 հազար եվրո (490,815 մլն դրամ), 545,35 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով:Սակարկությունների նախորդ օրվա` փետրվարի 24-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 3,4 անգամ: Բորսայական հարթակում փետրվարի 25-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 2,100 մլն դոլար (1,008 մլրդ դրամ), ինչը 2 անգամ գերազանցում է միջբանկային շուկայի նույն ցուցանիշը: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 480,00 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 1 լոտ խմբաքանակով վաճառվել է 100 հազար դոլար (48.100 մլն դրամ), 481.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.21 տոկոսային կետով բարձր է նախորդ` 2015-ի մարտի 6-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 481.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 481.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 481.00 դրամ/դոլար, փակման գինը` 481.00 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է 481.00 դրամ/դոլար, առավելագույն գինը` 481.00 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև մարտի 9-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 20.600 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից աճել է մինչև 481.00 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթների թվի կանոնավոր աճ: Սա ՀՀ կառավարության կողմից հայտարարված «բաց երկնքի» քաղաքականության արդյունք է: Այս մասին տեղեկացնում է «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ-ի լրատվական ծառայությունը։
2014թ. ապրիլին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 17 տոկոսով: Եթե 2013թ ապրիլին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 116 838 ուղևոր, ապա 2014թ ապրիլի ցուցանիշը կազմում է 136 730 ուղևոր:
Չվերթների աճը այդ ժամանակահատվածում կազմել է 40 տոկոս: 2014թ. ապրիլին կատարվել է 1 643 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1 175 չվերթի համեմատ:
Եթե 2013թ. ապրիլին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթներ իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ, ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայիսի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից ՀՀ դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,3 մլրդ դրամ (շաբաթվա անկումը`44,8%), իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 35,2 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը` 57,7%): Այս մասին տեղեկացնում է ԿԲ-ն:
Աղբյուրի համաձայն, մայիսի 12-16-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 115,3 մլն ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`22,5%), 413,7 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով և վաճառվել է 109,4 ԱՄՆ դոլար (շաբաթվա անկումը`35,3%), 414,11 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,9 մլն EUR, 566,90 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`53,9,%) և վաճառվել է 16,6 մլն.EUR, 570,87 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`9,2%): Ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում բանկերի կողմից գնվել է 852,7 մլն ռուբլի, 11.75 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը` 29%) և վաճառվել է 134,2 մլն.ռուբլի, 11.91 դրամ/ռուբլի միջին փոխարժեքով (շաբաթվա անկումը`31%):
Արտարժույթի միջբանկային շուկայում մայիսի 12-16-ն իրականացված արտարժույթի առք և վաճառքի ծավալը կազմել է 2,755 մլն դոլար (շաբաթվա աճը`ավելի քան 3 անգամ), 414,40 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նույն ժամանակահատվածում արտարժութային գործարքների ծավալը կազմել է 3,5 մլն դոլար (շաբաթվա աճը`31 անգամ), 414,16 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում, գործարքների առավելագույն ծավալն արձանագրվել է մայիսի 13-ին` 2,1 մլն դոլար:
Ըստ ԿԲ տվյալների, Հայաստանի բանկերի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը 2014 թվականի հունվարի 1-ին կազմել է 1.8 տրլն դրամ, չորրորդ եռամսյակում աճելով 5.9%, իսկ տարեկան կտրվածքով` 12.5%: Առանց երկարաձգված և ժամկետանց վարկերի, բանկերի վարկային ներդրումները նույն ժամանակահատվածում կազմել են 1.7 տրլն դրամ: Բանկային վարկերի կառուցվածքում երկարաձգված վարկերը կազմել են 5.4% կամ 96.5 մլրդ դրամ, տարեկան աճը` 77.7%, իսկ միայն չորրորդ եռամսյակում` 7%: Ժամկետանց վարկերը կազմել են 1.2% կամ 21.3 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 2.5 անգամ, իսկ չորրորդ եռամսյակում նվազելով 18.2%:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործող նախագահ Քրիստիան Լագարդի մերձավորագույն օգնականներից մեկին՝ France Telecom ընկերության ղեկավարին կալանքի տակ են վերցրել, այսպես կոչված՝ «Տապիի գործի» շրջանակներում: Այդ մասին, РИА Новсти-ի փոխանցմամբ, այսօր հաղորդել են իրազեկ աղբյուրները:
Ստեֆան Ռիշարը Լագարդի՝ էկոնոմիկայի նախարարի պաշտոնն զբաղեցրած ժամանակ (2007-2011 թթ.) եղել է աշխատակազմի տնօրենը, իսկ նրա՝ ԱՄՀ տեղափոխվելուց հետո ղեկավարել է Ֆրանսիայում բջջային կապի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «Օրանժը»:
France Telecom կապի ֆրանսիացի օպերատորը հայտարարել է, որ Ստեֆան Ռիշարը, չնայած ձերբակալությանը, նախկինի պես շարունակում է լինել ընկերության ղեկավարը: Նրա պարտականությունները ժամանակավորապես կկատարի տեղակալը՝ Ժերվե Պելիսյեն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 4-ից 6-ը «ԴիջիԹեք էքսպո 2013» տեղեկատվական, հեռահաղորդակցական տեխնոլոգիաների ցուցահանդեսում կներկայացվի նորարար ու հետաքրքիր լուծումներով առանձնացող «Բախտի բաժակ» բջջային հավելվածը:
Աշխարհում առաջին անգամ Հայաստանում ստեղծվել է հարմարավետ մի համակարգ, որի շնորհիվ գուշակները հեռախոսում են:
«Բախտի բաժակ» հավելվածից օգտվելու համար այն պետք է ներբեռնել բջջային հեռախոսի մեջ, միայն մեկ անգամ գրանցվել համակարգում, և երկար ճանապարհ անցնելու ու գուշակների մոտ գնալու կարիք այլևս չի լինի:
Պետք է լուսանկարել սուրճի բաժակը հավելվածում նշված երեք դիրքով և լուսանկարները դարձյալ բջջային հավելվածի միջոցով ուղարկել «Բախտի բաժակի» գուշակներին:
Նախքան ուղարկելը հնարավորություն կա հավելվածում ներկայացվող ցանկից ընտրել գուշակին:
Նկարներն ուղարկելուց հետո գուշակի կողմից պատվիրատուն կստանա 4 նիշանոց թիվ: Թիվն ուղարկելով հաղորդագրության մեջ նշված կարճ համարին՝ կուղարկի գուշակության պատվեր, պատվիրատուն, որպես պատասխան, կստանա իր պատվիրած գուշակությունը:
Յուրաքանչյուր պատվերի գինը կուղարկվի հաղորդագրությամբ: Այն գանձվում է բջջային հեռախոսահամարից` գուշակից ստացված 4 նիշը համապատասխան համարին ուղարկելու դեպքում:
Եթե նկարների որակը բավարար չէ գուշակության համար, ապա պատվիրատուն կստանա հաղորդագրություն այդ մասին, և կարող է նորից լուսանկարել ու գուշակության նոր պատվեր ուղարկել: Այս փուլում գումար չի գանձվում: Գուշակներն իրական մարդիկ են, բոլոր գուշակությունները անհատական են:
«Բախտի բաժակ» հավելվածի գաղափարի հեղինակը լրագրող Սեդա Մուրադյանն է: Հավելվածի գաղափարն իրականացվել է ձեռնարկատեր Արա Յաղջյանի և «Նիկիտա Մոբայլ» ընկերության հետ համագործակցությամբ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 408 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,83 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 559 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,93 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները հավաքվել էին ԱԺ մուտքի մոտ և սպասում «Նաիրիտ»-ի հարցերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀՅԴ առաջարկի քվեարկությանը: Չնայած աշխատակիցների կեսը հույս չէին կապում հանձնաժողովի ստեղծման հետ, սակայն եկել էին կանգնել իրենց այն գործընկրեների կողքին, որոնք կարծում էին, որ հանձնաժողովի ստեղծումը կնպաստի իրենց խնդիրների լուծմանը:
Հիշեցնենք, որ աշխատակիցների մեծ մասին գործարանը աշխատավարձի գծով մի քանի ամսվա գումարներ է պարտք:
Ցուցարարները նշում էին, որ գործարանի տնօրենը միայն «պեշկա» է, իսկ իրական պատասխանատուն վարչապետն է և կառավարությունը:
Նշենք նաև, որ երբ ԱԺ-ն քվեարկությամբ մերժեց հանձնաժողովի ստեղծումը, ցուցարարներին միացան ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը և ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և հավաստիացրեցին ցուցարաներին, որ հնարավորը անելու են խնդիրների լուծման համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նոր 100-դոլարանոց թղթադրամները շրջանառության մեջ կդրվեն հոկտեմբերի 8-ին: Նոր թղթադրամների թողարկման հիմնական նպատակը՝ մի քանի քայլով առաջ անցնել կեղծարարներից, որոնք շատ լավ էին ուսումնասիրել հին թղթադրամների պաշտպանությունը: Հիշեցնենք, որ հին 100 դոլարանոց թղթադրամները շրջանառության մեջ էին դրվել դեռ 1996 թ.:
Նոր թղթադրամները ստացել են եռաչափ պաշտպանիչ կապույտ ժապավեն։ Շրջելով թղթադրամը՝ կարելի է տեսնել, թե ինչպես են զանգակները փոխվում և պատկերում 100 թիվը։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Միկա» մարզադաշտը հանվել է հարկադիր աճուրդի
«Միկա» մարզական կոմպլեքսը («Միկա» ֆուտբոլային ակումբի մարզադաշտը) հանվել է հարկադիր աճուրդի է հանվել: Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կայքի տվյալներով, մարզահամալիրի մեկնարկային գինը կազմում է 9 045 000 000.0 դրամ է, իսկ աճուրդի վերջնաժամկետ է սահմանված սեպտեմբերի 4-
Նշենք, որ «Միկա» մարզադաշտը, ինչպես նաև նույնանուն ֆուտբոլային ակումբը պատկանում են գործարար Միխայիլ Բաղդասարովին:
Նշենք, որ համաձայն մամուլում շրջանառվող լուրերի վաճառվելու է նաև «Միկա» ակումբը:
Գործարարին պատկանող ձեռնարկությունները իրար հետևից կանգնում են ֆինանսական խնդիրների առջև: Նախ սնանկ հայտարարվեց «Արմավիա» ընկերությունը, այնուհետև վաճառվեց «Միկա ցեմենտ» ընկերությունը: Այս տարվա սկզբին հայտնի դարձավ, որ «Ռոսնեֆտ» ընկերությունը մտադիր է ձեռք բերել «Միկա Լիմիթիդ»-ի նավթային ակտիվները:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ամերիկյան Apple ընկերության ղեկավար Թիմ Քուքը մտադիր է իր ողջ կարողությունը տրամադրել բարեգործական նպատակների:
Ամերիկյան Fortune ամսագրին տված հարցազրույցում Քուքը տեղեկացրել է, որ որոշել է ամբողջ փողը հատկացնել բարեգործությանը՝ միայն հանած զարմիկի կրթության համար անհրաժեշտ գումարը:
Apple-ի ղեկավարն ուզում է այդ միջոցներն ուղղել ՍՊԻԴ-ի տարածման դեմ պայքարի, մարդու իրավունքների պաշտպանության և ԱՄՆ ներգաղթի համակարգի բարեփոխման նպատակներին:
Պարբերականի գնահատականներով՝ Քուքին պատկանող ակտիվների ընդհանուր արժեքն անցնում է 800 մլն դոլարից:
2010 թ. ամերիկացի միլիարդատերեր Ուորեն Բաֆեթը և Բիլ Գեյթսը տվեցին Giving Pledge մարդասիրական կամպանիայի մեկնարկը, որի անդամները պարտավորվում են բարեգործությանը տրամադրել իրենց անձնական կարողության կեսից ավելին: Ակցիային արդեն միացել են մոլորակի ավելի քան 150 մեծահարուստներ: Փոխանցում է BBC-ն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Շարունակվում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակության այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն:
Ըստ ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակի հայտարարության՝ Ծառուկյանի հերթական հանդիպումը եղել է արդյունաբերության տարբեր ոլորտներ ներկայացնող չինացի հայտնի գործարարների և համաշխարհային մեծ ճանաչում ունեցող խոշորագույն ընկերությունների ղեկավար անդամների հետ: Ծառուկյանը մասնավորապես ընդգծել է, որ ինքն իր կողմից պատրաստ է անել առավելագույնը՝ օտարերկրյա ներդրողների համար Հայաստանը գրավիչ դարձնելու համար՝ տեղեկացնելով, որ առաջիկայում պատրաստվում է Հայաստանում հայ-չինական տնտեսական ֆորում անցկացնել:
Այսօր ԲՀԿ պատվիրակության հանդիպումները շարունակվում են Շանհայ քաղաքում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 411 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 557 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,95 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 412,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 561 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,01 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Եկեք կանխենք գազի սակագինը» քաղաքացիական նախաձեռնությունը հայտարարություն է տարածել նախօրեին Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողովում տեղի ունեցած գազի գնի բարձրացման շուրջ քննարկումների վերաբերյալ:
«Հանրությունը ականատես եղավ, թե ինչպես տապալվեց ՀԾԿՀ-ի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ հանցավոր քայլը ձևական լսումների միջոցով արտագաղթին նպաստող, գազի և էլեկտրաէներգիայի ազգասպան սակագները հաստատելու փորձը: Պետք է նշել, որ ՀԾԿՀ ներկայացուցիչների կողմից այդպես էլ չհստակեցվեց միջոցառման կարգավիճակը՝ աշխատանքային քննարկո՞ւմ, թե՞ հանրային լսում (իսկ դրանք իրարից արմատապես տարբերվող հասկացություններ են), ինչը, ըստ էության, նպատակ էր հետապնդում, որ հետագայում, հանձնաժողովի դիրքորոշումները մատուցվելու էին ըստ ցանկության և անհրաժեշտ ձևով:
Հանրության ներկայացուցիչներին թյուրիմացության մեջ գցելու և ապակողմնորոշելու համար ՀԾԿՀ-ն ցանկանում էր այդ միջոցառումն անցկացնել իր վարչական շենքի նկուղային հարկի փոքր սրահում, որտեղ կարող էին տեղավորվել սակավաթիվ մարդիկ: Այդ սենյակում չկային աշխատանքային պայմաններ և անհրաժեշտ սարքավորումներ (խոսափողներ): ՀՀ քաղաքացիներն ապացուցեցին, որ հանրության մասնակցությունը իրական հանրային լսումներին կրում է և կրելու է սկզբունքային բնույթ: Հետայսու քաղաքացիների միջոցների հաշվին պաշտոնավարողները պարտավոր են հարգանք ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ և հաշվի նստել նրանց հետ և հաշվի առնել նրանց դիրքորոշումը: Տեղի ունեցածը վկայում է նաև, որ քաղաքացիները կամք ու եռանդ ցուցաբերելու դեպքում կարող են հանրությանը վերադարձնել քրեաօլիգարխիկ համակարգի զավթած պետական լծակները: Ժողովրդի գրպանը մտնելու մենաշնորհների փորձը կանխելու համար կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին՝ միավորվել հանուն ձեր երեխաների առողջության և բարեկեցության»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ երեկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը գազի գնի բարձրացման շուրջ աշխատանքային քննարկում էր հրավիրել, որը տապալվեց: Ակտիվիստները և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները պնդում էին, որ քննարկման դահլիճը փոքր է, և քիչ մարդ կարող է մասնակցել: Նրանք չհամաձայնեցին հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի՝ հանձնաժողովի շենքում մեկ այլ դահլիճ տեղափոխվելու առաջարկին:
Ավելի ուշ ՀԾԿՀ-ն հայտարարություն տարածեց, որում ասված է. «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը տեղեկացրել էր, որ բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի թափանցիկությունը և հրապարակայնությունը հանրության համար ապահովելու նպատակով՝ մայիսի 29-ին կազմակերպվելու է աշխատանքային քննարկում: Ցավոք, աշխատանքային քննարկումը չկայացավ՝ ներկա գտնվող որոշ մասնակիցների ոչ կառուցողական մոտեցումների պատճառով: Կարևորելով բնական գազի և էլեկտրական էներգիայի սակագների վերանայման գործընթացի վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը, ղեկավարվելով հանձնաժողովի գործունեության հրապարակայնության սկզբունքով՝ խնդրում ենք բոլոր շահագրգիռ կողմերին, նշված գործընթացի հետ կապված՝ գրավոր և բանավոր առաջարկությունները, մինչև մայիսի 31-ը, ժամը 18:00, ներկայացնել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թ. մայիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%:
2014 թ. ապրիլին արձանագրվել է 0.5% գնաճ՝ նախորդ տարվա նույն ամսվա 0.1% գնանկման դիմաց, որի պարագայում 12-ամսյա գնաճը կազմել է 4.4%: Խորհուրդը կարծում է, որ առաջիկա ամիսներին 12-ամսյա գնաճը կնվազի և հատկապես երրորդ եռամսյակում կգտնվի նպատակային ցուցանիշի տատանումների թույլատրելի միջակայքի ստորին սահմանի շրջակայքում՝ պայմանավորված 2013 թ. հուլիսին էներգակիրների սակագների բարձրացման ազդեցության վերացմամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը, որը ներկայացնում է նաև ԿԲ խորհրդի պարզաբանումը կայացրած որոշման կապակցությամբ.
Խորհուրդն արձանագրում է, որ աշխարհաքաղաքական զարգացումների ներքո արտաքին հատվածում դեռևս պահպանվում են անորոշությունները՝ կապված համաշխարհային տնտեսության և գործընկեր երկրների տնտեսական հեռանկարների հետ:
Խորհուրդը գնահատում է, որ 2014 թ. անցած ժամանակահատվածում շարունակվել են տնտեսական ցածր աճի միտումները՝ պայմանավորված հիմնականում շինարարության ճյուղի վերականգնման դանդաղ տեմպերով և արդյունաբերության ճյուղի ներկա զարգացումներով: Չնայած մինչ օրս դրամավարկային պայմանների իրականացված թուլացումը և 2014 թ. երկրորդ կեսից սպասվող ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականությունը կհանգեցնեն համախառն պահանջարկի ընդլայնմանն ու գնաճի տեմպերի վերականգնմանը, այնուամենայնիվ, դա բավարար չէ՝ չեզոքացնելու 12-ամսյա գնաճի՝ իր նպատակային մակարդակից առաջացած շեղումը: Ստեղծված իրավիճակում ԿԲ Խորհուրդը նպատակահարմար է գտնում նվազեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ արդյունքում միջնաժամկետ հատվածում նպաստավոր պայմաններ ստեղծելով տնտեսության աշխուժացման և նպատակային գնաճի ձեռքբերման համար:
Այդուհանդերձ, ԿԲ խորհուրդը համակարծիք է, որ արտաքին և ներքին տնտեսական հետագա զարգացումներից ելնելով հնարավոր են ճշգրտումներ դրամավարկային քաղաքականության ուղղություններում՝ ապահովելով գնաճի նպատակի իրագործումը կանխատեսվող հորիզոնում:
Տոկոսադրույքի մակարդակի որոշման հիմքում ընկած մանրամասն տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ մայիսի 23-ին հրապարակվելիք «Գնաճի հաշվետվությունում (Դրամավարկային քաղաքականության 2014 թ. երկրորդ եռամսյակի ծրագրում)»:
Լոմբարդային ռեպոների և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվել են համապատասխանաբար 8.75% և 5.75%:
Վերաֆինանսավորման տոկոսադրույքի նախորդ նվազեցումները տեղի էին ունեցել անցյալ տարվա նոյեմբերի 12 – ին` 8.5 % - ից մինչև 8 %: Նույն օրը 0.5 տոկոսային կետով նվազեցին նաև ներգրավված ավանդների տոկոսադրույքները` 7% - ից մինչև 6.5%, ինչպես նաև ռեպո տոկոսադրույքերը`10% - ից մինչև 9.5 %: Իսկ մինչ այդ ՀՀ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը 8.5 % - ից մինչև 8% իջեցրել էր 2011 թվականի ապրիլ 12-ին, պահելով այն այդ մակարդակի վրա մինչև 2013-ի օգոստոսի 13-ը, երբ կրկին բարձացվեց մինչև 8.5%: Նույնքան կետով ԿԲ խորհուրդը վերանայել էր նաև ավանդների դրույքաչափերը, բարձրացնելով 6.5 % - ից մինչև 7%, իսկ լոմբարդային ռեպո տոկոսադրույքները պահպանել 10%, պահելով այդ մակարդակում մինչև 2013-ի նոյեմբերի 12-ը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 24-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 300 հազար դոլար (44 մլն դրամ), 480.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` փետրվարի 23-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 7,6 անգամ, իսկ փոխարժեքն իջել է 0.2 կետով: Բորսայական հարթակում փետրվարի 24-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 1.900 մլն դոլար (911,291 մլն դրամ), ինչը 6,3 անգամ գերազանցում է միջբանկային շուկայի նույն ցուցանիշը: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 479.63 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Սևան-Հրազդան Կասկադ» ՓԲԸ-ն (պատկանում է «ՌուսՀիդրոյին») 2014 թվականի առաջին եռամսյամում գրեթե կիսով չափ կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ մինչև 44.373 մլն կՎտ/ժամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 83.773 մլն կՎտ/ժամի փոխարեն: Այս մասին է նշվում «Միջազգային էներգետիկ կորպորացիայի» (ՄԷԿ) պաշտոնական կայքում, որը շահագործում է կասկադը:
Հունվար և փետրվար ամիսներին ընկերությունն արտադրել է մոտ 11-ական մլն., իսկ մարտին` մոտ 22 մլն կՎտ/ժամ էլեկտրաէներգիա: Ինչպես ԱրմԻնֆո գործակալության թղթակցին տեղեկացրել են ընկերությունում, անկումը հիմնականում կապված է եղել ջրի սակավությամբ, մասնավորապես, Հրազդան գետի ցածր ջրառատությամբ: Աննշան կրճատում է պայմանավորված եղել նաև Երևանի ՀԷԿ-ի արդիականացման հետ, որը գտնվում է կասկադի կազմում:
Կասկադի սահմանված հզորությունը կազմում է 561 ՄՎտ, իսկ արտադրա-տեխնոլոգիական ներուժը` 500 մլն կՎտ/ժամ, ինչը կազմում է Հայաստանի ներքին տարեկան սպառման 10%-ը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Սեպտեմբերի 11-15-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 87,077,109 դոլար 477.63 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 101,871,196 ԱՄՆ դոլար 478.86 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 15,550,000 դոլարի առք եւ վաճառք 478,48դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,186,463 եվրո 569.58 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,349,668 եվրո 573.23 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,384,718,293 ՌԴ ռուբլի 8.28 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 483,983,279 ՌԴ ռուբլի 8.38 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Սեպտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 41.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 22.8 մլն ԱՄՆ դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Անվանական աշխատավարձը Հայաստանում 2014-ի հունվար-մարտին կազմել է 157,345 դրամ ($ 383), տարեկան աճը` 6,6%, միայն մարտին`1.1 %: 2014-ի մարտին 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ անվանական աշխատավարձն աճել է 6.4 %:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում հունվար - մարտին կազմել է 136.730 դրամ ($ 333), ինչը 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 5.2 %: Իսկ աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում է տարեկան կտրվածքով աճել է 8.1%, կազմելով 187.723 դրամ ($ 457): Միայն մարտին բյուջետային աշխատողների աշխատավարձը նվազել է 0.2%, իսկ ոչ բյուջետային աշխատողներինը` 2.5%:
ՀՀ դրամի միջին կշռված փոխարժեքը 2014 թվականի մարտին կազմել է 414.22 դրամ / $ 1, իսկ հունվար – մարտին` 411.04 դրամ / $ 1:
Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանում Ծովակալ Իսակովի պողոտա 27/8 հասցեում կառուցվում է գեղասահքի դպրոց, որը պլանավորվում է շահագործման հանձնել 2015թ-ի սեպտեմբերին:
Այսօր տեղի է ունեցել մարզադպրոցի հիմնակերքի արարողությունը, որին ներկա էր օլիմպիական եռակի չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն, գեղասահորդուհի Իրինա Ռոդնինան:
Մարզադպորցը կառուցելու է «ՄոնԱրխ» ընկերությունը, որին քաղաքապետարանը տրամադրել է 1 հա տարածք: Դպրոցի շինարարության ընդհանուր արժեքը կկազմի շուրջ 5 մլն ԱՄՆ դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը դեմ է քվեարկելու 2013 թվականի բյուջեի նախագծին: Այս մասին այսօր Ագզային ժողովում հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա խմբակցության այս որոշումը հիմնավորեց նրանով, որ եկամուտները թռուցիկ են քննարկվել, ինչը խախտում է Սահմանադրությունը: Նա նշեց, որ Կոնգրեսը շուրջ 40 առաջարկ է ներկայացրել կառավարությանը բյուջեի վերաբերյալ:
«40 առաջարկների մեծ մասին կառավարությունը շատ անուշ էր մոտեցել՝ ասելով, որ այդ առաջարկները համահունչ են իրենց տնտեսական քաղաքականությանը: 40 առաջարկից ոչ մեկը չէր ընդունել»,- ասաց Բագրատյանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Լոռու մարզի Դսեղ գյուղում գրանցվել է խոզերի անկում` անհայտ պատճառներով: Խոսքը մի քանի հարյուր գլուխ կենդանու մասին է:
Սննդամթերքի անվտանգության պետական տեսչությունից հայտնում են, որ դեռևս անկման պատճառները հայտնի չեն, կատարվում են փորձաքննություններ, որոնց արդյունքների հրապարակումից հետո պարզ կլինի, թե քանի խոզի վրա է տարածվել հիվանդությունը և հիվանդության պատճառը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Պարզվում է, որ այսուհետ չսահմանված և չնախատեսված տեղերում և վայրերում՝ աղբարկղերից, աղբամաններից և աղբահավաք մեքենաներից , ինչպես նաև նախատեսված աղբավայրերից դուրս աղբ թափելու համար անհետևողական և ոչ պատասխանատու քաղաքացիների նկատմամբ կկիրառվեն վարչական տույժեր՝ 20.000-30.000 դրամի չափով և ֆիզիկական անձանց նկատմամբ՝ սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկից մինչև երեսնապատիկի չափով: Կհրապարակվեն նաև օրինախախտների նկարները՝ արձանագրված աղբը ոչ հատկացված վայրում թափելու պահին: Այս մասին հայտնում են Կենտրոն վարչական շրջանից:
Կենտրոն վարչական շրջանից սակայն չեն հայտնում ինչ պատիժ է սահմանված, օրինակ, քաղաքապետարանի կողմից հայտարարված միջազգային մրցույթում հաղթած լիբանանյան «Sanitek s.a.r.l» ընկերության, կամ վարչական շրջանի կոմունալ ծառայության վարչության համար, եթե սահմանված վայրում թափված աղբը ժամանակին չի հեռացվում: Լավ կլիներ, որ այս տեղեկատվությունը նույնպես հրապարակվեր, քանի որ փոխվել են աղբամանները, բայց չինովնիկների մտածողությունը ելնելով բազմաթիվ օրինակներից` մնացել է նույնը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի դեվալվացիան 2014 թվականի հունվար-փետրվարին կազմել է 1.5%, իսկ միայն փետրվարին`1 % (տարեկան դեվալվացիան` 1.1%): Ինչպես տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, 2014 թվականի փետրվարին հաշվարկային միջին փոխարժեքը կազմել է 411.5 դրամ/$ 1, իսկ 2013-ի փետրվարին` 407 - ի դրամ / $ 1:
Ըստ աղբյուրի, Հայաստանի սպառողական շուկայում 2014 թվականի փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.2 % (տարեկան ինֆլյացիան` 4.6%), իսկ հունվար-փետրվարին` 1.6 %: Համեմատության համար նշենք, որ 2013-ի փետրվարին դեֆլյացիան կազմել է 0.4%, իսկ դրամի դեվալվացիան դոլարի նկատմամբ` 0.1%: 2013-ի հունվար-փետրվարին ինֆլյացիան կազմել է 2.5%, դեվալվացիան` 0.4%, իսկ 2013-ի փետրվարին 2012-ի փետրվարի համեմատ ինֆլյացիան կազմել է 3.1%, դեվալվացիան` 4.7%: 2012-ի հունվար-փետրվարին ինֆլյացիան կազմել է 2.6%, դեվալվացիան` 1.4%, իսկ միայն փետրվարին սպառողական գների անկումը կազմել է 0.9%, ուղեկցվելով դրամի 0.3% արժեզրկումով: Իսկ 2011-ի հունվար-փետրվարին ինֆլյացիան կազմել է 4.3%, դովալվացիան` 1.3% (միայն 2011 թ փետրվարին ինֆլյացիան կազմել է 1.9%, դեֆլյացիան` 0.7 %):
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ՀՀ դրամի ռեվալվացիան 2013 թվականին կազմել է 0.1%, իսկ դեկտեմբերին`0.1 %: Ինֆլյացիան 2013-ին կազմել է 5.6% (միայն դեկտեմբերին`1 1%): 2012 թվականին դրամի դեվալվացիան դոլարի նկատմամբ կազմել է 5.9 %, իսկ միայն դեկտեմբերին` ռեվալվացիան կազմել է 0,3%, ինֆլյացիան` 3,2% (միայն դեկտեմբերին` 2,1% ):
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 412,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 575 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,78 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 577 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,88 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանը մտադիր է անօդաչու թռչող սարքեր արտահանել Դանիա: Այդ մասին հոկտեմբերի 2-ին մամուլի ասուլիսում հայտարարել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UITE) տնօրեն Կարեն Վարդանյանը: Այս մասին հաղորդում է ԱրմԻնֆոն:
Նրա ասելով, ընթացիկ տարվա հունիսին UITE-ն անցկացրել է անօդաչու թռչող սարքերի առաջին մրցույթը, ինչից հետո հաղթողներից մեկն ընկերություն է գրանցել և սկսել առաջին առևտրային անօդաչու թռչող սարքի արտադրությունը: ՙԸստ նախնական պայմանավորվածության, կարտադրվի ամսական մոտ 10 անօդաչու թռչող սարք: Նախատեսվում է, որ այն կկիրառվի Դանիայում ագրոհետազոտություններ անցկացնելու, ցանքատարածությունների աէրոնկարահանման նպատակով՚, - նշել է Վարդանյանը: Նա նաև ընդգծել է, որ դա կարևոր գործընթաց է Հայաստանի համար, քանի որ թույլ կտա դուրս գալ անօդաչու թռչող սարքերի հնամաշխարհային շուկա: Վարդանյանը նաև ընդգծել է, որ այդ ճյուղի զարգացման համար երկրում արդեն գործում է 55 օղակ, որոնցում նորարարական ծրագրերով ուսանում են 5-10-րդ դասարանների աշակերտներ:
Հիշեցնենք, որ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը հիմնադրվել է 2000 թվականին ճյուղի ընկերությունների տնտեսական շահերի պաշտպանության, բիզնեսի զարգացումը խթանելու, ՏՏ ոլորտի հետազոտությունները խրախուսելու նպատակով: Ներկայում Միության կազմում են Հայաստանի բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը ներկայացնող մի քանի տասնյակ ընկերություններ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 409.5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 555 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11.70 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410.70 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 557 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,81 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 410 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`555.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.75 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 410.50 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 556.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,77 դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 18.06.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 411.51, ԵՎՐՈ – 558.01, Ռուսական ռուբլի – 11.83:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայիսի 25-ին Լոռու մարզում տեղացած խոշոր կարկուտը զգալի վնաս է հասցրել մարզի գյուղատնտեսությանը։ Մոտ կես ժամ տեղացած ձվի մեծության կարկուտը վնասել է կարտոֆիլի թփերը, պտղատու ծառերը, հացահատիկը։ Օրվա ընթացքում կարկուտը կրկնվել է՝ կրկնապատկելով վնասը։ Այս մասին հաղորդում է news.am-ը ։
Գյուղատնտեսական վնասն ավելի մեծ է Ստեփանավանի հատվածում, իսկ Մեծավանում, Դսեղում եւ մյուս գյուղերում կարկուտը վնասել է գրեթե բոլոր տների տանիքները, կոտրել մեքենաներ, ոչնչացրել անասուններին։
Մինչ մասնագետները ճշտում են վնասի չափը, գյուղացիներն արդեն հաշվել են՝ ամենից շատ վնասված հատվածենրում բերքի մոտ 70 տոկոսը փչացել է։
Մանրամասները՝ news.am-ում
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 45 լոտ խմբաքանակով վաճառվել է 8.850 մլն.դոլար (3.591 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.77 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.18 կետով ցածր է նախորդ` հունվարի 15-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.65 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 405.75: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.90 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.75 դրամ/դոլար:
Նվազագույն գինը գրանցվել է 405.70 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.90 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունվարի 16-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 27.430 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից նվազել է մինչև 405.77 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 11 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.200 մլն.դոլար (291.550 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.25 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.06 կետով ցածր է նախորդ` դեկտեմբերի 16-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.01 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.25 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 405.25 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 405.25 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 405.25 դրամ/դոլար, առավելագույն գինը` 405.25 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև դեկտեմբերի 17-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 655.504 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.25 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը ներդնելուց հետո կառավարությունը պատրաստվում է մեկ այլ ծրագիր իրականացնել՝ նորից պարտադրանքի տեսքով: Այս անգամ խոսքը պարտադիր բժշկական ապահովագրության մասին է, որն ամենայն հավանականությամբ կներդրվի 2015 թ-ից:
Կառավարությունն այսօր արդեն հանձնարարել է պետական առողջապահական գործակալությանը համապատասխան հայեցակարգ մշակել: Գործակալության պետ Սարո Ծատուրյանը «Ազատության» հետ զրույցում չցանկացավ առհասարակ համեմատականներ անցկացնել պարտադիր կուտակային կենսաթոշակի և պարտադիր բժշկական ապահովագրության համակարգերի միջև, ասելով, որ այստեղ տարիքային սահմանափակում չկա, եթե հիվանդ ես՝ ազատ տնօրինեիր գումարդ:
Պարտադիր բժշկական ապահովագրությունը ևս տարածվելու է աշխատող քաղաքացիների վրա, որոնց աշխատավարձից, փաստորեն, մի մաս էլ պետք է պահվի ապահովագրավճարները կատարելու նպատակով: Դեռևս հստակեցված, թե դա աշխատավարձի ի՞նչ տոկոսը կկազմի, հայտնի չէ նաև, թե հատկապես ո՞ր հիվանդությունների դեպքում է մարդ կարողանալու օգտվել այդ համակարգից: Որոշ հաշվարկներ, սակայն արդեն արվում են․ - «Հիվանդանոցային ծառայությունների բազային փաթեթով ապահովելու համար, մեր նախնական հաշվարկներով, կարող է կազմել 2-ից 3 հազար ամսական: Եթե մենք, օրինակ, ընդլայնենք այդ փաթեթը և ապահովագրությունը տարածենք նաև արտահիվանդանոցային բուժօգնության վրա, ապա այդ գումարը կարող է աճել և կազմել առավելագույնը մինչև 5-ից 6 հազար դրամ ամսական: Դա մեր նախնական հաշվարկներով»:
Ըստ պետական այրերի՝ 5-6000 դրամը մեծ ծախս չէ քաղաքացիների համար, հատկապես, եթե բանը հանկարծ հասնի սրտի վիրահատության:
Պետական պաշտոնյաները հույս են հայտնում, որ պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման շնորհիվ կնվազի կոռուպցիան այս ոլորտում:
Ի դեպ, այսօր արդեն կան մասնավոր ընկերություններ, որտեղ գործատուն է հոգում աշխատողների բժշկական ապահովագրության հարցերը առանց աշխատավարձից գումար պահելու: Սակայն պետական առողջապահական գործակալության պետի կարծիքով՝ պարտադիրը պետք է տարածել բոլոր աշխատողներ վրա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեկ կառավարության հերթական նիստում, մինչև օրակարգային հարցերին անցնելը, վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ վերջերս ԶԼՄ-ների կողմից հրապարակումներ են եղել, որտեղ նշվում էր, որ Մաքսային միությանն անդամակցելը հանգեցնելու է աննախադեպ գնաճի, ինչը, ըստ կառավարության՝ չի համապատասխանում իրականությանը։ Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը շտապեց ջուր լցնել կառավարության ջրաղացին՝ կրկնելով սույնը։ «Հայաստանի Հանրապետության՝ Մաքսային միությանն անդամակցելուց հետո գնաճը երկրում կկազմի առավելագույնը 1.5%», հայտարարեց էկոնոմիկայի նախարարը։
«ՉԻ»-ն նախատեսվող գնաճի մասին փորձեց մեկնաբանություններ ստանալ Հայ ագգային կոնգրեսի անդամ, Երևանի նախկին քաղաքապետ՝ տնտեսագետ Վահագն Խաչատրյանից։ Ի պատասխան թերթի հարցադրմանը՝ տնտեսագետը նշել է. «Եթե անգամ այդ ցուցանիշը առավելագույնը լինելու է 1.5 տոկոս, ապա դա ևս բավականին լուրջ խնդիրներ է առաջացնելու։ Շատերի մեջ տպավորություն կստեղծվի, որ 1,5 տոկոսը փոքր թիվ է, բայց իրականում այն բավականին մեծ թիվ է, և մենք կտեսնենք այն գնաճը, որը կար այս տարի։ Իսկ ընդհանուր առմամբ, ես կասկածում եմ այդ 1,5 տոկոսի հաշվարկի իրատեսությանը։ Թե Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում ո՞ր ապրանքատեսակների տուրքերը կբարձրանան, ես կարծում եմ, որ դրանք հաշվարկելիս շատ ավելի մեծ թիվ կկազմեն, որովհետև Հայաստանի Հանրապետության արտաքին առևտրի շրջանառության մեջ հաշվեկշիռը Եվրամիությունից ներկրվող ապրանքներինն է: Գումարային առումով հավասար են, բայց այդ հավասար ի մեջ Մաքսային միության անդամ երկրներից հիմնականում մենք Ռուսաստանից ներկրում ենք գազ և դա է մեծ տոկոս կազմում։ Մեր առօրյա առաջին անհրաժեշտության ապրանքները մենք ներկրում ենք Եվրամիությունից, կամ երրորդ երկրներից: Իսկ Եվրամիության կամ երրորդ երկրների նկատմամբ կիրառվելու են նոր մաքսատուրքեր, որոնք Հայաստանի Հանրապետության այսօրվա գործող մաքսադրույքներից 3 անգամ ավելի բարձր են: Սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հրապարակվել են: Այս մասին հրապարկել է նաև էկոնոմիկայի նախարարությունը: Պետք է մի հանգամանքի վրա էլ ուշադրություն դարձնել։ Մեզ մոտ գնաճը հաշվարկելիս օգտագործվում են 440 ապրանքատեսակների գներ, սակայն մեր առօրյա կենցաղում, եթե հաշվենք, 50 անուն էլ թերևս չկարողանանք թվարկել։ Կարևոր է, թե այդ 50-ի նկատմամբ ինչ կկատարվի իրականում Մաքսային միությանն անդամակցելուց հետո, բացի այդ 1,5 տոկոս գնաճից, որը միջինացված թիվ է, և մեր տնտեսագիտական վերլուծությունների մեջ բավական լուրջ ցուցանիշ է։ Այսինքն՝ 1,5 տոկոսի փաստը արդեն նշանակում է, որ մեր տնտեսության վրա շատ բացասական ազդեցություն կարող է ունենալ այս պայմաններում Մաքսային միությանն անդամակցությունը»,- ասել է տնտեսագետը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ կառավարությունն այսօր կայացած նիստում հավանության է արժանացրել «Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ ունեցող և ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնցից ԱԱՀ-ն մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվում և գանձվում» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ԱԱՀ չհաշվարկել և չգանձել նաև ինքնաթիռ, ուղղաթիռ, տիեզերական սարք և տիեզերական տանող հրթիռ ապրանքներից և դրանց պահեստամասերից: Ակնկալվում է, որ օրենքի փոփոխությունը կխթանի հայկական քաղավիացիայի օդային փոխադրումների շուկայի զարգացումը, կնվազեցնի ուղևորա- և բեռնափոխադրման սակագները:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի ապահովագրական ընկերությունները (բացառությամբ "Գարանտ Ինշուրանս" ընկերության, որը գտնվում է ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ ընկերության հետ միաձուլման գործընթացում) 2014 թվականի առաջին կիսամյակում իրականացրել են 14 մլրդ դրամի ապահովագրական հատուցում (տվյալները հիմնված են ընկերությունների հաշվետվությունների վրա, համաձայն ՀՀ ԿԲ չափանիշների): Հատուցումների կառուցվածքում շարունակում է գերիշխել ԱՊՊԱ-ն: Ապահովագրական հատուցումները տարեկան կտրվածքով աճել են 64%: Իսկ ապահովագրական պրեմիաները տարեկան կտրվածքով կրճատվել են 28%, կազմելով 15.4 միլիարդ դրամ։
Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի, հատուցումների տարեկան աճ է արձանագրել 4 ընկերություն, իսկ մյուս 2-ում արձանագրվել է անկում: Այսպես, առաջին տեղում է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը, տարեկան կտրվածքով աճելով ավելի քան 2 անգամ, երկրորդ տեղում է Նաիրի Ինշուրանս-ը, տարեկան աճը`71%: ՍԻԼ Ինշուրանս ընկերությունում հատուցումներն աճել են 58.3%, Արմենիա Ինշուրանս-ում` 6.2%: Երկու ընկերություններում` Ինգո Արմենիա և ՌԵՍՈ, հատուցումները տարեկան կտրվածքով համապատասխանաբար կրճատվել են` 18% և 12.4%:
Հատուցումների ամենամեծ ծավալն ավանդաբար արձանագրել է Ռոսգոսստրախ Արմենիան` 8.1 մլրդ դրամ (որն առաջին տեղում է նաև ապահովագրական պրեմիաների ծավալով): Երկրորդ տեղում է Նաիրի Ինշուրանս-ը` 1.8 մլրդ դրամ, երրորդ տեղում է Ինգո Արմենիա-ն` 1.6 մլրդ դրամ: Այնուհետև հաջորդում են ՌԵՍՈ-ն` 1,2 միլիարդ դրամ, ՍԻԼ Ինշուրանս-ը` 822,3 միլիոն դրամ և Արմենիա Ինշուրանս-ը` 443.5 մլն դրամ:
Ապահովագրական հատուցումների կառուցվածքում ամենամեծ մասնաբաժինը կազմել է ԱՊՊԱ-ն` 34,4% կամ $ 4.8 մլրդ դրամ, տարեկան անկումը` 0,2%: Գույքային ապահովագրության մասնաբաժինը կազմել է 34.1% կամ 4,808 մլրդ. Դրամ:
Բժշկական ապահովագրության մասնաբաժինը կազմել է 18.6% կամ 2.6 մլրդ դրամ, տարեկան անկումը` 8,7%: CASCO-ն կազմել է 4.9% կամ 694,1 մլն դրամ տարեկան աճը` 2,1%: Բեռների ապահովագրությունը կազմել է 3.6% կամ 513.5 մլն դրամ:
Ֆինանսական վնասների ապահովագրության մասնաբաժինը կազմել է 5.4% կամ 441.6 մլն դրամ, ընդ որում առաջին կիսամյակում ապահովագրությնա այս տեղակով հատուցումներ է իրականացրել միայն Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը: Այսպիսով, ապահովագրական 6 դասերի գծով (որից 2-ը պարտադիր), հատուցումները կազմել են ընդհանուր հատուցումների 99% - ը: 163 մլն դրամ ապահովագրական ընկերությունները հատուցել են տուրիստական ապահովագրության, ընդհանուր պատասխանատվության գծով: Ապահովագրության մնացած տեսակներով առաջին կիսամյակում հատուցումներ չեն իրականացվել:
Առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի ապահովագրական ընկերություններն ընդհանուր առմամբ գրանցել են 80178 ապահովագրական պատահար, որտեղ բժշկական ապահովագրությունը կազմել է 52 460 դեպք, ԱՊՊԱ-ն` 25614 դեպք: Ցամաքային տրանսպորտի ապահովագրությունը (CASCO) կազմել է 1 472 դեպք: Նշենք, որ Հայաստանի ապահովագրական շուկայում գործում է պարտադիր ապահովագրության 2 տեսակ` ԱՊՊԱ-ն և բյուջետային աշխատողների բժշկական ապահովագրությունը:
Նշենք, որ Հայաստանի ապահովագրական ընկերությունները ներկայումս ապահովագրում են ապահովագրական 16 դասերով (19 դասերից), բացառությամբ ջրային տրանսպորտի օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրությունից, երկաթուղային տրանսպորտի ապահովագրությունից և դատական ու արտադատական ծախսերի ապահովագրությունից: Ապահովագրության բոլոր 16 դասերի լիցենզիա ունի ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ ընկերությունը (ջրային տրանսպորտի ապահովագրությամբ զբաղվող միակ ընկերությունը), որին հաջորդում է Ռոսգոսստրախ Արմենիա ընկերությունը` 15 դասերով (վարկային ռիսկերի ապահովագրությամբ զբաղվող միակ ընկերությունը): (Դոլարի հաշվարկային փոխարժեքը 06.30.14 դրությամբ կազմել է 407.28 դրամ / դոլար)։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ուրբաթ ավարտված բորսային գործարքների արդյունքում էլեկտրոնիկա արտադրող Apple ընկերությանը ամենաթանկ հանրային ընկերությունների առաջին հորիզոնականը զիջել է Exxon Mobil կորպորացիային:
Apple-ի արժեթղթերի արժեքն ընկել է 2,4 %-ով, ինչն ընկերության համար մեկ օրվա ընթացքում գրանված ամենամեծ անկումն է 2008-ից ի վեր: Բորսային գործարքների դադարեցման պահին Appleի- կապիտալիզացիան կազմել է 413 միլիարդ դոլար, այն դեպքում, երբ Exxon Mobil-ի կապիտալիզացիան հասել է 418,2 միլիարդի:
Միեւնույն ժամանակ, վերլուծաբանները հիշեցնում են, որ նախորդ ֆինանսական եռամսյակի ընթացքում Apple-ի շահույթը կազմել է 13,1 միլիարդ դոլար շնորհիվ iPhone եւ iPad սարքերի ակտիվ վաճառքի:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 40 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.0 մլն դոլար (821.469 մլն դրամ), 410.73 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.32 կետով բարձր է նախորդ` հունիսի 12-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:
Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 410.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 410.55: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 411.00 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 410.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 410.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 411.00 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հունիսի 17-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 356.110 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 410.73 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեք նոր ավիաընկերություն փորձում են մուտք գործել հայկական ավիափոխադրումների շուկա և իրականացնել կանոնավոր չվերթներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է ՀՀ կառավարությանն առընթեր Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Հրանտ Միրզոյանը: «Մարտի 30-ից մեկնարկել է ամառային նավիգացիոն շրջանը, որի համար մենք արդեն ստացել ենք հայտեր երեք ավիաընկերություններից, թույլտվությունը տրված է, այժմ թղթաբանական հարցերն են կարգավորովում: «Etihad» ավիաընկերությունը ցանկանում է իրականացնել Աբու Դաբի-Երևան-Աբու Դաբի ուղղությամբ չվերթներ, իրանական «Kish Air» ընկերությունն էլ դիմել է Թեհրան-Երևան-Թեհրան ուղղությամբ, իսկ թաթարական «Ak Bars»-ը` Կազան-Երևան-Կազան ուղղությամբ չվերթներ իրականացնելու համար»,-ասաց Հրանտ Միրզոյանը` նշելով, որ կան ավիաընկերություններ, որոնք նոր ուղղություններով են սկսել թռչել, օրինակ, «Ուրալյան ավիաուղիներ»-ը` Երևան-Մոսկվա ուղղությամբ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը նախատեսում է նոր՝ 2000 դրամանոց թղթադրամ ներդնել շրջանառության մեջ, Tert.am-ի հետ զրույցում ասել է ԿԲ դրամագետ Գևորգ Մուղալյանը։ Նա տեղեկացրել է, որ նախատեսվում է անցնել Հայաստանի Հանրապետության նոր՝ III շարքի թղթադրամների ներդնմանը, որի նպատակն է նորացնել ներկայումս շրջանառության մեջ գտնվող թղթադրամների շարքը, որը ներդրվել է դեռևս 1998-2003 թվականներին և ունի միջինում 15 տարվա վաղեմության ժամկետ:
«Այս 15 տարիների ընթացքում պաշտպանված տպագրության տեխնոլոգիաները մեծ առաջընթաց են ապրել՝ ստեղծվել են նոր տեսակի հումքեր, որոնք թույլ են տալիս երկարացնել թղթադրամների «կյանքի» տևողությունը և ապահովել «մաքուր» դրամաշրջանառություն, ինչն անկասկած բնակչության մոտ ստեղծում է համապատասխան վերաբերմունք ազգային արժույթի նկատմամբ», - ասել է դրամագետը:
Մուղալյանի խոսքով, դրամի շրջանառության օպտիմալացումը պահանջում է փոփոխություններ՝ ելնելով գների և գնաճի մակարդակներից, միջին աշխատավարձի չափից և բազմաթիվ այլ հանգամանքներից:
Ըստ նրա, այսօր, թղթադրամների անվանական կազմը օպտիմալացնելու առումով անհրաժեշտություն է առաջացել շրջանառության մեջ ունենալ նաև 2000 դրամ անվանական արժեքով թղթադրամ:
«Կենտրոնական բանկից դուրս կանխիկ դրամի ընդհանուր ծավալում միջին դրամանիշը, մասնագետների հաշվարկով, կազմում է շուրջ 2000 դրամ: Սա նշանակում է, որ վերջինս պահանջված անվանական արժեք է տնտեսության մեջ և, հետևաբար, դրամանիշերի օպտիմալ անվանական կազմ ունենալու համար նպատակահարմար է թողարկել նաև այս անվանական արժեքով դրամանիշ: 2000-անոց դրամանիշը տրամաբանորեն ամբողջացնում է Հայաստանի Հանրապետությունում շրջանառվող 20, 200 և 20000 դրամ անվանական արժեք ունեցող դրամանիշերի շարքը», - ասել է ԿԲ դրամագետը:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Տնտեսությունում խորացող ճգնաժամային երևույթների և վարկային շուկայի նեղացման պայմաններում Հայաստանի բանկային հատվածն ի վիճակի է այսուհետ էլ գեներացնել շահույթը` քարտային հատվածում միջնորդավճարներն ավելացնելու ոչ տոկոսային եկամուտների հաշվին:
Նման կարծիքի են (ԱրմԻնֆո) Ռեյտինգային մարկետինգային ինֆորմացիայի գործակալության վերլուծական ծառայության վերլուծաբանները: Գործակալության կողմից թողարկված` «Հայաստանի բանկերը քարտային բիզնեսում» թիվ 10-րդ Տեղեկագրում նշվում է, որ Moodys Investors Service վարկանիշային գործակալության կողմից Հայաստանի վարկային սուվերեն վարկանիշի իջեցումը, ինչպես նաև 2015 թվականի համար տնտեսության փաստացի ռեցեսիայի վերաբերյալ ՎԶԵԲ-ի անմխիթար կանխատեսումները կբարձրացնեն վարկային ռեսուրսների արժեքը և էապես կիջեցնեն վարկային առողջ պահանջարկի մակարդակը երկրում:
Վերջին տարվա բանկային վիճակագրությունը վկայում է հաշվեկլշիռների զգալի վատթարացման մասին, կապված չաշխատող վարկերի (NPL) և հաճախորդների գծով հնարավոր կորուստների (PLL) հետ: Այսպես, տարեկան կտրվածքով անհուսալի վարկերն աճել են ավելի քան 37%, իսկ կասկածելի վարկերը` գրեթե 3 անգամ, վարկային պորտֆելում ժամկետանց վարկերի մասնաբաժինը 5%-ից հասցնելով մինչև 8%-ի, ինչով էլ պայմանավորված էր վարկավորման հնարավոր կորուստների պահուստի ավելի քան 43% մեծացումը:
Ընդհանուր եկամուտների ու վնասների աճի դինամիկան համակարգում, ընդհանուր առմամբ, վկայում է տոկոսային եկամուտների (9%) նկատմամբ ոչ տոկոսային եկամուտների (27%) գերակշռության անցանկալի տրենդի մասին, կապված զուտ տոկոսային մարժայի կրճատման հետ: Մասնավորապես, ընդհանուր եկամուտները մեկ տարում աճեցին ընդամենը 2%, իսկ ընդհանուր եկամուտները` 12%, ինչը հաշվեկշռային շահույթը կրճատեց մոտ 40%, ընդ որում, այդ ցուցանիշների եռամսյակային դինամիկան (2014, 4-րդ եռամսյակ) հայտնվեց ավելի վատթար վիճակում, քանի որ եկամուտների աճը կազմեց 2%, ծախսերի աճը` 17%, իսկ շահույթի անկումը` մոտ 2 անգամ: Ընդհանուր եկամուտների կառուցվածքում քարտերի սպասարկումից առաջացած կոմիսիոն եկամուտները մեկ տարում աճեցին մոտ 30%, մինչդեռ քարտերի սպասարկման կոմիսիոն ծախսերի դինամիկան հազիվ հասավ 10%-ի: Բանկերի ակտիվների կառուցվածքում վարկային քարտերի վրայի մնացորդները (օվերդրաֆտների հետ միասին) եռամյա կտրվածքով աճեցին 3 անգամ, իսկ միայն տարեկան կտրվածքով` մոտ 40%, ընդ որում, զգալի դինամիկա դիտվեց արդեն 2010 թվականից, իր 72% գագաթնակկետին հասնելով 2012 թվականին, իսկ 2013 թվականին այն դանդաղեց մինչև 15%, բայց հետագայում, 2014 թվականին կրկին դիտվեց աճի 30% արագացման միտումներ:
Նման ոչ սովորական պայմաններում, նշվում է Տեղեկագրում, քարտային շուկան շարունակում է մնալ բանկային համակարգի դրայվերներից մեկը, որն ընդունակ է գեներացնել զգալի ոչ տոկոսային եկամուտները, քարտային պրոդուկտների շարքի առաջարկի ընդլայնման, դրանց տեխնոլոգիական կատարելագործման և վիրտուալ միջովայր ներխուժելու միջոցով: Այդ հնարավոր ներխուժումը հիմնականում ապահովված է ազգային միասնական վճարայաին համակարգի` Armenian Card-ի ժամանակին կատարված բարեփոխումով, ինչը նպաստեց անկանխիկ վիրտուալ վճարների անվտանգության, որակի և հարմարավետության բարձրացմանը: Որպես հետևանք, վերլուծաբանները նշում են, որ, չնայած Հայաստանի տնտեսությունում շարունակվող ճգնաժամային երևույթներին, որոնք արտացոլվում են նաև բանկային համակարգի ընդհանուր վիճակի վրա, երկրի քարտային շուկան շարունակում է զարգանալ, ցուցադրելով տրանսակցիաների աճի շարունակականն դինամիկա, մասնավորապես, բանկոմատների և էկվայրինգի, կամ դրանց վիրտուալ կիրառման ոլորտներում: Միևնույն ժամանակ, քարտային շուկայի մարժինալության նվազումը վերջին տարիներին, անցյալ տարվա երկրորդ կեսից փոխարինվեց զգալիորեն աճող տրենդով, կապված` շուկայի ֆիզիկական ենթակառուցվածքի ծախսերի աճի տեմպերի հետ, շուկայի հագեցվածության և, որպես հետևանք, անարդյունավետ ծախսերի տնտեսման հաշվին: Որպես դրական միտում կարելի է դիտարկել այն, որ բանկային բիզնեսի եկամտաբերության ընդհանուր նվազումը, 2014 թվականին, ստիպում է շուկայի ակտիվ մասնակիցներին միավորել իրենց ջանքերը «պլաստիկ» շուկայում, արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ավելացնելով թանկարժեք ֆիզիկական ենթակառուցվածքի շահագործման համատեղ նախագծերի թիվը:
Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի պաշտոնական վիճակագրության, 2014 թվականի ավարտին Հայաստանում կար մոտ 1,6 միլիոն ակտիվ վարկային քարտ, որից 570 հազարը կազմել են ազգային ArCa քարտերը, 705 հազարը` միջազգային Visa քարտերը, 315 հազարը` MasterCard քարտերը, իսկ 45 հազարը` AmEx, HSBC և Diners Club քարտերը: 2014 թվականի հոկտեմբերի 1-ին երկրում եղել է 1357 բանկոմատ և 6902 POS-տերմինալ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆեյսբուք սոցիալական ցանցը այս պահին անհասանելի է աշխարհի բոլոր երկրների օգտատերերի համար: Այսօր առավոտյան խափանումներ են առաջացել սոցցանցի հիմնական կայքում: Անհասանելի է նաև բջջային հավելվածը: Ավելին՝ առավոտվանից անհասանելի է նաև Instagram ֆոտոհավելվածը:
Խափանման պատճառների մասին առայժմ ոչ մի տեղեկատվություն չկա: Քիչ առաջ Ինստագրամի պաշտոնական թվիթեր էջը հայտնել է, որ անսարքությունների պատճառով կայքը չի գործում, և արվում է հնարավորը՝ անսարքությունները վերացնելու ուղղությամբ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Forbes հանդեսը հրապարակել է աշխարհի միլիարդատերերի ցուցակը։ 1426 անուն պարունակող այդ ցուցակում միլիարդատերերի թվով առաջինը Միացյալ Նահանգներն է, որտեղ 442 մարդ միլիարդից ավելի կարողություն ունի, այնուհետև Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանն է` 386, հետո` Եվրոպան, որտեղ 366 միլիարդատեր է բնակվում, Հարավային Ամերիկան` 129, իսկ Մերձավոր Արևելքն ու Աֆրիկան 103 միլիարդատեր ունեն:
Աշխարհի ամենահարուստների ընդհանուր կարողությունը, ըստ Forbes-ի, 5.4 տրիլիոն է կազմում, ինչը նախորդ տարվա 4.6 միլիարդի համեմատությամբ զգալի աճ է արձանագրել։
Աշխարհի հարուստների այս ցուցակում տեղ են գտել նաև հայկական ազգանուններ, չնայած Հայաստանի քաղաքացիություն նրանց անվան դիմաց Forbes-ը չի նշում:
Հայազգի գործարար, Ռուսաստանի քաղաքացի Սամվել Կարապետյանը 3.8 միլիարդ դոլար կարողությամբ Forbes-ի ցուցակում 353-րդ տեղն է զբաղեցնում, նա Ռուսաստանում 29-րդն է: Forbes-ի էջում Կարապետյանի մասին գրված է, որ նա անշարժ գույքով զբաղվող «Տաշիր գրուպ»-ի ղեկավարն է, ում պատկանում է 24 առևտրի կենտրոն, 7 գրասենյակային շենք և 7 հյուրանոց, ծնվել է Հայաստանում և 1990-ականներին տեղափոխվել Կալուգա:
Հայազգի միլիարդատեր, Lincy հիմնադրամի ղեկավար 95-ամյա Քըրք Քրքորյանը 3.3 միլիարդով Forbes-ի ցուցակում 412-րդն է, Միացյալ Նահանգներում 135-րդ տեղն է զբաղեցնում:
Ցուցակում է նաև Էդուարդո Էռնեկյանը, Արգենտինայում նա երկրորդ հարուստն է համարվում, իսկ Forbes-ի ցուցակում 1.8 միլիարդ դոլար կարողությամբ 831-րդ հորիզոնականում է։ Էռնեկյանը Եվրոպայում և Լատինական Ամերիկայում 49 օդանավակայանների տեր է, Արգենտինայի փոստային ծառայությունն է նրան պատկանում, հազարավոր հեկտարների վրա նա արտադրում է գինի և ձիթապտուղ:
Վրաստանից ցուցակում է երկրի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին` 5.3 միլիարդ դոլարով, նա միլիարդատերերի ցուցակում 229-րդն է:
Forbes-ը չորրորդ տարին անընդմեջ աշխարհի ամենահարուստ մարդ է համարում Կարլոս Սլիմին Մեքսիկայից` 73 միլիարդ դոլար ունեցվածքով: Նրա ամենաշահութաբեր ընկերությունը Լատինական Ամերիկայում կապի ծառայությունն ապահովող America Movil-ն է:
Սլիմին հետևում է Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը. 67 միլիարդ կարողությամբ նա առաջինն է Միացյալ Նահանգներում:
Forbes-ի ցուցակի երրորդ հորիզոնականում Zara իսպանական բրենդի սեփականատեր Ամանսիո Օրտեգան է։ Նա ամենամեծ շահույթն է ունեցել այս տարի` գրեթե 20 միլիարդ դոլար, և իր 57 միլիարդ կարողությամբ առաջինն է Իսպանիայում:
Աղբյուրը՝ «Ազատություն» ռ/կ
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այն դեպքում, եթե Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հաստատի «Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ընկերության սակագնային հայտի մասին որոշման նախագիծը, ընկերությունը չի կարող երաշխավորել որակի անհրաժեշտ պահանջների կատարումն ու թողարկվող հոսանքի, ինչպես նաև ներդրումների հուսալիությունը` ուղղված տրամադրվող ծառայությունների որակի զարգացմանը։
Այդ մասին ասվում է ՀԷՑ ընկերության գլխավոր տնօրեն Եվգենի Բիբինի նամակում, որը, «ԱՌԿԱ» գործակալության տեղեկություններով, նա երեքշաբթի ուղարկել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին։
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) հունիսի 17–ին նիստ կանցկացնի էլեկտրաէներգիայի նոր սակագներ սահմանելու մասին։ Որոշման նախագծի համաձայն, էլեկտրաէներգիայի նոր սակագինը բնակչության համար կբարձրանա 6,93 դրամով` 1 կՎտ/ժ համար մինչև 48,78 դրամ ցերեկային ժամերին և մինչև 38,78 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին (բոլոր թվերը` ԱԱՀ հաշվի առնելով)։ Հաստատման դեպքում որոշումն ուժի մեջ կմտնի 2015թ.–ի օգոստոսի 1–ից։
Միաժամանակ, ՀԷՑ-ի հայտի համաձայն, բնակչության համար առաջարկվում է բարձրացնել սակագինը ներկա 41,85 դրամից մինչև 58,93 դրամ 1 կՎտ/ժ համար ցերեկային ժամերին և 31,85 դրամից մինչև 48,93 դրամ 1 կՎտ/ժ համար գիշերային ժամերին։
«Որոշման այդ նախագիծը հաստատելուց հետո ընկերությունը ստիպված կլինի անհապաղ դիմել ՀԾԿՀ` ստեղծված իրավիճակում արտոնագրված գործունեություն իրականացնելու հնարավորությունները քննարկելու նպատակով»,– ասվում է Բիբինի նամակում։
Միաժամանակ ՀԷՑ ղեկավարը հայտարարում է, որ ներկայացված մոտեցման պայմաններում, որոնց համապատասխան սակագնային որոշման նախագծում անտեսվում է տնտեսապես հիմնավորված ծախսերի զգալի մասը, ընկերությունը ստիպված է ՀԾԿՀ ուշադրությունը հրավիրել «ինչպես հատուկ պատասխանատվության վրա համապատասխան որոշում կայացնելիս, այնպես էլ հնարավոր հետևանքների, որոնց դեպքում ընկերությունը չի կարողանա կատարել իր պարտավորություններն անհրաժեշտ ծավալով»։
Բիբինի նամակում նշվում է, որ ներկայացված հայտում ընկերությունը նպատակ է հետապնդում լուծել ոչ միայն տնտեսապես հիմնավորված ծախսերի հատուցման հարցը, այլ նաև էլեկտրաէներգետիկ համակարգում առկա խնդիրները, ինչը կհանգեցնի ոլորտի առողջացմանը։
«Սակայն ուսումնասիրելով հանձնաժողովի պաշտոնական կայքում տեղադրված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ–ի կողմից սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագնի սահմանման և ՀԾԿՀ 2014թ.–ի հուլիսի 1–ի որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» որոշման նախագիծը և դրույթները` մենք կարող ենք փաստել, որ ՀՀ ՀԾԿՀ–ն չի դրսևորել համակարգային մոտեցում առկա խնդիրների լուծման մեջ։ Ավելին` կասկածի տակ են դրվել նաև փաստացի իրականացված ծախսերի կատարման հիմնավորումները և անհրաժեշտությունը, որի արդյունքում դրանց մի մասը չի ներառվել սակագնի հաշվարկում»,– ասվում է նամակում։
Բացի վերոնշյալ խնդիրներից` Բիբինը նշել է նաև ՀԾԿՀ–ի գործողություններում մի շարք անհամապատասխանությունները` ՀԷՑ–ի հայտը դիտարկելիս։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 549 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,9 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 552,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2013 թվականի հունվար - սեպտեմբերին տարեկան կտրվածքով նվազել է 4.1 %, մինչեւ 5 703.9 մլն կՎտժ, - ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հաշվետու ժամանակահատվածում ՋԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 11 %, մինչեւ 1 799.3 մլն կՎտժ, ՀԷԿ - երի կողմից` նվազել է 4%, մինչեւ 1 811.3 մլն կՎտժ, ՀԱԷԿ – ի կողմից Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 2,5%, մինչեւ 901.8 մլն կՎտժ: Էլեկտրաէներգիայի արտադրությունը հողմային էլեկտրակայաների կողմից աճել է 25%, մինչեւ 1,5 մլն կիլովատ ժամ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել 68,7 հազ.հեգաջոուլ ջերմային էներգիա, այնքան, որքան 2012 թվականի նույն ժամանակահատվածում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում էներգակիրների գները կարելի է իջեցնել 20 տոկոսով` առանց վնաս պատճառելու ընկերություններին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է փորձագետ Հարություն Մեսրոպյանը:
Նրա խոսքով, այսօր Հայաստանի բոլոր ընկերություններում ուռաճված են վարչական և ոչ պրոֆիլային ծախսերը: Այդ ընկերություններն իրենց թոփ-մենեջերներին են փոխանցում հսկայական բոնուսներ ու աշխատավարձեր, որոնք ներկայացուցչական և այլ ծախսերի հետ միասին գնալով ուժգնորեն աճում են, նշել է նա: Փորձագետը գտնում է, որ խոշոր ընկերություններում կարելի է կրճատել ծախսերի, այդ թվում նաև էներգետիկ ծախսերի, առնվազն 30%-ը, չնայած այն բանին, որ այսօր քննարկվում է սակագների 10% բարձրացման հարցը: «Ես վստահեցնում եմ, որ էներգակիների սակագները Հայաստանում կարել է հանգիստ իջեցնել 20%, առանց վնաս պատճառելու ընկերությունների անմիջական գործունեությանը: Մենք ֆինանսավորում ենք նրանց շքեղ կյանքը, քանի որ մեծ տեսակարար կշիռ են կազմում այն ծախսերը, որոնք կապ չունեն այդ ընկերությունների անմիջական գործունեության հետ»,-ասել է Մեսրոպյանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մաքսային միության հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու Անկարայի մտադրությունը Հայաստանի համար աղոտ հեռանկար ունի: Այս մասին հայտնել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Դժվար է մեկնաբանել նման համագործակցության հեռանկարները Հայաստանի համար, քանի որ ազատ առևտրի գոտու ստեղծման վայրն ու պայմանները հայտնի չեն: Բացի այդ, դեռ պարզ չեն ՄՄ-ին Հայաստանի անդամակցության հեռանկարները, որի երկրները նորանոր պայմաններ են առաջ քաշում մեզ համար», - ասել է նա:
Բոստանջյանը նշել է, որ ազատ առևտրի գոտիները, որպես կանոն, ստեղծվում են բիզնեսի զարգացման համար բարենպաստ տարածքում` ենթակառուցվածքի և հարկերի առումով: Ընդ որում` պարտադիր չէ, որ Թուրքիան պաշտոնապես բացի Հայաստանի հետ սահմանը, ասել է փորձագետը:
Հիշեցնենք, որ օրերս ռուսական ԶԼՄ-ները տեղեկատվություն էին տարածել այն մասին, որ Թուրքիան նախաձեռնել է Մաքսային միության` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի հետ ազատ առևտրի գոտու ստեղծում: Այդ մասին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը Սիդնեյում G20 երկրների առևտրի նախարարների հանդիպման շրջանակում իր թուրք գործընկեր Նիհաթ Զեյբեքչիի հետ հանդիպումից հետո: Ուլյուկաևի ասելով, հանդիպման ընթացքում քննարկվել են հնարավոր համագործակցության ձևերը, այդ թվում` Մաքսային միության և Թուրքիայի միջև ազատ առևտրի գոտու ձևավորումը: «Պայմանավորվել ենք ստեղծել համապատասխան աշխատանքային խումբ և սեպտեմբերին սկսել այդ հնարավորությունների և հեռանկարների առավել մանրամասն քննարկում», - ասել է Ուլյուկաևը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Google խոշորագույն IT ընկերությունը ցույց է տվել ինտերնետի «խոհանոցը». ընկերությունը հրապարակել է լուսանկարների չորս փաթեթ և տեսաշրջագայություն իր տվյալների կենտրոնով, որոնց միջոցով ինտերնետ-օգտատերերը հնարավորություն են ունենում ցանցում գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը: Արտաքուստ Google-ի ֆայլերի պահոցները անաղարտ բնության մեջ գտնվող էլեկտրակայանների են նման, իսկ ներսից նրանք իսկական դրախտ են աշխատակցի համար և բացառիկ հոգատար՝ օգտատերերի տվյալների նկատմամբ:
Google ընկերությունն այժմ օգտագործում է տվյալների ութ կենտրոն. դրանց մեծ մասը գտնվում է ԱՄՆ-ում է, և միայն երկուսը՝ Եվրոպայում: Ժամանակի ընթացքում այդ կենտրոնների թիվը միայն ավելանալու է. Google-ն արդեն կենտրոններ է կառուցում Հոնկոնգում, Թայվանում, Սինգապուրում և Չիլիում, հաղորդում է CBS-ը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 477,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 532,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7,70 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 478,50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 538,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7,85 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2013 թվականի բյուջեի քննարկման ընթացքում ԿԲ-ի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրեց ՀՀ ԿԲ-ի 2013 թվականի վարչական և կապիտալ ներդրումների ծրագրերի համար նախատեսվող ծախսերի նախահաշվարկը, ըստ որի՝ վարչական ծախսերի մեջ մտնող պահպանման ծախսերը կազմում են 5.835.873 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված են աշխատակիցների աշխատավարձերը, պարգևատրումները, փաստացի սոցապվճարները, անձնակազմի ուսուցումը և վերապատրաստումը, գործուղումները, ներկայացուցչական ծախսերը և ԿԲ-ի աշխատակիցների սոցիալական այլ ծախսեր: ԿԲ-ն մտադիր է 64.398.1 հազար դրամ հատկացնել լրատվական տեղեկատվության և մասնագիտական գրականության ձեռքբերման համար, 121.462.5 հազար դրամ՝ տնտեսական նյութերի և արագամաշ առարկաների դուրսգրման հետ կապված ծախսերի համար: Իսկ չնախատեսված ծախսերի համար՝ 20.000.0 հազար դրամ: Այսպիսով՝ ԿԲ-ի 2013 թվականի վարչական ծախսերը կազմում են 6.099.967.4 հազար դրամ: Իսկ, ահա, կապիտալ ներդրումների և հիմնական միջոցների ձեռքբերման ծրագրի համար ԿԲ-ն նախատեսում է ծախսել 20.355.101.6 հազար ՀՀ դրամ, որի մեջ մտնում են աշխատանքային շենքերի և շինությունների կառուցման, ձեռքբերման և կապիտալ վերանորոգման համար նախատեսված, համակարգչային տեխնիկայի, գրասենյակային գույքի, կապի միջոցների և բանկի հիմնական գործունեությանը առչվող այլ ձեռքբերումների, կապիտալ վերանորոգման և այլ ծախսեր:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Հայաստանում Պետական եկամուտների կոմիտեն գործարարների, անհատ ձեռներեցների և այլ հարկատուների կողմից չկատարված հարկերի չափը հինգ հարյուր հազար կամ ավելի դրամ կազմելու դեպքում օրենքով սահմանված կարգով իրավունք ունի հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու մասին հանձնարարագիր հրապարակել: Այսինքն, եթե հարկատուի կողմից չվճարված հարկերի գումարը գերազանցում է հինգ հարյուր հազար դրամը, ապա նրա դրամական միջոցների կամ սեփականության վրա դրվում է կալանք ՀՀ Կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից։
iLur.am-ին ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ Պաշտպանի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 30.2 հոդվածի դրույթները հակասում են ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածին։ Օրենքի 30.2 հոդվածը նախատեսում է, որ գույքի արգելանքը հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով պարտավորության կատարումն ապահովելու նպատակով հարկ վճարողի գույքային իրավունքների սահմանափակման միջոցով հարկային մարմնի կողմից իրականացվող գործողություն է: Այսինքն՝ հոդվածը նախատեսում է անձի սեփականության իրավունքի սահմանափակում` հարկային մարմնի կողմից անձի գույքի վրա արգելանք դնելու միջոցով: Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 31-րդ հոդվածի համաձայն՝ ոչ ոքի չի կարելի զրկել սեփականությունից, բացառությամբ դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերի: Այսինքն` Սահմանադրության համապատասխան դրույթը նախատեսում է, որ անձին «զրկել» սեփականությունից հնարավոր է միայն դատական կարգով, այն էլ օրենքով նախատեսված դեպքերում: «Սեփականությունից զրկել» դրույթը իր մեջ ներառում է նաև անձի սեփականության իրավունքի ոչ միայն դադարում, այլև այնպիսի սահմանափակում, որի արդյունքում սեփականատերը զրկվում է իրեն պատկանող օբյեկտն իր հայեցողությամբ տիրապետելու, ըստ նշանակության օգտագործելու և այն տնօրինելու հնարավորությունից: Այսինքն՝ առհասարակ անձի սեփականության իրավունքը կարող է սահմանափակվել միայն դատական կարգով:
Պահպանելով օրենքի գերակայությունը, ինչպես նաև հաշվի առնելով միջազգային փորձը՝ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը դիմել է Սահմանադրական դատարան՝ վերոնշյալ դրույթի սահմանադրականությունը վիճարկելու նպատակով։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱԺ-ում այսօրվանից մեկնարկել են «2014թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ, գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ անցած տարի գործազրկության 1.4 տոկոս աճ է եղել՝ կազմելով 16.7 տոկոս: Փոխանցում է «Ա1+»-ը:
Ըստ նրա՝ 2014թ. առաջին երեք եռամսյակներին տնտեսական աճը կազմել է 5,3%, սակայն տարեվերջին տեմպն էապես դանդաղել է և տարեկան աճը կազմել է 3,4%՝ արտաքին պահանջարկի տեմպերի դանդաղեցման, փոխարժեքի արժեզրկման, Ռուսաստանից եկող դրամական փոխանցումների կրճատման ազդեցությամբ: 2014թ. միջին գնաճը կազմել է 3.0%: Արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների շուրջ 6.9% աճ, ծախսերի գծով` 8.1% աճ: ՀՆԱ-ն աճել է 3.4%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ:
Լրատվամիջոցը հայտնում է, որ քննարկմանը ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչ միայն չներկայացրեց բյուջեի կատարողականը, այլեւ հետնամուտքով հեռացավ ԱԺ-ից: Սա այն դեպքում, երբ նախորդ տարի բյուջեի կատարողականն անձամբ չներկայացնելը նա պատճառաբանել էր, թե նոր է նշանակվել վարչապետ ու հետեւաբար չի կարող համապարփակ ներկայացնել բյուջեի կատարողականը: Այս տարի որեւէ պատճառաբանություն չեղավ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱԺ-ում 2013 թվականի բյուջեի քննարկման ընթացքում, գիտությանը հատկացվող միջոցների առնչությամբ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը նկատեց.«Ես չգիտեմ մեկ այլ բնագավառ, որտեղ միջին աշխատավարձը հանրապետական միջին ախատավարձից երկու անգամ ցածր լինի: Գիտության բնագավառում աշխատավարձը կազվում է 50 000-ից 70 000 դրամ, որը զավեշտ է: Մտահոգություններն ու առաջարկությունները այստեղ մեծ մասամբ հնչում են այդ հարցով: Չի կարելի և անթույլատրելի է խոսել գիտության մասին, երբ միջին աշխատավարձը կրկնակի ցածր է»:Մանուկյանի խոսքով՝ գիտության համար գումարներ կարելի է գտնել՝ կրճատելով ստվերային տնտեսությունը նույնիսկ 1%-ով, դադարեցնելով շքեղ շինարարությունները, օրինակ՝ ԿԲ-ի շինարարությունը: Երբ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը փորձեց վերջինիս ընդհատել, Արամ Մանուկյանը նրան հակադարձեց՝ ասելով, թե պատգամավորը կառավարության պաշտպանը չէ:«Դուք էլ պետք է մտահոգված լինեք խնդիրների բարձրացմամբ և խնդիրների լուծմամբ, դուք և ձեր կուսակցությունը, կարծես թե, կառավարության պաշտպանն եք այս շենքում, դուք մեթոդապես սխալ ճանապարհի վրա եք»:Իսկ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը գիտաշխատողների ցածր աշխատավարձը հիմնավորեց նրանով, որ գիտնականները, բացի գիտական ինստիտուտներում աշխատելուց, նաև դասավանդում են բուհերում, մասնակցում են միջազգային դրամաշնորհային տարբեր ծրագրերի, այսինքն՝ գիտաշխատողի աշխատավարձը նրանց միակ եկամուտը չէ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նախանշվող կենսաթոշակային ճգնաժամը պահանջում է հրատապ բարեփոխումներ՝ Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում հետագա սերունդների սոցիալական ապահովությունը երաշխավորելու համար, նշվում է Համաշխարհային բանկի նոր զեկույցում:
Համաշխարհային բանկի նոր «Հակադարձվող բուրգը. կենսաթոշակային համակարգերի ժողովրդագրական մարտահրավերները Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում» զեկույցում նշվում է, որ գերբեռնված պետական կենսաթոշակային համակարգերի վրա ծերացող ազգաբնակչության և նվազող աշխատուժի ծանրակշիռ ազդեցության հետևանքով Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրներում հրատապ բարեփոխումների կարիք է զգացվում: Եթե համարձակ կենսաթոշակային բարեփոխումներ չլինեն, ապա պետական կենսաթոշակային համակարգերի կողմից ծերության բազային սոցիալական ապահովություն երաշխավորելու անկարողությունից առավելապես կտուժեն այսօրվա երիտասարդները և աղքատ տարեցները: Եթե այսօր քայլեր չձեռնարկվեն, սոցիալական արդարության հետ կապված մտահոգություններ առաջ կգան ապագա սերունդների համար, քանի որ դա ամենայն հավանականությամբ կհանգեցնի կենսաթոշակների կրճատմանը, ինչը ավելի շատ կանդրադառնա աղքատների, քան հարուստների վրա, նշվում է զեկույցում:
Բրյուսելում Եվրոպական Միության ու Համաշխարհային բանկի կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում հրապարակված զեկույցը մատնացույց է անում, որ կենսաթոշակային համակարգերի մեծ մասն արդեն «սպառել են իրենց», եթե հաշվի առնենք հատկացումներ կատարողների թվի ավելացման ոչ մեծ հնարավորությունները՝ պայմանավորված աշխատանքային տարիքի ազգաբնակչության լճացմամբ ու նվազեցմամբ: Աշխատանքային տարիքի ազգաբնակչության թվի նվազման հետևանքով ազգաբնակչության ավանդական բուրգը, որի վերևում գտնվում են սակավաթիվ տարեցները, իսկ ներքևում մեծ թիվ կազմող աշխատանքային տարիքի քաղաքացիները, հակադարձվում է և ներկայումս բուրգի վերնամասում տեղ են գտնում ոչ մեծ թիվ կազմող աշխատանքային տարիքի քաղաքացիները, իսկ ստորին հատվածում՝ մեծաթիվ տարեցները:
«Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրները աշխարհում ամենաակտիվ բարեփոխումներ իրականացնողներից են եղել և ընդունել են մի շարք նոր կենսաթոշակային մոդելներ, ինչպիսիք են օրինակ Սերբիայի և Խորվաթիայի ընդունած միավորների մոդելը, Լատվիայի ու Լեհաստանի պայմանական հաշիվների մոդելը, Վրաստանի, Ղազախստանի և Կոսովոյի ընդհանրական կենսաթոշակների մոդելը, Էստոնիայի, Ռումինիայի, Մակեդոնիայի և Ռուսաստանի անհատական խնայողական հաշիվների մոդելը, - ասել է Եվրոպայի ու կենտրոնական Ասիայի հարցերով Համաշխարհային բանկի փոխնախագահ Լորա Թաքը, - այնուհանդերձ, արմատական ժողովրդագրական փոփոխությունների պարագայում այս բարեփոխումների մեծ մասը բավարար չի եղել կենսաթոշակների համարժեք մակարդակ ապահովելու համար: Ավելին, այս բարեփոխումների մի մասը կարճաժամկետ հարկաբյուջետային ճնշումների ներքո հակադարձվել են»:
Զեկույցում նշվում է, որ անցումային տնտեսությամբ երկրները վերջին քսան տարիների ընթացքում մեծ ջանքեր են գործադրել կենսաթոշակային համակարգերի բարեփոխման ուղղությամբ, որպեսզի այդ համակարգերը ներդաշնակեցվեն շուկայական տնտեսության սոցիալ-տնտեսական իրողությունների հետ: 2000-ականների կեսերի բարձր տնտեսական աճի պայմաններում հաշվի առնելով բյուջետային եկամուտների ավելացումը մի շարք երկրներ առատաձեռնություն հանդես բերեցին կենսաթոշակների մասով, սակայն տնտեսական ճգնաժամի հետևանքով այս երկրների բյուջետային եկամուտները նվազեցին, իսկ բարձր կենսաթոշակները պահպանվեցին, ինչն էլ հանգեցրեց կենսաթոշակային բարեփոխումների հակադարձմանը: Որոշ երկրներ չեղյալ համարեցին անհատական խնայողական հաշիվները, որպեսզի համալրեն եկամուտների պակասը՝ դրանով իսկ վտանգելով կայուն ու համարժեք կենսաթոշակների ապահովումը երկարաժամկետ հեռանկարում:
«Կենսաթոշակային համակարգերն այլևս չեն կարող առատաձեռն կենսաթոշակներ խոստանալ հետզհետե ավելացող կենսաթոշակառուներին: Կյանքի սպասվելիք տևողության ավելացումը, ծնելիության կտրուկ անկումը, արտագաղթի ծավալների ավելացումը վտանգել են շատ ու շատ կենսաթոշակային համակարգերի ֆինանսական դրությունը, - միջոցառման բացման ժամանակ, - ասել է Աղքատության նվազեցման ու տնտեսական կառավարման հարցերով համաշխարհային բանկի փոխնախագահ Անա Ռեվենգան, - Զեկույցը դիտարկում է լուծումների շրջանակը և եզրակացնում է, որ պետական կենսաթոշակային համակարգը պետք է առաջնայնություն տա բազային կենսաթոշակների ապահովմանը և միջոցներ պետք է ձեռնարկվեն աշխատանքային կյանքի երկարացման ու անհատական խնայողությունները խրախուսելու ուղղությամբ»:
Բարեփոխումները պետք է նվազագույն կենսաթոշակի միջոցով երաշխավորեն, որ տարեցները չհայտնվեն աղքատության մեջ: Սա կանդրադառնա կենսաթոշակների ֆինանսավորման ներկայիս եղանակների վրա:
«Տարիքային կենսաթոշակների ֆինանսավորման մեխանիզմի փոփոխությունը կառնչվի այն հարցերի հետ, թե ովքեր և ինչքան կենսաթոշակ պետք է ստանան , - ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ Անիտա Շվարցը, ով զեկույցի հիմնական հեղինակներից մեկն է, - ներկայումս պետությունները կենսաթոշակ ապահովում են միայն նրանց, ովքեր հատկացումներ են կատարել և կենսաթոշակը կապված է նրանց կատարած հատկացումների հետ, սակայն բոլոր տարեցներին անհրաժեշտ են որոշակի միջոցներ արժանապատիվ կենսակերպ վարելու համար: Այստեղ աշխատանքային հարկերից զատ ֆինանսավորման այլ ուղիներ գտնելու անհրաժեշտություն է առաջանում»:
Զեկույցը կենսաթոշակային համակարգերի առաջ ծառացած ժողովրդագրական մարտահրավերներին դիմակայելու երկու հնարավոր լուծում է նախանշում. հավելյալ հարկաբյուջետային եկամուտների ձևավորում կենսաթոշակային պակասուրդը փակելու համար և համակարգին հատկացումներ կատարողների թվի ավելացում: Տարածաշրջանի երկրներում արդեն իսկ հարկային բեռը մեծ է, հատկապես աշխատանքի մասով, ուստի այստեղ կենսաթոշակային պակասուրդը լրացնելու համար հավելյալ եկամուտներ ձևավորելու փոքր տիրույթ է մնում: Եթե տարիքային կենսաթոշակների ֆինանսավորման աղբյուրը չսահմանափակվի միայն աշխատանքային հարկերով, ապա այդ նպատակի համար սպառողական ու գույքային հարկերից ստացվող եկամուտների գործածմամբ կարող են լրացուցիչ միջոցներ ձևավորվել, սակայն այս առումով էլ շատ երկրներ սահմանափակ հնարավորություններ ունեն:
Հատկացումներ կատարողների թվի ավելացումը նույնպես չի կարող լուծել բոլոր խնդիրները: Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի երկրների մեծ մասում ակտիվ աշխատանքային տարիքի չափահասները, 35-44 տարեկանները փաստացի աշխատում են: Աշխատուժի թիվը մեծացնելու տարբերակը առավել բարձր տարիք ուղեցող անձանց հաշվին կարող է լինել, քանի որ աշխարհի այլ տարածաշրջանների համեմատ այդ խմբի աշխատողներն ավելի քիչ են: Ավելին, հատկացումներ կատարողների թվի ավելացումը կարող է միայն հեշտացնել կամ հետաձգել կենսաթոշակային համակարգերի բարեփոխումները, եթե հատկացումների ու հաշվեգրվող կենսաթոշակների հարաբերակցությունը շարունակում է մնալ հիմնարար կերպով խզված:
«Զեկույցի ամենացնցող բացահայտումներից մեկն այն էր, որ հատկացում կատարողների թվի ավելացումը՝ ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավմամբ, օգնում է կենսաթոշակային համակարգին միայն կարճաժամկետ հեռանկարում, սակայն ավելի է բարդացնում իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում, երբ հարկ կլինի կենսաթոշակ վճարել ավելի մեծ թվով թոշակառուների, - ասել է Համաշխարհային բանկի Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի հարցերով առաջատար տնտեսագետ Օմար Արիասը, ով զեկույցի հիմնական հեղինակներից մեկն է, - ստվերային աշխատողների ու ներգաղթյալների ներգրավումը պետությունների համար կապահովի ժամանակ, որպեսզի նրանք անհրաժեշտ փոփոխություններ կատարեն կենսաթոշակային համակարգում, սակայն այդ կերպ հնարավոր չի լինի հասնել երկարաժամկետ հեռանկարում կայուն ու համարժեք կենսաթոշակների ապահովման երկակի նպատակին»:
Թեպետ լրացուցիչ եկամուտները և աշխատուժի ավելացումը թույլ կտան կարճաժամկետ հեռանկարում մեղմել անխուսափելի կենսաթոշակային բարեփոխումների բացասական ազդեցությունները, սակայն երկարաժամկետ լուծումը կարող է լինել կենսաթոշակային համակարգերի առատաձեռնության վերանայումը, որպեսզի կենսաթոշակներ վճարվեն միայն այն ժամանակաշրջանի համար, երբ մարդիկ այլևս չեն կարող աշխատել, թերևս կյանքի վերջին 15 տարիներին: 1970-ականներին սա էր ապահովվում, մինչդեռ ներկայումս շատ երկրներում միջին հաշվարկներով տղամարդիկ կենսաթոշակ ստանում են 18 տարի, իսկ կանայք 23.5 տարի:
Կենսաթոշակային տարիքի բարձրացումը և խրախուսումը, որ մարդիկ ավելի երկար աշխատեն, թույլ կտան, որ կենսաթոշակային համակարգերը ֆինանսապես առավել կայուն լինեն և ապահովեն բազային կենսաթոշակային եկամուտներ: Միջոցները, որոնցով կխրախուսվեն տարիքային բարձր խմբերի աշխատողների հետագա աշխատանքը ներառում են.
կենսաթոշակի աստիճանական անցման հնարավորություն, օրինակ` ոչ լրիվ դրույքով աշխատելու հնարավորություն, որի ժամանակ մասնակի կենսաթոշակ կվճարվի,
աշխատավայրի որոշ հարմարեցումներ, օրինակ՝ խոշորացույցի տեղադրում համակարգչի էկրանին կամ էրգոնոմիկ աթոռների ապահովում՝ տարիքով աշխատողների արտադրողականությունը բարձրացնելու և նրանց հարմարավետությունը ապահովելու համար,
առավել նպատակային ներդրումներ տարիքով անձանց ուսուցման ու վերապատրաստման ուղղությամբ՝ չափահասների կրթության, վերապատրաստման ու ողջ կյանի ընթացքում սովորելու համակարգերը առավել հարմարեցնելով ծերացող մարդկանց պահանջներին:
Ի վերջո, հարկաբյուջետային ճնշումները հանգեցնում են նրան, որ երկրներն ավելի ու ավելի են սահմանափակում իրենց արդեն իսկ գերբեռնված կենսաթոշակային ծախսումները՝ խրախուսելով մասնավոր կենսաթոշակային ծրագրերն ու անհատական երկարաժամկետ խնայողություններով ծրագրերը: Խնայողությունները աշխատողներին հնարավորություն են տալիս ունենալ կենսաթոշակային լրացուցիչ ռեսուրսներ: Այնպիսի միջոցները, ինչպիսիք են աշխատողների ավտոմատ գրանցումը խնայողական ծրագրերում, կօգնեն, որ սեփական խնայողությունների հաշվին աշխատողները կարողանան լրացնել կենսաթոշակային եկամուտների բացը:
Այնպիսի լուծումներ, որոնք կիրառելի կլինեն բոլորի համար, չկան: Անկախ այն հանգամանքից, թե ինչ ուղի է ընտրվում, երկրները պետք է սկսեն սոցիալական երկխոսություն այն մոտեցումների շուրջ, որոնք, ի հեճուկս ժողովրդագրական մարտահրավերների, տվյալ երկրի համատեքստում թույլ կտան լավագույնս պահպանել կենսաթոշակային համակարգի կարողությունը՝ երաշխավորելու բազային եկամուտ այսօրվա երիտասարդների համար, երբ նրանք հասնեն կենսաթոշակային տարիքի և ոչ այնքան բարեկեցիկ տարեցների համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն՝ տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 408 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`551 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,60 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 409,5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 555 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,70 դրամ: Փոխանակման կետերում փոխարժեքը մի փոքր ավելի բարձր է: Օրինակ, ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 408,5 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մինչև հուլիսի 10-ը կթանկանան գազը և էլեկտրաէներգիան: Ինչպես Ազգային ժողովում հայտարարեl է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը, քաղաքացիների համար մեկ խորանարդ մետր գազը ներկայիս 132 դրամի (մոտ 0.32 դոլար) փոխարեն կարժենա 156 դրամ: Գազի գնի բարձրացման պատճառով 8 դրամով կթանկանա նաև մեկ կիլովատտ/ժամ էլեկտրաէներգիան:
Կառավարության վստահեցումներով` սոցիալապես անապահով խավերի համար լրացուցիչ փոխհատուցումներ կսահմանվեն:
«Հուլիսի 7-ից 10-ի արանքում, ֆիզիկապես որովհետև չենք հասցնի, որովհետև այդտեղ պրոցեդուրաներ կան` պետք է պահպանենք, հուլիսի 1-ին չենք հասցնում», - խորհրդարանում կայացած լսումների ժամանակ թանկացման ակնկալվող ժամկետի վերաբերյալ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը:
Ըստ «Ազատություն» ռ/կ-ի, այս լսումների ընթացքում նա սենսացիոն բացահայտում արեց. պարզվեց` գազի սակագինը ռուսական կողմը դեռ ապրիլի 1-ից է բարձրացրել, սակայն կառավարությունը այդ փաստը հանրությանը չի ներկայացրել, Հայ ազգային կոնգրեսի պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բնորոշմամբ` թաքցրել է նախընտրական շրջանը հաղթահարելու համար:
«180 ԱՄՆ դոլարի փոխարեն սույն թվականի ապրիլի 1-ից գործում է 270 ԱՄՆ դոլար գինը [Ռուսաստանից գնվող հազար խորանարդ մետր գազի դիմաց]», - ասաց Նազարյանը:
«Հայաստանի Հանրապետության իշխանությունները Հայաստանի ժողովրդից թաքցրել են իրականությունը, և հիմա, ըստ էության, ժողովուրդը ստիպված է լինելու վճարել, այսպես ասած, խորհրդարանական ընտրություններում, նախագահական ընտրություններում և քաղաքապետի ընտրություններում իր կատարած չակերտավոր ընտրության համար», - հայտարարեց Փաշինյանը` շարունակելով. - «Սա ուղղակի անթույլատրելի է, և իսկապես մեր իշխանության բնույթը ցույց է տալիս, թե ինչպես կարելի է մարդիկ ստրատեգիական նշանակության ինֆորմացիան թաքցնեն»:
Եվ պարզ չէ` մինչև նոր սակագնի հաստատումը ով է վճարել և դեռ վճարելու ավելի թանկ մատակարարվող գազի դիմաց:
«Կարող եք մեզ արհամարհել, ոչինչ չներկայացնել, բայց մեզ չեք կարող ֆռռացնել», - երեկվա քննարկումների ժամանակ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին ասաց գազի նոր սակագնի իր տարբերակը հաշվարկած նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:
Բագրատյանը շարունակեց. - «Դուք մեզ ասում եք` գազի գինը հաստատել եմ 156 դրամ: Ոչ, բարեկամս, դու հաստատել ես 156` գումարած 37 դրամ, որ Կառավարությունը սուբսիդիա է տալիս: Գազի գինը իմ վրա նստում է 193 դրամ»:
Այստեղ Նազարյանը նրան ընդհատեց` հորդորելով հանգիստ խոսել: Բագրատյանը հորդորը հետ վերահասցեագրեց ու շարունակեց. - «Իրական գազի գները հետևյալն են. 463.9 դոլար է նստում հանրապետության մեկ բնակչին գազ մատակարարելը: Այստեղ մի պադվոխա (խարդախ հնարք – խմբ.) կա, որովհետև պետք էր սուբսիդավորել բնակչին, որ գնի այդ գազը, այլ ոչ թե մատակարարին, որ վաճառի այդ գազը»:
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը փորձեց ռուսական կողմի հետ գազի գնի շուրջ բանակցող էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանից պարզել, թե գազի գնի խոստացված 30 տոկոս սուբսիդավորումը Հայաստանը ի՞նչ միջոցներով է իրականացնելու` պետական բյուջեի՞ց, ա՞յլ աղբյուրներից, թե՞ վարկ է վերցնելու: Այդ սուբսիդավորումը, հիշեցնենք, կկատարվի սահմանին:
Էներգետիկայի նախարարն ասաց` քանի որ բանակցությունները ռուսական կողմի հետ շարունակվում են, չի կարող աղբյուրները բացահայտել:
Բայց Ազգային ժողովի հանրապետական նախագահ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ սուբսիդավորումը պետական բյուջեի միջոցներով չի իրականացվելու:
Իշխանությունը չի թաքցնում, որ գազի գնի բարձրացումը կհանգեցնի այլ թանկացումների: Ռոբերտ Նազարյանը, օրինակ, հաշվարկել է, որ մոտ 11 դրամով կարող է բարձրանալ նաև հեղուկ գազի գինը, որով, հիշեցնենք, աշխատում է երթուղային տրանսպորտի հիմնական մասը:
Էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը ևս մեկ անգամ ասաց, որ ռուսական գազի այլընտրանքը ավելի թանկ իրանականն է, բայց ցանկացած պահի կարող ենք Իրանից գազ գնել, գազատարի տրամաչափը բավարար է Հայաստանի համար. - «Իրանական գազատարը միշտ աշխատունակ վիճակում է»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դոլարի փոխարժեքի տատանումների ժամանակ առաջին ապրանքատեսակներից մեկը, որը շեշտակի թանկացավ, շաքարավազն էր. մայրաքաղաքի խանութներում այն վաճառվում էր 600-700 դրամով: Վերջին մի քանի օրերին այս ապրանքատեսակի գինը կարծես նվազել է, ինչը չի կարելի ասել Հայաստանի հեռավոր բնակավայրերի մասին: Քիչ առաջ մեր խմբագրություն դիմած քաղաքացիներից մեկը տեղեկացրեց, որ Տավուշի մարզի Այգեձոր գյուղում շաքարավազը մինչև հիմա վաճառվում է 1100 դրամով:
Հովիկ Աբրահամյանը, եթե այս քանի օրը լինի Տավուշի մարզում, հորդորում ենք՝ անպայման այցելի Այգեձոր գյուղի նշված խանութը: Հավանաբար, խանութի տերը հենց դրան էլ սպասում է՝ մտածելով, թե ինքն ինչո՞վ է պակաս Սամվել Ալեքսանյանից կամ ՍԱՍ-ի Արտակից. չէ՞ որ վերջիններս գներն իջեցրին միայն Աբրահամյանի այցից հետո:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը մտադիր է խորհրդարանում բարձրացնել էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման հարցը, քանի որ անհիմն է համարում այդ որոշումը:
Ըստ որում, կուսակցությունում գտնում են, որ մինչ այդ անհրաժեշտ է ավելի մանրամասն քննարկել սակագների բարձրացման հետ էլեկտրակայանների շահութաբերության համաչափության հարցը: «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության դեպքում, ԲՀԿ փորձագետների կարծիքով, նման ռեզերվ չկա, և ընկերության պարտավորությունները գրեթե հավասարազոր են ակտիվներին: ԲՀԿ-ում կոչ են անում ուշադրություն դարձնել էլեկտրաէներգիա արտադրող կայանների շահութաբերության նորմային: Ստեղծված դժվար պայմաններում այդ նորման կարելի է նաև վերանայել, գտնում է ԲՀԿ-ն:
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Ընկերություններում առաջացող ֆինանսական ճեղքվածքը փակելու համար նախատեսվում է բոլոր սպառողական խմբերին մատակարարվող էլեկտրաէներգիայի գործող սակագների բարձրացում 3,8-4,3 դրամ/կՎտժ-ի (ներառյալ ԱԱՀ-ն) սահմաններում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները 2014 թվականի հունվար-հունիս ամիսների ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 4,1%-ով՝ կազմելով 984.2 մլն խ.մ, ասվում է «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ հաղորդագրության մեջ:
Նշված ժամանակահատվածում իրացվել է 949.8 մլն խ.մ, ինչը 1,7%- ով ավելի է 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Նախորդ տարվա հունվար-հունիս ամիսների համեմատ 14,2%- ով ավելացել են էներգետիկայի ոլորտի կողմից սպառման ծավալները՝ կազմելով 220.5 մլն խ.մ: 6,6%- ով ավելացել են ԱԳԼՃԿ-ների և 3,9%- ով այլ սպառողների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 220.6 մլն խ.մ և 101.5 մլն խ.մ: 2014 թվականի առաջին կիսամյակում 16,4%- ով նվազել են արդյունաբերության ոլորտի և 2,2%-ով բնակչության կողմից սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 113.2 մլն խ.մ և 294 մլն խ.մ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թվականի հունվար-փետրվար ամիսներին արդյունաբերական արտադրության ծավալը Հայաստանում տարեկան կտրվածքով կրճատվել է 4.1%, մինչև 175,7 մլրդ դրամ, նշվում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Լեռնահումքային ոլորտում անկումը կազմել է 4,4 %, մինչև 28,4 մլրդ դրամ, վերամշակման արդյունաբերության ոլորտում նվազել են 6,9 %, մինչև 99,8 մլրդ դրամ, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և կոնդիցիոն օդի մատակարարումն, ընդհանուր առմամբ, աճել է 4,1%, մինչև 44,6 մլրդ դրամ: Եկամուտներ ջրամատակարարումից, թափոնների մաքրումից և վերամշակումից և երկրորդային հումքի ստացումից աճել են 5,2 %, մինչև 2,8 մլրդ դրամ (ՀՀ ԿԲ փոխարժեքը մարտի 31 – ին կազմել է $ 413.31 դրամ/դոլար):
Հավելենք, որ սրանք պաշտոնական տվյալներ են, որոնք հաճախ տարբերվում են իրական թվերից:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գրանցվել է 4744 ամուսնություն, 2013-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 3,3%: Ընդ որում, ամուսնության գործակիցը 1000 բնակչի հաշվով երկրում կազմել է 6.5 պրոմիլե, նախորդ տարվա 6.2 պրոմիլեի համեմատ:
Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, ամուսնալուծությունների թիվը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1210, տարեկան կտրվածքով աճելով 34.9%, իսկ ամուսնալուծությունների գործակիցը կազմել է 1.6 պրոմիլե, նախորդ տարվա 1.2 պրոմիլեի համեմատ: Հետևաբար, 2014-ի հունվար-մարտին գրանցված 1000 ամուսնություններին ընկնում է 255 ամուսնալուծություն, 2013-ի նույն ժամանակահատվածի 195 դեպի համեմատ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանը խաղողի մշակումից անցում է կատարում վերամշակման։ Գործարարը կառուցել է գինու գործարան և նախատեսում է արտահանել արտադրված գինիները։
Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանին պատկանող «Տիեռաս Դե Արմենիա» ագարակի տարածքում կառուցված գինու գործարանում հնարավոր է տարեկան արտադրել 300 հազ. լ գինի։ Առաջիկա տարիներին գործարարը նախատեսում է արտադրական հզորությունները հասցնել 1 մլն լ-ի։ Առաջին փուլում ներդրվել է $3 մլն, տեղակայվել են իտալական և ֆրանսիական ժամանակակից տեխնոլոգիաներ։ Գինու արտադրությունում օգտագործվելու են հայկական, ֆրանսիական, իտալական և արգենտինական խաղողի սորտեր։ Արտադրվելու է երեք տեսակի գինի՝ անապակ կարմիր, սպիտակ և կարմիր հնեցված։Ինչպես տեղեկաղնում է emedia.am-ը, այսօր՝ հոկտեմբերի 5–ին տեղի է ունեցել գործարանի հանդիսավոր բացման արարողությունը։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապրիլի 25-28-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 70,628,142 դոլար 483.8 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 81,508,794 ԱՄՆ դոլար 485.20 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 10,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 484.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 9,326,213 եվրո 523.62 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,412,152 եվրո 527.39 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 860,960,143 ՌԴ ռուբլի 8,55 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 472,815,005 ՌԴ ռուբլի 8,63 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել:
Ապրիլի 17-23-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 35.6 մլն ԱՄՆ դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2014 թվականի հունվար-փետրվարին տարեկան կտրվածքով կրճատվել է 4,4 %, մինչև 1473.6 մլն կՎտժ, - ասված է ՀՀ ազգային վիճակագրական ծառայության զեկույցում:
Այս ընթացքում, ՋԷԿ-երի կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունն ավելացել է 7,8 %, մինչև 879 մլն կՎտժ: Միևնույն ժամանակ, ՀԷԿ – եր կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 13%, մինչև 232.9 մլն կՎտժ, ՀԱԷԿ – ի կողմից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել ` 21,2%, մինչև 360,5 մլն կՎտժ: Հաշվետու ժամանակահատվածում արտադրվել է 62.9 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, 2013-ի հունվար-փետրվարի 44.4 հազարի փոխարեն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 447 (01.12.14՝ 436) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 557 (01.12.14՝ 543) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.80 (01.12.14՝ 8.33 ) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 451 (01.12.14՝ 438.5) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 563 (01.12.14՝ 547) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.95 (01.12.14՝ 8.44) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 450.5 (01.12.14՝ 438) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 564 (01.12.14՝ 546) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.88 (01.12.14՝ 8.32) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 465 (01.12.14՝ 440) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 569 (01.12.14՝ 547) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.99 (01.12.14՝ 8.45) դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 01.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 435.26, ԵՎՐՈ – 542.55, Ռուսական ռուբլի – 8.32:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Ամերիան» ներկայացրել է հերթական հետազոտությունը: Փոքր և միջին ձեռնարկատիրությունը Հայաստանում «Ամերիա» խորհրդատվական ընկերության հերթական հետազոտությունը նվիրված է Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրությանը: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, հետազոտության արդյունքները թույլ են տալիս արդյունավետ գնահատել ՓՄՁ-ների ներկա իրավիճակը, սպասումները, նախասիրությունները, ոլորտի զարգացման խոչընդոտները, ինչպես նաև կանխատեսել զարգացման միտումները:
Հետազոտությունը ներկայացնում է Հայաստանի մակրոտնտեսական նկարագիրը, ՓՄՁ ոլորտի նկարագիրը Հայաստանում, հարաբերությունները բանկային համակարգի հետ, խորհրդատվական և այլ մասնագիտական ծառայությունների նկատմամբ կարիքները, ՓՄՁ ոլորտի կարգավորումը Հայաստանում: Այն միաժամանակ տալիս է համեմատականներ այլ երկրների հետ:
Ամերիան հետազոտության համար դիտարկել է ընդհանուր քանակով 1003 ՓՄՁ, որից 655 ՓՄՁ-ն Երևան քաղաքից, 144-ը Գյումրիից, 152-ը Վանաձորից, 52-ը Դիլիջանից: Հետազոտությամբ պարզվել է, որ դիտարկված ՓՄՁ-ների 74.7%-ը գերփոքր է, 20.2 %-ը` փոքր, 5.1%-ը`միջին չափի (խմբավորումը կատարված է համաձայն Փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության մասին ՀՀ օրենքի):
Հետազոտության արդյունքները վկայում են, որ դիտարկվող քաղաքներում ՓՄՁ-ների 47.6%-ը զբաղվում է առևտրով, 34.4%-ը` ծառայություններով, 15.5%-ը`արդյունաբերությամբ, 2.2 %-ը` շինարարությամբ: Առևտուրը գերակշռում է գերփոքր ՓՄՁ-ների մոտ` 55.2%:
Բանկերի հետ ՓՄՁ-ների գործունեությունը ուսումնասիրելիս պարզվել է, որ ՓՄՁ-ների համար առավել պահանջված բանկային պրոդուկտներն են վարկերը և փոխանցումները, իսկ բանկ ընտրելու համար ամենակարևոր գործոնը սպասարկման արագությունն է:
ՓՄՁ-երի ոլորտում մրցակցության աշխուժացում է նկատվում առավելապես միջին ձեռնարկությունների շրջանում, քան փոքրերի մոտ: Միջինների համար մրցակցության մակարդակի աշխուժացումը վկայում է ինչպես միմյանց միջև, այնպես էլ խոշոր կազմակերպությունների հետ մրցակցության թեժացման մասին:
Ամերիայի փորձագետները բացահայտել են, որ ՓՄՁ-ների զարգացմանը հիմնականում խոչընդոտում են բնակչության ցածր պահանջարկը և բարձր հարկերը: Գյումրիում և Վանաձորում որպես խոչընդոտ ավելի մեծ կարևորություն ունի արտագաղթը, քան Երևանում և Դիլիջանում:
Հետազոտության արդյունքներն առավել մանրամասնությամբ կներկայացվեն սույն թվականի հոկտեմբերի 15-ին նախատեսվող շնորհանդեսի ժամանակ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դրամի արժեզրկումը հսկայական ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա, սակայն կառավարությունը, Կենտրոնական բանկը համատեղ ջանքերով փորձում են ելք գտնել այդ իրավիճակից: Այդ մասին խորհրդարանում լրագրողներին հայտարարել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը: Նշենք, որ Ազգային ժողովում փակ նիստ է ընթանում`նվիրված ֆինանսական շուկայում տեղի ունեցող գործընթացներին:
Նա հավելել է, թե առայժմ դժվար է ասել, թե որքան կտևի դրամի փոխարժեքի անկումը: «Հարկավոր է վերացնել բոլոր սուբյեկտիվ պատճառները, փակել արհեստական արժեզրկման ճանապարհները: Միաժամանակ պետք է հաշվի առնել, որ արժեզրկումը տեղի է ունենում շատ ավելի արագ, քան արժևորումը, և կայունացումը երկար գործընթաց է»,-ասել է Խաչատրյանը:
Նշենք, որ հոկտեմբերից մինչև օրս դրամի արժեզրկումը Հայաստանում կազմել է մոտ 40%, դեկտեմբերի 17-ին 17:00-ի դրությամբ կազմելով 570 դրամ/դոլար: Երկրի առևտրի բազմաթիվ կետեր, արժույթի շուկայում ստեղծված անկայուն իրավիճակի և ապրանքների գների կողմորոշման անհնարինության պատճառով, ժամանակավորապես դադարեցրել են մատակարարներից ապրանքների ստացումը, իսկ նման ապրանքների ցանկում են` շաքարավազը, ալյուրը, հավկիթը, կանաչ ոլոռը և այլն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հետաձգեց «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով առաջարկվում է, որ կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների և դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առևտրով զբաղվեն միայն լիցենզիա ունեցող կազմակերպությունները և անհատ ձեռներեցները:
Նախագծի հեղինակ, ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ նախագծի մշակումը պայմանավորված է այն հանգամանքով, որ ներկայում կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրության ու առեւտրի պայմանները չեն կարգավորվում օրենքով, ինչի պարագայում վերոնշյալ ապրանքատեսակները հաճախ վաճառվում են առանց բժշկական ստուգման եւ համապատասխան մասնագետի թույլտվության: «Սա կարող է վնասել քաղաքացիների առողջությունն ու դառնալ տեսողության վատթարացման պատճառ»,- «Արմենպրես»-ի հաղորդամբ՝ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ առաջարկվող նախագծով` կոնտակտային լինզաների, օպտիկական ակնոցների եւ դրանց համար նախատեսված ոսպնյակների արտադրությամբ ու առեւտրով կարող են զբաղվել միայն համապատասխան լիցենզիա ունեցող կազմակերպություններն ու անհատ ձեռներեցները:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը նշեց, որ հարցն իսկապես կարևոր է, սակայն անհրաժեշտ է նաև մասնագիտական վերլուծություն: «Ես առաջարկում եմ հարցի քննարկումը հետաձգել: Հաջորդ նիստի ընթացքում մենք այստեղ կհրավիրենք նաև առողջապահության նախարարին և համապատասխան մասնագետների և ավելի մանրամասն կքննարկենք այս հարցը»,- ասաց Այվազյանը:
Տիգրան Ուրիխանյանը համաձայնեց հետաձգել հարցի քննարկումը՝ հույս հայտնելով, որ մասնագիտական քննարկումների արդյունքում հնարավոր կլինի նախագիծն ընդգրկել ԱԺ նստաշրջանի օրակարգում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 22–ին լրացավ «Էյր Արմենիա» ավիաընկերության ուղևորափոխադրումների իրականացման մեկ տարին, որի առնչությամբ ընկերությունը հանդես է եկել հաղորդագրությամբ, որտեղ մասնավորապես ասվում է, որ ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:
Հաղորդագրությունն ամբողջությամբ՝ ստորև.
«Անցած մեկ տարվա ընթացքում «Air Armenia» ընկերությունը` որպես միակ հայկական ուղևորափոխադրող ավիաընկերություն, իր ծառայություններն է մատուցել քաղաքացիներին` թռիչքներ իրականացնելով դեպի Ռուսաստանի Դաշնություն և Եվրոպա:
Որպես միակ հայկական ուղևորափոխադրող ընկերության՝ «Air Armenia»-ի համար անցած տարին լի էր ձեռքբերումներով ինչպես նաև անցանկալի բացասական անակնկալներով: Տարածված տեղեկությունների համաձայն՝ ամռան ընթացքում փորձեր եղան ավիաընկերության գործունեությանը խոչընդոտելու ուղղությամբ, որի արդյունքում միտում դիտվեց միակ հայկական ավիափոխադրողի վերացման ուղղությամբ, ինչը կարող է նպաստավոր պայմաններ ստեղծել օտարերկրյա ավիաընկերությունների համար՝ մենաշնորհային և անկախ քաղաքականություն իրականացնելու և Հայոց երկնքին տնօրինելու ուղղությամբ:
Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Ռոսաէռոնավիգացիայի կողմից ռուսական լրատվամիջոցների միջոցով տարածած հայտարարությունը առ այն, որ «Air Armenia» ավիաընկերությանը սեպտեմբերի 21-ից արգելվելու է չվերթներ իրականացնել դեպի Ռուսաստանի Դաշնություն, մեծ վնաս հասցրեց և լուրջ խնդիրների պատճառ դարձավ միակ հայկական ուղևորափոխադրող ավիաընկերության համար:
Ռոսաէռոնավիգացիայի կողմից տարածված հայտարարությունը, մեծ տարածում գտնելով Հայաստանյան լրատվամիջոցների շրջանում, պատճառ հանդիսացավ հայկական ավիափոխադրողի հեղինակության անկման, ինչի արդյունքում «Air Armenia» ավիաընկերությունը սկսեց կրել մեծ ֆինանսական կորուստներ:
Հայտարարությունը խուճապ առաջացրեց թե ուղևորների, թե կրեդիտորների և թե դեբիտորների շրջանում: Բազմաթիվ ուղևորներ սկսեցին վերադարձնել արդեն իսկ գնված տոմսերը: Ուղևորների մի մեծ զանգված հրաժարվեց հայկական ուղևորափխադրողի ծառայություններից: Վաճառքները նվազեցին ավելի քան 60%-ով:
Միաժամանակ բոլոր կրեդիտորները սկսեցին պահանջել իրենց հասանելիք գումարները, հրաժարվելով նախկինում պայմանավորված փոխանցումների գրաֆիկներից, իսկ դեբիտորները հրաժարվում էին փոխանցել արդեն իսկ վաճառված տոմսերի գումարները, պատճառաբանելով, որ ուղևորների հրաժարվելու դեպքում ստիպված կլինեն ետ վերադարձնել գումարները:
«Air Armenia» ավիաընկերության կողմից շահագործվող օդանավերից երկուսը ներկայումս մեկնել են Հոլանդիա տեխնիկական սպասարկման նպատակով: Օդանավերի տեխնիկական սպասարկումը պարտադիր և պլանային գործընթաց է, որն իրականացվում է օդանավերը վարձակալության հանձնած ընկերության հետ ձեռք բերված պարտավորությունների շրջանակներում: Առաջացած խուճապի և հասարակության շրջանում առկա անորոշությանը զուգահեռ Ա320 տիպի օդանավերի սեփականատերերը պահանջեցին օդանավերից մեկի տեխնիկական հերթական և մյուսի ոչ պլանավորված տեխնիկական սպասարկումը իրականացնել իրենց պատկանող օդանավակայանում իրենց ավելի ապահովագրված զգալու նպատակով:
«Air Armenia» ավիաընկերությունը, ի զարմանս շատերի, իր մեջ գտավ եռանդ, ուժ և միջոցներ՝ թռիչքները կազմակերպելու ընդամենը մեկ օդանավով:
Միևնույն ժամանակ որոշ գործակալներ իրենց մոտ պահեցին հասույթները, տոմսերի վերադարձի երաշխիք ապահովելու համար: Արդյունքում հասույթները Հայաստանում մոտեցան կրիտիկական մինիմումի և ներկայումս հնարավոր չէ իրականացնել ուղևորային փոխադրումներ:
Ստեղծված իրավիճակում ավիաընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել կտրուկ քայլերով իրականացնել կազմակերպության ֆինանսների ռեստրուկտուրիզացիա, բարեփոխել չվացուցակը մինչ դեկտեմբերի 20-ը՝ շեշտադրում անելով մեծ պահանջարկ ունեցող հիմնական ուղղություններով թռիչքների կազմակերպման վրա: Ընթացիկ ժամանակահատվածում նախատեսվում է ներգրավել ֆինանսական միջոցներ, կատարել աշխատանքներ «Air Armenia»-ին պատկանող երկու Ա320 օդանավեր վերադարձնելու ուղղությամբ և դեկտեմբերի 20-ից սկսած իրականացնել բոլոր թռիչքները ըստ նախկինում հայտարարված ձմեռային չվացուցակի:
Հայկական միակ ավիափոխադրող «Air Armenia» ավիաընկերությունը շնորհակալություն է հայտնում իրեն հավատարիմ մնացած բոլոր ուղևորներին և գործընկերներին, հայցում նրանց ներողամտությունը ստեղծված իրավիճակի և պատճառված անհանգստության համար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 7-13-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 31.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 26.8 մլն ԱՄՆ դոլար: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդեցին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, շաբաթվա կտրվածքով դրամային վարկերը կրճատվել են 10,3 տոկոսով, դոլարայինը` 51,5 տոկոսով:
Աղբյուրի համաձայն, 2013թ-ի հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում
արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,263,518 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 11,5 % անկում) 406.50 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 83,136,849 ԱՄՆ դոլար (մեկ շաբաթում 65,9 % անկում) 407.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Նույն ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,677,608 EUR (մեկ շաբաթում 24 % անկում) 550.76 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 11,131,134 EUR (մեկ շաբաթում 4,3 % անկում) 553.80 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 883,638,076 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 5,6 % անկում) 12.54 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 115,561,995 ՌԴ ռուբլի (մեկ շաբաթում 15,2 % անկում) 12.73 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում հոկտեմբերի 14-18-ը ընկած ժամանակահատվածում իրականացվել է 2,220,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 15,7 % անկում) 406.58 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 1,910,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք (մեկ շաբաթում 72 % անկում) 406.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Ընդ որում գործարքների առավելագույն ծավալը բաժին է ընկել հոկտեմբերի 16-ին` 1.090 մլն դոլար, իսկ հոկտեմբերի 15-ին և 17-ին գործարք չի կատարվել:
ԱրմԻնֆո գործակալության պատրաստած Հայաստանի բանկերի ռենքինգի տվյալներով, 2013 թվականի հուլիսի 1-ի դրությամբ բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է 1.8 տրլն դրամ կամ 4.3 մլրդ դոլար, տարեկան կտրվածքով ավելանալով 14,5 տոկոսով, առաջին կիսամյակում` 9,6 տոկոսով, իսկ միայն երկրորդ եռամսյակում` 3,3 տոկոսով: Չհաշված ժամկետանց վարկերը` բանկերի վարկային ներդրումներն այդ ժամանակահատվածում կազմել են 1.6 տրլն դրամ կամ 3.9 մլրդ դոլար, 6,4 տոկոս տարեկան աճով` եռամսյակային աճի 4,2 տոկոսից մինչև 2,1 տոկոս դանդաղման պայմաններում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի «NASDAQ OMX Armenia» Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 47 լոտ խմբաքանակով վաճառվել է 9.250 մլն դոլար (4.364 մլրդ դրամ)՝ 471,74 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.34 տոկոսային կետով ցածր է նախորդ` 2015-ի մարտի 24-ի սակարկություններում ձեւավորված փոխարժեքից:
Ըստ «NASDAQ OMX Armenia» Ֆոնդային բորսայի տվյալների՝ պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 471,26 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 472,00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը կազմել է 472,50 դրամ/դոլար, փակման գինը` 471,50 դրամ/դոլար, նվազագույն գինը կազմել է 471.25 դրամ/դոլար, առավելագույնը` 472,50 դրամ/դոլար:
Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչեւ մարտի 25-ը ներառյալ, «NASDAQ OMX Armenia» Ֆոնդային բորսայում կնքվել է 45.030 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից իջել է մինչեւ 471,74 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 413.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 571.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.65 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415.00 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 574.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.75 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆեյսբուքն իրեն թույլ է տվել ում ասես՝ բաժանել օգտատերերի տվյալները՝ առանց մարդու հատուկ թույլտվության (այժմ կարգավորումների մեջ կա տվյալները կողմնակի մարդկանց փոխանցման անջատիչ): Թափանցիկության նոր քաղաքականությունը օգտատերերի համար կմեկնարկի 2015 թ. հունվարի 1-ից: Facebook-ն իրեն թույլ է տալիս տվյալներ փոխանցել գովազդային ընկերություններին, կապի օպերատորներին և այլ ուշագրավ վայրեր: Лента.ру-ն խորացել է անձնական տվյալների ցուցակի ընթերցման մեջ:
Դրանում ընդգրկված են. «հրապարակված ստատուսներ, այլ օգտատերերի հետ գրագրություն, մարդու գտնվելու վայրի մասին տեղեկություն, օգտատիրոջ գրանցման ժամանակ նրա և այն անձանց անձնական տվյալները, ում հետ նա շփվում է: Սոցցանցը հավաքում և պահում է՝ վերը նշված երրորդ անձանց փոխանցելու հնարավորությամբ, տվյալներ սոցցանցում օգտատիրոջ վճարումների մասին, տեղեկություններ նրա բանկային քարտի համարի վերաբերյալ, որոնց վրա փոխանցվել են վճարումները, և ապրանքները տեղ հասցնելու հասցեները:
Սոցցանցը նաև հավաքում է օգտատիրոջ կոնտակտային տվյալները, ընդ որում՝ ոչ միայն այն տվյալները, որ նա նշում է գրանցվելիս, այլև նրանք, որ նա կամ այլ օգտատեր փոխանցում են ներքին հաղորդագրության միջոցով: Հավաքվում են նաև սմարթֆոնների հեռախոսագրքերի տվյալները, եթե օգտատերը դրանք սինխրոնացնում է Facebook-ի հետ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |