Sentence
stringlengths 1
114k
| class
stringclasses 7
values | source
stringclasses 1
value |
---|---|---|
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ այդ գերատեսչության աջակցությամբ՝ Հովհաննես Թումանյանի թանգարանը սեպտեմբերի 20-22-ը կանցկացնի «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնը: Փառատոնի նպատակն է վերակենդանացնել հեքիաթասացությունը՝ որպես բանահյուսական նյութի մատուցման կարևորագույն միջոց, խրախուսել բանավոր խոսքի մշակույթի զարգացումը: Փառատոնը նպաստում է նաև հայերենի այն բարբառների կիրառմանը, որոնք այսօր հնարավորություն չունեն կենցաղավարելու իրենց պատմաաշխարհագրական հայրենիքում (Արևմտյան Հայաստանի և Նախիջևանի բարբառներ):
«Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի 5-րդ մրցույթ-փառատոնին մասնակցելու հայտեր են ներկայացրել Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Շիրակի, Տավուշի մարզերը, ՀՀ-ում բնակվող քրդական, վրացական, գերմանական, եզդիական, լեհական համայնքները, Սիրիայի, Լիբանանի, Վրաստանի, ինչպես նաև՝ արևմտահայ համայնքի ներկայացուցիչներ: Մասնակիցները հայերեն բարբառներով կներկայացնեն բելառուսական, գերմանական, ճապոնական, ռուսական, վրացական, իռլանդական, անգլիական, բուլղարական, ֆրանսիական հեքիաթներ:
2013 թ. «Երկնքից երեք խնձոր ընկավ...» հեքիաթասացության և բարբառի փառատոնը հաղթող է ճանաչվել ԻԿՕՄ-ի (Թանգարանների միջազգային կոմիտե) գագաթնաժողովի շրջանակներում իրականացվող ՍԵԿԱ-ի /ԻԿՕՄ-ի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտե/ հայտարարած «Լավագույն փորձ» մրցույթում (Best Practice AWARD)՝ ընդգրկվելով «5 լավագույն փորձ» ծրագրերի շարքում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ապրիլին Երևանում կընթանա «Վլադիմիր Սպիվակովը հրավիրում է» փառատոնը` Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Փառատոնի շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա երեք համերգ Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի մասնակցությամբ, որի գեղարվեստական ղեկավարը 2003 թվականից Վլադիմիր Սպիվակովն է: Ինչպես հաղորդում է Ռուսաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի պաշտոնական կայքը, համերգները կկայանան ապրիլի 14-16-ը Սպենդիարովի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում:
Որպես դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը հանդես է եկել աշխարհի խոշորագույն համերգասրահներում` եվրոպական և ամերիկյան հայտնի նվագախմբերի հետ: Որպես մենակատար և դիրիժոր Սպիվակովի մասնակցությամբ թողարկվել է 40-ից ավելի սկավառակ, մեծ մասը` BMG Classics, RCA Red Seal և Capriccio ֆիրմաների կողմից: Ձայնագրություններից շատերն արժանացել են հեղինակավոր մրցանակների, այդ թվում` Diapason D'Or:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
2014 թ. Հայաստանը վեցերորդ անգամ կմասնակցի Կաննի կինոփառատոնի Կինոշուկային: ԱրմԻնֆո-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի ղեկավար Գևորգ Գևորգյանը:
Գևորգյանը նշել է, որ Կինոշուկան աշխարհի տարբեր երկրների իրենց գործընկերների հետ կապեր հաստատելու լավ հարթակ է դարձել հայ կինեմատոգրաֆիստների համար: Բացի այդ, այն թույլ է տալիս նրանց գործընկերներ գտնել իրենց նախագծերի ֆինանսավորման ու իրականացման համար: Նախորդ տարիներին Հայաստանի մասնակցությունը Կինոշուկային շոշափելի արդյունքների է հանգեցրել:
Օրինակ`անցած տարի Կինոշուկայի շրջանակներում «Պարալլելս ֆիլմ փրոդաքշն» հայկական ընկերությունը և Սթանֆորդի համալսարանն ստորագրել են Վիլյամ Սարոյանի ստեղծագործությունների էկրանավորման իրավունքի փոխանցման պայմանագիր: Նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև Eurimages կինոյի աջակցման եվրոպական հիմնադրամին Հայաստանի անդամակցության վերաբերյալ:
2013 թ. Կաննի կինոփառատոնի արտամրցութային ծրագրում են ներառվել հայկական «Որսորդը» /ռեժիսոր Արա Արուշ/ և «Բավական» /ռեժիսոր Ադրինե Գրիգորյան/ ֆիլմերը: Բացի այդ, Կինոշուկայում ներկայացվել են Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» և Ռուբեն Քոչարի «Իմ անունն է Վիոլա» ֆիլմերը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր տնօրեն Հարություն Խաչատրյանը օրերս փառատոնի 10-րդ տարեդարձի հոբելյանական հուշամեդալով պարգևատրել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյին, ի նշան երախտիքի՝ դեսպանության կողմից այս փառատոնին ցուցաբերած օժանդակության:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությունը տեղեկաել է դեսպանության մամուլի ծառայությունից, իր խոսքում դեսպանը մեծ պատիվ է համարել փառատոնի հուշամեդալը ստանալը և հավաստիացրել է, որ դեսպանությունը այսուհետ ևս կշարունակի օժանդակել այս փառատոնին: Ամեն տարի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը մեկ օր է հատկացնում ֆրանսիական կինոյին: Ֆրանսիական կինոյի այնպիսի հայտնի դեմքեր, ինչպիսիք են Ֆաննի Արդանը և Շառլ Ազնավուրը իրենց ներկայությամբ պատվել են այս փառատոնը: Դեսպանը նաև հիշատակել է ֆրանսիական և հայկական կինոն միավորող այնպիսի գործիչների, ինչպիսիք են Անրի Վեռնոյը, Ռոբեր Գեդիկյանը, Սերժ Ավեդիկյանը և այլոք, և թվարկեց Ֆրանսիայի դեսպանության կողմից կինոյի բնագավառում ցուցաբերած նախաձեռնությունները, որոնցից են կարճամետրաժ ֆիլմերի «Ամենակարճ օրը» փառատոնը, Ֆրանսիական կինոյի հինգշաբթիները, դեսպանության ակտիվ մասնակցությունը Ռեանիմանիա և ԿԻՆ փառատոններին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Fun» խումբն ու երգչուհի Ժանել Մոնեն «We Are Young» հիթի համար արժանացել են հեղինակավոր «Գրեմմի» մրցանակի՝ «Տարվա երգ» անվանակարգում, հայտնում է ИТАР-ТАСС-ը:։
Հեղինակավոր մրցանակաբաշխությունն անցկացվել է Լոս Անջելեսի «Սթեփլս» համալիրում։
«Լավագույն փոփ դուետ» անվանակարգում հաղթող են ճանաչվել Գոթյեն ու Քիբրան՝ «Somebody That I Used to Know» հիթի համար։ «Լավագույն գործիքային փոփ ալբոմ» է ճանաչվել Քրիս Բոթիի «Impression»-ը։
Սըր Փոլ Մաքքարթնին ստացել է իր արդեն 16-րդ «Գրեմմի» արձանիկը՝ «Ավանդական փոփ ոճում լավագույն վոկալ ալբոմ»-ի՝ «Kisses on the Bottom»-ի համար։
Դեռ նախնական արարողության ժամանակ «Nokia» թատրոնում ՝ մինչ հիմնական մասի պաշտոնական մեկնարկը, մրցանակների են արժանացել ռեփերներ Քանյե Ուեսթը և Ջեյ Զին՝ հաղթելով միանգամից 2 անվանակարգերում՝ «Լավագույն կատարում ռեփ ոճում» և «Լավագույն ռեփ-կոմպոզիացիա»՝ «N----s in Paris» կոմպոզիցիայի վրա համատեղ աշխատանքի համար։
«The Black Keys» խմբի վոկալիստ և կիթառահար Դեն Աուերբախը ստացել է միանգամից 3 մրցանակ՝ «Տարվա լավագույն պրոդյուսերի», «Լավագույն ռոք կոմպոզիցիայի» («Lonely Boy» երգ), «Լավագույն ռոք ալբոմի» («El Camino») համար։
Տարբեր անվանակարգերում մրցանակների են արժանացել երգչուհիներ Ռիհանան, Բեյոնսեն, Թեյլոր Սվիֆթը և «Mumford and Sons» խումբը։
Այլընտրանքային ալբոմի լավագույն հեղինակ է ճանաչվել Գոթյեն՝ «Making Mirrors»-ի համար, «Լավագույն R&B կատարում»՝ Բեյոնսեն՝ «Love On Top», «Լավագույն R&B երգ»՝ Միգելի «Adorn»-ը, «Լավագույն R&B ալբոմ»՝ «Black Radio»-ն։
«Քանթրի ոճում լավագույն երգ» է ճանաչվել Ջոշ Քերրի և Քրիս Թոմփքինսի «Blown Away» կոմպոզիցիան։
«Լավագույն ջազային գործիքային ալբոմ» է ճանաչվել «Unity Band»-ը, «Լավագույն բլյուզային ալբոմ»՝ «Locked Down»-ը, «Լավագույն ռեգի ալբոմ»՝«Rebirth»-ը։
«Էթնիկ երաժշտության լավագույն ալբոմ» է դարձել նախորդ տարի կյանքից հեռացած հնդիկ երաժիշտ Ռավի Շանքարի «The Living Room Sessions, Part 1»-ը։
Բոլոր մրցանակակիրների ցանկը կարելի է դիտել այստեղ:
Ընդհանուր առմամբ՝ անվանակարգերի թիվը յուրաքանչյուր տարի տարբեր է լինում՝ հատուկ հանձնաժողովի որոշմամբ, որը միավորում է երաժշտության ոլորտի 20.000 ներկայացուցիչների։
Այս տարի մրցանակ է շնորհվել 81 անվանակարգերում։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի ազգային տաղավարը արժանացել է Վենետիկյան բիենալեի «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակին:
«Հայաստանի համար խորհրդանշական՝ հայերի ցեղասպանության 100-րդ տարելիցի տարում, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը իր տաղավարը նվիրում է հայկական սփյուռքի նկարիչներին»,- երկրի կառավարության այսպիսի ուղերձ է ներկայացնում հայկական տաղավարը:
Տաղավարը կոչվում է Armenity (Հայություն): Ֆրանսերեն Arménité բառից սերող անգլիականացված բառը հասկացություն է, որ նկարագրում է ցեղասպանությունը վերապրած մարդկանց երեխաներին եւ թոռներին: Նրանք սփռվել են աշխարհով մեկ: Բայց նրանք բոլորը պահպանել են իրենց կապը հայոց լեզվի, պատմության, մշակույթի ու ավանդույթների հետ: Տաղավարը տրվել է հայկական սփյուռքին: Անկախ իրենց ծննդավայրից՝ այս նկարիչները մշտապես ուսումնասիրում եւ վերագտնում են իրենց համար armenity բառը:
Տաղավարի համար հաջողվել է գտնել իր գեղեցկությամբ եւ նշանակությամբ բացառիկ մի վայր՝ հայկական Սուրբ Ղազար կղզին, կամ, ինչպես վենետիկցիներն են այն կոչում՝ Սան-Լաձարո դելի Արմենի, Ժարդինի պուրակի եւ Լիդո կղզիների միջեւ, որտեղ տեղադրված են բիենալեի հիմնական տաղավարները:
Տաղավարի համադրողը արվեստաբանական եւ համադրողական մեծ փորձառությամբ օժտված, հայական ծագմամբ շվեյցարուհի Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանն է: Նկարիչները, ում նա ընտրել է ցուցադրության համար, հայերն են, ովքեր ապրում են Լիբանանում, ԱՄՆ-ում, Կանադայում, Եգիպտոսում, Ֆրանսիայում, Թուրքիայում, Իրանում, Հունաստանում:
Նրանցից յուրաքանչյուրի ստեղծագործությունների մեջ արտացոլված են ոչ միայն Հայաստանի մշակույթն ու ավանդույթները, այլեւ այն երկրի, որը հարազատ է դարձել նրանց համար:
««Հայություն» (Armenity) բառը ինձ թվաց նոր ու հարմար՝ նկարագրելու հայ արվեստագետների ու մտավորականների անընդհատ հոսքի մեջ գտնվող մի սերունդ` ինքնասահմանման իր բազմազանությամբ, որը, սակայն, պահպանել է աշխարհում լինելու սուբյեկտիվ զգացողությունը»,- ասել է Ադելինա ֆոն Ֆյուրստենբերգ-Ջուբերյանը։ Փոխանցում է BBC-ին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Եվրատեսիլ-2015» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնող «Genealogy» խմբի «Don’t deny» («Մի՛ ուրացիր») երգի պաշտոնական շնորհանդեսը կկայանա մարտի 12-ին՝ ՀՀ Առաջին ալիքի երեկոյան եթերում: Նույն օրը հայտնի կդառնա նաեւ երաժշտական խմբի վեցերորդ մասնակցի անունը:
«Don’t deny» երգի խոսքերի հեղինակը Իննա Մկրտչյանն է, կոմպոզիտորը` Արմեն Մարտիրոսյանը: Genealogy խումբը համախմբելու է 1915 թ-ին աշխարհի 5 աշխարհամասերում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին, եւ եւս մեկ երգիչ ներկայացնելու է Հայաստանը:
Հիշեցնենք, որ Եվրատեսիլ-2015 եզրափակիչը տեղի կունենա մայիսի 23-ին՝ Վիեննայում: Հայաստանը ելույթ կունենա մայիսի 19-ին՝ մրցույթի առաջին կիսաեզրափակչում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Արա Արուշի «Որսորդը» կարճամետրաժ ֆիլմը ներառվել է ԱՄՆ և Ֆրանսիայի կինոփառատոնների մրցութային ծրագրերում: Մարտ ամսին ֆիլմը կներկայացվի Tally Shorts Film Festival-ում (Թալահասի, Ֆլորիդա), իսկ ապրիլին` Անկախ կինոյի եվրոպական փառատոնում (Փարիզ, Ֆրանսիա):
Հիշեցնենք, որ 2013 թվականին «Որսորդը» ներկայացվել էր Կաննի կինոփառատոնի «Կարճամետրաժ» արտամրցութային ծրագրում: Բացի այդ, գլխավոր դերակատար Արմեն Գրիգորյանն Իսպանիայում արժանացել էր 39-րդ Բադալոնյան կինոփառատոնի մրցանակի: Այժմ Արա Արուշն զբաղված է «Ինձ անվանում են Բրյուս Լի» նոր ֆիլմի ստեղծման աշխատանքով: Փետրվարի վերջին ռեժիսորը կհանդիպի արևելյան մարտարվեստի վարպետ և աշխարհահռչակ կինոդերասան Բրյուս Լիի այրու` Լինդա Լի Քեդվելի հետ, ով արդեն հետաքրքրություն է հայտնել այդ նախագծի նկատմամբ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայ կոմպոզիտոր, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Տիգրան Մանսուրյանը ծնվել է 1939թ.-ի հունվարի 27-ին՝ Բեյրությում: 1940-ականների վերջերին ընտանիքով ներգաղթել է Հայաստան։ Մանսուրյանը կոմպոզիցիա է սովորել 1956-1960-ին Երևանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում (Էդուարդ Բաղդասարյանի դասարան), ապա 1960-1965-ին Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում` Ղազարոս Սարյանի դասարանում, ում ղեկավարությամբ և ավարտել է 1967 թ. ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին գրել է տարբեր ժանրի երկեր, արժանացել մրցանակների։
Մանսուրյանը նախկին ԽՍՀՄ-ում ժամանակակից երաժշտության ռահվիրաններից մեկն է և առաջինը, ով կոմպոզիցիոն ժամանակակից հնարներ (ինչպես օրինակ` նեոկլասիցիզմ, դոդեկաֆոնիզմ, վեբեռնիզմ) է ներմուծել Հայաստան։ Կոմպոզիտորի ստեղծագործությունները մեծ հաջողությամբ են ընդունվում Լոնդոնում, Փարիզում, Հռոմում, Միլանում, Վիեննայում, Մոսկվայում, Վարշավայում, Նյու-Յորքում, Լոս Անջելեսում եւ համաշխարհային երաժշտական այլ մայրաքաղաքներում: Մանսուրյանի ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների հետաքրքիր միահյուսություն են՝ իրենց լուսապայծառ, արտահայտիչ մեղեդիներով և տպավորապաշտ, բարձրաճաշակ ու ընտիր հնչերանգներով։
Տիգրան Մանսուրյանը գրել է նաև մի շարք ֆիլմերի երաժշտությունը, ինչպես՝ «Մենք ենք, մեր սարերը», «Ճերմակ անուրջներ», «Նռան գույնը»,«Հին օրերի երգը» և այլն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ամերիկայն կինեմատոգրաֆիական արվեստների եւ գիտությունների ակադեմիան հրապարակել է 10 ֆիլմերից բաղկացած ցուցակը, որից պետք է ընտրվեն «Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում «Օսկար»-ի ամենամյա մրցանակաբաշխությանը մասնակցող հինգ լավագույնները: Կինոակադեմիայի անդամներին կցուցադրվեն քսանրոպեանոց հատվածներ յուրաքանչյուր կինոնկարից, եւ հիմնվելով տպավորությունների վրա, ակադեմիայի անդամները կքվեարկեն հինգ վիզուալ առումով ամենատպավորիչ հինգ ֆիլմերը: Արդյունքները հայտնի կդառնան հունվարի 10-ին: Մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 24-ին:
Լավագույն տասնյակում են «Նոր Սարդ-մարդը», «Ամպե ատլասը», «Սեւ ասպետը. լեգենդի վերադարձը», «Հոբիթ. Անսպասելի վերադարձը», «Ջոն Քարթեր», «Պի կյանքը», «Վրիժառուները», «Պրոմեթեւս», «007. «Սքայֆոլի» կոորդինատները», «Սպիտակաձյունիկը եւ որսորդը»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մանկական եվրատեսիլում Հայաստանը ներկայացնող Մոնիկա Ավանեսյանը մրցույթին կմասնակցի 3-րդ համարի ներքո: Ինչպես հաղորդում է մրցույթի պաշտոնական կայքը, առաջինը բեմ դուրս կգա Շվեդիայի ներկայացուցիչը, երկրորդը` Ադրբեջանի, չորրորդը` Սան Մարինոյի ներկայացուցիչները: Հետո ելույթ կունենան Մակեդոնիայի, Ուկրաինայի, Բելառուսի, Մոլդովայի, Վրաստանի, Նիդերլանդների, Մալթայի և Ռուսաստանի ներկայացուցիչները:
«Մանկական Եվրատեսիլ-2013»-ը կանցկացվի նոյեմբերի 30-ին Կիևում` «Եղիր ստեղծագործ» կարգախոսի ներքո, տարբերանշանն է Puzzle Man-ը: Մոնիկա Ավանեսյանը հանդես կգա «Շոկո ֆաբրիկա» երգի կատարմամբ: Հիշեցնենք, որ նախորդ տարի Հայաստանը ներկայացրած «Compass band» խումբը 3-րդ տեղն էր զբաղեցրել Sweetie Baby երգով:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեւանի Հանրապետության հրապարակում ավարտվեց հռչակավոր System of a Down ռոք խմբի համերգը, որը կրում էր Wake Up Your Souls (արթնացրեք ձեր հոգիները) խորագիրը եւ նվիրված էր Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
Հրապարակը, չնայած հորդառատ անձրեւին, լեփլեցուն մնաց համերգի սկզբից մինչեւ վերջ: Բացի հայաստանցիներից, ներկա էին բազմաթիվ երկրպագուներ Վրաստանից, Իրանից, Ռուսաստանից, Ուկրաինայից եւ այլ երկրներից:
SOAD-ի անդամները, բարձրակագ կատարմանը զուգահեռ, ուշագրավ ուղերձներ էին հղում ներկա երիտասարդությանը: Մասնավորապես, փոխելով Lost in Hollywood երգի բառերը՝ You should've never gone to Hollywood (դու չպետք է գնայիր Հոլիվուդ), խմբի անդամ Դարոն Մալաքյանը երգեց՝ you should stay right in Yerevan! (դու պե՛տք է մնաս Երեւանում):
Իսկ համերգի վերջում, «քլնգելով» Թուրքիայի եւ ԱՄՆ-ի իշխանություններին Հայոց ցեղասպանության փաստն ուրանալու համար, խմբի մենակատար Սերժ Թանկյանը մեղադրեց նաեւ Հայաստանի իշխանություններին՝ Եղեռնից հարյուր տարի անց Հայաստանը հայաթափելու, դեպոպուլիզացնելու մեջ:
«...Տատիս փրկողը թուրք քաղաքապետ է եղել։ Թուրքիայի կառավարությունը պետք է այս փրկիչներին գովերգի՝ որպես հերոսներ, ոչ թե ժխտի ակնհայտ պատմությունը։ Պապս 5 տարեկան էր, երբ տեսավ իր հորը մեռնելիս. նա սովից կորցրել էր տեսողությունը։ ճանապարհին նա ի վերջո հայտնվել է Հունաստանում գտնվող Ամերիկյան մանկատանը։ Միացյալ նահանգների «Մերձավոր արևելք հիմնադրամը» անհավանական մարդասիրական գործ է արել աշխարհում՝ հատկապես հայ որբերին փրկելու հարցում։ Այնպես, որ այն փաստը, որ ԱՄՆ-ն սխալ բառ է ընտրում ճանաչելու այն, ինչ մենք գիտենք որպես ցեղասպանություն, սարսափելի է ոչ միայն մեր համար, այլ նաև ամերիկացիների։ Ռուսաստանը նույնպես շատուշատ որբերի և երեխաների է փրկել 1-ին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրության արևելյան սահմանին։ Նրանք հիանալի մշակութային դաշնակից, հարևան են եղել՝ մշակութային, քաղաքական և տնտեսական տեսանկյունից միաձուլված մեր երկրին։ Լավ ընկերներ են։ Բայց մենք՝ որպես վերապրածներ, որպես վերապրած ազգ՝ պետք է ցանկացած կառավարության աչքերին նայենք հավասարը հավասարի պես՝ երբևէ չլինելով այս կամ այն երկրի հաճախորդը։ Մենք երկար ճանապարհ ենք անցել, Հայաստանն իր 20 տարիների անկախության ընթացքում շատ ճանապարհ է անցել, բայց դեռ շատ անելիքներ կան։ Հայաստանի Հանրապետության կառավարության պատասխանատվությունն է՝ ընդունել իրավահավասար քաղաքացիական հասարակության սկզբունքները, ազատվել շրջապատող ինստիտուցիոնալ անարդարությունից և դադարեցնել բնակչության նվազումը, որ այժմ տեղի է ունենում։ Մենք System of a Down-ն ենք, և մեր պարտականությունն է ձեզ ասել այս բաները և միաժամանակ (ռոքով) ցնցել ձեզ», - ասաց Թանկյանը*: Ներկաներն այս խոսքերն ընդունեցին անասելի ոգեւորությամբ:
*Սերժ Թանկյանի խոսքը թարգմանել են Նունե և Վարդինե Գրիգորյանները:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հենց նոր ավարտվեց «Եվրատեսիլ» երգի մրցույթը: Հայաստանը ներկայացնող «Դորիանս» ռոք խումբը հավաքեց 24 միավոր և զբաղեցրեց 18-րդ հորիզոնականը 26 մասնակից երկներից: Իսկ մրցույթում հաղթեց Դանիան ներկայացնող երգչուհի Էմիլի դե Ֆորեսթը «Only Teardrops» երգով:Երկրորդ հորիզոնականում է Ադրբեջանը, երրորդը՝ Ուկրաինան, չորրորդը՝ Նորվեգիան․ առաջին հնգյակը եզրափակեց Ռուսաստանը։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեկ՝ փետրվարի 17-ին, ժամը 21:00-ի սահմաններում մահացել է մեծանուն նկարիչ Ստեփան Արմենակի Մինասյանը:
Նա ծնվել է է 1929 թվականի նոյմեբերի 15-ին: 1943-ից 1950 թվականներին սովորել է Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, գեղանկարչության բաժնում, այնուհետև 1950-ից 1957 թվականներին սովորել է Երևանի գեղարվեստի պետական ինստիտուտում:
Ցուցահանդեսներ.
1957թ. Երիտասարդության և ուսանողության հանրապետական 1-ին ցուցահանդես Հայաստանի Նկարիչի տանը,1959թ. խմբակային ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական,1960թ. անհատական ցուցահանդես Կիրովականի քիմիական կոմբինատի մշակույթի պալատում, Կիրովական,1962թ. "Հայ դպրության առաջին էջը" մրցանակաբաշխություն Հայաստանի Նկարչի տանը, Երևան,1962թ. հովվի տոնին նվիրված ցուցահանդես Մարտունու մշակույթի պալատում, Մարտունի,1966թ. անհատական ցուցահանդես Լուսավորության աշխատողների տանը, Երևան,1972թ. հանրապետական ցուցահանդես Հայաստանի Նկարչի տանը, Երևան,1974թ. անհատական ցուցահանդես Կեմերովոյի գործարանում, Կեմերովո,1975թ. հանրապետական ցուցահանդես Հայաստանի Նկարչի տանը, Երևան,1976թ. Ցուցահանդես-վաճառք Լոս-Անջելեսում, ԱՄՆ,1983-2009թթ. մասնակցություն Հայաստանի Նկարիչների Միությունում կազմակերպված ցուցահանդեսներին:
Ս. Մինասյանի աշխատանքները գտնվում են տարբեր դպրոցներում, պատկերասրահներում, անհատական հավաքածուներում, Էջմիածին եկեղեցու թանգարանում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայկական նոր կինոն կարիք ունի ներկայանալու նոր լույսի ներքո: Նոր` բովանդակային իմաստով, կինոլեզվի թարմությամբ, պարզությամբ և արտաքին փաթեթավորմամբ: Կոպիտ տերմինալոգիային վերադառնալով, միջազգայնացման համար հայկական կինոն պետք է ենթարկվի Ռեբրենդինգի, պետք է դառնա ավելի բաց` պարզ, հասկանալի, ընկալելի», - Facebook-ի իր էջում գրել է հայտնի ռեժիսոր, «Խճճված զուգահեռներ» ֆիլմի հեղինակ Հովհաննես Գալստյանը:
Նրա սելով, հայկական կինոյի միջազգայնացման խոչընդոտներից մեկը Եվրոպական կինոյի ենթակառույցներում Հայաստանի բացակայությունն է: Մեր երկիրը ներկայացված չի այնպիսի հիմնարար կինոկառույցուներում, ինպես Eurimages-ն է (Եվրոպայի Խորհրդի Կինոյի աջակցության հիմնադրամ, մասնակցությունը` կառավարության մակարդակով), կամ FIAPF-ը (Պրոդյուսերների ասոցիացիաների միջազգային ֆեդերացիա` մասնակցություն կարող են ունենալ մասնագիտական ազգային ասոցիացիաները): Հայաստանը գրեթե մեկուսացված է Եվրոպական կինոգործընթացից և տեղեկատվական բյուլետեններում քիչ է հիշատակվում: Խոշորագույն կինոստուգատեսներից, որտեղ երկիրը պետք է ներկայացնի իր կինոարտադրանքը, մենք կարողանում ենք քիչ թե շատ պատշաճ ներկայանալ միայն Կաննում: Այստեղ էլ ֆինանսական հնարավորությունների սղությունը թույլ չի տալիս Հայաստանը ներկայացնող Ազգային կինոկենտրոնին` արտադրանքը ցուցադրելու պատշաճ հարթակներ ունենալ, ինչպիսին ավանդաբար ունեն հարևան Վրաստանը, Թուքիան, Իրանը, Ադրբեջանը: Կաննում, որքան էլ համեստ պայմաններում, ներկա լինելը արդյունքներ է տալիս` անկախ արտադրողների նախագծերի առաջխաղացման, և երկիրը` որպես կինեմատոգրաֆիական տարածք պրոպագանդելու հարցում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոլիվուդի ամենանշանավոր ամուրին ամուսնանում է հայտնի իրավաբան Ամալյա Ալամուտդինի հետ:
Հանդիսության մանրամասները, Քլունիի ցանկությամբ, գաղտնի են պահվում: Արարողության համար մինչև անգամ փակվելու է Մեծ ջրանցքը, որպեսզի ոչ ոք չխանգարի զույգին և նրա հյուրերին:
Հրավիրյալների թվում են՝ Մեթ Դեյմոնը, Սինդի Քրոուֆորդը, Բրեդ Փիթն ու իր կինը՝ Անջելինա Ջոլին, երգիչ Բոնոն:
Հարսանյաց հանդեսը կայանալու է երկուշաբթի: Փոխանցում է echo.msk.ru-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը նոր անակնկալ է պատրաստել արվեստասերների համար: «Երեւան. հայացք ապագայից» ցուցահանդեսը մինչեւ փակումը` դեկտեմբերի 16-ը, կշարունակի գործել անվճար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեցին «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնից, իրենք նման որոշման են եկել` հաշվի առնելով ցուցահանդեսի այցելուների մեծ թիվը, ինչպես նաեւ նրանց ոգեւորությունը: Մինչ այս նախատեսված էր, որ ցուցահանդեսի մուտքն անվճար կլինի միայն հոկտեմբերի 12-14-ը:
«ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությամբ «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնը շարունակում է միջթանգարանային համագործակցության իր ծրագիրը` համատեղ ցուցադրություններ կազմակերպելով քույր-թանգարանների հետ: Ռուսական արվեստի թանգարանի հետ համատեղ «Գարնանային մոտիվներ» ցուցահանդեսը «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում առաջինն էր այս ծրագրի շրջանակներում: «ԵՐԵՎԱՆ. հայացք ապագայից» ցուցադրությունը կազմակերպվեց Երևանի պատմության թանգարանի հետ համատեղ և ազդարարեց 2012 թ. Էրեբունի-Երևան տոնակատարությունների սկիզբը:
Ցուցադրությանը ներկայացված են հայազգի մեծանուն արվեստագետների գեղանկարչական և գրաֆիկական աշխատանքներ` անցյալ դարի առաջին կեսի երևանյան համայնապատկերներով: Միևնույն ժամանակ ցուցահանդեսում ընդգրկված են ժամանակակից Երևանի տարբեր լուսանկարներ, որոնք խորհրդանշում են մեր մայրաքաղաքի առաջընթացը և ապագայից հայացք ուղղորդում պատմական Երևանին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր է դարձել ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, պարուսույց Վիլեն Գալստյանը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է օպերային թատրոնի լրատվական բաժնի ղեկավար Թերեզա Բարսեղյանը: «ՀՀ ժողովրդական արտիստ Ռուդոլֆ Խառատյանն ստանձնել է հրավիրյալ բալետմայստերի պաշտոնը»,-հավելել է Թերեզա Բարսեղյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Եվրատեսիլ»-ի շվեդ կազմակերպիչները ներկայացրել են 2013թ-ի մրցույթի պաշտոնական տարբերանշանը և խորագիրը:
Որոշվել է 2013թ-ին մրցույթը անցկացնել «Մենք միասնական ենք» նշանաբանով, իսկ Եվրատեսիլի նոր խորհրանիշ է ընտրվել բազմագույն թիթեռնիկը:
Ամենամյա երաժշտական մրցույթի 2013թ-ի կիսաեզրափակիչները տեղի են ունենալու մայիսի 14-ին և 15-ին, իսկ մայիսի 18-ին եզրափակիչ փուլում հայտնի կդառնա մրցույթի հաթողի անունը:
Եվրատեսիլ 2013-ը տեղի է ունենալու Շվեդիայի մեծությամբ 3-րդ քաղաքում՝ Մալմայում, որը 1992թ-ին արդեն մեկ անգամ հյուրըկալել է հեղինակավոր մրցույթը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Նրա օգտին քվեարկել են բուհի կառավարման խորհրդի անդամները` հունիսի 2-ին կայացած նիստում, որտեղ Մուրադյանը ներկայացրել է իր ծրագիրը:
«Արմենպրես»-ը հաղորդում է, որ քվեարկությունն ընթացել է փակ գաղտնի ընթացակարգով: Կառավարման խորհուրդը կազմված է 24 անդամից՝ 6-ական մարդ բուհի դասախոսական կազմից, բուհի ուսանողներից, կառավարությունից, մշակույթի նախարարությունից: Կառավարման խորհրդի նախագահն է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը:
Հիշեցնենք, որ ռեկտորի պաշտոնը թափուր էր մնացել հունվարի 8-ից, երբ մահացել էր Արմեն Մազմանյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Կյանքի վերջին տարիներին, ասում են, բուսակեր էր դարձել։ Իսկ մինչ այդ՝ հալալ-զուլալ մարդակեր էր։
Ծնվել է (1921-1996) Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետության Բոբանգի գյուղում։ Մբակա ցեղախմբից էր։ Վեց տարեկան էր, երբ ֆրանսիական գաղութարարների դեմ դուրս գալու համար հորը գնդակահարեցին, իսկ մայրն ինքնասպան եղավ։ Նրան պահող-շահող ազգականներն ուզում էին տղան քահանա դառնա, բայց խեղճ որբուկ Ժանոն այլ ծրագրեր ու մղումներ ուներ։ Գնաց ծառայելու այն ֆրանսիական բանակում, որը գնդակահարել էր իր հորը։ Պարզվեց՝ անզուգական մարդասպան է, եւ երկու տարի հետո ավագ սերժանտ դարձավ, հետո՝ կապիտան։ Մի շարք պարգեւների արժանացավ։ Մեկ էլ՝ օրերից մի օր Վիետնամում կապիտան Բոկասան մի քանի օր անհետանում է անտառներում, ու որ հայտնաբերում են նրան, պարզվում է՝ խարույկի մոտ նստած՝ վիետնամցի պարտիզանի մսի դեգուստացիայով է զբաղված։ Ընդամենը։ Քանի որ ֆրանսիացիները «չուտել մարդու միս», նրան անմիջապես վտարում են բանակից։
Կապիտան Ժանոն, իհարկե, չի հուսահատվում։ Հայրենիքը գրկաբաց սպասում էր իր հերոս զավակին։ Վերադառնում է ԿԱՀ, սկսում ծառայել զինված ուժերում։ Մայորի կոչում է ստանում։
1962-ին նրա զարմիկը՝ ԿԱՀ նախագահ Դավիդ Դակոն իր «ախպորը» նշանակում է զինված ուժերի շտաբի պետ ու գնդապետի կոչում շնորհում։ Երախտապարտ Բոկասան 1965-ին պետական հեղաշրջում է անում ու իր «ախպորը» փակում բանտում։ Դե, կարող էր եւ ուտել, բայց դե՝ շուն-գել՝ ախպեր էր։ Հետո Ժանոն նախագահ է հռչակում ինքն իրեն ու դառնում երկրում գործող միակ կուսակցության առաջնորդ։ 1972-ին սահմանադրությունը փոխում է եւ դառնում ցմահ նախագահ։ Մի քանի տարի քնում-վեր է կենում՝ մարդու միս է ուտում, քնում-վեր է կենում՝ մարդու միս է ուտում ու հանկարծ «Ոսկե ձկնիկ»-ի պառավի նման՝ սիրտն ուզում է, որ կայսր դառնա։ Այդպես էլ անում է. նորից սահմանադրությունը փոխում է ու բարով-խերով դառնում կայսր։
Ծանոթ եւ հարազատ պատմություն է, չէ՞։
1977-ի դեկտեմբերի 4-ին կայսր Ժանոն թագադրվում է։ Եվրոպական լավագույն վարպետները պատրաստում են նրա երկու հազար ադամանդներով զարդարված թագը (գինը՝ 5 միլիոն ԱՄՆ դոլար)։ Գահը ոսկուց էր, ծիրանին՝ ընձառյուծից։ Միայն արարողության համար գնում է 100 լավագույն արտասահմանյան մակնիշի ավտոմեքենա եւ 130 ճերմակ նժույգ։ Արարողության օրը հագած ոտնամանները հետագայում հայտնվում են Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես աշխարհի ամենաթանկարժեք «չստիկ»։ Շլացուցիչ շքեղությամբ կազմակերպված ա լյա Նապոլեոն (Նապոլեոն Բոնապարտը Ժանոյի կուռքն էր) թագադրման արարողությանը հրավիրված էին աշխարհի բոլոր երկրների ղեկավարները, նույնիսկ Հռոմի պապը։ Այդ շրջանում արդեն ամենուր թնդում էր, որ Բոկասան մարդակեր է, եւ ոչ մի երկրի ղեկավար չներկայացավ (երեւի մտածեցին՝ գազան է, կերավ՝ կերավ), իսկ ահա հարյուրավոր դիվանագետների ու կինոաստղերի պակաս չկար։
1970-ին, բնականաբար, պաշտոնական այցով ժամանում է ԽՍՀՄ։ Ասում են՝ շատ է հավանում ռուսական կերակուրները եւ խնդրում է՝ իրեն սովետական խոհարար նվիրեն։ Խոհարարը նրա սառնարանում մարդու միս է տեսնում ու լեղապատառ փախչում սովետական դեսպանատուն։
Բայց սովետական փառապանծ իշխանությանը մարդակերությամբ չես զարմացնի։ 1973-ին նորի՛ց են հրավիրում եւ տանում ուղիղ... «Արտեկ» համամիութենական պիոներական ճամբար։ Երգում-պարում է մեր մարդակեր Ժանոն սովետական երջանիկ երեխաների հետ, պիոներները կարմիր փողկապ են կապում «բարի քեռու» վզին, ու... ամեն ինչ բարեհաջող է ավարտվում՝ Բոկասայի սիրտը, բարեբախտաբար, պիոների միս չի ուզում։
Ինքն ամենաշատը սիրում էր ընդդիմադիրների միս։ Ուտելուց առաջ էլ խոշտանգում էր. երեւի մի բան գիտեր, որ խոշտանգում էր։ Հնարավոր է՝ դրանից հետո մսեղենն ավելի համեղ ու կակուղ էր դառնում։
Շատ կնամեծար մարդ էր կայսր Ժանոն։ Մայրության օրվա առթիվ բանտից ազատում է բոլոր կանանց եւ հրամայում մահապատժի ենթարկել կնոջ պատվի դեմ հանցագործություններ կատարած տղամարդկանց։ Այնքան կնամեծար էր, որ կերավ նաեւ երկրի «Միսս ԿԱՀ» մրցույթում հաղթած գեղեցկուհուն։
Համ էլ հավատավոր էր։ Շա՛տ։ Անընդհատ ճանապարհներ էր փնտրում Աստծուն մերձենալու։ Բայց Քրիստոնեությունը ոնց որ թե էն չէր, չէր թողնում, որ Ժանոն մերձենար Աստծուն։ Ու որ գնաց իր մտերիմ ընկեր Մուամար Քադաֆիի մոտ, հենց Լիբիայում՝ հանդիսավոր պայմաններում 1976-ին իսլամի հետեւորդ դարձավ։ Անունն էլ փոխեց՝ Սալահ էդ-դին Ահմեդ Բոկասա։
Սալահը վերադարձավ ԿԱՀ, այստեղ էլ ձեռքը մեկնեց, տեսավ՝ չէ, Ալլահին չի հասնում։ Մտածեց՝ կաթոլիկ դառնամ, գուցե գործերս Աստծու հետ լավանա՞ն։ Ասաց ու դարձավ կաթոլիկ Ժանո։
Չնայած սա այլախոհների միս շատ էր սիրում, բայց ժողովրդավար Ֆրանսիայի նախագահ Վալերի Ժիսկար դ’Էստենն էլ էր իր «ախպերը»։ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ նրան համարում է իր ընտանիքի անդամը։ Հյուր էր գնում Ժանոյին, միասին որս էին անում։
Մի օր էլ կայսրը հրովարտակ է արձակում, որ իր երկրի բոլոր դպրոցականները համապատասխան համազգեստով դպրոց գնան։ Ծայրահեղ աղքատ երկրում նման հրամանը հունից հանում է հասարակությանը։ Բողոքի ցույցեր են սկսվում, որը ճնշվում է դաժանորեն։ Սպանվում են 100-ից ավելի երեխաներ։ Ողջ մնացած անչափահասներին ու ուսանողներին բանտ են տանում։ Ահա թե ինչ են պատմում ֆրանսիացի լրագրողները. «Մոտ 30 երեխայի բեռնատարով տարան նրա պալատի բակ, պառկեցրին գետնին, հարբած Բոկասոն հրամայեց վարորդին՝ մեքենայով անցնել կենդանի գորգի վրայով, վարորդը հրաժարվեց։ Ինքը նստեց ղեկին եւ այնքան ետ ու առաջ գնաց, մինչեւ մարեց վերջին ճիչը»։
Վերջապես ժողովրդի համբերության բաժակը լցվում է, հեղաշրջումից հետո կրկին նախագահ է դառնում Ժանոյի «ախպեր» Դակոն։ Կայսր Բոկասան փախչում է Լիբիա, բայց ի վերջո հանգրվանում է քաղաքակիրթ Ֆրանսիայում, ապրում է Արդիկուր ամրոցում։
1980-ին երկրում հեռակա դատավարությամբ մահապատժի վճիռ է կայացվում։ 1986-ին Բոկասան որոշում է կամավոր վերադառնալ ԿԱՀ՝ վստահ, որ ժողովուրդը նորից իրեն գահ կբարձրացնի։ Կամ էլ գուցե՝ մարդու մսի համն է կարոտած լինում։ Անմիջապես ձերբակալվում է, նոր դատավարություն է սկսվում։ Բոկասան կրքոտ պաշտպանվում է եւ արդար դատավորներին համոզում, որ իր սառնարանում դարսած մարդկանց միսը ուտելու համար չէր, խորհրդանշական նպատակ էր հետապնդում։ Օրինակ, ըստ Բոկասայի, թշնամու լյարդը հաջողություն է բերում։ Ամեն դեպքում մահապատիժ է որոշվում, հաջորդ տարին դառնում է ցմահ բանտարկություն, հետո՝ քսան տարի, իսկ 1993-ին ներում է շնորհվում «նախկին կայսրին»։
Երեք տարի հետո ինֆարկտից մեռնում է։ Փաստորեն՝ սիրտ էլ ուներ։
Բոկասան 19 կին ուներ եւ 77 օրինական երեխա։
Նրա երեխաներից մեկին՝ Սորբոնի համալսարանի ուսանող Անտուանին 80-ականներին ձերբակալում են եւ նրա սառնարանում գտնում մարդու մարմնի մասեր։ Եթե այդ մասերով եւ նրա խոստովանությամբ դատենք՝ Բոկասայի որդին հորից անհամեմատ ավելի կնամեծար էր, նա միայն կանանց միս էր ուտում։
2010-ին ԿԱՀ-ի նախագահ Ֆրանսուա Բոզիզեն հետմահու վերականգնում է Բոկասայի բոլոր իրավունքներն ու «բարի համբավը», հռչակում նրան «մեծ մարդասեր»։
Ի դեպ, Մոսկվայում Բոկասային հատկապես դուր էր եկել Լեոնիդ Իլյիչի հետ պաչպչվելը։ Պատմում են, որ կատակով (իբր) ասել է՝ հաճույքով կուտեի Բրեժնեւին։
Լիզա Ճաղարյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բայց չէ՞ որ նա մե՛ծ նկարիչ է, աշխարհում քանի՞ մարդ է տեղյակ նրա Ստեղծագործության մասին։ Եվ ինչու՞ նրա նկարները նայելիս՝ գիտակցությունդ շանթահարող առաջին միտքն այն է, որ այս մարդը՝ յուրաքանչյուր վրձնահարվածին զուգահեռ, կծկվել է սեփական մարմնի անտանելի մղկտոցից։
Խաիմ Սուտինը (1893-1943) ծնվել է Ռուսական կայսրության Մինսկյան նահանգի (այժմ՝ Բելառուս) Սմոլեւիչի քաղաքում, աղքատ հրեայի ընտանիքում։ 11 երեխաներից 10-րդն էր։ Հայրը դերձակ էր, ըստ մեկ այլ աղբյուրի՝ սինագոգում էր ծառայում։ Վաղ մանկուց նկարչության նկատմամբ նրա սերն ընտանիքում չի քաջալերվել, իսկ 16 տարեկանում նա համարձակվեց նկարել տեղի ռաբբիին, եւ վերջինիս որդուց այնպիսի դաժան ծեծ կերավ, որ հիվանդանոց ընկավ։ Զարմանալի չէ, որ դրանից հետո նա հեռացավ իր ծննդավայրից, հասավ Մինսկ, ուսանեց Կրուգերի նկարչական դպրոցում, հետո մեկնեց Վիլնո (այժմ՝ Վիլնյուս), այստեղ էլ նրան սպասում էր Գեղեցիկ արվեստների դպրոցը, բայց երազանքը Փարիզն էր, եւ 20 տարեկանում արդեն այնտեղ էր՝ իր տենչանք քաղաքում։
Ապրում էր աղքատ նկարիչների հանրակացարանում։ Հենց այդտեղ էլ ծանոթանում է Մարկ Շագալի, Ֆերնան Լեժեի եւ մի շարք այլ նկարիչների ու քանդակագործների հետ։ Այստեղ է հանդիպում Ամադեո Մոդիլյանիին։ Եթե չլիներ Մոդին, Սուտինի ծանր կյանքը կրկնակի դաժան կլիներ։ Մոդիլյանին խնամում էր նրան հոգատար եղբոր պես։ Նրա բնակարանային խնդիրներն էր լուծում, փող էր տալիս։ Լղարիկ, անլվա, հնամաշ հագուկապով, վանող արտաքինով. այսպիսին էր Խաիմ Սուտինը։ Ու տարօրինակ բան չկա, որ շատերին էր զարմացնում նրա եւ արտիստիկ, հմայիչ, կանանց սրտակեր, կոկիկ Մոդիլյանիի ընկերությունը։ Իսկ Մոդիլյանիին չէր հետաքրքրում, որ Սուտինը հազվադեպ էր լողանում։ Իր նոր ընկերոջը նա հանճարեղ նկարիչ էր համարում եւ հիացմունքը չէր թաքցնում։ Պատմում են, որ արդեն մահամերձ Մոդիլյանին ասել է վշտահար ընկերներին. «Մի տխրեք, Սուտինի նման հանճար եմ թողնում ձեզ»։ Ի դեպ, Մոդիլյանին նկարել է երիտասարդ Սուտինին, եւ այստեղ նա բոլորովին նման չէ Սուտինի «Ինքնանկար»-ին՝ սարսափազդու, տխեղծ, վանող։ Մոդիլյանիի Սուտինը խաղաղ, հավասարակշռված, նույնիսկ բարետես է։ Նա երեւի միակ մարդն էր, որ այդպիսի Սուտին էր տեսնում։ Կամ՝ գուցե ուզու՞մ էր, որ իր սիրելի ընկերն այդպիսին լինի։
Մոդիլյանիի մահը վշտաբեկ Սուտինին դարձնում է առավել ինքնամփոփ։ 1918-ին նա փոխադրվում է Ֆրանսիայի հարավ, նկարում է կատաղի ռիթմով եւ չորս տարի հետո Փարիզ է վերադառնում երկու հարյուր նկարներով բեռնված։ Ամերիկացի կոլեկցիոներ Ալբերտ Բարնսը հիսուն աշխատանք է գնում նրանից։ Նրան ճանաչում են, բազմաթիվ կտավներ են վաճառվում, անհատական ցուցահանդեսն է բացվում։ Նա այլեւս աղքատ չէր, այլեւս կիսաքաղց չէր, սեփական արվեստանոց ուներ, բայցեւ նույն անփույթն էր՝ վաստակածն անմիջապես ծախսում էր։
Նյութական վիճակի բարելավումը գրեթե ոչինչ չի փոխում Սուտինի կյանքում․ մաքրակենցաղությունը շարունակում է յոթ սարուձոր հեռու փախչել նրանից, կանանց հետ հարաբերություններում նույն ամաչկոտն ու տարօրինակն էր։ Ստամոքսի խոցի պատճառած ցավը միշտ դաջված էր դեմքին։ Անքուն գիշերներին էլ այցելում էին նրան Ռեմբրանդտը, Միքելանջելոն, Գոյան, իր սիրելի ընկեր Մոդին... եւ երկար զրուցում հետը։ Երբ ընկերներին պատմում էր այդ գիշերային այցերի մասին՝ ծիծաղում էին. «Քիչ խմիր, Խաիմ»։
Խելագա՞ր էր։ Ականատեսների բնութագրմամբ՝ նկարելիս նա փոթորիկ էր դառնում, տարերային աղետ, մրրիկ։ Նկարակալից հեռանում էր միայն այն ժամանակ, երբ հոգնությունից ոտքերը ծալվում էին, եւ ուր որ է՝ պետք է տապալվեր գետնին։ Պատահական չէր, որ նա պաշտում էր կարմիր գույնը, նրա համար կարմիրն արյան գույնը չէր, կրակի գույնն էր, եւ նկարելիս նա հրդեհ էր դառնում, եւ իր յուրաքանչյուր նկարի հետ ողջակիզվում էր, հետո մարում էր։ Հետո նորից՝ կրակ էր կտրում։ Միայն նկարելիս։ Արտաքուստ կիսավայրենի եւ փնթի հարբեցող այս տարօրինակ մարդն ազնվական էր ու ազատ, կամային էր ու հպարտ, եթե նկարակալի առջեւ էր։
Նրա կյանքի վերջին շրջանի հավատարիմ եւ սիրելի ընկերուհին՝ Մարի-Բերթ Օրանշը, մեծ դժվարությամբ՝ գնդակոծությունների տարափի տակ երկու օր շարունակ ճանապարհ է կտրում գյուղական սայլով եւ ստամոքսի խոցից տառապող Սուտինին հասցնում Շինոն փոքրիկ քաղաքի հիվանդանոց։ Այստեղ վիրահատում են նկարչին, իսկ հաջորդ օրը նա վախճանվում է արյան վարակումից։
Պատերազմ էր, եւ նրա թաղմանը ներկա էին Պիկասոն, Ժան Կոկտոն եւ էլի մի քանի մարդ։
Մոնմարտրում մի արձան կա, գլխարկն աչքերը քաշած, ձեռքերը գրպանները խոթած տղամարդ է։ Մեծագույն նկարիչ Խաիմ Սուտինի արձանն է։
Նրա ժամանակը դեռ կեսճամփին է, տեղ չի հասել։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ոտուձեռ շղթայած՝ կծկվում էր սնդուկի մեջ, սնդուկը ջանադրորեն կապկպում էին հազարումի պարաններով, տեղը տեղին կողպում ու նետում գետը։ Քիչ անց՝ ողջ-առողջ հայտնվում էր ապշահար հանդիսատեսների առջեւ։ Զսպաշապիկով կապանքված՝ ահասարսուռ բարձունքից կախում էին նրան, երկուսուկես րոպեում ազատվում էր բազում կապանքներից։ Կիսամերկ ու կրկին շղթայակապ՝ փակում էին մի զամբյուղի մեջ, հետո ռուսական «Մատրյոշկայի» հանգույն՝ այս զամբյուղը դնում էին մի այլ զամբյուղի մեջ, հետո՝ երրորդի... Եվ այսպես՝ մինչեւ 13-ը։ Հինգ րոպե հետո նա կրկին բոլորի աչքի առաջ էր, զամբյուղներն՝ անվնաս, ձեռնաշղթան էլ՝ ամենափոքր զամբյուղի մեջ։ Զարմանալի բան չկար. այս մարդը խոշտանգումների չինական խցից (ջրով լի) էր կարողանում դուրս գալ, պատի միջով էր անցնում, բարձրաբերձ կամրջի վրայից էր շղթայակապ նետվում սառցակալած Թեմզա գետի մի մարդաչափ ճեղքվածքի մեջ։ Նա լոնդոնցիներին ապշեցրել է նաեւ «Կենդանի փղի անհետացման» հնարքով։ Այսպես, նստում է այդ հսկա կենդանու մեջքին, իսկ հետո՝ բոլորի աչքի առաջ փիղն անհետանում է։ Ռուսաստանի Բուտիրյան բանտի եւ Պետրոպավլովյան ամրոցի մահապարտների բանտախցից է կարողացել դուրս գալ՝ հաղթահարելով ե՛ւ շղթաները, ե՛ւ երկաթյա դռան անհաղթելի թվացող արգելքները։ Շղթայակապ կանգնում էր թնդանոթի փողի առջեւ, եւ մինչ մահաբեր գնդակը կհոշոտեր նրա ամրակուռ մարմինը, հասցնում էր ակնթարթների ընթացքում մազապուրծ լինել։
Ի դեպ, դեպի Ավստրալիա առաջին թռիչքը բիպլանով (կրկնաթեւ ինքնաթիռ)՝ հենց ինքը կատարեց։
Եթե շարունակենք թվարկել ու թվարկել Հարի Հուդինիի «խենթությունները», ժամանակ չի մնա պատմելու, թե ով էր այս կրակի մեջ չայրվող, ջրի մեջ չխեղդվող մարդը։
Իսկական անունը Էրիկ Վայս է։ Ծնվել է (1874-1926) Բուդապեշտում (ինքը հավատացնում էր, որ ԱՄՆ-ում է ծնվել)։ Հայրը հրեա ռաբբի էր։ Էրիկի ողջ կյանքի պաշտամունք մայրը Սեսիլիա Շթայներն էր։ Չորս տարեկան էր, երբ նրանց բազմանդամ ընտանիքը փոխադրվեց Միացյալ Նահանգներ։ Հեշտ մանկություն չի ունեցել։ Տասը տարեկանից աճպարարությամբ է զբաղվել փողոցներում։ 18 տարեկանից դարձավ Հարի Հուդինի՝ ի պատիվ ֆրանսիացի աճպարար Ռոբեր Հուդենի։
Ասում են՝ աշխատում էր ամերիկյան հատուկ ծառայությունների ե Սքոթլանդ Յարդի համար։ Չի բացառվում. այսպիսի ամենակարող մարդուն նման «կանտորաները» ձեռքներից բաց չէին թողնի։
Թերթերը գրում էին, որ Հարի Հուդինին երկու անգամ ավելի հարուստ էր ԱՄՆ նախագահից։ Հարազատ հոր նման թշվառության պայմաններում կյանքը չավարտելու սարսափն ուղեկցել է նրան ողջ կյանքում։ Սակայն, ասում են՝ չգիտեր, թե ինչպես պետք է վայելել այդ ծով հարստությունը։ Հսկայական գումար էր ծախսում նկարների ու գրքերի վրա, չեկեր էր ուղարկում ծերունիներին, ոսկեդրամներ էր բաժանում աղքատներին, բարեգործական ելույթներ էր ունենում հիվանդանոցներում, մանկատներում, կալանավայրերում, իսկ զվարճանքների համար մեկ սենթ անգամ չէր ուզում զոհել։
Կյանքի վերջին տասնամյակում գրքեր է գրում, որտեղ բացահայտում է իր հնարքների գաղտնիքները։ Նրան լրջորեն անհանգստացնում էր այն իրողությունը, որ այդ տարիներին շատ տարածված ոգեհմայության ազդեցության տակ՝ բազմաթիվ աճպարարներ սկսել էին իր իսկ հնարքները ներկայացնել, իբր, այնկողմյա աշխարհի ուժերի ներգործության արդյունք։ Քողարկված ոստիկանի ուղեկցությամբ, նա մասնակցում էր ոգեհմայության սեանսներին եւ դիմակազերծ անում խաբեբաներին։ Հենց սա է պատճառը, որ այս հռչակավոր աճպարարի եւ ոչ պակաս հռչակավոր Շերլոք Հոլմսի հեղինակ Արթուր Քոնան Դոյլի տարիների բարեկամությունը թշնամության վերածվեց։ Սըր Արթուրը՝ իր տիկնոջ հետ միասին, ոգեհմայության մոլեռանդ հետեւորդ էր։
Զանազան առասպելներ են հյուսվել նրա մահվան պատճառի մասին, բայց փաստ է, որ 52-ամյա Հուդինին, որի առջեւ անզոր էին կրակը, ջուրն ու հաստ պատերը, հեռացավ այս աշխարհից ընդամենն արյան վարակման պատճառով (ժողովրդական լեզվով ասած՝ պայթել էր կույր աղիքը)։
Պատմում են, որ անհավատարմության հատուկենտ դեպքերը հանած՝ Հարի Հուդինին ողջ կյանքը սիրել է իր կնոջը՝ բոլոր հնարքների ժամանակ իր հավատարիմ օգնական ե ուղեկից Բեսին։ Ժամանակակիցները պնդում են, որ չնայած այդպես էլ երեխա չունեցան, բայց երջանիկ զույգ էին։
Ամուսնու մահից հետո Բեսը տասը տարի շարունակ ոգեհմայության սեանսների միջոցով փորձել է հաղորդակցվել սիրելի ամուսնու հոգու հետ, բայց Հարիի հոգին համառել ու չի խախտել լռության ուխտը։
Ըստ կենսագիրների՝ Հուդինին կեսկատակ-կեսլուրջ ասել է, որ եթե հնարավոր լինի այն աշխարհից վերադառնալ, առաջին վերադարձողն ինքը կլինի։
Չվերադարձավ։ Փաստորեն՝ հնարավոր չէ։
Ի դեպ, Հուդինին մեծագույն կատակերգակ Բասթեր Քիթոնի ուսուցիչն ու կնքահայրն էր։ Մեղքս ինչ թաքցնեմ, հիմնական պատճառը սա էր, որ որոշեցի պատմել նրա մասին։
Լիզա Ճաղարյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Աստված մի արասցե հայկական սոցցանցերի հույսին մնանք՝ որեւէ գրողի, արվեստագետի կամ առհասարակ Հայաստանի նշանավոր քաղաքացու մասին տեղեկություն քաղելու համար։ Կամ՝ կցկտուր տեղեկություններ են, կամ՝ կոկած-արդուկած-պլպլան «արձաններ», կամ՝ լկտի կամայականություններով «քերթվածքներ», ներկա իշխանության մանկլավիկ պատմության կեղծարարների գաղջ շնչի գարշահոտով։
Նույնն էլ, պարզվեց, տաղանդավոր արձակագիր Վանո Սիրադեղյանի պարագայում է։ Մի քանի կցկտուր տեղեկություն՝ ծնվել է 1946-ին, Տավուշի մարզի Կոթի գյուղում, ավարտել է Երեւանի պետական համալսարանը, աշխատել է մի շարք պարբերականներում, «մեծահոգաբար» նշված է նաեւ, որ 1982-ին դարձել է «Դրուժբա նարոդով« ամսագրի մրցանակակիր, 1988-ից՝ Հայոց համազգային շարժման եւ «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, նույն թվականի դեկտեմբերին կոմիտեի մի շարք անդամների հետ ձերբակալվել է մինչեւ 1989-ի մայիսը, Հայաստանի անկախացումից հետո ՀՀ անտառտնտեսության պետ է եղել, նաեւ ԳԽ պատգամավոր, հետագայում՝ ՆԳ նախարար, Երեւանի քաղաքապետ, նաեւ՝ ԱԺ պատգամավոր, ամուսնացած է, ունի հինգ երեխա եւ... այս ժլատ տեղեկություններից հետո կագեբեաշունչ կենսագիրները բլբուլ են կտրում։ Ճամփա տվեք՝ հասել են «հանցագործություններին»։ Հասել են ու ընկել «աղվանի բոստանը». Վիքիպեդիայում իրենց «պատվավոր» տեղն են գրավել Հայաստանի արդար, անկաշառ դատարանի մեղադրանքները՝ մանրադիտակային մանրամասներով, նույնիսկ չեն մոռացել կրկին բանալու անցքից ծիկրակել ու Արշալույս գյուղում սեղանի շուրջը տաքգլուխ ասվածը մեջբերել։
Եվ ուրեմն, չեն մոռացել ներկա Հայաստանի ամբարտավան հանցագործներին, գողերին ու մարդասպաններին անթաքույց հովանավորող Աղվան Հովսեփյանի կարած-կարկատած մեղադրանքները հրապարակել, իսկ ահա մոռացել են, որ երբ առաջին անգամ Վանո Սիրադեղյանի պատմվածքները տպագրվեցին «Գարուն» ամսագրում, դա այնպիսի տաղանդավոր արձակի հայտ էր, որ հեղինակավոր գրականագետները չզլացան գրախոսություններ գրել ընդամենը երեք փոքրիկ պատմվածքի մասին։ Մոռացել են գրել, որ Վանոյի արձակին, Վանո-անհատին այնպիսի տողեր է նվիրել մեր Մեծ գրողը, որոնցից միայն այս փոքրիկ հատվածը բավական է՝ հասկանալու համար, որ քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանին ցանկացած մարդ կարող է ընդունել կամ չընդունել, կարող է սիրել կամ ատել, կարող է նույնիսկ նրա կենսագրությունը կեղծել՝ ըստ իրեն տրված գումարի չափի, բայց չի կարող հանգցնել նրա «Ծանր լույսը», որովհետեւ. « Խոսքը գրական խոշոր անհատականության մասին էր լինելու, եթե 1988 թ. ծանր տարին կտրած չլիներ գրական աշխարհի այդ լրջմիտ, խելացի, լիցքավոր բնակչի վերընթացի ճանապարհը։ Եթե ճանապարհը միանգամից, հանկարծ, ծանր փլքի պես ընդհատված չլիներ՝ հայ գրականությունը, հանձին Վանոյի, այսօր իր Վիկտոր Աստաֆեւն էր ունենալու՝ սրա պես զգայուն, սրա չափ մարդու գինն իմացող, բարի, գրի էությունն ու առաքելությունը ճանաչելու կոչված։ Հայ գրականության մեջ Վանոյի կարիքը կար, Վանոյի տեղը նշված էր ու պարապ էր» (Հրանտ Մաթեւոսյան)։
Մոռացել են գրել, որ «Ղարաբաղ« կոմիտեի անդամ լինելը նշանակում է, որ եթե այսօր Հայաստանն անկախ է, ապա այդ Վանո Սիրադեղյանն իր անջնջելի ներդրումն ունի այդ նվիրական ճանապարհին։ Մոռացել են գրել, թե ինչու հենց «Ղարաբաղ» կոմիտեի անդամներին ձերբակալեցին ու տարան-հասցրին մոսկովյան բանտեր, եւ իրենք՝ Վանոյին այսօր ահասարսուռ հանցագործ ներկայացնողներն այդ ժամանակ որտե՞ղ էին, ի՞նչ էին անում, ինչու՞ իրենց էս «արդարադատ» գոյությունը չանհանգստացրեց Հայաստան-գաղութը կորցնող Կրեմլին, ու հենց իրենց չփակեցին բուտիրկաներում, իսկ ահա հիմա սրանք հայտնվել են, դատավորի թիկնոցն առել ուսերին եւ Հայաստանի անկախության ճանապարհի ամենաառանցքային դեմքերից մեկին աղվանհովսեփյանական հուդայությամբ «մատուցում են» հասարակությանը։
Մոռացել են գրել, որ Վանո Սիրադեղյանը երբ ՆԳ նախարար էր, Հայաստանում տեղ չունեին այն քրեական հանցագործները, որոնք այսօր վխտում են նախարարություններում, իրավապահ մարմիններում, Ազգային ժողովի միջանցքներում, եւ այս երկրի քաղաքացին չէր սարսափում փողոց դուրս գալ նույնիսկ կեսգիշերին, ինչպես հիմա նույնիսկ օրը ցերեկով է զգուշանում՝ ի՞նչ իմանաս, գնդակը կույր է, մեկ էլ տեսար՝ «լավ տղերքն» իրար «սատկացնելիս» մի քանի փամփուշտ էլ անմեղ անցորդներին բաժին հասցնեն, ինչը պատահել է բազմիցս ու դեռ շարունակվելու է, քանի դեռ Հայաստանի ղեկին Վանոյին դատող բազմակի հանցագործներն են նստած։
Շատ բան են մոռացել գրել, նույն կերպ՝ ինչպես նորագույն պատմության դասագրքերում մոռանում են գրել, թե իրականում ոնց պատահեց, որ հաղթեցինք ղարաբաղյան պատերազմում, եւ ոնց պատահեց, որ անկախությունը մտավ Հայաստան, որը հիմա թերհաս ավազակախումբը բռերով բաժանում է օտարներին։
Մոռացել են գրել, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից առաջ Վանո Սիրադեղյանը նամակով զգուշացրել էր Վազգեն Սարգսյանին, թե ինչ մղձավանջ է սպասվում իրեն եւ Հայաստանին, եւ մենք հիմա ապրում ենք այդ մղձավանջի պայմաններում, իսկ Վազգենը չկա այս աշխարհում, որովհետեւ երեւի քմծիծաղեց Վանոյի նամակը կարդալուց հետո՝ վստահ, որ «հայը չի սպանի իրեն»։
Իշխանությունը զավթած հայը այսօր Հայաստանն է սպանում, մի քանի հայի եղա՞ծն ինչ է, որ չսպաներ։
Այսօր ծնվել է տաղանդավոր արձակագիր Վանո Սիրադեղյանը, եւ «Վանոյին կկալանեն կամ չեն կալանի, կդատապարտեն կամ չեն դատապարտի՝ միեւնույն է, միջակություններս ասպարեզից հսկա ենք հեռացնում, եւ ինչ դիպուկ հարվածներով, եւ ազգը ծվատելու եղանակի ինչ եզակի ընտրությամբ, թշնամին անգամ այսքան դիպուկ չէր լինի։ Վատ է, պարոնայք, շատ վատ է։ ...Վերջին տխմարներն են նրանք, ովքեր իրենց ուժեղ են տեսնում այս խոշոր անհատի բացակայությամբ։ Վանոյի բացակայությունը մեր բոլորիս թուլությունն է» (Հրանտ Մաթեւոսյան)։
Այդպես էլ եղավ՝ հիմա մեր թուլությունից ծնկած երկիրը ղեկավարում են տխմարները։
Եվ այնքան տխմար են, որ կարծում են՝ իրենց կհաջողվի աղվանների «ստեղծագործությամբ» ստվերել Վանոյի Ստեղծագործությունը։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 11-ին և 12-ին կայանալիք Էրեբունի-Երևան-2795 տոնակատարությունների համար 200 միլիոն դրամ ծախսելը թատերական գործիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը համարում է անարդյունավետ: ԳԱԼԱ-ի հետ զրույցում Ծատուրյանը նշել է՝ այդ նույն գումարներով կարելի է լուծել քաղաքում առկա տրանսպորտի խնդիրները կամ անապահով ընտանիքների տրամադրել:
«Նմանօրինակ շքեղություններ իրենց կարող են թույլ տալ հարուստ պետությունները, բայց ոչ խեղճ ու կրակ երկիրը»,- ասել է ժողովրդական արտիստը: Վերջինս հիշել է նաև Նունե Եսայանի՝ անկախության 22-րդ տարեդարձին նվիրված համերգը, որի համար մշակույթի նախարարությունը տրամադրել էր 54 մլն դրամ. «Նունե Եսայանին 54 մլն դրամ պետք է տան, որ հանկարծ ելույթ չունենա: Իսկ էս մեր գեղացի կառավարությունը, որ ներկա էր համերգին, այնպիսի գոհունակությամբ էր նայում… անճաշակություն, գռեհկություն»,- նշել է Նիկոլայ Ծատուրյանը, ապա հիշել 90-ականները, երբ Հենրիկ Հովհաննիսյանը հեռուստատեսության և ռադիոյի կոմիտեի նախագահ էր ու արգելեց ռաբիզ երաժշտությունը, որից հետո քաղաքում այդ երաժշտությունը լսելը դարձավ ամոթ, հետո, սակայն, ամեն ինչ փոխվեց: «Հիմա պետական մակարդակով քարոզվում և ֆինանսավորվում է անճաշակությունը»,- հավելել է Նիկոլայ Ծատուրյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երևանում կտեղադրվի գրող, հրապարակախոս, թարգմանիչ Սամվել Մկրտչյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ։ Այս մասին այսօր որոշում է կայացրել Երևանի ավագանին։
Հուշատախտակը կտեղադրվի Գայի պողոտա 27 հասցեում, տեղադրման ֆինանսավորման ծախսերը կկատարվի ընտանիքի կողմից։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Փարաջանով` գեղեցիկի սիրահարը» լիամետրաժ գեղարվեստական ֆիլմն արդեն ներկայացվել Է Կաննի կինոփառատոնի երեք անվանակարգերում: Կինոնկարի պրոդյուսերները նաեւ ստացել են հրավեր` քննարկելու A խմբի գործնականում բոլոր համաշխարհային կինոփառատոներին, մասնավորապես` Լոկառնոյի, Վենետիկի, Սան Սեբաստիանի, Տոկիոյի, Տորոնտոյի, Մոնրեալի, Մար դել Պլատայի, Սան Պաուլուի եւ Կառլովի Վարիի կինոփառատոների մրցույթին կինոնկարի մասնակցության հարցը: Փարաջանովի մասին ֆիլմը համատեղ նկարահանել են Ուկրաինան, Ֆրանսիան, Վրաստանը եւ Հայաստանը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ֆիլմի համառեժիսոր, դերասան Սերժ Ավետիքյանը, փառատոնում ֆիլմի ընդունման մասին որոշումը հայտնի կդառնա ապրիլի 14-18-ը:
«Կաննի փառատոնում ֆիլմի ընդունման դեպքում Երեւանում կկազմակերպվի ֆիլմի պրեմիերան, հակառակ դեպքում կսպասենք Լոկառնոյի կամ մեկ այլ փառատոնում այն ընդգրկելուն եւ ապա Երեւանում ցուցադրելուն»,- ասաց ռեժիսորը:
Հանճարեղ արվեսագետի կյանքի վերջին 20 տարին ընդգրկող կինոստեղծագործության գաղափարը պատկանում Է ուկրաինացի պրոդյուսեր եւ ռեժիսոր Ելենա Ֆետիսովային, ով դարձել Է «Փարաջանովի» սցենարի հեղինակը, համառեժիսորը եւ համապրոդյուսերը:
Ֆրանսիական կողմից որպես համառեժիսոր Է հանդես եկել Սերժ Ավետիքյանը (նա Էլ գլխավոր դերակատարն Է), գեղարվեստական ղեկավարը եւ կրեատիվ պրոդյուսերը Ռոման Բալայանն Է: Բեմադրող օպերատորն Է Սերգեյ Միխալչուկը, բեմադրող նկարիչը՝ Վլադ Ռիժիկովը: Կինոնկարն աչքի Է ընկնում դերասանական փայլուն խաղով, որոնց թվում հատակապես առանձնանում են ռուսաստանցի աստղերի՝ «Ազգերի թատրոնի» դերասանուհի Յուլյա Պերեսիլդի եւ Մոսկվայի «Պյոտր Ֆոմենկոյի արվեստանոց» թատրոնի դերասան Կարեն Բադալովի կերտած կերպարները:
«Փարաջանով» միջազգային կինոնախագիծն իրականացվել Է Ուկրաինայի Կինոյի հարցերի պետական գործակալության ֆինանսական օժանդակությամբ: Այն առաջին կինոնախագիծն Է, որին աջակցել Է Եվրոպայի ամենաազդեցիկ հեռուստաալիքներից մեկը՝ ARTE FRANCE CINEMA-ն:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բեռլինի Friedrichstadt-Palast թատերական կենտրոնում անց են կացվում «THE WYLD» հսկայածավալ ֆուտուրիստական շոուի վերջին փորձերը:
Մարդկային բնության զանազանության և քաղաքային կյանքի խելահեղության մասին պատմող ներկայացումը կդառնա ամենաթանկարժեք բեմադրությունն այս թատրոնի գոյության 95 տարիների ընթացքում և ամենաթանկարժեք շոուներից մեկն աշխարհում։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրահայտ ռեփեր Սնուփ Դոգը մայիսի 17-ին Երեւանում համերգ չի տա: Այս մասին Bravo.am-ի հետ զրույցում հայտնել է համերգի կազմակերպիչ «One Production»-ի տնօրեն Վակա Դավթյանը եւ հավելել, որ մեր մայրաքաղաքում ռեփերը ելույթ կունենա մայիսին մեկ այլ օր, կամ էլ օգոստոսին:
Կայքը հիշեցնում է, որ երեկ Facebook-ում «One Production»-ը «իվենթ» էր ստեղծել` հայտնելով մայիսի 17-ին Երեւանի Հրազդան մարզադաշտում Սնուփ Դոգի համերգի մասին: Իսկ ժամեր առաջ ռեփերը Twitter-ի իր էջում տեղեկացրել է այդ նույն օրը Նորվեգիայում կայանալիք իր ելույթի մասին:
Վակա Դավթյանը նաև տեղեկացրել է, որ համերգի օրը նախնական էր ընտրված, իսկ «իվենթը» նախատեսված չի եղել լայն լսարանի համար, եւ տեղի է ունեցել տեղեկատվության արտահոսք.«Այս պահին խնդիրներ կան՝ կապված Հրազդան մարզադաշտի խոտածածկի հետ: Հարցի շուրջ բանակցություններ ենք վարում Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ»:
Քիչ առաջ «One Production»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է հետևյալ բովանդակությամբ պարզաբանումը
// <![CDATA[
(function(d, s, id) { var js, fjs = d.getElementsByTagName(s)[0]; if (d.getElementById(id)) return; js = d.createElement(s); js.id = id; js.src = "//connect.facebook.net/ru_RU/sdk.js#xfbml=1&version=v2.3"; fjs.parentNode.insertBefore(js, fjs);}(document, 'script', 'facebook-jssdk'));
// ]]>
Հարգելի ժողովուրդ:Snoop Dogg-ի event-ը ի սկզբանե եղել է նախնական (նկատի ունենք համերգի ամսաթիվը) ինչի պատճառով էլ այն ...
Posted by ONE Production on 30 Апрель 2015 г.
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Երևանյան Հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնը ներկայացնում է բացառիկ իրադարձություն: Առաջին անգամ Հայաստանում մենահամերգով հանդես կգա լեգենդար վիրտուոզ ջութակահար Մաքսիմ Վենգերովը: Համերգը տեղի կունենա նոյեմբերի 28-ին Արամ Խաչատրյան համերգասրահում, ժամը 19:30-ին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ամերիկացի ռեփեր Dr. Dre-ն իր 110 մլն դոլար եկամուտով գլխավորել է Forbes ամսագրի կազմած 2012 թ. ամենաշատ վարձատրվող երաժիշտների վարկանիշային աղյուսակը:
Երկրորդ հորիզոնականն իր 88 մլն դոլար եկամուտով զբաղեցրել է Pink Floyd հռչակավոր ռոք խմբի հիմնադիր անդամ Ռոջեր Ուոթրսը, ում հաջորդում են Էլթոն Ջոնը (80 մլն), ինչպես նաև U2 (78 մլն) և Take That (69 մլն) խմբերը:
Բացի այդ՝ Forbes-ի ցուցակում տեղ են զբաղեցրել Ռիհաննան, Լեդի Գագան, Ադելը և այլք:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Եվ նորից ճարահատյալ՝ հայ կենսագիրների հույսին մնացինք։ Որովհետեւ մեր ուժերից վեր էր չտեսնելու տալը, որ մեր մեծ երգիծաբան Հակոբ Պարոնյանի (1843-1891) ծննդյան օրն է այսօր։ Եվ ինչ են պատմում սոցցանցային մեր կենսագիրները, որոնք, ի դեպ, իրենց մատների՛ց չեն հոտ քաշել՝ Պարոնյանի կենսագրությունը շարադրելիս, այլ հաստատապես օգտվել են ո՛չ սոցցանցային աղբյուրներից։
Պատմում են, որ նա ծնվել է Թուրքիայի Ադրիանապոլիս քաղաքում, հայրը՝ Հովհաննես աղան, միջին կարողության տեր մարդ է եղել, նախնիները գաղթել են պատմական Ակն քաղաքից, Պարոնյանի մանկությունն անցել է հունական միջավայրում, փոքր տղա էր, որ զրկվեց հորից եւ մնաց մոր հույսին։ Հետո, իհարկե, աշխատել է էս թերթում, էն թերթում, գրել է էսուէն, որտեղ «խարազանել է», «ներկայացրել է»... եւ այլն, ապրել է ծայրահեղ աղքատության պայմաններում, սովից հյուծվել է ու թոքախտից վախճանվել։
Իսկ պատմելու այլ բաներ էլ կան։ Չեն պատմում՝ ամոթ է։ Ինչու՞ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանները» վեպը, «Պաղտասար աղբար»-ը, մյուս պիեսները, կսմիթները ընթերցողներն, օրինակ, հանկարծ իմանան, որ իրենց սիրելի գրողը շատ է սիրել գինի ու կանանց։ Որ իր ժամանակի մեծ մասն անցկացրել է գինետներում՝ կասկածելի վարքի տեր կանանց հետ, եւ հենց երեւի դա է պատճառը, որ մեր Հակոբը կանանց մասին այնքան էլ բարձր կարծիք չի ունեցել՝ մեղմ ասած, եւ նրա կսմիթներից պատկառելի բաժին է հասել նաեւ «թույլ սեռին»։
Շրջանցում են նույնիսկ, այսպես ասած՝ անմեղ փաստերը։ Օրինակ, որ մեր սիրելի գրողը բազմանդամ ընտանիքի անդամ է եղել, վեց երեխաների ավագն էր, եւ իր եղբայրները, ժամանակակից լեզվով ասած՝ բիզնեսմեններ էին եւ ամեն ինչ արել են, որ իրենց ավագ եղբայրն էլ զբաղվի բիզնեսով ու կարողանա իր ընտանիքի հացը վաստակել, պարզապես Պարոնյանը վաճառականությունից, առուծախից հեռու մարդ էր, գրչի՛ մարդ էր, եւ այս փաստն արձանագրելիս՝ թող ոչ ոք մեղադրանք չփնտրի տողատակերում, որ նա առուծախով չի ցանկացել զբաղվել։ Այսինքն՝ իր դժվարին կյանքի ճանապարհն ի՛նքն է ընտրել, եւ չարժեր այդպես ինքնամոռաց տրվել «հալածյալի» կերպար կերտելու գայթակղությանը։ Հակառակորդներ, անկասկած, ունեցել է Պարոնյանը եւ ո՞նց կարող էր հակառակորդ չունենալ «Ազգային ջոջեր»-ի հեղինակը։ Բայց դա պատճա՞ռ է, որ կենսագիրները ոչ մի տեղ չհիշատակեն, որ Պարոնյանն ընտանիք է ունեցել։ Ի դեպ, ամուսնացել է 1879 թվականին, այսինքն՝ 36 տարեկան է եղել, երբ վերջապես որոշել է ընտանիք կազմել, եւ նրա կինը՝ Սաթենիկը, անմռունչ կրել է իր խաչը (մեր մեծ երգիծաբանն ամուսնությունից հետո էլ է գինետների մշտական այցելու եղել՝ սրանից բխող ոչ այնքան պայծառ հետեւանքներով), եւ Պարոնյանի մահից մեկ տարի հետո մահացել է նաեւ նրա կինը, եւ նրանց երկու երեխաները՝ Աշոտն ու Զաբելը, եթե մի քիչ «թվաբանություն» անենք, ապա որբացել են մոտավորապես 10-11 տարեկան հասակում։ Տեղեկություն կա նաեւ, որ Պատրիարքարանը հանգանակություն է կազմակերպել որբացած երեխաների համար, բայց եւ՝ փաստ է, որ Հակոբ Պարոնյանը շիրմաքար չունի։
Ահա այսպիսի ու այսքան կցկտուր տեղեկություններ՝ մեծ դժվարությամբ պեղված՝ Հակոբ Պարոնյանի «վարագուրված» կյանքի մասին։
Կասեք՝ ինչու էինք այսպես շահագրգռված, որ ընթերցողի աչքին խամրի նրա բյուրեղյա կերպարը։ Փաստորեն՝ ի՞նչ է ստացվում. մեր մեծ երգիծաբանը հարբեցող ու կնամո՞լ է եղել, եւ նրա թշվառ կյանքի պատճառներից մեկն էլ այն է, որ իր վաստակածի մեծ մասը գինետներու՞մ է ծախսել։
Եթե նույնիսկ այդպես է, ի՞նչ է փոխվում դրանից։ Նրա ստեղծագործություններն արժեզրկվու՞մ են։ Էլ չե՞ք ուզում հիանալ նրա գրական ժառանգությամբ, նրա մտքի սրությամբ ու սթափությամբ։
«Ի՞նչ է պատմությունն. ետեւիդ նայիլ՝ առջեւդ տեսնել»։
«Թող ազգային բանաստեղծներ Եփրատն ու Տիգրիսն Հայաստանի երկու աչեր ներկայացնեն եւ լան, թո՛ղ պ. Չուխաճյանին ալ եղանակներ հորինել տան ու եղանակով լան. Ես, պարոններ, ես կծիծաղիմ եւ ծիծաղելու համար ո՛չ եղանակի կարոտություն ունիմ եւ ոչ դաշնակի։ Թերություններու վրա լալն թերություններու մեծագույնն է, խեղճության վրա արտասուք թափելն ապացուցանել է թե արյուն չունինք թափելու»։
«Գիտուն ըլլալուն ամենեն պարկեշտ եւ ուղիղ ճամփան յուր տգիտության ճանչնալն է»։
«Սխալն ճանչնալն խելացություն է, իսկ զայն խոստովանիլը՝ մեծ քաջություն»։
Իսկ գուցե ժամանա՞կն է վերջապես՝ դադարեցնել մեր Մեծերին տաշել-հղկելը, յուղել-ձեթելը, նրանց մարդկային թուլությունները «քարե արձանների» տակ շնչահեղձ անելը։
Մեր թանկագին գրականագետներն իրո՞ք կարծում են, որ իրենց ներկայացրած «բյուրեղյա» Հակոբ Պարոնյանն ավելի հետաքրքիր ու գունեղ է, քան այստեղ պատմված գինեմոլ եւ գործնական կյանքում անչափ անկարող ու անճար, իսկ իր գրականությամբ՝ մեզ պաթետիկ սնամեջության ճահճից դուրս քաշող, իմաստուն Պարոնյանը։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Քիչ առաջ ավարտվել է Հայաստանի կոմպոզիտորների միության համագումարը: Ինչպես հաղորդում է iLur.am-ի թղթակիցը, ընտրությունների արդյունքում Ռոբերտ Ամիրխանյանն այլեւս միության նախագահ չէ: Նրա փոխարեն միության նախագահ է ընտրվել կոմպոզիտոր Արամ Սաթյանը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, հավանաբար, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում: Խորագրի նախորդ նյութը՝ այստեղ
Ռեժիսոր՝
Մարտին ՄըքԴոնա
Գլխավոր դերերում՝
Ֆրենսիս ՄըքԴորմանդ
Վուդի Հարելսոն
Սեմ Ռոքուել
Սկզբում՝ երեք հարցադրում, որ տակնուվրա են անում ներաշխարհը, հետո՝ երեք վահանակ. որ հիշողության, բողոքի, անզորության հաղորդակներ չեն սոսկ, այլ գյուղաքաղաքի առօրյան խախտող պանդորայի արկղեր:
Սկսած պրեմիերայից, (Վենետիկ-2017) «3 վահանակները» շարունակում են հաղթարշավը (Ոսկե գլոբուս 2018): Նորանոր մրցանակներ ու անվանակարգեր. ռեժիսորՄարտին ՄըքԴոնան շոշափել է մարդկային ցավի զարկերակը, որ սնվում է սոցիալական, անհատական, էթիկական, իրավական ու հոգեբանական կոնֆլիկտների խառնարանից, որի թանձր շերտերում կողք կողքի ապրում են՝
-անհատը ու հասարակությունը.
-ծնողն ու զավակը (ինչպես միշտ՝ անանուն վեճերով).
-հոմոֆոբիան ու ռասիզմը (քողարկվող, քողարկվող).
-իշխանության մարմնի անգործությունը և կամայականությունը.
-վրեժի/ներման ու զղջման/ինքնաներումի խաչմերուկները.
-սերը ու պատասխանատվությունը.
-լավ ոստիկանը և ավելի լավ ոստիկանը.
-երկխոսող հողաթափերը:
Երկու փոխլրացնող ու հարընթաց զուգահեռներ, երբ սոցիալական պատումը ճյուղավորվում է անհատական ողբերգությունների՝ փոխկապված ու ինքնավար շղթաներով, և երբ անձնական դրամաները միահյուսվում են ընդգրկուն համայնապատկերում:
Ու այդ չսպիացող վերքերի կարկատանը տեղին ու անժամանակ թաքցնում/ցուցանում է չասվածը, իրականը, անծանոթը՝ պարուրված թրամփյան Ամերիկայի թանձր շերտերում:
ՄըքԴոնան գտել է հաջողության բանաձևը. սցենար (թեև սեղմ ու տարողունակ դիալոգների՝ կատարելության ձգտող ավարտությունը երբեմն բարձրացնում է դրանց թատերական-պայմանականության աստիճանը՝ ի վնաս համոզչության), ռեժիսուրա ու դրամատուրգիա. Ֆրենսիս ՄըքԴորմանդի Միդլենդից հորդում են ծաղրն ու տառապանքը, Վուդի Հարելսոնի՝ էպիստոլյար ոճի սիրահար ոստիկանը կարեկցանք է առաջացնում, իսկ Սեմ Ռոքուելի բարդ ու նշանակալի դերակատարումը չի թողնում տարբերակել մաշկի ներսի ու դրսի այրվածքները:
-Ի՞նչ ենք անելու:
-Կորոշենք ճանապարհին:
Վահանակներ
Նշանաբանը՝ Դեպի ապահով ԱՄՆ
Imdb գնահատականը՝ 8.4
Իմ հոտառությամբ՝ 8.5
Ֆորմատը՝ Պայքար, պայքար մինչև վերջ
Ու՞մ համար՝ արդարամիտների
Էլ ու՞մ համար՝ «Գրին քարտի» մասնակիցներ
Ընտրությունը՝ Ոստիկանապետություն կամ Լինչի դատաստան
Ասոցիացիաները՝
- Գալյա Նովենցի կենսունակ ու լեզվանի հերոսուհին («Մեր մանկության տանգո»),
- Անդրեյ Զվյագինցևի «Անսերություն». թեև ընդհանրությունը ո՛չ ժառանգական է, ո՛չ տիպաբանական, ո՛չ սյուժետային, այլ ներժամանակյա ու ենթատեքստային,
- Քոեն եղբայրներ:
Լեւոն Գայլ Ավետիսյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ես եկել եմ դարերից ու գնում եմ հաղթականԴեպի դարերը նորից՝ դեպի վառվող Ապագան:
1897-ին այս օրը Կարսում ծնվել է հանճարեղ Չարենցը: Եղիշե Սողմոնյանը սովորել է Կարսի ռեալական դպրոցում:
Չարենցը հենց պատանեկան հասակից շատ զգայուն էր ժամանակի խնդիրների հանդեպ, նա ապրում էր կարծես մերկ ջղերով, սրությամբ զգում էր մարդու մենակությունը, որը դեռ 19-րդ դարից եվրոպական և ռուսական բանաստեղծության կենտրոնական թեմաներից մեկն էր: Մարդիկ անտարբեր էին միմյանց հանդեպ, մինչդեռ մարդը միշտ ուշադրության և սիրո կարիք ունի: Այդ տարիներին է նա գրում իր լավագույն բանաստեղծությունները մարդու ճակատագրի, նրա լքվածության մասին («Երեք երգ տխրադալուկ աղջկան», «Փողոցային պչրուհուն», «Տաղարան» շարքերը, «Հարդագողի ճամփորդները», «Տաղ անձնական» և այլ բանաստեղծությունները):
Գուրգեն Մահարին նրա մասին գրել է. «…Չարենցի անունը պայթեց ռումբի նման:…Ու ես տեսա, ճանաչեցի Չարենցին: Նոր էր այդ աշխարհը, իրերը, ռիթմը, պատկերները, գույներն ու ստվերները: Նոր էր աշխարհը, առնական, խորին: Հեղափոխությունը ես` Եղիշե Չարենցով ընդունեցի այն ժամանակ»:
Ավետիք Իսահակյանի խոսքերով Չարենցը խոհուն, զարգացած, մեծ ինտելեկտի տեր անձնավորություն էր, անհանգիստ բնավորություն, ըմբոստ և եռուն: Բոլոր ազգերի գրականությունը գիտեր, լավ ճանաչում էր, և մեծ ճաշակի տեր էր…
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ձայնը, խոսքի նման, երկու դեմք չունի և հնչում է բառերից անկախ: Ձայնը զգում, բայց չի շատախոսում, ճչում, բայց չի բռնաբարում և նույնիսկ լռելու դեպքում չի ծերանում, չի կեղծում, թեև ժամանակի հետ ձեռք է բերում ինտոնացիոն կնճիռներ: Իսկ սկզբո՞ւմ... Սկզբում ձայնը մենակ է, հետո հայտնվում են բառեր, որոնք «կաստիլների» նման ձայնին փորձում են «իմաստ» հաղորդել… «Իմաստային» բառերի մեջ ձայնը անտեսանելիորեն և դանդաղ նահանջում, խեղճանում է… Հետո՞... Հետո կամ բառերի սաղարթի մեջ վերջնականապես է մոլորվում կամ… Բառերը վերջնականապես թոթափած հասուն ձայնը ինտոնացիոն կնճիռներով է խոսում…
«Երեկոյան գիշերային ակումբները միացնում են կարմիր լապտերները և պատուհաններին երևում են սլացիկ ազդրերով կանանց պաստառները` երբ հալածված տրոլեյբուսն իր ծիսական պտույտն է գործում` հասնելու վերջակետին: Շրջանցելով գրպանահատներին, ավազակներին, մութ ու նեղ կածանները, տղամարդ մարմնավաճառներին, որ սպասում են հեռախոսազանգի, որովհետև քածն, այնուամենայնիվ կանանց մենաշնորհը չէ, հասնում ենք հրապարակ:
-Մի’ բռնաբարիր կնոջը:
-… ՞
-Նա ՁԻԱՀ-ով է տառապում…»:
«Անտարես» հրատարակչության կողմից «XXL» մատենաշարով լույս ընծայված Լիլիթ Կարապետյանի «Մենախոսություն երկու ձայնով» պատմվածքների ժողովածուն՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բազմաթիվ դերասաններ՝ թե՛ թատրոնում և թե՛ կինոյում, մի ամբողջ կյանք ստիպված են լինում սպասել այն դերին, որը նրանց փառք կբերի, և որով նրանք կկարողանան ներկայանալ այլ դերերի համար: Բայց կան նաև այնպիսիք, ովքեր ատում են իրենց փառք բերած դերը, նրա կերպարը և այն ամենը, ինչ կապված է այդ ֆիլմի կամ ներկայացման հետ: Գլխավոր պատճառը պարզ է. ամբողջ կյանքում նրանցասոցացնում են այդ կերպարների հետ:
Շոն Քոնըրի
Մինչ Ջեյմս Բոնդ դառնալը Շոն Քոնըրին պարզապես սովորական ֆուտբոլիստ էր, ով խաղում էր «Բոնիրիգ Ռուզ Ատլետիկ» մանկապատանեկան թիմում: Քոնըրին արդեն 13 տարի է, ինչ որևէ ֆիլմում չի նկարահանվում, բայց նրան շարունակում են համարել առնականության մարմնացում:
Ջեյմս Բոնդի մասին պատմող ՝1962-ին լույս տեսած «Բժիշկ Նոուից» հետո կանանց մեծամասնությունը ցանկանում էր լինել Քոնըրիի հետ, իսկ տղամարդիկ ցանկանում էին լինել նրա փոխարեն: 007 գործակալին պաշտում էին երևի թե բոլորը, բացի հենց Քոնըրիից, ով իր իսկ խոսքերով՝ ատում էր Ջեյմս Բոնդի կերպարը հենց սկզբից և համարում էր, որ Բոնդն «այնքան ձանձրալի է դարձել, որ սկսել է ծաղրել ինքն իրեն»: Իր մասնակցությամբ վերջին Ջեյմս Բոնդից՝ «Ապրում ես միայն երկու անգամից» հետո Քոնըրին այնքան էր հոգնել ֆիլմից, որ վաստակած ամբողջ գումարը վատնեց բարեգործությունների վրա:
Ջորջ Ռիվզ
1951-ին էկրաններ բարձրացավ «Սուպերմենի» մասին պատմող կոմիքսների առաջին ֆիլմը, որտեղ գլխավոր դերում երիտասարդ Ջորջ Ռիվզն էր: Ֆիլմի հաջողությանը հաջորդեց 7 տարի հեռուստաէկրաններին շարունակվող «Սուպերմենի արկածներ» հեռուստասերիալը, որտեղից և սկսվեց Ռիվզի իրական փառքը:
Ռիվզին առաջին հերթին դուր չէր գալիս «Սուպերմեն» լինելը, քանի որ ըստ նրա՝ հեռուստասերիալում նկարահանվելը վիրավորում էր դերասանների եսը, քանի որ նրանք մի սերիայի համար ստանում էին ընդամենը 200 $, իսկ հեռուստասերիալի ստեղծողները նույնիսկ չէին կարողանում իրենց թույլ տալ նորմալ հագուստ կարել Ռիվզի համար:
Հեռուստասերիալի ավարտից հետո Ռիվզի դերասանական կարիերան միայն անկում էր ապրում, քանի որ յուրաքանչյուր այլ դերում նրան տեսնելիս կինոթատրոններում մարդիկ բացականչում էին՝ «տես, Սուպերմենն է»: Այդ իսկ պատճառով Ռիվզին հեռուստասերիալի ավարտից հետո ոչ մի ռեժիսոր որևէ դերի համար չընտրեց, քանի որ 7 տարիների ընթացքում նկարահանված «Երկնագույն Գարդենիա», «Դիսնեյլենդ» և «Տխրահռչակ Ռանչոն» ձախողվեցին միևնույն պատճառով՝ բոլորը տեսնում էին միայն «Սուպերմենին»:
Այլ տարբերակներ չունենալով՝ Ռիվզը համաձայնեց նկարահանվել «Սուպերմենի արկածների» նոր եթերաշրջանում, բայց հետագայում չպարզված պատճառներով ինքնասպանությունգործեց, որի մասին 2006-ին նկարահանվեց ֆիլմ՝ «Սուպերմենի մահը»՝ Բեն Աֆլեքի և Էդրիան Բրոուդիի մասնակցությամբ:
Մարլոն Բրանդո
Մինչ Վիտո Կոռլեոնեի դերը խաղալը Մարլոն Բրանդոն արդեն հասցրել էր դառնալ այդ ժամանակվա սեքս-սիմվոլը թատրոնում՝ խաղալով «Ցանկություն» տրամվայը» ներկայացումում, որի մասին դերասանը միայն վատ հիշողություններ էր պահպանում: Բրանդոյի խոսքերով՝ որպեսզի կարողանար խաղալ Ստենլի Կովալսկիի դերը, նա ստիպված է եղել մոռանալ դերասանական վարպետության դասերն ու պարզապես առաջնորդվել է իրեն հանդիպած «հիմար մաչոներին» վերհիշելով:
Բրանդոն համարում էր, որ Կովալսկիի կերպարը որևէ առումով գրավիչ չէ, հակառակը, նա տանել չէր կարողանում նրա կոպտությունըև այնպիսի տպավորություն ուներ, կարծես «Կովալսկին խլել է իր ընկերուհուն»:
Հետագայում Բրանդոն համաձայնեց նկարահանվել «Ցանկություն» տրամվայի» կինոտարբերակում, բայց այստեղ ևս «հաջողություններից» խուսափել չստացվեց՝ Բրանդոն նոմինացվեց «Օսկարի» և վերածվեց իսկական լեգենդի, և միայն «Կնքահայրը» թույլ տվեց, որպեսզի նա կարողանա ձերբազատվել «Ցանկություն» տրամվայի» անեծքից:
Լեոնարդո Դի Կապրիո
Հիմա՛ միայն կարելի է Դի Կապրիոյի մասին պնդել, որ նա համարվում է Հոլիվուդի ամենատաղանդավոր դերասաններից մեկը, որին այնտեղ այդպես էլ արժանիորեն չգնահատելով՝ «Օսկար» չեն տալիս՝ «Ավիատորը», «Հեղափոխական ուղի» կամ «Անիծվածների կղզի» ֆիլմերում նրա խաղի համար: Իսկ 1997-ին Դի Կապրիոն նկարահանվեց մինչև վերջերս ամենամեծ շահույթը բերած «Տիտանիկում»:
Դի Կապրիոյի խոսքերով՝ «Տիտանիկը» իրեն տվեց հնարավորություններ և աճելու բազմաթիվ ուղիներ: Բայց Դի Կապրիոյի խոսքերով՝ նա «Տիտանիկից» հետո ցանկանում էր ավարտել դերասանական կարիերան, քանի որ չէր կարողանում տեսնել այդ «փափուկ միսը»:
Ըստ «Տիտանիկի» մեկ այլ աստղի՝ Քեյթ Ուինսլեթի՝ նա Դի Կապրիոյի հետ հանդիպումների ժամանակ միշտ կարողանում է նրան հունից հանել՝ հիշեցնելով «Տիտանիկի» մասին:
Տարօրինակ չէ, որ անցյալ տարի Դի Կապրիոն որոշեց մերժել «Տիտանիկի» 3D տարբերակի պրոմո արշավի մաս հանդիսանալու առաջարկը:
Ռոբերտ Պատինսոն
«Մթնշաղ» վեպի էկրանավորումը այժմ դեռահասների և երիտասարդների շրջանում համարվում է մարդու ճաշակի մասին պատմող (վատ առումով) կարևոր կետերից մեկը,և որքան էլ որ տարօրինակ է,այս կարծիքը կիսում է նաև«Մթնշաղ» ֆիլմի գլխավոր հերոս Ռոբերտ Պատինսոնը:
Պատինսոնի խոսքերով՝վեպն ընթերցելիս ինքն այն տպավորությունն ուներ, թե «այն հրատարակել են կարծ ես ինչ-որ սխալի հետևանքով», իսկ իր մարմնավորած կերպարը Պատինսոնը համարում է ամենահիմար կերպարներից մեկը: Այս ամենը, իհարկե, համացանցում տարածվեց նրանից հետո, երբ ֆիլմի քննադատներից մեկը որոշեց Պատինսոնի ավելի վաղ շրջանի «Մթնշաղի» մասին պատմող հարցազրույցները միացնել իրար և հրապարակել Youtube-ում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանից «Եվրատեսիլ 2014» մրցույթի մասնակից Արամ Mp3-ն ելույթ կունենա մայիսի 6-ին Կոպենհագենում` առաջին կիսաեզրափակիչ փուլի առաջին մասում:
Ինչպես հաղորդում է Հայաստանի առաջին ալիքի մամուլի ծառայությունը, «Եվրատեսիլ 2014» մրցույթը հյուրընկալող Կոպենհագենում այսօր տեղի է ունեցել կիսաեզրափակիչ փուլերի տեղաբաշխման վիճակահանությունը, որի ընթացքում որոշվել են մասնակից երկրների ելույթների օրերը: 2014 թվականին մրցույթին կմասնակցի 36 երկիր: Մայիսի 6-ին առաջին կիսաեզրափակիչ համերգի ընթացքում ելույթ կունենա 16 երկիր, իսկ մայիսի 8-ին երկրորդ կիսաեզրափակիչին` 15 երկիր:
Հայաստանի հետ միասին առաջին կիսաեզրափակիչի առաջին հատվածում ելույթ կունենան Շվեդիայի, Ալբանիայի, Իսլանդիայի, Ռուսաստանի, Լատվիայի, Ադրբեջանի և Էստոնիայի ներկայացուցիչները, իսկ երկրորդ մասին կմասնակցեն Բելգիայի, Հունգարիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի, Սան-Մարինոյի, Պորտուգալիայի, Ուկրաինայի և Նիդերլանդների ներկայացուցիչները:
Երկրորդ կիսաեզրափակիչի առաջին մասում ելույթ կունենան Նորվեգիայի, Իսրայելի, Վրաստանի, Ավստրիայի, Լիտվայի, Լեհաստանի, Մալթայի, իսկ երկրորդ մասում` Մակեդոնիայի, Ֆինլանդիայի, Իռլանդիայի, Ռումինիայի, Սլովենիայի, Բելառուսի, Հունաստանի և Շվեյցարիայի ներկայացուցիչները:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Վերտինսկին իր պաշտամունքն էր։ Ձայնապնակը միշտ առանցքի վրա էր լինում՝ ասեղը իջեցնում էր, տեղավորվում էր հին բազմոցի իր անկյունում, ոտքերը քաշում էր տակը, թեւերը խաչում էր կրծքին ու... խլանում էր այս աշխարհի ձայների հանդեպ»։ Վանո Սիրադեղյանի «Ծանր լույս» վիպակն այսպես է սկսվում։
Խոսքը հենց երգահան, բանաստեղծ, երգիչ ու դերասան, 20-րդ դարի առաջին կեսի երիտասարդության կուռք Վերտինսկու մասին է, որը ծնվել է (1889-1957) Կիեւում։ Երեք տարեկանում մայրն է մահանում, իսկ հայրը՝ երբ հինգ տարեկան էր։ Քույր ու եղբայր հայտնվում են տարբեր ընտանիքներում։ Ավելին, «բարի» ազգականները, որոնք, ի դեպ, իրենց «ջերմ» վերաբերմունքով միայն դառնագույն հիշողություններ էին դաջել Վերտինսկու հոգում, հավատացրել էին, որ նրա քույր Նադեժդան մահացել է։ Տարիներ հետո նրանք հանդիպում են Նորին Մեծություն Պատահականության շնորհիվ։
Գիմնազիայից եւ զանազան այլ ուսումնական հաստատություններից հեռացվող «անկառավարելի» Վերտինսկին փող էր վաստակում՝ ոնց պատահի, որտեղ պատահի։ Բեռնակիր է աշխատել, տպարանի սրբագրիչ, սիրողական ներկայացումներում է խաղացել, նույնիսկ հյուրանոցում հաշվապահություն է արել։ Սակայն, աչքը գրականության, արվեստի կողմն էր։ 1913-ին փոխադրվում է Մոսկվա, քրոջ հետ (Նադեժդան դերասանուհի էր) բնակարան են վարձում, եւ սկսվում է նրա բոհեմական կյանքը։ Հենց այն կյանքը, որն ինքն էր երազում։ Ի դեպ, փորձում է ընդունվել Մոսկովյան գեղարվեստական թատրոն, բայց Ստանիսլավսկուն դուր չի գալիս նրա «Ր» տառի արտասանությունը, եւ Վերտինսկին ստիպված է լինում այլ տեղերում բախտ որոնել։
Պատերազմից առաջ խաղում էր Մանրապատումների թատրոնում, գրում էր կծու պարոդիաներ, իսկ երբ սկսվեց Առաջին համաշխարհային պատերազմը, կամավոր մեկնեց ռազմաճակատ։ Չէր կրակում, վիրավորների վերքերն էր վիրակապում։ Վիրավորվելուց հետո վերադառնում է Մոսկվա, որտեղ էլ հայտնում են նրան իր միակ հարազատի՝ սիրելի քրոջ մահվան մասին (ըստ շշուկների՝ կոկաինի գերդոզավորումից)։
Նկարահանվում է ֆիլմերում, այդ ընթացքում ծանոթանում է Վերա Խոլոդնայայի հետ, եւ ըստ կենսագիրների՝ հենց ինքն է դառնում նրա կինոփառքի ճանապարհը հարթողը։ Ասում են՝ Վերտինսկին սիրահարված էր գեղեցկուհի Վերային, եւ իր առաջին երգերը 25 տարեկանում այս աշխարհից հեռացած համր կինոյի այդ աստղին են նվիրված։
Հետո Վերտինսկին Պիերոյի դիմակով սկսեց հանդես գալ, եւ բարի ու լացակումած Պիերոն կամաց-կամաց մռայլվեց եւ վաստակեց «սեւ Պիերո» անունը, իսկ Վերտինսկու երգերն էլ աստիճանաբար դարձան ավելի ու ավելի հեգնախառն ու կծու։ Երեւի սիրտը մի բան զգում էր։ Այդ բանը Հոկտեմբերյան հեղափոխությունն էր, եւ այդ բանի առաջին «պտուղն» էլ չեկիստների հանդիպումն էր Վերտինսկու հետ։ Նրա երգերից մեկը նվիրված էր մոսկովյան 300 յունկերների զոհվելուն, եւ պատմում են, որ երբ հարցաքննության ժամանակ Վերտինսկին ասել է. «Դա ախր ընդամենը երգ է, եւ հետո՝ դուք չեք կարող ինձ արգելել, որ ցավեմ նրանց համար», պատասխանը եղել է. «Պետք լինի՝ շնչել էլ կարգելենք»։
Վերտինսկին սիրում էր լիաթոք շնչել, եւ 1920-ին Վրանգելի բանակի մազապուրծ եղած սպաների հետ շոգենավով մեկնում է Կոստանդնուպոլիս, հունական անձնագիր է հայթայթում, որը նրան ազատ ճամփորդելու հնարավորություն է ընձեռում։ Մեկնում է Ռումինիա, գիշերային ակումբներում է երգում, եւ հենց այդ շրջանի մասին է ասել, որ վտարանդու կյանքն է նրան կամակոր արտիստից վերածել տքնող մշակի՝ հանուն մի կտոր հացի։ 1923-ին փոխադրվում է Լեհաստան, հյուրախաղային հաջողություններին զուգընթաց՝ ամուսնանում է հարուստ հրեա Ռաքելի հետ (1930-ին նրանք բաժանվում են, իսկ պաշտոնական ապահարզանը ձեւակերպվում է 11 տարի անց)։
Իր դեգերումների ընթացքում միակ վայրը, որտեղ իրոք սկսում է լիաթոք շնչել՝ Փարիզն էր, ինչպես ինքն է ասել՝ իր երկրորդ հայրենիքը. «...Իմ Ֆրանսիան միայն Փարիզն է, սակայն մեկ Փարիզը ողջ Ֆրանսիան է։ Ես անկեղծորեն էի սիրում Ֆրանսիան, ինչպես այնտեղ երկար ապրած ամեն ոք։ Հնարավոր չէ չսիրել Փարիզը, ինչպես հնարավոր չէ մոռանալ նրան եւ գերադասել մի այլ քաղաք։ Արտերկրում ոչ մի տեղ ռուսներն իրենց այդքան թեթեւ ու ազատ չեն զգում։ Դա մի քաղաք էր, որտեղ անհատի ազատությունը հարգվում էր... Այո, Փարիզն իմ հոգու հայրենիքն է»։ Եվ իրոք, այստեղ է նա ծանոթանում Ռոմանովների, եվրոպական թագավորների, Չարլի Չապլինի, Մառլեն Դիտրիխի, Գրետա Գարբոյի, Աննա Պավլովայի հետ։ Իսկ Ֆյոդոր Շալյապինը նրա մտերիմ ընկերն էր։ Չնայած Փարիզի նկատմամբ իր սիրուն եւ ստեղծագործական հաջողություններին, նա, այսպես ասած, տեղը հանգիստ նստողներից չէր։ 1933-ին Լիբանան եւ Պաղեստին հյուրախաղերի մեկնելուց հետո հասնում է ԱՄՆ։ Այստեղ նյույորքյան նրա համերգին ներկա էին Ռախմանինովը, Շալյապինը, իր փարիզյան բարեկամուհի Դիտրիխը եւ մեր հայրենակից, կինոռեժիսոր Ռուբեն Մամուլյանը։
1935-ին արկածասեր Վերտինսկին մեկնում է Չինաստան, եւ հենց այստեղ էլ հանդիպում է 18-ամյա վրացուհի Լիդիա Ցիրգվավային։ 1942-ին նրանք ամուսնանում են։ Լիդիան 20 տարեկան էր, Վերտինսկին՝ 54։ Ծնվում է նրանց առաջին դուստրը՝ Մարիանան։ Ընտանիքի կարիքները հոգալու համար նա ստիպված էր օրական երկու համերգ տալ։
Ի դեպ, 1930-ականների կեսերից Վերտինսկին քանիցս դիմել էր սովետական դեսպանատներին՝ ԽՍՀՄ վերադառնալու թույլտվություն ստանալու խնդրանքով եւ միշտ մերժվել էր։ Տարօրինակ կլիներ, եթե չմերժեին այդ «անհուսալի տարր»-ին։ Այ, առավել տարօրինակն այն էր, որ 1943-ին նրա խնդրանքը չմերժվեց, եւ Վերտինսկին գեղեցկուհի կնոջ եւ երեք ամսական դստեր հետ ոտք դրեց Մոսկվա։ Մեկ տարի հետո ծնվում է Անաստասիան։ Եթե ռուսական կինոարվեստին քիչ թե շատ ծանոթ եք, դժվար թե չճանաչեք այս երկու քմահաճ գեղեցկուհիներին։
Նրա հարյուրից ավելի երգերից ընդամենը երեսունն է «ողջ-ողջ դուրս պրծնում» գրաքննիչների մամլիչի տակից, բոլոր համերգներին պարտադիր ներկա էր կագեբեի ներկայացուցիչը՝ ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ ոգեւորվեց ու է՛ն չերգեց։ Վերտինսկու առջեւ փակ էր ռադիոյի դուռը, ձայնապնակները հատուկենտ էին, թերթերում նրա մասին չէին գրում։ Կա՛ր Վերտինսկին, բայց իբր՝ չկար։ Ֆիլմերում նկարահանվում էր, համերգներով շրջագայում էր երկրում, նրան պաշտում էին, բայց ազատասեր ու «վերեւներից» մերժված Վերտինսկին համատարած կեղծիքից շնչահեղձ էր լինում. «Ամեն ինչ կեղծ է, ստոր է, սուտ է...»։ Վերջին համերգը Լենինգրադում էր, 1957-ի մայիսի 21-ին։ Հենց այդ օրն էլ սիրտը դավաճանում է։
Դերասան, նկարիչ եւ վերջապես գեղեցկուհի Լիդիան այրիանում է 34 տարեկանում։ Չնայած բազմաթիվ նշանավոր երկրպագուներ ուներ եւ ամուսնու մահից հետո ապրել է 56 տարի, բայց մինչեւ կյանքի վերջը հավատարիմ էր իր Ալեքսանդրին եւ այս աշխարհից հեռացավ նրա երգերի հնչյունների ներքո։
Ինչու՞ պատմեցի հատկապես այս մարդու մասին։ Որովհետեւ նա սովետական իրականության մեջ նրբաճաշակությունը պահպանած սերնդի պաշտամունքն էր։ Այդ սերնդի «ձայնապնակը միշտ առանցքի վրա էր լինում՝ ասեղը իջեցնում էր, տեղավորվում էր հին բազմոցի իր անկյունում, ոտքերը քաշում էր տակը, թեւերը խաչում էր կրծքին ու... խլանում էր այս աշխարհի ձայների հանդեպ»։
Լիզա Ճաղարյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ֆրանսիացի ծագումով հայ կոմպոզիտոր Միշել Պետրոսյանը հաղթել է Եղիսաբեթ թագուհու միջազգային երաժշտական կոմպոզիցիայի մրցույթի գրան-պրին: Ինչպես տեղեկացնում է մրցույթի պաշտոնական կայքը, նրա՝ դաշնամուրի եւ նվագախմբի կոնցերտի պրեմիերան տեղի կունենա մայիսի 27-ից հունիսի 1-ը Բրյուսելի գեղղարվեստի պալատում՝ Բելգիայի ազգային նվագախմբի կատարմամբ, դիրիժոր՝ Մարին Օլսոն: 12 մասնակիցների ստեղծագործությունները կհնչեն ռադիոյով, հեռուստատեսությամբ եւ համացանցով՝ ուղիղ եթերում: Հաղթողի մրցանակը 10 հազար եվրո է:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այս երկաթյա տիկինը (1925-2013) դեռ ինը տարեկան էր, երբ իր «շրջակա միջավայրին» հասկացրեց, որ իրեն ճկելն այդքան հեշտ չէ։ Դպրոցական ինչ-որ մրցման հաղթող դառնալուց հետո, երբ ուսուցիչն ասաց, թե Մարգարետի բախտը բերեց, աղջնակը հակադարձեց նրան. «Ոչ, ե՛ս վաստակեցի»։ Եվ իրոք, համեստ նպարավաճառի դուստրը, որ մեծանում էր հոր խանութին կից կրպակում, որտեղ ոչ զուգարան կար, ոչ՝ տաք ջուր, գերազանց էր սովորում դպրոցում, դաշնամուր էր նվագում, պարապում էր միաժամանակ մի քանի մարզաձեւերով՝ խոտի հոկեյ, լող, վազք, եւ հասցնում էր նույնիսկ բանաստեղծական վարպետության կուրսերի մասնակցել։
Սուր մտքի եւ ոչ պակաս սուր լեզվի համար Մարգարետը համադասարանցիներից մականուն էր վաստակել՝ ատամմաքրիչ Մեգի։
Երկրորդ մականունը վաստակեց, երբ կրթության նախարար էր։ Թետչերի որոշմամբ՝ դպրոցականներին ձրի կաթ էին տալիս, ինչի համար էլ նրա հակառակորդ լեյբորիստները հայտարարեցին, որ տիկին նախարարը «կաթ փախցնող» է։
Երրորդ մականունը, դե, բոլորը գիտեն՝ երկաթյա տիկին։ Սակայն քչերը գիտեն, որ այս անվանակոչության «քավորը» ԽՍՀՄ պաշտպանության նախարարության «Կրասնայա զվեզդա» թերթն է։ Պատճառն էլ այն էր, որ Թետչերը շատ կտրուկ քննադատել էր սովետական «ազատ աշխարհի» վարքուբարքը։
Մինչ ամուսնությունը՝ նրա սրտային գործերը հարթ չէին ընթանում։ Մի երիտասարդ շոտլանդացի ֆերմեր սիրահետում էր նրան, եւ մեկ էլ ծանոթացավ Մարգարետի քրոջ՝ Մյուրիելի հետ, եւ միտքը ծռվեց։ Զարմանալի չէր. ի տարբերություն Մարգարետի, որը սիրում էր ժամերով լուրջ-լուրջ խոսել քաղաքականությունից, նրա հակապատկեր Մյուրիելին առավել հոգեհարազատ էին խոհանոցի մասին զրույցները։
Նրա մյուս սերը կոմսի զավակ էր։ Ծնողները սպառնացին պատանուն, որ կզրկեն ժառանգությունից, դե՛, կոմսի ու կոմսուհու որդին էլ գցեց-բռնեց, որ ավելի լավ է՝ հարուստ ու անսեր ապրի, քան աղքատ՝ Թետչերի գրկում։ Ի՞նչ իմանար խեղճ տղան, որ մի օր իր սիրելին դառնալու է բարոնուհի եւ Մեծ Բրիտանիայի վարչապետ։
Ինչ որ է. եղածը եղած էր, եւ մի օր Մարգարետը հանդիպեց Դենիս Թետչերին, ամուսնացավ, եւ քանի որ գերզբաղված տիկին էր ու ժամանակ չուներ երկու անգամ երեխա ունենալու, միանգամից զույգ զավակ նվիրեց իր ամուսնուն, սեռերի հարցն է՛լ «մի զարկով» լուծվեց. մեկն աղջիկ էր, մյուսը՝ տղա։
Հակասական կարծիքներ կան Դենիսի եւ Մարգարետի երկարատեւ ամուսնական կյանքի մասին։ Մի մասը պնդում է, որ դա հաշվենկատ ամուսնություն էր, որովհետեւ քիմիկոսի մասնագիտությամբ տիկինն ամուսնու օգնությամբ նաեւ իրավաբանական կրթություն ստացավ։ Մի մասն էլ հավատացած է, որ սա հազվագյուտ երջանիկ ընտանիք էր։ Ով է ճիշտ, ով՝ սխալ, Աստված գիտե, բայց որ 88-ամյա Դենիսի մահից հետո աշխարհն առաջին ու վերջին անգամ տեսավ երկաթյա տիկնոջ արցունքները՝ փաստ է։
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Միտերանն էլ «ասպետաբար» այսպես է բնութագրել Մարգարետ Թետչերին. «Բրիջիդ Բարդո՝ Կալիգուլայի աչքերով»։
Բայց ինչ էլ ասեն՝ չարախոսեն, թե ճշմարտախոսեն, միեւնույն է՝ անհերքելի իրողություն է, որ այս գեղեցիկ, բարձրաճաշակ հագուկապով տիկինը միակն էր 20-րդ դարում, որ երեք անգամ անընդմեջ Մեծ Բրիտանիայի վարչապետ ընտրվեց, եւ միակ քաղաքական գործիչն էր, ում արձանն՝ իր կենդանության օրոք, դրվեց բրիտանական խորհրդարանի շենքում։ Ի դեպ՝ հենց Ուինսթոն Չերչիլի դեմ դիմաց։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հունվարի 15-ից մեկնարկել է Հայ կոմպոզիտորական արվեստի 7-րդ փառատոնը՝ նվիրված հայ անվանի կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 95-ամյակին։
Միրզոյան-ֆեստի բացման համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի կատարմամբ հնչել են Էդվարդ Միրզոյանի Սիմֆոնիա լարայինների և գոսերի համար, Խաչատուր Մարտիրոսյանի «Զարթոնք» սիմֆոնիկ պոեմը և Կոնցերտ-ֆանտազիան ջութակի և նվագախմբի համար (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան)։ Ի դեպ, վերջին ստեղծագործությունը Խաչատուր Մարտիրոսյանը նվիրել է հենց Սերգեյ Խաչատրյանին, և այն կատարվում էր առաջին անգամ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կարևորել է այն փաստը, որ աշխարհի լավագույն երաժիշտներից մեկը՝ Սերգեյ Խաչատրյանը, ցանկություն է հայտնել կատարել ժամանակակից կոմպոզիտորի ստեղծագործություն։ «Շատ է խոսվում այն մասին, թե պետք է հնչեցնել ժամանակակից կոմպոզիտորների գործերը, ցավոք, շատ քչերն են դա անում։ Սերգեյը երաժշտի այն տեսակն է, որ ինչ ասում է, ինչին հավատում է, ինչով ապրում է, կարող ենք տեսնել նրա գործում»,- ասել է Սմբատյանը։
Խաչատուր Մարտիրոսյանը նշում է, որ ստեղծագործությունը սկսել է գրել մոտ 10 տարի առաջ։ Ըստ կոմպոզիտորի՝ ծավալային և ժամանակակից ռիթմերի առումով հագեցած գործ է, և ինքը պատկերացրել է, որ այն պետք է կատարի հենց Սերգեյ Խաչատրյանը։ Հեղինակը հիացած է կոնցերտի՝ Սերգեյ Խաչատրյանի ներկայացմամբ։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը փառատոնի շրջանակներում կներկայացնի նաև հոբելյանական երեկոներ: Կնշվեն կոմպոզիտորներ Խաչատուր Մարտիրոսյանի 70-ամյա և Վարդան Աճեմյանի 60-ամյա հոբելյանները:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
...Քայլում ու մտքիս մեջ ժամանակներ էի գծում. ինչքան հին ու նոր րոպե ու տեղանուն կար` խառնեցի, մի տարօրինակ աստղագիտական քարտեզ կազմեցի: Հետո սկսեցի քայել իմ իսկ գծագրած քարտեզի վրայով:
Գրել մի թելի մասին: Ընդամենը մի թելի: Հա, ի դեպ, էդ թելը ինչքան հին լինի` էնքան լավ: Հնի հետ կապված ամեն ինչ հետաքրքիր, միստիկ փայլ ունի: Հին իրերը ժամանակից թանկ են, հին բնակավայրերը նախընտրելի են ներկայիս պետականությունից: Իսկ ձեռագրե՜րը... Չնայած հաճախ չեն վերծանվում, բայց «փաթաթած» ունեն ցանկացած ժամանակակից միտք: Բա իրականո՞ւմ... Իրականում... Ժամանակը հոսում ու մտքի մեջ քարտեզներ է գծագրում: Չէ, ավելի ճիշտ թելեր է խճճում: Իսկ քեզ ինչ է մնում... Ընդամենը գտնել դրանցից մեկը ու գրել դրա մասին...
«Մեծագույն գաղտնիքը, որ Աստվածային Էներգիան բացահայտեց մարդկանց, կրակն էր: Ոչ թե այն կրակը, որ կարողանում է հազիվ ջերմացնել, այլ այն, որ ցորենը հաց է դարձնում: Եվ գալիս է պահը, երբ պետք է այդ ներքին կրակը կենտրոնացնենք, որպեսզի մեր կյանքն իմաստավորվի: Այդժամ հարցնում ենք Աստծուն. «Ո՞րն է
իմաստը»: Ոմանք միանգամից հրաժարվում են այդ հարցից. այն ստիպում է մտահոգվել, քունը կորցնել, իսկ ձեռքի տակ պատասխան չի լինում: Սրանք այն մարդիկ են, ովքեր հետագայում կսկսեն վաղվա օրը երեկվա պես ապրել»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Օտար գիր» մատենաշարով հրատարակված Պաուլու Կոելյուի «Աքրայում գտնված ձեռագիրը» վեպը՝ պորտուգալերենից Աննա Մարությանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 16-ին, կյանքի 75-րդ տարում, երկարատև ու ծանր հիվանդությունից հետո վախճանվել է տաղանդավոր բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, ՀԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր, պրոֆեսոր Արտաշես Կոստանտինի Հովհաննիսյանը:
Արտաշես Հովհաննիսյանը ծնվել է 1939 թ. նոյեմբերի 15-ին, Երևանում: 1963 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի ռեժիսորական ֆակուլտետը: Նույն թվականից աշխատանքային գործունեություն է սկսել Իջևանի ժողովրդական թատրոնում մինչև 1967 թ.: 1967-69 թթ. աշխատել է Աբովյանի ժողովրդական թատրոնում: 1969-1986 թթ. բեմադրություններ է իրականացրել Երևանի դրամատիկական թատրոնում (ներկայիս Երևանի Հր. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում): 1986 թ. հիմնադրել է «Նորք» թատրոն-ստուդիան, որը առաջին ոչ պետական թատրոնն էր մշակութային դաշտում, և մնաց թատրոնի անփոփոխ տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը մինչև իր կյանքի վերջը: Նա «Նորք» թատրոնում բեմադրեց շուրջ 10 ներկայացում, որոնցից ամենաակնառուն «Կիլիկիո արքան» ներկայացումն էր:
Մեծ է Ա. Հովհաննիսյանի ավանդը հայ թատրոնի զարգացման գործում: Առաջիններից մեկն էր, ում շնորհիվ ժողովրդական թատրոնը և ինքնագործ արվեստը նոր որակի բարձրացվեց: Բեմադրել է տասնյակ ներկայացումներ, որոնցից են Ա. Պետրոսյանի «Ամազոններ», Պ. Շաֆֆերի «Մթին պատմություն», Ժան Անուի «Տորեադորների վալսը» պիեսները: Ա. Հովհաննիսյանին հատկապես մեծ ճանաչում բերեց Հ. Մաթևոսյանի «Աշնան արև» վիպակի բեմականացումը, որի համար 1984 թ. արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի: Կյանքի վերջին տարիներին Ա. Հովհաննիսյանը հիմնել և ղեկավարել է Թեքեյան թատերախումբը: Տարբեր տարիների բեմադրություններ է իրականացրել նաև Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական և Երևանի պատանի հանդիսատեսի թատրոններում: Համագործակցել է Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան ռուսական դրամատիկական թատրոնի հետ, որով սկիզբ է դրվել համատեղ բեմադրությունների ավանդույթին:
Բեղմնավոր է եղել նաև Ա. Հովհաննիսյանի մանկավարժական գործունեությունը: 25 տարի անընդմեջ դասավանդել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի, ապա` համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսուրայի ամբիոնում, որտեղ ստացել է պրոֆեսորի գիտական կոչում: 2005 թ. նրան շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչի պատվավոր կոչում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Բրիտանական լեգենդար Pink Floyd ռոք խումբն իր պաշտոնական էջում տեղեկացրել է նոյեմբերի 10-ին նոր՝ The Endless River («Անվերջանալի գետ») ալբոմի թողարկման մասին: Սա վերջին 20 տարվա մեջ խմբի առաջին ձայնագրությունն է, տեղեկացնում է BBC-ն:
Նոր ալբոմի համար հիմք է հանդիսացել 1993-ի աշխատանքները, երբ երաժիշտները նախապատրաստում էին նախորդ սկավառակը՝ The Division Bell-ը:
Հենց այդ պատճառով էլ նոր երգերում հնարավոր կլինի լսել 2008-ին վախճանված խմբի համահիմնադիր Ռիչարդ Ռայթի նվագը ստեղնաշարի վրա:
Խմբի լիդերներից մեկի՝ Դեյվիդ Գիլմորի կինը՝ Պոլլի Սամսոնը հուլիսին նոր ալբոմն անվանել է «Ռիկի Ռայթի կարապի երգը»: Նրա խոսքով, ալբոմը «շատ գեղեցիկ է»:
Pink Floyd-ը հիմնադրվեկլ է 1965-ին, նրա սկզբնական կազմի մեջ էին մտնում ուսանողներ Սիդի Բարրեըը, Նիկ Մեյսոնը, Ռոջեր Ուոթերսը եւ Ռիչարդ Ռայթը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Սթիվ Ջոբսի մասին պատմող ֆիլմը`«Ջոբս. գայթակղության կայսրությունը» (կամ` ուղղակի jOBS) վերնագրով, պատմություն է մեծագույն ձեռնարկատերի մասին: Forbes-ը ֆիլմի սցենարից ընտրել է ամենկարևոր մեջբերումները, որոնք վերաբերում են գործարարության փիլիսոփայությանը և լեգենդար ձեռնարկատիրոջ կյանքի հիմնական սկզբունքներին: Ֆիլմի ռեժիսոր Ջոշուա Շտերնի խոսքով, դրանք հենց Ջոբսի խոսքերն են, կամ կազմվել են նրա ասած մտքերից: Այսպիսով` ինչպիսի՞ն են Apple-ի հիմնադրի հայացքները կառավարման, կրեատիվության, հեռահաղորդակցության և հաջողության շուրջ:
Բարձրագույն կրթության մասին
«Ես չեմ թերագնահատում բարձրագույն կրթության արժեքը: Ընդամենն ասում եմ, որ այն վնասում է ձեր փորձին»:
Ռեժիսորի կարծիքով, Apple-ի հիմնադիրը կյանքի փորձը համարում էր կերատիվության հիմքը: Կինոնկարի հիմնական էպիզոդներն են դարձել այն տեսարանները, երբ ապագա բիզնեսմենը քոլեջում այցելում էր գեղագրության դասընթացների և իր ընկերոջ` Դանիել Կոտկեի հետ ճանապարհորդում է Հնդկաստանում: «Մշակույթների ուսումնասիրումը, արվեստն ու պատմությունը անհավանական ձևով կարևոր էին Ջոբսի համար: Նա հավատում էր, որ յուրաքանչյուր ապրված փորձ, կարելի է կառուցել քո զբաղմունքի, ինչպես նաև նոր արտադրանքի ստեղծման համատեքստում»,-ասում է Շտերնը:Սա Apple-ի հիմնադրի` առաջնորդության մասին հիմնական դասն է: Կուտակված կյանքի փորձը անհրաժեշտ է, որպեսզի ձեր բիզնեսի զարգացման գործում առաջնորդ դառնա կերատիվությունը:
Ռիսկի մասին
«Մեծագույն, արվեստագետները ինչպիսին Դիլան է, Պիկասոն ու Նյուտոնը, միշտ ռիսկի են դիմել և կարող էին անհաջողություն ունենալ: Եվ,եթե դուք ուզում եք դառնալ հզոր ու ճանաչված մարդ, ապա պետք է ռիսկի դիմեք»:
Ջոբսը երբեք չէր վախենում ռիսկի դիմել: Դեռևս պատանեկության տարիներին, նա չէր ամաչում առավել գիտակ մարդկանց հարցեր ուղղելուց: 12 տարեկանում նա զանգահարեց HP ընկերության հիմնադիրներից մեկին` Բիլ Հյուլետին և խնդրեց նրան տրամադրել դպրոցի ֆիզիկայի կաբինետի համար հավաքվող էլեկտրասարքավորումների պակասող դետալները: Հյուլետը ոչ միայն ուղարկեց անհրաժեշտ մասերի հավաքածուն, այլև Ջոբսին հրավիրեց ամառային փորձաշրջանի:«Դուք պետք է պատրաստ լինեք անհաջողության: Եթե դուք վախենում եք անհաջողությունից, ապա հեռուն գնալ չեք կարող: Մարդկանց մեծամասնությունը երբեք չի վերցնի հեռախոսափողը և չեն զանգահարի, եթե այդպես են պահանջում հանքամանքները: Մարդկանց մեծամասնությունը երբեք չի տա անհրաժեշտ հարցը: Հենց
այստեղ է տարբերութունը նրանց միջև, ովքեր գործ են անում և ովքեր երազում են գործի մասին: Ինձ քիչ են հանդիպել այնպիսի հաջողակ ձեռնարկատերեր, ովքեր ներքաշված չեն եղել արկածախնդրությունների մեջ: Ըստ էության, առաջատար գործարարները նույնիսկ չեն դիտարկում «ձախողում» բառը: Նրանց համար դա ընդամենը արդյունք է, որը չէին կանխատեսել»:
Ուրիշի կարծիքի մասին
«Մարդիկ ո՞րտեղից իմանան, թե ինչ են ուզում, եթե նրանք չեն տեսել անգամ արտադրանքը»:
Ջոբսը չէր հավատում ֆոկուս-խմբերին: Կարելի է ասել, որ նա նրանցից այնպես էր վախենում, ասես ժանտախտ լինեին: Apple-ի հիմնադիրը հավատում էր այնպիսի հզոր ապրանքների ստեղծմանը, որոնք առաջին հերթին ինքը կուզենար оգտագործել: Եվ նա առավել հաճախ ճիշտ էր դուրս գալիս: 2010թ., երբ արդեն գոյություն ուներ նոտբուքն ու սմարթֆոնը, մեզանից ո՞վ կարող էր ենթադրել, որ երրորդ սերնդի սարքի կարիքը կա: Ոչ ոք չէր կարող մտածել iPad ստեղծելու մասին, բայց երբ նա հայտնվեց շուկայում, оգտատերերը հասկացան, որ չեն կարող ապրել առանց այդ սարքավորման: Այն ստեղծեց բիզնես-ծրագրերի բոլորովին նոր նշաձող:
Վստահության մասին
«Ամեն ինչ մեր շուրջը, այն ամենը, ինչից հյուսված է մեր կյանքը, ստեղծվել է այնպսիսի մարդկանց շնոհիվ, ովքեր մեզանից խելոք չեն եղել: Մենք ինքներս կարող ենք փոխել աշխարհը, ազդել նրա վրա, մենք կարող ենք սեփական արտադրանքի մասին, իսկ դրանից կоգտվեն նաև մյուսները»:
Էշտոն Քետչերը այնքան է հավանել այս միտքը, որ վերջերս կայացած կինոմրցանակաբաշխության ժամանակ оգտագործել է իր սեփական խոսքում: Ջոբսի փառքը ոգեշնչել է դերասանին նաև դերի վրա աշխատելու ընթացքում: Այս միտքը Apple-ի հիմնադիրը оգտագործել է 1995 թվականին տված հարցազրույցներից մեկում: Այս միտքը այնքան արժեքավոր է, որ մեջբերենք այն ամբողջությամբ. «Երբ հասունանում եք, ձեզ հարկադրում են այն ըմբռնումը, որ աշխարհը պետք է ընդունել այնպես, ինչպես այն կա, խաղաղ ապրել ձեր կյանքով և չփորձել հաստատել ձեր կարգերը… Բայց սա շատ սահմանափակ մոտեցում է: Կյանքը կդառնա առավել հարուստ, եթե դուք ընդունեք պարզ իրողությունը. Ամեն ինչ ձեր շուրջը… ստեղծվել է նույնպիսի մարդկանց շնորհիվ… Ազատվեք այն մտքից, որ կանքում ամեն ինչ որոշված է: Այն բանից հետո, երբ դուք կհասկանաք, ոի ինքներդ կարող եք գրել ձեր կյանքի սցենարը, աշխարհն այլևս երբեք նույնը չի լինի»: Մի ապրեք ձեր կյանքը, այլ ինքներդ ստեղծեք այն:
Ապագայի մասին
«Ավելի լավ է ես սխալվեմ արտադրանքի զարգացման տեսլականի հարցում, քան ինչ-որ երկրորդական բան անեմ»:
Ջոբսի երազանքները միշտ շատ մեծ են եղել: 1970-ական թվականներին, երբ անձնական համակարգիչները շատ փոքր շուկա ունեին, նա վստահորեն կանխատեսել է, որ մոտ ժամանակներում այս սարքավորումը կմտնի յուրաքանչյուրի տուն: Պալո-Ալտոյի Xerox-ի լաբորատորիա այցելության ժամանամ Ջոբսը պատճենահանման ապարատների համար ողջ համակարգչային արդյունաբերության մեջ առաջատարություն կանխատեսեց, այնքան էր տպավորված դրանց առաջին գրաֆիկական մշակումներով: Այնուհանդերձ, Xerox-ը զիջեց առաջինը դառնալու հնարավորութունը: Չի կարելի թերագնահատել ապագայի ձեր տեսիլքները: Միայն այդպես ձեր կարիերան և ձեր աշխարհը կզարգանան:
Հանճարների մասին
«Նվիրվում է խենթերին, մեկուսացվածներին, ապստամբներին, խուլիգաններին: Բոլոր նրանց, ովքեր աշխարհն այլ կերպ են տեսնում… Նրանք ամեն ինչ մեր շուրջը փոխում են: Նրանք մարդկությանը հրում են առաջ: Եվ թող ինչ-որ մեկը նրանց խելագար անվանի, մենք նրանց մեջ հանճար ենք տեսնում»:
Ջոբսը մի անգամ ասաց, որ Macintosh-ը հզոր արտադրանք է դարձել, քանի որ նրա ստեղծման աշխատանքներում մասնակցել են «երաժիշտներ, պոետներ, կենդանաբաններ և պատմաբաններ, որոնք երջանիկ պատահականությամբ նաև տաղանդավոր ինժեներներ էին»: Այս մոտեցումը թույլ էր տալիս Apple-ի հիմնադրին ստեղծել իսկական կրեատիվ թիմեր: Ջոբսը սովորեցնում է ճանաչել հանճարին: Մի վախեցեք երբեմն կազմակերպել «գլուխների որս»` ձեր տիրույթներից դուրս:
Հիմնախնդիրների մասին
«Ձեզ անպայման պետք է հիմնախնդիր, որը դուք ստիպված կլինեք լուծել: Սխալ, որը պետք է ուղղեք»:
Ջոբսին միշտ հաջողվում էր առաջ նայել, քանի որ նա միշտ կարողանում էր պարզաբանել այն հիմնախնդիրը, որը պետք է հաղթահարեր նոր արտադրանքը: Լավագույն оրինակը 2003թ. iTunes Music Store-ի շնորհանդեսն էր: Մի ելույթով Apple-ի հիմնադիրը համոզեց այն оգտագործողներին, ովքեր նախկինում չէին հասկանում, թե ինչու երաժշտության համար ինտենետին վճարել, եթե կարելի է այն անվճար ձեռք բերել: Միշտ ճշգրտորեն պարզաբանեք պատճառները: Ձեր հաճախորդներին պետք է հասկանալի լինեն ձեր մղումները:
Կրքի մասին
«Պետք է զբաղվեք նրանով, ինչին վերաբերվում եք ոգևորությամբ: Հակառակ դեպքում գործը մինչև վերջ հասցնելու ուժ չեք ունենա»:
Ջոբսը հավատում էր, որ կիրքը հաջողության կարևոր բաղադրիներից է: Նա միշտ խոսում էր ոգեշնչման կարևորության մասին, այնպես որ այս միտքը ֆիլմում անակնկալ չէ: 2005 թվականին Ստենֆորդի համալսարանի Ջոբսի հայտնի ելույթը YouTube-ում ունի միլիոնավոր դիտումներ: Հենց այս ելույթում է ձեռնարկատերը ընդգծում, թե ինչպիսի վնասակար ազդեցություն կարող
ունենալ անփույթ վերաբերմունքը գործի հանդեպ. «Դուք պետք է անեք այն, ինչ սիրում եք… Ձեր գործը ձեր կյանքում շատ տեղ է զբաղեցնելու, և բավարարված լինելու միակ ճանապարհը այն գործն անելն է, որը դուք հզոր եք համարում: Միակ ճանապարհը սիրելի գործ անելն է: Եթե դուք դեռ չեք գտել ձեր կոչումը, շարունակեք որոնումները: Մի հուսահատվեք: Ինչպես բոլոր սիրային հարցերում, դուք կհասկանաք, թե երբ կգա ժամանակը»: Հավանաբար,սա կարիերային առնչվող մեծագույն խորհուրդն է:
Հզորության մասին
«Կյանքում կարելի է զբաղվել բազաթիվ բաներով, բայց եթե մենք արդեն ձեռնարկել ենք ինչ-որ բան, այն պետք է դարձնենք հզոր»:
Վերոնշյալը Ջոբսի` Disney-ի կրեատիվ տնоրեն Ջոն Լասետերիին տված լավագույն խորհուրդն է: Մեր ժամանակների ամերիկացի գլխավոր մուլտիպլիկտորը Ջոբսի հետ ծանոթացել է 1986 թվականին, երբ գնել էր Pixar կինոստուդիան: Լասետերը այդ ժամանակ աշխատում էր կարճամետրաժ մի ֆիլմի վրա: Առաջին իսկ հանդիպման ժամանակ Ջոբսը հայտնեց կինոնկարին առնչվող իր ցանկությունները. «Դարձրու այն հզոր»: «Անագե խաղալիքը» արդյունքում դարձավ համակարգչային առաջին մուլտֆիլմը, որը «Оսկար» շահեց և դրեց «Խաղալիքների պատմությունը» կոմերցիոն սուպերհիթի հիմքը: Լասետերը այդ оրվանից անընդհատ վերապատմում էր իր և Ջոբսի ծանոթության պատմությունը` անընդհատ հիշելով «Դարձրու այն հզոր» նախադասությունը: Այն ուղենիշ էր դարձել նկարչի կարիերայի ընթացքում: Ստեղծեք նորը` ներդնելով առավելագույն ջանքեր: Սա առաջնորդության հիմնական սկզբունքն է: Ձեր oգտատերերը արժանի են դրան: Հենց այնպես մի արեք ոչինչ, ստեղծեք հզորը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Cafeshop սրճարանում տեղի է ունեցել «Ռեինկարնացիա» խմբի նոր՝ «Աղ ու հաց» ձայնասկավառակի շնորհանդեսը։ iLur.am-ը ներկայացնում է շնորհանդեսի ֆոտոշարքը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այս Կարլն իր ոչ երկար կյանքի ընթացքում ոչ միայն հասցրել է մի քանի տասնյակ մարդկանց շատ երկար ապրած կյանքի չափ հետք թողնել գիտական աշխարհում, այլեւ հետն էլ՝ հասարակ մահկանացուներիս մասին է մտածել։ Ո՞նց։ Դե, ամեն ինչ արել է, որ մենք էլ քիչ թե շատ հասկանանք այն բարդագույն բաները, որոնք հասանելի են միայն մինչեւ մազերի ծայրը գիտության մեջ խրվածների ուղեղներին։
Կարլ Էդվարդ Սագանը (1934-1996) ամերիկացի աստղագետ է, աստղաֆիզիկոս, նաեւ՝ գրող։ Հանրությանը հայտնի է «Տիեզերք. անձնական թռիչք» հռչակավոր սերիալով (դիտել է առնվազն 500 միլիոն մարդ՝ 60 երկրներից), նույն՝ «Տիեզերք» անվամբ գրքով, իր համանուն վեպի հիման վրա նկարահանված «Շփում» գեղարվեստական ֆիլմով, որի ավարտը չհասցրեց տեսնել (եթե դիտել ու տեսել եք, թե ինչ հմայիչ է այստեղ Ջուդի Ֆոսթերը, ուրեմն՝ նաեւ նկատած կլինեք, որ ֆիլմի վերջում գրված է՝ նվիրվում է Կարլին), գիտահանրամատչելի բազմաթիվ գրքերով, 600 գիտական աշխատանքներով, հոդվածներով, 20 գրքի համահեղինակ է կամ խմբագիր։ Նրա ստացած մրցանակների ու պարգեւների ցանկն այնքան մեծ է, որ բոլորը թվարկելն «անգթություն» կլինի։
Ծնվել է Նյու Յորքում։ Չիկագոյի համալսարանում ստացել է մագիստրոսի աստիճան։ Դասավանդել է Հարվարդի համալսարանում 60-ականներին, 1968-ին փոխադրվել է Կորնելի համալսարան, որտեղ էլ պրոֆեսոր է դարձել։ Ղեկավարել է ՆԱՍԱ-ի գիտարշավներն այլ մոլորակներ՝ Մարիներ, Վիքինգ, Վոյաժ, Գալիլեո։ Մեդալներ է ստացել ՆԱՍԱ-ից՝ բացառիկ գիտական նվաճումների, ակնառու պետական ծառայության եւ «Ապոլոն» տիեզերական ծրագրի հաջողությունների համար։ Հենց Սագանի մտահղացումն է 1972-ի մարտի 3-ի ուղերձը միջմոլորակային «Պիոներ-10» կայանից արտերկրյա քաղաքակրթություններին՝ Արեգակնային համակարգի սահմաններից անդին։ Ուղերձը կրկնել են նաեւ 1973-ին, 1974-ին։ Սագանը նաեւ Միջմոլորակային ընկերության հիմնադիրներից է, «Իկարուս» ամսագրի խմբագիրն է եղել։
Հմայիչ ժպիտը դեմքին՝ նա երկար տարիներ զրուցել է մեզ հետ, սովորեցրել է մտածել քննադատաբար, ներշնչել է, որ ինքնուրույն մտածելն է ազատության առաջին քայլը, եւ որ՝ ոչ մի հեղինակության պետք չէ կուրորեն հավատալ։
Եթե սխալվել է, բութ համառությամբ չի պնդել իր սխալի անխոցելիությունը, ասել է՝ սխալվեցի, կպատահի։ Կարճ ասած, այն խոժոռադեմ գիտնականների թվին չի պատկանել, որոնք եթե մի բան չեն կարողանում ապացուցել, ասում են՝ նման բան չի կարող լինել։ Այդպես էլ ասել է. «Փաստի ապացույցի բացակայությունն այդ փաստի բացակայության ապացույց չէ»։
Ուսանողները շատ են սիրել Կարլին, նրա դասախոսություններն ընթացել են լեփ-լեցուն լսարաններում։ Նրան մտահոգել են գործարար աշխարհի լիակատար ազատությունը՝ առանց քաղաքացիական դիրքորոշման, մշակույթի եւ առհասարակ մարդու ինտելեկտուալ զարգացման ետընթացը։ Նա հակապատերազմական պայքարի առաջամարտիկներից էր, պայքարում էր սառը պատերազմի դեմ եւ նույնիսկ երկու անգամ ձերբակալվել է։ Հակառակորդն էր ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի «Աստղային պատերազմներ» նախաձեռնության, պնդում էր, որ սա չափազանց թանկ, միաժամանակ՝ անարդյունավետ, տեխնիկապես անհնար ու զինաթափման գործընթացն ապակայունացնող գաղափար է։ Հենց դա է պատճառը, որ երեք անգամ հրավիրել են Սպիտակ տանը նախագահական ընթրիքի մասնակցելու, երեք անգամն էլ մերժել է։ ԽՍՀՄ-ին էլ է բաժին հասցրել։ Սագանը ժամանակ առ ժամանակ Մոսկվա էր ուղարկում Լեւ Տրոցկու «Ռուսական հեղափոխության պատմությունը» գրքի օրինակները, որ սրանք հանկարծ չմոռանան, թե որտեղից են եկել ու ոնց են եկել։
Մտերիմները պատմում են, որ Կարլ Սագանը նաեւ կանխատեսումների վարպետ էր։ Ըստ համակուրսեցիներից մեկի՝ դեռեւս 1957-ին նա ասել է, որ 1970-ին մարդը կքայլի Լուսնի վրայով, գրազ են եկել մեկ տուփ շոկոլադի վրա, եւ գաղտնիք չէ, որ 1969-ին իրականացավ Սագանի կանխատեսումը։ Համակուրսեցին, սակայն, լռում է այն մասին՝ շոկոլադ գնե՞ց ընկերոջ համար, թե՝ ոչ։ Գիտնականները խոստովանում են, որ նրա «Շփում» վեպի բազմաթիվ անհավանական կանխատեսումները նույնպես սկսել են իրականանալ։ Անշուշտ, մեր Կարլին վանգաների շարքին չարժե դասել։ Նա գիտնական էր, եւ նրա կանխատեսումներն էլ գիտական ուսումնասիրությունների տրամաբանական արդյունք էին։ Պարզապես նա համարձակ մարդ էր եւ չէր վախենում բարձրաձայնել մտքովն անցածը։
Կարլ Սագանը հասցրել է ամուսնանալ երեք անգամ։ Առաջին կինը կենսաբան Լին Մարգուլիսն էր (երկու երեխա), երկրորդ կինը նկարիչ Լինդա Զելցմանն էր (մեկ երեխա), երրորդը՝ գրող Էն Դրույանն էր (երկու երեխա), որի հետ ապրել է մինչեւ կյանքի վերջը։
62 տարեկանում մահացավ թոքերի բորբոքումից, որը հետեւանք էր ողնածուծի հիվանդության դեմ երկտարյա պայքարի։
Բայց սպասեք... Այս մարդը, ում անունն են կրում առաջին անօդաչու մարսագնացի վայրէջքի հատվածը եւ «Աստերոիդ 2709»-ը, մարիխուանա «ըմբոշխնող» էր՝ մոլի։
Դե՜մք ես, Կարլ, եւ շատ դիպուկ է «Թայմ» թերթի լրագրողներից մեկը ժամանակին գրել. «Երբ մեր կողքին կա Կարլ Սագանի նման երկրաբնակ, ու՞մ են պետք եկվորները»։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը ընդգրկվել է Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթի ժյուրիի կազմում։ Հիշեցնենք, որ այս տարի միջազգային մրցույթն առաջին անգամ կանցկացվի «վոկալ» մասնագիտությամբ։
Խաչատրյանի մրցույթի ժյուրիի նախագահն է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը։ Ժյուրիի կազմում են նաև երաժշտական աշխարհում հայտնի մասնագետներ՝ Պլասիդո Դոմինգոյի հեղինակավոր «Օպերալիա» մրցույթի առաջին մրցանակի դափնեկիր, «Ջունո» մրցանակակիր, կանադահայ սոպրանո Իզաբել Բայրաքդարյանը, դիրիժոր, օպերային ռեժիսոր, վոկալի ուսուցիչ և երաժշտական պրոդյուսեր, Մետրոպոլիտեն թատրոնի երաժշտական ադմինիստրացիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Ջոն Ֆիշերը, «Ասկոնաս Հոլթ» ընկերության կառավարման ավագ անդամ, Անջելա Գեորգիուի, Էլինա Գարանչայի, Դմիտրի Խվորոստովսկու, Սերգեյ Խաչատրյանի և աշխարհահռչակ այլ երաժիշտների անձնական մենեջեր Մարկ Հիլդրյուն, օպերային երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Գևորգ Հակոբյանը, միջազգային ասպարեզում ճանաչված նյույորքաբնակ դիրիժոր, Ջուլիարդի դպրոցի մանկավարժ, Մանհեթենի երաժշտական դպրոցի օպերային թատրոնի երաժշտական տնօրեն Ջորջ Պարոդին, երաժշտագետ, Piano Competition for Outstanding Amateurs միջազգային մրցույթի հիմնադիր Ռիչարդ Ռոդզինսկին, հանրահայտ կլարնետահար, մանկավարժ Ջամպիերո Սոբրինոն, «Բալթյան երաժշտական համերգաշրջաններ» փառատոնի գեղարվեստական ղեկավար Անդրեյս Ժագարսը։
Մրցույթին կմասնակցեն 13 երկրի 43 վոկալիստներ։ Նրանք առաջին փուլում, ի թիվս այլ գործերի, պետք է պարտադիր կատարեն Կոմիտասի ստեղծագործություններից։
Խաչատրյանի 13-րդ միջազգային մրցույթն ավանդույթի համաձայն կմեկնարկի Արամ Խաչատրյանի ծննդյան օրը՝ հունիսի 6-ին։ Երաժշտական այս նշանակալի իրադարձության բացման համերգին ելույթ կունենան մրցույթի պաշտոնական նվագախումբ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը, օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, ԱՊՀ երիտասարդական սիմֆոնիկ նվագախումբը` Կոստանտին Օրբելյանի, Վասիլի Վլասովի և Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, Իզաբել Բայրաքդարյանը, մեծանուն այլ արտիստներ։ Երեկոյի ընթացքում կհնչեն Արամ Խաչատրյանի, Ժյուլ Մասնեի, Ջոակինո Ռոսսինիի, Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործություններից։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Գրելը աշխարհագրությունից ու տարբեր ժամանակներին հատուկ քարտեզներից դուրս է, թեև գրելիս հաճախ գործողությունների առանցք-միջավայրը զարմանալիորեն խոշորանում է, ու թղթի վրա հստակորեն երևում են ոչ միայն առանձին երկրամասեր ու քաղաքներ, այլև նավահանգստին մոտեցող նավի փողփողացող դրոշակը, ճաշի մեջ լցվող տիպիկ համեմունքներն ու առևտրականի կրպակում արվող առք ու վաճառքի ամբողջ արարողությունն է գծագրվում։
Գրել գրասեղանի մո՞տ, թե՞ դրսում, ասել է թե՝ գրել փակ աչքերո՞վ, թե՞ քայլել փողոցում` առանց ուղղորդող սլաքների։ Գրասեղանը փակ տարածք է, իսկ գրելը շա՜տ հեռու չի լինում, այլապես՝ ստեղծագործությանդ մեջ հայտնված փողոցը անտանելի երկար ու, ամենակարևորը` լրիվ ուրիշ, անհասկանալի ուղղությամբ կընթանա։ Գրելը յուրօրինակ նշում է, որը հստակ ցույց է տալիս գրողի անցած ճանապարհային քարտեզը։ Այսպիսո՛վ․․․ Գրելը, իրոք, աշխարհագրությունից դուրս է, թեև ժամանակի ընթացքի մեջ հաճախ միայն գրի մեջ է ամփոփվում ժամանակին ապրածի ռելիեֆն ու զգացմունքների ընդարձակ լանդշաֆտը։
«ԴՈՒՔՍ
Այն պատմությունը, որ մենք լսեցինք այս առավոտյան
Այժմ դառնում է լրիվ իրական: Այս երկու նման Անտիֆոլոսը
Եվ Դրոմիոներն ահա այս երկու, որոնք պատկերն են
կարծես մեկմեկու,
Ինչպես և կնոջ այն պատմությունը, որ նավաբեկ են եղել
ծովի մեջ, ապացուցում են,
Որ ծնողներն են սրանք այս երկու երեխաների,
Որոնք իրերի բերումով այժմ տեսնում են իրար:
Դու, Անտիֆոլոս, առաջին անգամ Կորնթոսի՞ց եկար:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ
Ոչ, պարոն, ես չեմ, Սիրակուզայի՛ց ես եկա այստեղ:
ԴՈՒՔՍ
Բաժան կանգնեցեք, չգիտեմ որը ո՞րն է ձեզանից:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ
Պատվարժան իշխան, ես նա եմ, որը Կորնթոսից եկավ:
ԴՐՈՄԻՈ ԵՓԵՍԱՑԻ
Եվ ես` նրա հետ:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ
Ինձ այստեղ բերեց հայտնի զորավար դուքս Մենաֆոնը՝
Ձեր հորեղբայրը:
ԱԴՐԻԱՆԱ
Ձեր երկուսից այսօր ո՞վ ճաշեց ինձ հետ:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ԱԻՐԱԿՈՒԶԱՑԻ
Ե՛ս, ազնիվ տիկին:
ԱԴՐԻԱՆԱ
Ասացեք, դուք իմ ամուսինը չե՞ք:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ
Ես՝ ամենևի՜ն:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ
Ես՝ նույնպես տիկին, չնայած նա ինձ ամուսին կոչեց,
Իսկ այս օրիորդը՝ քույրն իր գեղեցիկ,
Ինձ եղբայր կոչեց: (Լուչանային):Ինչ այն ժամանակ
ես ձեզ ասացի,
Հույս ունեմ, օրիորդ, գործով ցույց տալու,
Թե այս բոլորը, ինչ որ տեսնում եմ ու լսում այժմ,
երազ չլինի:
ԱՆՋԵԼՈ
Սա այն շղթան է, որ ինձնից առաք:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ
Կարծում եմ, պարոն, որ այդ շղթան է, ես չեմ ուրանում:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ
Եվ այս շղթայի համար դուք, պարոն,
Հրամայեցիք ինձ ձերբակալել:
ԱՆՋԵԼՈ
Այդպես վարվեցի, ես դա չեմ ժխտում:
ՏԵՍԱՐԱՆ I
ԱԴՐԻԱՆԱ
Ես ձեզ փրկելու փող ուղարկեցի Դրոմիոյի հետ,
Բայց կարծում եմ` նա փողը չբերեց:
ԴՐՈՄԻՈ ԵՓԵՍԱՑԻ
Ինձ հետ ոչ մի փող դուք չեք ուղարկել:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ՍԻՐԱԿՈՒԶԱՑԻ
Այս ոսկու քսակը ձեզնի՛ց ստացա,
Որը ինձ բերեց ծառաս` Դրոմիոն:
Մեզնից ամեն ոք մյուսի ծառային է անվերջ հանդիպել,
Ինձ ընդունել են նրա փոխարեն, իսկ նրան էլ՝ իմ,
Եվ դա է բոլոր այս սխալների պատճառը եղել:
ԱՆՏԻՖՈԼՈՍ ԵՓԵՍԱՑԻ
Ես ամբողջ փողը տալիս եմ հորս փրկելու համար:
ԴՈՒՔՍ
Դա հարկավոր չէ, ազատություն եմ շնորհում հորդ»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Լիակատար Շեքսպիր» մատենաշարով լույս ընծայված՝ Շեքսպիրի «Սխալների կատակերգություն» պիեսը՝ Խաչիկ Դաշտենցի թարգմանությամբ, Զավեն Բոյաջյանի խմբագրությամբ և ծանոթագրություններով, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այս տարի կներկայացնի «Կարմեն» օպերան`ժամանակակից բեմադրությամբ:
Ինչպես ԱրմԻնֆո-ի հետ զրույցում նշել է օպերայի բեմադրիչ-խորեոգրաֆ Արա Ասատուրյանը, բեմադրության ռեժիսորն Արմեն Մելիքսեթյանն է: Հատկանշական է, որ մի քանի տարի առաջ Մելիքսեթյանն արդեն բեմադրել է «Կարմենը» Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում: Այս անգամ հանդիսատեսին սպասում է օպերային ներկայացման ժամանակակից մեկնաբանությունը:
Սա Արա Ասատուրյանի` օպերայի բեմադրման առաջին փորձը չէ. 2013 թ. սեպտեմբերին Շուշիում տեղի ունեցավ Բաբաևի «Արծվաբերդ» օպերայի պրեմիերան:
Բոլորովին վերջերս երևանյան հանդիսատեսը հնարավորություն ունեցավ դիտելու Ասատուրյանի բեմադրած «Աղջիկը և մահը» ներկայացումը: Գորկու համանուն ստեղծագործության հիման վրա բեմադրությունը ներկայացվել էր` երիտասարդ պարուսույց Ռիմա Պիպոյանի «La Vita Nuova» աշխատանքի հետ միասին:
Երկու ներկայացումներն էլ մեծ հաջողություն են ունեցել, ինչը պարուսույցներին դրդել է համագործակցության շարունակման: Ասատուրյանը չի բացառել հետագայում Դոստոևսկու ստեղծագործության հիման վրա «Սպիտակ գիշերներ» համատեղ ներկայացման իրականացումը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
1914 թվականի հուլիսի 31-ին՝ ուղիղ 100 տարի առաջ, ծնվեց դերասան Լուի դե Փյունեսը՝ ֆրանսիական հումորի աստղը՝ սիրված և՛ հայրենիքում, և՛ հեռավոր ԽՍՀՄ-ում՝ որպես տեսուչ Ժյուվ եւ կամ ժանդարմ Կրյուշո: «Газета.Ru»-ն ընտրել է 9 լավագույն նկարներ, որոնք արտացոլում են նրա ճանապարհը դեպի կինեմատոգրաֆ:
Ի դեպ, դե Ֆյունեսը չէր պլանավորում դառնալ դերասան: Ինքը ծնվել էր Իսպանիայից ներգազթածների ընտանիքում, հիանալի նվագում էր դաշնամուր և սկզբում դարձավ ջազային դաշնակահար, վաստակում էր Փարիզի «Պիգալ» ռեստորանում նվագելով:
1՝ «Բռնված չէ՝ գող չէ» (Ni vu... Ni connu..., 1958 ) Դե Ֆյունեսի մասնակցությամբ առաջին ֆիլմն էր, որը հայտնվել էր ԽՍՀՄում:
'
2՝ Ֆրանսիական Պատմական «Եթե մեզ պատմեին Փարիզի մասին» (Si Paris nous etait conte, 1956) ֆիլմում Ֆյունեսին հասել էր փոքրիկ դրվագ. նա խաղում էր Անտուան Ալեգրեին:
Ֆանտոմաս (Fantomas, 1964): Այս ֆիլմում դե Ֆյունեսին հասել էր կոմիսար Ժյուվի դերը՝ հումորային անճարակ, որին խելամիտ հանցագործները անդադար «հարիֆացնում» են:
«ժանդարմը Սեն-Տրոպեից» (Le gendarme de Saint-Tropez, 1964): Կոմիսար Կրյուշոյի առաջին 6 ֆիլմերից մեկն է: Ֆրանսիական գյուղից հանգստյան գոտի եկած ոստիկանի մասին է, ով ուզում է կարգ ու կանոն պահպանել: Այս ֆիլմում Ֆյունեսը պայքարում է այլմոլորակայինների, նուդիստների դեմ, փնտրում է գողացված մեքենա, բայց գտնում է Ռեմբրանդտի կտավը:
«Մեծ զբոսանքր» ֆիլմը (La grande vadrouille, 1966) Երկրորդ համաշխարհային պատերազմի և ֆրանսիական դիմադրության մասին է: Այս ֆիլմում Ֆյունեսը խաղում էր հայտնի հումորիստ Բուրվիլի հետ:
Ժերա Ուրիի «Ռաբբի Յակովի արկածները» (Les aventures de Rabbi Jacobbi, 1973) կատագերգություն է հույների, արաբների և ֆրանսացիների մասին: Այս ֆիլմը առաջադրվել էր «Ոսկե Գլոբուս» մրցանակի՝ որպես «լավագույն արտասահմանյան ֆիլմ», և պարտվեց «Դրվագներ ամուսնական կյանքից» ֆիլմին:
1975 թվականին Լուի դե Ֆյունեսը սրտի կաթված ունեցավ և դադարեց նկարահանվել: Իր վերադաձի համար նա ընտրեց « Թեւիկ, թե տոտիկ» ֆիլմը (L' Aile Ou La Cuisse, 1976), որը կարելի էր իր՝ 1966 թվականին նկարահանված «Պարոն Սեպտիմայի ռեստորանը» ֆիլմի ռեմեյքը համարել: Նոր աշխատանքում մսյո Սեմպտիմային փոխարինեց ռեստորանային քննադատ Շարլ Դյուշեն, բայց հերոսների նպատակը նույն էր՝ ամեն գնով պահել ուտեստների որակը:
«Ժլատը» (L'Avare, 1979): 1979 թվականին Ֆյունեսը որոշեց փորձել իրեն որպես ռեժիսոր: Այստեղ կարիերայի սկզբի համար նա ընտրեց Մոլիերի «Ժլատը, կամ՝ ստի դպրոցը» վեպը:
Լուի դե Ֆյունեսի վերջին ֆիլմն էր « Ժանդարմը և ժանդարմ աղջիկները» (Le Gendarme Et Les Gendarmettes, 1982)՝ շարունակելով սերժանտ Կրուշոյի սերիաները: Այս անգամ ժանդարմների մոտ փորձաշրջան անցնելու են բերում երկարոտն աղջիկների, որոնք անհանգստացնում էին և՛ ժանդարմներին, և՛ նրանց կանանց, բայց՝ տարբեր ձևերով:
Լուի դե Ֆյունեսը մահացել է սրտի կաթվածից՝ 1983 թվականի հունվարի 27-ին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ծածկած շուկային առնչվող սկանդալից հետո մշակույթի նախարարը պետք է հրաժարական տար, հայտարարել է ճարտարապետ Սաշուր Քալաշյանը մարտի 6-ի մամուլի ասուլիսում: Քալաշյանի ասելով, չկարողանալով կանխել Ծածկած շուկայի շենքի աղավաղումը` նախարարը երկրով մեկ խայտառակ եղավ: «Այդ սկանդալից հետո նա պետք է պաշտոնից հեռանար, ինչն իսկական ապտակ կլիներ կառավարությանը», - նշել է նա:
Քալաշյանը նաև բացասական գնահատական է տվել Գառնիի տաճարի մոտ սրճարանի կառուցման ծրագրերին: Նրա կարծիքով, եթե Պողոսյանն իրոք պաշտպաներ մշակույթի շահերը, ապա կլուծարեր այդ նախագծին «հավանություն» տված փորձագիտական հանձնաժողովը:
Ինչպես նշվել է, հենց ճարտարապետությունն է ժողովրդի դեմքը: Մինչդեռ Հայաստանի անկախության տարիներին իրականացվել է բիզնեսի շահերին նպաստելու քաղաքականություն` շրջանցելով պատմամշակութային հուշարձանների պաշտպանությունը: Արդյունքում` Երիտասարդական պալատը (ժողովրդի շրջանում` «Կուկուրուզնիկ»), «Զվարթնոց» օդանավակայանի հին (կլոր) շենքը, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը և «Ռոսիա» կինոթատրոնի շենքը հանվել են պետական հուշարձանների ցանկից: Երիտասարդական պալատը քանդեցին` հյուրանոցային համալիրի շինարարության նախագծի առնչությամբ, «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճը քիչ էր մնում հողին հավասարեցնեին` դրա տեղում եկեղեցի կանգնեցնելու համար: Ինչ վերաբերում է «Զվարթնոցի» հին շենքին, որը քանդման վտանգի տակ է, Քալաշյանը հիշեցրել է, որ 1,5 ամիս առաջ ճարտարապետների և փորձագետների մի խումբ նամակ է հղել նախագահին` պահանջելով պահպանել խորհրդային պոստմոդերնիզմի այդ հուշարձանը: Ճարտարապետները խոստացել են պայքարել մինչև վերջ, եթե վերադաս ատյանները հաշվի չառնեն իրենց պահանջը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոկտեմբերի 17-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի բակում Դորիանս ռոք խումբը բացօթյա համերգ կտա։
Համերգի կազմակերպիչը Հայկական բարեգործական ընդհանուր միությունն է (AGBU): Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել են ՀԲԸՄ կենտրոնական գրասենյակից՝ համերգը տեղի կունենա ՀԲԸՄ 87-րդ ընդհանուր ժողովի շրջանակներում: Ինչպես հաղորդում է emedia.am-ը, ժողովն անցկացվում է երկու տարին մեկ և այս տարի տեղի կունենա հոկտեմբերի 13-ից 20-ը: Ժողովի շրջանակներում նախատեսված են նաև այլ միջոցառումներ։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Esquire ամսագիրը իր «Կյանքի օրենքները» խորագրում ժամանակ առ ժամանակ անդրադառնում է նաև ոչ հոլիվուդյան աստղերին: Այս անգամ Esquire-ի զրուցակիցը ֆրանսիացի դերասանուհի 70 ամյա Կատրին Դընյովն է:
«Այնքան անհարմար է լինել որևէ մեկի երազանքը»:
«Բոլորովին վերջերս ես համացանցում դիտում էի հայտնի Chanel No.5-ի գովազդային տեսահոլովակը: Պարզվում է` մեծ հիթ է: Ես այնտեղ նստած եմ սև համազգեստով և ցուցադրում եմ միայն ծունկս: Նստած խոսում եմ սիրելիի մասին: Եվ այդ ամենը սեքսուալ է ոչ թե նրա շնորհիվ, ինչը դուք տեսնում եք, այլ նրա, թե ինչ եք լսում: Ներկայումս հակառակն է՝ ձեզ պատրաստ են ցույց տալ ամեն ինչ, բայց դուք ոչինչ չեք լսի»:
«Չէի ցանկանա վերադարձնել երիտասարդությունս և սկսել ամեն ինչ սկզբից: Դերասանուհիներին այլևս թույլատրելի չէ անհատականություններ լինել»:
«Հաճելի է լինել հայտնի, երբ դա կարող է օգնել: Իսկ մնացած ժամանակ ես պարզապես փորձում եմ լինել բազմությունից` սովորական մի մարդ»:
«Պապարացիներին հաճախ չեմ հանդիպում, միայն փառատոնների ժամանակ: Վերջ, այլևս ես հետաքրքիր չեմ նրանց: Բայց փողոցում մարդիկ շարունակում են հետաքրքրված լինել ինձանով: Նրանք մոտենում և ցանկանում են լուսանկարվել, բայց ես հիմնականում պատասխանում եմ` «ոչ»»:
«Ես կարող եմ լինել դյուրագրգիռ, նյարդայնացած, կենտրոնացած եւ խանգարված, բայց ես երբեք չեմ ձանձրանում»:
«Չեմ սիրում այն ֆիլմերը, որոնցում շատ են վազում. ինչ - ինչ պատճառներով, ես անմիջապես խղճում եմ դերակատարներին: Նրանք հավանաբար շատ հոգնում»:
«Ես երջանիկ պարգև ունեմ: Ունակ եմ 10 րոպեով քնել, յուրաքանչյուր տեղ և յուրաքանչյուր իրավիճակում, նույնիսկ երբ զգեստ եմ կրում և կեղծամով եմ»:
«Ես բախտավոր եմ: Իմ նախընտրած ռեժիսորները ծերանում են ինձ հետ միաժամանակ»:
«Հոլիվուդը արդեն այլ էր, երբ ես առաջին անգամ հայտնվեցի այնտեղ 1968թ.-ին: Բայց ես սիրում եմ ամերիկացի ռեժիսորներին: Ուրախ կլինեի աշխատել Կոպպոլայի կամ Սկորսեզեի հետ, սակայն նրանց պետք չեն եվրոպացի դերասանուհիներ: Դերասաններից կաշխատեի Ջուդ Լոույի հետ, սիրում եմ անգլիացի դերասաններին»:
«Կյանքիս լավագույն տարիները, 40-ից 50 ընկած 10 տարիներն էին: 40-ում ես իմ մասին հասկացա ամեն բան»:
«Ես չեմ վախենում ծերությունից: Երիտասարդությունը վատ է հենց նրանով, որ այն անցկացնում ես մտածելով թե ինչպես չծերանալ»:
«Մայրս միշտ հավատացած էր, որ ամեն ոք, ով ուզում է լինել գեղեցիկ, պետք է հաճախ քայլի արեւի տակ, ու խմի, որքան հնարավոր է, ավելի շատ ջուր»:
«Վերջերս մայրս դարձավ 102 տարեկան: Նա նույնպես Փարիզում է ապրում, բայց միայնակ, քանի որ նրան դուր է գալիս անկախ լինել: Մեր ընտանիքը միշտ ունեցել է երկարակյաց մարդիկ, բայց ես վստահ չեմ, որ կարող եմ ապրել մինչև 100 տարեկան: Մայրս երբեք չի ծխել»:
«Ծխելը հրաշալի երևույթ է. ես չեմ հպարտանում, որ ես ծխում եմ, բայց չեմ էլ ամաչում դրանից: Ցավալի է, որ Եվրոպայում իրավիճակը ավելի է վատթարանում: Երբեմն ես ծխում եմ փողոցում եւ անմիջապես նկատում եմ, թե ինչպես են սկսում աշխատել տեսախցիկները` չցանկանալով բաց թողնել նման կադր»:
«Շփման մեջ ես այդքան էլ հաճելի անձնավորություն չեմ: Հաճախ մոռանում եմ, թե ով եմ ես»:
«Մինչև որ գոյություն կունենա ամուսնալուծությունը, ամուսնության մեջ իմաստ չկա»:
«Ես երբեք վտանգ չեմ հանդիսացել այլ կանանց համար: Ես անամոթ շեկ չեմ, ով խլում է ուրիշի ամուսնուն»:
«Կինեմատոգրաֆիան դեռևս բավականին երիտասարդ արվեստ է: Հնարավոր է հենց այդ պատճառով էլ նրա մեջ դժվար է տեսնել հոգու իրական դրսևորումները: Սակայն, հուսով եմ, որ մենք դեռ կարող ենք գտնել հավասարակշռություն իմաստի և տեխնոլոգիայի միջև»:
«Փորձեք ավելի հաճախ երգել: Այն տաքացնում է հոգին»:
«Չի ստացվում դռնից, փորձի պատուհանի միջոցով…»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երբ կինը հանդարտվում է, ամեն ինչ հայտնվում է ապակու ետևում, նույնիսկ՝ արձագանքը: Եվ նրա բոլոր ապրումները, քայլերը, պոռթկումներն ու սպասումները դառնում են հայացք, երբեմն՝ կշռադատված, կիսով՝ թեթև, կիսով՝ հեռուն նայող: Հեռուն, բայց ապակուն: Ապակու ետևից արևի շողերը վառ են, ամեն ինչ հստակվում է նոր բացված վերքի նման: Բայց ցավը, այնուամենայնիվ, թեև ապակեպատված, սակայն անվերջ վերադարձող արձագանքի նման պտտվում է հասուն կնոջ ակվարիումային իրականության մեջ…
« սիրուն սիրունից բան չմնաց սիրունը գիրացել սիրունը մի քանի անգամ մայրացել ա սիրունը գնացել ա հեռացել ա ավիրվել ա սիրունը ինքն իրան քանդել ա ջրցան մեքենաներից շաղ ա եկել սիրունը օդապարիկից կախ սիրունը ծառերի վրա մագլցելով սիրունի կրունկները կոշտացել են եղունգները ջարդվել են սիրունի մատները արագ արագ կտրտում են բադրիջանը եղունգների տակը սևացել ա սիրունի ձիգ մարմինը թուլացել ա աչքերի փայլը կորցրել ա մի խոսքով սիրունից բան չի մնացել էն ինչ մնացել ա խանութում մի քանի սենթով կարելի ա հանձնել մեքենան անիվների մեջ ճմրթի էժանագործ բանվորը հավաքի լցնի պարկը սիրունից բան չի մը-նա-ցել սիրունին լցրին պարկը ախ սիրունին տարան ախ սիրունին տարան սիրունը ինքն իրան ավիրել ա հրթիռներ ա բաց թողել մեջը սև արկղերն էդ են պնդում սիրունի հագուստը սիրունի երեխեքը սիրունի դրած տուն տեղը սիրունի ցանկությունը մարել ա աչքերի փայլի տեղ աչքերի խամր ա փայլուն մազերից բան չի մնացել ձիգ տոտոշները պարանոցը սիրունի յարերը կորել են երկունքի ցավերը բռնել են գրելու իղձը մարել ա մարդամիջում լինելու իրարանցում անելու ձենը գլուխը գցելու վախտերը անցել են մեքենան անիվների մեջ ճմրթի էժանագործ բանվորը հավաքի տանի սիրունից բան չի մնացել ախ սիրունին տարան ախ սիրունին տարան
«Անտարես» հրատարակչության կողմից «Հայ ժամանակակից պոեզիա» մատենաշարով լույս ընծայված՝ Անահիտ Հայրապետյանի «Սիրուն» բանաստեղծությունների ժողովածուն հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Թերլեմեզյանի ուսումնարանի դասախոսների, ուսանողների և արվեստագետների մի մասը արդեն մեկ ամիս է՝ պահանջում է, որ Ալվարդ Պետրոսյանը հրապարակավ խնդրի իր խոստացած ներողությունը: Նրանք որոշել են Ա. Պետրոսյանին դիմել բաց նամակ-պահանջագրով. «Ձեզ պահանջով դիմում են 91 տարվա ընթացքում Թերլեմեզյանի պատերին ուղիղ և փոխաբերական իմաստով մեխ խփած տնօրենների, դասխոսների, աշխատակիցների, ուսանողների և այլոց անունից Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ներկայիս դասախոսները, ովքեր այդ իրավունքն ունեն, քանի որ նույնպես «մեխ խփողների» շարքերից են: Պահանջում ենք, որ Դուք հրապարակավ խնդրեք Ձեր խոստացած ներողությունը:
Սպասում ենք Ձեր պատասխանին և ակնկալում ենք Ձեզանից հստակ հայտարարություն այս կապակցությամբ, այլ ոչ թե խուսափողական և անորոշ մի պատասխան»:
Խոսքը վերաբերվում է Ալվարդ Պետրոսյանի 2012 թվականի նոյեմբերի 17-ի «Առավոտ» թերթում տպագրված հարցազրույցին, որտեղ նա ասել է. «Եթե որևէ մեկը կարող է կանգնել ասել, որ բացի որդուցս, ինձնից ու հարսիցս Թերլեմեզյանի ուսումնարանում որևէ մեխ է խփել պատին, ես հրապարակավ ներողություն կխնդրեմ»:
Հիշեցնենք, որ Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Նարեկ Առուշանյանի մահից հետո տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել նրա կինը՝ Աննա Մնացականյանը, ով Ալվարդ Պետրոսյանի հարսն է: Փետրվարի 14-ին քոլեջի տնօրենի թափուր պաշտոնի համար անցկացված մրցույթին ներկայացված երեք թեկնածուներից մրցույթն անցել էին երկուսը` քոլեջի ժամանակավոր պաշտոնակատար Աննա Մնացականյանը և «Հայբուսակ» համալսարանի մանկավարժության ամբիոնի դոցենտ Արմեն Հարությունյանը: Ըստ ընթացակարգի, փաթեթն ուղարկվել էր ԿԳ նախարարություն, որից հետո Աշոտյանը եռօրյա ժամկետում պետք է ընտրեր քոլեջի տնօրենին, բայց ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մրցույթի հաղթող երկու թեկնածուներից և ոչ մեկին դեռ չի հրամանագրել քոլեջի տնօրենի պաշտոնում: Իսկ մինչ այս ստեղծվել էր նախաձեռնություն, որը պահանջում էր հեռացնել Աննա Մնացականյանին քոլեջից: Այս մասին հայտնում է panarmenian.net-ը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երբ ժամանակն արագանում է, յուրաքանչյուր շարժում վերածվում է գործողության: Այսօրը չի հանդուրժում երեկվա դանդաղությունն ու շարժումների տարերայնությունը: Իզուր վատնված վայրկյաններն ակամայից դառնում են չկյանք, որը քո ապրածի հետ որևէ ընդհանուր կապ չունի: Ու այսպես օրեր, օրեր, օրեր: Մի օր էլ հանկարծ նկատում ես, որ դու ապրում ես ֆուլ ստոպի մեջ կամ վակուումում, որտեղից ժամանակակից աշխարհն անգամ հեռադիտակով տեսանելի չէ: Եվ քո ժամանակը դառնում է վատ կապի պայմաններում հազար տեսակի կիսաքնատ վիրուսներով լցված ծրագիր, որի ներբեռնումը անիմաստ Շարժում է դառնում:
«Հազիվ թե կարելի է գտնել թեկուզ մեկ մասնագիտություն, որին չի առնչվել համակարգչայնացումը: Եթե նախկինում, օրինակ, ճարտարապետները նախագծում էին տանը, գծագրական տախտակի վրա, մատիտի և քանոնի օգնությամբ՝ մեծ ջանքերի գնով, ապա այժմ նրանք էսքիզներն անում են պլաստիկե շտիֆտով «գրաֆիկական պլանշետի» վրա. այն սպիտակ թիթեղ է, որն էկրանին է փոխանցում «գրչի» (դիգիտայզեր) շարժումները:
«Անտարես» հրատարակչության կողմից «Ինչու և ինչպես» մատենաշարով լույս ընծայված՝ Ռայներ Կյոթեի «Համակարգիչներ և ռոբոտներ» գիրքը՝ Ավագ Եփրեմյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
«Եվրատեսիլ 2015»-ին Հայաստանը կներկայանա հատուկ մրցույթի համար ձևավորվելիք «Genealogy» խմբով, որը կկատարի «Don’t deny»(«Մի՛ ժխտիր») երգը: Այս մասին տեղեկացնում է Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժինը:
Հավատարիմ մնալով մրցույթի այս տարվա «Կառուցելով կամուրջներ» նշանաբանին, ոգեշնչվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդանիշ անմոռուկի գաղափարով, ինչպես նաև առաջնորդվելով բազմաթիվ սփյուռքահայերի ցանկությամբ, ովքեր միշտ եղել են “եվրատեսիլյան” մեր պատվիրակների կողքին, Հանրային հեռուստաընկերության ստեղծագործական խումբը որոշել է մրցույթին ներկայացնել նոր ձևաչափ
«Կարևորելով խաղաղության, միասնության և հանդուրժողականության գաղափարը` Հանրայինի ստեղծագործական թիմը համախմբել է 1915-ին աշխարհի 5 մայրցամաքում (Եվրոպա, Ասիա, Ամերիկա, Աֆրիկա, Ավստրալիա) սփռված հայ ժողովրդի նոր սերնդին: Խմբում ծագումով հայ 5 երգիչներ են, ովքեր զուգակցվում են անմոռուկի 5 թերթիկների հետ, իսկ Հայաստանից կմիանա ևս մեկ մասնակից, ով կհամախմբի թերթիկները` 6 արտիստ, 6 ճակատագիր, 1 պատմություն»,- նշված է հաղորդագրության մեջ:
Առաջին ալիքը Հայաստանի ներկայացուցիչ «Genealogy» խմբի առաջին մասնակցի անունը կհայտնի փետրվարի 16-ին:
Հիշեցնենք, «Եվրատեսիլ 2015» երգի միջազգային մրցույթն այս տարի կանցկացվի Վիեննայում` մայիսի 19-ին, 21-ին և 23-ին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ամերիկացի ռեփեր Eminem-ի՝ Դետրոյթում գտնվող այն բնակարանը, որտեղ նա մանուկ հասակում ապրել է մոր հետ, հանվել է աճուրդի Michigan Land Bank-ի կողմից: Հիշեցնենք, որ այս բնակարանի դիմաց ռեփերի նկարը հայտնվել էր XX դարի սկզբի ամենաշատ վաճառված ձայնասկավառկներից մեկի՝ Marshall Mathers LP-ի շապիկին: Հետաքրքիր է, որ Eminem-ի՝ նոյեմբերին դուրս եկող նոր ձայնասկավառակը ստացել է Marshall Mathers LP 2 անվանումը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Իրական մտքերը պայթելու սովորություն ունեն: Սկզբում նրանք զարմացնում են իրենց հղացողին, իսկ արտահայտվելուց հետո, վարակի նման, տարածվում շրջապատողների վրա: Իսկ պայթուցիկ մտքերով լեցուն գրքերը ի վիճակի են երկար ժամանակ հուզմունքի ալիքներ առաջացնել:
Նման փոթորկուն գրքերից է Նոբելյան մրցանակի դափնեկիր Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը` մարդու ներքին կյանքը ցուցադրող մի խոշորացույց, որի պատկերները յուրաքանչյուրին ծանոթ լինելով` այնուամենայնիվ, հասարակության մեջ ենթակա են ստվերման: «Նա նստում է սափրվելու համար նախատեսված խոշորացնող հայելու առաջ ու անում կտրվածքը, որը պետք է մեծացնի անցքը, որը դռան պես տանում է դեպի նրա մարմինը…»
«Անտարես» հրատարակչության կողմից «Նոբելյան մրցանակակիրներ» շարքով լույս ընծայված Էլֆրիդե Ելինեկի «Դաշնակահարուհին» վեպը՝ Կարլեն Մատինյանի թարգմանությամբ, հարցրեք գրախանութներում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մեծ տարածությունները մեծ շնչառություն են պահանջում: Իսկ տարածությունը ընդլայվում է, երբ գրում ես քո մասին: Անծայրածիր շնչառություն, որը հսկայական պտտահողմի նման կլանում է քո փոքր քաղաքը, փոքրիկ վախերով հարևաններին նայող ընկերներիդ, տարբեր-«այլա-առավելագույն» մաշկ ունեցող չնչին մարդկանց փոքրոգի մտորումներով ու անվերջ պտտվող պստլիկ բամբասանքներով: Հետո փոքրիկ դատավարություն, որի նեղ սահմանները քո մանուկ կյանքը լցնում է աննշան-մեծ ծաղրով ու հալածանքով: Դժվար է վերադառնալ այնտեղ, որտեղ քեզ սպանել են, բայց միայն այդ դեպքում դու կարող ես պարզել քո սպանության մանրամասները: Իսկ մանրամասները պարզվում են, երբ քո փոքր ինքնակենսագրությունը անկեղծ-տարածական շնչառության է վերածվում…
«Աթիքըսը ձեռքի լրագիրը մի կողմ դրեց: Ասաց, որ ոչ մի առարկություն չունի բռնաբարության համար հասանելիք պատժաչափի վերաբերյալ, միանգամայն համաձայն է, սակայն խոր կասկածներ ունի, երբ պետական մեղադրողը պահանջում է, իսկ ատենակալները հաստատում են մահվան դատավճիռը սոսկ անուղղակի վկայությունների հիման վրա: Նա ինձ նայեց և տեսնելով , որ լսում եմ՝ ավելի հասկանալի բացատրեց:-Այսինքն՝ մարդուն հանցագործ ճանաչելու և մահվան դատապարտելու համար, ասենք, առնվազն մեկ կամ երկու ականատես պետք է լինի: Ինչ-որ մեկը պիտի ասի՝ «Այո՛, ես ներկա էի և տեսա, թե ինչպես նա ձգանը քաշեց»»:
«Զանգակ» հրատարակչության կողմից լույս ընծայված Հարփըր Լիի «Ծաղրասարյակ սպանելը...» վեպը՝ Արամ Արսենյանի թարգմանությամբ՝ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեւի հիշում եք, որ 1939-40 թվականներին ՍՍՀՄ-Ֆինլանդիա պատերազմ սկսվեց։ Որ կողմը սկսեց, ինչու սկսեց՝ չխորանանք։ Սովետում ծնվածներս գիտենք, որ այդ տարիներին բոլոր վատ-վատ բաներն այլ երկրներ էին սկսում, իսկ բոլոր լավ-լավ բաները՝ «լայնարձակ հայրենի երկիրը մեր»։
Ահա այս պատերազմի ժամանակ մի ահարկու հրացանավոր մարդ էր շրջում սարերում, որից սովետական զինվորները սարսափում էին ու քանի որ անունը չգիտեին, իրենք էին անվանակոչել նրան՝ Սպիտակ Մահ։ Պատճառը. Սիմոն ոտքից գլուխ սպիտակ էր հագնում, որ ճերմակ ձյան վրա փորսող տալիս՝ հակառակորդին տեսանելի չլինի, եւ նրա մեկ կրակոցը մեկ կյանք արժեր։
Համարվում է բոլոր ժամանակների լավագույն դիպուկահարը։
Սիմո Հյայուհյան (1905-2002) ծնվել է Ֆինլանդիայի Վիբորգյան նահանգում, գյուղացու ընտանիքում։ Ութ երեխաների 7-րդն էր։ Տեղի դպրոցն է ավարտել, հող է մշակել, ձուկ է որսացել ու կրակել անտառի բնակիչների վրա։ Կարծեմ՝ որսորդ են ասում այս կարգի մարդկանց։ 17 տարեկանից պահակային ջոկատ է ընդունվել, եւ հենց այդ ժամանակ էլ աչքի է ընկել որպես դիպուկահար։ Հետո՝ ֆիննական բանակում է ծառայել, ռազմական կրթություն է ստացել, եւ հենց սկսվել է ռուս-ֆիննական պատերազմը, հանուն հայրենիքի նշան է բռնել ու կրակել։ Եվ երբեք չի վրիպել. մեկ կրակոց՝ մեկ մահ։ Ընդամենը երեք ամսվա ընթացքում սպանել է 500-ից ավելի սովետական զինվորի (ըստ մեկ այլ աղբյուրի՝ 700-ից ավելի)։ Ասում են՝ մեկ օրում առնվազն 25 զինվոր է սպանել։
Եվ միայն Աստված գիտե, թե էլի քանի-քանի մարդու կյանք կխլեր այս Հայհույը, կներեք՝ Հյայուհյան, եթե 1940-ի մարտի 6-ին ծանր չվիրավորվեր։ Պայթուցիկ գնդակը դիպչում է նրա ձախ կիսադեմին, դեմքն այլանդակվում է, ծնոտը՝ փշրվում։ Անգիտակից վիճակում հասցնում են թիկունք, ուշքի է գալիս մարտի 13-ին՝ պատերազմի ավարտի օրը։ Բազմաթիվ վիրահատություններից հետո՝ մի կերպ ծնոտանման ինչ-որ բան են հավաքում ազդրոսկրից, բայց այլեւս, «ավաղ», մարդ սպանելու ունակ չեն համարում։
Հյուհյա... Չէ՛։ Հյահյա... Չէ՛։ Հյայուհյային պարգեւատրում են զանազան շքանշաններով ու մեդալներով, նվերներ են տալիս եւ ուղարկում տուն։ Պատերազմից հետո նա շներ է բուծում, եւ քանի որ այլեւս չէր կարող մարդ սպանել, իր հին գործին է անցնում՝ սպանում է անտառի բնակիչներին։ Կարծեմ՝ այդ կարգի մարդկանց որսորդ են ասում։ Ի դեպ, Հյահյու... Սիմոյին այցելում եւ երբեմն-երբեմն նրա հետ որսի է գնում նաեւ այդ ժամանակվա Ֆինլանդիայի նախագահ Ուրհո Կեկոնենը, որն, ի դեպ, մեզ քաջածանոթ «նախագահ» տեսակից էր ոչ միայն կենդանիներ սպանելու գծով, այլեւ՝ ոչ մի գնով չէր ուզում հրաժարվել նախագահի աթոռից եւ հաջողեց 25 տարի անընդմեջ երկրի գահին բազմած մնալ։
Սա՝ ի դեպ։
Իսկ ահա մահվան գրկից հրաշքով ազատված եւ հարյուրավոր մարդկանց կյանք խլած Սպիտակ Մահը ապրեց երկարուձիգ 96 տարի։ Բացի որսորդությունից ու շների բուծումից՝ է՛լ ինչով էր զբաղվում, ընտանիք ունե՞ր, իր երեխաներին է՞լ էր սպանել սովորեցնում՝ պարզել չհաջողվեց, որովհետեւ նրա բոլոր կենսագիրներին հատկապես ու մասնավորապես հետաքրքրել է, թե քանի մարդ է սպանել այս Սիմո Հյա... եւ այլն, եւ նույնիսկ այս հարցում չեն հաջողել ընդհանուր հայտարարի գալ։
Ասում են՝ քչախոս մարդ է եղել, պարծենկոտ չէր, եւ երբ լրագրողը հարցրել է, թե խղճի խայթ չէ՞ր զգում կրակելիս, պատասխանել է. «Արել եմ՝ ինչ հրամայել են եւ այնքան լավ՝ որքան կարող էի»։
Այսքանը՝ Սիմոյի մասին։ Նրա մասին կենսագրական տվյալների փնտրտուքի ընթացքում բազմաթիվ մեկնաբանություններում, որոնց հեղինակները ռուսներ էին, այնպիսի հայհոյանքներ էին տեղում այս մարդու հասցեին, կարծես այդ պատերազմի ժամանակ Կարմիր բանակը բարեգործությամբ էր զբաղված։ Բայց եթե այս Սիմոն սովետների դիպուկահարը լիներ, կասկած չկա, որ իրենց աննման եւ «լուսապսակով» հերոսի մասին մեկից ավելի ֆիլմեր նկարած կլինեին։ Գրեթե նույն պատմությունն է՝ սովետական լրտեսն անձնազոհ հետախույզ է, իսկ օտարների հետախույզը՝ չարագործ լրտես։
Քիչ բան է փոխվել մեր դարավոր բարեկամների «գաղջ մթնոլորտում»։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Սեպտեմբերի 15-ին ժամը 17։00-ին Մատենադարանի նոր մասնաշենքի գիտանական նիստերի դահլիճում տեղի կունենա հոլանդացի գրող Ֆրանկ Վեստերմանի «Արարատ» գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը, որը կազմակերպվել է Նիդերլանդների դեսպանության աջակցությամբ՝ Մշակույթի նախարարության հովանու ներքո։
Ինչպես iLur.am-ին հայտում են Մշակույթի նախարարությունից, գիրքը հրատարակել է «Ալֆա Պրինտ Օմեգա» հրատարակչությունը` «Երևանը 2012 թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք» ծրագրի շրջանակներում։
Վեստերմանի գրքի բովանդակության առանցքում են Արարատ լեռան, Նոյյան տապանի որոնումների մասին հեղինակի մտորումները, ուղեգրություններ, բանականության և կրոնի վերաբերյալ վերլուծություններ։ Գիրքն առաջին անգամ տպագրվել է 2007 թ. և արդեն թարգմանվել է մեկ տասնյակից ավելի լեզուներով։
Հոլանդացի մտավորականը ոգեշնչվելով բիբլիական Արարատի կերպարով և Նոյյան տապանի որոնմամբ`եվրոպացի ընթերցողին է ներկայացնում հնամյա հայ ժողովրդին ու նրա եկեղեցին։ Վեստերմանի «Արարատի» թարգմանիչն է Վաչագան Ղռաթյանը, խմբագիրը՝ բանասիրության դոկտոր Հենրիկ Բախչինյանը։ Գրքի շնորհանդեսին կմասնակցեն հեղինակը և Հայաստանում ու Վրաստանում Նիդերլանդների դեսպան պարոն Պիտեր Լանգենբերգը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմը Հելսինկիում տեղի ունեցող Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում (Scandinavian International Film Festival) հաղթող է ճանաչվել միանգամից 2 անվանակարգում՝ «Լավագույն գեղարվեստական ֆիլմ» եւ «Լավագույն դերասան - Ալեքսանդր Խաչատրյան»։
Հոկտեմբերի 25-ին տրվեց կինոփառատոնի մեկնարկը։ Ժամը 18։00-ից Հելսինկիի Caisa մշակութային կենտրոնը լի էր աշխարհի տարբեր կողմերից ժամանած կինեմատոգրաֆիստներով, դերասաններով, մշակույթի եւ արվեստի գործիչներով։ Կարմիր գորգի արարողությանը հաջորդեց մրցանակաբաշխությունը։
Այդ կարեւոր իրադարձությանը ներկա էր նաեւ «Վերջին բնակիչը» ֆիլմի թիմը՝ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն՝ իր տիկնոջ հետ, ֆիլմի գլխավոր դերասան Ալեքսանդր Խաչատրյանն՝ իր տիկնոջ հետ, Ֆիլմի գլխավոր դերասանուհի Սանդրա Դաուկշայտե-Պետրուլենեն: Ներկա էին նաեւ ֆինլանդահայ համայնքի անդամներ, ֆինլանդացի գործընկերներ՝ ռեժիսորի հաջորդ կինոնախագծից, ինչպես նաեւ՝ Ֆինլանդիայում եւ Շվեդիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով մեծ ներդրում է ունեցել ֆիլմի նախորդ՝ թե՛ Ֆինլանդիայում եւ թե՛ Շվեդիայում 2 ցուցադրությունների կյանքի կոչման գործում։
«Լավագույն գեղարվեստական ֆիլմ»-ի համար մրցանակը շնորհվեց ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանին, ով շնորհակալություն հայտնեց կինոփառատոնի կազմակերպիչներին՝ աշխատանքը բարձր գնահատելու համար։
«Լավագույն դերասանի» համար մրցանակը շնորհվեց ֆիլմի գլխավոր կերպար մարմնավորած՝ Ալեքսանդր Խաչատրյանին, ում համար նույնպես մեծ պատիվ էր գնահատված լինել Հելսինկիում։
«Վերջին բնակիչը» լավագույնն է ճանաչվել նոմինացված 10 ֆիլմերից եւ կինոփառատոնում միակ ֆիլմն է, որ հաղթեց երկու անվանակարգում։
Սկանդինավյան միջազգային կինոփառատոնում «Վերջին բնակիչը» ֆիլմի ցուցադրությունը կկայանա կինոփառատոնի փակման օրը՝ հոկտեմբերի 28-ին ժամը 20։30-ին։
Ջիվան Ավետիսյանն այս առիթով, մասնավորապես, նշեց. ««Վերջին բնակիչը» ֆիլմի ունեցած հաջողությունները նպաստում են հայկական կինոյի միջազգայնացման ջանքերին, ղարաբաղյան հիմնախնդրի ճշգրիտ ներկայացմանը եւ Արցախի վերաբերյալ միջազգային իրազեկվածության բարձրացմանը: Դրանք նաեւ օգնում են մեր թիմին համագործակցություն ձեւավորել եւ ամրապնդել մի շարք երկրների կինեմատոգրաֆիստների հետ, ինչը կարեւոր հիմք կդառնա իմ հաջորդ կինոնախագծի՝ «Դրախտի դարպասը» ֆիլմի բարեհաջող նկարահանման եւ առաջխաղացման համար։ Այն հիմա զգալի ուշադրություն եւ աջակցություն է ստանում տարբեր առաջատար դերասանների, պրոդյուսորների եւ դիստրիբյուտորների կողմից, եւ բոլոր հիմքերը կան ակնկալելու, որ կարող է արժանանալ ավելի մեծ միջազգային գնահատականի, քան իմ նախորդ կինոնախագծերը: Հուսով եմ, որ հայկական եւ միջազգային տարբեր շրջանակների համատեղ ջանքերի շնորհիվ՝ նոր ֆիլմը կկարողանա նոր խոսք ասել հայկական կինեմատոգրաֆիայում եւ Արցախի բնակչության պայքարի բովանդակությունն աշխարհին հավուր պատշաճի ներկայացնելու գործում»:
«Վերջին բնակիչը» ֆիլմի միջազգային առաջխաղացման աշխատանքները մեկնարկել են Կաննի 69-րդ կինոփառատոնի կինոշուկայում դրա ներկայացմամբ։ Այն ս.թ. հունիսին ցուցադրվել է նաեւ Շանհայի 20-րդ միջազգային կինոփառատոնի «Panorama» ծրագրում: Դրան հաջորդել է Վենետիկի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Venice Production Bridge»-ում ֆիլմի ցուցադրությունը։ Իսկ Սկանդինավյան միջազգային կինոփառատոնից հետո, այն կուղեւորվի Կանադա, որտեղ նոյեմբերի 15-19-ը կայանալիք Տորոնտոյի «Նուռ» կինոփառատոնում կցուցադրվի որպես բացման ֆիլմ։ Ֆիլմի հայկական պրեմիերան կայացել է «Ոսկե Ծիրան» 13-րդ կինոփառատոնի շրջանակներում։
«Վերջին բնակիչը» ֆիլմն առաջադրվել է 2017թ. «Ոսկե Գլոբուս» մրցանակաբաշխությանը՝ լավագույն «Օտարալեզու ֆիլմ» անվանակարգում, որին ներկայացված է եղել 65 ֆիլմ։ Այդ առիթով էլ, Լոս Անջելեսի առաջատար հյուրանոցներից՝ «Four Seasons Hotel»-ում կայացել է ֆիլմի փակ ցուցադրությունը՝ «Հոլիվուդյան արտասահմանյան լրագրողների ասոցիացիայի» անդամների (HFPA) համար՝ արժանանալով նրանց բարձր գնահատանքին։ Ֆիլմի մասին անդրադարձ է կատարվել «Ոսկե Գլոբուս»-ի պաշտոնական կայքի եւ ամերիկյան հայտնի «Los Angeles Times» օրաթերթի կողմից։
«Վերջին բնակիչը» ֆիլմը նախորդ ամիսներին արդեն ցուցադրվել է Լիբանանում, ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Իրանում, Ֆինլանդիայում, Շվեդիայում, Նիդերլանդներում, իսկ առաջիկայում սպասվում են նաեւ ֆիլմի ցուցադրությունները Կանադայում (Մոնրեալ), Իտալիայում(Պադովա), Հունաստանում, Անգլիայում եւ շատ այլ երկրներում։
Հայ-ադրբեջանական հակամարտության արդյունքում տեղահան եղած հայկական գյուղում, օրեցօր սեղմվող թշնամական օղակում մնում է Աբգարը՝ մեն-մենակ: Նա սպասում է իր աղջկան, ով ականատես է եղել գազազած ամբոխի կողմից ամուսնու սպանությանը եւ, հոգեկան խանգարումով, հայտնվել է հիվանդանոցում: Ադրբեջանցի Իբրահիմը, Աբգարի աղջկան գտնելու, բերելու դիմաց, նրան առաջարկում է աշխատել մզկիթի կառուցման վրա: Իբրահիմն օրեր անց Բաքվի հոգեբուժարաններից մեկում գտնում եւ բերում է աղջկան՝ Յուրգային:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ժեստ և ինտոնացիա: Տեսնել հնչյունը, լսել պատկերը, հետո երկարատև տարածության վրա զգացողությունները պրոյեկտելով՝ մոնտաժել: Մոնտաժել ու նոր օվկիանոս ստանալ: Կտրտել չափման բոլոր միավորները, այնպես, որ օվկիանոսը տեղավորվի եղունգներիդ վրա և միաժամանակ՝ մտքիդ մեջ: Բառերը ժեստերով և ինտոնացիաներով փոխարինել: Բառերը ժեստերով և ինտոնացիաներով փոխարինե՞լ... Քնել... Քաղաքի, զորամասի, փակ պատի, առանց տարածության ինքնասպանության, պատնեշված ջրի մասին ՔՆԵԼ: Քնել, որ երազում տեսնես անկողնուդ մեջ հասունացող, եփվող օվկիանոսը՝ նման մատնահետք ձայնի ու շառաչուն ժեստերի: Ինձ օվկիանոսը փրկեց, ինձ օվկիանոսը փրկե՞ց... Հետո՞... Արթնացումը շատ բառեր ունի...
Չէ...
Չէ...
Չէ...
Արթնա՛ցո՛ւմը շա՛տ բառե՛ր ունի...
«Չրկոյի հենակետը մեր հենակետին մոտ էր
գիշերը նրա հենակետից կրակոց լսվեց
չիկ-չոկ
բլինդաժում երեքով պառկած էինք, երբ ռազմական
ոստիկանությունը, գնդի սպաները ներս լցվեցին
զենքերը վերցրին, իջեցրին գումարտակ
մեքենայի մեջ ասացին, որ «Կարմիր քարեր» հենակետում
զինվոր է ինքնասպան եղել
շտաբը շրջապատել էին սիրենաներով մեքենաները
մեզ տարան կացարանի մեջտեղում դրված սեղանի մոտ
երեքով կանգնել նայում էինք սեղանին
վաշտի հրամանատարը հրաման տվեց՝
«Հա՛վսար-զգա՛ստ»
սեղանի գլխին կանգնած ոստիկանը ձեռքի կտրուկ
շարժումով քաշեց բրիզենտն ու գոռաց.
«Է՛ս բոզի տղուն ճանաչո՞ւմ եք»
Չէ
Չէ
Չէ»:
«Անտարես» հրատարակչության կողմից «XXL» մատենաշարով լույս ընծայված՝ Արամ Պաչյանի «Օվկիանոս» պատմվածքների և էսսեների ժողովածուն հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Լոս Անջելեսի «Դոլբի» կինոթատրոնում այս գիշեր տեղի ունեցավ «Օսկար» մրցանակաբաշխության հոբելյանական՝ 85-րդ արարողությունը: Ամերիկյան կինոարվեստի ակադեմիան տարվա լավագույն ֆիլմ ճանաչեց Բեն Աֆլեքի «Արգո գործողությունը»: Այն «Օսկարի» է արժանացել նաև լավագույն մոնտաժի և լավագույն ադապտացված սցենարի համար: Ֆիլմը քաղաքական թրիլլեր է Իրանում ամերիկացի պատանդների ազատ արձակման մասին: Հաղթողի անունը հրապարակել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման՝ Վաշինգտոնի հետ կազմակերպած հեռուստամարաթոնի օգնությամբ:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում «Օսկարի» է արժանացել Ջենիֆեր Լոուրենսը՝ «Իմ ընկերը խելագար է» ֆիլմի համար, իսկ «Լավագույն դերասան» անվանակարգում` Դենիել Դեյ-Լյուիսը՝ «Լինքոլն» ֆիլմի համար:
Լյուիսը նաև սահմանել է նոր ռեկորդ՝ ստանալով արդեն երրորդ արձանիկը նույն՝ «Լավագույն դերասան» անվանակարգում: Մինչ այդ ոչ մի դերասանի չէր հաջողվել այս անվանակարգում երեք «Օսկար» նվաճել:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող է ճանաչվել Էնգ Լին՝ «Պիի կյանքը» ֆիլմի համար, «Լավագույն յուրօրինակ սցենար» անվանակարգում «Օսկար» է ստացել Քվենտին Տարանտինոն` «Ջանգո ազատագրվածը» ֆիլմի համար:
Ավստրիացի ռեժիսոր Միխայել Հանեկենի «Սեր» ֆիլմը լավագույնն է ճանաչվել արտասահմանյան ֆիլմերի մեջ:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» է ճանաչվել «Խիզախ սիրտը»:
Ամերիկյան կինոակադեմիան ոսկե արձանիկներ է հանձնել ընդհանուր առմամբ 20 անվանակարգերում։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ալ Պաչինոի կատարմամբ Տոնի Մոնտանան գանգստերական կինոյի կուռքային կերպարներից մեկն է: Քչերին է հայտնի, որ Բրայան Պալմայի ֆիլմը 1932-ին Հովարդ Հոուքսի նկարահանած «Սպիավոր»-ի (Scarface) րիմեյքն է: Ըստ երեւույթին, Universal կինոստուդիան ֆիլմի երրորդ տարբերակը մտահղանալիս նախատեսում է կրկնել նախորդի հաջողությունը:
«Սպիավոր»-ի նոր տարբերակի նկարահանումը վստահել են Դեյվիդ Էյերին՝ վերջերս էկրան բարձրացած «Պարեկը» ֆիլմի հեղինակին: Էյերը նախատեսում է գործողությունը տեղափոխել ժամանակակից Ամերիկա, միաժամանակ ձգտելով քաղել լավագույն փորձը 1932-ի եւ 1983-ի տարբերակներից: Արդեն հայտնի է, որ նոր ֆիլմում գլխավոր հերոսը մեքսկիացի գանգստեր է լինելու: Հիշեցնենք, որ 1932-ի տարբերակում գլխավոր հերոսը ներգաղթյալ իտալացի էր, իսկ Ալ Պաչինոյի «սպիավորը» Կուբայից էր եկել Ամերիկա:
Մեքսիկացու օգտին ընտրությունը պայմանավորված է ԱՄՆ-ում ձեւավորված իրավիճակով. վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ են մամուլում հայտնվում մեքսիկական ավազակախմբերի ու մեքսիկական ծագմամբ թմրաբարոնների մասին լուրերը:
Այժմ «օրակարգում» մի հարց է՝ լատինաամերիկյան դերասաններից ո՞վ պետք է մարմնավորի գլխավոր հերոսին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր՝ Մեծ պահքի 7-րդ օրն է:
Արտաքսման կիրակի
Ընթերցվածք` Ես. 33.2-22, Հռոմ. 12.1-13.10, Մատթ. 5.17-48
Այս կիրակիի խորհուրդն Ադամի ու Եվայի արտաքսումն է դրախտից` Տիրոջ պատվիրանի նկատմամբ դրսևորած անհնազանդության պատճառով: Ճաշակելով բարու և չարի գիտության ծառի պտղից մարդը մեղանչեց Աստծու դեմ` դատապարտվելով քրտինքով ապրուստը հոգալու և կնոջ` երկունքի ցավերով որդեծնության, սերնդեսերունդ ադամական մեղքը ժառանգելու պատիժը: Եդեմական երանությունը պատվիրանազանցությամբ դարձավ մարդ արարածի համար անդառնալի` մինչև Բարձրյալի Միածին Որդու մարդանալը և երկրային առաքելության իրագործման ավարտը:
Այս իրողությունն է, որ ցավով ու կարոտով վերհիշում ենք Մեծ պահքի առաջին շաբաթն ամփոփող այս հանգրվանին, որպեսզի գնահատենք և արժևորենք Քրիստոսով վերստին մեզ համար բացված ճանապարհով դեպի փրկություն ընթանալու հնարավորությունը և դրախտային երանությանն արժանանալու հույսը: Սակայն Միածնի քավչարար մահն ու հարությունը բավարար չեն մեր փրկության համար, այլ մենք ևս մեր հերթին պիտի կարողանանք վերափոխվել համաձայն առաքյալի պատգամի. «Եվ այս աշխարհի կերպարանքով մի´ կերպարանվեք, այլ նորոգվեցե´ք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք լավը, և թե ի´նչ է Աստծու կամքը` բարին և հաճելին և կատարյալը» (Հռոմ. 12.2): Առ Աստված դարձի համար պետք է ոչ թե գայթակղվելով ընդօրինակենք մեզ շրջապատող աշխարհի դյուրին, բայց և մահաբեր հնարքները և բռնենք մեղսալի ընթացքները, այլ խորշելով դրանցից` վերահաս պատժի մտաբերումով, պիտի զգեստավորվենք Քրիստոսով և Իր կամքը դարձնենք մեր «ես»-ի մղիչ ուժը, որ կառաջնորդի մեզ դեպի բարին ու օգտակարը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երկու աշխարհից բացի՝ իրական ոչինչ չկա: Տեխնալոգիաներ, գիտություն, կապ, հազար տեսակի արբանյակներ ու... ոչինչ: Մեկ է՝ երկու աշխարհները իրապես հաղորդակցվում են բոլորովին ուրիշ, չփոփոխվող միջոցներով: Ու երբ նրանց միջև կապը ժամանակավորապես կտրվում, դանդաղում կամ download չի լինում՝ միանում են կոնտակտի ավանդական միջոցները: Կես բառեր, կեսից քիչ երևացող պատկերներ ու վեցերորդ-կես զգայարան: Ու էդ երկու աշխարհները փոխադարձաբար ներբեռնում են հետաքրքրկան վիրուսներով լի ամբողջական փաթեթներ՝ լցված սնահավատությամբ, գաղտնիքներով ու երեսուն տոկոսանոց ճշմարտություն պարունակող կյանքով: Բացահայտված ամեն ինչ թվում է բանալ, ասել է թե՝ ոչ իրապես իրական... Իսկ իրական ոչինչ չկա բացի քո և քեզ շրջապատող երկու «տեսանելի» աշխարհներից...
«1976 թ. Հավայան կղզիների մոտ գիտահետազոտական նավը հսկա, խոշորբերան շնաձուկ էր որսացել: Հետագայում պարզվեց, որ դրանք մինչև քսան մետր երկարություն ունեն: Այսքանից հետո զարմանալի չեն այն պնդումները, որ ծովում մեկ մետր հաստության օձեր կան: Դրանցից մեկը 1555 թ. տեսել էր նորվեգացի արքեպիսկոպոս Օլաֆ Մագնուսը: Նման մի այլ կենդանի 1817 թ. սարսափեցրել էր Ամերիկայի արևելյան ափի Գլոչեսթեր փոքր քաղաքի բնակիչներին, երբ ջրի երես էր բարձրացել և բացել իր աներևակայելի չափերի երախը»:
«Անտարես» հրատարակչության կողմից «Ինչու և ինչպես» մատենաշարով լույս ընծայված Ռայներ Կյոթեի «Բացահայտված և չբացահայտված գաղտնիքներ» գիրքը՝ Հրազդան Մադոյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ՅՈՒՆԵՍԿՕ-ն այն կազմակերպությունը չէ, որը որոշում է`լավաշը հայկակա՞ն է, թե ոչ: Այս մասին ԱրմԻնֆո գործակալության թղթակցի հետ զրույցում հայտարարել է «Հայկական խոհարարության ավանդույթների պահպանման և զարգացման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն բավականին ճարպիկ կազմակերպություն է, և ես անիմաստ եմ համարում մեր ազգային արժեքները նման «աճուրդին» ներկայացնելը, նշել է խոհարարը: Մամուլյանը բացասական է գնահատել նաև այն, որ հարևան-երկրներն սկսել են վիճարկել լավաշի պատկանելիությունը: Հիշեցնենք, որ իրանական կողմից բազմաթիվ անգամ կարծիքներ են հնչեցվել, որ լավաշը հանդիսանում է իրանական հնագույն հացի տեսակ: Ըստ փորձագետի՝ բավական է համեմատել լավաշի պատրաստման տեխնիկան, որպեսզի հասկանաս այդ վեճի անհիմն լինելը: «Եթե մասնակցում ես վեճի, ապա ինքդ ես սկսում կասկածել քո ճշմարտացիության վրա»,-նկատել է Մամուլյանը:
Այն, որ հայկական լավաշը 2014 թվականին ներկայացված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության մշակութային ոչ նյութական արժեքների ժառանգության ցանկում ընդգրկելուն, ավելի վաղ հաղորդել էր ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը: Նշենք, որ այդ ցանկում արդեն տեղ են գտել մեր «Սասունցի Դավիթ» էպոսը, խաչքարերի արվեստը և դուդուկի երաժշտությունը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Տարօրինակ կրկնություն․․․ Հետապնդող հարց․ հետևիցդ ընկած, քեզ տանջող, ծեր ծովահենի նման մի, կապված աչքով աշխարհին նայող, վախեցնող ու տաք միջօրեականի նման կանչող, թութակի պես մի արտահայտության շուրջը «պտտվող» ու չսպառվող․․․ Ո՞ւր ես թողել կյանքիդ ժամերը։ Ճակատագիրդ հաջողվա՞ծ է, թե՞, ափ նետած երիտասարդ մարմնի նման, անկենդան։ Անկախ ժամանակաշրջանից ու վայրից՝ տարօրինակ կրկնություն։ Միապաղաղ, ապահով առօրյա՞, երբ պատուհանիդ դիմացի, «քաղաքակիրթ» տանիքի աղյուսապատ-կոկիկ ծխնելույզից բարձրացող ծխի քուլաներին ես նայում, թե՞ վայրագ, չհղկված միջավայր՝ անտաշ ծառերով ու վախեցնող բուսականությամբ․․․ Թեև, իրավացի կլինի ասել, որ ցանկացած անծանոթ միջավայր և օտար քաղաքակրթություն անմարդաբնակ կղզի է, եթե այնտեղ հայտնվում ես մենակ, քո տեսակից հեռացած ու նորին դեռ անտեղյակ։ Ու ինչքա՞ն պետք է ապրես էդ «անմարդաբնակ կղզում»։ Որոշ ժամանակ անց, իհարկե, ըստ քեզ, քո միջավայրից դուրս ապրածդ օրերիդ հաշիվն էլ ես կորցնում։ Ու թվում է կյանքդ, իրոք, իրավացիորեն չի հաջողվել․․․ Բայց, ինչպես յուրաքանչյուր ավարտ, ավարտվում է նաև «անմարդաբնակ կղզում» գոյատևելու քո ժամկետը։ Վերադառնալ, անպայման վերադառնալ։ Ու երբ, վերջին հրաժեշտի ակնկալիքով ետ ես նայում, հասկանում ես, որ միակ հաջողությունը, որ բարեբախտաբար ունեցել ես, «անմարդաբնակ կղզում» թողած քո քաղաքակրթությունն է․․․
Իրոք որ՝ տարօրինակ կրկնություն․․․
«Այդ ժամանակից, խոստովանում եմ, նորից իմ մեջ ցանկություն առաջացավ փորձ կատարել լողալ դեպի մայրցամաքը և տեսնել, թե հնարավո՞ր է միանալ այն մորուքավոր մարդկանց, որոնք, անկասկած, իսպանացիներ և պորտուգալացիներ պետք է լինեին։ Կասկած չէր կարող լինել, որ եթե գտնեի նրանց, մենք կկարողանայինք միջոց ստեղծել այնտեղից փախչելու համար։
Մայրցամաքի վրա լինելով և կազմելով մի լավ խմբակ, մեր փախուստն ավելի կհեշտանար: Դա ավելի լավ կլիներ, քան իմ փորձերը մայրցամաքից քառասուն մղոն հեռու գտնվող մի կղզու վրա, այն էլ միայնակ և առանց որևէ օգնության։ Ուստի, մի քանի օր հետո նորից Ուրբաթի հետ վերսկսեցի նույն զրույցը։ Ասացի, որ կտամ իրեն մի նավակ, որով նա կարող է վերադառնալ իր ցեղակիցների մոտ։ Ես նրան տարա մակույկիս մոտ, որը գտնվում էր կղզու մյուս կողմում։ Մակույկը ազատելով ջրից (ես միշտ պահում էի այն ջրի տակ սուզված), դուրս քաշեցի և ցույց տվեցի Ուրբաթին։ Մենք երկուսով նստեցինք նրա մեջ։ Նա չափազանց հմուտ էր ղեկավարում նավակը, որը այնպես արագ էր շարժվում առաջ, որ կարծես թե ես էի ղեկավարում։ Երբ նա արդեն նստել էր, ես ասացի նրան. «Ի՞նչ կասես Ուրբաթ, չգնա՞նք քո հայրենակիցների մոտ»։ Նա նայեց ինձ տարակուսանքով, ըստ երևույթին մտածում էր, որ նավակը շատ փոքր է այդպիսի հեռավոր ճանապարհորդության համար։ Այն ժամանակ ես նրան ասացի, որ մի ուրիշ մակույկ էլ ունեմ, որն ավելի մեծ է։ Ուստի, հաջորդ օրը, նրան տարա այն վայրը, որտեղ գտնվում էր իմ առաջին պատրաստած նավակը, որը չէի կարողացել ջուրն իջեցնել։ Նավակը տեսնելիս ասաց, որ բավական մեծ է և հարմար։ Բայց ես հոգ չէի տարել նրա պահպանման համար. ավելի քան քսաներկու տարի այն ընկած էր այնտեղ և արևի ջերմությունից ճաքել, չորացել ու մասամբ փտել էր։ Ուրբաթն ասաց, որ այսպիսի մի նավակով միանգամայն հնարավոր է գնալ, որ նրա մեջ կարելի է լցնել բավականին շատ սննդամթերք, շատ խմելիք, շատ հաց»։
Անտարես» հրատարակչության կողմից «Օտարագիր» մատենաշարով հրատարակված Դանիել Դեֆոյի «Ռոբինզոն Կրուզոյի կյանքը և զարմանալի արկածները» վեպը՝ անգլերենից Սարգիս Ալեմյանի թարգմանությամբ և Արամ Պաչյանի առաջաբանով, հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրահայտ սերբ կինոգործիչ Էմիր Կուստուրիցան KUBANA-13 փառատոնի շրջանակներում The No Smoking Orchestra ֆոլկ-ռոք խմբի հետ համատեղ կներկայացնի իր «Գնչուների ժամանակը» պանկ-օպերան, որով էլ կմեկնարկի KUBANA-13 ամենամյա փառատոնը, գրում է The Epoch Times կայքը:
Կուստուրիցայի համանուն ֆիլմի հիման վրա բեմադրված օպերան, որը Ռուսաստանում կներկայացվի բաց երկնքի տակ հատուկ կառուցված հարթակում, ռեժիսորի խոսքերով կարող է ավելի ամբողջական ընկալվել, քան թատրոնի պատերի ներքո:
«Գնչուների ժամանակը» նախագծի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել 2007թ-ին Փարիզի Բաստիլիա օպերային թատրոնում: Ներկայացման մեջ Կուստուրիցան համադրել է դասական թատրոնի և կրկեսի ժանրերը: Լեգենդար արվեստագետի խոսքերով իր գլխավոր նպատակը «ժանրը և ուղղույթունը սպանելն է»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նոյեմբերի 17-ին լրացավ Հոլիվուդի լավագույն ռեժիսորներից մեկի՝ Մարտին Սկորսեզեի 71-ամյակը: Ծննդյան տոներին էկրան դուրս կգա նրա 22-րդ ֆիլմը՝ The Wolf of Wall Street-ը, որտեղ Սկորսեզեն հերթական՝ արդեն 5-րդ անգամ աշխատել է Լեոնարդո Դի Կապրիոյի հետ: Արդյո՞ք ֆիլմը, Սկորսեզեն և Դի Կապրիոն կներկայացվեն «Օսկարի»՝ կիմանանք հունվարի 16-ին, իսկ մինչ այդ վերհիշենք Սկորսեզեի լավագույն 10 ֆիլմերը:
Taxi Driver (1976)
Սկորսեզեի առաջին գլուխգործոցը, որը բազմաթիվ կինոքննադատների կողմից ընդգրկվել է XX-րդ դարի լավագույն ֆիլմերի ցանկում: Թեպետ հետագայում բազմաթիվ կինոգետներ ֆիլմի մասին կարծիք հայտնեցին, որ այն չափազանց դաժան է և բռնություն է քարոզում, միևնույն է, Ռոբերտ Դե Նիրոյի կողմից մարմնավորված՝ անքնությամբ տառապող երիտասարդ Թրևիս Բիքլիի կերպարը մինչ օրս համարվում է ֆիլմարտադրության պատմության թերևս լավագույն ֆիլմը՝ միայնության մասին:
Raging Bull (1980)
Դե Նիրոյի և Սկորսեզեի 3-րդ միասին աշխատանքը: Ի դեպ, հենց Դե Նիրոն է համոզել Սկորսեզեին նկարահանել այս ֆիլմը, այն ժամանակ, երբ ռեժիսորը, թմրանյութերի գերչարաշահումից մահամերձ, պառկած էր հիվանդանոցում: Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա և պատմում է իտալացի բռնցքամարտիկ Ջեյք Լամոտտայի մասին:
The Last Temptation of Christ (1987)
Սկորսեզեն բավականին երկար ժամանակ ցանկանում էր էկրանավորել Նիկոս Կազանձակիսի՝ բազմաթիվ քիրստոնեական երկրներում արգելված «Քրիստոսի վերջին փորձությունը» վեպը: Սակայն նա չէր կարողանում համոզել Universal Pictures-ին՝ ֆիլմի համար տրամադրել բավականաչափ գումար: Ի վերջո՝ Սկորսեզեն հավաքագրեց դերասանների այնպիսի կազմ, ովքեր համաձայնվեցին քիչ հոնորարով ներգրավվել Քրիստոսի մասին պատմող այսպիսի ռիսկային նախագծի մեջ:
Goodfellas (1990)
Մի քանի ձախողված աշխատանքներից հետո Սկորսեզեն որոշեց իրեն փորձել կրիմինալ ժանրում՝ 5-րդ անգամ համագործակցելով Դե Նիրոյի հետ: Շատերի կարծիքով՝ իտալական մաֆիայի մասին պատմող՝ Նիկոլաս Պիլեջիի «Խելոքը» վեպի հիման վրա նկարահանված Goodfellas-ին ավելի մեծ մասսայականություն ձեռք բերել խանգարեց այն, որ նույն 1990-ին էկրան բարձրացավ Ֆրենսիս Ֆորդ Կոպոլայի ավելի մոնումենտալ The Godfather Part III-ը:
Casino (1995)
Եվս մեկ ֆիլմ՝ նկարահանված Պիլեջիի վեպի հիման վրա, որտեղ Սկորսեզեն և Դե Նիրոն աշխատեցին վերջին՝ 6-րդ անգամ: Դերասանական աստղային կազմը Լաս Վեգասի ամենահին խաղատներից մեկում նկարահանված ֆիլին ապահովեցին գերշահույթ, իսկ ինքը Սկորսեզեն մոտ էր «Ոսկե գլոբուս» նվաճելուն, սակայն այն ի վերջո բաժին հասավ Մել Գիբսոնի Braveheart-ին:
Gangs of New York (2002)
7 տարվա ընմիջումից հետո Սկորսեզեն հետաքրքիր էքսպերիմենտ փորձեց՝ խառնելով միմյանց հետ կրիմինալ և պատմական ժանրերը: Ամերիկացիների և իռլանդացի գաղթականների բախումների մասին պատմող ֆիլմը դարձավ առաջինը, որտեղ Սկորսեզեն աշխատեց այդ տարիներին դեռևս ոչ այդքան տաղանդավոր համարվող Լեոնարդո Դի Կապրիոյի հետ, ով հետագայում դարձավ Սկորսեզեի նոր ֆավորիտը՝ փոխարինելով Ռոբերտ Դե Նիրոյին:
The Aviator (2004)
Gangs of New York-ին հաջորդեց գուցե ավելի մոնումենտալ՝ ամերիկացի արդյունաբերող, գործարար, ինժեներ, ավիացիայի նորարար Հովարդ Հյուզի մասին պատմող The Aviator-ը, որտեղ գլխավոր դերում կրկին Լեո Դի Կապրիոն էր: Եվ չնայած Սկորսեզեն և Դի Կապրիոն հերթական անգամ մնացին առանց «Օսկարի», ֆիլմը, միևնույն է, կարողացավ արժանանալ 5 արձանիկների՝ այդ թվում հաղթելով լավագույն մոնտաժ և լավագույն կինեմատոգրաֆիա անվանակարգերում:
The Departed (2006)
Երկու տարի անց Սկորսեզե - Դի Կապրիո զույգը շարունակեց իր առաջընթացը կրիմինալ դրամայի ժանրում, որտեղ նրանց օգնեցի նաև հրաշալի դերասանական կազմը՝ Մեթ Դեյմոն, Մարկ Ուոլբերգ և, իհարկե՝ Ջեք Նիկոլսոն: Քրեական և ոստիկանական հետապնդումների մասին պատմող ֆիլմը արժանացավ 4 «Օսկարի», և ինչն ամենակարևորն է՝ Սկորսեզեն վերջապես հաղթեց լավագույն ռեժիսոր անվանակարգում:
Shutter Island (2010)
Երևի թե վերջին տարիների ամենալարված հոգեբանական թրիլլերներից մեկը, որտեղ գլխավոր դերում, իհարկե, Լեոնարդո Դի Կապրիոն է: Դենիս Լիհեինի «Անիծվածների կղզին» վեպի հիման վրա նկարահանված, անձի երկատվածության մասին պատմող ֆիլմը թույլ տվեց Դի Կապրիոյին հաստատվել որպես առաջնակարգ դերասան, իսկ կինոքննադատները, ովքեր համարում էին, որ Սկորսեզեն սկսել է կրկնվել, ստիպված էին ընդունել, որ նա շարունակում է համարվել Հոլիվուդի լավագույն ռեժիսորներից մեկը:
Hugo (2011)
Կնոջ խորհրդով Սկորսեզեն որոշեց իրեն փորձել ավելի թեթև ժանրում՝ օգտագործելով նաև 3D տեխնիկա: Կինեմատոգրաֆի հիմնադիրներից մեկի՝ Ժորժ Մելիեսի մասին ֆիլմը ձախողվեց կինոքննադատների շրջանում, բայց հաջողություն գրանցեց կինոթատրոններում և նվաճեց 5 «Օսկար»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Շատ «մեծանալով» հաճախ կորցնում ես հեռավորության սահմանները: Ամեն ինչ, ինչ-որ փոքր-խաղալիքային է թվում՝ ներառյալ կրքերն ու խառնահին ռեվերանսները, մանավանդ եթե այդ ամենը պտտվում են մանր-մունր արքաների և վազվզող պալատականների շուրջը: Իսկ դո՞ւ... Դու՝ ի՞նչ. վերևից ես նայում քեզ խաղալիք հռչակած իշխանական գործընթացին, մինչև փախուստդ, ասել է թե՝ մինչև «փոքրանալդ»: Հետո նույնը... Տարբերությունը փոքր-փոքր է, քանի որ էս անգամ էլ՝ «փոքրանալով» ես կորցնում հեռավորության սահմանները: Ամեն ինչ գիգոնտաման-մեծատիրական է թվում՝ ներառյալ կայսերական դիմագծերն ու լայնադաշտ փեշերը: Եվ միայն թղթե նավակով ծաղրածու-հսկաների «ճաշի» մեջ հայտնվելով ես հասկանում քո ճշգրիտ չափի գիտակցման անհրաժեշտությունը...
«Քիչ ավելի հեռվում, բազկաթոռների վրա, նստել էին թագուհին, երիտասարդ արքայազուններն ու դշխուհիները պալատական տիկինների հետ միասին: Կայսեր ձիուն պատահած արկածից հետո նրանք վեր կացան ու շրջապատեցին նորին մեծությանը, որին ես հիմա ուզում եմ նկարագրել։ Հասակով նա իմ եղունգի չափ բարձր էր իր բոլոր պալատականներից, և դա միանգամայն բավական էր տեսնողին պատկառանքի երկյուղ ներշնչելու համար։ Նրա արծվաքիթ և ձիթագույն ավստրիական շրթունքներով դեմքը խիստ էր և առնական, կեցվածքը՝ քաջարի, մարմնի մասերը՝ համաչափ, շարժումները՝ վայելուչ, իսկ վերաբերմունքը՝ վեհ։ Նրա երիտասարդության առաջին տարիներն անցել էին արդեն, նա քսանութ և երեք քառորդ տարեկան էր և մոտ յոթ տարի է, ինչ թագավորում էր՝ շատ երջանիկ և մեծ մասամբ հաղթական։ Նրան ավելի լավ տեսնելու համար ես պառկեցի կողքիս, այնպես որ իմ դեմքը նրա դեմքի դիմացն էր, թեև նա կանգնած էր երեք յարդ հեռավորության վրա»։
«Անտարես» հրատարակչության կողմից «Կողմնացույց» մատենաշարով հրատարակված Ջոնաթան Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպը՝ անգլերենից Կարեն Միքայելյանի թարգմանությամբ հարցրեք գրախանութներում:
Խորագրի պատասխանատու՝ Հովհաննես Թեքգյոզյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հոգևորն այն է, ինչն այսօր պակասում է մեզանում: Այն իրոք չկա: ԽՍՀՄ ժամանակների միակ դրական կողմը հոգևոր արժեքների առկայությունն էր մարդկանց շրջանում: Իսկ ԽՍՀՄ բացասական կողմերին, ավելի լավ է, չանդրադառնանք: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել խորհրդային և վրացական էստրադային արտիստ, կինոդերասան, սցենարիստ Վախթանգ Կիկաբիձեն:
«Այսօր բոլորը մտածում են փողի մասին: Ես բազմիցս հյուրախաղերով եղել եմ Ամերիկայում: Ահա, ուրեմն, այն տանը, որտեղ հյուրընկալվում էի, ապրում էին ամուսիններ և երկու երեխա: Ինձ մոտ մշտապես այնպիսի զգացողություն էր տիրում, թե տանը, այդ ընտանիքից բացի, ապրում էր մի ինչ-որ հինգերորդը: Հետո հասկացա, որ դա «բաքսերն» են` փողը: Նրանք միշտ խոսում էին փողի մասին, բիզնեսի մասին և էլի փողի ու բիզնեսի մասին: Եվ վերջ», - նշել է դերասանը:
Կիկաբիձեն ափսոսանքով նշում է, որ մեր ժամանակներում համանման իրադարձություններ են տեղի ունենում թե՛ Հայաստանում, թե՛ Վրաստանում և մյուս հետխորհրդային երկրներում, որտեղ այդ իմաստով ընթանում է «ամերիկանացում»: «Եվ դրանից հնարավոր չէ խուսափել: Փոքր երկրների համար դժվար է: Իսկ հոգևորը մղվել է մի վերջին տեղ», - համոզված է նա:
Մեկնաբանելով իր երգերի ազդեցությունն ունկնդիրների վրա, իր կողմից երաժշտության մեջ ներդրված իմաստը՝ Կիկաբիձեն ընդգծել է, որ դրանք, առաջին հերթին, պետք է գնահատեն մարդիկ: «Ողջ կյանքում ես երգել եմ փոքր մարդու, սիրո, բարեկամության, մասին: Միայն այդ մասին: Ես երբեք չեմ երգել տանկերի, դրոշների և սահմանադրությունների մասին: Գիտես` արդեն ով ինչպես հասկանա: Մեր այսօրվա կյանքում հենց ավելի շատ խոսում են դրոշների, սահմանադրությունների և տարածքների մասին», - ամփոփել է արտիստը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի 105-ամյա հոբելյանին ընդառաջ մեծ էկրանին կհայտնվի ռեժիսոր Մարինե Զաքարյանի «Կիսալուսնի ծովածոցը» լիամետրաժ ֆիլմը: Սարոյանի չորս` «Մաղադանոսի այգին», «Ծննդյան տոներից երեք օր անց», ֆիլմի ընդհանուր անվանը համանուն «Կիսալուսնի ծովածոցը» եւ «Փասիան որսացողը» նովելները կմիավորվեն մեկ լիամետրաժ ֆիլմում:
«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ֆիլմի ռեժիսոր Մարինե Զաքարյանը հույս հայտնեց, որ ֆիլմը պատրաստ կլինի մինչ 2013 թվականի օգոստոսի 31-ը` Սարոյանի ծննդյան հոբելյանին: Արդեն նկարահանումներ են կատարվել Երեւանում, Պտղնիում, Գառնիում, Դիլիջանում, Ծաղկաձորում, այլուր:
«Կիսալուսնի ծովածոցը» ֆիլմի դերասանական կազմում են Աշոտ Ադամյանը, Նարինե Գրիգորյանը, Նանոր Պետրոսյանը, Կարեն եւ Սոս Ջանիբեկյանները, Սոնա եւ Անի Գալստյանները, այլ հայտնի եւ կինոաշխարհին դեռեւս անհայտ անուններ:
Ֆիլմի նկարահանման նախաձեռնությունը պատկանում է Հայաստանի ազգային կինոկենտրոնին, «Պարալլելա Ֆիլմփրոդաքշն» ընկերությանը, ռեժիսոր Մարինե Զաքարյանին եւ պրոդյուսեր Հովհաննես Գալստյանին: Ֆիլմի մոնտաժային աշխատանքները կմեկնարկեն 2013 թվականի ապրիլին:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ճապոնական ֆիլմերի փառատոնն այս տարի մեկնարկեց նոյեմբերի 2-ին «Մոսկվա» կինոթատրոնում: «Թող թեւածի խաղաղությունն ամենուր» խորագրով փառատոնի բացման համար ընտրվել էր «Միշտ. Մայրամուտները երրորդ փողոցում» ֆիլմը: Փառատոնը Երևանում կանցկացվի նոյեմբերի 2-4-ը, իսկ այնուհետեւ նոյեմբերի 5-6-ը կհյուրընկալվի Գյումրիում: Փառատոնն անցկացնում է հայ-ճապոնական «Հիկարի» կենտրոնը` Ճապոնիայի դեսպանատան աջակցությամբ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Հիկարի» կենտրոնի նախագահ Կարինե Փիլիպոսյանը, փառատոնն արդեն Հայաստանում անցկացվում է երկրորդ անգամ, որը վկայում է այն մասին, որ կինոտոնը բավական լուրջ գնահատականի է արժանացել: «Փառատոնը նաեւ Գյումրիում ներկայացնելու փաստը մեծ ոգեւորություն է առաջացրել»,- ասաց նա:
Այս անգամ կինոփառատոնի շրջանակներում կներկայացվեն ճապոնական հինգ լիամետրաժ նոր գեղարվեստական ֆիլմեր:
Միջոցառման բացման արարողության շրջանակներում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը առաջին անգամ Հայաստանում կատարեց միջոցառմանը իր նեկայությամբ պատվող ճապոնացի կոմպոզիտոր Սատոկո Իչիկավայի «Հնագույն ժամանակներ» ստեղծագործությունը: Նվագախմբի կողմից կատարվեց նաեւ Կոմիտաս/Սարգիս Ասլամազյանի «Մանրանվագներ լարային կվարտետի համար» ստեղծագործությունը: Ներկայացվեցին իքեբանայի եւ օրիգամիի ցուցահանդեսներ:
Փառատոնի անցկացմանը աջակցում են ՀՀ արտաքին գործերի եւ մշակույթի նախարարությունները, Գեղագիտության ազգային կենտրոնը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Երեկ Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցում կայացավ նկարիչ Հակոբ Հակոբյանի հոգեհանգիստը: Եկեղեցին ու դրա հարակից տարածքը լեփ-լեցուն էր մարդկանցով, որոնց մեջ էին հայտնի պետական դեմքեր, քաղաքական գործիչներ, մտավորականներ, երիտասարդներ ու պարզապես շարքային քաղաքացիներ: Ծաղկեպսակների ու ծաղիկների թիվն անհաշվելի էր: Կիսատ մնացած գործերի մասին էին խոսում վարպետի ընկերները: Նկարչի մտերիմ ընկերներից արվեստաբան Շահեն Խաչատրյանը պատմում էր, որ 90-ամյակի առիթով անակնկալ էր պատրաստել Հակոբյանին: Նրա մասին գիրք պետք է հրատարակեր, ինչպես նաև ցուցահանես և այլ միջոցառումներ էին նախատեսված: «Կանենք էլի՝ առանց նրա». ասաց վարպետի ընկերը, որի հետ զրուցեցինք հենց եկեղեցու բակում: Նրա հետ զրույցը կներկայացնենք առաջիկայում, միայն այս պահին առանձնացնենք վերջին իրադարձությունը՝ կապված Հակոբյանի հետ: «Մարտի 9-ին ես լուր ստացա Լոնդոնի հեղինակավոր Սոթբի վաճառատնից, որտեղ ներկայացվելու էին Միջին Ասիայի և Կովկասի նկարիչներից հավաքված գործեր: Դրանց մեջ էր նաև Հակոբ Հակոբյանի գործը, և ամենատարօրինակն այն էր, որ ներկայացումն ու գործերի վաճառքը տեղի էր ունեցել մարտի 4-ին, իսկ ես հրավերը ստացել էի 4 օր ուշացումով: Ուրախացա ու մտածեցի, որ միակ մարդը, որի հետ պետք է խոսեմ՝ հենց Հակոբ Հակոբյանն է: Եկա գիշերը և առավոտ շուտ լուրն իմացա, որ մահացել է. չկարողացա հայտնեմ, որ այդ բոլոր գործերից՝ մոտ 47 աշխատանք, որոնք ներկայացված էին Լոնդոնի հայտնի Սոթբի վաճառատանը, ամենաբարձրը գնահատատվել էր հենց Հակոբ Հակոբյանի աշխատանքը», պատմեց Շահեն Խաչատրյանը: Վերջինս մեզ տրամադրեց առաջիկայում տպագրվելիք գրքի այն էջը, որտեղ մեծերն արտահայտվել են Հակոբ Հակոբյանի արվեստի մասին:
Մարտիրոս Սարյան. –Հակոբյանն իր ժամանակը խոր ապրող և սիրո պաշտամունք ունեցող նկարիչ է: Իր ինքնօրինակ բնանկարները թեև դիտվում են ամայի, բայց շնչում են հարուստ հոգով: Այդպես հաղորդվել բնության հետ, նշանակում է գերազնվություն պարգևել…
Մինաս Ավետիսյան. –Մենք մի օգտակար դաս ենք քաղել մեր սիրելի, հազվադեպ տաղանդով օժտված ընկերոջից: Հայ մարդու իսկական հատկանիշներով նա առնչում է մեզ արվեստի պատմության ամենաուսանելի դասին: Սեփական հոգու աչքերով է նա տեսնում աշխարհը, որ Հակոբյանը մնում է եզակի երևույթ և զգացնել տալիս, որ մայր հողից սերել է վաղուց, շատ վաղուց:
Գառզու. –Երիտասարդները թող չմոռանան այն կապերը, որոնք մեզ առնչում են մեր հնօրյա արվեստին: Այդ կապերը եթե սերտ լինեն, կարելի կլինի ստեղծել հայկական բարձր արվեստ: Դրանով Հայաստանը կմեծանա այնքան, որով կչափվի աշխարհի խոշորագույն արժեքների հետ: Արվեստը համաշխարհային կդառնա միայն ազգային տարերքով…
Հակոբյանի արվեստը նման մակարդակի հրաշալի օրինակ է:
Օ. Շչեդրին. –Յուրաքանչյուր հանդիպում Հակոբի այսքան խելոք ու նրբազգաց արվեստի հետ՝ տոն է: Այդ տոնին սպասում, երկար պատրաստվում ես, հետո երկար մտորում… սա կյանքն է:
Թող շատ լինեն այսպիսի խելոք հանդիպումները, որոնք այնքան անհրաժեշտ են մարդկանց:
Այսօր՝ մարտի 14-ին, ՀՀ նկարիչների մությունում՝ ժամը 12:00-14:00-ին տեղի կունենա Հակոբ Հակոբյանի վերջին հրաժեշտը, այնուհետև՝ հուղարկավորության արարողությունը՝ Կոմիտասի անվան պանթեոնում:
«ՉԻ»
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր ժամանակակից հայ արձակագիր Լեւոն Խեչոյանի ծննդյան օրն է:
Այդ առիթով ձեզ ենք ներկայացնում հեղինակի ստեղծագործություններից մեկը:
Լեւոն Խեչոյան. Շաբաթ, կիրակի
Հարութը գիտեր` այլմոլորակայինը ինչի է եկել, ուզում էր, որ խոսակցությունը նրա հետ կայանար, երբ երկուսով միայնակ կմնային: Հարութը ցանկանում էր, որևէ պատրվակ բռնելով, տղաներին, բուժքրոջը կարճ ժամանակով սենյակից ինչ-որ տեղ ուղարկել: Այլմոլորակայինն էլ, կարծես, դիտավորյալ էր այդ պահն ընտրել, որ նրանք էլ ներկա գտնվեին: Տղաները նրա հետ զրուցում էին` թշշացող հանքային սառը ջուր խմելով: Հարութը նկատեց` վեց-յոթ հոգու ադամախնձորները քրտնած բկների միջով միանգամից բարձրացան-իջան: Այլմոլորակայինը դատարկած բաժակը շրջեց պլաստիկ շշի վրա: Հայտնեց, որ երկնքից` հեռավոր մոլորակից է եկել, որտեղ Հարութին շատ լավ են վերաբերվում: Ասաց, որ ժամանել է միայն մի հարց ճշտելու` Հարութը ցանկանու՞մ է արդյոք հետագայում դարձյալ ապրել երկրագնդի վրա: Հարութը տղաների, բուժքրոջ ներկայությամբ հենց այդ հարցին էր ամաչում պատասխան տալ, որովհետև նրանց առաջնորդելիս շատ անգամ էր հաստատուն ասել, որ չպետք է երերուն լինել` մոլորակը, հողը, երկիրը, որտեղ ապրում են, շատ է փխրուն, որ իրենք նրա առաջադիմության, կեցության համար են պայքարում: Հարութը, այլմոլորակայինի հետ միայնակ մնալու համար, կողմնակի բաներից խոսելով` ժամանակ էր ձգում. գուցե հոգնած տղաները թարմանալու կամ որևէ ուրիշ պատճառով սենյակից դուրս գային: Ասաց, որ ամեն մի դարաշրջան արատավոր է եղել` հիվանդագին մտածողության դրսևորումներով ամայացրել, ժողովրդաթափ է արել հողագունդը, դրանից է բխում անցած ժամանակների կործանարար ազդեցությունը հետագա կյանքերի վրա: Ողջ աշխարհը խորքում` հորինվածքի մեջ, չարություն, անկում է: ,- ասաց այլմոլորակայինը: Ասաց, որ այդպիսին է այն վայրը, որտեղ ապրում են մարդիկ` ժողովուրդը ժողովրդին ոչնչացնելու բնազդով: Սակայն նա դեռ վաղուց գիտեր, որ այլմոլորակայինը հենց այդ հարցը տալու համար է ժամանել:Երբ Հարութին մոմլաթե անջրանցիկ թիկնոցի մեջ դրած` (բժիշկն էլ հետները) չորս կողմից բռնել, արծաթափայլ լճի ափով էին վազեցնում, որ հասցնեին սանիտարական ուղղաթիռին, Հարութը հանկարծ գլաքարերի վրայով վազող տղաների հաստ ներբանների համաչափ դոփյունը առնելու հետ միաժամանակ, վախեցած գորտի, թե սպիտակ սագի ջրերը ճողփացնելը լսելու հետ միաժամանակ, տիեզերածավալ երկնքի` կապույտ-ճերմակ ամպերով, ջրերի վրա արտացոլվելը նկատելու հետ միաժամանակ, պոմպակայանի ամբողջ ցանկապատի ալնվերջանալի երկայնքով ծաղկած դդումի դեղին ծաղիկներով խիտ ծածկված լինելը տեսնելու հետ միաժամանակ` առաջին անգամ այլմոլորակայինին տեսավ. փոխնիփոխ, վազքից ուժասպառ տղաներին էր օգնում: Կողմնորոշող, ճիշտ խորհուրդներ էր տալիս` բացված անցքից անդադար դատարկվող լյարդի գործունեությունը պահպանելու և կարճ նոպաներից զարկվող Հարութին ուշաթափությունից ետ բերելու համար: Ուղղաթիռում էլ Հարութի կողքին էր, սենյակում էլ ասաց, որ վախենալ պետք չէ, նրա հետ ոչինչ էլ չի պատահի, մինչև ծերություն կապրի: Բայց միաժամանակ ցանկանում էր, որ Հարութը նաև տրված հարցին կոնկրետ պատասխաներ, որովհետև ինքը դրա համար էր ժամանել: Ոչ թղթախաղի սեղանի շուրջ գիշեր կարճող տղաներն էին քնում, ոչ էլ բուժքույրն էր որևէ պակաս բանի պատճառով սենյակից բացակայում, կարծես, դիտավորյալ բոլորն էլ ականջներն իրենց կողմն էին պահել, սպասում էին Հարութի հրաժարվելուն: Հարութն ստիպված էր նրանց ներկայությամբ այլմոլորակայինին ասել, որ ոչ` չէր ցանկանա մյուս անգամ երկրագնդի բնակիչ լինել: Սկզբից մի, հետո մյուս աչքից արցունք գլորվեց: Այլմոլորակայինը մատների տաք թմբիկներով մաքրեց նրա թաց այտը:
Մինչ այդ, անընդհատ մի հոգի էր, բայց գնալու պահին կարծես նրա միջից մեկն ընկավ, դարձան երկուսը: Ասաց, որ օգնականն է, որպեսզի գիշերը անցանկալի միջադեպեր չպատահեն, ապահովության համար կմնա Հարութի հետ: Օգնականը ծնկին դրած թղթապանակի թերթերին գրառումներ էր կատարում: Միաժամանակ շատ էին խոսում: Հարութը չէր խաղաղվում: Գիշերն անքնությունից չտանջվելու համար` օգնականը թուղթ, գրիչ տվեց, որ ում ցանկանա` նամակ գրի: Ասաց, որ դրանից հանկարծ չվախենա, շատերին է թուղթ-գրիչը հոռետեսության հասցնում, սակայն Հարութի հետ ոչինչ էլ չի պատահի, համարյա մինչև միջին տարիքը կապրի: Հարութը զարմացավ` ինչու՞ , էն էլ համարյայով, այդ ի՞նչ տարիք է որ: Ավագ այլմոլորակայինը մինչև խոր ծերություն է խոստացել: Ասաց, որ թյուրիմացություն է, այստեղ սխալմունք կա, գուցե խոսակցություններ են եղել, որին օգնականը չի մասնակցել, այդ պատճառով էլ շփոթի մեջ է ընկած, լավ չգիտի ճշմարտությունը: Ինքը հենց հիմա կամենում է այլմոլորակայինի հետ հանդիպել: Օգնականը բացատրեց, որ նա արդեն ճանապարհին է, այնքան էլ ճիշտ չէ` տագնապի մեջ գցել, տեղ չհասած ետ կանչել: Հազար ու մի բան կարող է մտքով անցնել, սպասել է պետք` առավոտյան գա, Հարութն ինչքան ուզում է հարցեր կտա, կխոսի նրա հետ, կշտկեն տհաճություն պատճառող խնդիրները: Հարութը գիտեր` միևնույն է, գիշերը կողքից կողք տրորվելով է անցկացնելու, միայն բացվող օրվա լույսին վստահելով կարող է քնել: Օգնականի` նամակ գրելով գիշեր կարճելու առաջարկությունը վատ միտք չէր: Անկյունի սեղանին թղթախաղով զբաղված տղաներն ընդհատեցին պրեֆերանսը, ետ ընկան աթոռներին, ծագած վեճը լրիվ ուրիշ բանի պատճառով էր, սկզբում սպիտակ խալաթի խորը կտրվածքից նշմարվող կանգուն ստինքներով բուժքրոջ, հետո էլ ահազանգով տագնապած սենյակ հասած բժշկի հետ էին Հարութի պատճառով անընդհատ անհասկանալի լեզվով շատ բարձրաձայն վիճում: Հարութին խանգարում էին, որ կենտրոնանա նամակի վրա: Ցանկանում էր անվանական նկատողություն անել, զարմանալի բան էր, կորցրեց որևէ մեկի դեմքը պատկերացնելու կամ բառերով արտահայտվելու ունակությունը: Նրանց հիշելու համար ինչքան էլ դեմքերն օժտում էր իրեն հայտնի` արևահար, քամուց դաբաղված` սև նշաններով` ձգտելով այդպիսի հատկանիշներով տեղը բերել տղաներին, միևնույն է, ոչ մեկին չպատկերացրեց: Մտքում չէր կարողանում ճանաչել անգամ, ամենավերջում տեսած դեմքը, նույնիսկ` բժշկին, որ հենց նոր սենյակ էր մտել, դաստակը բռնել` անհանգստացած զարկերակն էր որոնում: Ոչ մեկի վրա դեմք չկար: Օգնականը միջամտեց, ասաց, որ Հարութը իզուր ժամանակ և ջանքեր է վատնում` շուրջը եղածներին հիշելու կամ նրանց խոսակցությունը հասկանալ փորձելու համար, ավելի խելամիտ կլիներ` քանի լույսը չի բացվել, ավարտեր նամակը: Հարութն առաջին տողը կարդաց, հասկացավ, որ կնոջը չէ` վարորդի աղջկան` իրենից տարիքով փոքր Նորային է գրում…
Այստեղ համատարած ձյուն է: Մեր շրջանակաձև ակոսով օղակած դիրքերից և խորը ձյան միջից հղի կնոջ մերկ փորի նման դուրս է ցցվել վերցված քաղաքը: Այստեղ հարցերը, պատասխանները նույնն են, անգամ` դեմքերը, թռչունների չուն, բնության բոլոր անցքերով անցնող օդի հոսելը, փողոցներով քշվող ցելոֆանե սև տոպրակները, թափառող սևազգեստ որբևայրի կանայք, ամեն բան, մեկը մյուսի կրկնակն է, ողջ գրաված քաղաքը արձագանքի նման կրկընվում է ինքն իր պատկերով ևս մի քանի անգամ… Հետո շատ խորը ձյուն եկավ, անշշուկ լռություն է ամենուր… Օգնիր ինձ, ասա` ի՞նչ է մեր սերը. ես գիտեմ` ասես դեռ կանաչ այն ցորենի դաշտը լինի, որտեղ մի անգամ մեջքիդ տակ տափակեցրած հասկի ցողունների վրա մերկ կանգնած, խոշորացած աչքերդ լիալուսնին հառած, իմ հաջորդ տիրելուն սպասելով` շնչասպառ էիր լինում, ասես` երկնքում թռչող գորգի վրա լինեիր: Մենք պետք է խոսենք, որովհետև երբեմն այս գավառական քաղաքի երեք-չորս բարձրահարկերն էլ…
Հարութը հանկարծ դռան սաստկացող թակոց լսեց: Անտանելի աղմուկի պատճառով դադարեցրեց գրելը: Ուզում էր հասկանալ` այդ ինչ բան էր` ո՛չ ժամանակ առ ժամանակ քաղաքի տակ արթնացող երկրաշարժը, ո՛չ էլ անձրևաջրերի հետ խոնավ լեռներից պարբերաբար գլորվող քարերն էին ունակ այդ ուժով երերացնել իր մահճակալը, կարծես` դաշտային խորդուբորդ ճանապարհով մեքենան հատակը քարերին քսելով գնար: Աստիճանաբար գլխի ընկավ, որ ոտքի եղունգների տակից մինչև մազերի ծայրը, ամեն մի բջջի մեջ սիրտն է այդպես կանգնում, հետո նորից մեկեն սկսում շրմփալով դմփդմփալ… Սակայն օգնականը, որ այդ ամբողջ ժամանակ կողքին էր նստած, Հարութին ասաց, որ նա միայնակ չէ, հուսադրեց` չվախենալ, շարունակել նամակը, նրան վերապահված է երիտասարդությունը, ոչինչ էլ չի պատահի: Հարութը բնական պահանջը թեթևացնելու համար միզեց բուժքրոջ վերմակի տակ մտցրած տափակ գիշերանոթի մեջ: Զարմացավ (): Ինչպե՞ս թե` երիտասարդությունը, անընդհատ կարճացնում է: Էլ չլռեց, խոսում էր, բուժքույրը օգնականի թիկունքից Հարութին սաստելու համար մատը շուրթերին դրեց, որ զայրույթով չխոսի: Հարութը ոչ մի բան չէր նկատում: Լռեց միայն, երբ սառնարանն աշխատեցնելու համար ռելեն շրխկաց: Սակայն քիչ անց, նույն տոնով, օգնականից պահանջեց, որ անմիջապես այլմոլորակայինին կանչի: Օգնականը բացատրեց, որ արդեն ուշ է, այդ ժամին այլմոլորակայինը չի աշխատում, այնքան էլ ճիշտ չի լինի ժամանակից դուրս նրան անհանգստացնելը: Ցավոք, վաղն էլ կիրակի է, պարզ չէ` այցելություններ կկատարի՞, թե՞ կգերադասի հանգստանալ: Եթե վերադառնա, թող Հարութը հանգամանորեն խոսի իրեն հետաքրքրող բոլոր հարցերի շուրջ, ինքը չի կարծում, թե ուշ կլինի: Հարութը հունից ավելի ելավ, երբ արտահայտությունը լսեց, ուրեմն նա դեռ կիրակնօրյա հանգիստն էլ պիտի վայելի, երբ իր նկատմամբ ճակատագրական անարդարություն է կատարվում և երբ որ այնտեղ` հեռավոր մոլորակի վրա էլ իր հանդեպ այդքան գութ ունեին, գնահատում և ուշադիր էին: Օգնականն ասաց, որ ինքը հավատում է` Հարութը բոլոր անորոշությունները վաղը կպարզի նրա հետ, խորհուրդ տվեց` նամակը շարունակել, որովհետև ուր որ է լուսանալու է, պետք չէ ասելիքը կիսատ թողնել, գրելով էլ կխաղաղեցնի զայրույթը: Օգնականը ոչ մեկին չխնդրեց, գնաց-եկավ, սառնարանից ջուր բերեց: Մի ձեռքով, ծորացող կաթիլները վրան բերնեբերան լցված, թաց շիշը բռնած, մյուս ձեռքով` Հարութի ծոծրակի տակից գլուխը բարձրացրած, բուժքրոջ հետ խոսելով` խմեցնում էր: Հարութը, սառցի բյուրեղները մեջը, հինգ-վեց լիտրանոց քրտնաթոր պլաստիկ շշից հո չէր խմում, հո չէր խմում, խմում-խմում էր, ջուրը չէր վերջանում: ,- մտքում ասածը ուղեղի մեջ լսեց Հարութը: Մինչև նորից գրելուն անցնելը` երեքով շատ էին խոսում: Հետո շարունակեց նամակը:
…Արծաթ գիշեր… քարայծեր` ետառաջ գնալ-գալով, նրանց հարվածները… վերցված քաղաքը` ջրծաղիկի նման նրա վրա բացված բոլոր անցքերը, ձյունախառն փոթորիկը անցնում է նրանց միջով… Ձորերը` հոսող կապտավուն մշուշը, նրա մեջ դժվար է նշմարվում որևէ բան…:
Ընդհատեց գրելը` կարևոր մի շունչ խուլ հեռվում էր: Ինչքան երկար էր նրա մասին Նորային գրում, այնքան ավելի անբնական էր թվում նկարագրածը… Հարութը չկարողացավ շարունակել` առաստաղից կախված մերկ լամպի կարմրավուն լույսը ճերմակ փայլատակումներով ծածկվեց, դիմացի պատին դդումի անհամար, պայծառ դեղին ծաղիկներ տեսավ: Սակայն մի քանի ակնթարթ չէր անցել` դարձյալ մթնեց: Հարութին թվաց, որ եղանակին հետևելու համար, հավանաբար, բուժքո՞ւյրը, թե՞ տղաներից որևէ մեկը շերտավարագույրն է բացել-փակել: Եթե լուսացած չլիներ, օգնականը իրենից չէր վերցնի նամակը և հայելու դիմաց հագուստը կոկելով` չէր պատրաստվի գնալուն: Հարութը գիտեր, որ արդեն լուսացել է, սկսեց այլմոլորակայինին սպասել` թեկուզ կիրակի է, սակայն վստահ է` ուր որ է կգա, հանգստյան օր չի վերցնի, անհնար է, որ լքի, որովհետև հեռավոր խոշոր մոլորակի վրա հատուկ նշանակություն էին տալիս իր անձին և առանձնակի վերաբերմունք, խիղճ ունեին իր կյանքի նկատմամբ: Որովհետև տիեզերքի մեջ` երկինք-գետնի արանքում, նկատել էին Հարութին ընկած` ինչպես ավազահատիկի չափ փոքրիկ մի կետի, առանց օգնության չէին թողել: Սակայն Հարութին զարմացնում էր`սենյակի դարձյալ սաստիկ մութ լինելը, միաժամանակ, դիմացի պատի դդումի բազում թանձր դեղին ծաղիկներով ծածկված տեսնելը: Պահանջեց, որ բացեն պատուհանի շերտավարագույրը: Դարձյալ հրե գունդը ներս ընկավ, դեղձանիկագույն անհամար լուսեղեն պղպջակներ լողացին աչք ծակող կայծկլտոցով: Հարութը փայլատակող ճենապակե սպիտակ լույսի մեջ այլմոլորակայինին նկատեց. մահճակալին` ոտքերի տակ էր նստած, նա մատը տարավ շուրթերին, հասկացրեց, որ խոսել պետք չէ: Հարութը, միաժամանակ, զգում էր, որ նաև մութ է, որովհետև դեմքին ոտք ու թևերով մի բան դիպավ, մտածեց, որ կարող էր միայն թանձր խավարի միջով թռչող խոշոր` արագիլի չափ, գիշերաթիթեռի հպում լիներ: Շրջվեց դեպի պատը: Լռություն իջավ: Արդեն տասնհինգ րոպե էր` Հարութը լքված, կողքի վրա դարձած, ընկած էր խոշոր լեռան տակ, ոչ ոք չկար. տասնհինգ րոպեում մարմինը ցամաքել, մինչև վերջին կաթիլն արտահոսել էր, չորս կողմը լճակ էր գոյացել: Ամենուր լռություն էր իջել` թե՛ լեռան ստորոտին, թե՛ գագաթին, թե՛ նրանից էլ վեր. նույն լռությունն էր:
www.granish.org
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր Գաֆէսճեան կենտրոնում կայացել է Բրիտանական ֆիլմերի 12-րդ փառատոնի փակման պաշտոնական արարողությունը։ Հայտնի դարձան նախօրոք հայտարարված «Մեզ հետ, մեր կողքին» և լավագույն գրախոսականի մրցույթների հաղթողների անունները։
Ըստ «Ա1+»-ի, գրախոսականների մրցույթի հատուկ մրցանակներ հանձնվեցին Վահրամ Մարտիրոսյանին եւ Լուսինե Ասլանյանին։ Լավագույն գրախոսականի մրցանակն էլ հանձնվեց Րաֆֆի Մովսիսյանին, ով գրախոսական էր գրել «Եսասեր հսկան» ֆիլմի մասին։ Հաղթողն ստացավ Apple iPad պլանշետ։
«Մեզ հետ, մեր կողքին» ֆոտոմրցույթի լավագույն լուսանկարի հաղթող ճանաչվեց Արմեն Անմեղիկյանը, ով որպես պարգեւ ստացավ լուսանկարչական ապարատ։ «Բրիտանական խորհուրդը այն եզակի կազմակերպություններից է Հայաստանում, որը միշտ հետեւողական է հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ»,– նշել է հաղթողը։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը հունիսի 28-ից հուլիսի 4-ը ընկած ժամանակահատվածքում Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում հանդես կգա համերգներով: Համերգները նախաձեռնել է «AZD production» ընկերությունը:
Այսօր Տաթեւիկ Հովհաննիսյանն արդեն ժամանել է Երեւան: Լուսանկարն արված է Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Դժվար է ասել՝ քանի մարդ է հասկացել այս աշխարհում, թե ինչ է ցանկացել իրենց հասկացնել Դանիիլ Անդրեեւը եւ որտեղ է ձգտել հասցնել անորոշության լաբիրինթոսում խարխափող մարդկությանը։ Առավել դժվար է ասել՝ նրան շիզոֆրենիկ, խելագար համարողնե՞րն են ըմբռնել նրա ասելիքն ու նպատակը, թե՞ նրանք, ովքեր մեծարում ու երկրպագում են նրան։
Եթե ասպարեզում երկու ծայրահեղ հակադիր տեսակետներ են, ուրեմն՝ այս մարդն արժանի է ուշադրության, առանց, իհարկե, նրա ուսմունքը վերարտադրելու փորձի, առավել եւս՝ պարզաբանելու հավակնության։
Եթե մարդն անբացատրելիի հետքերով գնալու «թուլություն» ունի, ապա միստիկ փիլիսոփա Դանիիլ Անդրեեւի (1906-1959) դեպքում նախախնամությունը դրա առիթները լիուլի տվել է։ Ռուս գրող Լեոնիդ Անդրեեւի եւ ուկրաինացի գրող Տարաս Շեւչենկոյի թոռնուհու՝ Ալեքսանդրայի երկրորդ որդին ծնվեց, ու մի քանի օր հետո «մայրասպանի» խարանը դաջվեց նրա անմեղ ճակատին։ Նրա ծնվելուց մի քանի օր հետո՝ հետծննդյան ինչ-ինչ բարդություններից հետո մահանում է մայրը, եւ հայրը երես է դարձնում նորածին որդուց՝ մեղադրելով նրան իր սիրելի կնոջ մահվան համար։ Մերժված նորածնին տատը Բեռլինից տանում է Մոսկվա՝ իր մյուս աղջկա տուն։ Մայրասպանության ծանրագույն մեղքը դեռ չմարսած երեխան վեց տարեկանում դիֆթերիա է վարակվում եւ վարակը փոխանցում իր սիրելի տատին, ու... տատն էլ է մահանում։ Արդեն իսկ սեփական գոյությամբ իր սիրելիների մահվան մեղքի ծանրությունը գիտակցող, մորն ու տատին տեսնելու ցանկությունից խելակորույս այս «գլխակեր» մանչուկը որոշում է նետվել գետը, բայց չի հաջողվում։ Շարունակում է ապրել, սակայն, ողջ կյանքում հողագունդը նրան նեղ է թվում, եւ իր առաջին գրական փորձերում արդեն իսկ՝ դեպքերը զարգանում են մտացածին միջմոլորակային տարածքներում։
Մոսկվայի Բրյուսովի անվան գրական-գեղարվեստական ինստիտուտը կիսատ է թողնում իր համակուրսեցի Ալեքսանդրա Գուբլյորի հետ ամուսնանալուց եւ երկրորդ ամսին բաժանվելուց հետո։ 11 տարի անց՝ 1937-ին ծանոթանում է Ալլա-Իվաշեւա-Մուսատովայի հետ, ութ տարի հետո ամուսնանում են։ 1942-ին Անդրեեւն արդեն պատերազմի դաշտում էր, 1943-ին իրենց դիվիզիան մտնում է շրջափակված Լենինգրադ, պարգեւատրվում է «Լենինգրադի պաշտպանության համար» մեդալով, հայրենական պատերազմի 2-րդ կարգի հաշմանդամ էր եւ ստանում էր 300 ռուբլի թոշակ։
Պատերազմից հետո վերադառնում է Մոսկվա եւ նկարիչ-ձեւավորող է աշխատում Մոսկովյան կապի թանգարանում։
1947-ի ապրիլին ձերբակալում են Անդրեեւին, մի քանի օր անց՝ կնոջը, 19 հարազատներին ու մտերիմներին։ Մեղադրանքը՝ հակասովետական խմբակի կազմակերպում, հակասովետական ագիտացիա եւ ահաբեկչական նպատակներ։ Անդրեեւին ազատազրկում են 25 տարով (այդ շրջանում մահապատիժը վերացված էր, եւ սա ամենախիստ պատիժն էր), կնոջն ու մնացածներին՝ նույնպես։ ՊԱԿ-ը ոչնչացնում է նրա բոլոր ստեղծագործությունները։ 1948-ին Անդրեեւին Լեֆորտովյան բանտից տեղափոխում են Վլադիմիրի բանտ։ Յոթ տարի բանտում անցկացրած Դանիիլը 1954-ի նոյեմբերի 10-ին դիմում է գրում ԽՍՀՄ նախարարների խորհրդի նախագահ Մալենկովին, որտեղ այսպիսի տողեր կան. «Դեռեւս համոզված չեմ, որ մեր երկրում ժողովրդավարական ազատությունները իրական են ու երաշխավորված, եւ այս պահին դեռ չեմ կարող լիովին եւ անվերապահորեն դիրքորոշում արտահայտել սովետական հասարակարգի մասին»։
Այդ նույն տարվա վերջին սրտի կաթված է տանում։ 1956-ի օգոստոսի 23-ին Գերագույն խորհրդի նախագահության հանձնաժողովը որոշում է ընդունում, որ Անդրեեւի նկատմամբ մեղադրանքը հիմնավորված չէ, բանտային պատիժը տասը տարով կրճատվում է, եւ առաջին անգամ Վլադիմիրյան բանտում Անդրեեւը հանդիպում է կնոջ հետ։ Նրա քրգործը վերաքննում են, եւ 57-ի ապրիլին նրան ազատություն են շնորհում, իսկ հունիսին՝ արդարացնում։ Հաշմանդամության թոշակը վերականգնվում է, 1959-ին երկու սենյականոց բնակարան է ստանում, որտեղ հասցնում է ապրել իր կյանքի վերջին 40 օրը։
Տասը տարի՝ բանտում, մեկ տարուց մի քիչ ավելի՝ ազատության մեջ, եւ ավարտվում է Դանիիլ Անդրեեւի երկրային կյանքը։ Իր կենդանության օրոք ոչ մի տող չի հրապարակվում նրա ստեղծագործություններից։ Նրա «Աշխարհի վարդը» կրոնա-փիլիսոփայական աշխատությունը, որը գրել է բանտում, իր կնոջ ջանքերով առաջին անգամ լույս է ընծայվում Անդրեեւի մահից 30-31 տարի հետո եւ այդ բարդագույն լեզվով գրված, անհայտ տերմինների բառակույտով հյուսված՝ Տիեզերքի մասին նրա տարօրինակ տեսությունն էլ հենց պատճառ է դառնում, որ մարդկանց մի մասը նրան շիզոֆրենիկների շարքը դասի, մի մասն էլ՝ առաքյալի կամ մարգարեի։ Ինքը պնդում էր, որ «Աշխարհի վարդը ոչ թե անցյալի, այլ ապագայի կրոնական եւ սոցիալ-բարոյական ուսմունք է», եւ դրա հեղինակն ինքը չէ, այլ Ձայնը, որը թելադրում է իրեն այդ տեքստը։
Գուցեեւ այդպես է, եւ նրա նախանշած ապագան դեռ ճանապարհին է ու տեղ չի հասել։
Ի՞նչ իմանանք։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ամերիկացի ռեժիսոր Ջեյմս Քեմերոնը վերջին անգամ անդրադարձել է իր «Տիտանիկ» ֆիլմի գլխավոր հերոսի մահվան թեմային: Հիշեցնենք, որ ֆիլմում գլխավոր հերոսի կերպարը մարմնավորում էր դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն:
Ֆիլմը թողարկվել է 1997 թվականին, եւ այդ պահից սկսված երկրպագուները պարբերաբար քննարկում են այն հարցը, թե արդյո՞ք Ջեքը պիտի մահանար: Ռեժիսորը բազմիցս է անդրադարձել այդ հարցին, սակայն, Vanity Fair-ին տված հարցազրույցում նրան նորից հարցրել են, թե ինչո՞ւ է ԴիԿապրիոյի հերոսը մահանում, եթե այն դռան վրա, որտեղ օվկիանոսում իր փրկությունն էր գտել Քեյթ Ուինսլեթի հերոսուհին (Ռոուս), հանգիստ կարող էր տեղավորվել եւս մեկ մարդ:
«Պատասխանը շատ պարզ է: Սցենարի 147-րդ էջում գրված է, որ Ջեքը մահանում է»,- հայտարարել է Քեմերոնը: Նա նշել է, որ այդպիսին էր իրենց գեղարվեստական ընտրությունը, եւ եթե ԴիԿապրիոյի հերոսը ողջ մնար, ապա ֆիլմի ավարտն «անիմաստ» կդառնար: Քեմերոնը նշել է, որ Ջեքը պիտի մահանար: Բացի այդ, Ջեքի մահվան շուրջ ավելի քան 20 տարի շարունակվող քննարկումները ռեժիսորը որակել է «անհեթեթ»:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը շարունակում է հանդիսատեսին պարգևել անկրկնելի երաժշտական երեկոներ՝ լի բացառիկ համերգային ծրագրերով։
Նոյեմբերի 7-ին կայացած համերգին Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, ներկայացրեց Քշիշտոֆ Պենդերեցկու Ադաջո Երրորդ սիմֆոնիայից, որը հայաստանյան պրեմիերա էր, ինչպես նաև՝ Իգոր Ստրավինսկու «Սրբազան գարուն» ստեղծագործությունը։
Նույն օրը՝ նոյեմբերիի 7-ին, Խաչատրյանի անվան փառատոնի շրջանակներում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկայացվեց նաև Արամ Խաչատրյանի «Գայանե» բալետը՝ 3 գործողությամբ։
Նոյեմբերի 7-ի սիմֆոնիկ համերգը կարող եք դիտել հետևյալ հղմամբ http://akhif.am/en/videos
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մէթ Դեյմոնը ցանկանում է խաղալ Ջորջ Քլունիի «Հուշարձան-մարդիկ» ֆիլմում. դերասանն արդեն բանակցություններ է վարում: Մինչ այս Դեյմոնն ու Քլունին միասին աշխատել են «Օուշենի ընկերներ»-ի երեք մասերի նկարահանումների ժամանակ: «Հուշարձան-մարդկանց» դերասանական կազմն ավելի վաղ համալրել են այնպիսի հայտնի անուններ, ինչպիսիք են Քեյթ Բլանշեթը, Բիլ Մյուրրեյը, Դենիել Քրեյգը, Ժան Դյուժարդենը եւ այլոք:
Դրամայի սցենարը գրել են Ջորջ Քլունին եւ Գրանտ Հեսլոուն՝ հիմքում ունենալով Մ. Էդսելի «Հուշարձան մարդիկ. Դաշնակից հերոսները, նացիստական գողերը եւ պատմության խոշորագույն գանձերի որսը» գիրքը: Ֆիլմը պատմելու է իրականում գոյություն ունեցող ամերիկյան եւ բրիտանական արվեստի փորձագետների խմբի մասին, որը ԱՄՆ կառավարության խնդրանքով Երկրորդ համաշխարհայինի տարիներին մեկնել է Հին Աշխարհ՝ կանխելու համար Հիտլերի կողմից եվրոպական մշակութային ժառանգության թալանը (Գողացված նմուշների հիմնական մասը բռնապետը մտադիր էր ոչնչացնել՝ որպես «դեգեներատիվ արվեստի» նմուշներ)
Ֆիլմի նկարահանումները կմեկնարկեն հունվարին եւ տեղի կունենան Եվրոպայում Sony Pictures-ի եւ 20th Century Fox-ի աջակցությամբ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Վանո Սիրադեղյանի ծննդյան օրը լավ լուր ունենք հայտնելու` նրա ստեղծագործությունների երկրպագուներին:
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այս տարվա «Ոսկե Ծիրան» միջազգային 11-րդ կինոփառատոնում ներկայացված էր լեհ-հայկական կարճամետրաժ խաղարկային «Կաթնեղբայր» ֆիլմը, որի ռեժիսորը Վահրամ Մխիթարյանն է։ Ֆիլմը նկարահանվել է Վանո Սիրադեղյանի «Գառ ախպերիկ» պատմվածքի հիման վրա:
Ֆիլմն առաջին լեհ-հայկական համատեղ արտադրանքն է, որի պրոդյուսերներն են Վայդա Ստուդիան և Լեհաստանի կինեմատոգրաֆիստների միության Ստուդիո Մունկան։ Ֆիլմի աշխատանքները համաֆինանսավորել են Լեհական ֆիլմ ինստիտուտը և Հայաստանի ազգային կինոկենտրոնը։
«Կաթնեղբայր» ֆիլմի պրեմիերան տեղի է ունեցել Լեհաստանում Կրակովի կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմը ստացել է ժյուրիի հատուկ մրցանակը։ Համալեհական դեբյուտների Կոշալինի «Երիտասարդները և ֆիլմը» կինոփառատոնի ընթացքում ֆիլմը ճանաչվել է լավագույն կարճամետրաժ ֆիլմ և արժանացել է «Յանտար 2014» մրցանակին։
«Ոսկե Ծիրանում» ֆիլմը երկու մրցանակի է արժանացել. լավագույն հայկական կարճամետրաժ ֆիլմ եւ Հրանտ Մաթեւսյանի անվան լավագույն սցենարի համար մրցանակին։
Եւ ահա, եւս մեկ լավ նորություն. Ֆիլմը Լեհաստանում շարունակում է նոր մրցանակների արժանանալ: Այն արդեն արժանացել է Գդինիկինոփառատոնի երիտասարդ կինո անվանակարգում գլխավոր մրցանակին. Գդինիայի կինոփառատոնը համարվում է լեհական խաղարկային ֆիլմերի ամենակարեւոր եւ խոշոր իրադարձությունը։ Ի «Կաթնեղբայրը» բարձր է գնահատվել նաեւ Օլշտինի ՎԱՄԱ փառատոնի ժուրիի կոզմից, արժանանալով գլխավոր մրցանակին` լավագույն համատեղ արտադրանքի համար:
Այսպիսով, Վանո Սիրադեղյանի պատմվածքի հիման վրա նկարահանված ֆիլմն այս պահի դրությամբ արդեն 11 մրցանակ ունի:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հայտնի սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին երևանյան հանդիսատեսի համար հերթական անակնկալ է նախապատրաստել. Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ նա կներկայացնի «Բիթլզի» երգերի մշակումներ և հայտնի ջազային ստեղծագործությունների պոպուրի ներառող ծրագիր: Ինչպես ապրիլի 25-ին մամուլի ասուլիսում պատմել է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Վահան Մարտիրոսյանը, Երևանում համերգները կընթանա ապրիլի 26-ին, 27-ին և 30-ին, իսկ Ստեփանակերտում` ապրիլի 28-ին: Նա հիշեցրել է, որ Մանդելչին բազմիցս համերգներով հանդես է եկել Երևանում և վաղուց երազում էր ելույթ ունենալ Ղարաբաղում:
Ֆեդերիկո Մանդելչին համարվում է ժամանակակից առաջատար սաքսոֆոնահարաներից մեկը: Հայրենի Իտալիայում նա հանդես է եկել որպես մենակատար բոլոր գլխավոր նվագախմբերի հետ: Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Ռուսաստանում` նաև Մոսկվայի կամերային նվախամբի հետ` Կոնստանտին Օրբելյանի ղեկավարությամբ:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Քիչ առաջ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում 55 տարեկան հասակում մահացել է ՀՀ ժողովրդական արտիստուհի, Կոմիտասի անվան միջազգային երաժշտական դպրոցի հիմնադիր, «Artists for Peace» բարեգործական կազմակերպության հիմնադիր, «Never Again» մշակութային շարժման նախաձեռնող Ֆլորա Մարտիրոսյանը:
Հաղորդվում է, որ երգչուհին մահացել է լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:
iLur.am կայքի աշխատակազմը խորապես ցավակցում է երգչուհու ընտանիքին ցավալի ու անդառնալի կորստի համար։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հազար ութ հարյուր վաթսունինն թվինՀայոց այգիներն ի՞նչ պտուղ տվին,Հայոց հանդերում ի՞նչ բերք էր հասել,-Դժվար է ասել:Սակայն այդ թվին Մայր ՀայաստանիԱրգանդը եղավ սրբորեն բեղուն,Մի մանուկ ծնվեց Լոռվա Դսեղում...Նա հետո պիտի դառնա պատանի, Եվ երիտասարդ, և այր իմաստուն, Անբախտ Մարոյին լացով սպանի, Մեր հառաչանքը հասցնի Աստծուն, Մրմուռից դաղված նրա բերանով Սարոյի նանը պիտի ողբ ասի, Մսրա զորքի հետ Դավիթը խոսի, Գիքորը կանչի, «Էստի՛ համեցեք...»: Նա պիտի երգի՝ ինչ է կամեցել Իր մոխրակալած-հրակեզ հոգին Եվ՝ որքան տրտում-նույնքան կենսագին՝ Տարիներ հետո նա պիտի դառնա Մի ժողովրդի ազնիվ կենսագիր...
Այսօր ամենայն Հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է:
Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թ. Լոռու Դսեղ գյուղում: Տարրական կրթությունն ստացել է հայրենի գյուղում, այնուհետև սովորել է Ջալալօղլու /այժմ` Ստեփանավան/ չորսդասյա ծխական դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը և կարճ ժամանակ անց, դասընթացը չավարտած, աշխատանքի անցել Թիֆլիսի հոգևոր կոնսիստորիայում, ապա Կովկասի հայոց հրատարակչական ընկերության գրասենյակում: Սկսած 1883 թվականից` իր ամբողջ կյանքն անցկացրել է Թիֆլիսում, զբաղվել գրական-ստեղծագործական աշխատանքով և հասարակական գործունեությամբ:Թումանյանը վախճանվել է 1923թ. մարտի 23-ին Մոսկվայում: Նրա աճյունը տեղափոխվել է Թիֆլիս և թաղվել Խոջիվանքի գերեզմանոցում:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Շուտով հայտնի կդառնան «Հայակ» մրցանակաբաշխության հաղթողների անունները: Հայաստանի ազգային կինոկենտրոնի նախաձեռնությամբ իրականացվող Ազգային կինոյի մրցանակաբաշխության վերջնական հաղթողները հայտնի կդառնան ապրիլի 28-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում կայանալիք հանդիսավոր երեկոյի ժամանակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցանակաբաշխությանը նախորդած մամուլի ասուլիսի ժամանակ Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գեւորգ Գեւորգյանը հավաստիացրեց, որ մրցանակաբաշխությունն իրոք սպասելի է կինոլորտի ներկայացուցիչների համար, ինչն էլ վկայում է, որ այն արդեն ունի իր ուրույն եւ կարեւոր տեղը: «Տեսնում եմ, որ մեծ ոգեւորություն է առաջացրել մրցանակաբաշխությունը, եւ այն իսկապես իրական կինոտոն պետք է լինի: «Հայակ»-ն արդեն իր հաստատուն տեղն ունի կինոկյանքում»,- ասաց նա` հավելելով, որ նմանատիպ նախաձեռնությունները հայ ստեղծագործողներին ոգեւորելու միջոց են:
«Հայակ-2013» մրցանակաբաշխության ժյուրիի նախագահ Դավիթ Մուրադյանը նշեց, որ դժվար էր 5-10 տարի առաջ պատկերացնել, որ հնարավոր կլինi Հայաստանում նման մրցանակաբաշխություն անցկացնել, քանի որ վերջին տարիները դժվար էին հայկական կինոյի համար: «Բոլորն այսօր սպասում են մրցանակների, կինոգործիչների համար սա նեւրոզ է, կինոսիրողների համար ինտրիգ»,- ասաց նա` հավելելեով, որ անհրաժեշտ է նաեւ դրան զուգահեռ հասկանալ, թե ինչ է կատարվում այսօր հայկական կինոյում եւ ինչպիսին կլինի կինոյի վաղվա օրը:
Մրցանակաբաշխության հյուր «Մոսֆիլմ»-ի ղեկավար, հանրահայտ ռեժիսոր Կարեն Շահնազարովն ուրախ է, որ իր «Սպիտակ վագր» ֆիլմը ներկայացված է այս մրցանակաբաշխությանը: «Բավականին լավ տպավորություններ ունեմ եւ ուրախ եմ, որ Հայաստանում անցկացվում է նման մրցանակաբաշխություն»,- ասաց նա` հավելելով, որ եթե ճիշտ աշխատանքներ տարվեն, ապա այն հնարավորություն կունենա իր կայուն տեղն ունենալ ԱՊՀ տարածքում:
«Հայակ» ազգային կինոյի մրցանակաբաշխության ժյուրին' կինոգետ Դավիթ Մուրադյանի գլխավորորությամբ, ապրիլի 2-ին փակ գաղտնի քվեարկությամբ ընտրել է 15 անվանակարգում ներկայացված հավակնորդ ֆիլմերը:
«Հայակ - 2013» ազգային կինոմրցույթին, ընդհանուր առմամբ, ներկայացվել է 48 ֆիլմ, որից 6-ը արտերկրից, իսկ 42-ը' Հայաստանից: Այս տարի մրցանակաբաշխության անվանկարգերում փոփոխություններ են տեղի ունեցել. ավելացել են երեք նոր «Երկրորդական դերի լավագույն դերասան», «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» եւ «Արտասահմանյան ֆիլմ» անվանակարգերը:
«Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգում ներկայացված ութ հայտից երեքը' ռեժիսորներ Նատալյա Բելաուսկենեի, Վիգեն Չալդրանյանի և Մարիա Սահակյանի «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Այդ ես չեմ» ֆիմերը դարձան հավակնորդներ:
«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում ներկայացված 10 հայտից քվեարկության արդյունքում հավակնորդներ դարձան ռեժ. Հարություն Խաչատրայանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , ռեժ. Վիգեն Չալդրանյանի «Ձայն լռության» և ռեժ. Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմերը:
«Լավագույն օպերատոր» անվանակարգում ներկայացված 6 հայտից քվեարկության արդյունքում ընտրվեցին Վրեժ Պետրոսյանն ու Սուրեն Թադևոսյանը «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ», Մկրտիչ Մալխասյանը' «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:
«Լավագույն սցենարի հեղինակ» անվանակարգի համար ներկայացված 9 ֆիլմից ժյուրին ընտրեց Հարություն Խաչատրյան-Միքայել Ստամբոլցյան, Թերեզա Վարժապետյան - Միքայել Պողոսյան, Մարիա Սահակյան- Աստղիկ Սիմոնյան' «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» , «Եթե բոլորը» և «Այդ ես չեմ» ֆիլմերի սցենարիստներին:
«Լավագույն նկարիչ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ժյուրին ընտրեց «Թափառում», «Ձմեռվա խնձոր» և «Այդ ես չեմ» ֆիլմերի նկարիչներ' Արմեն Ղազարյանին, Արմեն Ռոնովը- Իգոր Լիվշիցը-Տիգրան Բոջուկյանին և Վիկտորիա Լամշինաին:
«Լավագույն կոմպոզիտոր» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ընտրվեց Արամ Սուքիասյանը, Վահագն Հայրապետյանը, Պոլինա Նազայկինսկայան և Գարի Քյոսայանը' «Թափառում», «Եթե բոլորը» , «Այդ ես չեմ» և «Ձայն լռության» ֆիլմերից:
«Լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Եկատերինա Շիտովան, Մարիամ Դավթյանը և Լուիզա Ներսիսյանը' «Եթե բոլորը», «Ձայն լռության» և «Հոբելյանական հաճախորդ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասանուհի» անվանակարգում ներկայացված 4 հայտից ընտրվեց Ժենյա Մկրտումյանը, Արմինե Անդան և Ֆրիդա Յորքը' «Եթե բոլորը», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիմերից:
«Լավագույն դերասան» անվանակարգում առաջադրված 8 հայտից քվերակության արդյունքում ընտրվեց Հովհաննես Ազոյանը, Եվգենի Ցիգանովը և Շանթ Հովհաննիսյանը' «Poker.am», «Այդ ես չեմ» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից: «Երկրորդական դերի լավագույն դերասան» անվանակարգում ներկայացված 5 հայտից ընտրվեց Կարեն Ջանգիրովը, Արտաշես Ալեքսանյանը և Խորեն Լեւոնյանը' «Եթե բոլորը», «Poker.am» և «Գարեգին Նժդեհ» ֆիլմերից:
«Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 11 ֆիլմից ընտրվեց Արման Չիլինգարյանի «Որս», Թամարա Ստեփանյանի «Փերվարի 19», Արմեն Ռոնովի «Իմ փոքրիկ իշխանը» և Արտակ Փայտյանի «Գյուղական ռապսոդիա» ֆիլմերը:
«Լավագույն վավերագրական ֆիլմ» անվանակարգում ներկայացված 11 հայտից ժյուրին ընտրեց Արմեն Խաչատրյանի «Մենք կանք» , Հարություն Խաչատրյանի «Անվերջ փախուստ, հավերժ վերադարձ» և Արման Երիցյանի «Donkeymentary» ֆիլմերը:
«Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգի համար ներկայացված 10 հայտից ընտրվեց Գայանե Մարտիրոսյանի «Վիշապագորգի գաղտնիքը», Նաիրա Մուրադյանի «Բալետ» և Հայկ Սահակյանցի «Quantum jump» մուլտֆիլմերը:
«Լավագույն դեբյուտ» անվանակարգում ներկայացված 6 հայտից ընտրվեց Մարինե Զաքարյանի «Փասիանի որսորդը», Արեն Վաթյանի «Կավե մարդը» և Արշակ Զաքարյանի «Կինը» ֆիլմերը:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» անվանակարգում ներկայացված 6 ֆիլմից ժյուրին ընտրեց Բրադեն Քինգի «Այստեղ», Պիետրո Մարչելլոյի «Փելեշյանի լռությունը» և Կարեն Շահնազարովի «Սպիտակ վագր» ֆիլմերը:
Ազգային կինոյի մրցանակը շնորհվում է երկու քվեարկության արդյունքում: Առաջին փուլում ժյուրիի կողմից ընտրվում են հավակնորդ ֆիլմեր: Երկրորդ փուլում որոշվում են մրցանակակիրները: Ժյուրիի կազմում են' ժյուրիի նախագահ կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Դավիթ Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Անետա Երզնկյան, դրամատուրգ, արձակագիր, «Գրական թերթի» գլխավոր խմբագիր Կարինե Խոդիկյան, դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Աննա Էլբակյան, նկարիչ, մուլտիպլիկատոր Նաիրա Մուրադյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սիրանուշ Գալստյան, արվեստաբան Նարեկ Թովմասյան, գրող, թարգմանիչ Ռուբեն Հովսեփյան, կինոօպերատոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Ռուդոլֆ Վաթինյան, դերասան, ՀՀ ժող արտիստ Ազատ Գասպարյան, կինոգետ, արվեստագիտության թեկնածու Սուրեն Հասմիկյան, կոմպոզիտոր, ՀՀ ժող արտիստ Մարտին Վարդազարյան, կինոռեժիսոր Էդգար Բաղդասարյան:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր «Ականաթ» պատկերասրահ-սրճարանում բացվել է երիտասարդ լուսանկարիչ Սահակ Մուրադյանի առաջին անհատական ցուցահանդեսը: Ցուցահանդեսը կտեւի մինչեւ օգոստոսի 29-ը:
Սահակ Մուրադյանը, ով, ի դեպ, նաեւ մեր կայքի ֆոտոթղթակիցն է, նոր է սկսել զբաղվել լուսանկարչությամբ, սակայն, «կադր տեսնելու» կամ «կադր բռնելու» իր ունակությամբ եւ «աչքով» բազմաթիվ պրոֆեսիոնալների հետ կարող է մրցել:
Սահակի նկարներն աչքի են ընկնում իրենց յուրահատուկ խորությամբ: Դրանք հաստատ «գլամուր» կամ «թիթիզ» չես անվանի: Դրանք խորն են, ինչն առավել ուշագրավ է՝ նրա երիտասարդ տարիքը հաշվի առնելով:
Սահակը լուսաբանում է տարբեր թեմաներ, տարբեր մարդիկ ու առարկաներ կարող են հայտնվել նրա օբյեկտիվի թիրախում, սակայն նույնիսկ առօրեական ֆոտոնկարները նա անում է այնպիսի «աչքով», ասես առանձին ստեղծագործություններ լինեն, իրարից անկախ: Սահակի նկարները զուրկ են ավելորդ «վերամբարձությունից», դրանք մեր կյանքի, մեր աշխարհի, մեր քաղաքի, մեր միջավայրի, վերջապես՝ հենց մեր մասին են:
Շնորհավորում ենք մեր տաղանադավոր լուսանկարչին եւ մաղթում ենք ամենակարեւորը՝ որ ամեն անգամ ինքը գերազանցի հենց ինքն իրեն: Ինքը հաստատ դա կարող է անել:
Ցուցահանդեսի բացման տեսանյութը` ստորեւ
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հանրահայտ երգչուհի Էմի Ուայնհաուսը մահացել է ալկոհոլային թունավորման հետևանքով: Նման եզրակացության է հանգել հանրահայտ երգչուհու մահվան կրկնակի քննությունն իրականացրած աշխատակազմը, հայտնում է Associated Press-ը:
Հետաքննության ժամանակ ոչ մի կասկածելի հանգամանք չի հայտնաբերվել: Քննչական խմբի ղեկավար Շիրլի Ռեդկլիֆը հաստատել է, որ երգչուհին չափազանց մեծ քանակի (թույլատրելի շեմից հինգ անգամ բարձր) ալկոհոլային խմիչք է ընդունել, ինչը հանգեցրել է մահվան: Քննիչի պարզաբանմամբ՝ երգչուհու օրգանիզմում հայտաբերված ալկոհոլի չափաբաժինը կարող է այնպիսի հարված հասցնել նյարդային համակարգին, որ մարդը պարզապես քնի և այլևս չարթնանա:
Հիշեցնենք, որ որոշվել էր Էմի Ուայնահաուսի մահվան գործով հետաքննություն անցկացնել այն բանից հետո, երբ պարզվել էր, որ. առաջին քննությունը վարող խմբի ղեկավար Սյուզան Գրինուեյը բավարար որակավորում չունի. նրան, հակառակ գործող կանոնների, աշխատանքի էր ընդունել ամուսինը:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 12-ին Փարիզ քաղաքում մասնակցել է Մոնսերատ Կաբալյեի «Հայաստան եւ Արցախ. քրիստոնեության կղզյակ» ալբոմի շնորհանդեսին: ԼՂՀ նախագահի մամլո ծառայության փոխանցմամբ, իր խոսքում Բակո Սահակյանը նշել է, որ այդ իրադարձությունը պատմական է Արցախի համար՝ հավելելով, որ Մոնսերատ Կաբալյեն շարունակում է պատմական քրիստոնյա քարոզիչների առաքելությունը՝ բարձր արվեստի միջոցով ոչ միայն Արցախն աշխարհին ներկայացնելով, այլեւ յուրօրինակ կոչ հղելով մարդկությանը՝ պահպանելու քրիստոնեական արժեքները: Սահակյանը երախտագիտություն է հայտնել աշխարհահռչակ երգչուհուն եւ բոլոր նրանց, ովքեր մասնակցել են նախագծի իրականացմանը՝ ընդգծելով, որ դա անկեղծ բարեկամության լավագույն դրսեւորումներից է:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
iLur.am-ը ներկայացնում է «Օսկարին ընդառաջ» խորագրի հերթական նյութը: Հոդվածաշարում նկարագրում ենք այն ֆիլմերը, որոնք, հավանաբար, կմասնակցեն ամերիկյան կինոակադեմիայի տարեկան մրցանակաբաշխությանը, կամ արդեն մասնակցել են ընթացիկ կինոտարվա հեղինակավոր այլ իրադարձությունների, կամ, հեղինակի համոզմամբ, արժանի էին ուշադրության, բայց ինչ-ինչ պատճառներով չեն հայտնվել «Օսկարի» շորթ-լիստում: Խորագրի նախորդ նյութերը՝ այստեղ եւ այստեղ
Ռեժիսորներ՝ Լի Անկրիչ և Ադրիան Մոլինա
Մոռացված նախնիների ստվերները
Հմմմ… եթե չլիներ «Կոկո»-ն այդքան սրտառուչ պատում վերադարձի անհարինության ու դրա անհրաժեշտության մասին, մենք կդիտարկեինք այն որպես ՀՀ ԿԸՀ-ի կողմից մշակված ուսումնամեթոդական ձեռնարկ այն մասին, թե ինչ են անում հոգիները անդրաշխարհում՝ քվեարկությունից ազատ ժամերին:
Մինչդեռ «Կոկո»-ն մանկության հերթական մայրիշխանական շրջանի արտապատկերն է, ուր հոգատարության ու գրկի տաք դիկտատն է՝ ինքնության ու որոշ(ն)ումների ճամփաբաժանին:
Հեքիաթասաց-ռեժիսորը մեքսիկական տոնի ու ավանդույթի հումքից հյուսում է կորստի, երազանքի ու պարտքի դրամա՝ մանչուկի, երաժշտության ու մոռացումի մասին: Անսպասելի շրջադարձերով: Ու գյուտով:
Կոշկակարի (՞) Ռիվերա ընտանիքից Միգելին ու նրա շնիկ Դանթեին (անդրաշխարհում վաղուց այլ ուղեկիցներ կա՞ն) խոստումների ու ապստամբության ուղին տանում է արկածների հորձանուտ՝ նախնիների աշխարհ, որտեղ խարդավանքներ կան, Ֆրիդան կա, չմոռացվող ու կորուսյալ հոգիներն են ու իր հերոսը՝ հռչակավոր Էռնեստո դե լա Կռուսը (ինչ-որ միջանկյալ կարգավիճակով՝ մշակույթի վաստակավոր գործչի և ժողովրդական արտիստի միջև):
Հանդիպում, որ բացում է խաբեության, որոնման, ճանաչման անելանելի, անիծյալ, փակ շրջանը. հերոսների կենսագրությունը կարող է և պե՛տք է խմբագրվի:
Անավարտ ճանապարհի սկիզբը երգի հնչյուններն են, որը և՛ մոռացումի ու հիշողության կանչ է, և՛ վերադարձի գաղտնագրված պատմությունը:
-Հիշի՛ր ինձ:
…Երբ բոկոտն հուշերիդ ծալքերում վաղուց խնամքով պատսպարվել են փախուստի քո ըմբոստ կոշիկները, իսկ դու հուսահատորեն դեռ դիմադրում ես նրանց ճամփորդությունը կրկնելու գայթակղությանը:-Հիշի՛ր ինձ:
Լուսանկար դառնալու և լուսանկար դնելու միջակայքում:-Հիշի՛ր ինձ:
Ժանրը՝ Մանկություն
Ֆորմատը՝ մեքսիկու գեն
Նշանաբանը՝ Կոչեմ ապրողաց
Ժամանակը՝ Տաղավար տոներին հաջորդող երկուշաբթիներ
Imdb գնահատականը՝8.7
Իմ հոտառությամբ՝ 8.0
Ում համար՝ 3-90 տարեկան ծնողների
Էլ ու՞մ համար՝ Փոքրիկ Իշխանի Աղվեսի
Ենթադրյալ անվանակարգը՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ
Հաղթելու հավանականությունը՝ շատ բարձր
Լեւոն Գայլ Ավետիսյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Մայիսի 17-ին Հայաստանում կանցկացվի «Թանգարանային գիշեր» ակցիան: Այդ օրը թանգարաններում ավանդաբար տեղի են ունենում տարբեր միջոցառումներ` համերգներ, թատերական ներկայացումներ, ժամանակավոր ցուցահանդեսներ և այլն: Ակցիան տեղի կունենա մայիսի 17-ին`18.00-ից մինչև կեսգիշեր: Այդ ժամանակահատվածում բոլոր թանգարանների մուտքն անվճար է լինելու:
«Թանգարանային գիշերը» Հայաստանում տարեցտարի հանրաճանաչություն է ձեռք բերում: Եթե 2005 թ. ակցիային մասնակցել է ընդամենը 9 թանգարան, ապա արդեն 2010-ին`40, 2011-ին`59, 2012-ին`62: Արտասովոր ակցիան ամեն տարի ավելի մեծ թվով այցելուներ է գրավում. եթե 2011 թ. այդ օրը թանգարան է այցելել 107 հազար մարդ, ապա արդեն մեկ տարի անց`135 հազար:
Անցած տարի այցելուների առջև իրենց դռներն են բացել երկրի բոլոր մարզերի թանգարանները: Բացի այդ, առաջին անգամ ակցիային մասնակցել են ԼՂՀ թանգարանները: Ընդհանուր առմամբ 2013 թ. «Թանգարանային գիշերին» մասնակցել է Հայաստանի և Արցախի 89 թանգարան: Այցելուների թիվն ակցիայի օրը կազմել է 169 614 հազար:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Ժյուլ Բաստիեն Լըպաժը (1848-1884) հայ չէ, բայց հայ նշանավորների օրին է սոցցանցում։
Համառ փնտրտուքս չնչին արդյունք տվեց։ Ոչ հետաքրքիր կամ շատ անհարմար փաստ կարողացա պեղել, ոչ էլ հաջողվեց քիթս խոթել նրա անձնական կյանքի մութ ծալքերի մեջ։ Երկուսն էլ բացակա էին։
Ֆրանսիացի է, նկարիչ է, ծնվել է Լոթարինգիայի Դանվիլիե գյուղում։ Նատուրալիստ է, դիմանկարի վարպետ է, նույնիսկ Ուելսի իշխանն ու քմահաճ Սառա Բեռնարն են խնդրել նրան, որ անմահացնի իրենց, եւ զարմանալի բան չկա, որ ոչ պակաս նատուրալիստ գրող Էմիլ Զոլայի ընկերն է եղել։ Ուսանել է Փարիզի գեղեցիկ արվեստների դպրոցում։ Մասնակցել է ֆրանս-գերմանական պատերազմին (1870), ծանր վիրավորվել է ու վերադարձել հայրական տուն։ Նույն թվականին ճամփա է ընկել Իտալիա եւ տասներեք տարի ոտքի տակ է տվել ամենքիս երազանք այդ երկիրը։ 27 տարեկանում Հռոմեական մրցանակ է ստացել, բայց վայելե՞լ է Իտալիան իր սրտի ուզածի պես։ Դժվար թե։ Լըպաժի դուռը բախել էր քաղցկեղը, եւ հենց այդ դաժան հիվանդության տակ կքած՝ Իտալիայից ճամփա է ընկել Ալժիր։ Մահվան հոտն ուժգնացել է, եւ դատապարտված Լըպաժը վերադարձել է հայրենիք եւ մարել Փարիզի իր արվեստանոցում։
36 տարեկան էր։
Նրա կտավները հնարավոր է տեսնել աշխարհի խոշորագույն թանգարաններում՝ Փարիզում, Լոնդոնում, Մելբուրնում, Նյու Յորքում։ Ինչ-որ աստերոիդ նրա անունն է կրում։
Մի քիչ ավել, մի քիչ պակաս՝ այսքանը։
Կտարակուսեք՝ է՛, ավելի գրավիչ կենսագրությամբ մարդու ընտրեիր, չկա՞ր։
Կային։ Բայց վաղամեռիկ Լըպաժը հայերիս պե՛տք է որ հետաքրքրի։ Հատկապես մայրաքաղաքցիներին, որոնք տարեկան առնվազն հարյուր եւ ավելի անգամ անցնում են Օպերայի շենքին հարակից Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկով։ Ահա՛ այդ ավտոմեքենաների առատությունից ճռռացող խաչմերուկի կենտրոնում մի փոքրիկ արձան է նշմարվում հեռվից։ Եթե աչքներդ կկոցեք եւ շատ ուշադիր նայեք, գլխի կընկնեք, որ պատվանդանին մարդ է կանգնած։ Այդ մարդը հենց մեր այս Լըպաժն է։ Քանդակի հեղինակն էլ, էս մեկը հաստատ կիմանաք, մեծն Օգյուստ Ռոդենն է։ 2011 թվականի հոկտեմբերի 7-ից Լըպաժը կանգնած է էս խաչմերուկում, որի անունը Ֆրանսիայի հրապարակ են դրել, ու միտք է անում, թե ինչ վատություն է արել ինքն իր հայրենիքին, որ այսպես աքսորել են իրեն բենզինի, գազի ու փոշու «հրավառությունից» շնչահեղձ լինելու։ Իսկ դրանից առաջ այս արձանն իր ծննդավայր Դանվիլիեում վայելում էր իր հայրենակիցների սերն ու շնչում իր եղբայր Էմիլ Բաստիենի՝ հանգուցյալ եղբոր հիշատակին ստեղծած այգու ծառերից բուրող կենարար օդը։ Դե, եղբայրն էլ վաղուց չկա, վաղամեռիկ նկարիչն էլ ժառանգներ չունի, Նիկոլա Սարկոզին էլ մտածել է՝ շառից հեռու մի բան նվիրեմ հայերին, ու մատը դրել է Լըպաժի վրա։
Ես էլ, դե, որոշեցի կցկտուր պատմել Մաշտոց-Բաղրամյան խաչմերուկում բանտված այդ մարդու մասին, որ անցնել-դառնալուց հեռվից ժպտաք նրան ու ասեք՝ ողջու՛յն, Ժյուլ Բաստիեն Լըպաժ։
Դժվար թե լսի, կամ եթե նույնիսկ լսի՝ դժվար թե երջանկանա աքսորյալը, բայց գուցե ինքն էլ խեղճ-խեղճ ժպտա։
Լիզա Ճաղարյան
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Նոյեմբերի 2-ին `ժ.19-ին, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Լ.Մինկուսի «ԴՈՆ ԿԻԽՈՏ» բալետի ներկայացումը, որին կմասնակցեն Սան Ֆրանցիսկո բալետային խմբի թատրոնի գլխավոր մենապարողներ Դավիթ Կարապետյանը և Վանեսա Զահորյանը: Գլխավոր բալետմայստեր` Ռուդոլֆ Խառատյան (ՀՀ ժող.արտիստ), բեմադրող բալետմայստեր` Վիլեն Գալստյան (ՀՀ ժող.արտիստ):
Դավիթ Կարապետյանը իր մասնագիտական կրթությունը ստացել է Երևանի պարարվեստի ուսումնարանում, ապա շարունակել է Շվեյցիարիայի բալետի դպրոցում: Ցյուրիխի բալետի դպրոցն ավարտելուց հետո 2005թ. ընդունվել է աշխատանքի San Francisco բալետային խումբ՝ որպես առաջատար մենապարող:
Վանեսա Զահորյանը մասնագիտական կրթություն ստացել է Վաշինգտոնի Կիրովի բալետի ակադեմիայում եւ Կենտրոնական Փենսիլվանիայի երիտասարդական բալետում: 1997թ. նա ընդունվել է աշխատանքի San Francisco բալետային խումբ: 1999 թ. դարձել է մենապարուհի, ապա 2002 թ.՝ առաջատար մենապարուհի:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Այսօր ժամը19:30-ին Արամ Խաչատրյան համերգասրահում հայ դաշնամուրային ստեղծագործությունների երեկո է սպասվում։ Առաջին անգամ առանց նվագախմբի ուղեկցության մի բեմում կհավաքվեն երեք հայտնի դաշնակահար՝ «Կադանս» անսամբլի գեղարվեստական ղեկավար Արմեն Բաբախանյանը, «Կատուներ» ավանգարդ-ջազ-ռոքային խմբի ղեկավար Վահագն Հայրապետյանն ու ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը։
Համերգի կազմակերպիչը TM Production ընկերությունն է:
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |
Հետաքրքիր տիկին է։ Ոմանց կարծիքով՝ բարեպաշտության խորհրդանիշ է, ոմանք էլ պնդում են, որ ինքնասիրահարված պչրուհի է, եւ ինչ բարի գործ արել է՝ նպատակը սիրո եւ մեծարման հաճույքի վայելումն է եղել։ Եվ եթե կարծիքները ծայրահեղ են, ուրեմն՝ մարդն արժանի է ուշադրության։
Եվ այս ուշադրության արժանի իշխանուհի Զինաիդա Վոլկոնսկայայի, ծննդյամբ՝ Բելոսելսկայա (1789-1862), անվան դիմաց գրված է՝ գրող, բանաստեղծ, երգիչ, կոմպոզիտոր, 19-րդ դարի ռուսական մշակութային կյանքի ակնառու դեմք, գրական հավաքույթների տիրուհի։ Շատ չէ՞։ Ամեն դեպքում՝ քիչ էլ չէ։ Բայց նրա կենսագրությունը թերթելիս հասկանալի է դառնում, որ այս բարձրաշխարհիկ տիկնոջ գլխավոր արժանիքը վերջինն է՝ հավաքույթների տիրուհի։
Ծնվել է Գերմանիայի Դրեզդեն քաղաքում։ Հայրը՝ իշխան Ալեքսանդր Բելոսելսկին, Սաքսոնյան պալատում դեսպանորդ էր։ Մայրը մահանում է Զինաիդայի ծնվելուց հետո, եւ նրան մեծացնում ու դաստիարակում են քույրերը եւ հայրը՝ իր ժամանակի կրթված եւ առաջադեմ մեկենասը, որից էլ նրա դուստրը ժառանգել է սերը գիտության, գրականության եւ արվեստի նկատմամբ։ 21 տարեկանում ամուսնանում է իշխան Նիկիտա Վոլկոնսկու հետ, որն Ալեքսանդր 1-ինի համհարզն էր։ Ծնվում է նորապսակների անդրանիկ որդին՝ Գրիգորին... Այդքան էլ վստահաբար չպնդենք, որ այդ դժբախտ փոքրիկը Վոլկոնսկիների զավակն էր, որովհետեւ խարդավասեր պալատականներն այլ բան են պնդում. Ալեքսանդր 1-ինի եւ Զինաիդայի մտերմությունը գաղտնիք չէր, եւ մինչեւ մահ Ռուսիայի միապետը նամակագրական կապը չի կտրել նրա հետ։ Իսկ Գրիգորին այդպես էլ չի հասցնում հասկանալ, թե ով է իր հայրը. փոքրիկը հիվանդանում է եւ ընդմիշտ փակում աչքերը՝ պալատական շշուկներն էլ տանելով իր հետ։
Զինաիդայի երկրորդ որդին՝ Ալեքսանդրը, նման կասկածներ չի հարուցել ազնվազարմների միջավայրում։
Պետերբուրգյան չարախոսությունները, ըստ երեւույթին, հոգնեցնում են աղմկոտ հաջողություն վայելող Զինաիդային, եւ երեք տարի հետո նա մեկնում է Իտալիա։ Ի դեպ, ակնհայտ է, որ այս բարձրաշխարհիկ տիկինը իտալացիների նկատմամբ առանձնահատուկ քնքշանք էր տածում։ Օրինակ՝ չարախոսները (ա՜խ, այդ չարախոսները) քմծիծաղում են, երբ Զինաիդան ասում է՝ ծով եմ ուզում, եւ մեկնում է Օդեսա։ «Գիտենք՝ ինչ ես ուզում,- քմծիծաղում են այս չարախոսները,- եթե իտալացի երգիչ Կարբերին Օդեսայում չլիներ, քո սիրտը դժվար թե ծով ուզենար»։
Չխորանանք։ Իտալիայից վերադառնում է Ռուսաստան, բայց այս անգամ՝ Մոսկվա, եւ կարճ ժամանակում նրա տունը դառնում է երաժշտական, գրական հավաքույթների եւ թատերական ներկայացումների կենտրոն։ Նրա հյուրասրահում հավաքվում էին մեծ պոետներ, օրինակ՝ Պուշկինը (հենց նա է իշխանուհու մասին ասել. «Մուսաների եւ գեղեցկության թագուհի»), նկարիչներ, երաժիշտներ, դերասաններ։ Պոետները բանաստեղծություններ էին ձոնում գեղեցկուհի Զինաիդային, նրա դիմանկարներն էին վրձնում նկարիչները, սիրահարվում էին, օրինակ՝ վաղամեռիկ պոետ Վենեւիտինովը խենթանում էր նրա համար։ Հավաքույթների կենտրոն տունն էլ «անվանակոչել էին» այսպես. «Երաժշտական դիցուհու կախարդական ամրոց», իսկ՝ երաժշտական, որովհետեւ, ըստ ժամանակակիցների, Զինաիդան հրաշալի ձայն ուներ եւ չէր զլանում երջանկացնել հյուրերին իր բացառիկ կոնտրալտոյով։ Ի դեպ, Փարիզում նա ծանոթանում է Ռոսինիի հետ, հմայում նրան այնքան, որ մեծ կոմպոզիտորը համաձայնում է, որ Զինաիդան բեմադրի «Իտալուհին Ալժիրում» օպերան, եւ ինքն էլ կատարի գլխավոր դերերգը։
Դեկաբրիստների ապստամբությունից հետո հաջողակ իշխանուհու ոտքի տակից Ռուսաստանի հողն սկսում է փախչել, քանի որ, ասում են՝ հենց ինքն է կազմակերպել դեկաբրիստների կանանց՝ Տրուբեցկայայի եւ Վոլկոնսկայայի (իր ամուսնու եղբայր Նիկիտա Վոլկոնսկու կնոջ) մեկնումը Սիբիր՝ իրենց աքսորյալ սիրելի ամուսինների մոտ. սա երկրի միապետին զայրացրել էր։ Իսկ միապետն արդեն Նիկոլայ 1-ինն էր, չկար այլեւս Զինաիդայի բարեկամ Ալեքսանդրը, եւ նա ստիպված է լինում կրկին լքել Ռուսաստանը ու վերադառնալ իր սիրելի Իտալիա։ Իսկ գուցե միապետի զայրույթը իշխանուհուն հերոսացնելու փո՞րձ է, եթե հաշվի առնենք, որ Հռոմում նրան էր սպասում իտալացի կոմս Րիչին, որի հետ Զինաիդան այդուհետ ապրում է մի հարկի տակ՝ մինչեւ խոր ծերություն եւ նույնիսկ հանուն նրա հրաժարվում է ուղղափառությունից եւ դառնում երդվյալ կաթոլիկ։
Հռոմում նույնպես հավաքույթների տիրուհի էր, այստեղ՝ ռուս նշանավորներին ավելանում են իտալացի նշանավորները։ Ասում են՝ Նիկոլայ Գոգոլը ժամերով պառկում էր իշխանուհու կամարասրահում եւ անթարթ նայում կապույտ երկնքին։
Ամենակարեւորը չմոռանանք. իշխանուհի Զինաիդան տանել չէր կարողանում թեթեւամիտ ժամանցներ։ Նրա տանը ոչ ոք չէր համարձակվում թղթախաղի անուն տալ, աղմկոտ խնջույքները բացառվում էին, նույնիսկ չէին պարում։ Իսկ ահա զրույցները բարձր թեմաներով, գրական ընթերցումները, համերգները նրա տարերքն էին։
Իրոք, հետաքրքիր կին է եղել իշխանուհի Զինաիդան, եւ եթե դեմ չի եղել, որ հիանան իր գեղեցկությամբ՝ ի՞նչ վատ բան կա դրանում։ Ով կասի՝ ինքը դեմ է, հալած յուղի տեղ չընդունեք։
Կոմս Րիչիի մահից երկու տարի հետո իր սիրելիին է հետեւում նաեւ Զինաիդան։ Պատմում են, որ փողոցում վերարկուն նվիրել է ցրտից սառչող մի աղքատ կնոջ, եւ նրա փոխարեն ինքն է սառել, հիվանդացել ու մահացել։ Եվ երեւի սա սիրուն հեքիաթ չէ, որովհետեւ բազմաթիվ բարեգործությունների համար Հռոմում նրան գթասրտության մարմնացում էին համարում, աղքատ մարդիկ պաշտում էին նրան, եւ մինչ օրս հավերժական քաղաքի փողոցներից մեկը կոչվում է Զինաիդա Վոլկոնսկայայի անվամբ։
Կհարցնեք՝ ինչու՞ այս պատմության ոլորաններում «անհետ կորավ» Զինաիդայի ամուսին, իշխան Նիկիտա Վոլկոնսկին։
Եսի՞մ։
| culture | Karavet/ILUR-news-text-classification-corpus |