Sentence
stringlengths 1
114k
| class
stringclasses 7
values | source
stringclasses 1
value |
---|---|---|
2014թ. մայիսին, 2013թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոցում» ուղևորահոսքն ավելացել է 36,9 տոկոսով: Այդ մասին ԱրմԻնֆո-ին հաղորդել են «Արմենիա Միջազգային Օդանավակայաններ» ՓԲԸ մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, վերջին ամիսներին օդային փոխադրումների ոլորտում առկա է և ուղևորների թվի, և չվերթերի թվի կանոնավոր աճ: Այսպես` եթե 2013թ մայիսին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 125 263 ուղևոր, ապա 2014թ մայիսի ցուցանիշը կազմում է 171 431 ուղևոր: Չվերթերի աճը այդ ժամանակահատվածում կազմել է 49.4 տոկոս: 2014թ. մայիսին կատարվել է 1858 չվերթ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1244 չվերթի համեմատ: Եթե 2013թ. մայիսին դեպի «Զվարթնոց» կանոնավոր չվերթեր իրականացնում էին 27 ավիաընկերություններ, ապա այժմ դրանց թիվը 33 է: Բացի այդ ավիաընկերություններից շատերն ավելացրել են իրենց հաճախականությունները բոլոր ուղղություններով, ինչը հանգեցրել է ավիատոմսերի գնի նվազմանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է երկրի արտաքին առևտրի վերաբերյալ տվյալները:
Ըստ այդ տվյալների՝ ընթացիկ տարվա առաջին կիսամյակում արտաքին առևտուրը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 20.6 տոկոսով՝ կազմելով 2 միլիարդ 186 միլիոն ԱՄՆ դոլար:2009-ի ճգնաժամից ի վեր առաջին անգամ կրճատվել է նաև ներքին առևտուրը․ այս տարվա հունվար - հունիսին անկումը կազմել է 5.1 տոկոս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ազգային վիճակագրությունն էլ ավելի տխուր թվեր է ներկայացրել հարկահավաքման ոլորտում: Այսպես, 2015-ի առաջին կիսամյակում կառավարությունը հավաքել է 1 միլիարդ 59 միլիոն դոլար հարկ, ինչը շուրջ 13.5%-ով պակաս է նախորդ տարվանույն ժամանակահատվածի ցուցանիշից:
Ուշագրավ է, որ թե՛ արտաքին առեւտրի, թե հարկահավաքության ոլորտում գրանցված ցուցանիշներն ամենացածրն են՝ 2009-ի ֆինանսատնտեսական ճգնաժամից ի վեր. արտաքին առուտուրը վերջին անգամ կրճատվել էր ճգնաժամային 2009 թվականին՝ 31.5 տոկոսով:
Ուշագրավ է նաեւ, որ նման պաշտոնական տվյալների առկայության դեպքում վարչապետ Հովիկ Աբրահամյանը շարունակում է խոսել տնտեսական աճի մասին: Օրեր առաջ Աբրահամյանը Գյումրիում հայտարարեց, որ առաջին կիսամյակում տնտեսությունը աճել է 4.5 տոկոսով՝ բյուջեում նախատեսված 4,1-ի փոխարեն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի աուդիտորական գործունեության հսկողության տեսչության կողմից արձանագրված խախտումների հիման վրա դադարեցվել է «ԷՆ-Աուդիտ» ՍՊԸ աուդիտորական ծառայությունների իրականացման լիցենզիայի գործողությունը: Ստուգման արդյունքներով բացահայտվել է, որ մի շարք ընկերությունների ֆինանսական հաշվետվությունների աուդիտի արդյունքում տրամադրված աուդիտորական եզրակացությունները կազմվել են առանց աուդիտի ստանդարտներին համապատասխան աուդիտ անցկացնելու:
Դադարեցվել է նաեւ ընկերության չորս աուդիտորների որակավորման վկայականների գործողությունը, որոնց կողմից կազմված և ստորագրված աուդիտորական եզրակացությունները ճանաչվել են ոչ հավաստի:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Աշնանը Հայաստանում կարող է բացվել ուռուցքաբանական հիվանդությունների բուժման և ախտորոշման Բժշկական իզոտոպների կենտրոն: Այդ մասին 2013 թ. պետբյուջեի կատարման շուրջ խորհրդարանական քննարկումների ընթացքում հայտարարել է էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: 2013թ. այդ ծրագրի համար բյուջեից հատկացվել է 546 մլն դրամ: Եվս 926 մլն դրամ նախատեսվում է տրամադրել 2014 թվականին: Այդ միջոցներն ուղղվելու են անհրաժեշտ սարքավորման ձեռքբերմանը:
Նշենք, որ Կենտրոնը կստեղծվի Ֆիզիկայի ինստիտուտի հիմքի վրա: Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է 30 մլն եվրո:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մենք ունենք ոլորտներ, որտեղ ունենք աշխատողների պակաս և դա արդեն օրեցօր ավելի հստակ է, և ունենք ոլորտներ, որտեղ ունենք հակառակ իրավիճակ, երբ մարդիկ աշխատանք են փնտրում և չեն կարողանում աշխատանքի խնդիր լուծել: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, կառավարության այսօրվա նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը լրագրողների հետ զրույցում այսպես մեկնաբանեց վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձրաձայնած խնդիրը, թե Հայաստանում աշխատուժի պակաս կա:
«Մեր աշխատանքային շուկան վերջնականապես չի եկել այն բալանսի, որը շուկայական տնտեսությունն է պահանջում, և այստեղ ունենք կառուցվածքային խնդիրներ: Այսինքն՝ մարդիկ ցանկանում են այդ աշխատանքը, բայց դրա հնարավորությունը չկա, մյուս կողմից՝ գործատուն պահանջարկ ունի մի շարք ոլորտներում, բայց համապատասխան որակավորման մասնագետներ ինչ-ինչ պատճառով չկան», - նշեց Դավթյանը:
Այն դիտարկմանը, թե գուցե արտագա՞ղթն է պատճառը, որ աշխատուժի պակաս կա, Տիգրան Դավթյանը, ըստ էության չպատասխանեց. «Ես մի բան կարող եմ ասել, որ այդ կարգի խնդիրների լուծման լավագույն ձևը տնտեսության զարգացումն է, ոչ միայն աճը: Դրան են միտված այն գործողությունները, որ արվում են ներդրումային և գործարար մթնոլորտի բարելավման համար: Doing Business ինդեքսում Հայաստանի վարկանիշի լավացումը մթնոլորտ է ստեղծում, որը պետք է հնարավորություն ընձեռի լրացուցիչ ներդրողներ ներգրավել, ավելի գրավիչ դարձնել երկիրը, ունենալ ներդրումների ավելի մեծ ծավալներ: Սա է այն ճանապարհը, որը հնարավորություն կտա այդ խնդիրը լուծելու»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կառավարությունն այսօր բացասական եզրակացություն տվեց «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին:
Հատկանշական է, որ կառավարության կայքում տեղադրված որոշման նախագծում նշված էր, որ որոշվել է հավանություն տալ նախագծին և այն սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով, սակայն ֆինանսների նախարար Վաչե Գաբրիլյանն այսօր հայտարարեց, թե որոշումը փոխվել է:
«Նախնական կարծիքը, որը դրվել էր շրջանառության, հավանություն տալն էր, սակայն առաջնորդվելով այս ոլորտի կարգավորիչ Կենտրոնական բանկի կարծիքով՝ առաջարկում ենք մերժել տրամաբանությունը, քանի որ որոշակի խնդիրներ են առաջացել հասկացությունների մեջ: Մասնավորապես, պարոն Բագրատյանի հիմնական մտահոգությունն այն է, որ աշխատավորական կոլեկտիվները և կազմակերպությունները, ձեռնարկությունները կարողանան նմանատիպ ֆոնդեր ստեղծել, և որպեսզի մուտքը ազատ լինի: Այստեղ պետք է տարբերակել կենսաթոշակային սխեմա, կենսաթոշակային ֆոնդ և կառավարիչ խնդիրները: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է ստեղծել կամավոր կենսաթոշակային ֆոնդ, ապա նա կարող է դա անել նաև 10 միլիոն դրամով, 20 միլիոն դրամով, այսինքն՝ փոքր ֆոնդերի ստեղծման տեսակետից օրենսդրական սահմանափակում չկա»,- ասաց Վաչե Գաբրիլեյանը:
Բագրատյանն առաջարկում էր պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի կառավարիչների համար կանոնադրական կապիտալի նվազագույն չափերը նվազեցնել, մասնավորապես՝ պարտադիրի համար՝ 500 միլիոն դրամի, իսկ կամավորի համար՝ 200 միլիոն դրամ, համապատասխանորեն՝ 100 և 50 միլիոն դրամի:
Այսօր կառավարությունը բացասական եզրակացություն էր տվել Հրանտ Բագրատյանի ներկայացրած մեկ այլ նախագծի ևս:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ, ինքնահոս և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը հուլիսի 17-ին կայացած նիստում որոշել է փոփոխություն կատարել իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և 2014 թվականի ջրառը 170 մլն-ի փոխարեն սահմանել 245 մլն խորանարդ մետր:
Որոշման նախագիծը ներկայացրել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյան: Նրա խոսքով, ջրի լրացուցիչ բացթողումների անհրաժեշտություն առաջացել է`ոռոգման համար ջրային ռեսուրսների պակասի հետ կապված:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես արդեն հաղորդել էինք, հունվարի 11-ից դիզվառելիքով բեռնված 23 մեքենա, որոնք գալիս էին Իրաքից, կանգնած են Մեղրիի մաքսակետում, սակայն, այդպես էլ Հայաստան չեն կարողանում մուտք գործել: Բանն այն է, որ մաքսային անցակետում չեն մաքսազերծում բեռը` վարորդների հետ զրույցում նշելով, որ չնայած իրավական առումով ամեն ինչ նորմալ է, սակայն իրենք չեն կարող մաքսազերծումն իրականացրել` մինչեւ ներքին հրահանգ չունենան ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանից, իսկ վերջինս էլ այդ համաձայնությունը պետք է ստանա անձամբ Սերժ Սարգսյանից:
«ՀԺ»-ի ունեցած տեղեկությունների համաձայն էլ` ծագած խնդիրը Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության ծիրում է գտնվում։ Ըստ այդ տեղեկությունների` ՀՀ և ՌԴ իշխանությունների միջև ձեռք է բերվել համաձայնություն, որ այս տարվա հունվարի 1-ից Հայաստանը բենզինն ու դիզվառելիքը ներկրելու է բացառապես Ռուսաստանից։ Ու չնայած Հայաստանը պաշտոնապես դեռ Մաքսային միության անդամ չէ, Ռուսաստանից ներկրվող բենզինի ու դիզվառելիքի մաքսազերծումը կիրականացվի ՄՄ-ի չափանիշներով։
ՌԴ սահմանապահ զորքերի iLur.am-ի հավաստի աղբյուրի պնդմամբ էլ՝ խոսքն այն մասին է, որ ՀՀ-ն պարտավորվել է նավթամթերքը ներկրել միայն Ռուսաստանից: Մեր աղբյուրը նշեց, որ դիզվառելիքով բեռնված շարասյունը հատել է ՀՀ պետական սահմանը և գտնվում է մաքսատան տարածքում:
Քիչ առաջ iLur.am-ը ստացավ ՊԵԿ-ի պարզաբանումը, որտեղ, ըստ էության, հաստատվում է, որ դիզվառելիքը չի մաքսազերծվում՝ ՀՀ ստանձնած պարտավորությունների պատճառով:
«Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ սահմանին դիզվառելիքի նշված խմբաքանակի մուտքի արգելքը մաքսային ընթացակարգերի հետ առնչություն չունի, մաքսային մարմինների կողմից որևէ խոչընդոտ չի հարուցվել, և, հետևաբար, կողմնակալ կամ սուբյեկտիվ մոտեցման մասին հետևություններն իրականությանը չեն համապատասխանում: Խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է, որի նկատմամբ հսկողությունն, ինչպես հայտնի է, մաքսային ծառայության գործառույթների տիրույթից դուրս է գտնվում: Մաքսային ծառայությունը համագործակցում է համապատասխան կառույցի հետ` հետևողականություն դրսևորելով ինչպես նշված խմբաքանակի, այնպես էլ մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքների որակի չափանիշների պահպանման հարցում: Այդ կերպ ծառայությունը կատարում է իր անմիջական պարտականությունը, որը հստակ սահմանված է Մաքսային Օրենսգրքի 9-րդ հոդվածում` սպառողների շահերի պաշտպանության նպատակով աջակցում է ներմուծվող ապրանքների որակի ապահովմանը նպատակաուղղված միջոցառումներին»,-ասված է ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ստացած պարզաբանման մեջ:
Ինչպես տեսնում ենք, «խնդիրը նշված խմբաքանակի որակի մեջ է», այսինքն՝ չի համապատասխանում բենզինի ու դիզվառելիքի մաքսազերծման ՄՄ-ի չափանիշներին, և այս խնդրի լուծման հեռանկարները մնում են խիստ անորոշ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 28-ին խորհրդարանը մշտական հանձնաժողովների համատեղ նիստում սկսել է «Հայաստանի Հանրապետության 2015 թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Այնուհետև քննարկումները շարունակվել են առանձին հանձնաժողովներում:
Նշենք, որ ըստ բյուջեի նախագծի՝2015 թ. պետական բյուջեն ավել է լինելու 2014 թ. բյուջեից ընդամենը 4 տոկոսով, սակայն ոստիկանության և ԱԱԾ-ին տրվող գումարները նախատեսվում է ավելացնել համապատասխանաբար 14.2 և 21.1 տոկոսով: Սա՝ այն դեպքում, երբ, կրթությանը ուղղվող գումարները աճելու են 4.3 տոկոսով, առողջապահությանը՝ 3.4 տոկոսով, իսկ սոց. պաշտպանությանը՝ 6.4 տոկոսով:
Ոլորտ
2014 թ. (հազ. դրամ)
2015 (հազ. դրամ)
աճը %-ով
Ոստիկանություն
33,321,041.5
38,071,582.7
14.2
ԱԱԾ
19,153,817.8
23,203,588.4
21.1
Կրթություն
122,315,779.5
127,638,327.8
4.3
Առողջապահություն
80,625,785.8
83,377,405.6
3.4
Սոց.պաշտպանություն
362,030,607.1
385,475,774.0
6.4
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆիզիկական անձինք 3-րդ երկրներից մեքենա ներկրելիս արգելքի չեն հանդիպի, լրագրողների հետ զրույցում նշել է Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը:
«Հայաստանում 2018 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտնող ապրանքային նշանի նկատմամբ բացառիկ իրավունքի սպառման սկզբունքը սահմանափակումներ չի նախատեսի քաղաքացիների կողմից ապրանքների ներմուծման ժամանակ», - ասել է Միրումյանը՝ անդրադառնալով օրերս մամուլում հրապարակված տռեղեկատվությանը՝ երրորդ (ոչ ԵԱՏՄ անդամ) երկրներից մեքենաների ներմուծման արգելքի մասին::
«Ուզում եմ նշել, որ այդ տեղեկատվությունը չի համապատասխանում օրենսդրության դրույթներին, որը չի վերաբերում ընդհանրապես ֆիզիկական անձանց կողմից կատարվող ներմուծումներին: Բնականաբար, եթե քաղաքացին 2018թ. հունվարի 1-ից Ճապոնիայից որեւէ մակնիշի մեքենա է ներմուծում, ապա նա կարող է ազատ ներմուծել, ինչպես ներկայում»,- ասաց Վախթանգ Միրումյանը:
Պաշտոնյայի խոսքով, հունվարի 1-ից ակնկալվող սահմանափակումը վերաբերելու է բիզնես նպատակներով կատարվող ներմուծումներին:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱրմԻնֆո գործակալության կողմից Երեւանի բանկերից ստացած տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 404 դրամ, Եվրոյի առքի առավելագույն գինը՝ 547 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը՝ 12.3 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 405 դրամ, Եվրոյի վաճառքի գինը՝ 549.5 դրամ, իսկ ռուբլու վաճառքի գինը՝ 12.3 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Աշխարհի ամենամեծ ավիաընկերությունը կհայտնվի ԱՄՆ-ում: Դա տեղի կունենա American Airlines-ի և US Airways-ի միաձուլման արդյունքում: Այս մասին հաղորդում է Bloomberg գործակալությունը: Գործարքի արժեքը գնահատվում է 11 միլիարդ դոլար, ընդ որում՝ ընկերությունների միաձուլման ստույգ պայմանները հայտնի չեն: American Airlines-ը և US Airways-ը պաշտոնապես հայտարարել են, թե միաձուլման բանակցությունները մեկնարկել են 2012 թ. սեպտեմբերին: American Airlines-ի սեփականատերը՝ AMR կորպորացիան, 2011 թ. նոյեմբերից սնանկության եզրին է, և նրան անհրաժեշտ է վերակառուցել իր բիզնեսը: Ենթադրաբար՝ նոր ընկերությունը կպահպանի American Airlines անունը, իսկ այն կգլխավորի US Airways-ի նախագահ Դուգ Փարքերը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդը հաստատեց 50 միլիոն ԱՄՆ դոլար փոխառության տրամադրումը Հայաստանին՝ Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի ներքո:
Ինչպես հայտնում է ՀԲ երևանան ներկայացուցչությունը, ծրագրի նպատակն է «ամրապնդել կառավարության կարողությունները արտահանման խթանման, տեղական և օտարերկրյա ներդրումների ներգրավման և բիզնեսի ընդլայնման համար որակի ծառայությունների բարելավման հարցերում»:
«Արտահանումն ու ուղղակի օտարերկրյա ներդրումները շեղակի ավելացնելու համար Հայաստանին անհրաժեշտ է ամուր ինստիտուցիոնալ դաշտ», - ասել է Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավար Ֆեյի Բորոֆիսը,-«ծրագիրը կապահովի խթաններ մեծացնելու կառավարության գործունեության արդյունավետությունը՝ ընկերություններին առևտրի խթանման ու որակի ենթակառուցվածքի ծառայություններ մատուցելու ասպարեզում»:
Ծրագրի ընդհանուր ֆինանսավորումը կազմում է 59.54 միլիոն ԱՄՆ դոլար, որից 9.54 միլիոն ԱՄՆ դոլարը կազմում է ՀՀ կառավարության ներդրումը: Համաշխարհային բանկը տրամադրում է 50 միլիոն ԱՄՆ դոլար ՎԶՄԲ փոխառություն հետևյալ պայմաններով՝ փոփոխական տոկոսադրույք, 10 տարվա արտոնյալ ժամանակաշրջան և 25 տարվա մարման ժամկետ:
1992թ. Համաշխարհային բանկին, իսկ 1993թ. ՄԶԸ-ին միանալուց ի վեր այդ երկու կառույցների կողմից Հայաստանին ընդհանուր հաշվով տրամադրվել է 1,961.73 միլիոն ԱՄՆ դոլար գումար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Էտալոնային Brent եւ WTI մակնիշների նավթը երկուշաբթի թանկացել է, տեղեկացնում է Bloomberg գործակալությունը:
Brent-ի ապրիլյան ֆյուչըրսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են $0,66-ով՝ $62,18 մեկ բարելի դիմաց: WTI մակնիշի գները Նյու-Յորքի ապրանքային բորսային էլեկտրոնային առեւտրի ընթացքում աճել է 0,2 դոլարով՝ մինչեւ 52,98 դոլար մեկ բարել դիմաց:
Նավթի համաշխարհային գների աճի եւ աշխարհաքաղաքական սպասումների ֆոնին նկատվում է նաեւ ռուսական ռուբլու արժեւորում եվրոյի եւ դոլարի նկատմամբ: Մոսկվայի բորսայում այսօր դոլարը թարմացրել է մեկ ամսվա կտրվածքով նվազագույն արդյունքը՝ 2,12 ռուբլով էժանանալով նածխկինի համեմատ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 2,44 ռուբլով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը քվեարկությամբ, միաձայն հաստատեց գազի գինը: Ըստ այդմ՝ առաջարկվող 1 խմ-ի դիմաց սահմանվեց 156 դրամ՝ հաշվի առնելով 30% սուբսիդավորումը:
Ըստ civilnet.am-ի՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշեց` գազի սակագինը կբարձրանա հուլիսի 7-ից։ Հանձնաժողովը հունիսի 7-ին, քննարկելով «ՀայՌուսգազարդի» մայիսի 14-ի դիմումը՝ վերանայել վեջնական սպառողների համար գազի սակագինը, որոշեց բնակչության համար 1 խմ գազի սակագինը բարձրացնել 18%-ով` մինչև Դ156, իսկ խոշոր գազասպառողների համար 14%-ով` մինչև մինչև $276,98՝ 1000 խմ հաշվով։
«Ըստ «ՀայՌուսգազարդի» և «Գազպրոմի» պայմանագրի` գազի սակագինն ապրիլի 1-ից $270 է` 1000 խմ համար»,- ասաց ՀԾԿՀ-ի Սակագնային քաղաքականության վարչություն պետ Գարեգին Բաղրամյանը` հավելելով, որ գազի սակագնի բարձրացումը որոշակի ազդեցություն կունենա այլ ոլորտների վրա, որի գնահատումը սակայն հանձնաժողովի իրավասություններից դուրս է:
Իսկ ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանը նշեց, որ գազի այս սակագինը գազակայաններում կունենա 5% բարձրացման ազդեցություն:
ՀԾԿՀ-ն, հաշվարկելով վերջնական սպառողների համար գազի սակագինը, հիմք է ընդունել վարչապետ Տիգրան Սարգսյանի պաշտոնական նամակը, ըստ որի` կառավարությունը սուբսիդավորելու է «ՀայՌուսգազարդի» կողմից սահմանին ձեռքբերվող գազի $270/1000 խմ գնի 30%-ը։ Այսինքն վերջնական սպառողների համար սակագին հաշվարկելիս հիմք է ընդունել $189/1000 խմ գազի գինը ներկայիս $180-ի փոխարեն։
«ՀայՌուսգազարդ» ընկերության վարչության նախագահ Վարդան Հարությունյանի խոսքով` սահմանին 5% գազի թանկացման պայմաններում վերջնական սպառողների համար 18% բարձրացումը պայմանավորված է նաև փոխարժեքով։ «Դոլարային արտահայտությամբ վերջնական սպառողների համար սակագինը բարձրանում է 9%-ով»,- ասաց նա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մարտի 6-ի նիստում ՀՀ կառավարությունը մերժել է «Ալյանս» ազատ տնտեսական գոտում ծրագրային ապահովման բնագավառում գործունեություն ծավալելու UFGroup ընկերության բիզնես ծրագիրը:
Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը: Նրա խոսքով, ծրագիրը մի շարք բացթողումեր ունի և չի համապատասխանում պահանջվող ստանդարտներին հարկային արտոնություններ տրամադրելու համար: UFGroup-ի ներդրումային ծրագրի արժեքը կազմում է ընդամենը $350 հազար, ըստ որում` մեծ մասը (60%) կկազմի աշխատավարձի ֆոնդը: Որպես ներդրումներ` առաջարկվում են մտավոր սեփականությունը գործող բիզնեսից նորին փոխանցելու վերաբերյալ պայմանագրեր: Ակնհայտ է, որ գործող բիզնեսը նորի բիզնեսի պատրվակով ազատ տնտեսական գոտի տեղափոխելու փորձ է արվում, ասվում է Էկոնոմիկայի նախարարության եզրակացության մեջ: Այս առնչությամբ գերատեսչությունն ընկերությանն առաջարկում է լրամշակել բիզնես ծրագիրը:
Դեռ մինչև կառավարության այսօրվա նիստը UFGroup-ի ղեկավար Կարեն Գյուլգյուլյանը մի շարք լրատվամիջոցների հայտարարել էր, որ եթե իրենց ծրագիրը չիրականացվի ազատ տնտեսական գոտում, իրենք պատրաստ չեն կյանքի կոչել այն Հայաստանում, և բիզնեսը կտեղափոխեն իրենց համար ավելի բարենպաստ մեկ այլ երկիր: Հատկանշական է, որ UFGroup-ը Հայաստանում հիմնադրվել է 2013 թ. նոյեմբերին:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 478,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 533,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7,70 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 538,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7,98 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նոյեմբերի 2-6-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 62,524,786 դոլար 474,45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 65,903,333 ԱՄՆ դոլար 475,99 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
Միջբանկային շուկայում իրականացվել է 5,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 477,82 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,931,474 EUR 519,21 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 17,194,691 EUR 523,24 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 985,811,766 ռուբլի 7,42 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 284,815,753 ՌԴ ռուբլի 7,57 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել:
Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 49.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 60 մլն ԱՄՆ դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր ԱԳՆ-ում կայացել է ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Երևան ժամանած Մեծ Բրիտանիայի` Եվրոպայի հարցերով պետական նախարար Դեյվիդ Լիդինգտոնի հետ: ԱԳՆ-ի կողմից տարածած հաղորդագրության համաձայն, զրուցակիցները բազմաթիվ հարցեր են քննարկել, որոնցից հատկապես մեկը առավել ուշադրության է արժանի: Այսպես, ԱԳՆ հաղորդագրության մեջ նշված է. «բանակցությունների ընթացքում նախարարները քննարկեցին քաղաքական, առևտրատնտեսական և այլ ոլորտներում համագործակցության խորացման ուղիները։ Այս համատեքստում Էդվարդ Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ վերջին շրջանում նկատելի է բրիտանական բիզնեսի հետաքրքրության աճը Հայաստանի հետ առևտրատնտեսական կապերը զարգացնելու հարցում»: Ընդհանրապես, ի տարբերություն շատ այլ երկրների, կոնկրետ Մեծ Բրիտանիայի շահագրգռվածությունը Հայաստանի տնտեսության նեջ՝ հատկապես վերջին շրջանում աչքի է ընկնում Ամուլսարի հանքի պատմությամբ: Հայտնի է, որ այդ երկիրը ցանկանում է շահագործել Ամուլսարի հանքը, չնայած նրան, որ դա մեծ արձագանք է գտել հատկապես հայ փորձագիտական շրջանակներում: Ընդ որում, բրիտանական կառավարությունը կարծես չի էլ թաքցնում, որ Ամուլսարի շահագործումն իրենց համար իսկապես խիստ կարեւոր է, այնքան կարեւոր, որ Երեւան էր ժամանել նույնիսկ Միացյալ թագավորության թագաժառանգ Ուելսի արքայազն Չարլզը: Ընդ որում, այցի պատրվակը «Երեւան իմ սեր» բարեգործական ծրագրին մասնակցությունն էր, սակայն, չէին էլ թաքցնում, որ արքայազնի այցը կազմակերպել էր հենց Ամուլսարի հանքի շահագործման հարցում շահագրգիռ անձ՝ հանքը շահագործող Lydian International ընկերության նախկին տնօրեն, նախկին վարչապետ Արմեն Սարգսյանը: Ավելին, գարնանը, Հայաստանում ՄԹ դեսպան Քեթի Լինչը նույնիսկ հայտարարել էր, որ իրենց գործունեությամբ նպատակ ունեն Հայաստանում տարածել «Բաց և թափանցիկ հանքարդյունաբերության» գաղափարը: Բնականաբար, խոսքը առաջին հերթին Ամուլսարի մասին էր:
Հիշեցնենք, որ հանքավայրի հանքային իրավունքը Lydian International ընկերությանն է պատկանում, որի ներկայացուցիչը Հայաստանում «Գեոթիմ» ընկերությունն է: Ներդրողների թվում Համաշխարհային բանկի ընկերությունների խմբի մեջ մտնող Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) է եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (EBRD): «Գեոթիմ» ընկերությունը մտադիր է արդյունահանել 70 տոննա ոսկի: Միաժամանակ, բազմաթիվ ուսումնասիրություններ ցույց են տալիս, որ Ամուլսարում՝ հանքավայրի շահագործումը ռիսկային է, իսկ Կարմիր գրքում գրանցված տեսակների առկայությունն այստեղ, արդեն իսկ բավական է հանքի շահագործումը թույլ չտալու համար, քանի որ դա բխում է նաև օրենքից: «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածը երաշխավորում է կենդանական աշխարհի հազվագյուտ եւ անհետացման եզրին գտնվող օբյեկտների պահպանությունը և արգելում ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը եւ դրանց ապրելավայրերի վատթարացմանը:
Մասնագետները, սակայն, նաեւ աղետալի կանխատեսումներ են անում հատկապես սարի մոտակայքում ապրող բնակչության, եւ Ամուլսարի հարեւանությամբ գտնվող Ջերմուկ առողջարանական կենտրոնի համար:
Մասնավորապես, արդեն իսկ հայտարարվել է, որ Ամուլսարի հանքում գտնվող 70 տոննայից ավելի ուրանը տարածաշրջանը ռադիացիայի է ենթարկելու:
Իսկ Ամուլսարի նախաձեռնությունը հայտարարել է, որ «Ամուլսարի ծրագրի ռիսկերը անկառավարելի բնույթ ունեն: Այդ ռիսկերի նկարագրությունը, օրենքների եւ միջազգային ստանդարտների խախտումները հիմք են հանդիսացել 9 հասարակական կազմակերպությունների եւ քաղաքացիական նախաձեռնությունների, ինչպես նաև 210 գնդեվազցիների կողմից IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմեններին բողոքներ ուղարկելու համար: Բողոքներն ընդունված են դիտարկման եւ անցնում են աուդիտորական ստուգում IFC-ի եւ EBRD-ի Օմբուդսմենների գրասենյակների կողմից:
Ինչ վերաբերում է Ջերմուկ քաղաքին, ապա Ջերմուկն ունի բոլոր հնարավորությունները բալնեոլոգիական առողջարանի վարկանիշը կորցնելու համար: Ջերմուկը կենթարկվի բաց հանքավայրի պայթեցումների, փոշու, 18 տոքսիկ տարրեր և ծանր մետաղներ պարունակող լցակույտերի ազդեցությանը:
Ջերմուկի առողջարանային վարկանիշը պահպանելու համար ոչ մի գործողության պլան չի օգնի, եւ Ջերմուկը որպես առողջարան կդադարի գոյություն ունենալ»:
www.hra.am ն էլ հիշեցնում է, որ ըստ 2007թ. ռուսական «Горный Журнал» գիտական պարբերականում հրապարակված Գ.Պ. Ալոյանի «Հայաստանի ռադիոակտիվ հումքի ռեսուրսային պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածի՝ Ամուլսարում ուրանի միջին պարունակությունը լայնորեն տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 %: Ամուլսարի երևակման 5 տարածքներում մոտավորապես հաշվարկվել է 76 տոննա ուրան: Իսկ հաշվի առնելով ուրանի առկայությունը թորիումի տարածքում՝ ընդհանուր պաշարները կարող են գնահատվել 100 տոննա: Կայքը, սակայն, հավելել է, որ «Գեոթիմ» ընկերության ղեկավարները, բնականաբար, ամբողջությամբ հերքել են հոդվածի գիտական արժեքը, իսկ այդ հարցով պետական մարմիններից պատասխանատու ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է, թե փորձանմուշներում ուրան չի հայտնաբերվել։ Նախարարությունն իր պատասխանում, սակայն, հղում է կատարել ոչ թե իր սեփական հետազոտություններին, այլ «Lydian International»-ի՝ այսինքն շահագրգիռ կողմի պատվերով արված հետազոտություններին:
Հ.Գ. Հիշեցնենք, որ Ամուլսարը լեռնագագաթ է Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում՝ ՀՀ Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին։ Բարձրությունը 2987 մ է։ Կազմված է օլիգոցեն-միոցենի հրաբխային ապարերից։ Լանջերին կան սողանքներ։ Լանդշաֆտը լեռնատափաստանային է, բարձրադիր գոտում՝ լեռնամարգագետնային։ Կա ալունիտի և ոսկու հանքավայր։
Սերգեյ Տոնոյան
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Օգոստոսի 26-30-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 78,609,724 ԱՄՆ դոլար 405.27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 93,376,238 ԱՄՆ դոլար 406.61 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 1,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 406.06 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Օգոստոսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 36.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 34.1 մլն ԱՄՆ դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունվարի 29-ին ամերիկյան «Կոնտուր Գլոբալ» (Contour Global) ընկերությունը Հայաստանի կառավարության հետ ստորագրեց պայմանագիր, ըստ որի ձեռք է բերում Որոտանի հէկերի համալիրի «Սպանդարյան», «Շամբ» և «Տաթև» հէկերը: Պայմանագրում նշվել էր, որ այն կարող է լուծարվել ստորագրումից հետո 75 օրվա ընթացքում, այսինքն՝ մինչև ապրիլի 14-ը: Պարզ ասած՝ գործարքը պետք է ավարտված լիներ այդ ժամանակահատվածում:
Նշված վերջնաժամկետից արդեն մեկ ամիս է անցել, սակայն գործարքը դեռ չի ավարտվել։ Մյուս կողմից՝ հայկական կամ ամերիկյան կողմը չեն ցանկանում լուծել պայմանագիրը։
ՍիվիլՆեթի աղբյուրների փոխանցմամբ՝ ներկայում կառավարությունում վերանայվում են պայմանագրի որոշ դրույթներ։ Մասնավորապես, լուծարման վերջնաժամկետի 75 օրը փոխվելու է «մինչև 2014թ. մայիսի 16-ը» ձևակերպմամբ, քանի որ կողմերի միջև որոշ տարաձայնություններ են առաջացել պայմանագրի որոշ դրույթների շուրջ։ Պայմանագրով երաշխավորվում էր, որ Որոտանի հէկերի համալիրի աշխատակազմը գործազուրկ չի դառնա գործարքի արդյունքում, և գործարքի ավարտին գնորդը առնվազն 222 աշխատակցի պետք է ընդունած լիներ աշխատանքի։ «222 աշխատակիցներ» ձևակերպումը փոխվել է «217 աշխատակիցներ» ձևակերպմամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կենտրոնական բանկը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ ՀՀ դրամի փոխարժեքի ճշգրտումը թելադրված է վերջին ժամանակահատվածում տարածաշրջանում և միջազգային ֆինանսական շուկաներում տեղի ունեցած զարգացումներով, և նպաստում է արտահանման մրցունակության բարձրացմանը, տնտեսական աճին, կայուն աշխատատեղերի ստեղծմանը և պահպանմանը, ինչպես նաև բնակչության կողմից ստացվող տրանսֆերտների գնողունակության աճին: Կենտրոնական բանկը՝ խորհրդակցելով ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցների հետ, գնահատում է, որ այս պահին շուկայում ձևավորված փոխարժեքը լիարժեք արտացոլում է այդ զարգացումները և գտնվում է կայունացման տիրույթում: ՀՀ կենտրոնական բանկի պահուստները լիովին բավարար են կանխելու փոխարժեքի բոլոր տեսակի արհեստական տատանումները և ապահովելու ֆինանսական կայունությունը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Արմավիա» ընկերությունն իր ինքնաթիռները վաճառելու շուրջ բանակցություններ է վարում: Այս մասին PanArmenian.net-ի թղթակցին տեղեկացրել են ավիաընկերության մամուլի ծառայությունից: «Հետաքրքրվող գնորդներ արդեն ունենք», - նշեցին ընկերությունից և հավելեցին, որ սնանկացման գործընթացը դադարեցվել է, և ընկերությունն աստիճանաբար փակում է պարտքերը, աշխատավարձերը:
Ամրագրված տոմսերի փոխհատուցման մասին նշեցին, որ առայժմ փոխհատուցվում են ապրիլին ամրագրված տոմսերի համար:
Հայաստանի ազգային փոխադրող «Արմավիա» ընկերությունը ապրիլի 1-ից դադարեցրել է թռիչքները և հայտարարել սնանկացման գործընթաց սկսելու մասին:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Եվրասիական տնտեսական միությունը մտադիր է հրաժարվել դոլարից ու եվրոյից: ՌԴ Դաշնության խորհրդում և Պետդումայում պաշտպանել են ռուբլու, թենգեի և դրամի կիրառմամբ միասնական վճարային տարածության գաղափարը:
Ինչպես պարզել է «Իզվեստիան», ԵԱՏՄ տարածքում (Ռուսաստան, Բելառուս, Ղազախստան և Հայաստասն) կարող են արգելվել դոլարով ու եվրոյով գործառնությունները երկրների միջև: Միայն ազգային արժույթներով (ռուբլի, բելառուսական ռուբլի, թենգե և դրամ) հաշվարկների անցումը պետք է տեղի ունենա 2025-2030 թվականներին: Այդպիսի առաջարկություն է ներառում ԵԱՏՄ տարածքում վճարային համակարգերի զարգացման հայեցակարգի նախագիծը, «Իզվեստիային» հաղորդել է Ազգային վճարային խորհրդի տնօրենների խորհրդի նախագահ, Ռուսաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ալեքսանդր Մուռիչևը: Կազանում ԵԱՏՄ վճարային համակարգերի ենթակառուցվածքի զարգացմանը նվիրված խորհրդակցությունում նա ներկայացրել է իր առաջարկության մանրամասները: Ինչպես ասել է Մուռիչևը, հայեցակարգը ենթադրում է մասնակից երկրների ընդհանուր վճարային համակարգի ենթակառուցվածքի ստեղծում, որը թույլ կտա վճարումներ իրականացնել` հաշվի առնելով ազգային քարտային համակարգերի համատեղելիությունը: Փաստաթղթում նաև առաջարկվում է հրաժարվել դոլարի և եվրոյի շրջանառությունից ԵԱՏՄ տարածքում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 2-ին Հայաստանի Ազգային ժողովը կշարունակի քննարկումները ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության վերաբերյալ պայմանագրի շուրջ, որը ներկայացրել է երկի նախագահը: ԵԱՏՄ նպատակը երկրների միջև ապրանքների, ծառայությունների, կապիտալների և աշխատուժի ազատ տեղաշարժն է, ինչպես նաև քաղաքականության համակարգումը տնտեսության հիմնական ճյուղերում` էներգետիկայում, արդյունաբերությունում, գյուղատնտեսությունում, տրանսպորտում: Մինչև 2025 թիվը միության անդամները մտադիր են ստեղծել ֆինանսական կարգավորիչ, որը թույլ կտա վերահսկել միասնական մակրոտնտեսական և հակամենաշնորհային քաղաքականությունը: Պայմանագիրն ուժի մեջ կմտնի 2015 թվականի հունվարի 1-ից: Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով, 2013 թվականին Մաքսային միության անդամների միջև ընդհանուր ապրանքաշրջանառությունը կազմել է 64,1 մլրդ դոլար; երրորդ երկրների հետ ընդհանուր շրջանառությունը` 930,1 մլրդ դոլար: ԵՏՀ տվյալներով, այժմ ՄՄ անդամների միջև հաշվարկների մոտ 50% իրականացվում է ռուբլով, 40%` դոլարով, 8-9%` եվրոյով, շուրջ 1%` այլ արժույթներով: Դաշնության խորհրդում պաշտպանել են ԵԱՏՄ տարածքում հաշվարկներում դոլարից ու եվրոյից հրաժարվելու գաղափարը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանը անդամակցելու է Եվրասիական Տնտեսական Միությանը, ինչի արդյունքում ներկայումս գործող մաքսային դրույքաչափերի շուրջ 90 տոկոսը փոփոխվելու է: «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ֊-ն ցուցակ է ներկայացրել, որում նշված է ապրանքների մի խումբ, որոնց նոր դրույքաչափերն ուժի մեջ են մտնելու հունվարի 1-ից հետո։
epress,am-ի հաղորդմամբ, ՀԿ֊-ն ընդգծում է, որ նշված ապրանքները հիմնականում բերվում են այլ երկրներից, ուստի դրանց հիմնական մասը տեղական շուկայում թանկանալու է հենց նշված չափով:
Ապրանքատեսակի անվանումը
Արժեքի նկատմամբ մաքսատուրքի աճը*
Փայտյա կահույքի խնամքի միջոցներ
12.9 %
Կահույք նստելու համար
5 %
Գրասեղան
5 %
Պահարաններ
5 %
Մահճակալ
5 %
Մատրաս
8.3 %
Էլեկտրական սեղանի լամպեր
9.4 %
Լամպեր ապակյա
8 %
Կաշվի և մորթու մշակման միջոցներ
5 %
Հագուստ բնական մորթուց
0-10 %
Հագուստ ոչ բնական մորթուց
-1 % **
Զուգագուլպաներ
4 %
Ձեռնոց
0-4 %
Շալ, շարֆ
8.3-9.2 %
Փողկապ
8-9.2 %
Ներքնազգեստ
8-9.2 %
Հողաթափեր
շուրջ 20 %
Սպիտակեղեն
5.7-8.3 %
Վարագույրներ
6.2-9.2 %
Կոշիկներ
-2.8-0 %
Գլխարկներ բնական մորթուց
8.3-9 %
Հովանոցներ
5 %
Սպասք
3.3-7.3 %
Էլեկտրական սափրիչներ
-5 %
Միկրոալիքային վառարան
5 %
Բջջային հեռախոսներ
-10 %
Հեռախոս դիստանցիոն
-3.3 %
Դոմոֆոն
3.3 %
DVD նվագարկիչ
-5 %
Հեղուկբյուրեղյա մոնիտոր
-1.7 %
Հեղուկբյուրեղյա հեռուստացույց
6 %
Սպասք լվացող մեքենա
-10 %
Սառնարան
6.7-10 %
Լվացքի մեքենա
3.3-3.5 %
Գազօջախ
3.3-5 %
* – Հաշվարկված է Հայաստանում այժմ գործող և ԵՏՄ մաքսային դրույքաչափերի տարբերությունը:
** – Դրույքաչափը նվազելու է
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414.50 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 572 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 11,47 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415.20 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 574.50 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,51 դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 414.50 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը`571.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,60 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի առավելագույն գինը կազմել է 415 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 572.50 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,50 դրամ:
Նշենք նաև, որ ԿԲ կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 415.17, ԵՎՐՈ – 573.89, Ռուսական ռուբլի – 11.55:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապրիլի 1-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 200 հազար դոլար ¥82.900 մլն դրամ¤, 414,50 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` մարտի 31-ի համեմատ գործարքների ծավալը կրճատվել է մոտ 5 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը աճել է 0.1 տոկոսային կետով: Նույն օրը բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքների ծավալը կազմել է 2,500 մլն.դոլար ¥1.035 մլրդ. դրամ¤, ինչը մոտ 12,5 անգամ բարձր է միջբանկային շուկայի ցուցանիշից: ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 414,00 դրամ/դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ինչպես հայտնի է, «Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, արդեն տևական ժամանակ է` պայքարում են իրենց աշխատավարձերի պարտքը մարելու համար: Առաջիկայում գործարանում սպասվում են նաև մեծ թվով կրճատումներ: Նաիրիտցիների՝ միջին հաշվով 18 ամսվա պարտքի պահանջը, և այդ գումարները չվճարելու՝ կառավարության համառությունն ու «անզորությունը», ցույց են տալիս խնդրի ընդամենը մի՝ թեև շատ կարևոր մասը: «Նաիրիտի» խնդրի՝ առայժմ քիչ տեսանելի մասը թաքնվում է մոտ ապագայում քիմիական արտադրության հսկայի անվերադարձ կորստի վտանգի մեջ: «Նաիրիտ» արհեստական կաուչուկ արտադրող գործարանը Երևանում հիմնվել է 1940 թվականին և նախկին ԽՍՀՄ երկրների ներքին շուկային մատակարարել է մոտ 34 տեսակի քիմիական արտադրանք։ «Նաիրիտ» գիտաարտադրական միավորումը ԽՍՀՄ տարածքում քլորոպրենային կաուչուկի մենաշնորհային արտադրողն էր։ Այսօր գործարանն ունի ունիկալ սարքավորումներ՝ գերմանական, անգլիական, ճապոնական, նաև սովետական, որոնց վերագործարկման, շահագործման համար համապատասխան որակավորում է պահանջվում: Եվ ահա, այսօր այդպիսի փորձ և որակավորում ունեցող անձնակազմը կրճատում են: Կրճատման վտանգի առջև կանգնած մասնագետների անհանգստությունը պայմանավորված չէ միայն իրենց աշխատավարձերի մարման պահանջով: Բոլորին ավելի շատ մտահոգում է այն հարցը, որ եթե հանկարծ որոշ ժամանակ անց, վերաթողարկման հետ կապված, պետք լինի նոր կադրեր հավաքագրել, ապա դրանք չեն լինի: Պատճառը շատ պարզ է. ՀՀ-ում այսօր ինստիտուտները այդպիսի մասնագիտություններ գրեթե չունեն՝ տեխնոլոգիական, ինժեներական: Մյուս կողմից՝ Հայաստանում այլ ձեռնարկություններ էլ չեն մնացել, որտեղ հնարավոր լիներ աշխատել: Պատկերացնել, որ «Նաիրիտի» արտադրության գլխավոր մեխանիկը, գլխավոր էներգետիկը կամ տեխնոլոգը ստիպված են լինելու բանվոր կամ արհեստավոր աշխատել, չափազանց դժվար է, և կասկածից վեր է, որ այս մարդիկ, ամենայն հավանականությամբ, բռնելու են արտագաղթի ճանապարհը: «Նաիրիտի» քլորոպրենային արտադրության գլխավոր մեխանիկ Սամվել Հովհաննիսյանի խոսքով՝ մասնագիտական անձնակազմի գլխատում է կատարվում: ««Նաիրիտով» վերջնական խաչ է քաշվում Հայաստանի արդյունաբերության վրա: Գյուղատնտեսությամբ և տուրիզմով հնարավոր չէ ազգաբնակչությունը պահել: Պատահական չէ, որ նախկինում շեշտը դնում էին արդյունաբերության զարգացման վրա, որովհետև Հայաստանի նման աշխարհագրական դիրք ունեցող երկրում միայն արդյունաբերությամբ է հնարավոր մեծաքանակ աշխատատեղեր ապահովել, ըստ այդմ էլ ՝ ժողովրդին պահել»,- նշում է նա: «Նաիրիտն» ունի կաուչուկի արտադրության երկու տեսակի տեխնոլոգիա ՝ ացետիլենային և բութադիենային: Առաջինը պայթունավտանգ է, և աշխարհում այժմ հիմնական արտադրողները հրաժարվել են ացետիլենային տեխնոլոգիայից, իսկ բութադիենայինը անվտանգ է և ավելի էֆեկտիվ: Հայաստանը առաջիններից էր, որ յուրացրեց այս տեխնոլոգիան: Սակայն վերջին տարիներին գործարանի անարդյունավետ աշխատանքը այդպես էլ թույլ չտվեց զարգացնել բութադիենային տեխնոլոգիայով քլորոպենային կաուչուկի արտադրությունը, ինչի պահանջարկը աշխարհում շատ մեծ է: Քլորոպրենի արտադրության վերջնական արդյունքը սինթետիկ կաուչուկն է՝ ստրատեգիական արտադրանք, որը ամենապահանջվածն է լեռնահանքային արդյունաբերության, ռազմական արդյունաբերության մեջ: Սովետական Միությունում ռազմական արդյունաբերության մեջ շեշտը դնում էին հայկական սինթետիկ կաուչուկի վրա: Աշխատակիցներից մեկը հիշեցրեց մի պատմություն: Հայրենական պատերազմի ժամանակ Նելսոն Ստեփանյանը գալիս է «Նաիրիտ»՝ իր հետ բերելով երկու ավիացիոն անվադողեր, մեկը`Messerschmitt-ի արտադրության (ինքնաթիռների արտադրության ընկերություն Գերմանիայում՝ 1938-1945 և 1956-1968 թթ.), մյուսը՝ սովետական: Այրված ինքնաթիռների անվադողերից գերմանականը ամբողջությամբ վառվել էր, իսկ սովետականը, որ արտադրված էր հայկական կաուչուկից, գրեթե անվնաս էր: «Նաիրիտի» հասարակայնության հետ կապերի պատասխանատու Անուշ Հարությունյանի բնորոշմամբ՝ գործարանը սովորական արտադրամաս չէ, որ հենց այնպես փակեն, ու վերջ: ««Նաիրիտը» համակարգաստեղծ կառույց է: Այդ համակարգի շուրջ կարող էր ձևավորվել մի ամբողջ երկրի տնտեսություն»,- նկատում է Անուշ Հարությունյանը: Նրա խոսքով՝ գործարանի արտադրությունը բազմաճյուղ է, և եթե անցած տարիների ընթացքում զարգացնեին դրանցից գոնե մեկը, հիմա պատկերն այլ կլիներ: «Այսօր խոսվում է քացախաթթվի արտադրության վաճառքի մասին, այնինչ քացախաթթուն շատ թանկարժեք ապրանք է և կարող էր առանձին գործարան լինել,- շարունակում է նա՝ հավելելով: -Կարող էինք քիմիական արտադրություն ունենալ, օրինակ՝ կաուստիկ սոդա, կարբինոլ, ընդ որում՝ վերջինիս 1 կիլոգրամը 20 հազար ամերիկյան դոլարի արժեք ունի, հնարավորություն կար դեղորայք արտադրել, երկրորդային, երրորդային նշանակության քիմիական նյութեր էլ են առաջանում, որոնք նույնպես կարելի էր որպես արտադրանք վաճառել, սպառել»: Հատկանշական է, որ քլորոպրենային կաուչուկը համաշխարհային շուկայում սպառման խնդիր ընդհանրապես չունի, սակայն, նույնիսկ, եթե ներդրումներ կատարվեին, և նպատակ լիներ սպասարկել ներքին շուկան, ապա, օրինակ՝ ռեզինե-տեխնիկական իրերի արտադրությունը, անկասկած, կյուրացվեր նաև երկրի ներսում: Գործարանի աշխատակիցների մեծ մասի համոզմամբ՝ «Նաիրիտի» վերագործարկման համար ընդամենը անհրաժեշտ է քաղաքական կամք: Ներդրում անել ցանկացողներ շատ կան, բայց ՀՀ կառավարությունը միշտ խոչընդոտ է հանդիսանում, որովհետև Կառավարության կուտակած պարտքերը, միջպետական բանկերից ստացած վարկերը, բնականաբար, ոչ ոք չի ցանկանում մարել կառավարության փոխարեն: Բոլորը հասկանում եմ, որ այդ գումարները «Նաիրիտ» չեն մտել: «Մինչ օրս էլ «Նաիրիտն» աշխատունակ գործարան է, քաղաքական կամք է հարկավոր»,- վստահաբար ասում է Սամվել Հովհաննիսյանը՝ հիշեցնելով՝ «Նաիրիտը» Հայաստանի արդյունաբերության վերջին մոհիկանն է:
Սերգո Տոնոյան
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մարտի 17-21-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 93,080,001 ԱՄՆ դոլար 414.28 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 110,247,767 ԱՄՆ դոլար 415.47 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 22,050,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.10 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Միջբանկային շուկայում իրականացվել է 150,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 415.00 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,747,488 EUR 573.88 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 10,173,780 EUR 577.20 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 630,210,658 ՌԴ ռուբլի 11.30 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 125,824,913 ՌԴ ռուբլի 11.48 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 39.7 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 50 մլն ԱՄՆ դոլար:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում էներգակիրների գների աճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը լիովին չի դատարկվել: Այդպիսի կարծիք է արտահայտել տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` օգոստոսի 1-ից էլեկտրաէներգիայի սակագինը 3,85 դրամով բարձրացնելու մտադրությունը:
«Ես համաձայն չեմ հանձնաժողովի ոչ մի հիմնավորմանը, որը որոշում է կայացրել էլեկտրաէներգիայի սակագների վերանայման ընթացակարգ սկսելու մասին: Խորհրդարանում հարցի վերջին քննարկումների ընթացքում ՀԾԿՀ ղեկավար Ռոբերտ Նազարյանը չկարողացավ պատասխանել պատգամավորների ամենածեծված հարցերին, օրինակ, այն մասին, թե ինչո՞ւ «Որոտանի» կասկադում արտադրվող էլեկտրաէներգիան իբր չափազանց ցածր ինքնարժեք ունի: Կամ` գազին առնչվող իրավիճակը, որը շարունակում է մնալ անթափանց դաշտում: Մինչ օրս պասրզ չէ, թե իրականում որքան արժեին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ բաժնետոմսերի` պետությանը պատկանող 20 տոկոսը, ինչպիսին է Հայաստանի սահմանից մինչև սպառող գազի փոխադրման գինը: Սակայն ամենագլխավոր հարցը մինչ օրս մնում է յոթ կողպեքի հետևում. խոսքը վերաբերում է «ՀայՌուսգազարդի» աշխատակիցների առասպելական աշխատավարձերին` երկրի միջին վիճակագրական քաղաքացու աշխատավարձի համեմատ: Բոլորի համար պարզ է, որ ընկերությունն ունի ֆինանսական ռեսուրսների անսահմանափակ շրջանառություն և գերշահույթ է ստանում: Այդ ֆոնին սակագների աճը կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ հանրապետությունը լիովին չի դատարկվել»,- հայտարարել է Բոստանջյանը՝ հավելելով, թե նման երևույթները բացառելու համար անհրաժեշտ են քաղաքական կամք, պատասխանատվության միջոցների սահմանում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի էլեկտրաէներգետիկ սեկտորում ստեղծված բարդ իրավիճակը, որտեղ էլեկտրականության տարիֆների բարձրացումը բողոքի զանգվածային ցույցերի պատճառ է դարձել, բացառապես տնտեսական, այլ ոչ թե քաղաքական պատճառներ ունի և այդ սեկտորի համակարգային խնդիրների արդյունքն է: Այդ մասին ТАСС-ին հայտարարել է «Ինտեր ՌԱՕ»-ի վարչության նախագահ Բորիս Կովալչուկը:
«Ինտեր ՌԱՕ»-ն վերահսկում է «Հայաստանի էլեկտրական ցանցերը», որը մենաշնորհ ունի երկրի բաշխչ ցանցերի համակարգում: Ծանր ֆինանսական վիճակում գտնվող ընկերությունը հայց է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ 40 %-ով բարձրացնել էլեկտրաէներգիայի գինը, և հանձնաժողովը մասնակիորեն բավարարել է հայցը՝ տարիֆը բարձրացնելով 16 %-ով:
«Հայաստանի էլեկտրաէներգետիկայի ոլորտում իրավիճակը բացառապես տնտեսական հիմքեր ունի, այդտեղ առհասարակ քաղաքականություն չկա»,-ասել է Կովալչուկը: Վերջինս հայտարարել է, որ «Ինտեր ՌԱՕ»-ն ողջունում է աուդիտ անցկացնելու գաղափարը. «Ես վստահ եմ, որ այդ աուդիտի արդյունքում կարվեն եզրակացություններ, որոնք կհաստատեն ոլորտում համակարգային փոփոխություններ կատարելու նպատակահարմարությունը»,- ասել է նա: Փոխանցում է ТАСС-ը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի բանկերն արձանագրել են վարկային պորտֆելների որոշակի անկում: Ինչպես այսօր Ամերիաբանկում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է բանկի գլխավոր տնօրենի տեղակալ և ֆինանսական տնօրեն Գևորգ Թարումյանը, Հայաստանի մի շարք խոշոր բանկեր 2014 թվակայի առաջին եռամսյակում մեծացրել են իրենց վարչական ծախսերը, այդ թվում նաև կենսաթոշակային հիմնադրամին կատարած վճարների հաշվին, իսկ որոշ բանկեր էապես ավելացրել են վարկերի գծով հնարավոր կորուստների պահուստները: Որպես արդյունք, Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր շահույթը 2014 թվականի առաջին եռամսյակում կրճատվել է մոտ մեկ երրորդով, կազմելով 9 մլրդ.դրամ:
Բանկի ֆինանսական տնօրենը նշել է, որ որոշ բանկերի կողմից վարկերի գծով պահուստների ավելացումը կապված է վարկային պորտֆելների վատթարացման հետ. «վերջին հանգամանքը կապված է ինչպես տնտեսական ընդհանուր կոնյունկտուրայի, այնպես էլ որոշ խոշոր վարկառուների ֆինանսական վիճակի վատթարացման հետ»: Թարումյանը նշել է, որ բանկերը պետք է բարձրացնեն դիվերսիֆիկացման աստիճանը, ինչպես տնտեսության հատվածների, այնպես էլ փոխառուների գծով: Բացի այդ, պահուստների ձևավորումը կատարվի ոչ թե ըստ իրավիճակի, այլ աստիճանաբար:
Նա հայտնել է, որ բանկերն իրենք պետք է խթանեն տնտեսական աճը «վարկառուներին առաջարկելով նորանոր ծառայություններ, պարբերաբար վերանայելով ու պարզեցնելով վարկավորման պայմանները»: Թարումյանը վստահ է, որ շատ բան է կախված նաև Հայաստանի ռազմավարական գործընկեր-երկրներից, քանի որ «մենք փակ տնտեսություն չենք և չենք կարող հեռու մնալ արտաքին ճգնաժամերից»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2016 թ. Երկրի բնակչության ամենահարուստ 1 %-ը շատ ավելի մեծ կարողության կտիրանա, քան մնացած 99 %-ը, նախազգուշացնում է բրիտանական բարեգործական Oxfam կազմակերպությունը:
Շվեյցարական Դավոսում Համաշխարհային տնտեսական գագաթնաժողովի նախօրեին, ուր հավաքվում են աշխարհի ամենաազդեցիկ մարդիկ, կազմակերպությունը ջանում է ուշադրություն հրավիրել աշխարհում աճող անհավասարության վրա:
Oxfam-ի ղեկավար Ուիննի Բյանյիման հայտարարել է, որ անհավասարությունը հասել է ապշեցուցիչ չափերի, և ամենահարուստների և ամենաաղքատների միջև ճեղքվածքը սրընթաց աճում է:
Բարեգործական ընկերությունը աշխարհի պետությունների ղեկավարներին կոչ է անում պայքարել հարկերից խուսափելու դեմ և բարելավել պետական ծառայությունների որակը, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրել աշխատավարձի և կենսապահովման համար անհրաժեշտ միջոցների նվազագույն չափերը՝ եկամուտներն ավելի հավասարաչափ բաշխելու համար: Փոխանցում է BBC-ն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի գյուղատնտեսական տոնավաճառներն ամանորի նախաշեմին` դեկտեմբերի 20-ից մինչև դեկտեմբերի 28-ը, կգործեն ամենօրյա ռեժիմով:
Գյուղնախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տոնավաճառները կազմակերպվում են Կասյան փողոցի վերին հատվածում և Մաշտոցի պուրակին հարող տարածքում (Մալիբու սրճարանի հարևանությամբ): Տոնավաճառներին մասնակցում են հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսություններ, որոնք սպառողներին ներկայացնում են բացառապես սեփական արտադրանքը:
Տոնավաճառի մասնակիցներին ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն անվճար հիմունքներով տրամադրում է վրաններ, վաճառասեղաններ, կշեռքներ ու սայլակներ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ Հայաստանի համախառն միջազգային պահուստները մարտ ամսին ավելացել են 231 միլիոն դոլարով՝ կազմելով 1 մլրդ 491 միլիոն դոլար: Նախորդ մի քանի ամսվա ընթացքում ՀՀ միջազգային պահուստները շարունակաբար նվազում էին՝ պայմանավորված դրամի փոխարժեքի անկմամբ:
Մարտ ամսին պահուստներն ավելացել են կառավարության կողմից թողարկված 500 մլն դոլար արժողությամբ պարտատոմսերի հաշվին: Պարտատոմսերի հերթական չափաբաժնից ստացած $200 մլնով կառավարությունը մտադիր էր մարել 2013-ի սեպտեմբերին թողարկված եվրաբոնդերի պարտքը, մնացած $300 միլիոնով՝ համալրել պետական պահուստները:
Մինչդեռ, ինչպես տեսնում ենք, միջազգային պահուստներն ավելացել են ընդամենը $230 միլիոնով: Այսինքն, դրամի փոխարժեքը պահելու նպատակով կառավարությունը վերջին ամսում եւս շուրջ 70 միլիոն դոլար է ծախսել:
Փաստացի՝ կառավարությունը շարունակում է տարիներ ի վեր գործադրած արատավոր պրակտիկան՝ բարձր տոկոսներով նոր պարտքեր է վերցնում՝ հին պարտքերը մարելու եւ դրամի փոխարժեքը բարձր պահելու նպատակով՝ փոխանակ վարկային միջոցները տնտեսության ակտիվացմանը, արտադրության խթանմանն ուղղելու, երկրի ներդրումային միջավայրը բարելավելուն ուղղված քայլեր կատարելու:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Իր ոչնչացված գյուղատնտեսությունով Հայաստանը փաստորեն Եվրասիական միության շուկա արտահանելու ոչ մի բան չունի: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունից ԱԺ պատգամավոր Լյովա Խաչատրյանի խոսքով, երկրի գյուղատնտեսությունը բոլորովին պատրաստ չէ ԵԱՏՄ-ին միանալուն:
«Որեւէ բան արտադրելու համար հարկավոր է փող, միջոցներ, ներդրումներ: Ի՞նչ արտահանման մասին կարող է լինել խոսքը, եթե իշխանություններն իրենց քաղաքականությամբ նպատակաուղղված ոչնչացնում են ոչ միայն փոքր եւ միջին բիզնեսը, այլ նաեւ գյուղատնտեսությունը»,-ասել է նա այսօր կայացած մամուլի ասուլիսում: Նրա խոսքով, գյուղատնտեսական տեխնիկայի ինքնարժեքը բավականին բարձր է, իսկ այդ փաստը, վարկային բարձր տոկոսադրույքների հետ միասին, հայ գյուղատնտեսներին դնում է ծայր աստիճան անշահավետ դրության մեջ: «Իրավիճակն ավելի է խորացնում փոքր ՀԷԿ-երի գործունեության հետեւանքով հողատարածքների վարակվածությունը: Միայն Արագածոտնի մարզում կեղտաջրերով ոռոգելու հետեւանքով վարակվել է 200 հեկտար հողատարածք: ՀԷԿ-երը կառուցվել են առանց տեղական պայմանների համապատասխան ուսումնասիրությունների»,-ասել է խորհրդարանականը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետական կուսակցության` «Հայաստան. Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով երկրորդ տնտեսական համաժողովի մասնակիցներին։ Համաժողովի ընթացքում ուղերձն ընթերցել է «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Իգոր Չերնիշենկոն՝ ՌԴ վարչապետի անունից ողջունելով մասնակիցներին։
«2013 թվականի սեպտեմբերին Հայաստանը կարևոր ընտրություն կատարեց՝ հայտարարելով Մաքսային միությանն անդամակցելու և Միասնական տնտեսական տարածքի մաս դառնալու մտադրության մասին: Հայկական գործընկերների որոշումը պաշտպանվեց Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի կողմից: Գոհունակությամբ կարելի է փաստել «Ճանապարհային քարտեզի» հաջող իրականացման մասին: Աշխատանքը նոր ինտեգրացիոն ձևաչափով արդեն բերում է կոնկրետ դիվիդենտներ Մաքսային միության անդամ երկրների և Միասնական տնտեսական տարածքի մասնակիցների համար: Վստահ եմ, որ ինտեգրացիայի ճանապարհին մեր համատեղ քայլերը դրական կանդրադառնան ռուս-հայկական ավանդական բարեկամական հարաբերությունների վրա և կծառայեն երկկողմ համագործակցության հետագա ամրապնդմանը՝ առևտրատնտեսական, գիտատեխնիկական, մշակութային, հումանիտար և այլ ոլորտներում»,-մասնավորապես նշվում է ՌԴ վարչապետի ուղերձում:
Նշենք, որ մարտի 29-ին Երևանում մեկնարկել է «Հայաստան-Մաքսային Միություն. հնարավորություններ և մարտահրավերներ» խորագրով ՀՀԿ երկրորդ տնտեսական համաժողովը։ Համաժողովին զեկույցներով հանդես են գալու ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԵՏՀ կոլեգիայի անդամ Տատյանա Վալովայան:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունվար-սեպտեմբեր ամիսների գնաճի ցուցանիշներով Հայաստանը չորրորդ տեղն է զբաղեցրել նախկին ԽՍՀՄ երկրների թվում: Այդ մասին վկայում են ազգային վիճակագրական մարմինների տվյալների «ԲելաՊԱՆ» անցկացրած վերլուծության արդյունքները: Աղբյուրի համաձայն, ըստ գնաճի առաջատարը Բելառուսն է, որտեղ 2013 թվականի ինն ամիսներին գներն ավելացել են 10 տոկոսով: Հետո գալիս են Ռուսաստանը` 4,7 տոկոս, Ղազախստանը`3,3 տոկոս, Հայաստանը` 3,2 տոկոս: Տաջիկստանը, Էստոնիան` 2,8-ական տոկոս, Մոլդովան` 2,3 տոկոս, Ղրղըզստանը`1,6 տոկոս, Լիտվան` 0,8 տոկոս և Ադրբեջանը` 0,3 տոկոս:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:30-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 477 (14.01.15՝ 475) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 563 (14.01.15՝ 562) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.35 (14.01.15՝ 7.24) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480 (14.01.15՝ 479.5) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 572.5 (14.01.15՝ 570) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.65 (14.01.15՝ 7.55) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 475 (14.01.15՝ 475) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 565 (14.01.15՝ 564) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7.20 (14.01.15՝ 7.15) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 481 (14.01.15՝ 481) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 570 (14.01.15՝ 572) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.45 (14.01.15՝ 7.25) դրամ:
Միջին փոխարժեքները
Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 475.45 (14.01.15` 474.93), վաճառքինը՝ 480.32 (14.01.15` 480.02),
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 557.42 (14.01.15` 556.60), վաճառքինը՝ 575.66 (14.01.15` 575.98)
Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 7.14 (14.01.15` 7.03), վաճառքինը՝ 7.92 (14.01.15` 7.89)
Տատանումը (հունվարի 14)
ԱՄՆ դոլար՝ առք +0.19, վաճառք +0.07
Եվրո՝ առք -0.05, վաճառք -0.48
Ռուբլի՝ առք +0.05, վաճառք
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 14.01.2015 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 478.09 (13.01.2015 - 477.04), ԵՎՐՈ – 561.23 (13.01.2015 - 563.34), Ռուսական ռուբլի – 7.25 (13.01.2015 – 7.33)
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի բանկերը ավելի ակտիվորեն վարկավորում են առևտրի ոլորտը, արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը և շինարարությունը: 2010 թվականի IV եռամսյակից մինչև 2011 թվականի I եռամսյակը ներառյալ հատկապես արդյունաբերական հատվածում է վարկային պորտֆելի ամենամեծ մասնաբաժինը, բայց 2011 թվականի երկրորդ եռամսյակից առաջատարն է առևտրի ոլորտը, որը 2013 թվականի II եռամսյակից առաջատարի դերը զիջեց սպառողական վարկերին, որոնք երկար ժամանակ պահպանելով առաջատարի դերը, ճգնաժամային փուլում սկսեցին զիջել դիրքերը:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության՝ Հայաստանի Բանկերի Ֆինանսական Վարկանիշի, առջևում է սպառողական վարկավորման հատվածը, որի ծավալը 2013 թվականի դեկտեմբերի 31-ին կազմել է 386.9 մլրդ դրամ ($ 953.9 մլն) կամ ընդհանուր վարկային ներդրումների 21.9 % - ը: Դրա կազմում հիփոթեքի և ավտովարկավորման ծավալները զգալիորեն նվազել են, կազմելով 42%, իսկ մնացած ավելի քան 50% - ը հիմնականում կենտրոնացած է վարկային քարտերի և օվերդրաֆտների,իսկ մասամբ էլ ապառիկ վարկավորման հատվածներում, մեկ տարում աճելով մոտ 30%: 2013 թվականին այս ցուցանիշն աճել է 20.2%: Սպառողական վարկավորման հինգ առաջատարներն են՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 70.6 մլրդ, Յունիբանկը՝ 49.3 մլրդ, ACBA-Credit Agricole Բանկը՝ 44.5 մլրդ դրամ, Արդշինինվեստբանկը՝ 41.5 մլրդ դրամ և Կոնվերս Բանկը՝27 մլրդ.դրամ: Հայաստանի 21 բանկերից սպառողական վարկավորման տարեկան աճ են արձանագրել 17 բանկեր, իսկ ամենամեծը՝ Հայբիզնեսբանկը և Արմսվիսբանկը՝ ավելի քան 2 անգամ (համապատասխանաբար զբաղեցնելով 7-րդ և 16-րդ տեղերը), իսկ ամենամեծ անկումը՝ HSBC Բանկ Հայաստանը՝ 10 9% (14 տեղ): Ամենամեծ տեսակարար կշիռը սպառողական վարկերի պորտֆելում արձանագրել է Յունիբանկը՝ մոտ 42% (2 տեղ) և ԲՏԱ Բանկը՝ մոտ 34% (18 տեղ):
Երկրորդ տեղում է առևտրի ոլորտը՝ 21% կամ 371,9 մլրդ դրամ ($ 916.8 մլն ), որը 9,2 % - ով ավելի է, քան 2013 թվականի սկզբի ցուցանիշը: Այս հատվածում առաջատարներն են՝ Ամերիաբանկը՝ 44.7 մլրդ.դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 41.9 մլրդ.դրամ, HSBC Բանկ Հայաստանը՝ 37.3 մլրդ.դրամ Արդշինինվեստբանկը՝ 35.5 մլրդ, ԻՆԵԿՈԲԱՆԿ-ը՝ 28.6 մլրդ դրամ: Հայաստանի 21 բանկերից այս ցուցանիշի տարեկանաճ են արձանագրել 12 բանկեր, իսկ ամենախոշոր աճը՝ Արդշինինվեստբանկը՝ 79.7 % (4 տեղ), իսկ ամենամեծ անկումը՝ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկը՝ 26.3 % (9 տեղ):
Երրորդ տեղում է արդյունաբերական ոլորտը, որտեղ բանկերի կողմից ուղղվել է վարկային պորտֆելի 19.4 %-ը կամ 343,7 մլրդ դրամ ($ 847.2 մլն ): Այս ցուցանիշի աճը 2013 թվականին կազմել է 17.7 %: Մասնավորապես, ամենամեծ ծավալները գրանցել են Արդշինինվեստբանկը՝ 53,7 մլրդ դրամ, HSBC Բանկ Հայաստանը՝ 41.6 մլրդ դրամ, Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբ՝ 35.3 մլրդ դրամ, ACBA-Credit Agricole Բանկը՝ 34 մլրդ.դրամ, Ամերիաբանկը՝ 33.9 մլրդ: 21 բանկերից տարեկան աճ են ապահովել 15-ը, իսկ ամենամեծ աճը՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 2 անգամ (6 տեղ): Մնացած 6 բանկերից, որոնց մոտ այս ցուցանիշը կրճատվել է (26-28 %), ամենամեծ անկումն արձանագրել են Յունիբանկը և Արարատբանկը (համապատասխանաբար՝ 9 և 17 տեղեր):
Չորրորդ տեղում է գյուղատնտեսության ոլորտը, որտեղ բանկերը շտապեցին, երբ ճգնաժամից հետո սպառողականվարկավորումը դարձավ ավելի ռիսկային, մանավանդ, որ ՓՄՁ վարկավորման ոլորտում միջազգային կազմակերպութոյւները տալիս են նաև գյուղատնտեսության վարկավորման հնարավորություն: Ավելին, ի պաշտպանություն այս ոլորտի 2011 թվականին մեկնարկեց գյուղատնտեսական վարկավորման տոկոսադրույքների սուբսիդավորման պետական ծրագիրը, որին արդեն ներգրավվել են մի քանի բանկեր (Արդշինինվեստբանկ, Կոնվերս Բանկ, ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ Բանկ, ՊրոԿրեդիտ Բանկ և Արցախբանկ): Գյուղատնտեսության ոլորտին բանկերն ուղղել են 112.3 մլրդ դրամ կամ $ 276,9 մլն (ընդհանուր վարկային ներդրումների 6,4 %-ը), որի շուրջ 48% - ը կամ 53.5 մլրդ դրամը՝ ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, որը մասնագիտանում է հիմնականում այս ոլորտի վարկավորման ուղղությամբ (վարկային պորտֆելի 30 %-ը): Այնուհետև հաջորդում են ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 11.7 մլրդ.դրամ, Արդշինինվեստբանկը՝ 6.9 մլրդ.դրամ, Առէկսիմբանկ - Գազպրոմբանկի խումբը՝ 6.7 մլրդ դրամ, ProCredit Բանկը՝ 5.9 մլրդ,դրամ: Բանկերի կողմից այս ոլորտի նեդրումները 2013 թվականին աճել են 22.8%, 12 բանկերի կողմից ապահովված աճի հաշվին, ընդ որում, ամենամեծ աճը գրանցել են Արմսվիսբանկը և Ամերիաբանկը, համապատասխանաբար զբաղեցնելով 9 և 8 տեղերը: Այս ոլորտի 8 բանկերի տարեկան անկման ծավալում ամենազգալի ցուցանիշն արձանագրել է Պրոմեթեյ Բանկը՝78.5 % (18 տեղ):
Հինգերորդ տեղում է շինարարական հատվածը՝ վարկային ընդհանուր պորտֆելի 6,2 % -ը կամ 109.4 մլրդ դրամ ($ 269.7 մլն), ինչը 7,7 % - ով գերազանցում է տարեսկզբի ցուցանիշը: Այստեղ առաջատարներն են՝ HSBC Բանկ Հայաստանը՝14.7 մլրդ դրամ, ՎՏԲ-Հայաստան Բանկը՝ 13.6 մլրդ.դրամ, ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿը՝13.5 մլրդ դրամ, Ամերիաբանկը՝ 10.1 մլրդ դրամ, Կոնվերս Բանկը՝ 9,7 մլրդ.դրամ: Հայաստանի 21 բանկերից այս ցուցանիշի տարեկան աճ են ապահովել 12 բանկեր, իսկ ամենամեծ աճը (ավելի քան 2 անգամ)՝ Արմսվիսբանկը (14տեղ) և ՎՏԲ-Հայաստան Բանկը (2 տեղ): Մնացած ութ բանկերից միայն Byblos Bank Armenia-ն ամբողջությամբ զրոյացրել է իր պորտֆելմ այս ուղղությամբ 2011 թվականի երկրորդ եռամսյակից: Իսկ մյուս բանկը՝ ԲՏԱ Բանկը, որը շինարարական պորտֆելը զրոյացրելլ էր 2011 թվականի առաջին եռամսյակից, 2013 թվականի չորրորդ եռամսյակում սկսեց կրկին վարկավորել այս հատվածը: -կ-
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հյուսիս-հարավ մայրուղու շինարարությունը չի դադարեցվել, այն ընթացքի մեջ է, iLur.am-իհարցին ի պատասխան հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Ֆինանսավորումն ամբողջությամբ իրականացվում է, իսպանական ընկերությունը, որն իրականացնում է շինարարական աշխատանքները, իրենց տեխնիկական պահանջների համապատասխան կսկսի աշխատանքներն այն պահից, երբ մասնագետները կտան դրական եզրակացություն, որ արդեն կարող են այդ աշխատանքները իրականացնել: Այս պահի դրությամբ որեւիցե խոչընդոտ ֆինանսական գոյություն չունի, որպեսզի շինարարությունը նորմալ ընթանա եւ որեւիցե սահմանակումներ ֆիինանսավորման առումով մենք չունենք», - ասաց Տիգրան Սարգսյանը:
Հիշեցնենք, որ նախօրեին Ասիական զարգացման բանկի մոնիթորինգային խմբի ներկայացուցիչը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ մայրուղու շինարարությունը նախորդ նոյեմբերից ի վեր դադարեցված է, եւ ընդհանրապես, «ծրագիրը կարելի է ձախողված համարել»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ կառավարության այսօրվա նիստում պահուստային ֆոնդից ավելի քան 20 միլիոն դրամ է տրամադրել «Հարավկովկասյան երկաթուղուն»:
Այս գումարն առաջացել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանի տարածքում տեղակայված ռուսական զորամիավորումների համար Հայաստանի երկաթուղով բեռների տեղափոխումից:
Պայմանագրի համաձայն, այդ ծախսերը հոգում է ՀՀ կառավարությունը՝ իր բյուջեից:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունիսի 30-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ” ԲԲԸ-ում կայացել է 9,080,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 471.98 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով:
Փակման գինը կազմել է 472 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ» ՓԲԸ (պատկանում է «ՌուսՀիդրո»-ին) 2013 թվականի 9 ամիսներին 24.7%-ով կրճատել է էլեկտրաէներգիայի արտադրությունը, մինչեւ 442.2 մլն կՎտժ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 587.006 մլն.կՎտժամի փոխարեն: Այս մասին է իր կայքում նշում «Միջազգային էներգետիկ կորպորացիան» (ՄԷԿ), որը շահագործում է կասկադը:
Էլեկտրաէներգիայի ամենամեծ ծավալների արտադրություն է գրանցվել 2013 թվականի հուլիսին և օգոստոսին, համապատասխանաբար կազմելով 87 մլն. եւ 64.8 մլն.կվտ/ժամ: Ընկերությունից ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացրել են, որ էլեկտրաէներգիայի արտադրության կրճատումը կապված է ջրի սակավության, մասնավորապես, Հրազդան գետի ջրաբերության, ինչպես նաև Սևանա լճից ջրի բացթողումների հետ, որով սնվում է Կասկադ ՀԷԿ-ը: ՀԷԿ-ի կայաններն աշխատել է սովորական ռեժիմով և չեն դադարեցրել էլեկտրաէներգիայի արտադրությունը:
«Սևան-Հրազդան Կասկադ ՀԷԿ» ՓԲԸ սահմանված հզորությունը կազմում է 561 ՄՎտ, իսկ արտադրա-տեխնիկական ներուժը` 500 մլն.կՎտ/ժամ, ինչը կազմում է Հայաստանում էլեկտրաէներգիայի ներքին սպառման ծավալի 10%-ը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ հունիսի 21-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT26191153 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 640 մլն դրամ, որից մրցակցային` 580 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 60 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 481 804 078 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.4702 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.4888 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 2 գործակալ և գանձապետական պահառուն:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի միջազգային պահուստները 2014 թվականին կրճատվել են 34%-ով՝ մինչև 1.5 մլրդ դոլար: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկագրի, դրանց կազմում արտարժույթով ակտիվները նույնպես կրճատվել են 34%-ով՝ կազմելով 1.483 մլրդ դոլար:
SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում աճել է ավելի քան 3 անգամ՝կազմելով 6.2 մլն դոլար, ընդ դրում, այս ցուցանիշը գտնվել է կտրուկ տատանումների մեջ: Մասնավորապես, հունվար-փետրվարին SDR-ը ԱՄՀ-ում աճել է 16 անգամ՝ մինչև 32.2 մլն դոլար, մարտին նվազել է մինչև 0.6 մլն դոլար, ապրիլին աճել է մինչև 16.1 մլն դոլար, որից հետո արձանագրվել է կտրուկ անկում և միայն հուլիսին արձանագրվել 16 անգամ աճ, ապա օգոստոսին գրեթե զրոյացել է, սեպտեմբերին` աննշան աճ, իսկ հոկտեմբերին` 32 անգամ աճ՝ մինչև 9.9 մլն դոլար, այնուհետև նոյեմբերին կրկին զրոյացել է, իսկ դեկտեմբերին արձանագրել կտրուկ թռիչք: Փաստորեն, այս ցուցանիշի աճ է արձանագրվել միայն փետրվար, ապրիլ, հուլիս, հոկտեմբեր և դեկտեմբեր ամիսներին:
Նշենք, որ բանկային ոսկու մասնաբաժինը Հայաստանի համախառն միջազգային պահուստներում զրոյացվել 2003 թվականի դեկտեմբերին: 2014 թվականի հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 2.252 մլրդ դոլար, արտարժութային ակտիվները` 2.249 մլրդ դոլար, SDR-ի մասնաբաժինը ԱՄՀ-ում` 1.9 մլն դոլար: 2013 թվականին միջազգային արտարժութային համախառն պահուստներն աճել են 25%, իսկ միայն 2013-ի չորրորդ եռամսյակում նվազել 7- 3%, 3-րդ եռամսյակի 51.3% աճի համեմատ, ընդ որում, հիմնական` 35,5% աճն արձանագրվել է սեպտեմբերին: 2013 թվականին արտարժութային ակտիվներն աճել են 27.3%, իսկ 4-րդ եռամսյակում նվազել 7.1%, 3-րդ եռամսյակի 54.2% աճի փոխարեն, որտեղ հիմնական` 40.2% աճն արձանագրվել է սեպտեմբերին: Փոխառության հատուկ իրավունքները (SDR) ԱՄՀ-ում 2013 թվականին կրճատվել են մոտ 17 անգամ, 4-րդ եռամսյակի անկումը կազմել է 70.3%, 3-րդ եռամսյակի ավելի քան 5 անգամ անկման փոխարեն, ընդ որում, հուլիսին դիտվել է ավելի քան 2 անգամ աճ, այնուհետև օգոստոսին արձանագրվել է 12% անկում, որին հաջորդել է սեպտեմբերին տեղի ունեցած ավելի քան տաասնապատիկ կտրուկ անկումը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին շաբաթ օրն այցելել է Սիլիկոնային հովիտ, ուր հանդիպումներ է ունեցել տեխնիկական առաջատար ընկերությունների (այդ թվում՝ Գուգլ, Ֆեյսբուք, Էփլ եւ Մայքրոսոֆթ) ղեկավարների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել է տեխնիկական ընկերությունների հնարավոր աջակցությունը Հնդկաստանին։
Հանդիպումից հետո Գուգլի նորանշանակ գործադիր տնօրեն Սունդար Փիչաին Գուգլի պաշտոնական բլոգում գրել է, որ իրենք նախատեսում են վայֆայով ապահովել Հնդկաստանի 400 երկաթուղային կայարաններ։ Այդ նպատակով ընկերությունն արդեն համագործակցում է «Հնդկական երկաթուղիների» հետ։ Նախագծի շնորհիվ Հնդկաստանում օրական 10 միլիոն մարդ կկարողանա օգտվել ինտերնետից։
Փիչաին նաեւ ասում է, որ ինտերնետային կապը պիտի լինի բավական արագ, որպեսզի մարդիկ կարողանան կայարաններում ներբեռնել գրքեր, տեսահոլովակներ եւ կարդալ/դիտել դրանք մինչեւ հաջորդ կայարանը։ Սկզբում ինտերնետային կապը կլինի անվճար, սակայն հետագայում այն պիտի դառնա իր ծախսերը փակող նախագիծ։
Նշենք, որ Հնդկաստանում այժմ 300 միլիոն մարդ օգտվում է ինտերնետից, եւ գրեթե 1 միլիարդին այն հասանելի չէ։
Հնդիկներին նորագույն տեխնոլոգիաներն ավելի հասանելի դարձնելու նպատակով Գուգլն անցած տարի սկսեց թողարկել Android One խելախոսը, որը բավական էժան է եւ մատչելի Հնդկաստանի բնակչության համար։ Բացի դրանից, ստեղծվել է hնդկերեն ձայնային որոնման ծառայություն, բարելավվել է հնդկերեն ստեղնաշարը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նախկին ԽՍՀՄ երկրների շարքում սպառողական գների աճի տեմպերով Հայաստանը 3,5% ցուցանիշով հայտնվել է «առաջատար» եռյակում: Ըստ բելառուսական Finatica.byկայքի՝ետխորհրդային տարածքում ամենամեծ գնաճը 2013թ. հունվար-օգոստոս ամիսներին գրանցվել է Բելառուսում՝ 8,2 տոկոս: Երկրորդ տեղում Ռուսաստանն է՝ 4,5%, չորրորդում՝ Ղազախստանը՝ 3,1% գնաճով:
Նկատենք, որ բոլոր «առաջատարները» միավորված են կամ պատրաստվում եմ միավորվել Մաքսային միության կազմի մեջ:
Միեւնույն ժամանակ, Եվրամիության հետ ասոցացման ձգտող երկրներից Մոլդովայում հաշվետու ժամանակահատվածում գնաճը կազմել է 1,1 տոկոս, իսկ Ուկրաինայում եւ Վրաստանում նկատվել է գների նվազում՝ համապատասխանաբար 0,6 եւ 0,9 տոկոսով: Գները 0,6 տոկոսով նվազել են նաեւ արդեն շուրջ 10 տարուց ի վեր Եվրամիությանն անդամակցած Լատվիայում: Մերձբալթյան Էստոնիայում գներն աճել են 2,5, Լիտվայում՝ 0,1 տոկոսով:
Հարեւան Ադրբեջանը 0,1 տոկոս գնաճով տեղ է զբաղեցրել ցուցակի միջին հորիզոնականներում, իսկ դեֆլյացիայի ցուցանիշով ռեկորդը սահմանել է Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի չեզոք Թուրքմենստանը. այստեղ նախորդ ութ ամիսների ընթացքում սպառողական գները նվազել են 1,7 տոկոսոով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արժույթի միջազգային հիմնադրամի հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը և Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան հանդես են եկել համատեղ հոդվածով: Նրանք մի շարք խորհուրդներ են տալիս ՀՀ կառավարությանը: Հոդվածը, ըստ CivilNet-ի, ներկայացնում ենք ստորև.
Անկախությունից ի վեր Հայաստանը մեծ առաջընթաց է գրանցել միմյանց հաջորդող կառավարությունների ջանքերի շնորհիվ: Վաղուց անցել են էլեկտրաէներգիայի խիստ պակասուրդի, բարձր գնաճի և շարունակական տնտեսական անկման օրերը: Ետևում են մնացել այն օրերը, երբ հայերը չէին կարող գտնել խանութներում այն, ինչ անհրաժեշտ էր, կամ երբ նրանք կորցնում էին իրենց խնայողությունները բանկերում: Անցել են նաև այն օրերը, երբ ոմանք մտածում էին, որ համաշխարհային ճգնաժամը տարիների վնաս կհասցնի Հայաստանի տնտեսությանը: Հիմա նոր կառավարությունը ժառանգում է աճող տնտեսություն, որն ապահովում է ավելի լավ վարձատրվող աշխատատեղեր, ավելի լավ ենթակառուցվածք և կայուն գներ, ժառանգում է մի երկիր՝ բազմազան արտադրատեսակներով և տարաբնույթ ծառայություններով և խնայողությունների և փոխառությունների համար կայուն ֆինանսական համակարգով: Այդուհանդերձ, նոր կառավարությունը կբախվի նաև լուրջ մարտահրավերների` պայմանավորված դեռևս չափազանց բարձր գործազրկությամբ, աղքատությամբ և արտագաղթով: Հայերը հայտնի են որպես լավ կրթված և ձեռներեց ժողովուրդ, որոնք շատ լավ են դրսևորել իրենց այն երկրներում, ուր արտագաղթել են: Այս հաջողությունը արտասահմանում առաջացնում է առանցքային մի հարց. ի՞նչ կարելի է ավելի լավ անել երկրի ներսում, որպեսզի ավելի մեծ թվով հայեր մեծ հաջողությունների հասնեն հենց Հայաստանում:
Հայաստանի մեկուսացված աշխարհագրական դիրքը լուրջ արգելք է, հատկապես` ներքին շուկայի փոքր լինելու պայմաններում: Այս արգելքի վերացումը պետք է առաջնահերթ լինի: Աշխարհագրությունը փոխել հնարավոր չէ, սակայն կարելի է մեղմել դրա ազդեցությունը. պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ աշխարհագրական դիրքի և աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով երկրները չեն դատապարտվում տնտեսական միջակության: Հայաստանի մեկուսացումը պահանջում է կիրառել ավելի լավ քաղաքականություն, որի անքակտելի մասն են կազմում ազատ առևտրի համաձայնագրերը, ենթակառուցվածքի վերազինումը, ավիացիայի համակարգի բարեփոխումը և հարևանների հետ կապերի ստեղծմանն ուղղված հետագա դիվանագիտական ջանքերը: Հայաստանը երկար ճանապարհ է անցել, իրականացնելով հաջողության հասած այլ անցումային երկրներում կիրառված բարեփոխումները: Անարդյունավետ պետական ընկերությունները վաղուց մասնավորեցվել են՝ երաշխավորելով ավելի լավ ծառայություններ և ավելի խելամիտ գներ: Թանկ և անարդյունավետ սուբսիդիաները վերացվել են, և ներդրվել են առավել խոցելի խավերին ուղված նպատակային պաշտպանության համակարգեր: Արտաքին առևտուրն ազատականացվել է. սպառողները հնարավորություն ունեն օգտվելու էժան և զանազան ապրանքներից և ծառայություններից, արտադրողների համար հասանելի են Հայաստանում հետագա վերամշակման և արտադրության համար անհհրաժեշտ հումքանյութերը: Արդյունավետ կերպով իրականացվող դրամավարկային քաղաքականությունն օգնել է պահպանել գնաճի ցածր մակարդակը: Հարկաբյուջետային քաղաքականությունն օգնել է կայունացնել տնտեսությունը, երբ Հայաստանը պայքարում էր ցնցումների դեմ; իսկ պետական պարտքը կայուն է: Կենսաթոշակային բարեփոխումները Հայաստանում կապահովեն արժանապատիվ ծերություն` միաժամանակ կրճատելով կենսաթոշակային ծախսերի հետ կապված հարկաբյուջետային ռիսկերը: Նոր օրենսդրությունն օգնել է ձևավորել աշխատող շուկայական տնտեսություն: Սակայն օրակարգը այսքանով չի սպառվում: Հարկավոր են հետագա, հավակնոտ միջոցառումներ՝ խթանելու համար տնտեսական աճի գլխավոր շարժիչը հանդիսացող մասնավոր ներդրումները: Մասնավորապես, շատ բան է հարկավոր անել՝ պաշտպանելու համար ներդրողների`շահույթ վաստակելու արդարացի իրավունքները:
Դեռևս համատարած են այնպիսի իրավիճակները, երբ արտոնյալ շուկայական պայմաններ են ապահովվում լավ կապեր ունեցող մասնակիցների համար, կամ տնտեսվարող սուբյեկտները ունենում են շահույթների անարդարացի կորուստներ: Քանի դեռ չկան վճռական քաղաքականություն և պատշաճ շարժառիթներ ռիսկ ստանձնելու համար, չեն լինի բավարար ներդրումներ, աշխատատեղեր կամ հույս Հայաստանի ապագայի նկատմամբ: Բացի այդ` պետությունը պետք է լինի ավելի արդյունավետ: Այն չունի բավարար միջոցներ՝ նյութապես բարելավելու համար այնպիսի ծառայություններ, ինչպիսիք են առողջապահությունը, կրթությունը, ճանապարհներն ու էներգիայի արտադրությունը: Կառավարությունը պետք է ավելին անի հարկեր հավաքելու համար. որոշակի հարկեր, օրինակ ակցիզային հարկերը, միջազգայինի համեմատ ցածր են, չափազանց ցածր է նաև որոշ ընկերություններից և ոլորտներից հավաքագրվող հարկերի մակարդակը: Կառավարությունը նաև պետք է անի ավելին՝ ապահովելու համար իր ծախսերի արդյունավետությունը, թափանցիկությունը և հասցեականությունը: Այն պետք է շարունակի նաև ապահովել, որ պետական միջոցները չօգտագործվեն վատ կառավարվող մասնավոր ընկերությունները փրկելու համար: Նոր կառավարությունը՝ թարմ քաղաքական կապիտալով և հորիզոնում չունենալով ընտրություններ, պետք է գործի այս օրակարգի իրականացման ուղղությամբ: Մեր կարծիքով, աստիճանական մոտեցումն արդեն սպառել է իրեն: Եթե փոփոխությունները չլինեն արագ և խորը, ապա այն դրական արդյունքները, որ հայերը ցանկանում են տեսնել, նույնպես կլինեն աստիճանական, եթե դրական արդյունքներ ընդհանրապես լինեն: Արագ և համապարփակ իրականացված վճռական փոփոխությունները պետք է համոզեն հայերին և արտաքին աշխարհին, որ հասարակությունը պարգևատրում է նրանց, ովքեր շատ են աշխատում, լայնախոհ են և օգտագործում են հնարավորությունները, այլ ոչ թե նրանց, ում լավագույն ակտիվը արտոնյալ կապերն են: Հայ աշխատավորները, կառավարիչները, ուսանողներն ու թոշակառուները՝ բոլոր հայերը, պետք է գիտակցեն, որ խաղի կանոնները անաչառ են, բաց և նպատակաուղված են ապահովել լավագույն լուծումներ շարքային հայերի համար. նրանք պետք է կարողանան հավատալ, որ պետությունը գործընկեր է, այլ ոչ թե հակառակորդ կամ ամրագրված շահագրգիռ կողմերի շահերի պաշտպան: Նման դրամատիկ փոփոխությունները չեն իրականանում կրքոտ հռետորության արդյունքում կամ քաղաքականության դանդաղ և աստիճանական փոփոխությունների արդյունքում. դրանք պահանջում են արմատապես վերափոխող ռազմավարություն՝ հստակ ազդանշաններով, որ որոշ վարքագծեր այլևս չեն հանդուրժվելու հայ հասարակությունում: Այդ փոփոխությունները կարող են ազատ արձակել հայ ժողովրդի ողջ ներուժը: Հայաստանը կարող է մեծացնել արագության տեմպը և սլանալ դեպի ավելի լավ ապագա: Մարդիկ պատրաստ են ամրացնել իրենց ամրագոտիները: Ժամանակն է, որ կառավարությունը գործի:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 568 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,43 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 415,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 571 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,54 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 408,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 552 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,7 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 410 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 556 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,76 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 14-ին կայացած նիստում ՏՄՊՊՀ-ն բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական (USB) մոդեմի միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ: Հանձնաժողովի հաղորդագրության մեջ մասնավորապես նշվում է.
«Վերոնշյալ ընկերություններն իրենց կողմից մշակված պայմաններում նախատեսել են այնպիսի դրույթ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձել վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել»,- ասաց նա՝ հավելելով, որ ՏՄՊՊՀ-ի դիտարկմամբ կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը՝ համաձայն որի ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում, ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում: Այսինքն՝ մոդեմը ձեռք բերելիս՝ քաղաքացիները տեղեկացված չեն այս պայմանների մասին:
Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է: Արդյունքում վերջինները ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ իրենց կողմից որևէ ծառայություն չի մատուցվել»:
ՏՄՊՊՀ որոշմամբ՝ «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն (Ինտեր ՌԱՈ) ֆինանսական պրոբլեմներ ունի ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում: Նման կարծիքի է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, հունիսի 5-ին Երևանում կայացած մամուլի ասուլիսում մեկնաբանելով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից էլեկտրաէներգիայի սակագները` 3,8-ից մինչև 4,3 դրամ բարձրացնելու մասին մտադրությունները:
Ըստ տնտեսագետի, պրոբլեմն ավելի է խորանում Արևմուտքի կողմից Ռուսաստանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու պայմաններում, ինչն ավելի է դժվարացնում արտաքին ֆինանսական ռեսուրսների ներգրավումը: Հետևաբար, շարունակել է նա, սեփականատիրոջ կողմից պետք չէ ակնկալել, որ նա ներարկումներ կկատարի իր հայկական «դուստր»-ին: Ուրեմն, մնում է պրոբլեմի միայն մեկ լուծում` մարժայի մեծացումը: Ինչպես գտնում է Եղիազարյանը, մարժայի մեծացումից ստացված միջոցները կուղղվեն գործող համակարգի պահպանմանը, ընկերության եկամտաբերության ապահովմանը` հետագայում այն վաճառելու համար:
Նշենք, որ նախօրեին ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը, հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին»ՀՀ օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ և 6-րդ մասերը, իր նախաձեռնությամբ սկսել է էլեկտրաէներգիայի արտադրության և ծառայությունների մատուցման, ինչպես նաև վերջնական սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագների վերանայման գործընթացը: ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախնական գնահատմամբ՝ էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների ֆինանսական կայունության և սպառողներին հուսալի ու անվտանգ էլեկտրամատակարարման ապահովման նպատակով անհրաժեշտ է շուրջ 20 մլրդ դրամ (առանց ԱԱՀ-ի) լրացուցիչ գումար: Մինչդեռ, ըստ ԱրմԻՆֆո գործակալության վերլուծական ծառայության տվյալների, Հայաստանի էլեկտրացանցերի պրոբլեմը կապված է Հրազդանի ՋԷԿ-ի և Երևանի ՋԷԿ-ի նոր էներգաբլոկների շահագործման հետ: Առաջինն արդիականացվեց «Գազպրոմի» կողմից, որտեղ ներդրումները կազմեցին 300 մլն դոլար, իսկ երկրորդը` Ճապոնական զարգացման գործակալության 200 մլն դոլարի վարկի հաշվին: Այդ միջոցները պետք է վերադարձնեն «Հայաստանի էլցանցերը», որի վզին, փաստորեն, փաթաթել են ՋԷԿ-երի կողմից արտադրվող ավելի թանկ էլեկտրաէներգիան:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը ստեղծվել է 2002թ. մայիսին չորս պետական տարածաշրջանային էլեկտրաէներգիայի բաշխման և իրացման ցանցերի («Երևանի էլեկտրական ցանցեր», «Հյուսիսային էլեկտրական ցանցեր», «Հարավային էլեկտրական ցանցեր» և «Կենտրոնական էլեկտրական ցանցեր») միաձուլման արդյունքում: Ընկերությունը հիմնականում զբաղվում է էլեկտրաէներգիայի բաշխմամբ և իրացմամբ: Ցանցերի ընդհանուր երկարությունը կազմում է 36 հազ. կմ: Ընկերությունը Հայաստանի Հանրապետության տարածքում ունի էլեկտրաէներգիայի բաշխման բացառիկ արտոնագիր: Էլեկտրաէներգիայի բաշխումն իրականացվում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից հաստատագրված սակագներով: Ընկերությունը սպասարկում է մոտ 935 000 սպառողի:
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունը հանդիսանում է «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ դուստր : ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն հանդիսանում է Ռուսաստանի Դաշնության էլեկտրաէներգիայի արտահանման և ներմուծման օպերատորը: «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ՓԲԸ-ն զարգացող կառույց է, որն այսօր գլխավորում է ավելի քան 14 երկրներում գտնվող 20 ընկերություններից բաղկացած խումբը: ՀԷՑ» ՓԲԸ-ն Հայաստանի ամենախոշոր հարկատուներից է: Ընկերությունն ունի 11 մասնաճյուղ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 10:45-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 458 (24.12.14՝ 460) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 560 (24.12.14՝ 560) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.50 (24.12.14՝ 8.45) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 462 (24.12.14՝ 464) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 567 (24.12.14՝ 568) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`8.75 (24.12.14՝ 8.70) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 461 (24.12.14՝ 461) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 563 (24.12.14՝ 565) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.52 (24.12.14՝ 8.40) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 463 (24.12.14՝ 463.5) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 567 (24.12.14՝ 568) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.58 (24.12.14՝ 8.50) դրամ:
Միջին փոխարժեքները
Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 455.05 (24.12.14` 455.89), վաճառքինը՝ 464.21 (24.12.14` 465.42),
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 553.21 (24.12.14` 552.76), վաճառքինը՝ 572.50 (24.12.14` 572.66)
Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 8.25 (24.12.14` 8.20), վաճառքինը՝ 9 (24.12.14` 8.99)
Տատանումը (դեկտեմբերի 23)
ԱՄՆ դոլար՝ առք - 0.75, վաճառք -1.02
Եվրո՝ առք -0.77, վաճառք -1.11
Ռուբլի՝ առք +0.02, վաճառք -0.01
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 24.12.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 461.10 (22.12.14՝ 458.51), ԵՎՐՈ – 562.68 (22.12.14՝ 561.03), Ռուսական ռուբլի – 8.46 (22.12.14՝ 8.39):
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է ընդունել մինչև 2015 թվականի մայիսի 27-ը երկարաձգել Երևանի ՋԷԿ-ի կողմից իրանական գազի ներկրման և էլեկտրաէներգիայի արտահանման լիցենզիաների ժամկետը: Որոշումն ընդունվել է Հանձնաժողովի մայիսի 21-ի նիստում:
Որոշման նախագիծը ներկայացրել է ՀԾԿՀ իրավաբանական և լիցենզիաների վարչության ղեկավար Սեդա Շահինյանը: Նրա խոսքով, գործող օրենսդրությամբ լիցենզիաները տրամադրվում են մեկ տարով, ընկերության հայտի հիման վրա: Միևնույն ժամանակ, ռեգուլյատորը ընկերությանը պարտադրել է յուրաքանչյուր լիցենզիայի համար ներկայացնել 500 հազ դրամի երաշխիք` մինչև 2015 թվականի հունիսի 27-ը ժամկետով:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանն անցյալ տարվա մայիսին խորհրդարանում հայտարարել էր, որ մինչև 2014 թվականի կեսերը Հայաստանը կարող է կրկնապատկել Իրանից ներմուծվող բնական գզի ծավալները, հասցնելով 1 մլրդ խմ:
Վրաստանում գտնվող գազատարի վթարի պատճառով Հայաստանը մայիսի 17-ից ռուսական գազ չի ստանում: Բայց երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել էր, որ մայիսի 17-ից Հայաստանն Իրանից արդեն ստացել է 2 մլն խմ գազ և մտադիր է խորացնել համագործակցությունն այդ երկրի հետ:
Սակայն, «Գազպրոմ Արմենիայում» այսօր, ըստ էության, հերքել էին վարչապետի ասածը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Իրան-Հայաստան նավթամուղի կառուցման համաձայնագրերը ստորագրված են, այժմ նախագծերն են արվում՝ շինարարությունը սկսելու համար: Այս մասին, epress.am-ի փոխանցմամբ, այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
Նախարարը տեղեկացնում է, որ նախագծերը 4-5 ամսվա ընթացքում կվերջացնեն ու աշխատանքները կսկսեն:
Մովսիսյանը տեղեկացրել է, որ շուտով ակնկալում են բացել «Մեղրի» ՀԷԿ-ը, վերջնական ժամկետը ճշտելու համար սպասում են իրանական կողմին:
«Մեղրի ՀԷԿ-ի շինարարության մեկնարկի ժամկետները ճշտված էին, ուղղակի համընկավ Իրանի երկրաշարժի հետ: Դրա համար հետաձգվեց, իրենք էլ շահագրգռված են մեկ օր առաջ դա կառուցել», – ասել է Արմեն Մովսիսյանը:
Լրագրողները հետաքրքրվել են նաև, թե ինչ նորություններ կան Հայաստանի նոր ատոմակայանից, ինչին ի պատախան նախարարն ասել է, որ այժմ իրենք աշխատում են ֆինանսական սխեմաների վրա: Շուտով դա էլ կվերջացնենք, բանակցություններ են գնում, որից հետո կհայտարարենք», – նշել է նախարարը:
Խոսելով գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին՝ Արմեն Մովսիսյանը դարձյալ նշել է, որ բանակցությունները շարունակվում են, և միայն դրանց ավարտից հետո կհայտարարվի նոր գնի մասին:
«Հայաստանի համար, համենայնդեպս, կլինի արտոնյալ գին, բավական էժան, թե ինչքան՝ բանակցությունների ավարտին կհայտարարենք: Ի տարբերություն մյուս երկրների՝ ում Ռուսաստանը գազ է մատակարարում, մերը կլինի բավական ցածր: Բնականաբար գինը ճշտելուց հետո կմտածենք նաև, թե անապահով խավին ինչպես սուբսիդավորենք», – ասել է նախարարը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Տնտեսագետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը Ֆեյսբուքում անդրադարձել է 11 օր տևող արձակուրդներին՝ նման որոշումներ կայացնողներին որակելով անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար։ Գրառումը՝ ստորև.
Վերջապես վաղը հանրապետությունը աշխատանքի դուրս կգա 11-օրյա ընդմիջումից հետո։ Պատկերացնու՞մ եք մի աղքատ երկիր, որը գոյատևելու խնդիր ունի և մի կերպ քարշ է տալիս իր գոյությունը, 11 օր...... հանգստանում է։ Որքան անպատասխանատու, պոֆիգիստ ու հիմար պետք է լինել նման որոշումներ կայացնելու համար։ Կոլեկտիվ սովորում ենք ծուլությանը։ Մեզ աշխատել պետք չէ, մեր աշխատանքն էլ պետք չէ։ Ֆրանսիան մի շատ խելացի ու խորամանկ նախագահ ուներ՝ սոցիալիստ Ֆ.Միտերանը։ Սա այնքան խորամանկ էր, որ մի օր երկու ոտքով թակարդն ընկավ. ինչպես ինքը, այնպես էլ ֆրանսիական ժողովուրդը։ Ուրեմն՝ սա 90-ականների կեսերին (մոտավորապես) աշխատանքային շաբաթը սարքեց 35 ժամ (40-ից)։ Ու վերջ, ֆրանսիական տնտեսությունը տարին տարվա վրա վատանում է։ Մինչ այդ Եվրոպայի լավագույն տնտեսություններից մեկը ներկայումս զիջում է Գերմանիային, Մեծ Բրիտանիային, Շվեդիային, Ֆինլանդիային, Դանիային, Հոլանդիային, Բելգիային, Ավստրիային և այլն։ Գլոբալ մրցակցության պայմաններում հնարավոր չէ 35-ժամյա աշխատանքային շաբաթով առաջ գնալ։ Ոչ Սարկոզին, ոչ էլ, առավել ևս,Օլանդը չկարողացան այդ անպատասխանատու որոշումը փոխել։ Ինչպես ասում են՝ մի հիմար փոսը քար է գցում, 100 խելոք չեն կարողանում հանել։ Հիմա մերն է։ Այդ 11 օրից առնվազն 8-ը ավելորդ շռայլություն է։ Դե սա արդեն 64 ժամ է։ Սա արդեն հերիք է ասելու, որ ՀՀ-ում 2014-ին միջին աշխատանքային շաբաթվա տևողությունը լինելու է 38,8 ժամ։ Մնում է գտնել, թե Հայաստանի պարագայում այդ որ հիմարի որոշումն է։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տրածել, որում իր դիրքորոշումն է հայտնել հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» օրենքի նոր դրույթների վերաբերյալ:
Հիշեցնենք, որ ՓՄՁ հազարավոր ներկայացուցիչներ համարում են, որ նոր օրենքը կործանարար կլինի իրենց բիզնեսի համար: Նրանք այդ առիթով երեկ իրենց բողոքն էին արտահայտում Կառավարության դիմաց:
«Հարկային բեռը 3.5 %-ից իջել է 1%-ի, սակայն տնտեսվարող սուբյեկտների, մասնավորապես՝ առևտրի ոլորտի ՓՄՁ ներկայացուցիչների համար միաժամանակ սահմանվել է պահանջ, որ ամբողջ իրացվող ապրանքների համար պետք է առկա լինեն ձեռքբերման փաստաթղթեր: Այլապես, կկիրառվեն համապատասխան պատժամիջոցներ, ընդհուպ՝ փոքր եւ միջին տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի ավելացում, և անգամ անցում ավելացված արժեքի հարկի դաշտ:
Օրենքի հիմնավորումն այն է, որ այդ կերպ՝ ՓՄՁ-ների միջոցով հայտնաբերվելու են խոշոր տնտեսվարողների շրջանառության իրական ծավալները:
ԲՀԿ-ն, կողմ լինելով ստվերային տնտեսության ծավալների կրճատմանը, կտրականապես դեմ է, որ այն իրականացվի փոքր ու միջին տնտեսվարողների գործունեության պայմանների վատթարացման հաշվին: Ավելին, օրենքի ողջ ծավալի կիրառումը կհանգեցնի ՓՄՁ-ների գերակշիռ մասի գործունեության դադարեցմանը, կբերի հազարավոր աշխատատեղերի փակման: Խոշոր տնտեսվարողների նկատմամբ պետության կողմից իրականացվող ոչ արդյունավետ վարչարարությունը չպիտի մահակ դառնա ՓՄՁ սուբյեկտների համար:
ԱԺ օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորները նշյալ հարցի վերաբերյալ բազմիցս հայտնել են իրենց մտահոգությունը: ԲՀԿ-ն գտնում է, որ անհրաժեշտ է «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան դրույթները, մասնավորապես՝ փոքր ու միջին ձեռնարկություններին ներկայացվող փաստաթղթավորման պահանջը և դրա նկատմամբ կիրառվող պատասխանատվությունը փոփոխել այն կերպ, որպեսզի դրանից չտուժեն ՓՄՁ-ները, ու վերջիններս հնարավորություն ունենան շարունակելու իրենց բնականոն գործունեությունը:
Բարգավաճ Հայաստան կուսակցությունն իր անվերապահ աջակցությունն է հայտնում փոքր ու միջին ձեռնարկությունների ներկայացուցիչներին, եւ պատրաստ է ստեղծել աշխատանքային խումբ ԲՀԿ պատգամավորների մասնակցությամբ՝ ՓՄՁ ներկայացուցիչների հետ համատեղ լուծումներ գտնելու համար», - ասվում է ԲՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանում նախատեսվում է ներդնել միասնական գույքահարկ: Այս մասին կառավարության այսօր կայացած նիստում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքերով, անհրաժեշտ է արագացնել այդ օրինագծի ընդունումը, որպեսզի համայքները կարողանան նախապատրաստվել դրա կատարմանը: «Սա լավ օրենք է այն առումով, որ հարկային վարչարարությունն է հեշտացվում, նվազում է հաշվետվությունների քանակը, տնտեսվարող սուբյեկտներին և քաղաքացիներին ավելի հեշտ է լինում առնչվել պետության հետ՝ իրենց հարկային պարտավորությունները կատարելու առումով: Բիզնես միջավայրի առումով էլ սա դրական արդյունք է տալու»,- ասել է Տիգրան Սարգսյանը: Օրինագիծն այսօր, բնականաբար, արժանացել է կառավարության հավանությանը: Այն ներկայացրել է ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը: Նա նշել է, որ ներկայումս Հայաստանում գործում է երկու օրենք` անշարժ գույքի և հողի, անհրաժեշտ է դրանք միավորել մեկ օրենքում: Հողատարածքները և շինությունները կհարկվեն որպես միասնական գույք: Որպես հարկման բազա կկիրառվի անշարժ գույքի կադաստրային արժեքը: Նախարարը հավելել է, որ կպահպանվեն գույքահարկի և հողի հարկի ներկայիս դրույքաչափերը, և միասնական հարկը կկազմի այդ երկու հարկերի գումարը: Կպահպանվի նաև հարկերի վճարման հաճախականությունը, որն իրավաբանական անձանց համար կլինի տարեկան երկու, իսկ ֆիզիկական անձանց համար`տարեկան մեկ անգամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մարտի 10-14-ը ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.
USD
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 75,068,173 ԱՄՆ դոլար 414.14 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 95,699,327 ԱՄՆ դոլար 415.45 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 24,200,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.80 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
EUR
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 4,669,829 EUR 573.38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 12,089,189 EUR 577.57 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:
RUB
Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 594,890,901 ՌԴ ռուբլի 11.29 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 124,010,238 ՌԴ ռուբլի 11.46 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:
Մարտի 3-9-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 32.2 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 49.7 մլն ԱՄՆ դոլար:
ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում կարող է ներդրվել գյուղատնտեսական ռիսկերի ապահովագրության «պիլոտային» ծրագիր: Այս մասին այսօր Երևանում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Սամվել Գալստյանը:
Նրա խոսքով, նախագծին համաձայնել է մասնակցել Հայաստանում գործող ապահովագրական ընկերություններից մեկը, որի հետ ընթանում են բանակցություններ: «Եթե համաձայնեցնենք ծրագիրը, ապա առաջին նախագիծը կիրականացվի անասնաբուծությունում»,- ասել է Գալստյանը: Նա դժվարացել է նշել ժամկետները և նախագծի մասշտաբները, քանի որ բանակցությունները դեռ ընթանում են:
Նրա կարծիքով, գյուղատնտեսութան ոլորտում ռիսկերի նվազեցմանը կօգնեն նաև հակակարկտային կայանները: 2014 թվականին, նշել է փոխնախարարը, հակակարկտային կայանները կտեղափոխվեն մեկ կենտրոնից կառավարման ռեժիմի: Բացի այդ, մինչև ապրիլի վերջը նախատեսվում է ևս 80 նոր կայանների տեղադրում, որոնցից 50-ը` Արմավիրի մարզում, իսկ մնացածը` Արարատի, Լոռու և Արագածոտնի մարզերում:
Համաձայն դիտարկումների, ամենահավանական և գործող տարբերակը կարող է լինել գյուղատնտեսական արտադրանքների ապահովագրությունը: Խոսքը սննդի և վերամշակման, հատկապես կաթնամթերքի վերամշակման արդյունաբերությունների մասին է: Շուկայի մասնակիցները պնդում են, որ հետաքրքրված են, որպեսզի ստանան ապահովագրական ծածկույթ, բայց փորձում են հնարավորին չափ նվազեցնել դրա արժեքը: Իսկ ապահովագրողները նշում են, որ ծրագրի մշակման համար շատ ժամանակ կպահանջվի, քանի որ անհրաժեշտ են բարձրորակ մասնագետներ, նյութական ռեսուրսներ, ինչպես նաև շահութաբերության վրա ազդող այլ հանգամանքների ուսումնասիրություններ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում, ըստ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած նախնական տվյալների, հոկտեմբեր ամսին սեպտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 16,5 տոկոսով: Նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ տնտեսությունն աճել է 4,9%-ով:
Սեպտեմբերի համեմատ հոկտեմբերին նվազել են նաեւ գյուղատնտեսության ցուցանիշը՝ (32,8$), շինարարության ծավալը (8,9%), առեւտրի շրջանառությունը (2,7%) եւ ծառայությունների ծավալը (0,4%): Հոկտեմբերին աճ է գրանցվել արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության ոլորտներում՝ համապատասխանաբար 2,5 եւ 5,7 $-ով:
Միջին ամսական աշխատավարձը հոկտեմբերին սեպտեմբերի համեմատությամբ նվազել է 0,2 տկոսով՝ կազմելով շուրջ 119 հազար դրամ: Նախորդ տրվա հոկտեմբերի համեմատությամբ գրանցվել է միջին ամսական ածխատավարձի 4,4 % աճ: Միեւնույն ժամանակ, սպառողական գների ինդեքսը ամսական կտրվածքով աճել է 1,2 տոկսոսով, իսկ տասներկուամսյա կտրվածքով գներն աճել են 3,4 տոկոսով:
Արտաքին առեւտրաշրջանառությունը հոկտեմբեր ամսին զգալի աճ է գրանցել՝ 29,6 $: Ընդ որում, արտահանման եւ ներմուծման միջեւ բացասական ցուցանիշը շարունակում է մեծ մնալ: Այսպես՝ հոկտեմբերին Հայաստանից արտահանվել է 134 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանք, ներմուծվել՝ $427,5 միլիոնի:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունիսի 22-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13219157 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Ինչպես տեղեկացնում են Ֆինանասների նախարարությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 500 մլն դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 690 մլն դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 670 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 500 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 485 324 777 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.9623 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.0225 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 4 գործակալ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Որոտանի ՀԷԿՀ»-ի ` ֆինանսական վիճակի մասին վերջին հաշվետվությունից ակնհայտ երեւում է` ընկերության սեփական կապիտալի մնացորդը, 2012 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, կազմել է 110 միլիարդ 897 միլիոն 66 հազար 586 դրամ, կամ` մոտ 271 միլիոն 806 հազար 500 դոլար, եթե ընդունենք, որ այդ ժամանակ դոլարի փոխարժեքը եղել է 408 դրամ` 1 դոլարի դիմաց:
Այսինքն` ակնհայտ է, որ անգամ ընկերության կողմից ներկայացված հաշվետվությամբ, ընկերության ունեցած կապիտալը մոտ 90 միլիոն դոլարով ավելի շատ է, քան այն գինը` 180 միլիոն դոլարը, որով ընկերությունը վաճառվեց ամերիկացիներին: Շահութաբերության առումով`համալիրի տարեկան նախագծային արտադրանքը 1 միլիարդ 160 միլիոն կՎտ/ժամ է: «Որոտանի ՀԷԿՀ»- ում արտադրված 1 կՎտ/ժամ էլեկտրաէներգիայի համար Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի` №191Ա որոշման համաձայն` երկդրույք սակագնային համակարգում որոշվել է առաքվող էլեկտրաէներգիայի դրույքը սահմանել 6.834 դրամ/կՎտժ՝ առանց ավելացված արժեքի հարկի եւ 8.201 դրամ/կՎտժ, ներառյալ` ավելացված արժեքի հարկը:
Մանրամասները` yerkir.am-ում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման հիմնադրամի (FREDA) հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:Ինչպես հայտնում է կառավարության կայքը, օրակարգի շրջանակում քննարկվել և հաստատվել են FREDA հիմնադրամի 2014թ. բյուջեի նախագիծը, պահպանման ծախսերի նախահաշիվը, տարեկան աշխատանքային ծրագիրը և հաստիքացուցակը: Նշվել է, որ 2014 թ. բյուջեի նախագիծը կազմվել է հիմնադրամի եկամուտների և ծախսերի հիման վրա, ընդ որում՝ 2013 թ. եկամուտները շուրջ 200 մլն դրամով գերազանցել են պահպանման ծախսերը: Հիմնադրամի կողմից ֆինանսավորվում է 12 ընկերություն, ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է շուրջ 2 մլրդ 92 մլն ՀՀ դրամ: Նիստում արծարծվել է նաև կառույցի 2013 թ. ֆինանսատնտեսական գործունեության անկախ աուդիտ իրականացնող ընկերության ընտրության հարցը: Վարչապետը հանձնարարել է աուդիտորական կազմակերպության ընտրության մրցույթ հայտարարել և արդյունքները ներկայացնել խորհրդին:Մեկ այլ հարցով հոգաբարձուների խորհուրդն ի գիտություն է ընդունել FREDA-ի Ներդրումային կոմիտեի մոնիթորինգի հաշվետվությունը` հիմնադրամի կողմից ֆինանսավորված ընկերությունների կորպորատիվ կառավարման համակարգի և ֆինանսական վիճակի վերաբերյալ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից պարզվել է, որ «Միգոմ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգի (այսուհետ նաև` Համակարգ) օպերատորը, 2008 թվականից սկսած, առանց որևէ պատճառաբանության բազմիցս դադարեցրել է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի որոշ մասնաճյուղերում իր համակարգից օգտվելու` բանկերի հնարավորությունը:
Նման համակարգում հայաստանյան մասնակիցների մասնակցությունը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի կողմից 2006 թ. հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի համաձայն վտանգում է ֆինանսական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը:
Հաշվի առնելով վերոնշյալը, հիմք ընդունելով «Վճարահաշվարկային համակարգերի և վճարահաշվարկային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, 8-րդ հոդվածի 4-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2006 թվականի հուլիսի 4-ի թիվ 342 Ն որոշմամբ հաստատված «Արտաuահմանյան վճարահաշվարկային համակարգում մաuնակցության հետևանքով Հայաստանի Հանրապետության ֆինանuական համակարգի կայունությունը և (կամ) իրացվելիությունը և (կամ) վճարունակությունը վտանգելու մաuին» ուղեցույցի 4-րդ կետի 4.4 ենթակետը, 4.1. ենթակետի «զ)» պարբերությունը՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է ուժը կորցրած ճանաչել «Միգոմ» վճարահաշվարկային համակարգին մասնակցության վերաբերյալ տրված թույլտվությունները: Այս մասին հայտնում է ԿԲ կայքը:
Հիշեցնենք, որ 2008 թ. դադարեցվել էր մեկ այլ դրամական փոխանցումների միջազգային համակարգի՝ Western Union-ի գործունեությունը Հայաստանի տարածքում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապագա սևծովյան Անակլիա նավահանգիստն էլեկտրաէնեգիայով ապահովման համար ոչ թե Վրաստանում, այլ Հայաստանում ջերմաէլեկտրակայան կառուցելու որոշում ընդունվել է` ելնելով այն բանից, որ հայկական կողմը կառավարական մակարդակով երաշխավորել է էլեկտրակայանի համար գազի անխափան մատակարարումը: Այդ մասին «Նովոստի-Գրուզիա» գործակալությանը հայտնել է Anaklia IEP Holding-ի գլխավոր տնօրեն Թեյմուրազ Կարչավան: Այս մասին տեղեկացնում է Արմինֆոն:
Ավելի վաղ ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ տարածքում 540 ՄՎտ հզորությամբ ջերմային էլեկտրակայան կառուցելու վերաբերյալ Anaklia IEP Holding-ի հետ համաձայնագրին: Ջերմային էլեկտրակայանն աշխատելու է «Ջեներալ էլեկտրիկ» ընկերության արտադրության գազատուրբինով: Նախագիծը գնահատվում է $600 մլն:
«ՀՀ կառավարությունը համապատասխան որոշում է կայացրել, և ՋԷԿ կառուցման համար 13 հա տարածք հատկացրել Վանաձորում: Վրաստանն իր հերթին Անակլիա նավահանգստի համար Հայաստանից էլեկտրաէներգիայի տարանցման համար ամեն տարի 30 մլն դոլար կստանա: Իսկ եթե որոշում կայացվի, որ ՋԷԿ-ն աշխատելու է ռուսական, այլ ոչ թե իրանական գազի հաշվին, վրացական բյուջեն տարեկան ևս 25 մլն դոլար կստանա:
Anaklia IEP Holding-ի գլխավոր տնօրենը նշել է, որ նախագիծը նախատեսվում է իրականացնել երկու փուլով. առաջինը կտևի երեք տարի, որի ընթացքում կկառուցվի հիմնական ենթակառուցվածքը, երկրորդ փուլը` երկու տարի: Ինչ վերաբերում է Հայաստանում ՋԷԿ-ի կառուցմանը, այն կիրականացվի 18 ամսվա ընթացքում: Թեյմուրազ Կարչավան նաև նշել է, որ ՋԷԿ-ի կառուցման վայրի հարցը որոշելիս հաշվի է առնվել նաև էլեկտրակայանի համար գազի արժեքը: «Եթե նույնիսկ Վրաստանը կարողանար կառավարական մակարդակով երաշխավորել ՋԷԿ-ի համար տարեկան մլրդ խմ գազի մատակարարում, միևնույն է, վերջինիս գինը հազար խմ համար $100-ով ավելի թանկ կլիներ, քան Հայաստանում:
Ամեն դեպքում Վրաստանն օգուտ կունենա ինչպես Անակլիա նավահանգստի համար Հայաստանից էլեկտրաէներգիայի տարանցումից, այնպես էլ` ռուսական գազի մատակարարումների ավելացված ծավալից, եթե որոշվի օգտագործել այն, այլ ոչ թե իրանական գազը»,-նշել է Anaklia IEP Holding-ի գլխավոր տնօրենը:
Ինչ վերաբերում է Անակլիա նավահանգստի համար Հայաստանի ՋԷԿ-ում արտադրված էլեկտրաէներգիայի տարանցմանը, կկառուցվի Վրաստանի ուղղությամբ նոր էլեկտրահաղորդման գիծ: Վրաստանի տարածքում, մասնագետների կարծիքով, կարելի է օգտագործել արդեն գոյություն ունեցող ենթակառուցվածքը, նշել է Կարչավան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր iLur.am-ը, Վրաստանում մտահոգություն է հարուցել տեղեկատվությունն այն մասին, որ վրացական Anaklia IEP Holding ընկերությունը 600 մլն դոլար է ներդնելու Հայաստանի տնտեսությունում` գազային էլեկտրակայան կառուցելու նպատակով: Տագնապ էր հարուցել այն հանգամանքը, որ Վրաստանը, որի բյուջեն մեծապես կախված է արտասահմանյան ներդրումներից, նման ծավալուն ֆինանսական ներդրում է կատարում հարևան երկրի տնտեսությունում` սեփական տնտեսությունում ներդնելու փոխարեն:
Լուրը պակաս մտահոգություն չէր հարուցել նաև Հայաստանում: Anaklia IEP Holding ընկերությունը ոչ թե վրացական գրանցում ունի, այլ օֆշորային:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2013 թվականի բյուջեում նախատեսված է 300 միլիոն դրամ՝ «պետություն-մասնավոր գործընկերություն» զարգացման խնդիրների համար, սակայն սա քիչ է, պետք է ավելի շատ լիներ: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ Վազգեն Սաֆարյանը: Նա նշեց, որ հարկային մուտքերն ավելանալու են 118 միլիարդ դրամով:
«Սա լինելու է հարկային վարչարարության բարելավման, եկամտային հարկի մասին նոր օրենքի գործառության մեջ մտնելու շնորհիվ, և՛ եկամտային հարկը, և՛ սոցվճարները միասնականացվելու են», - ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա՝ իրենք հանդիպելու են վարչապետի հետ ու առաջարկելու են ավելացված արժեքի հարկ չվճարող փոքր և միջին ձեռնարկությունների համար մտցնել պարզեցված հարկի գործառույթը:
Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանն էլ նշեց, որ, ցավոք սրտի, բյուջեն տարիներ շարունակ ունի սոցիալական ուղղվածություն, սակայն ցանկալի կլիներ՝ այն ներդրողական լիներ: Մակարյանի համոզմամբ՝ այս տարվա բյուջեն չի տարբերվում նախորդից: Նա ակնկալում էր, որ կառավարությունն ավելի խիզախորեն կձևավորի բյուջեն:
«Ըստ երևույթին, կառավարությունը մտահոգ է, որ լրացուցիչ բեռ, պարտավորություններ չստանձնի, որոնք կարող է դժվարությամբ կատարել: Ակնկալում էի, որ տնտեսական ուղղվածությունը պետք է ուժեղացվեր»,- ասաց նա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երբ ազգային վիճակագրական ծառայությունը գնահատում է ՀՆԱ-ն, ունի լրահաշվարկի տարր, որտեղ գնահատում է չհաշվառվող տնտեսությունը, որի մասն է կազմում նաև ստվերային տնտեսությունը: Այսօր Ազգային ժողովի հերթական նիստի ժամանակ այս մասին հայտարարեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը՝ պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի հարցին, թե բյուջեի նախագծում նշված 4 տրիլիոն 567 միլիարդ դրամ ՀՆԱ-ի մեջ ստվերային տնտեսությունը մտնո՞ւմ է, թե՞ ոչ:
«Այդ առումով, այո՛, ԱՎԾ-ի կողմից հրապարակվող այն թվի մեջ, որ մենք ունենք, կա լրահաշվարկի մաս, քանի որ մենք կանխատեսում ենք անում եղած թվերի վրա, որը պարունակում է այդ լրահաշվարկի մասը, ինչը ինքնին պարունակում է ստվերը, ևս դրա վրա կատարվող հաշվարկների արդյունքում ստացված 4 տրիլիոն 567 միլիարդ դրամի մեջ ևս ընդգրկված է ստվերը»,- ասաց Գաբրիելյանը:
Բագրատյանը նաև հետաքրքրվեց, թե որտեղ են տեղաբաշխված Հայաստանի հանրապետության արտաքին պահուստներն արտասահմանում, և արդյո՞ք ինքը կարող է ստանալ այդ տվյալները: Վաչե Գաբրիելյանը պատասխանեց, որ արտաքին պահուստները տնօրինում է Կենտրոնական բանկը, որի վերաբերյալ տալիս է հաշվետվություն միջազգային ընդունված ֆորմատով:
«Դրանք բացվում ու տպարգրվում են ֆինանսական հաշվետվությունների հաղորդման միջազգային ստանդարտով և աուդիտ են անցնում ավելի մանրամասն աուդիտորական ընկերությունների կողմից, և դա սահմաված է օրենքով: Դրանից ավելի մանրամասն տեղեկության բացումը խորհուրդ չի տրվում, որովհետև դա կարող է որոշակիորեն բանկային գաղտնիքներ բացահայտել»,- ասաց նախարարը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Բնական է, որ ՀՀ քաղաքացու համար չի նվազել գազի գինը, թեև ռուսական «Գազպրոմ» ընկերությունը Հայաստանին մատակարարվող գազի գինը սահմանին նվազեցրել է 13%-ով»: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը: Նրա խոսքով՝ խնդիրը կապված է դոլարի արժևորման հետ։
«Վերջին ամիսներին դոլարը բարձրացել է 17%-ով, իսկ «Գազպրոմը» սահմանին գազի գինը նվազեցրել է 13%-ով։ Հետևաբար, ինչպե՞ս կարող է «Գազպրոմ Արմենիան» նվազեցնել գազի գինը քաղաքացու համար։ Երբ դոլարի փոխարժեքը հասնի 416 դրամի, կարելի է մի բան մտածել»,- ասել է նա:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր «Ժողովուրդ» օրաթերթը հայտնել էր, որ ըստ շրջանառվող լուրերի՝ «Արմավիայի» իրական գնորդը Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է:
«Ոչինչ չեմ բացառում, ամեն ինչ էլ հնարավոր է, ինչպես ուզում եք՝ հասկացեք», - iLur.am-ի հետ զրույցում ասաց «Արմավիա» ընկերության մամլո խոսնակ Նանա Ավետիսովան:
Հիշեցնենք, որ ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ «Արմավիա» ընկերությունների սեփականատեր Միքայել Բաղդասարովը մտադիր է ոչ միայն վաճառել իր ունեցվածքը, այլև հեռանալ Հայաստանից: Նա որոշել է բնակություն հաստատել Անգլիայում:
«Ժողովուրդին» հասած լուրերի համաձայն` Բաղդասարովը, չդիմանալով Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատցեմենտի» մրցակցությանը, որոշել է վաճառել նաև իր «Միկացեմենտը», սակայն գնորդ չկա: Դե իսկ «Արմավիայի» հետ կապված խնդիրները տևական ժամանակ է՝ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում են: Ու խնդիրը հասավ իր «տրամաբանական ավարտին», ամենայն հավանականությամբ, կգնի «Արմավիան» իտալական ինչ-որ ընկերություն:
«Ժողովուրդի» տեղեկություններով՝ «Արմավիայի» իրական գնորդը, սակայն, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանն է, որից ունեցած դժգոհությունների առիթով Բաղդասարովը զրուցել է Ս. Սարգսյանի հետ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱրմԻնֆո gործակալության կողմից Երևանի բանկերից ստացված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ դոլարի առքի առավելագույն gինը 1 դոլարի դիմաց կազմել է 407.00 դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 551.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11.48 դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 408.00 դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 554.00 դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 11.56 դրամ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանյան շուկայում շրջանառվող վճարային քարտերի թիվը 2013 թվականի առաջին 9 ամիսներին աճել է 15.8 %, տարեկան կտրվածքով`27,2%, հոկտեմբերի 1-ին կազմելով ավելի քան 1,5 մլն քարտ: Ըստ ՀՀ Կենտրոնական բանկի տվյալների, ակտիվ քարտերի մեջ առաջատարն է VISA քարտը` 41%, երկրորդ տեղում է ArCa քարտը` 37,1 %, իսկ երրորդ տեղն է զբաղեցնում MasterCard քարտը` 19,2 %:
Ըստ աղբյուրի, 2013 թվականի հոկտեմբերի 1-ին VISA քարտերը կազմել են 625.2 հազար հատ, առաջին 9 ամիսների ընթացքում աճը` 20.1%, իսկ տարեկան աճը` 30.2 %: ArCa քարտերը ինը ամիսների ընթացքում աճել են 15,1 %, տարեկան կտրվածքով`24,9 %, կազմելով 566,5 հազար քարտ: MasterCard քարտերի թիվն ավելացել է առաջին 9 ամիսների ընթացքում` 11.2% - ով, իսկ տարեկան աճը` 29.8 %, կազմելով 294.1 հազար քարտ:
Քարտային տրանսակցիանարի ծավալը Հայաստանում 2013 թվականի առաջին 9 ամիսներին կազմել է 787,1 մլրդ դրամ (14.7 մլն գործարք), տարեկան աճը` 16,4 %: Մասնավորապես, գործարքների ծավալը միջազգային Visa քարտերով հունվար-սեպտեմբերին կազմել է 409.8 մլրդ դրամ (6.4 մլն գործարք), տարեկան աճը`31.5 %: MasterCard քարտերով կազմել է 125.9 մլրդ դրամ (2.8 մլն գործարք), տարեկան աճը`13%, իսկ տեղական ArCa քարտերով` 196,8 մլրդ դրամ (4.8 մլն գործարք), տարեկան անկումը` 3.5 %:
Նշենք, որ 2013 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ Հայաստանում գործող POS-տերմինալների ընդհանուր թիվը կազմել է 6822, տարեկան աճը`10 % կամ 620 հատով: Բանկոմատների թիվը կազմել է 1223, տարեկան աճը` 8.9 % կամ 100 հատով: Առևտրի/սպասարկման և կանխիկացման կետերում դրանց թիվը կազմել է 6728, որից 536-ը տեղակայված է եղել բանկային համակարգում, 230 - ը հյուրանոցներում, 3967-ը` մանրածախ կետերում, իսկ 1995-ը`այլ օբյեկտներում:
Հիշեցնենք, որ ArCa-ի մաժորիտար բաժնետերն է ՀՀ Կենտրոնական բանկը, մյուս խոշոր բաժնետերերն են` ԱԿԲԱ - Կրեդիտ Ագրիկոլ բանկը, Հայէկոնոմբանկը և Արդշինինվեստբանկը, իսկ մնացած 14 առեւտրային բանկերին է պատկանում ընկերության բաժնետոմսերի 2% - ը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 1.720 մլն. դոլար (699.232 մլն.դրամ), 406.53 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա` հոկտեմբերի 11-ի համեմատ` գործարքների ծավալը աճել է 6 անգամ: Ըստ երկրի առևտրային բանկերի տվյալների, որոնք տրամադրվել են ԱրմԻնֆո գործակալությանը, անկանխիկ գործարքներով դոլարի միջին փոխարժեքը իջել է 0.5 տոկոսային կետով: Հոկտեմբերի 15-ին բորսայական արտարժութային հարթակում արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանում ինտերնետից օգտվողների մեծամասնությունը հանդիսանում է Beline ցանցի բաժանորդ: Ինչպես վկայում են հետազոտությունների արդյունքները, որոնք անց են կացվել «Նոյ ֆիրմա» կոոպերատիվի կողմից, «Ինտերնետ-հանրություն» ՀԿ պատվերով Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 24%-ը հանդիսանում է Beeline լարային ցանցի, իսկ 12%-ը` Beeline անլար ցանցի բաժանորդ: Երկրորդ տեղում է Vivacell- MTS-ը (անլար ցանցը), որը զբաղեցնում է 21,1 %-ը ինտերնետ ծառայությունների շուկայում: Orange Armenia -ի մասնաբաժինը շուկայում կազմում է 19.3 %: Այնուհետև հաջորդում են Ucom` 10,8 %, Արմինկո` 10,5 %, WEB` - 7,7 %, Netsys` 6,2 %, Cross net` 5,7 %, Fast Net` 5,6 %, այլ` 3.8 %:
Ըստ հարցման, Հայաստանում ինտերնետ-օգտատերերի 47.9%-ն օգտվում է 1-4 Մբ/վրկ արագությամբ ինտերնետից, 21%-ը` նախընտրում է 8,1-16 Մբ/վրկ, 14,9 %-ը` 16,1-24 Մբ/վրկ, 14,3 %-ը` 4,1-8 Մբ/վրկ արագությունը: Միևնույն ժամանակ, հարցումը ցույց է տալիս, որ օգտատերերի48.9 %-ն ամսական օգտագործում է 1,1-ից մինչև 10 ԳԲ ինտերնետ, 20,2%-ը` 10-100 ԳԲ, 16,1 % -ը` 501-1000 MB, 8,6 % -ը` 1-500 ՄԲ, 4,8 %-ը` 100.1 ԳԲ-ից մինչև 1.0 ՏԲ:
Միևնույն ժամանակ, Հայաստանում օգտատերերի 32.7 %-ը միանում է ինտերնետին IDSL տեխնոլոգիաների միջոցով: Երկրորդ տեղում է անլար 3G/4G ցանցը`21,5 %: Օգտատերերի 21.1 % - ը նախընտրում է օգտվել օպտիկական մալուխից, 17.6 %-ը` WiFi կապից: Օգտատերերի 8.2 %-ն ինտերնետից օգտվում է կաբելային հեռուստատեսության ծառայության հետ համատեղ, 4.4 %-ը միանում է dial-up կապի միջոցով, իսկ 2,4 %-ը տեղական ցանցի միջոցով:
Ուսումնասիրությունը նաև բացահայտել են, որ Հայաստանում օգտատերերի 32.9%-ը օգտվում ինտերնետից օրական 3-6 ժամ, 27.1 % -ը`ավելի քան 6 ժամ, 23.1 %-ը` օրական 1-ից 3 ժամ, իսկ 16.1 % -ը` մեկ ժամից պակաս:
Հետազոտությունը կատարվել է մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում և Հայաստանի 10 մարզերում:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2010 թվականի մայիսի 4-ից ի վեր «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտուր իրականացնել Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղում, չնայած այն փաստի, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ստացել է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության լիցենզիան, տեղեկացնում է ՄԻՊ մամլո ծառայությունը:
Խնդիրն այն է, որ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տարածքային հարկային տեսչությունը առանց պատշաճ իրավական հիմքերի մերժում է գործունեություն սկսելու մասին տրված հայտարարություններն ու հսկիչ-դրամարկղային մեքենաների` հարկային մարմնում գրանցումը և խոչընդոտում է վերը նշված լիցենզիայով տրված գործունեության իրականացմանը` պատճառաբանելով, որ «Էլագրա» ՍՊԸ-ն պարտավոր է ապահովել օրենքով սահմանված պահանջները: Այնինչ «Էլագրա» ընկերությունը համապատասխանում է առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեություն սկսելու համար այդ պահին ՀՀ գործող օրենսդրությամբ, ինչպես նաև ՀՀ օրենքներով սահմանված բոլոր պահանջներին։
Այդուհանդերձ երկու տարի շարունակ «Էլագրա» ՍՊԸ-ն չի կարողանում առևտրային գործունեություն իրականացնել։ Ավելին, 2012 թվականի մայիսին ՀՀ կառավարությունը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված լիցենզավորման կարգում՝ կապված ՀՀ սահմանային շերտում գործող առևտրի իրականացման վայրի կազմակերպման գործունեության հետ։ Սակայն այդ փոփոխությունը ևս չէր կարող հիմք հանդիսանալ «Էլագրա» ՍՊԸ-ի գործունեությունը սահմանափակելու համար, քանի որ կառավարության որոշման դրույթներն ուժի մեջ են մտնում միայն վեց ամիս հետո։
Ուսումնասիրելով խնդիրը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հայտնաբերել էր, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել են «Էլագրա» ՍՊԸ-ի իրավունքները:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ կենտրոնական բանկը դադարեցրել է երկու ընկերությունների վարկանշումը, հայտնում է «ԱՌԿԱ» գործակալությանը՝ վկայակոչելով Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը:
ԿԲ հաղորդագրության համաձայն, դադարեցվել է «Արմավիա» ավիաընկերություն ՍՊԸ-ի վարկանշումը՝ ընկերության նախաձեռնությամբ: Նախորդ վարկանիշը եղել է «Գ +», որը շնորհվել էր 2010 թվականի հուլիսի 23-ին:
1996թ.-ին ստեղծված Armavia ազգային ավիաընկերությունը վաճառքի է հանվել սեփականատիրոջ` «ՄԻԿԱ Լիմիթեդի» նախագահ Միխայիլ Բաղդասարովի կողմից: Ավիաընկերության խնդիրներն առաջացան նախորդ տարի: «Զվարթնոց» օդանավակայանը բազմաթիվ անգամ դադարեցրել է Armavia-ի ինքնաթիռների սպասարկումը: 2013թ.-ին Armavia-ն կարող է զրկվել չվերթեր իրականացնելու արտոնագրից:
Բացի այդ, ըստ նույն աղբյուրի, ընկերության նախաձեռնությամբ նաև դադարեցվել է «Վալլետտա» ՍՊԸ-ի վարկանշումը: Նախորդ վարկանիշը եղել է «Գ –», որը շնորհվել էր 2011 թվականի փետրվարի 25-ին: «Վալլետտա» ՍՊԸ ընկերությունը Հայաստանում գործում է 1990թ.-ից: Ընկերության գործունեության ոլորտն է առևտուրը (արտահանում-ներմուծում, մեծածախ-մանրածախ), «ֆաստ-ֆուդ» –ը(SFC), սուրճի և թեյի արտադրությունը, ինչպես նաև այնպիսի ձեռնարկությունների զարգացումը, որոնք հետագայում ինքնուրույն կարգավիճակ են ստանում: Ընկերության կառուցվածքում գործում են վերամշակող ձեռնարկություններ, ռեստորաններ, խանութների ցանցեր, կենցաղային տեխնիկայի ներմուծման ֆիրմաներ:
Հայաստանի Կենտրոնական բանկն առաջին անգամ հայկական ձեռնարկությունների վարկանիշը հրապարակել է 2005 թվականի սեպտեմբերին։
Վարկանիշի շնորհման մշակված սկզբունքներին համապատասխան՝ ԿԲ-ն հ րապարակում է միայն այն ձեռնարկությունների անվանումները, որոնց տրվել են բարձր վարկանիշներ (Ա,Բ, Գ)։ Իսկ ձեռնարկության ավելի ցածր վարկանիշի (Դ,Ե,Զ) դեպքում ԿԲ-ն հրապարակում է դրանց անվանումները միայն նրանց կողմի համաձայնության առկայության դեպքում։
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 474.5 (23.01.15՝ 472.5) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 534 (23.01.15՝ 528) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 6.95 (23.01.15՝ 7.25) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 477 (23.01.15՝ 475) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 538 (23.01.15՝ 535) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`7.14 (23.01.15՝ 7.57) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 474 (23.01.15՝ 472) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 535 (23.01.15՝ 527) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 6.95 (23.01.15՝ 7.24) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 475.5 (23.01.15՝ 474) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 538 (23.01.15՝ 530) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 7.02 (23.01.15՝ 7.30) դրամ:
Միջին փոխարժեքները
Այսպիսով՝ ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 472.74 (23.01.15՝ 470.87), վաճառքինը՝ 478.03 (23.01.15՝ 476.79),
Եվրոյի առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 529.61 (23.01.15՝ 523.45), վաճառքինը՝ 543.82 (23.01.15՝ 538.42)
Ռուբլու առքի միջին փոխարժեքը կազմել է՝ 6.77 (23.01.15՝ 7.09), վաճառքինը՝ 7.47 (23.01.15՝ 7.78)
Տատանումը (հունվարի 23)
ԱՄՆ դոլար՝ առք +1.16, վաճառք +0.69
Եվրո՝ առք +2.97, վաճառք +1.98
Ռուբլի՝ առք -0.18, վաճառք -0.16
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկի կայքը հասանելի չէ, այդ պատճառով 26.01.2015 թ. արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները այս պահին ներկայացնել չենք կարող: Հիշեցնենք՝ 25.01.2015 թ. արժութային շուկայում ձևավորված միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 472.10, ԵՎՐՈ – 529.14, Ռուսական ռուբլի – 7.36
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Որոշ հայ ընկերություններ, որոնք մասնագիտանում են հացամթերքի, հրուշակեղենի, մեղրի, ձավարեղենի և թեյի արտադրությամբ, իրենց սուտ մակնանշումներով թյուրիմացության մեջ են գցում սպառողներին: Այս մասին ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի ծառայությունից:
Աղբյուրի համաձայն, լայնածավալ հետազոտության արդյունքում Հանձնաժողովը բացահայտել է, որ «Թալին Ֆուդ»,«Կալաչ» Էջմիածնի պահածոների «Կոնսեր» գործարանը, Արմավիրի պահածոների «Նյու Վեյվ» գործարանը, «Ռաֆայել Էոնթինի Թրեյթինգ Քոմպանի»,«Գ.Հյուստոն» և «Ամարտի» ընկերությունները տեղյակ չլինելով օրենքի պահանջներին, իրենց արտադրանքի վրա կիրառել են յուրօրինակ` «Էկոլոգիապես մաքուր արտադրանք», «Բիո», «Էկո»,«Օրգանական» և այլ մակնանշումներ, թյուրիմացության մեջ դնելով սպառողներին և շուկայում առաջացնելով անառողջ մրցակցություն:
Համաձայն երկրի օրենսդրության, ապրանքների վրա «Էկոլոգիապես մաքուր արտադրանք»,«Բիո»,«Էկո», «Օրգանական» և այլ մակնանշումներ կարելի է կիրառել միայն համապատասխան սերթիֆիկատի առկայության դեպքում: Միևնույն ժամանակ, ցանկացած ձեռնարկատիրական փորձ, որը սպառողին կարող է կամ դնում է թյուրիմացության մեջ, դիտարկվում է որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում: Ըստ օրենքի պահանջների, տնտեսվարող սուբյեկտները պարտավոր են իրենց ապրանքների վերաբերյալ սպառողին տրամադրել լիարժեք և արժանահավատ տեղեկություններ: Հանձնաժողովի որոշմամբ վերոհիշյալ ընկերություններն ստացել են խիստ զգուշացում և տասնօրյա ժամկետում պարտավոր են վերացնեն բացահայտված խախտումները:
Հանձնաժողովը դիտարկումներ է իրականացրել նաև ոչ պարենային շուկայում, բացահայտելով, որ որոշ մաքրող, լվացող միջոցների և սանիտարա-հիգիենիկ նշանակության ապրանքների փաթեթավորման վրա նույնպես օգտագործված են «էկոմակնանշումներ»: Ներկայումս երկրի օրենդսրությունը չի կարգավորում այս խմբի ապրանքների մակնանշումների կարգը, սակայն, ՏՄՊՊՀ-ն մտադիր է առաջիկայում համապատասխան օրենսդրական նախաձեռնությամբ դիմել էկոնոմիկայի նախարարությանը: Միաժամանակ, Հանձնաժողովը բոլոր սպառողներին կոչ է արել կասկածների դեպքերում դիմել ՊՄՊՊՀ-ին, (010) 54-40-04 թեժ գծով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ուկրաինայի իրավիճակի առնչությամբ Եվրամիության և ԱՄՆ կողմից Ռուսաստանի նկատմամբ հնարավոր տնտեսական պատժամիջոցները պարտադիր կանդրադառնան նաև Հայաստանի վրա: Այսօր լրագրողների հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանը:
«Մեր տնտեսությունն անքակտելիորեն կապված է Ռուսաստանի հետ, Հայաստանի արտաքին ապրանքաշրջանառությունում անփոփոխ գերակշռում է Ռուսաստանի բաժինը (հունվարի վիճակագրական տվյալներով` 30 տոկոսի սահմաններում), և այդ երկրի նկատմամբ ամեն մի տնտեսական պատժամիջոց, ինչպես նաև նրա թուլացումը, անպայման, կանդրադառնա նաև մեզ վրա», - նշել է նա:
Պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Հայաստանը նախապատրաստվում է Ռուսաստանում տևական արդյունաբերական անկման բացասական ազդեցությանը, արդյո՞ք կառավարությունն ինչ-որ քայլեր ձեռնարկում է՝ Ավանեսյանը նշել է. «Մենք չենք կարող նախապատրաստվել մի բանի, որի մասին առայժմ պատկերացում չունենք»: «Այդուհանդերձ, կարծում եմ, որ Ռուսաստանի տնտեսական անկումը կամ նրա նկատմամբ հնարավոր պատժամիջոցներն առիթ չեն ծառայի Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշումը վերանայելու համար», - ամփոփել է նա:
«Ռուսստատի» տվյալների համաձայն, 2014 թվականի փետրվարին Ռուսաստանի արդյունաբերության անկումը կազմել է 3,3 տոկոս` հունվարի 16 տոկոսի դիմաց, իսկ դրա տեմպերն արագացել են մինչև 13,7 տոկոս: ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառությունը կազմել է ավելի քան 106.4 մլն դոլար` տարեկան կտրվածքով ավելանալով 7,8 տոկոսով:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Հյուսիսային Օսիայի և Վրաստանի սահմանագծին գտնվող Դարյալի կիրճում տեղի ունեցած սողանքը վնասել է Ռուսաստանից Հայաստան եկող գազատարը, ինչպես նաև փակել է տարածաշրջանի խոշորագույն գետի՝ Թերեքի հոսքը»,- հաղորդում է РИА Новости գործակալությունը:
Վրաստանի ՆԳՆ դեպարտամենտից տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը այժմ փակ է:
Ավելի վաղ «Գազպրոմ Արմենիան» հայտարարել էր, որ Վրաստանի գազատրանսպորտային ընկերությունը պաշտոնապես տեղեկացրել է «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությանը` մայիսի 17-ին` ժամը 10:30-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավոր դադարեցնելու մասին Վրաստանի տարածքում մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարի պատճառով:
Հայաստանի սպառողների գազամատակարարումը «Գազպրոմ Արմենիա» ՓԲ ընկերությունը կիրականացնի ողջ ծավալով՝ առանց սահմանափակումների:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 13:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 417 (19.11.14՝ 416) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 523 (19.11.14՝ 521) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.89 (19.11.14՝ 8.83) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 418.5 (19.11.14՝ 418) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 525.5 (19.11.14՝ 524) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 9.05 (19.11.14՝ 8.99) դրամ 1 ռուբլու դիմաց:
Փոխանակման կետերում պատկերն մի փոքր այլ է:
ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 416 (19.11.14՝ 415.55) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 524.5 (19.11.14՝ 522.5) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.90 (19.11.14՝ 8.84) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 418.75 (19.11.14՝ 418) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 525.5 (19.11.14՝ 523) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.94 (19.11.14՝ 8.87) դրամ:
Նշենք նաև, որ ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ 19.11.2014 թ-ին արժութային շուկայում ձևավորվել են հետևյալ միջին փոխարժեքները.
ԱՄՆ դոլար – 416.37 (18.11.14՝ 415.99), ԵՎՐՈ – 521.75 (18.11.14՝ 521.11), Ռուսական ռուբլի – 8.87 (18.11.14՝ 8.91) :
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հավանություն է տվել «Միջազգային էներգետիկ կորպորացիա» ՓԲԸ /«ՌուսՀիդրո»-ի դուստր/ 2014-2018 թթ. 21,5 մլրդ դրամ (ընթացիկ փոխարժեքով շուրջ $52,3 մլն) արժողությամբ ներդրումային ծրագրին:
Ծրագիրը ներկայացրել է ՄԷԿ ֆինանսատնտեսական վարչության պետ Կարեն Մարգարյանը: Նրա խոսքով, ներդրումները հիմնականում ուղղված են ՀԷԿ-երի Սևան-Հրազդան կասկադի արդիականացմանը, որը շահագործում է ընկերությունը: Դրա անհրաժեշտությունը պայմանավորված է այն բանով, որ կասկադի կայանների միջին տարիքը գերազանցում է 50 տարին, և դրանք արդեն սպառել են իրենց տեխնիկական ռեսուրսը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հաղորդել է «ՄԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Արսեն Գրիգորյանը, ներդրումային ծրագիրն իրականացվելու է Ասիական զարգացման բանկից և Վերակառուցման և զարգացման բանկից վարկերի ներգրավման հաշվին`յուրաքանչյուրը $25 մլն: Նա նշել է, որ մինչև հիմա ՄԷԿ-ն աշխատել է վնասով, սակայն 2014 թ. աշխատանքի արդյունքում շահույթ ստանալու հույս կա:
Նա ավելացրել է, որ Կասկադն անգործության չի մատնվի արդիականացման ընթացքում: Ժամանակավորապես կդադարեցվի միայն Կասկադի ամենահին կայանը` Երևան ՀԷԿ-1-ը, որը նախատեսվում է ամբողջովին արդիականացնել և փոխել տուրբինները:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Ազգային ժողովում տեղի է ունեցել այսպես կոչված «գազի» ժամանակավոր հանձնաժողովի դռնփակ նիստ: Նիստից հետո ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ասել է, որ նիստի ժամանակ քննարկվել են աշխատանքային հարցեր:
«Մենք պատրաստվում ենք հունիսին՝ վերջին քառօրյայի ժամանակ, հաղորդումով հանդես գալ՝ միջանկյալ հաղորդումով»,- հավելել է Մելքումյանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«2005 թվանանին Սահմանադրության մեջ հայտվում է 83.3 կետ, ըստ որի՝ գների կայունության համար պատասխանատուն Կենտրոնական բանկն է, վստահ եմ, հանրապետության նախագահը այժմ մղկտում է այդ դրույթի համար: Աշխարհում ոչ մի տնտեսական վերլուծությամբ չի սահմանվում, որ գների կայունությունը ապահովում է միայն ԿԲ-ն: Պարզ է, որ նման դրույթի առկայության պարագայում, բնականաբար, ԿԲ-ն պետք է լկտիանա»: Այդ մասին այսօր, հոկտեմբերի 3-ին, հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ անդրադառնալով Ազգային ժողովում տեղի ունեցած իր ելույթում Կենտրոնական բանկի բյուջեի կատարողականի հաշվետվությանը:Նրա պնդմամբ՝ ԿԲ-ն ԱԺ-ում որերորդ տարին հայտարարում է, թե 12 ամսվա գնաճը կազմել է 4,7%, այն դեպքում, երբ բյուջեում սահմանված է 5,5%, այսինքն, ըստ իրենց՝ հիմանական առաքելությունը կատարված է:«ԿԲ-ն չի կատարել, քանի որ հանրապետությունում գնաճը 2011-ին եղել է 7,7%, սա վիճվարչության տվյալն է, որին նույնպես չեմ հավատում, քանի որ համարում եմ միջին գնաճ: Երբ քննարկման ժամանակ հարց բարձրացրի, ֆինանսների նախարարն ասաց, թե որոշ բանկեր այդպես են ընտրում: «Որոշ բանկերով» չի, չի կարելի ամեն անգամ տալ այն պատասխանը, որը ձեզ է հարմար: Կասեմ ավելին, որոշ երկրներում ԿԲ-ն էլ վերահսկողություն չի իրականացնում, ո՞վ է տեսել, որ ԿԲ-ն և կարգադրի, և վերահսկի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ սխալ է գնաճ ներկայացնել տասներկու ամսով, քանի որ այդ դեպքում ստացվում են միջին գնաճի տվյալներ:Ըստ նրա՝ իշխանությունը, փաստորեն, հեշտությամբ կարողանում է ներկայացնել գնաճի այն թիվը, որն իրեն նպատակահարմար է: Որպես օրինակ՝ անցյալ տարի ներկայացրած նախանցյալ տարվա գնաճի տոկոսը 8,7 էր, իսկ ԿԲ-ն նորից ներկայացրեց 4,5%: Ընդ որում՝ 2011 թվականին բյուջեի եզրակացության համաձայն՝ գներն աճել են 7,7%, իսկ աշխատավարձը՝ 5,9%, ըստ Բարգրատյանի՝ փաստորեն ապրել ենք խոստովանությամբ: «Վերջին երկու տարում գնաճը 8,7%-ից իջնում է 2,5%, վերաֆինանսավորման տոկոսադրույքը 6-ից դառնում է 8%: Հիմա հասկանո՞ւմ եք, թե մարդիկ ինչու են գնում երկրից՝ 8% տնտեսական աճի պարագայում: Տեսե՞լ եք մի երկիր, որի տնտեսությունը աճած լինի 4,6%, բնակչությունը պաշտոնապես պակասած լինի 2,7%-ով, այնուամենայնիվ դիտվի 7,7% գնաճ: Ինչպե՞ս կարելի է այս ամենը անել. ունենալ տնտեսական անկում, ցույց տալ տնտեսական աճ: Սրանով էլ զբաղված են վարչապետն ու ԿԲ ղեկավարությունը»,- նշեց պատգամավորը:Ըստ նրա դիտարկման՝ 2011թվականին, ըստ աուդիտորական կազմակերպության տվյալների՝ ԿԲ-ի շահույթը կազմել է 463 մլն դրամ, մինչ այդ մի քանի տարի ԿԲ-ն վնասով է աշխատել: Տվյալ հաշվետվության մեջ բերված է 19,3%, որն աշխարհի 193 պետությունների մեջ ամենավատ ցուցանիշն է:«Հայտարարում եք, թե մրցակցության ցուցանիշով դարձել ենք 82-րդը, իսկ ինչի՞ չեք ասում, որ 5 տարի առաջ 74-րդն էինք, իսկ 2001-ին՝ ընդհանրապես 60-րդը»,- եզրափակեց Հրանտ Բագրատյանը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելուց հետո ՄՄ երկրների շրջանակում մաքսային հայտարարագրերը լրացվելու են հայերենով և ռուսերենով՝ միասին, մեկ տողում: Մյուս դեպքերում գործելու է հայերեն-անգլերեն տարբերակը: Այդ մասին փետրվարի 24-ին հրավիրած ասուլիսին նշել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, Մաքսային տեղեկատվական տեխնոլոգիաների և մաքսային անցակետերին ներկայացված պահանջների ուսումնասիրության հարցերով աշխատանքային խմբի ղեկավար Վախթանգ Միրումյանը: «Այն, ինչ-որ գրվելու է, գրվելու է հայերեն և ռուսերեն: Դրա դիմաց դուք ուղղակի թիվ եք լրացնում: Հիմա, ուզում եք կարդացեք հայերեն, ուզում եք կարդացեք ռուսերեն»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Միրումյանը՝ հավելելով, որ ներկայում հայտարարագրերը հայերեն-անգլերեն երկլեզու տարբերակով են լրացվում:
ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ Հայաստանի սահմանային անցակետերի վիճակը բավարար է Մաքսային միությանն անդամակցելու համար, և սահմանների արդիականացման ծրագրի իրականացումից հետո դրանց վիճակն ավելի կբարելավվի: Բացի այդ, Հայաստանը ապրանքների դասակարգման իննանիշ համակարգից պետք է անցում կատարի տասանիշի: «Մաքսային հայտարարագրման համակարգը, որը մենք այսօր ունենք, շարունակելու է գործել՝ կապված երրորդ երկրներից ապրանքների ներմուծումները ձևակերպելու հետ»,- ասել է Միրումյանը՝ հավելելով, որ ՊԵԿ-ն արդեն ավարտել է տասանիշ համակարգին անցնելու հետ կապված աշխատանքները:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր ԱԺ նիստում ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ Պ. Սաֆարյանը ներկայացրեց «ՀՀ 2013 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված «Արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության ֆինանսավորման ծախսերը», ըստ որի՝ Արտակարգ իրավիճակների նախարարության ծախսերի համար նախատեսվել է 7,4 մլրդ դրամ, որը շուրջ 18%-ով գերազանգում է 2012 թ. համանման ցուցանիշը: «Եկամտահարկի մասին» օրենքի պահանջներով՝ սոցապվճարը և եկամտահարկը միացվել են իրար, դա էլ պետք է վճարի պետությունը՝ որպես գործատու, , այսպիսով՝ լրացուցիչ պետական միջոցների անհրաժեշտություն է առաջացել, և ծախսերը պայմանավորված են այդ գործոններով : 18%-ի գերազանցումը պայմանավորված է նրանով, որ այս համակարգում կան զինծառայողներ, որոնց փոխարեն պետությունը չէր վճարում եկամտահարկ, իսկ այժմ, որպեսզի անվանական ու մաքուր աշխատավարձերի միջև տարբերություններ չլինեն, պետությունն իր վրա է վերցնում այդ հոգսը:
Հաջորդ ծառայության՝ ոստիկանության ֆինանսավորումը կազմում է 5,6 մլրդ դրամ, այս տարվա համեմատ ՝ 22,2%-ով ավելի, էական փոփոխությունը պայմանավորված է եկամտահարկի մասին օրենքի պահանջներով: ԱԱԾ-ի համար 2013 թվականի բյուջեով նախատեսված է 14,3 մլրդ դրամ, որը 23,7%-ով գերազանցում է 2012 թվականի մակարդակը, ավելացումն այստեղ ևս պայմանավորված է եկամտահարկի օրենքի պահանջով, մի տարբերությամբ, որ այստեղ նախատեսվում է աշխատանքային ֆոնդի ավելացում, որը կազմում է 243 մլն դրամ:
ԱԱԾ պետական պահպանության ծառայության համար նախատեսված է 2մլրդ 297 մլն դրամ գումար, որը 30%-ով ավելի է, քան 2012-ին հատկացված գումարը, գերազանցումը նորից պայմանավորված է եկամտահարկի օրենքի պահանջով:Պատասխանելով «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանի հարցին, թե արդյոք սպասվո՞ւմ է աշխատավարձերի բարձրացում, Սաֆարյանը նկատեց, որ բացի ԱԱԾ-ի աշխատակիցներից՝ մյուս ծառայությունների աշխատակիցների աշխատավարձերը չեն բարձրանալու:
Սաֆարյանը հաստատեց նաև ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Վահան Հովհաննիսյանի այն պնդումը, որ եթե աշխատավարձերը չեն բարձրանալու, հետևաբար՝ գնաճի պայմաններում մարդիկ ավելի վատ են ապրելու:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Փետրվարի 10-ին Հայաստանի միջբանկային շուկայում արտարժույթով իրականացված անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 2.050 մլն դոլար ¥983.242 մլն դրամ¤, 479.63 դրամ/դոլար միջին կշռված փոխարժեքներով: Սակարկությունների նախորդ օրվա`փետրվարի 9-ի համեմատ գործարքների ծավալը աճել է 7 անգամ, իսկ փոխարժեքը իջել է 0.1 կետով: Բորսայական հարթակում փետրվարի 9-ին արտարժույթով գործարքներ չեն իրականացվել:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 570 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,6 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 416,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 574 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,69 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Քիչ առաջ նախագահական նստավայրի դիմաց մեկնարկել է «Նաիրիտ» գործարանի աշխատողների բողոքի ակցիան։ Նաիրիտցիները հավաքավել էին Կասկադի մոտ և երթով եկել Բաղրամյան 26:
«Նաիրիտի» աշխատակիցները շարունակում են պահանջել իրենց մոտ 18 ամսվա աշխատավարձերը, ինչպես նաև գործարանի հետագա ճակատագրի վերաբերյալ հստակ պատասխան։
Նշենք, որ, ըստ էության, կառավարությունը սկսել է «Նաիրիտ» գործարանի կոնսերվացիայի գործընթացը, քանի որ գործարանի վերագործարկման ոչ մի հույս չկա:
Փետրվարին աշխատանքից կազատվեն մոտ 2 հազար նաիրիտցիներ և կմնան մոտ 500-ը: Որոշ ժամանակ անց՝ աշխատողների թիվը կրճատվելու է ևս կիսով չափ՝ մինչև 250 հոգի:
Տարբեր հաշվարկներով գործարանը արդեն կուտակել է 300-400 մլն դոլարի պարտք, իսկ չկոնսերվացվելու դեպքում այդ պարտքը սրընթաց աճում է և պարզ չէ, թե ով է այդ պարտքը վերադարձնելու:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 413 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 566 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը`11,83 դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 414,5 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 569 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը`11,88 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի առևտրային բանկերից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված տվյալների համաձայն, տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 479,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 505,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 7,75 դրամ 1 ռուբլու դիմաց:
ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480,00 դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 510,00 դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8,00 դրամ 1 ռուբլու դիմաց:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կանխատեսումների համաձայն, 2012-ի տվյալներով հանրապետություն այցելած զբոսաշրջիկների քանակը կհասնի 830 000: Այդ մասին Երևանում մամլո ասուլիսում ասել է գերատեսչության ղեկավար Տիգրան Դավթյանը:
Այդ առումով նա հիշեցրել է, որ տարեսկզբին ոչ մեծ խնդիրներ են եղել` կապված Իրանում անկայուն իրավիճակի և այդ երկրից Հայաստան զբոսաշրջիկների հոսքի կրճատման հետ:
«Այնուամենայնիվ, զբոսաշրջության ոլորտում աճն արդեն կազմում է 9.2 տոկոս, իսկ տարվա կտրվածքով մենք ակնկալում են 10 տոկոս աճ»,- ասել է նա:
Տիգրան Դավթյանը նաև հավելել է, որ նախարարության կանխատեսումների սահմաններում 2012-ի տվյալներով Հայաստան այցելած զբոսաշրջիկները թիվը հասնում է 830 000 հազարի: Այս
Նախարարը կարևորել է ենթակառուցվածքի զարգացումը` ճանապարհներ, կապ, օդանավակայանի նոր տերմինալ, հյուրանոցների թվի ավելացում: Այսպես, առաջիկայում սպասվում է նոր հյուրանոցների բացում Ջերմուկում` «Հայաթ», և Ծաղկաձորում` «Գոլդեն Պալաս»: Աշխատանքներ են տարվում նաև մուտքի արտոնագրի ռեժիմի պարզեցման ուղղությամբ` զբոսաշրջիկների հոսքը խթանելու համար, մասնավորապես, Չինաստանի և Հնդկաստանի հետ:
Հիշեցնենք, որ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը օրերս հայտարարել էր, որ այս տարի տնտեսական աճը փոքր-ինչ կգերազանցի 7 տոկոսը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Պետական եկամտուների կոմիտեն հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշում է, որ այսօր առավոտյան առանձին էլեկտրոնային լրատվամիջոցներ լուրեր են տպագրել, թե «իբր ՊԵԿ դիմակավորված աշխատակիցները մուտք են գործել «Երևան Սիթի»- գլխավոր գրասենյակ և ԱԺ պատգամավոր Ս. Ալեքսանյանի առանձնատուն»:
«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ վերոհիշյալ գործողությունների հետ ՊԵԿ աշխատակիցները որևէ առնչություն չունեն»,- ասված է հաղորդագրության մեջ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի արտաքին պարտքը 2014 թվականի հունվար-փետրվարին աճել է 2.6%, միայն փետրվարին`1.6%, կազմելով 1.625 տրլն դրամ ($ 3.935 մլրդ), կամ ազգային ընդհանուր պարտքի 85 %-ը: Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության նախնական տվյալների, արտաքին պարտքի կառուցվածքում 87 % կամ $ 3,425 մլրդ կազմում է կառավարության մասնաբաժինը, իսկ մնացած 13 % - ը կամ $ 509,8 մլն –ը` Կենտրոնական բանկի մասնաբաժինը: Ընդ որում, կառավարության արտաքին պարտքը, այս տարվա հունվարին տեղի ունեցած 1,1% աճից հետո փետրվարին աճեց 1.6%, հունվար – փետրվարին`2.8%, իսկ Կենտրոնական բանկի արտաքին պարտքը, հունվարի մի փոքր աճից հետո (0.3 %) փետրվարին աճեց 1,8 %, իսկ հունվար – փետրվարին`2.1 %:
Հայստանի ընդհանուր պետական պարտքը 2014 թվականի մարտի 1 - ին կազմել է 1.905 տրլն դրամ, կամ $ 4.614 մլրդ, փետրվարին աճելով 1,4 %, իսկ հունվար – փետրվարին`2,4%: Դրա կառուցվածքում ներքին պետական պարտքի մասնաբաժինը կազմել է 15% կամ 280.3 մլրդ դրամ ($ 678.7 մլն), փետրվարի աճը` 0,6 %, իսկ հունվար – փետրվարին` 0,9%: Պետական պարտատոմսերի մասնաբաժինը ներքին պետական պարտքի կառուցվածքում հունվար - փետրվարին մնացել է անփոփոխ` 98.5%, բացարձակ արտահայտությամբ աճելով 0.9%, իսկ առևտրի վարկերի մասնաբաժինը նույնպես մնացել է անփոփոխ`1.2%, իսկ մնասած մասը կազմել են երաշխիքները, որոնց մասնաբաժինն աճել է 0,3 %-ից մինչև 0,4%, ցուցադրելով բացարձակ մեծության 0.5% անկում (հունվարի աճը`0.8% իսկ փետրվարի անկումը` 1.4% ):
Նշենք, որ Հայաստանի արտաքին պարտքը 2013 թվականին աճել է 5%, իսկ ՀՆԱ աճը կազմել է 3,5 %: Հայաստանի ընդհանուր պարտքի մասնաբաժինը ՀՆԱ - ում կազմել է 44%, իսկ միայն արտաքին պարտքի մասնաբաժինը` 37 %: Արդյունքում, մեկ շնչին ընկնող պարտքի ընդհանուր գերազանցել է $ 1500, ընդ որում, միայն արտաքին պարտքի գծով այն կազմել է $ 1,300 (2009-ի $ 550-ի փոխարեն): Փորձագետները գտնում են, որ հաշվի առնելով բարձր միգրացիան, որի արդյունքում Հայաստանի բնակչության թվաքանակը զիջում է վիճակագրական տվյալներին ( 2013-ին` 3.017 մլն մարդ, իսկ 2012-ին` 3,027 մլն մարդ), ապա մեկ շնչին ընկնող արտաքին պարտքի բեռը շատ ավելի բարձր է: 2009-2012 թվականներին արտաքին պարտքը մասնաբաժինը ՀՆԱ – ի կառուցվածքում տատանվել է 35-38 % սահմաններում, բացարձակ արտահայտությամբ ավելանալով այդ ժամանակահատվածքում 26%, ՀՆԱ տեմպերի դանդաղման պայմաններում (2009-ին 14% անկում): Համեմատության համար նշենք, որ 2008 թվականին արտաքին պարտքի մասնաբաժինը ՀՆԱ – ի կառուցվածքում կազմել է մոտ 30%, պարտքի աճը կազմել է 21%, իսկ ՀՆԱ-ի տարեկանի աճը ճգնաժամի հետևանքով դանդաղել է` 13,7 % - ից մինչև 6.9%:
Ըստ ԱրմԻնֆո գործակալության վերլուծաբանների, հնգամյա դինամիկայում ոսկու և Հիշեցնենք, որ 2013 թվականի հունվարի 1 – ին Հայաստանի ընդհանուր պետական պարտքը կազմել է 1.8 մլրդ դրամ կամ $ 4.4 մլրդ, որի կառուցվածքում արտաքին պարտքը կազմել է 1.5 մլրդ դրամ կամ $ 3.7 մլրդ, իսկ ներքին պարտքը`255,5 մլրդ դրամ կամ $ 633 մլն: Իսկ ոսկու-արտարժույթի պահուստներն այդ օրվա դրությամբ կազմել են $ 1.8 մլրդ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը 2013թ. պետական բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ սկանդալային բացահայտում էր արել: «Վերջին և ամենակարևոր արձանագրումը այն հանելուկն է, որի մասին ես արդեն մեկ օր է՝ տարբեր հարցերով փորձում եմ բացահայտել: Դա այդ 189 մլրդ դրամի խնդիրն է. ԿԲ-ում կառավարության հաշվեկշռին 2013 թվականի տարվա ավարտին մնացել է այդքան չափով գումար: Մեր հարցադրումներից պարզ դարձավ, որ դրանցից 75 մլրդ-ը հենց կառավարությանն էր, մնացածը՝ համայքներինը: Այս հանգամանքը լուրջ է այն պատճառով, որ մեր երկիրը թիկունքը բաց երկիր է, որը հասել է իր պարտքի սահմանին, և թե՛ մեր օրենքներով, թե՛ միջազգային հանրության ստանդարտներով սրանից ավել մենք էլ չենք կարող պարտք վերցնել: Եւ պարզվում է, որ այս 3 մլն բնակչություն ունեցող չքավոր, բազմաթիվ խնդիրներ ունեցող երկիրը բյուջետային տարվա վերջում ունեցել է չծախսված կես մլրդ դոլար>,- ասել էր նա:
ՀՀ գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը երեկ iLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հանգամանքին, ասաց. «Այն, ինչ խոսեց ընդդիմությունը խորհրդարանում, լավ արեց, շատ ճիշտ արեց: Ես կարծում եմ՝ մենք էլ մեր պարզաբանումները տվեցինք: Ես չգիտեմ՝ որքանով մեր ձայնը լսելի եղավ, բայց մենք պարզաբանեցինք: Ես կարծում եմ, որ հաշվի մնացորդը չի կարող գնահատվել բացասական: Այսինքն՝ կարող է դա գնահատվել բացասական, բայց առավել բացասական է նաև հաշվի մնացորդի բացակայությունը»:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Զավեշտ, որը վտանգում է Ազգային ժողովի հեղինակությունը և կարող է մեր գործընկերների համար ընկալվել որպես դիրքորոշում և արհամարհանք: Այս մասին ասված է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանի տարածած հայտարարությունում, որը ներկայացնում ենք ստորև.
Դեռևս նախորդ տարվա աշնանը տեղի ունեցավ ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի հանձնաժողվի նիստը, սակայն Հայաստանի Հանրապետությունից մասնակցություն չեղավ: Հայկական կողմը դա հիմնավորեց տարվա ավարտով և բյուջեում գումարի սակավությամբ, ինչին, բնականաբար, այն ժամանակ ըմբռնումով մոտեցա:
Մայիսի 21-22-ը Սանկտ Պետերբուրգում ընթանում է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի տնտեսական և ֆինանսական մշտական հանձնաժողովի նիստը:
Թերևս ավելորդ է ներկայացնել դրա կարևորությունն ու քննարկվող հարցերն ու սպասելի որոշումները, որոնք կայացվում են նման բարձր մակարդակի քննարկումներից հետո: Վերոնշյալ պատվիրակության կազմում ենք ես և գործընկերներս ՝ Գուրգեն Արսենյանն ու Վարդան Այվազյանը, սակայն երեկ՝ թռիչքից ընդամենը մի քանի ժամ առաջ, տեղեկացրեցին, որ Ազգային ժողովն անհրաժեշտ ֆինանսական հատկացում չի կարող անել, և աշխատանքային գործուղումը չի կարող կայանալ:
Անթույլատրելի է, որ նմանօրինակ կարևոր միջխորհրդարանական, դիվանագիտական այցելության համար գումար չկա, սակայն ամեն անգամ ծանոթանալով բյուջեի ծախսային մասին՝ ականատես ենք լինում մի շարք չհիմնավորված և ոչ նպատակային ծախսերի: Մտահոգիչ է, որ նման գործելաոճով առաջնային վտանգի տակ է դրվում մեր երկրի խորհրդարանական դիվանագիտությունն ու Ազգային ժողովի վարկանիշը՝ մեր գործընկեր երկրների մոտ: Մեր մասնակցությունը կարևոր էր հատկապես այս ժամանակահատվածում, երբ մեր տարածաշրջանում քաղաքական լուրջ գործընթացներ են, իսկ հանձնաժողովի նիստին նախատեսված էր ԱՊՀ գործընկեր երկրների կողմից ներկայացված մի շարք առաջարկություններ և ուշադրություն՝ Ադրբեջանի պատվիրակությունը ներկայացրել էր առաջարկությունների փաթեթ-դիտողություն, որը պետք է քննարկվեր Սանկտ-Պետերբուրգում:
Հ.Գ. Բոլոր հետևությունները թողնում եմ Ձեր դատին
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեկվանից բոլորը քննարկում են ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի հայտարարությունը 2013 թվականի պետբյուջեի անհեթեթ հատկացումների վերաբերյալ: Քանի որ բոլորին հատկապես «դուր էր եկել» ՀՀ դատախազությունը հատկացված 68.683.000 ՀՀ դրամը ՝ դատախազներին համազգեստով ապահովելու համար, ներկայացնում ենք մի փոքրիկ մաթեմատիկական հաշվարկ:
Դատախազներին համազգեստով ապահովվելու համար հատկացվել է 68.683.000 ՀՀ դրամ: Հայաստանում կա 340 դատախազ:
Համազգեսներ կարող կարի ֆաբրիկայից ճշտեցինք, որ եթե համազգեստը կարվի ամենաթանկ կտորից, ամառային համազգեստի միջին արժեքը կկազմի 35, իսկ ձմեռայինի արժեքը` 45 հազար դրամ: 2 զույգ կոշիկը միջին հաշվարկով կարժենա 30 հազար դրամ: 2 գլխարկը շուկայական գնով կազմում է 5500 դրամ (ամառային-2500, ձմեռային՝ 3000): Մեկ սովորական վերնաշապիկն արժե 6-7 հազար դրամ: Մեկ փողկապը՝ 5 հազար դրամ:
Այս ամենը կազմում է 127.500 դրամ:Սակայն բյուջեով յուրաքանչյուր դատախազի համար հատկացված է 202 հազար դրամ:
Այդ 202 հազարից հանում ենք երկու ՝ ամառային և ձմեռային համազգեստների գումարը, ինչպես նաև կոշիկների, գլխարկների, վերնաշապիկի և փողկապի արժեքը:
202 հազարից հանած 127.500, կազմում է 74.500 դրամ: Եթե ստացված գումարը բազմապատկենք 340-ով, «ճանապարհին» կորում է 25.330.000 դրամ: Մի կողմ դնենք 330 հազարը, որպես հավելյալ ծախս: Ստացվեց ուղղիղ 25 մլն դրամ:
Հավելենք, որ «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 59-րդ հոդվածով սահմանվում է, որ զինվորական կենտրոնական դատախազությունում և կայազորների զինվորական դատախազություններում պաշտոն զբաղեցնող դատախազներին պետական բյուջեի միջոցների հաշվին տրվում է համազգեստ, սակայն համազգեստի նկարագիրը և դրա կրելու կարգը սահմանում է կառավարությունը, հիշեցնում է PanArmenian.net-ը:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև նախատեսվում է ստորագրել միջազգային ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագիր:
Հայաստանի կառավարությունն այսօր համաձայնություն է տվել այդ համաձայնագրի կնքման առաջարկությանը: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրին համապատասխան երկու երկրների միջև և իրենց տարածքներով տարանցմամբ, ինչպես նաև դեպի երրորդ երկիր և երրորդ երկրից բեռների միջպետական փոխադրումները կիրականացվեն առանց թույլտվությունների: Թույլտվություն կպահանջվի միայն ԵԱՏՄ ոչ անդամ-պետությունների հետ երրորդ երկրի փոխադրումներ իրականացնելիս: Միջպետական կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրումները կիրականացվեն թույլտվությունների առկայության դեպքում, որը երկու երկրների լիազոր մարմինները կփոխանակեն յուրաքանչյու տարի: Այդ փոխադրումները իրականացնելու նպատակով լիազոր մարմինները կտրամադրեն հատուկ թույլտվություն: Համաձայնագիրը ներառում է փոխադրումների անվտանգության, ապահովագրության և վերահսկողության մեխանիզմներ: Միաժամանակ, բեռների և ուղևորների փոխադրումներ իրականացնող փոխադրողները սույն համաձայնագրի շրջանակում երկու պետությունների տարածքով փոխադրումներ իրականացնելիս փոխադարձաբար ազատվում են մյուս պետության տարածքում տրանսպորտային միջոցների սեփականության և դրանց օգտագործման հետ կապված տուրքերից, գանձումներից և մուծումներից` բացառությամբ եթե տվյալ պետության օրենսդրությամբ այլ բան նախատեսված չէ:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ջոնս Հոփկինսի համալսարանի գիտնականները հայտարարել են մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակով ծնված եւ լիովին բուժված երկրորդ երեխայի մասին, տեղեկացնում է Associated Press-ը:
2013-ի ապրիլին Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում ՄԻԱՎ-ով ծնված աղջկան բժիշկները կյանքի առաջին չորս ժամերին ստանդարտ հակառետրովիրուսային թերապիա են տվել: Նորածնի մայրը ՄԻԱՎ վարակակիր է, բայց հղիության ընթացքում բուժում չի ստացել:
Բազմաթիվ թեստերը ենթադրել են տալիս, որ աղջիկն ամբողջովին ազատվել է ՄԻԱՎ-ից, հայտարարել է Ջոն Հոփկինսի համալսարանի աշխատակցուհի Դեբորա Պերսոն: Սակայն քանի դեռ երեխան շարունակում է ստանդարտ թերապիա ստանալ, դժվար է որոշել վարակի կարգավիճակը:
Համալսարանի գիտնականները առաջին բուժման դեպքի մասին հայտարարել են 2013-ի մարտին:
| economy | Karavet/ILUR-news-text-classification-corpus |