Sentence
stringlengths
1
114k
class
stringclasses
7 values
source
stringclasses
1 value
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 20 լոտ խմբաքանակով վաճառվել է 3.350 մլն դոլար (1.355 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 404.23 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.20 կետով ցածր է նոյեմբերի 22-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 404.10 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 404.50 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 404.25  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 404.20 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 404.20  դրամ/դոլար, առավելագույն գինը` 404.30 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև նոյեմբերի 25-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 610.774 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 404.68 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Բնապահմանության նախկին նախարար Վարդան Այվազյանի եւ ամերիկյան «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերության միջեւ դատական վեճը դեռեւս շարունակվում է։ «Գլոբալ գոլդ մայնինգ» ընկերությունը երկրորդ պարզաբանումն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Սույն թվականի սեպտեմբերի 19-ին Գլոբալ Գոլդ Մայնինգ ՍՊԸ-ն («Ընկերություն») հանդես էր եկել պարզաբանումով՝ կապված Բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանի («Այվազյան») կողմից մամուլում տարածած հայտարարարությունների հետ։Մասնավորապես, Ընկերությունը բացահայտել էր, որ հակառակ Այվազյանի պնդումների առ այն, թե իբր նա տեղյակ չի եղել Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանում («Դատարան») իր նկատմամբ գործի քննության եւ Դատարանի կողմից իր նկատմամբ կայացրած վճռի վերաբերյալ, Այվազյանն իրականում պատշաճ կերպով ծանուցվել եւ տեղյակ էր իր նկատմամբ դատական գործընթացի, այդ գործընթացի նյութերի, ինչպես նաեւ Դատարանի կողմից Այվազյանի նկատմամբ կայացրած վճռի մասին՝ Այվազյանի հասցեներով ուղարկված ծանուցումների եւ դրանք Այվազյանի կողմից ստանալն ապացուցող հաստատումների միջոցով (Ընկերությունը, մասնավորապես, հրապարակել էր Այվազյանի կողմից 2012թ-ի ընթացքում ստացված ծանուցումները)։Ընկերությունը նաեւ բացահայտել էր, որ հակառակ Այվազյանի պնդումներին առ այն, թե իբր Դատարանը վճիռ է կայացրել իր՝ որպես նախարարի նկատմամբ, անհիմն է, եւ որ իրականում վճիռը կայացվել է Այվազյան անձի նկատմամբ՝ որպես 2003թ-ի ՍՀԱ ՍՊԸ-ի բաժնեմասի գնման պայմանագրի ծպտյալ կողմ եւ պրինցիպալ, այդ պայմանագրի խախտմամբ Ընկերությանը վնաս պատճառելու համար։Ընկերությունը բացահայտել էր նաեւ Հանքավանի հանքավայրում կատարված աշխատանքների մասով պարտավորությունների գումարի՝ ՍՀԱ-ի բաժնեմասը ձեռք բերելու պահին ընդամենը 500.000 դրամ, այնուհետեւ Ընկերության կողմից պարտավորության գումարը 50.000 ԱՄՆ դոլարի հասցնելու, սակայն փաստացի կատարված աշխատանքների վրա ավելի քան 2,8 միլիոն ԱՄՆ դոլար ներդրումներ կատարելու արժեքների տարբերությունը (ավելի քան 50 անգամ ավել)՝ հերքելով Այվազյանի հայտարարություններն առ այն, թե իբր նա՝ որպես նախարար, դադարեցրել է Ընկերության լիցենզիան Հանքավանի հանքավայրում իբր աշխատանքներ չիարկանացնելու պատճառով։ Ընկերությունը նկատում է, որ վերոնշյալ կեղծ հայտարարություններն Այվազյանը արել էր տեսախցիկների առաջ՝ առանց աչք թարթելու։Ընկերության բացահայտումներից հետո, սակայն, Այվազյանը դարձյալ հանդես է եկել կեղծ հայտարարություններով՝ պնդելով, թե իբր Բնապահպանական նախարարության կողմից Հանքավանի հանքավայրում իրականացվել է ստուգում, որի արդյունքում կազմվել է ակտ, համաձայն որի պարզվել է, որ Ընկերությունը Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չի իրականացրել։ Այվազյանը՝ Երկիր լրատվամիջոցին 2012թ-ի սեպտեմբերի 20-ին տված հարցազրույցի ընթացքում, տեսախցիկի առաջ ցույց տալով որոշ փաստաթղթեր, պնդել է, թե իբր այդ ակտը ստորագրել է նաեւ Ընկերոււթյան ներկայացուցիչը՝ ակնարկելով, թե իբր Ընկերությունը նույնպես համաձայնել է Այվազյանի կողմից Հանքավանի հանքավայրում աշխատանքներ չիրականացնելու պնդումներին (տես՝ yerkir.am-խմբ.)։ Այվազյանը՝ փորձելով արդարացնել որպես նախարար իր կողմից Ընկերության լիցենզիան դադարեցնելը, բառացիորեն հայտարարել է. «Ո՞վ իմ տեղը լիներ, որպես նախարար, 2005թ-ից թույլատրեր, որպեսզի նրանք շարունակեն իրենց աշխատանքը» (Առավոտ, 21-ը սեպտեմբերի, 2012թ.)։ «Երկիր» լրատվամիջոցին տված հարցազրույցի ընթացքում Այվազյանը հայտարարել է, թե Ընկերությունն իբր աշխատանքներ չի իրականացրել նաեւ Մարջանի հանքավայրում, դարձյալ կազմվել է ակտ, որն իբր դարձյալ ստորագրել է Ընկերության ներկայացուցիչը։ Այնուհետեւ, Այվազյանը պահանջել է որպեսզի իրեն դատեն Հայաստանում։ Հաշվի առնելով Այվազյանի վերոնշյալ, եւ այլ հայտարարությունները, Ընկերությունը ստիպված է ներկայացնել հետեւյալ բացահայտումները. 1. Ընկերությունը փաստում է, որ իրոք, ՀՀ Բնապահպանության նախարարության կողմից 2005թ-ին կազմվել էր ակտ, համաձայն որի իբր Ընկերությունը թերացել էր կատարել Հանքավանի հանքավայրի ուսումնասիրության աշխատանքները (ակտը կցվում է)։ Ակնհայտ է, որ ակտում բացակայում է Ընկերության ներկայացուցչի ստորագրությունը։ Այդ ակտը բողոքարկվել է Ընկերության կողմից՝ անհիմն լինելու պատճառով (Ընկերության բողոքը կցվում է)։ Պատասխանելով Ընկերության բողոքարկմանը՝ Այվազյանը Ընկերությանն է ուղարկել գրություն՝ 2005թ-ի մայիսի 27-ին, որով ընդունել է ակտի անհիմն լինելը, ընդունելով, որ Ընկերությունն իրականում կատարել է պարտավորություն հանդիսացող բոլոր աշխատանքները, գրության մեջ բառացիորեն նշելով հետեւյալը. «իրականացված ստուգման արդյունքում կազմված թիվ 100026 ակտը վերադասության կարգով ուժը կորցրած է ճանաչվում» (Այվազյանի գրությունը կցվում է)։ Այս անհերքելի փաստն ապացուցում է, որ նույնիսկ Այվազյանն ինքն է հերքել մամուլում իր իսկ կողմից արված հայտարարություններն առ այն, թե իբր Ընկերությունը Հանքավանում աշխատանքներ չի կատարվել, ինչի արդյունքում իբր Այվազյանը դադարեցվել է Ընկերության լիցենզիան։ Ավելին, Ընկերության՝ կից ներկայացված բողոքարկումից ակնհայտ է, որ Նախարարության այն աշխատակիցը որը Նախարարության հանձնարարագրով կազմել եւ Ընկերությանն էր ներկայացրել վերոնշյալ անհիմն ակտը, միաժամանակ հանդես է եկել Ընկերության այն կապալառուի աշխատակիցը, որն իրականացրել է աշխատանքները Հանքավանում, այսինքն, ակտը կազմող նույն ստուգողը կատարել էր Հանքավանում Ընկերության կողմից իրականացված աշխատանքները (աշխատանքների ընթացքում արված լուսանկարներից մեկը՝ ակտը կազմող նախարարության աշխատակցի պատկերով, կցվում է)։ Օրենքով սահմանված պատասխանատվություն՝ Ընկերությանն անհիմն ակտ ներկայացնելու համար, Այվազյանը չի կիրառել։ 2. Ընկերությունը նաեւ փաստում է, որ իրոք, 2006թ-ին, նույն Նախարարության հանձնարարագրով իրականացվել է նաեւ ստուգում Մարջանի հանքավայրում, եւ կազմել է եւս մեկ անհիմն եւ ինքնանպատակ ակտ առ այն, թե իբր Ընկերությունը Մարջանում եւս աշխատանքների չի կատարել (ակտը կցվում է)։ Դարձյալ՝ ակտից ակնհայտ է, որ հակառակ Այվազյանի պնդումների, այդ ակտը չի ստորագրվել Ընկերության որեւէ աշխատակցի կողմից։ Ընկերությունը դարձյալ բողոքարկել է այդ ակտը (բողոքարկումը կցվում է)։ Բողոքարկումն ակնհայտորեն ցույց է տալիս, որ ստուգողները նույնիսկ չեն այցելել Մարջանի հանքավայր, քանզի ստուգման ժամանակաընթացքում այդ հանքավայրի ամբողջ տարածքը պատված է խորը ձյան շերտով, եւ որ հանքավայրին մոտենալն անգամ անհնար էր (Մարջանը գտնվում է ծովի մակերեւույթից 2.800 մետր բարձրության վրա)։ Ընկերության բողոքարկումը բացահայտում է նաեւ, որ ապօրինի ակտը կազմելուց առաջ Այվազյանը փորձել է ապօրինի խոչընդոտել եւ դադարեցնել Ընկերության աշխատանքները Մարջանի հանքավայրում։ Բողոքարկումը բացահայտում է նաեւ, որ Նախարարության տեսուչները Ընկերությանն փաստորեն մեղադրել են Հայաստանի Հանրապետության եւ Նախիջեւանի սահմանի վրա շուրջ 3897 պայթեցումներ չիրականացնելու, եւ Հայաստանի Հանրապետությանը չվտանգելու մեջ (Ադրբեջանական ռազմական հենակետը գտնվում է Մարջանի հանքավայրից մոտ 500 մետր հեռավորության վրա)։ Այս հերթական ապօրինի ակտը հերքվել է ՀՀ կառավարության որոշմամբ Ընկերությանը Մարջանի հանքավայրի շահագործման լիցենզիա տրամադրելու փաստով, Այվազյանի՝ որպես նախարար պաշտոնավարումից հետո։ Ընկերությունը Մարջանի հանքավայրի ուսումնասիրության աշխատանքներում ներդրել է ավելի քան 4 միլիոն ԱՄՆ դոլար։ Կից ներկայացվում են Ընկերության կողմից Բնապահպանության նախարարությանը ներկայացված՝ Հանքավանում եւ Մարջանում իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները՝ 2005 եւ 2006 թվականների համար, որոնք ընդունվել են Նախարարության կողմից՝ առանց առարկությունների։ 3. Այվազյանի՝ Հայաստանում դատվելու հիրավի ինքնաբուխ ցանկությունն իրականում կեղծ է։ Հատկանշական է, որ Այվազյանը Հայաստանում դատվելու ցանկություն չի հայտնել, երբ Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանը եւ Միջազգային Առեւտրային Պալատի Արբիտրաժը նրան ճանաչել են որպես դատավարության կողմ՝ ինչի մասին Այվազյանը ծանուցվել է։ Նման ցանկություն Այվազյանը չի հայտնել նույնիսկ, երբ ծանուցմամբ ստացել է Դատարանի վճիռը։ Հայաստանում դատվելու այս հախուռն ցանկությունը Այվազյանը հայտնել է միայն Կատարողական Թերթը Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանի կողմից տալուց, եւ այն հրապարակելուց հետո։ Մինչդեռ, ակնհայտ է, որ պայմանագրով սահմանվել է, որ հենց Նյու Յորքի Հարավային Շրջանի Դատարանն է համարվում որպես ընդդատյա դատարան, ուստի անհերքելի է, որ ցանկացած դատարան՝ ներառյալ Հայաստանի դատարանները, օրենքի համաձայն այդ պայմանագրով հայց քննել չէին կարող, եւ եթե նույնիսկ նման հայց ներկայացվեր Հայաստանի որեւէ դատարան, ապա դատարանը մերժելու էր այն նույնիսկ քննել։ Պայմանագրային ընդդատությունը որեւէ մեկի ցանկությամբ կամ քմահաճույքով չի կարող փոփոխվել, ինչի մասին, կարծում ենք, քաջատեղյակ է նաեւ Այվազյանը։ Ընկերությունը նաեւ գտնում է, որ Այվազյանի նկատմամբ արդեն իրականացրել է բավարար ծավալի դատական գործողություններ, ուստի Այվազյանին Հայաստանում դատելու առիթը թողնում է այլոց։ Լուսանկարը՝ PanArmenian photo
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 47 լոտ խմբաքանակով վաճառվել է 8.400 մլն դոլար (3.490 մլրդ դրամ), 415.50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 կետով բարձր է նախորդ` մարտի 17-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 415.45 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 415.50: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 415.45  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 415.50 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 415.45  դրամ/դոլար, առավելագույն գինը` 415.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 18-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 226.931 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 415.50 դրամ/դոլար:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստի ժամանակ որոշեց փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) համար հետաձգել նոր սերնդի հսկիչ դրամարկղային մեքենաների (ՀԴՄ) ներդրումը, ինչպես նաև էժանացնել դրանք: Նոր որոշման համաձայն ՀԴՄ-ների ձեռք բերման համար սահմանված ժամկետը երկարաձգվեց մինչև օգոստոսի 1-ը՝ նախկին հուլիսի 1- փոխարեն: Մինչեւ այս տարվա օգոստոսի մեկը պետք է նոր սերնդի ՀԴՄ-ներ ունենան 30 միլիոնից ավել շրջանառություն ունեցող տնտեսվարողները, նրանց համար ՀԴՄ-ի գին է սահմանված 350 հազար դրամը: 10-ից 30 միլիոն շրջանառություն ունեցող գործարարի համար ՀԴՄ-ի գինը 120 հազար դրամ է, 5-ից 10 միլիոնի դեպքում՝ 80 հազար դրամ: Մինչև 5.0 մլն դրամ իրացումից հասույթ ունեցող հարկ վճարողների համար հսկիչ դրամարկղային մեքենաների իրացման գինը սահմանվելու է առավելագույնը 60 հազ դրամ: Նախատեսվում է նաև 50 % զեղչ կիրառել սահմանամերձ գյուղերի համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականին նախորդ տարվա համեմատ 5,4%-ով ավելացել են ՌԴ-ից Հայաստան ներկրվող բնական գազի ծավալները՝ կազմելով 2 061.7 մլն խ.մ: Ինչպես հաղորդում է «Գազպրոմ Արմենիա»-ից, նշված ժամանակահատվածում իրացվել է 2 010.8 մլն խմ, ինչը 3,4.%-ով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: 2014 թվականին նախորդ տարվա համեմատ ավելացել են 16,2%-ով էներգետիկայի ոլորտի և 5,9%-ով ԱԳԼՃԿ-ների կողմից բնական գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 594.1 և 481.8 մլն խ.մ: 2,7%-ով ավելացել է նաև գազի սպառման ծավալները այլ սպառողների կողմից՝ կազմելով 176.5 մլն խ.մ: Նախորդ տարվա համեմատ նվազել են 4,4%-ով բնակչության և 9,4%-ով արդյունաբերության ոլորտի կողմից գազի սպառման ծավալները՝ կազմելով համապատասխանաբար 515.4 և 243.1 մլն խ.մ: Հիշեցնենք, որ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ը պատկանում է «Գազպրոմ» ԲԲԸ-ին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2013 թվականի երրորդ եռամսյակում աճել է` 1,9 %-ից մինչև 3,8%, տարեկան աճը` 12.4%, հոկտեմբերի 1-ին կազմելով 428.7 մլրդ դրամ ($ 1.1 մլրդ ): Կանոնադրական կապիտալը տարեկան կտրվածքով աճել է 6.2 %, իսկ երրորդ եռամսյակում` 2.7 % և կազմել 249,6 մլրդ դրամ ($ 615.9 -ի մլն): Ընդ որում, օտարերկրյա կապիտալը երրորդ եռամսյակում ավելացել է 4,3%, տարեկան աճը` 4.4 %, կազմելով 185,4 մլրդ դրամ ($ 457.5 մլն ): Օտարերկրյա կապիտալի մասնաբաժինը կանոնադրական կապիտալում տարեկան կտրվածքով նվազել է 75,6 %-ից մինչև 74.3 %, երկրորդ եռամսյակի 73.2%-ի համեմատ: Հարկ է նշել, որ այս ցուցանիշի եռամսյակային աճը պայմանավորված է եղել երկու բանկերի` Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խմբի և ՊրոԿրեդիտ Բանկի կողմից իրականացված կապիտալիզացիայով, որոնցից յուրաքանչյուրն իր կանոնադրական կապիտալը մեծացրեց ավելի քան 33%-ով: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Կենտրոնական բանկի մամլո ծառայությունից, կուտակված շահույթը հոկտեմբերի 1-ին կազմել է մոտ 30% կամ 127.3 մլրդ դրամ ($ 314.2 մլն), եռամսյակային աճը` 7.9 %, տարեկան աճը` 27.8 %: Հիմնական պահուստները հաշվետու եռամսյակում աճել են 0.3%, տարեկան աճը` 10.3%, կազմելով 22.1 մլրդ դրամ ($ 54.5 մլն ): Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, բանկային համակարգի ընդհանուր պարտավորությունները հոկտեմբերի 1-ին կազմել են 2.3 տրլն դրամ, եռամսյակի աճը` 2.8%, իսկ տարեկան աճը` 17.1 %: Համախառն ընդհանուր ակտիվները կազմել են 2.7 տրլն դրամ, եռամսյակային աճը` 2.9%, տարեկան աճը`16,3%: Ըստ Կենտրոնական բանկի տվյալներով, 2013 թվականի հոկտեմբերի 1 – ի դրությամբ Հայաստանում գործում էին 22 բանկերը (այդ թվում` Համահայկական բանկը) և 481 մասնաճյուղեր (2013 թվականի հուլիսի 1-ի 477-ի 2012-ի հոկտեմբերի 465-ի և 2013-ի հունվարի 1-ի 479-ի փոխարեն):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը չի հավատում, որ Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման շրջանում փողեր են լվացվել: «Եթե հարցն այդպես եք դնում, ինձնից պատասխանը չեք կարող ակնկալել։ Կարող եք ակնկալել, եթե ինչ-որ քննություն գնա դրան վերաբերող։ Ինչ վերաբերում է ինձ, ես ուսումնասիրում եմ այն չափով, ինչքանով մեր պարտականություններն են, եւ ես այդպիսի բան չեմ տեսնում», - լրագրողների հետ հանդիպմանն ասել է Մարտիրոսյանը։Նա նաեւ  հրաժարվել է ասել, թե որքան գումար է հարկավոր «Հյուսիս-Հարավ» մայրուղին ամբողջությամբ կառուցելու համար: «Հստակ թիվ չեմ կարող ասել, որովհետեւ դեռեւս հատվածներ կան, որ նախագծման աշխատանքները վերջնական չեն, դրանից հետո մրցույթներ պետք է լինեն, եւ մրցույթների արդյունքներից հետո նոր կարող են թիվ հայտարարել»,- ասել է նախարարը:Մարտիրոսյանը տեղեկացրել է նաեւ, որ «Հյուսիս-Հարավա» նախագծի Գյումրի-Երեւան հատվածի շինարարությունը կավարտվի 2019 թվականի ամռանը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային Ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում մանրամասներ է հայտնել է երեկ ԱԺ-ում տեղի ունեցած արտահերթ դռնփակ նիստից, որտեղ քննարկվել է ֆինանսական շուկայում տիրող իրավիճակը. «Տեղեկատվությամբ հանդես եկավ ԿԲ Նախագահը։ Նրա ելույթում ասաց, որ ԿԲ համարում է, որ դրամի արժեզրկման պատճառներ չկան։ Այն թերարժևորված է։ Ուշադիր զննել ենք ամեն բան և որևէ արտառոց երևույթ չենք նկատել։ Ստացվում է դրամի արտառոց անկումը ֆինանսական շուկայի միակ արտառոց իրադարձությունն է։ Վախենալուն այն է, որ բնական հարց է ծագում. լավ տարեկան քանի անգամ դրամը կարող է այսպես արտառոց անկում ապրել։ ԿԲ նախագահը մերթընդմերթ նշում էր նաև, որ դրամը ռուսական ռուբլու հետ կապ չունի։ Այդ քննարկումների ընթացքում ընդամենը մի քանի ժամվա ընթացքում Ռուսաստանի Բանկի դոլարային ինտերվենցիաների շնորհիվ ռուբլու փոխարժեքը դոլարի նկատմամբ 85-ից հասավ 60-ի։ Բարձրացավ նաև նավթի գինը։ Երեկոյան դրամը նույնպես սկսեց ցույց տալ կայունացման նշաններ։ Ստացվում է, որ տնտեսվարողների համար կարճաժամկետ հատվածում աշխատում է ռուսական ռուբլու սինդրոմը  Եթե վաղը Ռուսաստանի բանկը իր ինտերվենցիաները պահպանի, ապա այն կարող է կայունացնել նաև դրամի փոխարժեքը։ Ովքեր ռուբլիներ ունեն, ճիշտ ժամանակն է դոլար դարձնելու»,- գրել է նա։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Փոլիսի Ֆորում Արմենիա» կազմակերպությունը Հայաստանի կառավարության կողմից վերջերս 500 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ եվրապարտատմոսերի թողարկումը դիտարկում է որպես անպատասխանատու և երկրի համար վնասակար:  «Հայաստանն իրեն նետել է լրջագույն վճարային հաշվեկշռի ճգնաժամի մեջ: Ռուսաստանից ստացվող դրամական փոխանցումներից գերկախվածության, փոխարժեքի բավարար արժեզրկում թույլ չտալու և արտարժույթի շուկայում շարունակաբար իրականացվող ինտերվենցիաների հետևանքով դրամը էականորեն արժևորվել է, հանգեցնելով մրցունակության լուրջ կորստի, իսկ Կենտրոնական Բանկի արտաքին պահուստները զգալիորեն նվազել են: Ընդհանուր տնտեսական ակտիվությունը, այդ թվում՝ արտահանումը, վերջին ամիսների ընթացքում զգալիորեն դանդաղել է, արդյուքնում՝ արագորեն վատթարանում են ֆիսկալ պայմանները: Հայաստանի տնտեսությանը սպառնացող փլուզումից փրկելու համար անհրաժեշտ են խորքային բարեփոխումներ: Թանկ արտաքին վարկային միջոցները ծախսելով ճգնաժամից դուրս գալու մարտավարությունը ընդամենը կհետաձգի անխուսափելին՝ հանգեցնելով սպառողների, բանկերի և պետական հաշվեկշռի ավելի խոշոր կորուստների: Ռեժիմի ձգտումը՝ մինչև Ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը՝ 2015թ․ ապրիլի 24-ը, խուսափել տնտեսական քաղաքականության որևե փոփոխություններից, լրջագույն հետևանքներ կունենա պետության և նրա բնակչության համար, որի մի զգալի մասն արդեն իսկ ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում: Կոչ ենք անում միջազգային հանրությանը և կապիտալի շուկայի մասնակիցներին դադարեցնել ֆինանսավորել Հայաստանը կառավարող ռեժիմը՝ հաշվի առնելով միջոցների յուրացման ակնհայտ ապացույցները և աղետալի տնտեսական և սոցիալական քաղաքականությունը, որ իրականացնում է Հովիկ Աբրահամյանի ոչ կոմպետենտ և կոռումպացված կառավարությունը: Հայաստանի ապագա ժողովրդավար կառավարությունները բոլոր հիմքերը կունենան՝ կուտակվող այս պարտքերը համարելու ոչ լեգիտիմ և հրաժարվելու դրանց վճարումից», - ասվում է տարածված հայտարարության մեջ: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Անակլիա Այ Ի Փի Հոլդինգ» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանում 540 ՄՎտ հզորության գազային էլեկտրակայան կառուցել: Ծրագիրը մոտ 600 մլն ԱՄՆ դոլար ներդրում կպահանջի, կառավարության այսօրվա նիստում հայտարարել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը: Զախարյանի խոսքով` հիշյալ կազմակերպությունը պատրաստակամություն է հայտնել ամբողջությամբ ֆինանսավորել էլեկտրակայանի կառուցումը և ակնկալում է կառավարության աջակցությունը մի շարք հարցերում: «Խոսքը գազի երաշխավորված ծավալների մատակարարման ու անհրաժեշտ թույլտվությունների տրամադրման, ինչպես նաև` կայանների կառուցման նպատակով համապատասխան հողատարածքների հատկացման հարցում աջակցության, հարկային արտոնությունների, բարձրավոլտ էլեկտրական գծերից օգտվելու նախապատվության, էլեկտրաէներգիայի անարգել արտահանման իրավունքի և այլնի մասին է»,- ասել է նախարարը: Զախարյանը նշել է նաեւ, որ ժամանակակից գազատուրբիններով աշխատող էլեկտրակայանները բավականին արդյունավետ են: Իր հերթին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ծրագրի իրականացման արդյունքում արտադրված էլեկտրաէներգիան արտահանվելու է:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում անցյալ հանգստյան օրերին ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքի` 419.5 դրամից մինչև 435 դրամ կտրուկ աճն, ավելի շուտ կրում է շտկիչ բնույթ: ԱրմԻնֆո գործակալությանը նման կարծիքի են հայտնել շուկայի անկախ վերլուծաբանները, որոնք գերադասեցին չհրապարակել իրենց անունները: Նշենք, որ հոկտեմբերին դրամի փոխարժեքը 405-407 դրամ/դոլար «մեռյալ կետից» տեղաշարժվեց և ամսի վերջին հաղթահարեց 413 դրամի սանդղակը: Արդեն նոյեմբերի սկզբին Կենտրոնական բանկն սկսեց ավելի ակտիվորեն միջամտել իրավիճակին, փորձելով արտարժութային միջամտությունների ավելացման հաշվին հարթել փոխարժեքի հնարավոր տատանումները շուկայում, որտեղ արդեն ձևավորվել էր կայուն և վեր խոյացող տրենդ` կապված որոշակի սպասելիքների հետ: Այսպիսով, երկրի արժույթի շուկայի հոկտեմբերյան համեմատական հանդարտությունը նոյեմբերի առաջին օրերից թևակոխեց ակտիվ փուլ, կապված դեվալվացիոն սպասումների հետ, որոնք էլ կապված էին Ռուսաստանում տիրող իրավիճակի հետ, որը հանդիսանում է Հայաստանի կարևորագույն առևտրի գործընկերը: Ռուբլու կտրուկ արժեզրկումը, «սանկցիաների պատերազմի» հետևանքով, բերեց դեպի Հայաստան ուղղվող մասնավոր տրանսֆերտների աճի տեմպերի էական նվազմանը, ինչպես նա հայ արտահանողների համար որոշակի դժվարությունների, ինչն առաջացրեց արտարժութային հասույթի կրճատում, հատկապես այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են` վերամշակման արդյունաբերությունը և լեռնահումքային ոլորտը, որը դարձավ հումքի և մետաղների համաշխարհային շուկայում տեղի ունեցած գների զգալի անկման գերին: Ըստ պաշտոնական վիճակագրության, ապրանքների և ծառայությունների արտահանման ծավալները երկրից զգալիորեն կրճատեցին իրենց տեմպերը, ինչպես ամսական կտրվածքով, այնպես էլ տարեկան դինամիկայում: 2014 թվականի հոկտեմբերին արտահանման անկումը կազմեց 1.1% (2012-ի հոկտմբերի 21.3% աճի փոխարեն), իսկ երկու տարվա կտրվածքով արտահանման ծավալները կրճատվեցին` 18%-ից մինչև 10.9%: Հենց այս ֆունդամենտալ պատճառներով էր թելադրված «արժութային հավասարությունւ» հավասարակշռելու անհրաժեշտությունը` դրամի դեվալվացիայի միջոցով: Արդյունքում, փորձագետների կարծիքով, ԿԲ կողմից «կառավարելի լողացող փոխարժեքի» փաստացի քաղաքականությունը հնարավորություն տվեց արտահանումային կողմնորոշում ունեցող ձեռնարկույթունների համար բացել թթվածնային փականը, ընդ որում, ոչ միայն Ռուսաստանի ուղղությամբ աշխատողների համար: Ինչպես գտնում են անկախ մասնագետները, դրամի փոխարժեքը, ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի ընթացքում կլինի քիչ-թե շատ կայուն, գուցե նաև հունվարին` Ամանորյա սպառողական աժիոտաժ ընթացքում: Իսկ միջնաժամկետ կտրվածքում, 2015 թվականի փետրվար-մարտ ամիսների համար փորձագետները կանխատեսում են փոխարժեքի հնարավոր աճ, որի տեմպերը կախված կլինեն գլոբալ տրենդներից, որոնք անմիջականորեն ազդում են մակրոտնտեսական ցուցանիշների և ՀՀ ԿԲ շտկիչ դրամավարկային քաղաքականության վրա:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 14-ին Նյու Յորքում տեղի է ունեցել Samsung Galaxy S IV-ի պաշտոնական շնորհանդեսը, գրում է The Epoch Times կայքը:  Բջջային հեռախոսների աշխարհի խոշորագույն արտադրողը ներկայացրել  է 1,5գհց-անոց քառախորշ պրոցեսորով և 5դյույմանոց էկրանով  Galaxy S IV մոդելը, որը մատուցվում է վերջին սերնդի Jelly Bean անդրոիդների հետ մեկ փաթեթով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Աժ-ում շարունակվում են 2013 թվականի բյուջեի քննարկումները: Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտի բյուջետային հատկացումները, ըստ որի՝ գյուղատնտեսության ոլորտի համար ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է 12 մլրդ 450.25 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 13 մլրդ 398.30 մլն դրամի դիմաց: Ծախսերի նվազումը, ՀՀ 2012 թվականի պետական բյուջեի համապատասխան ցուցանիշի նկատմամբ՝ կազմում է 948.05 մլն դրամ կամ 7.1%: Ընթացիկ ծախսերի գծով հատկացված միջոցներն ուղղվելու են հետևյալ հիմնական ծրագրերի իրականացմանը. • «Հողերի ագրոքիմիական հետազոտության և բերրիության բարձրացման միջոցառումներ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 48.5 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 48.1 մլն դրամի դիմաց, կամ  384.2 հազար դրամով ավելի, • «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտներում ծառայությունների մատուցում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 123.2 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 122.1 մլն դրամի դիմաց, կամ ` 1.1 մլն դրամով ավելի, • «Բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 150.0 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված գումարի չափով, • «Գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, գյուղմշակաբույսերի և բույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննությունների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 223.3 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 218.2 մլն դրամի դիմաց, կամ  5.1 մլն դրամով ավելի, • «Սերմերի որակի ստուգման և պետական սորտափորձարկման միջոցառումներ» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 51.4 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 51.1 մլն դրամի դիմաց, կամ  322.7 հազ. դրամով ավելի, • «Գյուղական խորհրդատվական ծառայությունների իրականացում» ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 295.4 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 293.1 մլն դրամի դիմաց, կամ  2.3 մլն դրամով ավելի, • Պետական աջակցություն գյուղատնտեսական հողօգտագործողներին ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 550.0 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 625.0 մլն դրամի դիմաց կամ պակաս` 75 մլն դրամով, որը պայմանավորված է ծրագրի շրջանակներում ձեռք բերվող սերմացուի քանակների փոփոխությամբ, • Գյուղատնտեսական կենդանիների պատվաստում ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 1109.5 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 1000.0 մլն դրամի դիմաց, կամ  109.5 մլն դրամով ավելի, • Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորում ծրագրին նախատեսվում է հատկացնել 634.5 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 578.0 մլն դրամի դիմաց, կամ  56.5 մլն դրամով ավելի, • Անտառպահպանական ծառայություններ ծրագրի համար նախատեսվում է հատկացնել 717.2 մլն դրամ` ՀՀ 2012 թվականի պետական բյուջեով հաստատված 708.7 մլն դրամի դիմաց, կամ  8.5 մլն դրամով ավելի: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 517,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 9,15 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 524,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`9,25 դրամ 1 ռուբլու դիմաց:     
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային տնտեսական ֆորումը հրապարակել է  2015-ի զբոսաշրջության մրցունակության զեկույցը, համաձայն որի, Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը 141 երկրների շարքում: Ընդ որում, մեր երկիրը 2013-ի համեմատ զիջել է իր դիրքերը 10 տեղով, տեղեկացնում է  «Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը: Հայաստանը զիջել է դիրքերը մի շարք ցուցանիշներով, այդ թվում՝ զգալի նվազել է բնական միջավայրի որակը (118-ից 125), oդային տրանսպորտի ենթակառուցվածքն արձանագրել է վատթարացում 7 տեղով (85-րդից 92-րդ տեղ): Հայաստանը հետ է մնում նաև վերգետնյա տրանսպորտի բաղադրիչների` ճանապարհների, երկաթուղիների, մոտակա նավահանգիստների որակով (համապատասխանաբար 80-րդ, 67-րդ և 132-րդ տեղեր): Բարելավում է արձանագրվել սպասարկման ենթակառուցվածքի (80-ից 73-րդ տեղ) հենասյան ցուցանիշներով` հյուրանոցների տեղերի քանակ (111-ից 62-րդ տեղ), «Visa» քարտեր ընդունող բանկոմատների թիվ (66-ից 46-րդ տեղ): Նշենք, որ ՀՀ կառավարությունը զբոսաշրջությունը հռչակել է որպես երկրի տնտեսության առաջնայնություններից մեկը: Նախկին ԽՍՀՄ երկրների (բացառյալ՝ մերձբալթյան երկրները) շարքում զբոսաշրջության առումով ամենամրցունակ երկիրը Ռուսաստանն է (45-րդ տեղ), որին հաջորդում են Վրաստանը (71), Ադրբեջանը (84), Ղազախստանը (85): Զբոսաշրջության ոլորտում աշխարհի ամենամրցունակ երկրների ցանկը այս տարի գլխավորում են Իսպանիան, Ֆրանսիան և Գերմանիան:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Չնայած նրան, որ հատկապես Երևանի բազմաթիվ բենզալցակայաններում «ռեգուլյար» և «պրեմիում» տեսակներին զուգահեռ վաճառվում է նաև «սուպեր» բենզին, պարզվում է՝ 2008-ից ի վեր մեր երկիր այդպիսի վառելիք չի ներկրվել (մարզերում նման բենզին գրեթե չեն վաճառում): Վերջին անգամ «սուպեր» տեսակի բենզին ներկրվել է 2008-ին՝ 1.416.200 լիտր (1.393.634 դոլար արժեքով): Այստեղ կա երեք տարբերակ. 1) ավելի ցածր տեսակի բենզինն իրացվում է «սուպերի» անվան տակ, 2) «սուպեր» բենզինը ներկրվում է ավելի էժան տեսակի անվան տակ, 3) վաճառողների պահեստներում այդ բենզինը մնացել է նվազագույնը 6 տարի և չի իրացվում: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՏՄՊՊՀ) պետք է ուշադրություն դարձնի այս ամենին և ուսումնասիրի շուկայում առկա «սուպեր» բենզինը: Սակայն խնդիրը պետք է մտահոգի նաև ՊԵԿ-ին, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ին, ՀՀ շուկայի վերահսկողության պետական տեսչությանը: Այս մասին գրում է hetq.am-ը, որը ծավալուն հոդվածով անդրադարձել է Հայաստանի նավթամթերքի շուկային: Կայքը ներկայացնում է  ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները բենզինի և դիզվառելիքի արտահանման ու ներկրման վերաբերյալ, որոնք ստացվում են ՊԵԿ-ի մաքսային հայտարագրերից: 2013 թ.-ի ցուցանիշները, որոնք դեռևս ԱՎԾ-ն չի հրապարակել, տրամադրել է ՊԵԿ-ը (ծավալները՝ տոննայով և փակագծերում՝ դոլարային արժեքով):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տեղական արտադրողները 15%-ի չափով գնային արտոնություն կստանան պետական գնումներին մասնակցելիս: Այդ մասին հայտարարել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը հունվարի 30-ին կառավարության նիստում, որի ընթացքում ֆինանսների նախարարությունը ներկայացրել է գնումների կարգի փոփոխությունները: Աբրահամյանը նշել է, որ տեղական արտադրողները պետք է ունենան առավելություններ: «Ինչու՞ պետք է պետական գնումներին մասնակցեն վերավաճառողները և ապրանքներ  առաջարկեն ավելի  բարձր գներով, քան արտադրողները կամ անմիջական ներմուծողները», - հարց է տվել վարչապետը: Նա հավելել է, որ կառավարությունը մտադիր է թափանցիկ դարձնել պետական գնումների գործընթացը և նվազեցնել ռիսկերը, քանի որ այդ գործընթացում կան չարաշահումներ, և Վերահսկիչ պալատը բազմիցս դրանք հայտնաբերել է: Մինչդեռ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը կառավարությունում հայտարարել է, որ իր որոշ առաջարկություններ չեն  ներառվել բարեփոխումների փաթեթում: Մասնավորապես, ՎՊ առաջարկում է արգելել պետական գնումներին այն ընկերությունների մասնակցությունը, որոնք գրանցված են օֆշորային գոտիներում, քանի որ նրանցից հնարավոր չէ ստանալ աուդիտորական եզրակացություններ: Աբրահամյանը հանձնարարել է ուսումնասիրել այդ առաջարկությունը: Հաղորդում է ԱրմԻնֆոն:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 573 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,52 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 576 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,61 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետությունում առաջին ազատ տնտեսական գոտու պաշտոնական բացման հանդիսավոր միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից: ՀՀ կառավարության ղեկավարը շնորհավորել է ազատ տնտեսական գոտու ստեղծման գործում ներգրավված բոլոր կողմերին նշանակալի իրադարձության կապակցությամբ, շնորհակալություն հայտնել 2008 թ. ի վեր կատարված համատեղ աշխատանքի համար և հաջողություն մաղթել պիլոտային ծրագրի ընթացքին: ՀՀ կառավարության 2013 թ. հուլիսի 18-ի որոշմամբ Հայաստանում առաջին ազատ տնտեսական գոտու կազմակերպիչը «Սիտրոնիկս Արմենիա» ՓԲԸ-ն է: ԱՏԳ-ն ունի 55799 քմ արտադրատնտեսական և 37908 քմ գրասենյակային տարածք, կազմակերպվել է «ՌԱՕ Մարս» և «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ների տարածքում: «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ի տարածքում ձևավորվել է արդյունաբերաարտադրական ԱՏԳ` բարձր, գիտատար տեխնոլոգիաների և արտադրության զարգացման, «ԵրՄՄԳՀԻ» ՓԲԸ-ի տարածքում` տեխնիկակիրառական ԱՏԳ` նորարարությունների, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների, բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ռազմավարական ուղղություններով: ԱՏԳ տարածքում կարելի է գործունեություն ծավալել ճշգրիտ ճարտարագիտության, դեղագործության և բիոտեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արդյունաբերական դիզայնի, հեռահաղորդակցության, տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծման և արտադրության ոլորտներում: ԱՏԳ ռեզիդենտներն իրենց գործունեությունը ԱՏԳ տարածքում կարող են իրականացնել «մեկ պատուհան» ծառայության միջոցով: Նրանց համար ստեղծվել է շահավետ հարկային դաշտ. ազատում ավելացված արժեքի հարկից, ներմուծման և արտահանման մաքսատուրքից, շահութահարկից, գույքահարկից: Պոտենցիալ ռեզիդենտները կօգտվեն նաև հետևյալ արտոնություններից` արժույթային սահմանափակումների բացակայություն, կապիտալի, շահույթի և դիվիդենտների ազատ տեղափոխում: Այս ամենը կնպաստի արտադրվող ապրանքների ինքնարժեքի նվազեցմանը և մրցունակության բարձրացմանը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
News.am-ը հաշվարկել է, թե ինչքան ավելի գումար պետք է վճարի ուսանողը, եթե նա որոշի ուսման վարձը վերցնել վարկով: Նման հաշվարկի համար հիմք է հանդիսացել Կառավարության որոշումը, համաձայն որի՝ 2013-14 ուսումնական տարվանից սկսած՝ ՀՀ-ում գործելու է նոր սոցիալական ծրագիր, որով արտոնյալ պայմաններով վարկեր են տրամադրվելու պետական և ոչ պետական բուհերի ուսանողներին։ Եվ այսպես. Կառավարության ծրագրից կարող են օգտվել բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողները։ Վարկերը տրվում են 10 տարի ժամկետով, որից ուսման ընթացքում մարվելու են միայն տոկոսները, իսկ մայր գումարը եւ մնացած տոկոսները՝ ավարտելուց հետո։ Վարկը տրամադրվելու է 12%-ով, որից պետությունը սուբսիդավորելու է 2%-ը, գերազանց առաջադիմություն ցուցաբերած ուսանողների համար՝ 3 %-ը: Ընդ որում՝ վարկեր տրամադրվելու են միայն ծնողների երաշխավորությամբ։ Հիշեցնենք, որ այս ուսումնական տարվանից բուհերում ուսման վճարները թանկացել են միջինը 15 %-ով: Օրինակ, եթե ԵՊՏՀ տնտեսագիտության ֆակուլտետ ընդունված ուսանողը որոշի օգտվել այս ծրագրից, ապա որքա՞ն կկազմի նրա տարեկան վճարը ուսման ընթացքում, դրանից հետո, եւ որքան կլինի նրա կրթության ընդհանուր արժեքը։ Տնտեսագիտության ֆակուլտետում ուսման վարձը 600 հազար  է, իսկ կառավարության որոշմամբ՝ ուսանողին տրամադրվում է տարեկան առավելագույնը 450 հազար  վարկ, այսինքն՝ այսպես թե այնպես, վարձի 150 հազարը վճարելու է ուսանողը: Այսպիսով՝ առաջին տարին ուսանողը վճարելու է 25,650։ Ամսական կտրվածքով սա մեծ գումար չէ, բայց հաջորդ տարի այս գումարը կրկնակապատկվում է, քանի որ վարկին ավելանում է երկրորդ տարվա ուսման վարձը։ Այսինքն՝ երկրորդ տարին ուսանողը վճարելու է 51,300 , երրորդ տարին՝ 76,950  և չորրորդ տարին՝ 102,600, ընդամենը՝ 256,500 : Դրանից հետո, արդեն դիպլոմ ստացած ուսանողը պարտավոր է մարել տոկոսադրույքները և մայր գումարը հավասարաչափ: Այսպիսով՝ ուսումնառության 4 տարիներին հաջորդող 6 տարվա ընթացքում երիտասարդ մասնագետը ամեն տարի վճարելու է 300 հազար ՝ մայր գումարից (ամսական 25,000 ) եւ տոկոսը՝ մնացած մայր գումարի հաշվարկով: Ուսանողը կարող է նաեւ վարկը մարել ժամկետից շուտ, եթե, իհարկե, բախտը բերի, եւ գործատուները աշխատանք տան հայաստանյան բուհն ավարտած նորավարտ ու անփորձ մասնագետին։ Այսպիսով, ԵՊՏՀ բակալավրիատն ավարտելու համար ուսանողը սովորելու ընթացքում վերցնում է 1,800,000  վարկ, արդյունքում վճարում է 2,672,100, որին գումարվում է տարեկան 150,000- ը, որը վարկով չի տրամադրվում, եւ սովորելու ընթացքում վճարում է ուսանողը։ Ընդհանուր ուսման ծախսն այսպիսով կազմում է 3,272,100 ։ Առանց վարկի սովորելու դեպքում նա կվճարեր 2,400,000 ՝ այսինքն՝ 872,100  ավելի քիչ։ Պայմանական ուսանողի ուսման վարկի մարման գրաֆիկը (10 տարվա համար) Տարի Տրամադրվող  վարկ(դրամ) Տարեկան մարումը(դրամ) Ամսական մարումը(դրամ) 1 450000 25650 21375 2 450000 51300 4275 3 450000 76950 6412,5 4 450000 102600 8550 5 - 402600 33550 6 - 402600 33550 7 - 402600 33550 8 - 402600 33550 9 - 402600 33550
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի «Դվին» հյուրանոցում մինչև տարեվերջ ներդրումներ չկատարելու դեպքում դրա սեփականատերը կենթարկվի պատասխանատվության: Այդ մասին, ի պատասխան «Արմենպրեսի» հարցմանը, տեղեկացրել են ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունից: «Սի Սի Ջի Կովկասյան Կոմունիկացիոն խումբ»ՍՊԸ-ն պարտավորվել է որոշակի ժամանակահատվածում կատարել համապատասխան ներդրումներ, մասնավորապես, մինչև սույն տարվա ավարտը ներդնել 850 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: Ընկերությունը համապատասխան ժամկետի ավարտից հետո պարտավոր է ներկայացնել ներդրումների կատարումը հավաստող փաստաթղթեր, հակառակ դեպքում, պարտավորություննները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար, վերջինիս նկատմամբ կկիրառվի պատասխանատվություն սահմանող  դրույթ(ներ)ը»,- տեղեկացրին Պետգույքի կառավարման վարչությունից: Հարցին, թե ինչ աշխատանքներ պետք է կատարվեն այդ գումարով, վարչությունից նշեցին, որ ներդրումների նպատակը ժամանակակից չափանիշներին համապատասխանող հյուրանոցային համալիր կառուցելն է, և տվյալ պարագայում ընկերությունն ազատ է իր կողմից իրականացվող աշխատանքների ընտրության մեջ: «Ինչ վերաբերում է գույքի բռնագրավման փաստին, ապա ընկերության կողմից պայմանագրային պարտավորության չկատարման կամ ոչ պատշաճ կատարման դեպքում, համապատասխան քննարկման արդյունքում, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշում կկայացնի հարուցվելիք հայցի հիմքերի և առարկայի վերաբերյալ»,- նշել է վարչության ներկայացուցիչը: Պետական մարմինը տեղեկացրել է, որ «Դվին» հյուրանոցի սեփականատիրոջ նկատմամբ որևէ տույժ կամ տուգանք մինչև օրս չի կիրառվել, քանի որ 2004 թ. կնքված պայմանագրում պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հետևանքով պատասխանատվություն սահմանող որևէ դրույթ նախատեսված չի եղել, և նման կետեր մտցվել են միայն այս տարի կնքված համաձայնագրում: 2003 թվականին «Դվին» հյուրանոցը 3 մլն դոլարով վաճառվել է «Կովկասյան կոմունիկացիոն խումբ» ընկերությանը, որի սեփականատերերից մեկը, ըստ մամուլում շրջանառվող լուրերի, ռուսական էստրադայի հայտնի աստղ Իոսիֆ Կոբզոնն է։ Գնորդը խոստացել էր 5 տարում կառուցել 5 - աստղանի հյուրանոց՝  ներդնելով առնվազն 30 մլն դոլար, սակայն մինչև օրս որեւէ լուրջ ներդրում չի իրականացվել: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 550 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,9 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 554 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,03 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունները բանակցում են «Օրանժ Արմենիա» ընկերության 100 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ: Արդեն իսկ տարվում են բանակցություններ միջազգային ֆինանսական հաստատությունների ներգրավման ուղղությամբ: Այդ մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել «Յուքոմ» ընկերությունը: «Հաշվի առնելով համաշխարհային հեռահաղորդակցության շուկայի զարգացման միտումները՝ «Յուքոմ»  ընկերությունը 2013 թվականին արդեն իսկ ձեռք էր բերել շարժական կապի 4G տեխնոլոգիայով ծառայությունների մատուցման թույլտվություն և 2016 թվականից պլանավորում է մատուցել բարձրակարգ ծառայություններ LTE սերնդի կապուղիներով:   «Օրանժ Արմենիա» ընկերությունը հայաստանյան հեռահաղորդակցության շուկայում սկսել է իր գործունեությունը 2009 թվականին և անցած 6 տարիների ընթացքում իր պրոֆեսիոնալ աշխատակազմի շնորհիվ հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով վստահելի և սիրված կապի օպերատոր հարյուր  հազարավոր բաժանորդների համար:  «Յուքոմ» ընկերությունը, առաջարկելով նորարական լուծումներ և բարձրորակ ծառայություններ, կարճ ժամանակահատվածում կարողացել է իր հաստատուն տեղը զբաղեցնել ֆիքսված կապի շուկայի առաջատարների շարքում:  «Օրանժ» և «Յուքոմ» ընկերությունների բանակցությունների դրական ավարտը հնարավորություն կընձեռի պահպանելու և միավորելու «Օրանժ Արմենիա» ընկերության մոտ 500 հոգուց բաղկացած պրոֆեսիոնալ աշխատակազմի ներուժը, ինչպես նաև նորարարական տեխնիկական հզորությունը: Արդյունքում՝ բաժանորնդներին կմատուցվեն գերժամանակակից և որակապես տարբերվող կոնվերգենտ ծառայություններ, ինչպես նաև լրացուցիչ հարմարավետություն՝ մեկտեղելու բազմազան ծառայությունները և օգտվելու հեռահաղորդակցման ծառայությունների ողջ սպեկտրից մեկ վստահելի օպերատորից, ինչի հնարավորությունը մինչ այժմ չի եղել հայաստանյան շուկայում»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկի խորհուրդը մարտի 25-ի նիստում հաստատել է ՀՀ ԿԲ 2014-2015 թթ. հուշադրամների թողարկման ծրագրով նախատեսված «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից» արծաթե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ««Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնների գրանցման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ: ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն տարածած հաղորդագրության մեջ ասվում նաև, որ վերաձևակերպվել են անհատ ձեռնարկատեր Ժիրայր Հովհաննիսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 624, անհատ ձեռնարկատեր Հակոբ Թանդարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 683, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին տրամադրված արտարժույթի առուվաճառքի փոխանակման կետի թիվ 802, Ա/Ձ Գայանե Զաքարյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 731, Ա/Ձ Սամվել Համբարձումյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 723, Ա/Ձ Հասմիկ Բալասանյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 321 լիցենզիաները: Ուժը կորցրած է ճանաչվել Ա/Ձ Արմեն Օհանյան գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 264 լիցենզիան: «Կրպակ» ՍՊԸ-ի գլխամասին, թիվ 1, թիվ 2 և թիվ 3 մասնաճյուղերին տրամադրվել են արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ: ԿԲ խորհուրդը «Անելիք Բանկ» ՓԲԸ-ին «ԱՎԵՐՍ» («AVERS») և «Սիգ Մանի Տրանսֆեր» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգերում մասնակցության թույլտվություն է տրամադրել, իսկ «ՎԻԷԼՎԻ ՍԵՆԹՐ» ՍՊԸ-ին՝ արտարժույթի  առուվաճառքի լիցենզիա: Խորհուրդը որոշել է հրապարակել 2013 թ. «Ֆինանսական կայունության հաշվետվությունը»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Շաբաթական ամփոփ տվյալներ Հունվարի 25-29-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են. USD             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,770,526 դոլար 487.13 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 91,432,928 ԱՄՆ դոլար 489.05 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:             Միջբանկային շուկայում իրականացվել է 25,400,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 487.93 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,443,000 EUR 527.37 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 9,181,189 EUR 532.63  դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB             Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,077,560,917 ռուբլի 6,11 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 527,194,607 ՌԴ ռուբլի 6.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:: Հունվարի 18-24-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37 մլն ԱՄՆ դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության պետական պարտքի ցուցանիշը շատ բարձր կամ ռիսկային չի համարում: «Արմենպրեսի» հետ զրույցում նախարարն ընդգծել է, որ Հայաստանի ամբողջ պետական պարտքը` ներքին և արտաքին, համախառն ներքին արդյունքի շուրջ 44 տոկոսն է: «Նման ցուցանիշը բնորոշ է միջին պարտքի բեռ ունեցող երկրներին. պարտքի նման ցուցանիշը շատ բարձր կամ ռիսկային չի համարվում»,-ասել է Դավիթ Սարգսյանը` հավելելով, որ 2014 թվականի համար ներգրավված բոլոր վարկային միջոցներն արդեն արտացոլված են պետական բյուջեում: «2014 թվականի պետական պարտքի կանխատեսման համաձայն` այն կաճի դեֆիցիտի չափով, իսկ դեֆիցիտը կլինի շուրջ 110 միլիարդ դրամ»,-նշել է Դավիթ Սարգսյանը: Պետական պարտքի ընդհանուր մակարդակը 2014 թվականի վերջի դրությամբ կանխատեսվում է 4,7 մլրդ ԱՄՆ դոլարի չափով: Նախագծով պետական բյուջեի դեֆիցիտի գումարը ծրագրավորվում է շուրջ 110.5 մլրդ դրամի չափով: Դեֆիցիտի ֆինանսավորումը նախատեսվում է իրականացնել ինչպես ներքին, այդպես էլ արտաքին աղբյուրների զուտ մուտքերի հաշվին, համապատասխանաբար` 89.9 մլրդ դրամի և 20.6 մլրդ դրամի չափով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային ժողովի մեծամասնությունը հաստատեց Կառավարության ներկայացրած՝ 2015-ի պետական բյուջեի նախագիծը: Քվեարկությանը մասնակցած 115 պատգամավորներից 71-ը կողմ քվեարկեցին բյուջեին, 46-ը՝ դեմ: Դեմ քվեարկեցին ԱԺ ՀԱԿ, ԲՀԿ, Ժառանգություն, ՀՅ Դաշնակցություն եւ ՕԵԿ խմբակցությունների պատգամավորները:  Քվեարկությունից առաջ ելույթով հանդես եկավ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Մանրամասները՝ տեսանյութում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փետրվարի 21-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.598 մլն դոլար ¥1.073 մլրդ դրամ¤, 412.99 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`փետրվարի 18-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 5.4 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.1 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 5.450 մլն դոլար ¥2.221 մլրդ.դրամ¤, ինչը մոտ 2.1 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 412.99 դրամ/դոլար:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Իշխանությունը շատ լավ գիտի՝ ինչ է նշանակում գազի գնի բարձրացում, և դա ինչ արձագանք կգտնի հասարակության մեջ: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում ասաց Հայ ազգային կոնգրեսի տնտեսական հանձնաժողովի անդամ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Կոնգրեսի խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե գազի գինը թանկացել է ապրիլի 1-ից: «Ազգային ժողովում հայտնվել է փաստաթուղթ, որտեղ գրված է, որ սակագինն արդեն ապրիլի 1-ից բարձրացված է, ու դրա մասին նախօրոք տեղյակ չեն պահել հասարակությանը: Պարզ է,  որ դա էականորեն կարող էր ազդել Երևանի ավագանու ընտրության արդյունքների վրա, և պատահական չէ, որ այս հայ-ռուսական պայմանավորվածությունները միշտ թաքուն են պահվել հասարակությունից»,- նշեց Խաչատրյանը: Ըստ նրա՝ իշխանությունը, շատ լավ հասկանալով, թե մեր կյանքում ինչ է նշանակում գազի գնի բարձրացումն, ու ինչ հետևանքներ կունենա այն ՝ թաքցրել է իրականությունը միայն ու միայն նրա համար, որ վերարտադրվի: Խաչատրյանի կարծիքով՝ իշխանություններն այս քայլին դիմել են, որպեսզի կարողանան լրացուցիչ դիվիդենտներ ստանալ հասարակությունից, իբր ցույց տալու համար, թե որևէ փոփոխություն չկա, ու գազի գինը մնացել է նույնը: «Սրանք լուրջ հիմքեր են նոր ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց նա: Վ. Խաչատրյանը գազի սակագնի՝ ապրիլի 1-ից բարձրանալու ապացույց է համարում նաև այն, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն օպերատիվորեն արձագանքում է, պատասխանում հարցերին, մայիսի 29-ին էլ հանրային քննարկում է կազմակերպել: Հիշեցնենք, որ Լևոն Զուրաբյանն այսօր հայտարարել էր, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը մայիսի 13-ին ստացել է գազի գնի բարձրացման հայտ, որի փաթեթում կա կցված պայմանագիր, ըստ որի՝ գազի նոր գնի մասին պայմանագիրը ուժի մեջ է ապրիլի 1-ից սկսած:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 11-ին ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը և Հայաստանում Ասիական զարգացման բանկի մշտական ներկայացուցիչ Դեյվիդ Դոլը ստորագրեցին «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» երրորդ մասնաբաժինը՝ 100 մլն եվրոյի չափով վարկային համաձայնագիրը: Ինչպես հաղորդում է ՀՀ ֆինանսների նախարարությունից, համաձայնագրի երրորդ մասնաբաժինը կազմված է հետևյալ հիմնական բաղադրիչներից` - Թալին և Լանջիկ քաղաքների միջև գտնվող մոտ 18.7 կմ երկարությամբ երկուղի ճանապարհային հատվածի վերակառուցում և դրա ընդլայնում` վերածելով այն երկկողմանի երթևեկության քառուղի մայրուղու, - Երկարաժամկետ ճանապարհային ենթաոլորտային ծրագրի, ճանապարհային ակտիվների  կառավարման և ընթացիկ պահպանության վարչական համակարգի մշակում և իրականացում, - Հյուսիս-հարավ միջանցքի մոտ 304 կմ երկարությամբ Արտաշատից Քաջարան հատվածի տեխնիկատնտեսական ուսումնասիրության պատրաստում, - Ծրագրի իրականացմանն աջակցություն և «Հյուսիս-հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի հետագա մասնաբաժնի նախապատրաստում, այդ թվում` տեխնիկատնտեսական ուսումնասիրության և ճարտարագիտական մանրամասն նախագծի պատրաստում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ի պատասխան մամուլի հրապարակումների, ՀՀ ֆինանսների նախարարության անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ Ֆիննախի կողմից եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկները և սոցվճար կատարելու պարտականությունից հրաժարվելու դիմումները էլեկտրոնային եղանակով ընդունվում են: Այս մասին ասված է ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ «Սույն թվականի օգոստոսի 19-ին ավելի քան 18.000 հարկ վճարող բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացրել և Ֆինանսների նախարարության տեղեկատվական համակարգ է մուտքագրել համապատասխան հաշվարկները: Ներկայում համակարգը, որոշակի ծարնաբեռնվածությամբ, շարունակում է բնականոն գործել, և օրվա յուրաքանչյուր ժամին ՖՆ տեղեկատվական շտեմարան է մուքագրվում եկամտային հարկի, սոցիալական վճարի հազարավոր ամսական հաշվարկներ: Ինչ վերաբերում է հարկ վճարողների հեռախոսազանգերի սպասարկման կենտրոնին, տեղեկացնենք, որ այն աշխատում է լրիվ ծանրաբեռնվածությամբ, մասնավորապես օգոստոսի 19-ին կենտրոնը պատասխանել է 1.847, իսկ օգոստոսի 20-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ՝ 1.070 հարկ վճարողների զանգերի»,–ասվում է ֆիննախի տարածած պարզաբանման մեջ։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի կառավարությունը հաստատել է «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին նախագիծը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է գործատուին  ազատել վարձու աշխատող և պայմանագրային եկամուտ ստացող մասնակիցների համար (անունից) 2014 թվականի հունվար-ապրիլի կուտակային վճարները չկատարելու կամ ու շացումով կատարելու համար օրենքի 76-րդ հոդվածով սահմանված տույժերից: «Մենք ենսաթոշակային բարեփոխումները քննարկել ենք բոլոր քաղաքական ուժերի և շահագրգիռ հասարական կազմակերպությունների հետ, փորձելու ենք հասկանալ առկա դժգոհությունները և մտահոգությունները»,- ասել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Վարչապետի խոսքով` այս պահին նոր օրենքով դե ֆակտո կասեցվում է կենսաթոշակային բարեփոխումների պարտադիր բաղադրիչը՝ մինչև նոր օրենսդրական փաթեթի ընդունումը: Միաժամանակ վստահ եմ, որ այն կազմակերպությունները, որոնք աշխատավարձերի բարձրացման ճանապարհով իրենք են ստաձնել աշխատողների վճարումների բեռը՝ կշարունակեն կատարել վճարումները: Այդ գումարները ոչ մի տեղ չեն կորչում, դրանք աշխատողների գումարներն են, և ես պարզապես խնդրում եմ ընդամենը մի քանի ամիս սպասել` դրանց վերահաշվարկի մեխանիզմներն ամրագրելու համար: Բոլոր արդեն իսկ վճարած աշխատողները միայն կշահեն: Նախագծով մինչև Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 2014 թվականի ապրիլի 2-ի N ՍԴՈ-1142 որոշման ամբողջական կատարումն ապահովող իրավական ակտերի ընդունումը կկասեցվի օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը: Միաժամանակ, ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 105.2-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն անհետաձգելի համարեց «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 76-րդ հոդվածի գործողությունը կասեցնելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 2013 թվականին տարեկան կտրվածքով նվազել է 4.1%, մինչև 7 710.0 մլն կՎտժ: Այդ մասին են խոսում Ազգային վիճակագրական ծառայության տվյալները: Անցյալ տարի, ՋԷԿ-երի էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 6,6 %՝ մինչև 173.1 մլն կՎտժ, ՀԷԿ-երի արտադրությունը նվազել է 6.4 %՝ մինչև 2 173.4 մլն կիլովատ ժամ, ՀԱԷԿ-ի արտադրությունն ավելացել է 2,1%՝ մինչև 2359.7 մլն կՎտժ, հողմային կայանների կողմից էլեկտրաէներգիայի արտադրությունը նվազել է 9.5%՝ մինչև 3.8 մլն կՎտժ: 2013 թվականին ընդհանուր առմամբ արտադրվել է 126,8 հազար հեգաջոուլ ջերմային էներգիա, 2012 թվականի 90 հազար հեգաջուլի փոխարեն (աճը` 40,9 %):  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 548 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,46 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 407 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 551 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,51 դրամ 1 ռուբլու դիմաց:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 569 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,3 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 573 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,38 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ղեկավարվելով 2013թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ստորագրված Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի և հետագա գործունեության պայմանների մասին» համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթով`  ՀՀ կառավարությունը հունվարի 16-ի նիստում հավանություն է տվել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ միջև կնքվող «Հայռուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի նախագծին և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին լիազորել ստորագրել այն: Նշված համաձայնագրի 1-ին հոդվածի դրույթի համաձայն մինչև 2014թ. հունվարի 17-ը ՀՀ կառավարությունը պետք է ապահովի բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրի կնքումը: Ինչպես նշվում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրությունում, համաձայնագրի և պայմանագրի համաձայն, «Հայռուսգազարդ» ՓԲԸ կանոնադրական կապիտալում ՀՀ սեփականությունը հանդիսացող 20,0007 տոկոս բաժնեմասը` 12600000 հատ սովորական անվանական բաժնետոմսերի փաթեթը, 63,333.9 մլրդ դրամ ընդհանուր արժեքով օտարվում է ՌԴ «Գազպրոմ» ԲԲԸ-ին:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 7 լոտ խմբաքանակով վաճառվել է 1.0 մլն.դոլար (406.997 մլրդ.դրամ), 407.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.12 տոկոսային կետով ցածր է նախորդ` սեպտեմբերի 23-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից:  Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 407.05 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 407.24: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.75  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 407.23 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 406.75  դրամ/դոլար, առավելագույն գինը` 407.23 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2014 թվականի հունվարի 8-ից մինչև սեպտեմբերի 24-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 556.755 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից իջել է մինչև 407.00 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ-ում մեկնարկել են տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի կազմակերպած «Գենետիկորեն ձեւափոխված օրգանիզմներ՝ այլընտրա՞նք, թե՞ պարտադրանք» թեմայով խորհրդարանական լսումները: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ կոնգրեսը վերջապես կարողացել է փոխհամաձայնություն ձեռք բերել պետական հաստատությունների ֆինանսավորումը վերականգնելու և պետական պարտքի շեմը բարձրացնելու հարցում: Նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որով բարձրացվում է պետական պարտքի շեմը, և վերսկսվում է պետական հիմնարկների ֆինանսավորումը: Ըստ օրինագծի՝ պետական հաստատությունները կֆինանսավորվեն մինչև 2014 թ. հունվարի 15-ը, իսկ պետպարտքի շեմը կբարձրացվի մինչև փետրվարի 7-ը: Փաստաթուղթն արժանացել է կոնգրեսի հավանությանը: Բյուջետային ճգնաժամն ընդգրել էր առնվազն 800 հազար պետական ծառայողների, որոնցից շատերն ուղարկվել էին հարկադիր արձակուրդի, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօրվա նիստում կառավարությունն ընդունել է բաժնետոմսերի 5.337 մլն դրամ լրացուցիչ թողարկման ճանապարհով «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալը համալրելու մասին որոշում: Որոշման նախագիծը ներկայացրել է գյուղնախարար Սերգո Կարապետյանը: Միջոցները կներդրվեն պետբյուջեից: 2013 թվականի վերջին ընկերության կանոնադարական կապիտալը կազմել է 8.807 մլն. դրամ: Ընկերության սպասարկման գոտում ներգրաված են Հայաստանի 37 քաղաքներ և 268 գյուղական համայնքներ: «Հայջրմուղկոյողում» ՓԲԸ հանդիսանում է 100% պետական ընկերություն, որի կառավարումը 2004 թվականից իրակացնում է ֆրանսիական «Սաուր» ընկերությունը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի ֆինանսական կազմակերպությունների մեծ մասը հրաժարվում է դատական կարգով բողոքարկել ֆինանսական հաշտարարի որոշումները: Այս մասին հոկտեմբերի 2-ին հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը, «Ֆինանսական Օմբուդսմենի Ինստիտուտն ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» թեմայով կոնֆերանսում, որը տեղի է ունենում հոկտեմբերի 2-3 Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում: Նրա համոզմամբ, դա հավանաբար թելադրված է նրանով, որ դատարանները ֆինանսական կազմակերպությունների վերաբերյալ որոշումներ ընդունելիս հիմնականում համաձայնվում են ֆինհաշտատարի` ֆինանսական վեճերը լուծող պրոֆեսիոնալ մարմնի, կայացրած որոշման հետ: «Ֆինանսական կազմակերպությունների և հաճախորդների միջև պայմանագրերում հիմնականում նախատեսվում է մի կետ, որով ամրագրվում է ֆինանսական կազմակերպության կողմից ֆինհաշտարարարի որոշումները դատական կարգով վիճարկելուց հրաժարվելու իրավունքը, եթե վեճերի առաջացման դեպքում մյուս կողմը, ֆինանսական անձը, դիմել է ՀՀ ֆինանսական հաշտարարի Գրասենյակին»,- Փ.Սարգսյանի խոսքերն է մեջբերում ԱրմԻնֆո գործակալությունը: Նա նաև նշել է, որ համաձայն ՀՀ Սահմանադրական դատարանի որոշման, ֆինանսական հաշտարարաի որոշումները կարող են դատական կարգով բողոքարկվել միայն այն դեպքերում, երբ ֆինանսական կազմակերպության և ֆինանսական հաշտարարի միջև նախապես չի կնքվել համաձայնագիր, որով ֆինանսական կազմակերպությունը կարող է հրաժարվել ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով բողոքարկելու իր իրավունքից: Փ.Սարգսյանը տեղեկացրել է, որ Հայաստանում դեռևս չկա ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով վիճարկելու վերաբերյալ վիճակագրություն, այն պարզ պատճառով, որ ֆինանսական կազմակերպությունները ֆինանհաշտարարի որոշումները վիճարկելու նպատակով չեն դիմել դատարան: «Այնպես որ, ՍԴ որոշումից հետո ֆինհաշտարարի գործունեությունը որևէ փոփոխության չի ենթարկվել: Հուսով եմ, որ նման պրակտիկա չի լինի: Իսկ եթե հանկարծ չհաջողվի խուսափել դատական քննարկումներից, մենք կփորձենք հասկանալ դատարանների մոտեցումները»,-եզրափակել է Փ.Սարգսյանը: Նշենք, որ ՀՀ Սահմանադրական դատարանը 2012 թվականի հոկտեմբերի 9-ին համաձայնություն տվեց` ֆինանսական հաշտարարի որոշումները դատական կարգով վիճարկելու հնարավորոթյան կապակցությամբ: Ղեկավարվելով Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունով, ՀՀ ՍԴ որոշում ընդունեց, որի համաձայն, ֆինանսական հաշտարարի որոշումների վիճարկման հնարավորությունը համապատասխանում է Սահմանադրությանը, ընդ որում, միայն այն դեպքերում, երբ կազմակերպությունները ֆինհաշտարարի հետ նախապես ստորագրել են այդ որոշումների վիճարկումից հրաժարվելու վերաբերյալ համաձայնագիր: Մնացած դեպքերում նշված սահմանափակումները հակասում են երկրի Սահմանադրությանը: Նշենք նաև, որ Հայաստանի ֆինանսական հաշտարարի Գրասենյակի հիմնադիրն է ՀՀ Կենտրոնական բանկը: Ֆինանսական հաշտարարի ծառայությունները Հայաստանում իրականացվում են 2009 թվականի հունվարի 24-ից: Ծառայությունները մատուցվում են անվճար, իսկ ֆինհաշտարարի աշխատանքի դիմաց վճարում են իրենք, ֆինանսական կազմակերպությունները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 469 (21.01.15՝ 473) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 543 (21.01.15՝ 548) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.05 (21.01.15՝ 7.10) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 471 (21.01.15՝ 475) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 550 (21.01.15՝ 553) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.40 (21.01.15՝ 7.45) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 467.50 (21.01.15՝ 471) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 542 (21.01.15՝ 545) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.07 (21.01.15՝ 7.10) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 469 (21.01.15՝ 474) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 545 (21.01.15՝ 548) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.10 (21.01.15՝ 7.15) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 467.66 (21.01.15՝ 472.32), վաճառքինը՝ 474.01 (21.01.15՝ 477.39) ,          Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 539.45 (21.01.15՝ 543.66), վաճառքինը՝ 554.79 (21.01.15՝ 558.45) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 6.89 (21.01.15՝ 6.98), վաճառքինը՝ 7.58 (21.01.15՝ 7.66) Տատանումը (հունվարի 20) ԱՄՆ դոլար՝ առք – 2.87, վաճառք – 2.13         Եվրո՝ առք -2.90, վաճառք -2.63 Ռուբլի՝ առք - 0.07, վաճառք  -0.06 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 21.01.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 476.39 (20.01.15՝ 477.91), ԵՎՐՈ – 551.14 (20.01.15՝ 554.95), Ռուսական ռուբլի – 7.23 (20.01.15՝ 7.34)
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երեւանում հայ-արգենտինական առեւտրատնտեսական ֆորում կանցկացվի: Հանդիպմանը կմասնակցեն շուրջ 30 ձեռնարկատերեր, ովքեր շահագրգիռ են Արգենտինայի հետ տնտեսական կապեր ստեղծելով: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի գործադիր տնօրեն Արայիկ Վարդանյանը նշեց, որ հոկտեմբերի 19-ին պալատում անցկացվելիք ֆորումին կմասնակցի նաեւ Հայաստանում Արգենտինայի արտակարգ եւ լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերան: «Դեսպանը կներկայացնի իրենց երկրի տնտեսական վիճակը, ինչպես նաեւ այն բիզնես ոլորտները, որտեղ կարող է ծավալվել համագործակցություն Հայաստանի հետ»,- ասաց Վարդանյանը: Նրա խոսքով` առեւտրաարդյունաբերական ոլոտում մեր համագործակցությունն Արգենտինայի հետ այնքան ակտիվ չէ, քանի որ այդ երկիրը բավական հեռու է Հայաստանից: «Այնտեղից ապրենք բերելը կամ ուղարկել, իհարկե, հնարավոր է, եւ այս առումով տնտեսական կապ կա, սակայն հանդիպման միջոցով մենք դեսպանի օգնությամբ ցանկանում ենք ամրապնդել մեր տնտեսական կապերը, իրականացնել փորձի փոխանակում»,- նշեց պալատի գործադիր տնօրենը: Նա նաեւ հավելեց, որ առաջիկայում նախատեսվում է նման ձեւաչափի հանդիպում անցկացնել նաեւ Արգենտինայում: «Գործարարներին առաջին հերթին տեղեկատվության պակասն է խանգարում, ինչն էլ մենք փորձում ենք լրացնել»,- ավելացրեց Վարդանյանը: Մինչ 2012 թվականի ավարտը ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատը հանդիպումներ կունենա նաեւ շվեյցարացի գործընկերների հետ: Դեկտեմբերին պալատի ներկայացուցիչները կայցելեն Գերմանիա` այնտեղի առեւտրաարդյունաբերական պալատի հրավերով, որտեղ տեղի կունենա քննարկում նվիրված փոքր ՀԷԿ-երին: Վարդանյանը նաեւ հավելեց, որ Հայաստանի համագործակցությունը առեւտրաարդյունաբերական ոլորտում հատկապես սերտ է Եվրամիության կազմում գտնվող երկրների հետ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 562 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,05 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 566 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,25 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր՝ մի քանի ժամվա ընթացքում մեկ դոլարի գինը բարձրացել է 14 դրամով կամ 3.0 տոկոսով: Առավոտյան բանկերն ու փոխանակման կետերը մեկ դոլարի առքի միջին փոխարժեք էին սահմանել 480 դրամը, սակայն օրվա ընթացքում փոխանակման կետերից դոլարն իսպառ վերացավ, իսկ բանկերը մեկ դոլարի համար արդեն վճարում են 494 դրամ: Վաճառքի համար սահմանված փոխարժեքն է 510 դրամ, սակայն ոչ այդ, ոչ որևէ այլ փոխարժեքով բանկերից դոլար գնել հնարավոր չէ: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ դոլարի արժեզրկումը շարունակվելու է է՛լ ավելի անհանգստացնող տեմպերով: Ակնհայտ է նաև, որ իշխանությունները և, մասնավորապես՝ ԿԲ-ն, իրավիճակը չեն վերահսկում: Ուշագրավ է նաև, որ ամենաբարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում՝ նաև ԿԲ նախագահը, ծպտուն չեն հանում ստեղծված վիճակի մասին, ինչը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ ֆինանսական շուկայում իրավիճակը անվերահսկելի է: Քիչ առաջ ԿԲ-ն միայն տեղեկացրել է, որ հերթական՝ այս անգամ 4 մլն դոլարն է վաճառել՝ 494.46 ՀՀ դրամ 1 ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Անվանական միջին աշխատավարձը Հայաստանում 2013 թվականի հունվար – նոյեմբերի ամիսներին տարեկան կտրվածքով աճել է 4,4%, կազմելով 147.285 դրամ ($ 359): Միայն նոյեմբերին այս ցուցանիշը նվազել 0.1%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, Հայաստանում աշխատավարձի բյուջետային կազմակերպություններում հունվար – նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 3,1%, մինչեւ 117.305 դրամ ($ 286): Աշխատավարձը ոչ բյուջետային կազմակերպություններում հունվար - նոյեմբերին աճել է 6,8%, կազմելով 181,223 դրամ ($442 ): Միայն նոյեմբերի աշխատավարձերը բյուջետային, ինչպես նաև ոչ բյուջետային կազմակերպություններում աճել են 0.5%: ՀՀ դրամի միջին կշռված փոխարժեքը 2013 թվականի հունվար – նոյեմբերին կազմել է  410.02 դրամ / 1 դոլար, իսկ միայն նոյեմբերին` 405.01 դրամ / $ 1: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կայացած սակարկությունների ընթացքում այսօր 20 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.700 մլն.դոլար (1.269 մլրդ.դրամ), 475.00 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.28 տոկոսային կետով ցածր է նախորդ` 2015-ի հունվարի 21-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 470.00 դրամ/դոլար, իսկ միջին կշռված առաջարկը` 475.00 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 475.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 475.00 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 475.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 475.00 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2015 թվականի հունվարի 12-ից մինչև հունվարի 22-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 3.700 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 475.00 դրամ/դոլարից իջել է մինչև 470.00 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Իրազեկ Քաղաքացիների Միավորում» ՀԿ-ի համակարգող Դանիել Իոաննիսյանը ««Ռոսնեֆտ»-ի մենաշնորհն ու բենզինի 20 տոկոսով թանկ գինը» հոդվածում անդրադառնում է Հայաստանում բենզինի և դիզվառելիքի վաճառքի խնդրին։ Հոդվածը ներկայացնում ենք ստորև․ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում բենզինի գինն այժմ 440 դրամ է (մեկ լիտր «ռեգուլար» ԱԻ-93 վառելիքի դիմաց): Այն վարորդները, ովքեր հաճախ մեկնում են Վրաստան, գիտեն, որ այնտեղ բենզինի գինը, որպես կանոն, համարյա նույնն էր, ինչ Հայաստանում: Սակայն, վերջին մի քանի օրում Վրաստանում բենզինի գինը էական անկում է ապրել` հասնելով 1,6 լարիի (մոտ 375 դրամ): Նախապատմությունը Զարմանալի չէ, որ տարիներ շարունակ երկու երկրներում բենզինի գինը նույնն էր… Երկու երկրներն էլ մինչև վերջերս ունեին բավականին նման հարկային ու մաքսային կարգավորումներ (բենզինի ու դիզ. վառելիքի հարցում) և երկուսն էլ բենզին չեն արտադրում ու ներմուծում են այլ երկրներից… Թե Հայաստան, և թե Վրաստան եկած բենզինը գալիս էր մրցակցային պայմաններով ձևավորվող տարածաշրջանային գներով: Վրաստան բենզինը մտնում է Ռումինիայից, Ռուսաստանից և Ադրբեջանից: Իսկ Հայաստան, մինչև 2014 թվականը այն գալիս էր Ռումինիայից ու Բուլղարիայից… Սակայն, 2013 թվականին դեկտեմբերի 2-ին, ՀՀ և ՌԴ նախագահների պայմանավորվածության համաձայն, ՌԴ-ից դեպի մեր երկիր պատրաստի նաֆթամթերքի արտահանման մաքսատուրքը հանվեց և Հայաստան մուտք գործեց ռուսական «Ռոսնեֆտ» պետական կորպորացիան, որի ներմուծած բենզինը շուրջ 2 տոկոսով (10 դրամով) ավելի էժան էր: Մենաշնորհի պտուղները Դրա դիմաց «Ռոսնեֆտ»-ը ստացավ բենզին և դիզվառելիք Հայաստան ներմուծելու մենաշնորհ, և եթե նախկինում բենզինի վաճառքով զբաղվողները իրենք էին բենզինը ներմուծում, ապա այժմ դա անում է ռուսական այս պետկորպորացիան` միայնակ: Ու, ինչպես ասացինք, սկզբնական շրջանում դա դրսևորվեց փոքրիկ գնանկմամբ: Այժմ նաֆթի միջազգային գները գրեթե կրկնակի անկում են ապրել և իրենց հետևից գցել են նաև բենզինի ու պատրաստի այլ նաֆթամթերքի գները: Բնականաբար, բենզինի գինն էական անկում է ապրել նաև Վրաստանում, մի քանի ամսում 1,15$-ից հասնելով 0,78$-ի (հաշվարկենք դոլարով, որ անտեսենք ազգային արժույթների տատանումները): Հայաստանում բենզինի գինը նույնպես անկում է ապրել, բայց 1,15$-ից հասել է միայն 0,92$-ի: Նույն ռուսական բենզինն է Այստեղ բնական հարց է ծագում, թե ինչո՞ւ է Հայաստանում այժմ բենզինը մոտ 70 դրամով ավելի թանկ, քան հարևան Վրաստանում: Անգամ ավելին. Վրաստանում վաճառվող «Լուկօյլ» ընկերության ռուսական արտադրության բենզինը, որը ՌԴ-ից արտահանվելուց մաքսատուրքերի տակ է ընկնում, արժե 1,59 լարի (373 դրամ), իսկ Հայաստանում վաճառվող ու մաքսազերծման տակ չընկնող նույն ՌԴ-ում արտադրված և նույն օկտանային թվով (ԱԻ-93 «ռեգուլար») բենզինը մոտ 20 տոկոսով թանկ է (440 դրամ): Այսպիսով, կարող ենք եզրակացնել, որ առկա է մենաշնորհային դիրրքի չարաշահում: Դժվար է ասել, թե ինչու՞ Հայստանում բենզինի վաճառքով զբաղվողները չեն վերսկսում ռումինական բենզինի ներմուծումը: Անգամ հունվարի 1-ից գործող ԵՏՄ մաքսատուրքերը վճարելուց հետո այն, միևնույնն է, մոտ 13 տոկոսով ավելի էժան կլինի: Ողջամիտ տրամաբանությունը վկայում է, որ այս մենաշնորհի պատճառը տնտեսական չէ»:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տնտեսական ակտիվությունը Հայաստանում 2013 թվականի նոյեմբերին նվազել է 10.3%: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության նախնական տվյալների, որոնք ներկայացնում է ԱրմԻնֆո գործակալությունը,  նոյեմբերին տնտեսական ակտիվության նվազումը հիմնականում պայմանավորված է եղել գյուղատնտեսության ապրանքների համախառն ծավալի անկումով` 48.4 %, ինչպես նաև սպասարկման ոլորտում 4.8% անկումով, արդյունաբերության ոլորտի` 2.9% նվազումով, էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների`3,4 % նվազումով: Առևտրի ընդհանուր ծավալը հաշվետու ամսվա ընթացքում աճել է 2%, իսկ շինարարության ոլորտում աճը կազմել է 25.5 %: Աղբյուրի համաձայն, բացարձակ արտահայտությամբ գյուղատնտեսական արտադրանքի ծավալը նոյեմբերին կազմել է 68.4 մլրդ դրամ ($ 168.8 մլն), բնակչությանը մատուցվող ծառայությունների ծավալը`86.3 մլրդ դրամ ($ 405.01 մլն), արդյունաբերական արտադրանքի ծավալը`114.8 մլրդ դրամ ($ 283.4 մլն ), էլեկտրաէներգիայի արտադրությունը կազմել է 613.8 մլն կՎտժ, առեւտրի ծավալը` 216 մլրդ դրամ ($ 533.4 մլն), շինարարության ծավալը` 62.2 մլրդ դրամ ($ 153.6 մլն): Արդյունաբերական ապրանքների գների ինդեքսը նոյեմբերին նվազել է 0,4%, իսկ սպառողական գների ինդեքսն աճել է 0,9 %: Ըստ վիճակագրության, հունվար - նոյեմբերին տնտեսական ակտիվությունը երկրում տարեկան կտրվածքով աճել է 3,1%, շնորհիվ արդյունաբերական արտադրության`7,1 %, մինչև 1,108 տրլն. դրամ ($ 2,7 մլրդ ), գյուղատնտեսական արտադրանքի` 6,1%, մինչև 857,4 մլրդ դրամ ($ 2 մլրդ), ծառայությունների`2.9 %, մինչև 917 մլրդ դրամ ($ 2,2 մլրդ), առևտրի ծավալի`1,6 %, մինչև 1,972 տրլն . դրամ ($ 4.8 մլրդ): Տեսանելի ապագայում անկում է նախատեսվում էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտում` 4,3%, մինչև 6911,4 մլն կՎտժ և շինարարության ոլորտում` 8.5%, մինչև 356,5 մլրդ դրամ ($ 869.5 մլն ): Միևնույն ժամանակ, Հայաստանի արտաքին առևտրի շրջանառությունը 2013 թվականի հունվար – նոյեմբերին տարեկան կտրվածքով աճել է 5.2%, կազմելով 2.2 տրլն. դրամ ($ 5.3 մլրդ ), իսկ միայն սեպտեմբերին` 237.7 մլրդ դրամ ($ 586.8 մլն), ամսական աճը` 0.1 %: Դրա կառուցվածքում արտահանման ծավալը տարեկան կտրվածքով աճել է 8.4 %, մինչև 552.8 մլրդ դրամ ($ 1,3 մլրդ), սեպտեմբերի աճը` 4.9 %, մինչև 53.9 մլրդ դրամ ($ 133.2 մլն), իսկ ներմուծումը տարեկան կտրվածքով աճել է 4.2 %, մինչև 1.6 տրլն.դրամ ($ 4 մլրդ), սեպտեմբերի անկումը` 1.2 % , մինչև 183.8 մլրդ դրամ ($ 453.6 մլն): ՀՀ դրամի միջին կշռված փոխարժեքը 2013 թվականի հունվար – նոյեմբերին կազմել է  410.02 դրամ / 1 դոլար, իսկ միայն նոյեմբերին` 405.01 դրամ / $ 1: -կ-  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
«Անտարես» հոլդինգի տնօրեն Արմեն Մարտիրոսյանը փորձել է գտնել այն մոդելի ՀԴՄ-ն, որը, կառավարության որոշմամբ, պարտադրվում է տնտեսվարողներին: Այդ մոդելը շուկայում գոյություն չունի, այն հնարավոր չէ գտնել նաև սարքն արտադրած ընկերության պաշտոնական կայքում ` ասում է նա` կասկածի տակ դնելով դրա և որակը, և գինը: Տեսանյութը՝ Հետքի:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ազգային ժողովի արտահերթ նիստում քննարկվող՝ Առեւտրի եւ ծառայությունների մասին օրենքում փոփոխությունների նախագծի համաձայն՝ մինչեւ հունիսի 30-ը տնտեսվարողները պետք է դրոշմապիտակավորեն մի շարք ապրանքներ, մասնավորապես՝ օծանելիք, պահածոներ եւ այլն:   Քննարկման ժամանակ Լեւոն Զուրաբյանը հարակից զեկուցող, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանին հարցրեց՝ իրենց գնահատականներով՝ չդրոշմավորված ապրանքների որքա՞ն մնացորդ կա, եւ արդյո՞ք մինչեւ վերջնաժամկետը հնարավոր է իրացնել դրանք: «Եթե դա հնարավոր չի լինում, այդ ապրանքն ի՞նչ է լինում, այդ ապրանքը դառնալու է անպիտա՞ն, ինչքա՞ն կորուստ են կրելու այդ ձեռնարկատերերը», - հարցրեց պատգամավորը: Ի պատասխան՝ Այվազյանն ասաց, որ առաջարկվող փոփոխության համաձայն՝ փոքր ձեռնարկատերն իր մոտ մնացած չդրոշմավորված ապրանքի քանակության մասին պետք է հայտնի տեղի հարկային մարմին, եւ դրանից հետո «100-150 տարի կարող ա հանգիստ վաճառել»:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի բնակչության 67 տոկոսն օգտվում է համացանցից, իսկ ընտանիքների հասանելիության աստիճանը  համացանցին էլ ավելի բարձր է՝ 82 տոկոս: Այսպիսի տվյալներ է հրապարակել կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը` դեկտեմբերի 15-ին «Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգային զարգացում» համաժողովի մասնակիցներին հղված ողջույնի ուղերձում:  Նրա խոսքով, դա համեմատական ցուցանիշ է Եվրոպական միության երկրների կտրվածքով և տարածաշրջանում բարձր ցուցանիշներից մեկն է: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում ավիացիայի ոլորտը ամբողջապես պետք է ազատականացվի: Հայաստանում ավիացիայի ոլորտում ուսումնասիրություններ իրականացնելուց հետո, ըստ Tert.am-ի, այս եզրակացությունն է տվել «Մըքինզի ընդ Քոմփանի» ընկերությունը, որի հիման վրա Հայաստանի Հանրապետության մրցունակ և շարունակական օդային փոխադրումների ծառայությունների մատուցման ապահովման ծրագիրը հաստատելու, ծրագրի իրականացումն ապահովող աշխատանքային խումբ ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին որոշման նախագիծ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նա նշել է, որ նշված ուսումնասիրության հիման վրա պետք է իրականացվեն նաև կառուցվածքային բարեփոխումներ: «Այս նախագիծը վերաբերելու է տեղական օդային ընկերությունների լիցենզավորման կարգին։ Հաստատվող միջոցառումների ցանկով նախատեսվում է բազմաթիվ քայլերի իրականացում: Ստեղծվելու է աշխատանքային խումբը, որը պետք է իրականացնի նախատեսված ծրագրերը»,- ասել է նա: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ հիշեցրել է, որ այս հարցի շուրջ բուռն քննարկումներ են եղել և իրարամերժ մոտեցումներ հնչել՝ ոլորտի խիստ կարգավորման տարբերակից մինչև առավելագույն ազատականացման տարբերակը: Նա նշել է նաեւ, որ Մըքենզիի կողմից ներկայացվել է հաշվետվություններ, եւ ըստ այդ մասնագետների՝ Հայաստանը պետք է գնա ազատականացման ուղղությամբ, ինչը խթանելու է ՀՆԱ-ի աճը, ստեղծելու է նոր աշխատատեղեր, նվազեցնելու է տոմսերի գները:  Նա համապատասխան գերատեսչություններին տեղեկացրել է, որ ընդամենը հինգ օր ունեն Հայաստանում գտնվող մասնագետների հետ բոլոր հարցերը քննարկելու և նախագիծը տեղայնացնելու համար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանին հայկական աղաչափերի մատակարարման հարցը, որն արտադրում է Գյումրիի «Վերլուծական պրիբոր» գործարանը, կքննարկվի Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության համատեքստում: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտրարել է Հայաստանի Հայրենական ապրանքարտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը, մեկնաբանելով վերջերս Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ պատվիրակության Սանկտ-Պետերբուրգ կատարած այցը և այնտեղ քննարկված հարցերը: Նա ճշգրտել է, որ գործարանը Ռուսաստանին աղաչափեր է մատակարարում արդեն 40 տարի: Ներկայումս, տեղեկացրել է Սաֆարանը, Ռուսաստանը դիտարկում է իր տարածքում աղաչափերի արտադրության հնարավորությունը: Սանկտ-Պետերբուրգում, ինչպես նշել է Սաֆարյանը, հայկական պատվիրակությունը քննարկման է ներկայացրել դեպի Հայաստան ռուսական գազի, ալմաստների և նավթամթերքի սուբսիդավորման հարցը: Այդ հարցը, նշել է նա, ռուսական կողմը վերցրել է քննարկման: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 409 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`527 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`10,98 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 410 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 531 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,02  դրամ:     
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Վերջերս շրջանառվում էր մի լուր, ըստ որի՝  «Արմավիա» ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարովն ընկերությունը վաճառում է իտալական մի ընկերության: iLur.am-ի հետ զրույցում «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետովան հաստատեց վաճառքի փաստը: «Կվաճառվի, բայց թե ում՝ դեռ հստակ չի, քանի որ շատ են ցանկացողները, այդ թվում նաև իտալացիները»,- ասաց նա: Իսկ այն հարցին, թե ինչու է որոշում կայացվել վաճառել ընկերությունը, խոսնակը պատասխանեց, թե համաշխարհային ավիացիայում ճգնաժամի պատճառով նման գործունեությունը համարվում է անշահութաբեր, այդ իսկ պատճառով սեփականատերը նպատակահարմար է համարում վաճառել ընկերությունը:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2013 թվականի ինն ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 785.6 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 709.8 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 100.1% ով և 91.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության իննամսյա ծրագրի կատարումը` նախորդ տարվա 101%-ի և 92%-ի դիմաց: Այս մասին տեղեկացնում է ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունը: Ըստ հաղորդագրության, 2012 թվականի ինն ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում. այն կազմել է 17.9% (շուրջ 119.2 մլրդ դրամ)` նախորդ տարվա 7.4%-ի (45.8 մլրդ դրամի) դիմաց, և հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 4.9%-ը` այլ եկամուտների, 0.7%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հարկային եկամուտների և պետական տուրքերի իննամսյա ծրագիրը կատարվել է 100%-ով. ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 741.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 18.1%-ով կամ 113.6 մլրդ դրամով` նախորդ տարվա 8.7%-ի կամ 50.5 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով և 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ. այս հարկատեսակով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել շուրջ 177.5 մլրդ դրամ: Ավելացել է նաև ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 7.5% (49.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 3.7%-ի (23.4 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Հարկ է նշել, որ ապահովվել է պետական բյուջեի ծախսային ծրագրերի շրջանակներում պետական մարմինների կողմից սահմանված կարգով ստանձնած պարտավորությունների ամբողջական կատարումը: Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 659.4 մլրդ դրամ` 94%-ով ապահովելով իննամսյա ծրագրի կատարումը: Նախորդ տարվա հունվար- սեպտեմբեր ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 7.9%-ով կամ 48.1 մլրդ դրամով: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձևավորված ազատ միջոցներն ավելացել են շուրջ 24.4 մլրդ դրամով` իննամսյա ծրագրով նախատեսված 41.6 մլրդ դրամ օգտագործման փոխարեն: Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում և պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսական կողմն առայժմ Հայաստանին չի տեղեկացրել գազի գնի նոր բարձրացման մասին, մարտի 26-ին լրագրողներին հայտնել է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը՝ պատասխանելով այն հարցին, թե Ռուսաստանում գազի  թանկացումը կարող է արդյոք ազդել Հայաստանի համար գնի վրա: Ըստ «Արմինֆո» գործակալության, նախարարը չի բացառել թանկացումները, սակայն նշել է, որ ռուսական կողմից որևէ պաշտոնական ծանուցում չի ստացվել: «Երբ ինչ-որ բան ստանանք, այն ժամանակ էլ կասենք: Պետք է հասկանանք, թե ինչ թանկացման մասին խոսքը, ինչ կարող ենք անել», - ասել է Մովսիսյանը: Ամեն դեպքում նախկին գազային համաձայնագրի հետ հակասություններ չեն լինի, ասել նա: Հիշեցնենք, որ Հայաստանի համար ռուսական բնական գազի սակագնի ձևավորման վերաբերյալ համաձայնագիրն ստորագրվել է 2013 թ. դեկտեմբերի 2-ին Երեւանում: Գազի բազային գինը հազար խմ դիմաց հաստատվել է 189 դոլար առաջիկա հինգ տարում: Հուլիսի 1-ից Ռուսաստանում պետք է բարձրանա գազի մեծածախ գինը մարզերի համար: Միջին թանկացումը կարող է կազմել 4,2%:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 27 լոտ խմբաքանակով վաճառվել է 2.400 մլն.դոլար (972.600 մլրդ.դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 405.25 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.08 կետով ցածր է հոկտեմբերի 21-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 405.25 դրամ/դոլար, իսկ առաջարկի միջին կշռված գինը` 405.49 դրամ/դոլար: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 406.50 դրամ/դոլար, իսկ փակման գինը` 406.50 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 406.50 դրամ/դոլար, առավելագույն գինը` 406.50 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև հոկտեմբերի 22-ը ներառյալ, NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 538.174 մլն.դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքն այդ ժամանակահատվածում նվազել է` 406.35 դրամ/դոլարից մինչև 405.25 դրամ/դոլար: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Այսօր կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին, որով առաջարկվում է Երևանում գործող ոսկու շուկաներում կիրառվող շրջանառության հարկը փոխարինել արտոնագրային վճարով, որի չափը սահմանել առավելագույնը 35 հազ. դրամ, մարզկենտրոններում՝ 25 հազ. դր., սահմանամերձ համայնքներում՝ 0 դրամ:  Ուսումնասիրությամբ պարզվել է, որ եթե խնդիրը դիտարկվեր շրջանառության հարկի տեսանկյունից, ապա ոլորտը կանցներ 5 տոկոս հարկման դաշտ: Ուստի կառավարությունն առաջարկել է ոլորտը զարգացնելու հնարավորություն տալ ոսկու շուկայի մասնակիցներին, իսկ ՀՀ ֆինանսների և ՀՀ էկոնոմիկայի նախարարությունները պետք է հարկային ու մաքսային օրենսգրքի նախագիծը քննարկելիս դիտարկեն այս ամբողջ շղթան և միանգամից օրենսդրական լուծում տան: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունվարի 30-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 30.100 մլն. դոլար ¥1.264 մլրդ.դրամ¤, 407.89 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով:Սակարկությունների նախորդ օրվա`հունվարի 29-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 3.2 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.2 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքներ չեն կատարվել:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենցաղային տեխնիկայի վաճառքով զբաղվող «Վեստա» ընկերությունը անբարեխիղճ մրցակցություն դրսևորելու համար ՏՄՊՊՀ-ի կողմից այսօր տուգանվել է 15 մլն դրամով։ Նման որոշում կայացվեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 14-ին կայացած նիստի ժամանակ։ ՏՄՊՊՀ ուսումնասիրությունների համաձայն՝ ընկերության գովազդում նշված է եղել, թե այն հանդիսանում է «Սամսունգ», «Ֆիլիփս», «Շարփ», «Պանասոնիկ», «Զելմեր», «Արդո», «Ֆիշեր» և այլ առաջատար ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում։ Նման բովանդակությամբ գովազդային վահանակներ են փակցված եղել «Վեստայի» վաճառակետերում։ ՏՄՊՊՀ-ն պահանջել է ներկայացնել վերոնշյալ հիմնավորող փաստաթղթեր, իսկ «Վեստա»-ն ներկայացրել է միայն մեկ փաստաթուղթ, որը հիմնավորում էր, որ «Վեստա» խանութները ներկայացնում է «Փրիթի Ուեյ» ընկերությունը։ «Փրիթի Ուեյ»-ն իր հերթին հանձնաժողովին է ներկայացրել սերտիֆիկատներ, որոնց ուսումնասիրությունից պարզվել է, որ սերտիֆիկատները չեն կարող վկայել գործընկերների միջև առկա առևտրային հարաբերությունների մասին և չեն հաստատում «պաշտոնական ներկայացուցիչ» լինելու փաստը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես հայտնի է, Հայաստանն ու Ղրղզստանը 2015թ. միանում են ԵՏՄ-ին: Հայաստանը՝ հունվարի 1-ից, իսկ Ղրղզստանը՝ մայիսից: Թե ինչ տնտեսական առավելություններ կտա այդ անդամակցումը երկու երկրներին՝ ներկայացված է panarmenian.net-ի ինֆոգրաֆիկայում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուբլու փոխարժեքի արագացող անկումը, որն արդեն հասել է 30%-ի, ամենայն հավանականությամբ, դոմինոյի սկզբունքով կարող է անկում առաջացնել նաև հետխորհրդային հանրապետությունների «ռուբլու գոտում»: Այս մասին է գրում Reuters գործակալության թղթակից Մարկ Ջոնսը: Նրա խոսքով, մութ ամպերը Ռուսաստանի տնտեսության գլխավերևում հավաքվել էին դեռ մինչև ուկրաինական ճգնաժամի սրումը, բայց արևմտյան պատժամիջոցները, իսկ այժմ  նաև նավթի և արտարժույթի հիմնական եկամուտների անկումը, էլ ավելի խորացրին իրավիճակը: Ըստ Մարկ Ջոնսի, ռուբլու արժեզրկումը գլխացավ է ստեղծում ԱՊՀ երկրների կառավարությունների, հատկապես Ղազախստանի և Բելառուսի համար, որոնք տարեսկզբին Ռուսաստանի հետ միացել են ազատ առևտրի գոտուն, ինչպես նաև մյուս անդամ-երկրների համար: «Օրինակ, Հայաստանի արտահանման հինգերորդ մասն ուղղվում է Ռուսաստան: Այդ եկամուտը վճռորոշ նշանակություն ունի առևտրի հաշվեկշռի դեֆիցիտի համար, որն արդեն հասել է հսկայական` ՀՆԱ-ի 10%-ին: Նրա մյուս հենարանը դրամական փոխանցումներն են, աշխատողների կողմից հայրենիք ուղարկվող փողերը, որոնց 80%-ն ուղարկվում է Ռուսաստանից»,-նշել է նա: Նշենք, որ ըստ ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, դեպի Ռուսաստան ապրանքների և ծառայությունների արտահանման տեսակարար կշիռը Հայաստանի ընդհանուր արտահանման ծավալներում 2014-ի հունվար-սեպտեմբերին կազմել է 19,8% կամ $ 219,9 մլն, տարեկան անկումը`6.2% (իսկ ներմուծումը աճել է 12 , 9%): Դրանից մեկ տարի առաջ, 2013-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի մասնաբաժինը Հայաստանի արտահանման ծավալներում կազմում էր  21.6% կամ $ 234.8 մլն, տարեկան աճը` 24% (ներմուծման անկումը` 2.4%): 2012-ի հունվար-սեպտեմբերին դեպի Ռուսաստան արտահանման  մասնաբաժինը կազմել է 19,2% կամ $ 189.3 մլն, տարեկան աճը`21.3% (իսկ ներմուծումն աճել է 14,9%): Ըստ ՀՀ ԿԲ տվյալների, ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուսական ռուբլու էական արժեզրկման հետևանքով դանդաղել է դեպի Հայաստանի ֆիզիկական անձանց ոչ առևտրային փոխանցումների տարեկան ներհոսքը, ակնկալվող 8%-ից մինչև 0.4%, 2014-ի հունվար-սեպտեմբերին կազմելով $ 1.323 մլն.: 2014-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնության մասնաբաժինը դեպի Հայաստան ուղղվող դրամական փոխանցումների ծավալներում կազմել է 83.4%, 2013-ի նույն ժամանակահատվածի 85.7% -ի փոխարեն, երբ Ռուսաստանից Հայաստան ուղղվող փոխանցումների ներհոսքը պակասել է 2,3%, Հայաստանից Ռուսաստան ուղղվող դրամական փոխանցումների արտահոսքի 11,4% աճով: Դրանից մեկ տարի առաջ, 2013-ի հունվար-սեպտեմբերին Ռուսաստանից Հայաստան տրանսֆերտների ներհոսքը տարեկան կտրվածքով աճել էր 11,3%, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահոսքն աճել էր 14,1%: 2012-ի նույն ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան տրանսֆերտներն աճել էին 11,7%, իսկ Հայաստանից դեպի Ռուսաստան տարեկան արտահոսքն աճել էր 12,5%, ինչը զգալիորեն զիջում է 2011 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը, երբ Ռուսաստանից ներհոսքն աճեց 12,5%, ինչը զգալիորեն զիջում է 2011-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշին, երբ Ռուսաստանից ներհոսքն աճեց 25,8%, իսկ դեպի Ռուսաստան արտահոսքը` 26,8%: Հայաստանի մանրածախ արտարժութային շուկայում, ըստ փոխանակության կետերի տվյալների, ՀՀ դրամի փոխարժեքը ռուսական ռուբլու նկատմամբ հոկտեմբերից սկսել է իջնել, մինչև օրս արդեն իջնելով14,6%, մասնավորապես, 10,3 դրամ/ռուբլուց հասնելով 8,8 դրամ/ռուբլի, ինչը դեռ շարունակվում է: Հայաստանի ներբանկային արժութային շուկայում, ըստ բանկերի տվյալների, զգալի անկումն սկսվել է նոյեմբերից, ընդ որում, ինչպես ռուբլու գնման, այնպես էլ վաճառքի գործարքներում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում ոչ ոք չի հայտարարել Որոտանի կասկադ ՀԷԿ-ի վաճառքի մասին: Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, պատասխանելով էներգետիկ օբյեկտի վաճառքի իրավական բնույթի վերաբերյալ պատգամավորների հարցերին: Նրա խոսքերով, հնչեցվել են ընդամենը ամերիկյան ընկերության կողմից երկրի էներգետիկ համակարգում 180 մլն.դոլար ներդնելու մտադրությունների մասին: Նախարարը նշել է, որ կասկադի նկատմամբ հետաքրքրություն կա, բայց առայժմ այն արտահայտվոմ է միայն բանակցային գործընթացով: «Բանակցությունները շարունակվում են, դեռ չեն ավարտվել. Դեռ ոչ մի գործարք չկա: Եթե առաջարկները Հայաստանին լինեն ձեռնտու, ապա գործարքը կկայանա»,- ասել է Մովսիսյանը: Նա հերքել է «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի` կասկադը ռուսական կողմնին վաճառելու պնդումները: «Որոտանի կասկադի վաճառքի հարցը երբեք չի եղել ռուսական գործընկերների հետ մեր բանակցությունների օրակարգում»,-նշել է նախարարը, հավելելով, որ բանակցություններն ընթանում են միայն ամերիկյան կողմի հետ: Նշենք, որ նոյեմբերի 27-ին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է Որոտանի կասկադն ամերիկյան Contour Global ընկերությանը վաճառելու մասին գործարքը: Ամերիկյան ընկերությանը կվաճառվեն կասկադի բոլոր երեք` Տաթևի, Շամբիի և Սպանդարյանի էլեկտրակայանները: Կասկադի կառավարումը կիրականացնի Contour Global Hidrocascade ըներությունը, որը հանդիսանում է Contour Global ընկերության դուստր ընկերությունը: Նշված գործարքն ամենախոշորն է Հայաստանում ամերիկյան բիզնեսի պատմության մեջ: Իսկ կառավարությունում հաստատել են, որ ամերիկյան կողմը պատրաստ է կայանի զարգացմանը ներդնել 180 մլն.դոլար: Մինչ օրս «Որոտանի կասկադ ՀԷԿ» ՓԲԸ բաժնետոմսերի 100%-ի սեփականատերն էր ՀՀ կառավարությունը: 2012 թվականին կասկադն արտադրել է երկրի էլեկտրաէներգիայի մոտ 16%-ը: 2001-2003 թվականի մասնավորեցման ծրագրում Որոտանի կասկադը հանվել էր մասնավորեցման ենթակա ձեռնարկությունների ցանկից: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Եվրոպայում բնակվող Աշոտ Գրիգորյանը, որը հանրությանն ավելի հայտնի է հակաիշխանական սուր հռետորաբանությամբ, պնդում է, որ կառավարությունը անպատասխանատու վերաբերմունք է դրսեւորում՝ փաստացի մերժելով շուրջ 100 միլիոն դոլարի ներդրման հեռանկարը եւ «Նաիրիտի» վերածնունդը: Կառավարությունն իր հերթին ակնարկում է, որ Գրիգորյանի ստեղծած ընկերությունը, որը հավակնում է ձեռք բերել «Նաիրիտը» լուրջ ընկերություն չէ:   EU-ASIA Business Finance Center հոլդինգի ղեկավար,  «Եվրոպայի հայկական միությունների ֆորումի» նախագահ, Սլովակիայում բնակվող Աշոտ Գրիգորյանը պարզաբանում է հրապարակել «Նաիրիտ» գործարանի առուվաճառքի վերաբերյալ օրերս «Արմենպրես» լրատվական գործակալությանը տված՝ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Ջիլավյանի հարցազրույցի վերաբերյալ: Օգոստոսի 31-ին հրապարակված հարցազրույցում Ջիլավյանը անիրատեսական էր համարել հոլդինգի հետ «Նաիրիտի» առքուվաճառքի վերաբերյալ հետագա բանակցությունները՝ նշելով, որ հոլդինգի ներկայացրած տվյալները վստահություն չեն ներշնչում: «Փաստաթղթերի ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ …Սլովակիայի Հանրապետության արդարադատության նախարարության բիզնես ռեգիստրի պաշտոնական կայքի համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպության հիմնադիրներ են հանդիսանում Energy consult s.r.o. և Euro law & marketing s.r.o. յուրաքանչյուրը 2500 EUR ներդրման գումարով, որոնց հանրագումարը կազմել է կազմակերպության կանոնադրական կապիտալը: Սլովակիայի Հանրապետության ֆինանսական վիճակագրության պաշտոնական կայքի համաձայն՝ ՍEU-ASIA Business Finance Center s.r.o. v skratke EU-ASIA BFC s.r.o. կազմակերպությունը 2016 թվականի արդյունքներով ունեցել է 404 եվրո վնասներ, 4,596 եվրո սեփական կապիտալ* և 32,096 եվրո ակտիվներ: Հիմնադիր հանդիսացող կազմակերպությունների վերաբերյալ որևէ լրացուցիչ փաստաթղթեր, այդ թվում՝ նրանց ակտիվների կամ ֆիանանսական ներդրումներ կատարելու կարողությունների վերաբերյալ տեղեկություններ, ներկայացված չեն», - ասել է կառավարչության ներկայացուցիչը: Բացի դրանից, ըստ Ջիլավյանի, EU-ASIA Business Finance Center հոլդինգը Սլովակիայում գրանցված է այլ անունով եւ այլ հասցեում, քան հոլդինգի անդամները ներկայացրել են ՀՀ վարչապետին: Արձագանքելով այս պնդմանը՝ EU-ASIA Business Finance Center հոլդինգի ղեկավար Գրիգորյանը նշում է, որ հոլդինգն ունի մի քանի հասցե, իսկ կանոնադրական կապիտալը, այո, մոտ 5000 եվրո է՝ ճիշտ այնքան, որքան պահանջում է Սլովակիայի օրենսդրությունը: Նկատենք, որ Վահե Ջիլավյանը խոսում է ընկերության սեփական կապիտալի մասին, իսկ իր պարզաբանման մեջ Աշոտ Գրիգորյանը խոսում է կանոնադրական կապիտալի մասին: Մինչդեռ դրանք տարբեր բաներ են. ըստ ՀՀ օրենսդրության, սեփական կապիտալը ընկերության ակտիվներն են՝ հանած պարտավորությունները: Իսկ կանոնադրական կապիտալն ընկերության հիմնադրման պահին հաստատագրված գումարն է, որը, ինչպես ճշմարտացիորեն նկատում է Գրիգորյանը, կարող է չնչին լինել ընկերության շրջանառու միջոցների հետ համեմատ: Գրիգորյանն, ի դեպ, պարզաբանման մեջ նշում է, որ իր ղեկավարած ընկերության շրջանառու միջոցները հարյուրավոր միլիոն եվրոյի է հասնում, սակայն որեւէ փաստաթուղթ չի մեջբերում՝ որեւէ կասկած բացառելու համար: Ինչեւէ, Աշոտ Գրիգորյանի կարծիքով, ՀՀ կառավարությունը հենց սկզբից որոշել էր վիժեցնել «Նաիրիտ»-ի վերագործարկման գաղափարը, բայց ընտրել էր շատ տարօրինակ ուղի՝ ստիպելով հավատալ ՀՀ-ում իր ներդրումային «հիանալի մթնոլորտ» ստեղծած հեքիաթին», - ափոփելով, գրում է Գրիգորյանը: Հարկ է նշել, որ EU-ASIA Business Finance Center-ի եւ կառավարության՝ «Նաիրիտի» ձեռքբերման շուրջ ակտիվ քնարկումներն սկսվել են անցյալ տարվա հոկտեմբերի 6-ին, երբ այն ժամանակ դեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը ընդունեց հոլդինգի ներկայացուցիչներից բաղկացած պատվիրակությունը, որին ուղեկցում էր Սլովակիայի ֆինանսների նախարարի առաջն տեղակալը: Թեեւ այդ նույն օրը կառավարության կայքի տարածած հաղորդագրության մեջ «Նաիրիտի» մասին խոսք չկա, բայց արդեն հաջորդ օրը՝ «Սպուտնիկ-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում  Աշոտ Գրիգորյանը անթաքույց թերահավատությամբ է խոսում կառավարության՝ «Նաիրիտը» վերագործարկելու կամքի մասին:  «Եթե մենք սկսեցինք աշխատեցնել, հետո հարց է բարձրանալու` բա ի՞նչ արեցիք այս տարիների ընթացքում։ Եթե գողությունը կատարված չլիներ, այսօր կառավարությունը առավոտից երեկո ցույց էր տալու մեր այցն ու ասելու էր` ներդրողներ կան և ուզում են վերականգնել։ Մենք սկսելու ենք ացետիլենային արտադրության վերականգնումը, երկրորդ քայլը կաուչուկի արտադրության վրա հսկայական գումարներ ներդելն է»,-ասել է եվրոպաբնակ գործիչը։ Հետագա հրապարակումներից իմանում ենք, որ ընկերությունը հայտարարել էր  «Նաիրիտում» ավելի քան 100 մլն դոլար ներդրում անելու մտադրության մասին, սակայն կառավարության դիմաց պայման էր դրել, որ պետք է ստանա արտադրական հսկային խորհրդանշական 1 դրամով:   Հենց սկզբնական փուլից սկսած EU-ASIA Business Finance Center-ի հետ համագործակցության եւ ընդհանրապես, «Նաիրիտի» վերագործարկման հեռանկարների հարցում թերահավատության նշաններ էր ցույց տալիս նաեւ վարչապետ Կարեն Կարապետյանը: Արդեն հոկտեմբեի 20-ին մի քանի լրագրողների հետ հարցազրույցում Կարապետյանը ասաց (22:50-ից), որ կառավարությունը դեռ «Նաիրիտը» վերագործարկելու վերաբերյալ առարկայական առաջարկ չի ստացել: «Բայց եթե ստանա, կքննարկի միայն այն առաջարկը, որտեղ հաշվի առնված կլինեն առաջիկա 10 տարվա էներգակիրների գների կանխատեսումները, քանի որ առանց այդ ցուցանիշի խոսել գործարանի վերագործարկման մասին, ըստ վարչապետի, անլուրջ է», - նշեց վարչապետը: Այնուհանդերձ, սրանից հետո էլ կառավարությունը շարունակել է շփումները Սլովակիայում գրանցված ընկերության հետ «Նաիրիտի» հարցով՝ ընդհուպ մինչեւ այս տարվա օգոստոսի 8-ը,  երբ հոլդինգի ներկայացուցիչները «բավական արդյունավետ» հանդիպում են ունեցել կառավարության անդամների հետ, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ EU-ASIA Business Finance Center-ը աուդիտ կանցկացնի «Նաիրիտում»: Արդեն օգոստոսի 31-ին կառավարությունն իր աշխատակազմի ղեկավարի տեղակալի բերանով հայտարարում է, որ ընկերության հետ հետագա համագործակցությունը փաստորեն հնարավոր չէ՝ հոլդինգը վստահություն չի ներշնչում: Հարց է առաջանում՝ արդյո՞ք գործընկերության հայտ ներկայացրած կազմակերպության մասին տվյալներ հավաքելն այդքան դժվար գործ էր, որ կառավարությունը միայն 10 ամիս անց կարողացավ պարզել, որ Սլովակիայում գրանցված ընկերությունը վստահելի գործընկեր չի կարող լինել: Մյուս կողմից, ինչո՞ւ եվրոպական սփյուռքում ավելի շատ հասարակական ակտիվ գործունեությամբ հայտնի Աշոտ Գրիգորյանն իր պարզաբանումներում ավելի հստակ տեղեկատվություն չի ներկայացնում իր ղեկավարած ընկերության ֆինանսական միջոցների մասին: Հ.Գ. Ուշագրավ զուգադիպությամբ, կառավարությունը  EU-ASIA Business Finance Centerի հետ համագործակցությունից հրաժարվելու մասին հայտարարեց -«Նաիրիտում» բավական խոշոր հրդեհից մեկ օր անց:  «Նաիրիտ» գործարանը վերջնականապես անգործ է 2010 թվականից ի վեր, ձեռնարկությունը շուրջ  100 միլիոն դոլարի պարտք ունի: 2016-ի նոյեմբերի վերջին Երեւանի Շենգավիթ վարչական շրջանի դատարանը սանկ է ճանաչել «Նաիրիտը» «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության հայի հիման վրա:  Հ.Կ.
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Տեղեկատվական անվտանգության մասնագետ, մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ներկայացրել է Հայաստանում ինտերնետ կապի բաժանորդների թիվը 2013 թվականի չորրորդ եռամսյակում՝ հիմնվելով բջջային կապ տրամադրող օպերատորների եւ խոշորագույն ինտերնետ պրովայդերների տվյալների վրա: «Armentel» ընկերության ինտերնետից օգտվողների թիվը 159 հազար 808 է, որը 2013-ի երրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 2 հազար 154-ով: Միջին բաժանորդը ամսական օգտագործում է 24 հազար 730 Mb ինտերնետ, ինչը նշյալ ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է 8 հազար 650 Mb-ով: «Armentel»-ի լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդները 33 հազար 166 են` բացառությամբ հեռախոսի միջոցով օգտվողների: Միջին բաժանորդն ամսական օգտագործում է 5 հազար 243Mb: Բջջային հեռախոսով ինտերնետ օգտագործողները 296 հազար 281-ն են, ինչն ավելի է 8 հազար 996 բաժանորդով: Այս տարբերակով միջին բաժանորդը ամսական օգտագործում է 208 Mb ինտերնետ: «Vivacell»-ի լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդները 100 հազար 864-ն են, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 10 հազար 84 Mb ինտերնետ, ինչը 1 098Mb-ով ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից: «Vivacell»-ում հեռախոսով ինտերնետից օգտվողները 993 հազար 645 են, աճը` 34 հազար 77 բաժանորդ: «Orange» բջջային օպերատորի տրամադրած լայնաշերտ ինտերնետ հասանելիության բաժանորդները 106 հազար 646-ն են, ինչը 12 հազար 917-ով ավելի է 2013-ի երրորդ եռամսյակի համեմատ: Միջին բաժանորդն ամսական օգտագործում է 13 հազար 213 Mb, ինչը 4 հազար 824 Mb-ով ավելի է նախորդ եռամսյակի համեմատ: «Orange»-ում բջջային հեռախոսով ինտերնետ մուտք գործողները 254 հազար 566-ն են, աճը` 30  հազար 949 է: «Rostelecom»-ի բաժանորդների թիվը 2013 թվականի չորրորդ եռամսյակում կազմել է 7 հազար 215, ինչը 3 հազար 266-ով ավելի է նախորդ եռամսյակի ցուցանիշից: Միջին բաժանորդը ամսական օգտագործում է 83 հազար 122 Mb ինտերնետ, ինչը 22 հազար 58 Mb-ով պակաս է  նշյալ ժամանակահատվածի համեմատ: «Ucom»-ի բաժանորդները` 53 հազար 591, աճը կազմել է 3 հազար 454: Միջին բաժանորդը ամսական օգտագործում է 54 հազար 172 Mb: «Interactive»-ի կողմից տրամադրվող ինտերնետից օգտվում է 2 հազար 346 բաժանորդ: «Arminco» ինտերնետ պրովայդերի բաժանորդները` 258-ն են, միջին բաժանորդն ամսական օգտագործում է 23 հազար 358 Mb ինտերնետ: ADC-ի միջոցով ինտերնետից օգտվողները 1259-ն են:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայ Ազգային Կոնգրեսի և քաղաքացիական հասարակության ջանքերով, Հայաստանի իշխանությունների ավելի քան 15 տարվա դիմադրությունից հետո, նոր Ընտրական օրենսգրքում ամրագրվել է քվեարկությանը մասնակցած ընտրողների ստորագրած ընտրական ցուցակները հրապարկելու դրույթը։Այժմ կարող ենք ստուգել, թե արդյոք Հայաստանից բացակայող քաղաքացիների ձայնը կեղծվել է ընտրությունների ժամանակ, թե ոչ։ Կոչ ենք անում Հայաստանում և Հայաստանի սահմաններից դուրս բնակվող մեր բոլոր հայրենակիցներին․ գրանցվեք սույն համակարգում և համակարգի միջոցով ներմուծեք Ձեր, ինչպես նաև այլ անձանց վերաբերյալ Ձեզ հաստատապես հայտնի հավաստի տվյալները, որպեսզի Ձեր և նրանց քվեն չծառայեցնեն ընտրակեղծիք կատարելու համար։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ընթացիկ տարվա հուլիս ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել են 26,2 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.41%-ը: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ ժամկետանց դասակարգված վարկերի կառուցվածքում գերակշռել են կարճաժամկետ վարկերը: B24.am-ի փոխանցմամբ, միևնույն ժամանակ, հաշվետու ամսվա վերջի դրությամբ երկարաձգված վարկերը կազմել են հայաստանյան բանկերի վարկերի համախառն ծավալի 6.08%-ը կամ 112,82 մլրդ ՀՀ դրամ: Երկարաձգված դասակարգված վարկերի կառուցվածքում ևս գերակշռել են կարճաժամկետ վարկերը: Հուլիս ամսվա վերջի դրությամբ բանկերում վարկերի համախառն ծավալը կազմել է 1856,8 մլրդ ՀՀ դրամ: Համեմատության համար նշենք, որ 2013 թվականի դեկտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան բանկերում ժամկետանց վարկերը կազմել էին 21,3 մլրդ ՀՀ դրամ կամ վարկերի ընդհանուր ծավալի 1.20%-ը, իսկ երկարաձգված վարկերը՝ համապատասխանաբար 96,52 մլրդ ՀՀ դրամ և 5.43%: 2013 թվականի ընթացքում բանկերը գրանցել էին ինչպես ժամկետանց, այնպես էլ երկարաձգված վարկերի ծավալի աճ, որին նպաստել էր նաև մայիս ամսին տեղի ունեցած կարկտահարությունը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
  ՌԵՍՈ ապահովագրական ընկերությունը 2013 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով հավաքագրել է ամենամեծ ծավալով ապահովագրական պրեմիաները բժշկական ապահովագրության գծով: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` «Հայաստանի ապահովագրական ընկերությունների Ռենկինգի» ՌԵՍՈ-ի ապահովագրական պրեմիաների պորտֆելը (բժշկական ապահովագրության հատվածում) 2013 թվականի առաջին կիսամյակի ավարտին կազմել է 2,7 մլրդ դրամ, տարեկան կտրվածքով աճելով 18%: Ընկերության կողմից իրականացված ապահովագրական հատուցումների ծավալը բժշկական ապահովագրության հատվածում առաջին կիսամյակում կազմել է 646 մլն դրամ: 2013 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը կնքել է 33327 բժշկական ապահովագրությանպայմանագիր: 2013 թվականի առաջին կիսամյակում ընկերությունը, ըստ Ռենկինգի, ընդհանուր հաշվով հավաքագրել է 4.3 մլրդ դրամ ծավալով ապահովագրական պրեմիաներ (տարվա աճը` գրեթե 10%), ապահովագրական հատուցումների ծավալը կազմել է 1,4 մլրդ դրամ (տարեկան աճը` ավելի քան 2 անգամ): Ընկերության ակտիվները հուլիսի 1-ին կազմել են 10.1 մլրդ դրամ, տարվա աճը` 80.2 %, իսկ երկրորդ եռամսյակում` 23.7 %: Հիշեցնենք, որ ՌԵՍՈ ապահովագրական ընկերության հիմնադիրն է ռուսական ՌԵՍՈ - Գարանտիա ապահովագրական ընկերությունը: Այն հայկական շուկայում սկսել է գործել 2008 թվականից: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Google որոնողական համակարգը լրատվամիջոցների ուշադրությանն է ներկայացրել օգտատերերի գաղտնի տեղեկատվությունը բացահայտելու, հեռացնելու կամ արգելափակելու մասին մի շարք երկրների անվտանգության ծառայությունների հարցումները: Պարզվում է, որ այսպիսի հարցումների թիվը գնալով աճում է: Միայն ընթացիկ տարվա առաջին կեսին Google-ը տարբեր երկրներից շուրջ 20 939 դիմում է ստացել, որոնցից 1 791-ը բավարարել է (արդյունքում՝ կայքերից հեռացվել է մոտ 17 746 էջ): Համեմատության համար ընկերության հաշվետվության մեջ բերվում է նախորդ տարվա ցուցանիշը՝ 949 դիմում՝ նույն ժամանակահատվածի համար: Google-ին տեղեկատվություն բացահայտելու հարցով դիմումների  առաջատարը ԱՄՆ անվտանգության ծառայություններն են, որոնցից 2012 թ. հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում 7969 հարցում է ստացվել: Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որին հետևում են Բրազիլիան և Ֆրանսիան: Օգտատերերի տվյալները ջնջելու խնդրանքով բազմիցս հանդես է եկել Թուրքիան (501 դիմում:)
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկը վերանայել է 2017 թվականի վերջին կանխատեսվող 4% գնաճի ցուցանիշը: PanARMENIAN.Net-ը ներկայացնելով ԿԲ հրապարակած զեկույցը, նշում է, որ այդ զեկույցի համաձայն՝ գնաճը նախատեսվածից բարձր ցուցանիշ է ունենալու, ինչը պայմանավորված է սեզոնային ապրանքների գների սպասվածից բարձր աճի արձանագրմամբ: Զեկույցում չի հստակեցվում սակայն, թե որքան է բարձրացել գնաճի կանխատեսվող ցուցանիշը: Անփոփոխ են մնացելԿԲ-ի 2017-ին կանխատեսվող տնտեսական աճի ցուցանիշները՝ 3,3 - 4,8%:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 404,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 552 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,29 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 555,5 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,4 դրամ 1 ռուբլու դիմաց:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 32 լոտ խմբաքանակով վաճառվել է 7.050 մլն դոլար (2.911 մլրդ դրամ)` մեկ ԱՄՆ դոլարի դիմաց 413.01 դրամ միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.02 կետով բարձր է նախորդ` փետրվարի 25-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 413.15 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 413.25: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 413.15 դրամ/դոլար: Նվազագույն գինը գրանցվել է 413.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 413.15 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև փետրվարի 26-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 131.221 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 413.01 դրամ/դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Փորձը ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանը պետք է խուսափի երկրի սոցիալ– տնտեսական կյանքին վերաբերող կոնկրետ թվերի շուրջ խոսելուց։ Դրանից ոչ մի լավ բան չի ստաց վում։ Հինգ տարին բավարար է՝համոզվելու համար, որ եթե նա և նրա գլխավորած իշխանությունը խոստանում է, ասենք , աղքատությունը 27 տոկոսից կրճատել մին չև 14 տոկոս, արդյունքում աղքատությունը աճում է մինչև 35 տոկոս։ 2008 թվականին հենց այդպիսի խոստում էին տվել մեզ 2012-ի համար, և հենց այսպիսի արդյունք ստացանք անցած տարի։ Նման օրինակները բազմաթիվ են, և դրանց անդրադարձել ենք։ Բայց ունենալով նման պատկեր ՝ Սերժ Սարգսյանը կրկին խոսեց թվերով, այն էլ՝ իր ամանորյա ուղերձում։ Հաստատ՝ պետք չէր նման բան անել, և ահա թե ինչու։ Սկսենք ուղերձում բերված հենց առաջին թվական տվյալից. «2012-ին մեր երկրի շուրջ 33 հազար երիտասարդներ ընտանիքներ կազմեցին... »,- ասում Է Սերժ Սարգսյանը։ 33 հազար երիտասարդներ կարող են կազմել 16 հազար 500 ընտանիք։ Այսինքն , ըստ Սերժ Սարգսյանի հրապարակած տվյալների՝ 16 հազար 500 ամուսնություն է եղել 2012 թվականին։ Պաշտոնական տվյալները ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը կհրապարակի մի քանի շաբաթից, և այնժամ կիմանանք ավելի ճշգրիտ թիվը։ Բայց պետք է ենթադրել, որ նրա ուղերձի տեքստը պատրաստողները    ունեն ճիշտ տվյալը ամուսնությունների թվի մասին՝ 16 հազար 500։ Խնդիրն այն է, սակայն, որ ըստ ՀՀ ԱՎԾ-ի՝ 2011 թ. գրանցվել 119 հազար 706 ամուսնություն։ Իսկ դա նշանակում Է, որ 2012 թ., 2011-ի համեմատ, ամուսնությունների թիվը նվազել է ավելի քան 3 հազարով կամ 16 տոկոսով։ Եւ ուրեմն՝ 2012 թվականը, ըստ Սերժ Սարգսյանի հրապարակած տվյալների, նշանավորվել է ամուսնությունների 16 տոկոս անկումով։ Սա վատ, շատ վատ ցուցանիշ է։ Իր ամանորյա ուղերձի հաջորդ պարբերությամբ Սերժ Սարգսյանը տեղեկացնում է մեզ. «Անցնող տարում հայոց երկիրը լսեց շուրջ 40 հազար նորածնի ճիչ»։ Թե քանի երեխա է ծնվել Հայաստանում 2012 թվականին, նույնպես կհրապարակվի մի քանի շաբաթից։ Չնայած դրան՝ Սերժ Սարգսյանին ծնունդների թիվն արդեն տրամադրած կլինեն։ Բայց նրա ասած «շուրջ 40 հազար»–ը լավ բան չի կանխագուշակում։ Հայտնի է, որ 2011 թվականին Հայաստանում ծնվել է 43 հազար 447 երեխա։ Անցած տարվա առաջին 9 ամիսների տվյալներով՝ ծնունդների թիվը, նախորդող տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, նվազել էր 3 տոկոսով։ Եթե համարենք, որ նույն միտումը պահպանվել է մինչև տարեվերջ, ապա 2012 թվականին Հայաստանում ծնված կլինի 42 հազար երեխա։ Եթե ծնված երեխաների թիվն ավելին լիներ, ասենք 43 կամ 44 հազար, ապա չկասկածեք, Սերժ Սարգսյանը կհայտարարեր, թե «հայոց երկիրը» «շուրջ 45 հազար» նորածնի ճիչ է լսել։ Այլ կերպ ասած՝ Հայաստանում 2012 թվականին ծնունդների թիվը նույնպես նվազել է՝ մի քանի հազարով։ Սա նույնպես վատ, շատ վատ ցուցանիշ է։ Հաջորդ պարբերությամբ Սերժ Սարգսյանը մեզ տեղեկացնում է, որ «2012 թվականին մեր մեծ ընտանիքի 36 հազար մանուկ առաջին անգամ մտավ դպրության տաճար»։ Այսինքն՝ 2012 թվականին 36 հազար երեխա առաջին դասարանցի  է դարձել։ Սերժ Սարգսյանի հրապարակած այս թիվը արդեն կա նաև պաշտոնապես՝ 2012-ին առաջին դասարանցի է դարձել 35 հազար 867 երեխա։ Բայց սրա տակ թաքնված է մի խայտառակ փաստ։ Անցած տարի առաջին դասարանցի են դարձել 2006 թվականին ծնված երեխաները։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2006-ին Հայաստանում ծնվել է 37 հազար 639 երեխա։ Ստացվում է, որ դպրոցական տարիքի հասած երեխաներից 1700-ը անհետացել են՝ չեն դարձել առաջին դասարանցի։ Եւ ուրեմն, ո՞ւր են նրանք։ Պատասխանը ուղղակի ակնհայտ է՝ իրենց ընտանիքների հետ արտագաղթել են։ Փաստորեն՝ 6 տարվա ընթացքում Հայաստանից արտագաղթել է հազար 700 այնպիսի ընտանիք, որտեղ եղել է 2006 թվականին ծնված երեխա։ Սրանից կարելի է կռահել, թե քանի ընտանիք է արտագաղթել Հայաստանից 2006-2012 թվականների ընթացքում։ Պարզապես այդ թիվը պետք է բազմապատկել 10-ով, 20– ով, 30-ով...։ Սա էլ, մեղմ ասած, շատ վատ ցուցանիշ է։ «2012 թվականին հազարավոր հայաստանցիներ աշխատանք գտան կամ նոր գործ սկսեցին»,– իր ամանորյա ուղերձում ասաց Սերժ Սարգսյանը։ Աոաջին հայացքից, կոնկրետ թիվ չնշելով՝ Սերժ Սարգսյանը խուսափել է բացասական պատկեր ներկայացնելուց։ Բայց նույնիսկ այս դեպքում դա չի ստացվել։ Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թվականի, ասենք՝ 3-րդ եռամսյակում, 2011-ի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում զբաղվածների թիվը կրճատվել է մոտ 30 հազարով։ Նույն միտումը նկատվել է նաև 1-ին ու 2-րդ եռամսյակներում։ Իսկ դա նշանակում է, որ իրականում 2012-ի ընթացքում տասնյակ հազարավոր հայաստանցիներ աշխատանք են կորցրել։ Սա նույնպես վատ, շատ վատ ցուցանիշ է։ Սերժ Սարգսյանի ամանորյա ուղերձում այլ թվական տվյալներ նշված չեն։                                                   Հայկ Գևորգյան Հայկական Ժամանակ
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:15-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 479 (10.02.15՝ 479) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 541 (10.02.15՝ 542) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.22 (10.02.15՝ 7.28) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 (10.02.15՝ 481) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 547 (10.02.15՝ 547) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.34 (10.02.15՝ 7.42) դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 479.50 (10.02.15՝ 480.25) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 544 (10.02.15՝ 544) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.23 (10.02.15՝ 7.28) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480.75 (10.02.15՝ 480.75) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 545 (10.02.15՝ 546.50) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.25 (10.02.15՝ 7.31) դրամ: Միջին փոխարժեքները Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 477.49 (10.02.15՝ 477.21), վաճառքինը՝ 481.92 (10.02.15՝ 481.67) Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 537.68 (10.02.15՝ 537.76), վաճառքինը՝ 549.58 (10.02.15՝ 550.16) Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.03 (10.02.15՝ 7.08), վաճառքինը՝ 7.64 (10.02.15՝ 7.68) Տատանումը (փետրվարի 10) ԱՄՆ դոլար՝ առք +0.14, վաճառք +0.14         Եվրո՝ առք -0.03, վաճառք -0.35 Ռուբլի՝ առք  -0.02, վաճառք  -0.01 Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 10.02.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 478.85 (09.02.15՝ 478.62), ԵՎՐՈ – 540.33 (09.02.15՝ 542.95), Ռուսական ռուբլի – 7.31 (09.02.15՝ 7.28):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ճապոնական Nissan ավտոկոնցեռնը որոշում է կայացրել  բացահայտված անսարքությունների պատճառով ետ կանչել ամբողջ աշխարհում վաճառված առնվազն 770 հազար ավտոմեքենա: Այդ մասին հաղորդել են ընկերության ներկայացուցիչները: Վերադարձման ենթակա են 552,1 հազար Rogue ամենագնացներ, որոնք արտադրվել են 2008-2013 թթ.: Լրացուցիչ տեխսպասարկման անհրաժեշտությունն առաջացել է դռների թերությունների պատճառով, որոնցով կարող է ջուր լցվել մեքենայի սրահ, ինչն էլ, իր հերթին, կարող է կարճ միացում առաջացնել հաղորդալարերում՝ վարորդի նստելատեղի մոտ, և դեպքերի անհաջող զարգացման դեպքում հրդեհ առաջացնել: Nissan-ը ետ է կանչում նաև 2014 թ. արտադրության 215,7 հազար Pathfinder և Infiniti ամենագնացներ՝ թափքի փականի անսարքության պատճառով: Nissan-ում տեղեկացրել են, թե ետ կանչվող ավտոմեքենաները վաճառվել են աշխարհի 30 երկրներում, որոնց ցանկը, սակայն, առայժմ չի տրվում: Միայն ընդգծվում է, որ դրանց հիմնական մասը վաճառվել է Հյուսիսային Ամերիկայում: Փոխանցում է ТАСС-ը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Մարտի 6-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազար դոլար ¥96,00 մլն դրամ¤, 480.00 դրամ/եվրո միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`մարտի 5-ի համեմատ գործարքների ծավալը աճել է մոտ 1,5 անգամ: Բորսայական հարթակում մարտի 5-ին արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 800 հազար դոլար (384 մլն դրամ), ինչը 4 անգամ բարձր է միջբանկային շուկայի նույն ցուցանիշը: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 480,00 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ռուսաստանը մտադիր չէ խառնվել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև գտնվող սահմանային մաքսակետի գործերին: Ինչպես հաղորդում են ռուսաստանյան ԶԼՄ-ները, այս մասին այսօր Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովը: Այն հարցին, թե արդյո՞ք լուծված է մաքսայինների ներկայության հարցը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի վրա, ԵԱՏՄ-ին Երևանի միանալուց հետո, պաշտոնյան պատասխանել է, որ «առաջիկայում մաքսայինների ներկայություն չի նախատեսվում»: Նա հաղորդել է, որ վերջերս Հայաստանում նշանակել է իր ներկայացուցչին, որը շուտով կժամանի հանրապետություն, կլինի սահմանի վրա, բայց հայ մաքսայինների աշխատանքներին ռուսաստանյան մաքսայինները չեն խառնվի: «Այսօրվա հիմնական հարցն աշխատանքային լեզվի հարցն է: «Մաքսային եռյակի» երկրներն օգտագործում են ռուսերենը, իսկ Հայաստանում օգտագործվում է հայերենը»,-ասել է Բելյանինովը: ԵԱՏՄ-ին Հայաստանի միանալու համատեքստում մաքսակետի հարցն առանձնահատուկ արդիականություն ձեռք բերեց այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ ինտեգրացիոն այդ կառույցում Հայաստանին սպասում են առանց Արցախի, այսինքն, սպասում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Twitter սոցիալական ցանցի անվտանգության բաժինը հայտնել է իր նկատմամբ ուղղված կիբեռհարձակումների մասին՝ դրանք դասելով մի շարք այլ ամերիկյան IT ծառայությունների և մեդիաընկերությունների նկատմամբ իրականացված հարձակումների թվին: Այս մասին հայտնի է դարձեր Twitter սոցիալական ցանցի պաշտոնական կայքում տեղադրված հայտարարությունից: Սոցցանցի տեղեկատվական անվտանգության բաժնի ղեկավար Բոբ Լորդի խոսքերով՝ նախորդ շաբաթ ընկերությունում տեղեկատվության ստացման նոր մեխանիզմներ են հայտնաբերվել, որոնցից, ամենայն հավանականությամբ, օգտվել են հակերները: Մասնագետներին հաջողվել է վնասազերծել մեկ հարձակում, սակայն նրանք խոստովանում են, որ հակերները, հնարավոր է, 250 հազար օգտատերերի էջերից տեղեկատվոււթյուն ստացած լինեն: Խոսքը, մասնավորապես, օգտատերերի անձնական տվյալների, էլեկտրոնային հասցեների և գաղտնաբառերի մասին է: Twitter ընկերությունը հայտարարել է, որ վերոհիշյալ հարձակումը եզակի դեպք չի համարում, և ընդգծել, որ այն իրականացվել է հմուտ մասնագետների կողմից:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով էլեկտրաէներգիայի թանկացման խնդրին: Պատգամավորի խոսքով՝ թանկացման հարցը «համար մեկն է»: «Բոլորն ընդունում են, որ ՀԷՑ-ը արդյունավետ չի աշխատում, բայց նշում են, որ թանկացումը մասնակիորեն օբյեկտիվ է, քանի որ դրամ-դոլար փոխարժեքը 16%-ով փոխվել է», - նշում է Բագրատյանը եւ փաստում, որ այս «պատճառն» անընդունելի է, քանի որ. «1. ՀՀ-ում էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքն է. ՀԷԿ-եր՝ 29%, ՋԷԿ-եր՝ 29% եւ ատոմակայան՝ 42%: Ռուսաստանում, համապատասխանաբար, 16%, 67% եւ 17%:  Այսինքն՝ հոսանքը Հայաստանում ավելի էժան պիտի լինի՝ անկախ ամեն ինչից, քանզի ջուրը մեզ մոտ ՀԷԿ-երի համար ձրի է: Մինչդեռ օգոստոսի 1-ից հոսանքի գինը Հայաստանում կլինի 49 դրամ, իսկ ՌԴ-ում՝ 19 դրամ: 2. Դրամի փոխարժեքը ոչ մի ուղղակի կապ չունի հոսանքի գնի հետ: Հոսանքը գազ չէ: Էլեկտրաէներգիայի սոսկ 29 տոկոսն է ՋԷԿ-երում արտադրվում: Դրա մեջ էլ գազի դերը կեսն է (ՀԷՑ-ի մնացած բոլոր ծախսերը դրամով են): Այսպիսով՝ եթե դրամի կուրսը փոխվել է 16 %-ով , ապա, դրանով պայմանավորված՝ հոսանքի գինը մաքսիմում կարող է (բարձրանալ) 2,3 տոկոսով: Այսինքն՝ խոսք կարող էր լինել միայն 0,84 (այլ ոչ թե 6,93) դրամով թանկացման մասին»: Ամփոփելով՝ Հրանտ Բագրատյանը նշում է, որ ՀԷՑ-ի պրոբլեմը գողությունն է: «Եթե դրա դեմը պետությունը չառնի, մի կես տարի հետո պատմությունը կկրկնվի», - գրում է նախկին վարապետը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հուլիսի 7-ին պետք է կայանա ՀԾԿՀ նիստ, որտեղ պիտի քննարկվեր նաեւ ջրի սակագնի բարձրացման հարցը: Սակայն, հունիսի 29-ին «Երեւան Ջուր» ընկերության տնօրեն Գոռ Գրիգորյանը Ռոբերտ Նազարյանին հետեւյալ բովանդակությամբ նամակ է գրել՝ ըստ էության, հրաժարվելով սակագինը բարձրացնելու հայտից: ««Երևան Ջուր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման և կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների սահմանման մասին. -Երեւանի ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգերի «Վարձակալության պայմանագրի» իրականացման 9 տարիների ընթացքում «Երեւան ջուր» ՓԲԸ-ն համակարգի շահագործման արդյունավետության բարձրացմանն ուղղված իր հետեւողական աշխատանքի եւ անընդհատ իրականացվող նախաձեռնությունների շնորհիվ կարողացել է համակարգում էլեկտրաէներգիայի ծախսերը նվազեցնել ավելի քան 81 տոկոսով, որը սպառողներին խմելու ջրի մատակարարման, ջրահեռացման եւ կեղտաջրերի մաքրման ծառայությունների մատուցման սակագների ճշգրտման հաշվարկում էական գործոն է։  Հաշվի առնելով այս հանգամանքը եւ ելնելով ներկա փուլում հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում հաճախորդների բեռը թեթեւացնելու անհրաժեշտությունից՝ «Վեոլիա» ընկերությունը որոշել է չպնդել սակագնի ավելացումը եւ առաջարկում է այն թողնել անփոփոխ»։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանի NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում տեղի ունեցած սակարկությունների ընթացքում այսօր 24լոտ խմբաքանակով վաճառվել է 600 հզր դոլար (249.050 մլրդ դրամ), 415.08 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքով, ինչը 0.26 կետով բարձր է նախորդ` ապրիլի 1-ի սակարկություններում ձևավորված փոխարժեքից: Ըստ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայի տվյալների, պահանջարկի միջին կշռված գինը կազմել է 415.26 դրամ/դոլար, իսկ առաջարկի գինը` 415.50: Սակարկությունների ընթացքում դոլարի բացման գինը գրանցվել է 415.00  դրամ/դոլար, իսկ փակման գինը` 415.25 դրամ/դոլար, նվազագույն գինը գրանցվել է 415.00  դրամ/դոլար, առավելագույն գինը` 415.25 դրամ/դոլար: Ընդհանուր առմամբ, 2013 թվականի հունվարի 8-ից մինչև ապրիլի 2-ը ներառյալ NASDAQ OMX Armenia Ֆոնդային բորսայում կնքվել է 254.531 մլն դոլարի գործարք: Իրականացված դոլարային գործարքների միջին կշռված փոխարժեքը 407.88 դրամ/դոլարից աճել է մինչև 415.08 դրամ/դոլար:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Ազգային Ժողովում այսօր, 2016-ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելիս, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ հաջորդ տարվա տնտեսական զարգացումների վրա ազդելու է միջազգային միջավայրը: «Միջազգային փորձագետները այս տարվա տնտեսական զարգացումները մեր տարածաշրջանի համար գնահատում են ավելի ծանր, քան 2008-2009թթ. ֆինանսատնտեսական ճգնաժամի տարիներին»,  մասնավորապես, ասել է Աբրահամյանը: Հակադարձելով այս հայտարարությունը, Հայ ազգային կոնգրես խմբակցությունից պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշեց, որ, հակառակը, համաշխարհային տնտեսությունը հաջորդ տարի զգալի աճ է ունենալու:   Պատգամավորի խոսքով, արդեն չորս տարի կառավարությունը տնտեսական աճի դանդաղ տեմպերը պատճառաբանում է համաշխարհային տնտեսության աճի անկմամբ: «Դուք ասում եք ՝մյուս տարի վատ է լինելու, դրա համար էլ կանխատեսվում է 2,2 տոկոս տնտեսական աճ: Նայենք, թե որտե՞ղ է վատ լինելու: Աշխարհում հաջորդ տարի սպասվում է 3,8 տոկոս տնտեսական աճ, ինչը 17 տարվա մեջ երրորդ լավ ցուցանիշն է: Աշխարհի համար սա չտեսնված ցուցանիշ է», - նշեց Բագրատյանը: Նրա խոսքով, Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերներն ունենալու են 3,2 տոկոս տնտեսական աճ, հարևաններից՝ Իրանը՝ 4,4 տոկոս տնտեսական աճ, Թուրքիան՝ 3,5 տոկոս, Ադրբեջանն ու Վրաստանը ունեն 3 տոկոս: «ԵՄ-ն առաջին անգամ 17 տարվա մեջ ունենալու է 2,1 տոկոս: Ռուսաստանում մի քանի թիվ կա՝ եթե նավթի գինը մնա 45 դոլար, ապա կունենան 0,5 տոկոս, եթե նավթի գինը բարձրանա 55 դոլար, կունենան 1,5 տոկոս տնտեսական աճ: Մենք ինչի՞ հիմա վրա ենք ասում, որ վատանալու է, և ինչո՞ւ պետք է Հայաստանի թիվը իջնի», - հաչցադրեց Բագրատյանը: Նրա խոսքով, տնտեսական աճը խթանելու համար կռավարող ուժը պետք է ներդրումներ ներգրավի, ինչը չի անում:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2017թ-ի հունիսի 19-ից 23-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.  USD Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել 95,178,177 դոլար 479.88 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 92,985,760 ԱՄՆ դոլար 481.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 18,000,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 480.68 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: EUR Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,112,516 EUR 533.95 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 13,525,239 EUR 538.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: RUB Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,072,318,129 ՌԴ ռուբլի 8,10 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 505,557,527 ՌԴ ռուբլի 8,18 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Հունիսի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 53.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 37.8 մլն ԱՄՆ դոլար:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականին, վերջին տարիներին առաջին անգամ, Հայաստանում չի նախատեսվում հարկային օրենսդրության փոփոխություն: Այս մասին հոկտեմբերի 28-ին ՀՀ խորհրդարանում □Հայաստանի 2014 թվականի պետական բյուջեի մասին□ օրենքի լսումների ընթացքում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, նախորդ տարիներին այս ուղղությամբ հսկայական աշխատանքներ են կատարվել, ինչը բերեց հարկային օրենսդրության զգալի խստացման, ինչն էլ իր հերթին, բանականաբար, բացասականորեն ազդեց գործարար միջավայրի վրա: Հիշեցնենք, որ ըստ 2014 թվականի պետական բյուջեի նախագծի, ծախսային մասը կկազմի 1 տրլն.272 մլրդ.237 մլն դրամ, եկամտային մասը` 1 տրլն.127 մլրդ.400 մլն դրամ, իսկ բյուջեի դեֆիցիտը` 110 մլրդ.200 մլն.դրամ: ՀՆԱ-ն կկազմի 4 տրլն.723 մլրդ.դրամ, տնտեսական աճը` 5.2%: Բյուջեի հիմնական մասը կուղղվի կրթության, առողջապահության, սոցիալական և անվտանգության պրոբլեմների լուծմանը:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ՀՀ ԿԲ 2014-2016 թվականների համար ակնկալում է անվանական աշխատավարձերի բարձրացում և գործազրկության կայուն կրճատում 2014-2016 թվականների համար ակնկալում է անվանական աշխատավարձերի բարձրացում և գործազրկության կայուն կրճատում: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի 2014 թվականի առաջին եռամսյակի դրամավարկային քաղաքականության ծրագրի, 2014 թվականին սպասվում է անվանական աշխատավարձերի 13 % աճ, նախկինում կանխատեսված` 6.5% - ի փոխարեն: Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, անվանական աշխատավարձերի աճը երկրում կբարձրացնի նվազագույն աշխատավարձի շեմը` 45 հազարից մինչև 50 հազար դրամ, ինչպես նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերի էական աճի, ինչը հիմնականում նախատեսված է այս տարվա երկրորդ կիսամյակում, ինչն էլ առաջին հերթին կպայմանավորի մասնավոր հատվածում որոշ աշխատավարձերի բարձրացումը` ելնելով միջոլորտային մրցակցությունից: Հետագա 2 տարիներին անվանական աշխատավարձերի փուլային աճը գնալով կարագանա: Ըստ ծրագրի, գործազրկության միջին մակարդակը 2014 թվականին 2013 համեմատ կրճատվի 0,9 տոկոսային կետով և կկազմի 14.9 %: Գործազրկության կրճատման միտումը կշարունակվի նաև առաջիկա 2 տարիներին: Ընթացիկ տարվա 2-րդ կիսամյակում կբարձրանան աշխատավարձերը նաև մասնավոր հատվածում, ինչը կբերի մասնավոր ձեռնարկությունների ծախսերի ավելացմանը: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, անվանական աշխատավարձը Հայաստանում 2013 թվականի հունվար – դեկտեմբերին տարեկան կտրվածքով աճել է 6.5%, կազմելով 158.967 դրամ կամ 388 դոլար (ներառյալ զինծառայողների 2012-2013 թթ աշխատավարձը): Միևնույն ժամանակ, աշխատավարձը բյուջետային կազմակերպություններում նույն ժամանակահատվածում կաճի 6,5%, մինչև 140.419 դրամ (343 դոլար ), իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում` 7 %, մինչև  185.410 դրամ (453 դոլար): Ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալների, գործազրկության մակարդակը Հայաստանում 2013 թվականին կազմել է  16.2 %, 2012 թվականի 17,3 % փոխարեն: Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013 թվականի վերջին աշխատանք որոնող անձանց թիվը կազմել է 65.2 հազար մարդ, տարեկան կտրվածքով կրճատվելով 10.2%, որտեղ 57.9 հազարը հանդիսանում են չզբաղված քաղաքացիներ (տարեկան անկումը` 10,4 %), այդ թվում, 56 հազար մարդ ունեցել է գործազուրկի կարգավիճակ (տարեկան անկումը` 10,3 %): Այդ թվում կանայք կազմել են 41.3 հազար կամ 73.7%-ը, տարեկան անկումը` 9%: Գործազրկության մակարդակով առաջատարը Երևան քաղաքն է` 16.7 հազար մարդ, որին հաջորդում են Շիրակի մարզը`8 հազար գործազուրկ: Գործազուրքների ընդհանուր թվում 5.5 հազար մարդ ունի 16-24 տարիք, 7,6 հազար մարդ` 25-30 տարիք: Թե ինչ կլինի իրականում ցույց կտա ժամանակը և անկախ զեկույցները, սակայն վերջին տարիների փորձը թույլ է տալիս ենթադրել, որ գոնե գործազրկության մասով ԿԲ կանխատեսումները դժվար թե իրականություն դառնան: Խիստ կացկածելի է նաև բյուջետային աշխատողների աշխատավարձերի էական աճի կանխատեսումը:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱՄՆ դոլարի կուրսի փոփոխության համեմատական վերլուծության արդյունքում պարզվել է, որ2011-ի դեկտեմբերի 31-ի համեմատությամբ  նախկին ԽՍՀՄ տարածքում ազգային արժույթի նկատմամբ դոլարի փոխարժեքի ամենամեծ աճը 2012-ի նոյեմբերի 30-ի դրությամբ գրանցվել է Ուզբեկստանում՝ 9,72%:  Միջինասիական հանրապետությանն այս ցուցանիշով հաջորդում է Մոլդովան (5,65%) եւ Հայաստանը (5,07%): Բելառուսական ռուբլին դոլարի նկատմամբ հաշվետու ժաանակաշրջանում 2,75%-ի անկում է գրանցել: Ամենափոքր աճը գրանցվել է Ուկրաինայում՝ գրիվնին դոլարի նկատմամբ արժեզրկվել է ընդամնեը 0,04 տոկոսով: Փոխարժեքի փոփոխություն չի գրանցվել միայն Թուրքմենստանում: Մնացած երկրներում դոլարն ազգային արժույթի նկատմամբ անկում է ապրել Լատվիայում՝ 0,1 %–ով, Լիտվայում՝ 0,18% –ով, Ադրբեջանում 0,2289$ –ով, Էստոնիայում 0,36 %–ով, Վրաստանում 0,83% –ով: Ռուսական տռուբլեւ նկատմամբ ԱՄՆ դոլարը գրանցել է ամենամեծ անկումը՝ 3,54 %:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 29-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, փոփոխություն և լրացում է կատարել «Արժութային արժեքների փոխադրման, առաքման, ներմուծման, արտահանման և հայտարարագրման» կարգում: Խորհուրդը որոշել է հրապարակել «Հայաստանի ֆինանսական համակարգ. զարգացումը, կարգավորումը, վերահսկողությունը» 2013 թ. պարբերականը: Այս մասին հայտնում են ԿԲ-ից:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի առաջին եռամսյակում Հայաստանից հեռացողների թիվը կազմել է 511 հազար մարդ, տարեկան աճը` 21,4 %, որոնցից 306.2 հազար եղել են Հայաստանի քաղաքացիներ, տարեկան աճը`21,4 %. Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, նույն ժամանակահատվածում ժամանողների թիվը կազմել է 479.2 հազար, տարեկան աճը`18.3%, որից 277,7 հազարը եղել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, տարեկան աճը` 18.3%: Բացասական միգրացիան սալդոն եռամսյակային կտրվածքով կազմել է 31.8 հազար մարդ, մեկ տարում կրճատվելով 14,2 %: Ըստ վիճակագրության, ուղևորահոսքի ընդհանուր ծավալը պետական սահմանի անցակետերում կազմել է 990,3 հազար մարդ, տարեկան կտրվածքով աճելով 19.8 %:  Նշենք, որ ԱՎԾ-ի տվյալները բազմիցս կասկածի տակ են դրվել անկախ փորձագետների կողմից: Նրանցից ոմանք նույնիսկ կարծիք են հայտնում, որ ԱՎԾ-ն զբաղված է թվանկարչությամբ և ապահովում է իշխանությունների համար ձեռնտու տնտեսական ցուցանիշներ։ 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Համաշխարհային բանկի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) Doing Business-2014 ամենամյա վարկանիշում Հայաստանը հինգ հորիզոնականով իջել է` զբաղեցնելով 37–րդ տեղը։ Հայաստանը գտնվում է Բելգիայի (36–րդ տեղ) և Ֆրանսիայի (38) միջև` առաջ անցնելով Կիպրոսից, Լեհաստանից, Իսպանիայից, Լյուքսեմբուրգից և Իտալիայից, հաղորդում է arka գործակալությունը:Համաշխարհային բանկի վարկանիշում բիզնես զարգացնելու պայմաններով Հայաստանն առաջատար է ԱՊՀ երկրների շարքում։ Մասնավորապես, Համագործակցության երկրների շարքում Ղազախստանը զբաղեցնում է 50–րդ տեղը, Բելառուսը` 63, Ղրղըզստանը` 68, Ադրբեջանը` 70, Մոլդովան` 78, Ռուսաստանը` 92, Ուկրաինան` 112, Տաջիկստանը` 143, Ուզբեկստանը` 146։ Հետխորհրդային տարածքի երկրների շարքում լավագույն ցուցանիշները Վրաստանինն են (8–րդ տեղ), Լիտվայինը` (17–րդ տեղ), Էստոնիայինը (22), Լատվիայինը (24)։ Վարկանիշ կազմողները բիզնես վարելու պայմանները գնահատում են տասը չափանիշով։ Լավագույն ցուցանիշները Հայաստանը ցուցադրել է ձեռնարկությունների գրանցման (6–րդ տեղ) և սեփականության գրանցման (5–րդ տեղ) մասով, ինչպես նաև ներդրողների (22–րդ տեղ) պաշտպանության,  վարկավորման գծով։ «Անվճարունակության լուծման» ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 76–րդ տեղը, «շինարարության թույլտվության» ցուցանիշով` 79, «հարկման» ցուցանիշով` 103, «միացում էլեկտրամատակարարման համակարգին»` 109, «պայմանագրերի կատարման ապահովման» ցուցանիշով` 112, «միջազգային առևտրի» ցուցանիշով` 117 տեղը։ Doing Business-2013 նախորդ վարկանիշում Հայաստանը բարձրացել էր միանգամից 18 հորիզոնականով` զբաղեցնելով 32–րդ տեղը։
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները շարունակվում են, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամին հայտարարել է տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը: Նրա խոսքով, մայրուղում Երեւան-Աշտարակ եւ Երեւան-Արտաշատ հատվածներում աշխատանքները կավարտվեն արդեն այս տարի: «Աշտարակ-Թալին հատվածում կատարվում են նախապատրաստական աշխատանքներ: Դժվարություններ կան հողօտարման գործընթացի հետ կապված: Դատարաւում 17 գործ ունենք», - ասաց Բեգլարյանը: Նա նշեց, որ «Հյուսիս» հատվածի կառուցման համար Եվրոպական ներդրումային բանկի եւ Ասիական զարգացման բանկի հետ համաձայնագրերը կնքվել են, իսկ Թալին –Գյումրի հատվածի գնման ընթացակարգը կսկսվի ամենաուշը մեկ ամսվա ընթացքում: Բեգլարյանի խոսքով, նախագծման փուլում են Արտաշատ-Ագարակ հատվածը: Ըստ նախագծի, ներկայումս  304 կմ երկարությամբ ճնապարհը կրճատվելու է մինչեւ մոտ 250 կմ, կան շատ թունելներ, իսկ Քաջարան-Ագարակ հատվածում 55 կմ-ը կրճատվելու է մինչեւ 42 կմ: «Կառավարությունն արդեն ԱԶԲ-ի հետ ստորագրել է համաձայնագիր այն մասին, որ Եվրասիական զարգացման բանկը 150 մլն դոլար է ներդնում Քաջարան-Ագարակ հատվածում, եւ այս մնացած հատվածը դեպի Արտաշատից Քաջարան կատարվում է ուսումնասիրություն եւ նախագծային աշխատանքներ: Ճանապարհի աշխատանքների վերջն արդեն տեսնում ենք», - ասաց նախարարը: 
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 405 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 552 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`12,20 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 406,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 557 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`12,33 դրամ 1 ռուբլու դիմաց:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հայաստանում Ուկրաինայի դեսպան Իվան Կուխտան հերքել է Երևան-Սիմֆերոպոլ ուղիղ չվերթի բացման մասին լուրը: Այդ մասին նա հայտարարել է այսօր մամուլի ասուլիսի ժամանակ: Կուխտան նշել է, որ չվերթի բացման վերաբերյալ հայկական  ԶԼՄ-ների հրապարակումներից հետո դեսպանատունն անմիջապես արձագանքել է, և ինքն անձամբ հանդիպել է Արտաքին գործերի նախարարության  և Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության ներկայացուցիչների հետ: «Պաշտոնական մարմինները հայտարարել են, որ ուղիղ չվերթի թույլտվություն ոչ ոք չի տվել»,- ասել է դիվանագետը: Դեսպանը նշել է, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ համաձայնագրերի, ինչպես նաև Քաղավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO - International Civil Aviation Organization) կանոնների համաձայն, Հայաստանի տարածքից դեպի Ուկրաինա և հակառակ ուղղությամբ բոլոր չվերթերը պետք է համաձայնեցվեն միայն պաշտոնական մակարդակով: Նշենք, որ Lur.am-ի տեղեկություններով, չվերթը ուղիղ չէ, այլ իրականացվելու է Անապայով, ամբողջական չվերթն ունենալու է հետևյալ երթուղին. Կազան-Երևան-Անապա-Սիմֆերոպոլ:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
ԱրմԻնֆո-ի դիտարկման տվյալների համաձայն, հունվարի 25-ից նավթամթերքի գները Հայաստանում նվազել են 1 լ դիմաց 10 դրամով: Սա գների արդեն երկրորդ անկումն է այս տարի: Այսօր «Սուպեր ԱԻ 98» ապրանքանիշի բենզինի 1 լիտրն արժե 500 դրամ, «Պրեմիում ԱԻ 95» ապրանքանիշի բենզինի 1 լ` 470 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91»` 450 դրամ, դիզելային վառելիքի 1լ գինը`  450 դրամ: Չի փոփոխվել միայն եվրոդիզելի գինը՝ 480 դրամ 1 լիտրի համար: Նշենք, որ բազմաթիվ տնտեսագետների կարծիքով Հայաստանում նավթամթերքի գները անհամաչափ են նվազում համաշխարհային շուկայում նավթի գնի հետ համեմատ: Այս հանգամանքը մասնագետները պայմանավորում են Հայաստանում նավթամթերքի շուկայում գործող մենաշնորհով:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Ասիական զարգացման բանկը 2015-ին Հայաստանի համար կանխատեսում է տնտեսական աճի դանդաղում մինչև 1.6%, փոխանցում է ՍիվիլՆեթը: «Տարածաշրջանային աշխարհաքաղաքական զարգացումները բավական անորոշ են դարձնում Հայաստանի համար տնտեսական կանխատեսումները: Տնտեսական դանդաղումը Ռուսաստանում, որը մասնավորապես պայմանավորված է պատժամիջոցներով և նավթի ցածր գնով, հավանաբար կհանգեցնեն Հայաստանի տնտեսության էլ ավելի դանդաղման»,- ասված է զեկույցում: Բանկի մասնագետները նշում են, որ Հայաստանի տնտեսության աճը հիմնականում կապահովեն գյուղատնտեսությունը և ծառայությունները: Պետությունը գյուղական վարկերի ու վառելիքի գների սուբսիդավորման միջոցով կխթանի գյուղատնտեսության զարգացումը: Արդյունաբերության աճի համար անհրաժեշտ ներքին գործոններից է կառավարության՝ արտահանման վրա հիմնված արդյունաբերական զարգացման ռազմավարությունը: Չնայած տնտեսության դանդաղ աճին` Հայաստանում տարեկան գնաճը կկազմի 4.6% 2015-ին և 4.1%` 2016-ին: Նշենք, որ Հայաստանի պետական բյուջեով նախատեսվում է տնտեսության աճ՝ 4,1%-ի սահմանում:   Ասիական բանկը Վրաստանի համար 2015թ. կանխատեսում է 2% աճ, Ադրբեջանում կանխատեսվում է 3% աճ:  
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից ներգրավված ավանդների ծավալը կազմել է 1.612 տրլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 33%-ով, իսկ միայն IV եռամսյակում` 5%-ով: ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, 2013 թվականի վերջին բանկային ավանդների կառուցվածքում դրամային ավանդների բաժինը կազմել է 480.1 մլրդ դրամ կամ 29,8%, տարեկան կտրվածքով ավելանալով 31%-ով, իսկ IV եռամսյակում` 14,6%-ով: Միևնույն ժամանակ, արտարժութային ավանդների բաժինը կազմել է 70,2% կամ 1.132 տրլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 33,9%-ով, իսկ IV եռամսյակում` 10,1%-ով: Աղբյուրի համաձայն, բանկերում ավանդների ընդհանուր ծավալի կառուցվածքում ոչ ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 28,7% կամ 463.6 մլրդ դրամ: Այդ ցուցանիշը տարեկան կտրվածքով ավելացել է 76,7%-ով, իսկ IV եռամսյակում` 29,1%-ով: Ռեզիդենտներից ներգրավված ավանդների բաժինը կազմել է 71,3% կամ 1.149 տրլն դրամ, տարեկան կտրվածքով ավելանալով 21%-ով, իսկ միայն IV եռամսյակում` 5,6%-ով: Ռեզինդենտներից ներգրավված ավանդների կառուցվածքում ցպահանջ ավանդներին բաժին է ընկել 30% կամ 342 մլրդ դրամ, իսկ ժամկետային ավանդներին` 70% կամ 806.8 մլրդ դրամ: Ցպահանջ ավանդները մեկ տարում ավելացել են 11%-ով, IV եռամսյակում ավելանալով 1,8%-ով: Իսկ ժամկետային ավանդների դինամիկան հետևյալն է. մեկ տարում` 25,7 %-ով, եռամսյակի ընթացքում` 7,3%-ով: ՀՀ ԿԲ տվյալներով, նախորդ տարվա դեկտեմբերին դրամային ավանդների գծով տոկոսադրույքները կազմել են 10,42%, տարեկան կտրվածքով բարձրանալով 0,36 տ.կ., իսկ մեկ եռամսյակում` 0,28 տ.կ. (31.12.13. դրությամբ դոլարի հաշվարկային փոխարժեքը` 405,12 դր./դոլար):
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 12:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 415  դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 516 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.76 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 520 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.85 դրամ 1 ռուբլու դիմաց: Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 415.5 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 520  դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.76 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 417.5 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 521 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.70 դրամ: Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 30.10.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները. ԱՄՆ դոլար – 415.32, ԵՎՐՈ – 517.61, Ռուսական ռուբլի – 8.95:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
2014 թվականին Հայաստանում կոնյակի արտադրությունը նախորդ տարվա համեմատ նվազել է 8.10%, մինչև 18 725.5 հազար լիտր, ասված է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության զեկույցում: Հայկական կոնյակի սպառման հիմնական շուկան Ռուսաստանն է և ԱՊՀ երկրները: Գինու արտադրությունը հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 8,2%, մինչև 6130.9 հազար լիտր: Շամպայն գինիների արտադրությունն աճել է 18.3%, մինչև 634,4 հազար լիտր: Օղու և լիկյորի արտադրությունը նվազել է 4,3%, մինչև 9 506.1 հազար լիտր: Գարեջրի արտադրությունն աճել է 19,5%, մինչև 23 716.5 հազար լիտր:
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus
Հունիսի 28-ին տեղի է ունեցել Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նիստ: Նիստում վարչությունը կազմավորել է Քաղաքացիական խմբերի հետ աշխատանքների համակարգման ու Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովները: Փոխնախագահներ Արամ Մանուկյանը և Լևոն Զուրաբյանը հաղորդում են ներկայացրել Քառյակի մաս կազմող ուժերի հետ ընթացիկ համագործակցության և  Քառյակի հետագա անելիքների վերաբերյալ: Լևոն Զուրաբյանը հաղորդում է ներկայացրել ԵԽԽՎ ամառային նստաշրջանի մասին: Տարածքային կառույցների աջակցման հանձնաժողովի նախագահ Ավետիս Ավագյանը հաղորդում է ներկայացրել ամռան ընթացքում` աշնանը սպասվող քաղաքական ակտիվ գործընթացներին ընդառաջ, տարածքային կառույցներում իրականացվելիք միջոցառումների վերաբերյալ:    
economy
Karavet/ILUR-news-text-classification-corpus